PDA

Դիտել ողջ տարբերակը : Ով էնպիսի սուտ ասի...



ivy
30.07.2008, 12:13
Չէ, թագավորությանս կեսը իրեն չեմ տա։ :P
Բայց կարող ենք ուղղակի զվարճանալ՝ գրելով ծիծաղաշարժ, օրիգինալ ու հետաքրքիր փչոցներ, ստեր։ Չափազանցություններն ու ֆանտազիաները նույնպես ընդունվում են։ :)
Ովքեր անմեղ ստեր մոգոնելու ցանկություն ունեն, կարող են հենց հիմա անցնել գործի։ :)

Elmo
30.07.2008, 12:17
Բոինգ ինքնաթիռը ավելի ա քան Երևանի կենտրոնում 1 սենյականոց բնակարանը:

Վարպետ
30.07.2008, 12:41
Երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից խնդրեցի ինձ տալ ընթերցելու նրա ամենասիրելի հեղինակ Էդգար Պոյի երկերի ժողովածուն, բայց նա ասաց, որ ցավոք այն տվել է ընթերցելու իր գործընկեր Սամվել Ալեքսանյանին...

Մարկիզ
30.07.2008, 12:51
Երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից խնդրեցի ինձ տալ ընթերցելու նրա ամենասիրելի հեղինակ Էդգար Պոյի երկերի ժողովածուն, բայց նա ասաց, որ ցավոք այն տվել է ընթերցելու իր գործընկեր Սամվել Ալեքսանյանին...
:D
Ճիշտ չի ասում…Սամվելի մոտ նրա «Գրիմ եղբայրներն են»…
Էդգար Պոյի երկերի ժողովածուն Ջոնիկի՝ մկի ախպոր մոտ է::D

impression
30.07.2008, 12:53
Էս մեր Մարկիզն էլ իրականում հասարակ վիկոնտ ա :D

Մարկիզ
30.07.2008, 12:55
Էս մեր Մարկիզն էլ իրականում հասարակ վիկոնտ ա :D
Դե պիտի մի օր մարկիզ դառնամ, չէ՞…:(

ivy
30.07.2008, 12:57
Դե պիտի մի օր մարկիզ դառնամ, չէ՞…:(

Ասեցինք՝ սուտ, չասեցինք՝ էսքան մեծ։ :))

impression
30.07.2008, 12:58
Դե պիտի մի օր մարկիզ դառնամ, չէ՞…:(

Դու հենց դարձար Մարկիզ, ես կդառնամ առնվազն Կոշկավոր կատու ;)

Մարկիզ
30.07.2008, 12:58
Ասեցինք՝ սուտ, չասեցինք՝ էսքան մեծ։ :))

Չասացիր սուտ, ասացիր ով էնպիսի սուտ:P

chiburgen
30.07.2008, 13:00
Տիգրան Կարապետիչը տատուս սիրածն ա:

Մարկիզ
30.07.2008, 13:01
Դու հենց դարձար Մարկիզ, ես կդառնամ առնվազն Կոշկավոր կատու ;)

Մյաու, թագավոր կսարքե՞ս ինձ:)

Ավելացվել է 1 րոպե անց

Տիգրան Կարապետիչը տատուս սիրածն ա:
Մալադեց տատի, լավ էլ կպցրել ա…:D

Elmo
30.07.2008, 13:02
Քոչարյանը ճիշտ ա արտասանել «ՈՒդիմութԻյուն», «ողջամտութԻյուն», «ցաՑր» բառերը:

chiburgen
30.07.2008, 13:03
Մալադեց տատի, լավ էլ կպցրել ա…:D

բա գիտես, էսա տատուս հովանավորությամբ ԴՎԴ-ի ցեխ եմ բացում:

Մարկիզ
30.07.2008, 13:05
:):)

Yellow Raven
30.07.2008, 13:34
Հայլուրը վերջապես ճիշտ նորություն է հաղորդում:D :hands

