PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարօրինակ սեր

Մանոն
25.07.2008, 20:38
Ասում են ընտանիքը մութ անտառ է…Բայց այս կարգի՞: Ու ինչպիսին կանվանեք այսպիսի «սերը», եթե իսկապես` ոչ տարօրինակ:
Ես գիտեմ երկու զույգերի, որոնք ներկայումս ամուսնալուծված են: Սրանց պատմությունները ինչ-որ ձևով նման են իրար.
Հանդիպել են, սիրահարվել են, սիրել են, ամուսնացել են, երեխա են ունեցել…իրար չեն հասկացել, բաժանվել են:
Մտածում էի երտասարդ, գեղեցիկ մարդիկ են, կանցնի ժամանակ ու ամենքը կգտնի իրեն ավելի համապատասխան մեկին, կդասավորի իր կյանքը, բայց…
Առաջին զույգի ամուսինը մի քանի ամիս անց մոտեցել էր նախկին կնոջն ու առաջարկել հանդիպել որպես սիրեկաններ: Կինը համարել էր դա որպես վիրավորանք ու մերժել ասելով` որ միթե այդ նույնը օրենքի սահմաններում իր համար ավելի հաճելի չէր:
Մյուս զույգի ամուսինը որոշ ժամանակ անց հանդիպել էր կնոջն ու նորից առաջարկել ամուսնանալ, ասելով, որ չի պատկերացնում իր կյանքն առանց կնոջ: Կինը համաձայնել էր, մտածելով, որ հասկացել է իր սխալն ու ուզում է ուղղել: Բայց երկրորդ անգամ ամուսնանալուց էլի կարճ ժամանակ անց` բաժանվեցին: Գուցե անհավանական թվա` բայց տաս տարվա մեջ ամուսնացան ու էլի բաժանվեցին ուղիղ 5 անգամ: Ներկայումս ամուսնալուծված են, բայց նորից կինն ստացել է հերթական միասին ապրելու առաջարկությունը: Սկզբում մտածում էի, թե դա արդեն անիքնասիրության է հասնում, բայց տեսնում եմ, որ կինն էլ իրոք սիրում է ամուսնուն:
Սակայն ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, մի՞թե փոխադարձ սիրո առկայության դեպքում, համատեղ կյանքը կարող է այդպես անհնարին լինել:
Նշեմ, որ ոչ մի այլ կողմնակի պատճառներ (ծնողների անցանկալի միջամտություն, կամ կենցաղային անլուծելի հարցեր) չկան:

*e}|{uka*
25.07.2008, 20:59
Մդա՜... իրոք տարօրինակա... Կարծում եմ պատճառն այն է, որ կան մարդիկ որոնք հաստատուն չեն, մերթ մի բան են ուզում մերթ ուրիշ, իրանք էլ չգիտեն երևի որնա լավը, որը ճիշտը, ուղղակի էտ պահին ուզում են ու ֆսյո ,նույնիսկ ընտանեկան հարաբերություններում են դա կիրառում, միգուցե կան մարդիկ, որոնք ընտանիք կազմելու համար չեն/ տվյալ օրինակներում երևի տղամարդիկ :)) (որովհետև իրենց ստեղծածը կործանում են , իրենց էլ հետը) ու վերջում տուժվում են երեխաները( խաղալիքա ինչա կյանքը միանալ -բաժանվել, միանալ-բաժանվել, բա իրենց երեխաների հոգեկանը պատկերացնում եք)
Դրա համար էլ ընտանիք կազմելուց առաջ հարյուր անգամ չափում ձևում են նոր կտրտում :)), կիսաֆաբրիկատ վիճակում ամուսնությունների մեծամասնությունը մի քանի տարի հետո կազմալուծվում է :
Իսկ ընտանիք կազմելու համար սերը շատ քիչ է , բայց անհրաժեշտ պայման ;)

impression
25.07.2008, 21:02
Սա կոչվում է՝ քեզ հետ դժվար է, առանց քեզ՝ անտանելի: :)

Yevuk
25.07.2008, 21:11
Կարծում են նման մարդիք ուղղակի լուրջ մարդիկ չեն....Նրանք կյանքին լուրջ չեն վերաբերվում ու կարծում են, որ այս կյանքում ամեն ինչ շատ հեշտ է, բայց եթե նման ձև ապրելով իրենց երջանիկ են զգում ուրեմն ես միայն ուրախ եմ նրանց համար.......:love

Կաթիլ
25.07.2008, 21:38
Սա կոչվում է՝ քեզ հետ դժվար է, առանց քեզ՝ անտանելի: :)

Համաձայն եմ impression-ի խոսքերի հետ
Նաև կարծում եմ, որ կնոջից/ամուսնուց (նայած թե ումն է բաժանվելու ինիցիատիվան) առավել նրանք իրենց ազատությունն են սիրում…:esim

Մանոն
25.07.2008, 21:51
Համաձայն եմ impression-ի խոսքերի հետ
Նաև կարծում եմ, որ կնոջից/ամուսնուց (նայած թե ումն է բաժանվելու ինիցիատիվան) առավել նրանք իրենց ազատությունն են սիրում…:esim
Անգամ եթե այդպես է, Կաթիլ ջան, էլ ինչու՞ են նորից առաջարկում միանալ, հազիվ ազատվել են էլի;)

Tanamasi
25.07.2008, 22:44
Կարող է մարդիկ ուղղակի ձանձրանում են ամեն օր իրար երես տեսնելուց։

azat11
31.07.2008, 01:10
Գինեսի գրգում գրանցված է դեպք, երբ ամուսինները բաժանվել և նորից միացել են 39 անգամ` բոլոր դեպքերում էլ դատարանով և զագսով:
Բայց դե ինչպես ասում են, նույն կնոջ հետ երկրորդ անգամ չի կարելի ամուսնանալ.....

*e}|{uka*
31.07.2008, 01:56

Վա՜յ չգիտեի, կփորձեմ հետևել էտ ասվածքին ...:D:D:D

Էս կյանքում ինչ անտարօրինակ բան կա , որ սերն էլ տարօրինակ չլիներ՜ :oy

Երկնային
31.07.2008, 03:54
Հա դե, մարդիկ էլ տենց են իրար սիրում ու տենց են լավ զգում… ջանդամին թե դրա համար պարբերաբար չեն ամուսնանում-բաժանվում-ամուսնանում… :) :D

Մանոն
01.08.2008, 19:18
Հա դե, մարդիկ էլ տենց են իրար սիրում ու տենց են լավ զգում… ջանդամին թե դրա համար պարբերաբար չեն ամուսնանում-բաժանվում-ամուսնանում… :) :D
Երևի այդ մարդիկ միասեր են ;)

Բայց դե ինչպես ասում են, նույն կնոջ հետ երկրորդ անգամ չի կարելի ամուսնանալ.....
Իսկ գիտե՞ս Բալզակն ինչ էր ասում. «Երանի նրան ով 40 տարեկան հասակում կսիրահարվի նույն կնոջը» :)

azat11
01.08.2008, 22:54
Երևի այդ մարդիկ միասեր են ;)

Իսկ գիտե՞ս Բալզակն ինչ էր ասում. «Երանի նրան ով 40 տարեկան հասակում կսիրահարվի նույն կնոջը» :)

Բալզակն ինքը մի քանի անգամ էլ կսիրահարվեր.... բայց կամուսնանա"ր արդյոք::)

Morpheus_NS
02.08.2008, 00:01
Վա՜յ չգիտեի, կփորձեմ հետևել էտ ասվածքին ...:D:D:D

Ավելի լավ կլինի, որ դու նույն ԿՆՈՋ հետ նույնիսկ մի անգամ չամուսնանաս: :D

Մեղապարտ
02.08.2008, 01:30
Երջանիկ դժբախտներ են , իսկական հայա-հնդկա-իտալա -գերմանական ֆիլմի սցենար է :
Կարծեմ մեկը ֆորումում սցենար էր փնտրում, տեղյակ պահեք թող վերցնի, չի փոշմանի::D:D:B

*e}|{uka*
02.08.2008, 04:40
Ավելի լավ կլինի, որ դու նույն ԿՆՈՋ հետ նույնիսկ մի անգամ չամուսնանաս: :D

Ես նույնիսկ կնոջ հետ ամուսնության մասին չպիտի մտածեմ էլ , էտ անորմալա, ինչու՞մն է բանը :angry :angry:angry:D:B

Apsara
23.08.2008, 14:34
Գուցե ձեզ տարօրինակ թվա, բայց ինձ համար բոլորովին էլ տարօրինակ չէ, ընդհամենը համառություն է, կարելի է սիրել, բայց ոչ քեզանից շատ, կարելի է սիրել բայց քեզանից շատ: Տվյալ դեպքում զույգերից ամեն մեկն իրեն ավելի է սիրում քան ամուսնուն, չնայած ամուսնուն էլ սիրում է առանց նրա դժվար է: Այստեղ համատեղ կյանքը հնարավոր է միայն փոխզիջումի շնորհիվ, բայց երկուսն էլ հպարտ են, համառ են, դե նորից ինադ են ընկնում բաժանվում:
Կարճ ասած երբ մարդուն ԷԳՈ-ն է ղեկավարում նման դեպքերը սովորակն են

Taurus
23.08.2008, 15:40
Ավելի ճիշտ կլինի, ապրեն իրար հետ առանց ամուսնանալու:think

Narinfinity
06.09.2008, 01:38
Ասում են ընտանիքը մութ անտառ է…Բայց այս կարգի՞: Ու ինչպիսին կանվանեք այսպիսի «սերը», եթե իսկապես` ոչ տարօրինակ:
Ես գիտեմ երկու զույգերի, որոնք ներկայումս ամուսնալուծված են: Սրանց պատմությունները ինչ-որ ձևով նման են իրար.
Հանդիպել են, սիրահարվել են, սիրել են, ամուսնացել են, երեխա են ունեցել…իրար չեն հասկացել, բաժանվել են:
Մտածում էի երտասարդ, գեղեցիկ մարդիկ են, կանցնի ժամանակ ու ամենքը կգտնի իրեն ավելի համապատասխան մեկին, կդասավորի իր կյանքը, բայց…
Սակայն ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, մի՞թե փոխադարձ սիրո առկայության դեպքում, համատեղ կյանքը կարող է այդպես անհնարին լինել:
Նշեմ, որ ոչ մի այլ կողմնակի պատճառներ (ծնողների անցանկալի միջամտություն, կամ կենցաղային անլուծելի հարցեր) չկան:

Այս կյանքում այնքան հեշտ է ձանձրանալ, որ արդեն պարզ է թե այդ զույգերը ինչու են բաժանվում ու նորից իրար միանալու եզրեր փնտրում ու նորից ամուսնանում:
Նրանց կողքից նայելիս թվում է թե նրանք սիրում են իրար, բայց սիրելիս ոչ մի անհարմարություն չկա, մենք պարզապես սիրում ենք և վերջ, մեր զգացմունքն է...
Երբ ամուսինները արդեն իրարից ձանձրանում են, քանի որ անհարմարությունները, որ ծագում են համատեղ կյանքում ստիպում են զիջումների գնալ հանուն միացյալ, ընդհանուր նպատակի` երեխաներ, կարերա, կյանքի նպատակներ...
Ի վերջո, երբ նպատակներն ու ցանկությունները ուղղվում են տարբեր ուղղություններով, ապա ամեն մեկն էլ ուզում է իր համար հարմարավետ <<ազատ>>, անպրոբլեմ կյանք ունենալ և նրանք մոռանում են, որ ախր ընդհանուր շատ բան ունեն արդեն` երեխա(ներ), նպատակներ, երազանքներ...
Ցավալի է, բայց միշտ չէ, որ զույգերը այդքան էգոիստական են տրամադրված...
Կան իրոք սիրող և իրար գնահատող զույգեր, որոնք ինչ էլ ծրագրում են ու երազում, իրագործում են միասին...
Դրա համար կյանքում երկու շատ կարևոր խնդիրներ կան` ընտրել հաջող և ճիշտ մասնագիտություն և կյանքիդ համար միակ վստահելի ու հիասքանչ կեսին գտնել և երազել ու իրագործել...
Գործն է անմահ...:think