PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյոք աշնանը սպասվու՞մ են խորհրդարանական ընտրություններ



azat11
28.07.2008, 22:40
Վերջին մի շարք իրադարձություններ հիմք են տալի ենթադրելու, որ աշնանը, սեպտեմբեր-հոկտեմբերին, խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են: Մասնավորապես մեր եվրոպացի վերջին հյուրի խոսքից հստակ բխում էր, որ Հայաստանը մինչև սեպտեմբերի տասնմեկը կարող է միայն նախաձեռնել արտահերթ ընտրություններ: 1609 և 1620 բանաձևերի կատարման մասին, բոլորս էլ հասկանում ենք, որ խոսք անգամ չի կարող լինել................

Համաձա"յն եք:

Տրիբուն
29.07.2008, 11:55
Քվեարկել եմ սպասվում են մինչև հունվար, սակայն կարծում եմ, որ հարցը այնքան էլ ճիշտ չէ ձևակերպված: Սպասվում են. թե ոչ, մենք չենք կարող իմանալ, պետք էր հարցնել ակնկալում եք թե ոչ, կամ ուղղակի՝ կլինեն, թե ոչ:

Ներքաղաքական լարված մթնոլորտը թուլացնելու միակ ճանապարհը արտահերթ ընտրություններն են: Նախագահականի ՍՍ-ն չի գնա, քանի որ դա ուղղակի ինքնասպանություն կլինի, իսկ ԱԺ ընտրությունների միջոցով հնարավորություն կստանա ընդլայնել ընդդիմության տեղերը ԱԺ-ում՝ արտախորհրդարանական ընդդիմությանը տեղեր տալով, ու միևնույն ժամանակ մինիմում ՀՀԿ + ԲՀԿ կոմբինացիայով պահել ԱԺ-ում մեծամասնություն: ԵԹԵ ԹՈՒՅԼ ՏԱՆՔ:

Իսկ չգնալ արտահերթի ՍՍ-ն չի կարող, քանի որ հստակ վտանգ կա, որ գործընթացները կարող են դուրս գալ վերահսկողությունից: Ընտրությունները քաղաքական գործընթացները վերահսկելու միակ ձևն են: Սրանից լավ բան դեռ ոչ մեկը չի հորինել: Սրա այլընտրանքն այն է, որ ՍՍ-ն պաշտոնապես ՀՀ-ում հայտարարի դիկտատուրա, բոլորին լցնի բանտերն ու գնդակահարի: Իսկ դրա համար նվազագույնը պետք ունենալ գոնե մի երկու հատ լուրջ նավթի հանքահոր:

azat11
01.08.2008, 23:06
Ի"նչ տպավորություն ունեք միտինգից: Ինձ թվում է ԼՏՊ-ն հստակ նշանառության տակ էր դրել հենց ազգային ժողովը` այն լուծարելու անհրաժեշտության տեսանկյունից: Մնացածը մինչև սեպտեմբեր ժամանակ ձգելու սերիայից էր........