PDA

Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական սերնդափոխություն?



azat11
29.07.2008, 23:13
Ավելորդ է ասել, որ վերջին նախագահական ընտրությունները և դրան հաջորդած իրադարձությունները մի շարք քաղաքական գործիչների ավերադարձ հեռացրին քաղաքական դաշտում «լուրջ» ընկալվելու ամբիցիայից, մասնավորապես նախագահ ընտրվելու հեռանկարից: Իմ կարծիքով ապագա նախագահական ընտրություններին չեն մասնակցի նախագահի նախկին 3-4 ավանդական թեկնածուները, գոնե նրանց ընտրվելու շանսի մասին խոսք անգամ չի լինի:
ԼՏՊ-ի խոստումներն այն մասին, որ դառնալով նախագահ, ստեղծվելու է առողջ միջավայր, որտեղ կծնվեն նոր քաղաքական ուժեր և դեմքեր, կարծես թե կամաց-կամաց իրականություն է դառնում:
Այսօր կարծես թե ձևավորվում են և լուրջ հայտ են ներկայացնում նոր որակի թեկնածուներ` Տիգրան Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Իմ կարծիքով, այնուամենայնիվ վերջինս չի լինելու ԼՏՊ-ի «իրավահաջորդը», ավելի շուտ նա «կփոխարինի» Վազգեն Մանուկյանին: Հետևաբար ԼՏՊ-ն դեռ ներկայացնելու է իր ֆավորիտին: Արդյունքում, ի դեմս ՏՍ-ի, մենք կունենանք նոր հայացքներ և տեսլական ունեցող թարմ քաղաքական դեմք:

Ի"նչ եք կարծում, հույս կա", որ հաջորդ թեկնածուները գոնե Ա. հույսերը չեն դնի կաշառքով և հովանավորչությամբ հարստանալու վրա Բ. կկարողանան օգտվել օրինակ համակարգչից և իրենց կոլեգաների հետ կշփվեն առանց թարգմանիչի և Գ. կունենան երկրի զարգացման տեսլական:

Ցավոք, նախորդ ընտրություններում նման չափանիշների փոքր-ինչ բավարարում էր միայն ԼՏՊ-ն, «ցավոք», որովհեև չեմ կարծում, որ նա գործ անելու ցանկություն ուներ:

Մարկիզ
30.07.2008, 00:23
azat11, կարծում եմ, Տիգրանի դեպքում քեզ խորը հիասթափություն է սպասվում…

azat11
30.07.2008, 17:58
azat11, կարծում եմ, Տիգրանի դեպքում քեզ խորը հիասթափություն է սպասվում…

Իսկ ես չեմ էլ ոգևորվել: Այնուամենայնիվ չմոռանանք, որ նա կայացրել է ՀՀ պետական միակ կառույցը, որտեղ կաշառք չեն վերցնում, տիրում է աշխատանքային մթնոլորտ, առաջադեմ են` անգամ առաջատար մասնավոր ընկերությունների հետ համեմատած, ունեն համակարգային մտածողություն և այլն: Կարող եմ ներկայացնել նաև թերությունների մի այսպիսի շարք, սակայն դա ընդամենը կլինի տեսակետների և ճաշակների տարբերություն, իսկ ընդհանուր պրոֆեսիոնալիզմին և քաղաքակրթության մակարդակի ավելցման ձգտումը ակնհայտ է:
Այստեղից հետևում է, որ ՏՍ-ն ունի գիտելիքներ և առաջադեմ հայացքներ, կատարած գործ և գործի նկատմամբ որոշակի ազնվություն, աճեցրած կադրեր և երազանք (տեսլական)` պետության (ազգի) ապագայի նկատմամբ: Սրանք պետական գործչին հատուկ հատկանիշներ են:
Բայց ես իր առաջարկած տեսլականի խիստ կողմնակիցը չեմ, ավելին չեմ հավատում, որ Հայ ազգը կարող է դառնալ Հայկական աշխարհ, կերազեի, սակայն դրան չեմ հավատում: Բայց սա էլ չի կարևորը, կարևորը մարդու տեսակն է և քաղաքական պայքարի հիմք հանդիսացող բանավեճի թեմաի մակարդակը, այն չպիտի այսքան էժանագին լինի:
Քաղաքականությունը ևս բիզնես է, սակայն բիզնեսը երբեք "գռդոն" չի: