PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավոր է սովորել Java Ակումբի փորձառու անդամների օգնությամբ

Fedora
30.07.2008, 20:11
Շատ կուզենամ համագործակցել պրոֆեսիոնալ ,ծրագրավորող ժողովրդի հետ ու սովորել իրանցից. JAVA շատ եմ սիրում , բայց ինքս ինց խնդիրներ հօգնել եմ հորինելուց .Մի խոսքով առաջադրանք տվող ու պահանջող ա պետք .
լավ կլիներ որ օգնեիք խորհրդով.:roll

javaharut
16.03.2010, 23:01
Ես էլ հոգնել եմ արդեն գիրք կրծելուց :[ : Ու այս անգամ ինքս ինձ որոշել եմ java սովորել ինչ-որ մեկի օգնությամբ, բայց գրքերն իհարկե լիովին չեմ բացառում: Այսօր մի լուրջ խնդրի առաջ եմ կանգնել և չեմ կարողանում այն լուծել:
Խնդրի էությունը հետևյալն է, ինչպես ինստալլ անեմ java-ն? Եթե ցույց տվող լինի կոմպս հետս կբերեմ:
Հետն էլ պատրաստ եմ համագործակցելու ծրագրեր գրելիս :)

sedrakpc
10.04.2010, 10:55
Բեռնում ես JDK-ն ու ինստալլ անում:
http://cds-esd.sun.com/ESD6/JSCDL/jdk/6u19-b04/jdk-6u19-windows-i586.exe?AuthParam=1270882420_a92940a9cba04fe013f2e8f7bb590447&TicketId=CJ0rhZ%2FAlzKAwprpXYwPAAs%3D&GroupName=CDS&FilePath=/ESD6/JSCDL/jdk/6u19-b04/jdk-6u19-windows-i586.exe&File=jdk-6u19-windows-i586.exe
:)

javaharut
10.04.2010, 23:36
sedrakpc ջան java-ից ոնց ես? ծրագրեր ունես գրած?
Նաև ասեմ, որ այդպես էլ java ծրագրավորողի չգտա ամբողջ "Հայաստանով" մեկ ու շարունակեցի գրքեր կրծելը: Կարդում եմ Cay Horstman-ի Core Java առաջին հատորը և արդեն հասել եմ վիզուալ պատկերներ ստեղծելու բաժնին:
Իսկ ովքեր կուզենան Java-ով ծրագրավորեն կարող եմ արդեն խորհուրդ տալ նույնիսկ jdk բեռնելուց հետո բեռնում եք NetBeans ծրագիրը, որը շատ հարմար միջավայր է ստեղծում և անհամեմատելիորեն հեշտացնում է compile անելը: Դեռ այսքանը.

_DEATH_
10.04.2010, 23:39
Ժող էս Sun-ը ձեզ մեծ դրամական պարգև ա խոստացել, որ էտ պայթած լեզուն սովորում եք? :))

Ներսես_AM
10.04.2010, 23:41
ապեր էտ պայթած լեզվով ես փող եմ վաստակում օրինակ, ու լիքը մարդիկ, ու լիքը ծրագրեր են աշխատում, պայթած լեզու չի լինում, լինում ա լեզվի սխալ օգտագործում: :P

_DEATH_
10.04.2010, 23:51
ապեր էտ պայթած լեզվով ես փող եմ վաստակում օրինակ, ու լիքը մարդիկ, ու լիքը ծրագրեր են աշխատում, պայթած լեզու չի լինում, լինում ա լեզվի սխալ օգտագործում: :P

90-ականներին ասում էին հեսա մի 15-20 տարուց բոլորը մենակ Java-ով են ծրագիր գրելու, հիմա հենց էտքան անցել ա ու լրիվ հակառակը Java-ն մեռնելու վրա ա: Ճիշտ ա դեռ օգտագործվում ա որոշ տեղեր, բայց մեկա պայթած լեզու ա ԻՄՀԿ :)) Պլեյսթեյշն 2-ի էմուլյատորը ավելի արագ ա աշխատում, քան թե Java-ի պայթած վիրտուալ մեքենան, երևի Sun-ում գիտեն բոլորը 10 GHz պրոց ունեն ու արագությունը ոչ մի բան չի նշանակում:

javaharut
11.04.2010, 11:02
_DEATH_ կարող է քո ասածը Հայաստանի շուկային ա վերաբերում, բայց ոչ համաշխարհային մասշտաբով:
Այժմ ապացուցեմ ասածս
1. մտեք այստեղ Վիճակագրություն 5000 ընկերություններից վերցված (http://www.indeed.com/salary/Java-Programmer.html)
2. http://runescape.com, http://ebay.com, http://amazon.com այս հաջող նախագծերը java ծրագրավորման լեզվով են գրված և հիմա էլ շարունակվում են նրանով գրվել
3. java-ն c++-ին շատ քիչ ա զիջում արագության առումով:
Հուսով եմ այսքանը բավարար կլինի կարծիքդ փոխելու համար:

_DEATH_
11.04.2010, 11:53

1) Էտ վիճակագրությունից երևում ա որ խեղճ մարդիկ էտքան տանջվում են ու ստանում ընդամենը 80 հազար
2) Էտ որ թվի տվյալներ ես ասում? 90ականներ? ebay.com-ը հենց նոր բացեցի, javascript-ից ու նկարներից բացի, մեկ էլ css էր (Finding0.js, Finding1.js, Finding2.js, Finding_.js, GH-661_R.js, SYS-D9_v.js, Finding_.css ) ուր ա ստեղ java?
3) տենց բան չկա

Հետո էլ իմ կարծիքով C++-ը ավելի հավես ու բարձր մակարդակի լեզու ա, քան Java-ն: Շատ ավելի հավեսով եմ C++-ով ծրագիր գրում, քան java-ով:

Արտիստ
11.04.2010, 12:04
Ինձ sun-ը ամեն ամսի բավականին մեծ գումար է փոխանցում java-ն գովազդելու, java-ով աշխատելու, java սովերելու ու սովորեցնելու համար:
Ու բոլոր java պրոպագանդողները sun-ի գաղտնի գործակալներն են, որոնց զոմբիացրել են, ու որոնք չեն հասկանում ջավա-ի պայթեցվածության աստիճանը, ու շարունակում են ապրել այդպես էլ չիմանալով աշխարհիկ լեզուների մասին:
Dear planmaster ,
sedrakpc-ն լավ մասնագետ է, ծրագրեր էլ ունի գրած, ու մի քիչ էլ շատ ունի նույնիսկ, ու կարա քո հետ կիսվի:))
Չամռվի իրան ու բաց մի թող, բարի տղայա:))

javaharut
11.04.2010, 12:26
_DEATH_ ջան նայի տես տվյալներ ebay-ի մասին (http://w3techs.com/sites/info/ebay.com) Դու ebay-ում չես էլ տեսնի java-ով գրված կոդ կամ ինչ-որ բան դրա մասին, որովհետև ինքն աշխատում ա սերվերում:
Իսկ ինչ մնում ա ինձ համոզել թե java-ն վատն ա, համարյա անհնարին է: Պետք ա լուրջ ապացույցներ ներկայացնեք կամ չգիտեմ Sun-ին լուծարեն, որ ես հրաժարվեմ Java-ից:
sedrakpc java-ով ծրագրեր ունես գրած?

_DEATH_
11.04.2010, 12:38
_DEATH_ ջան նայի տես տվյալներ ebay-ի մասին (http://w3techs.com/sites/info/ebay.com) Դու ebay-ում չես էլ տեսնի java-ով գրված կոդ կամ ինչ-որ բան դրա մասին, որովհետև ինքն աշխատում ա սերվերում:
Իսկ ինչ մնում ա ինձ համոզել թե java-ն վատն ա, համարյա անհնարին է: Պետք ա լուրջ ապացույցներ ներկայացնեք կամ չգիտեմ Sun-ին լուծարեն, որ ես հրաժարվեմ Java-ից:

Ավելի վատ :)) php, Python թողած ընգել Java-ով են սերվերային մասը գրել: Չնայած 95 թվին ա ebay-ը հայտնվել, էն ժամանակ նոր-նոր էր php-ն հայտնվում, Python-ն էլ նոր ա սկսել բոլորին տալ անցնել Google-ի աջակցության շնորհիվ: 90ականներ-90ականներ :)

Քեզ մաղթում եմ պայծառ ապագա Java-ի հետ: :)

javaharut
11.04.2010, 12:46
php գիտեմ ու ասեմ, որ դրանով ebay-ը երկար չէր շնչի, հակառակ դեպքում արագ կանցներ php կամ python-ին:
Թե ebay-ցիներն էլ են զոմբիացել Արտիստ ջան քո ասելով?
ծիծաղս գալիս ա, բայց ասեմ զարմացած եմ, որ Հայաստանում java-ն ինչու չի տարածվում, կամ դանդաղ ա տարածվում
երեևի շատերը _DEATH_-ի պես են մտածում, չիմանալով java-ի նուրբ կողմերը:

_DEATH_
11.04.2010, 12:50

Ոբշմ լավ կլնի planmaster ջան, ասեմ քեզ որ մի 5-10 տարի առաջ Հայաստում շատ կաին Java-ով գրողներ, Java-ի դարը անցավ, Java-ով գրողներն էլ քչացան:
Իմիջայլոց էս լինկը http://w3techs.com/sites/info/ebay.com որ թվի ինֆորմացիա ա? Ոնց հասկացա 1999 թվի:

Պետք չի ծիծաղդ գա ուրիշների վրա, եթե Java-ն լավ բան լիներ ոնցոր մտածում էին 90ականներին, հիմա շատ ավելի պոպուլյառ կլիներ, բայց չէ մեռնելու վրա ա:
Sun-ը կպած ուզում ա սաղ պահի, բայց չի ստացվի, ինչքան էլ տանջվի:

javaharut
11.04.2010, 12:58
Այստեղից կարելի ա հետևություն անել և պատասխանել Fedora-ի հարցին: Fedora այժմ ես կարծում եմ , որ մնացինք ես ու դու, ովքեր սիրում են java-ով ծրագրավորել:
Երևի շուտով Sun-ում մարդ չմնա այնպես, որ պատրաստվիր կարող ա ամեն վայրկյան գնանք USA, որ մենք դառնանք sun-ի ղեկավարները :hands :
Եթե ուրիշ ցանկացողներ էլ հանկարծ կլինեն թող ասեն:
_DEATH_ էլ չեմ փորձի քեզ ինչ-որ բան ապացուցեմ, ոնց զգում եմ անիմաստ ա:

sedrakpc
14.04.2010, 11:26
Ինդզ թվում ա անիմաստ ա վեճը, լավ ու վատ լեզու չկա կա լավ ու վատ ծրագրաորող ;)
Լեզուները ունեն պռոբլեմային կողմնորոշվածություն, խնդրից ելնելով պիտի ընտրես լեզուն:
ՈՒղակի c++ -ով գրած մեծ ծրագիրը մեծ հավանականություն ունի "memory leak"-ի հայտնի
պրոբլեմը ունենա, որը տարիներով չկարողանան լուծել ու պռոեկտը փակվի :)
Օրինակ fierfox-ը տարիներով չեր կարողանում լուծել ետ պրոբլեմը, մենակ 3.5.6-ու ոնց-որ, գտան ետ
բուգը ու երևի անողին ել կախեցին :)
Իստ եթե ուզում ես մասամբ չունենաս ըտենց պրոբլեմ օգտվի boost-ի shared_ptr-ից և պահպանի c++-ի
չգրված օրենքները ու կտեսնես վոր ետ բոլորը իրար հետ ենքան ա դանդաղեցնում կոդըտ ինչքան JVM-ը :)
Ինչ վերաբերվում ա python-ին բան չունեմ ասելու լավ լեզու ա բայց շատ փնթի ու իրանով մեծ պռոեկտ գրելը անհնար ա:
ԵՎ վերջու մի բան ել միակ լեզուն որ կարա կոնկուրենտ լինի java-ին իր ոլորտում դա c#-ն ա որի մասին չխոսացիք ;)

_DEATH_
14.04.2010, 14:56

Առաջի անգամ եմ լսում որ Python-ը, որը համարվում ա ամենաբարձր մակարդակի լեզուն փնթի ա: Մեծ պրոյեկտի առումով ես մոտ 100 kb կոդով ծրագիր եմ գրել հեռախոսի համար, նույն ծրագրի պարզ տեսակը կա կոմպի համար գրված C++-ով, մոտ 5 mb ա, առանց ռեսուրսներ բան հաշվելու:

C++

if ( a == 5 )
{
cout << a <<endl;
cout << "Bye" <<endl;
}

Python

if a==5:
print a
print "Bye"

Python-ի դեպքում ոչ մի ավելորդ սիմվոլ + a=5 գրելու դեպքում սինտաքսային սխալ ա տալիս + բոլորին հասկանալի պարզ անգլերեն + բլոկի բոլոր տողերը պետք ա պարտադիր նույն տարածության վրա լինեն տողի սկզբից + ...

Եթե դու էտ փնթի ես համարում, ուրեմն մնացած լեզուների փնթիության թագավոր կակ մինիմում պտի ասես:

C#-ը մարդը եսիմ ինչ ֆանատ պետք ա լինի մակրոփափուկների, որ գովազդ անի:

Գուգլը ինչքան ժամանակ ա Python ա ինտենսիվ օգտագործում բոլոր պրոյեկտներում, դրա համար էլ առաջատարն ա շատ բնագավառներում

youtube.com
gmail.com
google.com
...
Բոլորի մեջ Python օգտագործված ա:

sedrakpc
14.04.2010, 15:20
_DEATH_ դու իմ փոխարեն ցույց տվեցիր որ pyton-ի կոդը փնթի ա ;)
Google-ը python-ով գրած պռոեկտ չունի պռոստ ոգտագործում ա մեկմեկ (վորը ես շատ ճիշտ եմ համարում)
եթե կարիքը կա, իսկ java-ով գրել ա android SDK-ն, ներողություն արտահայտությանս համար GWT-ն :)
pyton-ի պրինցիպը(less code more money) լավա ա հնչում պռոստ մեկմեկ չի աշխատում :)
p.s. ընթացիկ պռոեկտիս մաքուր կոդը 21MB ա ;)

Արշակ
14.04.2010, 15:22

2) Էտ որ թվի տվյալներ ես ասում? 90ականներ? ebay.com-ը հենց նոր բացեցի, javascript-ից ու նկարներից բացի, մեկ էլ css էր (Finding0.js, Finding1.js, Finding2.js, Finding_.js, GH-661_R.js, SYS-D9_v.js, Finding_.css ) ուր ա ստեղ java?

_DEATH_ ջան, ես քո տեղը լինեի, Java–ից էս աստիճան բեխաբար լինելու դեպքում (ինչն երևում է վերը մեջբերված քո գրառումից) Java-ի պայթած լեզու լինելու մասին կատեգեգորիկ հայտարարություններ չէի անի։ ;)

Հ. Գ.
Իմիջիայլոց, վերջերս Sun-ը ամբողջությամբ գնվեց Oracle–ի կողմից, նենց որ եթե դրամական պարգևի հարց լիներ, Oracle–ը պիտի տար, ոչ թե Sun–ը։ :P

_DEATH_
14.04.2010, 15:43
Արշակ ջան լավ արդեն իմացա, սրանից հետո ոչ թե Sun-ն ա դրամական պարգև տալու գլուխները Java-ով ցավացնողներին, այլ Oracle-ը :))

_DEATH_
14.04.2010, 15:56
_DEATH_ դու իմ փոխարեն ցույց տվեցիր որ pyton-ի կոդը փնթի ա ;)
Google-ը python-ով գրած պռոեկտ չունի պռոստ ոգտագործում ա մեկմեկ (վորը ես շատ ճիշտ եմ համարում)
եթե կարիքը կա, իսկ java-ով գրել ա android SDK-ն, ներողություն արտահայտությանս համար GWT-ն :)
pyton-ի պրինցիպը(less code more money) լավա ա հնչում պռոստ մեկմեկ չի աշխատում :)
p.s. ընթացիկ պռոեկտիս մաքուր կոդը 21MB ա ;)

Ըհըն, հեսա C++-ը կթողեմ ասեմբլեռով կգրեմ, որ վաբշե մակարդակով, բարձր մակարդակի լինի, փնթի չլինի :D
Ուզում ես միկրոհրամաններով գրեմ, մեքենայական կոդով, էտի հաստատ փնթի չի լինի:

Ըհըն պրոյեկտ չունի, դրա համար սերվերային կոդի մեծ մասը հիմա Python ա:

Որ լեզվով ա 21 mb? Տուր ես Python թարգմանեմ դառնա 0,5 mb:

MSGM
15.04.2010, 06:24
Էս կոդը հլը փորձի թարգմանել.

#include<cstdio>
#include<cstring>
#include<cstdlib>

#define MAXN 500050

char S[2*MAXN];
int N,ln=0;
int o[2][2*MAXN], t[2*MAXN][2];
int A[2*MAXN], B[2*MAXN], C[2*MAXN], D[2*MAXN];

void prnt(char a) {
if(ln==80) {printf("\n");ln=0;}
printf("%c",a);ln++;
}

int main() {

int i, j, jj, x, k;

freopen("bcl.in" ,"r",stdin );
freopen("bcl.out","w",stdout);
scanf("%d",&N);
for(i=0;i<N;i++) {
scanf(" %c ",S+i);
S[N+i] = S[i];
}

memset(A, 0, sizeof(A));
for (i = 0; i < 2*N; ++i) A[(int)(S[i]-'A')] = 1;
for (i = 1; i < 26; ++i) A[i] += A[i-1];
for (i = 0; i < 2*N; ++i) o[0][i] = A[(int)(S[i]-'A')];
x=0;
for (j = 0, jj = 1, k = 0; jj < N && k < 2*N; ++j, jj <<= 1) {

memset(A, 0, sizeof(A));
memset(B, 0, sizeof(B));

for (i = 0; i < N; ++i) {
++A[ t[i][0] = o[x][i] ];
++B[ t[i][1] = (i+jj<N) ? o[x][i+jj] : 0 ];
}

for (i = N; i < 2*N; ++i) {
++A[ t[i][0] = o[x][i] ];
++B[ t[i][1] = (i-jj>=N) ? o[x][i-jj] : 0 ];
}

for (i = 1; i <= 2*N; ++i) {
A[i] += A[i-1];
B[i] += B[i-1];
}

for (i = 2*N-1; i >= 0; --i)
C[--B[t[i][1]]] = i;

for (i = 2*N-1; i >= 0; --i)
D[--A[t[C[i]][0]]] = C[i];

x ^= 1;
o[x][D[0]] = k = 1;
for (i = 1; i < 2*N; ++i)
o[x][D[i]] = (k += (t[D[i]][0] != t[D[i-1]][0] || t[D[i]][1] != t[D[i-1]][1]));

}
i=0,j=N-1;
while(i<=j) {
if(S[i]<S[j]) {prnt(S[i]);i++;}
else if(S[i]>S[j]) {prnt(S[j]);j--;}
else if(o[x][i]<o[x][N+j]) {prnt(S[i]);i++;}
else {prnt(S[j]);j--;}
}
printf("\n");
return 0;
}

Արշակ
15.04.2010, 10:56
Արշակ ջան լավ արդեն իմացա, սրանից հետո ոչ թե Sun-ն ա դրամական պարգև տալու գլուխները Java-ով ցավացնողներին, այլ Oracle-ը :))
Ապեր, հլը ուշադրություն դարձրու. մենակ դու ես մտնում տարբեր ծրագրավորման թեմաներում գրում, թե սաղ զիբիլ են, մենակ Python-ն ա հզորագույն լեզու։ :)) Թե չէ ոչ մեկ ստեղ Java-ով գլուխ չի ցավացնում։ Ուղղակի որ սկսում ես առանց բավականաչափ տեղյակ լինելու Java-ին քֆրտել, ստիպված ասում ենք որ, չէ, տենց չի։ ;)
Նենց որ, ավելի լավա Python–ի թեմայում Python–ը գովես, իսկ մնացած թեմաներում օֆֆտոպ չանենք։ Թե չէ բոլոր թեմաները նույն Python vs. Java vs C++ քննարկումն են դառնում։
Օրինակ՝ էս թեմայի վերնագիրը հլը կարդա. ստեղ ի՞նչ գործ ունեն Python–ով ու C++ով կոդերի համեմատությունները։ Ի վերջո տարբեր լեզուների համեմատությունների համար էլ կարծեմ առանձին թեմա կա։ Եթե չկա էլ, կարաս դու բացես քննարկեք։

_DEATH_
15.04.2010, 13:30

Լավ JAVA -ն միշտ կլինի, եղել ա, կա, առաջ ա գնում: Որ հիմա կա, ուրեմն վաղն էլ կլինի: Որ ժամանակին մեքենայական կոդով էի ծրագիր գրում, հիմա էլ են գրում, ֆորտրան բան ժամանակին ներկա էր, բոլորը մենակ դրանք էին օգտագործում, C, Java ասում էիր ասում էին էս օվ ա, հիմա էլ ա տենց?

Արշակ
15.04.2010, 15:31

Ինչի ես տենց բան եմ ասե՞լ։ :)

_DEATH_
15.04.2010, 16:25
Ինչի ես տենց բան եմ ասե՞լ։ :)
Իմ ասածը էն ա որ ինչ ուզում ես ասա, մեկա ես համոզված եմ որ Java-ն ապագա չունի: Հիմա որ օգտագործվում ա, էտ չի նշանակում որ վաղն էլ ա օգտագործվելու:

_DEATH_
15.04.2010, 16:38
Էս կոդը հլը փորձի թարգմանել.

MSGM ջան չէի տեսել գրածդ, էս թեմայից շեղվելու ենք, մի հատ ուրիշ թեմա կա, որ թարգմանեմ ընդեղ կդնեմ, բայց էտ կոդը շատ փնթի ա գրած, մի քիչ փոխելու եմ ընթացքում, որ իմ ոճով լինի մարդավարի կաորղանամ հասկանամ ինչ ա գրած:

Արշակ
20.04.2010, 13:12
Իմ ասածը էն ա որ ինչ ուզում ես ասա, մեկա ես համոզված եմ որ Java-ն ապագա չունի: Հիմա որ օգտագործվում ա, էտ չի նշանակում որ վաղն էլ ա օգտագործվելու:
_DEATH_ ջան, իհարկե, տեխնոլոգիաները օր–օրի զարգանում են, ու մի օր անկասկած ավելի լավ բան կստեղծվի, քան էսօրվա Java-ն է։ Դա կլինի Java-ի հիման վրա, էսօրվա մի այլ տեխնոլոգիայի (օրինակ՝ քո սիրած Python–ի :) ), թե լրիվ ուրիշ ինչ–որ բան, չգիտեմ։ Բայց կգա ժամանակ, երբ Java–ն էլ չի օգտագործվի։ Դա բնական է, կարծում եմ դրա շուրջ վիճելու հարց չկա էլ։
Բայց եթե նույնիսկ վաղը Java-ն էլ չօգտագործվի, ամեն դեպքում, Java-ն ծրագրավորման ոլորտում մեծ քայլ էր մի շարք պատճառներով ու հիմա էլ լայնորեն կիրառվող առաջատար տեխնոլոգիաներից մեկն է։ Մի քիչ համաշխարհային ստատիստիկաները նայելու դեպքում դժվար չի համոզվելը։

One_Way_Ticket
20.04.2010, 14:11
ՈՒղակի c++ -ով գրած մեծ ծրագիրը մեծ հավանականություն ունի "memory leak"-ի հայտնի
պրոբլեմը ունենա, որը տարիներով չկարողանան լուծել ու պռոեկտը փակվի :)
Դրա համար Աստված valgrind Է հորինել :P

Shah
20.09.2010, 18:50
Ժողովուրդ, ո՞վ կարա ինձ օգնի, ունեմ gadget, բայց ուզում եմ վրեն փոփոխություն անեմ, ավելի ճիշտ արել եմ, բայց ֆունկցիաները մեկել արտաքին տեսքը մի քիչ ծուռ ա ստացվել: Ընդգծված մասի գույն փախած ա, մեկել քլիք անելուց չի բացում պատուհանը:
gadget-ի խնդիրը պինգ անելն ա, ինքը կարում ա ընդամենը 5 IP ping անի, բայց ես ավելացրել եմ 6-րդը: Եթե javaից գլուխ հանող կա շատ գոհ կլինեմ:
49783

Ներսես_AM
20.09.2010, 19:10
Ջավայի հետ Վինդոուզի գադջեթները կապ չունեն:
Մի ուրիշ թեմա բաց գադջեթդ մաքուր դիր ասա ինչ ա պետք անել, իրիկուն ժամանակ եղավ կնայեմ :)

Shah
20.09.2010, 19:16
Ջավայի հետ Վինդոուզի գադջեթները կապ չունեն:
Մի ուրիշ թեմա բաց գադջեթդ մաքուր դիր ասա ինչ ա պետք անել, իրիկուն ժամանակ եղավ կնայեմ :)
Այ ցավը տանեմ ուզում էի բացեմ, էն էլ upload չեմ կարողանում անեմ... "սխալ ֆայլ": Բայց js ֆայլեր են Ներսես ջա:
հ.գ. միգուցե skype-ով կամ ուրիշ տեղ-ով ուղարկեմ:

matlev
20.09.2010, 19:17
Ժողովուրդ, ո՞վ կարա ինձ օգնի, ունեմ gadget, բայց ուզում եմ վրեն փոփոխություն անեմ, ավելի ճիշտ արել եմ, բայց ֆունկցիաները մեկել արտաքին տեսքը մի քիչ ծուռ ա ստացվել: Ընդգծված մասի գույն փախած ա, մեկել քլիք անելուց չի բացում պատուհանը:
gadget-ի խնդիրը պինգ անելն ա, ինքը կարում ա ընդամենը 5 IP ping անի, բայց ես ավելացրել եմ 6-րդը: Եթե javaից գլուխ հանող կա շատ գոհ կլինեմ:
49783

Հենց էսի, թեմաներից մեկում դրել էի, կարծեմ 6 հատ սարքել նոր էի դրել: Հեսա կամ թեման կգտնեմ, կամ էլ մոտս գտնեմ դնեմ: Բայց եթե Յավա սկրիպտ իմացող կա, էտ 5-ը հանգիստ 25 կարող ա սարքի: :)

Shah
20.09.2010, 19:22
Հենց էսի, թեմաներից մեկում դրել էի, կարծեմ 6 հատ սարքել նոր էի դրել: Հեսա կամ թեման կգտնեմ, կամ էլ մոտս գտնեմ դնեմ: Բայց եթե Յավա սկրիպտ իմացող կա, էտ 5-ը հանգիստ 25 կարող ա սարքի: :)
Ախպեր որ անես չէ էնքան գոհ կլեմ, ամեն առավոտ 20-30 հատ IP եմ պինգում, իսկ դրանով միանգամից կարա անի, բացի դրանից աչքի տակ ա միշտ, իսկ հատուկ դրա համար ծրագիր չեմ ուզում քաշեմ, FREEping կա, բայց դրա հավեսն ով ունի... հիմա ես էլ եմ 6 Հատ սարքել փորձնական, բայց կլիկ անել չի լինում 5-րդից հետո, բացի դրանից սպիտակ ա ցույց տալիս:

հ.գ. matlev, Ներսես_AM, ժողովուրդ, որ օգնեք ահագին գոհ կլեմ:)
հ.հ.գ.
Skype: vardan_sh
ICQ: 6258542

matlev
20.09.2010, 19:24
Չէ, փաստորեն չձևափոխածն էի դրել այ էստեղ (http://www.akumb.am/showthread.php/48614-%D4%BD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AE%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%AB%D6%81?p=2019133&viewfull=1#post2019133): Բայց մի քիչ հետո 6 հատի համար սարքածս կդնեմ: Ուղղակի ես ջավա սկրիպտից զրո եմ, ժամանակ ու հավես էլ էնքան չունեմ, որ խոստանամ 20-ի համար սարքել: :(

Shah
20.09.2010, 19:35

Մի հատ փոքր, բայց գործի մեջ էն բանից անող բագ ունի, տրվածս IP-ները չի պահպանում:
gadgets/ServerPingPersistentSettings.txt ֆայլի մեջ չի պահպանվում փոփոխությունները :(

Ներսես_AM
20.09.2010, 19:38
Տղեք Java ու Javascript տարբեր բաներ են, քելեք էս թեմայում մի գրեք: Ես էսօր իրիկուն կամ վաղը առավոտ կանեմ կտամ:

Shah
20.09.2010, 19:45
Տղեք Java ու Javascript տարբեր բաներ են, քելեք էս թեմայում մի գրեք: Ես էսօր իրիկուն կամ վաղը առավոտ կանեմ կտամ:
Ֆսիո, հարգվավ:)) Ներսես ջան բա ո՞նց քեզ ուղարկեմ ֆայլերը:
հ.գ. ես էլ գիտեի թե նույն բաներն են... :D

teleport
26.12.2010, 13:13
Բարի օր բոլորին:
Նախ ասեմ , ներկա պահիս ծրագրավոում եմ ActionScript -ով:
էս վերջերս Java-ի մի հատ սենց պրոբլեմի առաջ եմ կանգնե:
ActionScript - ից տվյալներս սերիալիզացնում եմ , ու որոշակի պրոտոկոլով ուղարկում եմ սերվեր - Java socket ին:
Պրոբլեմս socket-ով սերիալիզացված տվյալներ կանրդալն է: սովորական while (inputStream.readLine() > 0) -ն չի անցնի, էս տողը սկի չի էլ ջոգում որ տվյալ կա սոկետում ու պիտի կարդացվի:
DataInputStream din = new DataInputStream (thsi.socket.getInputStream);
din.readInt() կամ din.readUTF()
իսկ էսի ինչ որ բաներ կարդումա , բայց միաշանակ չի !!! Ասեմ - սերիալիզացնելուց առաջի 2 բայթը ոբյեկտի երկարություննա: որը չգիտեմ խի ամեն անքամ տարբերա ստացվում - բայց հրամանը - մեկ հրաման է (command по протоколу):
ու շատ անհարմար է անվերջ ցիկլով սպասել սոկետում տվյալ հայտնվելուն : կա ձև որ ինչ որ Event dispache-վի ????