PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական առասպելաբանություն

Մեղապարտ
03.08.2008, 21:08
Առաջարկում եմ այս նոր թեմայի միջոցով անցկացնել քննարկումներ:think

Մեղապարտ
04.08.2008, 01:15
Հայ ժողովրդի գրավոր ավանդապատմուները սկսվում են Հայկի և Բելի առասպելով:
Այս առասպելի մասին որևէ համապարփակ և ավարտուն ուսումնասիրություն չկա:
Սակայն հիմնվելով Խորենացու պատմագրության մեջ զետեղված նյութերից կարող ենք ասել որ նա, ըստ Խորենացու նաև մեր առասպելբանակն պատմությունների սկիզբն է:
Թողնենք Հայկի և Բելի առասպելը և փորձենք տալ մեկ հարց ,հնարավոր՞ է արդյոք որ հայ Ժողովուրդը ունենար այլ առասպելներ որոնք կարող են ավելի հին լինել քան Հայկի և Բելի առասպելը:
Տանք դրական պատասխան ,այդ առասպելը կապավծ է Վահագնի ծնունդի հետ :
Բնականաբար ,Վահագը որպըս աստված ավելի հին է և իր ծագումով պատկանում է առաջին աստվածների խմբին ,նա աստվածների չորորդ սերնդի ներկայացուցիչն էր :
Վահագնին մեր ավանդապատումները ներկայացնում են որպես արև և ամպրոպի աստված ,հարկավոր է այստեղ շեշտել որ Վահագնը հիմնականում ամպրոպի աստված է::B

Մարկիզ
04.08.2008, 01:17
Իսկ Հայկը Բելին ի՞նչով սպանեց, եղբայր եւ ինչ էր կոչվում այդ տեղանքը՝ դաշտավայրը…

Մեղապարտ
04.08.2008, 01:42
Իսկ Հայկը Բելին ի՞նչով սպանեց, եղբայր եւ ինչ էր կոչվում այդ տեղանքը՝ դաշտավայրը…

Հայկը Բելին սպանեց եռաթև նետով, իսկ կռիվ տեղի է ունեցել Վանի տարածաշրջանում

Մարկիզ
04.08.2008, 01:51
Հայկը Բելին սպանեց եռաթև նետով, իսկ կռիվ տեղի է ունեցել Վանի տարածաշրջանում
Չէ, ապեր, տենում ես վանական տղա ես, բայց չգիտես…
Ուրեմն՝ Հայկը Բելին սպանեց մի հատիկ անթեւ, սովորական նետով, հետո էլ էդ տարածքը կոչվեց Տուրուբերան…:think:B

*e}|{uka*
04.08.2008, 02:02
Իսկ ինչու՞ է թեման բացվել գրականություն բաժնում :esim

Ուրեմն՝ Հայկը Բելին սպանեց մի հատիկ անթեւ, սովորական նետով, հետո էլ էդ տարածքը կոչվեց Տուրուբերան
Ես էլ այսպես գիտեմ...:)

Մեղապարտ
04.08.2008, 02:08
Չէ, ապեր, տենում ես վանական տղա ես, բայց չգիտես…
Ուրեմն՝ Հայկը Բելին սպանեց մի հատիկ անթեւ, սովորական նետով, հետո էլ էդ տարածքը կոչվեց Տուրուբերան…:think:B

Հիմա Վանականը խոհեմաբար կպատմի քեզ :
Ճակատամարտին նախորդող գիշերը Հայկը քնի մեջ երազ տեսավ ,ամենակարողը նրան գույց տվեց թե ինչպես կարող էր ճակատամարտում Հայկը հաղթեր անպարտելի Բելին:Նա ցույց է տալիս Հայկին եռաժանի նետը և Հայկը վեր է կենում և պատրաստում է լայնալինճ աղեղը և եռաժանի նետը որով և սպանում է Բելին: Ըստ ԱԼԻՇԱՆԻ

Ավելացվել է 3 րոպե անց
[QUOTE=*e}|{uka*;1011049]Իսկ ինչու՞ է թեման բացվել գրականություն բաժնում :esim

Հայկական առապելաբանությունը իմ կարծիքով հայ գրականության մասն է կազմում,
եթե չեմ սխալվում

Մեղապարտ
06.08.2008, 18:27
Հ-1 արբանյակաինով երեվանի ժամանակով 11.30-ին «մեր պատմության դասերը» ներկայացնելու է «Հայկ և Բել» դյուցազնամարտը ինչպես նաև ներկայացնելու է հայկա կան տոմարի ստեղծման ավանդապատումը ըստ Ղ.Ալիշանի ::)

Սերխիո
06.08.2008, 22:44
Իսկ Հայկը Բելին ի՞նչով սպանեց…

մի նետով չի սպանել ?:think

Morpheus_NS
06.08.2008, 22:51
մի նետով չի սպանել ?:think

Պատմությունը լռում է այն մասին, որ Հայկը իր զրահաբաճկոնի տակ թաքցրած մակարով տիպի ատրճանակ է ունեցել:

Մեղապարտ
06.08.2008, 22:56
մի նետով չի սպանել ?:think
Հայկի և Բելի դյուցազնամատը արարչական է և հովանավորված արարչի կողմից, Հայկը Բելին սպանեց եռաթև նետով,սրահք խորհրդանշաններ են որոք խորը իմաստ ունեն:
Բելին հնարավոր չէ սովորական նետով սպանել նա աստված է և հսկա այդ պատճառով
մեկ հարվածով նրան սպանելու փորձը սովորական նետով անհնար էր :
Հայկը և Բելը ընտրյալներ էին ,նրանց միջև հավասարություն ապահովելու համար արարիչը Հայկին սովորեցրեց պատրաստել եռաթև նետը որով և սպանեց Հայկը Բելին: :)

Սերխիո
06.08.2008, 23:00
Հայկի և Բելի դյուցազնամատը արարչական է և հովանավորված արարչի կողմից, Հայկը Բելին սպանեց եռաթև նետով,սրահք խորհրդանշաններ են որոք խորը իմաստ ունեն:
Բելին հնարավոր չէ սովորական նետով սպանել նա աստված է և հսկա այդ պատճառով
մեկ հարվածով նրան սպանելու փորձը սովորական նետով անհնար էր :
Հայկը և Բելը ընտրյալներ էին ,հայկի և բելի միջև հավասարություն ապահովելու համար արարիչը Հայկին սովորացրեց պատրաստել եռաթև նետը որով և սպանեց Հայկը Բելին: :)

Վանական ջան , կատակ էի անում ,լուրջ մի ընդունի ,ես դա լավ գիտեմ;)
տեղի է ունեցել ՝ Ք.ա 5000 չգիտեմ ,որ թվին:think
մոռացա ,ասեմ ,որ ետ թվականը մեր դասխաոսներից մեկի հաշվարկն էր, բայց դե դասախոսն էլ հո դասախոս չի ` ակադեմիկոս Բաբկեն Հարութույանը:

Մեղապարտ
06.08.2008, 23:07

Գիտես, այս ուղղությամ կարդացածս գրքերս կշռով անցնում են 10 տոն քաշի սահմանը, բայց պատասխանը առ այժմ անհայտ է ,:think ես առաջ քեզ պես կարծում էի որ լավ գիտեմ , հետո անցավ, քեզ մոտ էլ կանցնի:):hands

Սերխիո
06.08.2008, 23:08
Բելին նաև Նեբրովթ են ասում ,բայց կարծեմ դա վրացական առասպելի մեջ ա ,Հայկը 7 եղբայրներից ավագ ա լինում , մեկել մի քանի ախպոր անուն եմ հիշում ՝Եգերոս , Կովկաս , Մովական …

Ավելացվել է 1 րոպե անց

առաջ քեզ պես կարծում էի որ լավ գիտեմ , հետո անցավ, քեզ մոտ էլ կանցնի:):hands

ինձ առանձնապես չի հուզում :B կասեյի բացարձակապես չի հուզում:

Մեղապարտ
06.08.2008, 23:16
Բելին նաև Նեբրովթ են ասում ,բայց կարծեմ դա վրացական առասպելի մեջ ա ,Հայկը 7 եղբայրներից ավագ ա լինում , մեկել մի քանի ախպոր անուն եմ հիշում ՝Եգերոս , Կովկաս , Մովական …

Ավելացվել է 1 րոպե անց

ինձ առանձնապես չի հուզում :B կասեյի բացարձակապես չի հուզում:

Լավ կլինի որ հուզի ,գիտես ով է քո «արմատը »նշանակում է գիտես ով ինչ է «ուզում» :
Այդ թվում Ռոբերդ Արծրունին և Լեվոն Աշուրացին:)

Վարպետ
07.08.2008, 00:22
Գիտես, այս ուղղությամ կարդացածս գրքերս կշռով անցնում են 10 տոն քաշի սահմանը, բայց պատասխանը առ այժմ անհայտ է ,:think ես առաջ քեզ պես կարծում էի որ լավ գիտեմ , հետո անցավ, քեզ մոտ էլ կանցնի:):hands

Վանական ջան, մի հարց տամ էլի: Իսկ վստահ եք, որ ճիշտ գրքեր եք կարդացել 10 տոն?:)

Մեղապարտ
07.08.2008, 01:07
Վանական ջան, մի հարց տամ էլի: Իսկ վստահ եք, որ ճիշտ գրքեր եք կարդացել 10 տոն?:)
Գիրքը միշտ ճիշտ է, սխալ է գրքի հեղինակը, որի սխալի մասին իմանում ենք նրա գրած գրքի միջոցով:B:B

Artgeo
07.08.2008, 07:12
Մոդերատորական: Որոշ միայն սմայլերից բաղկացած և/կամ օֆֆտոպ հանդիսացող գրառումներ ջնջվել են: Առայժմ առանց նկատողության:

Վարպետ
07.08.2008, 11:23
Գիրքը միշտ ճիշտ է, սխալ է գրքի հեղինակը, որի սխալի մասին իմանում ենք նրա գրած գրքի միջոցով:B:B

Ես նկատի ունեի` արժեր որ 10 տոննա գրականություն կարդալ Հայկի ու Բելի առասպելի մասին, երբ կյանքը կարճ է, իսկ արժանավոր հեղինակներն ու գրվածքներն այնքան շատ, որ սրտի կսկիծով հասկանում ես, որ նույնիսկ դրանք չես հասցնի կարդալ? (չնայած, անկեղծ ասած, ես հասկածում եմ, որ ձեր ընթերցած թեմատիկ գրականության քաշը անցնում է 2 կիլոգրամը, քանի որ միակ արժեքավոր կտորը, ըստ իս, ամփոփված է Խորենացու հայոց պատմությունում: Մնացածը "թեկնածուական" թեզեր են, թերեւս: Բայց դա կարեւոր չէ):

Մեղապարտ
07.08.2008, 13:07

Խորենացին սահմանափակված որոշակի պայմանականություններով , գրի առավ մեր պատմությունը ,այդ պատմության մեջ նա գրելով Հայկի և Բելի մասին և թողել է շատ հարցականներ ,իսկ նրանք պատասխան են պահանջում:
Հայկի և Բելի հակամարդտության մասին այս անունով գիտեմք միայն մենք՝ հայերս ,նշանակում է խնդիր կա գաղտնիք կա թաքցրած բան կա :
Ահա սա է որ Խորենացին չի կարողացել փոխանցել, բայց նա շեշտել է որ այն աղբյուրները որից նա օգտվել է հավաստի են :Նշանակում է որ նա օգտագործել է իր ստացած փաստացի տեղեկությունները հարմարաց նելով այն ժամանակի պահանջների հետ:
Պարզաբանման կարիք կա ով է Հայկը և ով է Բելը:

Մարկիզ
07.08.2008, 13:20

Օ՜, հարգելի եւ մեծապատիվ, տյար Վանական, ես՝ նվաստս, ճիճուս, փորձեմ պատասխանել ձեր երկնածին հարցին…
Հայկը կանգնած է Մասիվում՝ Մոլդովական փողոցի սկզբում՝ աղեղը լարած, սպասողական դիրքում, իսկ Բելը սատկել է նրա արձակած արդար նետի մահաբեր խոցումից եւ այժմ եփվում է դժոխքի նոմեր 78 կաթսայում:

Որքա՜ն գեղեցիկ եք մեկնաբանում ամեն ինչ. երեւի դա ձեզ ուղարկված մեծագույն շնորհքն է երկնայինի կողմից…

Հավատում եմ Ձեզ, Ձեր մաքրությանը, ազնվությանը եւ տուր զմեզ մեր օրաղը, եւ մի տար զմեզ ի լեւի, զի դու ես մեր տյար Վանականը եւ անմահացրու մեր բլոտի սեղանն ու իմ ձեռի քյափից հարյուրը, զի քո է արքայությունը Հայկյաց երկրի, Ակումբի եւ նվաստիս…
Ամեն

Մեղապարտ
07.08.2008, 13:40
Թող երկնավորը լսի քեզ և այն իչ ասեցիր քո մասին ընդունի որպես ճշմարտություն և տանի քեզ հեռու գայթակղություններից :
Մենք ապրում ենք մեր անցածի հիշողության հաշվին ,եթե Հայկին մոռանանք կմոռա նանք Արամին և այդպես հաջորդաբար, մինչև վերջնական կորուստ:
Կեցցե Հայկի բազկի ուժը, որի հարվածը իզորու չէր կանխելու նույնիսկ Ադամի կախար դական հաքուստը:

Մարկիզ
07.08.2008, 14:05

Օ՜, Տյար Վանական, անչափ շնորհակալ եմ…
Թող եղիցի կամքը քո երկնածին ու կնգուղածին: Միայն թե, Տյար Վանական, Հայկին ու Արամին չենք մոռանա, չենք մոռանա նաեւ Արմանին, Արմենին, Արտակին, Գալակտիկոսին, մյուս Հայկերին ու Արամներին, Դավիթներին, Լիլիթներին, մնացյալ անդամոսներին եւ թող չմոռանանք նաեւ Մարկիսոսին, զի նա է Ձեր ծառան, որ ուղարկված է Ձերդ սրբության կողմեն ի հակակշռեալ Նեռի եւ ամենայն բանի, որն ծնեալ է 66օօ666-ի…եւ 603-ի: Նա է, որ պիտի հալածվի եւ իր արյամբ քավի մեղքերն ակումբաց…
Եվ չմոռանանք նաեւ, ապաշխարել եւ չմեղանչել մեր որդվոց առաջ եւ խնդրել զՁեզ, Տյար Վանական, թույլատրեալ զկայֆավատի համար մի քիչ գումար խնդրեալ Ձեզնից, զի քո է արքայությունը վիրտուալ երկրի, մարշրուտկի գծերի եւ ամենայն Հայկյաց…
ամեն

Մարկիզ
07.08.2008, 14:38
Տյար Վանական, եւ որպես երախտիքի նշան, Մեծն առասպելաբանին իր մեկնաբանությունների, վերլուծությունների համար, իմ կողմեն Ձերդ սրբությանը նվիրում եմ ահա այս ավատարացուն, զի այն նշան է բոլորին Ձեր իմաստնութեան եւ երկնային հզորութեան:
Ամեն

Մեղապարտ
07.08.2008, 17:26

«Լավե լինել կույր աչոք քան մտոք», ցավում եմ քեզ համար
«ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» մեկ ,մեկ կարդա այս տողը ,նա շատ դռներ է բաց արել, քեզ ել կոգնի:
:B:B

Վարպետ
07.08.2008, 17:34
«Լավե լինել կույր աչոք քան մտոք», ցավում եմ քեզ համար
«ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» մեկ ,մեկ կարդա այս տողը ,նա շատ դռներ է բաց արել, քեզ ել կոգնի:
:B:B

Մենք Հայկին չենք մոռանա, վանական, վստահ եմ` Մարկիզը կատակ էր անում պարզապես: Ուղղակի "Ճանաչել զիմաստությունց"-ից հետո լի~քը խեելոք մարդիկ շատ հետաքրքիր մտքեր են արտահայտել դրան հաջորդող տասնյակ դարերի ընթացքում: Ես դրա մասին էի խոսում, երբ ակնարկում էի, որ 10 տոննա գրականություն կարդալ Հայկի ու Բելի մասին այս դարում ժամանակի վատնում է պարզապես: Ժամանակավրեպ ես, վանական, խիստ ուշացած:

Մարկիզ
07.08.2008, 17:46
«Լավե լինել կույր աչոք քան մտոք», ցավում եմ քեզ համար
«ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» մեկ ,մեկ կարդա այս տողը ,նա շատ դռներ է բաց արել, քեզ ել կոգնի:
:B:B
Օ՜, իմ եպիսկոպոս, օ՜ Մեծն Տյար Վանական, միթե՞ տողերն կտակարանաց, մի քիչ էլ Դրայզերաց բա՞վ էր իմ նման գորշ, ազնվական, արնախում էակին դաստիարակելու համար…

Ողորմած եղի՛ր նվաստիս նկատմամբ,
Մի՛ ներիր, խարազանի՛ր ինձ եւ ասա՛.
Ո՞նց գտար ակումբն այս՝ պատահմա՞մբ,
Թե՞ հանեցիր շորտիկն ու հագար փարաջա…

աՄեՆ

Մեղապարտ
07.08.2008, 17:54
Մենք Հայկին չենք մոռանա, վանական, վստահ եմ` Մարկիզը կատակ էր անում պարզապես: Ուղղակի "Ճանաչել զիմաստությունց"-ից հետո լի~քը խեելոք մարդիկ շատ հետաքրքիր մտքեր են արտահայտել դրան հաջորդող տասնյակ դարերի ընթացքում: Ես դրա մասին էի խոսում, երբ ակնարկում էի, որ 10 տոննա գրականություն կարդալ Հայկի ու Բելի մասին այս դարում ժամանակի վատնում է պարզապես: Ժամանակավրեպ ես, վանական, խիստ ուշացած:
Ամեն ինչ հարաբերական է այսօր դու ես առաջնորդում վաղը քեզ :Բազմակարծիքությունը լավ բան է, վատ է երբ այն ուղղված է իմ դեմ ,ասել է մի հռոմեացի:

Վարպետ
07.08.2008, 17:57
Ամեն ինչ հարաբերական է այսօր դու ես առաջնորդում վաղը քեզ :Բազմակարծիքությունը լավ բան է, վատ է երբ այն ուղղված է իմ դեմ ,ասել է մի հռոմեացի:

Լավ չհասկացա, թե ինչ կապ ուներ, բայց անցած լինի:)

Մեղապարտ
07.08.2008, 17:59
Օ՜, իմ եպիսկոպոս, օ՜ Մեծն Տյար Վանական, միթե՞ տողերն կտակարանաց, մի քիչ էլ Դրայզերաց բա՞վ էր իմ նման գորշ, ազնվական, արնախում էակին դաստիարակելու համար…

Ողորմած եղի՛ր նվաստիս նկատմամբ,
Մի՛ ներիր, խարազանի՛ր ինձ եւ ասա՛.
Ո՞նց գտար ակումբն այս՝ պատահմա՞մբ,
Թե՞ հանեցիր շորտիկն ու հագար փարաջա…

աՄեՆ

Վանականը չի կարող կոչում ունենալ ,իսկ ակումբը զայս պատահմամբ գտա

Վարպետ
07.08.2008, 18:02
Վանականը չի կարող կոչում ունենալ ,իսկ ակումբը զայս պատահմամբ գտա

Օֆֆտոպ ա գնալու աչքիս... Բայց ոնց չի կարող? Քահանա չէ?:)

Մարկիզ
07.08.2008, 18:11
Վանականը չի կարող կոչում ունենալ ,իսկ ակումբը զայս պատահմամբ գտա
O՜, Մեծն Տյար, մեծապատիվ Վանական,
Միգուցե Վանական ես միայն անվամբ.
Գնու՞մ ես դու երբեւէ լեւի կամ գողական…
Այր ես, գնացած կլինես գոնե մեկ անգամ…

Մեղապարտ
07.08.2008, 19:01
Գրաքննադատ ,Մարկիզը թեմայից բավականին շեղվում է ,կանգնեցրուն նրան
խնդրում եմ ::B:B

Մեղապարտ
11.08.2008, 14:43
Այսօր օգոստոսի 11 -ին Հ-1 արբանյակայինով Արտակ Մովսիսյանը իր «Մեր պատմութ յան դասերը» հաղորդաշարում ներկայացրեց Ղ.Ալիշանի կազմած հայկական տոմարը և նշեց որ Հայկ և Բելի դյուցազնամարտը տեղի է ունեցել մ.թ.առաջ2400 թվականին:
Շատ կցանկանայի որ Մովսիսյանը աներ լրացում այս հարցում ,մեր ժամանակագրութ յունը սկսվում է մ.թ.առաջ 3500-ին, այսինքն մեր տօմարագրությունը ոչ թե 4500 այլ 5500 տարեկան է :Ինձ պարց չէ թե ինչու՞ է Արտակը ջուր լցնում հրեական կրոնական գաղա փարսխոսների ջրաղացին և մեր եկեղեցին ինչու՞ է համաձայնվում այս տոմարագրութ յան հետ::B:B

Մեղապարտ
27.08.2008, 03:00
Հայկական մշակույթի մեջ կան ավանդական հերոսներ, որոնք իրեց ակունքները սկսում են այն ժամանակներից երբ «արևը աստված» էր:
Այդ ժամանակաշրջանի առասպելական հերոսներն են Հայկը նրա տղան Խորը , Արամը և Արան, Տորքը և Վահագնը,նրանց մասին մեր ունեցած տեղեկությունները բավականին սուղ են, սակայն այլ աղբյուրները շատ տեղեկություններ ունեն թողած նրանց մասին ,որոնց միջոցով հնարավոր է կատարել շատ բացահայումներ և պարզաբանումներ:
Իմ հնարավորության սահմաններում պարբերաբար կաշխատեմ նոր տեղեկություններ տալ մեր առսապելական հերոսների մասին ::)

Մեղապարտ
29.08.2008, 15:41
Հայկը որպես առասպելական հերոս հին աշխարհի հիմնական էթնոսների համար բացարձակ մեծություն էր:
Նա հայտնի է հունական,եգիպտական ,ասորա-աքքդական աշխարհնհերին որպես անհաղթ նետաձիգ աշխարհաստեղծ:
Նվազագույն տեղեկություններ Հայկի մասին պահպանված են մեր ավանդպատումների մեջ :
Հայկը Եգիպտոսում հայտնի է Օսիրիս Օզիրիս անունով ,Հունա հռոմեական աշխարհում հայտնի է Օրիոն,ասորա-աքքդական ավանդապատումների մեջ Ահուր:
Եւ այսպես տարածաշրջանի ավանդապատումների մեջ Հայկ նահապետը հայտնի է հետևյալ անուններով

1)Հայկ
2)Օսիրիս /Օզիրիս
3)Օրիոն
4)Ահուր

Ահուր անունների մեջ հնագույնն է այն 8-7000 տարեկան է
Օսիրիս /Օզիրիս անունով Հայկը հայտնի էր որպես հզորագույն հերոս իսկ ժամանակային առումով այն համապատասխանում է մ.թ.առաջ 4000-3500 ընկած Ժամանակաշրջանին:
Հայկը անունով նա հայտնի է մ.թ.առաջ 4000-3500 ընկած
Օրիոն անունով նա հայտի է արևմտյան աշխարհին մ.թ.առաջ 1500-1200 ընկած ժամանակահատվածում:
Այս բոլոր անունների տակ հանդես եկող անձնավորությունը բոլոր ավանդապա տումներում(բացառությամբ հայկականի) ձեռք բերովի է:
Իհարկե հետագայում ավելի ուշ շրջանում կատարվել է առավելագույնը ,թաքցնելու այն փաստը որտեղի է ունեցել փոխառություն, սակայն հիմնական փաստերը հնարավոր չէ թաքցնել ,քանի որ Հայկը ուժեղ և բացարձակ ընդունված մեծություն է միայն այն պատ ճառով որ զբաղված էր աշխարհաշինությամբ:

Lion
31.08.2008, 11:51
Չէ, ապեր, տենում ես վանական տղա ես, բայց չգիտես…
Ուրեմն՝ Հայկը Բելին սպանեց մի հատիկ անթեւ, սովորական նետով, հետո էլ էդ տարածքը կոչվեց Տուրուբերան…:think:B

Իիի… սենց լինի, մինետին էլ կհասնեք… Համ էլ հո մենակ Տուրուբերանը չէր?? Բա Առբերանին??:):D

Իսկ եթե ավելի լուրջ – ըստ իս մեր առասպելները պահպանում են ժամանակին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին մեծարժեք տեղեկություններ, որոնք առայժմ չեն գնահատվում ըստ արժանավույնս…:(

Ի դեպ – իմ կարծիքով ճիշտ է ոչ թե “Օրիոն”, այլ… “Արիան”

Մեղապարտ
31.08.2008, 14:22

Հաճելի է նուրբ հումորը ,:hands
Գիտես, տեսականորեն Հայկի և նրա համարժք անունների վերլուծություն չի արվել մեր կողմից, այդ իսկ պատճառով , ավելնորդ լարվածություն չառաջացնելու նպատակով նշում եմ Հայկ -Օրիոն զույգը:
Այս քննարկումների միջոցով մենք հնարավորինս կներկայացնենք Հայկին այն տեսանկյունից, որին մենք ծանոթ չենք:

Lion
01.09.2008, 12:12
Համաձայն եմ: Ես ուղղակի կարծում եմ, որ ճիշտ է Արիանը: Նույն Աման-Օման, Ամար-Օմար և այլ բառերի նման...

Մեղապարտ
01.09.2008, 13:43
Հայկը որպես առասպելական հերոս հին աշխարհի հիմնական էթնոսների համար բացարձակ մեծություն էր:
Նա հայտնի է հունական,եգիպտական ,ասորա-աքքդական աշխարհնհերին որպես անհաղթ նետաձիգ աշխարհաստեղծ:
1)Հայկ
2)Օսիրիս /Օզիրիս
3)Օրիոն
4)Ահուր
:

Քննարկման արդյունքում պարզեցինք մեկ նոր լրացուցիչ հանգամանք, համաձայն լեզվական որոշակի
կանոնների Ա/Օ փոխակերպումները լեզվական օրինաչափութ յուններ են, ելնելով այս տեսակետից կարող ենք Հայկի անվանացանկում ավելացնել Արիան անունունը::)

Lion
01.09.2008, 18:04
Իսկ Արիանը վկայում է այն բանի օգտին, որ Հայկը... Արիների նահապետն էր:)

Մեղապարտ
01.09.2008, 18:48
Իսկ Արիանը վկայում է այն բանի օգտին, որ Հայկը... Արիների նահապետն էր:)

ԼԻոն , բարեկամս , քեզ հետ շատ հաճելի է քննարկել , քանի որ դու քո գիտելիքը «կուլտ» չէս դարձնում, նույնն էլ ես , այդ պատճառով է որ մենք կարողանում ենք քննարկել և առաջ գնալ:
Բնականաբար Հայկը հուրիների, արիների , ահայաների, այնաների և այլ էթնոտիպերի նախահայրն էր :
Արիաներին ինձ թվում է որ մենք հետո կանդրադառնանք ,այստեղ կարևոր է հասկանալ մի բան , Հայկ անվան հետ ինչ երևույթներ են կապվում և եթե կապվում են ապա ինչպես՞ և որ՞ էթնոսների պատմություններում են արտհայտվում::)

Հայկօ
01.09.2008, 18:52
Lion Դե բնականաբար: «Ար» արմատի մասին ընդհանրապես շատ բան է ասվել՝ խելոք ու անխելք: «Արարիչը արարածին արարեց Արարատում» և այլն: Արմեններ, Արամներ, Արաներ... Հիմա էլ՝ Արիան:

Մեղապարտ
01.09.2008, 21:19
Lion Դե բնականաբար: «Ար» արմատի մասին ընդհանրապես շատ բան է ասվել՝ խելոք ու անխելք: «Արարիչը արարածին արարեց Արարատում» և այլն: Արմեններ, Արամներ, Արաներ... Հիմա էլ՝ Արիան:

«Ար»-ը այնքան է քննարկվել որ նրանից էլ բան չի մնացել ,իսկ եթե բան էլ մնար, նա այս քննարկումից դուրս է այն պատճառով , որ նրա ցանկացած քննարկումը արդեն իր մեջ նորություն չի պարունակում:

Lion
02.09.2008, 18:18
Lion Դե բնականաբար: «Ար» արմատի մասին ընդհանրապես շատ բան է ասվել՝ խելոք ու անխելք: «Արարիչը արարածին արարեց Արարատում» և այլն: Արմեններ, Արամներ, Արաներ... Հիմա էլ՝ Արիան:

Ինչ ես առաջարկում, Հայկ ջան:) Գիտես չէ, որ Օրիոն/Արիոն համաստեղությունը հավասարազոր է Հայկին:)

Մեղապարտ
07.10.2008, 02:00
Հայկական առասպելաբանույան մեջ Հայկից հետո հաջորդ առանցքաին կերպարը Տորք Անգեղն է, նրա մասին նույնպես շատ հրապարակումներ կան :Շրջացելով այդ հրապարակումները մեք կբացահայտենք նրա սկզբնաղբյուրը և կապը առասպելական այնպիսի երևույթների հետ որոք հասնում են մինչև մ.թ.առաջ 2000 թվականները::B

Մեղապարտ
08.10.2008, 13:43
Հայկական առասպելաբանության կենտրոնական հաջորդ առանցքը Հայկից հետո,
Տորք Անգեղն է :
Մ.Աբեղյանը բավականին հանագամանալից մեկնաբանում է Տորք Անգեղի երևույթը, Տուրք Անգեղայ երևույթի մասին շատ քիչ բան գիտենք :Մովսես Խորենացուց նրա անունը մեզ է հասել Տորք և Տուրք ձևերով :
Խորենացին ասում է որ Տորք-Տուրքը «ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռն է ,Տուրք անուն կոչեցեալ ,........................Անգեղայ»:
Ինչպես տեսնում ենք մեր պատմագիրը Տորքին ներկայացնում է որպես Հայկի թոռ:

1)Արդյոք՞ Տորքը Հայկի թոռն է
2)Եթե նա Հայկի թոչն է ապա ինչու՞ է նա դաժան ,չար և տգեղ:

Սրանք կարևոր հարցադրումներ են որոնք հնարավորություն են տալիս հասկանալ Հայկի և Տորքի ազգակցական մշակութային և ավանդաբանական կապը:
Աբեղյանը մանրամասն տալիս է «Անգեղ» բառի բացատրությունը, նա հակաված է կարծեու որ «անգեղ» նշանակում է տգեղ սկայն ներկայացնում է նաև , որ «Անգեղայ» անունը չի նշանակում միայն տգեղ այլ ցույց է տալիս որ նա Անգեղի սերունդն է իբրև «Անգեղեան Տուրք»:
Անգեղը հայկական աստվածներից մեկն է նա համարժեք է Ներգալ աստծո հետ :
Հին պարսկերենում այն համարժեք է Բագարատ անվանը, որը նմանակում է «աստվա ծատուր»:
Տորք անունը տարածված էր նաև հեթթերի և միթանիացիների մոտ Տարկու, Տարքու կամ Տարգու ձևերով:
Մենք տեսնում ենք , որ գործ ունենք մի աստծո հետ որը ծագումով «Անգեղից» էր և հայտնի էր տարածաշրջանում որպես ՝
1)Հեթական Տարկու-Տարքու
2)Միփանիական Տարգու-Տարքու
3)Պարսկական Բագարատ
4)Մերձավոր արևելքի Ներգալ
5)Հայկական Տորք կամ Տուրք
Ինչպես տեսնում ենք Տորք աստվածը տարածաշրջանում հայտնի է վերը նշված անունների ներքո :Նշված մշակույթների մեջ այդ անուններով հայտի աստծո ծննդավայրը նշվում է միայն հայկական
ավանդապատման մեջ:
(շարունակելի)

Մեղապարտ
11.10.2008, 00:54
1)Արդյոք՞ Տորքը Հայկի թոռն է
Համաձայն Խորենացու Տորքը Հայկի թոռն է ,սակայնՏորքը հանդես է գալիս որպես ոչ ավանդական հերոս :Խորենացին այդ մասին ոչինչ չի գրում ,բայց ակնհայտ է մի բան որ կարծես թե Տորքը հակված է ավելի քիչ բարի գործեր անելու :
Նույնիսկ մասնակի այս վերլուծությունը կասկածի տակ է դնում Տորքի Հայկի թոռ լինելու համգամանքը հասկանալի պատճառներով, կարելի ենթադրել որ նրանք ազգակցական կապեր ունեն իրար հետ:
Որոշակի այլ ավանդապատուների համեմատական վերլուծությունը հաստատում են այս վարկածը, սակայն առաջանում է այլ հակասություն , Տորքը ավելի հին է քան Հայկը:
(շարունակելի)

Lion
13.10.2008, 11:26
Հայկական առասպելաբանույան մեջ Հայկից հետո հաջորդ առանցքաին կերպարը Տորք Անգեղն է, նրա մասին նույնպես շատ հրապարակումներ կան :Շրջացելով այդ հրապարակումները մեք կբացահայտենք նրա սկզբնաղբյուրը և կապը առասպելական այնպիսի երևույթների հետ որոք հասնում են մինչև մ.թ.առաջ 2000 թվականները:

http://www.akumb.am/showthread.php?p=1240341#post1240341

Մեղապարտ
17.10.2008, 01:06
http://www.akumb.am/showthread.php?p=1240341#post1240341

Մեր զրույցի մեջ այս պահին Տորքի ապրած ժամանակաշրջանի տաեթիվը մղում ենք վերջին պլան և քննարկման նյութ ենք դարձնում նրան դիցաբանական կերպարը մեր մշակույթի պատմության մեջ:
Մի շարք ավանդապատումներ ասում են , որ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում,ամենայն հավանականությամբ Տորքը իր կռիվները կատարել է Միջերկրական ծովի առափնյա շրջաններում: Տորքը օժտված էր որոշակի իշխանական լիազորություններով և անսահման ուժով:

Lion
20.10.2008, 12:11
Կիլիկիայի տարբերակը ես էլ չեմ բացառում... Ինձ համար Տորքը նախևառաջ իրական անձնավորություն է:)

Մեղապարտ
22.10.2008, 17:43
Կիլիկիայի տարբերակը ես էլ չեմ բացառում... Ինձ համար Տորքը նախևառաջ իրական անձնավորություն է:)

Ինչպես ցույց են տալիս տարբեր դիցաբանական և առասպելական նյութերը հերոսնեը ծնվում են նվազողական ուժի կարողությամբ ,այսինքն ժառանգը որպես կանոն՛, իր ունակություններով թույլ է հորից:
Այս տրամաբանությունը մեզ ստիպում է մտածել , որ Տորքը հավանաբար Հայկի նախորդն է , այլ ոչ թե հետնորդը: Եթե այդպես է ապա նա պետք է ծնված լինի Հայկից առաջ :

Elmo
22.10.2008, 17:49

Վաայ..... էլի՞
Վանական էլի սկսեցիր հակառակ բաներ գրե՞լ:

Դիցաբանություն: Սամսոնը ու՞մ ուժեղ հոր տղեն էր: Իսրայելի դատավորի, որը ուժեղ չէր: Բա Հերկուլեսը փոքր ժամանակ հորը քիչ էր մնում սպաներ իր ուժով:
Առասպելաբանություն:
Սասունցի Դավիթ էպոսում բոլոր զավակները իրենց հորը ուժով գերազանում էին: Աճողական ուժով էին ծնվում:

Մեղապարտ
22.10.2008, 18:09

Կիսատ պռատ գիտելիքների բանավեճը բանի պետք չէ:

(հատված Դավթի ծնողների երկխոսությունից)
Աստված մեզ մեկ տըղա կը տա,
Համա էրթմակոտոր կըլնենք, էրկուսս էլ կը մեռնենք.
Տղան անտեր պիտի մընա– խսրի վերա։
Մհեր ասաց.— Աստված թող մեկ տըղա տա մեզ,
Էրթա Մելիքի օձիք բռնի,
Թող չը հանգչի Սասնա ճրագ,
Աստըծու գառ, գել չի՛ ուտի։
Որ մենք կանք վեր աշխըրքին—տի մեռնենք.
Համա որ մենք մեռնենք,
Մեր տղան մեր տեղ սաղ ըլնի՝
Մենք էլ սաղ տի հիշվենք։

(հատված)
Մհերի կին էղավ տըղով։
Էդ վախտ էլավ Մհեր, գնաց Սասունա սար.
Մեկ խաս բախչա՛ մի տնկել էտու էնտեղ,
Իր սարեն կայնեցուց էնտեղ,
Աստծու ստեղծած ամեն անասուններ, հավքեր
Մեջ էն բախչի դրեց, շուրջը պարիսպ քաշեց։
Էդ տեղի անուն դրեց Ծովասար։
Ծովասարեն էրկու սահաթի չափ զատն
Գնաց խորոտ վանք մի շինեց,
Վանքի անուն դրեց Մարութա բարձր Աստվածածին։
Էլավ, էտա վանքում շատ անգյալներ բերեց.
Էլավ բերեց կուրեր, էլավ բերեց կաղեր,
Կանչեց բերեց տերտեր, վարդապետներ,
Թողեց էդտեղ, էդ բան պրծավ,
Իջավ Սասնա քաղաք։
Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
Արմաղանին տղա էլավ։
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։
Մեր տան անուն չի կորսվի։

Եթե հարցեր կլինեն տուր, այս մեջբերումը ցույց է տալիս որ Դավիթը Աստծո ընտրյալ ժառանգ է այլ ոջ թե մահկանացու ժառանգ::B

Elmo
22.10.2008, 20:38
Եթե հարցեր կլինեն տուր, այս մեջբերումը ցույց է տալիս որ Դավիթը Աստծո ընտրյալ ժառանգ է այլ ոջ թե մահկանացու ժառանգ::B

Հա ախպեր ջան թող Աստծու ընտրյալ զավակ լինի: Խի Սամսոնը կարող ա՞ բջի տղա էր: Ստեղ ես չեմ գտնում են հատվածը, որտեղ ասվում ա, որ Դավիթը Մհերից թույլ է: Ու չես էլ գտնի նման բան: Էպոսում բոլոր զավակները իրենց հայրերին գերազանցել են ուժով: Քո ասած նվազողականությունը չեմ տենում:

Մեղապարտ
22.10.2008, 21:55

Նախ Մհերը թույլ էր սա առաջինը, քանի որ նա խաղտել էր աստծո կողմից սահմանած ժառանգականության իրավունքը , հետո թուլանալու է Դավիթը որը իր բան ու գործը թողած Գյուրջիստանում «քյալլաբազությամբ է զբաղվում» և նույն պես խաղտում է պայմանը:
Սամսոնը «բջի տղա չէր» :hands

Elmo
23.10.2008, 10:31

Ախպեր ջան Մհերը թույլ էր, Դավիթը թուլացավ էդ սկի կապ չունի նրա հետ, որ Դավիթը ծնվել էր Մհերից ուժեղ, Մհերը՝ Սանասարից ուժեղ, իսկ Դավթի որդին՝ Դավթից ուժեղ:

Մեղապարտ
23.10.2008, 15:09
Ախպեր ջան Մհերը թույլ էր, Դավիթը թուլացավ էդ սկի կապ չունի նրա հետ, որ Դավիթը ծնվել էր Մհերից ուժեղ, Մհերը՝ Սանասարից ուժեղ, իսկ Դավթի որդին՝ Դավթից ուժեղ:

Համաձայ մեր էպոսի այսպիսին է մեր դիցաբանական հերոսների ծագումնաբանությունը և նրաց դիցաբանական ուժի նվազեցումը:
Առաջի Ճյուղ
Ծովինար
Համբարձման օրը( ամուսնության նախորդող օրը) մանգալու ժամանակ ծարավում է և աղերսում է Աստծոն իր ծարավը հացնի :Ժայռը ճեղքվում է հոսում է աղբյուր Ծովինարը խմում է աղբյուրից ,հագեցնում է ծարավը և հղիանում է:
Ծովինարից և Ժայռի ջրից ծնվում է Սանասարը և Բաղդասարը:
Սանասարը և Բաղդասարը կիսամարդ կիսաստված են :
Սանասարը կրում է ընտրյալին հատուկ բոլոր տարբերանշանները
Որոնք չորսն են :
Սանասարն ամուսնանում է Քաջանց արքայադստեր ՝Դեղձունի հետ
Ծնվում են
Մհեր, Ձենով Հովան, Վերգո:
Մհերից ծնվում է Դավիթը:
Երկրորդ ճյուղ
Սանասարը և Դեղձունը ծնում են Մեծ Մհերին (Առյուծ Մհեր)

Մեծ Մհերը և Արմաղանը ծնում են Դավթին
Մեծ Մհեր և Իսմիլ ծնվում է Մելիքը (Եգիպտոսի գահակալը)
Դավիթը ծնում է Փոքր Մհերին և անիծում է նրան լինել անժառանգ
Դավիթը սպանվում է իր աղջկա ձեռքով ծնված երկրորդ կնոջից
Ով Կարդացել է և հասկացել է «Սասունցի Դավիթը» նրան արդեն պարզ է թէ ինչ է նշանակուում որ հաջորդ սերունդը թույլ է նախորդից:

Elmo
23.10.2008, 16:02
Ով Կարդացել է և հասկացել է «Սասունցի Դավիթը» նրան արդեն պարզ է թէ ինչ է նշանակուում որ հաջորդ սերունդը թույլ է նախորդից:

Հիմա էլ սերունդը՞: Որպեսզի դու իմ ուղեղը չբռնաբարես, ես քննարկումից դուրս եմ գալիս, ինչպես «Հայերի ծագումը» թեմայից:

Վարպետ
23.10.2008, 16:15
Վանական եղբայր, ես շա~տ մոտավորապես եմ կարողանում հասկանալ, թե դու ինչ նկատի ունես: Նույնը և, վստահ եմ, մնացած բոլորը: Խնդրում եմ, մտքերդ շարադրիր երկարատև, այնուհետեև վերստին ընթերցիր, տես, արդյոք ամեն բան քեզ համար իսկ հասկանալի է, թե ոչ, ապաև` սեղմիր համապատասխան կոճակը:

Օրինակն ակներև է: Էլմոն ասում է մի բան, դու բերում ես նրա ասածի մեջբերումը, ու փոխանակ պատասխանելու կամ շարունակելու, ասում ես լրիվ նոր բան: Հնարավոր չէ երկար դիմանալ այսպիսի վայրիվերումների, հասկանում ես? Օգնիր մեզ, օգնիր ինքդ քեզ, հետեւողական եղիր, խնդրում եմ:

Մեղապարտ
23.10.2008, 16:46

Դե լավ, սկսեմ նորից , Ծովինարը ծնեց Սանասարին գերբնական ուժից , Սանասարը Տիտան է , կիսամարդ կիսաստած:
Սանասարի սերունդից իր ուժով և ֆիզիկական կարողություններով միայն Մհերը չի զիջում է Սանասարի կարողություններին, իրենց ֆիզիկական կարողություններով Ձենով Հովանը և Վերգոն հազարապատիկ անգամ գերազանցում են շրջապատին բայց նրանք բարոյապես շատ թույլ են որպես Տիտաններ:
Որպես Տիտան-Սանասարի ժառանգներ Առյուծ Մհերը ժառանգեց Սանասարի բոլոր կարողությունները:
Ձենով Հովանը թույլ անձնավորություն է և վախկոտ
Վերգոն էլ էպոսում կոչվում է «ցռան Վերգո»:
Ինչպես տեսնումենք սերունդների հավաքական և Տիտանական ուժ նվազում է :
Մհերը որպես երկրորդ սերունդ դեռևս խոցելի չէ , նա կարող է մահանալ միայն Աստծո հետ համա ձայնության գալուց հետո, որն էլ տեղի ունեցավ:
Մհերի սերունդ՝ Դավիթը արդեն իր նմանի կողմից խոցելի է , նրան Արարիչը չի կարողանում պաշտպանել ,նրան արդե կաթնաղբյուրի Արարչական ջուրը անկարող է պաշտպանել , Դավիթը զոհվեց դստեր նետից:
Դավթի սերունդ՝ Մհերը , ավելի անպաշտպան և խոցելի է , նա նույնպես խոցելի է իր նմանի կողմից,Դավթի անեծքը բավարար էր Մհերին անժառանգ պահելու համար:Մերը խոցվեց իր նմանի կոմից՝հորից:
Երբ ես ասում եմ որ հաջորդ սերունդը նախորդի նկատմաբ թույլ է նկատի ունեմ այս կոնկրետ երևույթների շխթան , որոնք գալիս են հաստատելու նրանց հետևողականորեն թուլանալու հանգամանքը: Հարկավոր է ճիշտ հասկանալ, նրանք բոլոր էլ հսկաներ են և թույլ են իրար նկատմամբ և հաջորդ սերունդը Արարչական ուժի կողմից պաշտպանված են որոշակի վերապահուներով: Մնացած աշխարհի համար նրանք անպարտելի հսկաներ են:
Հասկանալի չէ ,հարց տվեք կպատասխանեմ :B
Բայց խնդրում եմ էմոցիաները մի խառնեք չգիտելիքների հետ (Էլմո) պայմանական առավելություն ստանալու համար:
Հարց և պատասխան:ok

Lion
23.10.2008, 17:25
Ինչպես ցույց են տալիս տարբեր դիցաբանական և առասպելական նյութերը հերոսնեը ծնվում են նվազողական ուժի կարողությամբ ,այսինքն ժառանգը որպես կանոն՛, իր ունակություններով թույլ է հորից:
Այս տրամաբանությունը մեզ ստիպում է մտածել , որ Տորքը հավանաբար Հայկի նախորդն է , այլ ոչ թե հետնորդը: Եթե այդպես է ապա նա պետք է ծնված լինի Հայկից առաջ :

Ես համաձայն չեմ: Ինքնին պնդումը որ որդին թույլ է հորից վիճարկելի է: Բացի այդ նույնիսկ եթե այդպես է - ինչ ապացույցներ կան, որ Տորքի դեպքում գործ ունենք այդ օրինաչափության հետ: Արդեն ասացի, որ Տորքը իրական անձնավորություն է, այնպես որ նրան "առասպելական չափանիշներով" դիտարկելը ըստ իս սխալ է...:think

Մեղապարտ
23.10.2008, 18:14

Հարգելի Լիոն ես գործ ունեմ դիցաբանական երևույթի հետ, որի զարգացումը դիցաբանության մեջ այսպիսին է
1)Աստված
2)Կիսաստված
3)Ընտրյալ մարդ
4)Մահկանացու
Այլ համակարգ չկա, սա իմ ստեղծածը չէ
Մեր էպոսի հերոսները կիսատված և ընտրյալ մարիկ են,էպոսը վերջանում է այդ սկզբունքի վրա:

Ինչ վերաբերում է Տորքին հարկավոր է հստակ անջատել իրարից մենք որ հարթության վրա ենք քննարկում կատարում:
Իմ դեպքում Տորքը Տիտան է ,ես նրան նայում եմ այդ տեսանկյունից և հետևաբար նա կարող է լինել Հայկի նախորդը և հնարավոր ժամանակակիցը:
Կարող ես Տորքին ներկայացնել որպես մարդ-հսկա և որպես իրական դեմք սակայն այդ պարագայում նա շատ բաներ ստիպված պետք է կորցնի:

Lion
23.10.2008, 18:21
Տորքը նախ և առաջ մարդ էր... Ահա սա է կարևորը: Այնպես որ կկորցնի շատ բան նա, թե չի կորցնի, դա էական չէ: Նա մարդ էր, իր բոլոր առավելություններով և թերություններով:

Եթե դու ուզում ես դիտարկել Տորքին որպես առասպելական հերոս... ապա հրաժարվիր վերջինիս որպես մարդ լոկալիզացնելու ու ժամանակագրական սխեմաներում տեղադրելու փորձերից /Հայկից առաջ, Հայկից հետո և այլն/:)

Մեղապարտ
24.10.2008, 18:08

Եթե հետևեմ քո առաջարկին և Տորքին դիտեմ որպես մարկային երևույթ շատ բան կկորի
և կխամրի:
Պատկերացնում ես , Ռոստամ Զալին զրկեն փիղ բարձրացնելու հնարավորությունից, կամ Սասունցի Դավթին(Հովնան) զրկել թրով քառասուն ջրաղացի քար կտրելու հնարավորությունից:

Lion
26.10.2008, 11:21
Նայած որ տեսակետից նայել: Ես չեմ ասում, որ ասենք "Տորք-առասպեական հերոս"-ը չի եղել, այն չպիտի քննարկվի և նրանով չպիտի հապարտանալ: Ոչ... Ուղղակի պետք է առասպելական հերոսին և իրական մարդուն հստակ առանձնացնել և դիտարկել առանձին...

Մեղապարտ
01.12.2008, 22:14
Մեր մշակույթի մեջ շատ չպարզաբանված բաներ կան :
Նրանցից որոշների մասին տեղեկություններ մեզ հասել է«Սասունցի Դավիթ» էպոսից,
հիշեցման կարգով, առաջին վանքը որ ըստ մեր էպոսի կառուցվել է կոչվում է «Մարութա»: Գիտակցաբար թե անգիտակցաբար այս գլխավոր հավատանքի երևույթը դուրս է մնացել ընդհանրապես ուսումնասիրման դաշտից:
Համաձայն դավանաբանական մշակութային նյութերի «Մարութները»այս օրվա մեր դավանաբանական պատկերացումների շրջանականերում համարժեք են առաքյալներին:
Սա պատահական զուգադիպություն է թե պատմաական շարունակականություն:
Հարցը թողնենք անպատասխան և շարժվենք առաջ:
«Մարութները» որպես դավանաբանական երևույթներ ֆիքսված են դավանանքի դաշտի գրավոր պատմությունների մեջ որոնք մեզ հայտնի են որպես Վեդաներ:
Ինչպես մենք գիտենք ,Վեդաները ստեղծվել են մ.թ.առաջ երկրորդ հազարամյակում:
Որպես կանոն էթնոսը իր պատմությունները ներկայացնում է տվյալ էթնոսին հատուկ դիցաբանական երևույթների օգնությամբ:
Մեր էպոսի մեջ առաջին հավատանքի տաճարը նվիրված է «Մարութին» կամ «Մարութներին» իսկ մարութները ինչես գիտենք Վեդաներից լույս բերող էակներն նե:
Այսինքն մեր էպոսի այս հնագույն շերտը կապված է այս դավանաբանական շերտի հետ որը մատնանշում է մ.թ.առաջ երկրորդ հազարամյակը:

Lion
08.12.2008, 13:05
"Սասունցի Դավիթ" Էպոսը իր մեջ ավելի հին շերտեր է պարունակում, քան ավանդականորեն ընկալվող "հայեր-արաբներ" շերտը: Վերջինը, ըստ իս, կարելի է ընկալել ընդամենը որպես վերջում ավելացած շերտ...:think

Morpheus_NS
08.12.2008, 13:12
Մեր մշակույթի մեջ շատ չպարզաբանված բաներ կան :
Նրանցից որոշների մասին տեղեկություններ մեզ հասել է«Սասունցի Դավիթ» էպոսից,
հիշեցման կարգով, առաջին վանքը որ ըստ մեր էպոսի կառուցվել է կոչվում է «Մարութա»: Գիտակցաբար թե անգիտակցաբար այս գլխավոր հավատանքի երևույթը դուրս է մնացել ընդհանրապես ուսումնասիրման դաշտից:
Համաձայն դավանաբանական մշակութային նյութերի «Մարութները»այս օրվա մեր դավանաբանական պատկերացումների շրջանականերում համարժեք են առաքյալներին:
Սա պատահական զուգադիպություն է թե պատմաական շարունակականություն:
Հարցը թողնենք անպատասխան և շարժվենք առաջ:
«Մարութները» որպես դավանաբանական երևույթներ ֆիքսված են դավանանքի դաշտի գրավոր պատմությունների մեջ որոնք մեզ հայտնի են որպես Վեդաներ:
Ինչպես մենք գիտենք ,Վեդաները ստեղծվել են մ.թ.առաջ երկրորդ հազարամյակում:
Որպես կանոն էթնոսը իր պատմությունները ներկայացնում է տվյալ էթնոսին հատուկ դիցաբանական երևույթների օգնությամբ:
Մեր էպոսի մեջ առաջին հավատանքի տաճարը նվիրված է «Մարութին» կամ «Մարութներին» իսկ մարութները ինչես գիտենք Վեդաներից լույս բերող էակներն նե:
Այսինքն մեր էպոսի այս հնագույն շերտը կապված է այս դավանաբանական շերտի հետ որը մատնանշում է մ.թ.առաջ երկրորդ հազարամյակը:

Վանքը Մարութա է կոչվում սարի անվամբ: Իսկ Վեդաները հնդկական հավատալիքների սկիզբն են: Նույնացնել չի կարելի:

Lion
08.12.2008, 13:15
Վանքը Մարութա է կոչվում սարի անվամբ: Իսկ Վեդաները հնդկական հավատալիքների սկիզբն են: Նույնացնել չի կարելի:

Իսկ ինչի՞ց էր սարը ստացել իր անունը...:think

Մեղապարտ
15.04.2009, 02:32
Վանքը Մարութա է կոչվում սարի անվամբ: Իսկ Վեդաները հնդկական հավատալիքների սկիզբն են: Նույնացնել չի կարելի:

Տարորինակ ընկալում , Մարութները լույս բերող արարածներն են սարը որ կոչվում է Մարութա նույնպես կրում է լուսաբերության խորհուրդը իսկ նրա վրա կառուցված վանքը նույնպես լուսաբեր է:
Մարութ երեւույթի հնագույն դրսեւորումը Վեդաներում է իսկ այն որպես հատուկ անուն օգտագործվում է մեր մոտ:Այս երեւույթի մեջ հարկավոր է տեսնել ծիսական ,դավանաբանական ինչպես նաեւ էպիկական երեւույթների հստակ շարունակակա նություն :
Հարկավոր է խորը գիտակցել որ Մարութ անունը անկախ նոր կրոնի տարածման եւ ճնշման աստիճանի մնացել է անփոփոխ որը արդեն մեծ բան է նշանակում:

Մեղապարտ
18.04.2009, 02:35
Արեւորդիք եւ Խորհրդանիշները
Մինչեւ ջրհեղ արմենոիդական մշակույթի դիցաբանական ավանդապատումների Հրապաշտական գաղափարախոսությունը ուներ մեկ գլխավոր ատրիբուտ որը լույսն էր՝Արեւը, ջրհեղեղից հետո Հրապաշտական գաղափարախոսություն երկ րորդ գլխավոր ատրիբուտը դարձավ ջուրը:
Հետ ջրհեղեղյան Արևապաշտական գաղափարախոսության մեջ նորից վերահաս տատվեց արարչական քառակողմ հարաբերությունը, որը այս անգամ բաղկացած էր մի կող մից Արարիչ Նոյ մյուս կողմից հուր և ջուր համակարգից:«Հուրը եւ ջուրը» հետ ջրհեղեղյան արևապաշտական գաղափարախոսության մեջ դարձան սբազան հիմք ,որի ուղղակի կրողը եւ ներկայացնողը հանդիսացավ Նոյնը: «Հուր եւ ջուր» ոգեղենացած երեւույթների ներկայացնելու իրավունքը գաղափարախոսության մեջ հանգեցրեց նրան,որ որոշ աստվածներ, դիցաբանական հերոսներ և արարածներ այս երկու ոգեղեն երեւույթները սկսվեցին օգտագործվել հավասարապես բարի կամ չար նպատակներով:
Ըստ Շումերական ավանդապատումների հետ ջրհեղեղյան առաջին արարածը դուրս է գալիս ջրից որը կիսաձուկ կիսա մարդ արարած էր Օաննես անունով:Այս արարածը իր հետ բերեց եւ հետագայում ձեւավորեց արևապաշտական գաղափա րխոսություն երկու գլխավոր ուղղությունները Իխտտուսը եւ Անտրոպոսը, իխտ տուսը հետանգայում դարձավ ձուկ եւ համարվեց Քրիստոնեական կրոնի խորհր դանիշը:Ջրի գաղափարախոսությունը այդքանով ավարտվում է,իսկ հուրի գաղա փարախոսությունը ստանում է զարգացումներ,ձեռք է բերում տարբեր դրսեւորում ներ եւ ճյուղավորումներ:
Հաջորդ շրջանի հիմնական դիցաբանական եւ գաղափարական փոփոխություն ները մեզ են հասել Հին Կտակարանի միջոցով: Ըստ Հին Կտակարանի Նոյը Հրա պաշտական գաղափարախոսությունը միակ անառարկելի եւ ամենահերոսական ներկայացուցիչն է: Նոյ նահապետի «Արեւի» հետ համեմատելու թեզը Հին Կտակա րանի ավանդապատումների մեջ մեզ է ներկայանում ավարտուն տեսքով նա հա մազոր է արեւի հետ եւ համարում է անփոխարինելի:
Ըստ Հին Կտակարանի հետջրհեղեյան Արարչական հրապաշտական քառակողմ և քառահարկ համակարգի առաջին կառավարիչը Նոյն էր: Շատ հաճախ մեր ուսում նասիրողները հաշվի չեն առնում Արարչական հրապաշտական գաղափարախո սության քառակողմ համակարգի էական իմաստը որը կազմված է Արարչ, Նոյ, Ընտրյալ և Մարդ երեւույթների ոգեղեն համագործակցութունից եւ թյուրիմացաբար այն անվանում էն եռահարկ:Հրապաշտական գաղափարախոսությունը իր քառա հարկ և քառակողմ համակարգով սկզբունքորեն առանձնանում եւ բաժանվում է մյուս դավանաբանական գաղափարախոսությունների ստեղծած համակարգերից, քառահարկ համակարգը հիմնված է արարչական եւ բնության մեջ գործող բնական օրենքների մշտական ու անփոփոխ փոխհամագործակցության հիման վրա:
Հրապաշտական գաղաթարախոսության քառահարկ համակարգի բարձրագույն եւ առաջին առաքելական երեւույթը Արարիչն է որը ամփոփում է իր մեջ ամբողջա կանության գաղափարը նա բացարձակն է:
Երկրորդ առաքելական երևույթը Նոյն էր (ընտրյալ մարդը )որը իր գաղափարա կան ձեւի մեջ ներկայացնում է արարչականը ,ամփոփոփելով այն հուր-արեւային արքայական, տղամարդկային, քրմական,լուսավոր երեւույթի միջոցով: Գաղափա րական ձեւակերպումը համարժեք է գույներից՝ սպիտակին, ծիրանագույնին, դեղի նին, կարմիրին,կենդանիներից արծվին ,ցուլին,օձին,առյուծին:
Երրորդ առաքելական երևույթը հոգին է որը «հրապաշտական» գաղափարախո սության մեջ դրսեւորվում է լուսնի միջոցով այն պատճառով որ, լուսինը ունի ան դրադարձման հատկություն,Հուր-Արեւի հզորորագույն լույսի երանգը լուսինը կա րողանում է գիշերային երկնքում վերարտադրել կապույտի երեւույթով որը փոխա բերական իմաստով նույնացվում է հոգու հետ:
Խորհրդանիշներն են համարվում գույներից՝ կապույտը ,կարմիրը ,կենդանիներից կովը,էգ առյուծ ,աղավնին լուսնապաշտական գաղափարախոսության մեջ զոհա բերվող կենդանին համարվեց ցուլը:
Չորորդ առաքելական երեւույթը ինքնազոհաբերման գաղափարն է որ, հնարավո րություն է տալիս վերականգնել խաղտված հավասարակշռությունը :
Գույնը կարմիրն է հրապաշտական գաղափարախոսության մեջ հիմական զոհա բերվորղ կենդանին խոյն է:
Հրապաշտական գաղափարախոսության հետջրհեղեղյան զարգացումնրի խրոնոլո գիան ըստ ավանդույթի այսպիսին է,Նոյը հռչակվում է հրապաշտական արարչա կան գաղափարախոսության ներկայացուցիչ երկրի վրա:Դիցաբանական ավանդա պատումների մեջ Նոյը իր ժամանակակիցների եւ հետագա սերունդների համար դառնում է Արարչի ամենա հզոր ներկայացուցիչը երկրի վրա եւ որպես ընտրյալ մեծություն ստանում է «ընտրյալ,արեւ,հուր,մեծ լույս» փոխաբերական տիտղոսը: Նոյը դառնում է ոչ միայն տիտղոսակիր այլ նաեւ գաղափարախոս, նա հաստատեց արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր խորհրդանշանի հաջորդա բար փոխանցման սովորույթը սերնդից սերունդ: Նոյը որպես հրապաշտական գա ղափարախոսության ժառանգորդ որդիներից ճանաչեց Հաբեթին, Հաբեթը դառձավ Նոյի թողած «մեծ լույս կամ արեւ» տիտղոսի եւ գաղափարախոսության գլխավոր կրողը: Հին կտակարանի մեջ այս մասին ուղղակիորեն ասված չէ, սակայն ավան դապատումները նշում են որ, տոհմածառի եւ ծագունաբանության պատմություն ների մեջ եղբայրներից Հաբեթը հիշատակվում է առաջինը:
Հաբեթի որդիները դառնում են «արեւ, հուր,մեծ լույս» տիտղոսի կրողը եւ այսպես հաջորդաբար,մարդկության ամենա գլխավոր գաղափարական տիտղոսը փոխանց վում է Հաբեթական ճյուղով, սերնդից սերունդ, տարբեր խորհուրդների միջոցով որի վերջին դրսևորումը քրիստոնեությունը էր:Հաբեթական ճյուղի ներկայացու ցիչը համարվող Հայկական էթնոսը շարունակեց իր արաչական առաքելությունը եւ առաջինը պետականորեն ճանաչեց եւ ընդունեց քրիստոնեությունը որպես հա վատամքի բարձրագույն խորհուրդ :
Ջրհեղեղից հետո առաջացած անվստահությունը աստվածների եւ մարդկանց միեւջ ամբողջական շարադրված է Հին Կտակարանի մեջ: Աստվածների եւ մար դկանց միջև կապված անվստահությունը իրադարձությունների մասին բավարար տեղեկություններ կան պահպանված նաեւ եգիպտական, աքքադական, բաբելոնա կան, հայկական,իրանական, հնդկական ավանդապատումների մեջ:
Հին Կտակարանի ավանդազրույցներում հանդես են գալիս դիցաբանական այն պիսի հերոսներ որոնք հավակնում են համեմատվել «Արեւի» հետ: Հին Կտակա րանի ավանդազրույցներում մատնանշվում են բոլոր այն արարածները որոնցից յուրաքանչյուրը ցանկացել է համեմատվել Արեւի հետ:Ավանդազրույցները հստա կորեն ցույց են տալիս որ, այդ արարածներից յուրաքանչյուրը միայն մասնակի որեն կարող է համամեմատվել «Արեւի» հետ,իրենց կատարած հերոսապատում ների որոշակի դրվագների օգնությամբ: Ավանդապատումները պատմում են որ, աշխարհարի սեղծումից հետո նրա կառավարման իրավունքը ձեռք բերելը ուղղեկ ցվում է կոշտ պայքարով:
(Հատված)

Մեղապարտ
10.06.2009, 02:46
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՈՒրարտուի անկումից հետ տարածաշրջանում անմիջապես ձեւավորվեց «Արմի նա»-ն Երվանդունիների գահակալությունը իր դիցարանը անհապաղ վերաձեւա վորեց համաձայն նորաստղծ համադաշնության գաղափարախոսության:
Հունա-Հռոմեական կրակապաշտական աշխարհի եւ Հայք-Արիքի Արեւապաշտա կան համադաշնության աշխարհակալական պայքարը հիմնականում ներկայաց վում է որպես Ալեքսանդր Մակեդոնացու եւ Դարեհի ռազմական հակամարտութ յունը:Արեւմուտք արեւելք հակամարտության հիմքում չի նկատվել կրոնական հզոր ենթատեքստը եւ այն չի արժեվորվել որի հետեւանքով բնականաբար շատ հարցեր մնացել են չլուսաբանված:
րող եւ ամենակատարյալ ուժի՝արեւ,կրակի, հրի , գաղտնագրված ճակատագրի գա ղափարները:Արեւմտյան՝Հունա-Հռոմեական աշխարհը երկու հարյուր տարի չէր կարողանում գտնել արեւապաշտական գաղափարախոսության դեմ պայքարի ձեւ որը հնարավորություն կտար արեւմուտքին առավելության հասնել արեւելքում այսինքն արեւապաշտական համադաշնության դեմ:«Արեւի երկրպագման» եւ «Լուսնի երկրպագման» գաղափարախոսության շուրջ հավաքված ցեղերի տեղա շարժը Փոքր Ասիայի տարածքներով ցույց է տալիս այս երկու գաղափարտա խոսությունների ինչպես հակամարտությունը այնպես ել տարածման սահման ները:
Տարածաշրջանին վերաբերվող ցանկացած դիտարկում նախաքրիստոնեական մի աստվածության եւ արեւապաշտությունը կոնտեքստից դուրս թերի է, առանց որի անհնարին է անհրաժեշտ խորությամբ հասկանալ արեւապաշետության դերը աշ խարհում որպես գլխավոր արարչական գաղափարախոսություն:
Դիտարկումը այս տեսանկյունից հնարավորություններ է տալիս որոշ անկյունա քարային պատմական զարգացումների բնույթն ու տրամաբանությունը դիտվել որ պես դեպքերի զարգացման օրինաչափ արդյունք: Բոլոր հեղինակները, գրեթե ան խտիր, հենվելով Հունա–Հռոմեական կրակապաշտական գաղափարախոսության տեսակետի վրա առ այսօր արեւապաշտական համադաշնությունը ընդունվել է որպես մեկ պետություն որտեղ իշխանությունը պատկանել է Արիքին ,անտեսելով արեւապաշտական համադաշնության գլխավոր առանձնահատկությունը՝ հավա սարությունը, հաստատած մարերի, պարթեւների հայերի արքունիքների կողմից:
Իրականում Հունա–Հռոմեական կրակապաշտական գաղափարախոսության մեր ժում էր հրապաշտական գաղափարախոսության հավասարության գլխավոր սկըզ բունքը, շարունակում էր ուժով առավելության հասնելու գործնթացը որի հիմքը դրվել էր մի քանի հազար տարի առաջ եւ համակարգված պաշտպանվում էր լուս նապաշտական եւ կրակապաշտական աշխարհի գաղափարախոսների կողմից:
Եւս մեկ անգամ շեշտենք, որ տարածաշրջանի արեւապաշտական գաղափարա խոսությունը եւ նրանից բխող գահակալելու 3000 տարվա իրավունքը մշտապես պատկանել է հայկական էթննոսին , միայն Երվանդունիների համաձայնությամբ եւ Երվանդունիների օրոք Մ.թ. առաջ 500 թվականից սկսած համայն արեւապաշտա կան գլխավոր կենտրոն հանդիսացող Հայաստանը իր առաջինը համարվելու իրա վունքը կիսեց , արեւապաշտական գաղափարախոսության ժառանգորդներ հանդի սացող Մարի,Պարթեւների հետ: Մ.թ.առաջ 500-ից սկսած արեւապաշտական գաղափարախոսության գլխավոր առաջամարտիկները այսուհետ հանդիսացան Մարերը եւ Պարթեւները (հետագայում Արիք) նորաստեղծ համադաշնության մեջ մտնում էին տարածաշրջանի թագավորությունները,որորնք ղեկավարվում էին հա մադաշնության կենտրոնից: Ըստ էության հարկավոր է շեշտել, որ նորաստեղծ համադաշնությունը կազմված էր արեւապաշտական գաղափարախոսության եր կու ճյուղերից՝ «հուրրիներից» հայերից եւ «արիներից» մարերից ,պարթեւներից:
Այս ժամանակաշրջանում արեւապաշտակն գաղափարախոսությունը մտել էր իր զարգացման հաջորդ փուլը, հստակ ձեւավորվել ավարտվել էր միաստածությունը «Ավեստա»-յի փիլիսոթայությամբ դարձել էր Արեւապաշտական համադաշնութ յան կենտրոնական գաղափարախոսությունը :
Համադաշնության կառավարումը իրականացվում էր տվյալ պահին արեւապաշ տական աշխարհի կողմից ճանաչված ամենա հզոր գահակալի կողմից որը կրում էր արքայից արքա տիտղոսը եւ համարվում էր համադաշնության տիրակալը եւ գլուխը, գահակալի իրավունքը ճանաչում էր նաեւ կրակապաշտական աշխարհի կողմից:Համադաշնությունում իշխանությունը եւ տարածքներ բաժանվում էին ըստ երեք էթնոսների արքունիքի զբաղեցրած դիրքի համադաշնությունում երեք հիմ նադիր էթնիկ միավորումները իրար հաջորդելով մշտապես կոշտ պայքարի մեջ էին կրակապաշտական աշխարհի հետ:
Լուսնապաշտական Ասսորիքի անկումից հետո արեւապաշտական գաղափարա խոսության դեմ հիմնական պայքարողը դարձավ Հելլենական աշխարհը:Ի տարբե րություն Ասսորիքի ,Հունա–Հռոմեական կրակապաշտական աշխարհը մշտապես փորձում էր հայկական կողմին ներ գրավել իր կողմը որպես դաշնակցի:Սա Հելլե նական աշխարհի ամենագլխավոր տակտիկան էր, որով ուղղեկցվում էին Հելլենա կան աշխարհի բոլոր տիրակալները բոլոր ժամանակներում:
(Հատված)

Մեղապարտ
25.07.2009, 03:26
Ֆրանց Կյումանը նշում է, որ Հռոմեական հասարակարգում բարոյականությունը ազդման լծակներ չուներ հասարակության վրա: Հռոմը ստիպված ճանաչեց իր աստվածների անկարողությունը և նորից օգնություն խնդրեց Հայ արիքի դավանա բանական վերնախավից:
Հնագույն պաշտամունքային երևույթների թիկունքում կանգնած էր ավանդական գաղափարախոսության հեղինակությունը,գաղափարական գոյամարտը ստիպում էր աստվածներին լուրջ փոփոխություններ կրել, ավելի խորացնել գաղափարա խոսության բարոյական կողմը: Սակայն սխալ կլինի, արդեն հանգչող Հռոմեական կայսրություն ներմուծված Միհրի մեջ փնտրել արևապաշտական, առաքելական ամենակարող երևույթին: Այն գաղափարախոսությունը, որը փոխառել էին Հռոմե ացիները Հայ արիքից, իրենց սովորության համաձայն վերափոխեցին, խեղա թյուրելով Միհրի վեհ գաղափարները և հերթական անգամ հարմարեցրին արևա պաշտական դավանանքը կրոնական և լուսնապաշտական գաղափարախոսու թյան հետ :Արևապաշտական աշխարհի ամենահումանիստ Միհր աստվածը Հռո մում զրկվեց իր բարոյական դաշտից և արևապաշտական հազարամյա աստվածը, որի հիմնական խորհրդանշաններն էին արծիվը ,առյուծը և ցուլը պատկերվեց որ պես ցլասպան: Հասկանալու համար թե ինչ էր կատարվում Հռոմի գաղափարա կան դաշտում, մեզ կօգնի այս հարթաքանդակը՝ որը սյուժետային առումով հռոմե ական ավանդապատության մեջ կապված Միհրի երկրպագման հետ կրկնվում է, կրկնվում են նաև գործող սուբյեկտները՝ բացառությամբ արծվից:Հետագայում Միհրին նվիրված հարթաքանդակների վրա արծիվ քիչ է հանդիպում:
Միհրի ակտիվ պրոպոգանդան Հռոմում համապատասխանում է մ.թ.առաջին դա րից մինչև մ.թ.երկրորդ դարի վերջը, նա նույն ժամանակաշրջանում հայտնվում է Հռոմում,Կարնունտեում(Դունայի վրա), Դեկմուրյան դաշտերում: Մ.թ.երկրորդ հարյուրամյակի վերջին Հռոմը կտրուկ փոխեց իր վերաբերմունքը միհրականու թյանը և սկսեց ակտիվորեն հովանավորել նրան: Հայոց արքա Տրդատը կայսր Ներո նին ձեռնադրելու և օծելու համար Հռոմ է բերում արևապաշտ քուրմերի, որոնք Հռոմում օծում են Ներոնին և հռչակում են նրան Միհրական :
Մ.թ. 307 -ին. Կարնուտում. Հռոմի կայսրության հանրահայտ կրիզիսը ավարտվեց որը պատմության մեջ հայտնի է երորդ դարի կրիզիս:Aurelius Valerius Diocletianus-ը հայտարարվեց Հռոմո կայսրության բացարձակ կառավարիչ իսկ Միհրը հայտա րարվեց բարձրագույն աստված և հովանավորը Հռոմի կայսերության:
Անկասկած Հռոմում տեղի ունեցավ աշխարհահայացքային ճեղքում՝ միհրականու թյունը ամրապնդվեց Հռոմում, արևապաշտական դավանաբանական դուալիզմը , հոգու դուալիզմը ,մատերիայի կամ գիտակցության և զգացմունք դուալիզմը ամրա պնդվեց Հռոմեական մտածողության մեջ:Ճանաչվեց նաև բարին և չարը, որպես միաժամանակյա իրար հավասարեցված սկիզբներ:Միհրականությունը վերականգ նեց Հռոմի կորած բարոյականը և առաջնորդեց նրան ավելի արդար հասարակութ յուն ձևավորելու համար: Բարոյալքված Հռոմի համար Միհրականության ամե նակարևոր բացահայտումն այն էր, որ նա պատասխանում էր կրակապաշտներին, թե ինչ է լինելու մահավանից հետո:Միհրականության այս հատկությունները օգ նում էին Հռոմին քրիստոնեական գաղափախարոսությանը ընդդիմախոսելու հա մար: Հռոմեական պատկերացումների մեջ Միհրական գաղափարախոսության բարձրագույն աստվածը Զերվանն էր, որը պատկերվում էր որպես առյուծի գլխով մարդ գազան, փաթաթված օձով:
Մ.թ.առաջին դարում Քրիստոնեությունը, որպես նոր դավանաբանական գաղափա րախոսություն, իր հիմնական դրույթներով մոտ էր կանգնած արևապաշկական Միհրի գաղափարախոսությանը:Արևապաշտական գաղափարախոսության շրջա նակներում արևապաշտական գլխավոր աստվածությունը՝Միհրը-Վահագնը որ պես մեկ աստվածություն ծնված հրից և ջրից հայկական գաղափարախոսության մեջ իր տեղը զիջեց նոր գաղափարախոսությանը:Դավանաբանական աշխարհում Հիսուս Քրիստոսի գաղափարախոսությունը փոխարինեց ուժասպառ եղած և բավա կանին խեղաթյուրված միհրրականությանը և հայկական արքունիքը նոր գաղափա րախոսությունը ճանաչեց որպես բարձրագույն կրոն: Սակայն արարչական ավան դական գաղափարախոսության փոխանցումը այս անգամ կործանարար եղավ հայ էթնոսի համար: Անցումային շրջանը ոչնչացրեց ողջ նախաքրիստոնեական մշա կույթը ,որի քննարկում է դուրս է այս աշխատանքի շրջանակներից:
Նոր գաղափարախոս Հիսուս Քրիստոսը ընդունեց ջրի և հրի արարչականու թյունը ,այս առաջնային երկու գաղափարական և դավանաբանական երևույթները ամփոփվում են քրիստոնեական երկու գլխավոր գործիչների Հովհաննես Մկրտչի և Հիսուս Քրիստոսի միջոցով:Ի նշան արևապաշտական գաղափարախոսության հա վատարմության Հովհաննեսը մկրտեց Հիսուսին ջրով: Հիսուսի մկրտությանբ նոր գաղափարախոսության մեջ հաստատվեց ջրի ավանդական տեղը:
Որպես հաստատում արարչության և բարու հաղթանակի և որպես հոգու փրկու թյան միակ երաշխավոր, Հիսուսը գնաց ինքնազոհաբերության: Ինքնազոհաբու թյան ակտը տեղի ունեցավ հրապաշտական ամենաբարձր խորհրդանշանի՝ խաչի վրա, որը արաչի և արևի բարձրագույն և ամենահայտնի խորհըրդանշանն էր:
Հիսուսը իր ինքնազոհությամբ հաստատեց խաչի,արարչի,հոգու փրկության և պայ մանի անխախտության գաղափարը:
Երրորդ հարյուրամյակի սկզբներին Ավգուստ կայսեր մոտ պաշ տոնապես հաս տատվում է անհաղթ Միհր աստծո քուրմը: Միհրի հզորությունը այնպիսին էր, որ մի պահ նա խավարեցրեց իր արևելյան և արևմտյան հակառակորդներին՝ միանձ նյա թագավորելով Հռոմեական կայսերության գաղափարական անշխարհում: 301 թվականից հետո պայքարը արևմուտքի և արևելքի միջև վերածվեց Միտրաիզմի և քրիստոնեության միջև պայքարի: Հռոմը փորձ կատարեց հակադվրել նոր գաղա փարախոսությանը արդեն փորձված և մեծ հեղինակություն ունեցող Միհր աստծո միջոցով, բայց ապարդյուն:
Ինչպես Տիգրան մեծի ժամանակաշրջանում, այնպես էլ այդ ժամանակ ,Հռոմը չէր հասկանում, որ արևապաշտական գաղափարախոսության հիմնական կրողը՝ հայ կական էթնոսը, իր ավանդական սովորության համաձայն բարձրագույն աստծո խորհրդանիշը առանց հակասության փոխանցում է իր հաջորդ արևապաշտական և լուսավորչական գաղափարակրին:

(հատված)

Մեղապարտ
01.11.2010, 01:04
ԶԱՐԹՆԻ’Ր

-Մար է', ես Զարթնեցի
- Զարթնեցի‘ր, Որդի՜ս
-Մարե', ես երկա՞ր եմ քնել
-Երկա՜ր, որդի՜ս, երկա՜ր
-Մար է ՀԱՅՔԸ կանգու՞ն է,
- Կիսա'տ է, որդի'ս
- Մար է, Բե’րդը կանգու՞ն է
- Կիսա’տ է Որդի’ս:
- Մար է',ըս է', ի՞նչ է պատահե’լ
- Որդի'ս, ԱՌԾԻՎՆ է լռել...
- Մար է, Է' դիմա՞լ,
- Որդի'ս ԱՌՅՈՒԾՆ Է վիրավոր…
- Մար է' , ե'ս զարթնե'լ եմ,
- Որդի'ս Զարթնե'լ ե'ս, Ոտքի' կանգնիր:
- Մար է’, ըսե' աղաչում եմ, ու՞րեն,
- Որդի’ս, գնացին, թողեցի’ն ու գնացի’ն:
-Մարէ, ըսէ, էլ չե՞նգա,
- Որդի’ս Դո'ւ Զարթնիր, մե'ջքդ պնդիր,
կհասնե'ն քո մակ,
- Մարէ, ըսէ’, դու պահե՞լ ես,
- Որդի’ ս, պահե’լ եմ, պահել եմ մուրազով,
պահե’լ եմ փառքով:
– Մարէ‘ ինձ ՁԵՆ են տալիս՝Առյուծաձեւ Մհեր,
ՍասունցիԴավիթ:
- ՄՀԵ’Ր, Որդի’ս, ահա’...
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտինի մեջքին,
Կապանղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավի ձեռ Թուր Կեծակին,
Շրջեց իր հոր հողեր։
Ու թշնամիք կորագլուխ էլան է նոր առջև։

Հեղինակ Կարինե Հայրապետյան

http://www.usum.org/publ/19-1-0-284

Մեղապարտ
01.11.2010, 01:06
ՄՀԵՐ ԴՈՒՐՍ ԷԳԱՎ ԱԿՌԱՎԱՔԱՐԷՆ

Էն առավօտ Արեւ կանգնեց Էրգնքում,
Էն առավօտ Էրգինք զարթնեց:
Էն առավօտ Էրգիր զարթնեց,
Էն առավօտ Հայու Աստղ պայծառավ, Արև ծաթավ,

Արեւ կապեց Ծովուն Կապուտակ, ճխաց, խնդաց,
Ժայռին զարնվեց , զարզանդ կապեց ,
Ճեղքեց Քարն Ակռավա, բացվեց Կապուտակ ծով:
Մհերն էգավ, կանգնեց , Հուր Ձեռը դրավ սրտին,
Գլուխն էջուց ՝ Յուր Պապերու թողած խրատին,
Էրգինք նայեց, Հազրաց՝ Կապուտակ ծովուն:

Ճողփաց, փոթորկեց Կապուտակ ծով,
Դուրս էգավ ծովեն Քուռկիկ Ջալալին,
Խաղաց- շողաց Թուր կեծակին,
Գուտն զրեհին,Գոտին ի մեջքին
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:

Մհեր վերցուց, Հուր Ձեռն առավ ՝
Արանց կոփած Թուր Կեծակին,
Դրեց Զիր Հոր Գուտն ի Գլխին,
Հագավ զիր հոր Զրեհի Շապիկ,
Պնդ- պինդ Կապեց Գոտին ի մեջքին,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:

Կայծեր թալավ, խրխինջ տվավ, Զիր Տիրոջն առավ
Հրաբաշ ձին, Քուռկիկ Ջալալին՝ Քուռկիկ ԱՐԱՐԻՆ:
Կայծակ զարնեց Վանա Քարին,
Թուր-Կեծակին ցոլաց Ակռավաքարում,
Խաղաց - շողաց Թուր Կեծակին:

Դղրդա'ց Էրգի'նք , դղրդա'ց Էրգի'ր,
Դղրդա՜ց, թոզ ու դուման բռնեց Ակռավաքարը :
Ժաժք էր Էրգրում, ժաժք էր էրգնքում,
ՃՂՈՒՆ –ճեղքան Քարերը , էլան խորքեն դարերի :
Թռան Քարերը Ակռավա՝ դպա չորս կողն Աշխարհի ,
Ձենը ՄԵԾԱՐՈՒ հասցնեն՝ Աշխարհին:

Արեւ դուրս էգավ էն Վանա Քարեն:
ՄՀԵՐ դուրս էգավ Ակռավաքարէն՝
Մհեր հիշեց Զիր հոր՝ Դավթի խոսքեր՝
«Աշխարհք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարհք քոնն է»։

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին՝
Ոտքը զարնեց ասպանդակին,
Հուր Ձեռն առավ Թուր- Կեծակին,
Գուտն զրեհին,Գոտին ի մեջքին,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին:

ՄՀԵՐ կայնավ Մարութա սարին:
ԷԱ ԱՐԵՎՆ Է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻՆ,
ԷԱ ԱՍՏՎԱԾՆ Է ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻՆ:
Արեւն է կանգնած Մարութա սարին,
Շողքը փռած է արար աշխարհին:

Մհեր Գոչեց , կանչեց Զիր ՊԱՊԵՐՈՒՆ,
Սասնա ԽՈՅԵՐՈՒՆ, ԱԶՆԱՎՈՒՐՆԵՐՈՒՆ՝
-Է՜Ն Մարութա բանցր ԱՍՏՎԱԾԱԾՆԻ՜Ն,
Գագիկ Թագավորի'ն, Ծովինարի'ն,
Սանասարի'ն, Բաղդասարի՜ն,

Դեղձուն – Ճյուղ Ծամի'ն,
Քեռի Թորոսի'ն, Ձենով Օհանի'ն,
Առյուծ Մհերի'ն, Արմաղանի'ն
Սասունցի Դավթի'ն, Խանդութ Մարէի'ն,
Գոհար թագուհուն՝ Արե'ւ Զամէնուն:

Մհեր Տվավ Զամենուն ավուր ու Արէվ,
ԶԱմենուն կանչեց, ժողովեց Մարութա սար:
Սասնա Սարերուն Լուս իջավ, Արեվ ցոլաց, Աստղ փայլավ,
Տիրվանք Հայոց ՝ Բյուր դարերու Նռան Գինով Կենաց զարկին,
Բյուր դարերու Արեվ արարին զիր Հայոց Էրգրին:

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝ոտքը զարնեց ասպանդակին,
Պիդ-պինդ կանգնեց Մարութա Սարին,
Գլուխն էրգնքին, Արեվը կրծքին՝
Մհեր քաշե'ց Թուր Կեծակին,

Պարզեց Հյուսիս , պարզեց Հարավ,
Արեվելք ու Արեվմուտք:
Էրգի'նք Պարզեց Թուր Կեծակին՝
«Հա՜ցն ու գինի՜ն, Տե'ր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին»:

Հեղինակ ` ԿԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

http://www.usum.org/publ/19-1-0-286

Մեղապարտ
06.11.2010, 20:43
ՄՀԵՐԻ ՈՒ ՄԱՐԷԻ ԶՐՈՒՅՑ Ը
երգ Ա
Տի տամ հազար Արև Պստիկ Մհերին,
Տի տամ հազար Արև Գոհար թագուհուն,
Տի տամ հազար Արև Ձենով Հովանին,
Տի տամ հազար Արև Քեռի Թորոսին,
Տի տամ հազար Արև յոթ ճուղ Դավթին,
Տի տամ հազար Արև վեր Մհերի ճուղին։

Յոթ ավուր ու յոթ գիշեր
Խանդութ Մարէն Մհերի խետ զրից արավ,
Մեր ու Որդի վեր Մարութա Սարին,
Էրգնքին հասնող Կրակի Բոցին,
Կողի կուտան, հին ու նորը կդնեն, կվերցեն,
Չարն ու բարին, սիպտակն ու սեվը զիրարից կբաժնեն:
Խանդութ կպատմե Զիր զորավոր Աստված Մհերին
Սասնա գլխին էգած, գացածը :

-Մարէ, չուրիկ հիմա ո՞վ է իշխած մէր Էրգիր,
-Ձեռա’ց- ձե’ռ, Լաո’, ձեռա’ց – ձե’ռ:
Առյուձ Արքաներ ունեցած ինք լաո, Առյուձ, քաջ,
Զորեղ, մեն -մենակ կհելնին հազարի դիմաց կռվի:
Լաո’, Էդ Առյուձ թագավոր զինք շատ զորեղ ա,
Դե’, առանց Թուր – Կեծակի ի՞նչ կարէր անէր,
Է՜, Առյուձ մենագ, Գէլեր շատ,
Ինչքան կռվի մեն- մենագ՝ առանցի Քզի, Մհե’ր:
-Մարէ, վայ թե էդ թշնամիք շատվորցեր են:
-Լաո’, թիվ կա աստղերուն, թիվ չկա թշնամուն:

Իրեք կողմըն աշխարհի Բուզուրի ձեռն է.
Մենակ մե՛կ Պստի կողմն աշխարհի մնաց Քո Էրգիր,
- Մարէ, հեդո ինչ էլավ, վո՞վ էգավէրգիր, վո՞վ գնաց էրգրից :
- Մհե’ր, Որդիս, դու թողիր, գացիր,
Քո քեռի Թորոս քո դարդեն մեռավ:
Հորոխպեր Ձենով Օհան մռմուռեն կմռնչա,
Սասնա խոյեր մնացին անտեր:

Վժիկ Մխո,
Ճնճղափորիկ,
Ու խոր Գուսան,
Ու խոր Մանուկ,
Ու ճոո Վիրապ,
ՈՒ վեր Զաբահ,

… Էրգրի մեջը Վերգոյի ցեղ շատըցավ :
Ցռան Վերգոյի ցեղ շատըցավ Հայու էրգրին մեջ,
Վերգոն էլավ թագավոր,հինքը մէ Ցռան՝
Գիվա թագավոր հելավ, անունն էլ ՏԵՐ դրավ:
ՀԱՅԱ Տերերի անունն էլ՝ ըտէղ լավոթավ:
Ճռռան , Ճառ- ճառան, սութ ու փութ,
Ինչ ասես բերնից կխանա կթափա:
Էն խեղճ ու կրակ էրխեքին կխափա,
էրխեքի գլոխն աղալով, մեջքը կոդրելով,
Հիրարու մեջ կռիվ գցելով, ախպորն ախպոր դեմ կխանա,
Հայու ազգի մեջ թշնամութուն կսարքա, դավաճանութուն:
Խափելով առավօտ –իրիգուն կտանա աջ- ձախ, վիրեվ- ցաձր,

Հինքը Ցռա՜ն, մէ ցռան էլ Սառա ճարավ, ամեն տեղ լավոթավ,
Վերգոյի ուժը չէր պատում էրգրացիների վրեն ,
էդ կնգա ազգ էգավ մդավ Հայու տուն՝ Վերգոյին քոմակ,
-Մարէ, բա էդոնք, ո՞նց մտան մըր Էրգիր:
-Որդի’ս, առաջուց Էդոնց էգերը էկան ՝ տնավորվան:
Բուզուր իմաստուններ ծրագիր կազման, տվան իրանց Էգերուն՝
Թե որ մեկ խոյերու խետ պառկեն, հիրանցով անեն:
Էտոնց Էգերն էլ Խպարտութուն չունին , պատիվ չունին,
Հիրանց պատիվ կծախեն, ոսկի գհավաքեն,
Ծրագիրն էրած Ջոջանց տունը կքանդեն:
Վերգոն դարձուցին թագավոր, հիրանք էլ վոտ առան,
Վերգոն ըտոնց Ծառա տարցավ, ամեն տեղ ավիրավ ,
Էրգիր ավրգնա արավ , քանդավ, թալնավ,
Մէր Արէվ խավրավ, մէր Լուսը կդրավ,
Հայուն Զիրա տան մեջ ցրտամեռ էրավ,
Հացը կդրավ, ջուրը կդրավ, արո՜ւն թափավ,
Հայուն զիր Պապենական տնեն ՝ Էրգրե’ն, կդրա’վ:

Հայուն Խանա՜վ, ցըվրավ էտա խարդախ աշխարհքի վրա,
Հէր ու որդի, Մէր ու Մանգունք,հիրարից զրկվան,
Կարոտու մեռան , համա էլ չըկրցանհիրարու տենան:
Աշխրհքի վրա Հայու անուն ցռավ-փռավ,
Էրգիր լավոթավ,Սասնա սարեր լավոթավ,
Մարութա Վանք լավոթավ,
Խարդախութունն էլավ էրգիր,
Էլերն ու Գելէրն էլ հելան էնոր թեվ ո թիկունք,

–Տի չտամ Արեւ՛ ցռան Վերգոյին ու էնոնցցեղին:

Լուսադեմին , առավոտ կանուխ,Մհեր հարցուց.
– Մարէ, Էդ ժողովուրդ ինչի՞ էկած էն
— Մհէ’ր,— ասին,— ինչ դու գնացիր՝
Չուր հիմիկ կը աղոթենք, Աստված կը կանչենք,
Քո զարկի համար, Քեզի կսպասենք:
Քո գալը լսանք, ամեն խնդացանք, ուրախացանք։
Մեծ ու պստիկ քո ապո՛վ էկանք։

Պստիկ Մհեր էլավ կայնավ ,
Թորոսանք էլան, թմբուկ զարկին, ասին.
«Էլե՛ք,էլեք
Առյուծ, արծիվ,
Անուշ Քոթոթ,
Քաջեր Խորի,
Վժիկ Մըխո, Ճընճղափորիկ,
Ու Խոր Մանուկ,
Ու Խոր Գուսան,
Ու Ճոռ Վիրապ,
ՈՒ վեր Զաբահ, էլեք,էլե՛ք,
Էսօր լավ է, քանց ամեն օր:

Հեծավ Մհեր Քուռկիկ Արարին ՝
Ոտքը զարնեց ասպանդակին,՝
Մհեր քաշե’ց Թուր Կեծակին,
Էրգի’նք Պարզեց Թուր Կեծակին՝
Գոչեց աղոթքն հաղթանակի՝
«Հա՜ցն ու գինի՜ն, Տե’ր կենդանի՜ն,
Մարութա բանձր Աստվածածի՜ն,
Խաչ պատրաստեն վեր աջ թևին»

http://www.gir.am/?p=1940

Ruby Rue
12.01.2013, 21:08
Չգիտեմ ինչքանով է ճիշտ այս թեմայում գրելը, բայց ավելի հարմար տեղ չգտա :)
Բացի Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» գրքից հայկական լեգենդների ու առասպելների մասին այլ գրքեր կա՞ն:
Ինձ ավելի շատ հետարքրում են ոչ թե աստվածներն ու հերոսները, այլ ժողովրդի մեջ տարածված առասպելները:

Ուլուանա
12.01.2013, 21:35

Ես դպրոցական տարիքում մի գիրք էի կարդացել, հիշում եմ, որ շատ էի հավանել, բայց վերնագիրը ճշգրիտ չեմ հիշում. կարծեմ «Հայկական առասպելներ և դյուցազնավեպեր»։ Իմ կարծիքով, հենց քո ուզած տեսանկյունից էր գիրքը։ Կփորձեմ ավելի ստույգ պարզել վերնագիրն ու հեղինակին։

Ruby Rue
12.01.2013, 21:39

Շա՜տ շնորհակալ եմ Ուլուանա ջան: Իմ իմացած միակ նմանատիպ գիրքը «Հայ հին վիպաշխարհ»-ն է, այն էլ ավելի շատ հետքրիստոնեական պատմություն է գրված, քան լեգենդներ ու առասպելներ:

Alphaone
12.01.2013, 23:28
Չգիտեմ ինչքանով է ճիշտ այս թեմայում գրելը, բայց ավելի հարմար տեղ չգտա :)
Բացի Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» գրքից հայկական լեգենդների ու առասպելների մասին այլ գրքեր կա՞ն:
Ինձ ավելի շատ հետարքրում են ոչ թե աստվածներն ու հերոսները, այլ ժողովրդի մեջ տարածված առասպելները:

Ռուբի ջան, հայկական ժողովրդական հեքիաթները կարող ես կարդալ, իրենց մեջ շատ կան դիցարանային հատվածներ, բայց ես դեռ չեմ կարդացել, նոր եմ հեքիաթների որոնումները սկսել, ինձ ուղղակի խորհուրդ են տվել, գրեթե նույն բանն էլ ես էի ուզում... :)