Վարպետ
30.07.2008, 13:39
Այսօր Արամայիս Սահակյանի հետ սուրճ էի խմում, ահագին ծիծաղեցի..

impression
30.07.2008, 13:41
Վարպետն Արամայիս Սահակյանի քնարերգության ֆանատներից է :D

Janita Hero
30.07.2008, 13:46
Քոչարյանը ճիշտ ա արտասանել «ՈՒդիմութԻյուն», «ողջամտութԻյուն», «ցաՑր» բառերը:

:D:D:D:D:D

Վարպետ
30.07.2008, 14:20
Windows օպերացիոն համակարգը ամենալավն է աշխարհում... (զզվեցի արա...)

Norton
30.07.2008, 16:47
Տիգրան Կարապետյանը և Արամայիս Սահակյանը նոբելյան մրցանակն են ստանում գրականության ժանրում:

Ջուզեպե Բալզամո
03.08.2008, 09:50
Սերժը սեպտեմբերի 21-ին հրաժարական ա տալու՜ …

Egern.net
03.08.2008, 10:33
Google (http://google.com) կորպորացիայի ղեկավարությունը հայտարարել է, որ շուտով գնելու են մի քանի հեկտար հողատարածք Եվրասիայի ամենահեռանկարային բիզնես կենտրոն Դիլիջանում և մտադիր են մեկ տարվա ընթացքում իրենց բիզնեսը ամբողջովին տեղափոխել Դիլիջան:

Պատասխանելով CNN (http://www.cnn.com)-ի լրագրողի հարցին, Google-ի հիմնադիրներից Սերգեյ Բրինը (http://en.wikipedia.org/wiki/Sergey_Brin) հայտնել է, որ Google-ի ներկայիս կենտրոնը (GooglePlex (http://en.wikipedia.org/wiki/Googleplex), Mountain View, California, US) կծառայի որպես դիլիջանյան Google-ի ֆիլիալ արևմտյան կիսագնդում:

Adam
03.08.2008, 10:58
Գագիկ Ծառուկյանը ախպարաշեն թաղամասում հիպոտեկով երկսենյականոց տուն է գրվել:

Elmo
03.08.2008, 10:59
Windows օպերացիոն համակարգը ամենալավն է աշխարհում... (զզվեցի արա...)

Բայց դա իրականությունա, սուտ չի: Դեռ աշխարհում չի ստեղծվել Windows -ի նման հանճարեղ օպերացիոն համակարգ:

Razo
04.08.2008, 07:53
Երեկ ջրում ձուկ եմ խեղդել...:D:D:D

WArmanW
04.08.2008, 11:22
Դե ո՞նց ասեմ, որ չհավատաք: Երեք ականի հեծանիվ ունեմ//հետևից էլ երեք հատ RGB գույների փուչիկներ եմ կպցրել//, ամեն գիշեր բարձրացնում եմ կռիշ ու քշում եմ: 15-ից 20 րոպեների ընթացքում հեծանիվս դարնումա կախարդական ու սկսումա բարձրանալ վեր... ու տեմց ես թռչում եմ ուր ուզում եմ, ճիշտա արագությունս էնքան էլ մեծ չի, բայց Երևանում լռիվ հերիքացնումա:

Հ.Գ. Ինձ հետաքրքրող ակումբցիներ ջան իմացեք, որ ամեն գիշեր, ես իմ կախարդական հեծոյով կախված եմ ձեր պատուհանի տակ ու կակ մինիմում տաս րոպե հետևում եմ ձեզ:

Ռեդ
04.08.2008, 15:29
Մի հատ քամելեոն եմ տանը պահում, որ զզվում ա կանաչում ա :[, որ խնդցնում եմ կարմրում ա :oy
:D

Գաղթական
25.09.2008, 10:59
Գագիկ Ծառուկյանը ախպարաշեն թաղամասում հիպոտեկով երկսենյականոց տուն է գրվել:

