PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեռավարակներ և սեռական առողջություն

Hovulik
23.03.2006, 15:14
Սիրելի ընկերներ, իմ մասնագիտական առանձնահատկությունները հաշվի առնելով, ես նկատեցի, որ մեր երիտասարդները այնքան էլ լավ չեն տիրապետում սեռական առողջության հետ կապված հարցերին: Ես ինքս ունեցել եմ նման խնդիրներ, սակայն, բարեբախտաբար, ծնողներս կարողացել են բացատրել և պատասխանել շատ հարցերի:

Ես պատրաստ եմ պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
Խնդրում եմ, մի ամաչեք: Անպատասխան հարցերը այսօր կարող են բերել լուրջ բարդությունների վաղը:

Մասսագետ
12.04.2006, 00:41
Լավ ես սենց մի հարց կտամ: Միշտ մտածել եմ, որ եթե չունեմ սեռական հարաբերությունների "բռոնյա ժիլետյը ( դե երևի հասկացաք ինչը), կարող եմ ինձ զսպել ու չզբաղվել նման գործողություններով, բայց հիմա գիտեմ, որ էդ էդքան էլ տենց չի, հիմա գիտեմ, որ չեմ դիմանա էդ պահին ու կզբաղվեմ, այ օրինակ, ո՞նց ինձ զսպեմ էդ դեպքերում:

Intel
12.04.2006, 01:08
ո՞նց ինձ զսպեմ էդ դեպքերում:
Մտածի զզվելի բաների մասին:

Սուրենիքս
12.04.2006, 14:30
:D
Intel - Դե լավ ելի, Իմ մոտ ամեն ինջ նորմալ էր, բայց նկարներին նայելուց հետո կասկածում եմ Իմպոտենցիայի վտանգի մասին: Բա սա բանա որ դու արիր ;)

Hovulik-միգուցէ դու կարող ես պատասխանել միայն այն հարցերին որոնք կապված են սեռական կոնտակտի հետ, բայց հուսով եմ նայեվ կիմանաս թե ինչ վտանգներ կարող են առաջանալ համբույրվելու միջոցով: Ինձ շատ հետաքրքրում թե ինչպիսի անդուր հետևանքների կարող են բերել անմտածված համբույրները, կխնդրեի դրա մասին մեզ տեղեկացնես: Շնորակալություն :

StrangeLittleGirl
12.04.2006, 21:29
Լավ ես սենց մի հարց կտամ: Միշտ մտածել եմ, որ եթե չունեմ սեռական հարաբերությունների "բռոնյա ժիլետյը ( դե երևի հասկացաք ինչը), կարող եմ ինձ զսպել ու չզբաղվել նման գործողություններով, բայց հիմա գիտեմ, որ էդ էդքան էլ տենց չի, հիմա գիտեմ, որ չեմ դիմանա էդ պահին ու կզբաղվեմ, այ օրինակ, ո՞նց ինձ զսպեմ էդ դեպքերում:
Թող ու փախի

Ինձ շատ հետաքրքրում թե ինչպիսի անդուր հետևանքների կարող են բերել անմտածված համբույրները, կխնդրեի դրա մասին մեզ տեղեկացնես: Շնորակալություն :
Պարզապես ում որ համբուրում ես, նրա ծամոնը կարող է հայտնվել քո բերանում:
Իսկ եթե ավելի լուրջ, զանազան հիվանդություններով կարող ես վարակվել. Հատկապես այնպիսի մանրէներ կարող ես ձեռք բերել, որոնք ախտահարում են շչառական համակարգը: Վերջերս իմ դասախոսներից մեկն ասաց նաև Helycopbacter pylori-ի (B գաստրիտի հարուցիչը), բայց դա այնքան էլ լուրջ չի: Իսկ վեներական հիվանդություններն այդ ճանապարհով չեն փոխանցվում:
Լավ, տեսնենք մասնագետն ինչ կասի:

Վարպետ
13.04.2006, 02:05
Իսկ վեներական հիվանդություններն այդ ճանապարհով չեն փոխանցվում:

Փոխանցվում են, օրինակ, հենց սիֆիլիսը փոխանցվում է... Չբացատրեմ էլի ինչ դեպքերում :D Փորձեք պատկերացնել :oy

Hovulik
13.04.2006, 08:38
Լավ ես սենց մի հարց կտամ: Միշտ մտածել եմ, որ եթե չունեմ սեռական հարաբերությունների "բռոնյա ժիլետյը ( դե երևի հասկացաք ինչը), կարող եմ ինձ զսպել ու չզբաղվել նման գործողություններով, բայց հիմա գիտեմ, որ էդ էդքան էլ տենց չի, հիմա գիտեմ, որ չեմ դիմանա էդ պահին ու կզբաղվեմ, այ օրինակ, ո՞նց ինձ զսպեմ էդ դեպքերում:

Շնորհակալ եմ հարցերի համար: Հարց տալով օգնում ես ընկերոջդ պարզաբանելու այն ինչ որ նա ամաչում է հարցնել:

1. "բռոնյա ժիլետյը" - ունի հայկական շատ գեղեցիկ անուն ՊԱՀՊԱՆԱԿ: Նա իհարկե պաշպանում է մեզ բազմաթիվ հիվանդություներից, որոնք կարող են փոխանցվել սեռական հարաբերության ժամանակ, ինչպես նաև անցանկալի հղիությունից, որը անհամեմատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ:
2. Ինչ վերաբերվում է ցանկության զսպմանը, դա չի կարելի անել: Ասեմ ինչու... Կան հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ ցանկությունների զսպման հետևանքով, իհարկե դա չի նշանակում որ պետք է աջ ու ձախ հարաբերություններ ունելան... Պարզապես կարելի է ղեկավարել սեռական ցանկությունները... ինչպես նաև պետք է չլինել իմպուլսիվ... սեռական հարաբերությունը դա վարկյանական պատահական հաճույք չէ, դա նախապատրաստված գեղեցիկ պահեր են... Ասեմ ավելին, երբ ՀՀ մարզերում դասավանդում էի սեռավարակներ և սեռական առողջություն մենք հորինեցինք մի բանաձև, որոնց առկայությունը ՊԱՌՏԱԴԻՐ ք ներդաշնակ սեռական հարաբերության համար.... ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ-ՍԵՐ

Hovulik
13.04.2006, 10:24
Hovulik-միգուցէ դու կարող ես պատասխանել միայն այն հարցերին որոնք կապված են սեռական կոնտակտի հետ, բայց հուսով եմ նայեվ կիմանաս թե ինչ վտանգներ կարող են առաջանալ համբույրվելու միջոցով: Ինձ շատ հետաքրքրում թե ինչպիսի անդուր հետևանքների կարող են բերել անմտածված համբույրները, կխնդրեի դրա մասին մեզ տեղեկացնես: Շնորակալություն :

Ես ոչ մի վտանգ չեմ տեսնում կապված համբույրների մեջ... ինչքան էլ պատահական նրանք չլինեն:
Համբույրը, եթե իհարկե երկողմանի համաձայնության և ցանկության հետևանք է բացի հաճույքից, դրական հույզերից, ոչ մի բացասական երևույթ չի առաջացնում:
Իհարկե հիշում ենք մեր հորինած օրենքը` ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ-ՍԵՐ

Ոչ մի վախենալու բան չկա...
Սակայն երբեմն պետք է մի քանի հիվանդությունների մասին` քիթ-շրթունքային հերպես, տհաճ հոտ բերանից և այլն... Դրանց առկայության դեպքում մենք կարող ենք վարակել (1) տարբերակում, կամ տհաճություն և անհարմարություն պատճառենք (2) զուգընկերոջը...

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ-ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ-ՍԵՐ, եթե սա առկա է, ապա ոչ մի բանից պետք չէ անհանգստանալ

Hovulik
13.04.2006, 15:34
Փոխանցվում են, օրինակ, հենց սիֆիլիսը փոխանցվում է... Չբացատրեմ էլի ինչ դեպքերում :D Փորձեք պատկերացնել :oy

Ինչ որ չափով ճիշտ ես` սիֆիլիսը կարող է փոխանցվել բերանային` օռալ, սեռական հարաբերության ժամանակ, իսկ հետո փոխանցվի համբույրի միջոցով: Սակայն գոյություն ունեն բազմափիվ նախապայմաններ: Այսինքն պրակտիկորեն համբույրների ժամանակ հնարավոր չի սեռավարակի փոխանցում:think

Սուրենիքս
13.04.2006, 23:09
Շնորակալ եմ բոլորից :)
Բայց կարծեմ հենց հերպեսը ընդհուպ եթե այն զուգընկերոջ մոտ ներկա պահին առկա չէ. այն ու ամենայնիվ մնում է օրգանիզմում ու կարող է փոխանցվել ուրիշին, օրինակ եթե օգտվեն այդ մարդու սրփիչից: Նշանակում է համբուրվելուս ել մեծ հավանականություն կա վարակվելու? Ես դա լսել եմ TV-հաղորդումով, կարծեմ ԱռմենիաՏՎ-ով,շատ շուտ էր,միգուցե ես եմ սխալ հիշում ?

Բյուրակն-դէ նկատի ունէի սովորական համբույրները, այլ ոչ "oral", առայժմ չեմ պատրաստվում դա փորձել, բայց նկատի կունենամ ու կդիմեմ կրկին ձեզ բոլորիտ հավելյալ մանրամասն տեղեկություններ իմանալու համար: :D

Գեվորգ
14.04.2006, 00:59
..... զանազան հիվանդություններով կարող ես վարակվել. Հատկապես այնպիսի մանրէներ կարող ես ձեռք բերել, որոնք ախտահարում են շչառական համակարգը: Վերջերս իմ դասախոսներից մեկն ասաց նաև Helycopbacter pylori-ի (B գաստրիտի

-:angry:nono սեռական հարբերության ժամանակ մենք միլիոնավոր մանրեներ ենք ձեռք բերում:
-բայց նույքանից ել ազատվեւմ ենք:pardon
անեկդոտ.

Hovulik
14.04.2006, 14:59

Ներդաշնակ հավատարիմ սեռական հարաբերությունը զուրկ է որևէ "կեխտից"

Հովուլիկ

John
14.04.2006, 19:33
Հարց ունեմ.Ո՞ր տարիքում է նպատակահարմար սկսել զբաղվել սեքսով։

Werning
17.04.2006, 15:26
Հարց ունեմ.Ո՞ր տարիքում է նպատակահարմար սկսել զբաղվել սեքսով։
Մարդ կա 13 տարեկանից զբաղվումա, մարդ կա 16, 18, մարդ ել կա 25 բայց չգիտի դա ինչա: Ասեմ ավելին, կարևորը ոչ թե երբվանից զբաղվելնա, այլ ճիշտ զբաղվելն է: ՈՒ մի խորհուրդ խուսափիր պատահական սեռական հարաբերություններից կամ ել պահպանակ օգտագործիր: Սակայն ավելի լավ կլինի եթե ունենաս մշտական սեռական ընկեր: Այդ դեպքում համ դու ապահով կլինես համ ել նա::ok :ok :ok

Hovulik
18.04.2006, 16:41
Հարց ունեմ.Ո՞ր տարիքում է նպատակահարմար սկսել զբաղվել սեքսով։

Իմ կարծիքով, կարևորը ոչ թե տարիքն է, այլ հոգեկան պատրաստվածությունը: Իհարկե, ֆիզիոլոգիապես տղամարդը կարող է զբաղվել սեքսով սկսած 12-13 տարեկանից, իսկ աղջիկը 11-12, սակայն դա չի նշանակում, որ նրանք պատրաստ են նման քայլի դիմել:
Ասեմ մի բան միայն-ինչքան երիտասարդ է օրգանիզմը այնքան ընկալունակ է սեռավարակների նկատմամբ: Սա իհարկե չի նշանակում, որ սեռական հարաբերություն պետք է ունենա միայն 50 տարեկան մարդիկ... մոտավորապես 21-25 տարեկանում ամեն ինչ կարգավորվում է...

սակայն միշտ պետք է հիշել պաշպանության մասին... ՊԱՀՊԱՆԱԿ
և իհարկե ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ

Hovulik
02.10.2006, 20:13
Այսօր ընկերներիցս մեկը խնդրեց բացատրել թե ինչ է իրենից նեկրայացնում սերմնահեղուկը:
Փորձեմ
Սերմնահեղուկը կազմված է մի քանի բաղադրամասերից.
1. Սերմնաբջիջներ
2. Շագանակագեղձի արտադրուկ
3. Սերմնաբշտերի հեղուկ

Սերմնաբջիջները արտադրվում են ամորձիներում: Սակայն այդ վիճակում նրանք ընդունակ չեն բեղմնավորելու, սակայն նրանք չեն մնում ամորձիներում, այլ տեղափոխվում են դեպի սերմնաբշտեր: Կուտակվելով սերմնաբշտերում` սերմնաբջիջները կարծես կոնսերվացված վիճակում լինեն: Սեռական հարաբերության ժամանակ` կտղուծքի պահին, երբ տեղի է ունենում սերմնաժայթքումը, սերմնաբշտերից սերմնաբջիջները տեղեփոխվում են սերմնածորանով դեպի միզուկ, ճանապարհին անցնելով շագանակագեղձի միջով: Այդ պահին սերմնաբջիջները խառնվում են այսպես կոչված շագանակագեղձի արտադրուկին: Ձևավորվում է սերմը` շարժուն սերմնաբջիջներ, որոնք ընդունակ են բեղմնավորման, եթե իհարկե կնոջ մոտ չկան որևիցե արգելքներ:

Այս պահին այսքանը: Եթե կան հարցեր խնդրեմ համեցեք: Խոսք եմ տալիս ամենօր յցելել այս էջ և պատասխանել Ձեզ հուզող ցանկացած հարցի:

Artgeo
11.10.2006, 20:48
Այս պահին այսքանը: Եթե կան հարցեր խնդրեմ համեցեք: Խոսք եմ տալիս ամենօր յցելել այս էջ և պատասխանել Ձեզ հուզող ցանկացած հարցի:
Հովուլիկ, իսկ որքա՞ն կկալ է պարունակում ասենք մեկ գրամ հեղուկը և քանի գրամ է արտադրվում սերմնաժայթքման ժամանակ:

Hovulik
11.10.2006, 23:37
Հովուլիկ, իսկ որքա՞ն կկալ է պարունակում ասենք մեկ գրամ հեղուկը և քանի գրամ է արտադրվում սերմնաժայթքման ժամանակ:

Սկսեմ պատասխանել հարցով - ո՞ր հեզուկի մասին խոսք գնում
ինչ վերաբերվում է սերմնաժայթկմանը, ապա այդ պահին դւռս է մղվում մոտավորապես 4-8 մլ սերմնահեղուկ, միքանի միլլիոն սպերմատոզոիդներ, որոնց մոտ 70տոկոսը շարժուն է: Հենց այդ 70 են ապահովում բեզմնավորում: Սակայն հարգելի տղաներ պետք չէ գնալ և չափել թե ինչ քանակի սերմնահեղուկ է ձեր մոտ առտադրվում, քանի որ նրա քանակը շատ ինդիվիդուալ է և կախված է շատ գործոններից: Օրինակ` հարաբերությունների քանակից և հաճախականությունից:

Երբեմն որոշ տարօրինակ ֆիլմերում կարելի է նկատել մեծ քանակությամբ սերմնահեղուկի ժայթկում: Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, այլ սերմնահեղուկի փոխարեն օգտագործում են զանազան նմանակողներ:

Կարծում եմ որ կարողացա պատասխանել, եթե ինչ որ բան բաց եմ թողել խնդրում եմ կոնկրետացնել հարցը:

Artgeo
12.10.2006, 22:55
Սկսեմ պատասխանել հարցով - ո՞ր հեղուկի մասին է խոսք գնում
Նույն սերմնահեղուկի, ծանոթ ընկերուհիներիցս մեկը վախենում է չաղանա:
Մեկ էլ կոնկրետ սերմնահեղուկի միջոցով ի՞նչ հիվանդություններ կարող են փոխանցվել: Ընդհանրապես ի՞նչ վտանգներ կան սերմնահեղուկի այդ ձևով կնոջ օրգանիզմում հայտնվելու դեպքում:

Hovulik
13.10.2006, 08:48
Սկսեմ նրանից, որ սերմնահեղուկի կալորիականությունը այնքան ել մեծ չի, հաշվի առնելով, որ այն կազմված է հիմնականում սպիտակուցներից: Ճշգրիտ թիվ ոչ ոք չի կարող ասել, քանի որ ոչինչ չի հաշվարկվել.
Ես որնց հասկացա խոսքը գնում է բերանային սեռական հարաբերության մասին: Այդ ժամանակ հնարավոր է բոլոր ինֆեկցիանները, որոնք կարող են փոխանցվել "նորմալ" սեռական հարաբերության ժամանակ: Հենց ինքը սերմնահեղուկը պարունակում է ինֆեկցիա շատ հազվադեպ, սակայն անցնելոց միզուկով նրա մեջ են "լցվում" նաև միզուկային ինֆեկցիանները: Այսպիսով ցանկացած ձևի սեռական հարաբերության ժամանակ, ինֆեկցիայի առկայության դեպքում տեղի է ունենում ՎԱՐԱԿՈՒՄ:

Իհարկե գոյություն ունեն նաև օռալ սեռական հարաբերության համար պահպանակներ: Կարելի է օգտագործել դրանք: Իսկ ամեն դեպքում պետք է ՄԻՇՏ հաշվի առնել ինֆեկցիան:

Artgeo
13.10.2006, 16:01
Hovulik ջան, կան բավականին մեծ թվով մարդիկ, որոնք չգիտես ինչու ամանչում են հարցեր տալ ու քանի որ ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, ապա մի քանի հարց ուրիշներից:

1. Գրառումներիցդ մեկի մեջ գրել ես, որ ցանկությունը զսպելը վնասակար է: Կոնկրետ ի՞նչ վնասների մասին է խոսքը: Տղաների՞ թե՞ աղջիկների:
2. Կա տարածված կարծիք, որ ինքնաբավարարումը (օնանիզմը) վնասակար է: Այդպե՞ս է արդյոք, և ի՞նչ վտանգներ կան ինքնաբավարարմամբ զբաղվելուց: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:
3. Ասում են, որ փոքր երեխաների մոտ թեթևակի հպումներից (լողացնելուց օրինակ) կարող է գռգռվածություն առաջանալ, ճի՞շտ է:
4. Սիֆլիսով հիվանդ մարդիկ չունեն քիթ :o
5. Ի՞նչ պետք է անեն այն տղաներն ու աղջիկները, որոնք վախենում են առաջին սեռական հարաբերությունից:

Առայժմ այսքանը: Որոշ հարցերի պատասխանը իհարկե գիտեմ թեթևակիորեն. բայց դե մասնագետի պատասխանը ավելի կոմպետենտ կլինի: :)

Hovulik
14.10.2006, 10:36
Hovulik ջան, կան բավականին մեծ թվով մարդիկ, որոնք չգիտես ինչու ամանչում են հարցեր տալ ու քանի որ ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում, ապա մի քանի հարց ուրիշներից:
Շատ ուրախ եմ, որ Դուք ձեր վրա եք վերցնում նման դժվարին գործը:

1. Գրառումներիցդ մեկի մեջ գրել ես, որ ցանկությունը զսպելը վնասակար է: Կոնկրետ ի՞նչ վնասների մասին է խոսքը: Տղաների՞ թե՞ աղջիկների:

Սկսեմ նրանից, որ սեռական հասունացումը սկսում է տղաների մոտ ավելի ուշ քան աղջիկների, սակայն սեռական ցանկութայն ձևավորման հարցում տղաները շատ ավելի առաջ են ընկնում աղջիկներից: Հետևաբար գալիս է մի պահ, երբ հասակակիցների մոտ տարբեր սեռական ցանկություններ են: Դա կարելի է բացատրել սեռականի մասին տեղեկատվության տղաների համար ավելի հասանելի լինելով: Ասելով սեռականի մասին տեղեկատվություն` ես ինիկատի ունեմ ոչ միայն սեռական դաստիարակության մասին որևիցե մի դասագիրք, կամ այլ գրականություն, այլ նաև տարբեր տիպի Էրոտիկ ֆիլմեր և որն ոչ պակաս կարևոր է` ՏՂԱՆԵՐԸ ավելի շատ և համարձակ են քննարկում իրենց սեռական կյանքը:
Այսպիսով ունենք սեռական ցանկություն, որը դեռ հնարավոր չէ բավարարելու: Ինչ անել այդ դեպքում.... զբաղվել սպորտով կամ գիրք կարդալ.... օգնում է... սակայն դա ինչ որ ժամանակ.... այդ ժամանակից սկսած երիտասարդին սկսում են հետքրքրել հակառակ սեռը.... բայց ոչ բոլորի մոտ է ստացվում սեռական կյանքը կամ այն իրականաում է ԿՈՄԵՐՑԻՈՆ ՍԵՔՍՈՎ ԶԲԱՂՎՈՂ (ԿՍԶ) կանանց օգնությամբ: Հետևաբար մենք սա չենք կարող համարել սեռական ցանկության բավարարում, մի պարզ պատճառով, որ սեռական հարաբերությունը ԿՍԶ-ի հետ նման է ավելի շատ սպորտաձևի քան բավարարվածության հասնելու միջոցի:
Այս պահից սկսած առաջանում է ինքնաբավարարման ցանկություն, սակայն այդ ցանկությունը հանդիպում է բազմաթիվ խոչընդոտների. օրինակ, ընկերների կողմից բացասական վերաբերմունք, սակայն նրանք նույնպես ինքնաբավարարվում են, ծնողների կողմից բացասական վերաբերմունք, ընդհանրապես ինքնաբավարարումը մեր հասարակության մեջ գոյություն ունեցաղ և բոլորի կողմից կիրառվող, սակայն բացասական գնահատական ունեցող երևույթ է:

2. Կա տարածված կարծիք, որ ինքնաբավարարումը (օնանիզմը) վնասակար է: Այդպե՞ս է արդյոք, և ի՞նչ վտանգներ կան ինքնաբավարարմամբ զբաղվելուց: Կա՞ն տարիքային սահմանափակումներ:

Չկան ոչ մի սահմանապակումներ ինքնաբավարարման համար, բացի հիգիենիկ նորմերի պահպանելը: Չկան տարիքային սահմանապակումներ:

3. Ասում են, որ փոքր երեխաների մոտ թեթևակի հպումներից (լողացնելուց օրինակ) կարող է գռգռվածություն առաջանալ, ճի՞շտ է:

Ինչու միայն փոքր երեխաների մոտ:) Ասեմ որ սեռական օրգանների գրգռումը որևիցե մի ձևով բերում է այդ օրգանների արյունամատակարարման ուժեղացման և որպես հետևանքն սեռակն գրգռման... սրանում ես ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Hovulik
14.10.2006, 10:40
4. Սիֆլիսով հիվանդ մարդիկ չունեն քիթ :o

Ոչ դա այդպես չէ. Բոլոր ՍԻՖԻԼԻՍՈՎ հիվանդները ունեն քիթ, ականջ, բայց չունեն ԽԵԼՔ, որ վարակվել են....

5. Ի՞նչ պետք է անեն այն տղաներն ու աղջիկները, որոնք վախենում են առաջին սեռական հարաբերությունից:

Առաջին սեռական հարաբերությունից վախելան պետք չէ: Միայն անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունը լինի երկուսի ցանկությամբ: Հավատացնում են ավելի լավ է սպասել, քան թե զղջալ կատարվածի համար: Պարզապես հիշեք, որ մնացած սեռակն հարաբերություննները առաջինից տարբերվում են նրանով, որ ԴՈւՔ կարողանում եք ղեկավարել ինքներդ ձեզ և իհարկե գիտեք ձեր ցանկությունները, հստակ պատկերացնում եք թե ինչ եք ուզում ինքներդ ձեզանից:)

Artgeo
23.10.2006, 21:24
Շնորհակալություն Հովուլիկ

Մի հատ հարց ունեմ հենց իմ կողմից: Մի քանի օր առաջ մեկի հետ վիճում էինք հղիության ժամանակ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ: Ես պնդում էի, որ կարելի է, իսկ նա (ի դեպ նա աղջիկ է), որ չի կարելի: Իսկ իրականում ինչպե՞ս է:

Hovulik
24.10.2006, 23:05

Շատ հետաքրքիր հարց է...
Սկսեմ նրանից, որ եթե չկան հղիության բարդություններ, ապա կարելի է սեռական հարաբերություն ունենալ մինչև ծննդաբերություն... ԼՈՒՌՋ

Փորձեմ բացատրել... սկասեմ նրանից, որ սեռական հարաբերությունը զուգընկերներին վնաս չի պատճառում միայն այն դեպքում երբ երկուսի կողմից ցանկության, ապահովության և սիրո առկայության դեպքում է միայն հնարավոր /սրա մասին գրել էի շուտ/: Սա առաջին փաստը:
Երկրորդը` /կհաստատեն ամուսնացած պապաները :)/ սեռականա ցանկությունը կնոջ հղիության ժամանակ չի բթանում: Հետևաբար և կինը և նրա ամուսինը հղիության ժամանակ ունենում են սեռական ցանկություն... և եթե կինը կարողանում է զսպել այդ ցանկությունը, քանի որ "հղիության ժամանակ չի կարելի", ապա տղամարդկանց ոչինչ չի պահում: Նա դիմանում է մի քանի ամիս... և մի օր սիրելի ըմկերները հրավիրում են սաունա... տաք ջուր, աղջիկներ, ու տենց.... հետո գալիս են իմ մոտ սեռավարակներ բուժելու նպատակով... /պատմությունը վերցված է իրական կյանքից և նման պատմությունները բազմաթիվ են/
Երրորդ փաստը կայանում է նրանում, որր ՆԵՐԴԱՇՆԱԿ սեռական հարաբերությունը դա դրական հույզեր են, որոնք այդքան անհրաժեշտ են հղի կնոջը...

Սակայն պետք չէ մոռանալ այն բանի մասին, որ հարաբերության ժամանակ չի կարելի գործածել այնպիսի դիրքեր, երբ հնահավոր է պտղի ճնշում... Ինչպես ասում էր իմ շատ սիրելի ընկերներից մեկը - ՏՂԱՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ...

Գոռ Ջան - Հայ
25.10.2006, 23:56
Իսկ ինչեք կարծում, ճիշտ կլինի եթե դպրոցներում լրացուցիչ դասաժամեր հատկացվեն սեռական հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի միջոցների ուսումնասիրմանը::think :think

Hovulik
26.10.2006, 09:15
Իսկ ինչեք կարծում, ճիշտ կլինի եթե դպրոցներում լրացուցիչ դասաժամեր հատկացվեն սեռական հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի միջոցների ուսումնասիրմանը::think :think

Այս հարցը ինձ ու իմ գործընկերներին շատ է հետաքրքրում:
Երկու տարբեր և հստակ ձևավորված կարծիքներ կան

1. Իհարկե սառական դաստիարակությունը պետք ք սկսել հենց դպրոցներից, որպեսզի ունենանք առողջ երիտասարդություն
2. Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբում

Այս երկու կարծիքները դեռ թույլ չեն տալիս մեզ ամբողջովին բացահայտել աշակերտներին սեռական կյանքի "գաղտնիքները": Առկա է ևս մի խոչընդոտ: Մեր ծնողները դեռ պատրաստ չեն նրա, որ իրենց երեխաները լինեն տեղեկացված: Մի պարզ պատճառով: Նրանց մեծ մասը չի կարող պատասպանել շատ պարզ հարցերի կապված սեռական առողջության հետ: Կամ փորձում է պատասխանել` հիմնավելով իր իսկ փորձի վրա... վերջում ստացվում են "դե իմ մոտ էլ էր տենց, տատիկի մոտ էլ էր տենց" պատասխաններ.... կարծում եմ դա ոչ ճիշտ մոտեցում է:

Այսինքն եթե ընդանրացնենք այս բոլորը, կարծում եմ ավելի կարևոր կլինեին դասընթացները աշակերտների ծնողների հետ, քան թե աշակերտների հետ... իսկ որոշ ժամանակ անց նաև աշակերտների հետ.

John
26.10.2006, 10:56
Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբում

Դա իհարկե անընդունելի կլինի ծնողների համար ու կարծում եմ, որ հենց էդ պատճառով դպրոցում նման դասընթացներ չեմ լինի, քանի որ 1-ին հերթին եկեղեցին դեմ կլինի դրան, իսկ եկեղեցու կարծիքը բնականաբար հաշվի կառնվի: Նաև կարծում եմ, որ եթե էդ տարիքային խմբում սեռական հարաբերությունները առավել տարածվեն՝ քիչ-քիչ էդ տեսակետից կնմանվենք Ռուսաստանին, իսկ այնտեղ տիրող իրավիճակը հայտնի է բոլորիս, ու չեմ կարծում, որ որևէ հայի համար դա ընդունելի լինի: Ամեն դեպքում այստեղ մեծ դեր ունի մեր ՀԱՅ լինելը ու եթե ինչ-որ բան միանշանակ ճիշտ է ու բազմաթիվ երկրների փորձը դա ապացուցում է, դա դեռ չի նշանակում, որ այն կընդունվի Հայաստանում: Մտքերս մի քիչ խառն եմ գրել, բայց իմաստը հավանաբար հասկանալի է:

Գոռ Ջան - Հայ
26.10.2006, 16:39
Այս հարցը ինձ ու իմ գործընկերներին շատ է հետաքրքրում:
Երկու տարբեր և հստակ ձևավորված կարծիքներ կան

1. Իհարկե սառական դաստիարակությունը պետք ք սկսել հենց դպրոցներից, որպեսզի ունենանք առողջ երիտասարդություն
2. Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբում

Այս երկու կարծիքները դեռ թույլ չեն տալիս մեզ ամբողջովին բացահայտել աշակերտներին սեռական կյանքի "գաղտնիքները": Առկա է ևս մի խոչընդոտ: Մեր ծնողները դեռ պատրաստ չեն նրա, որ իրենց երեխաները լինեն տեղեկացված: Մի պարզ պատճառով: Նրանց մեծ մասը չի կարող պատասպանել շատ պարզ հարցերի կապված սեռական առողջության հետ: Կամ փորձում է պատասխանել` հիմնավելով իր իսկ փորձի վրա... վերջում ստացվում են "դե իմ մոտ էլ էր տենց, տատիկի մոտ էլ էր տենց" պատասխաններ.... կարծում եմ դա ոչ ճիշտ մոտեցում է:

Այսինքն եթե ընդանրացնենք այս բոլորը, կարծում եմ ավելի կարևոր կլինեին դասընթացները աշակերտների ծնողների հետ, քան թե աշակերտների հետ... իսկ որոշ ժամանակ անց նաև աշակերտների հետ.
Իսկ չես գտնու՞մ որ այստեղ ավելի ծանրակշիռ գործոն է հանդիսանում հոգեբանականը:
Եթե ծնողը ավելի անկաշկանդ կարողանա շփվել երեխայի հետ, ու նաև հակառակը, երեխան ծնողի հետ ինձ թվում է ամեն ինչ տեղը կընկնի: Իհարկե դրան գումարած ծնողի տեղեկացվածությունը:

Hovulik
28.10.2006, 01:09
Դա իհարկե անընդունելի կլինի ծնողների համար ու կարծում եմ, որ հենց էդ պատճառով դպրոցում նման դասընթացներ չեմ լինի, քանի որ 1-ին հերթին եկեղեցին դեմ կլինի դրան, իսկ եկեղեցու կարծիքը բնականաբար հաշվի կառնվի: Նաև կարծում եմ, որ եթե էդ տարիքային խմբում սեռական հարաբերությունները առավել տարածվեն՝ քիչ-քիչ էդ տեսակետից կնմանվենք Ռուսաստանին, իսկ այնտեղ տիրող իրավիճակը հայտնի է բոլորիս, ու չեմ կարծում, որ որևէ հայի համար դա ընդունելի լինի: Ամեն դեպքում այստեղ մեծ դեր ունի մեր ՀԱՅ լինելը ու եթե ինչ-որ բան միանշանակ ճիշտ է ու բազմաթիվ երկրների փորձը դա ապացուցում է, դա դեռ չի նշանակում, որ այն կընդունվի Հայաստանում: Մտքերս մի քիչ խառն եմ գրել, բայց իմաստը հավանաբար հասկանալի է:

Հարգելիս ես դա ներկայացրեցի, որպես մտավախություներից մեկը, դա դեռ չի նշանակում, որ դա վեռջնական կարծիք է:
Կրկնում եմ մեկ անգամ ևս, որ ամբողջ խնդիրը ծնողների մեջ է, նրանց տեղեկացվածության ցածր մակարդակի:

Ձեր ասածից ես հասկացա, որ Ռուսաստանում և այլ նմանատիպ երկրներում երիտասարդները շատ բան գիտեն սեքսի մասին դրա համար էլ իրենք այդքան փչացած են: Հավատացնում եմ, որ ՈՉ... երբեք ճիշտ-ժամանակին-անհրաժեշտ տեղեկատվությունը չի կարող վնասել...

Պարզապես դեռ ՃԻՇՏ, այսինքն բոլորի կողմից ընդունվող տեղեկատվություն չկա
դեռ ԺԱՄԱՆԱԿԸ չէ, և իհարկե ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ աշակերտական մակարդակով դեռ չկա:

Իսկ եկեղեցին դեմ չէ, ես մի քանի անգամ սեռական դաստիարակության մասին դասախոսություններ եմ կարդացել հենց եկեղեցու առաջարկությամբ

ԽՈՍԵԼ ՍԵՌԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ ԴԱ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԳՈՎԵՐՔԵԼ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ-ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԳՈՎԱԶԴԵԼ ԱՌՈՂՋ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Hovulik
28.10.2006, 01:39
Երևի մի քանի խոսք էլ ես ասեմ սեռական հարաբերության սկզբի մասին...

Մեր նախնիները ասենք 19 դարում, երբ կյանքի միջին տևողությունը կազմում էր 45 տարի, սկսում սեռական կյանքը 11-12 տարեկանից` ՆՈՐ ԷՐ ՄԱՐՈՆ ԴՈՒՐԵԿԱՆ, ՆՈՐ ԷՐ 9 ՏԱՐԵԿԱՆ...

Բայց հիմա լռիր ուրիշ վիճակ է...
Չնայած այն հանգամանքի որ սեռավարակների մեծ մասը բուժելի են, որոշ վերապահումներով իհարկե, նրանց տարածվածությունը տարեց տարի աճում է և, ինչպես ընդունված է ասել բժշկության մեջ, երիտասարդանում է, այսինքն հիվանդների միջին տարիքը մոտենում է 22-24 տարեկանին... իսկ քանակը կարծում են, որ տարեկան Հայաստանում անցնում է 100.000 հիվանդ /օֆիցիալ տվյալներով 2005 թվականին եղել է 30.000 հիվանդ գրանցված!!!!!!/

Ինչն է պատճառը, որ սեռավարակները երիտասարդացել են -
1. սեռավարակների փոխանցելիությունը ավելի մեծ է ավելի երիտասարդի մոտ
2. հաճախակի հանդիպել եմ այն գաղափարի, որ ԴԵՂԱՏԱՆԸ ՉԵՆ ՎԱՃԱՌԵԼ ՊԱՀՊԱՆԱԿ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ, և դա բացատրել են նրանով, որ եթե չլինի պահպանակ չի լինի նաև սեռական հարաբերություն, սակայն պարզ է, որ հարաբերություն լինում է և պարզապես առանց պահպանակի.
3. շատացել են և ավելի մատչելի են դառել մարմնավաճառների ծառայությունները
4. իհարկե ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
5. Եվ հատուկ ամենավերջին տեղում սեռական հարաբերությունների շուտ սկիզբ...

Ես շատ փոքրիկ հարցում եմ իրականացրել 18-20 տարեկան թվով 200 տղաների շրջնակում, լռիվ պատահական ընտրված և պարզվել է , որ սեռական հարաբերություն ունեցել են նրանցից ընդամենը 14 տոկոսը... այստեղից եզրակացություն դաչի պատճառը...

ՇԱՏ ԱՎԵԼԻ ԵՄ ԱՌԺԵՔԱՎՈՐՈՒՄ
1. երիտասարդների տեղեկացվածության մակարդակը
2. Ծնողների գիտելիքները
3. Մատչելի բժշկական ծառայություն հենց երիտասարդների համար

ԵՎ ՄԻՇՏ ՊԵՏՔ Է ՀԻՇԵԼ, ՈՐ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԻՑ ՄԻԱԿՆ Է, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՀՈԳԻ... ՄԻ ԶՐԿԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ՍԻՐԱԾ ԵԱԿԻՆ ԱՅԴ ՀԱՃՈՒՅՔԻՑ------------------ ԵՂԵՔ ԱՌՈՂՋ

քաղաքացի
12.12.2006, 21:44
Չեմ ուզում հրավիրել ինձ վրա ձեր բարկությունը ոչ այդքան գեղեցիկ հարցի պատճառով: Խնդրում եմ, ասեք ինձ, եթե տղան կունիլինգուսի ժամանակ բերանում միկրովերք ունի, իսկ աղջիկը սեռական հիվանդություն ունի, տղան նրանից կվարակվի՞ նրանից, թե ոչ: Նորից ներողություն եմ խնդրում գրաքննության մեջ չտեղավորվելու համար:

Աբելյան
13.12.2006, 13:58
Կներեք, մի հատ սենց անհամեստ հարց էլ ես տամ: Կեղտոտ ձեռքերի միջոցով սեռական հիվանդություններ փոխանցվում ե՞ն:

Hovulik
14.12.2006, 08:24
Չեմ ուզում հրավիրել ինձ վրա ձեր բարկությունը ոչ այդքան գեղեցիկ հարցի պատճառով: Խնդրում եմ, ասեք ինձ, եթե տղան կունիլինգուսի ժամանակ բերանում միկրովերք ունի, իսկ աղջիկը սեռական հիվանդություն ունի, տղան նրանից կվարակվի՞ նրանից, թե ոչ: Նորից ներողություն եմ խնդրում գրաքննության մեջ չտեղավորվելու համար:
Ոչ մի բանի համար ներողություն պետք չէ խնդրել: Այս թեմայի մեջ կարելի է հարցնել ցանկաած բան սեռականի մասին

Հիմա էլ պատասխանը ձեր հարցին
Տեսականորեն հնարովոր է սեռավարակի փոխանցում օռալ հարաբերությունների ժամանակ և վերքի առկայությունը այս պարագայում պարտադիր չէ: Սակայն գործնականում շատ հազվադեպ է լինում այն, որ կունիլինգուսի ժամանակ հնարավոր փոխանցվի որևէ սեռավարակ:

Եթե կան ինչ որ գանգատներ կարող եք ավելի մանրամասն նկարագրել, անպաըման կպատասխանեմ կամ զանգահարել 091-49-94-12 Հավհաննես

Ավելացվել է 6 րոպե անց

Կներեք, մի հատ սենց անհամեստ հարց էլ ես տամ: Կեղտոտ ձեռքերի միջոցով սեռական հիվանդություններ փոխանցվում ե՞ն:
Փոխանցել ոչ, սակայն հնարավոր է առաջացնել: Իհարկե ոչ թե սեռավարակ, այս բանալ ինֆեկցիոն պրոցես, բայց հնարավոր է:
Անգամ սեռական օրգանների հիգիենան նույնպես նշանակություն ունի, հատկապես աղջիկների համար: Օրինակ, եթե շեքի շրջանի լվացումը կատարել հետևից առաջ, ապա հնարավոր է ուղիղ աղու կողմից դեպի հեշտոց բերել բազմաթիվ մանրէներ, և առաջացնել բորբոքային պրոցեսսսսս:

Լէգնա
17.12.2006, 11:17
ՍԵՌԱՊԵՍ ԱՌՈՂՋ, ՍԵՔՍՈՒԱԼ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ` ԲՈԲԻԿ

Սեքսուալ ազատականության այս օրերում տաքարյուն հայերի մեծ մասն անկյուն ու առիթ բաց չի թողնում իր հաճույքն ու սեռական պետքերը հոգալու համար (մանավանդ որ դրան է ծառայում բարերի ու ռեստորանների, սաունաների, հոթել-մոթելների մի ողջ բիզնես ոլորտ), բայց ինչպե՞ս է այդ անում, հարց է: Պատասխանը գտնելու համար զրուցակիցներ ենք ընտրել ՀՀ գլխավոր սեքսոլոգ, Սեքսոլոգիայի կլինիկական կենտրոնի տնօրեն Արամ Հակոբյանին եւ նույն կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանին:

«Ցավոք, սեքսը հաճախ նսեմացվում է, հասցվում առեւտրի, կենցաղային ցածրակարգ մակարդակի, ասում է Նարինե Ներսիսյանը: Մինչդեռ ամենավեհ զգացմունքի` սիրո եւ հարգանքի արտահայտությունը պետք է լիներ»: «Բացի այդ, տարվում է սեքսուալ մշակույթի ձեւավորման սխալ քաղաքականություն: Հասարակ մի բան, տարբեր ծրագրերով Հայաստան բերված պահպանակները բաժանվում են վայրիվերո: Ով տարիքային առանձնահատկությամբ երեխա ունենալու շրջանում է, նրան են բաժանում, կարծես հումանիտար օգնություն լինի: Հատկապես մարզերում սեռական կուլտուրա չունենք», արձանագրում է տնօրեն Ա. Հակոբյանը: «Իսկ ի՞նչ ունենք», հետաքրքրվում եմ եւ լսում վտանգավոր ապատեղեկատվության գրոհի, սեռական անբավարարվածության դեպքերի, մանկապղծության ու այլ այլասերումների, ինչպես նաեւ կանանց սեքսոպաթոլոգի դիմելիության բարձրացման (ինչը գովելի է) մասին: Մասնագետներն ամենավտանգավորն են համարում ապատեղեկատվությունն ու մանկապղծությունը, հետեւում թողնելով անգամ միասեռականության գովազդի ահագնացող տարափը: Այնուամենայնիվ, մեր առաջին հարցը միասեռականության քարոզի հետ կապված մտահոգությունների մասին է:

Ս. Մ. - Եթե նկատել եք, մեր օրերում վոկալ տարբեր «դուետներ», տեսահոլովակներ ու անգամ ֆիլմեր գովազդում ու քարոզում են համասեռամոլությունը: Դրա քարոզն արդեն նկատվում է հայկական մամուլի ինչ-ինչ պարբերականների էջերին: Մինչդեռ, շատ բարոյագետների բնորոշմամբ, դա այնքան էլ «առողջ» վիճակ եւ քարոզի առարկա չէ:

Ա. Հ. - Բժշկական տեսանկյունից միասեռականությունը վարակիչ հիվանդություն չէ, սակայն չի բացառվում, որ միասեռականները, ինչպես ամեն մի փոքրամասնություն, ցանկանան շատանալ: Ինչպես ամեն մի փոքրամասնություն, նրանք եւս ձգտում են իրենց կարծիքն ու գաղափարախոսությունը, դիրքը հաստատել տվյալ հասարակության մեջ` դառնալ ամուր ու դրական երեւույթ:

Բժիշկները վստահեցնում են, որ թե՛ գաղափարական, թե՛ «օրինակ ծառայելու» եւ քարոզի առումով համասեռամոլությունը վտանգավոր չէ, հատկապես այն հասարակության համար, որտեղ կան սեքսի կուլտուրա եւ առողջ սեռականություն: Սակայն ունի՞ դրանք մեր հասարակությունը, ոչ ոք չգիտե, քանի որ նման հետազոտություն ու վիճակագրություն ոչ ոք չի պատվիրում: Ենթադրելի է, թե անկեղծ վիճակագրական տվյալները ի՞նչ պատկեր ցույց կտային, եթե հաշվի առնենք, թե ի՞նչ սեքսուալ դաստիարակություն են ստանում մեր մանուկներն ու դեռահասները, որոնց աչքի առաջ ու քթի տակ են կրպակներում վաճառվող կասկածելի բովանդակության ու ճաշակի հրատարակությունները, տեսավարձույթի անհայտ, բայց հավանական բազմազանությունը: Իսկ ինչ վերաբերում է միասեռականների «կուլտուրական գրոհին», Ա. Հակոբյանը հավաստիացնում է, թե անկախ նրանից՝ հասարակությունը կքաջալերի, թե կդատապարտի, միասեռականների թիվը ծնելիության անփոփոխ պայմաններում մնում է հինգ տոկոս: «Որքան էլ գովազդեն իրենց, վիճակագրությունը չի փոփոխվի», ասում է բժիշկը: Նա նաեւ առաջարկում է. «Պետք է ոչ թե արգելել ու փակել միասեռականության քարոզը, այլ քարոզել նորմալ հետերոսեքսուալ վարքը (խոսքն ամուսին-կին զույգի մասին է- Ս. Մ.), հետերոսեքսուալների ընտանեկան կյանքը եւ կյանքի հաջողվածությունը հասարակության կողմից ընդունելի կողմնորոշման դեպքում»:

Ն. Ն. - Միաժամանակ արձանագրենք, որ Երեւանի դիսկոտեկներում մոդա է, երբ աղջիկները սկսում են աղջիկներին «ուշադրություն դարձնել»: Դա մի տեսակ հարգի է որոշակի շրջանակներում, որոնց մեծ մասը նույնիսկ չի հասկանում իր արարքը: Ինչպես ծխելն է 16-17 տարեկանում ինքնահաստատման մեթոդ համարվում, այնպես էլ լեսբիությունը:

Մեր զրուցակիցները պատմեցին, որ իրենք հրատարակել են սեքսոլոգիայի վերաբերյալ հայալեզու դասագիրք, որն արդեն տպարանում է եւ նախատեսված է ներկայացնել կրթության նախարարություն` որպես բուհական ձեռնարկ: Մեզ հնարավորություն տրվեց ծանոթանալու դեռեւս անտիպ գրքին, որից մի հատված ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը: «Այսօր մենք ականատես ենք սեքսուալ սցենարների փոփոխմանը: Կարեւոր է դառնում ոչ թե հոմո կամ հետերոսեքսուալ լինելու խնդիրը, այլ սեփական սեռականության մեջ ամբողջովին բացահայտվելու եւ հաստատվելու պահանջը»:

Սեքսոլոգները մեր խնդրանքով խոսում են նաեւ սեռականության պրոբլեմների մասին հետերոսեքսուալների, այսինքն՝ նորմալ կողմորոշման տեր մարդկանց համար:

Ս. Մ. - Ի՞նչ սոցիալական, հոգեբանական խնդիրներ կան, որ բերում են սեռական խնդիրների:

Ա. Հ. - Իմ դիտարկմամբ՝ 20-30 տարվա ընթացքում սեքսոպաթոլոգի այցելուների թիվը հիմնականում անփոփոխ է: Սեքսուալ հիվանդությունները ոչ մի կապ չունեն երկրի համակարգը փոխվելու, սահման բացել-փակելու կամ աշխարհաքաղաքական, գլոբալիզացիոն գործընթացների հետ: Անգամ առողջ միտում կա կանանց հաճախելիության ակտիվացման, որ նշանակում է կնոջ բարդույթից ազատվելու մասին, քանի որ կանայք, ի տարբերություն առաջվա, դիմում են սեռական տարբեր խանգարումների դեպքում, հաճախ գալիս են ամուսնու կամ զուգընկերոջ հետ: Սակայն պրոբլեմատիկ է ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը: Օրինակ, խիստ հայտնի SPID-INFO-ի եւ նմանատիպ դեղին մամուլի տարաբնույթ տեղեկատվությունները մարդիկ ընկալում են որպես նորմա եւ հեղինակավոր խոսք: Խնդրեմ, մի դեպք, ընթերցողը համոզված էր, որ սեռական կյանքով շաբաթական երեք անգամ ապրելը նորմալ է, իսկ ինքն ասենք շաբաթը մեկ օր է զգում դրա պահանջը: Այստեղից էլ բարդույթը եւ սեռական անհարմարության զգացողությունը: Մինչդեռ սեռական ակտիվությունը խիստ անհատական երեւույթ է, որին նպաստում են եւ խոչընդոտում են շատ հանգամանքներ` ընտանեկան պայմանները, հորմոնալ, հոգեբանական վիճակը, անգամ օրվա տրամադրությունը:

Ն. Ն. - Մեծ սխալ եւ պրոբլեմների առիթ է հասարակության մեջ շատ տարածված ընկերուհիների «փորձի փոխանակումը» զրույցների ժամանակ, չափազանցված զրույցներն իրենց սեռական կյանքի մասին եւ դրանից բխող թյուրըմբռնումները: Մեկ այլ սխալ երեւույթ էլ կա: Երբ խոսում կամ գովազդում են առողջ սեքսը (ինչպես նաեւ կոսմետիկան ու հագուստը), նկատի ունեն երիտասարդ, 90-60-90 չափսերի կանանց: Մինչդեռ այդ հանգամանքը բարդույթի եւ սեքսուալ արգելակման առիթ է այլ չափս ու կառուցվածք ունեցողների համար, մտավախություն ստեղծելով, թե իրենց սեռականությունն ու գեղեցկությունը թերի են: Իրականում սեռական առողջությունը մարմնավոր «դիզայնը» չէ, այլ հասուն եւ առողջ սեռականությունը:

Ս. Մ. - Կարելի՞ է ասել, որ այս դեպքում հակասության մեջ են բժիշկների գիտական մոտեցումն ու ոչ մասնագետների գեղագիտական ճաշակները:

Ն. Ն. - Այո, փաստորեն, այդպես է:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
http://armtown.com/news/am/azg/20061216/2006121623/

Hovulik
19.12.2006, 23:26
2006 թվականի ընթացքում "ՋԱՀ" ՀԿ-ի կողմից իրականացվել է "Աջակցություն երիտասարդությանը առավել անվտանգ սեռական վարքագիծ ձևավորելու հարցում" ծրագիրը: Մասնակցել են ծրագրին ավելին քան 7.000 երիտասարդ ՀՀ Տավուշի, Լոռու և Արմաիրի մարզերից: Ծրագրի նպատակներ երիտասարդներին սովորեցնել հաղորդակցվել սեռականին վերաբերող հարցերի շուրջ: Կարծում եմ վոր մեզ դա հաջողվեց, քանի որ ամեն օր ստանում եմ 2-3 նամակ այս կամ այն հարցի վերաբերյալ, շատեորին ուղղում եմ դեպի այս ֆորում, քանի որ շատ հարցերի պատասխաներ կան նաև այստեղ: Բայց դա նշանակություն չունի, միշտ, անընդհատ պետք են նման դասընթացներ: Այժմ պատրաստվում է մի գիրք, որտեղ ամփոփվում է այդ աշխատանքը և երիտասարդներին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ տրվում են պատասխաններ:

Դիմում եմ ԱԿՈՒՄԲԻ ադմինիստրացիային, եթե ուզում եք, կարող ենք հավաքվել և ես պատրաստ եմ մի փորք զրույց անկացնել այդ ամենի վերաբերյալ:
ԼՌԻՎ ԱՆՎՃԱՐ

ՏԵՂ ԷԼ ԿԱ, ամեն ինչ էլ կա
եթե ուզում եք, խնդրում եմ գրել ինջ նամակներ:

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ այս կիրակի մեր կենտրոնում քննարկմանը: Ես պատրաստ եմ պատասխանել Ձեր բոլոր հարցերին:

Առաջարկում եմ մտածել թեմաներ, որոնք դուք կցանկանաք լսել...

ԵԿԵՔ ԱԶԱՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵՆՔ...

Tumbler
17.02.2007, 22:25
Ոգտագործեք լավ պահպանակներ և անծանոտ մարդկանց հետ մի <շպվեք> և ամեն ինչ լավ կլինի.:)

Hovulik
18.02.2007, 17:56
Ոգտագործեք լավ պահպանակներ և անծանոտ մարդկանց հետ մի <շպվեք> և ամեն ինչ լավ կլինի.:)

Ամենախաճախակի սխալներից մեկը` լավ պահպանակ---- ինչ է սա նշանակում ---- թանկ(գ), հայտնի ֆիրմա---- թե գնելուց առաջ պետք է նայել ժամկետներին, պետք է ուշադիր լինել, որ Ձեզ տալիս են պահպանակ, որը դրված չի արևի տակ, պետք է ուշադիր լինել, որպեսզի չգնել պահպանակ, որի տուփը վնասված է, պետք չէ պահել պահպանակը գրպանի կամ բումաժնիկի մեջ մի քանի շաբաթ, պահպանակը օգտագործելիս, պետք է զգույշ լինել, որպեսզի այն չվնասել ձեր կամ ձեր զուգընկերուհու երկար եղունքգներով, չի կարելի տուփը բացել ատամներով կամ այլ ծակող/կտրող գործիքով... և բազմաթիվ այլ բայցեր.

Երկրորդում դուք նույնպես սխալվեցիք - ինչու?
քանի որ զուգընկերող բարոյական կերպարը դեռ չի խոսում սեռավարակի առկայության կամ բացակայության մասին, օրինակ ԱՄՆ-ում քլամիդիոզով ավելի հաճախ տառապում եմ տնային տնտեսուհիները, քան մարմնավաճառները... դե արի ու ստեղից եզրակացություններ արա...

Շատ հաճախ եմ լսում իմ հիվանդներից - դե բժիշկ ջան եդ աղջկա վրա վստահ եմ, ինքը մաքուր ա, ինձանից էլ բացի, ոչմեոկի հետ չի էղել... բա եդ ԳՈՆՈՌԵԱՆ որտեղից առաջացավ չգիտեմ....

աշխատեք սահմանափակել սեռական զուգընկերների քանաիկը հասցնելով նրանց թիվը մեկի, օգտագործեք պահպանակ բոլոր արտաամուսնական սեռական հարաբերությունների ժամանակ և հիշեք, որ ՊԱՀՊԱՆԱԿԸ պաշտպանում է Ձեզ, ոչ միայն սեռավարակներին այլ նաև անցանկալի հղության զարգացումից:

Եկեք մի քիչ ավելի ակտիվ շփվենք, որպեսզի կարողանանք փարատել գոյություն ունեցող բալոր ոչ ճիշտ պատկերացումները

:8

Hovulik
19.02.2007, 18:53
Վերջերս ինձ մի հարց տվեցին, որը կուզենաի, որ Դուք էլ իմանաք.

Հարցը կայանում է նրանում, թե բացի սովորական պահպանակներից էլ ինչ տիպի պահպանակ կա.

ՊԱտասխան

Տղամարդու, լատեքսային և հեշտոցային հարաբերության համար նախատեսված պահպանակին մենք հաճախակի անվանում ենք սովորական: Սակայն պետք է նշեմ, որ գոյություն ունեն նաև կանացի պահպանակներ, նույնպես պատրաստված լաետքսից և նախատեսված հեշտոցային հարաբերությունների համար: Դա նորույթ է, և առաջարկվում է օգտագործել այն ժամանակ, երբ կինը չի կարողանում համոզել իր զուգընկերոջը պահպանակ օգտագործի:
http://www.acas.org/images/women_images/femalecondom.jpg

Գոյություն ունեն նաև ոչ լատեքսային պահպանակներ, օրինակ ռետինե պահպանակներ, որոնք խորհրուրդ են տրվում այն մարդկանց, ովքեր ունեն ալերգիա լատեքսի նկատմամբ:

Ցավոք, բայց այս երկու տարբերակը Հայաստանում գտնելն անհնար է: /բայց կանացի պահպանակ ես ունեմ, Նա պամյատ ռուսի ասած:D /

Առավել տարածված են տարբեր ձևեր ունեցող հեշտոցային պահպանակները` գնդիկներով, փշերով, առնանդամը երկարացնող կամ հաստացնող: Նրանք ոչնչով չեն տարբերվում լատեքսային պահպանակից:

Սեռական տարաբնույթ հարաբերություննների առավել մոդայացման հետևանքով, մեր դեատներում կարելի է գտնել նաև հետանցքային և բերանային հարաբերությունների համար նախատեսված պահպաննակներ: Իհարկե ոչ բոլոր դեղատներում նրանք կան, բայց գտնել կարելի է: Նման պահպանակի հորինելը պայմանավորված է նրանով, որ ապացուցվեց սեռավարակների փոխանցման բերանային և հետանցքային ճանապարհները, ընդ որում հետանցքային հարաբերության ժամանակ ավելի է մեծանում սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը, քանի որ ուղիղ աղու լորձաթաղանը ավելի հեշտ է վնասվում: Իսկ բերանային հարաբերության ժամանակ հնարավոր է ինչպես տղամարդուց կին, այնպես էլ հակառակը վարակի փոխանցում:
Նման պահպանակները ունեն մի քանի առանձնահատկություն: Անալ` հետանցքային պահպանակները ավելի հաստ են և պատված են լյուբրիկանտով` ջրային քսուկով, որը փոքրացնում է սեռական հարաբերության ժամանակ շփումը, ինչով քցացնում է ուղիղ աղու վնասումը և կանխում է բարևդություննների առաջավցումը, ինչպես նաև շփման փոքրացման հետևանքով փոքրանում է նաև պահպանակի պատռման հավանականությունը: Օռալ պահպանակները ավելի բարակ են և ունեն տարբեր համային բաղարդիչներ: Ինչի համար - կարծում եմ բոլորին հասկանալի է:

Այսպիսով մենք առդեն գիտենք պահպանմակների տարատեսակները, մյուս անգամ կծանոթանանք նրանց օգտագործման տեխնիկայի հետ:

Միշտ Ձեր Բարեկամ` Հովհաննես

Ձմեռ պապի
20.02.2007, 23:54
Հարգելի Հովիկ
Լավ կլիներ, խոսեիք նաև դեռահասների սեռական դաստիարակության հարցերի, մասնավորապես սեռական հիգիենայի մասին
Շնորհակալություն

Artgeo
05.03.2007, 10:01
Հովուլիկ, այսպիսի մի հարց է առաջացել: Ինչպիսի՞ ներքնաշոր պետք է կրել, սեռական առողջությունը պահպանելու կամ առնվազն չվնասելու նրան: Օրինակ, ես գիտեմ, որ արական սեռի ներկայացուցիչները նախընտրելի է, որ կրեն նեղ ներքնաշոր, քանի որ դա խոչընդոտում է արյունատար անոթների լայնացմանը՝ վարիկոնե հիվանդության զարգացմանը: Այդպե՞ս է, թե՞ իրականում նեղ ներքնաշորը վնասակար է:

Ձայնալար
26.06.2007, 15:49
Ժողովուրդ ո՞վ գիտի սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար միհատ միասնական թեստ կա, թե՞ պետք է բոլոր հիվանդությունների համար հերթով անալիզ հանձնել:

docart
27.06.2007, 23:06
Ժողովուրդ ո՞վ գիտի սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը ստուգելու համար միհատ միասնական թեստ կա, թե՞ պետք է բոլոր հիվանդությունների համար հերթով անալիզ հանձնել:
Միասնական տեստ գոյություն չունի: Հայաստանում հանդիպում է 10-11 սեռավարակ, որոնց լրիվ ստուգման համար անհրաժեշտ է 3-4 անալիզ հանձնել` մեզ, արյուն, քսուկի հետազոտություն: Եթե ավելի մանրամասն է հետաքրքիր, գրեք, կպատասխանեմ:

Սամվել
14.09.2007, 21:30
Մի հատ էլ ես հարց տամ…
Հնարավո՞ր է ինչոր սեռավարակով վարաքվել առանց սեռական հարաբերությունների…ասենք լողավազանի միջոցով կամ ինչոր լճի մի խոսքով ջրի կամ այլ ինչոր մեթոդներով :think

StrangeLittleGirl
14.09.2007, 23:09
Հնարավո՞ր է ինչոր սեռավարակով վարաքվել առանց սեռական հարաբերությունների…ասենք լողավազանի միջոցով կամ ինչոր լճի մի խոսքով ջրի կամ այլ ինչոր մեթոդներով
Միայն սիֆիլիսի մասին կարող եմ ասել (Հովոյի ջանը սաղ, ես մենակ սիֆիլիսն եմ կարգին սովորել :D), որ հնարավոր է վարակվել հետևյալ երեք ճանապարհներով.
1. Սեռական
2. Ուղղահայաց, այսինքն՝ մորից պտղին
3. Արյան փոխներարկման
Մնացած ամեն ինչը սուտ է ու հեքիաթ: Դրանք օգտագործվում են մարդկանց ամոթալի արարքները թաքցնելու համար:

Hovulik
15.09.2007, 11:33
Հայստանում տարածված սեռավարակները տարածվում են ՍԵՌԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ:
Կան այնպիսինները` սիֆիլիս, միավ, որոնք կարող են տարածվել արյունային ճանապարհով և մորից պտղին... մնացածը միմիյան լորձաթաղանթերի շփման միջոցով.

Universe
15.09.2007, 13:44

Մեր դասախոսներից մեկին հարց ուղղելով. «մոծակները կարո՞ղ են պատճառ հանդիսանալ արյան միջոցով կամ սեռական ճանապարհով հիվանդությունների տարածմանը »,-Նա պատասխանեց, որ մոծակից էլ կարող է վարակ անցնել այն ժամանակ, երբ մոծակը կծում է վարակված մարդուն, որից հետո ուրիշներին կծելով կարող է հիվանդությունը տարածել:
Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է մոծակների միջոցով վարակի տարածումը ???:think

StrangeLittleGirl
15.09.2007, 22:54
Կարծեմ այդ հարցը մենք էլ ենք տվել մեր դասախոսներին ու կարծեմ մոտավորապես այսպիսի պատասխան ենք ստացել. եթե մոծակը կծում է հիվանդ մարդուն ու չգիտեմ քանի վայրկյան անց՝ առողջին, ապա չգիտեմ ինչքան փոքր հավանականություն կա, որ կվարակի:
Ամեն դեպքում՝ մոծակը վարակի աղբյուր չէ:

Hovulik
15.09.2007, 23:34
Մեր դասախոսներից մեկին հարց ուղղելով. «մոծակները կարո՞ղ են պատճառ հանդիսանալ արյան միջոցով կամ սեռական ճանապարհով հիվանդությունների տարածմանը »,-Նա պատասխանեց, որ մոծակից էլ կարող է վարակ անցնել այն ժամանակ, երբ մոծակը կծում է վարակված մարդուն, որից հետո ուրիշներին կծելով կարող է հիվանդությունը տարածել:
Իսկ ձեր կարծիքով հնարավո՞ր է մոծակների միջոցով վարակի տարածումը ???:think

Տեսականորեն կարելի է պատկերացնել իհարկե վարակի անցում միջատների խայթոցի միջոցով, սակայն իրականում, բացի այն պայմանից, որ միջատը խայթելուց մի ինչոր ժամանակ անց պիտի խայթի մեկ այլի, անհրաժեշտ է նաև, որ այդ հիվանդության հարուցիրը կայուն լինի միջատի ստամոքսահյութի, թքի նկատմամբ, և ամենակարևորը անհրաժեշտ է որ այն տեղակայված լինի մարդու արյան մեջ: Հաշվի առնելով այս ամենը կարելի է ավելին քան վստահաբար ասել, որ նման ճանապարհով փոխանցում չի կարող լինել:

Universe
15.09.2007, 23:43

Շնորհակալություն սպառիչ պատասխանի համար ;)

եթե մոծակը կծում է հիվանդ մարդուն ու չգիտեմ քանի վայրկյան անց՝ առողջին, ապա չգիտեմ ինչքան փոքր հավանականություն կա, որ կվարակի:
Այստեղ արդեն խոսքը գնում է վարժեցրած մոծակների մասին... :D

Baobab
04.02.2008, 01:28
Շատ ուրախ եմ, որ Դուք ձեր վրա եք վերցնում նման դժվարին գործը:

Չկան ոչ մի սահմանապակումներ ինքնաբավարարման համար, բացի հիգիենիկ նորմերի պահպանելը: Չկան տարիքային սահմանապակումներ:

Խնդրում եմ ավելի մանրամասնել Ինքնաբավարարման խնդիրը: Դա իրականում չի հանգեցնում արդյոք սեռական կարողությունների թուլացման՝ նորմալ սեքսի բացակայության պարագայում:

Ավելացվել է 6 րոպե անց
ՀՈՎՈՒԼԻԿԻՆ

Մի բան հարցնեմ...ինչ խորհուրդ ես տալիս էմ երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն ստուգվելու, պարզապես, ուղղակի ստուգվելու ապահովության տեսնակյունից, ու չգիտեն ոնցց կամ ուր գնան.....հանրապետական կենտրոն????ՈՐՏԵՂ Ա ԴԱ»»»ԻՆՉ ՄԱՐՇՐՈՒՏՆՒ Ա ԳՆՈՒՄ, ու արդյոք այնտեղ մեզ չեն վերաբերվի որպես պոտենցիալ հիվանդների ու խայտառակ անեն ամբողջ մի բուռ քաղաքով..... բացի դա պահպան առնելուց ընենց են նայում, որ///// մի անգմա ա եղել, որ մի հատ ջահել կին բավականին հաճույքով սկսեց բացատրել ինձ տեսականին...մինչև հիմա ապշած եմ....նրան պետք ա Նոբելյան մրցանակ տան ՀՀ մասշտաբով բարի գործ կատարելու համար:

Շնորհակալ եմ....:B

StrangeLittleGirl
12.02.2008, 19:22
փորձեմ պատասխանել: Կարծում եմ, Հանրապետական կենտրոնում կարելի է ստուգվել, իսկ խայտառակ չեն անի հաստատ: Այն գտնվում է Հանրապետական հիվանդանոցից մի քիչ վերև: Կարելի է հասնել բազմաթիվ երթուղայիններով, բայց ամենահարմարը 88-ը, 5-ը, 37-ն են: Էլի մի քանիսն էլ կան, բայց չեմ հիշում: Եթե կոնկրետացնեք, թե որտեղից եք ուզում գնալ, կարող եմ ճշտել և ասել:
Ի դեպ, շատ ողջունելի է, որ ուզում եք ստուգվել: Լավ կլիներ՝ բոլոր երիտասարդները ձեզ նման մտածեին:

Hovulik
14.02.2008, 10:50
Խնդրում եմ ավելի մանրամասնել Ինքնաբավարարման խնդիրը: Դա իրականում չի հանգեցնում արդյոք սեռական կարողությունների թուլացման՝ նորմալ սեքսի բացակայության պարագայում:

Ավելացվել է 6 րոպե անց
ՀՈՎՈՒԼԻԿԻՆ

Մի բան հարցնեմ...ինչ խորհուրդ ես տալիս էմ երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն ստուգվելու, պարզապես, ուղղակի ստուգվելու ապահովության տեսնակյունից, ու չգիտեն ոնցց կամ ուր գնան.....հանրապետական կենտրոն????ՈՐՏԵՂ Ա ԴԱ»»»ԻՆՉ ՄԱՐՇՐՈՒՏՆՒ Ա ԳՆՈՒՄ, ու արդյոք այնտեղ մեզ չեն վերաբերվի որպես պոտենցիալ հիվանդների ու խայտառակ անեն ամբողջ մի բուռ քաղաքով..... բացի դա պահպան առնելուց ընենց են նայում, որ///// մի անգմա ա եղել, որ մի հատ ջահել կին բավականին հաճույքով սկսեց բացատրել ինձ տեսականին...մինչև հիմա ապշած եմ....նրան պետք ա Նոբելյան մրցանակ տան ՀՀ մասշտաբով բարի գործ կատարելու համար:

Շնորհակալ եմ....:B

կարող ես զանգահարել 091-49-94-12 - Հովհաննես

erik_aper
04.05.2008, 02:26
Երբեմն որոշ տարօրինակ ֆիլմերում կարելի է նկատել մեծ քանակությամբ սերմնահեղուկի ժայթկում: Այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, այլ սերմնահեղուկի փոխարեն օգտագործում են զանազան նմանակողներ:իսկ դրան նմանակողները դժվար չի սարքել: վերցնում ես կաթ ու խառնում ես շատ քիչ ալյուր. En voila

erik_aper
04.05.2008, 02:47
Այս հարցը ինձ ու իմ գործընկերներին շատ է հետաքրքրում:
Երկու տարբեր և հստակ ձևավորված կարծիքներ կան

1. Իհարկե սառական դաստիարակությունը պետք ք սկսել հենց դպրոցներից, որպեսզի ունենանք առողջ երիտասարդություն
2. Առավել տեղեկատվածությունը կբերի սեռական հարաբերությունների առավել տարածմանը հենց այդ տարիքային խմբումՀովո, ոնց որ ասում են, սա մի հատ դիլեմա է, այսինքն չգիտես ոնց անես որ բոլորի համար լավ լինիշ:

Ես օրինակ ապրում եմ Հոլանդիա և մեր մոտ մոտավորապես 12-13 տարեկանից սկսում են դպրոցներում սեռական դաստիարակչությամբ զբաղվել: Դե սա կատարվում է տվյալ տարիքի երեխայի ուղեղի աստիճանին համեմատ: Իսկ ես չեմ կարծում որ մեր հայ ծնողներն այսպիսի բան կընդունեն դպրոցի կողմից, ոնց որ դու էիր ասել:
իսկական դիլեմա է, :think

erik_aper
04.05.2008, 03:19
իսկ մի հատ ուրիշ հարց իմ կողմից; այդ ռետինե իրը կոչվում է ՊԱՀՊԱՆԱԿ թե ԱՊԱՀՈՎԻՉ ?
ինչի համար եմ սա հարցնում, քանի որ մի 15-16 տարի առաջ ես մի գրքի մեջ դրա մասին կարդացել էի և դա այնտեղ կոչվում էր ԱՊԱՀՈՎԻՉ

մի ուրիշ հարց էլ: Հովհանես, դու ինչու ես միշտ օգտագործում ՕՌԱԼ բառը? ավելի լավ չի լինի ասենք ԲԵՐԱՆԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, քանի որ այստեղ բոլորս աշխատում ենք խոսել գրական հայերեն?

3րդ հարցս` ամենասկզբում դու խոսում էիր մի բանաձևի մասին ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ - ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ - ՍԵՐ
իսկ չի լինի որ դա մի քիչ փոխենք ու դարձնենք ՍԵՐ - ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ -ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ?

քանի որ մեր հայերին ավելի վայել է սլզբից իրար սիրել ու նոր իրար հետ հարաբերվել?

MYsterious
29.05.2008, 14:40
:hiԲարևներ բոլորին ու հատկապես քեզ`Hovulik ջան: Ինձ բավականին հետաքրքրեց ձեր ֆորումը, հաճույքով կարդացի ծայրից ծայր ու հասկացա, թե իրականում ինչքաաաան քիչ բան ես գիտեմ: Անչափ շնորհակալ եմ ձեզ` բոլորի անունից: Իրոք, շատ լավ միտք է մեր երիտասարդությանը նմանատիպ հարցերին իրազեկ պահելը:

Ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում. արդյոք հնարավոր է սեռական հարաբերությունների հետևանքով ձեռք բերել սեռական որևէ հիվանդություն այն դեպքում,երբ և' աղջիկը, և' տղան չունեն որևէ վարակ??? լսել եմ ինչ-որ սնկային հիվանդության մասին,որն առաջանում է առանց որևէ ինֆեկցիայի առկայության պայմաններում,այլ ընդամենը սեռական շփումից...ճիշտ եմ? թե ոչ??? խնդրում եմ ուղղել ինձ,եթե սխալ եմ, և փոքր-ինչ մանրամասն նկարագրել "առողջ" սեռական հարաբերություններից սպասվող հնարավոր հետևանքները ( թե ինչ տհաճ հետևանքներ կարող են առաջանալ ընդամենը հարաբերվելուց....)
ՆԱԽԱՊԵՍ - ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:)

StrangeLittleGirl
12.08.2008, 03:01
Ես սեռավարակաբան չեմ, բայց որովհետև Հովոն վաղուց էս կողմերում չի երևում, վերջին հարցին կփորձեմ գիտելիքներիս ներածին չափով պատասխանել:

Անհնար է վարակում առանց հարուցչի: Սակայն այստեղ մի ուրիշ հարց կա: Ենթադրում եմ, որ դու կանդիդա կոչվող սնկերին նկատի ունես: Դրանք առողջ մարդկանց մոտ էլ կան, սակայն չեն արտահայտվում: Սեռական հարաբերությունից հետո հնարավոր է՝ ի հայտ գան, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, կնոջ հեշտոցի մանրէաբանական կազմն է փոխվում, փոխվում է միջավայրը, ինչը կարող է նպաստել սնկերի զարգացմանը: Բացի դրանից, կանդիդա սնկերը սիրում են շաքարով հարուստ միջավայրեր, ի հայտ են գալիս նաև իմուն-անբավարարության վիճակներում:

Հո՛վ, եթե մի օր մտնես էստեղ ու տեսնես սխալ եմ գրել, խնդրում եմ՝ ուղղիր: Արդեն չեմ հիշում, թե որ առարկայից ինչ ենք անցել, որն է ճիշտ, որը սխալ :D

Ավելացվել է 34 վայրկյան անց
Հ.Գ. Սնկերի ի հայտ գալը վերջին դեպքերում կարող է պայմանավորված չլինել սեռական հարաբերությամբ:

Vaho
28.10.2008, 01:18
Ես կուզեի հարցնել մասնագետներին, ինչպես անել որ սեռական հարաբերությունը երկար տեվի տղամարդու մոտ, այսինքն նա շուտ չվերջացնի, կան արդյոք հատուկ դեղահաբեր դրա համար կամ ուրիշ միջոցներ՞

Հայկօ
28.10.2008, 01:33
Ես կուզեի հարցնել մասնագետներին, ինչպես անել որ սեռական հարաբերությունը երկար տեվի տղամարդու մոտ, այսինքն նա շուտ չվերջացնի, կան արդյոք հատուկ դեղահաբեր դրա համար կամ ուրիշ միջոցներ՞

Ի՞նչ հաբ, ի՞նչ բան :o: Էդ քիմիա-միմիան սաղ սատանայական բաներ են, գործ չունեք: Պարզապես ընթացքում պատկերացրեք ձեր բակի ամենալխկած տատուն: Կամ պապուն :)): Իսկ եթե լուրջ՝ դա ֆիզիկական խնդիր չէ, հոգեբանական խնդիր է: Չես ուզում շուտ վերջացնել՝ ուշ վերջացրու: Կարելի է անվերջ ձգձգել, միայն թե ցանկություն լինի :):

erik_aper
29.10.2008, 01:18
Ես կուզեի հարցնել մասնագետներին, ինչպես անել որ սեռական հարաբերությունը երկար տեվի տղամարդու մոտ, այսինքն նա շուտ չվերջացնի, կան արդյոք հատուկ դեղահաբեր դրա համար կամ ուրիշ միջոցներ՞իսկ ոչ-մասնագետներից խորհուրդ կընդունես՞

դե հիմա ասեմ լսի: քո նկարագրած պրոբլեմին լուծում կա՝ դա մի թմրացնող դեղամիջոց է, ասենք ՆՈՎՈԿԱՅԻՆԻ նման մի բան: Ուղակի մի քիչ թուլյ վիճակում:

Emla cream contains two active ingredients, lidocaine (previously known
as lignocaine in the UK) and prilocaine. These are both a type of
medicine called a local anaesthetic. They are used to numb areas
that would otherwise feel pain.

Emla creme, may reduce penile sensitivity and excitability and delay ejaculation.
Condoms also reduce male sensitivity, yet no evidence exists that wearing a
condom helps successfully treat premature ejaculation. Topical anesthetic cream
is probably the lowest-risk medication that can be used for premature ejaculation,
with no adverse systemic effects in the absence of prior hypersensitivity
to the medication (patient or partner). Usually, no contraindication exists for
combined therapy with topical anesthetics, antidepressants, and behavioral therapy.

it helps sometimes if you use it about2 hours before the real action....looool

Hovulik
29.10.2008, 01:40
Ոչ մի դեղորայքային մեթոդ, որը երկարացնում է սեռական հարաբերությունը անվնաս ՉԷ

Սեռական հարաբերության տևողությունը խիստ անհատական է և չկան նորմաներ և հետևաբար երկար ու կարճ չի կարող լինել

համ էլ` Դուք համոզված էք, որ Ձեր զուգընկորուհուն դա հաճելի է...` երկար հարաբերությունը ինիկատի ունեմ

Ավելացվել է 2 րոպե անց

իսկ ոչ-մասնագետներից խորհուրդ կընդունես՞

Խիստ համաձայն չեմ Ձեր հետ, հարգելիս...

erik_aper
29.10.2008, 18:31
Ոչ մի դեղորայքային մեթոդ, որը երկարացնում է սեռական հարաբերությունը անվնաս ՉԷ

Սեռական հարաբերության տևողությունը խիստ անհատական է և չկան նորմաներ և հետևաբար երկար ու կարճ չի կարող լինել

համ էլ` Դուք համոզված էք, որ Ձեր զուգընկորուհուն դա հաճելի է...` երկար հարաբերությունը ինիկատի ունեմ

Ավելացվել է 2 րոպե անց

Խիստ համաձայն չեմ Ձեր հետ, հարգելիս...դե հաճույքի պահով ասեմ որ կան մարդիկ որոնք 5 րոպեի ընթացքում արդեն իրանց գործը վերջացնում են: իսկ ինձ թվում է որ շատ քիչ զուգըկերուհիներ կլինեն որ այդ 5 րոպեի ընթացքում իրանց օրգազմը կունեն ինչպես տղամարդը: շատ քիչ իգական սեռի ներկայացուցիչներ կան որ տղամարդուց գոհ կմնան եթե նա իր գործն շուտ ավարտի, իսկ իրեն,այսինքն աղջկա գործը, անավարտ թողնի: ինչպես հասկացաք, իմ խոսքս այստեղ միայն լիցքաթափման մասին է, ալյ ոչ թե երկարատև գռգռվածության (= erection) մասին:

իսկ եթե թմրացնող դեղերը վնասակար են, ապա օգտագործել պետք չէ: բայց դու ինքդ ել գիտես, որ թմրացնող դեղերը թույլ դոզայով վնասակար չեն:

մի ուրիշ հարց՝ ԴՈԶԱ բառը ճիշտ հայերենով ո՞նց կլինի

Lion
29.10.2008, 18:53
1. "բռոնյա ժիլետյը" - ունի հայկական շատ գեղեցիկ անուն ՊԱՀՊԱՆԱԿ: Նա իհարկե պաշպանում է մեզ ... անցանկալի հղիությունից, որը անհամեմատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ: [/COLOR]

Տղերք, պատկերացնում եք, մեզ ինչից է պաշտպանում:)

Ես կուզեի հարցնել մասնագետներին, ինչպես անել որ սեռական հարաբերությունը երկար տեվի տղամարդու մոտ, այսինքն նա շուտ չվերջացնի, կան արդյոք հատուկ դեղահաբեր դրա համար կամ ուրիշ միջոցներ՞

Մասնագետ չեմ, բայց պատասխանեմ հիմք ընդունելով պրակտիկան... Պետք եղած պահերին մի պահ <տեմպը գցի>: Բայց ստեղ կարևոր է, որ տեմպը շատ չկորցնես...:)

Cassiopeia
22.01.2009, 14:25
Ես սեռավարակաբան չեմ, բայց որովհետև Հովոն վաղուց էս կողմերում չի երևում, վերջին հարցին կփորձեմ գիտելիքներիս ներածին չափով պատասխանել:

Անհնար է վարակում առանց հարուցչի: Սակայն այստեղ մի ուրիշ հարց կա: Ենթադրում եմ, որ դու կանդիդա կոչվող սնկերին նկատի ունես: Դրանք առողջ մարդկանց մոտ էլ կան, սակայն չեն արտահայտվում: Սեռական հարաբերությունից հետո հնարավոր է՝ ի հայտ գան, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, կնոջ հեշտոցի մանրէաբանական կազմն է փոխվում, փոխվում է միջավայրը, ինչը կարող է նպաստել սնկերի զարգացմանը: Բացի դրանից, կանդիդա սնկերը սիրում են շաքարով հարուստ միջավայրեր, ի հայտ են գալիս նաև իմուն-անբավարարության վիճակներում:

Հո՛վ, եթե մի օր մտնես էստեղ ու տեսնես սխալ եմ գրել, խնդրում եմ՝ ուղղիր: Արդեն չեմ հիշում, թե որ առարկայից ինչ ենք անցել, որն է ճիշտ, որը սխալ :D

Ավելացվել է 34 վայրկյան անց
Հ.Գ. Սնկերի ի հայտ գալը վերջին դեպքերում կարող է պայմանավորված չլինել սեռական հարաբերությամբ:

Քանի որ Հովուլիկն այդպես էլ չանդրադարձավ այս գրառմանը, ապա ես ասեմ, որ այո, այդ սնկային հիվանդությունը կարող է ի հայտ գալ առանց սեռական հարաբերության: Այդ սնկային հիվանդությունը հիմնականում առաջանում է կնոջ օրգանիզմում: Դրա պատճառը հիմնականում կնոջ սեռական օրգաններում միկրոֆլորայի փոփոխությունն է, որը բերում է թթվային միջավայրի ուժեղացմանը: Հիմնականում կնոջ զուգընկերները չեն վարակվում, և հետևաբար բուժման "ենթակա չեն":

Cassiopeia
22.01.2009, 14:51
Ցիտոմեգալովիրուս
Սա հերպեսների ընտանիքին պատկանող ինֆեկցիոն հիվանդություն է: Բավական տարածված հիվանդություն է: Հիմնականում ունենում է մոտ 60 օր ժամկետով ինկուբացիոն շրջան, որից հետո անմիջապես իրեն զգացնել է տալիս բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, գլխացավով և այլն, իսկ հետագայում կարող է բերել բարդությունների:
Ցիտոմեգալովիրուսը ախտահարում է մարդու բազմաթիվ օրգաններ, այդ թվում` երիկամները, լյարդը, միզասեռական համակարգի օրգանները և այլն: Կանանց մոտ այս վիրուսը ախտահարում է արգանդը և արգանդի վզիկը, իսկ տղամարդկանց մոտ`ուրետրան և ամորձիները:
Այս վիրուսի վարակը տեղի է ունենում հետևյալ ուղիներով` սեռական օդակաթիլային, արյան փոխներարկման կամ օրգանների փոխպատվաստման ճանապարհով, հիվանդ մոր միջոցով` պտղին` ընկերքի միջոցով կամ ծննդաբերության, ինչպես նաև կրծքով կերակրման ժամանակ:
Ամենամեծ բարդություններն այս վիրուսով վարակման դեպքում առաջանում է մորից պտղի վարակումը, որը կարող է բերել ապագա երեխայի նյարդային համակարգի կաթվածների: Այս վիրուսը վաղ հղիության վիժման պատճառներից մեկն է: Ներարգանդային վարակման ժամանակ դիտվում է երեխաների 20-30% մահվան դեպք:
Ենթակա է բուժման, սակայն անհրաժեշտ է նախօրոք լոկալիզացնել վիրուսը:

Հ.Գ. ֆորումի բժիշկներին խնդրում եմ ուղղել բոլոր սխալները և ներողամիտ գտնվել սխալների համար:

Սլիմ
06.07.2009, 16:24
Ինչից են առաջանում սնկային հիվանդությունները, (ես մեկի անունը գիտեմ "մալոչնիցա") և ինչպես դրանիցից ազատվել? Ինչ դեղեր կամ պրոցեդուրաներ կան:

StrangeLittleGirl
16.07.2009, 15:56
Ինչից են առաջանում սնկային հիվանդությունները, (ես մեկի անունը գիտեմ "մալոչնիցա") և ինչպես դրանիցից ազատվել? Ինչ դեղեր կամ պրոցեդուրաներ կան:
Նայիր նախորդ գրառումները կանդիդա կոչվող սնկերի մասին:

Փիսիկ
01.02.2010, 05:10
իսկ ոչ-մասնագետներից խորհուրդ կընդունես՞

դե հիմա ասեմ լսի: քո նկարագրած պրոբլեմին լուծում կա՝ դա մի թմրացնող դեղամիջոց է, ասենք ՆՈՎՈԿԱՅԻՆԻ նման մի բան: Ուղակի մի քիչ թուլյ վիճակում:

Emla cream contains two active ingredients, lidocaine (previously known
as lignocaine in the UK) and prilocaine. These are both a type of
medicine called a local anaesthetic. They are used to numb areas
that would otherwise feel pain.

Emla creme, may reduce penile sensitivity and excitability and delay ejaculation.
Condoms also reduce male sensitivity, yet no evidence exists that wearing a
condom helps successfully treat premature ejaculation. Topical anesthetic cream
is probably the lowest-risk medication that can be used for premature ejaculation,
with no adverse systemic effects in the absence of prior hypersensitivity
to the medication (patient or partner). Usually, no contraindication exists for
combined therapy with topical anesthetics, antidepressants, and behavioral therapy.

it helps sometimes if you use it about2 hours before the real action....looool

ես ահագին ժամանակ ծիծաղում էի :))) ... հետո հասկացա, որ ասողը լրիվ լուրջ էր ասում ու տխրեցի :((((

Փիսիկ
01.02.2010, 05:12
մի ուրիշ հարց՝ ԴՈԶԱ բառը ճիշտ հայերենով ո՞նց կլինի

դեղաքանակ?

Ձայնալար
01.02.2010, 10:49
մի ուրիշ հարց՝ ԴՈԶԱ բառը ճիշտ հայերենով ո՞նց կլինի

Չափաբաժի՞ն, դեղաբաժի՞ն, չափաքանակ :unsure

Մարկիզ
02.02.2010, 02:26
Դեղաչափ::)

soul-inspector
07.02.2010, 22:20
Ես կասեմ, որ պետք չէ ամեն մեկի հետ համբուրվել, վտանգ կա, որ կվարակվես սիֆիլիսով, եթե կարբունկուլ կա բերանի խոռոչում, ձեռք կբերես զուգընկերոջ հերպեսները, որոնք բոլոր մոտ կան, սակայն հարուցիչի քանակի մեծացման դեպքում իմունիտետի անկում է տեղի ունենում, Հելիքոփակտեր պիլորի հարուցիչով վարակվելն էլ չի բացառվում, և բացի դա, նաև փոխանցվում են կարիեսի հարուցիչը ստաֆիլակոկուս մենտալիս... ինքդ մտածիր, արժի, թե ոչ...

Աբելյան
13.02.2010, 14:21
Թլպատելը օգնում ա՞ մաշկա-վեներական հիվանդությունների դեմ: Ու զգայունություն կորցնելը ինչո՞վ ու ինչքանով ա արտահայտվում:

Աբելյան
13.02.2010, 14:27
Սակայն ավելի լավ կլինի եթե ունենաս մշտական սեռական ընկեր: Այդ դեպքում համ դու ապահով կլինես համ ել նա::ok :ok :ok
Հարց. Իսկ ո՞նց…:))

Rammstein
14.02.2010, 01:32
Թլպատելը օգնում ա՞ մաշկա-վեներական հիվանդությունների դեմ: Ու զգայունություն կորցնելը ինչո՞վ ու ինչքանով ա արտահայտվում:

Իմ կարծիքով թլպատվելը մտել ա որոշ կրոնների մեջ հիգիենիկ անհրաժեշտությունից ելնելով: Կարծում եմ` հիմա դրա կարիքը ոչ մի ազգի մոտ էլ չկա, որովհետեւ հիմա հիգիենան պահպանելու հազար ու մի ձեւ կա, ուղղակի ում կրոնի մեջ դա մտած ա եղել պահպանվել ա, ու կրում ա զուտ սիմվոլիկ-կրոնական բնույթ: Վարակների դեմ չեմ հավատում, որ վնասից բացի ինչ-որ օգուտ կարա տա:

Ի դեպ կան (եթե չեմ սխալվում) աֆրիկյան ժողովուրդներ, որոնց մոտ թլպատելուն անալոգ գործողություն կատարում են աղջիկների հետ փոքր տարիքում (էլի բնականաբար հիգիենիկ նկատարումներով), բայց հետո էդ խեղճ աղջիկները սռեական հարաբերությունների ժամանակ ոչ մի բան չեն զգում:

Հ.Գ. Նույնիսկ Պողոս Առաքյալն ա հրեաներին կոչ արել, որ էլ չթլպատվեն: Իհարկե իրա մոտ դա ուներ կրոնական բացատրություն: :))

Աբելյան
14.02.2010, 16:32
Ի դեպ կան (եթե չեմ սխալվում) աֆրիկյան ժողովուրդներ, որոնց մոտ թլպատելուն անալոգ գործողություն կատարում են աղջիկների հետ փոքր տարիքում (էլի բնականաբար հիգիենիկ նկատարումներով), բայց հետո էդ խեղճ աղջիկները սռեական հարաբերությունների ժամանակ ոչ մի բան չեն զգում:
Ինչքան գիտեմ դա էլ ա կրոնական կամ բարոյական նկատառումներով:

Rammstein
14.02.2010, 17:09
Ինչքան գիտեմ դա էլ ա կրոնական կամ բարոյական նկատառումներով:

Չի բացառվում, բայց մեկ ա հիգիենայի պահանջներից պիտի որ եկած լինի:

Փիսիկ
20.02.2010, 10:39
Հարց. Իսկ ո՞նց…:))

ո՞նց ապահով կլինեն թե՞ ոնց մշտական զուգընկեր ունենալ թե՞ "ոնց? տենց բան էլ ա լինու՞մ"

Աբելյան
02.03.2010, 20:23
ո՞նց ապահով կլինեն թե՞ ոնց մշտական զուգընկեր ունենալ թե՞ "ոնց? տենց բան էլ ա լինու՞մ"
3-ն էլ, հատկապես մեջտեղինը::oy

Հայկօ
02.03.2010, 21:21
3-ն էլ, հատկապես մեջտեղինը::oy

Միայն մի հոգու հետ ես սեքս ունենում, ընդ որում՝ շաբաթական նվազագույնը երկու անգամ. դա արդեն, թերևս, կարելի է համարել մշտական զուգընկեր :): Զուգընկեր ճարելու դասընթացները հարևան «Օդնոկլասսնիկի.ռու» թեմայում են:

Աբելյան
03.03.2010, 11:04
Ես ենթադրում եմ Փիսիկը ավելի սպառիչ պատասխան ուներ::))

Աբելյան
22.04.2010, 22:57
Ժողովուրդ, էսի հատուկ բժշկական հարց ա, ուղղակի հետաքրքիր ա:
Եթե ամորձու երակները լայնանում են, հետո չբուժելու դեպքում ավելի կբարդանա՞: Ու էդքան բարդանալով ի՞նչ հետևանքների կարա հասցնի:

Tornado
15.06.2010, 09:46
Ժողովուրդ, էսի հատուկ բժշկական հարց ա, ուղղակի հետաքրքիր ա:
Եթե ամորձու երակները լայնանում են, հետո չբուժելու դեպքում ավելի կբարդանա՞: Ու էդքան բարդանալով ի՞նչ հետևանքների կարա հասցնի:

Մի բան հարցնեմ. ամորձու՞, թե՞ ամորձապարկի: :think

Rammstein
07.12.2010, 22:56
Ժող, հատկապես բժիշկներ, էսպիսի հարց, ճի՞շտ է, որ մի շարք հիվանդությունների մեկ էլ հղիության ժամանակ, ինչպես նաեւ որոշ պատվաստումներից, օրգանների փոխպատվաստումից եւ այլնից հետո կարող ա անալիզը ՄԻԱՎ-ի հակամարմիններ հայտնաբերի, մինչդեռ էդ մարդը ՄԻԱՎ-ով հիվանդ չլինի:

Ու ընդհանրապես հակամարմինները ամեն հիվանդության համար յուրահատուկ ե՞ն (հետեւաբար գործնականում անվերջ տեսակների), թե միայն սահմանափակ քանակով տեսակներ կան:

Magic-Mushroom
07.12.2010, 23:49
Ասեմ Հղիության դեպքում բավականին մեծ հնարավորություն կա հակամարմինների հայտնաբերման հարցում,հարցիդ միանշանակ պատասխանում եմ այո,օրգաների փոխպատվաստման ժամանակ իջեցնում են մարդու իմունային համակարգը,քանի որ մարդու իմունիտետը ուղղակի կվոչնչացնի նոր օրգանը,իսկ հակամարմինները տարբեր են լինում ու պայքարում են օտարածին սպիտակուցների դեմ,հաճախ այնպես է ստացվում որ քո օրգանիզմը կռվում է քեզ հետ,կրկնակի անալիզ է պետք անել միանշանակ ասելու համար մարդը հիվանդ է թե ոչ:

Ավելացնեմ տարբեր հիվանդություների համար օրգանիզմը տարբեր հակամարմիններ է մշակում

Rammstein
08.12.2010, 00:17

Այսինքն` ճի՞շտ եմ հասկանում, որ մեկ հակամարմինը ի վիճակի է պայքարել միայն մեկ տեսակի վիրուսի դեմ:

Բայց ամեն դեպքում ինչ-որ բան չհասկացա: Ասենք` օրգանների փոխպատվաստման ժամանակ իմունիտետը գցում են, դա ես էլ գիտեմ, բայց հենց ՄԻԱՎ-ի հակամարմին ինչի՞ պիտի արտադրվի, եթե էդ վիրուսից օրգանիզմում չկա: :think

Magic-Mushroom
08.12.2010, 00:33
Հիվանդությունները լինում են տարբեր բնականաբար հակամարմիներն էլ տարբեր,ես չգիտեմ ինչի համար,երեւի օրգանիզմում հղիության ընթացքում լիքը ձեւափոխումներ են լինում,դրա համար հակամարմիններ է ցույց տալիս կեղծ,կարող է այլ հակամարմին եւս ցույց տալ,բայց հատկապես ՄԻԱՎ-ի կեղծ հակամարմին է ցույց տալիս,մեկ անգամ անալիզ անելը ոչ մի բան չի ապացուցում,մինիմում 3 ու ավել անգամ անալիզ է պետք անել,նույնիսկ մեր մոտ՝ Ամստերդամում մի հղի կին այդ կեղծ անալիզի արդյունքում ինքնասպան եղավ:

Rammstein
08.12.2010, 01:42

Վայ քու արա: :o Ֆաշիստ ե՞ն էդ բժիշկները, գոնե միչեւ 100% չհաստատվի, տենց պատասխաններ չտան: :blin

Իհարկե շատ շնորհակալ եմ Մեջիքից` բովանդակալից պատասխանների համար, բայց… Բայց, ժողովուրդ ջան, ես էլ եմ գնալով համոզվում, որ ՄԻԱՎ վարակը իրոք գոյություն չունի: :nea Հիմա որոշ խելոք մարդիկ գալու են ու ինձ պարանոյիկ հանեն` համաշխարհային բժշկությանը մեղմ ասած չվստահելու համար, բայց ոչինչ, դա իրանց սրբազան իրավունքն ա: :))
Ինետում էս մասին ահագին նյութեր կան, մի օր առիթ լինի, առավել հետաքրքիրները կհավաքեմ իրար գլխի, կհամակարգեմ, կթարգմանեմ հայերեն, թեմա կբացեմ ու կտեղադրեմ:
Ի դեպ, ամենաուշագրավը էն ա, որ էս տեսակետը ես նաեւ լուրջ բժշկից եմ լսել: Ճիշտ ա, բաց-բաց չի հայտարարում էդ մասին, որ գործից չհանեն :)), բայց ընդունում ա:

Magic-Mushroom
08.12.2010, 02:16
Մի բան ասեմ ես նույնպես շատ եմ ուսումնասիրել ու կարծում եմ չկա,այլ իմունային հիվանդություններից են մահանում մարդիկ,բայց Ձիահը,լավ դա երկար քնարկելու թեմա է,հետո որ հարգելի Rammstein-ը թեմա բացի կքնարկենք:

Rammstein
08.12.2010, 02:20
Մի բան ասեմ ես նույնպես շատ եմ ուսումնասիրել ու կարծում եմ չկա,այլ իմունային հիվանդություններից են մահանում մարդիկ,բայց Ձիահը,լավ դա երկար քնարկելու թեմա է,հետո որ հարգելի Rammstein-ը թեմա բացի կքնարկենք:

ԻՄՀՈ, առաջին հերթին AZT դեղամիջոցներից են մահանում: Ինչեւէ, շնորհակալություն հարգելի Մեջիքին, որ չի թողել որ իր մտածելակերպը քարանա: :)

Մարկիզ
08.12.2010, 03:07
Վայ քու արա: :o Ֆաշիստ ե՞ն էդ բժիշկները, գոնե միչեւ 100% չհաստատվի, տենց պատասխաններ չտան: :blin

Իհարկե շատ շնորհակալ եմ Մեջիքից` բովանդակալից պատասխանների համար, բայց… Բայց, ժողովուրդ ջան, ես էլ եմ գնալով համոզվում, որ ՄԻԱՎ վարակը իրոք գոյություն չունի: :nea Հիմա որոշ խելոք մարդիկ գալու են ու ինձ պարանոյիկ հանեն` համաշխարհային բժշկությանը մեղմ ասած չվստահելու համար, բայց ոչինչ, դա իրանց սրբազան իրավունքն ա: :))
Ինետում էս մասին ահագին նյութեր կան, մի օր առիթ լինի, առավել հետաքրքիրները կհավաքեմ իրար գլխի, կհամակարգեմ, կթարգմանեմ հայերեն, թեմա կբացեմ ու կտեղադրեմ:
Ի դեպ, ամենաուշագրավը էն ա, որ էս տեսակետը ես նաեւ լուրջ բժշկից եմ լսել: Ճիշտ ա, բաց-բաց չի հայտարարում էդ մասին, որ գործից չհանեն :)), բայց ընդունում ա:
Ողորմելի սուտ:

Ես էլ ինտերնետից կարող եմ նյութեր հավաքել այն մասին, որ Ադոլֆ Հիտլերը նեգռ ա: Ու վերջում էլ հայտնեմ, որ մի հատ ծանոթ եվռեյ ա ասել: Ուղղակի չի բարձրաձայնում, որ նեգռեռը նակազատ չանեն:

Աբելյան
18.12.2010, 17:03
Մի բան հարցնեմ. ամորձու՞, թե՞ ամորձապարկի: :think
Պարկի ներսի, որ խողովակները շրջապատում են…:)

Ժողովուրդ, մի հարց էլ եմ ուզում տամ: Հայաստանում ֆալլոպրոթեզավորման փորձ կա՞:

Universe
20.12.2010, 13:37
Պարկի ներսի, որ խողովակները շրջապատում են…:)

Ժողովուրդ, մի հարց էլ եմ ուզում տամ: Հայաստանում ֆալլոպրոթեզավորման փորձ կա՞:

Կարծում եմ չկա...:) Ավելի ստույգ մի քիչ ուշոտ կգրեմ:

Ռուֆուս
11.05.2012, 00:33
ՈՒրիշ հարմար թեմա չգտա :D

Սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցրել, որ չհղիանա

Մարզերից մեկում բնակվող 5 տարվա ամուսնական զույգը դիմել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին` գանգատվելով, որ երեխա չեն ունենում: Ամուսինները բժշկին պատմել են, որ առաջին 2 տարին իրենք չեն ցանկացել երեխա ունենալ եւ սեփական մեթոդով պաշտպանվել են: Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞րն է այդ մեթոդը, զույգը պատմել է, որ ամեն սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը կամ ամուսինը գազավորված ըմպելիքը լցրել է կնոջ սեռական օրգանի մեջ` հավելելով, որ իրենց շրջանում դա հղիությունից պաշտպանվելու շատ ընդունված միջոց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Աղբյուր (http://www.aravot.am/2012/05/10/69330/)

Ձայնալար
11.05.2012, 00:55
Always coca-cola. Ահավոր ա մարդկանց տեղեկացվածության աստիճանը:

Գալաթեա
11.05.2012, 01:14
Կարող ա էդ կնանիք ուղղակի ավելի շատ կայֆ են ստացել գազավորված ըմպելիքից քան սեռական հարաբերությունից:

Լացելու բան ա... իսկ մենք ընկել ենք՝ հանրապետական, բարգավաճ, հակ...

ivy
11.05.2012, 01:20
Բայց փաստորեն օգնել ա :D

Կատակը մի կողմ, ես էլի լսել էի, որ մարդիկ սոդայաջրով «լվացում են» անում՝ չհղիանալու համար: Դե էդ կոլա-մոլան էլ սոդա են :)

Գալաթեա
11.05.2012, 01:23
Բայց փաստորեն օգնել ա :D

Կատակը մի կողմ, ես էլի լսել էի, որ մարդիկ սոդայաջրով «լվացում են» անում՝ չհղիանալու համար: Դե էդ կոլա-մոլան էլ սոդա են :)

Օգնելն էն խոսքը չի...իրանց մոտ ՛Տոները տենց էլ չեն մոտեցել":
Տեսնես քանի հոգի ա իրանց շրջանում նույն բանն անում:

Mephistopheles
11.05.2012, 01:27
Էս ինչ լավ թեմա ա… պալիծիկայից գլուխս գնաց…

StrangeLittleGirl
11.05.2012, 01:42
ՈՒրիշ հարմար թեմա չգտա :D

Սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցրել, որ չհղիանա

Մարզերից մեկում բնակվող 5 տարվա ամուսնական զույգը դիմել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին` գանգատվելով, որ երեխա չեն ունենում: Ամուսինները բժշկին պատմել են, որ առաջին 2 տարին իրենք չեն ցանկացել երեխա ունենալ եւ սեփական մեթոդով պաշտպանվել են: Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞րն է այդ մեթոդը, զույգը պատմել է, որ ամեն սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը կամ ամուսինը գազավորված ըմպելիքը լցրել է կնոջ սեռական օրգանի մեջ` հավելելով, որ իրենց շրջանում դա հղիությունից պաշտպանվելու շատ ընդունված միջոց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Աղբյուր (http://www.aravot.am/2012/05/10/69330/)
Աաա, Վրեժը սենց լիքը պատմություններ ունի :)) Դասի ժամանակ մեզ պատմել ա, որ քացախ էին լցնում կնոջ սեռական օրգանի մեջ, որ չհղիանա: Հետո էկել էին, կինն անօրգազմիայից էր գանգատվում:

Հայկօ
11.05.2012, 15:40
Զզվելի ա: Տգետ անասուններ:

My World My Space
11.05.2012, 16:37
ՈՒրիշ հարմար թեմա չգտա :D

Սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցրել, որ չհղիանա

Մարզերից մեկում բնակվող 5 տարվա ամուսնական զույգը դիմել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին` գանգատվելով, որ երեխա չեն ունենում: Ամուսինները բժշկին պատմել են, որ առաջին 2 տարին իրենք չեն ցանկացել երեխա ունենալ եւ սեփական մեթոդով պաշտպանվել են: Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞րն է այդ մեթոդը, զույգը պատմել է, որ ամեն սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը կամ ամուսինը գազավորված ըմպելիքը լցրել է կնոջ սեռական օրգանի մեջ` հավելելով, որ իրենց շրջանում դա հղիությունից պաշտպանվելու շատ ընդունված միջոց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Աղբյուր (http://www.aravot.am/2012/05/10/69330/)

Հետաքրքիր ա, քանի՞ շիշ ա տեղավորվում... :oy

Հայկօ
11.05.2012, 16:49
Հետաքրքիր ա, քանի՞ շիշ ա տեղավորվում... :oy

Շշով ե՞ն տեղադրել: Մի հատ էլ մարդու ռեկտումի մեջ էր պետք նույն շշից ներմուծել, կարող ա խելքները գլուխները գար: Հինգ տարվա ջահել ամուսնական զույգ, իմ արև:

My World My Space
11.05.2012, 16:54
Շշով ե՞ն տեղադրել: Մի հատ էլ մարդու ռեկտումի մեջ էր պետք նույն շշից ներմուծել, կարող ա խելքները գլուխները գար: Հինգ տարվա ջահել ամուսնական զույգ, իմ արև:

այտա ես տարողությունն էի հարցնում, լիտրաժով, ոեր լցնում են, ինչքան ա լինում, դու էլ բռնիր սարքեցիր սրանից

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Woda.mineralna.w.skrzynkach.jpg/220px-Woda.mineralna.w.skrzynkach.jpg

davidus
11.05.2012, 17:09
Մի շեղեք ժողովրդի ուշադրությունը կարևորագույն քաղաքական գործընթացներից... :angry

Գեա
11.05.2012, 17:21
նենց էլ մի զարմացած եք մնացել էս պատմությունից,
Պա~հ:oy, չբռնեմ դավթարս բացեմ, մի միլիոն մեկը մեկից անհավանական պատմություններ կան հղիանալու ու չհղիանալու մեթոդների մասին...:)), բոլորն էլ մաքուր զուլալ ֆոլկլորի դասից: ժողովրդի երևակայության ջանը սաղ լինի:
ՀԳ Չհարգեցի Վրեժի արածը, մնում էր անուն-ազգանուն դներ պրծներ:

Գալաթեա
11.05.2012, 17:27
նենց էլ մի զարմացած եք մնացել էս պատմությունից,
պա~հ , չբռնեմ դավթարս բացեմ, մի միլիոն մեկը մեկից անհավանական պատմություններ կան հղիանալու ու չհղիանալու մեթոդների մասին...:)), բոլորն էլ մաքուր զուլալ ֆորկլորի դասից: ժողովրդի երևակայության ջանը սաղ լինի:
ՀԳ Չհարգեցի Վևեժի արածը, մնում էր անուն-ազգանուն դներ պրծներ:

Գեա ջան, չեմ կարծում, որ Վրեժը միտք ա ունեցել ծաղրի ենթարկել կամ խայտառակ անել էդ մարդկանց...
Իմ համեստ կարծիքով ինչքան շատ մարդ իմանա սենց բաների մասին, էնքան ավելի շատ կտարածվի, հայավարի ճանապարհներով, որ ջերմուկը ստամոքսին ա լավ, ոչ թե մի ուրիշ տեղին:

Գեա
11.05.2012, 17:30
Գալաթեա ջան խոսքը մեր մեջ, ուրիշ տեղին էլ ա լավ:))

Գալաթեա
11.05.2012, 17:34
Գալաթեա ջան խոսքը մեր մեջ, ուրիշ տեղին էլ ա լավ:))

Էհեն...սենց եք անում էլի, որ էս ազգն էս օրին ա :))

Գալաթեա
11.05.2012, 17:37
Ես որոշ ժամանակ առաջ ուրիշ տարբերակ էլ էի լսել, ընտանիքի պլանավորման հարցով:
Երիտասարդ աղջիկը, տարեց հարևանուհու խորհրդով, ցեխ էր դրել նշված վայրում:

Սխալ չհասկանաք, արտադրամասի մասին չի խոաքը: Հալալ-զուլալ ցեխ՝ հողի ու անձևաջրի խառնուրդ:

aragats
11.05.2012, 17:38
ՈՒրիշ հարմար թեմա չգտա :D

Սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցրել, որ չհղիանա

Մարզերից մեկում բնակվող 5 տարվա ամուսնական զույգը դիմել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին` գանգատվելով, որ երեխա չեն ունենում: Ամուսինները բժշկին պատմել են, որ առաջին 2 տարին իրենք չեն ցանկացել երեխա ունենալ եւ սեփական մեթոդով պաշտպանվել են: Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞րն է այդ մեթոդը, զույգը պատմել է, որ ամեն սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը կամ ամուսինը գազավորված ըմպելիքը լցրել է կնոջ սեռական օրգանի մեջ` հավելելով, որ իրենց շրջանում դա հղիությունից պաշտպանվելու շատ ընդունված միջոց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Աղբյուր (http://www.aravot.am/2012/05/10/69330/)

:)Հարաբերություններից անմիջապես առաջ պիտի լցնեին, որ հետո գազով ամեն ինչը բերեր, թափեր...;)

Freeman
11.05.2012, 18:04
Ես որոշ ժամանակ առաջ ուրիշ տարբերակ էլ էի լսել, ընտանիքի պլանավորման հարցով:
Երիտասարդ աղջիկը, տարեց հարևանուհու խորհրդով, ցեխ էր դրել նշված վայրում:

Սխալ չհասկանաք, արտադրամասի մասին չի խոաքը: Հալալ-զուլալ ցեխ՝ հողի ու անձևաջրի խառնուրդ:

Ցեխով` ցեխի դեմ :))

Ոնց-որ կուսակցության նշանաբան լինի:

Sagittarius
11.05.2012, 18:28
լավ էտ մարդկանց գյուղի դեղատանը սենց բան չկա՝

http://static.ddmcdn.com/gif/condom-1.jpg

թե ամաչու՞մ են դեղատներում պահպանակ ուզեն :think

StrangeLittleGirl
11.05.2012, 18:43
Շատերը չգիտեն դա ինչ ա: Իսկ ովքեր էլ գիտեն, կամ փող չունեն, որ առնեն, կամ էլ զանազան լեգենդների հետևից ընկնելով չեն օգտագործում:

Sagittarius
11.05.2012, 18:59
Շատերը չգիտեն դա ինչ ա: Իսկ ովքեր էլ գիտեն, կամ փող չունեն, որ առնեն, կամ էլ զանազան լեգենդների հետևից ընկնելով չեն օգտագործում:

հետո էլ քննադատում են էն երկրները, որտեղ դպրոցում սեռական դաստիարակություն են անցնում ու բացատրում են, թե պահպանակը ինչի համար է և ինչպես են օգտագործում: :[

Varzor
11.05.2012, 19:37
հետո էլ քննադատում են էն երկրները, որտեղ դպրոցում սեռական դաստիարակություն են անցնում ու բացատրում են, թե պահպանակը ինչի համար է և ինչպես են օգտագործում: :[
Խելացիները քննադատում են ոչ թե նրա համար, որ բացատրում են, թե պահպանակը ոնց օգտագործել, այլ նրա համար որ չեն բացատրում որ արտաամուսնական ու նախամուսնական կապերը լավ բան չեն ;)
Իսկ անանկալի հղիություններից խուսափելու համար շատ մեթոդներ կան և պահպանակը համարվում է դրանցից ամենապրակտիկն ու էժանը, ինչպես նաև ամենանանվնասը:

Ի դեպ արդեն իսկ վաղուց ապացուցված է, որ պահպանակները 100%-անոց չեն պաշտպանում սեռավարակներից և նույնիսկ անվնաս պահպանակի պարագայում շատ փոքր հավանականությամբ, բայց հնարավոր է վարակվել նույնսիկ ՁԱԻՀ-ով!!! Խնդիրը պահպանակների կառուցվածքի մեջ է` լատեքսը ունի անտեսանելի ծակոտկենություն, իսկ ծակոտիների մեծությունն այնպիսին է, որ չի բացառում սեռավարակների հարուցիչների անցնելը այդ ծակոտիների միջով:

armen9494
11.05.2012, 19:57
ՈՒրիշ հարմար թեմա չգտա :D

Սեռական օրգանի մեջ գազավորված ըմպելիք է լցրել, որ չհղիանա

Մարզերից մեկում բնակվող 5 տարվա ամուսնական զույգը դիմել է բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանին` գանգատվելով, որ երեխա չեն ունենում: Ամուսինները բժշկին պատմել են, որ առաջին 2 տարին իրենք չեն ցանկացել երեխա ունենալ եւ սեփական մեթոդով պաշտպանվել են: Երբ բժիշկը հարցրել է, թե ո՞րն է այդ մեթոդը, զույգը պատմել է, որ ամեն սեռական հարաբերությունից անմիջապես հետո կինը կամ ամուսինը գազավորված ըմպելիքը լցրել է կնոջ սեռական օրգանի մեջ` հավելելով, որ իրենց շրջանում դա հղիությունից պաշտպանվելու շատ ընդունված միջոց է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Աղբյուր (http://www.aravot.am/2012/05/10/69330/)

խոսքի տունը ասում են էդ լիմոնադի տակ մի քիչ կթողեք, էսօր իրիկունը մեզ էդ պետք ա :))
ահավոր լացելու ա, ինչ իզվռաշենություն ասես չենք լսի :D

keyboard
11.05.2012, 20:30
Հիշում եմ, Ամստերդամում ցերեկոյան ժամը 14:00-ի սահմաններում հեռուստացույցով գովազդային հոլովակ էր գնում, թե ոնց ճիշտ "հագնել" պահպանակը:
Հայ կոլլեգայիս հետ էի, նայեց ասեց էս ինչ իզվռաշեն են սրանք, ես էլ ուսերս թափ տվեցի:
Հիմա էս պատմությունը որ կարդում եմ ակամայից մտածում եմ, տեսնաս էդ գովազդն էր իզվռաշենություն, թե ցեխ ու սվաղը, գազավորված սառը զովացուչիչ ըմելիքը, սոդան ու աղը, քացախն ու կոնյակը, արմատուրեն ու շվիլերը, ԴՍՊ-ն ու լամինատը, վայ կներեք շեղվեցի...

Լուսաբեր
11.05.2012, 21:01
լավ էտ մարդկանց գյուղի դեղատանը սենց բան չկա՝
Գյուղի դեղատանը? Որոշ գյուղերում սովորական խանութ էլ չկա, էլ ինչ մնար դեղատուն...
Հայաստանի մանր քաղաքներում էլ դեղատները 5:30 փակ են, ուզում ես հենց մեռի:

Մարդիկ ճարները սենց ապուշ մեթոդով են որոշել գտնել

Cassiopeia
11.05.2012, 21:39
Ոնց մտածում եմ, այդ զույքը ուղղակի էքստրեմալ սեքսի սիրահար ա եղել, ուղղակի գյուղական պայմաններում չեն իմացել, որտեղ գտնեն էդ էքստրիմը, + սեքսապաթոլոգի մոտ մի բանով պիտի արդարանայի՞ն, թե չէ :)

Հ.Գ. Հերիք ա ծիծաղացնեք, չեմ ուզում շուտ ծննդաբերել

Գեա
11.05.2012, 21:55
իսկ ինձ մի բան է հետաքրքիր, վերջը նրանք ինչի համար էին հայտնվել Վրեժի մոտ , փորձի փոխանակում էին անում, թե իսկապես կոկա կոլան քանդակել հալել թափել էր, եղած չեղածները, չէ էդ հարցը լուրջ է հետաքրքրում ,որովհետև եթե հաշվի առնենք , որ կոկա կոլայով զուգարանակոնք մաքրելիս սկսում է պլպլալ , կարելի է ենթադրել, թե ինչ ավեր կարող է գործել և ոչ միայն սպերմայի վրա..
ի դեպ ես փորձել եմ` թարախային անգինայի ժամանակ ողողումները ընտիր օգնում են, թարախը պոկում հանում է , էս էլ էսպես...

Գալաթեա
11.05.2012, 23:40
Արի ու էսքանից հետո առանց դեմքի արտահայտությունը փոխելու կոլա խմի:

Mephistopheles
11.05.2012, 23:44
54215

Ժողովուրդ ջան, ես ուզում եմ իմ ազգին օգնած լինեմ ու դրա համար ուզում եմ որ լավ կարդաք ու հասկանաք ինչ եմ ասում ու հաշվի առնելով մեր ժողովրդի ֆինանսական վիճակն ու առողջությունը, հատկապես կանանց, ես մի հատ լավ առաջարկ եմ ուզում արած ըլնեմ… պետք չի մեր կանանց "մեջ" ոչ կոկակոլա, ոչ ցեխ, ոչ ջերմուկ, ոչ բորժոմի ու ոչ էլ քացախ լցնել… մեխք են մեր կանայք… ու որպես տղամարդ մենք պտի կարանանք ճիշտ լուծում գտնենք էս հարցին… ու որպես իսկական հայ տղամարդ որի ձեռից ամեն ինչ գալիս ա, հունարով բանով, պտի անմիջապես նայի իրա ավտոյի գոռձիքների մեջ ու հասկանա որ սրա լուծումը շատ պարզ ա…

Plasti Drip… սաղտ էլ գիտեք տղեք ջան, թե սա ինչի համար ա… ուրեմս ըսենց… երբ որ հասնում ես էն "մոմենտին" որ արդեն հեսա-հեսա պտի մի հատ "յեսիմինչ" ըլնի, հանում ես քո գործիքը, որը պտի որ լավ կարծր լինի… զգուշորեն խոնավ շորով սկզբից մաքրում ես սաղ փոշիները հետո չոր շորով ես խոնավությունը վերցնում… հետո զգուշորեն բացում ես երկաթյա ամանի կռիշկեն ածվյոռկով ու "գործիքդ" թաթախում ես մեջը… պահում ես մի 2 վայրկյան որ վրայից ծորա ավելորդ մասը ու 1-2 րոպեից պատրաստ կլինի պգտագործման համար… տղերք ջան ցանկալի ա որ էս ամեն ինչը արվի շատ աննկատ, որ ձեր կինը, գլֆռենդը, հարևանի կնիկը, կամ որևէ ձեր պարտնյորը չնկատի, որպեսզի ամեն ինչը բնական լինի…

մի քանի նախազգուշական ձեռնարկումներ… պտի ընենց անեք որ "գործիքի" կարծրությունը միշտ նույնը լինի կամ ավելի կարծր հակառակ դեպքում կստանաք գիտական աշխարհին հայտնի "2 ռազմեր մեծ պլաշի էֆֆեկտը", այդ դեպքում վերևը նշված քայլերը նորից պտի անես ու գործիքդ մի հատ ացետոնով պտի մաքրես… օգտագործումից հետո երկրոռդ անգամ չես կարա օգտագործես ու անմիջապես պտի հանես լանցետով ճղելով… գործիքը պտի պահես ուղղահայաց վիճակում ոնց որ նկարում ա ցույց տված ու անշարժ ոռ փուչիկ-մուչիկ չլինի…

սրա լավ կողմը էն ա որ կարաս ավտոյի մասերի խանութից, կամ շինարարական խանութից առնես առանց ամաչելու և որ ամենակարևորն ա շատ էժան ա ու մի բանկեն կարաս մի 5 տարի օգտագործես…

ivy
11.05.2012, 23:47
Էս Վրեժը շատ գրագետ ելույթներ է ունենում, թող մեկ-մեկ հեռուստատեսությամբ ցույց տան, մարդիկ լսեն, լուսաբանվեն: Ես ուղղակի ապշած եմ, թե էս քսանմեկերորդ դարում ոնց կարող են սեռապես էսքան անտեղյակ ու անգրագետ մարդիկ լինել...

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=-cv73nd9hGI

John
06.11.2012, 17:08
Որտե?ղ, կամ ո?ւմ խորհուրդ կտաք դիմել որևէ սեռական հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում: ի նկատի ունեմ ինչ-որ կոնկրետ մասնագիտացված կենտրոն, կամ ծանոթ լավ բժիշկ, կամ գուցե էլի ինչ-որ բան...

StrangeLittleGirl
06.11.2012, 17:41
Ակումբի Hovulik-ին կամ նույն ինքը Հովհաննես Հովհաննիսյան: Կարող ես իրեն նամակ գրել, կարծում եմ՝ կարձագանքի:

John
06.11.2012, 18:22
Ակումբի Hovulik-ին կամ նույն ինքը Հովհաննես Հովհաննիսյան: Կարող ես իրեն նամակ գրել, կարծում եմ՝ կարձագանքի:

Շնորհակալ եմ Բյուր ջան :) ֆբ-ում գտա իրան, գրեցի ;)

վերմիշել
21.08.2014, 02:30
Բարևներ բոլորին... Այսօր որտեղ, ինչ հիվանդանոց կարելի է գնալ ընդհանուր ստուգվելու որևէ սեռավարակ կա թե ոչ?? Ու ինչքան գումար պետք է նկատի ունենալ դրա համար?

Ձայնալար
21.08.2014, 16:38
Բարևներ բոլորին... Այսօր որտեղ, ինչ հիվանդանոց կարելի է գնալ ընդհանուր ստուգվելու որևէ սեռավարակ կա թե ոչ?? Ու ինչքան գումար պետք է նկատի ունենալ դրա համար?

Կարծում եմ սկզբում պետք ա գնալ վստահելի բժկի մոտ ով խորհուրդ կտա վստահելի լաբորատորիա ու անալիզների ցանկ: Թե չէ հիվանդություններն անթիվ անհամար են, բոլոր անալիզները միանգամից հանձնել չգիտեմ ինչքան իմաստ ունի:

Կարող ես հետևել վերևում տրված խորհուրդին ու դիմել Հովհաննես Հովհաննիսյանին:

ararar00
07.03.2018, 08:50
Սիրելի ընկերներ, իմ մասնագիտական առանձնահատկությունները հաշվի առնելով, ես նկատեցի, որ մեր երիտասարդները այնքան էլ լավ չեն տիրապետում սեռական առողջության հետ կապված հարցերին: Ես ինքս ունեցել եմ նման խնդիրներ, սակայն, բարեբախտաբար, ծնողներս կարողացել են բացատրել և պատասխանել շատ հարցերի:

Ես պատրաստ եմ պատասխանել Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:
Խնդրում եմ, մի ամաչեք: Անպատասխան հարցերը այսօր կարող են բերել լուրջ բարդությունների վաղը:

Բարև Ձեզ, կներեք սենց մի հարց, Սեքսի ժամանակ հնարավոր ա՞ որ սեռավարակներ անցնեն ձեռքով մի մարդու օրգաններին կպնելուց հետո մյուս մարդու սեռական օրգանին ձեռք տալով, կամ պահպանակի ձեռք տալուց հետո հանել ու էլի ձեռքով կպնելուց։

Отправлено с моего SM-G920T через Tapatalk

Մոդերատորական. ակումբում արգելվում են տրանսլիտով (լատինատառ) գրառումները։ Խնդրում ենք գրել հայատառ։

Hovulik
08.03.2018, 10:35

Տեսականորեն հնարավոր է սեռավարակի փոխանցում, եթե ձեռքի միջոցով փոխանցվի թարախային արտադրուկը, լորձը կամ արյունը.... եթե նման կենսաբանական հեղուկներ չկան, ապա փոխանցման հավանականությունը չնչին է.... կամ բացակայում է... Ամեն դեպքում սեռավարակների հարուցիչները արտաքին միջավայրում տարբեր կայունություններ ունեն.... որոշները կարող են երկար պահպանվել, որոշները րոպեների ընթացքում վերանում են: