PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ, նեղ, ձանձրալի, բայց նաև տաք ու ապահով



StrangeLittleGirl
03.11.2006, 22:25
Նախօրոք զգուշացնում եմ, որ պատմվածքս վերամարմնավորման հետ ոչ մի կապ չունի և լրիվ այլաբանություն է :D

- Չգիտեմ՝ ով է ասել, չգիտեմ՝ որտեղից եմ լսել, բայց վստահ եմ, որ մի օր այստեղից դուրս եմ գալու: Ասում են՝ լույս է լինելու, բայց երբեք չեմ տեսել այն: Ցուրտ է լինելու, բայց ես չեմ մրսել: Այստեղ լավ է, բայց ձանձրալի: Լսել եմ, որ ինձ նման շատերը կան, բայց ավելի մեծ: Ու ես պետք է ճչամ, լամ, հնչյուններ արձակեմ, հետո խոսեմ, բայց չգիտեմ, թե ինչպես է դա կատարվում: Ես չեմ ուզում այս տաքուկ անկյունից հեռանալ: Ի՞նչ է պատահելու ինձ հետ այստեղից դուրս գալուց հետո…

- Իջնում եմ: Երևի եկել է իմ դուրս գալու ժամանակը: Նեղ թունելներով եմ անցնում… Որքա՜ն դժվար է…
- Մամա՜… Ինչու՞ ամուսնացա… Ինչի՞ս էր պետք… Էս ի՞նչ կրակ էր… Վա՜խ… Մամա՜…
- Այս ո՞վ է գոռում: Մի՞թե ես եմ մեղավոր: Բայց իմ անունը չեն տալիս: Ասենք, ես անուն դեռ չունեմ… Խեղդվում եմ… Լույսը երևում է… Մարմինս լռվել է… Մի քիչ էլ, և շուտով դուրս կգամ…

Էս կարդացեք, շարունակությունը հետո կգրեմ, հիմա հավես չկա:

StrangeLittleGirl
03.11.2006, 22:41
- Ահա լույսը… Սրանք են երևի ավելի մեծ ինձ նմանները: Որքա՜ն շատ են: Մրսում եմ, ցուրտ է… Տաքացա: Ծանոթ ձայն… Մոտենամ… Հա՜, նոր հասկացա, թե ինչու էի այն ժամանակ անընդհատ մատս ծծում: Երևի սրա համար էր… Ի՜նչ համեղ է: Երևի այս կնոջ մասին էին ասում… Սա է մայրս: Շա՜տ եմ սիրում նրան:

- Վու՜յ, էս ի՜նչ անուշիկ բալիկ է: Մամային է նման:
- Չէ՛, ճիշտ պապան է… Անունն ի՞նչ է:
- Ի՞նչ եք խոսում, ոնց որ երկուսի խառնուրդը լինի:
«Հոգնել եմ այս խոսքերից, զզվել եմ ինձ մոտեցող, շոյել փորձող զանազան մարդկանցից: Հետո էլ զարմանում են, թե ինչու եմ գոռում, երբ մամայից բացի ուրիշ մեկն է ինձ գրկում: Փորձում են ինձ տարբեր մարդկանց նմանեցնել, բայց դեռ չեմ տեսել որևէ մեկի, որն ասի. «Այս երեխան ինքն իրեն շատ նման է»: Չեն հասկանում, որ ես առանձին մարդ եմ, ես ես եմ, թեկուզ ծնողներիս մի քիչ նման եմ, բայց ավելի շատ տարբեր եմ: Վախենում եմ այս տգեղ դեմքերից: Ես մենակ իմ մամային եմ վստահում, մենակ մամայի ծիծիկն եմ ուտում… Աշխարհում ուրիշ լավ բան չկա… Բայց այնտեղ լավ էր: Ապահով էր ու տաք… Չէ՛, այնտեղ ծիծիկ չկար, մամային էլ չէի տեսնում»:

- Մամա՛:
- Ջանի՛կս, արդեն խոսու՞մ ես:
«Ա՜խ, թե իմանայի՜ն, որ վաղուց էի փորձում խոսել, բառեր արտաբերել: Չգիտեմ ինչու, չէր ստացվում: Ինձ հիմարի տեղ են դրել, կարծում են, թե ես ոչինչ չեմ հասկանում… Զզվելի մարդիկ… Ես ձեզ համար խաղալիք չեմ, ես մարդ եմ, հասկանու՞մ եք. ճիշտ ձեզ նման: Չէ՛, երևի ավելի լավն եմ, որովհետև ես գոնե երեխաներին չեմ անհանգստացնում»:

- Երբ դու փոքր էիր, հաճախ էիր մտածկոտ նայում, ասես ինչ-որ բան էիր ուզում ասել, բայց միշտ լռում էիր, մինչև որ արտասանեցիր քո առաջին բառը. «մամա՛»:
- Ի՜նչ հետաքրքիր է, ես ոչինչ չեմ հիշում:

- Մեռնում եմ: Ի՞նչ է կատարվում: Բժիշկ է եկել: Վատ եմ: Մամայիս եմ ուզում: Թույլ եմ: Հազիվ եմ շարժվում: Հեռանում են մարդկանց դեմքերը: Ես կորչում եմ, սուզվում եմ… Ուզում եմ նորից գնալ այնտեղ, որտեղ մութ է, նեղ ու ձանձրալի, բայց նաև տաք է ու ապահով…

Esmeralda
03.11.2006, 22:43
Պրակտիկայիդ ե՞ս նվիրում այս ստեղծագործությունը... Ի դեպ... սկզից գլխի չէի ընկնում...
Միայն առաջին մասի մասին էր սա...
Երկրորդ մասն էլ... ինչի՞ տենց միանգամից...

Lionne_en_Chasse
03.11.2006, 22:53
Ես միանգամից գլխի ընկա... հենց առաջին տողից :)
Իրոք պստոների դիմաց մեծերը ինչ կապկություն ասես որ չեն անում ...ու ինչ տափակություն ասես որ չեն ասում

Մասսագետ
04.11.2006, 01:38
Հասկանալի էր: Բայց սենց մի բան: Պիտի խոստովանեմ, որ ես էլ սենց պատմվածք ունեմ: ՈՒղղակի իմ էրեխու կերպարը քոնինից լրիվ տարբերվում էր, երևի արդեն հասկացար ոնց էր տարբերվում, բայց ինչ-որ հեռավոր զգացում ունեմ, որ իմ կերտած էրեխու կերպարը իմ կերտած էրեխու կերպարի հետ լավ ախպերություն կաներ: Լավ էդ կարևոր չի:
Ընդհանուր հետաքրքիր էր:
Մեկ էլ մի բան էլ ունեմ հարցնելու. էդ դու երբ ես սկսել ցենզուրայից դուրս բառեր օգտագործել՝ «ծիծիկ" :D:D

Ուլուանա
04.11.2006, 08:34
Մեկ էլ մի բան էլ ունեմ հարցնելու. էդ դու երբ ես սկսել ցենզուրայից դուրս բառեր օգտագործել՝ «ծիծիկ" :D:D
Էդ ցենզուրայից դուրս չի։ :P Ես կասեի՝ շատ անմեղ, մանկական բառ է։ :D

Մասսագետ
04.11.2006, 14:07
Էդ ցենզուրայից դուրս չի։ :P Ես կասեի՝ շատ անմեղ, մանկական բառ է։ :D
Ճիշտ ա, եթե ծիծիկի փոխարեն ծիծ գրած լիներ, արդեն դուրս կլիներ :P