:hands:hands

aerosmith
25.09.2008, 19:43
վաղը վաղը ակումբը չի գործարքվելու ժ 25,00 մինչև 27,00-ն թարմացումների պատճառով, հայցում ենք անդամների ներողամտությունը:P

Լեո
25.09.2008, 23:30
Հայաստանին պայծառ ագապա է սպասվում:)

Ռեդ
26.09.2008, 13:41
Բիլլ Գեյթսը վերջերս նկարվել է ռեկլամում . . . փողի համար :(
:D :D

Annushka
26.09.2008, 14:03
Հայլուրը պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական շահերը:)

ChildOfTheSky
26.09.2008, 14:05
Մանթաշովի ծոռն եմ :cool :

Ուրվական
26.09.2008, 14:12
Բիլլ Գեյթսը վերջերս նկարվել է ռեկլամում . . . փողի համար :(
:D :D

Շպրոտին փող են տվել, որ Փլեյբոյում նկարահանվի: Ամբողջ Եվրոպան է սպասում նրա նկարներին:
:[

Աբելյան
26.09.2008, 14:17
էն օրը ձի տեսա՝ ասում էր միտինգ չի ըլնելու էսօր

ChildOfTheSky
26.09.2008, 14:18
Շպրոտին փող են տվել, որ Փլեյբոյում նկարահանվի: Ամբողջ Եվրոպան է սպասում նրա նկարներին:
:[

Գոնե նենց բան գրեիր, որ երկու նախադասություններն էլ սուտ լինեին :8

Ուրվական
26.09.2008, 14:36
Գոնե նենց բան գրեիր, որ երկու նախադասություններն էլ սուտ լինեին :8

Հա, վայ, կներես:

Շպրոտին փող են տվել, որ Փլեյբոյում նկարահանվի: Ամբողջ Եվրոպան է սպասում նրա նկարներին:
:love

Ֆրեյա
26.09.2008, 14:37
Շպռոտը փող ա տվել, որ Փլեյբոյում նկարվի :D Սա ավելի հավատալու է ;)

F.c.Liverpool
01.11.2008, 11:27
երբ աշխարահռչակ , լեգենդար սպիտակցին հանդիպում է Փարիզում ապրող ինչ-որ մի գյուղացու , երբ ամբողջ աշխարհում հարգված , անկրկնելի երգարվեստ մուղամը, հանդիպում է դորջարներում լսվող շանսոնի անճաշակ թուրքական կլկլոցներին… Սպիտակցի Հայկոի դուետը Շառլ Ազնավուրի հետ այսօր հոկտեմբերի 32-ին առաջի՝ն ալիքով

Rhayader
01.11.2008, 11:39
Իսկ ես երբեք սուտ չեմ ասում ու սուտ ասելը համարում եմ զզվելի ու հակաբարոյական երևույթ:[:[:[

Ռեդ
01.11.2008, 12:00
Իսկ ես երբեք սուտ չեմ ասում ու սուտ ասելը համարում եմ զզվելի ու հակաբարոյական երևույթ:[:[:[
ինչպես նաև մի փոքր զվարճանալն ու կատակը անելը չէ՞

Ուլուանա
01.11.2008, 18:34
Needles In Eyes–ի ավատարը նրա կրոնական հայացքների արտահայտությունն է։ :))

Հայկօ
01.11.2008, 21:05
Իսկ ես երբեք սուտ չեմ ասում ու սուտ ասելը համարում եմ զզվելի ու հակաբարոյական երևույթ:[:[:[
Չէ, ժողովուրդ ջան, դուք ճիշտ չեք հասկացել: Հենց սա էլ սուտն էր :)): Տե՛ս՝ թեմայի վերնագիրը:

Ուլուանա
01.11.2008, 21:08
Չէ, ժողովուրդ ջան, դուք ճիշտ չեք հասկացել: Հենց սա էլ սուտն էր :)): Տե՛ս՝ թեմայի վերնագիրը:
Եթե ժողովրդի մեջ ես էլ էի մտնում, ապա ասեմ, որ ես հենց էդպես էլ հասկացել էի, իսկ իմ գրածը կապ չուներ Needles–ի ասածի հետ, որպես առանձին բան էի գրել։ ;)

Վարպետ
01.11.2008, 21:33
Ինձ մոտ էս թեմայի վերնագիրը ցույց չի տալիս:(
?? ?????? ???? ???... <--- Էսպես ա ցույց տալիս.. չեմ հասկանում ինչից եք խոսում: Որևէ մեկը կուղղի, կամ գոնե կբացատրի?

ivy
01.11.2008, 21:34
Ինձ մոտ էս թեմայի վերնագիրը ցույց չի տալիս:(
?? ?????? ???? ???... <--- Էսպես ա ցույց տալիս.. չեմ հասկանում ինչից եք խոսում: Որևէ մեկը կուղղի, կամ գոնե կբացատրի?

Թեմայի վերնագիրն է՝ «Մի անկեղծ խոստովանություն իմ անձնական կյանքից»։ :oy

Վարպետ
01.11.2008, 21:36
Թեմայի վերնագիրն է՝ «Մի անկեղծ խոստովանություն իմ անձնական կյանքից»։ :oy
Ինչ-որ սիմվոլների քանակը չի բռնում :angry:D

Ուլուանա
01.11.2008, 21:37
Վահագ, նոր վերնագիրը ջնջեցի, նորից գրեցի։ :D Մի հատ նայի, տես՝ բան փոխվե՞լ ա։ :oy

Հայկօ
01.11.2008, 21:38
Chuk@ indz infraction chi ta :))

ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜, 0.5 րոպեից կխմբագրեեեեեեեե՜մ: Չէէէէէէէէէ՜...

ivy
01.11.2008, 21:38
Ինչ-որ սիմվոլների քանակը չի բռնում :angry:D

Ինչ հետաքրքիր խոստովանություն էր ու ինչ անձնական։ :oy

Վարպետ
01.11.2008, 21:38
Վահագ, նոր վերնագիրը ջնջեցի, նորից գրեցի։ :D Մի հատ նայի, տես՝ բան փոխվե՞լ ա։ :oy
Ան ջան... ջնջած ա լրիվ:( Ծաղրո~ւմ եք ինձ :oy:8

Ուլուանա
01.11.2008, 21:42
Ան ջան... ջնջած ա լրիվ:( Ծաղրո~ւմ եք ինձ :oy:8
Լավ, ամեն ինչ պարզ ա. դու էիր մեզ ծաղրում։ :cry

Ես էս թեմա էլ չեմ մտնելու։ :beee

aerosmith
01.11.2008, 23:03
Ray Carles-@ եկող ամիս գալուա Հայաստան համերգ տալու նպատակով։:D
(Աստված տար ողջ լիներ ու իրոք գար Հայաստան):think

ministr
02.11.2008, 00:10
Վերվարածների soundtrack-նա դուրս եկել :))))))

Hayk Avetisyan
02.11.2008, 00:12
Երկնայինը համադասարանցիներ սայթում գրանցված չի

Kuk
02.11.2008, 00:14
Չուկն ինձ խոստացել ա այլևս չարգելափակել ոչ մի դեպքում:yahoo

ministr
02.11.2008, 00:16
Նազենի Հովհաննիսյանը չաղացել ա ու չգիտի ոնց նիհարի :))))

Ambrosine
02.11.2008, 00:18
սերժիկը հաղթել է արդար ընտրություններում

Ռեդ
02.11.2008, 00:22
Հայաստանի հավաքականը հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ :))

Հայկօ
02.11.2008, 00:31
Հայաստանի հավաքականը հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ :))

Ու կրե՛ց: Բրազիլիայի լոտոյի հավաքականի՛ն: Բռնցքամարտո՛վ: Սեփական լողավազանու՛մ: Ու դատավոր Իսան-Օղլին էլ մեր կողմից էր: :D:D:D

Երկնային
02.11.2008, 00:58
ես շատ-շատ-շատ չաղ աղջիկ եմ, մի բան արեք, մի բան ասեք` ո՞նց նիհարեմ… :noti

ministr
02.11.2008, 01:00
Երկնայինն ու Նազենին մի օրի են :))))

Chuk
02.11.2008, 01:06
Ակումբը 2 օրից չեմ փակելու :oy

ministr
02.11.2008, 01:10
Ակումբը ինչի պահածոյ ա, որ փակվի? :))

Մարկիզ
02.11.2008, 01:11
ես շատ-շատ-շատ չաղ աղջիկ եմ, մի բան արեք, մի բան ասեք` ո՞նց նիհարեմ… :noti
Որ քո մոտ նիհարելն ստացվի, դրա դեղատոմսն ինձ էլ կասես, խնդրում եմ::(

StrangeLittleGirl
02.11.2008, 01:13
լևոնական եմ դարձել
էսօր էլ գնացել էի քաղաքական զբոսանքի

Norton
02.11.2008, 01:19
Ես էլ ՀՀԿ-ական եմ դառել հերիք չի՝ Բյուրակնին էլ լևոնախտ հիվանդություն եմ ախտորոշել:

dvgray
02.11.2008, 01:23
Իսկ ես դառել եմ կոմունիստ ու էդքանը հերիք չի, հլա վրայից էլ ՝ Ռուսաստանը իմ ամենասիրած պետությունն ա աշխարհում / :D :D :D/

StrangeLittleGirl
02.11.2008, 01:24
Չուկը նեգր ա:

ivy
02.11.2008, 01:25
Ցրտի հետ մարդկանց ստելու ցանկությունը շատանում ա.... Կարո՞ղ ա՝ էս մեկը էդքան էլ սուտ չէր։ :8

dvgray
02.11.2008, 01:26
Չուկը նեգր ա:
չինացու աչքերով

Ավելացվել է 1 րոպե անց
Հայերի ամենասիրած ճաշը խաշած գյազարն ա: Իսկ չալաղաջ որ տենում են, սրտները խառնում ա

StrangeLittleGirl
02.11.2008, 01:37
Մեր տանը հիմա -20 ա… Բայց չի բացառվում :D

Janita Hero
02.11.2008, 03:07
Չուկը նեգր ա:

ես կասեի չուկչա ա :D

Ավելացվել է 39 վայրկյան անց
չէ լավ , նեգր չուկչա

WArmanW
02.11.2008, 12:34
Ես էլ զզվում եմ ակումբցիներից, սիրտս խառնումա, որ ձեր նկարները ստեղ տենում եմ, փուֆֆ...
ախ... Երկնային ջան, անընդհատ նամակ ես գրում ինձ, հերիք չի՞:
բա Այվին, այ մարդ Այվին վաշե երևակայությունից զուրկա, ոնց որ մի շատ ստանդառտ աղչիկ լինի:
դե Բարեկամի մասին էլ չեմ խոսում, ինքը սաղիս վրա թուղթճ ու գիրա անում:
Օօօօ... ՈՒլուանա, դու իսկականից միամիտ ես, քեզ են ամենա պուճուրն էլ կտանի ծով չոր հետ կբերի:


Հ.Գ. ինչքան էլ կոպիտ եղավ չնեղանաք ուղղակի սիրում եմ բաց խոսել::hands

Hayk Avetisyan
02.11.2008, 13:27
warmanw ն ինձ կրելա warcraft ով

aerosmith
02.11.2008, 13:34
Բիլ Գեյտց-ը մեռելա։ ու հենց նոր մայլիս նամակ էկավ, որ հարստության 70%-ը ինձա թողել։ որի 20%-ը մվիրում եմ "akumb.am" հիմնադրամին, որ Չուկը ինձ մոդերատորի գործ տա։

ԿԳԴ
02.11.2008, 13:44
Սպիտակցի Հայկոն մեկ-մեկ Կոմիտաս ու Խաչատրյանա լսում:D

*e}|{uka*
28.12.2009, 15:34
Էս տարի ձյուն ա գալու: :beee

Chuk
28.12.2009, 15:45
Մինչև տարվա վերջ ակումբի համակարգը կթարմացնեմ :aha

A.r.p.i.
28.12.2009, 15:54
Էս տարի ձյուն ա գալու: :beee

Ես դրան մինչև հիմա հավատում եմ::)

Adriano
28.12.2009, 16:03
Ուրեմն ժող ջան իմացաք էն օրը ինչ եղավ էս հռոմի պապի հետ? Էս խեղճը անցնում էր ամբոխի միջով մեկ էլ մի հատ չաղ շատ չաղ դե մի 195.875412514852 կգ կնիկ թռավ խեղճի վրա: Էս պապը չդիմացավ ընկավ ֆրանսիացի տերտերի վրա, էդ կնիկն էլ պապու վրա: Մի խոսքով հենց էս երկուսին հանին տեսան, որ Ֆրանսիացի տերտերը չի երևում մի քիչ փորեցին գտան խեղճի վրա հալ չկար տարան նասիլկեկով, պապն էլ էդ չախ կնգան ներեց ու գրկելով տարավ բեմի վրա, որ իրա աղոտքը ասի, էս բիձեն հենց մի տառ ասում էր էդ չաղ աղջիկը պաչում էր: Է~ աշխարհ, աշխարհ մի հատ կարգին տերտեր էլ չմնաց, էդ էլ փչացած դուրս եկավ:;)

Լեո
28.12.2009, 19:20
Մեծագույն հաճույքով եմ կարդում «Քաղաքականություն» բաժինը :)

Աբելյան
28.12.2009, 19:39
Ու՛խ…:yahoo

Աբելյան
28.12.2009, 19:45
Կյանքը հիասքանչ ա…:hands
Ես երջանիկ եմ…:love
Ինչ լավ ա էս մի տարին էլ առոք-փառոք փակեցինք, հանգիստ խղճով կարամ Նոր Տարին դիմավորեմ…:B Մենակ թե վերվարածները ցույց տային…:(

Լեո
28.12.2009, 19:56
Մյուս տարի բոլոր միտինգներին գնալու եմ :}

Ungrateful
28.12.2009, 19:58
Վառե՛լ, "լուսանկարչություն" ենթաբաժինը: :goblin

Փոքրիկ
28.12.2009, 19:59
Ես մեծ եմ:}

Աբելյան
28.12.2009, 20:01
Ես մեծ եմ:}
Հավատում եմ…:aha

Փոքրիկ
28.12.2009, 20:03
Հավատում եմ…:aha

Սուտ ես ասում:sad:beee

Ռեդ
30.12.2009, 14:50
Վանեցիներն իրենց գաբրովցի ծանոթներին 7 տակառ գինի էին ուղարկել, իսկ վերջիններս ետ ուղարկեցին նվերը՝ պատճառաբանելով, որ իրենք չեն կարող այդպիսի խոշոր նվեր ընդունել:
:8

Armavir
30.12.2009, 21:10
Սերժիկ Սարգսյանը գիշերները Նիցշե ա կարդում:

Գաղթական
23.05.2018, 22:23
Տրիբունը ֆինանսավորում է Լիոնի հերթական պատմավեպի տպագրությունը:

Գաղթական
24.05.2018, 16:29
ԼՏՊ-ի վերջին նամակների հեղինակն իրականում Մեֆն ա: