PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանրապատումներ



Էջեր : 1 2 3 [4]

ivy
09.08.2018, 17:58
Սթիվենին հրաժեշտ չէի տվել, և կարծում էի, որ լավ էր էդպես: Ու հիմա՝ երեք ամիս անց, կանգնած էր ինձ դեմ-դիմաց Փազինգ կայարանում: Ինձ էր նայում ու ծիծաղում: Դեռ երբևէ չէր եղել, որ որևէ մեկն ինձ տեսնելու ուրախությունից ծիծաղեր: Տեղից էլ չէր շարժվում, միայն ձեռքերը վեր էր բարձրացրել ու ծիծաղում էր լիաթոք: Մոտեցա, գրկեցի առանց երկար մտածելու. նախկինում երբևէ կպած չկայի իրեն՝ որպես աշխատանքային դիստանցիայի անհրաժեշտություն: Բայց նա այլևս դուրս էր իմ աշխատանքից:
-Գտա քեզ, ոնց էի քեզ կարոտել, ամեն տեղից փորձում էի ինֆորմացիա գտնել քո մասին:
Չգիտեր, որ Թիերնոն ուներ տվյալներս. նա միակն էր, ում աշխատանքս փոխելուց առաջ տվել էի անձնական համարս, այլ կերպ անել չէի կարող, պատասխանատու էի զգում ինձ իր համար, և ինքս ինձ խոստացել էի, որ շարունակելու եմ աջակցել իրեն, ինչքան որ ունենա իմ կարիքը: Իսկ Սթիվենն ինձ ավելի ամուր էր թվում, գոնե առանց հոգեկան առողջության խնդիրների, առանց սուիցիդալության, գերբնականի հանդեպ մեծ հավատքով, որն իրեն ուժ էր տալիս՝ դիմակայելու և առաջ գնալու:
Եվ հիմա էլ կանգնած Փազինգի կայարանում՝ նա բարձրաձայն շնորհակալություն էր հայտնում երկնայինին, որ օգնեց ինձ գտնել:
Չգիտեմ՝ կողքից ինչ տպավորություն էինք թողնում, բայց ինձ անհասկանալի էի զգում տվյալ իրավիճակում, ու չգիտեի՝ «գտնելը» հիմա ինչ շարունակություն պիտի ունենար: Կարող էի ուղղակի գնալ դեպի գնացքս ու նորից կորչել՝ մինչև հերթական պատահական հանդիպումը, ինչն իրականում շատ հազվադեպ երևույթ է Մյունխենում:

Իզայն ասում է՝ ինչ եկել եմ իրենց մոտ, հա աֆրիկյան երկրներից միգրանտներ են գալիս խորհրդատվության, թեև մեր պրոյեկտը էդ երկրները չի ընդգրկում:
-Չեմ հականում, հե՞տդս ես բերել,- ասում է ծիծաղելով:
-Չէ, բայց ես իրենց կընդունեմ, դու մի անհանգստացիր:
-Մեր պրոյեկտից դուրս են, շեֆը որ իմացա՞վ:
Ինձ անծանոթ մարդիկ են բոլորն էլ, ու ամեն անգամ էն հարցին, թե ինչու են մեր մոտ եկել, ասում են՝ լսել ենք, որ էստեղ օգնում են: Իրենց հետ շփվելիս միշտ «իմոնց» եմ մտաբերում, մտածում, թե ոնց են: Միայն Թիերնոյից էի տեղյակ:

Ու հիմա Սթիվենն էր, որ գերբնականին իր երախտագիտությունը հայտնելուց հետո պատմում էր իրենից՝ տեղեկացնելով բոլոր վերջին իրադարձությունների մասին:
Պիտի խոստովանեմ, որ կուզեի չլիներ էդ հանդիպումը, որովհետև նորից պատասխանատվության զգացում էր առաջացնում, որի համար այլևս չունեի անհրաժեշտ ռեսուրսներ: Ու գիտեի, որ հենց էնպես շրջվել-գնալ չեմ կարող, թեև դա գուցե լավագույնը լիներ երկուսիս համար էլ: Հեռախոսահամարս տվեցի բաժանվելուց առաջ, որ կապվի, եթե ինչ-որ բանի կարիք ունենա:

Բայց Սթիվենի ամենամեծ կարիքը մարդկային շփումն էր կամ ուղղակի մոտ գտնվելը՝ թեկուզ և առանց խոսելու:
Սթիվենն էն միակն էր, որ ամեն օր գալիս էր իմ աշխատասենյակ ու մնում ժամերով, և հաճախ ստիպված էի լինում կլիենտներին հարցնել, թե արդյոք օքեյ է, որ Սթիվենը մնա սենյակում, երբ իրենք խորհրդատվության են: Սովորաբար ոչ ոք դեմ չէր լինում. արդեն սովորել էին, որ ինքն իմ սենյակի անբաժան մասն է:
Երբ նոր էի հայտնվել իերնց կացարանում, ահավոր վիճակի էր. Դուբլինի օրենքով ուզում էին ուղարկել Իտալիա, նպաստը կտրել էին. ոչ ուտելու բան ուներ, ոչ հույս: Իտալիան աֆրիկյան երկրներից եկածների համար սարսափելի երազ էր, եթե հասցրել էին որոշ ժամանակ մնալ էնտեղ: Ոչ ոք չէր ուզում նորից հայտնվել էդ կողմերում՝ որպես փախստական:
Դուբլինի օրենքը լավ ուսումնասիրելուց հետո լիքը ճեղքեր էր հնարավոր գտնել ու դրանք օգտագործել ըստ նպատակի: Օրենքը ուժի մեջ էր ուղիղ վեց ամիս, և Bundespolizei-ը սովորաբար վերջին մի շաբաթն էր գալիս փախստականի հետևից՝ նրան ուրիշ եվրոպական երկիր տեղափոխելու համար, որտեղ առաջին անգամ դրվել էին իր մատնահետքերը: Դաշնային ոստիկանությունը այցելում էր ուշ գիշերը, երբ մարդը խաղաղ քնած պիտի լիներ և փախչելու հնարավորություն չունենար: Դուբլինի օրենքի անհեթեթությունից մեկն էն էր, որ եթե վեց ամիսը լրանալուց հետո ինչ-որ պատճառով հնարավոր չէր եղել տվյալ փախստականին տեղափոխել կոնկրետ երկիրը, ապա ժամկետը լրանալու առաջին իսկ պահից Գերմանիան դառնում էր պատասխանատու էդ մարդու համար: Սթիվենի վեց ամիսը հաշվարկելով՝ անհրաժեշտ էր միայն, որ վերջին մի շաբաթը կացարանում չգիշերի: Բայց միայն էդ մի շաբաթը, եթե երկու շաբաթ տևեր բացակայությունը, կկորցներ իր տեղը կացարանում: Ու իմ զգուշացնելուց հետո, էդ մի շաբաթը Սթիվենը «տանը» չէր. ոստիկանությունը երկու անգամ եկել էր այդ օրերին ու հենց գիշերվա կեսին, բայց Սթիվենին չէին գտել: Դրանով անցավ վեց ամսվա դեդլայնը. Սթիվենն այլևս Գերմանիային էր «պատկանում»: Անձնագիրը վերականգնեցին, ինչպես նաև նպաստը, ու ամեն ինչ իր տեղն եկավ: Հետո պիտի էս տրյուկը նաև ուրիշ փախստականների համար օգտագործեի, որ մնային Գերմանիայում. եթե միայն իմանար կառավարությունը, թե ինչեր էի անում: Ֆիլիպին պատմեցի մի անգամ. ապշած վրաս էր նայում: Բայց դե գոնե ինքն էլ սովորեց դուբլինյան օրենքից խուսափելու տրյուկը. գուցե մի օր որոշեր օգտագործել մեկի համար:

Իսկ էն օրերին, երբ Սթիվենը դեռ վտարման օրենքի տակ էր և նպաստից կտրված, իրար հետ գնում էինք զբոսնելու ու ձեռքի հետ մի սուպերմարկետ մտնում, որտեղից ինձ կարծես մի բան էր պետք, բայց արդյունքում վերցնում էի հնարավորինս մեծ քանակությամբ մթերք ու կենցաղային իրեր, որոնք հետո թողնում էի Սթիվենի մոտ: Գերմաներենի դասերն էլ էին դե կտրել. տնից մանկական գրքեր ու ինքնուսույցներ էի բերում, քիչ-քիչ սովորում էր կարդալ, հասկանալ:
Դաբլինի բեռից ազատվելուց հետո Մարիանեի օգնությամբ (մի հրա՜շք կամավոր) փայտային արհեստի կուրսերի դասավորեցինք Սթիվենին: Շտանբերգի լեզվի դպրոցի հետ էլ հնարավոր եղավ պայմանավերվել, որ լեզվի կուրսերի այցելի՝ առանց վճարի: Իսկ աշխատանքի իրավունքը միևնույն է մերժում էին: Բայց էստեղ էլ էր հնարավոր ճեղքեր գտնել: Փոքրիկ աշխատանքի տեսակներ կային, որոնց համար հնարավոր էր աշխատանքային իրավունք ստանալ՝ միայն դրանց սահմաններում մնալու դեպքում: Միխիի հետ խոսեցի, իմ ու իրենց սենյակին մաքրող էր պետք, որը բնույթով ու ժամաքանակով Սթիվենի համար մտում էր «իրավական սահմաների մեջ»: Մեծ բան չէր, բայց լավ էր, քան ոչինչ: Ու Սթիվենն անցավ գործի:
Հետո կոնֆլիկտներ սկսվեցին նույն սենյակում ապրող տղաների հետ, բայց դա էլ հնարավոր եղավ հարթել:
Երևի նաև Սթիվենի հավատքն էր, որ օգնում էր իրեն, չգիտեմ: Բայց ամեն ինչ իսկապես լավ էր ընթանում: Ու հենց էդ ժամանակ էլ ես գնացի: Առանց հրաժեշտ տալու:

Ու հիմա Փազինգում հանդիպելուց չէի կարող համարս չտալ. իրեն ոչինչ պետք չի, բացի կողքին մտերիմ մարդ ունենալու զգացողությունից:
Առավոտյան բարի լույս-եր եմ ստանում և ուրիշ մաղթանքներ: Մեկ-մեկ էլ հասցնում եմ պատասխանել ու իմանալ, թե ոնց է: Լավ է ամեն ինչ: Ու դեռ ավելի լավ է լինելու:

StrangeLittleGirl
01.11.2018, 00:28
Դանիայում մեր հետազոտության մասնակիցներին վճարելը շատ հեշտ մի բան ա. վերցնում ես իրանց սոցապահովագրության համարը, մի հատ թուղթ ստորագրել տալիս, ուղարկում քարտուղարուհուն, ու իրանք մնացած հարցերը լուծում են։ Նորվեգիայում դա իսկական գլխացավանք ա։ Քանի որ Դանիայից Նորվեգիա վճարումներ անելը հսկայական բյուրոկրատական մղձավանջ ա, մեզ հանձնարարվել էր կանխիկ վճարել։ Նախորդ անգամ Քրիստինան ու Ֆաբիոն իրենց գրպանից էին վճարել, հետո համալսարանից հետ ստացել գումարը։ Էս անգամ ես հաջողացրել էի համալսարանի կրեդիտ քարտ ստանալ. դրանով գումար կհանենք, կվճարենք։

Առաջին օրը Քրիստինայի հետ գնում ենք գումար հանելու։ Պարզվում ա՝ բանկոմատը 2000֊ից ավել չի տալիս։ Առաջին օրվա համար նորմալ ա, բայց երկրորդ օրը 2500 ա պետք։ Դա դեռ հերիք չի, 500֊անոցներ ա տալիս, իսկ մեզ մանր ա պետք. ամեն մասնակցի 250 ենք վճարելու։ Քրիստինան գնում ա բանկ, մանրում ա։ Էստեղ մի խնդիր կա. բանկը 9֊ից 5֊ն ա բաց, իսկ մեր հետազոտությունները 9֊ից 5֊ն ենք անում։ Էդպես որոշում ենք, որ ես ամեն առավոտ հանում եմ գումարը, գնում մանրելու, իսկ Քրիստինան լաբում ընդունում ա մասնակիցներին, մինչև ես կհասնեմ։

Բայց առաջին շաբաթվանից հետո Քրիստինան գնաց, մնացի մենակ։ Սկսեցի ուղղակի առավոտվա առաջին հետազոտությունը 9:30 նշանակել, իսկ մանրելու հարցն էլ փորձում էի շաբաթ օրերը նախապես լուծել. բանկը բաց էր շաբաթ օրերը։ Հա, ու բանկոմատից էլ միշտ էնպիսի գումարներ էի ուզում, որ ստիպված 200֊անոցներ տար։ Էդպես երկրորդ շաբաթն էլ անցավ։ Ու շաբաթ օրը գնացի երրորդ շաբաթվա համար գումար հանելու։ 600 ֊ից շատ չտվեց։ Ի՞նչ անել։ Շաբաթ օր։ Համալսարան բողոք ուղարկել հնարավոր չի։ Երկուշաբթի էլ թարսի պես առաջին հետազոտությունս 9֊ին ա նշանակված։ Իմ սեփական միջոցներից հանեցի գումար՝ որոշելով, որ երկուշաբթի օրը էդ հարցով կզբաղվեմ։

Երկուշաբթի նորից փորձեցի։ Էլի քարտը չաշխատեց։ Էլի իմ սեփական միջոցներից հանեցի ու ջղային նամակ գրեցի քարտուղարուհուն, թե՝ քարտը գումար չի տալիս, ստիպված մասնակիցներին իմ գրպանից եմ վճարում, ես գիտեմ, որ իմ ամսական լիմիտը 50 000 ա, էս ինչ հաշիվ ա։ Քարտուղարուհին մոտավորապես պատասխանեց, որ հաշվիս վրա 30 000֊ի լիմիտ ա դրած երեք տարվա համար ու որ ոչնչով չի կարող օգնել, մի ուրիշ մեյլի հասցե տվեց։ Մի խոսքով, ուշադիր չէր կարդացել նամակս, կարծում էր՝ ճամփորդական ծախսերի մասին եմ ասում։ Էդ ուրիշ հասցեին գրեցի, իրանք ասեցին, որ ճիշտ ա, ամիսը 50 000 ա, բայց օգնել չեն կարող, ուրիշ մեյլի հասցե տվեցին։ Էդ ուրիշ հասցեին նամակ գրեցի։ Պատասխանեցին, որ քարտի տվյալները ուղարկեմ (համարն ու անուն֊ազգանունս)։ Ուղարկեցի ու հետն էլ ասեցի, որ անուն֊ազգանունս էս ա, բայց քարտիս վրա տառասխալով ա, էս ու էս ա։

Էսօր երեկոյան էդ վերջին տեղից նամակ էկավ, թե ներողություն են խնդրում տառասխալի համար, իմ համար նոր քարտ են թողարկել, որը ճամփին ա։ Ընտիր ա։ Իսկ ես հետազոտությունս արդեն վերջացրել եմ, ու ուրբաթ տուն եմ գնում։

LisBeth
24.11.2018, 17:04
Թող սա էլ ստեղ մնա․․․
Վարպետն ու Մարքրիտը

Ասում էին Հըբըլի տղեն Մարքրիտի հետ ման կըգա։ Շատ հայտնի համբավ ուներ։ Հըբըլի տղեն, ոչ թե Մարքրիտը։ Ոչ մեկ լուրջ չէր ընդունում, բան էր ասում էին, բայց ասում էին։ Մարքրիտը ամուսնացած չէր, իսկ Հըբըլի տղեն ընտանիքմը ուներ, որ երկու ձեռքի մատներն հերիք չէին անի, եթե մեկը որոշեր համրել։
Մի անգամ էս Հըբըլի տղեն գալիս ա քրոջ տուն այցի, տեսնում ա Մարգրիտը նստած ա։ Թաց մազերը փարթամ ուսին գցած, շարվաղ կուրծքը բացած․․․ մարմինը շքեղ, աչքերը կանթեղ, ոնց որ Շերամը կասեր։ Գնում տեղավորվում ա բազմոցին, նենց որ, Մարգրիտը մնա տեսադաշտում։
Քրոջ հնգամյա երեխան թուղթ ու գրիչը ձեռքը գալիս ա մոտը․
- Քեռի ինձ համար նկար նկարի, - ասում ա գիրկը նստելով։
- Էս քո մազերն էլ ա թա՞ց, Նարո ջան։
- Հա, գնացել էինք Մարքրիտ տոտայի հետ լողանալու, իրանց բաղնիքում։
Էն ժամանակ ամեն ինչը կիսովի էր, մարդիկ իրար հետ էին հաց թխում, իրար բաղնիքներում լողանում։ Դժվար ա երևի պատկերացնել, ցիվիլիզացիայից փթոթած սերունդների համար։ Բայց այդ մարդիկ կարոտով են հիշում շփման դարաշրջանը։
- Ի՞նչ ես ուզում նկարեմ, ասա՛։
Նարոն մատը ծնոտին ա դնում, մտածում ա երկար։
- Չգիտեմ, մի բան նկարի։
Հըբըլի տղեն գծագրում ա կանացի մերկ մարմին, կլորիկ փարթամություններով, լիքոտ, բայց սլացիկ ազդրերով, վարսերը ուսից թափվող։
- Բայց սա ոնց որ Մարքրիտ տոտան լինի, - ոգևորված գոչում ա ճիժը։
Մարքրիտի դեմքը վայրկյանական շիկնում ա ու մի քիչ հապաղելուց հետո, դուրս ա նետվում տանից։ Էդ պահին սենյակ ա մտնում քույրը, սուրճը ձեռքին։
- Իյա, ես արդեն գնո՞ւմ ես, նոր էկար այ տնաշեն։
- Իջնեմ, Վալոդն ա կանչել։ Հետո կգամ։

Դրանից տարիներ անց, իր տաղանդի ժառանգին վզին դրած թաղում էր տարել։ Թաղման տեղը հարյուրավոր մարդիկ կային, ծանոթ, անծանոթ։ Հետ գալուց նույն քրոջ հետ էին, ասեց․
- Մարքրիտիքն տեսա՞ր։ Էդ ի՞նչ օրն ա ընկել, - ափսոսանք էր, որ թափվում էր։
- Պա, Մարքրիտն ո՞վ ա։
- Ոչմեկը, բալա․․․ ուղղակի ծանոթ կին։

Ավելի ուշ Մարքրիտին նվիրված քառատողը կգտնի ժառանգը՝

Նայվածքով բազե հոգի կհանե
Չսիրող մարդուն մոտից կվանե,
Հեռու մի գնա մոտս ման արի,
Որ սիրող սիրտս նորից չմարի։

ivy
02.12.2018, 19:51
Էրեկ գնում էի "Fantastic Beasts"-ի երկրորդ մասը նայելու, ու S-Bahn-ի չորս տեղանոց հատվածում մենակ էի նստած։ Եսիմ որ կանգառում երեք ջահել աղջիկներ ներս մտան (քսաների սկիզբ), եկան իմ նստարանի մոտ, մեկը կողքս նստեց, երկուսը՝ դիմացս։ Ու սկսեցին երեքով իրար հետ զրուցել «նոր սովորած», ոչ վարժ գերմաներենով։ Հետն էլ ահագին բարձր էին խոսում ու հենց ականջիս տակ․ իրենց զրույցից անջատվելը դժվար էր, հատկապես որ ականջակալներս էլ տանն էի թողել։ Կողքիս նստած աղջիկը բողոքում էր, որ փող չունի տոներին ընտանիքի մոտ՝ Կոլումբիա գնալու։ Կողքինիս դեմքը չէի տեսնում, իսկ դիմացիս երկու աղջկանից հեչ հասկանալի չէր, թե ինչ ազգության են։ Գուցե իրենք էլ էին էդ կողմերից, գուցե և ոչ։ Համենայնդեպս շատ հավես, ազատ ու մի քիչ էլ աղքատ ջահելության տպավորություն էին թողնում․ մոտս նույնիսկ նոստալգիա առաջացավ Գերմանիայում լինելուս առաջին մի երկու տարվա հանդեպ, երբ աղքատ ուսանող էի ու տներ էի մաքրում։
Առջևումս նստած երկու աղջիկները քաջալերում էին կողքինիս ու ապագայի ինչ-որ պլաններ քննարկում, մեկ էլ ոնց եղավ, կտրվեցին երրորդին գոտեպնդելու զրույցից ու իրար հետ մի քանի նախադասություն փոխանակեցին։ Մի քանի վայրկյան հետո միայն ուղեղիս հասավ, որ հայերեն խոսք էր։ Անսպասելի էր շատ, որովհետև հայաստանցիներին հիմնականում դեմքից տարբերում եմ, իսկ իրենց դեպքում մտքովս սկի չէր անցել։ Էս նոր սերունդը լրիվ ուրիշ դեմքի արտահայտություն ունի, աչքերից բռնած՝ ամեն ինչ ուրիշ է, հեչ իմ իմացած հայկական դեմքի արտահայտությունները չեն։
Հաջորդ կանգառին կողքիս նստած կոլումբացի աղջիկը հրաժեշտ տվեց իրենց ու դուրս եկավ․ իրենք էլ երկուսով մնալուց հետո արդեն լրիվ անցան հայերենի։
Նստած մտածում եմ՝ ձայն հանեմ, թե չէ։ Զգացվում էր, որ հազիվ մի տարի լինի-չլինի, ինչ Գերմանիայում են, գուցե օգնության կարիք ունեն կամ գոնե խորհրդի ու աջակցության։ Բայց հետն էլ ինչ-որ բան հետ էր պահում հետները խոսելուց․ էնպիսի քնքուշ կոնտակտի մեջ էին իրար հետ՝ ինչ-որ անտեսանելի շրջանով փակված, ի՞նչ գործ ունեի ես իրենց աշխարհում։
Իմ կանգառին իջա, գնացի կինոյիս, բայց ճամփին հա մտածում էի՝ իզուր չխոսեցի հետները, գուցե իսկապես ինչ-որ բանով կարող էի օգտակար լինել։ Մոտս սկսեց մեղքի զգացում առաջանալ։ Հիմա ես որտեղի՞ց գտնեի էդ աղջիկներին։ Ինտերնետից, էլ որտեղից։ Երկու ջահել հայ աղջիկ՝ Մյունխենի մետրոյում, մեկի անունը՝ Աննա (մի շատ հազվադեպ անուն), դե արի ու գտի։ Բայց ես հին «վիրտուալ խուզարկու» եմ՝ մանյակության էլեմենտներով։ Ու ինչքան էլ անհավանական թվա, գտա իրենց։ Մոտ մի ժամ փորփրելուց հետո՝ ֆեյսբուքում (ու էն պարագայում, որ ոչ մի ընդհանուր ընկեր չունեինք)։
Նկարով անիմիջապես ճանաչեցին ինձ և շատ զարմացան։ Բայց հավես խոսեցինք, առաջարկեցի օգնությունս, եթե որևէ բան պետք լինի։ Իրենք էլ առաջարկեցին հենց էսօր երեկոյան հանդիպել։ Էսօր արդեն չի ստացվի, բայց մոտ օրերս անպայման կհանդիպենք ։)

ivy
03.02.2019, 19:10
Սիրուն փեսան

Վերջերս մեր ազգի «սիրուն փեսան» էր միտս եկել, չգիտեմ էլ, թե ինչի էի հիշել էդ մարդուն։ Բայց դե որ մտաբերել էի, հիշողության ճամփեքով ահագին հետ գնացի՝ դեպի 80-ականներ, երբ փոքր երեխա էի ու իմ մանկական աչքերով հետևում էի մեծերի աշխարհում կատարվող տարօրինակ երևույթներին։
Պապայիս ազգուտակը մի անթիվ-անհամար շիլաշփոթ էր, որովհետև, ինչպես մամաս էր ինձ բացատրել, էդ պտղաբեր ցեղում հարսերն ու սկեսուրները միաժամանակ երեխաներ էին ունենում, և հերթ ու հաշիվը խառնվում էր՝ ով ում ինչն էր, ու ինչու էին նույն տարիքի։
Ու քանի որ շնից շատ էին և անհասկանալի արյունակցական կապերով միավորված, ինձ համար դժվար էր տարբերել՝ ով ով է, ու միայն էն գիտեի, որ պապիկիս ցեղից են։ Մի բան հաստատ էր․ էդ ցեղում ծնված բոլոր կանայք՝ անկախ նրանից, թե որ հարսից կամ սկեսուրից էին լույս աշխարհ եկել, համարվում էին մի ընտանիքի աղջիկներ, իսկ նրանց ամուսինները՝ էդ ցեղի փեսաներ։

Էդպիսի փեսաներից մեկն էլ Համլետն էր, որը պապիկիս ցեղի ինչ-որ աղջկա ամուսինն էր․ էդ աղջկա ու մեր արյունակցական կապը էդպես էլ լավ չէի հասկանում, բայց կարևորն էն էր, որ պապիկիս ցեղից էր, ուրեմն Համլետն էլ, կամա թե ակամա, պապիկիս փեսան էր։
Պապս էդպիսի շատ փեսաներ ուներ, բայց Համլետի հետ մի արտառոց ջերմությամբ էր կապված։ Հետաքրքիրն էն էր, որ Համլետի կինը՝ էսպես կոչված «մեր ընտանիքի աղջիկը», վաղուց մահացել էր, բայց Համլետը շարունակում էր մեր ցեղի փեսան մնալ, և որ ամենակարևորն էր՝ պապիկիս սիրելին։
Նույնիսկ հատուկ անուն ուներ նրա համար՝ «սիրուն փեսա», թեև ինձ համար անհասկանալի էր, թե վերջինս ոնց էր արժանացել էդ անվանը։ Մի պստիկ-մստիկ, կլոր մարդ էր՝ զարմանալիորեն մոտ տեղադրված աչքերով, ինչը շլության պատրանք էր ստեղծում։ Կենսուրախության մեջ եռացող մի առողջ ծիծաղ ուներ, որից մարդու տրամադրություն էր բարձրանում։ Մեկ էլ լավ հիշում եմ, որ երեխաներիս համար թղթով իրար արագ հաջորդող օրիգամիներ էր սարքում ու իր սարքած ամեն առարկայի վերաբերյալ մի հումորային տող ասում, անցնում մյուսին։

Տոն լիներ, թե անառիթ մի օր, սիրուն փեսան հաճախ էր մեզ այցելում, պապիկիս հետ նարդի-շախմատ-շաշկի խաղում և աշխարհի բանուգործից զրից անում։
Իսկ էն օրերին, երբ պապիս հյուր էին գալիս իր մյուս «փեսաները»՝ եսիմ որ կողմից փեսայացած, իսկ Համլետը ինչ-որ պատճառով ներկա չէր լինում, սկսվում էր ամենահետաքրքիրը՝ տղամարդկանց բամբասանքը մեկ այլ տղամարդուց։ Հարցն էն էր, որ Համլետը, «մեր ընտանիքի աղջկա» մահից հետո հանդգնել էր նոր կին բերել, և դա էլ դեռ քիչ էր՝ շարունակում էր մեր ցեղի փեսան մնալ, էն էլ՝ պապիկիս սիրելին։
- Այ գեդինը մտնես, տղերքիդ ամուսնացնեիր, հարս բերեիր, քո ինչ թազա ամուսնանալու տարիքն էր։
- Ու հլը էս օջախ էլ ոտ ա դնում՝ իրա կնգա հետ։
- Չի էլ ամաչում, խի չէ՞ր կարա սիրած պահեր, ամուսնանալը ո՞րս ա։

Սիրած պահելը, անկախ նրանից՝ կինդ կենդանի է, թե էն աշխարհում, ինչքանով որ հասկանում էի, համարվում էր իսկական տղամարդուն վայել գործ (ու մամաս ասում էր, որ խելացի կանայք դրա վրա աչք են փակում), իսկ նորից ամուսնանալը՝ թուլություն և ամոթ։
Բայց արի ու տես, որ պապս, ով սիրած պահելու գործում վաստակավոր ուստա էր, երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած, պաշտպանում էր իր սիրուն փեսայի նոր ամուսնությունը․
- Հիմար-հիմար դուս եք տալիս։ Կնգա քաղցրությունն ուրիշ ա։ Հրեն, ես իմ Շուշիկի մազը աշխարհի հետ չեմ փոխի։ Սիրածը լավ բան ա, բայց տղամարդուն տանը կնիկ ա պետք, որ ցերեկը ծեծես, գիշերը սիրես։
Փեսաները, ինչքան էլ հարգեին պապիկիս խոսքը, միևնույն է, չէին համաձայնում հետը, ու Համլետի քարկոծումը շարունակվում էր նոր թափով։ Եվ էսպես՝ ամեն հանդիպմանը։ Իրենք տաք-տաք վիճում էին, ես էլ, ականջներս սրած, սերտում էի էս անհասկանալի աշխարհի տարօրինակ օրենքները։

Եղավ էնպես, որ Համլետի նոր կինը, որն իսկապես մեր տուն ազատ ելումուտ ուներ և իմ մանկական աչքին՝ Համլետից իր չնաշխարհիկ գեղեցկությամբ հետ չէր մնում, մի պայծառ օր թողեց ու հեռացավ սիրուն փեսայից։ Շատ տեղյակ չեմ, թե ինչ էր եղել, ով էր էդ կնոջ հավին քշա ասել, թե աչքի վերևի ունքին կպել, բայց դե սա իր խուրջինը հավաքել ու գնացել էր։ Եվ սրանով պիտի որ նոր կին բերելու մասին բոլոր խոսակցությունները դադարեին, բայց Համլետ դու Համլետ, սա վերցրեց ու նորից ամուսնացավ։ Երրորդ անգամ։
Արդեն 90-ականների «ցուրտումութ»-ն էր, լավ հիշում եմ։ Համլետի ամուսնության լուրը եկել հասել էր մեր տուն, պապս իհարկե հավանություն էր տալիս, որ սիրուն փեսան իր տղամարդկային հիմնական պահանջների՝ ցերեկվա ծեծի ու գիշերվա տաք ծոցի հարցերը նորից բարեհաջող լուծել է։
- Մալադեց տղա, ասում են՝ լավ էլ կնիկ ա բերել, գեղի եղումածուն կերած, կլոր թշներով։

Շատ չանցած՝ Համլետը մեզ հյուր եկավ՝ իր նոր կնոջ հետ, որը քառասունն անց մի թմբլիկ, թեթևախոս կին էր, և մեր տուն ոտք դնելուն պես՝ ջանք չէր խնայում, որ պապիկիս վրա լավ տպավորություն գործի։ Մի պահ էլ, երբ կանայք առանձնացել էին խոհանոցում, ու պապս մենակ էր մնացել իր սիրուն փեսայի հետ (դե ինձ չհաշված, ես ոչ էլ թե հաշիվ էի), և սրանք լուռումունջ նստած էին մի քանի վայրկյան՝ բազմանշանակ լռության մեջ իրենց տղամարդկային հույզերը հայացքների խորությամբ փոխանակելով, Համլետը ցածր ձայնով արտասանեց․
- Աղջիկ էր։
Պապիս դեմքը էնպես պայծառացավ, կարծես երկնայինի կամքով լույսերը տվեցին։ Նա ձեռքը դրեց սիրուն փեսայի ձեռքին ու տվեց իր օրհնությունը․
- Ուրեմն իսկական քու կինն ա։
Մինչև իմ դեռահաս ուղեղը ճռռում էր՝ վերջին ինֆորմացիան համապատասխան դարակներում տեղավորելու հույսով, կարմրաթշիկը արդեն սուրճ էր մատուցում պապիկիս ու կատարում թազա հարսի բոլոր պարտականությունները։

Իսկ թե ինչպիսի նոր թափով վերածնվեցին մյուս փեսաների բամբասանքները, դա արդեն հավես չարեցի վերահանել հիշողությանս գրպաններից։
Միայն էն եմ հիշում, որ 2006-ին, երբ արդեն հեռանում էի Հայաստանից, տղամարդկային բամբասանքի մի նոր զրույցից ականջիս հասավ, որ տարիքն առած Համլետը դեռ հետն էլ սիրած էր պահում։
Ինչպես երևում էր, պապիս տված դասերը լավ էր սերտել սիրուն փեսան։ Կարծում եմ, ահագին էլ երջանիկ կյանք ապրեց։ Իսկական տղամարդուն վայել։

Բարեկամ
03.04.2019, 17:24
Կոմիտաս վարդապետի թանգարանում (այդպես է կոչվում) գիդ վերցրինք։
Սրահները, որով անցնում էինք, դատարկ էին (մեզնից մի երկու սրահ ավելի հետ դպրոցականների խումբ էր՝ էքսկուրսիայի)։
Մեր գիդը սիրունատես, կիրթ ու համարձակ մի աղջիկ էր՝ շեշտված դիմագծերով ու նույնատիպ դիմահարդարանքով։ Պատմում էր՝ ձայնին տալով խորություն, գիտեր այնքան, ինչքան սերտել էր։

Ինչ-որ պահից մեզ կամացուկ ու աննկատ սկսեց հետևել մոտ քսանչորս տարեկան մի աղջիկ։ Այցելու է, մտածեցի, ուզում է օգտվել ուրիշի վարձած գիդից (ես երբեմն անում եմ այդպես, ուրիշ երկրներում)։
Աղջիկն ինչ-որ պահից դադարեց աննկատ լինելուց (այդքան էլ հեշտ բան չէր երկար աննկատ մնալը դատարկ սրահում), ու ինչ-որ պահից էլ ես հասկացա, որ նա ևս թանգարանի աշխատող է, սկսնակ գիդ, որ սովորում է։ Հագել էր սպիտակ բաճկոն, կոկիկ հարդարված էր, բայց շարժուձևի մեջ ու դեմքի վրա զգացվում էին անփորձությունն ու կրավորականությունը։

Երկար միջանցքի սկզբում, որից պիտի անցնեինք մյուս սրահը, կանգ առանք մի քանի րոպե, և գիդը սկսեց պատմել, որ Գերմանիայում ուսանելու տարիներին երիտասարդ Կոմիտասը, երբ ինչ-որ պատճառով դադարում է ստանալ Մանթաշովի հատկացրած դրամը Էջմիածից, սկսում է քաղցել՝ օրական ուտելով միայն մեկ անգամ՝ մի վտիտ ապուր, ոտքի վրա հազիվ էր կանգնում թուլությունից, նիհարել էր, դարձել կաշի-ոսկոր, ու մի անգամ էլ իր գերմանացի ուսուցիչի ներկայությամբ ուշաթափվում է, մինչև որ ուսուցիչը որոշում է հետևել իր աշակերտին և, պարզելով պատճառը, իր վրա է վերցնում Կոմիտասին սնելու հարցը։
Քաղցածության նկարագրության ժամանակ նկատեցի, որ սպիտակ բաճկոնավոր աղջիկը շրջվել էր։ Ամաչելով, շտապ-շտապ սրբում էր թաց, կարմրած աչքերն ու չգիտեր ինչպես զսպեր իր այդ հանկարծակի թուլությունը։
Մտածեցի՝ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչև պատմողի դեր ստանձնելը։ Իսկ գուցեև ոչ։ Գուցեև հենց դա է պետք՝ այդ սերը, իսկ այս թանգարանում բոլորը սիրում են Նրան մի տեսակ ուրիշ, յուրահատուկ սիրով․ խորն ու պատկառանքով, բայց և՝ հարազատի որպես, որպես Իրենցը, սեփականը։ Ես սա գիտեմ։ Սա իմ երկրորդ այցն էր։ Առաջինը երեք ամիս առաջ էր ու նորից գիդով․․․

ivy
03.04.2019, 18:05
Լավն էր :)


...բայց շարժուձևի մեջ ու դեմքի վրա զգացվում էին անփորձությունն ու կրավորականությունը։

Էս արտահայտությունը երբևէ չէի լսել. «կրավորականություն» բառի էս իմաստը/գործածությունն անծանոթ էր։

Բարեկամ
04.04.2019, 02:41
Լավն էր :)



Էս արտահայտությունը երբևէ չէի լսել. «կրավորականություն» բառի էս իմաստը/գործածությունն անծանոթ էր։

Վաղուց հանդիպել եմ գրականության մեջ մի երկու տեղ. կրավորական անձնավորություն։

ivy
04.04.2019, 08:42
Վաղուց հանդիպել եմ գրականության մեջ մի երկու տեղ. կրավորական անձնավորություն։

Հա, նայեցի բառարանում, նշանակում է՝ հնազանդ, պասիվ. նոր բառ սովորեցի :)

Բարեկամ
04.04.2019, 09:06
Հա, նայեցի բառարանում, նշանակում է՝ հնազանդ, պասիվ. նոր բառ սովորեցի :)

Կրավորականը, լինելով բայի երեք սեռերից մեկը, ենթադրում է ենթակայություն, ենրթարկվող բնույթ, որը բնորոշվում է "վ"-ի ավելացումով բառամիջում․ սպառել - սպառվել, սիրել - սիրվել, ․․․
Էդ առումով ահագին հետաքրքիր է լեզվական քերականության կիրառումը երևույթների բնութագրի մեջ նաև` համարյա այլաբանորեն :)

Բարեկամ
15.04.2019, 11:35
Կարելի է երևի սվաղել սեփական ուղեղը և չնկատելու տալ այն, ինչը դուրս է մնում իսկականության մեր սահմանումներից, բայց մի բան քոր է գալիս, ուզում եմ պատմել սրա մասին, թեև, անկեղծ, չեմ ուզում վատը խոսել։

Շաբաթ օրը մասնակցում էի լեզվի ուսուցիչների մի տարեկան կոնֆերանսի, որտեղ կային զանազան սեմինարներ։ Հատկացված յուրաքանչյուր ժամի համար 7-8 սեմինար կար․ դու ես ընտրում, թե որին մասնակցել։ Ընտրություններիցս մեկը հավաքական գիրք գրելու մասին էր։ Հետաքրքրեց, թե ինչ մեթոդներ կարող են առաջարկել աշակերտների համար։ Դասասենյակում ահավոր տոթ էր, հովացուցիչ չկար, մի քանիսը չդիմացան ու մի քանի րոպեից լքեցին դասասենյակը։ Մեծ մասը, սակայն, մնաց, այդ թվում և չադրաների մեջ պինդ կապկպված մուսուլման կանայք։

Սեմինարավարը բրոնզագույն դեմքով մի պորտուգալուհի էր՝ բարակ, դալուկ-մեղրագույն մազերը հետևում կոս հավաքած, թափանցիկ, երկնագույն աչքերով, ոտաբոբիկ։ Նա բարակ շուրթեր ուներ և խոսում էր հատու ու արտահայտիչ։ Խոսելիս գնում-գալիս էր սենյակով, առատ ժեստեր անում, ծիծաղում էր, հեգնում, երկխոսում ինքն իր հետ, այդ ամենով՝ պահանջում համակ ուշադրություն։ Էֆեկտիվ էր, ինչ խոսք, և ընդհանուր գրավչությունից բացի, պատմածներն ինչ-որ չափով սնունդ էին տալիս մտքին (տեղում սկսեցի մտքիս եկած մի քանի գաղափարները խմզմել նոթաթղթիս վրա)։

Սկզբում սեմինարավարն ինձ դուր եկավ, ընդհանուր առմամբ։ Բայց ահա թե ինչն էր ուշագրավ։ Թեմայի շուրջ իր պատմածների մեջ հնարամտորեն խառնում-լուծում էր սեփական հեղինակային գրքի գովազդը, որը սովորական մանկական պատկերազարդ գիրք էր՝ մի քանի էջանի։ Սենյակում կանգնած էր մի հսկայական վրան՝ գագաթին լուսային էֆեկտով օրնամենտ, շուրջը կտորե մեծ տիկնիկներ և այլ առարկաներ, որ պորտուգալուհին ինքնաթիռով բերել-հասցրել էր Արևաշող Ափ կոչվող իր պրովինցիայից, և լսարանը երկար ժամանակ չէր հասկանում, թե դրանք ինչ կապ ունեն հավաքական գիրք գրելու հետ (կողքիս հնդկուհին նույնիսկ շշնջաց ականջիս՝ սրանք ինչի՞ համար են, մի բան բա՞ց եմ թողել), մինչև որ հետզհետե պարզ դարձավ, որ այդ ամենը իր այդ գրքի սյուժեի հետ էին կապված։ Ապա կինը էջ առ էջ բացում էր գիրքը, պատմում դրա գրման ողջ տանջանքները (սկզբում գրել էր պորտուգալերեն, հետո թարգմանել անգլերեն, հետո լեզվակիր-անգլագետը սխալ էր հանել թարգմանությունը և վերաթարգմանել)։ Հենց առաջին էջի նկարում, այնպես իմիջիայլոց, ծովափի ավազների մեջ խաղացող աղջկա կողքին դրել էր հաշմանդամի սայլակ։ Կինն ասաց, որ սայլակը չի դրել գրքի կազմի վրա, որպեսզի գիրքը գնորդների կողմից ավտոմատ չդասվի հաշմանդամության հետ կապված մանակական գրքերին։ Բայց սայլակը հայտնվել էր առաջին էջում, որի իմաստը, ըստ հեղինակի, հավասարեցնելն էր ավազների մեջ խաղացող աղջկան ցանկացած այլ աղջկա հետ, որ կարող էր խաղալ ավազների մեջ (հետագա պատմության մեջ սայլակը դեր չխաղաց - հայտնվեցին ինչ-որ ջրահարսեր ու չգիտեմ ինչ եղավ)։ Հնարքը գուցեև լավն էր, բայց գրքի հրատարակման մեջ կանաչ ճանապարհ հարթելու հարցում է՞լ էր դեր ունեցել արդյոք։

Երբ սեմինարն ավարտվեց, հիջաբավոր մի հսկա, զգաստ կեցվածքով կին, որ անցյալ դարի խրոխտ վերակացու էր հիշեցնում, բամբ ձայնով համարյա գոռաց․ կարո՞ղ ես մեզ տալ էդ գրքերից։ Քսան դոլար, նետեց պորտուգալուհին՝ առանց նայելու հարցնողի կողմը։

Հ․Գ․ Պրեզենտացիաների ընթացքում պատմած նյութը (այն, ինչ տեսնում ես էկրանի վրա) սովորաբար տպված բաժանում են լսարանին։
Եթե ուզում եք ստանալ հենդաուտները, ասաց կինն ամենավերջում, ինձ իմեյլ գրեք։ Ու բաժանեց իր այցեքարտերը։ Այցեքարտի վրա միայն իր անունն էր և կայքը։ Այստեղ իմեյլ չկա, ասացի։ Որ մտնեք կայքը, կգտնեք իմեյլս, եզրափակեց իր սեմինարը պորտուգալուհին։

StrangeLittleGirl
08.07.2019, 11:39
Էս պատմությունը անցյալ տարվա մարտին ա էղել, Ադամի՝ carpool֊ի մասին պատմությունը կարդալուց հիշեցի, ասեցի էստեղ էլ դնեմ։

Օրհուսում աշխատել սկսելուց կարճ ժամանակ անց հայտնաբերեցի, որ Օրհուս-Կոպենհագեն գնացքի տոմսերն աստղաբաշխական թվերի են հասնում շաբաթ-կիրակի օրերին, ու փորձեցի այլընտրանք գտնել։ Ավտոբուսները չափազանց անհարմար էին։ Դրա համար ի վերջո որոշեցի բախտս փորձել gomore-ի հետ․ գտնում ես համակարգում գրանցված վարորդի, ով քո ուզած օրն ու ժամին ճամփորդում է քո ուզած կետերի միջև, միանում համակարգին, վճարում գնացքից շատ ավելի քիչ, բայց ավտոբուսի տոմսի գնին մոտ գումար, ու միասին ճանապարհվում։

Էդպես փորփրեցի, գտա Շիմային, որը կիրակի երեկոյան Կոպենհագենից գնում էր Օրհուս։ Վարորդին ընտրելիս բավական բծախնդիր էի։ Նկարներն էի նայում, կատարած տեղափոխությունների թիվն էի նայում, ունեցած աստղերն էի նայում։ Շիման ամենահարմար տարբերակն էր։ Միակ թերությունն այն էր, որ պրոֆիլում չէր գրել, թե որտեղ ենք հանդիպում։ Բայց գրանցվելիս հարցրի։ Պատասխան չկար։

Շաբաթ երեկոյան հեռախոսին հաղորդագրություն ուղարկեցի։ Էլի պատասխան չկար։ Կիրակի առավոտյան քիչ էր մնում՝ պատվերս չեղարկեի, այլ վարորդի ընտրեի կամ ստիպված գնացք նստեի։ Հետո մի քիչ մտածեցի, ևս մեկ նամակ գրեցի, բայց այս անգամ անգլերեն ու բավական հուսահատ տոնայնությամբ։ Րոպեներ անց պատասխանեց՝ մանրամասն բացատրելով, թե որտեղ ենք հանդիպելու։

Հանդիպեցինք պայմանավորված վայրում։ Շիման պարսկուհի էր, իսկ ես պարսիկների հանդեպ թուլություն ունեմ։ Թիթիզ-միթիզ վարդագույն ձեռնոցներով, տիպիկ պարսկական արտաքինով, հաճելի հոտով օծանելիքով նստած էր ղեկի մոտ ու քրոջ հետ հեռախոսով խոսում էր, մինչ մյուս ուղևորներն էլ կգային։ Նստեցի հետևում։

Շիման հարցրեց, թե արդյոք դանիացի եմ։ Հարցից ծիծաղս եկավ․ նայիր ինձ ու քեզ ու տես, որ մենք երկուսս շատ ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան այն դանիացի ուղևորները, որոնք մի քանի րոպեից կհայտնվեն։

Ինձնից հետո հայտնվեց մի երիտասարդ աղջիկ ու դանիերեն հարցրեց, թե արդյոք Շիման է վարորդը։ Շիման խնդրեց անգլերենի անցնել, որովհետև դանիերեն չգիտի։ Աղջիկը զարմացավ կամ ջղայնացավ ու Շիմային ասաց․
— Բա ո՞նց ես գործ ճարել, եթե դանիերեն չգիտես։
— Ես վիճակագիր եմ։ Գործիս տեղն աշխատանքային լեզուն անգլերենն է։
Էստեղ պարզ դարձավ, թե ինչու էին իմ դանիերեն հաղորդագրություններն անպատասխան մնում։
— Դու գոնե դանիերեն խոսու՞մ ես,- հարցրեց աղջիկը՝ դիմելով ինձ ու անցնելով դանիերենի։
— Հա, մի քիչ,- ասացի։
Եկավ նաև վերջին հաճախորդը՝ Պիան, որը տեղավորվեց ազատ մնացած դիմացի նստատեղում։ Միջին տարիքի դանիացի մի կին, որը Կոպենհագենում այցելում էր իր ուսանող աղջկան։ Պիան էլ իր հերթին զարմացավ, որ Շիման դանիերեն չի խոսում։
— Ինչքա՞ն ժամանակ է, ինչ Դանիայում ես,- հարցրեց ճանապարհին։
— Վեց տարի։
— Ո՞նց։ Ու մինչև հիմա դանիերեն չգիտե՞ս։ Էդպես չի կարելի, պիտի սովորես։
— Դե երբ եկա PhD անելու, չէի ուզում Դանիայում մնալ։
Էստեղ հաստատ Պիայի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ յուրաքանչյուր միջին վիճակագրական դանիացի համոզված է, որ ամբողջ աշխարհը երազում է գալ Դանիա ու մնալ այնտեղ։ Պիան միջին վիճակագրական դանիացի էր, Շիման՝ Դանիայում հայտնված իմիգրանտ, որն առաջին տարիներին չէր ուզում Դանիայում մնալ։
— Ուզում էի ԱՄՆ կամ ՄԹ գնալ,- շարունակեց,- այսինքն, ԱՄՆ գնացի, բայց դուրս չեկավ, հետ եկա։
Պիան շուռ եկավ դեպի ինձ․
— Դու՞ էլ դանիերեն չես խոսում։
— Խոսում եմ։ Գործիս տեղն էլ աշխատանքային լեզուն դանիերենն է։
Մինչ այդ հասցրել էի ասել, որ Օրհուսում պոստդոկ եմ անում։
— Ո՞նց, բայց ես էլ եմ Օրհուսում պոստդոկ արել, անգլերենը հերիք էր,- ասաց Շիման։
Բացատրեցի, որ իմ հետազոտության բուն թեման հենց դանիերենն է, ու դրա համար մեծ մասամբ դանիերեն եմ խոսում։

Իսկ ճանապարհին Պիան ու կողքս նստած աղջիկը միմյանց հետ դանիերեն էին խոսում՝ լեզուն գործածելով օտարներին որպես իրենց շրջանից դուրս թողելու գործիք։ Այդ գործիքին շատ լավ ծանոթ էի դեռ Կոպենհագենի համալսարանում աշխատելու ընթացքում։ Ու երբեք մտքովս չէր անցնում, որ այդ նույն լեզուն կարող էր կիրառվել նաև որպես մարդկանց իրենց շրջան ներս թողնելու գործիք, ինչպես արվում էր Օրհուսի համալսարանում․ բոլորը միմյանց հարցնում են, թե արդյոք անգլերեն ու դանիերեն են նախընտրում, ու քեզնով հետաքրքրվում են դանիերեն, քեզ ներառում զրույցների մեջ։ Մի բան, որ այնքա՜ն պակասում էր Կոպենհագենում, ու մի բան, որ Պիան ու այն աղջիկը չէին կարողանում կամ չէին ուզում անել։

Երբ հասանք նավին, չորսս տարբեր ուղղություններով ցրվեցինք։ Երբ նավը հատեց ջրային տարածությունը, ու մեքենայի մոտ հանդիպեցինք, վառ լուսավորության տակ հանկարծ նկատեցի կողքիս աղջկա դիմագծերը․ հաստատ էթնիկ դանիացի չէ։ Սև աչք-ունքով ու թուխ մաշկով․ կարող է արաբ լինել, կարող է պարսիկ լինել, կարող է որտեղից ասես լինել, բայց ոչ զտարյուն դանիացի, ինչպես իրենք են սիրում սահմանել։ Ու դա Պիայի աչքից էլ չվրիպեց, որովհետև եթե մինչ այդ թիմավորվել էր աղջկա հետ «մենք ու նրանքի», ապա դրանից հետո աղջիկն էլ դուրս մղվեց դանիականության շրջանակից, ու մենք դարձանք երեք, իսկ Պիան մենակ մնաց։

— Դու դանիացի՞ ես,- հարցրեց Պիան։
— Հա, Դանիայում եմ ծնվել,- պատասխանեց աղջիկը, որի անունը, ինչպես ընթացքում իմացանք, Հանին է՝ արաբական անուն։
— Իսկ ծնողներդ որտեղի՞ց են։
— Մայրս պարսիկ է, հայրս՝ Իրաքի արաբ։
— Պարսկերեն ու արաբերեն գիտե՞ս։
— Պարսկերեն ընդհանրապես չգիտեմ, իսկ արաբերեն՝ շատ վատ,- հպարտությամբ հայտարարեց։
— Ես սարսափում եմ, որ իմ երեխան կարող է պարսկերեն չիմանալ,- ասաց Շիման,- իմ ընկերների երեխաները չգիտեն, որովհետև ծնողները հետները դանիերեն են խոսում։
Պիան շրջվեց դեպի ինձ․
— Դու՞ էլ ես արաբ։
— Չէ՛, ես Հայաստանից եմ։
— Էս ինչ էկզոտիկ երկրներից եք բոլորդ,- ասաց Պիան։
Մեքենան արդեն դուրս էր եկել նավից, ու դանդաղ շարժվում էր Օրհուսի փողոցներով՝ մոտենալով կայարանին, որտեղ պիտի բոլորս իջնեինք։
Իսկ ճամփորդությունից հետո, հավատացած եմ, Պիան երկար մտածեց «ոչ արևմտյան» իմիգրանտների (տերմին, որ լայնորեն կիրառվում է քաղաքական դաշտում ու անգամ օրենքներ ընդունելիս) ու նրանց սերունդների մասին։ Երևի զարմացավ, որ կարող ենք բարձրագույն կրթություն ունենալ, կարող ենք աշխատել ու հարկատու լինել, կարող ենք նաև ընտրել, թե որտեղ ենք ուզում լինել ու կարող ենք իրենց մայրենի լեզուն հետազոտել։ Զարմացավ երևի, որովհետև իր կարդացած թերթերում լրիվ ուրիշ բաներ են գրվում մեր մասին։ Բայց հաստատ այդ նույն թերթերը կարդացող ընկերներին անպայման կպատմի Կոպենհագենից Օրհուս այդ հիշարժան ճամփորդության մասին այն երեք հաճելի ոչ-արևմուտքցի կանանց հետ։

StrangeLittleGirl
15.07.2019, 01:22
Մեր կուրսում մի աղջիկ կար։ Չէ՛, շատ աղջիկներ կային, բայց կար նաև մեկը, որ արտոնյալ էր։ Էդ աղջիկը կարևոր հայրիկի աղջիկ էր։ Դա նշանակում էր, որ բացի ուսման վարձի հսկայական զեղչից ուրիշ լիքը արտոնություններ էլ ուներ։ Մասնավորապես, բոլոր քննությունները «գերազանց» էր ստանում գիտելիքների ի սպառ բացակայությամբ։ Կուրսում ինքը հայտնի էր դրանով, որ գլուխը լրիվ դատարկ է, բայց հոր շնորհիվ գերազանցիկ է։ Ու էդպես հոր շնորհիվ վեց տարի սովորեց ու կարմիր դիպլոմով ավարտեց (թե՞ կարմիր դիպլոմ չկարողացավ ստանալ, որովհետև դասախոսներից մեկը չէր ենթարկվել, ցածր էր գնահատել, հիմա լավ չեմ հիշում։ Բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ գերազանցիկ էր)։

Վեցերորդ կուրսում աժիոտաժ էր սկսվել կլինիկական օրդինատուրայի հետ կապված։ Որպես կանոն, անվճար տեղեր հասնում էին կարմիր դիպլոմավորներին, իսկ մյուսները ըստ պահանջարկի էին։ Այսինքն, կարմիր դիպլոմավորների անվճար տեղն էնքան էլ պաշտոնական չէր։ Էսպիսի մի մեխանիզմ էր. կարմիր դիպլոմի թեկնածուներին կանչում, հարցնում էին, թե ինչ մասնագիտություն են ուզում ընտրել։ Ըստ դրա, նախարարությանը դիմում էին անվճար տեղերի համար։ Նախարարությունն էլ իր հերթին պետությանն անհրաժեշտ տեղերն էր ավելացնում։ Իսկ հետո բոլոր տեղերի համար մրցույթ էր հայտարարվում, ու հավանական էր, որ կոնկրետ տեղ կարմիր դիպլոմավորը չանցներ, ուրիշ ավելի լավ թեկնածու անցներ։ Մրցույթի ժամանակ ըստ կարևորության հերթականության հաշվի էին առնում դիպլոմի միջին գնահատականը, երեք պետականների գնահատականը, հարցազրույցի տվյալները, անգլերենի քննությունից ստացած գնահատականը, տպագրված գիտական աշխատանքներ ունենալը։ Մի խոսքով, ամեն դեպքում կարմիր դիպլոմավորների շանսերը շատ ավելի մեծ էին, քան մյուսներինը։

Ու բնական է, կուրսի ոչ կարմիր դիպլոմավորների համար կարևոր էր պարզելը, թե կարմիրներն ինչ մասնագիտության են դիմում, որ մեկ էլ էնտեղ բախտները չփորձեն. շանսերը ահագին կնվազեին։ Ու էդպես էդ որոնումների ժամանակ պարզվեց, որ վերևում նշված արտոնյալ աղջիկը որոշել էր նյարդաբան դառնալ։ Նյարդաբան դառնալ որոշել էր նաև կարմիր դիպլոմավոր մի ահագին խելացի աղջիկ։ Իսկ անվճար տեղ միայն մեկը կար։ Չնայած մեր արտոնյալի համար ուսման վարձ վճարելն ընդհանրապես խնդիր չէր (իսկ խելացի աղջկա համար խնդիր էր), ամեն դեպքում մատը դրել էր նյարդաբանության վրա, ուրեմն պիտի դառնար։ Ու բնականաբար, մեր խելացի աղջիկն ահագին անհանգիստ էր, որովհետև գիտելիքներով հետը ոչ ոք չէր կարող մրցել, բայց այ զարտուղի ճանապարհներով արտոնյալի դեմ խաղ չկար։ Թարսի պես էլ դիպլոմի միջին գնահատականը երկուսինն էլ նույնն էր։

Եկան պետականների օրերը։ Բժշկականում «տասը» բալանոց համակարգ է, «ինն» ու «տասը» գերազանցն են, բայց «տասը» գրեթե ոչ ոքի չեն դնում։ Չդրեցին նաև արտոնյալին, բայց «իններ» ստացավ։ Իսկ այ մեր խելացի աղջկան քննություններից մեկը, թե երկուսը «տասը» դրեցին, ու էդպիսով պետականների գնահատականներով արտոնյալից առաջ անցավ ու հրաշքով նյարդաբանության կլինիկական օրդինատուրայի անվճար տեղը խելացի աղջկան հասավ։ Իսկ արտոնյալն էլ նույն ամբիոնում վճարովի օրդինատուրա գնաց։

Տարիներ են անցել։ Խելացի աղջիկն էլ Հայաստանում չէ։ Մտածեցի՝ տեսնեմ, թե արտոնյալն ինչ բանի է։ Ոչ ավել, ոչ պակաս նյարդաբանության ամբիոնում դասավանդում է։

Ուլուանա
15.07.2019, 17:21
Մեր կուրսում մի աղջիկ կար։ Չէ՛, շատ աղջիկներ կային, բայց կար նաև մեկը, որ արտոնյալ էր։ Էդ աղջիկը կարևոր հայրիկի աղջիկ էր։ Դա նշանակում էր, որ բացի ուսման վարձի հսկայական զեղչից ուրիշ լիքը արտոնություններ էլ ուներ։ Մասնավորապես, բոլոր քննությունները «գերազանց» էր ստանում գիտելիքների ի սպառ բացակայությամբ։ Կուրսում ինքը հայտնի էր դրանով, որ գլուխը լրիվ դատարկ է, բայց հոր շնորհիվ գերազանցիկ է։ Ու էդպես հոր շնորհիվ վեց տարի սովորեց ու կարմիր դիպլոմով ավարտեց (թե՞ կարմիր դիպլոմ չկարողացավ ստանալ, որովհետև դասախոսներից մեկը չէր ենթարկվել, ցածր էր գնահատել, հիմա լավ չեմ հիշում։ Բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ գերազանցիկ էր)։

Վեցերորդ կուրսում աժիոտաժ էր սկսվել կլինիկական օրդինատուրայի հետ կապված։ Որպես կանոն, անվճար տեղեր հասնում էին կարմիր դիպլոմավորներին, իսկ մյուսները ըստ պահանջարկի էին։ Այսինքն, կարմիր դիպլոմավորների անվճար տեղն էնքան էլ պաշտոնական չէր։ Էսպիսի մի մեխանիզմ էր. կարմիր դիպլոմի թեկնածուներին կանչում, հարցնում էին, թե ինչ մասնագիտություն են ուզում ընտրել։ Ըստ դրա, նախարարությանը դիմում էին անվճար տեղերի համար։ Նախարարությունն էլ իր հերթին պետությանն անհրաժեշտ տեղերն էր ավելացնում։ Իսկ հետո բոլոր տեղերի համար մրցույթ էր հայտարարվում, ու հավանական էր, որ կոնկրետ տեղ կարմիր դիպլոմավորը չանցներ, ուրիշ ավելի լավ թեկնածու անցներ։ Մրցույթի ժամանակ ըստ կարևորության հերթականության հաշվի էին առնում դիպլոմի միջին գնահատականը, երեք պետականների գնահատականը, հարցազրույցի տվյալները, անգլերենի քննությունից ստացած գնահատականը, տպագրված գիտական աշխատանքներ ունենալը։ Մի խոսքով, ամեն դեպքում կարմիր դիպլոմավորների շանսերը շատ ավելի մեծ էին, քան մյուսներինը։

Ու բնական է, կուրսի ոչ կարմիր դիպլոմավորների համար կարևոր էր պարզելը, թե կարմիրներն ինչ մասնագիտության են դիմում, որ մեկ էլ էնտեղ բախտները չփորձեն. շանսերը ահագին կնվազեին։ Ու էդպես էդ որոնումների ժամանակ պարզվեց, որ վերևում նշված արտոնյալ աղջիկը որոշել էր նյարդաբան դառնալ։ Նյարդաբան դառնալ որոշել էր նաև կարմիր դիպլոմավոր մի ահագին խելացի աղջիկ։ Իսկ անվճար տեղ միայն մեկը կար։ Չնայած մեր արտոնյալի համար ուսման վարձ վճարելն ընդհանրապես խնդիր չէր (իսկ խելացի աղջկա համար խնդիր էր), ամեն դեպքում մատը դրել էր նյարդաբանության վրա, ուրեմն պիտի դառնար։ Ու բնականաբար, մեր խելացի աղջիկն ահագին անհանգիստ էր, որովհետև գիտելիքներով հետը ոչ ոք չէր կարող մրցել, բայց այ զարտուղի ճանապարհներով արտոնյալի դեմ խաղ չկար։ Թարսի պես էլ դիպլոմի միջին գնահատականը երկուսինն էլ նույնն էր։

Եկան պետականների օրերը։ Բժշկականում «տասը» բալանոց համակարգ է, «ինն» ու «տասը» գերազանցն են, բայց «տասը» գրեթե ոչ ոքի չեն դնում։ Չդրեցին նաև արտոնյալին, բայց «իններ» ստացավ։ Իսկ այ մեր խելացի աղջկան քննություններից մեկը, թե երկուսը «տասը» դրեցին, ու էդպիսով պետականների գնահատականներով արտոնյալից առաջ անցավ ու հրաշքով նյարդաբանության կլինիկական օրդինատուրայի անվճար տեղը խելացի աղջկան հասավ։ Իսկ արտոնյալն էլ նույն ամբիոնում վճարովի օրդինատուրա գնաց։

Տարիներ են անցել։ Խելացի աղջիկն էլ Հայաստանում չէ։ Մտածեցի՝ տեսնեմ, թե արտոնյալն ինչ բանի է։ Ոչ ավել, ոչ պակաս նյարդաբանության ամբիոնում դասավանդում է։
Դե լավ, ամեն ինչ էդքան սարսափելի չի. կարող էր ավելի վատ էլ լինել, օրինակ` նա կարող էր նյարդաբանության ամբիոնի վարիչը լինել :)): Դրանով մխիթարվի գոնե :D: Կամ, վերջապես, կարող էր իր էդ դատարկ գլխով բժիշկ աշխատել. մի հատ մտածի, թե ինչ փրկություն ա, որ նրա նմանը բժիշկ աշխատելու փոխարեն ընդամենը դասավանդում ա:

StrangeLittleGirl
15.07.2019, 17:25
Դե լավ, ամեն ինչ էդքան սարսափելի չի. կարող էր ավելի վատ էլ լինել, օրինակ` նա կարող էր նյարդաբանության ամբիոնի վարիչը լինել :)): Դրանով մխիթարվի գոնե :D: Կամ, վերջապես, կարող էր իր էդ դատարկ գլխով բժիշկ աշխատել. մի հատ մտածի, թե ինչ փրկություն ա, որ նրա նմանը բժիշկ աշխատելու փոխարեն ընդամենը դասավանդում ա:
Դե դեռ շատ ջահել ա ամբիոնի վարիչ դառնալու համար, բայց չեմ բացառում, որ կդառնա։ Ուղղակի ստեղ ակադեմիական կոնտրաստն ա ահավոր. ԵՊԲՀ֊ում, փաստորեն, չեն փորձում ամենախելացիներին ամբիոնում աշխատանքի վերցնել, հաջորդ սերունդներին կրթողներն էլ էդ արտոնյալի նմաններն են լինում։

Մի ուրիշ էդպիսի մեկն էլ կար մեր կուրսում, աշխատում ա որպես բժիշկ ու մարդկանց կյանքերի հետ ա խաղում։ Բանից անտեղյակ մարդը չի իմանա ով ա ինքը։

Ուլուանա
15.07.2019, 17:33
Դե դեռ շատ ջահել ա ամբիոնի վարիչ դառնալու համար, բայց չեմ բացառում, որ կդառնա։ Ուղղակի ստեղ ակադեմիական կոնտրաստն ա ահավոր. ԵՊԲՀ֊ում, փաստորեն, չեն փորձում ամենախելացիներին ամբիոնում աշխատանքի վերցնել, հաջորդ սերունդներին կրթողներն էլ էդ արտոնյալի նմաններն են լինում։

Մի ուրիշ էդպիսի մեկն էլ կար մեր կուրսում, աշխատում ա որպես բժիշկ ու մարդկանց կյանքերի հետ ա խաղում։ Բանից անտեղյակ մարդը չի իմանա ով ա ինքը։
Հա, էն որ ինձ վերջերս մի առիթով ասեցիր իրա մասին, դա ա երևի, չէ՞:

StrangeLittleGirl
15.07.2019, 17:35
Հա, էն որ ինձ վերջերս մի առիթով ասեցիր իրա մասին, դա ա երևի, չէ՞:
Ահա :))

Freeman
16.07.2019, 09:39
Դե դեռ շատ ջահել ա ամբիոնի վարիչ դառնալու համար, բայց չեմ բացառում, որ կդառնա։ Ուղղակի ստեղ ակադեմիական կոնտրաստն ա ահավոր. ԵՊԲՀ֊ում, փաստորեն, չեն փորձում ամենախելացիներին ամբիոնում աշխատանքի վերցնել, հաջորդ սերունդներին կրթողներն էլ էդ արտոնյալի նմաններն են լինում։

Դասախոսների ընդհանուր որակավորումից դատելով՝ էդ վաղուց օրինաչափություն ա։




Մի ուրիշ էդպիսի մեկն էլ կար մեր կուրսում, աշխատում ա որպես բժիշկ ու մարդկանց կյանքերի հետ ա խաղում։ Բանից անտեղյակ մարդը չի իմանա ով ա ինքը։

Լուրջ ձեր կուրսից ընդամենը մի հոգի ա՞ տենց :))

StrangeLittleGirl
16.07.2019, 12:33
Լուրջ ձեր կուրսից ընդամենը մի հոգի ա՞ տենց :))

Երկու։ Հա՛, մենակ էդ երկուսն են, որ զրո գիտելիքներով գերազանցիկ էին։ Թե չէ կային գերազանցիկներ, որ էլի ինչ֊որ գիտելիք ունեին, բայց մի երկու նիշ բարձր էին ստանում։ Կային նաև զրո գիտելիք ունեցողներ, որ հազիվ անցողիկ էին ստանում պապաների շնորհիվ։ Բայց որ սենց ափաշքյարա գերազանցիկ լինեին էդ երկուսն էին մենակ, երկուսն էլ, ի դեպ, ԵՊԲՀ֊ում աշխատողների էրեխեք։ Սկի Ծառուկյանի աղջիկները սենց արտոնյալ չէին։

LisBeth
18.07.2019, 02:06
Հենց այն պահին երբ նկատում եմ բառը, մետրոն գետնի տակից դուրս ա գալիս ուղու այն փոքրիկ հատվածը, որտեղ միշտ կտրվում եմ էջերից։ Մտածում եմ "փայլատ" բառի մասին, առաջին անգամը չի, որ կարդում եմ, բայց եթե ևս մեկ անգամ հանդիպեմ այդ անհեթեթ կրկնողությունը, երևի կսկսի ինձ հետապնդել։ Ես սիրում եմ ածականներ, բայց երբեմն գործածելուց հետո գիշերային մղձավանջներ եմ ունենում։
Սկսում եմ մտաբերել բառի ավելի տարածված տարբերակները։ Նայում եմ մոխրագույն երկնքի անհստակ արտացոլանքին շենքերի վրա՝ անփայլ, փայլից զուրկ, չփայլող։ Կպչուն մտքերից խուսափելը նույնքան անիմաստ դարձավ, որքան քիթ վեր ցցած հուսալը, որ խոնավության, ճաշեղենի ու էժանագին օծանելիքի մոգական խառնուրդը կսողա անցքերի կողքով ու ներս չի լցվի։
Քայլելուց գիրքը չեմ փակում։ Կարդալով դուրս եմ գալիս ու պերիֆերիկ, աղոտ ճանապարհի պատկերի մեջ հայտնվում ա մարմնի անբնական դիրքով ընկած, միջին տարիքի մի տղամարդ (ասենք էնպես չի, որ ընկնելու բնական դիրք գոյություն ունի, բայց կան, որ նայում ես ու միանգամից գիտես, որ մարդը իր դիրքում խնդիրներ չունի)։ Գլուխս բարձրացրեցի, ճիշտ էի նկատել։ Ճմռթաց քիթ ու մռութը էնպես էին գրկել հատակը, ասես պլաստիլինից լինեին։ Բարակ գծով արյունը դուրս էր ծորում ուրվագծից։ Անցորդները երևի այքան ուշադիր չէին, շփոթել էին նրան հարմար դիրքում ընկածների հետ։ Գոռացի, երկու ջահել հոսքից անջատվեցին, բարձրացրին նրան։ Քունքը պատռած էր, ջարդված ակնոցը կախվել էր ականջից։ Ուշքի եկավ։ Անձեռոցիկներով դեմքը մաքրեցի, արյունը լցվեց ձեռքերիս մեջ։ Վիրակապ դրեցի ու երբ մետրոյի անվտանգության աշխատակիցը եկավ, արյունը սրբելով, ասես փայլատ բառն եմ մտքիցս մաքրում, գնացի։
Ե-ն չկար։ Անհանգիստ էի։
Մտերիմ չենք։ Իր ասելով շատ ենք տարբեր, ես ոնց որ իրենցից չլինեմ։ Իր սովորության համաձայն անտարբեր չի անցնում կողքովս։ Կողերիս ձեռք կտա, բազուկներս կսեղմի, ձեռքը կտանի ազդրերիս ու կասի․
- Худыш.
Ասում ա՝ մի բան պատմիր ու ես պատմում եմ վերջին տեսածս ֆիլմից, կամ գրքից, կամ միասին հինգգրքանում հերթական կարդացածս ենք վերլուծում։ Ասում ա, ես որպես օտար կին, ոչ մի շանս չունեմ ավելի մոտ գտնվող աղբյուրներից տեղեկություններ ստանալ։ Մնացել եմ իրա հույսին։

Ձեռքերս լվանում եմ մի քանի անգամ։ Հիշում եմ երկու օր առաջ Ե-ի դեմքը, ևս երկու հոմանիշ՝ խունացած, գունատ։
- Քեզ ի՞նչ է եղել։
- Ամուսնուս բարեկամներն ամեն օր մեր տանն են, իրանց կերակրել, հավաքել։ Գեշ են սովորել, որ սաղ ձեռքով սարքած պետք ա լինի։ Հետո էլ գործի։
- Ամուսինդ չի օգնո՞ւմ։
- Դե գիտես ոնց ա, ասում ա հայ տղամարդ եմ։ Կամ էլ նենց կառաջարկի, որ միանգամից հրաժարականն էլ մեջը։
Փորը մի փոքր սկսել ա զգացվել, ցույց ա տալիս։ Ես ձեռքս դնում եմ վրան։
- Ամուսինս ասում ա, տղա պետք ա լինի։
Երկու տարի ա, ինչ ամուսնացել են։ Ամուսնու համարը հեռախոսում Սիրային Սեր էտապն ա դեռ։ Անընդմեջ փորձում Էին երեխա ունենալ։ Արհեստական բեղմնավորմամբ հղիացել էր։
Ասեց, թե չի ուզում մետրոյով տուն գնա։
- Ինձ երես են տվել։ Էլ չեմ կարում։ Քեզ երես տվա՞ծ կան։
- Չէ, ես չէի թողնի, որ ինձ երես տան։
- Ես էլ էի առաջ էդպես։ Բայց հիմա էլ չէ։ Հիմա ուզում եմ, որ ինձ երես տան։
Երբ զանգին պատասխանեցի, ձեռքիցս արյան հոտ էր դեռ գալիս։

Ասել էին՝ մահացած պտուղ։ Երկու օր հետո կմաքրեն։
Ասեց․
- Պատկերացնո՞ւմ ես։ Ես էսպիսի ցավ դեռ երբեք չեմ զգացել։
Ասեցի․
- Չէ, չեմ պատկերացնում։

Ու բոլոր մտքերս բառի մեջ են արդեն, այլ ոչ թե շուրջն․․․ "փայլատ"։ Գնում եմ, էլի ձեռքերս լվանում։

LisBeth
29.07.2019, 23:41
Դիցուկ, նրա անունը Իվան իԻվանովիչ էր, տենց են գրում փաստաթղթերի լրացրած օրինակների մեջ, եթե թույլ տանք, որ նմանը կարող էր փաստաթուղթ ունենալ։ Այտերն ու քիթը արևահարված էին, կոշտ, և փայլում էին, նույն այդ արևի տակ։ Ուսապարկից կապած յորղան-դոշակին թիկն էր տվել, ողջ քաղաքն իր տունն ա, որտեղ քունը տանի, այնտեղ էլ քնելու ա, իսկ քունը կարծես հենց կենտրոնական փողոցներից մեկում էլ տարել էր։
Տուրիստներից ու տեղացի քաղքենիներից բաղկացած խրթին ամբոխը, անպայման, երկու հակադարձ գծերով շարժվում էին, տարատեսակ էմոցիաներով լի հայացքներ ձգելով իրար և շրջակայքին, ասես նոր են տեսնում պլպլան սուվինիրները, թանկարժեք ժամացույցները և կամ ռեստորանները, որոնցով հարուստ ա տեղամասը։։
Քիչ հեռու, երկկողմանի լսողական սարք դրած երիտասարդը նկարում ա մորը, որը գոռալով հարհանգներ ա տալիս, թե ինչպես դա անի, իրեն ավելի լավ պատկերելու համար, արևելյան արտաքինով մի աղջիկ ծխում ա ուղղափառ եկեղեցու մուտքի դիմաց ու բութ հայացքով նայում բաց դռներից ներս, մագնիսական փայտիկով տղամարդը գետնից ու գրպաններից մետաղադրամներ ա որսում, ինչը ինձ հիշեցնում ա Ռեմբռանդտին, իր աշակերտների նկարած մետաղադրամները վերցնելու համար կռանալիս։
- Ախր ո՞նց կարա տենց բան լինել։ Այդ Գովերտ Ֆլինկը իմ աշակերտներից ամենահիմարն էր, ապուշաց ապուշ, նա իմ հատակին էնպիսի գուլդեններ էր նկարում, որ ես հեռվից նկատում էի՝ կեղծ ա։
Ասում էր՝
- Հիմա ի՞նչ, իմ նկարները կլինեն նրա ինձ կրկնօրինակելու պատճեննե՞րը և ո՞ւմ անունով ես պետք ա դրանք ստորագրեմ։
- Ֆլինկի, եթե ուզում եք որ դրանք ավելի լավ և թանկ վաճառվեն, - խորհուրդ էր տալիս Սիկսը։
Ռեմբռանդտին պետք կգար սենց մի հատ մագնիսական ձող, էդքան հաճախ չկռանալու համար, մտածում, հետո հիշում եմ որ գուլդենները ազնիվ մետաղից էին, էն որ Ռեմռանդտը սպիտակ դեղին ու շագանակագույն գույներով էր նկարում։
Իվան Իվանովիչը ասում ա․
- Գործը եղել ա սենց։ Մի փոքրիկ կազմակերպված խումբ մտել ա մարդկանց մեջ ու ասել են ցույց ենք անում։ Դե մարդիկ էլ կամ ալարել են ցրվել, կամ վերջապես ինչ որ իրադարձության ականատես են իրենց զգացել ու չեն լքել։
ԶԼՄ-ները գրում են երեք հազար ցուցարար, իմ աչքին ավելի շատ մարդ ա երևում հիմա։ Ըստ Իվան Իվանըվիչի վարկածի, կարելի ա եզրակացնել, որ մի բուռ տուրիստ ու որոճացող են ձերբակալել, պատահաբար մի երկու գրպանահատ, որոնց միանգամից բաց են թողել ու ներողություն են խնդրել, անհանգստացնելու համար։
Իվան Իվանովիչը խորհրդավոր ծիծաղում ա։
Ինձ սկսում ա հոգնեցնել մրջյունային քայլերթը, մարդկանց տեսքն, ժխորը։ Որոշում եմ գնալ մի տեղ, ուր բոլորը լուռ են։ Նեղլիկ արահետներով քայլում եմ ու նստում պատահական մի նստարանի, որ հետո պարզվում ա Նատաշա Դռակուլիի գերեզմանի կողքն էր գտնվում (չգիտեմ, ով ա, բայց ազգանունը սիրուն ա)։ Նայում եմ դիմացիս տապանաքարին։ Վիկտոր Արկադևիչի նկարը չկա, բայց Տատյանա Ադոլֆովնան՝ հմայիչ, ալիքավոր մազերով գլուխը թեթևակի հետ գցած ժպտում ա ու երազկոտ աչքերով դեպի երկինք նայում։
Պատկերացնում եմ ինչպես են նրանք իրար գրկած ճոճվում Red Nichols-ի Ida Sweet As Apple Cider-ի տակ (կարար լիներ և Павел Михайлов-ի Надёжный друг-ը, բայց միտքս չի ուզում ավելի իրական լինի ամենը, քան երևակայականն ա)։
Պատկերացնում եմ Տատյանա Ադոլֆովնային, ինչպես ա լացում երբ ամուսնուն զորակոչում են ու նրա դեմքն եմ պատկերացնում, երբ ֆրոնտից ստանում ա ամուսնու մահվան լուրը, ստվերված դեմք, որ տասնմեկ տարեկան Անատոլի Վիկտորովիչը երբեք չի մոռանա։ Երևի 2017-ին իր սեփական մահվան պահին, դեռ աչքի առաջ կլինի էդ դեմքը, անփոփոխ հիշողություններ շարքից։
Դեմ չեն լինի հաստատ եթե ծխեմ, անթառամ ծաղիկները հաստատ չեն խունանա ծխից, իրանց արհեստական թերթերը նույնիսկ անձրևներից չեն գունաթափվել։ Շատ հարդարված տեսք ունի գերեզմանը։ Անատոլիի որդին ա հոգ տանում գուցե, Վիկտորը՝ Տատյանա Ադոլֆովնայի դեմքի հիշողության ժառանգը։
Մտածում եմ Իվան Իվանովիչի մասին, ասենք որ մեռնի, դժվար մի տապանաքար դնեն վրան, որ իմ նման մեկը գա կողքը նստի ու իրա կյանքի մասին հեշտությամբ ենթադրություններ անի։ Իրա գերեզմանն լ ամբողջ քաղաքը կլինի։ Հաջորդ անգամ քայլելուց կմտածեմ բոլոր մինչ այդ ապրած Իվան Իվանովիչների մասին․․․ ու ամբողջ քաղաքը կդառնա հանդարտ ու խաղաղ մի տեղ, ուր եթե մի քիչ երկար նստես կսկսես հարազատություն զգալ, արդեն չեղած մարդկանց հանդեպ, նրանց կարելի ա պատկերացնել, իդեալական պահերի, արտոնյալ իրավիճակներում։ Ձանձրույթը կսերտաճի ինձ, ու իրա դրսևորուները կհերիքեն մի գիրք գրելու համար, բայց եթե ես բավականաչափ տաղանդ էլ ունենամ, ոչ մի բառ չեմ գրի այդ մասին։
Քսանականների երաժշտությունը կախարդական ա․․․

ivy
25.08.2019, 17:42
Գնացել էի Հայաստան (կարելի է ասել՝ մի քանի ժամով)՝ մի ամիս էնտեղ մնացած աղջկաս հետ բերելու։ Վերադարձին կանգնած էինք օդանավակայանում՝ դեպի Վիեննա թռիչքի բաժնեմասում, և արդեն ուղեբեռն էինք հանձնում, երբ մեզ մոտեցան երկու միջին տարիքի տղամարդ, թե բա․
- Մյունխե՞ն եք թռչում։
- Հա,- պատասխանեցի ես՝ միտք անելով, թե որտեղից իմացան։
Միայն հետո պիտի իմանայի, որ նախապես խնդրել էին թռիչքի սպասարկման բաժնեմասում՝ իրենց տեղյակ պահել, եթե տրանսֆերով Վիեննայից Մյունխեն թռչող ուղևոր լինի։
- Ուզում ենք քեզ մեր քրոջ հետ ծանոթացնենք, ինքն էլ ա Մյունխեն թռչում, բայց խամ ա, թող հետդ լինի, տիրություն անես, տանես տեղ հասցնես։
Համաձայնեցի իհարկե, թեև իմ համաձայն լինելը ոնց որ թե ոչ ոք չէր էլ հարցրել։
Վերջին տարիներին առնվազն վեց դեպք եմ հիշում, երբ ճանապարհի ինչ-որ հատվածում որևէ մեկը մոտեցել խնդրել է օգնել իրեն՝ անցնելու տրանֆերն ու արագ հասնելու իր մյուս գեյթին (հետո ինչ, որ իմ գեյթն ուրիշ տեղ էր) կամ ուղեկցել մինչև ուղեբեռ ստանալն ու ելքը։ Հիմնականում՝ հայեր, բայց մի անգամ էլ մի մոլորված ռուս տատիկ էր ինձ պատահել, որը կողքիցս հեռու չէր գնում՝ վախենալով, որ կկորչի։ Հատկապես էդ տատիկին շատ լավ եմ հիշում․ էնքան պուպուշն էր :)
Չգիտեմ՝ ինչի են էդ մարդիկ ինձ պատահում, գուցե ուրիշների հետ էլ է էդպես հաճախ լինում, ով իմանա։
Իսկ էնպես, որ ինչ-որ մեկին ճամփորդության հենց սկզբից պիտի «ուղեկցեի», դեռ չէր եղել։
Ու տարան ինձ՝ իրենց քրոջ հետ ծանոթացնելու։ Ինչպես հասկացա, ամբողջ գերդաստանը եկել էր՝ իրենց Սիրանուշին ճանապարհ դնելու։ Սիրանուշը տեսքից «տան մեծացրած», սուսիկ-փուսիկ, համեստ աղջիկ էր, կարծես՝ երեսունին մոտ, չափսերով՝ աղջկաս հազիվ հասնող։
Ծանոթանալիս ավտոմատ կերպով ձեռքս մեկնեցի, ինքն էլ մի քիչ շփոթվեց ու անվստահությամբ առաջ մեկնեց իր ձեռքը։ Ձեռքսեղմումը իր հարազատների մոտ մի ուրախ ծիծաղ առաջացրեց։
- Առաջին անգա՞մ ես Մյունխեն թռչում,- հարցրեցի ես, որ հասկանամ, թե «խամ» ասելով ինչ նկատի ունեին։
Գլխով արեց։
- Իսկ նախկինում ինքնաթիռ նստե՞լ ես։
- Չէ,- ասեց, ու աչքերում սառած վախ երևաց։
- Վախենալու չի, փորձիր քնել առաջին թռիչքի ժամանակ, իսկ երկրորդը ընդամենը 40 րոպե կտևի, չես էլ նկատի՝ ոնց անցավ։ Օդանավակայաններում էլ հաստատ առանց ինձ էլ գլուխ կհանես, ամեն տեղ ցուցանշաններ են։
- Կողքս որ մեկը լինի, ինձ ապահով կզգամ։
Իր նստատեղերը երկու թռիչքի ժամանակ էլ վերջերում էին, մերը՝ առջևում։ Որոշեցինք, որ դուրս գալիս ամեն անգամ իրեն կսպասենք։ Եվ ինչպես հիմա, էնպես էլ Վիեննայում միասին կանցնենք անձնագրային ու անվտանգության ստուգման մասերով՝ գնալով դեպի գեյթը, Մյունխենում էլ միասին կստանանք ուղեբեռը և կգնանք մինչև էն տեղը, որտեղ իր քույրն իրեն է սպասելու։
Մայրը, որ ահագին տարիքով կին էր, մի քիչ խիստ տոնով, մի քիչ էլ հուզմունքով ցուցմունք տվեց, որ իր էրեխուն անվնաս տեղ հասցնեմ, կարծես ես ինքս էի ինքնաթիռները քշելու։ Դրանից հետո բոլոր եղբայրները (քանի՞սն էին) և մյուսները շարունակեցին մաղթանքները՝ հրաժեշտ տալով իրենց Սիրանուշին, որը Աստծո կամքով ու բարով-խերով գնալու էր հասնել Մյունխենում ապրող իր քրոջը։
Էդպիսի տոհմական արարողակարգից հետո վերջապես անցանք անձնագրային բաժանմունք և հետևից եկող ձայները քիչ-քիչ խլացան։
Սիրանուշը գնում էր լեզվի դպրոցում գերմաներեն սովորելու։ Զգուշացրեցի, որ կարող է անձնագրային ստուգման ժամանակ մի երկու անկապ հարց տան, շատ լուրջ չտանի, հանգիստ պատասխանի։ Ինձ որ էդպես էին արել, երբ առաջին անգամ Մյունխեն էի գնում։
Ձեռքին կապույտ ցելոֆանով, թե սկոչով պինդ փաթաթած մեծոտ պայուսակ էր, որը չափազանց խոշոր էր թվում՝ էդպիսի փոքրամարմին կնոջ համար, ու հա առաջարկում էի բռնել իր պայուսակը։ Բայց հրաժարվում էր ու ճկռելով քարշ տալիս իր բեռը։
Ինքնաթիռից բացի, ամբողջ ճանապարհին միասին էինք, խոսում էինք դեսից-դենից, ինքն էլ հա շնորհակալություն էր հայտնում, որ կողքին ենք․
- Էնքան լավ զգացում ա, որ մենակ չես ու ինքնաթիռից դուրս գալիս մեկը քեզ սպասում ա։
Առաջին թռիչքի ժամանակ իսկապես հաջողացրել էր քնել։ Երանի իրեն․ ես էդպես էլ չսովորեցի ինքնաթիռում քնել։
Երբ արդեն Մյունխենում ուղեբեռն էինք ստանում, Սոնյան հարցրեց․
- Սիրանուշը հիմա քո ընկե՞րն ա, մամա։ Կարո՞ղ ենք իրեն մեր տուն տանել, որ մեզ մոտ ապրի։
- Ինքը երևի կուզենա իր քույրիկի հետ ապրել, բայց մի օր դեռ նորից կարող ենք հանդիպել։
Ամենահավես պահն էն էր, երբ հանդիպեց քրոջը, էդ ոնց էր ուրախացել ու հուզվել։ Մեկ էլ քրոջ մոտից պոկվեց, վազեց դեպի մեզ ու թռավ ընկավ վիզս՝ թուշիկս պաչպչելով․ թե որ մի քանի ժամվա ծանոթն էր ինձ կյանքում էդպես պաչպչել :)

Որ մտածում ես, իրականում բան չես արել՝ դու քո ճամփով գնացել ես, բայց մարդ ինչ լավ էր զգացել, որ իր առաջին թռիչքի ժամանակ (էն էլ դեպի լրիվ նոր, անծանոթ կյանք տանող) մեկը կողքին էր եղել։

Ներսես_AM
26.08.2019, 11:26
Գնացել էի Հայաստան (կարելի է ասել՝ մի քանի ժամով)՝ մի ամիս էնտեղ մնացած աղջկաս հետ բերելու։ Վերադարձին կանգնած էինք օդանավակայանում՝ դեպի Վիեննա թռիչքի բաժնեմասում, և արդեն ուղեբեռն էինք հանձնում, երբ մեզ մոտեցան երկու միջին տարիքի տղամարդ, թե բա․
- Մյունխե՞ն եք թռչում։
- Հա,- պատասխանեցի ես՝ միտք անելով, թե որտեղից իմացան։


Ինձ հետ հակառակ ուղղությամբ էր մեկ ամիս առաջ։ Մի միջին տարիքի կին մոտեցավ, հավանաբար, որ հայերեն ենք խոսում։
– Երևա՞ն եք թռչում։
– Հա,– մտածեցի ինչ որ բան են ուզում ուղարկեն‎։
– Վա՜յ, ինչ լա՜վ ա։ Մայրս էլ ա գնում, որ խնդրեմ իրեն կօգնեք Թիֆլիսում ինքնաթիռը փոխելուց, որ չկորի, չուշանա։ Արանքը շատ կարճ է։
Դե իհարկե ինչ խնդիր կա։ Մենք գնում ենք, ինքն էլ մեզ հետ կգա։ Տատիկն արդեն հանձնել էր ճամպրուկը, ու անցել էր անվտանգություն։ Էս կինը մեզ հազար անգամ շնորհակալություն ասեց։ Զանգեց տատիկին ասեց որ մենք կգանք իրեն կգտնենք ու կուղեկցենք։ Վերջը գնացինք գտանք մեր տատիկին, լրիվ «божий одуванчик» :D
Վերջը մեր թռիչքն ահագին ուշացավ, երկու թռիչքների արանքում էլ ընդամենը մեկ ժամ տասնհինգ րոպե էր։ Թիֆլիսիում իջանք ու արդեն հույս չունեինք, որ Երևանի ինքնաթիռին կհասնենք։ Իհարկե ոչ մեկի մտքով իրենցից չանցավ որ գոնե գան ցույց տան ուր պիտի գնանք։ Աշխատողներից մեկն օրինակ առաջարկում էր անձնագրային ստուգումն անցնել հետո փնտրել մեր ինքնաթիռը :D Բարձրախոսներով էլ հայտարարում են, որ Երևան թռնողները արագ մոտենան ինքնաթիռին։ Վերջը հասանք Երևանի ինքնաթիռին, բոլորը՝ անձնակազմից սկսած ուղևորներով վերջացրած դուդուկ դեմքերով մեզ են նայում, իբր ձեր պատճառով մեզ ուշացնում են, կարծես մենք էինք մեղավոր, որ իրենց ինքաթիռն ուշացել էր։
Հասանք Երևան, մեր ուղեբեռը ի ուրախություն մեզ հասցրել էին տեղափոխել հավանաբար որովհետև նախավերջինն էինք հանձնել ու ամենավերջում էր մտել ինքնաթիռ։ Իսկ տատիկինը չկար ու չկար։ Տենց գնացինք տատիկին էլ օգնեցի որ կորած ուղեբեռի տեղում հայտը լրացնի‎։ Ինքն էլ վատ ա զգում ասում ա, էլ մի սպասեք ինձ, գնացեք դուք, էսքան էլ որ օգնեցիք շատ շնորհակալ եմ։ Բայց դե էշը կերել էին հո պոչըից չէինք խռովելու։ Տատիկը անընդհատ շնորհակալություն էր ասում ու նեղվում որ էդքան մեզ նեղություն տվեց։ Չնայած ոնց Այվին ասեց, ինչ նեղություն մենք գնում ենք մեր ճամփով, ինքն էլ մեր հետ գալիս է։ Էդպես դուրս եկանք, տատիկին կարծես թե մի հինգ հոգի էին եկել դիմավորելու։ Գրկախառնվում են, Էս տատիկը փորձում է ցույց տալ մեր կողմը «էս երեխեքը ինձ բերին հասցրեցին»‎։ Իսկ նրան դիմավորող տղամարդիկ տատիկին ուղղորդեցին դեպի ե‎լքը։ Տատիկը հա պտտվում հետ էր նայում։ Իսկ դիմավորողներին երևի պալոժ չէր մոտենալ շնորհակալություն ասելը։

Ծլնգ
31.10.2019, 19:16
Սառցադաշտի նախասրահում նստած չմուշկներս եմ կապում, դիմացի նստարանին էլ երկու խոր բիձուկ արդեն պատրաստվում են գնալ սառույցի վրա։ Էն կարգի խոր, որ մեկը հազիվ ա քայլում, բայց սառցի վրա սահելը մոտը լավ ա ստացվում :)) լրիվ էն ռուսական անեկդոտ կա է, որ ծեր տատին ջահել բժիշկին ասում ա՝ ջանս, ինձ կուստոթերապիայի ուղարկի, էս բժիշկն էլ թե բա՝ այ տատի, խելքդ գցե՞լս ես լրիվ, հազիվ ես ոտի վրա կանգնում, էն էլ՝ հա բայց հո պառկել դեռ կարողանում եմ :D ․․․ հա ուրեմն էս հազիվ քայլող բիձուկը մյուսին հարցնում ա․
― Թափված տերևների վիճակը ո՞նց ա բակումդ։
― Ոռի, ո՞նց պիտի լինի, - հետն էլ նայում ա վրես, ու երկուսս էլ քանդվում ենք ծիծաղից։
Մյուս բիձուկն էլ մեր հետ ժպտալով շարունակում ա․
― Հա, իմ մոտ էլ․ ամեն մի անկյուն ու պուճաղ չոր ու թաց տերևներ են թափված։ Երբեք ժամանակ չի լինում փոցխելու, հա տեղը ուրիշ մի ավելի կարևոր բան ա լինում անելու։
― Բա դրա համար էլ ստեղ ենք, շե՛ֆ, ― ասում ա մյուսը, ու խորամանկ ժպիտով գնում սառույցի վրա՝ իր փայ թերապիայի հետքերով։

Ծլնգ
13.11.2019, 19:51
— Գիտե՞ք՝ ե՞րբ մարդկությունը երկիր մոլորակի կլորության առաջին անժխտելի ապացույցը ունեցավ։
— Ըըըը, ՞՞՞՞, եսի՞մ։
— Մի դասախոս ունեի, ի դեպ բավականին տափակ անձնավորություն էր, ով ասում էր, թե առաջին ապացույցը ստացանք Յուրի Գագարինի թռիչքի ժամանակ, երբ մարդն իր աչքով տեսավ կլոր մոլորակը։ Բայց դե սա էլ է հիմարություն. առաջին անհերքելի ապացույցը ստացանք մոլորակի ամբողջական շրջանավարկման փաստով՝ Մագելանի արշավագնացությամբ։
— Ուուու... գիտե՞ս ով է իմ ամենասիրած աշխարհագնացը։
— Ո՞վ։
—Ամերիգո Վեսպուչին...
— ՞՞՞՞
— Որտև իրա անունը դպրոցի վրա էր։
— ?! Իրա անունը ամբողջ անիծյալ մայրցամաքի վրա է...

ivy
01.12.2019, 14:28
Քրիստինան

Քրիստինան անիմացիոն ֆիլմի կերպար էր հիշեցնում, ու փորձում էի տեղը բերել, թե ում։ Ոսկրոտ մարմնի վրա՝ խիստ կոնտրաստային կլորիկություններ, անհավանական մեծ աչքեր ու դեմքի գունատությունն ընդգծող մուգ մեյքափ, իսկ պատկերն ամբողջացնում էին տարօրինակ սևությամբ մազերը, որոնք բնականից հավանաբար ուրիշ գույնի էին։
Ընկերն իր IT-ական աշխատանքից էր ոգևորված պատմում, Քրիստինան էլ լուռ անտարբերությամբ կողքը նստած ինչ-որ բան էր ուտում՝ առանց որևէ մեկիս նայելու։ Իսկ ես աչքս չէի կարողանում կտրել իրենից․ էնքան հետաքրքիր կերպար էր թվում։

Տեսնելով, որ եթե էսպես շարունակվի, նա էդպես էլ ոչ մի բառ չի փոխանակի հետներս, որոշեցի մի քիչ խոսեցնել․
— Դու էլ ես IT-ո՞ւմ,— հարցրեցի։
— Չէ,— պատասխանեց բացահայտ ձանձրույթով,— ես թաղման բյուրոյում եմ։
Մաքսը, որն էդ պահին կողքներս էր, միանգամից վրա բերեց․
— Ծաղկող գործ է, կարևորը գործակալության համար ճիշտ թաղամաս ընտրել, որտեղ հիսունն անց մարդիկ մեծամասնություն են կազմում։
— Անպայման չի,— ասաց Քրիստինան,— լավն էն է, որ բոլորն էլ մեռնում են՝ ահել, թե ջահել, պատվերների պակասություն չկա։
Ու էդ պահին տեղը բերեցի, թե ում էի իրեն նմանեցնում՝ corpse bride (https://www.google.com/url?sa=i&url=https%3A%2F%2Fpicsart.com%2Fi%2Fsticker-tim-burton-corpse-bride-dead-wedding-sticker-blue-278978891033211&psig=AOvVaw3oRng-UvWkczjdpb-vK6Dg&ust=1575269726435000&source=images&cd=vfe&ved=0CAIQjRxqFwoTCJiVxZrvk-YCFQAAAAAdAAAAABAV)-ին․ դեռ երբևէ չէի տեսել որևէ մեկին, ով արտաքնապես էդքան հստակորեն պատկերեր իր գործի բնույթը (ու կլինետների՞ն)։

Մաքսը մանրից հեռացավ մեր կողքից։
Իսկ իմ հետաքրքրությունը գնալով աճում էր։ Սկսեցի վրա-վրա հարցեր տալ․ առաջին անգամ էի հանդիպում թաղման բյուրոյի աշխատակցի՝ էն էլ էդքան հետաքրքիր կերպարի մեջ, ու ուզում էի ամեն ինչ իմանալ իր աշխատանքի մասին։
Երևի նկատելով անկեղծ հետաքրքրությունս՝ սկսեց ահագին մանրամասն պատմել իր գործից։ Պարզվեց՝ հերթափոխով են աշխատում՝ ներառյալ գիշերային ժամերն ու շաբաթավարտը:
— Չես իմանա՝ ով երբ կորոշի մահանալ, պիտի միշտ տեղում լինես։ Ամենաառատ սեզոնը սովորաբար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն են, մեկ էլ՝ գարնան սկիզբը։
— Իրականում կարգին ծանրաբեռնված գրաֆիկով աշխատանք է,— ավելացրեց Քրիստինայի ընկերը, որը հիացմունքով ու մի տեսակ հպարտությամբ էր նայում ընկերուհուն, մինչ նա պատմում էր իր գործի մասին։

Պատմեց, որ իրենք կազմակերպում են թաղման հետ կապված ամբողջ արարողությունը՝ սկզբից մինչև վերջ․ երբեմն մահացածի հարազատներն առաջինն իրենց են զանգում՝ նույնիսկ մինչև բժիշկ կանչելը։
— Ես իհարկե բժիշկ չեմ, բայց դիակի աչքերը փակել կարող եմ, մինչև բժիշկը տեղ հասնի ու մահը պաշտոնապես արձանագրի։ Հետո սկսվում է թաղման հետ կապված պատրաստությունը, որը ցավոք արդեն կենդանի մնացածների հետ պիտի կազմակերպես, իրենք էլ՝ չգիտես ոնց իրենց կպահեն։ Մարդ կա՝ ձայն չի հանում, լուռ նստած է, ինչ խոսես՝ ռեակցիա չկա, մարդ կա՝ լացուկոծի մեջ է, մեզ էլ արգելված է լացել հետները, բայց դա ինձ համար ամենևին էլ դժվար չի։ Իսկ ամենատարածված սցենարը իրար ուտող հարազատներն են․ դե սովորաբար ոնց որ լինում է ընտանիքներում, ու էդ բոլոր կրքերը՝ աչքիդ առաջ, որովհետև մի քանի օր հետներն ես ու ինչի ասես ականատես չես լինում։ Կան նաև բացառիկ պահանջներով մարդիկ, որ օրինակ ուզում են՝ դագաղը անպայման բավականաչափ փափուկ լինի, ու սկսում են հերթով բոլոր դագաղների մեջ պառկել՝ մինչև գտնում են ամենափափուկը, որը հարմար կլինի դիակին։

Էդ ամենը էնպիսի անտարբեր հանգստությամբ էր պատմում՝ կողքից էլ մի բան ծամելով, որ մտածում էի՝ երևի արդեն էնքան է պատմել, զահլեն գնացել է, ու դե հետն էլ իր սովորական առօրյան է, որի մեջ ինքը հավանաբար ոչ մի առանձնահատուկ բան չի տեսնում։ Իսկ ես ականջներս սրած լսում էի ու հա նոր հարցեր տալիս։
Վերջը սեղանի ամբողջ ուտելիքը սպառվեց, պատմություններն էլ կամաց մոտեցան ավարտին։
Բայց իմ նեկրոֆիլ պահանջներին լիովին հագուրդ տալ էդպես էլ չստացվեց․ ոչ Քրիստինայից կշտացա, ոչ էլ իր պատմություններից։ Արդեն մի քանի ամիս է անցել, իսկ ես դեռ հույսով սպասում եմ, որ նորից ենք հանդիպելու, ինքն էլ նույն սառնությամբ շարունակելու է պատմել մեռելների և նրանց կենդանի հարազատների մասին, որոնց հետ ցավոք ստիպված է ավելի շատ աշխատել, քան մեռածների հետ։

LisBeth
01.12.2019, 20:26
Մի հատ սենց ծանոթուհի ես էլ ունեի, ինքը պաթանատոմ էր, էդ ոնց որ էն բեթար տեսակն ա։ Ու իրա մասին դժվար էր ասել, ո՞րն ա եղել սկզբում, մասնագիտության ընտրությունը, թե սառնասրտությունը։ Ամեն ուրբաթ փաբում էր, գունատ, նիհար, անտարբեր ու անէմոցիա դեմքով։ Բայց ամեն ինչ փոխվում էր, երբ խմում էր ու սեղաններին ինքնամոռաց պարում: Ժպտում էր․․․ տենց, էն ժպիտներից, մի երգի տևողությամբ։

Ծլնգ
02.12.2019, 12:57
Այս թեմայով մի չքնաղագույն ճապոնական ֆիլմ կա (https://www.akumb.am/showthread.php/57807-%D5%84%D5%A5%D5%AF%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-Departures-Okuribito)։

ivy
13.05.2020, 14:29
Երեք տատիկներն ու իշաոտնուկի զրույցները

Մեր պստիկ շենքի երեք տատիկները նստում էին բակի երկար իշաոտնուկին ու ժամերով խոսում աշխարհի նիստուկացից։

Շուշիկը պատմելու վապետ էր։ Գրել-կարդալ չգիտեր ու գիտելիքների ծով չէր, բայց դրա փոխարեն մի էնպիսի՜ գունավոր երևակայություն ուներ, որ էլ չասած։ Կրթության պակասից մնացած խոշոր անցքերն իր մոտ փակված էին միստիկ կարկատաններով, ու ինչքան էլ անիրական թվային իր պատմածները, միևնույն է, բերանդ բաց լսում էիր։ Պատմելիս տրվում էր բոլոր դետալներին, կերպարներին ու նրանց երկխոսությունների տոնայնությանը։
Հաճախ էր պատմում իր դաղեթեցի տատիկից, թե ոնց էին միասին անտառ գնում՝ տանձ ու զկեռ հավաքելու, և թե ինչ արկածների էին հանդիպում ճանապարհին։
Խոսքի մեջ տարբեր բարբառներ էին խառնված․ իր աշխարհն էլ տեղավորված էր Դաղեթի անտառների, Թիֆլիսի հայկական թաղերի ու Երևանի «նոր քաղաքակրթության» սահմաններում։
Էս մի տատիկի մասին դեռ շատ երկար կարող եմ գրել, որովհետև իմն էր, ու լավ գիտեի իրեն, բայց էստեղ կընդհատեմ իր մասին պատմությունս ու կանցնեմ մյուսին։

Մարգոն բարձրախոսն էր, գոռգոռանը, հայհոյողն ու հռհռացողը։ Հայերեն բավականին ուշ էր սովորել, ու էդպես էլ օտար լեզու էր մնացել իր համար։ Բայերի ժամանակաձևերն ու դեմքերը հաճախ խառնում էր, բայց մեր ականջը սովորել էր իր խոսքին, ու ասածներն էլ լրիվ հասկանում էինք, չնայած երբեմն շատ զվարճալի էին թվում քերականական սխալները․ երբևէ «սխալ հայերեն» լսած չկայինք։
Խոսքը զարդարելու համար հաճախ ռուսերեն ասացվածքներ կամ հայհոյանքներ էր ներս գցում։ Հայերեն էլ էր հայհոյում, բայց բոլորն ուրախ էին, եթե բանը դրան չէր հասնում։
Մի ահռելի չափսերի կին էր, բայց անսպասելիորեն արագաշարժ ու ճկուն։ Իշաոտնուկին նստելիս՝ կեսը գրավում էր, կողքն էլ միշտ ջուր էր դնում մածնի շշով, որը մենք ժամանակ առ ժամանակ նորից էինք լցնում իր համար, որովհետև անընդհատ ծառավ էր։

Կիման մեջների կրթվածն էր․ գրքեր ու թերթեր էր կարդում, քաղաքական լուրերին հետևում։ Հետն էլ աշխարհ տեսածն էր․ ժամանակին ահագին ճամփորդել էր սովետական երկրներով, ասում են՝ նույնիսկ առանց ամուսնու ուղեկցությամբ։
Երբեմն սուրճի հետ սիգարետ էր փստացնում ու ջահել աղջիկներին խորհուրդ տալիս՝ տղամարդ ընտրելու հարցում։ Ընտրության պարամետրերի իր ցուցակում «բոյով-բուսաթով-ջանով-ջանդակով»-ն առաջին տեղում էր, հետո գալիս էին մնացած արժանիքները։ Տղամարդկանց մասին խոսելիս՝ հաճախ խորամանկ ժպտում էր, ու դժվար էր հասկանալ՝ լուրջ է ասում, թե չէ․ լավ հումոր ուներ Կիմա տատիկը։
Իշաոտնուկի զրույցներում նա իր երկու հարևանուհիներից երբեմն կարգին նյարդայնանում էր, ալեկոծվում ու թողնում գնում։ Բայց շատ չանցած՝ նորից դուրս էր գալիս, նստում կողքները ու շարունակում հետները զրից անել, կարծես թե ոչինչ էլ չէր եղել։

Թե ինչ թեմաներ կարող էին միավորել էդ երեք կանանց, երևի դժվար չի գուշակել։ Կենցաղ ու բամբասանք։
Թոփ-թենի մեջ մտնող թեմաներից էին «հիմիկվա հարսները», «եփել-թափել, ճաշ-մաշ», «շուկա ու գներ», «բա առաջ սե՞նց էր, հեյ գիդի ժամանակներ», «բա իմացե՞լ ես»։
Հատկապես «բա իմացել ես»-ը լրիվ ականջ դնելու զրույցներ էին։
Շուշիկը բամբասանքի արվեստը հասցնում էր պրոֆեսիոնալիզմի։ Հարուստ խոսքուբառ, վառ երևակայություն, մանամասներ բաց չթողնող սուր աչք։ Մարգոն կողքից շախ էր տալիս թունդ խոսքերով ու բարձր ձայնարկությամբ, Կիման էլ իր գրագետ հիմնավորած կարծիքն էր արտահայտում, որը գնալով լարված տոներ էր հետը բերում, որովհետև նախորդ երկուսի ալիքներին հեչ չէր բռնում։ Ու երբ Կիման թողնում գնում էր, երկուսը կամաց անցնում էին նրա մասին բամբասելուն, մինչև որ նորից հետ էր գալիս՝ վերականգնելով հարևանական դարավոր համերաշխությունը։

Մենք էլ դեռ երեխա էինք ու խաղում էինք կողքները՝ ժամանակ առ ժամանակ հատուկ կամ պատահաբար լսելով, թե ինչեր են խոսում։
Էդ զրույցների ժամանակ էր, որ իմացա «Չարենցի եղնիկի» մասին։ Հավանաբար մյուս երեխաներն էլ գիտեին, որովհետև երբ «եղնիկն» անցնում էր փողոցով, բոլորս քար կտրած նրան էինք նայում՝ շունչներս պահած ու առանց որևէ բառ փոխանակելու։
Էդ կնոջ իրական անունն էդպես էլ չիմացա։ Միայն էն գիտեի, որ իմ տեսած բոլոր կանանցից շատ տարբերվում էր։ Հագուստն ուրիշ էր մեր մամաների հագածից, դեմքի արտահայտությամբ էլ նման չէր «հիմիկվա հարսներին»։
Ահագին բարձրահասակ էր Չարենցի եղնիկը ու կարճ մազեր ուներ, սլացիկ ոտքերն էլ խիզախորեն ցուցադրում էր կարճ փեշերի տակից։ Հագին միշտ սիրուն կոշիկներ էին ու անթերի կալգոտկաներ (իսկ մեզ սովորեցնում էին, որ հատ գնացած կալգոտկաները կարելի է կարել ու նորից հագնել)։
Քայլում էր ձիգ և ինքնավստահ ու կողքերն ընդհանրապես չէր նայում։ Հաճախ տեսնում էինք նրան ինչ-որ (կամ նո՞ւյն) տղամարդու ուղեկցությամբ։
Իշաոտնուկի զրույցներից գիտեի, որ ամուսնացած երբևէ չէր եղել ու վաղ տարիքում «առանց հոր» երեխա էր ունեցել, ինչն ութսունականների հայ իրականության համար երևի մահացու մեղքերի շարքում էր։

Եղնիկի մասին տատս շշնջալով էր խոսում՝ ինտրիգային տրամադրությունից հետզհետե նեղացող աչքերով։ Ու ես էլ, արդեն առանց թաքցնելու հետաքրքրությունս, նստում էի գետնին՝ հենց իշաոտնուկի մոտ, ու փորձում ոչ մի բառ բաց չթողնել։
― Այ ախչի, վեր կաց գեդնիցը, մեջքդ կսառացնես,― նախատում էր տատս։
Ինձ դեռ փոքր հասակից էին փորձում սովորեցնել, որ «մեջք սառացնելու» պատճառով աղջիկները հետագայում երեխա չեն ունենում։

Բայց հեքիմային դասերն ու թաղային բժշկությունն արդեն ուրիշ թեմա է, որի մասին գուցե մի ուրիշ անգամ պատմեմ։

Ծլնգ
08.06.2020, 19:59
անկապ օրագրում էի մտածում գրել (https://www.akumb.am/showthread.php/58843-%C2%AB%D4%B1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A4%D5%B8%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A2%D5%A1%D5%AA%D5%B6%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2603749&viewfull=1#post2603749), բայց գրելուց հասկացա, որ ավելի մանրապատումային ա...

Մի քանի օր առաջ կոլեգաս մի լիստով էլ-նամակ էր ուղարկել՝ «Ինչպիսի՜ հաջողություններ» սաբջըքթով, մեջն էլ մեն-մեկ հղում։ Այդ հղումով գնացի...

այստեղ մի փոքր կոնտեքստը նկարագրող շեղում անեմ... ԱՄՆ-ում կան կանանց քոլեջ-համալսարաններ, որոնց մեծ մասը պատմականորեն ստեղծվել են եղած համալսարաններում կանանց չընդունելու պատճառով, դրանց մի մասն էլ ժամանակի հետ մեկտեղ դարձել են երկսեռ ընդունելությամբ, բայց մի ահագին մասն էլ շարունակում է մնալ միայն կանանց համար։ Ու ի դեպ սա ԱՄՆ-ում թույլատրվող խտրականության ձև է. կրթական հաստատությունները կարող են լինել միասեռ. իրականում մենակ 1-2 արական համալսարան կա, բայց ասենք մի 20-30 կանանց... չխորանանք սա լավ ա, թե վատ, էս դարում պիտի լինեն, թե չէ, բայց ասեմ, որ ասենք STEM մասնագիտություններով այս կանանց համալսարանները շատ ավելի բարձր տոկոսայնություն ունեն քան երկրի միջինը, տոկոսային ավելի շատ շրջանավարտներ են գնում մագիստրատուրա-ասպիրանտուրա, քան երկրի միջինը ու տենց, այսինքն լուրջ նպաստում են գենդերային բացակի նվազմանը։ Սրանց հետ մեկտեղ, ԱՄՆ-ում կան այսպեց կոչված Historically Black Colleges and Universities (HBCUs), որոնք ստեղծվել են օրենսդրական սեգրեգացիայի պայմաններում սևերին բարձրագույն կրթության հնարավորության համար։ Սրանց մեծ մասը ԱՄՆ-ի հարավում են, ու հիմնականում ծառայում են ցածր խավերի սևերին բարձրագույն կրթության ապահովման համար, քանի որ այսօր միջին և բարձր խավի սևերը հնարավորություն ունեն մյուս, մեծամասամբ ավելի լավ ֆինանսավորվող ու բարձր պրեստիժով, համալսարաններ էլ գնալ։ Ու կան նաև մի քանի կանանց HBCU հաստատություններ, որոնք ընդունում են մենակ կանանց՝ հիմնականում սև (ընդունելությունում ռասայական խտրականությունը ԱՄՆ-ում արգելվում է, բայց փաստացի շատ քիչ ոչ-սևեր են այդ հաստատությունները գնում)։

Հա, ուրեմն էլ-նամակի հղումը... տանում էր մի այսպիսի կանանց պատմականորեն սևերի համալսարանի «ավանդական արական» մասնագիտությամբ շրջանավարտների ցանկի, ովքեր հետագայում Ph.D. են ստացել։ Ու ասեմ, որ նույնիսկ հզոր էլիտար համալսարանների համար այդ ցանկի երկարությունը կլիներ նախանձելի։ Ու այդ հաստատության մասին գիտեի, իրենց կոնկրետ այդ հաջողության մասին էլ գիտեի, այդ հաջողության շարունակողներից մի քանիսին էլ եմ անձնապես հանդիպել (այդ գերազանցության համակարգի սկիզբը մի 100 տարի առաջ ա դրվել, բայց այդքան ժամանակ պահվել ու շարունակվել ա)... բայց այդ ցանկով սկսեցի գնալ, ու մի պահ հասկացա, որ փորձում եմ այդ ցանկի կանանց վրա մտովի մասնագիտական կեղտ բռնած լինել (ահ, էս մեկը Ph.D.-ից հետո բան չի արել, էն մեկը ստից համալսարանում ա Ph.D. ստացել, էն մյուսը մասնագիտության հետ համարյա կապ չունեցող ոլորտ ա տեղափոխվել ու տենց)։ Հիմա չգիտեմ, իսկապես փորձում էի կեղտ բռնած լինել, թե մասնագիտության մերիթոկրատիկ բնազդ ա, ու այդպես կանեի մեկ այլ ցանկի մասնագետների նկատմամբ էլ, բայց միգուցե նաև նրանից ա, որ Հայաստանում մեծանալսովորելուս իրականության մեջ այդ մասնագիտության կանանց մենակ ծաղրում էին՝ ամուսնության համար դիպլոմ ա ստանում, բան... բայց փաստը մնում ա փաստ, որ սև կանանց անուններով ու նկարներով մի երկար մասնագիտական ցանկը դիտելիս մոտս բնազդ էր առաջ եկել իմ ներքին առավելության զգացողությունս այդ ցանկում ընդգրկվածների նկատմամբ վավերացնելու... ու ցավալի էր նաև այն, որ այդ ցանկում ընդգրկված մի երկուսի հետ անձնական ծանոթություն-հարաբերություններ էլ ունեմ ու համարում եմ փայլուն մասնագետներ...

ivy
18.06.2020, 18:05
Մահվան ու թաղման արարողությունների հետ կապված ահագին վառ հիշողություններ են մնացել մանկությունից․ մտածում էի «Մեռելապաշտություն» (https://www.akumb.am/showthread.php/65396-%D5%84%D5%A5%D5%BC%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?highlight=%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A5%D5 %AC%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6) թեման թարմացնել, բայց վերջը որոշեցի էստեղ գրել, քանի որ հատուկ անուն տալ չեմ ուզում ոչ երևույթին, ոչ դրա հետ կապված հիշողություններին։

Երբ փոքր էի, մահվան թեման ինչ-որ խորհրդավորություն ու առեղծված ուներ իր մեջ, գուցե դեռ մինչև հիմա էլ ունի։
Կարծում եմ, տատս էլ էր ահագին տարված էդ թեմայով, որովհետև հաճախ էր պատմում մահվան դեպքեր՝ կիսաիրական-կիսագերբնական մանրամասներով։ Մեռելների թեման մեր տանը տաբու չէր, ու մենք էլ փոքր հասակից զանազան-զարմանազան սարսափ պատմությունների ունկնդիր էինք։ Տատս կարող էր երկար-բարակ պատմել, թե ոնց էր էս ու էն մարդը, ում ինքն անձամբ էր ճանաչում կամ ում մասին եսիմ ումից էր լսել, ճակատագրի բերումով մորթվել, վառվել, խեղդվել կամ ուրիշ մի ձևով մահացել։ Եվ էդ ամենը՝ գունավոր նկարագրություններով ու թերևս չզսպված բավականությամբ։
Բայց մի տաբու ամեն դեպքում ունեինք․ տարիներ առաջ պապիկիս մայրը, որի չնաշխարհիկ անունը ես պիտի ժառանգեի, ութսունքանի տարեկանում կախվել էր՝ ինքնասպան լինելով, ու դրա մասին խոսելն արգելված էր մեր տանը։ Էդպես էլ հաստատ չիմացա, թե էդ պատկառելի տարիքի կինն ինչու էր որոշել կյանքին վերջ տալ, բայց թաքուն փսփսոցներն ասում էին, իբր թե չէր կարողացել դիմանալ սիրատենչ ամուսնու սեռական նկրտումներին, որոնք ծերունական տարիքում անվերջանալի տանջանքի էին վերածվել։

Անցյալից եկող մեռալապատումներից բացի, տատս ուշադրությամբ հետևում էր նաև իր շրջապատի ընթացիկ մահերին։ Հատկապես մեր թաղի թարմ մեռելներն իր օրվա գլխավոր թեմաներից էին։ Ինչքան ջահել էր մահացողը, էնքան ավելի թնդացող էր թեման։ Ինքն անպայման իմանում (կամ մոգոնո՞ւմ) էր մահվան բոլոր մանրամասներն ու օրերով խոսում դրանց մասին։
Հատկապես մի երիտասարդ կնոջ մահ եմ լավ հիշում, քանի որ ահագին երկար ժամանակ մեր զրույցների նյութն էր։ Մեզնից մի քանի շենք էն կողմ էր ապրում, ու ես իրեն չէի ճանաչում։ Տատիկս պատմում էր, որ նոր էր «մարդու գնացել» ու «էրեխով էր», իսկ սկեսուրը ոչ մի անգամ բժշկի չէր տարել, ինքն էլ ժամանակ առ ժամանակ ինչ-որ գանգատներ էր ունեցել արյունահոսության, բայց բանի տեղ չէին դրել, և պտուղը մահացել էր՝ մնալով ներսում, ու ինչ-որ ժամանակ հետո նաև մոր մահվան պատճառն էր դարձել։ Չգիտեմ էլ իրական էր էդ ամենը, թե տատիկիս հորինածը, բայց իր պատմածի բոլոր մանրամասները դեռ հիշողությանս մեջ են։

Ինչպես էդ կնոջ, էնպես էլ թաղի մյուս մահերի դեպքում բոլորս հետաքրքրությամբ սպասում էինք թաղման արարողությանը։ Մեզ միշտ հանում էին փողոց, որ մոտիկից հետևենք, թե ոնց են դագաղը դուրս բերում տնից ու ամբողջ ազգուտակի ուղեկցությամբ շատ դանդաղ, երկար քայլքով տանում մինչև փողոցի ծայրը կամ նույնիսկ շարունակում քայլքը այլ փողոցներով։ Սովորաբար նվագախումբ էլ էր լինում հետները, ու ամբողջը մի մեծ իրադարձության էր վերածվում, որին հետևում էին փողոցում կանգնած տասնյակ մարդիկ։
Դեռ հեռվից լսում էինք «ցըմ-ցըդըմ»-ի ձաներն ու համակ ուշադրություն դառնում։ Հատկապես կարևոր էր տեսնել դագաղի պարունակությունը, ինչպես նաև ուշադիր հետևել լացերին ու ճիչերին՝ փորձելով գուշակել, թե հեկեկողներից ով ինչ ազգակցական կապի մեջ էր հանգուցյալի հետ։

Հիմա դժվար է վերծանել, թե ինչու էր էդքան կարևոր ամբողջ արարողությանը մոտիկից հետևելը։ Մանկական հետաքրքրությո՞ւնն էր պատճառը, մահվան հետ կապված միստիկ պատկերացումնե՞րը, տատիկի տպավորիչ պատումնե՞րը, թե՞ ուրիշ մի բան։
Թեև մահվան թեման մինչ օրս էլ հետաքրքիր ու ձգող է, հիմա դժվար թե ուզենամ ներկա գտնվել անծանոթ մարդկանց թաղումներին ու ուսումնասիրել դագաղում պառկած դիակները։
Բայց տատիկիս պատմությունների նման ուրիշ պատումներ հիմա էլ եմ հավեսով լսում։ Ափսոս միայն, որ էդ պատմություններ անողները հատուկենտ են, իսկ դե տատիկիս էսպես թե էնպես հասնող չի լինի։

տեսիլք
31.07.2020, 04:16
Երբ Նանսին էկավ ինձ դիմավորելու, ջերմությունս արդեն չափված, կազմ-պատրաստ էի: Վերելակին մոտենալուց գլխի ընկավ, որ դիլեմա ունենք՝ վերելակով մի անձից ավել չէր թույատրվում, իսկ շենքը ահռելի էր, ճանապարհներն էլ՝ շատ: Մինչ ինքը մտածում էր, թե ինչ ճամփա բռնենք, աստիճաններին բազմած էրկու հսկա մարմարե առյուծներին էի նայում` մտքով զովանում: Երբ մտավոր ուզեցույցը կազմեց, ճամփա ընկանք, բայց ճանապարհը շեղեց տարավ նախ հոգաբարձուների սենյակը: Ահռելի էր, առաստաղը՝ լավ բարձր, կահավորանքն էլ՝ հնամենի, իսկը թանգարան։ Վիկտորիա թագուհին իրեն էդ սենյակում հաստատ իր տանը կզգար: Նանսին հեռախոսը հանեց սկսեց նկարել, մինչ ես պատուհանից քաղաքին էի նայում: Պատերից մեկը մատնացուցեց, թե բա վերջերս են վերանորոգել, նախկինում մարմարե պատ էր էղել, հետևում էլ բաղնիք, որ հին ժամանակներում հոգաբարձուները ձիով քրտած գան՝ լողանան: Տեսնես հիմա էդ հոգաբարձուների հոգիները ո՞ր բարձերին էին հանգչում, մտածեցի, ու հայերեն մտածող կոճակս անջատեցի: Հետո Նանսին հիշեց, թե ինչի համար էինք հավաքվել ու տենց ճամփան շարունակեցինք մինչև իրա անկյունը, որ գրեթե ամբողջովին թաքնված էր գրքերի ու թղթաբրգերի շարքերի հետևում: Սեղանի մի անկյուն ու մի էրկու աթոռ դատարկ էր, էրևում էր, որ պատրաստվել էր մինչև գալս։ Մի 4 ժամ տևող հարցազրույցից հետո ինձ ուղեկցեց մինչև գետնանցում, որ ստորգետնյա գնացքները ինձ քաղաքի կենտրոնից փախցնեին արվարձաններ։ Բաժանվելուց խոսատացա հայկական դհոլի նկար ղրկել, աֆրիկյան թմբուկների վրա ա պարապում, հետաքրքրել էր։ Հետդարձին պատկերացրի գերեթե 70 տարեկան կարմրահերին մինչև գոտկատեղը հասնող փարթամ մազերը ուսերին թափած թմբուկ նվագելուց, ակամայից դեմքիս ժպիտ հայտնվեց։

ivy
29.12.2022, 22:18
Երկու դրվագ կա, որ պտտվում է գլխումս արդեն քանի օր է, երևի արժի սա էլ հանձնել «թղթին»՝ տարին ավարտին հասցնելուց առաջ։

Մեկը մեր թիմի սուրբծննդյան հավաքի ժամանակ էր, երբ նստած զրուցում էինք էստեղից-էնտեղից, ու ոնց եղավ՝ Նինան սկսեց իր 25-30 տարի առաջվա կյանքից պատմել, երբ երեք փոքր երեխա ուներ, երկուսը՝ երկվորյակ տղաներ, մյուսը՝ նրանցից մեկուկես տարով մեծ տղուկ։
Ասեմ, որ Նինան իմ ճանաչած միակ հոգեբանն է, որն ինձ համար էս մասնագիտության մեջ իմ պատկերացրած կատարելությանը շատ մոտ է, ու եթե ինքս էլ հոգեբանի մոտ գնալու լինեի, ու Նինան էլ կոլեգաս չլիներ, հաստատ կուզեի իր մոտ լինել։

Պատմությունը սկսեց նրանով, որ ինքն ընդհանրապես «համապատասխան» մամա չէր՝ երեք փոքր երեխայի համար, ու որ իր երեխաներին փոքր տարիքում լիքը վնաս է տվել։ Որ մամա լինելու իր ամեմամեծ երազանքը իրականանալուց հետո ավելի շատ մղձավանջի էր նման։ Իր օրը սկսվում ու ավարտվում էր երեխաների աղեկտուր լացով, ու ինքը փոխանակ կենտրոնանար երեխաների պահանջների վրա, ավելի շատ կենտրոնացած էր իր օրվա գրաֆիկն առաջ տանելու վրա։ Հարևանների կողմից էլ թուքումուր էր ուտում, ասում է՝ նույնիսկ գրություններ էին կպցնում մանկասայլակի վերևում․ «Մենք ոչ թե փոքր երեխաներին ենք դեմ, այլ նրանց դաստիարակությամբ զբաղվել չկարողացող ծնողներին»։

Նաև պատմեց, որ հաճախ նկարահանում էր երեխաներին տարբեր պահերի, բայց հիմա էդ տեսանյութերը նայել չի կարող, որովհետև մինչև հիմա հիշում է, թե ոնց է առանց միջամտելու տարբեր իրավիճակներ նկարել, երբ երեխաները հեչ լավ վիճակում չեն եղել, և էդ պահին պետք էր ոչ թե նստել ու հանգիստ նկարահանել իրենց, այլ միջամտել ու փոխել վիճակը։

Լիքը ուրիշ մանրամասներ էլ պատմեց իր ծնողական կյանքից, որոնք իրեն հեչ լավ կողմից չէին ներկայացնում, ու ինքը շատ լավ գիտեր դրա մասին։
Մեծ հետաքրքրությամբ լսում էի էդ անկեղծ ու անսպասելի խոստովանանքը, հատկապես երբ գիտեի, թե ինչ պրոֆեսիոնալիզմով է աշխատում փոքր երեխաներ ունեցող ընտանիքների հետ։ Ու մի ձև ավելի հասկանալի դարձավ, թե ինչու է էդքան կենտրոնացած հենց էն կլիենտների վրա, որոնք փոքր երեխաների հետ խնդիրներ ունեն։

Ընդհանրապես, մեզ դիմող մարդիկ հաճախ են երեխաների հետ կապված խնդիրներով գալիս։ Էդպիսի կլինետներ ես էլ ունեմ։
Ու մեկի մասին ուզում եմ հիմա գրել։

Երիտասարդ կին՝ երեք փոքր երեխայով, ու ըստ պատմածի՝ շատ հոգատար ամուսնով։ Երկուսն էլ տանն են և հոգ են տանում երեխաների մասին։ Ինքն եկել էր մեծ տղայի պատճառով՝ 7 տարեկան երեխա, որը մոր կարծիքով ուտելու հետ կապված խանգարումներ ունի, թեև մանկաբույժը պնդում է, որ ամեն ինչ կարգին է, ներառյալ՝ քաշը։ Բժշկի պատասխանը չի գոհացրել, որոշել է գալ հոգեբանի մոտ։

Լիքը բաներ պատմեց երեխայի վարքից, ու ամենն էլ «կանաչ գոտում» էր, ոչ մի իրական խնդիր չէր երևում, առավել ևս՝ խանգարում։ Որ մեկ քիչ է ուտում, մեկ չափավոր, որ էն, ինչ առաջ հաճույքով ուտում էր, հիմա ոչ միշտ է ուզում ուտել, որ երբ լիքը բանջարեղեն է դնում դիմացը, միայն մի քանիսն է վերցնում (ինքը ստիպում է, որ ավելի շատ վերցնի), որ դպրոցական օրերին ավելի քիչ է ուտում, քան շաբաթավարտին (դպրոցում քաղցրավենիք չի ստանում, առաջադիմության կամ սոցիալական խնդիրներ չունի)։
Ինքն էլ մասնագիտությամբ մանկաբարձ էր, ու պիտի որ ահագին տեղեկացած լիներ փոքր երեխաների վարքից, հետաքրքիրն էն էր, որ էն մյուս երկուսի վրա ընդհանրապես կենտրոնացած չէր, ու միայն մեծի «խանգարումներից» էր խոսում։

Էդպես լիքը խոսեց-պատմեց, երբ վերջապես հարցրեցի, թե ինչպիսին է իր սեփական վարքը սնվելու հետ կապված։
Ու էստեղ սկսվեց իրական պատմությունը։ Պարզվեց՝ էդ կինն ամբողջ կյանքում անորեքսիայի դեմ է պայքարում։ Իր ասելով՝ հիմա բժշկի դիմելու կարիք չկա, տարիների ընթացքում սովորել է իր վարքը հսկողության տակ պահել, թեև կարող եմ պատկերացնել, որ քաշը նորմայից քիչ էր․ արտաքինից չափազանց նիհար տեսքի էր։ Ու որ դա սկսվել է մոտը փոքր հասակում՝ մոտավորապես նույն տարիքում, ինչ իր մեծ տղան է հիմա։ Նաև ասեց, որ տղան խառնվածքով ընդհանրապես շատ հիշեցնում է իրեն։

Էդ պահին իհարկե չես կարող ուղիղ ասել, որ ինքն իր խնդիրները պրոյեկտում է երեխայի վրա, ու որ վերջինիս մոտ ամեն ինչ կարգին է, բայց եթե մայրը շարունակի ճնշել ուտելու թեմայով, հնարավոր է՝ նրա մոտ էլ խանգարում ձևավորվի։
Բայց նաև հասկանալի էր, որ վախենում էր՝ նույնը իր երեխայի հետ կատարվեր, քանի որ ամեն ինչով իրեն է հիշեցնում։

Առաջարկեցի տղային մի կողմ թողնել ու իր մասին խոսել․ ահագին ծանր դրվագներ պատմեց մանկությունից՝ թմրամոլ-կրիմինալ հայր, բանտեր․․․
Մեր հետագա հանդիպումների կենտրոնում, կարծում եմ, հենց ինքն է լինելու, ոչ թե տղան։

Ու էսպես իրականում հաճախ է լինում, երբ մարդիկ գալիս են «երեխաների խնդիրներով», երբ իրականում խնդիրներն իրենցն են։
Էն որ երեխաները իրենց սեփական զգացմունքները երբեմն պրոյեկտում են խաղալիքների վրա ու պատմում, թե ասենք՝ տիկնիկի հետ ինչ է կատարվում։ Մեծերի «տիկնիկներն» էլ իրենց երեխաներն են։

ivy
01.10.2023, 13:16
Ուզում եմ մի բան պատմել։
Ի դեպ, թեման «Օրագրեր» բաժնում չի, էստեղ շատ հանգիստ կարելի է քննարկումներ ծավալել, ցանկության դեպքում։

Գերմանիայում (ու ոչ միայն էստեղ) «աղքատություն» կոչվածը էն աղքատությունը չի, ինչ մենք՝ արևմտյան աշխարհից դուրս մեծացածներս, պատկերացնում ենք։ Էստեղ «աղքատ» համարվողները օրվա հացի, տաք կացարանի, էլեմենտար գույքի կամ մի զույգ կոշիկի կարոտ չեն։ Ծայրահեղ աղքատության մասին մարդիկ էստեղ մենակ տեսական պատկերացումներ ունեն կամ նույնիսկ դա էլ չունեն։
Բայց դե միևնույն է, էստեղ էլ կան տարբեր կատեգորիայի «աղքատներ», որոնք կամ սոցիալական օգնության հաշվին են ապրում կամ էնքան քիչ են վաստակում, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում ու իրենց որևէ տեսակի շռայլություններ թույլ տալ չեն կարող։

Ու ինչի եմ սա ասում։ Հոգեբուժական բաժանմունքում, որտեղ աշխատում եմ, ընդունարանում աշխատողներից մեկը մոտ իմ տարիքի կին է՝ միայնակ մայր, իր 16 տարեկան աղջկա հետ։ Լավ երևում է, որ էս մարդը ֆինանսական խնդիրներ ունի, որոնց մասին ուղիղ կամ ենթատեքստով հաճախ է բարձրաձայնում։ Հետն էլ զգացվում է, որ շատ ճնշված է էդ վիճակից։

Դու չես կարող իրեն մխիթարել, թե բա՝ շուրջդ նայիր, տես մարդիկ ինչ ուրիշ ավելի մեծ խնդիրներ ունեն կամ նորություններով չե՞ս տեսնում՝ ինչեր են կատարվում աշխարհում․ մարդ կա՝ ոչինչ չունի կամ եղածը կորցնում է մի օրում․ դու ունես աշխատանք, երեխա, ապրում ես սոցիալապես ապահով երկրում, կարող ես վճարել բնակարանիդ, սնունդիդ ու հագուստիդ համար։
Դա իրեն չի հանգստացնելու։

Ամեն մարդուն իր մատի փուշն է ցավացնում։ Ու եթե էդ փուշն իրեն էնպես է ցավացնում, ինչպես ուրիշ մեկի մոտ մատը կորցնելը կցավացներ, դու չես կարող իրողությունները համեմատել իրար հետ՝ թե բա, տես, մատդ դեռ տեղում է․ էդ մարդու համար սեփական ցավը նույնքան մեծ է, ինչքան մատը կորցնողի ցավն է։
Եթե տառապանքը նույնն է երկու դեպքում էլ, ապա իրողությունը երկրորդական է։

Ու ընդունարանի կինը, որ թեև կարող է վճարել թե հագուստի, թե սննդի համար, հաշվում է իր ամեն ցենտը և գնել կարող է միայն ցածրակարգ/էժանագին ապրանք։ Արձակուրդին որևէ տեղ, թեկուզ մի երկու օրով գնալը ֆինանսապես բացառված է։ Ընդմիջմանը սպա-հյուրանոցների նկարներ է նայում ինտերնետում, և երազում գոնե մի օր էդպիսի մի տեղում անցկացնել, կտրվել ամեն ինչից ու հանգստանալ։ Հետո հաշվում է ծախսերը ու նորից փակում նկարները։

Աղջկա տանսվեցամյակին նվեր էր արել, որ երկուսով երեկոյան կինո գնան։
Հաջորդ օրը, երբ առավոտյան գործի եկա, ընդունարանում տեսա իրեն՝ ուռած աչքերով ու այլայլված։ Հարցրեցի, թե ինչ է եղել, նախորդ օրը՝ աշխատանքի ավարտին, ուրախ էր, որ պիտի ֆիլմին գնային։
Պարզվեց, որ «նվերը» վերածվել էր մեծ կոնֆլիկտի ու աղջկա կողմից մեղադրանքների, որ իր 16-ամյակին մոր կողմից ուրիշ ոչինչ չի ստացել։ Զգացվում էր, որ շատ խոցված էր դրանից ու հետն էլ մեղքի զգացում ուներ, որ իր երեխային ավելին տալ չէր կարող։

Ինձ թվում է, իր աղջիկը, երբ մի քիչ էլ մեծանա, ու գլխի թինեյջերական ցանցառ խոտերի տեղը արմատավոր ծառեր գոյանան, կսկսի գնահատել իր մամայի արածն իր համար, ու էն, թե ոնց է կարողացել մենակ պահել ու մեծացնել իրեն, տալ էն ամենը, ինչ հնարավոր էր տալ նման պայմաններում։
Դա ասեցի իրեն, ու գուցե նաև մի տեղ գլխիս մեջ նորից առաջացավ էն միտքը, թե «մի հատ աշխարհին նայիր, դու գոնե աղջկադ հետ կինո գնալ ես կարող», բայց չէ, դա հաստատ հանգստացնող միջոց չէր կարող լինել․ իր փուշը նույն կերպ էր ցավում, ինչ ուրիշի անդամահատությունը։

Օրվա ընթացքում, ամեն անգամ երբ տեսնում էի իրեն, դեմքից զգացվում էր, թե ինչ մեծ հուսահատություն է ապրում։
Երեկոյան դեռ մտածում էի իր մասին, ու թե ոնց կարելի էր էս մարդու կյանքում մի փոքր լույս բերել։ Իր խնդիրները դժվար թե հնարավոր լիներ մի պստիկ քայլով լուծել, բայց գուցե հնարավոր լիներ ինչ-որ ձևով դրական լիցքեր, նոր ուժ ու լավատեսություն տալ իրեն։ Կամ ուղղակի ցույց տալ «ես քեզ տեսնում եմ, ու դու կարևոր ես»։
Ու էդ մտքերն ինձ տարան պուճախներիցս մեկում մոտ երկու տարվա վաղեմության մի նվերի, որն իրականում անձամբ ինձ չէին նվիրել, այլ մտերիմներիցս մեկին, ինքն էլ ինձ էր վերանվիրել, որովհետև հաստատ գիտեր՝ ինքն էդ նվերից չի օգտվելու։ Խնդիրն էն էր, որ ես էլ չէի օգտվելու, ու էդպես երկու տարի է՝ ընկած էր դարակներիցս մեկում։

Նվերը բավարական մի wellness-հոթելի բոլոր ծառայություններից օգտվելու 400-եվրոյանոց վաուչեր էր (նեմեցի ասած՝ գուտշայն)։ Հետն էլ շատ սիրուն ձևով մի փայլուն թղթի վրա տպագրված (սկզբնական նվեր անողները ահագին ջանք էին ներդրել)։ Ու էդ փայլփլուն վաուչերը անպիտան ձևով ընկած էր դարակներումս։ Նայեցի ամսաթվին, դեռ 9 ամիս ուժի մեջ էր։ Եթե հիմա չհիշեի դրա մասին, հաստատ առաջիկա ինը ամսում էլ չէի հիշելու, ու գնալու էր կորչեր։
Իսկ էսպես կարող էի մի մարդու ուրախություն պատճառել։ Հաջորդ օրը տարա հետս գործի։

Երբ տվեցի իրեն, շոկային ռեակցիա եղավ մոտը․ դե մենք առանձնապես մոտ չէինք, գերմանացիներն էլ ուրիշների հանդեպ էսպիսի ժեստերով աչքի չեն ընկնում։
Մի քանի անգամ կրկնեցի, որ գուտշայնը հատուկ իր համար չեմ ձեռքբերել (հին ամսաթվից էլ կարող էր տեսնել), ու որ ինձ էլ ուրիշից է հասել, և ես «սպա»-երից հեռու մարդ եմ, մտածեցի՝ իրեն ավելի պետք կգա, ու որ դիմացը ոչինչ չեմ ակնկալում։ Ինքը սկզբում ապշահար վրաս էր նայում, հետո սկսեց հեկեկալ։ Էնպես էր լացում, ոնց-որ միջի ամբողջ կուտակվածը դուրս թափվեր։ Հետո երկար գրկեց ինձ՝ դեռ հեկեկալով։ Ու էդ օրը նստած էր աշխատանքում՝ կարծես տրանսի մեջ, ամեն անգամ երբ կողքով անցնում էի, ասում էր՝ ոնց որ հետս հրաշք կատարված լինի, դեռ հավատս չի գալիս։
Տուն գնալիս եկավ մոտս, նորից գրկեց ու թե.
"Danke, 1000 mal Danke. Ich bin wirklich überwältigt. Du gibst mir tatsächlich wieder Hoffnung an das Gute zu glauben."

Եթե մի գուտշայնով, որի մասին չէի էլ հիշելու, կարելի էր մարդու մոտ «լավի հանդեպ կրկին հավատ» արթնացնել, ապա իրականում ինչքան հեշտությամբ կարող ենք կողքիններին օգնել, եթե անգամ իրենց դարդերը մեր աչքին չնչին են երևում։
Ու ինչքան որ ցավի խորությունն է իրողությունից անկախ (մատի փուշ լինի, թե մատ կորցնել), էնպես էլ ուրախությունը կարող է մեկի համար մի սպա-նվերից նույնքան խորը լինել, ինչպես ուրիշ մեկի համար կացարան ստանալը կլիներ։

enna
03.10.2023, 14:44
Ու էսպես իրականում հաճախ է լինում, երբ մարդիկ գալիս են «երեխաների խնդիրներով», երբ իրականում խնդիրներն իրենցն են։
Էն որ երեխաները իրենց սեփական զգացմունքները երբեմն պրոյեկտում են խաղալիքների վրա ու պատմում, թե ասենք՝ տիկնիկի հետ ինչ է կատարվում։ Մեծերի «տիկնիկներն» էլ իրենց երեխաներն են։
հեհ, էս մասը ինձ մոտ էլ շփոթմունք ա առաջացնում ու մենակ երեխա պահելու մեջ չէ։ Դժվար ա տարբերակել ինչն ենք պրոեկտում մենք մեզ, ինչն ա իսկապես իրականության մի մաս ու օբյեկտիվ եզրակացությւոն։ Երեխա պահելիս հատկապես բարդանում ա, որովհետև երեխայի հաղորդակցումը հասկանալու հիմանկան ձևը դառնում ա ինտուիցիան, որը էլի հենված ա ենթագիտակցորեն լիքը մանր-մունր սիգնալները անալիզ անելու վրա, բայց ավելի քիչ ա ցայտուն փաստերի վրա հենված քան օրինակ մեծահասակների հետ շփումն ա։

enna
03.10.2023, 15:07
Ուզում եմ մի բան պատմել։
Ի դեպ, թեման «Օրագրեր» բաժնում չի, էստեղ շատ հանգիստ կարելի է քննարկումներ ծավալել, ցանկության դեպքում։

Գերմանիայում (ու ոչ միայն էստեղ) «աղքատություն» կոչվածը էն աղքատությունը չի, ինչ մենք՝ արևմտյան աշխարհից դուրս մեծացածներս, պատկերացնում ենք։ Էստեղ «աղքատ» համարվողները օրվա հացի, տաք կացարանի, էլեմենտար գույքի կամ մի զույգ կոշիկի կարոտ չեն։ Ծայրահեղ աղքատության մասին մարդիկ էստեղ մենակ տեսական պատկերացումներ ունեն կամ նույնիսկ դա էլ չունեն։
Բայց դե միևնույն է, էստեղ էլ կան տարբեր կատեգորիայի «աղքատներ», որոնք կամ սոցիալական օգնության հաշվին են ապրում կամ էնքան քիչ են վաստակում, որ հազիվ ծայրը ծայրին են հասցնում ու իրենց որևէ տեսակի շռայլություններ թույլ տալ չեն կարող։


Լավ ապրելու պատկերացումներն ու չափանիշները շատ տարբեր են։ Ինձ մոտ օրինակ տպավորված ա, որ մեր ընտանիքը ապահովված ա եղել, բայց նաև օրեր եմ հիշում, որ հացի փողերը պայուսակներում գտած կոպեկներից էինք հաշվում։ Մինչև մեծ տարիք ամառը Երևան գալը միակ հանգստանալն էր մեր ընտանիքի համար ու ընդհանրապես հանգստանալը մեր ընտանիքի ցուցակում չկար, բայց էդ էլ հանգստանալու համար չէինք հիմնականում գալիս, այլ ասենք էժան դպրոցի հագուստի կամ հիվանդանոցի։ Հետո երբ մորաքրոջս տանն էի ապրում ու չէի աշխատում, տան ամեն ծախսվելիք կոպեկը խիստ հաշվարկված էր ամենահիմնական բաների համար, բայց ներքին զգացողություններս միշտ դրական էին ու երբեք մտքովա չի անցել, որ մենք վատ ենք ապրում, զուտ որովհետև ինչքան էլ հացի փողը զգալի տոկոս էր մեր բյուջեում, ամեն ինչը պլանավորված էր ու կանխատեսելի։ Հետագայում էլ գործ ընտրելիս փողով չէի նայում ինչքան էլ գուցե կարիք կար էդ պահին։ Վերջին տարիներին իմ ընտանիքում առանձնապես կարանք չմտածենք ուտելիքի գների ու այլնի մասին, բայց սովորությունա մնացել գնալ ու համեմատել հացի, ձվի ու մնացած բաների գները խանութներում ու մտքի մեջ խիստ ունենալ ինչի վրա ինչքան պակաս կարայի ծախսել։ Սկսել ենք կարողանալ խնայել ու էդ համարում եմ մեծ ճոխություն մեր հասարակության պայմաններում, հաճախ էլ մեղքի զգացում եմ ունենում, որ տեսնում եմ կողքիս մարդիկ ճամփորդելու կամ թեկուզ քիչ գումար խնայելու արտոնություններ չունեն, հետո միաժամանակ տեսնում եմ մի ուրիշ խավ էլ ավելի թանկ մեքենայի հոգս ա քաշում ու միևնույնն ա չբավարարված զգում իրեն։ Մոտ երկու ամիս առաջ էլ գործից դուրս եմ եկել ու սեփական պրոյեկտի վրա եմ աշխատում, որից եկամուտ չունեմ, 10 տարի աշխատելուց հետո առաջին անգամն ա, որ ամեն ամիս հաշվիս աշխատավարձ չի նստում, շատ անսովոր եմ զգում, համ խոցելի, համ էլ շնորհակալ, որ սենց ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։ Ասածս ինչ ա՝ երևի թե պետքա վարժեցնել նյութականով չչափել ներքին բավարարվածությունը ու կյանքի մնացած ասպեկտներն ու մանր-մունր բաները գնահատել, կարողա շատ վահ տեղից եմ խոսում, եսիմ

Բարեկամ
04.10.2023, 06:46
Լավ ապրելու պատկերացումներն ու չափանիշները շատ տարբեր են։ Ինձ մոտ օրինակ տպավորված ա, որ մեր ընտանիքը ապահովված ա եղել, բայց նաև օրեր եմ հիշում, որ հացի փողերը պայուսակներում գտած կոպեկներից էինք հաշվում։ Մինչև մեծ տարիք ամառը Երևան գալը միակ հանգստանալն էր մեր ընտանիքի համար ու ընդհանրապես հանգստանալը մեր ընտանիքի ցուցակում չկար, բայց էդ էլ հանգստանալու համար չէինք հիմնականում գալիս, այլ ասենք էժան դպրոցի հագուստի կամ հիվանդանոցի։ Հետո երբ մորաքրոջս տանն էի ապրում ու չէի աշխատում, տան ամեն ծախսվելիք կոպեկը խիստ հաշվարկված էր ամենահիմնական բաների համար, բայց ներքին զգացողություններս միշտ դրական էին ու երբեք մտքովա չի անցել, որ մենք վատ ենք ապրում, զուտ որովհետև ինչքան էլ հացի փողը զգալի տոկոս էր մեր բյուջեում, ամեն ինչը պլանավորված էր ու կանխատեսելի։ Հետագայում էլ գործ ընտրելիս փողով չէի նայում ինչքան էլ գուցե կարիք կար էդ պահին։ Վերջին տարիներին իմ ընտանիքում առանձնապես կարանք չմտածենք ուտելիքի գների ու այլնի մասին, բայց սովորությունա մնացել գնալ ու համեմատել հացի, ձվի ու մնացած բաների գները խանութներում ու մտքի մեջ խիստ ունենալ ինչի վրա ինչքան պակաս կարայի ծախսել։ Սկսել ենք կարողանալ խնայել ու էդ համարում եմ մեծ ճոխություն մեր հասարակության պայմաններում, հաճախ էլ մեղքի զգացում եմ ունենում, որ տեսնում եմ կողքիս մարդիկ ճամփորդելու կամ թեկուզ քիչ գումար խնայելու արտոնություններ չունեն, հետո միաժամանակ տեսնում եմ մի ուրիշ խավ էլ ավելի թանկ մեքենայի հոգս ա քաշում ու միևնույնն ա չբավարարված զգում իրեն։ Մոտ երկու ամիս առաջ էլ գործից դուրս եմ եկել ու սեփական պրոյեկտի վրա եմ աշխատում, որից եկամուտ չունեմ, 10 տարի աշխատելուց հետո առաջին անգամն ա, որ ամեն ամիս հաշվիս աշխատավարձ չի նստում, շատ անսովոր եմ զգում, համ խոցելի, համ էլ շնորհակալ, որ սենց ճոխություն կարող ենք մեզ թույլ տալ։ Ասածս ինչ ա՝ երևի թե պետքա վարժեցնել նյութականով չչափել ներքին բավարարվածությունը ու կյանքի մնացած ասպեկտներն ու մանր-մունր բաները գնահատել, կարողա շատ վահ տեղից եմ խոսում, եսիմ

Լավ ապրելու չափանիշները մեծ չափով թելադրվում են այն հասարակության կողմից, որում ապրում ես։ Հաճախ մարդիկ նույնիսկ շատ չեն գիտակցում, թե այն, ինչը կոչվում է "լավ ապրել" իսկապե՞ս իրենց դուր է գալիս, հաճելի է, վայելելի է (enjoyable), թե՞ ուղղակի "ձևն է տենց"։ Իսկ էդ չափանիշները հիմնականում սահմանվում են կոմերցիայի ծաղկման նպատակով։
Որպես վերացական օրինակ՝ եթե, ասենք, արևածագ դիտելը փողով լիներ ու դրանով՝ ոչ մատչելի բոլորի համար, միջին վիճակագրական այն կինը, որն աշխատում է այվիենց reception-ում, սպայով հյուրանոցի համարի փոխարեն երևի կերազեր արևածագ դիտելու հնարավորության մասին (քանի որ դա հարուստների մենաշնորհն է), իսկ այսպես, հասարակության միջին վիճակագրական անդամների մտքով չի անցնում "լավ ապրել"՝ հաճախակի արևածագ դիտելու հաճույքն իրենց տրամադրելով։

Ուլուանա
04.10.2023, 20:38
Համաձայն եմ, որ լավ ապրելու մասին մեր պատկերացումներն ու չափանիշներն ահագին տարբերվում են` կախված թե՛ կենսափորձից, թե՛ ընտանիքից, թե՛ ընտանիքից դուրս եղած միջավայրից ու թե՛ մարդու արժեքներից ու կյանքի նկատմամբ վերաբերմունքից: Քանի որ մանկությանս ու պատանեկությանս տարիներին չքավորության մեջ եմ ապրել (օրերով բառացիորեն սոված, լիքը տարրական, առաջին անհրաժեշտության բաներից, էլ չեմ ասում` հաճույքներից զրկված, վարձը մուծած չլինելու պատճառով հաճախ շաբաթներով անլույս, ի՞նչ հանգստանալու գնալ, ի՞նչ բան), ինձ համար օրվա հացի կարոտ չլինելը, նորմալ հագնելու շորեր ունենալը, կենցաղային հարմարություններ ունենալը լավ ապրել ա նշանակում: Հիմա մեր ընտանիքը մեր շրջապատում երևի ամենաքիչ եկամուտ ունեցողներից ա, եթե ոչ հենց ամենան, ու քիչ չեն էն բաները, որոնք չենք կարող մեզ ֆինանսապես թույլ տալ, բայց մեր կյանքից շատ էլ գոհ ենք բոլորս: Ես ինձ ու ընտանիքիս համար կարևոր բաներն ունեմ, ու դրանցից շատերը նյութականի հետ առանձնապես կապ չունեն: Ես կարող եմ մի ահռելի ցուցակ գրել էն բաների, որոնք չունեմ, բայց փոխարենը կենտրոնանում եմ ունեցածիս վրա ու գնահատում եմ ունեցածս, ամեն օր, ամեն ժամ ես անվերջ շնորհակալ եմ զգում ունեցածիս համար: Ընդհանրապես կյանքումս եղած ոչ մի բան, թեկուզ տարրական մանրուք, չեմ ընկալում որպես սովորական կամ` որ տենց էլ պիտի լիներ, ի՞նչ մի մեծ բան ա: Ինձ համար բառացիորեն ամեն ինչ մեծ բան ա: Բացի կենսականորեն անհրաժեշտ բաներից, իմ չափանիշներով լավ ապրելուս մեջ մտնում ա նաև էն, որ ես տնից դուրս եմ գալիս, ու շուրջս լիքը ծառեր կան, սիրուն թռչուններ կան, որոնց ծլվլոցները երբեմն շրջակայքի լռությունը խախտող միակ ձայներն են լինում, որ շուրջս սկյուռիկներ ու նապաստակներ են ֆռֆռում: Ասենք, կարող ա` հենց իմ կողքի հարևանի համար դա շատ սովորական, նույնիսկ անկապ բան լինի, բայց ինձ համար շատ մեծ բան ա: Լավ ապրելու խիստ կարևոր բաղադրիչներից ա ինձ համար նաև էն, որ մենք հաճախ ենք ընտանիքով միասին լինում, ժամանակ անցկացնում միասին` թե՛ տանը, թե՛ ինչ-որ տեղեր գնալով, թեկուզ ուրիշների չափանիշներով` ոչ էնքան պրեստիժ տեղեր: Իհարկե, ամեն ինչ իր գինն ունի, ու ոչ միայն նյութական: Օրինակ, եթե կենտրոնանայինք ամեն գնով հնարավորինս շատ փող աշխատելու վրա, միասին լինելու ժամանակը խիստ կկրճատվեր, բայց ամեն մարդ իր առաջնահերթություններն ունի, ու մերն էլ սա ա տվյալ դեպքում: Միաժամանակ ես վստահ եմ, որ եթե իմ հիմիկվա մտածելակերպը, կյանքի ու ինքս իմ նկատմամբ վերաբերմունքն ունենայի երեխա կամ թեկուզ պատանի ժամանակ, ինձ տենց դժբախտ չէի զգա իմ զրկանքների պատճառով, ինչքան որ զգում էի էն ժամանակ: Այսինքն` եթե հիմա լինեի էդ պայմաններում, մեկ ա, կկարողանայի էլի դրականի վրա կենտրոնանալ, ունեցածս գնահատել ու ինձ ամեն դեպքում երջանիկ զգալ: Ինչ պայմաններում էլ ապրես, միշտ էլ խնդիրներ ու դժվարություններ լինում են, բայց դրանց նկատմամբ մարդու վերաբերմունքից ա կախված` ինքը երջանիկ ա, համարում ա, որ լավ ա ապրում, թե չէ: Ու ես հիմա փորձում եմ երեխաներիս մեջ էլ էլ էս վերաբերմունքը սերմանել, որ իրենց ունեցածը գնահատեն, որ ոչինչ չընկալեն որպես սովորական, միշտ շնորհակալ լինեն էն ամենի համար, ինչ ունեն, որովհետև կարող էին և չունենալ, ինչպես որ ես չեմ ունեցել: Իհարկե, երեխաների դեպքում ավելի բարդ ա, բայց եթե մի օր իմ երեխան Այվիի ներկայացրած պատմության մեջի կնոջ աղջկա պես իրան պահի, ես ամեն դեպքում կհամարեմ, որ դա իմ բացթողումն ա, ինչքան էլ որ ցավոտ լինի:

enna
04.10.2023, 23:39
Լավ ապրելու չափանիշները մեծ չափով թելադրվում են այն հասարակության կողմից, որում ապրում ես։ Հաճախ մարդիկ նույնիսկ շատ չեն գիտակցում, թե այն, ինչը կոչվում է "լավ ապրել" իսկապե՞ս իրենց դուր է գալիս, հաճելի է, վայելելի է (enjoyable), թե՞ ուղղակի "ձևն է տենց"
Ընդհանրապես մենակ լավ ապրելու չափանիշները չէ, մեր աշխարհի մոդելը կառուցվում ա հասարակությունում եղած պատկերացումների, լեզվի ու պատմության հիման վրա, բայց էդ դեպքում էլ անհատները ընտրության հնարավորություն ունենում են փոխելու, կախված նրանից, թե ինչքանով են հետ գնում ու վերանայում իրենց մեջ ձևավորված պատկերացումներն ու կարծիքները, իհարկե ամեն ինչ չի, որ կարաս փոխես։ Բայց մտածում եմ՝ լավ ապրելու պատկերացումների վրա կարելի ա ազդել վարժեցնելով, որ նկատես, սիրես ու երջանիկ լինես էն ամենով ինչ ունես կյանքումդ, առանց վազելու հերթական կարճ հաճույքը բավարարելու հետևից։ Ի դեպ էս չի ենթադրում, որ մարդ պիտի ձգտումներ չունենա, այլ ուղղակի հերթական հաճույքի կամ լավ ապրելու չափանիշի հետևից գնալը միջոց չի սեփական կյանքից փախուստի կամ ուրիշներին ու ինքդ քեզ սեփական արժեքավորությունը ապացուցելու համար

Ուլուանա
05.10.2023, 00:47
Ի դեպ, հասարակության կողմից թելադրված լինելու հետ կապված մի քիչ ավելի նեղացնելով` մի դիտարկում էլ անեմ: Մենք որ վատ էինք ապրում, մեր շրջապատում էդ ժամանակ մեր չափ վատ ապրող ոչ մի ընտանիք չկար` ո՛չ ազգականների, ո՛չ հարևանների ու ո՛չ էլ ծանոթ-ընկերների մեջ: Մեր շրջապատի մարդիկ հիմնականում բարեկեցիկ էին, նույնիսկ քիչ թե շատ վատ ապրողներ համարյա չկային: Ու էս հանգամանքն է՛լ ավելի էր ուժգնացնում ճնշվածության ու միայնակության զգացողությունը, քանի որ մեր շրջապատը, փաստորեն, սահմանել էր, թե որն ա նորմալը, ու, փաստորեն, մենք ոչ միայն էդ նորմալից կիլոմետրերով հեռու էինք, այլև մեր շրջապատում միակն էինք էդ վիճակում: Օրինակ, երբ տարբեր հաճելի բաներ, որ ամբողջ օրը հեռուստատեսությամբ գովազդվում են, ու տեսնում ես, որ շուրջդ բոլորն օգտվում են կամ ունեն, ու մենակ դուք չեք օգտվում կամ չունեք, դա հերթական անգամ ընդգծում ա քո վատ ապրելը: Իսկ եթե գոնե մի ընտանիք լինի, որը թեկուզ մոտավորապես նույն վիճակում ա, ինչ դու, էդ զգացողությունը նույնքան սուր չի լինի: Տարիներ հետո ես հանդիպեցի տարբեր մարդկանց, որոնց հետ մանկությունից խոսելով` իմացա, որ լրիվ նույն վիճակում են եղել ֆինանսապես, լրիվ նույն բաների միջով են անցել, ինչ մեր ընտանիքը, ու իրենք էլ մեզ նման, իրենց շրջապատում իրենց նմանը չունենալով, միշտ մտածել են, որ մենակ իրենք են էդ վիճակում: Բայց, էլի եմ ասում, սա էն ժամանակվա մտածելակերպովս եմ ասում, թե չէ` հիմա իմ լավ ապրելը հաստատ շրջապատիս սահմանածով չի որոշվում ինձ համար, ընդհանրապես չեմ էլ խորանում ու համեմատում, թե ուրիշներն ինչ ունեն, որ ես չունեմ, քանի որ գիտակցում եմ, որ իմ առաջնահերթություններն ու լավի մասին պատկերացումները շատ առումներով չեն համընկնում իրենցի հետ:

Բարեկամ
05.10.2023, 04:11
... Իհարկե, երեխաների դեպքում ավելի բարդ ա, բայց եթե մի օր իմ երեխան Այվիի ներկայացրած պատմության մեջի կնոջ աղջկա պես իրան պահի, ես ամեն դեպքում կհամարեմ, որ դա իմ բացթողումն ա, ինչքան էլ որ ցավոտ լինի:

Իսկ իմ կարծիքով, տվյալ դեպքում երեխայի նման վարմունքը հասկանալի է, նույնիսկ՝ օրինաչափ։ Չէ՞ որ մոր համար էլ է, ըստ նկարագրության, սպայով հյուրանոցը "լավ ապրելու" չափանիշ, ինչից ենթադրում եմ, որ նույն դաստիարակությամբ էլ երեխան է ներշնչված եղել։ Ուրիշ հարց է՝ երեխայի մոտ ըմբռնողականության, գնահատանքի, նաև ինչ-որ տեղ կարեկցանքի բացակայությունը մոր հանդեպ, բայց որ շատ փորձես խորանալ պատճառահետևանքային կապերի մեջ՝ գուցե դա էլ է օրինաչափ։

Ուլուանա
05.10.2023, 05:09
Իսկ իմ կարծիքով, տվյալ դեպքում երեխայի նման վարմունքը հասկանալի է, նույնիսկ՝ օրինաչափ։ Չէ՞ որ մոր համար էլ է, ըստ նկարագրության, սպայով հյուրանոցը "լավ ապրելու" չափանիշ, ինչից ենթադրում եմ, որ նույն դաստիարակությամբ էլ երեխան է ներշնչված եղել։ Ուրիշ հարց է՝ երեխայի մոտ ըմբռնողականության, գնահատանքի, նաև ինչ-որ տեղ կարեկցանքի բացակայությունը մոր հանդեպ, բայց որ շատ փորձես խորանալ պատճառահետևանքային կապերի մեջ՝ գուցե դա էլ է օրինաչափ։
Ես հենց էդ ըմբռնողականության ու կարեկցանքի բացակայությունը նկատի ունեի, ոչ թե ավելի լավ նվեր ստանալու ցանկությունը, թե չէ` էդ ցանկությունն, իհարկե, բնական ա, էդ հեչ: Իսկ նման ռեակցիան, ըստ իս, ցույց ա տալիս, որ մոր և աղջկա միջև առանձնապես մտերմություն, կապվածություն ու փոխըմբռնում չկա: Չեմ կարծում, թե դա մորն ուղղված առաջին մեղադրանքն ա եղել. դա, ըստ երևույթին, շղթայի հերթական օղակն ա եղել ընդամենը, ու վկայում ա մոր ու դստեր օտարվածության մասին:

Բարեկամ
05.10.2023, 08:13
Ես հենց էդ ըմբռնողականության ու կարեկցանքի բացակայությունը նկատի ունեի, ոչ թե ավելի լավ նվեր ստանալու ցանկությունը, թե չէ` էդ ցանկությունն, իհարկե, բնական ա, էդ հեչ: Իսկ նման ռեակցիան, ըստ իս, ցույց ա տալիս, որ մոր և աղջկա միջև առանձնապես մտերմություն, կապվածություն ու փոխըմբռնում չկա: Չեմ կարծում, թե դա մորն ուղղված առաջին մեղադրանքն ա եղել. դա, ըստ երևույթին, շղթայի հերթական օղակն ա եղել ընդամենը, ու վկայում ա մոր ու դստեր օտարվածության մասին:

Իսկ ես, այնուամենայնիվ, էդ ամենը տեսնում եմ որպես մի համակարգի (արժեքային համակարգի) մաս։ Չեմ ուզում կատեգորիկ հնչել, բայց ներքին ձայնս ասում է, որ մոր նվերի արժեքը չհասկանալն ու չգնահատելը ինչ-որ առումով "ավելի լավ" դասակարգվող նվերներին առանձնահատուկ արժեքայնություն տալու հետևանք ա։

enna
05.10.2023, 14:23
Ինձ թվում ա ստեղ երկու պահն էլ կա։ Մայրը իր մասին որպես մոր լավ կարծիք չունի ու չի մտածում, որ երեխայի ուզածը ու դժգոհությունը նորմալ չեն, ընդհակառակ երևի ինքն էլ ա մտածում, որ ինքը չի կարողացել ինչ պետք ա երեխային տա ու երեխայի վերաբերմունքը իր նկատմամբ արդարացված ա։
Երեխան էլ թերարժեքության, միջավայրում ճնշվածության ու գուցե իզոլացված լինելու զգացումի մեջ մորն ա մեղադրում, որ նույնիսկ սպա գնալու (հանգստանալու) միջոցը չունեն։
Սենց ասեմ իրանց թերապիան հեչ չէր խանգարի ։))

Ուլուանա
05.10.2023, 17:57
Ինձ թվում ա ստեղ երկու պահն էլ կա։ Մայրը իր մասին որպես մոր լավ կարծիք չունի ու չի մտածում, որ երեխայի ուզածը ու դժգոհությունը նորմալ չեն, ընդհակառակ երևի ինքն էլ ա մտածում, որ ինքը չի կարողացել ինչ պետք ա երեխային տա ու երեխայի վերաբերմունքը իր նկատմամբ արդարացված ա։
Երեխան էլ թերարժեքության, միջավայրում ճնշվածության ու գուցե իզոլացված լինելու զգացումի մեջ մորն ա մեղադրում, որ նույնիսկ սպա գնալու (հանգստանալու) միջոցը չունեն։
Սենց ասեմ իրանց թերապիան հեչ չէր խանգարի ։))
Հա, մեկը մյուսին բոլորովին չի հակասում, ու ես էլ եմ կարծում, որ երկու պահն էլ կա: Ու հա, իրոք երկուսի համար էլ թերապիան ահագին օգտակար կլիներ: ։))

StrangeLittleGirl
27.10.2023, 19:13
Մի պատմություն եմ ուզում պատմել, որից քաղած դասերը երևի ամենաշատը կենցաղային թերապիա թեմայում տեղ ունեն, բայց քանի որ «թերապևտիկ մեթոդի» հետևում երկար պատմություն կա, էստեղ եմ կիսվում։

Մեր նոր շեֆի հետ մեղրամիսը շատ կարճ տևեց, բառացի մի ամիս։ Հետո կամաց-կամաց խնդիրներ սկսվեցին։ Թիմն ահագին դժգոհ էր, որովհետև ամեն ինչ ուշացնում էր, ոչ մի բան չէր հիշում, նախաձեռնություն չէր վերցնում, առաջնորդություն չէր ցուցաբերում։ Ու էս ամենի մեջ ամենաշատը ես էի տառապում, բայց լրիվ ուրիշ պատճառով։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ինձ կոնկրետ հանձնարարություն տվեց, որին իմ համաձայնությունը տվեցի։ Դրանից հետո ամբողջ թիմի հետ հանդիպման ընթացքում նորից էդ հանձնարարությունը դուրս բերեց ու հարցրեց՝ ո՞վ կուզի անել։ Հաստատեցի, որ ես կանեմ։ Էդ օրը թիմի հանդիպումն օնլայն էր, ու ահագին լարված մթնոլորտում անցավ (էն վերևում նշված պատճառներով թիմի «առողջությունն» էնքան էլ լավ վիճակում չի)։ Բայց հանդիպումից հետո զանգեցի, ճշտեցի, թե ինչու էր արդեն համաձայնեցված հանձնարարությունը կատարողի փնտրում։ Ոչ մի խելքին մոտ պատասխան չտվեց, իսկ ես էդ գիշեր չքնեցի ու ահավոր խայտառակ պանիկ նոպա ունեցա։ Տեղին է նշել, որ էդ ժամանակներում Արցախը տեղահանվում էր, մամաս ու պապիկս էլ ծանր հիվանդ։

Դրանից երկու օր անց պատրաստված գնացի, խոսեցի շեֆիս հետ, որ ահավոր ազդել էր ինձ վրա, որ արդեն ինձ հանձնարարված բանը նորից հայտնվում է թիմում, որ թիմային հանդիպումների ժամանակ ինքս ինձ առաջ մղելուց լավ չեմ, ու չեմ ուզում վերցնել մի բան, երբ թվում է՝ ուրիշն էլ է ուզում վերցնել։

Թվաց՝ իրար հասկացանք։ Բայց էս հանձնարարությունը ծայրից ծայր ընդհուպ մինչև ավարտը մի կատաստրոֆիկ բան դարձավ։ Անընդհատ շեֆս ինչ-որ բան էր ասում կամ անում դրա հետ կապված։ Ես նեղվում էի, ինքը չէր հասկանում, թե ինչու եմ նեղվում, իրեն թվում էր՝ ֆիդբեք է տալիս, իսկ ինձ թվում էր՝ ինձ չի վստահում։ Իմ բոլոր ուժեղ կողմերը՝ գերզգայնություն, էմպաթիա, կոմունիկացիա, հանկարծ թուլություն էին դարձել, որոնց վրա պիտի աշխատեի։ Ու դրանից քուն ու դադար կորցրի։ Էլի գիշերները ժամը 4:30 արթանանում էի սրտխփոցից, պանիկ ատականեր, դող և այլն։ Մի խոսքով, ահագին լուրջ վիճակ, որ ամուսնուս ահագին անհանգստացնում էր։ Ամուսինս ասում էր՝ անհնար ա գործի պատճառով լինի սա։ Ասում էի՝ հա, գործիս տեղն իմ փախստավայրն ա, երբ կյանքումս ամեն ինչ քաքի մեջ ա, ու երբ դա էլ չի աշխատում, էլ փախուստի տեղ չունեմ։

Հետո մի ուրիշ դեպք էղավ շեֆիս հետ, երբ շատ ուժեղ տարաձայնություն ունեինք, ու մի ժամ վիճելուց հետո սենյակից դուրս էկա լացելու։ Կոլեգաս ներկա էր, հարթեցրեց էս ամենը, շեֆիս ստիպեց ինձնից ներողություն խնդրի, ինչն արեց։ Խոսեցինք, վերլուծեցինք անցած շաբաթների եղածը, հասկացանք իրար, ցրվեցինք տներով։ Թվաց՝ վերջ, հարցերը լուծվել են։ Բայց էս երկուշաբթի մեր 1:1-ի ժամանակ էլի անցավ ֆիդբեք տալու, անդրադարձավ իմ էմոցիոնալությանը, թե պիտի դրա վրա աշխատեմ և այլն։ Իսկ էս ֆիդբեքը պատճառ դարձավ, որ նորից ընկնեմ նույն լուփի մեջ, գիշերը չքնեմ և այլն։

Էս մի ամսվա մեջ, երբ ահավոր վատ էի, ինչ ասես չեմ փորձել։ Մարզանքը կար ու կար. հեծանիվս քշում էի, յոգաս անում էի։ Երգում էի, գիրք էի կարդում, ընկերներիս էի հանդիպում։ Անգամ Գերմանիա մեկնեցի հանգստի ու եղբորս ֆիլմը դիտելու, բայց Բեռլինի կայարանում ահավոր պանիկ ատակա ունեցա։ Դե էլ չասեմ, որ որպես բոնուս Բեռլին-Կոպենհագեն չվերթին շեֆիս հանդիպեցի։

Անցա նաև ավելի ռադիկալ լուծումների. սկսեցի hypersensitive striver-ների մասին գրականություն կարդալ ու հասկացա, որ սելֆ-հելփ գրքերում չկա էնպիսի բան գրված, որ չեմ անում։ Ու էդ բոլոր բաները պահի տակ օգնում են, բայց մեկ ա, ժամը 4:30 էլի սրտխփոցով արթուն եմ։ Արագի մեջ սիվիս թարմացրեցի ու սկսեցի ուրիշ գործերի դիմել, որ հնարավորինս շուտ դուրս գամ գործիցս։ Մտածում էի նաև թերապիայի գնալ։ Զրուցեցի ընկերուհուս հետ, որը VP ա էղել Դանիայի ամենահայտնի գեյմինգ ընկերություններից մեկում։ Ու ի վերջո կանգնած էի հետևյալ լուծումների առաջ.
- Շարունակել նոր գործի դիմել, ու հենց լինի, դուրս գալ
- Sick leave վերցնել
- Դուրս գալ առանց նոր գործի
- Շեֆիս «տեղը դնող» հստակ մեյլ ուղարկել, որ ինձ հետ էլ էդպես չխոսի
- Մի շաբաթ «տնից աշխատել» որևէ ուրիշ քաղաքից

Ու երևի էս տարբերակներից մեկն էլ կընտրեի, եթե չխոսեի կոլեգաներիս հետ։ Նրանցից մեկը պատրաստվում էր շեֆի դեմ ուղիղ պատերազմի դուրս գալ ու ուղիղ պահանջել, որ էլ 1:1 չունենա հետը, կամ էլ գնա, նախկին շեֆից խորհուրդ հարցնի, թե ոնց անցկացնել դրանք։ Մյուսը, որ ավելի փորձառու էր, ասաց, որ շատ ուղիղ ասելու է շեֆին, որ դժգոհ է աշխատանքից, որ հավաքի ինքն իրեն, որ եթե հոգնած է, հանգստանա կամ տնից աշխատի։ Էդպես մի լամպոչկա վառվեց իմ ուղեղում, ու որոշեցի լրիվ ուրիշ բան անել։

Էսօր՝ շաբաթվա վերջին օրը, արձակուրդ գնալուց առաջ, երբ շեֆիս հետ հանդիպում ունեի, հիմնական թեման քննարկելուց հետո հարցրի, թե ոնց է ու ոնց է զգում իր աշխատանքում ու ինչով կարող եմ օգնել։ Էդպես բացվեց, սկսեց խոսել, որ ահավոր ծանրաբեռնված է էս ամբողջ նոր ինֆորմացիայից, որ հասկանում է, որ լիքը սխալներ է թույլ տալիս, որ ահավոր հոգնած է և այլն։ Ահագին անկեղծ զրույց ունեցանք։ Զրույցից հետո շնորհակալություն հայտնեց, որ հետաքրքրվեցի իրենով։ Իսկ ես զգացի, թե ոնց մեկուկես ամսվա սթրեսն ուսերիցս ընկավ, գնաց գրողի ծոցը։

Ու ի՞նչ կատարվեց իրականում։ Իմ գերզգայնությունը, որ իմ դեմ էր շուռ եկել և ամբողջ հոգեկանս քանդում էր, նորից հետ շրջեցի ու արեցի էն, ինչից շատ լավ եմ. մարդկանց մասին մտածել ու հոգ տանել։

ivy
28.10.2023, 09:41
...
Ու ի՞նչ կատարվեց իրականում։ Իմ գերզգայնությունը, որ իմ դեմ էր շուռ եկել և ամբողջ հոգեկանս քանդում էր, նորից հետ շրջեցի ու արեցի էն, ինչից շատ լավ եմ. մարդկանց մասին մտածել ու հոգ տանել։

Երևի հեշտ չէր էս ամենի մասին էսքան մանրամասն պատմել Ակումբում։
Ուրախ եմ, որ գրեցիր։
Պատկերացնում եմ՝ ինչերի միջով ես անցել։
Ու մի բան ինձ հուշում է, որ սրանով դեռ չի ավարտվելու պատմությունը, ու դեռ շարունակվելու են խնդիրները։ Գուցե և սխալվում եմ։
Հոգ տար քո մասին ու լավ եղիր։

StrangeLittleGirl
28.10.2023, 11:37
Երևի հեշտ չէր էս ամենի մասին էսքան մանրամասն պատմել Ակումբում։
Ուրախ եմ, որ գրեցիր։
Պատկերացնում եմ՝ ինչերի միջով ես անցել։
Ու մի բան ինձ հուշում է, որ սրանով դեռ չի ավարտվելու պատմությունը, ու դեռ շարունակվելու են խնդիրները։ Գուցե և սխալվում եմ։
Հոգ տար քո մասին ու լավ եղիր։
Չէ, էնքան էլ դժվար չէր :D պետք էր մի տեղ գրել, ասեցի՝ ակումբում գրեմ։

Հա, ես գրեթե վստահ եմ, որ խնդիրները շարունակվելու են։ Ավելին՝ էս պատմությունից անմիջապես հետո շեֆս էլի մի հատ հսկայական սխալ թույլ տվեց, որից գիտեմ, որ ամբողջ թիմը վատացել ա էլի, էդ թվում՝ շեֆս։

Ընդ որում, հետաքրքիրն էն ա, որ չնայած առաջին օրերին շեֆս ընտիր էր, մի բան ինձ հուշում էր, որ լավ չի լինելու։ Ամուսնուս ասեցի՝ նոր գործ գտնելու ժամանակն ա (կարծեմ ակումբում էլ եմ գրել), ասում էր՝ անկապ պարանոյա ա։

Բայց ամեն դեպքում էլ նույն ուժգնությամբ չեն լինի խնդիրները, որովհետև ուղղակի դրանց նկատմամբ իմ մոտեցումն եմ փոխել, ինչը թույլ ա տալիս էս ամենի մաս կազմելու փոխարեն «դրսից» նայել դրան։ Իհարկե վստահ եմ, որ հենց շեֆս մի քիչ փորձ հավաքի, կսկսի իր գործը նորմալ անել, բայց դե չեմ կարծում, որ արժե դրա վրա ներվ քայքայել։

Իսկ երկարաժամկետ, արմատական լուծումը նոր գործ գտնելն ա, ինչով էլ հիմա զբաղված եմ։ Մինչև էդ ընդամենը պետք ա դուրս գալ թիմի անդամի դերից ու բոլորի նկատմամբ ուշադիր լինել, որ լավ լինեն՝ առանց մաս կազմելու։

Լեո
29.10.2023, 02:10
...Ու ի վերջո կանգնած էի հետևյալ լուծումների առաջ.
- Շարունակել նոր գործի դիմել, ու հենց լինի, դուրս գալ
- Sick leave վերցնել
- Դուրս գալ առանց նոր գործի
- Շեֆիս «տեղը դնող» հստակ մեյլ ուղարկել, որ ինձ հետ էլ էդպես չխոսի
- Մի շաբաթ «տնից աշխատել» որևէ ուրիշ քաղաքից



Երկու տարի առաջ ես կանգնած էի այս նույն խնդրի առաջ և նույն պատճառով. ունեի ղեկավար, որը լիդերի հատկություն չուներ և կարծես նպատակաուղղված կոնֆլիկտներ էր փնտրում: Իրավիճակը բարդ էր նաև նրանով, որ այդ աշխատավայրում շատ երկար էի աշխատել և մեծ ներդրում ունեի, ցավալի էր մեկ անձի պատճառով տարիների վաստակից հրաժարվել:

Բոլոր հնարավոր միջոցները փորձելուց հետո հասկացա, որ վերևում նշված տարբերակներից մեկը ի վերջո պիտի ընտրեմ: Եվ դա եղավ՝ դուրս գալ աշխատանքից առանց նոր գործի:

Սկզբում ցավոտ էր: Դժվարին այդ փուլը հաղթահարելու և առաջ գնալու մոտիվացիա համարյա չկար: Թվուր էր պարտվել էմ, կարիերաս վերջնական ձախողել...
Բայց հասկանում էի, որ հանձնվել չի կարելի, որ հաջողության հետևից գնալը այլընտրանք չունի: Եվ որոշեցի ամեն ինչ փոխել:

Երկու տարում կարողացա օր ու գիշեր սովորել, անցնել բազում դժվարությունների, երբեմն զրկանքների միջով: Եղան նաև հիսաթափություններ, որոնք ևս հաղթահարվեցին:

Ահա հիմա, երկու տարուց քիչ ավելի շատ է անցել, և արդեն ունեմ.
- Նոր ու ավելի արդի մասնագիտություն (իհարկե դեռ շատ-շատ բան կա սովորելու):
- Նոր աշխատանք շատ ավելի առաջադեմ ընկերությունում:
- Կարիերայի ավելի կանխատեսելեի հեռանկար:
- Լավ աշխատանքային կոլեկտիվ՝ իսկական լիդերով:
- Եվ ամենակարևորը՝ աշխատանք, որը հաճույքով եմ անում:

Երբեմն մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե չլինեին այն կոնֆլիկտները... Կյանքս երևի կմնար անփոփոխ, ինքնահոս հունով կշարունակեի լճանալ՝ ինքս էլ դա չգիտակցելով:
Բայց հիմա շնորհակալ եմ ամենին, ինչ եղավ: Ամեն դեպքում կարողացա ուժ գտնել, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ օգտագործել այն ուժը, որը մեջս թմբիրի ռեժիմում էր, ու փոխել ամեն ինչ:

Գոհ եմ: Ինչպես ասում են, все к лучшему.

StrangeLittleGirl
30.10.2023, 09:59
Երկու տարի առաջ ես կանգնած էի այս նույն խնդրի առաջ և նույն պատճառով. ունեի ղեկավար, որը լիդերի հատկություն չուներ և կարծես նպատակաուղղված կոնֆլիկտներ էր փնտրում: Իրավիճակը բարդ էր նաև նրանով, որ այդ աշխատավայրում շատ երկար էի աշխատել և մեծ ներդրում ունեի, ցավալի էր մեկ անձի պատճառով տարիների վաստակից հրաժարվել:

Բոլոր հնարավոր միջոցները փորձելուց հետո հասկացա, որ վերևում նշված տարբերակներից մեկը ի վերջո պիտի ընտրեմ: Եվ դա եղավ՝ դուրս գալ աշխատանքից առանց նոր գործի:

Սկզբում ցավոտ էր: Դժվարին այդ փուլը հաղթահարելու և առաջ գնալու մոտիվացիա համարյա չկար: Թվուր էր պարտվել էմ, կարիերաս վերջնական ձախողել...
Բայց հասկանում էի, որ հանձնվել չի կարելի, որ հաջողության հետևից գնալը այլընտրանք չունի: Եվ որոշեցի ամեն ինչ փոխել:

Երկու տարում կարողացա օր ու գիշեր սովորել, անցնել բազում դժվարությունների, երբեմն զրկանքների միջով: Եղան նաև հիսաթափություններ, որոնք ևս հաղթահարվեցին:

Ահա հիմա, երկու տարուց քիչ ավելի շատ է անցել, և արդեն ունեմ.
- Նոր ու ավելի արդի մասնագիտություն (իհարկե դեռ շատ-շատ բան կա սովորելու):
- Նոր աշխատանք շատ ավելի առաջադեմ ընկերությունում:
- Կարիերայի ավելի կանխատեսելեի հեռանկար:
- Լավ աշխատանքային կոլեկտիվ՝ իսկական լիդերով:
- Եվ ամենակարևորը՝ աշխատանք, որը հաճույքով եմ անում:

Երբեմն մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե չլինեին այն կոնֆլիկտները... Կյանքս երևի կմնար անփոփոխ, ինքնահոս հունով կշարունակեի լճանալ՝ ինքս էլ դա չգիտակցելով:
Բայց հիմա շնորհակալ եմ ամենին, ինչ եղավ: Ամեն դեպքում կարողացա ուժ գտնել, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ օգտագործել այն ուժը, որը մեջս թմբիրի ռեժիմում էր, ու փոխել ամեն ինչ:

Գոհ եմ: Ինչպես ասում են, все к лучшему.

Երկու տարի առաջ ես էլ գործից դուրս էկա առավելապես շեֆիս պատճառով (իհարկե այլ գործոններ էլ կային, բայց վատ շեֆս պրոցեսն անասելի արագացրեց) ու անցա էս հիմիկվա գործիս՝ պրոֆիլս լրիվ փոխելով։ Էն ժամանակվա շեֆս երևի աշխարհի ամենակատարյալ լիդերներից էր։ Բացարձակ ոչ մի սխալ թույլ չէր տալիս, պոտենցիալ խնդիրը տեսնում էր, կանխում էր մինչև խնդիր կդառնար։ Բայց ինչպես հաճախ ա պատահում իրանց գործը լավ անողների դեպքում, պաշտոնը բարձրացրին, ու մեր թիմը մնաց բորդյուրին։

Իմ էս ներկայիս շեֆի բոլոր խնդիրներն անփորձությունից են գալիս, ու որ մի քիչ փորում ես, տեսնում ես՝ ինչքան վախեցած ա ինքը, որ սխալ թույլ չտա, բայց մեկ ա, մինչև հասցնում ես մի սխալի հետևանքները մաքրել, մյուսն ա գալիս։ Վերջը, ես դժվար իմ ոտով առանց հեռանկարի գործիցս դուրս գամ, բայց հաստատ հաջորդ գործն ընտրելիս էլ, ոնց որ նախորդ անգամ արեցի, շեֆին եմ ընտրելու, ոչ թե գործը։

Բարեկամ
31.10.2023, 03:50
․․․բայց հաստատ հաջորդ գործն ընտրելիս էլ, ոնց որ նախորդ անգամ արեցի, շեֆին եմ ընտրելու, ոչ թե գործը։

Ընտրել շեֆին, ոչ թե գործը - իրատեսական մոտեցում ա։ Ցավոք։

Լեո
31.10.2023, 14:14
... հաստատ հաջորդ գործն ընտրելիս էլ, ոնց որ նախորդ անգամ արեցի, շեֆին եմ ընտրելու, ոչ թե գործը։

Շեֆին ընտրելը բավականին բարդ ա, սխալվելու հավանականությունը մեծ ա։ Մարդու հետ որոշակի ժամանակ պիտի աշխատես, մինչև իրական որակները փորձով բացահայտես։
Թե՞ ինչ֊որ գաղտնիքներ կան, որ ես չգիտեմ ))

StrangeLittleGirl
31.10.2023, 14:58
Շեֆին ընտրելը բավականին բարդ ա, սխալվելու հավանականությունը մեծ ա։ Մարդու հետ որոշակի ժամանակ պիտի աշխատես, մինչև իրական որակները փորձով բացահայտես։
Թե՞ ինչ֊որ գաղտնիքներ կան, որ ես չգիտեմ ))
Ընդհանրապես, ես մարդկանց հետ մի քանի րոպե խոսելով շատ լավ ջոկում եմ իրանց որակները, հատկապես պրոֆեսիոնալ կոնտեքստում։ Էս նախկին շեֆիս մասին որ ասում եմ, հենց առաջին ինտերվյուից հետո ահավոր ուզում էի իրա մոտ աշխատել։ Էդ նրա համար, որովհետև հենց առաջին ինքնավստահության պակասի նշանը ցուցաբերեցի, ինքը միանգամից ցրեց դա ու ինձ ճիշտ ճամփի վրա դրեց։ Ու էդ մի տարվա ընթացքում, որ աշխատել եմ մոտը, ոչ մի անգամ չհիասթափեցրեց։ Ներկայիս շեֆն էլ որ էկավ, առաջին հինգ րոպեում ջոկեցի ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ երաժշտություն ա լսում ու ինչ սեռական կողմնորոշում ունի, չնայած էս թեմաներից ոչ մեկը չէինք շոշափել, ու հետո բոլորը ճիշտ դուրս էկան։ Բայց դրա հետ մեկտեղ ուղեղումս կարմիր լամպոչկաները զգուշացնում էին, որ լավ չի լինելու, որովհետև չափից դուրս ընկերական էր բոլորի հետ։

Ու տենց նաև նախորդ բոլոր շեֆերիս հետ։ Երևի միակը, որը ճիշտ չեմ կանխատեսել, իմ վերջին շեֆն էր ակադեմիայում, բայց եթե ուշադիր լինեի, նախկինում իրա հետ մի թիմում աշխատելու հին դատան փորփրեի, էլի կգտնեի նշաններ, որ ինքն ահավոր ա լինելու։

Չգիտեմ, ես առավել ինտուիտիվ եմ էս ամենը զգում, բայց տակը հաստատ ինչ-որ գիտելիք/դատա կա, որը դեռ չեմ կարում բառերով բացատրել։ Երևի պայմանավորված ա, թե շեֆի հետ առաջին շփումից ինչ ես զգում։ Ու պարտադիր չի բացասական զգացողություն լինի, կարա նաև շատ դրական լինի, բայց լինի էնպիսի զգացողություն, որ դու չպիտի ունենաս պրոֆեսիոնալ կոնտեքստում։

մարդ եղած վախտ
05.11.2023, 16:23
Վերջերս երկու դեպք հիշեցի, երբ ինձնից անկախ լավ տպավորություն էի թողել մարդկանց վրա։ Բռնեմ պատմեմ։

Դեպքերից մեկում 15 րոպեանոց պրեզենտացիա պիտի անեի ~100-150 հոգանոց լսարանի համար։ Պրեզենտացիան սարքելուց մի քիչ երկար էր ստացվել, բայց մտածեցի՝ ոնց էլ չլինի՝ կլարվեմ, մի քիչ արագ կխոսամ, կտեղավորվեմ ժամանակի մեջ։
Վերջին պահին մտածեցի՝ ժամովս թայմեր կդնեմ, կհետևեմ։ Էն պահին, երբ պիտի աթոռիցս վեր կենայի, ոտքով տվի, գետնին դրված բաժակս շուռ տվի, ու քանի փորձում էի էդ գլորվող բաժակը գտնել, ուղղել, թայմերը մոռացա դնեմ։ Ընթացքում լարված չէի, էն որ պիտի արագ խոսեի, չխոսեցի, հետո փորձեցի ժամին նայել, գոնե տենց կողմնորոշվել, ու էդ պահին ժամս որոշեց հիշեցնել, որ վերջին մեկ ժամում բավարար չեմ քայլել։ Ինչ արեցի, տենց էլ ժամը ցույց չտվեց, թե բա՝ չես քայլել։ Ժամս առնելու օրը անիծելով մտածեցի՝ ջանդամ է, էլ հավես էլ չկար խոսելու, ու մի սլայդի վրայով սահուն թռա։

Հետո լսարանից ընկերներս ասեցին, որ շատ պրոֆեսիոնալ էր թե ոնց ժամիս նայեցի, ասելիքս խմբագրեցի, որ ժամանակի մեջ տեղավորվեմ։

Ըըըը, մերսի։ Դե ես տենցն եմ․ ի՞նչ անեմ։ :}

֊֊֊֊

Մյուս դեպքում հեծանիվով երաժշտություն լսելով խաչմերուկի կարմիրի տակ կանգնած էի։ Հեռվում շտապօգնության ազդանշանի ձայն լսեցի, բայց ուշադրություն չդարձրի։ Հետո զգացի, որ էդ խաչմերուկին կանգնած չեմ սթրվում, ու դեռ աջ էի գնալու․ հեծանիվիցս իջա, վերցրի, դրի մայթին, որ մայթով գնամ ու նկատեցի, որ իմ իջնելուց հետևիցս շարված մի 5 հեծանվորդ ևս իջան, իրանց հեծանիվները ճանապարհից հանեցին, ու էդ շտապ֊օգնության մեքենան եկավ, մեր ազատած ճանապարհով անցավ։ Մայթի հետիոտները ու ինձ հետևած հեծանվորդները հիացած, շնորհակալ գլխով տմբտմբացրին։ էն որ՝ խնդրեմ, ինչի՞ համար

֊֊֊֊

Ձեր մոտ ի՞նչ դեպքեր են եղել, երբ ձեզնից անկախ լավ կամ վատ լույսի ներքո եք հայտնվել։

StrangeLittleGirl
12.11.2023, 12:12
Մեկ-մեկ ինձ թվում ա՝ իմ կյանքը լրիվ կինո ա։ Ավելին՝ եթե սենց բաներ կինոյում լինեին, մարդիկ կասեին էս ինչ մի հորինվածք ա։

Ուրեմն գրքիս շնորհանդեսի ամենաթեժ պահին, երբ մարդիկ մոտենում են գրքերով, որ մակագրեմ, ու միաժամանակ բոլոր կողմերից հին ու նոր ծանոթ-բարեկամների հետ խոսում եմ, գրկում եմ, որ ոչ մեկի ուշադրությունիցս բաց չթողնեմ, մեկ էլ ինձ մի փաթեթավորված տուփ են փոխանցում, հետը՝ կարմիր ծրար։ Փոխանցողն ասում է, որ իրեն տվեցին էդ տուփն ու ծրարը, ասացին, որ ինձ փոխանցի, ծրարի մեջ ամեն ինչ կա, ես կհասկանամ։

Տուփն ու ծրարը դնում եմ մի կողմ, շարունակում մակագրելն ու չորս կողմից տարբեր մարդկանց հետ շփվելը։ Շնորհանդեսից հետո մեր թիմով հավաքվում ենք, բոլոր նվերները լցնում եմ կտորե տոպրակի մեջ, դուրս ենք գալիս, գնում փաբ։ Ու փաբում նոր հիշում եմ էդ խորհրդավոր փաթեթն ու ծրարը, բացում եմ, սկսում կարդալ։

Ընդհանրապես, երբ էսպիսի անակնկալ բաներ են լինում, ինձ միշտ թվում է՝ ինձ հետ վատ վարված որևէ ընկեր հետ է գալիս, ներողություն խնդրում։ Բայց երևի կյանքիս էս ամբողջ ընթացքում պիտի սովորած լինեի, որ նման բաներ չեն լինում, ու պիտի գնահատել նրանց, ովքեր կան իմ շրջապատում։ Ու ընդհանրապես, երբ էսպիսի բաներ լինում են իմ կյանքում, միշտ նույն մարդն է հեղինակը, նույնիսկ մոտ քսան տարի անց։

Նամակի հեղինակը գրում էր, որ առաջին գիրքս գնել է ու գրախանութում մի այլ հաճախորդի հպարտ-հպարտ հայտարարել, որ հեղինակին ճանաչում է։ Հետո ասում է, որ ինձ փնտրում էր, իմացել է, որ էլ Հայաստանում չեմ ապրում, չնայած ուզում էր իմ հին հասցեով նամակ տանել։ Ինքը սոցցանցերում չկա, բայց քրոջ հաշվից ինձ հետևում է։

Իհարկե, Տաթև։ Ես էլ իրեն էի այս տարիների ընթացքում սոցցանցերում փնտրում ու ոչ մի կերպ չէի կարողանում գտնել։ Անուն-ազգանունն էլ ինչ այբուբենով ու ինչ ուղղագրությամբ ասես փորձել էի գրել։ Ոչ մի արդյունք։ Քրոջն էլ նկատել էի էջումս։ Ավելի ճիշտ, նկատել էի ուրիշ անուն ու նույն ազգանունը ու մտածում էի՝ Տաթևն է։ Բայց պրոֆիլի նկարի աղջիկն էնքան էլ ինքը չէր։ Փաստորեն, Տաթևն ուղղակի չկար սոցցանցերում։

Ու հիմա էս բոլորը կոնտեքստի մեջ դնեմ։ Երբ շատ երիտասարդ էի՝ դեռահաս, մինչև երևի քսաներկու-քսաներեք տարեկան, մարդկանց հետ առավելապես ձեռագիր նամակներով էի շփվում։ Ընդհանրապես, փոստով մեր տուն եկող նամակները բաժանվում էին երկու խմբի. մեկը Երևանում ապրող ընկերներս էին, որոնց իրական կյանքում գիտեի, հաճախ հանդիպում, միասին տարբեր բաներ էինք անում, իսկ մյուսը բացառապես գրչակից ընկերներ էին, սովորաբար՝ Հայաստանի մարզերից կամ նույնիսկ այլ երկրներից։ Ու կար նաև Տաթևը, որն այս երկուսի արանքում էր, բայց էսպես նկարագրելն ուղղակի կպարզունակացնի մեր ընկերությունը։ Կար նաև Տաթևը, որն իմ ամենայուրօրինակ ընկերներից էր։

Տաթևի հետ նամակագրությունը սկսվեց մարզից Երևան ֆորմատով։ Հետո ինքը տեղափոխվեց Երևան սովորելու։ Էդ ընթացքում հայտնաբերեցի, որ իմ հարևանը նույն շենքում է սովորում, ու նրա միջոցով սկսեցի անանուն նամակներ ու հանելուկներ ուղարկել, որոնց պատասխանները Տաթևը պիտի փեյջերիս ուղարկեր։ Տաթևը մտավ խաղի մեջ, գնում էր գրադարաններ ու փնտրում հարցերի պատասխանները։ Վերջում նրան ժամադրեցի կոնկրետ տեղում, վերցրի, հետս տարա Նորքի հոգեբուժարան՝ հոգեբանության դասի։ Չեմ հիշում՝ դա միա՞կ դեպքն էր, որ իրական կյանքում հանդիպել ենք, թե՞ էլի է եղել։

Դրանից հետո էլ ծննդյանս օրը մեկ էլ ինչ-որ մեկը փուչիկներով ու նվերով հայտնվեց։ Հետո իմացա, որ Տաթևի քույրն էր, Տաթևը ծառերի հետևում թաքնված հետևում էր ընթացքին։

Տաթևին նաև իմ առաջին գրական փորձերն էի (https://www.akumb.am/showthread.php/141-%D5%8D%D5%A1-%D5%A7%D5%AC-%D5%AF%D5%B4%D5%B8%D5%BC%D5%A1%D6%81%D5%BE%D5%AB) ուղարկում։ Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ իմ առաջին ընթերցողն էր։ Ու ինքն էլ ակամայից դրա մասնակիցը դարձավ. մինչև հիմա Արտոյի նկարը, որ ստացել եմ նրանից, շրջանակի մեջ դրված ու կախված է Երևանի սենյակումս։

Շնորհանդեսին Տաթևից ստացածս նամակն ավարտվում է նրանով, որ թեյը խմում է ու գնա։ Իհարկե, Տաթևն ինքը չէր լինի, եթե մինչև վերջ մնար ու հանդիպեր ինձ։ Իսկ փաթեթավորված տուփի մեջ փետրե գրիչ էր, հետը՝ թանաք։

Հետո մեր նամակագրությունն ընդհատվեց։ Չգիտեմ՝ ոնց եղավ։ Դե ակումբը, դասեր, զբաղվածություն։ Հետո Հայաստանից գնացի, ու մինչև էս նամակը ոչ մի կապ չկար։ Մոտ քսան տարի։

Ու հիմա նստած մտածում եմ՝ ո՞նց պատասխանեմ Տաթևի նամակին, որ համ տեղ հասնի, համ էլ լինի նորից ոչ սովորական ձևով։ Սովորականը, սոցցանցերովը մի տեսակ անհետաքրքիր ա։

StrangeLittleGirl
05.12.2023, 23:32
Չէ, էնքան էլ դժվար չէր :D պետք էր մի տեղ գրել, ասեցի՝ ակումբում գրեմ։

Հա, ես գրեթե վստահ եմ, որ խնդիրները շարունակվելու են։ Ավելին՝ էս պատմությունից անմիջապես հետո շեֆս էլի մի հատ հսկայական սխալ թույլ տվեց, որից գիտեմ, որ ամբողջ թիմը վատացել ա էլի, էդ թվում՝ շեֆս։

Ընդ որում, հետաքրքիրն էն ա, որ չնայած առաջին օրերին շեֆս ընտիր էր, մի բան ինձ հուշում էր, որ լավ չի լինելու։ Ամուսնուս ասեցի՝ նոր գործ գտնելու ժամանակն ա (կարծեմ ակումբում էլ եմ գրել), ասում էր՝ անկապ պարանոյա ա։

Բայց ամեն դեպքում էլ նույն ուժգնությամբ չեն լինի խնդիրները, որովհետև ուղղակի դրանց նկատմամբ իմ մոտեցումն եմ փոխել, ինչը թույլ ա տալիս էս ամենի մաս կազմելու փոխարեն «դրսից» նայել դրան։ Իհարկե վստահ եմ, որ հենց շեֆս մի քիչ փորձ հավաքի, կսկսի իր գործը նորմալ անել, բայց դե չեմ կարծում, որ արժե դրա վրա ներվ քայքայել։

Իսկ երկարաժամկետ, արմատական լուծումը նոր գործ գտնելն ա, ինչով էլ հիմա զբաղված եմ։ Մինչև էդ ընդամենը պետք ա դուրս գալ թիմի անդամի դերից ու բոլորի նկատմամբ ուշադիր լինել, որ լավ լինեն՝ առանց մաս կազմելու։
Հետաքրքիր ա քայքայված նյարդերով ու սթրեսի մեջ ավելի քան մեկ ամիս անց էս գրառումս կարդալն ու տեսնելը, թե ինչ միամիտ եմ էղել ու թե ինչ տիպիկ զոհ եմ նարցիստիկ շեֆի համար. էմպաթ, որը շեֆի ամեն սխալ արարք արդարացնում էր, ներում ու տարբեր մոտեցումներ էր փորձարկում, հետո էլ էշ-էշ հպարտանում ինքն իրանով, որ շեֆին չնեղացրեց։

ivy
18.12.2023, 14:19
16-17 տարեկանից գիտենք իրար, ու թեև նույն ընկերախմբում ենք «մեծացել», երկուսով երբևէ առանձնապես մտերիմ չենք եղել։
Ջահելական (ու ոչ միայն ջահելական) "clique"-երի առանձնահատկություններից մեկն էն է, որ ինչքան էլ շատ ժամանակ իրար հետ անցկացնեք, կարող եք էդպես էլ չմտերմանալ, քանի որ ձեր հարաբերությունները պայմանավորված են խմբում լինելով ու դրա դինամիկայով․ խմբից դուրս դուք գոյություն չունեք իրար համար։ Իսկ խմբում առանձին մարդկանց միջև հարաբերությունները կարող են ահագին մակերեսային մնալ, ինչը հնարավոր է, որ հարմար է էդ մարդկանց։

Մի խոսքով, իր հետ մեր հարաբերությունները մեր ուսանողական "clique"-ով էին թելադրված։ Ու որ մտածում եմ՝ տարիների ընթացքում ինչքա՜ն ժամանակ ենք իրար հետ անցկացրել, բայց երբևէ չեմ հիշում, որ երկուսով ու միայն երկուսով թեկուզ մի զրույց վարած լինեինք։

Ինքն ուսանողական տարիների վերջում քիչ-քիչ հեռացավ խմբից։ Մի ձև ամեն ինչով առաջ էր մեզնից՝ համ անձնական կյանքով, համ կարիերայով։ Ու շատ «ճիշտ» կյանք էր վարում։ Հենց առաջին իսկ հարաբերությունները (ընդհանուր ընկերներից մեկի հետ) վերաճեց ամուսնության, ու իր կայուն ընտանիքից գնաց նոր կայուն ընտանիք։ Արագ մտավ կորպորատիվ աշխարհ՝ հաջողակ կարիերա ստեղծելով։ Ընթացքում երեխաներ ունեցավ, մեծ տուն կառուցեց ամուսնու հետ միասին։ Ամեն ինչ՝ իդեալական-գրքային։
Խմբից հեռանալով՝ մնաց միայն հատուկենտ մարդկանց հետ կապի մեջ․ ես դրանց մեջ չէի։ Ահագին ընտրողական էր իր կապերի մեջ, ու ինչ-որ «բարձրաշխարհիկ» ստվեր էր ընկել վրան։

Իմ՝ Գերմանիա գնալուց ի վեր կապ չէինք ունեցել, թերևս երկու բացառությամբ։ Մի անգամ, երբ աղջիկս դեռ գրկի երեխա էր, Հայաստանում էի, ու հանդիպել էինք մեր ուսանողական ընկերախմբով, էդպես իրեն էլ նորից տեսա «խմբի մեջ»։
Մյուսն էլ մոտ երեք-չորս տարի առաջ էր, երբ գրեց, որ պատրաստվում են ընտանիքով Մյունխեն տեղափոխվել (ամուսինը աշխատանքիայն ընտիր առաջարկ էր ստացել), ու ինֆորմացիա էր ուզում՝ ինչ ու ոնց թեմայով։
Ու վերջ։ Իմացա (ոչ իրենից), որ իսկապես տեղափոխվել են Մյունխեն, բայց շփում չկար։

Մեր՝ նույն քաղաքում լինելու ու շփվելու-չշփվելու միտքը հա գալիս գնում էր։ Մտածում էի՝ դե Երևանում ապրելով էլ ինչ-որ պահից արդեն չէինք շփվում, հիմա ինչի՞ պիտի ինչ-որ բան փոխվի։
Բայց մի երկու շաբաթ առաջ, երբ միտքը նորից հայտնվեց, բռնեցի պոչից, ասեցի՝ հերիք եղավ։
Գրեցի իրեն։ Հարցրեցի, թե ոնց է, ու թե կուզեր հանդիպել։ Երկուսով։
Ես ու ինքը՝ առանց խմբի։ Լրիվ նոր փորձ։
Ինձ թվաց, որ ուրախացավ գրածիցս․ գուցե էդ միտքը իր մոտ էլ էր գալիս-գնո՞ւմ։

Հանդիպեցինք։ Առաջին բառերը՝ «լրիիիվ նույն Ռիպա՜ն»․ ինքն էլ արտաքնապես համարյա չէր փոխվել՝ չհաշված, որ դեռ էլ ավելի բարձրաշխարհիկ տեսք ուներ։ Էդպիսի կերպարներ "classy", թանկանոց խանութների գովազդային ժուռնալներում կարող ես տեսնել։ Շատ նրբաճաշակ հագուստով ու դասական, կոկիկ զարդերով։ Ամբողջովին խնամված․ էն որ վրան մի գրամ կոսմետիկ մեյքափ չկա, բայց զգացվում է ինչքան ուրիշ միջոցներ են օգտագործված՝ ընտիր տեսք ունենալու համար։
Գնացինք rendezvous-ների իմ սիրած վայրը՝ Leger am Dom։
Ու նստեցինք երկու թեյով երկու ժամից ավել։

Մոտս լրիվ "wow" վիճակ էր, նախ որովհետև առաջին անգամ էինք միայն երկուսով, երկրորդը՝ մի ձև չէի սպասում, որ էդքան մտերմիկ կխոսի հետս՝ իր կյանքի բոլոր (ու շատ ինտիմ) մանրամասներով՝ սկսած տարիներ առաջվանից մինչև ներկայիս օրը ու ապագա պլանները։ Իրենից, ամուսնուց, երեխաներից, որոնք արդեն չափահաս են, ընտանիքի մյուս անդամներից՝ ընդհուպ մինչև եղբոր ընտանիքը ու նրա կնոջ ընտանիքը, կնոջ քրոջ ընտանիքը․․․ Աշխատանք, հին ու նոր ծրագրեր, հոգեկան առողջություն, կորուստներ, հետաքրքրություններ, հոբբիներ։ Իրար վրա, իրար հետևից, ամբողջը միասին։

Ես էլ մի քիչ խոսեցի, բայց անհամեմատ ավելի քիչ․ էդպես էլ էր զրույցը շատ հարմոնիկ։
Էստեղ մի երեք մտերիմ ընտանիքներ ունեն, որոնց հետ պարբերաբար շփվում են, միասին ճամփորդում, տոներ անցկացնում։ Իր նեղ շրջանը, ինչպես Երևանում։ Ես ինձ առաջվա պես չեմ տեսնում իր շրջանի մեջ։ Ու դե էդպես էլ է լավ։

Չգիտեմ՝ երբ կհանդիպենք նորից, ընդհանրապես կհանդիպենք, թե չէ, բայց էդ օրը ամուր կմնա հիշողությանս մեջ, որովհետև կարծես առաջին անգամ էի շփվում մարդու հետ, ում տարիներ ի վեր ճանաչում էի։
Հավես էր շատ։

StrangeLittleGirl
17.01.2024, 01:32
Հարցազրույցի էի մի հոգեբանական թեստեր արտադրող ընկերությունում։ Թեստերը նախատեսված են գործի ընդունելուց մարդկանց բնավորության գծերը ստուգելու համար։ Իսկ հաստիքն առաջին հայացքից շատ հետաքրքիր էր. թեստերի տվյալների վերլուծությամբ պիտի զբաղվեի ու նոր թեստեր ստեղծելով։ Մի խոսքով, կոգնիտիվ գիտության բեքգրաունդս ու հիմիկվա տվյալագիտությունը խառնած, լրիվ իդեալական մի բան։

Էս ընկերությունը գործի ընդունելու գործընթացը թարս հերթականությամբ էր անում. սկզբում թեստը պիտի անցնեիր։ Եթե հետաքրքրեիր իրանց, նոր սիվի պիտի ուղարկեիր ու հետո նոր հարցազրույց։

Առաջին հարցազրույցը շատ լավ անցավ։ Չնայած որոշ բաներ ինձ թեթեւակի անհանգաստացրին, մասնավորապես որ իրենց թեստին չափից դուրս լուրջ էին մոտենում։ Այսինքն, եթե թեստն ասում ա, որ էսինչ հատկանիշից էսքան միավոր ունեմ, ուրեմն էդ եմ որ կամ։ Դե հատկանիշներից մեկն էլ էքստրավերտությունն էր, որից 10-ից 3 կամ 4 էի հավաքել (նայած հատկանիշ): Ասել կուզի՝ ինտրովերտ էի, ըստ որի որոշել էին, որ թրեյնինգ անցկացնել չեմ սիրում, չնայած որ դա իմ սիրած բաներից ա։

Որպես տվյալագետ՝ ինձ համար անհանգստսցնող էր, որ հետս ոչ մի սխալանք չեն քննարկում, դեռ վալիդության ու այլ հարցերը թողնենք մի կողմ։

Երկրորդ հարցազրույցի էլ կանչեցին։ Իմ կասկածները մեծացան: Հույս ունեի՝ կմերժեն, էդ գործին անցնելու ընտրության ծանրությունն ինձ վրա չէր մնա։

Ու մերժեցին։ Ու որպես պատճառաբանություն՝ որոշեցին ավելի էքստրավերտ մեկի գործի ընդունել։ Ուրեմն ստեղ բոցն էն ա, որ ցանկացած պրոֆեսիոնալ իրավիճակում, էդ թվում՝ հարցազրույցներում, ես որպես էքստրավերտ եմ ընկալվում։ Ու էս հարցազրույցներն էլ բացառություն չէին. ակտիվ շփվում, հարցեր էի տալիս, զրույցներ վարում։ Ու ըստ էության, պրոֆեսիոնալ կոնտեքստում իրանց հենց էդ ա պետք։ Բայց քանի որ իրենց թեստի հանդեպ տենց կրոնական հավատք ունեին, հարցազրույցների ժամանակ իմ վարքը բացարձակ հաշիվ չէր, իրենց թվերին էին վստահում։

Մտածում եմ՝ լավն էլ էդ էր։ Պատկերացնում եմ՝ անցնեի էդ գործին, ու իրենց թեստերը քարը քարին չթողնեի։ Հաճելի չէր լինի։

Բարեկամ
11.03.2024, 04:47
Հայերեն եմ պարապում 17-ամյա աշակերտիս հետ, որը հայերենը որպես օտար լեզու պետական քննություն է հանձնելու։
Նստած է դիմացս․ բարձրահասակ, համակրելի արտաքինով, համարձակ հայացքով պատանի է՝ Ավստրալիայում ծնված-մեծացած։

Իր գրած շարադրության սխալների ուղղումն ենք անում։

Գրել է․ «Ազգային թանգարանները զարդարում են ազգին»։

Հարցնում եմ․ «Ի՞նչ նկատի ունես՝ զադարում են ազգին, ազգին զարդարելը ո՞րն է»։

Պատասխանում է․ «Անգլերենում տենց ասում են՝ decorates the nation: Ընդունված արտահայտություն ա»։

Ասում եմ․ «Հայերենում ընդունված չէ։ Չես կարող բառացի օգտագործել։ Քննությանը աշխատանքդ ցածր կգնահատեն»։

Հակաճառում է (ըդնհանրապես վիճող, հակաճառող բնավորություն ունի)․ «Ո՞նց չեմ կարող։ Լրիվ հասկանալի արտահայտություն ա՝ nation can be decorated։ Ես շատ լավ պատկերացնում եմ՝ թանգարանը զարդարում է ազգին։

Ես․ «Ազգային լեզվամտածողության հարց է։ Հայերեն լեզվամտածողությամբ ազգին չեն զարդարում։ Ամենամոտը, որ կարող ես ասել՝ Ազգային թանգարանները ներկայացնում են ազգը։

Աշակերտ․ «Չէ, ես հենց նկատի ունեմ, որ զարդարում են, ու եթե անգլերենով դա հասկանալի ա, պետք ա հայերենով էլ հասկանալի լինի ու ընդունվի։ Սպասեք բացատրեմ․ օրինակ, եթե ես Ձեզ ասեմ Իտալիա, ի՞նչ կպատկերացնեք առաջին բանը, առաջինը ի՞նչ կգա ձեր մտքին։» Ու նայում է ինձ հաղթական, ինքնավստահ ժպիտով։

Ես․ «Իտա՞լիա․․․ Չգիտեմ․․․ Վերածնունդ, արվեստ»։

Ժպիտը անհետանում է, ձեռքը թափ է տալիս ու հիասթափված հառաչում․ «Սխալ մարդու եմ հարցնում․․․ :( »։

Ես (ծիծաղս հազիվ զսպելով)․ «․․․Իսկ ճիշտ մարդը ի՞նչ պիտի ասեր․․․»

Աշակերտ․ «Ճիշտ մարդը կասեր պիցցա՛, սպագետտի՛, ֆուտբո՛լ»։


---------------------


Այս մանրապատումը կարող էի ավարտել այսպես․ "Այն, ինչ պետք է իմանալ այսօրվա երիտասարդության մասին"։ Բայց ես դեռ մնում եմ լավատես։


Հ․Գ․ Էդպես էլ չիմացա, թե եթե "ճիշտ" պատասխանը տայի, ոնց էր բացատրելու, որ "ազգին զարդարելը" նույնպես ճիշտ է :))

Ուլուանա
11.03.2024, 17:45
Հայերեն եմ պարապում 17-ամյա աշակերտիս հետ, որը հայերենը որպես օտար լեզու պետական քննություն է հանձնելու։
Նստած է դիմացս․ բարձրահասակ, համակրելի արտաքինով, համարձակ հայացքով պատանի է՝ Ավստրալիայում ծնված-մեծացած։

Իր գրած շարադրության սխալների ուղղումն ենք անում։

Գրել է․ «Ազգային թանգարանները զարդարում են ազգին»։

Հարցնում եմ․ «Ի՞նչ նկատի ունես՝ զադարում են ազգին, ազգին զարդարելը ո՞րն է»։

Պատասխանում է․ «Անգլերենում տենց ասում են՝ decorates the nation: Ընդունված արտահայտություն ա»։

Ասում եմ․ «Հայերենում ընդունված չէ։ Չես կարող բառացի օգտագործել։ Քննությանը աշխատանքդ ցածր կգնահատեն»։

Հակաճառում է (ըդնհանրապես վիճող, հակաճառող բնավորություն ունի)․ «Ո՞նց չեմ կարող։ Լրիվ հասկանալի արտահայտություն ա՝ nation can be decorated։ Ես շատ լավ պատկերացնում եմ՝ թանգարանը զարդարում է ազգին։

Ես․ «Ազգային լեզվամտածողության հարց է։ Հայերեն լեզվամտածողությամբ ազգին չեն զարդարում։ Ամենամոտը, որ կարող ես ասել՝ Ազգային թանգարանները ներկայացնում են ազգը։

Աշակերտ․ «Չէ, ես հենց նկատի ունեմ, որ զարդարում են, ու եթե անգլերենով դա հասկանալի ա, պետք ա հայերենով էլ հասկանալի լինի ու ընդունվի։ Սպասեք բացատրեմ․ օրինակ, եթե ես Ձեզ ասեմ Իտալիա, ի՞նչ կպատկերացնեք առաջին բանը, առաջինը ի՞նչ կգա ձեր մտքին։» Ու նայում է ինձ հաղթական, ինքնավստահ ժպիտով։

Ես․ «Իտա՞լիա․․․ Չգիտեմ․․․ Վերածնունդ, արվեստ»։

Ժպիտը անհետանում է, ձեռքը թափ է տալիս ու հիասթափված հառաչում․ «Սխալ մարդու եմ հարցնում․․․ :( »։

Ես (ծիծաղս հազիվ զսպելով)․ «․․․Իսկ ճիշտ մարդը ի՞նչ պիտի ասեր․․․»

Աշակերտ․ «Ճիշտ մարդը կասեր պիցցա՛, սպագետտի՛, ֆուտբո՛լ»։


---------------------


Այս մանրապատումը կարող էի ավարտել այսպես․ "Այն, ինչ պետք է իմանալ այսօրվա երիտասարդության մասին"։ Բայց ես դեռ մնում եմ լավատես։


Հ․Գ․ Էդպես էլ չիմացա, թե եթե "ճիշտ" պատասխանը տայի, ոնց էր բացատրելու, որ "ազգին զարդարելը" նույնպես ճիշտ է :))

Եթե անպայման էդ իմաստն էր ուզում արտահայտել, կարելի էր գրել. «Ազգային թանգարաններն ազգի հարստություններից են»: Ինձ թվում ա` զարդարելուն մոտ իմաստ ա արտահայտում, բայց հայերեն ա: )))

Բարեկամ
14.03.2024, 03:23
Եթե անպայման էդ իմաստն էր ուզում արտահայտել, կարելի էր գրել. «Ազգային թանգարաններն ազգի հարստություններից են»: Ինձ թվում ա` զարդարելուն մոտ իմաստ ա արտահայտում, բայց հայերեն ա: )))

Կամ, որ ավելի մոտենանք՝ ազգային թանգարանները ազգի զարդն են։
Ու տենց էլ ստացվում ա, որ ճիշտ էր ասում տղան՝ զարդարում են ազգը :)

Ուլուանա
16.03.2024, 18:16
Կամ, որ ավելի մոտենանք՝ ազգային թանգարանները ազգի զարդն են։
Ու տենց էլ ստացվում ա, որ ճիշտ էր ասում տղան՝ զարդարում են ազգը :)
Դե, «զարդ(արել)»-ով, ինչպես ինքդ էիր նկատել, հայերենում էնքան էլ չի հնչում, իսկ «հարստությունը» էդ համատեքստում բավական գործածական ա: