PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ եք պատրաստվում անել երրորդ բջջային օպերատորի մուտքից հետո։



Rammstein
02.08.2008, 01:34
Ի՞նչ ճակատագիր կունենա 3-րդ օպերատորը բջջային կապի ոլորտում։ Մի՞թե կգտնվի այնքան բաժանորդ, որ այդ օպերատորը չսնանկանա։ Կամ կգտննվե՞ն մադիկ, ովքեր կփոխեն իրենց Beeline-ի կամ ՎիվաՍելի համարը, հանուն նոր օպերատորի։

Norton
02.08.2008, 01:35
Ռամշտայն ջան էս տիպի թեմա արդեն կա:

Rammstein
02.08.2008, 01:40
Ռամշտայն ջան էս տիպի թեմա արդեն կա:

Ես հարցում եմ դրել։

Norton
02.08.2008, 01:46
Ես հարցում եմ դրել։

Իմաստ չկա, թող մի հատ էդ ֆիրման դուրս գա, քարտերը հանի վաճառքի, իրա փաթեթները առաջարկի նոր կորոշենք, թե չէ էս հարցումդ արժեք չունի:

էս էլ մյուսը՝http://www.akumb.am/showthread.php?t=25653&highlight=%D5%A5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4+%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80

Rammstein
02.08.2008, 01:54
Իմաստ չկա, թող մի հատ էդ ֆիրման դուրս գա, քարտերը հանի վաճառքի, իրա փաթեթները առաջարկի նոր կորոշենք, թե չէ էս հարցումդ արժեք չունի:

էս էլ մյուսը՝http://www.akumb.am/showthread.php?t=25653&highlight=%D5%A5%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4+%D6%85%D5%BA%D5%A5%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%80

Գիտեմ էդ մի թեման...մեջի սաղ գրառումները ջնջել էին, որովհետեւ թեմայից դուրս էին։:(
Հիմա էլ գրող չա...ասի գոնե քվեարկեն։:(
Իսկ որ նոր օպերատորը ավելի լավ պայմաններ կառաջարկի, քան հիմա Բիլայնն ու Վիվան էդ հաստատ։ Նենց որ մի սպասի, քվեարկի...:):):)

Rammstein
05.09.2008, 15:01
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին (Ֆրանսիա), CEO Blackrock Communications-ը (կոնսորցիում` Անգլիա եւ Իռլանդիա), M$A Tele2 AB-ն (Շվեդիա):

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թեեւ նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցը՝ Orange (France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), M$A Tele2 AB (Շվեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա) ընկերությունները:

Նոր օպերատորը պետք է զբաղեցնի 055 եւ 095 կոդերը:


Աղբյուր՝ http://www.armtown.com

Rammstein
06.10.2008, 12:34
ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԸ ԿՈՒՆԵՆԱ 3G ՑԱՆՑ:

Հոկտեմբերի վերջին հայտնի կդառնա Հայաստանի բջջային կապի շուկայում 3-րդ օպերատորի անունը, որին գործունեության լիցենզիա կտրամադրվի 15 տարի ժամկետով: Բջջային կապի ծառայություններ մատուցելու համար նոր օպերատորին կտրամադրվեն 055 եւ 095 կոդերը:

Համաձայն առաջադրված պայմանների` նախաորակավորման փուլն անցնելու համար մրցույթին մասնակից ընկերությունը պետք է հավաստեր, որ ի վիճակի է Հայաստանի բջջային կապի շուկայում 2 տարվա ընթացքում իրականացնել առնվազն 200 մլն եվրոյի ներդրումներ: Ընդ որում, շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիաների եւ սարքավորումների որակը պետք է ընդունելի լիներ Հայաստանի կառավարության համար:

Բացի դրանից` հաղթող ընկերությունը ոչ միայն 2 տարվա ընթացքում պետք է կարողանար բջջային կապի ծառայություններ մատուցել Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում, այլեւ պետք է կարողանար 3G ծառայություններ ապահովել Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Իսկ գործունեության արդեն 3-րդ տարում նոր օպերատորը բջջային կապի ծածկույթ պետք է ունենա առնվազն 200 գյուղերում եւ Երեւան-Վրաստան-Իրան տրանսպորտային մայրուղու 85 տոկոսում:

Բնականաբար, մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած ոչ բոլոր ընկերություններն էին պատրաստ նման ծավալի ներդրումների` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն իսկ գործունեություն են իրականացնում 2 բավական հայտնի ընկերություններ:

Թեեւ ի սկզբանե բջջային կապի երրորդ օպերատորի հիմնական հավակնորդը համարվում էր ռուսական «Մեգաֆոն» ընկերությունը, այնուհանդերձ, վերջինս չմասնակցեց մրցույթին: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած 2 ռուսական ընկերություններից միայն մեկը ներկայացրեց իր փաթեթը: Սակայն հանձնաժողովը դա բավարար չհամարեց 2-րդ փուլ անցնելու համար:

Հանձնաժողովը իրականում այնքան էլ նպատակահարմար չէր համարում բջջային կապի շուկայում երրորդ ռուսական ընկերության հայտնվելը, քանի որ, չնայած գործող մրցակցային բարենպաստ հարաբերություններին, սա կարող է նաեւ վտանգ ներկայացնել շուկայի համար: Նկատի ունենալով այս հանգամանքը հանձնաժողովը հատուկ պահանջ էր ներկայացրել մրցույթի մասնակիցներին, ըստ որի` նրանք պետք է կապ չունենային շուկայի այսօրվա մասնակիցների հետ:

Աղբյուր` yekir.am։

ChildOfTheSky
07.10.2008, 00:00
Ի՞նչ եք պատրաստվում անել երրորդ բջջային օպերատորի մուտքից հետո։
Տները ծախելու եմ գնամ ամերիկա :angry

Amaru
07.10.2008, 00:04
Արդեն Օրանժը չի՞...

Հայկօ
07.10.2008, 00:08
France-Telecom: Էսօր դիմավորել-ճամփու եմ դրել: Դրանց շեֆը ոնց որ գնդլիկ-բոքոնիկ լիներ:

Ինչ եմ պատրաստվում անե՞լ: Գները համեմատել ու ընտրել ամենաէժանն ու որակովը, բնականաբար:

Ahik
07.10.2008, 00:15
Ախր թե MMS, թե 3G-ն իրենց իմաստը կորցնում են, երբ միայն իրենց ցանցի ներսում են: Հուսով եմ նոր օպերատորի գալու հետ մեկտեղ այս բացերը կշտկվեն:

ministr
07.10.2008, 00:27
Արմենթելի մահն եկել է: Սկզբից Վիվասելը բաժանորդների մի մասին տարավ (այդ թվում և ինձ), հիմա էլ Օրանժը մնացածին կտանի, թե չէ հիմա համարյա բոլորը օգտվում են բջջային կապից, այնպես որ հույսները չօգտվող մասսան չի:

Sunun
07.10.2008, 08:04
Երևի վիվայիի հետ ես շփոթում :)

aerosmith
07.10.2008, 08:29
եթե վիան սենց էշի ականջին քնի..(մատուցաց ցառաըությունների ցանկի աղքատության պատճառով) հաստատ իրա վերջնա եկել:o, բայց դե օգուտը մերնա, ընտրություննա մեծանում։

Taurus
07.10.2008, 11:14
Երևի գները մի քիչ էլ կիջնի:ok

Ֆրեյա
07.10.2008, 11:41
Պատրաստվում եմ սպասել կարծիքների;
Եթե նոր օպերատորի բաժանորդները գոհ լինեն, կարելի է փորձնական քարտ ձեռք բերել

Sunun
07.10.2008, 11:56
ՀԱՂԹԵՑ ORANGE-Ը

Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչվեց ֆրանսիական Orange ընկերությունը, որը պատկանում է France Telecom-ին: Ինչպես Panorama.am-ին հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյան, այսօր նման որոշում կայացրեց մրցութային հանձնաժողովը: Հայաստանում իր գործունեությունը սկսելու համար այս ընկերությունն ամենամեծ գումարային առաջարկն էր ներկայացրել` 51 մլն 500 հազար եվրո:

Հիշեցնենք, որ նախօրեին բացվել էին այն երեք ընկերությունների առաջարկները, որոնք անցել էին նախաորակավորման փուլ: Բացի Orange-ից, Շվեդական Tele-2 ընկերությունն առաջարկել էր 45 մլն 600 հազար եվրո, իսկ Digicell CEO Blackrock Communications անգլոիռլանդական կոնսորցիումը` 31 մլն 660 հազար:

Ըստ հաստատված կանոնների, Orange-ը պետք է այսօրվանից, այսինքն մրցույթում հաղթողի հայտը հրապարակելուց հետո, 10 օրվա ընթացքում գրանցի տեղական ընկերություն և մի շարք այլ ընթացակարգեր անցնելուց հետո, մինչև դեկտեմբերի 15-ը ստանա վերջնական լիցենզիա:
Նշենք, որ Orange ընկերությանը կտրամադրվի հանրապետության տարածքում հեռահաղորդակցության ցանցի տիրապետման և շահագործման, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառում ցանկացած տեսակի ծառայությունների` ներառյալ շարժական կապի գլոբալ համակարգի` GSM ծառայությունների, 3G համակարգի և ձայնային կամ տվյալների փոխանցման այլ ծառայությունների մատուցման լիցենզիա` համաձայն կիրառվող օրենսդրության:

Բացի այդ, ընկերությանը կհատկացվեն ռադիոհաճախականությունների որոշ տիրույթներ և կտրամադրվեն + 374 (0)55 և + 374 (0)95 կոդերը: Ընկերությունը լիցենզիայի տրման պահից պետք է ունենա 2 տարվա ընթացքում ՀՀ-ում 200 մլն եվրո գումար ներդնելու հնարավորություն, իսկ շահագործման համար նախատեսվող տեխնոլոգիայի և սարքավորումների որակը պետք է ընդունելի լինի ՀՀ կառավարության կողմից:

Աղբյուր` Panorama.am

Rammstein
07.10.2008, 14:45
Ախր թե MMS, թե 3G-ն իրենց իմաստը կորցնում են, երբ միայն իրենց ցանցի ներսում են: Հուսով եմ նոր օպերատորի գալու հետ մեկտեղ այս բացերը կշտկվեն:

Ինձ թվում է 3G-ի պատճառը հասկանալի է, թե ինչու է միայն ցանցի ներսում։
Իսկ MMS-ը, կարելի է ասել, միայն ցանցի ներսում չի։ ՎիվաՍել-MTS-ից (ու ցանկացած տեղից) դեպի Բիլայն հնարավոր է ուղարկել MMS այն բանի շնորհիվ, որ Բիլայնը հնարավորություն է ընձեռում ստանալ ՄՄՍ-ներ E-mail-երից։ Ուղղակի պետք է նշել ոչ թե հեռախոսահամարը, այլ այսպես ([email protected]), եւ ուղարկել, որպես Էլ-փոստին ուղարկվող նամակ։

Sunun
07.10.2008, 14:50
Ախր թե MMS, թե 3G-ն իրենց իմաստը կորցնում են, երբ միայն իրենց ցանցի ներսում են: Հուսով եմ նոր օպերատորի գալու հետ մեկտեղ այս բացերը կշտկվեն:

MMS-հաղորդագրություններ – ընդարձակե´ք տեսողական շփման աշխարհագրությունը:

18 սեպտեմբեր 2008

Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Այժմ տեսնել այն, ինչի մասին առաջ կարելի էր միայն պատմել, կարող են «ՎիմպելԿոմ»-ի ընկերությունների խմբի բոլոր բաժանորդները:

Սեպտեմբերի 17-ից «Beeline» կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդները կարող են MMS (http://mobile.beeline.am/services/service.wbp?root_id=eba47734-d4e8-4167-b1ca-c41d048798b8) հաղորդագրություններ փոխանակել «Билайн» (Ռուսաստան), «Մոբիտել» (Ռուսաստան), «URS» (Ուկրաինա), «Կար-Տել» (Ղազախստան), «Յունիտել» (Ուզբեկստան) և «Տակոմ» (Տաջիկստան) բջջային ցանցերի բաժանորդների հետ:

MMS հաղորդագրության ուղարկման արժեքն է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ): MMS հաղորդագրության առավելագույն չափը սահմանափակվում է մինչև 300 Կբ:

Rammstein
07.10.2008, 15:13
Արմենթելի մահն եկել է: Սկզբից Վիվասելը բաժանորդների մի մասին տարավ (այդ թվում և ինձ), հիմա էլ Օրանժը մնացածին կտանի, թե չէ հիմա համարյա բոլորը օգտվում են բջջային կապից, այնպես որ հույսները չօգտվող մասսան չի:

Էդ դեպքում ինչո՞ւ ահագին բաժանորդներ նորից անցան Բիլայնի (Ըստ վիճակագրության, վերջին ամիսներին ՎիվաՍելի բաժանորդների թիվը նվազել է, իսկ Բիլայնինը` աճել)։

Elmo
07.10.2008, 15:16
Էդ դեպքում ինչո՞ւ ահագին բաժանորդներ նորից անցան Բիլայնի (Ըստ վիճակագրության, վերջին ամիսներին ՎիվաՍելի բաժանորդների թիվը նվազել է, իսկ Բիլայնինը` աճել)։

Որովհետև Արմենթելը Բիլայնի հետ համեմատելու չի:

Rammstein
07.10.2008, 15:20
Որովհետև Արմենթելը Բիլայնի հետ համեմատելու չի:

Եթե նկատի ունես հին հունական ողբերգությունը...էէէ՜, Արմենտելը, ապա մինշանակ համաձայն եմ։:D

Rammstein
08.10.2008, 14:49
Հույս ունեմ, որ երրորդ օպերատորի առկայությունը կիջեցնի գործող սակագները, ոնց որ Վիվայի գալուց Արմենթելի գներն ընկան: Տեսնենք;) Հնարավոր է քարտս փոխեմ, եթե ծառայություններն ավելին լինեն:)

Հիշում եմ, որ Վիվան եկավ, Արմենտելը ստիպված լիքը քարտ վաճառքի հանեց, ու դրա պատճառով ցանցը էնքան ծանրաբեռնվեց, որ զանգել չէր լինում։
Իհարկե հիմա նման բան չի կարող լինիել, բայց որ գները կիջնեն, ես վստահ եմ։:)

Sunun
09.10.2008, 14:13
Մի քանի օրից Orange ընկերությունը ձեռնամուխ կլինի Հայաստանում իր բջջային ցանցի ստեղծմանը

14:38 • 09.10.08

http://tert.am/g_image.php?id=42021&tmb=3

Մի քանի օրվա ընթացքում Հայաստան կժամանի Orange ընկերության մասնագետների խումբը, որը կզբաղվի հանրապետությունում բջջային կապի ցանցի ստեղծման հարցերով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է France Telecom-ի ներկայացուցիչ Ժան Միշելը։
Նրա խոսքով` մասնագետների խումբն աշխատանքային մեծ փորձ ունի բջջային կապի նոր ցանցերի ստեղծման գործում, որոնք հնարավորություն ունեն տրամադրել ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում`բարձր արագության ինտերնետ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է գրանցել նաև տեղական ընկերությունը, որն սկզբնական փուլում ուշադրությունը կկենտրոնացնի բջջային կապի տրամադրման վրա։ Ընկերության անվանումը դեռ քննարկվում է, սակայն միանշանակ Հայաստանում կօգտագործվի Orange ապրանքանիշը, ասել է France Telecom-ի ներկայացուցիչը։ Առավել ևս, որ Հայաստանում 2002 թվականից արդեն գործում է Orange Business Service ընկերությունը, որը տվյալների հաղորդման ծառայություններ է մատուցում հայաստանյան խոշոր ընկերություններին և միջազգային կազմակերպությունների հայկական մասնաճյուղերին, ավելացրել է նա։ Պետք է օգտագործել աշխատանքի այդ փորձը`չնայած ստեղծվող բջջային ընկերությունն իր ուշադրությունը կկենտրոնացնի բնակչությանը ծառայությունների տրամադրման վրա։ Թե հատկապես Orange-ը երբ է նախատեսում ձեռնամուխ լինել Հայաստանում ծառայությունների տրամադրմանը`Ժան Միշելը դժվարացել է պատասխանել`հավելելով, որ հանրապետությունում կներդրվեն որակյալ կապի ապահովման համար ամենաառաջատար տեխնոլոգիաները։ Նա նշել է, որ ելնելով մրցույթի պահանջներից` Orange –ը հնարավորություն ունի բջջային կապի ցանցի ստեղծման նպատակով Հայաստանում ներդնել 200 մլն եվրո`ավելացնելով, որ France Telecom խմբի ներդրումների ամենամյա ծավալը կազմում է շուրջ 7 մլրդ եվրո։

tert.am

Ռեդ
09.10.2008, 14:16
Հույս ունեմ, որ երրորդ օպերատորի առկայությունը կիջեցնի գործող սակագները, ոնց որ Վիվայի գալուց Արմենթելի գներն ընկան: Տեսնենք;) Հնարավոր է քարտս փոխեմ, եթե ծառայություններն ավելին լինեն:)
Համաձայն եմ
Իմ կարծիքով, եթե 3րդ օպերատորը էժան սակագներ առաջարկի, ապա Վիվան ու Բիլայնը ստիպված կլինեն էժանացնել: Այ էդ վախտ արդեն կնայեմ՝ փոխեմ քարտս, թե չե :think

F.c.Liverpool
09.10.2008, 15:44
անունը դզեց Orange :) բայց էս պահին ինձ Վիվան լրիվ գոհացնումա գներնել հաստատ էժանանալու են իսկ եթե ծառայություններնել ավելացնեն մյուս օպերատորներնել ձեռները ծալած չեն նստելու...

Rammstein
09.10.2008, 23:31
Դե արդեն կարելի է շնորհավորել....շնորհավո՛ր Օրանժ։:)

dvgray
10.10.2008, 04:37
Ի՞նչ եք պատրաստվում անել երրորդ բջջային օպերատորի մուտքից հետո։
Մի հատ լավ վաննա կընդունեմ, ու հետո մի շիշ լավ գարեջուր կխմեմ… :)
:8 երևի այսքանը ;)

try_catch
17.10.2008, 12:47
Եթե Օրանժը աշխատելու է այնպես , ինչպես Ֆրասիայում կամ Շվեց. , ապա հոյակապ է, շուտով բոլորս կանցնենք Օրանժի: Տեսնենք...

Rammstein
17.10.2008, 17:13
Եթե Օրանժը աշխատելու է այնպես , ինչպես Ֆրասիայում կամ Շվեց. , ապա հոյակապ է, շուտով բոլորս կանցնենք Օրանժի: Տեսնենք...

Կարծում եմ Օրանժը կկառուցի Հայաստանի ամենակազմակերպված ու հստակ աշխատող բջջային ցանցը։ Նա ունի բոլոր հնարավորությունները։
Այս առումով «ամենածար» վիճակում է Բիլայնը, քանի որ ժառանգել է Արմենտելի վատ աշխատողների, որ վատ համբավը։:(

Sunun
18.10.2008, 08:07
Ժամանակը կգա և կտեսնենք թե ով կլինի ամենածանր վիաճակում

Second Chance
18.10.2008, 09:00
Իսկ երբվանի՞ց է սկսելու գործել, ավելի ճիշտ երբվանի՞ց են վաճառվելու նոր համարները

Elmo
18.10.2008, 10:39
Ժամանակը կգա և կտեսնենք թե ով կլինի ամենածանր վիաճակում

Ես հասկանում եմ, որ ՎիմպելԿոմ-ի պես գիգանտը կարա տարիներով բացասական եկամուտով աշխատի ու էլի մնա շուկայում, բայց Օրանժը ու ՄՏՍ-ը միսաին նույնիսկ ՎիմպելԿոմ-ի համար էլ են վտանգավոր ու հզոր մրցակից:

Rammstein
18.10.2008, 17:40
Ժամանակը կգա և կտեսնենք թե ով կլինի ամենածանր վիաճակում

Համաձայն եմ, ժամանակը շատ բան կփոխի։ Եւ վստահ եմ, որ Բիլայնը կհաղթահարի իր որոշ չնչին թերությունները, որոնց պատճառով, ցավոք, դառել է շատերի աչքի փուշը։:)

Հ.Գ. Ասեմ, որ «Արմենտելի վատ աշխատողներին ժառանգել» ասելով, ոչ մեկին վիրավորելու միտում չունեմ։ :)

Rammstein
18.10.2008, 17:55
Ես հասկանում եմ, որ ՎիմպելԿոմ-ի պես գիգանտը կարա տարիներով բացասական եկամուտով աշխատի ու էլի մնա շուկայում, բայց Օրանժը ու ՄՏՍ-ը միսաին նույնիսկ ՎիմպելԿոմ-ի համար էլ են վտանգավոր ու հզոր մրցակից:

Չեմ կարծում, որ հիմա ՎիմպելԿոմը բացասական եկամուտով է աշխատում։

ars83
18.10.2008, 18:38
Ի՞նչ ճակատագիր կունենա 3-րդ օպերատորը բջջային կապի ոլորտում։ Մի՞թե կգտնվի այնքան բաժանորդ, որ այդ օպերատորը չսնանկանա։ Կամ կգտննվե՞ն մադիկ, ովքեր կփոխեն իրենց Beeline-ի կամ ՎիվաՍելի համարը, հանուն նոր օպերատորի։

Հանգիստ կապրեմ, ոնց որ ապրում էի։
Քվեարկել եմ՝ «Ոչ, չեմ գնի, ինձ Բիլայնը/ՎիվաՍելը բավարար է», բայց ինձ ավելի կբռներ «Ոչ, չեմ գնի, ինձ Բիլայնը/ՎիվաՍելն էլ է շատ» տարբերակը։