PDA

Դիտել ողջ տարբերակը : Խնդիր Linux տեղակայման ժամանակ

Razo
04.08.2008, 00:16
Սրա մասին հենց լսեցի դուրս եկավ, ասենք վատ չէր լինի փորփրել նոր օպերացիոն համակարգ: Շտապ գտա սկավառակը, բայց նստացնել չստացվեց:

Ֆորմատից հետո ինչ որ local host code-էր ուզում, :( ու հենց դա չգիտեմ ինչա... Linux-ից գաղափար ունեցողներին խնդրում եմ ինձ օգնել: Գիտեմ որ խակերները հիմնականում սա են օգտագործում:

PygmaliOn
04.08.2008, 09:04
http://lug.am/index.php?action=articles&do=single&id=245

Razo
04.08.2008, 09:22
Լրիվ չկարդացի, բայց դա սովորեցնում է թե ինչպես Լինուքսը նստացնել,-(շնորհակալ եմ) ես գիտեմ որ հնարավոր է ունենալ 2 օպերացիոն համակարգ կա մեկը որ կարող է ասել ինչպե՞ս... :)

Ավելացվել է 1 րոպե անց

Լրիվ չկարդացի, բայց դա սովորեցնում է թե ինչպես Լինուքսը նստացնել,-(շնորհակալ եմ) ես գիտեմ որ հնարավոր է ունենալ 2 օպերացիոն համակարգ կա մեկը որ կարող է ասել ինչպե՞ս... :)

Այսինքն լինի windows, linux համատեղ, համակարգիչը միացնելու ժամանակ ընտրում ես...

ars83
04.08.2008, 11:09
Կոնկրետ ի՞նչ Լինուքս ես փորձում տեղադրել (Ubuntu, Free BSD, Mandrake, SUSE, Fedora, Red Hat...):

Այսինքն լինի windows, linux համատեղ, համակարգիչը միացնելու ժամանակ ընտրում ես...

Եթե windows–ը արդեն տեղադրված է և կոշտ սկավառակի վրա կա բավականաչափ չօգտագործված տեղ, ապա կարելի է linux–ը տեղադրել այդտեղ։ linux–ի բեռնիչը (ծրագիր, որն աշխատում է համակարգիչը միացնելիս և բեռնում է օպերացիոն համակարգը) չի ջնջում windows–ի բեռնիչին և հաջող տեղադրումից հետո ստացվում է այն, ինչը նկարագրել ես՝ ընտրում ես բեռնվող ՕՀ–ն։

Եթե windows–ը արդեն տեղադրված է և կոշտ սկավառակի վրա չկա բավականաչափ չօգտագործված տեղ, ապա անհրաժեշտ է windows–ից տարածություն «պոկել» (Օրինակ՝ Partition Magic ծրագրի օգնությամբ, եթե տեղադրված է Windows XP։ Windows Vista–ում կարելի դա անել առանց կողմնակի ծրագրերի, ՕՀ–ի միջոցներով)։ Դրանից հետո կարելի տեղադրել Լինուքսը։

Եթե համակարգչի վրա ոչ մի ՕՀ տեղադրված չի, ապա նաժընտրելի է սկզբում տեղադրել Windows և սկավառակի որոշ մասը թողնել չօգտագործված, իսկ հետո՝ Լինուքս, քանի որ որոշ դեպքերում Windows–ի բեռնիչը ջնջում է Լինուքս–ի բեռնիչին։

local host code չգիտեմ, թե ինչ է, երբեք չեմ հանդիպել։ Բայց localhost–ը, սովորաբար, համակարգչի անուննէ լինում, երբ օգտագործողը տեղադրմաբ ժամանակ նրան որևէ անուն չի տալիս։

Razo
04.08.2008, 11:27
Կոնկրետ ի՞նչ Լինուքս ես փորձում տեղադրել (Ubuntu, Free BSD, Mandrake, SUSE, Fedora, Red Hat...):

Եթե windows–ը արդեն տեղադրված է և կոշտ սկավառակի վրա կա բավականաչափ չօգտագործված տեղ, ապա կարելի է linux–ը տեղադրել այդտեղ։ linux–ի բեռնիչը (ծրագիր, որն աշխատում է համակարգիչը միացնելիս և բեռնում է օպերացիոն համակարգը) չի ջնջում windows–ի բեռնիչին և հաջող տեղադրումից հետո ստացվում է այն, ինչը նկարագրել ես՝ ընտրում ես բեռնվող ՕՀ–ն։

Եթե windows–ը արդեն տեղադրված է և կոշտ սկավառակի վրա չկա բավականաչափ չօգտագործված տեղ, ապա անհրաժեշտ է windows–ից տարածություն «պոկել» (Օրինակ՝ Partition Magic ծրագրի օգնությամբ, եթե տեղադրված է Windows XP։ Windows Vista–ում կարելի դա անել առանց կողմնակի ծրագրերի, ՕՀ–ի միջոցներով)։ Դրանից հետո կարելի տեղադրել Լինուքսը։

Եթե համակարգչի վրա ոչ մի ՕՀ տեղադրված չի, ապա նախընտրելի է սկզբում տեղադրել Windows և սկավառակի որոշ մասը թողնել չօգտագործված, իսկ հետո՝ Լինուքս, քանի որ որոշ դեպքերում Windows–ի բեռնիչը ջնջում է Լինուքս–ի բեռնիչին։

local host code չգիտեմ, թե ինչ է, երբեք չեմ հանդիպել։ Բայց localhost–ը, սովորաբար, համակարգչի անուննէ լինում, երբ օգտագործողը տեղադրմաբ ժամանակ նրան որևէ անուն չի տալիս։

Արսեն ջան հիմա իմ մոտ xp կա ու c:-ի մեջ 13 գբ ազատ տեղ: Բայց localhost–ը...
հենց սա ինձ տանջում էր այն ժամանակ երբ ես արդեն Լինուքսը տեղադրել էի ու վերամեկնարկել: Չգիտեմ, այդտեղ ինչ պետք է գրե՞մ: Իմ Լինուքսն էլ Red Hat է հաստատ եմ հիշում:

ars83
04.08.2008, 11:41

Վերագործարկել ես, բերել է պատուհան (կամ սև էկրան), որում գրված է localhost: login: , թե՞ ինչ–որ ուրիշ բան։
Կարո՞ղ ես մի փոքր ավելի մանրամասն բացատրել, թե երբ ես տեսել այդ localhost-ը, ու էկրանին էլ ինչ կար գրված, բացի դրանից։

Ինչքանով ես գիտեմ, կոդ կարող է պահանջվել ոչ անվճար Լինուքս տեղադրելիս, օրինակ Red Hat Enterprise Linux-ի որոշ տեսակների համար։

Razo
04.08.2008, 11:51

չէ չէ Արսեն ջան հենց էտ localhost: login:-նն էր պահանջում...

Ուրիշ այնտեղ ցույց էր տալիս շատ կատարված գործողություններ, իսկ հենց հասնում էր localhost: login-ին ես ոչինչ չեի կառողանում անել::(

Razo
04.08.2008, 12:42
:( Մեկը չկա ինձ օգնի՞:(

Արսենն էլ գնաց...

ars83
04.08.2008, 13:02
չէ չէ Արսեն ջան հենց էտ localhost: login:-նն էր պահանջում...

Ուրիշ այնտեղ ցույց էր տալիս շատ կատարված գործողություններ, իսկ հենց հասնում էր localhost: login-ին ես ոչինչ չեի կառողանում անել::(

Լինուքս համակարգ մուտք գործելու համար օգտագործողը պարտադիր պետք է ունենա հաշիվ (account)` մուտքի անուն (login) և գաղտնաբառ (password)։ Համակարգը պետք է ունենա առնվազն մեկ օգտագործող՝ ադմինիստրատոր (superuser), որի մուտքի անունը պարտադիր root է։ Լինուքսի տեղադրման ժամանակ դու պետք է սարքած լինես ադմինի հաշիվը (ընտրած լինես նրա գաղտնաբառը)։
Հիմա համակարգ մտնելու համար պետք է հավաքել.

localhost: login: root
password: քո դրած գաղտնաբառը

Razo
04.08.2008, 13:12

Հավատա որ ես դա գիտեյի ու փորձում էի, տեքստը որ հավաքում ես չի եր?ում: Միայն տեքստի՝ չգիտեմ ինչ են ասում, մի խոսքով տեղում կանգնած մարգատ է անում: :(:(:(

Grieg
04.08.2008, 13:15
Հավատա որ ես դա գիտեյի ու փորձում էի, տեքստը որ հավաքում ես չի եր?ում: Միայն տեքստի՝ չգիտեմ ինչ են ասում, մի խոսքով տեղում կանգնած մարգատ է անում: :(:(:(
իսկ root դատարկ փաս ով փորձել ես?:think

Razo
04.08.2008, 13:24
իսկ root դատարկ փաս ով փորձել ես?:think

Ճիշտն ասած չէ...
փորձեմ՞

Իսկ եթե էլի տենց լինի՞

Լավ հիմա քայլերը ասեմ տեսեք ճիշտա՞

1. Eject disk drive, դիսկը դնելուց հետո փակել:
2. Restart.
3. Հետո ինքը ներկայանումա... Linpus Linux-մինուքս դրանից հետո ես կարողանում եմ անեմ նենց որ ինքը նստի, ու ըստ Արսենի windows-ին ձեռք չի տա...
4. Դրանից հետո ինքը ավտոմատ restart ա լինում ու բերում localhost login & password.
5. localhost login: root
6. Password: Ինչ որ կուզեմ...
7.Շնորհավոր՞ :):):)

ars83
04.08.2008, 13:24
Հավատա որ ես դա գիտեյի ու փորձում էի, տեքստը որ հավաքում ես չի եր?ում:
Գաղտնաբառը հավաքելիս պետք է չերևա, կամ աստղանիշներ երևան։

Միայն տեքստի՝ չգիտեմ ինչ են ասում,
կուրսոր

մի խոսքով տեղում կանգնած մարգատ է անում: :(:(:(
localhost: login: դաշտում կարողանու՞մ ես root բառը հավաքել(սա պիտի երևա)։
Եթե չէ, մի հատ ստուգիր, ստեղնաշարը նորմալ միացվա՞ծ է։

Հ.Գ. Տարօրինակ բաներ են քո Լինուքսի հետ կատարվում...

Razo
04.08.2008, 13:27
Իսկ Արսեն ջան, օպերացիոն համակարգի ընտրումը ոնց ա կատարվում՞ :):):)

ars83
04.08.2008, 13:36
Ճիշտն ասած չէ...
փորձեմ՞

Իսկ եթե էլի տենց լինի՞

Լավ հիմա քայլերը ասեմ տեսեք ճիշտա՞

1. Eject disk drive, դիսկը դնելուց հետո փակել:
2. Restart.
3. Հետո ինքը ներկայանումա... Linpus Linux-մինուքս դրանից հետո ես կարողանում եմ անեմ նենց որ ինքը նստի, ու ըստ Արսենի windows-ին ձեռք չի տա...
Տեղադրման ժամանակ քեզ կհարցնի, թե որտեղ տեղադրի Լինուքսի բեռնիչը (boot loader)` Master Boot Record (MBR)–ում, թե՞ first sector of the hard drive (կամ նման մի բան)։ Պետք է ընտրել MBR-ը։

Տեղադրման ժամանակ քեզ կառաջարկի ընտրել root–ի գաղտնաբառը (2 անգամ պետք է նույն գաղտնաբառը հավաքել)։ Գրի որևէ գաղտնաբառ, ու հիշիր :)
4. Դրանից հետո ինքը ավտոմատ restart ա լինում ու բերում localhost login & password.
5. localhost login: root

6. Password: Ինչ որ կուզեմ...
ավելի ճիշտ՝ ինչ որ գրել ես տեղադրման ժամանակ

7.Շնորհավոր՞ :):):)
Պիտի որ :)

Razo
04.08.2008, 13:39
Դե ակումբցիներ ջան ես հեսա ռիսկի կդիմեմ...

ars83
04.08.2008, 13:42
Իսկ Արսեն ջան, օպերացիոն համակարգի ընտրումը ոնց ա կատարվում՞ :):):)

Տեղադրման ժամանակ Լինուքսը «բայ դիֆոլթ» իրեն դնում է որպես առաջին բեռնվող համակարգ։ Բեռնման ժամանակ պատուհան է հայտնվում, որտեղ կարելի է ընտրել ՕՀ–ն ստեղնաշարի «սլաք» կոճակների օգնությամբ (եթե չես ընտրում, Լինուքսն է բեռնվում)։ Windows ՕՀ–ն այդ պատուհանում երևում է որպես "Other": Լինուքս մտնելուց հետո կարելի է որպես «դիֆոլթ» բեռնվող համակարգ դնել Windows-ը (խմբագրելով /etc/grub.conf ֆայլը)։

Jerry
31.03.2010, 19:42
հնարավոր է բաից խորհուրդ չէի տա, իրար խանգարում են: