PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների Լիգա



Էջեր : [1] 2

BOBO
03.11.2006, 20:48
Որ ակումբը այս տարի կդառնա Չեմպիոնների Լիգայի հաղթող?

BOBO
03.11.2006, 21:00
Իմ կարծիքով այս տարի հաղթող կդառնա Ռեալը կամ Ինտերը:

John
03.11.2006, 22:04
ՉԵԼՍԻՆ

Հենո
03.11.2006, 23:17
դե ես ու kikin ինչպես միշտ ՌԵԱԼ պիտի ասենք…
Kiki ջան արդեն տեղդ ասեցի էլ չասես…

Մասսագետ
04.11.2006, 00:29
Խոսքս հիշեք, կամ գերմանական թիմ ա դառնալու կամ Լիոնը:
Չելսին չի դառնա, Չելսիի դեմը առնողներ կլինեն:
Բարսան էլ չի դառնա, կարող ա ընդհանրապես գնա uefa խաղալու:
Ռեալն էլ չի դառնա: Ուժեղացել են իրանք, բայց մի տարի հետո կարող ա էնքան հավաքված լինեն, որ դառնան:
Բայց դե էս տարվա հայտնությունը Կոպենհագենն ա, նենց կուզեմ իրանք դառնան ու կարող ա դառնան, է՜:
Արսենալն էլ չի դառնա, իրանց բախտը չի բերում:

Juventus
04.11.2006, 06:08
Դե պարզա երևի թե որ ակումբը կուզեի լիներ Չեմպիոնների Լիգայի հաղթող:
Բայց քանի որ Յուվենտուսը չի կարա ես կուզենայի որ Ինտերը դառնա:
Բայց գրեթե գաղափար չունեմ թե որ թիմը ինչ վիճակում է:

Լիաննա
04.11.2006, 20:38
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ:hands :hands :hands

Աբելյան
07.11.2006, 12:18
Կուզեմ Ռոման դառնա կամ Լիոնը

Guest
07.11.2006, 12:23
ՉԵԼՍԻՆ

Իհարկե Չելսին:hands բայց դա նրանից չեմ ասում, որ այդ թիմին եմ երկրպագում:

Tigran.K
07.11.2006, 15:43
hւյս ւնեմ Լիոնը

Արամ
14.11.2006, 19:23
Ռեալ մադրիդը պիտի դառնա քանի որ հինալի թիմ է դարձել....նիստեռլօյը որ վապշե երեք 4 հա գոլ խփեց...ռեալի երկրպագու չեմ...

Arsen
14.11.2006, 19:47
Իմ կարծիքով Լիոնն է դառնալու, բայց Կուզեի որ Inter-ը դառնա

AMzone
15.11.2006, 03:19
ես միշտ վստահ եմ բարսելոնի վրա…

Աբելյան
20.11.2006, 15:51
Ուշադրություն!
Այս տուրում. Ռեալ-Լիոն
կուզենայի լսել ձեր կարծիքները:
Իմ կարծիքով 1-1

Guest
20.11.2006, 16:12
Ուշադրություն!
Այս տուրում. Ռեալ-Լիոն
կուզենայի լսել ձեր կարծիքները:
Իմ կարծիքով 1-1

Ես կասեի 0-0:think

Taurus
20.11.2006, 16:21
երևի 1:0

Գոռ Ջան - Հայ
20.11.2006, 19:01
Չեք կարա ասեք:think

BOBO
20.11.2006, 21:23
Ուշադրություն!
Այս տուրում. Ռեալ-Լիոն
կուզենայի լսել ձեր կարծիքները:
Իմ կարծիքով 1-1

Երևի 3-1

Taurus
22.11.2006, 09:10
Champions League - Group E


Real Madrid 2 - 2 Lyon :) խաղի վերջում Նիստելռոյը 11 մետրանոցը չի իրացնում

Steaua Bucuresti 1 - 1 Dynamo Kyiv



Champions League - Group F


Benfica 3 - 1 FC Copenhagen

Celtic 1 - 0 Manchester U. :) խաղի վերջում Սահան11 մետրանոցը չի իրացնում



Champions League - Group G


CSKA Moscow 0 - 2 FC Porto

Arsenal 3 - 1 Hamburger SV

երկու խաղն էլ սարքած էին

Champions League - Group H


AEK Athens 1 - 0 AC Milan

Lille 2 - 2 Anderlecht
տուֆտա խումբ ա:[

Աբելյան
22.11.2006, 15:10
Պորտուի ու ԱԷԿ-ի համար ուրախ եմ:

Taurus
23.11.2006, 09:08
Levski Sofia 0 - 2 Barcelona

Werder Bremen 1 - 0 Chelsea


Champions League - Group B


Spartak Moscow 2 - 2 Bayern Munich

Inter Milan 1 - 0 Sporting Lisbon


Champions League - Group C


Bordeaux 3 - 1 Galatasaray
............................7' S. Sarioglu դեղին
22' [1 - 0] A. Alonso
..............................45' H.G. Sas դեղին

47' [2 - 0] L. Laslandes

...............................49' J. Inamoto դեղին

50' [3 - 0] J. Faubert

55' J. Enakarhira դեղին

.................................59' A. Turan կարմիր

67' G.M. Wendell դեղին

.................................73' [3 - 1] J. Inamoto
Դզեց

Liverpool 2 - 0 PSV Eindhoven
65' [1 - 0] S. Gerrard
89' [2 - 0] P. Crouch
Դեղին, կարմիր չի եղել, 11 մետրանոց չի եղել, տղեքը հելել էին մարզման


Champions League - Group D


Shakhtar Donetsk 1 - 0 AS Roma

Valencia 2 - 0 Olympiakos Piraeus

Աբելյան
23.11.2006, 13:55
Ժողովուրդ կարողա՞ Ռոման դուրս մնա:

Guest
23.11.2006, 13:57
Ժողովուրդ կարողա՞ Ռոման դուրս մնա:

Ոչ մի դեպքում:think

Մանե
30.11.2006, 14:25
ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ:hands :hands :hands :hands

Ուրվական
01.12.2006, 22:04
Դատե;ով ամեն ինչից, կարծում եմ, որ լավ շանսեր ունի Չելսին::think

Taurus
01.12.2006, 22:17
անդամների ճաշակը մանրից բարձրանում ա
Բարսելոնա-10 ձայն:
մնում ա Bremenin Հաղթի:
Բայց Վերդերն էլ վատ թիմ չի , իմ կողմից սիրված թիմերց մեկն ա, ափսոս, բայց դե , եթե բարսան դառնալու ա չեմպիօն , պետք ա տանի:

Taurus
04.12.2006, 12:35
Եվ այսպես վաղը երեկոյան
Barcelona - : - Werder
ինչ կասեք
ու մի խաղ էլ կա շատ հետաքրքիր
Roma - : - Valencia
իմ կարծիքով երկու խաղն էլ կավարտվի 2:0 հաշվով::think

Guest
04.12.2006, 14:30
Երկրորդի մասին չեմ կարա ոչ մի բան ասեմ, բայց առաջինը մեծ հավանականությամբ ոչ ոքի կվերջանա, Werder-ը շատ պինդ թիմ ա: Որ այսօր աշխատավարձ տան հաստատ դնելու եմ ահագին;)

Taurus
04.12.2006, 14:35
ոչ ոքի?
:D հուսա , որ աշխատավարձ վաղն էլ չտան

Barça
04.12.2006, 17:58
Եթե ոչ մի պատահականություն չխանգարի, ապա իմ կարծիքով Լիոնի Օլիմպիկը

Գոռ Ջան - Հայ
04.12.2006, 19:27
ՇԱտ անկանխատեսելի առաջնությունա, համարյա բոլորն էլ լավ են խաղում...
Ահագին անակնկալներ կլինեն հաստատ:think

Լիլիթ10
04.12.2006, 22:46
դե իհարկե Բարսելոնան Ռոնալդինյոի«ս» գլխաորությամբ իհարկե::love :hands

Նորմարդ
04.12.2006, 22:58
դե իհարկե Բարսելոնան :love :hands
Մալադեց, արդեն երկու գրառում ես կատարել, որից մեկը՝ շատ կարգին:hands :hands :hands

Աբելյան
05.12.2006, 14:21
իմ կարծիքով`
Barcelona-Werder 2-2
Roma-Valencia 1-0

Marceille
05.12.2006, 14:34
Barcelona-Werder 3:1
Roma-Valencia 3-0
Bayern-Inter 1:1

Աբելյան
05.12.2006, 14:41
Ցանկանում եմ Բավարիային որ էսօր Ինտերին 3-0 հաղթի (կամ էլ ավելի խոշոր հաշվով):

Գոռ Ջան - Հայ
05.12.2006, 17:44
Ցանկանում եմ Բավարիային որ էսօր Ինտերին 3-0 հաղթի (կամ էլ ավելի խոշոր հաշվով):
Էնքան էլ չեմ հավատում, որ կստացվի:B

kot
05.12.2006, 20:01
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ:hands

Ավելացվել է 6 րոպե անց
ԷՍՕՐ ԲԱՐՍԵԼՈՆԸ ԿՐՎԵԼՈՒ Ա ՈՒ ԵՍ ԿԱՐԳԻՆ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԵՄ:hands
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ ՀԵՆՑ ԵՏ ՆԵԳՐՈԻԴ ՌԱՍԱԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԹԻՄԸ ԿՐՎՈՒՄ Ա;:hands

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում ՄԻԱՅՆ ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ գրառումները:

Taurus
06.12.2006, 00:06
Բառսելոնան արդեն 2:0 կրում ա
Ռոնալդինյո 13
Գուդյոնսեն 18:hands
:yahoo :aggressive :yes :goblin :good :tease :drinks :clap :sulel

Taurus
06.12.2006, 10:05
CHAMPIONS LEAGUE: Group stage

Group A
Chelsea 2 : 0 Levski
Barcelona 2 : 0 Werder :P

Group B
Sporting 1 : 3 Spartak:P
Bayern 1 : 1 Inter :P

Group C
PSV 1 : 3 Bordeaux:P
Galatasaray 3 : 2 Liverpool :(

Group D
Olympiakos 1 : 1 Shakhtar
Roma 1 : 0 Valencia:P

NIGGA-ն Marceille-ը ու ես մարդա մի խաղի հաշիվ գուշակեցինք

Ավելացվել է 4 րոպե անց

առաջինը մեծ հավանականությամբ ոչ ոքի կվերջանա, Werder-ը շատ պինդ թիմ ա: Որ այսօր աշխատավարձ տան հաստատ դնելու եմ ահագին;)

Հայկ դրել էիր?;)

Barça
06.12.2006, 13:21
Շնորհավորում եմ, Բարսելոնայի երկրպագուներին.
Երեկ Ռիկարդը ցույց տվեց, թե ոնց պետքա թիմը մարզել, իսկ տղեքը իրանց դեմ դրված խնդիրը լուծեցին 18 րոպեների ընթացքւմ, իսկ մնացած րոպեների ընթացքւմ խաղում էին բուկմեյկերների համար

Աբելյան
06.12.2006, 16:39
Ուռռռռաաա! Ռոման էլ ա անցել:

AMzone
06.12.2006, 19:25
ՈՒՐԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
Բարսելոնը արեց այն, ինչ պետք է աներ........

Taurus
07.12.2006, 10:39
CHAMPIONS LEAGUE: Group stage,

Group E
Lyon 1 : 1 Steaua
Dynamo K. 2 : 2 Real

Group F
FC Kobenhavn 3 : 1 Celtic
Manchester Utd 3 : 1 Benfica

Group G
Porto 0 : 0 Arsenal
Hamburger 3 : 2 CSKA

Group H
Milan 0 : 2 Lille
Anderlecht 2 : 2 AEK

Անժելիկա
07.12.2006, 14:10
ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՄԻԱՆՇԱՆԱԿ:hands :hands :hands :hands
:hands :hands :hands

Angelina
07.12.2006, 14:13
Անկասկած Բարսելոնա :hands

Աբելյան
07.12.2006, 14:14
Ինչ լավ ա ԲԿՄԱ-ն չանցավ: Մի փորձանքից ազատվանք:

Ֆելո
07.12.2006, 15:55
1/8 դուրս եկան հետևյալ թիմերը

Chelsea, Barcelona
Bayern, Inter
Liverpool, PSV
Valencia, Roma
Lyon, Real Madrid
Man. United, Celtic
Arsenal, Porto
Milan, Lille

ՇՆՈՐՀԱՎՈՐ:ok

Ուրվական
07.12.2006, 20:50
1/8 դուրս եկան հետևյալ թիմերը

Chelsea, Barcelona
Bayern, Inter
Liverpool, PSV
Valencia, Roma
Lyon, Real Madrid
Man. United, Celtic
Arsenal, Porto
Milan, Lille

ՇՆՈՐՀԱՎՈՐ:ok
Chelsea, Barcelona
Bayern, Inter
Liverpool, PSV
Valencia, Roma
Lyon, Real Madrid
Man. United, Celtic
Arsenal, Porto
Milan, Lille
Տղեք ջան, շնորհավոր, մի քիչ էլ որ ավելացնեք, պետք ա, որ ֆինալում ձեզ տեսնեմ, եթե շուտ չհանդիպեք::hands

Նորմարդ
07.12.2006, 21:34
Chelsea, Real Madrid

Տղեք ջան, շնորհավոր, մի քիչ էլ որ ավելացնեք, պետք ա, որ ֆինալում ձեզ տեսնեմ, եթե շուտ չհանդիպեք::hands
Գոռ ջան դու գոնե ջոգում ես ինչ ես ասում:angry
Ֆինալի մի տեղը արդեն զբաղված է Barcelona-ի կողմից:P :P :P

Taurus
16.12.2006, 19:37
Porto - Chelsea
Celtic - Milan
PSV - Arsenal
Lille - MUnt.
Roma - Lyon
Real M. - Bayern
Bercelona - Liverpool
Inter - Valencia

Առաջին հանդիպունմերը կկայանան 20.02.07, պատասխան խաղերը 06.03.07

John
20.12.2006, 14:56
Գոհ եմ վիճակահանությունից:

Barça
20.12.2006, 20:52
Շատ լավ զույգ են
Ռոմա-Լիոն ու Պորտո-Չելսի
ինձ թվումա գոլառատ խաղեր են սպասվում էս զույգերում.

kiki
20.12.2006, 23:08
իսկ ես այնքան էլ գոհ չեմ...ու միաժամանակ նաև գոհ եմ...մի խոսքով, հուսով եմ լավ կլինի...

Ուրվական
20.12.2006, 23:13
Մարդ կա՞, որ համոզված ա, որ Ռեալը Բավարիային պարտվելու ա: Եթե այո, առաջարկում եմ վիրտուալ գրազ, որովհետև, համոզված եմ, որ եթե Ռեալը Չելսիի հետ չխաղա, մինչև եզրափակիչ գոնե կհասնի:

kiki
20.12.2006, 23:47
Ուրվական, իրականում Բավարիան մնում է Բավարիա, առավել ևս որ հիմա վատ վիճակում չի...ես էլ եմ ուզում, որ քո խոսքերը իրականություն դառնան, բայց անհանգստանալ ամեն դեպքում պետք է, մեզ հեչ էլ հեշտ մրցակից բաժին չի ընկել...

Legolas
29.12.2006, 02:39
Հիշեք խոսքս Milann ա դարնալու Չեմպիոնների Լիգա ի հաղթող.

Երվանդ
29.12.2006, 13:01
Հիշեք խոսքս Milann ա դարնալու Չեմպիոնների Լիգա ի հաղթող.
Հոպպպ ապեեե, Բարսելոն, Բարսելոն միանշանակ:)

Guest
29.12.2006, 13:05
Հոպպպ ապեեե, Բարսելոն, Բարսելոն միանշանակ:)

ապեեե՜, միանշանակ՞:D Միանշանակ դու սխալվում ես, որ միանշանակ բարսելոնն ա:D

Երվանդ
29.12.2006, 13:15
ապեեե՜, միանշանակ՞:D Միանշանակ դու սխալվում ես, որ միանշանակ բարսելոնն ա:D
Կապրենք կտեսնեք:D

Legolas
29.12.2006, 13:37
Milann էն կամանդն ա վոր տղեքը վիզ դրին Barcelon marcelon չեն նայում հաղթում են էթում ա

Երվանդ
29.12.2006, 13:48
Milann էն կամանդն ա վոր տղեքը վիզ դրին Barcelon marcelon չեն նայում հաղթում են էթում ա

Դե լավ վերջացրու, մեռան դրանք խաղեր առնելով,դու ավելի լավ մտի վոգ շախմատով մի հատ վիզտ ոլորեմ:D

John
29.12.2006, 15:39
Իհարկե Չելսին է դառնալու, ի՞նչ Բարսելոն, ի՞նչ Միլան…

Vive L'Armenie
19.02.2007, 03:21
Ժողովուրդ կարողա՞ Ռոման դուրս մնա:

Վա՜յ, էս ին՞չ ես ասում ա՛յ տղա
ROMA :yahoo ROMA :yahoo ROMA :yahoo ROMA :yahoo ROMA :yahoo

PygmaliOn
19.02.2007, 12:11
ՌԵԱԼ և :

Աբելյան
19.02.2007, 16:15
Վալենսիա, հուփ տուր, Ինտերին կուլ տուր! :goblin
:clap :clap :clap

Ֆելո
19.02.2007, 19:32
Վալենսիա, հուփ տուր, Ինտերին կուլ տուր! :goblin
:clap :clap :clap

պտի հուփ տա, ձև չունի... թէ հուփ չտվեց, գնալու եմ մարդա 1000/11 դրամ վերցնեմ. կուրսից մեկի հետ գռազ եմ եկել;)

Barça
19.02.2007, 19:57
Ես հույս չունեմ որ Վալենսիան ինչ որ արդյունքի կհասնի Ինտերի հետ խաղում.
Ինտերը ամենավտանգավոր թիմնա ներկա պահին ՉԼ-ում, ոչ մեկ չգիտի Իտալացիների մտքին ինչա, ու հանկարծ եթե Ինտերը ՉԼ-ի գավաթը տանի պետք չի զարմանալ.
չնայած Ինտերը ում հետ խաղաց ես էտ թիմին եմ բալետ անլու, ես չեմ ուզի որ Չլ-ի գավաթը էս տարվա Ինտերի նման թիմը տանի.

Taurus
20.02.2007, 18:41
այսօր մեկնարկում է Չեմպիօնների լիգայի 1/8 եզրափակիչը, ժամը 23:30 ին սկսվում են 4 հանդիպում


...............Celtic - AC Milan
.................Lille - Manchester U.
PSV Eindhoven - Arsenal
.....Real Madrid - Bayern Munich

PygmaliOn
20.02.2007, 22:11
REAL քեզ տեսնենք:hands

Taurus
21.02.2007, 10:28
Celtic 0 : 0 Milan
PSV 1 : 0 Arsenal
Real 3 : 2 Bayern
Lille 0 : 1 Manchester United

PygmaliOn
21.02.2007, 13:44
Այդպես էլ պիտի լիներ: ՌԵԱԼ ուռՌաա...:)
Այսօրվա խաղերը
Barcelona - : - Liverpool
Inter - : - Valencia
Roma - : - Lyon
Porto - : - Chelsea

Vive L'Armenie
21.02.2007, 13:50
Երեխեք, էսոր ROMA նա խաղում VALENCE-ի հետ
:clap oleeeeeeee :yahoo

Egern.net
21.02.2007, 14:49
Իիիինչ ֆուտբոլ էր Ռեալ-Բավարիա: Փոխանցումների 60 տոկոսը սխալ էր, փոխարենը` 5 գոլ: Շատ սխալ են արել նրանք, ովքեր չեն նայել խաղը:
Իսկ ովքեր որ նայել են. հայեր ջան, Ռաուլի երկրորդ գոլը, որ Հելգիերան գլխով տվեց, ինքն էլ վերջացրեց, պիտի չհաշվեին: Եթե գնդակը կպել էր Ռաուլին (իսկ իրականում կպել էր), ապա նա խախտել էր կանոնները....
Շատ գեղեցիկ էր Բեքհեմի տուգանայինը, երբ Կահնը ուղղակի փայլեց. այս պահերը հեռուստացույցից նկարել եմ ապարատով: Էսօր մի քիչ կմշակեմ, կդնեմ:

Իսկ տեսա՞ք Մանչեսթրի գոլը: Գիգզը Անրիից հո լավ բան չէր սովորի ;) :)

Davo'o
21.02.2007, 15:28
Փոխանցումների 60 տոկոսը սխալ էր

Ո՞վ ա տենց հաշվել…

PygmaliOn
21.02.2007, 16:32
Լիվերպուլը Բարսելոնային կխեղդի(ես այդպես եմ ուզում :think )

Taurus
21.02.2007, 17:14
Իմ կարծիքով բարսան 2:0 կտանի իսկ Ինտեռը 1:0

Աբելյան
21.02.2007, 19:16
Երեխեք, էսոր ROMA նա խաղում VALENCE-ի հետ
:clap oleeeeeeee :yahoo


էսօր Ռոման Լիոնի հետ ա:
Ով ուզում ա թող կրի… :(

Ավելացվել է 5 րոպե անց
Հուսով եմ, որ Էսօր Լիվերը Ռայկարդին "պիվի կղրգի", Իսկ Վալենսիան Ինտերին Բարսելոնի օրը կգցի:
Լիվերպուլ, հուփ տուր

Երվանդ
21.02.2007, 19:24
Բարսելոնա - Լիվերպուլ ---- 3-1
Ինտերը 1-0 կրելու է:

Egern.net
21.02.2007, 20:19
Ո՞վ ա տենց հաշվել…
Ոնց որ մեր ֆիզկուլտի դասը լիներ.... բայց դե խաղացողները պրոֆեսիոնալներ էին, ու դա զգացվում էր ;)

Այսօրվա Բարսա-Լիվերպուլ խաղում կլինի նույն պատկերը, բայց առանց այդքան շատ սխալների (երկու թիմերն էլ համեմատաբար լավ մարզավիճակում են, իսկ պրոֆեսիոնալիզմով չեն զիջում երեկվա մրցակիցներին)

Array
21.02.2007, 21:22
Բարսելոնա-Լիվերփուլ…Այ էտ խաղ ա լինելու~:Եսօր ով հաղթեց կարող եմ հաստատ ասել,որ չեմպիոն ա լինելու:երկուսն ել գազան թիմեր են:Բայց ,եթե Լիվեն առաջինը խբեց,կարող ա հաղթի էլ,թե չէ հիմնականում պաշտպանվելով ու հակահարձակումներով ա խաղալու,մեկել Կռաուչի գլուխն ա օգտագործվելու:Բարսան էլ արագուրյան վրա,փորձելու է արագ գոլ խբել:Թե հանկարծ տենց եղավ,Լիվեն կարա վեշերը հավգի:

PygmaliOn
21.02.2007, 22:07
Լիվերպուլի երկրպագու չեմ, դե բայց քանի որ Բարսային չեմ սիրում, դրա համար ԼԻՎԵՐՊՈՒԼ ԱՌԱՋ... մնաց 1 ժամ 20 րոպե..:)

Egern.net
21.02.2007, 23:07
Նույն վիճակում եմ ինչ-որ PygmaliOn-ը.

ԼԻՎԵՐՊՈՒԼ ԱՌԱՋ

Մանե
21.02.2007, 23:15
Բ Ա Ր Ս Ե Լ Ո Ն Ա:hands
Ա Ռ Ա Ջ:P

Taurus
21.02.2007, 23:24
Բուքմեյքերները հավատում են, որ Բարսան կհաղթի, բայց չեն հավատում, որ երկու գոլով:think , իսկ ես հավատում եմ:)

Ավելացվել է 14 րոպե անց
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ
Վերջին պահին հայտնի դարձավ, որ Գուդյոնսենի փոխարեն խաղալու է սավիոլան, ու բուքմեյքերները փոխում են գործակիցները հօգուտ Բարսայի, հրաշալի քառյակը նորից միասին է, հարձակման գծում
20. Deco
10. Ronaldinho
19. Lionel Messi
22. Javier Saviola
:hands

Egern.net
21.02.2007, 23:58
Ժողովուրդ, մրցավարները համը հանում են: Արդեն մի քանի սխալ խաղից դուրս են նշանակել..... ախր սենց խաղին հույն մրցավար կդնեն...

Amaru
22.02.2007, 01:53
Էտ հեչ, կարևորը արդյունքն ա :)
Դեռ պատասխան հանդիպումը առջևում ա, մի հուսահատվեք բարսամաններ :ok :))

PygmaliOn
22.02.2007, 07:09
Barcelona 1 : 2 Liverpool
Inter 2 : 2 Valencia
Roma 0 : 0 Lyon
Porto 1 : 1 Chelsea
Ես ի՞նչ էի ասում…;)

Այդպես էլ պիտի լիներ: ՌԵԱԼ ուռՌաա..…:)

Egern.net
22.02.2007, 09:26
Կարող ենք ձևակերպել այսպես. Լիվերպուլը արդեն 1/4 եզրափակիչում է, բայց Բարսան դեռ հնարավորություններ է պահպանում դուրս բերել Լիվերպուլին այնտեղից :)

Բայց էս Եվրոպայում... չեմ հասկանում.... էլ ուժեղ ու թույլ թիմեր չկա՞ն: Ես ՈՒԵՖԱի UCL predictor-ի մրցույթում պարզվեց մենակ Չելսիի խաղն էի ճիշտ գուշակել.......

Amarasos
22.02.2007, 10:11
Manchester United-na darnalu:B ...isk ete voch,apa LION-y!:)

Հենո
22.02.2007, 12:50
Ժող ջան խի եք էսքան ձայն տվել Բարսային…
Արդեն ԹՌԵԵԵԵԼԱ…

Taurus
22.02.2007, 12:52
Ժող ջան խի եք էսքան ձայն տվել Բարսային…
Արդեն ԹՌԵԵԵԵԼԱ…

Դու Բառսա չես հասկանում, այդ պատճառով հետք չեմ վիճի, թեկուզ երեկ 0:5 էլ կրվեր, մեկա շանսերը 50% ից ցածր չէին լինի:B

Guest
22.02.2007, 13:19
թեկուզ երեկ 0:5 էլ կրվեր, մեկա շանսերը 50% ից ցածր չէին լինի:B

Ռեալ մոտեցեք հարցին, երկրպագելը մի խառնեք իրական հնարավորությունների գնահատման հետ: Էդո ջան, հաստատ բարսելոնի շանսերը հիմա 50% ից ցածր է:) Շատ դժվար կլինի պատասխան խաղում և այն, որ բարսելոնին կհաջողվի լիվերպուլի դաշտում երկու գնդակ խբել… այն դեպքում երբ լիվերպուլը կսատկացնի խաղը և անգամ 0:0 ից հաշիվը տեղաշարժելը արդեն մեծ խնդիր է… լավ մի նեղվեք բարսելոնի բազմահազար երկրպագուներ, բայց արդեն ամեն ինչ գրեթե վճռված է;)

Taurus
22.02.2007, 13:25
Դու էլ Հենօի խելքի ես:
Հասկացեք, Բարսայի խաղը դա ֆուտբոլ չի, դա թատրոն ա, հո միշտ կատակերգություն չի լինելու, երեկ օրինակ դռամա էր

Amaru
22.02.2007, 13:33
«Կսատկացնի» ասելով ի՞նչ ի նկատի ունես :) Լիվերը հաստատ Էնֆիլդում 0:0-ի խաղ չի անց կացնելու... բարսելոնան թռավ ( Հենո (c) ) :)

Guest
22.02.2007, 13:36
Հասկացեք, Բարսայի խաղը դա ֆուտբոլ չի, դա թատրոն ա

Էհ՜, բարսելոնի խաղին անիմաստ սիրահարվածներ… :(

Անիմաստ աննպատակ ֆուտբոլը բարսելոնի կատարմամաբ ինձ երբեք դուր չի գա: Չկա կայունություն, չկա նպատակ… կա թիթիղություն, կա ինքնասիրահարվածություն…

Վառ օրինակ Գուդյոնսենը:D կարդին տղա էր, գիտեր իր տեղը ու դերը թիմում, հիմա էլի ֆինտիֆլուշկա ա դարցել:D

Համ էլ այս քվեարկությունը ամենեվին էլ չի համապատասխանում իրականությանը, ուղղակի մարդիկ լավ չեն կարդացել հարցը: Գրված է՝ ո՞վ է դարնալու չեմպիոնների պիգայի հաղթող, ոչ թե՝ ո՞ր թիմին եք երկրպագում: ;)

PygmaliOn
22.02.2007, 14:35
Բարսելոնայի երգը երգված է, թֆու, թֆու, թֆու:B : Սպասեք մարտի 6-ին և 7-ին:

Egern.net
22.02.2007, 14:58
Բարսելոնի խաղը թատրոն ա, եթե բեմադրիչ ռեժիսյորը իրան ճիշտ ա պահում: Երեկ Բենիտեսը էնպես կարողացավ բեմադրել իր խաղը, որ իր դերասանները (բարսելոնցիներին ակնհայտորեն զիջող) շարքից հանեցին ամեն մի կատակերգության փորձ:

Իսկ սեփական հարկի տակ այս տակտիկան շատ ավելի հեշտ կաշխատի, ու Ձամբրոտան էլ դժվար թե հնարավորություն ունենա մոտենալ տուգանային հրապարակին.....

Davo'o
22.02.2007, 15:10
Ոնց որ մեր ֆիզկուլտի դասը լիներ....
Ձեր դպրոցի տեղն ու ֆիզկուլտի ժամերը կասե՞ս: Աբոնեմենտ կգնեմ ու ամեն անգամ կգամ ձեր խաղերին:
Իրականում իմ կարծիքով այս շաբաթվա լիգան շաաաատ հաջող էր զուտ ֆուտբոլի որակի առումով, նրա համար չեմ ասում, որ Ռեալը հաղթել է ու Բարսան պարտվել: Այլ իսկական որակյալ ֆուտբոլ տեսանք տարբեր կոնցեպցիաների մարզիչների գլխավորությամբ: Երեւի նաեւ նրանից էր, որ կարոտել էի Չեմպիոնների Լիգան:

Աբելյան
22.02.2007, 18:42
8 խաղերից ամենակենտրոնականը, անշուշտ, սա էր: Մրցում էին 2004-2005 և 2005-2006 մրցաշրջանների Եվրոպայի ակումբային չեմպիոնները: Բարսելոնայի շանսերը, բնականաբար, ավելի բարձր էին գնահատվում, բայց, Լիվերպուլը, պարզ է որ պարտվելու համար չէր մեկնել ՆոուԿամպ:
Բարսելոնան խաղում էր 4-3-2-1 դասավորությամբ: Պաշտպանությունում խաղում էին Պույոլը, Մարկեսը, Ձամբրոտտան և Բելետտին, կիսապաշտպանությունում` Դեկուն, Խավին, Մոտտան, որպես առաջ քաշված հարձակվող գործում էր Սավիոլան, նրան թիկունքից օգնում էին Ռոնալդինյոն և Մեսսին: Լիվերպուլը խաղում էր 4-5-1 դասավորությամբ: Պաշտպանությունում գործում էին Արբելոան, Ռիիսեն, Ֆիննանը, Քարրագերը, կիսապաշտպանությունում` Ագգերը, Ջերարդը, Բելամին, Սիսոկոն, Ալոնսոն, միակ հարձակվողը Կույտն էր: Չնայած հանդիպման սկզբում Լիվերպուլը փորձում էր ակտիվություն ցույց տալ, սակայն Բարսելոնան արագորեն տիրեց նախաձեռնությանը և 14-րդ րոպեին բացեց հաշիվը. Ձամբրոտտան գնդակը կախեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն, Արբելոան ցատկեց, բայց չհասավ գնդակին, և Դեկուն գլխի հարվածով գրավեց դարպասը: Դրանից հետո խաղի պատկերը չփոխվեց. Բարսան գրոհում էր, իսկ Լիվերպուլը անգամ չէր հակագրոհում: 38-րդ րոպեին Լիվերպուլը ունեցավ իր առաջին գոլային հնարավորությունը. տուգանայինի խաղարկումից հետո Բելամին սուր անկյան տակ գլխով հարվածեց, բայց անհաջող: 5 րոպե անց ուելսցին նորից գլխով հարվածեց: Հարվածը թույլ էր, և Վալդեսը առանց մեծ դժվարության տիրեց գնդակին, բայց գնդակը հատել էր դարպասային գիծը: Դա Ռայկարդի և իր տղաների համար սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: 2-րդ կեսում հյուրերը ավելի համարձակ էին գործում, իրենց կամքը թելադրելով դաշտի տերերին: Հաշիվը նրանց ձեռնտու էր, այդ պատճառով նրանք ուղղակի գնդակ էին պահում, իսկ երբ զգում էին Բարսելոնի ֆուտբոլիստների մոտ գալը, գնդակը փոխանցում էին հետ` Ռեյնային: Սկզբում խաղը ձանձրալի էր: ժամանակ առ ժամանակ անգլիացիները անհանգստացնում էին Վալդեսին: Դրվագներից մեկում Վալդեսը խաղընկերոջ` ոտքով կատարած փոխանցումից հետո ձեռքով վերցրեց գնդակը: Մրցավարը նշանակեց ազատ հարված: Ջերարդի հուժկու հարվածից հետո Վալդեսը ետ մղեց գնդակը դեպի ձախ եզր: Այնտեղից միանգամից հետևեց փոխանցում դեպի Դիրկ Կույտը, որը 3 մետրից բարձր հարվածեց: 73-րդ րոպեին նույն Կույտը հայտնվեց նպաստավոր դիրքում: Նրա հարվածից հետո Վալդեսը ետ մղեց գնդակը: Այն հասավ Մարկեսին, որը գնդակը հեռացնելու անհաջող փորձ կատարեց, այն նվիրելով Բելամիին: Ուելսցին փոխանցեց դեպի Ռիիսեն, որը թնդանոթային հարվածով գրավեց գրեթե անպաշտպան դարպասը: Մինչև խաղի վերջ Բարսան ուներ խաղը փրկելու հնարավորություններ. 2 անգամ իր պահը չիրացրեց Սավիոլան, իսկ Դեկուի` տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով` հօգուտ հյուրերի: Լիվերպուլը հերթական անգամ ցույց տվեց իր կամային բարձր հատկանիշները: Պատասխան խաղում թիմին բավարարում է նույնիսկ ոչ-ոքին:

Vive L'Armenie
23.02.2007, 00:43
էսօր Ռոման Լիոնի հետ ա:
Ով ուզում ա թող կրի… :(

Ավելացվել է 5 րոպե անց
Հուսով եմ, որ Էսօր Լիվերը Ռայկարդին "պիվի կղրգի", Իսկ Վալենսիան Ինտերին Բարսելոնի օրը կգցի:
Լիվերպուլ, հուփ տուր

Հա զգացի որ սխալվել եմ, ուղղակի այնքան էի նյարդայնանում, որ շփոթվեցի: Համ էլ ափսոս, որ ՌՈՄԱ ն չաղթետ, շա՜տ էի ուզում...:(

Egern.net
23.02.2007, 22:32
Նայեք, բայց ահավոր անորակ էին նկարները, հազիվ մի քիչ դզել եմ.
http://image.4amnet.info/gallery/42

Ambrosine
24.02.2007, 00:48
Ճիշտ է դժվար կլինի, բայց :ok Ռեալը:clap կհաղթի: Ամեն դեպքում աշխարհի ամենահզոր թիմն է: Անցյալ տարվա` բարսելոնայի հաղթանակը շատ մեծ :angry պատահականություն էր: Ափսոս, որ Ռեալը դուրս էր մնացել, որ մի լավ ջարդ տար դրանց:bl :

Աբելյան
25.02.2007, 10:56
ու՞մ պետք ա ջարդ տար. Արսենալի՞ն թե՞ Լիոնին:

Աբելյան
06.03.2007, 17:17
էսօր Վալենսիան ու Լիվերպուլը հուփ են տալու
:clap

Երվանդ
06.03.2007, 17:41
Բարսելոնա - Լիվերպուլ ---- 3-1


Լիվերպուլ - Բարսելոնա 1-3:)

Ֆելո
06.03.2007, 18:44
Valencia-Inter 1:1
Liverpool-Barcelona 1:2:P

Taurus
06.03.2007, 22:15
իմ կարծիքով

Valencia 1 : 2 Inter
Lyon 2 : 0 Roma
Chelsea 2 : 0 Porto
Liverpool 0 : 3 Barce

Taurus
07.03.2007, 10:03
Իսկ հիմա ինչ որ եղավ:(

Valencia 0 : 0 Inter :(
Lyon 0 : 2 Roma :hands
Chelsea 2 : 1 Porto
Liverpool 0 : 1 Barcelona :(

միանգամից երեք ֆավորիտ դուրս մնացին ՉԼ ից

Davo'o
07.03.2007, 11:50
ԵՐԵԿ 23:45–ից ՉԱՐԻ ՎԵՐՋԸ, առաջին ալիքով: :P

Amaru
07.03.2007, 13:12
Ինտեեերս :aaa :cry

Թեկուզ Լիվերը անցավ, բաց հաշիվը, ասյպես ասած, խաղի ընթացքը ցույց չի տալիս...

Աբելյան
07.03.2007, 13:47
Վալենսիան անցավ!!!!!! :hands (համ էլ Ինտերը թռավ)
Ռոման անցավ!!! Վերջ. հիշեք ասածս. Ռոման չեմպիոն ա դառնալու: Արդեն ոչ Լիոն կա, ոչ Բարսելոն, ոչ էլ Ինտեր: Նենց որ, Ռոմայի դեմը էլ խաղ չկա:
Ու, վերջապես, Լիվերն էլ անցավ: Ես կասեի Բարսելոնի բախտը բերեց, որ Գուդյոնսենը մի գոլ կարեցավ խփի: Իսկ Լիվերպուլը ցույց տվեց, որ եթե ուզում ա հաշիվ պահի, կարում ա:

Barça
07.03.2007, 13:59
հլա, Վալենսիա ու Մենչեսթեր կա, Ռոման դժվար կարենա դիմադրի իրանց, հլա չհաշված Արսենալին, որը իմ կարծիքով էսորա իրա ուղգիրը փայլուն կերպով ձեռք բերելու

Աբելյան
07.03.2007, 14:06
Սաղը ասում էին Լիոնն ա դառնալու, բայց Ռոման Լիոնին հանեց, վաղը մյուս օրն էլ մնացածներին ա հանելու (դե Ռեալ ա, Մանչեստր ա, Միլան ա): Լիոնին կրելուց հետո (ու Ինտերի թռնելուց հետո) արդեն Ռոմային հավատում եմ:
Ռոմա-չեմպիոն

Davids
07.03.2007, 18:18
Չեմպիոնների լիգայի գավաթը վերադառնում է Անգլիա, ավելի կոնկրետ՝ Մանչեսթեր... կամ էլ Լիվերպուլ, լավ դեեեե կամ էլ Լոնդոն :P

Taurus
07.03.2007, 19:02
Այսօր ևս 4 հետաքրքիր հանդիպում կա
Milan - : - Celtic
Arsenal - : - PSV
Bayern - : - Real
Manchester United - : - Lille

Egern.net
07.03.2007, 22:45
1 ժամ մնաց կռվին: Բավարիա-Ռեալ ոչ-ոքի եմ նախատեսում... Գոնե Միլանը մնա... (կյանքումս առաջին անգամ Միլանի կողմից եմ...)

Ես, չգիտեմ ինչի, 1/8-ի սկզբից վստահ եմ, որ չեմպիոնը չի լինելու գրանդ ակումբ: Վալենսիա, Ռոմա, ՊՍՎ... ամենաշատը վերջինին եմ հավատում, չնայած ամբողջ թափով.

ԱՐՍԵՆԱԼ, ԱՐՍԵՆԱԼ, ԱՐՍԵՆԱԼ.....

Egern.net
08.03.2007, 01:56
Ռեալ, Արսենալ, Լիլ: Այս թիմերը համալրեցին անհաջողակների շարքերը...
Ծափահարություններ ՊՍՎ-ին և Միխելին (մրցավար)...

Լրացուցիչ ժամանակ է ընթանում Միլան-Սելթիկ խաղում: Կական արդեն մի հատ հաջողացրեց...

Taurus
08.03.2007, 09:22
Milan 1 : 0 Celtic
Arsenal 1 : 1 PSV
Bayern 2 : 1 Real
Manchester United 1 : 0 Lille

Barça
08.03.2007, 10:48
Բացի էն որ Արսենալը դուրս մնաց Լիգայից, Թիերի Անրին շատ լուրջ վնասվածքա ստացել ու ամենայն հավանականությամբ էս մրցաշրջանում մենք իրան խաղադաշտում չենք տեսնի

Guest
09.03.2007, 15:32
Մի քանիվարկյան առաջ կայացավ քարորդեզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Որոշվեցին զույգերը

Milan vs Bayern
PSV vs Liverpool
Roma vs Man. United
Chealsea vs Valencia

winner 4 vs winner 2
winner 3 vs winner 1

John
09.03.2007, 15:41
Մի քանիվարկյան առաջ կայացավ քարորդեզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Որոշվեցին զույգերը

Milan vs Bayern
PSV vs Liverpool
Roma vs Man. United
Chealsea vs Valencia

winner 4 vs winner 2
winner 3 vs winner 1
Շատ մերսի տեղեկացնելու համար Հայկ ջան… համոզվեցի, որ Չելսին է հաղթելու էս տարի:)

AMzone
09.03.2007, 17:12
Valencia -քեզ տեսնեմ...................

kiki
09.03.2007, 20:11
իսկ ինձ թվում է Մանչեստրը կամ Վալենսիան կվերցնեն գավաթը...տեսնենք, տեսնենք, ՉԼ-ն միշտ էլ անակնկալներով լի է եղել...

Աբելյան
09.03.2007, 20:23
Վալենսիայի բախտը չբերեց, բայց թե համոզվել եմ, որ Վալենսիան հեղինակություններ չի ճանաչում: Ֆինալում իմ կարծիքով խաղալու են Ռոման ու Վալենսիան:

Guest
09.03.2007, 20:31
…Ֆինալում իմ կարծիքով խաղալու են Ռոման ու Վալենսիան:

Կներես իհարկե, չեմ ուզում նեղացրած լինեմ, բայց որ կարդացի գրառմանտ վերջին հատվածը… չդիմացա… փռթվա:D հիստերիկա եր մոտս…

Աբելյան
09.03.2007, 20:40
չէէ Մանչեստրը պետք ա հելնի հա՞:

Guest
09.03.2007, 20:43
Դե մարդ ես հրաշք կատարվի, ու Ռոման մանչին կրի, բայց երկու անգամ նույն անհավականույունը տեղի ունենալու հավանականությունը ընդանրապես անհավանական է:D հաստատ Բավարիային կկրվի:

Գրեթե նույն պատմությունն է Վալենսիայի հետ, բայց ընդեղ գոնը թիմ կա…

Ուրվական
09.03.2007, 20:45
Շատ մերսի տեղեկացնելու համար Հայկ ջան… համոզվեցի, որ Չելսին է հաղթելու էս տարի:)
Է, Հովսեփ ջան, թե դու նոր համոզվեցիր, ես հենց սկզբից հենց ըտենց էլ գիտեի::D Չնայած լավ կլիներ եզրափակիչում Վալենսիայի հետ խաղար:

Աբելյան
09.03.2007, 20:58
Ռոման Լիոնին հանեց: Քիչ բան չի. էն Լիոնին, որը Ռեալին սամասուդ էր արել: Հետևաբար, Ռոմային եթե Մանչը մի աչքով նայի, հաստատ կկրվի 2 խաղով:

BOBO
09.03.2007, 21:17
Ֆինալում խաղալու են Մանչեստր - Լիվերպուլ :think կամ էլ Լիվերպուլ - Բավարիա

Taurus
19.03.2007, 16:34
ըստ բուքմեյքերների, ով կդառնա Չեմպիոնների Լիգաի հաղթող

Չելսի 3.40
Մանչեստեր 4.00
Լիվերպուլ 6.50
Միլան 6.50
Բավարիա 9.00
Վալենսիա 10.00
Ռոմա 10.00
ՊՍՎ 25.00

Amaru
19.03.2007, 16:48
Էհէէէյ, ի՞նչ Չելսի, իյաաաա... մեկ-մեկ նենց բաներ են ասում... Մանչեստերի վրա չեմ էլ կասկաղում... Էս տարի շատ լՅավն են :)

Ֆելո
19.03.2007, 18:47
Valencia-Chelsea խաղում ով կրեց, չեմպիոն ինքնա ըլնելու;)

քաղաքացի
19.03.2007, 18:49
Ըստ հարցման արդյունքների Chealsea-ն պիտի կրի, մնացածը սաղ թռել են :D

John
20.03.2007, 16:19
Դեռ կասկածողներ կա՞ն, որ Չելսին է հաղթելու… վաղուց ժամանակն է, որ ՉԼ-ում հաղթենք… Ես հավատում եմ, որ կհաղթի արդարությունը…

Taurus
02.04.2007, 22:56
April 03
Milan - : - Bayern
PSV - : - Liverpool
April 04
Chelsea - : - Valencia
Roma - : - Manchester United

Պատասխան հանդիպումները՝
April 10
Manchester United - : - Roma
Valencia - : - Chelsea
April 11
Liverpool - : - PSV
Bayern - : - Milan

Խաղերը մեկնարկում են ժամը 23:45

Davids
03.04.2007, 18:14
Ֆինալ
Լիվերպուլ - Մանչեսթեր
Ով որ հաղթի էլի լավ է))

electrical_storm
03.04.2007, 18:21
Գիտեի էսօրա Ռոմայի խաղը…ամենաշատը Ռոմայի կողմից եմ իհարկե…
մենակ թե Չելսին կամ Բավարիան չդառնան Չեմպիոն…

Ուրվական
03.04.2007, 21:36
Չելսիի տղեք, ձեզ տեսնեմ::clap

Davo'o
03.04.2007, 21:53
ՉԵԼՍԿԻ ՎՊԻՐՅՈԴ

Barça
03.04.2007, 22:38
իմ կարծիքով Եզրափակիչը անգլիական ա լինելու, մեկը, համարյա համոզված եմ որ Լիվերպուլնա լինելու, այ էն մյուսը արդեն դժվարա ասել.
չնայած ով էղավ Լիվերպուլի հետ էտել կհաղթի ՉԼ-ն.

Ֆելո
03.04.2007, 22:43
կամ Ռոմանա ըլնելու, կամ Վալենսիան. համենայն դեպս ես տենց եմ ուզում;)

kiki
03.04.2007, 22:57
ես էլ Վալենսիա - Լիվեր տարբերակը կուզեի լիներ...ով հաղթի՝ իրեն հալալ ա...

Աբելյան
04.04.2007, 13:49
ամենակարևոր խաղերը էսօր են:
երեկ.
Միլան-Բավարիա 2-2
ղժամ Միլանի վրա
ՊՍՎ-Լիվերպուլ 0-3
Սկի Բարսելոնը չդիմացավ, ուր մնաց ՊՍՎ-ն էր դիմանալու

John
04.04.2007, 14:00
ինձ թվումա Չելսի-Վալենսիա 3-1 Ռոմա-Մանչ.Յուն. 3-1…
ՉԵԼՍԻ ՉԵՄՊԻՈՆ

Davo'o
04.04.2007, 14:05
Ինձ թվում է, որ այսօրվա երկու խաղերում էլ դաշտի տերերեն են հաղթելու: Կրկին Ռոմայի մրցակցին են համարում ֆավորիտ, բայց ըստ իս ավելի լավ շանսեր ունի «Ռոման»: Չէ որ այդ թիմում խաղում են մի քանի աշխարհի չեմպիոններ:

Barça
04.04.2007, 14:11
աշխարհի չեմպիոնը կապ չունի, Հունաստանի հավաքականում էլ խաղում էն սաղ Եվրոպայի չեմպիոնները, ու ինչ? ինչ որ տեղ ինքը ֆավորիտա?
ինչքան հունաստանը էղավ Եվրոպայի չեմպիոն էնքանել Իտալիան աշխարհի չեմպիոնա.

electrical_storm
04.04.2007, 14:16
Ֆորցա՛ Ռոմա… Ջիալառոսսի ֆառեվվվա՛… Բացի աշխարհի չեմպիոններից այնտեղ խաղում են նաև շատ տաղանդավոր ու երիտասարդ խաղացողներ և նրանց ու աշխարհի չեմպիոմմերի համախմբման արդյունքում խաղը ստացվումա…

պ,ս, Եթե Իտալիայի երկրպագու չեք,պարզապես ասեք չեմ սիրում Իտալիային: Իտալիային հույների հետ համեմատել չի կարելի իմ կարծիքով: Իտալացիներն արժանիորեն աշխարհի չեմպիոն դարձան… ես իրանց ցավը տանեմ…

Davo'o
04.04.2007, 14:22
«Լիոնն» էլ էիք որոշել, որ Ֆրեդ մրեդը աշխարհի չեմպիոններ Տոտտիից ու Պերոտայից ուժեղ են: Հռոմեացիները ցույց տվեցին, թե ով ով է: Ամեն ինչ ֆուտբոլի դաշտում է որոշվում, ոչ թե «մասնագետների» կարծիքներում: Համոզված եմ, որ նույնն էլ այս զույգում է լինելու: Եթե նույնիսկ որեւէ թիմ երբեւե պատահականորեն դարձել է աշխարհի չեմպիոն, ապա դա հաստատ 2006թ. Իտալիան չէ: Մի խոսքով երեկոյան կհամոզվեք:) : ՏՈՏՏԻ -ՊԵՐՈՏՏԱ -ԴԵ ՌՈՍՍԻ

electrical_storm
04.04.2007, 14:26
Ռոմայի խաղի սթայլը նաև կրկին ասում եմ խաղացողների ընտրությունը շատ լավնա ու լավ համագործակցում են…
Չնայած ես Մանչ-ի ֆան էլ եմ,բայց դե Ռոմային իհարկե ավելի եմ սիրում…

Ճի՛շտ է, թող ամեն ինչ որոշվի խաղադաշտում… թող հաղթի ուժեղագույնը… թող հաղթի ՌՈՄԱՆ…

Աբելյան
04.04.2007, 14:41
էսօր Ֆերգյուսոնը իրա հալը կտենա :goblin
Ափսոս Պիզարոն (ինչքան գիտեմ) չի խաղալու: Դժվար ա լինելու, բայց թե Ռոման ա կրելու:
Forza Magica Roma!!!

Barça
04.04.2007, 14:57
Ֆորցա՛ Ռոմա… Ջիալառոսսի ֆառեվվվա՛… Բացի աշխարհի չեմպիոններից այնտեղ խաղում են նաև շատ տաղանդավոր ու երիտասարդ խաղացողներ և նրանց ու աշխարհի չեմպիոմմերի համախմբման արդյունքում խաղը ստացվումա…

պ,ս, Եթե Իտալիայի երկրպագու չեք,պարզապես ասեք չեմ սիրում Իտալիային: Իտալիային հույների հետ համեմատել չի կարելի իմ կարծիքով: Իտալացիներն արժանիորեն աշխարհի չեմպիոն դարձան… ես իրանց ցավը տանեմ…
Իտալիայի հավաքականը դուրս գալիս էր մինչև աշխարհի առաջնության Ավստրալիա-Իտալիա խաղը, այ էտ խաղից հետո աչքիցս ընկան, բոլորս էլ երևի հիշում ենք ոնց անցան իրանք Ավստրալիային.
ես համաձայն եմ որ Հունաստանը ու Իտալիան նույն մակարդակի թիմեր չեն, իհարկե Իտալիան մի քանի անգամ ավելի ուժեղ է բայց նույն պատմությունը տեղի ունեցավ, Հունաստանում օլիմպիական խաղերը չձախողվելու պատճառով Հունաստանին սարքեցին աշխարհի չեմպիոն, իսկ իտալիային շատ հայտնի դեպքերի պատճառով սարքեցին աշխարհի չեմպիոն.
սա իմ անձնական կարծիքն ա.

Davo'o
04.04.2007, 15:05
Ի՞նչ դեպքեր: Կալչիոպոլն ե՞ս ասում:

Barça
04.04.2007, 17:36
Էն դեպքերը որ մինչև հիմա էլ շարունակվում ա, Իտալիայում անտեսում են ֆուտբոլ խաղը ու դրանով շատ մարդիկ սեփական գրպանն էն լցնում, խաղեր առնելով ու ծախելով.

Ֆելո
04.04.2007, 22:30
:bad Chelsea
:clap Valencia

electrical_storm
05.04.2007, 00:42
Ռոման կրեեեեց… տեսա՞ք… ապրե՛ն իրանք…:hands

Davo'o
05.04.2007, 11:42
Տեսանք:
Մենակ մի պահ ալիքը փոխեցի, Ռունին գոլ խփեց էտ ընթացքում: Չեմ կարողանում պատկերացնել ինչպես հաջողացեց: Ախր Մանչեսթերը չէր կարողանում խաղալ կարմիր քարտից առաջ էլ հետո էլ: Բոլորին էլ հայտնի է, որ աշխարհի չեմպիոն Տոտտիից գնդակ խլելու միակ ձեւը քացի տալն է:
Իսկ Վալենսիայի գոլը ֆանտաստիկ էր: Լավ դարպասապահներին միայն այսպես կարելի է անակնկալի բերել: Դարպասապահներն էլ իրենց ցատկերով գեղեցկացնում են գոլերը: Տպավորություն է ստեղծվում, որ Վալենսիան, եթե մտքին դրեց ում հետ ասես կարող է ոչ ոքի խաղալ: Հիմա էլ «Մեստալիայում» 0-0 են ձգելու՞: Ինչքան կարելի է չարաշահել մրցակցի դաշտում խփած գոլի մասին կանոնը եւ առանց հաղթանակների առաջ շարժվել:
Երկու զույգերում էլ դեռ ոչինչ պարզ չէ: Բայց մտածում եմ, որ 2-1ը հարմարավետ հաշիվ է Մանչեսթերի համար:

Սերխիո
05.04.2007, 20:43
Իտալիայի հավաքականը դուրս գալիս էր մինչև աշխարհի առաջնության Ավստրալիա-Իտալիա խաղը, այ էտ խաղից հետո աչքիցս ընկան, բոլորս էլ երևի հիշում ենք ոնց անցան իրանք Ավստրալիային.
ես համաձայն եմ որ Հունաստանը ու Իտալիան նույն մակարդակի թիմեր չեն, իհարկե Իտալիան մի քանի անգամ ավելի ուժեղ է բայց նույն պատմությունը տեղի ունեցավ, Հունաստանում օլիմպիական խաղերը չձախողվելու պատճառով Հունաստանին սարքեցին աշխարհի չեմպիոն, իսկ իտալիային շատ հայտնի դեպքերի պատճառով սարքեցին աշխարհի չեմպիոն.
սա իմ անձնական կարծիքն ա.

լրիվ համաձայն եմ :hands իմ մտքերը քո նիկից;)

Աբելյան
05.04.2007, 20:45
Ռոման ա դառնալու էլի :P

Սերխիո
05.04.2007, 20:46
Բոլորին էլ հայտնի է, որ աշխարհի չեմպիոն Տոտտիից գնդակ խլելու միակ ձեւը քացի տալն է:


Դա'վ,լավ ել , ետի սաչոկների աշխարհի չեմպիոննն է:
մանչին ատում եմ բայց ատելությունս սահման չի ճանաչում ,երբ խոսքը իտալիայի մասին է:
ՄՅ պիրյոդ:hands

Աբելյան
05.04.2007, 20:50
Վալենսիան 0-0 խաղաց` Չելսիին պայքարից հանում ա, ոնց որ Ինտերին լարեց

Ֆելո
05.04.2007, 23:27
Ինչքան կարելի է չարաշահել մրցակցի դաշտում խփած գոլի մասին կանոնը եւ առանց հաղթանակների առաջ շարժվել:

ես կարծում եմ, որ դա ճիշտ օրենքա. եթե ուժեղ թիմ լինի, հաստատ մրցակցի հարկի տակ մի հատ գոլ կարա խփի. եթե ԳՈՆԵ մի գոլ չի կարում խփի, ուրեմն արժանի չի շարունակել պայքարը, որովհետև համաձանյվեք, որ մրցակցի հարկի տակ խաղալը ավելի բարդա;)

Rossoner
06.04.2007, 12:30
Բարի օր. Իմ կարծիքով Լիվերպուլը ֆինալումա, ու երեվի կամ Ռոմայի կամ Վալենսիայի հետ կմրցի...

Աբելյան
06.04.2007, 13:52
լսել եմ Ռոմայի խաղից հետո խփոցի ա եղել

John
06.04.2007, 14:07
Պետքա էտ Չելսիին տշել,որ իմանա էտ չուկչա-ալենեվոդը…
ախպեր եթե Չելսի չես սիրում՝ չի նշանակում, որ կարաս վիրավորական արտահայտություն անես իրա հասցեին: Ես է շատ թիմերի չեմ սիրում, բայց էդ մասին ավելի լավա լռել, քան թե քո գրածի կարգի արտահայտություն գրել

electrical_storm
06.04.2007, 18:12
Ճիշտ ես,ապե՛ր,կներե՛ս… ես վաշե տենց բնավորություն չունեմ, չգիտեմ թե ինչի-ոնց եմ գրել…
Ես վաշե աբրամովիչին չեմ սիրում,ոչ թե Չելսիին…

Ի՞նչ խթոցիյա եղել Ռոմայի խաղից հետո…

AntiDrug
06.04.2007, 22:30
Ֆուտբոլասերներ,
մի քանի օր առաջ ռուսական կայքերից մեկում մի հատ լավ հումոր եմ կարդացել, սպասեք Ձեզ էլ պատմեմ.
---
Հարց. ի՞նչ է իրենից ներկայացնում "Չելսի" - "Ռեալ" խաղը:
Պատասխան՝ դա այն է, երբ 2 միլիարդեր դիտում են, թե ոնց են 22 մլիլոնատեր իրենց դեմը մի հատ գնդակի հետեւից վազում:
---
Ձեր սիրելի թիմին՝ միայն հաղթանակ

Աբելյան
10.04.2007, 16:43
Էսօր կարևոր խաղերն են:
Մաղթում եմ Վալենսիային ու Ռոմային հաջողություններ: Տղեք ձեզ տենամ:

electrical_storm
10.04.2007, 16:59
Միանում եմ մաղթանքներիդ…

John
10.04.2007, 17:31
Հույս ունեմ՝ Չելսին ցույց կտա իր իրական ուժը և արժանիորեն կհաղթի… Թող հաղթի ուժեղագույնը…

Davo'o
10.04.2007, 17:53
Թող հաղթի ուժեղագույնը… այսինքն Չելսին :)

REAL_ist
10.04.2007, 18:51
ճիշտն ասեմ ոչ Չելսի եմ սիրում,ոչ էլ հատկապես Վալենսիա,բայց ինձ թվումա ետ խաղը 0-0 ա պրծնելու,կամել լավագույն դեպքում 1-1 ու ավելացված ժամանակ աստված գիտի ինչ կլինի
Ռոմայինել Մանչեստրինել հարգումեմ,ով էլ թռնի լավ չի լինի

Ֆելո
10.04.2007, 20:53
VALENCIA:clap

linus
10.04.2007, 21:05
VALENCIA:clap
forever :hands

F.c.Liverpool
10.04.2007, 22:14
Չելսին ու Մանչեսթերը էսոր հուփ են տալու :clap
կուզեմ Չելսին կրի որովհետեվ չեմ ուզում վօր Լիվերը Վալենսիայի հետ ընկնի նաղդ կրվողա Չելսիի հետ ելի հույսեր կան
իսկ Մանչը էսոր քանդուքարափ պիտի անի :diablo մենակ թե Չգժվեն առաջին խաղի նման խայտառակ ֆուտբոլ խաղան

Նորմարդ
10.04.2007, 22:19
Հանդիպումը նայելու եմ կոմպիս վրա :P
Որ գոլ-մոլ լինի կաշխատեմ գրել :)

REAL_ist
10.04.2007, 22:27
Հանդիպումը նայելու եմ կոմպիս վրա :P

չլնի կոմպիտ վրից ավելի լավա երևում հեռուստացույցը:D :D :D

Ուրվական
10.04.2007, 22:40
Եկեք նորից ու նորից հաջողությունններ մաղթենք մեր շատ սիրելի Չելսիին: Չելսիի տղեք, որ չկրեցիք, ես վաղը ոնց դասի գնամ::D Այսինքն, որ կրեք էլ, Նորմարդը չպտի դասի գա, բայց դե ինքը աներես ա, որ Բարսելոնն էլ կրվում էր, ինքը հաջորդ օրը գալիս էր դասի: :D :D :D
Չելսի չեմպիոն::hands

Նորմարդ
10.04.2007, 22:42
Չէ տվ տւներ ունեմ :D
Լավ չօֆֆտոպենք…:D
Հեսա Վալենսիան ՀԱՂԹԵԼՈՒ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ:
Հ.Գ.
Վաղը դաս չունենք ես գործի եմ գնալու, Վալենսիա ԱՌԱԱԱԱԱԱԱԱԱԱՋ:

electrical_storm
10.04.2007, 22:46
պայեխալիի....սկսվեեեց…Մանչ-Ռոմա…

Նորմարդ
10.04.2007, 23:00
Մանչ. Յունայթեդ -- Ռոմա
1:0 է
Արդեն 2:0 է
Հ.Գ.Սթորմին ցավակցում եմ
Չելսին արդեն 2-րդ դեղինը ստացավ դզեց:Դ
Մանչ. Յունայթեդ -- Ռոմա
Արդեն 3:0 է
Չե Սթորմին շատ եմ ցավակցում:D

Artgeo
10.04.2007, 23:05
2:0
18 րոպե :)

Ավելացվել է 29 վայրկյան անց
3:0 :D
19-րդ րոպե

Նորմարդ
10.04.2007, 23:16
Ո՞նց չխփեց է:
ՎԱԼԵՆՍԻԱ ԱՌԱԱԱԱԱԱԱՋ

Ավելացվել է 15 րոպե անց
Այ փփեեեեեեեեեեեեեց
Վալենսիա--Չելսի
1:0
Աչքիս վաղը Ուրվականին չեմ տենալու:D
Կներեք տեխնիկական խնդիրներ կաին:D մի քիչ ուշացա
Իսկ մյուս հանդիպումը գնալաով վերածվում է բասկետբոլի:D
Մանչ. Յունայթեդ -- Ռոմա
4:0 է
Առաջին խաղակեսը վերջացավ:)

REAL_ist
11.04.2007, 10:27
Mancheter-Roma 7-1:o ,սենց հաշվին դաժը երազում չէի հավատա:o ,ռմբակոծեց խեղջ Ռոմային:blin ,Մանչ-ՉԵՄՊԻՈՆ:clap

Աբելյան
11.04.2007, 11:33
1. մրցավարը առած էր, խաղն էլ ծախած էր (հետևաբար Ռոման Մանչի հաշվին ահագին հարստացել ա) :hands
2. տուֆտա խաղ էր
3. Ռոման չեմպիոնների լիգայում էնքան փորձ չունի, ինչքան Մանչը
4. Մանչը Ռոմայից աբիժնիկ էր
5. Կյանքումս չեմ տեսել Ռոմայի նման կամային հատկանիշներով թիմ: Նույնիսկ 6-0-ի վախտ տղեքը չհանձնվեցին ու մի գոլ խփեցին: Չեմպիոններերի լիգայում ես տենց բան չէի տեսել

իսկ եթե լուրջ, Ռոմայից տենց խաղ ոչ մեկ չէր սպասում:

Այ Վալենսիան վաբշե լոմկա էր: 1-0 կրում էր գոնե, Կանիսարեսն էլ վիզ դրած հո չէր խաղում: Ափսոս. գոնե Վալենսիան հելներ:

էէէհ... հենց որ 6-0 դառավ, սկսեցի խնդալ, փոխանակ տխրեմ: Չելսին 2-րդ գոլը խփեց, դրեցի Ռոմայի խաղը, տենամ 7-1 ա: Բացել էր... Երևի ներվայնությունից...

Ախր քանի անգամ պետք ա Չելսին նույն սցենարով թմեր հանի.
1-ին խաղ. հակառակորդը խփում ա, Չելսին հավասարացնում ա. 1-1
2-րդ խաղ. հակառակորդը առաջին կեսում խփում ա, Չելսին երկրորդի սկզբում հավասարացնում ա, իսկ վերջի րոպեներին 2-1 ա անում: Տենց էր Պորտուի հետ, տենց էր Վալենսիայի հետ:
Մի խոսքով, մնացին Լիվերը ու Չելսին, չնայած երեկվանից հետո արդեն Լիվերի համար էլ եմ վախում: Կիսաեզրափակիչում. Լիվերպուլ-Չելսի: Բալետ եմ անելու Լիվերպուլին, իսկ ֆինալում` Չելսիին:

Amaru
11.04.2007, 12:16
«Ռոման» էլ, «Մանչեսթերն» էլ 22 հարված ունեն դարպասին :' :} :{
Այ տենց Իտալիայի ՖՖ-ին!!! :angry
Հիմա նոր կհասկանան, թե ինչ սխալ են արել :angry
Բայց դե... ինչպես Madrid-ը ասեց՝ Մանչ- ՉԵՄՊԻՈՈՈՆ :clap

electrical_storm
11.04.2007, 12:18
Դե հիմա..կյանքա…սենց էլա լինում… մի խաղի պատճառով չեմ պատրաստվում սիրածս թիմի հասցեին վատ բաներ ասել… համ էլ դե ես Մանչ էլ եմ շաատ շատ սիրում,ինձ ցավակցել պետք չի,այնպես որ… երբ դեռ Ռոնալդուն առաջին անգամ եկավ Մանչ. ես տեսա նրան ու ասեցի, նա կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ… Ալան Սմիթին էլ եմ շատ սիրում,ափսոս քիչ են թողում խաղա…տենց բաներ…

F.c.Liverpool
11.04.2007, 12:45
լրիիիիիիիիիիիվ իմ ուզածով էր ոնց որ ես կառավարեի խաղացողներին:hands
բայց ինչ ուզում եք ասեք Մոուրինյօին հալալ էր:good
դե Մանչն էլ ոնց խաղից առաջ էի ասում քանդուքարապ արեց : Տեսնենք էսօր Լիվերը ինչ կանի : Մեջս մի քիչ վախ կա

John
11.04.2007, 15:10
Հալալա Չելսիին… ինչ ուզում եք ասեք՝ արժանիորեն հաղթեց… Շեվչենկոն սկսել է գոլեր խփել՝ դա շատ լավ է… Էսիենն էլ ապացուցեց, որ Չելսիի կարևորագույն խաղացորներից մեկնա… Մանչեստրն էլ մեղմ ասած «մառոզ արեց»… Լիվերպուլին հաղթելը դժվար կլինի, բայց ոչ անհնարին… Իսկ եզրափակիչում Մանչեստրի հետ կուզենայի հանդիպեր Չելսին…

Tumbler
11.04.2007, 15:23
Իսկ ես կասեի. 1-0 կամ էլ 2-0
Համ էլ չեմպիոն դառնալուա կամ Ռեալը կամ էլ բարսան, բայց Ռեալը ավելի Ռեալա

Ավելացվել է 2 րոպե անց
Այ մարդ երեկ ով տեսավ խաղը. Մանչեստերը լսել եմ 7-1 կրելա.:օ
Խայտառակություն.

Array
11.04.2007, 15:54
Իսկ ես կասեի. 1-0 կամ էլ 2-0
Համ էլ չեմպիոն դառնալուա կամ Ռեալը կամ էլ բարսան, բայց Ռեալը ավելի Ռեալա :lol Էս քանի տարի ես ֆուտբոլից հետ մնացել:Ի~նչ Ռեալ,Ի~նչ բարսա(ափսոս)

Ավելացվել է 1 րոպե անց
Էսօր Լիվեն ա հաղթելու

Tumbler
11.04.2007, 15:59
Ես իմ ասածը ասի. Մեկա դառնալուա.

Array
11.04.2007, 16:13
Ես իմ ասածը ասի. Մեկա դառնալուա.
Չեմ ջոգում կատակ ես անում,Բարսան ու Ռեալը էլ չկա~ն:Հենց Ռեալիդ քո Բավարիան դուրս թողեց

Tumbler
11.04.2007, 16:21
Իմը Բավարիան չի այ մարդ, իմը Բայեռնա. Չնայած մոտիկ էր. Համ էլ ինչ անենք որ դուս են թռել, ես էտքանը ջոկում եմ, բայց մեկա Ռեալն ու բարսան ու Ռեալն Հա էլ չեմպիոն կմնան իրենց երկրպագուների համար

linus
13.04.2007, 13:35
հա լավ հլը Վալենիան կրվավ հասկացանք բա են տուֆտ Գերմանացոնք ընչի կրվան

Taurus
24.04.2007, 13:38
Այսօր ժամը 23:45 Հ1 ով
Manchester United : Milan
Թիմերի նախնական կազմերը

Manchester United

1. Edwin van der Sar
4. Gabriel Heinze
6. Wes Brown
22. John OShea
16. Michael Carrick
18. Paul Scholes
24. Darren Fletcher
7. Cristiano Ronaldo
8. Wayne Rooney
11. Ryan Giggs
14. Alan Smith

Coach: Alex Ferguson
Հետաքրքիր է, ահավոր հագեցած կիսապաշտպանություն:B

Milan

1. Dida
3. Paolo Maldini
13. Alessandro Nesta
18. Marek Jankulovski
44. Massimo Oddo
8. Gennaro Gattuso
10. Clarence Seedorf
21. Andrea Pirlo
22. Kaka
23. Massimo Ambrosini
11. Alberto Gilardino

Coach: Carlo Ancelotti
Ստեղ սաղ նույնն ա
Իմ ակարծիքով 3:1 կվերջանա

REAL_ist
24.04.2007, 18:38
Ֆլետչեռը երևի աջ պաշտպանա խաղալու,իսկ կիսապաշտպանությունը ոնցվոր միշտա լինելու

Taurus
24.04.2007, 21:02
չէ, իմ կարծիքով ձա պաշտպան կխաղա, միայն այդ դեպքում է խաղը կենտրոնում ճիշտ կառուցվում, քանի որ Կարիկը կմնա հենակետային իսկ Սքոլզը՝ Գիգգսի պատճառով լռվցնելու ա խաղը ձախ եզրի հարձակման ժամանակ, այստեղ պետք է արագ պաշտպան, որը կարող է լինել միայն Ֆլետչերը:

Barça
24.04.2007, 21:12
իմ կարծիքով հագեցած կիսապաշտպանությունը իրա շատ լուրջ իմաստը ունի, Միլանը իմ կարծիքով կենտրոնում ա ավելի շատ խաղալու, իսկ կենտրոնում պետք չի ազատություն տալ Իտալացիներին, բոլորս էլ գիտենք Կակաի հնարավորությունները, հագեցած կիսապաշտպանության միակ նպատակը Միլանին հակախաղ գտնելն ա.
պարզա որ արագ խաղ չի լինի, էտ պատճառով շատ ճիշտ որոշում ա հագեցած կիսապաշտպանությունը,բայց դե էտի էլ կազդի գեղեցիկ ֆուտբոլի վրա, չնայած ֆուտբոլա ամեն ինչել սպասելի ա.

AMzone
25.04.2007, 15:17
հալալա Մանչեստրին, դուրս շատ եկավ, լավ խաղեր, շատ ուրախ եմ որ Մանչեստրը կրեց,

Taurus
25.04.2007, 17:17
Փաստորեն բավականի մոտ էի կանխագուշակել
Այսօր Chelsea - Liverpool
Թիմերի նախնական կազմերը

Chelsea
1 Petr Cech
19 Lassane Diarra
6 Ricardo Carvalho
26 John Terry
3 Ashley Cole
12 John Obi Mikel
8 Frank Lampard
4 Claude Makelele
10 Joe Cole
7 Andriy Shevchenko
11 Didier Drogba
Բալլակը վնասվածք ունի, Կառվալիոն էլ դեռ չի լավացել, բայց խաղում ա:think
Էսյենը բաց ա թողնում

Liverpool

25 Jose Reina
3 Steve Finnan
5 Daniel Agger
23 Jamie Carragher
6 John Arne Riise
8 Steven Gerrard
20 Javier Mascherano
14 Xabi Alonso
16 Jermaine Pennant
18 Dirk Kuyt
15 Peter Crouch
Խաղում ա 4-3-2-1 , այսինքն խուլ պաշտպանություն

Այս խաղը կասեմ 0:0

Artsiv
25.04.2007, 17:24
Մեկա Չելսին սաղին կրելու:
Աբրամովիչը արդեն փողերը տվելա Պալտինիին:

PygmaliOn
25.04.2007, 18:51
Մտավախություն ունեմ, որ Չելսին կկրվի, թֆու, թֆու, թֆու:read

Ֆելո
25.04.2007, 19:07
Մտավախություն ունեմ, որ Չելսին կկրվի, թֆու, թֆու, թֆու:read

ուր էր տենց բախտ...:P

Taurus
26.04.2007, 08:47
Chelsea 1:0 Liverpool

Joe Cole 29 '

Կարծում եմ սա այն հաշիվն է, որը ձեռք էտալիս և Լիվերպուլին և Չելսիին:think

Vishapakah
26.04.2007, 14:49
Ինձ Մանչեսթրի հախտանակը տպավորեց, Միլանի նկատմամբ.
Բայց 3:2 հաշվով վստահ չեն՛ կարող ուղեւորվել Իտալիա.
Ամեն դեպքում նվազագույն հաշվով հախտանակն էլ հախտանակ է.

Egern.net
26.04.2007, 17:32
Chelsea 1:0 Liverpool

Joe Cole 29 '

Կարծում եմ սա այն հաշիվն է, որը ձեռք էտալիս և Լիվերպուլին և Չելսիին:think
ես կասեի.
Շախմատ. Մոուրինյո-Բենիտես 1-0

John
27.04.2007, 09:25
Հալալա Չելսի… հաղթելու ենք նաև պատասխան խաղում ու նաև ֆինալում Միլանին :)

Rossoner
27.04.2007, 13:39
Հալալա Չելսի… հաղթելու ենք նաև պատասխան խաղում ու նաև ֆինալում Միլանին :)
Ֆինալում երեվի կլնեք, բայց այ Միլանին կրելու վրով...
Չե Չելսին շատ ուժեղ թիմա, ամենակարեվորը `նա որ Չելսին կանոնավոր թիմա, բայց եթե Միլանը մտավ ֆինալ(ես չեմ կասկածում) ուրեմն Չելսիի համար շատ դժվարա լինելու...:hands

Ավելացվել է 2 րոպե անց
Մենակ Նեստան դիդային 50 մետր մոտիկ չթողի գնդակին թե չե գոլ կլնի, մեկե շատ կուզեմ, որ Ջիլաի տեղը ԳՖուրկուֆը խաղա(թեկուզ առանձ ընդգծված հարձակվողի)

Taurus
01.05.2007, 18:04
Այսօր Liverpool : Chelsea
Թիմերի նախնական կազմերը

25 Jose Reina
2 Alvaro Arbeloa
23 Jamie Carragher
5 Daniel Agger
6 John Arne Riise
8 Steven Gerrard
14 Xabi Alonso
20 Javier Mascherano
32 Boudewijn Zenden
18 Dirk Kuyt
15 Peter Crouch

մարզիչ
Rafael Benitez

1 Petr Cech
20 Paulo Ferreira
5 Mickael Essien
26 John Terry
3 Ashley Cole
8 Frank Lampard
4 Claude Makelele
12 John Obi Mikel
21 Salomon Kalou
10 Joe Cole
11 Didier Drogba

Մարզիչ
Jose Mourinho

Կարծում եմ 1:0 հիմնական ժամանակում !

Taurus
01.05.2007, 22:16
ըստ նորությունների Պենանտ ա խաղալու, Լիվերպուլը խաղալու է հարձակվողական, Ինչքան էլ դա հիմարության ա նման:)

Մանե
01.05.2007, 22:33
Չելսի առաջ:)

Ներսես_AM
01.05.2007, 22:44
ըստ նորությունների Պենանտ ա խաղալու, Լիվերպուլը խաղալու է հարձակվողական, Ինչքան էլ դա հիմարության ա նման:)
աաաաաաաաա չէիր կարում շուտ ասեիր: :angry ես Էլ բռնեցի հանեցի դրան թիմիցս:
հենց նոր թափով հետ բերեցի բայց աջքիս -2 միավոր եղավ :angry

Egern.net
02.05.2007, 12:14
Բենիտես - Մոուրինյո 1-0
Ռեյնա - Չեխ 4-1 :hands

final - Liverpool-MU :)

Աբելյան
02.05.2007, 12:33
Ապրի Լիվերը. ինչքան շատ եմ իրա խաղերը նայում, էնքան էդ թմին ավելի շատ եմ հարգում: Երեկ էլ արժանի էր ֆինալ դուրս գալուն: Չնայած Չելսին էլ դուրս գար, էլի ոչինչ

Taurus
02.05.2007, 14:00
...Կարծում եմ 1:0 հիմնական ժամանակում !

Արա դե գիտեմ էլի անտերը ինչ եմ ասում :hands

Tumbler
02.05.2007, 16:23
Ժող երեկ ոնց ուրախացա որ Լիվերպուլը կրեց.:hands Սկզբից Ագգեռը մի հատ հիանալի գոլ խփեց. Են Դռոգբան էնքան էշ դուս եկավ որ երկու մետրից չկարցավ պուստոյ վառոտին գոլ խփի.:lol Ղժամ վրեն.:lol Հիանալի խաղաց ամբողջ խաղը Ռեինան.:hands Մի հատ էս Կարեն Գիլոյանը որ երկու հիանալի գրոհներից հետո սենցա անում. Երկու գրոհից էլ գոլի հոտ էր գալիս.:lol Մեռել էի:lol:lol

Taurus
02.05.2007, 21:30
Refree:
Frank De Bleeckere
AC Milan 0-0 Manchester United



AC Milan
1 Dida
44 Massimo Oddo
13 Alessandro Nesta
4 Kakha Kaladze
18 Marek Jankulovski
8 Gennaro Gattuso
21 Andrea Pirlo
23 Massimo Ambrosini
22 Kaka
10 Clarence Seedorf
9 Filippo Inzaghi
Coach:
Carlo Ancelotti


Manchester United
1 Edwin van der Sar
22 John O'Shea
5 Rio Ferdinand
6 Wes Brown
4 Gabriel Heinze
7 Cristiano Ronaldo
24 Darren Fletcher
16 Michael Carrick
11 Ryan Giggs
18 Paul Scholes
8 Wayne Rooney
Coach:
Sir Alex Ferguson

երևի 2:1, բայց ես Munch եմ երկրպագելու

REAL_ist
02.05.2007, 22:09
ինձ թվումա նիչյայա լինելու,երևի 2-2

Taurus
03.05.2007, 09:21
Milan 3: 0 Manchester United

Kaka 11
Clarence Seedorf 30
Alberto Gilardino 78

Ֆելո
03.05.2007, 16:27
նախ անցած տարվա նման Milan-Liverpool:hands . կարողա էլի 3-3 պրծնի:D

Tumbler
03.05.2007, 17:16
Ջանաաաաաաաա.:drink Երեկ Միլանը Մանչին 3:0 լց...:oy դե արի ու մի ասա լղեց:lol

Cesare
03.05.2007, 19:26
Ով կհաղթի LIVERPOOL_ը, թե MILAN_ը


MILAN ? : ? LIVERPOOL

Ավելացվել է 3 րոպե անց
Իմ կարծիքով
Լիվեռպուլ 3 : 1 Միլան

Կական ետ մեկը խփելու ա !!!!!!!!!!!!!!!!!!!!

John
03.05.2007, 21:35
Ով կհաղթի LIVERPOOL_ը, թե MILAN_ը


MILAN ? : ? LIVERPOOL

Ավելացվել է 3 րոպե անց
Իմ կարծիքով
Լիվեռպուլ 3 : 1 Միլան

Կական ետ մեկը խփելու ա !!!!!!!!!!!!!!!!!!!!
ինձ թվումա 1-1 , իսկ պենալներով Միլանը կկրի

Vahe
03.05.2007, 21:50
չէի սիրում Միլանը, բայց Մանչեստերի հետ էս 2 խաղից հետո եզրափակչում պտի Միլանին բալետ անեմ)

Tumbler
04.05.2007, 20:44
Իմ կարծիքով Milan-Liverpool 2:1

Rossoner
12.05.2007, 12:02
Ճիշտն ասած ես չեմ հավատում որ Դիդան Ռեինային կարա պենալներով կրի, բայց հավատում եմ որ Միլանը հիմնական ժամանակում 2-0 կկրի մերսիսայդցիներին:hands

Ֆելո
21.05.2007, 19:38
LIVERPOOL վպեռյոդ

Գոռ Ջան - Հայ
21.05.2007, 19:39
LIVERPOOL վպեռյոդ

Միլանը թիմ չի :ok

John
21.05.2007, 20:07
Ինձ թվումա՝ 2-1 Միլաննա կրելու (լրացուցիչ ժամանակում)

F.c.Liverpool
22.05.2007, 23:23
LIVER _FOREVER
Լիվերպուլը մոռթա անելու
Միլանը ինձ թվւմա Կակաի շնորրհիվ ֆինալ հասավ : Որպես թիմ շատ թույլա համեմատած 2005-ի Միլանի հետ ...

REAL_ist
22.05.2007, 23:50
կուզենամ Լիվերը դառնա,բայց

Միլանը ինձ թվւմա Կակաի շնորրհիվ ֆինալ հասավ :
կարծում եմ Կակայի շնորհիվ Չեմպիոն կդառնա

Սերխիո
23.05.2007, 16:08
Կական անտիհերոսն ալինելու ,պենալ չի խփելու:hands
Լիվերպուլ սատկացրու

Guest
23.05.2007, 16:32
Լիվերպուլը 2:0 կրելու ա:

Davo'o
23.05.2007, 16:35
Ո՞վ կհաղթի Չեմպիոնների գավաթը: Միլա՞նը, թե Միլանը: :)

Սերխիո
23.05.2007, 16:41
Ո՞վ կհաղթի Չեմպիոնների գավաթը: Միլա՞նը, թե Միլանը: :)

բեռլուսկոնին ծոծորակը կտեն,բայց գավաթը չի տենա:angry

Դավ,դու էլ թարգի էլի ետ իտալամոլությունը,Միլանը ով ա եղել իրա քնձռոտ կյանքում ?

Cesare
23.05.2007, 18:52
[QUOTE=Davo'o;285409]Ո՞վ կհաղթի Չեմպիոնների գավաթը: Միլա՞նը, թե Միլանը: :)[/QUOTE

Լիվերպուլը :)

Barça
23.05.2007, 18:53
Ի դեպ Միլանը Շեվչենկոին հրավիրելա Աթենք ֆինալ նայելու.

Cesare
23.05.2007, 18:55
Մնաց 3 ժամ 50 րոպե:)

Roger
23.05.2007, 19:17
Լիվեպուլը կհաղթի:

Գոռ Ջան - Հայ
23.05.2007, 19:19
Քարտիս վրա 85000 ա : Խաղում եմ ամեն ինչ կամ ոչինչ :ok
Լիվերպուլի հաղթանակի վրա:B
Ի դեպ էս թիվը գոյացելա ընդամենը 1000 դրամից 2 տարվա ժամանցի արդյունքում :ok

REAL_ist
23.05.2007, 19:20
Խաղում եմ ամեն ինչ կամ ոչինչ
գոնե 1000 դրամը թող որ կրված դուս չգաս հանկարծ

John
23.05.2007, 19:25
Քարտիս վրա 85000 ա : Խաղում եմ ամեն ինչ կամ ոչինչ :ok
Լիվերպուլի հաղթանակի վրա:B
Ի դեպ էս թիվը գոյացելա ընդամենը 1000 դրամից 2 տարվա ժամանցի արդյունքում :ok
Գոնե դիր, որ գավաթը կտանի, ոչ թե 90 րոպեում կհաղթի: Բայց դե ճիշտ կանես մի 1000 դնես… կամ չդնես… Մեկա Միլաննա գաաթը տանելու (ինչքան էլ որ չեմ ուզում)… Իսկ Շեվային ջիջիլ են քցում… ի՞նչ արած…

Egern.net
23.05.2007, 21:42
Գոնե դիր, որ գավաթը կտանի, ոչ թե 90 րոպեում կհաղթի: Բայց դե ճիշտ կանես մի 1000 դնես… կամ չդնես… Մեկա Միլաննա գաաթը տանելու (ինչքան էլ որ չեմ ուզում)… Իսկ Շեվային ջիջիլ են քցում… ի՞նչ արած…
չէ... :B

եթե մի պահ չմտածենք վերջնական ելքի մասին, սպասվում է հրաշալի ֆուտբոլ, որից բոլորս հաճույք ենք ստանալու: Իսկ եթե հանկարծ մտածենք խաղի ելքի մասին.......


ԼԻՎԵՐՊՈՒԼ

REAL_ist
23.05.2007, 22:04
ինձ թվումա անհետաքրքիր խաղա լինելու,90 րոպեում հազիվ 2 հատ գոլ տենանք:think

F.c.Liverpool
23.05.2007, 22:07
ժողովուրդ Միլանի թաղումին բան չմնաց
իմ կարծիքով 2-1 կամ 1-1 պենալներով օգուտ Լիվերին

Ուրվական
23.05.2007, 22:29
Լիվերպուլն այսօր այն թիմը չէ, որ հաղթի չեմպիոնների լիգայում: Միլանն էլ էդքան դուրս չի գալիս, բայց ամեն դեպքու, քանի որ այլընտրանք չունեմ, կցանկանամ Միլանը հաղթի: Ի վերջո Միլանի խաղաոճը մոտ է իտալականին, իսկ Լիվերպուլի խաղից ընդհանրապես զզվում եմ: Հաջողություն Միլանին:

Bergmann
23.05.2007, 22:59
Չէէ Լիվերպուլն ա հաղթելու :hands

Egern.net
23.05.2007, 23:34
արա լաաաավ, դոշո՞վ............