PDA

Դիտել ողջ տարբերակը : վերջ Շահվերդյանների դարաշրջանին



Nasha
28.07.2008, 16:38
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի որոշմամբ Սունդուկյան թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյանը պաշտոնանկ է արվել, հիմնական պատճառները թատրոնի ներսում տիրող անկարգ վիճակն էր, Շահվերդյանների մենատիրությունը, դերասանների իրար միս կրծելը , բամբասանքը և այլն, հիմա բեմը ազատ է, յուրաքանչյուր ռեժիսոր կարող է ներկայացում բեմադրել այստեղ, այդ թվում և Վահե Շահվերդյանը:), մինչև նոր գեղ. ղեկավարի ընտրությունները: Թատրոնի Գեղարվեստական խորհրդի ժողովի ժամանակ միայն Վարդուհի Վարդերեսյանն է պաշտպանել Վահեին, մյուսները կողմ են եղել նրա հեռացման որոշմանը: Ձեր կարծիքով արդար են արդյոք վարվել Վահե Շահվերդյանի հետ:
Ի դեպ, ասեկոսների համաձայն սա նաև քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Վ. Շահվերդյանը Լ. Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկերն է, բայց վերջին դեպքերի ընթացքում ոչ մի ձևով նրան չի սատարել:

Sunny Stream
28.07.2008, 19:53
դեմքս լրի~վ էսպես է :o

Լու՞Րջ :8

:yahoo !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


Թատրոնի Գեղարվեստական խորհրդի ժողովի ժամանակ միայն Վարդուհի Վարդերեսյանն է պաշտպանել Վահեին, մյուսները կողմ են եղել նրա հեռացման որոշմանը:
:D ախր բոլորն են զզված էլի էդ մարդուց...

չեմ կարծում, թե որևէ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ... գուցե ներքին խնդիրներ եղել են, բայց Շահվերդյանը հաստատ իր շահն ու պաշտոնը քաղաքականից բարձր է դասում... խեղճ մա~րդ, հիմա դեպրեսսվել է...

Tanamasi
29.07.2008, 00:14
Ես Շահվերդյանների սիրահար չեմ, ավելին, նյարդերս սղոցվում են դրանց ինքնասիրահարվածությունից, բայց պետք է ճշմարտությունը ասել. Մազմանյանը :[ մի քանի տարի է ինչ նրա տակը փորում էր, վերջը իր նպատակին հասավ։

Sunny Stream
29.07.2008, 13:31
Ես Շահվերդյանների սիրահար չեմ, ավելին, նյարդերս սղոցվում են դրանց ինքնասիրահարվածությունից, բայց պետք է ճշմարտությունը ասել. Մազմանյանը :[ մի քանի տարի է ինչ նրա տակը փորում էր, վերջը իր նպատակին հասավ։
դե Մազը վաղուց է հայտնի որպես փորող-քծնող արվեստագետ, թեև, ափսոս, իրականում լավ ստեղծագործող է:
դե, դեռ կտեսնենք` հասավ, թե չէ... ինքն իր «Գոյ»-ն ունի էլի... մեկ էլ տեսաք` մի իսկապես արժանավորի տան... բայց ու՞մ :think

Nasha
30.07.2008, 00:03
Չգիտեմ հիմա դեպրեսիայի մեջ է թէ չէ, բայց հիմա ԱՄՆ-ում արձակուրդի մեջ է Վահեն, ասում են պատրաստ էր դրան, քանի որ էս որոշումը դեռ երեք ամիս առաջ կար, ուղղակի Արաշակ 2-րդ էր բեմադրում, որի վրա մեծ փողեր էր ներդրվել, թույլ տվին որ շարունակի ու վերջացնի, որքան որ հասկանում եմ արդեն վերջացրել ա:)