PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուռա՜



Ուլուանա
20.03.2006, 19:05
Վերջապես իրականացավ շատերիս կողմից սպասված ֆորումի բացումը։ Ուռա՜։ :yahoo
(Վա՜յ, էս գրածս ոնց որ էն սովետական շքերթների բացականչություններից լիներ։ :D )
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր վաղուց անհամբեր սպասում էին այս ֆորումի բացմանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մինչև բացվելը չգիտեին ֆորումի գաղափարի մասին ու հետևաբար չէին սպասում։ Ամեն դեպքում, հուսով եմ, որ բոլորս էլ այստեղ հաճելի ու հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ :)

Արշակ
20.03.2006, 20:15
Բոլորիս շնորհավորում եմ ֆորումի բացման կապակցությամբ :drinks, մաղթում եմ լուսավոր, հետաքրքիր մտքեր, աշխույժ բանավեճեր ու ջերմ ընկերական միջավայր :)

Ուլուանա
20.03.2006, 20:28
Մոռացա ասել, որ մեր նորածին ֆորումին մաղթում եմ երկա՜ր-երկա՜ր տարիների առողջ ու հագեցած կյանք, ինչպես նաև հավատարիմ, կիրթ ու հետաքրքիր անդամներ։ ;)

StrangeLittleGirl
20.03.2006, 21:27
ՈՒռա՛.... վերջապես կարող եմ մի ֆորումում հայերեն գրել, և ոչ ոք ինձ չի մեղադրի դրա համար:

G_H
21.03.2006, 00:37
de ari u wk32 - ow hajeren tpel sowori... :( , law wochinch mi ban kanenk :8 :)

Chuk
21.03.2006, 00:44
Բոլորին շնորհակալություն ու ես էլ եմ ամենքիդ շնորհավորւմ :redhat
Քանի որ այսքան հետաքրքիր մարդիկ արդեն իսկ գրանցվել են ակումբում, ապա վստահ եմ, որ հետաքրքիր ու ճանաչողական քննարկումները մեզնից անպակաս կլինեն :)


G_H-ին. Ամենայն հավանականությամբ շուտով ֆորումում հասանելի կլինի նաև տրանսլիտի ծրագիրը ;)

lateralis
21.03.2006, 01:38
Շնորհավորում եմ բոլորի՛ս:

Կեցցե Հայաստան, եւ դար.ամ-ի ադմինիստրացիա: :sulel

Chuk
21.03.2006, 01:49
Շնորհավորում եմ բոլորի՛ս:

Կեցցե Հայաստան, եւ դար.ամ-ի ադմինիստրացիա: :sulel
Շնորհակալություն Lateralis և բարի գալուստ ԴԱՐ Ակումբ :B

NetX
21.03.2006, 02:20
Շնորհավորում եմ բոլորիս առաջին ամբողջովին հայերեն թարգմանված ֆորում ունենալու առթիվ,
որը անկասկած խթանելու է ինտեռնետի հայացմանը:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Chukին կատարված ծավալուն աշխատանքի և գաղապարը կյանքի կոչելու համար :)

Chuk
21.03.2006, 02:42
Network,am, քեզ էլ շնորհակալություն ու բարի գալուստ :)

Լոս
22.03.2006, 04:31
Շննորհավոր մեզ , կեցցես Չուկ!
որքա՞ն որքա՞ն անքուն գիշերներ ես անցկացրել! :)

Chuk
22.03.2006, 04:51
Շննորհավոր մեզ , կեցցես Չուկ!
որքա՞ն որքա՞ն անքուն գիշերներ ես անցկացրել! :)
Շնորհակալ եմ ;)
Անքուն գիշերները դեռ չեն ավարտվել :B

Koms
26.03.2006, 18:30
եթե խոսքը վեբ կայքի մասին է` ապա հիանալի, բովանդակալից ու տեխնիկապես շատ մատչելի ֆորում է ստացել` կեցցես~ Չուկ...

JAVA
26.03.2006, 23:50
:hands Ֆորումի ստեղծողներին մաղթում եմ հաջողություն և նորոնոր այսպիսի հիասքանչ գաղափարների իրականացում :ok


Շնորհավոր Բոլորին:angry

Chuk
27.03.2006, 01:34
Koms, JAVA, շնորհակալություն:B

քաղաքացի
28.03.2006, 22:08
Հալալ ա~
:hands :hands :hands :hands :hands

Հ.Գ.
Շնորհակալություն network.am-ին, որ հիմա կարողանում եմ հայերեն գրել:
Եվ շնորհակալություն դար ակումբին: Հիմա արդեն գրածս կարող եմ կիրառել
;)

Sunny Stream
05.04.2006, 11:16
Վայ ապրե՜՜՜՜՜ք :hands :yahoo :jagi :clap դուք!!!!! Շատ լավ ֆորում է, ոչինչ, ինչն էլ դեռ թերի է, վստահ եմ, որ շատ արագ կպատրաստեք :ok

NINOK
08.04.2006, 00:57
ՈՒռա~~~....որ 20-25 օրից իմանալու եմ ,արդյոք այս տարի գնալու եմ ԱՄՆ:hands ,թե ոչ.:(

Գեվորգ
08.04.2006, 01:30
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Chukին կատարված ծավալուն աշխատանքի և գաղապարը կյանքի կոչելու համար :)

Միանում եմ :)):)

Chuk
08.04.2006, 23:43
Բոլորին կրկին շնորհակալություն:B

Guest
17.02.2007, 16:13
Շատ եմ սիրում հին թեմաներ կարդամ:)


Ամեն դեպքում, հուսով եմ, որ բոլորս էլ այստեղ հաճելի ու հետաքրքիր ժամանակ կանցկացնենք։ :)

Հետաքրքիր է, իրականացան հույսերտ թե չե;)

Ուլուանա
17.02.2007, 16:18
Շատ եմ սիրում հին թեմաներ կարդամ:)



Հետաքրքիր է, իրականացան հույսերտ թե չե;)
Իհարկե, իրականացան։ :P

kiki
17.03.2007, 20:14
ես փաստորեն այստեղ չեմ գրել...
հետաքրքիր կլիներ իմ առաջին գրառումը գտնել, կօգնե՞ք...:oy

xman
18.03.2007, 09:49
Հաճելի էր կարդալ ակումբում առաջին պոստերը… :)
իրոք կարգին աշխատանք եք կատարել…
kiki, եթե չեմ սխալվում առաջին պոստդ http://akumb.am/showpost.php?p=98809&postcount=206
սա է :D

Apsara
09.10.2007, 15:18
Ինչ բարի ու ուրախ թեմա է:
Կարծում եմ մի տարուց ավել ուշացումով որ շնորհավորեմ ակումբի բացումը ոչ ոք չի նեղանա;)

Նախ խորին հարգանքներս եմ ուզում արտահայտել ղեկավարությանը, որը ամուր նյարդեր ու այնքան համբերոտարություն ունի, որ... էլ չասեմ:

Chuk ջան քեզ այնքան շնորհակալ եմ այս ակումբի համար, ակումբ, որը իմ կյանքի ամենադժվար պահին հայտնվեց և բառիս բուն իմաստով գերեզմանից ետ բերեց մեռած հոգիս:
Հիմա այնքան լավ մարդկանց եմ ջանաչում, ու այնքան շատ կարևոր ու հետաքրքիր տեղեկություններ եմ ստանում ակումբից:

Շնորհավոր ու շնորհակալություն:love:oy

VisTolog
10.06.2008, 00:11
Շա~տ երկար է անցել, բայց շատ ուրախ եմ, որ կա ակումբը:love
Թող շատ լինեն էսպիսի ֆորումները /բայց ոչ նույն ղեկավարները :D /

Ռուֆուս
10.06.2008, 00:19
Ակամա վերհիշեցի Չեբուրաշկա մուլտիկից մի հատված

Мы строили строили
И наконец построили!!!!

УРАААААА!!!!!!! :)

Kuk
10.06.2008, 00:25
Էս ինչ հավես թեմայա:) երևի Ակումբի առաջին թեմաներից ա հա՞:

Ուլուանա
10.06.2008, 20:11
Էս ինչ հավես թեմայա:) երևի Ակումբի առաջին թեմաներից ա հա՞:
Ոչ թե առաջին թեմաներից է, այլ Ակումբի հենց ամենաառաջին թեման է (դե, չհաշված «Փորձարկումներ» բաժնի նախնական փորձերը)։ :)

Kuk
10.06.2008, 20:14
Ոչ թե առաջին թեմաներից է, այլ Ակումբի հենց ամենաառաջին թեման է (դե, չհաշված «Փորձարկումներ» բաժնի նախնական փորձերը)։ :)

Փաստորեն առաջին թեմայի հեղինակը դու ես;)
Ոնց շուտ չէի հայտնաբերել Ակումբը…

Artgeo
30.08.2008, 23:31
Շնորհավորում եմ :)

Vive L'Armenie
31.08.2008, 15:08
Շնորհավորում եմ :bux::love

ivy
31.08.2008, 15:11
Շնորհավորում եմ :bux::love

Ասենք՝ Արթուրի երկուս ու կես տարով ուշացած շնորհավորանքը դեռ կարելի է հասկանալ՝ իմանալով իրեն, բա դո՞ւ ինչի որոշեցիր հիմա շնորհավորել։ :))

Վարպետ
31.08.2008, 15:31
Ես էլ եմ շնորհավորում:)

StrangeLittleGirl
31.08.2008, 19:32
Գոնե գիտե՞ք՝ ինչն եք շնորհավորում :D

Վարպետ
31.08.2008, 21:03
Գոնե գիտե՞ք՝ ինչն եք շնորհավորում :D

Կապ չունի:) Եթե Արթուրը շնորհավորում է, ուրեմն մի բան գիտի:))

Adam
31.08.2008, 21:07
Շնորհավորում եմ, ցանկանում եմ ամենալավը :)

Artgeo
20.11.2008, 21:24
Շնորհավորում եմ :)

Rammstein
20.11.2008, 21:45
Շնորհավորում եմ :)

Ո՞ւմ, ե՞րբ՞, խի՞, ինչո՞ւ, ո՞նց....:o

Ես էլ եմ շնորհավորում... :beee

Հայկօ
20.11.2008, 21:50
Մեն-մի քլիք անել ալարողների համար պարզաբանեմ. դուք շնորհավորում եք «Դար» ակումբի բացու՛մը: Բա՞ :lol:

Ի դեպ, թեմայի հենց հինգերորդ գրառումը տրանսլիտով ա եղել :)): Նենց որ՝ է՜ն գլխից էլ էդ հիմքերը լա՜վ դրվել են, որ գրառումների քսան տոկոսը պիտի օֆֆտօպ կամ հակաօրենսդրական լինի :):

Երկնային
20.11.2008, 21:50
Շնորհավորում եմ, երազանքների իրականացում քեզ… :)

:D

Ավելացվել է 1 րոպե անց

Ո՞ւմ, ե՞րբ՞, խի՞, ինչո՞ւ, ո՞նց....:o

«խի»-ն «խիար»-ի արմատն ա ©

Ռեդ
20.11.2008, 22:32
Շնորհավորում եմ :unsure :esim
:D

Cannibal
20.11.2008, 22:52
դզող թեմայա.ամբողջությամբ կարդացի.շատ հաճելի էր

ես ել եմ Շնորհավորում… :D

Ուլուանա
20.11.2008, 22:56
Շնորհավորում եմ
Ա՞րտ, քեզ ի՞նչ եղավ։ :D

Մեն-մի քլիք անել ալարողների համար պարզաբանեմ. դուք շնորհավորում եք «Դար» ակումբի բացու՛մը: Բա՞ :lol:
Լավ ասեցիր, թե չէ լիքը մարդիկ կան, որ հենց շնորհավորել բառը տեսնում են, առանց մնացածով հետաքրքրվելու, առանց նայելու, թե ում, ինչի համար և այլն, մտնում, շնորհավորում են, լավագույն դեպքում՝ մի անգամ։ :D

Ի դեպ, թեմայի հենց հինգերորդ գրառումը տրանսլիտով ա եղել :)): Նենց որ՝ է՜ն գլխից էլ էդ հիմքերը լա՜վ դրվել են, որ գրառումների քսան տոկոսը պիտի օֆֆտօպ կամ հակաօրենսդրական լինի :):
Էդ գրառումը որ արվել ա, էդ պահին Ակումբում դեռ չէր ստեղծվել հայերեն գրելու հնարավորություն, էնպես որ նախապատմական ժամանակաշրջանում տրասլիտը դեռևս արգելված չի եղել։ :))

Morpheus_NS
21.11.2008, 00:15
Էս էն անեկդոտը եղավ, որ հայը նստում ա տաքսի, ասում ա քշի Թուրքիա...:D