PDA

Դիտել ողջ տարբերակը : System of a Down for Armenia 2009? (Eurovision)

գեղարդ
31.07.2008, 13:08
http://media.fanfire.com/images/artist/storelogo/syd_header.jpg
After having received their best result ever in the Eurovision Song Contest 2008 with the Canadian singer Sirusho, the American singer Serj Tankian and his worldwide successful metal band System of a Down, has shown big interest in representing the Caucasian nation in the upcoming contest in Mother Russia.

Serj Tankian was born in 1967 in Lebanon by parents of Armenian descent, and emigrated to America at an early age. In 1995 he formed the band System of a Down, which quickly became one of the most successful alternative metal bands of modern times. Up to date, he is together with Cher one of the most famous Armenian singers in the world, and is looking forward to one day learning the Armenian language and possibly even visiting the country.

Recently during a visit in Finland, Tankain stated that he has plans to enter Eurovision for Armenia next year. He will try to follow the footsteps of other successful American singers like Anett Artani, Isis Gee and Eddie Butler, either solo or together with the rest of the members of the band.

However, Tankian also stated that if he goes to Eurovision, it will have to be under one condition. As he is one of the founders of Axis of Justice, a non-profit political activist organization fighting for recognition of the Armenian Genocide in the early 20th century, he will demand to sing a song where genocide is the main theme.

-ESC would be an excellent way to make this theme known. We must seriously think of this, said Tankian in response to a question posed by Finnish News Agency.

Previously similar themes have been tried at Eurovision with mixed success. In 1976 Greece sent the song Panaghia mou, Panaghia mou about the invasion of Cyprus, in 1993 Bosnia-Herzegovina performed Sva bol svijeta about the war in the region, and it is also believed by experts that the 1996 United Kingdom entry Ohh Ahh Just a little bit also has a hidden message about genocide.

With previous song titles such as Violent Pornography, This Cocaine Makes Me Feel Like I'm On This Song, Peephole and Fuck the System, System of a Down would perhaps be censored by the EBU rule about bad language that previously forced Silvia Night to officially change the lyrics of her song, while the EBU would probably chose to believe the political message was a reference to ancient Armenian bedtime stories or an ending relationship.

Whether Serj Tankian and System Of A Down will be the ones to represent Armenia at the next Eurovision will not be made known within the near future, but rumour has it Swiss TV are already trying to raise funds to present a higher bid to the band than Armenian Television would be capable of doing.

ճիշտ թէ սխալի մասին չէմ իմանոոմ!!!
http://www.escnation.com/index.php?section=2&id=584
http://www.oikotimes.com/v2/index.php?file=articles&id=3679
http://www.systemofadown.com/

Enipra
31.07.2008, 13:31
Անհնար բան է:

Ու ընդհանրապես հեղինակն ինչ-որ անտեղյակի մեկն է...

Canadian singer Sirusho

:D:D

impression
31.07.2008, 13:40
խնդալու էր :)
մեր "աստղերին" ի՞նչ է եղել, որ սիսթեմը գնա Վիժն: Ինչքան գիտեմ մեր հայ էստրադայի ռոքերներից մեկը Հասմիկ Կարապետյանն է: Սիսթեմը խաղ չունի, Հաս-միկ, Հաս-միկ :D

Yellow Raven
31.07.2008, 13:40
Ամենայն հավանականությամբ հենց այսպես էլ լինելու է ու տեղեկությունը լրիվ ճիշտ է :)
Ուղղակի իմ կարծիքով խումբը չի վերամիավորվի ու Եվրատեսիլ Հայաստանից կներկայանա Սերժ Թանկյանը:
Ու նաև Սերժը պայմանա դրել,որ երգը պետքա լինի ցեղասպանության մասին,ինչը շատ ողջունելի հանգամանք է: :)

գեղարդ
31.07.2008, 13:46
Անհնար բան է:

Ու ընդհանրապես հեղինակն ինչ-որ անտեղյակի մեկն է...

:D:D

ես չէմ գրել, ստեղաց եմ քոփի արել http://www.escnation.com/index.php?section=2&id=584

Yellow Raven
31.07.2008, 13:54
Չէ նորությունը ճիշտա,ուղղակի մնումա Հ1-ը խելքը գլխին որոշում կայացնի...

Enipra
31.07.2008, 13:56
ես չէմ գրել, ստեղաց եմ քոփի արել http://www.escnation.com/index.php?section=2&id=584
Հա, գիտեմ, անտեղյակը քեզ չէր վերաբերում, այլ հենց հոդվածի հեղինակին :)

impression
31.07.2008, 14:00
Չէ նորությունը ճիշտա,ուղղակի մնումա Հ1-ը խելքը գլխին որոշում կայացնի...

Ոնց :(
Բա Արամեն.... :(
System of a Down is gonna let Arame down :D

Yellow Raven
31.07.2008, 14:03
Հա լավ,հիմա Արամեն էլ թող սպասի 2010-ին:D
Մեկա սենց թե նենց ինքն ու Էմմին մի օր գնալու են,մեկը կգնա 2010-ին,մյուսը`2011-ին:
Իսկ մինչ այդ ՍՈԱԴ ֆոռեվեռ:hands:P

Enipra
31.07.2008, 14:07
Ու նաև Սերժը պայմանա դրել,որ երգը պետքա լինի ցեղասպանության մասին,ինչը շատ ողջունելի հանգամանք է: :)
Չեմ հասկանում, թե դրա ինչն է ողջունելի: :8Երաժշտական մրցույթը ընդհանրապես քաղաքական թեմաներ վերհանելու տեղ չի, էն էլ սենց ստից մրցույթը: Էլ չեմ ասում, որ էդպիսի երգը դժվար էլ ընդունեն կազմակերպիչները: Եվ ընդհանրապես, ուրիշները դուրս են գալիս բեմ, ինչ-որ տատիկների են բերում` "This is my grandmother...", չիկիտամ-միկիտամ, ջրիկանում, թողնում-գնում են, մենք պիտի ցեղասպանության մասին երգե՞նք: :o Ուֆֆֆ :D

Yellow Raven
31.07.2008, 14:13

Բայ ախր ինչ կապ ունի ուրիշները ինչ են անում?:8
Սա կարողա լինել ևս մեկ առիթ բարձրաձայնելու Ցեղասպանության մասին ու քանի որ քո ասած <<ստից>> մրցույթը դիտումա ողջ Եվրոպան սա կարողա մեծ ազդեցություն ունենա շատ երկրների բնակչության դիրքորոշման վրա:
Թե ուզում ես ասենք մենք Էմին Դավիդովին ուղարկենք թող գնա ջրիկանա,տեսնենք թե քանի հոգու դուրնա գալիս:B

impression
31.07.2008, 14:16
Չեմ հասկանում, թե դրա ինչն է ողջունելի: :8Երաժշտական մրցույթը ընդհանրապես քաղաքական թեմաներ վերհանելու տեղ չի, էն էլ սենց ստից մրցույթը: Էլ չեմ ասում, որ էդպիսի երգը դժվար էլ ընդունեն կազմակերպիչները: Եվ ընդհանրապես, ուրիշները դուրս են գալիս բեմ, ինչ-որ տատիկների են բերում` "This is my grandmother...", չիկիտամ-միկիտամ, ջրիկանում, թողնում-գնում են, մենք պիտի ցեղասպանության մասին երգե՞նք: :o Ուֆֆֆ :D

բա մենք մեզ ցույց չտա՞նք, տեսեք, սաղ ուրախանում են, բայց դե հայի աչքե՜րը միշտ դարդոտ են.. մենք նույնիսկ եվրատեսիլի նման ջրիկ շոուներում պիտի լացուկոծ դնենք: հայկոի երգն էլ էդ ֆոնի վրա չգնա՞ց, սրտից արյուն դուրս հորդաց, բան... մի խոսքով, ընդիր ԻՁԵԱ ա, ինչպես միշտ :)

Yellow Raven
31.07.2008, 14:23
Լավ էլի:angry
Միշտ սենց ջրիկ ենք վերաբերվել նման հարցերին,դրա համար էլ հիմա Թուրքիան չի ուզում ընդունի ցեղասպանությունը:
Թող էս տարի լուրջ թեմա ներկայացնենք,2010-ին ձեր խաթր 7.5-ին կուղարկենք,թող մի հատ անլուրջ համերգ տա:angry

impression
31.07.2008, 14:27
Լավ էլի:angry
Միշտ սենց ջրիկ ենք վերաբերվել նման հարցերին,դրա համար էլ հիմա Թուրքիան չի ուզում ընդունի ցեղասպանությունը:
Թող էս տարի լուրջ թեմա ներկայացնենք,2010-ին ձեր խաթր 7.5-ին կուղարկենք,թող մի հատ անլուրջ համերգ տա:angry

Վահիկ ջան, ցեղասպանության մասին ամեն մի անլուրջ առիթով շատ լուրջ տեսքով խոսելն ըստ իս ավելի շատ վնասում է գործին, քան օգուտ բերում: Ստեղծվում է տպավորություն, թե հայերը ֆիքսված են դրա վրա (մեր մեջ ասած՝ էդպես էլ կա, բայց դե թող չիմանան էլի;)) Յոթ ու կեսն ավելի հարմար է Եվրատեսիլին, քան ցեղասպանության մասին ողբը: Կրկնում եմ, իմ կարծիքով միայն: :)

գեղարդ
31.07.2008, 15:25
ամենա կարէվորը դա է վոր լավ տեղ գրավենք եվրատեսիլի մէջ ու քանի վոր նրանք աշխարհի ամենա ճանանչված երգիչներից մէկն էնինչ երգով էլ ներկայանան անհնար է վատ տեղ գրավեն
բայց ես ինքս չեմ սիրում նրանց երգէրը

HardRock
31.07.2008, 16:15
ԴԵՄ ԵՄ: Եվրատեսիլը, System of a Down-ի տեղը չի կամ Սեչժի, որը մի հաշիվա: Իրանք կամ ինքը, շատ լավն են Եվրատեսիլի համար, ու ես էլ կարծում եմ, որ ամեն տեղ չի որ պետք է ցեղասպանության մասին բարձր գոռալ:

chiburgen
01.08.2008, 12:49
ԴԵՄ ԵՄ: Եվրատեսիլը, System of a Down-ի տեղը չի կամ Սեչժի, որը մի հաշիվա: Իրանք կամ ինքը, շատ լավն են Եվրատեսիլի համար, ու ես էլ կարծում եմ, որ ամեն տեղ չի որ պետք է ցեղասպանության մասին բարձր գոռալ:

ճիշտա: Իրանց մակարդակը ավելի բարձրա: Ոնց որ Արամեն էլ գնա ԱԼՄ-ում երգի:
Ընդհանուր առմամբ Սիստեմը աշխարում շատ լսողներ ունի, ու ցեղասպանությունը
լավ էլ աշխարհով մեկ ֆռումա:

P.S. Հայերը Սիտեմին Եվրոտեսիլ Տարան, ու այդտեղ լացեց թուրքերի մաման:

_DEATH_
01.08.2008, 13:28
Ու նաև Սերժը պայմանա դրել,որ երգը պետքա լինի ցեղասպանության մասին,ինչը շատ ողջունելի հանգամանք է: :)

Դրա ուղեղը հաստատ չորացելա գոռալուց :angry, ամենաշատը թուրքիանա մեզ ձայն տալի միշտ 12, դե էս անգամ 11 ազերի խաթեր: Ու հիմա պատկերացնում եմ որ ցեղասպանության մասին, թուրքիան ֆսյո էլ ձայն չի տա, ու դուք հիմա հաշվեք քանի հատ երկիր կա, որ Սիրուշոին էս անգամ բարձր ձայներա տվել, բայց հաստատ չի ուզում թուրքիայի հետ թարսվի: Տենց վերջին տեղն էլ չի կարա ընգնի, վաբշե չեն էլ թողի որ երգի :D

Ավելացվել է 8 րոպե անց

P.S. Հայերը Սիտեմին Եվրոտեսիլ Տարան, ու այդտեղ լացեց թուրքերի մաման:

Սենց ավելի ճիշտ կլինի

Հայերը բեմ տարան Թանկյան Սերժին ու լացացրեցին Հայաստանն ու սարքսյան սերժին:

Yellow Raven
01.08.2008, 14:53
Դրա ուղեղը հաստատ չորացելա գոռալուց , ամենաշատը թուրքիանա մեզ ձայն տալի միշտ 12, դե էս անգամ 11 ազերի խաթեր: Ու հիմա պատկերացնում եմ որ ցեղասպանության մասին, թուրքիան ֆսյո էլ ձայն չի տա, ու դուք հիմա հաշվեք քանի հատ երկիր կա, որ Սիրուշոին էս անգամ բարձր ձայներա տվել, բայց հաստատ չի ուզում թուրքիայի հետ թարսվի: Տենց վերջին տեղն էլ չի կարա ընգնի, վաբշե չեն էլ թողի որ երգի

Հո պետությունը ձայն չի տալիս,մարդիկ են տալիս: իսկ Սիսթեմը ահագին ֆանատ ունի Եվրոպայում,ընենց որ թքած թուրքերի 12-ի վրա

_DEATH_
01.08.2008, 15:27
Հո պետությունը ձայն չի տալիս,մարդիկ են տալիս: իսկ Սիսթեմը ահագին ֆանատ ունի Եվրոպայում,ընենց որ թքած թուրքերի 12-ի վրա

ապեր մենակ թուրքերի 12-ը չի, ոնց հասկանում եմ քաղաքականությունից հեռու մարդ ես, իսկ էն որ մարդիկ են ձայն տալիս, արդեն քանի տարիա գնալով ավելի եմ համոզվում, որ տենց չի, մարդկանց վրա ուղակի փող են աշխատում, հետո երկրների միչև պայմանավորվածության համաձայն ձայնա տալիս պետությունը: Էտ հարցը քանի անգամ միջազգային կազմակերպությունները քննարկել են, եթե չգիտես: Ու բոլորն էլ շատ լավ գիտեն, որ լրիվ քաղաքականությունա:

Yellow Raven
01.08.2008, 20:00
Ապեր հիմա կարողա քաղաքականությունա,որ Ռուսաստանը Հայաստանին 12-ա տալիս, Ռուսաստանի շատ պետքնա Հայաստանը,ուղղակի ընդեղ շատ հայեր կան,դրա համար էլ ստանու ենք էդ 12-ը:
Հետո էլ քաղաքականությունից վաբշե հեռու չեմ ու եթե քո պատկերացնելով էդ պետությունների հայ համայնքների ձայները համարվումա քաղաքականություն,ուրեմն դու ես ահագին հեռու քաղաքականությունից...

Rammstein
02.08.2008, 01:18
ճիշտա: Իրանց մակարդակը ավելի բարձրա: Ոնց որ Արամեն էլ գնա ԱԼՄ-ում երգի:
Ընդհանուր առմամբ Սիստեմը աշխարում շատ լսողներ ունի, ու ցեղասպանությունը
լավ էլ աշխարհով մեկ ֆռումա:

P.S. Հայերը Սիտեմին Եվրոտեսիլ Տարան, ու այդտեղ լացեց թուրքերի մաման:

Հա, իրոք Եւրատեսիլը ոնց որ Եւրոպական ԱԼՄ լինի:hands:hands
Բայց Արամեն արժի որ գնա ԱԼՄ...աչքիցս ընկելա։:):B

PygmaliOn
02.08.2008, 08:23
Հայաստան - System Of A Down
Գերմանիա - Rammstein
Ֆինլանդիա - HIM
և այլն, և այլն....
Այս ձև պատկերացրեք...
Սուպեր Եվրատեսիլ կլինի :hands :oy

Rammstein
02.08.2008, 14:24
Հայաստան - System Of A Down
Գերմանիա - Rammstein
Ֆինլանդիա - HIM
և այլն, և այլն....
Այս ձև պատկերացրեք...
Սուպեր Եվրատեսիլ կլինի :hands :oy

Սուպեր կլիներ, բայց պետք ա Եւրատեսիլի անունն էլ փոխեին, որ հետքն էլ չմնա էս հիմիկվանից։
Հետո էլ եդ քվեարկելը լավ ձեւ չի, էն ա որ փող են աշխատում...ես ինչքան քվեարկել եմ Եւրատեսիլի ժամանակ, եղել ա ապարդյուն։
2006 թվին 2 հատ քվեարկեցի Ֆինլանդիայի Hard Rock Hallelujah-ի օգտին, բայց Հայաստանից ոչ մի միավոր իրանց չգնաց։
Էս տարի էլ 2 հատ քվեարկեցի Ֆինլանդիայի Missä Mihet Ratsastaa-երգի օգտին, բայց նորից ապարդյուն։
:angryԷլ երբեք չեմ քվեարկելու։:angry

Ռուֆուս
02.08.2008, 22:20
Ես էլ եմ կարծում, որ Սիսթեմի մակարդակը շատ ավելի բարձր է, քան Եվրատեսիլ կոչված անմակարդակությունը: Առաաջ, Արամե, մենք քեզ հետ ենք :D

nune'
02.08.2008, 23:48
That`s already sattled...այլ կերպ ասած արդեն որոշվածա..ես էլ եմ իհարկե կարծում, որ Եվրատեսիլը էդքան չկա, որ իրա բեմի վրա ընդունի Սիսթեմներին, բայց ամեն դեպքում..կուզէի հոգուս խորքում, բա..

aerosmith
07.08.2008, 00:03
NUNE ջան ես էլ եմ քո հետ համաձայն, ու կարծում եմ ՍՈԱԴ-ը ռուսաստանը կթնդցնի, թող, ես գիտեմ շատ-շատերին ովքեր ռոք-ի հետ չունեն , սիստեմը դուր չի գա, բայց քանի որ սիստեմը , կամ Սերժը մեծ ճանանչում ունի աշխարհի մասշտաբով, ես կողմնակից եմ, բայց մի կողմից էլ դեմ եմ, քանի որ սիսթեմը շաաաաաաաատ բարձր մակարդակի խումբա չպետքա գնա էդ ԱԼՄ-ում երգի, լուչշե Արամեն էթա.....

nune'
07.08.2008, 00:26
Aerosmith respect!..Հա, համամիտ եմ, Լրիվ երգի պահերով Ալմ-ա...Բայց դե ամեն դեպքում մի հատ չուզող ու ուզող հայերի վիճակն էլ պատկերացրու..չուզողները Ալմ-են նայում, իսկ ռոք սիրողները, մեկը՝ ես, հեռուստացույցի էկրանն են ջարդում..:D

Ձայնալար
07.08.2008, 09:08
Պատկերացնու՞մ եք 2009-ին SOAD-ը Հայաստանը ներկայացնի, դրանից լավ տարբերակ դժվար է մտածել, հազիվ մի անգամ չենք խայտառակվի, բայց դե ինձ թվում 2009-ի եվրատեսիլ գնացողը արդեն փողը տվել ա, ու անգլերենի կուրսերի ա գնում, որ գնա քթի տակ արտասանի իրա մուղամը ու գա 7րդ տեղը շալակած :D
ՍՕԱԴ կամ Սերժ ուղարկելը լուրջ շանս ա 2010-ին եվրատեսիլը Երևանում հյուրընկալելու:

Frigid-
07.08.2008, 18:16
Չեմ հասկանում, թե դրա ինչն է ողջունելի: :8Երաժշտական մրցույթը ընդհանրապես քաղաքական թեմաներ վերհանելու տեղ չի, էն էլ սենց ստից մրցույթը: Էլ չեմ ասում, որ էդպիսի երգը դժվար էլ ընդունեն կազմակերպիչները: Եվ ընդհանրապես, ուրիշները դուրս են գալիս բեմ, ինչ-որ տատիկների են բերում` "This is my grandmother...", չիկիտամ-միկիտամ, ջրիկանում, թողնում-գնում են, մենք պիտի ցեղասպանության մասին երգե՞նք: :o Ուֆֆֆ :D

Թույլ տվեք. այդ ո՞ր երաժշտական մրցույթի մասին է խոսքը. որքանով տեղյակ եմ եվրոտեսիլը հենց տեղով քաղաքականություն է, որ մերթ ընդ մերթ համեմվում է երաժշտական կատարումներով, որ "բարեկամ" պետությունները չմոռանան իրենց ինչ լինելը...
իսկ քաղաքական թեմաներով երգեր էլի են եղել եվրատեսիլի պատմության մեջ, էնպես որ սա բացառություն չէ.. կա տարբերություն - ասենք` ABBA-ն մասնակցությունից հետո հայտնի դարձավ, իսկ SOAD-ն արդեն հայտնի է, նամանավանդ` հայտնի է ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր երգերով... հետևաբար` ոչ մի արտառոց բան չեմ տեսնում նրանում, որ SOAD-ը մի գուցե ցանկություն է հայտնել մասնակցել ցեղասպանության մասին երգով:
իսկ կմասնակցի, թե ոչ` կապրենք կտեսնենք.... (միևնույն է, ով էլ գնա հետևից խոսալու եք ;)

_DEATH_
07.08.2008, 18:41
Ապեր հիմա կարողա քաղաքականությունա,որ Ռուսաստանը Հայաստանին 12-ա տալիս, Ռուսաստանի շատ պետքնա Հայաստանը,ուղղակի ընդեղ շատ հայեր կան,դրա համար էլ ստանու ենք էդ 12-ը:
Հետո էլ քաղաքականությունից վաբշե հեռու չեմ ու եթե քո պատկերացնելով էդ պետությունների հայ համայնքների ձայները համարվումա քաղաքականություն,ուրեմն դու ես ահագին հեռու քաղաքականությունից...

Ուրեմն քո ասելով Հայաստանում էնքան շատ ռսներ կան, որ Հայաստանը 12 բալա տվել, որ Ռուսաստանն էլ տա հա: Մի քիչ ուղակի հետաքրքրվի աշխարհում ինչա տեղի ունենում, էտի ամենաբացահայտն էր, որ Ռուսաստանի ձայնը զուտ քաղաքականությունա:

StrangeLittleGirl
07.08.2008, 19:31

Հայաստանում էդքան ռուսներ չկան, բայց էդքան ռուսների քամակը մտած հայեր կան: Ում հարցնում ես, սաղ Բիլան-Բիլան են ասում: Ես գտնում եմ, որ էդ միավորները ոչ ոք չի նկարում, իսկապես այնպես է, ինչպես մարդիկ քվեարկում են: Հայաստանի բոլոր բարձր բալերը գուշակում էինք, թե որ երկրներն են տալու ըստ այնտեղ գտնվող հայերի քանակի: Ու նաև գուշակում էինք, թե որ երկիրը որին է ամենաբարձրը տալու ըստ նրա, թե ժողովուրդն ինչպես է տրամադրված այս կամ այն երկրի հանդեպ:

Սերժին որ ուղարկեն, լավ կլինի: Անգլերենի կուրսերի կարիք էլ չի լինի :D

_DEATH_
07.08.2008, 19:50

Տենց բան չկա, բիլան ասողը թող մի հատ մտածի էտ այլասեռված նառկամանը էտքան կա, որ իրան հարգեն: Իսկ ռուսներին քծնողը հաստատ ժողովուրդը չի, այլ իշխանությունը, դրանով էլ բացատրվումա քաղաքական բնույթը: Իսկ ինչ կասես որ ես գիտեի Հայաստանը էս տարի 4րդ տեղա լինելու, իսկ մյուս անգամ 10րդ տեղա լինելու հիմիկվա տվյալներով, տենանք էտ սերժին հետ են տշելու թե առաջ:
Եթե կարծում ես, որ չեն նկարում, ուրեմն քվեարկիր :), չեմ ուզում մարդկանց բիզնեսին խփած լինեմ:

Սերխիո
07.08.2008, 22:00
Ընտիր տարբերակ ա հաղթելու , որ գնան , մենակ թե , չեմ գտնում ,որ հենց ցեղասպանության մասին պետք ա երգի , ուղակի ետ դրա տեղը չի , ուրիշ բան , եթե ամերիկահայ մեծահարուստներըլավ միջոցներ ներդնեն ու բարձր մակարդակով մի հատ կինո նկարեն կամ նման բան…

Vive L'Armenie
07.08.2008, 22:01
Կողմ եմ :ok
Հաղթելու միջոց ա :ok

Yellow Raven
08.08.2008, 14:15
Տենց բան չկա, բիլան ասողը թող մի հատ մտածի էտ այլասեռված նառկամանը էտքան կա, որ իրան հարգեն: Իսկ ռուսներին քծնողը հաստատ ժողովուրդը չի, այլ իշխանությունը, դրանով էլ բացատրվումա քաղաքական բնույթը: Իսկ ինչ կասես որ ես գիտեի Հայաստանը էս տարի 4րդ տեղա լինելու, իսկ մյուս անգամ 10րդ տեղա լինելու հիմիկվա տվյալներով, տենանք էտ սերժին հետ են տշելու թե առաջ:
Եթե կարծում ես, որ չեն նկարում, ուրեմն քվեարկիր :), չեմ ուզում մարդկանց բիզնեսին խփած լինեմ:
Չէ, օրինակ անցած տարի Բիլանի համերգին չտեսար ինչքան մարդ էր գնացել?
Հիմա ստեղ լիքը աղջկեք կան,որ դրա համար գժվում են ու ով գիտի մարդա մի 20 սմս ուղարկելա դրա օգտին,դրա համար էլ Հայաստանից 12 գնաց ռուսներին:

StrangeLittleGirl
08.08.2008, 14:37
Տենց բան չկա, բիլան ասողը թող մի հատ մտածի էտ այլասեռված նառկամանը էտքան կա, որ իրան հարգեն: Իսկ ռուսներին քծնողը հաստատ ժողովուրդը չի, այլ իշխանությունը, դրանով էլ բացատրվումա քաղաքական բնույթը: Իսկ ինչ կասես որ ես գիտեի Հայաստանը էս տարի 4րդ տեղա լինելու, իսկ մյուս անգամ 10րդ տեղա լինելու հիմիկվա տվյալներով, տենանք էտ սերժին հետ են տշելու թե առաջ:
Հիմա պիտի ինձ համոզես, որ հայերը ռուսապա՞շտ չեն: Գուցե ես ու դու չենք, բայց երևում է՝ տարբեր խավերի մարդկանց հետ շփում չունես, չես նկատել, թե ինչ մասշտաբների է հասնում ռուսապաշտությունը: Ու դա նորություն չէ: Դեռ Սովետի ժամանակներից էր այդպես, բայց ավելի համատարած էր:

Եթե կարծում ես, որ չեն նկարում, ուրեմն քվեարկիր , չեմ ուզում մարդկանց բիզնեսին խփած լինեմ:
Ես չեմ քվեարկում, որովհետև հիմնականում ինձ դուր եկած երգ չի լինում, իսկ եթե նույնիսկ լինում է, նորից անիմաստ է դառնում քվեարկելը. միևնույն է, Հայաստանն այդքան լավ ճաշակ չունի, որ իմ ձայնն ինչ-որ օգուտ տա:

_DEATH_
08.08.2008, 15:21
Չէ, օրինակ անցած տարի Բիլանի համերգին չտեսար ինչքան մարդ էր գնացել?
Հիմա ստեղ լիքը աղջկեք կան,որ դրա համար գժվում են ու ով գիտի մարդա մի 20 սմս ուղարկելա դրա օգտին,դրա համար էլ Հայաստանից 12 գնաց ռուսներին:

Դե հերիք եղավ, տենց ես մտածում, շարունակի մտածել քո պռոբլեմնա: ;)
Մենակ թե Շառլ Ազնավուրին բան չասեք :angry, Ֆռասիայի ձայնն էլ հո ինքնա տվել:

Kita
31.08.2008, 06:10
Մոդերատորական: Գրառում անելուց առաջ կարդացեք թեմայի վերնագիրը և բուն թեմային անրադարձեք:
Հիշեցման կարգով ասեմ, որ քննարկումները պիտի ընթանանSoad-ի շուրջ:
Սրանից հետո բոլոր շեղվող գրառումները կջնջվեն:

Kita
31.08.2008, 23:40
Մոդերատորական: Առանձին Սոադին վերավերող թեմա գոյություն ունի այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=4921):
Այս թեմայում Սոադը առնչվում է Եվրոտեսիլի հետ, այնպես որ կատարեք բուն թեմային վերաբերվող գրառումներ, իսկ բուն խմբի գործունեությունը քննարկելու համար մտեք Սոադի թեման:
Բոլոր չառնչվող գրառումները տեղափոխվել են:

Ռուֆուս
28.10.2009, 00:05
Մոդերատորական: Քանի որ SOAD-ը երբեք մտադրություն չի էլ ունեցել մասնակցել Եվրատեսիլին ու այս ամենը ընդամենը եղել է թուրք-ադրբեջանական ասեկոսեներ, թեման փակվում է այն հույսով, որ մի գեղեցիկ օր SOAD-ի նախկին անդմաներից գոնե մեկը համերգ կտա հայրենիքում: