Դիտել ողջ տարբերակը : Chat
Ես ունեմ շատ ընկերուհիներ,որոնց եղբայրները չեն թողնում,որ chat մտնեն:Ինչպես եք վերաբերվում CHAT մտնող աղջիկներին?Այս հարցը ավելի շատ վերաբերվում է տղաներին:Օրինակ ինչու շատ եղբայրներ արգելում են իրենց քույրերին մտնել Chat???

Առաջին անգամ եմ լսում նման արգելքի մասին։ Հետաքրքիր է։ Բայց տրամաբանական:)։ Էդ նույնն ա, որ եղբայրը արգելի ասենք հեռախոսով անվերջ խոսել օտար տղայի հետ։ Իսկ եթե եղբայրը հեռատես է և հետևողական, ապա հասկանում է, որ չաթ անելը ի վերջո բերում է հեռախոսով խոսելուն։ Իսկ իրան հարգող տղու քուրը չպիտի հեռախոսով խոսա տղայի հետ :D
Ես ունեմ շատ ընկերուհիներ,որոնց եղբայրները չեն թողնում,որ chat մտնեն:Ինչպես եք վերաբերվում CHAT մտնող աղջիկներին?Այս հարցը ավելի շատ վերաբերվում է տղաներին:Օրինակ ինչու շատ եղբայրներ արգելում են իրենց քույրերին մտնել Chat???
Մեկը ես կյանքում քրոջս չեմ թողնի մտնի չատ, ու ոչ միայն չատ ...
Ասենք սենց բան ասեմ ..
Եթե մտնումես չատ ընդեղ քեզ կարա գրի ով ուզի , իսկ եթե ետ ուզողը ասենք մեղմ ասած դեբիլա ու ինչ որ անվայելուչ բանա գրում ՞՞ Ոչ մի ձև ապահովագրված չես դրանից . Բացի ետ ետ գրողնել որ մի քիչ ել խելք ունենա կարա նենց գրի որ իրա համար անհետևանք մնա ետ ամենինչը ...
Ճիշտ չեմ ՞՞
Ընդհանուր առմամբ ոչ մի վատ բան չկա չատ մտնելու մեջ: Պարզապես պետք է մաքրել ինտերնետը այնպիսի չատերից, որոնցում կան այնպիսի թեմաներ, որոնք ուղղակի զզվանք են առաջացնում: Երևի թե եղբայրները չեն ցանկանում, որ իրենց քույրերը մտնեն այդպիսի թեմաներով չատեր:
Մեկը ես կյանքում քրոջս չեմ թողնի մտնի չատ, ու ոչ միայն չատ ...
Ասենք սենց բան ասեմ ..
Եթե մտնումես չատ ընդեղ քեզ կարա գրի ով ուզի , իսկ եթե ետ ուզողը ասենք մեղմ ասած դեբիլա ու ինչ որ անվայելուչ բանա գրում ՞՞ Ոչ մի ձև ապահովագրված չես դրանից . Բացի ետ ետ գրողնել որ մի քիչ ել խելք ունենա կարա նենց գրի որ իրա համար անհետևանք մնա ետ ամենինչը ...
Ճիշտ չեմ ՞՞
Արիստոկրատ ջաաաննն, ու էդպես ինչքան ժամանակ ես պատրաստվում քրոջդ հետ պահել չաթ, ու ոնց որ դու ես ասում՝ ոչ միայն չաթ մտնելուց։ Նախ, արգելքի արդյունքում չաթը կդառնա մղձավանջային երազանք խեղճ երեխու համար, երկրորդ, չգիտեմ քույրիկդ ինչ տարիքի է, բայց հո միշտ կողքիդ չի լինելու ու օգտվելու տնային համակարգչից։ Ուսանող կլինի, դրսից կմտնի ինտերնետ, կավարտի, ինչ որ մի տեղ կաշխատի, հաստատ ամբողջ օրը ինտերնետում կլինի, ինչպես մենք բոլորս։ Բայց դե ուզում եմ քեզ մխիթարել, ոչ մի սարսափելի բան դեռ չի պատահել ոչ իմ հետ, ոչ իմ շրջապատում որևէ մեկի հետ Չաթ մտնելու արդյունքում։
impression
24.07.2008, 11:43

Ասենք նույն տրամաբանությամբ քրոջդ չպիտի թողնես նստի մարշրուտնի, որովհետև մարշրուտկեքում ինչն ա շատ՝ դեբիլիզմը: Չպիտի թողնես գնա խանութ, վաճառողների մեջ էլ դեբիլներ կան, մեկ էլ տեսար մի անվայելուչ բան ասեց: Հավերժ արգելի ընդհանրապես հեռախոսին մոտենալը. մեկ էլ տեսար՝ սխալ զանգած լինեն ու էլի՝ դեբիլի մեկը քրոջդ ասենք ասի "քուրո" և այսպես շարունակ:
չէ, իմ կարծիոքվ ճիշտ չես :)
Ձայնալար
24.07.2008, 11:44
Ես էլ չեմ թողում, որ իմ քուրը չաթ մտնի, տնից դուրս գալուց էլ ականջների մեջ բամբակ եմ դնում, որ հանկարծ փիս-փիս բառեր չլսի: Իսկ թեման, ինչի՞ ա հարցազրույցների բաժնում:

Սարսափելին չգիտեմ, բայց համոզված կարամ ասեմ, որ մոտակա 5 տարվա մեջ չատ չի մտնի, հետո հեչ ել պարտադիր չի, որ ինետից օգտվի . Ինչ որ պետքա չերեզ ինձ կարվի, ես ենքաան մարդ գիդեմ, որ հեչ ել մեր նման սաղ օրը ինետում չի ...
Թեչե ես որ սաղօրը մեջնեմ օգուտս որնա ՞՞
Չե ես իմ կարծիքին կմնամ ...
Չաթ ասիք հիշա :lol
Մի ծանոթ ունեի այսինքն հիմա էլ կա էտ ծանոթը (աղջիկ), որ նոր էինք ծանոթացել չէր ասում որ չաթ ա մտնում :D
Նեուժելի էդքան ամոթ բան ա չաթելը:think
Ես էլ չեմ թողում, որ իմ քուրը չաթ մտնի, տնից դուրս գալուց էլ ականջների մեջ բամբակ եմ դնում, որ հանկարծ փիս-փիս բառեր չլսի: Իսկ թեման, ինչի՞ ա հարցազրույցների բաժնում:
Ճիշտ ես անում, այ ցավդ տանեմ, դրանց տենց ա պետք :D
impression
24.07.2008, 11:46
Չաթ ասիք հիշա :lol
Մի ծանոթ ունեի այսինքն հիմա էլ կա էտ ծանոթը (աղջիկ), որ նոր էինք ծանոթացել չէր ասում որ չաթ ա մտնում :D
Նեուժելի էդքան ամոթ բան ա չաթելը:think
Նայած թե ինչ ես չաթում ;)
:D
Ավելացվել է 52 վայրկյան անց
Ես էլ չեմ թողում, որ իմ քուրը չաթ մտնի, տնից դուրս գալուց էլ ականջների մեջ բամբակ եմ դնում, որ հանկարծ փիս-փիս բառեր չլսի: Իսկ թեման, ինչի՞ ա հարցազրույցների բաժնում:
Բագ, բամբակը լավ ձայնամեկուսիչ չի, անցի բրդին :D Աննա ջան, ներող :D
Արա ամոթ է պետք է համեստ լիենել, պետք չէ չաթվել, թե չէ տանը կմնաք:hands
Ասենք նույն տրամաբանությամբ քրոջդ չպիտի թողնես նստի մարշրուտնի, որովհետև մարշրուտկեքում ինչն ա շատ՝ դեբիլիզմը: Չպիտի թողնես գնա խանութ, վաճառողների մեջ էլ դեբիլներ կան, մեկ էլ տեսար մի անվայելուչ բան ասեց: Հավերժ արգելի ընդհանրապես հեռախոսին մոտենալը. մեկ էլ տեսար՝ սխալ զանգած լինեն ու էլի՝ դեբիլի մեկը քրոջդ ասենք ասի "քուրո" և այսպես շարունակ:
չէ, իմ կարծիոքվ ճիշտ չես :)
Ետ տարբեր բաներ են ... քո ասած ամեն մեկին որ մի անգամ իրանց տեղը ցույց տաս ել չի կրկնվի ... Հետո ինչի մի բանը վատ լինի եթե կարա լավ լինի . Ինետ չմտնելուց հլը ոչմեկ չի մեռել :)
Նայած թե ինչ ես չաթում ;)
:D
Ավելացվել է 52 վայրկյան անց
Բագ, բամբակը լավ ձայնամեկուսիչ չի, անցի բրդին :D Աննա ջան, ներող :D
Լիլ խիղճ ունեցի, գոնե մի քիչ եղանակները փոխվեն նոր։:oy
impression
24.07.2008, 11:53
Ետ տարբեր բաներ են ... քո ասած ամեն մեկին որ մի անգամ իրանց տեղը ցույց տաս ել չի կրկնվի ... Հետո ինչի մի բանը վատ լինի եթե կարա լավ լինի . Ինետ չմտնելուց հլը ոչմեկ չի մեռել :)
մարշրուտկա չնստելուց էլ չեն մեռել ինչքան գիտեմ, ամեն դեպքում, դու խորացի, ասում ես մի անգամ իրանց տեղը ցույց տաս, բլա բլա բլա... հա բայց ամեն օր հո նույն մարդուն չե՞ս հանդիպում, որ մի հատ էլ մատդ թափ տաս վրան, թե՝ ես քեզ արդեն քո տեղը ցույց եմ տվել: :angry բացվում է նոր օր, հանդիպում ես նոր դեբիլների (վսյո տակի օպտիմիստական ստացվեց) :D

ինչի մի բանը վատ լինի եթե կարա լավ լինի :)
Ետ նույն մառշռուտկում դեբիլի կողքը նույն հայողությամբ կարա կարքին մարդ նստի ու ...
Իսկ չատում ՞՞
impression
24.07.2008, 12:02
Ետ նույն մառշռուտկում դեբիլի կողքը նույն հայողությամբ կարա կարքին մարդ նստի ու ...
Իսկ չատում ՞՞
Ես քառասուն տարվա չատ անող եմ և մի պարզ ճշմարտություն գիտեմ... :D
Հա, եղել ա, որ դեբիլներ են գրել, չես պատասխանում, յան են տալիս, եթե էլի են գրում, էնտեղ մի հատ կնոպկա կա, վրան գրած ա բլոկ, նենց հավեսին բան ա, հենց սեղմեցիր, էլ տվյալ մարդանմանը քեզ գրել չի կարողանա:
Ու ասեմ, որ իմ չատային պատմության մեջ դեռ որևէ վնաս չեմ կրել դեբիլներից: Աղջկերք, էս տղաները ձեզ խաբում են, չատը վնաս չի՜ :)

Դե տենց չի ելի ... Ես մեկա իմ կարծիքին եմ ...
Hayk Avetisyan
24.07.2008, 12:04
Նախ ասեմ որ քույրերը պետք է ունենան իրենց սեփական կամքը ու լինեն այքան խելամիտ որ իմանան չատից օգտվեն թե ոչ, եթե լավ եղբայր ես կալանքի տակ մի պահիր քրոջտ հակառակ իրեն կամքին, չթողնելը ուրիշ ա ճիշտ ուղղի ցույց տալը ուրիշ, կարող ես? բացատրիր նրան այն որ ինքը հասկանա ինչից օգտվի և ում հետ խոսա: Ես չեմ ընդունում էն չաթերը որտեղ ով որ պահին ուզում մտնում ա, որ պահին ինչ անուն ուզում դնում ա նույնիսկ չես կարող իմանալ խոսացողը տղայա թե աղջիկ, մի խոսքով անընդունելի ա: Հիմա դուք չաթ ասելով եթե նկատի ունեք նաև icq ն կամ դրա նման մյուս ծրագրերը այ դա նորմալ է զրուցելու համար, քանի որ ում հետ որ խոսում ես քիչ թե շատ գիտես ովա, նախորոք ծանոթացել ես կարքին ֆորումներից մեկում` ասենք akwumb.am ում: Ինչ խոսքը վերաբերում է տղաների զրուցելը աղջիկների հետ` անձամբ ես վարվում եմ աղջիկների հետ այնպես ինչպես կուզենաի մյուս տղաները վարվեին քույրերիս հետ:
impression
24.07.2008, 12:04
Դե տենց չի ելի ... Ես մեկա իմ կարծիքին եմ ...
Շնորհավորում եմ :)
Շնորհավորում եմ :)
Ծնունդը շուտ չեն շնորհավորում . :ok ՞
REAL_ist
24.07.2008, 12:08
այ ձեր ցավը տանեմ ինչ մառշուտկա ինչ բան, չաթում 99 տոկոս տղեքը աղջիկ են կպցնում ու հաստատ ոչ տուն տանելու նպատակով, ու ետ ախպերնել պտի հանգիստ նայի որ քուրը մտնի չատ ետ տղեքի հետ ծանոթանալու?:o
impression
24.07.2008, 12:17
Եկանք հասանք հենց էն հարցին, որին սպասում էի, ճիշտն ասած: Ուրեմն հարցը ոչ թե էն դեբիլներն են, որ ձեր քրոջը մեկ էլ տեսար փիս բաներ գրեցին, այլ էն անվստահությունը, որ ունեք ձեր քույրերի նկատմամբ: :)
Թեման սպառված է, հեսա ուղղությունը կփոխվի:

Ամեն աղջիկ չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի առանց ուղորդվելու ինչ որ մեկի օգնությամբ ... Հետո էլ ինչի համարա անունդ ախպեր, որ ամեն ինչ քուրդ պետքա իրա խելքոv անի ՞՞
impression
24.07.2008, 12:23
Ամեն աղջիկ չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի առանց ուղորդվելու ինչ որ մեկի օգնությամբ ... Հետո էլ ինչի համարա անունդ ախպեր, որ ամեն ինչ քուրդ պետքա իրա խելքոv անի ՞՞
Վերաձևակերպելով տրամաբանությունդ՝ ստանում ենք՝ ախչի՛, խելքն ինչի՞դ ա պետք, եթե ախպեր ունես: Բախտի բերմամբ ես ախպեր չունեմ, դրա համար եմ էսքան խելքիս զոռ տալիս, կներեք:
REAL_ist
24.07.2008, 12:33
Եկանք հասանք հենց էն հարցին, որին սպասում էի, ճիշտն ասած: Ուրեմն հարցը ոչ թե էն դեբիլներն են, որ ձեր քրոջը մեկ էլ տեսար փիս բաներ գրեցին, այլ էն անվստահությունը, որ ունեք ձեր քույրերի նկատմամբ:
Թեման սպառված է, հեսա ուղղությունը կփոխվի:
հա բա վստահությունը ժամանակի հետա գալիս, քանի մի գրամ կասկած կա, որ կարողա խաբվի քուրդ, պետքա դրանից հեռու պահես, ախպերը չպահի էլ ովա պահելու? ստեղ սեփական սխալների վրա սովորելու տարբերակը բացառվումա
Ամեն աղջիկ չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի առանց ուղորդվելու ինչ որ մեկի օգնությամբ ... Հետո էլ ինչի համարա անունդ ախպեր, որ ամեն ինչ քուրդ պետքա իրա խելքոv անի ՞՞
Պատկերացնո՞ւմ ես, քույրդ էլ քո նման մտածի։:D
«Ամեն տղա չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի, պետքա ախբորս ուղղորդեմ։ Էլ ինչի՞ համարա անունս քուր, թե ախպերս ամեն ինչ իրա խելքով պիտի մտածի»։ :D
AristocraT ջան, ինձ թվումա իզուր էս էդ աստիճանի քրոջդ թերագնահատում։ ;)
Եթե մտածում ես, որ ինչ–որ հարցերում անփորձա, կարողա սխալ կողմորոշվի, ապա ավելի լավա լավ խորհուրդ տուր, բացատրի քո իմացածը։ Բայց արգելելով բան դուրս չի գա։ Արգելես տնից ինտերնետ մտնել, ուրիշ միջոցներ կգտնի։ Հո չե՞ս կարող օր ու գիշեր պահակություն անես կամ էլ փակի տակ պահես։
Ընդհանրապես, դաստիարակության հարցում դարերի փորձը ցույց է տալիս, որ արգելելը ոչ մի օգուտ չի տալիս, նույնիսկ հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։
Նենց որ, իմ համեստ կարծիքով ավելի լավա ուղղակի քրոջդ նկատմամբ ուշադիր լինես, անհրաժեշտության դեպքում որպես եղբայր ճիշտ խորհուրդներ տաս, քան թե արգելես։;)
Երկնային
24.07.2008, 15:35
չէ, լուրջ, ես սենց բան չէի սպասում…
Անվստահություն ու թերագնահատում սեփական քրոջը, դաժան ա… էդ ո՞նց ստացվեց, որ իրենից ավելի խելացի ստացվեցիք, չեմ հասկանում… :)
այ մարդ, չաթ ա էլի, եթե ձեր քույրիկը «կպնող» չի, հաստատ չի կպնի :P իսկ եթե «կպնող» ա, փողոցում էլ կկպնի էն տղային, որ իրան «հաստատ ոչ տուն տանելու նպատակով» ա կպցնում… :D
Ես ինքս հենց Չաթ որ ասեմ սուտ կլինի, բայց ԱյՍյՔյու ու նպանատիպ Չաթ անելու համար նախատեսված ծրագրերից օգտվում եմ, ու դեռ ոչ մի դեբիլիկ ինձ չի գրել… ;)
Ի դեպ, էդ ծրագրերից օգտվել ինձ սովորեցրել ա քեռուս տղան, որը որ ինձանից տասնհինգ տարի մեծ ա, իսկ դուք իրանից ավելի բիձայավարի եք ստեղ խոսում…
ես էլ եմ երկար ժամանակ չատ մտել, ու եղբայրս էլ դեմ ա եղել, բայց հարգել ա իմ ազատ կամքը, ու լիքը դրական կողմեր էլ ա ունեցել չատը ինձ համար.… Ու մինչև ինքս չատից չհոգնեցի ու ինչ- որ տեղ հիասթափվեցի, ոչ մեկը չկարողացավ ստիպել ինձ չատ չմտնել
REAL_ist
24.07.2008, 17:56
չէ, լուրջ, ես սենց բան չէի սպասում…
Անվստահություն ու թերագնահատում սեփական քրոջը, դաժան ա… էդ ո՞նց ստացվեց, որ իրենից ավելի խելացի ստացվեցիք, չեմ հասկանում… :)
այ մարդ, չաթ ա էլի, եթե ձեր քույրիկը «կպնող» չի, հաստատ չի կպնի :P իսկ եթե «կպնող» ա, փողոցում էլ կկպնի էն տղային, որ իրան «հաստատ ոչ տուն տանելու նպատակով» ա կպցնում… :D
Ես ինքս հենց Չաթ որ ասեմ սուտ կլինի, բայց ԱյՍյՔյու ու նպանատիպ Չաթ անելու համար նախատեսված ծրագրերից օգտվում եմ, ու դեռ ոչ մի դեբիլիկ ինձ չի գրել… ;)
Ի դեպ, էդ ծրագրերից օգտվել ինձ սովորեցրել ա քեռուս տղան, որը որ ինձանից տասնհինգ տարի մեծ ա, իսկ դուք իրանից ավելի բիձայավարի եք ստեղ խոսում…
աչկիս տարբեր բաների մասին ենք խոսում:) չատ որ ասվումա, ես օրինակ ի նկատի չունեմ ետ ծրագրերից մեկի օգտագործումը, այլ ինտերնետով ծանոթությունները, թե չե ծանոթների հետ խոսալը ետ չեղավ չատ անել, ձևերը կասենք նենց կխոսա որ կողից ոչմեկ չի էլ կարանա գրի վաբշե ուր մնաց նիտո բաներ գրի
Hayk Avetisyan
24.07.2008, 19:39
Անդրադառնամ թեմայի բուն իմաստին: Քույրը չպետք է նստի այդպիսի չաթեի դիմաց, որովհետև չաթով խոսացող աղջկան մենակ կարան գրավեն դատարկ քաղցր խոսքերով, ստից փիլիսոփայություններով, ու դրանցից լավ զգացող աղջինրն էլ դուք մտաքեք թե ինչ բնավորություն կունենան: Փորձի համար մի անգամ մտել էի love.am ու հիսաթափվել էի կներեք արտահայտությանս այդտեղի որոշ աղջիկների գռեհկաբանությունից: Էնքան ավելի օպտիմալ շփումների ձևեր կան հիմա~ : Ակումբ, ծանոթների ծանոթներ համադասարանցիներ սայթում և այլն, տեսնել միմյանց հետաքրքրությունները, գտնել ընդհանուր բաներ, ի վերջո քիչ թ շատ ճանաչել նոր եթե կարք կա զրուցել հաղորդակցման այլ միջոցներով: Իմ քույրերը կյանքում ձեր ասած չաթը չեն մտել չենել մտնի, բայց ես իրանց չեմ արգելում օգտվեն facebook ից, հարգելի տղաներ, քրոջը թողնել բաղտի քմահաճուքին դաելա ծայրահեղություն, քրոջ ամեն մի քայլը կարգադրելն ու հրամայելնել ա ծայրահեղութուն: Այսքանը:
impression
24.07.2008, 20:38
Թե ես փոքր ժամանակ ի՜նչ էի էշ-էշ դուրս տալիս՝ մամ, ապերիկ եմ ուզում: :D
Janita Hero
24.07.2008, 21:35
տենաս մեր ակումբում «քարե դար» անունով մի հատ բաժին չկա՞ շիֆթ անենք էս թեման Էնտեղ, ;) :D
Էս մեր թառլան impressionն էլ մենակով դուրս ա եկել անկառավարելիի դեմ :D:D:D:D
է Լիլ ջա~ն, ինչքան ասես, մեկա անուղղելի հասարակության ստվար զանգվածներ դեռ շարունակելու են սղոցաբանական աշխատանքները քույրերի հանդեպ և հակառա~կը……
Հա ինչ անեմ թե օֆֆտոպ եղավ……ասեցի ինչ մտածեցի……
Lapterik
24.07.2008, 22:39
:angryՉի կարելի,որ քույրը չատ մտնի, բայց կարելի ա, որ դուք Ձեր ընկերուհուն չատերից գտնեք:angry:angry:angry
Հազար տեսակ չատեր, հազար տեսակ չատային մակարդակներ, ընտրիր էն, որը համապատասխանում ա Քեզ: Ես համոզված եմ, որ աղջկանից ա գալիս, իրան ինչ կգրեն, ոնց կգրեն ու ինքը ում հետ կխոսա (ու էտ մենակ ինետին չի վերաբերվում), էնպես որ հետևությունները թողնում եմ...
Հա դե կարգին աղջիկը կյանքում չատ չի անի :apeape :D:D
Նախ ասեմ որ քույրերը պետք է ունենան իրենց սեփական կամքը ու լինեն այքան խելամիտ որ իմանան չատից օգտվեն թե ոչ, եթե լավ եղբայր ես կալանքի տակ մի պահիր քրոջտ հակառակ իրեն կամքին, չթողնելը ուրիշ ա ճիշտ ուղղի ցույց տալը ուրիշ, կարող ես? բացատրիր նրան այն որ ինքը հասկանա ինչից օգտվի և ում հետ խոսա: Ես չեմ ընդունում էն չաթերը որտեղ ով որ պահին ուզում մտնում ա, որ պահին ինչ անուն ուզում դնում ա նույնիսկ չես կարող իմանալ խոսացողը տղայա թե աղջիկ, մի խոսքով անընդունելի ա: Հիմա դուք չաթ ասելով եթե նկատի ունեք նաև icq ն կամ դրա նման մյուս ծրագրերը այ դա նորմալ է զրուցելու համար, քանի որ ում հետ որ խոսում ես քիչ թե շատ գիտես ովա, նախորոք ծանոթացել ես կարքին ֆորումներից մեկում` ասենք akwumb.am ում: Ինչ խոսքը վերաբերում է տղաների զրուցելը աղջիկների հետ` անձամբ ես վարվում եմ աղջիկների հետ այնպես ինչպես կուզենաի մյուս տղաները վարվեին քույրերիս հետ:
Ապե՜ր դրա համար ես ԱՅՍԻՔՅՈւում իմ հետ խոսու՞մ... :D:D .. դե ԱՅՍԻՔՅՈՒՆԵՐՈՒՄ կարգին աղջիկ չկա մենակ կարգին տղեքն են :hands:D:D
Անդրադառնամ թեմայի բուն իմաստին: Քույրը չպետք է նստի այդպիսի չաթեի դիմաց, որովհետև չաթով խոսացող աղջկան մենակ կարան գրավեն դատարկ քաղցր խոսքերով, ստից փիլիսոփայություններով, ու դրանցից լավ զգացող աղջինրն էլ դուք մտաքեք թե ինչ բնավորություն կունենան: Փորձի համար մի անգամ մտել էի love.am ու հիսաթափվել էի կներեք արտահայտությանս այդտեղի որոշ աղջիկների գռեհկաբանությունից: Էնքան ավելի օպտիմալ շփումների ձևեր կան հիմա~ :
Այստեղ կարող է լինել նաև ձեր գովազը
Ակումբ, ծանոթների ծանոթներ համադասարանցիներ սայթում և այլն, տեսնել միմյանց հետաքրքրությունները, գտնել ընդհանուր բաներ, ի վերջո քիչ թ շատ ճանաչել նոր եթե կարք կա զրուցել հաղորդակցման այլ միջոցներով: Իմ քույրերը կյանքում ձեր ասած չաթը չեն մտել չենել մտնի, բայց ես իրանց չեմ արգելում օգտվեն facebook ից, հարգելի տղաներ, քրոջը թողնել բաղտի քմահաճուքին դաելա ծայրահեղություն, քրոջ ամեն մի քայլը կարգադրելն ու հրամայելնել ա ծայրահեղութուն: Այսքանը:
Առաջի բառը լրիվ ուրիշ բան էր կարդացել :D:D
Լավ հիմա մի քիչ էլ թեմայով գրեմ... :oy
Դե իրականում Չատի մեջ ոչ մի բոբո բան էլ չկա :oy Ու հաստատ ես իմ Քույրերին վստահում եմ որ էնքան խելք ու շնորք ունեն որ ում հետ պետքա նրա հետ խոսան ու ոնց պետքա նենց էլ խոսան... :oy
Բայց դե որ տենում եմ ասենք քուրս ադնակլասսնիկիյա մտել ակամայից գժվոււմ եմ :oy:oy
Եսիմ Ենթագիտակցորեն :D
Երևի կոմպին եմ խանդում :esim :D:D
Ինչևէ.. Էսօրվա դրությամբ Ինտերենտը ընենց բանա որ առանց դրա հաստատ չէր լինի..
Ու եթե մարդը ինչոր ժամանակակից մասնագիտությունա ունենալու հաստատ մի օր ինտերնետի հետ շփվելուա/Չէ այ մարդ կոշկակարը ժամանակակից չի :D/ ... Ու եթե գոնե մինիմալ օգտվել իմանա իրան շա՜տ օգուտա.. դրա համար էլ թող մտնի ինտերնետին սովորի.. թեքուզ ձեռի հետ էլ չատ անի ...
Hayk Avetisyan
24.07.2008, 23:19
Հա դե կարգին աղջիկը կյանքում չատ չի անի :apeape :D:D
իմ icq ի մեջ աղջիկներ ել կան , քո հետ խոսալը համարում ես թե դու դրանց թվի մեջես մտնում ուրեմն :D :D :D
իմ icq ի մեջ աղջիկներ ել կան , քո հետ խոսալը համարում ես թե դու դրանց թվի մեջես մտնում ուրեմն :D :D :D
Չէ.. :P... Բյաց էտ թեմայի հետ կապ չուներ ;)
Որոշել էի թեման կարդալ ու արտահայտել կարծիքս այս հարցի շուրջ, բայց մի երկու գրառում կան թեմայում, որ հենց աչքովս ընկան, զգացի, որ դրանց հեղինակների հետ էս հարցը քննարկելն անիմաստա, ասեմ ավելին` բանավեճը կարող է տեղափոխվել անձնական վիրավորանքների: Նենց են կարդում-կարդում ու հանկարծ մի հատ մեծամիտ մենախոսությամբ հանդես գալիս, որ թվում ա թե վերևից ընկան: Չէ՛, խոսքս ամենևին երկնքին չէր վերաբերվում, ավելի ցածր, ասենք` պատից:
ChildOfTheSky
24.07.2008, 23:54
Չաթը իրենից բացարձակապես վատ բան չի ներկայացնում: Եթե այնուամենայնիվ որևէ չաթում առկա է բացասական մթնոլորտ, ապա դա գալիս է չաթ անողներից, առաջին հերթին տղաներից, որոնց մեծ մասը չաթում աղջիկ ա կպցնում: Մտեք ցանկացած ինտերնետ ակումբ և կտեսնեք այդ ակումբի մի քանի մշտական հաճախորդի, որ դժվար թե կյանքում մի անգամ ռեալում աղջիկ խոսացրած լինեն(էլ չեմ ասում կպցնելու մասին): Ահա այսպիսի երևույթները ու մի քանի տասնյակ մանրապճեղներ իրենց ժամանակի զգալի մասն անց են կացնում չաթերում: Ահա այսպիսինների պատճառով է, որ նախորդ որոշ գրառումների հեղինակներ դեմ են աղջիկների չաթ մտնելուն:
Չաթը վիրտուալ շփման շատ հարմար միջոց է տղաների և աղջիկների համար: Դեմ լինել աղջիկների չաթ մտնելուն նշանակում է ընդհանրապես դեմ լինել չաթերին, քանի որ մենակ տղաներով չաթ անելը կդառնա myhayastan.am: Եկեք առաջին հերթին մենք չաթերը պահենք մաքուր, որ հարց չծագի աղջիկներին այնտեղ թողնելու կամ չթողնելու:
Հ.Գ. Աղջիկների չաթ անելը նմանեցնում եմ աղջիկների հետ կապված մի քանի բաների հետ՝ դիսկո գնալ, կարճ յուբկա հագնել, 10-ից հետո տուն գալ, մատուցողուհի աշխատել … , այս ամենը ժամանակին հասարակության լայն շրջանակներում աղջկան ոչ վայել էր համարվում. ժամանակները փոխվում են:
Հ.Գ.2. Չաթ արեք, ծանոթացեք, բազմացեք: :P
ցանկացած ինտերնետ ակումբ և կտեսնեք այդ ակումբի մի քանի մշտական հաճախորդի, որ դժվար թե կյանքում մի անգամ ռեալում աղջիկ խոսացրած լինեն(էլ չեմ ասում կպցնելու մասին): Ա
Ստորագրում եմ
Պատկերացնո՞ւմ ես, քույրդ էլ քո նման մտածի։:D
«Ամեն տղա չի որ կարումա ճիշտը սխալից տարբերի, պետքա ախբորս ուղղորդեմ։ Էլ ինչի՞ համարա անունս քուր, թե ախպերս ամեն ինչ իրա խելքով պիտի մտածի»։ :D
AristocraT ջան, ինձ թվումա իզուր էս էդ աստիճանի քրոջդ թերագնահատում։ ;)
Եթե մտածում ես, որ ինչ–որ հարցերում անփորձա, կարողա սխալ կողմորոշվի, ապա ավելի լավա լավ խորհուրդ տուր, բացատրի քո իմացածը։ Բայց արգելելով բան դուրս չի գա։ Արգելես տնից ինտերնետ մտնել, ուրիշ միջոցներ կգտնի։ Հո չե՞ս կարող օր ու գիշեր պահակություն անես կամ էլ փակի տակ պահես։
Ընդհանրապես, դաստիարակության հարցում դարերի փորձը ցույց է տալիս, որ արգելելը ոչ մի օգուտ չի տալիս, նույնիսկ հաճախ հակառակ ազդեցությունն է ունենում։
Նենց որ, իմ համեստ կարծիքով ավելի լավա ուղղակի քրոջդ նկատմամբ ուշադիր լինես, անհրաժեշտության դեպքում որպես եղբայր ճիշտ խորհուրդներ տաս, քան թե արգելես։;)
Իմ ասածի լրիվ հակառակն ես գրել ու մի հատ ել դեմից գրել ես նույն տրամաբանությամբ ... :) Ոչինչ ՞՞
Հետո ես չեմ ասում արգելել ... Պատկերացրու ես իմ վարքով եսքան ժամանակ ենքան եմ կարացել, որ ինքը չի գա ինձ ասի ուզում եմ չատ մտնեմ ... Ու հաստատ ինքը չի ել ուզի ...
Ու ես ընդհանրապես ել չեմ կարծում, որ ինքը դրա համար ինչ-որ բանից զրկվում ա .
Ինչ ել լինի էս հարցում ես կմնամ իմ կարծիքին ...
Շատ ցավալի է, որ մեր տղաները նման վատ կարծիք ունեն հայ աղջիկների, ավելի կոնկրետ իրենց քույրերի մասին, ախր մենք էլ ենք չէ մարդ,:angry հո բանտում չենք փակված, տղաներ......:angryԵս մտածում եմ, որ հայկական անխտիր բոլոր չատերը աղբ են, բայց արտասահմանյան չատերը շատ լավն են, այնտեղ այնքան հետաքրքիր անձնավորություններ կան, ուղղակի հետները պետք է անգլերեն խոսել........:B:okԴուք բոլորդ ձեր քույրերին նկարագրում եք ինչպես անուղեղ փոքրիկ տիկնիկների, բայց երբ տեղը գալիսա, լավ էլ կարող եք գովել ու ասել, որ իրանից լավը չկա, չէ........:oyԱղջիկը ինքն է որոշում ում հետ խոսի, իսկ ում հետ`ոչ: Ու եթե աղջիկը գոնե մի քիչ մակարդակ ունի, նա իմ կարծիքով քաղցր խոսքերին և խոստումնալից մականունների վրա ուշադրություն չի դարձնում, այլ խոսում է նրանց հետ, ում հետ հաճելի է..........:love
Տղաներ ջան, մի թերագնահատեք ձեր քույրերին..........;)
P.S. Ինչ լավա, որ ես հարազատ եղբայր չունեմ, ջան......:P
P.S. Ինչ լավա, որ ես հարազատ եղբայր չունեմ, ջան......
իսկ ոմանք երազում են հարազատ եղբայր ունենալ
հետաքրքիր թեմա ստացվեց
ոնց քցում-բռնում եմ, բոլորդ էլ ճիշտ եք :pardon
Բայց ես որ ըլնեի, կհետևեի, որ իմ քուրը չատ չմտներ:
Թող մի երկու անգամ մտներ, տենար ինչ մակարդակ ա, բայց որ չհամոզվեր, էլի մտներ, կարգելեի:
Ավելի շատ երևի տղաներից ա գալի: Երևի մտածում են, որ եթե աղջիկ ա չատ մտնում, ուրեմն տղու կարիք շատ ունի, որ տենց հուսահատ քայլի ա դիմել (թե չէ, հազար ձև կա մաքուրով ընգերություն անելու :apeape), ուրեմն "կպնովի ա", ուրեմն իրա ներկայությամբ կարելի ա ամեն ինչ գրել:
Ասենք, եթե մի անգամ մտնում ա աղջիկը, տենում ա մտնելու տեղ չի, դուրս ա գալի, էտ հլա մի բան էլ գովելի ա: Կամ որ կարգին տեղեր ա մտնում (ասենք, ICQ ա, համադասարանցիներ ա (ըտեղ արխային. մի հատ կարգին նկար ես դնում, տղեքը տենում են "մաքուր" աղջիկ ես, չեն "կպցնում"), կամ MSN ա կամ մի ուրիշ բան ա), էտ հեչ: Բայց որ ասենք պարբերաբար մտնում ա մեր հայկական չատերը, լավ չի:
էն ձեր ասած մարշուտնին չպետք ա համեմատել չատի հետ, որովհետև էտի, էտ նույն չատ մտնող տղաների մտածելակերպով, հասարակական տրանսպորտ ա, ամեն տարիքի մարդիկ էլ կան մեջը, դրա համար էլ ամոթ ա մարշուտկեն chat-room սարքելը: Թե չէ, եթե ասենք ավտոբուս ա, մեջը ջահելներով տեղ են գնում, սաղ իրար անծանոթ են, աղջիկ տենան, կդառնա չատի նման մի բան: Դրա համար, նույն ձևով, ես իմ քրոջը չէի թողա, ասենք, մենակով ճամբար գնար անծանոթների հետ, մանավանդ եթե մի քանի օրով ա գնում:
Ավելացվել է 3 րոպե անց
Ես մտածում եմ, որ հայկական անխտիր բոլոր չատերը աղբ են
այ ապրես :ok
Աղջիկը ինքն է որոշում ում հետ խոսի, իսկ ում հետ`ոչ: Ու եթե աղջիկը գոնե մի քիչ մակարդակ ունի, նա իմ կարծիքով քաղցր խոսքերին և խոստումնալից մականունների վրա ուշադրություն չի դարձնում, այլ խոսում է նրանց հետ, ում հետ հաճելի է..........:love
սրա հետ էլ եմ համաձայն ;)
Ուլուանա
26.07.2008, 02:04
P.S. Ինչ լավա, որ ես հարազատ եղբայր չունեմ, ջան......:P
Ինչ լավ ա, որ հարազատ եղբայր ունեմ, բայց երբեք նման հարցեր չեն ծագել՝ չաթ մտնել–չմտնելու հետ կապված... :'
Կյանքումս երկու անգամ եմ չաթ մտել, ընդ որում նույն չաթը. Skiz.am–ն էր կարծեմ։ Էդ ժամանակ դեռ Ակումբը չկար, Surprise ֆորումում էինք, որի համարյա բոլոր անդամները մտնում էին էդ չաթը։ Մեկ էլ մի օր Artgeo–ն ինձ ու Chuk–ին «տարավ» էդ չաթը, ես առաջին անգամ էի չաթ մտնում, կարծեմ Չուկն էլ, հիմա մտել ենք, գլուխներս պտտվում ա :{, ոնց որ գժանոց լիներ :D, էդ պահին բոլոր օնլայն մարդիկ մեր ֆորումի անդամներն էին, ու բոլորը միանգամից վրա տված բաներ են գրում, բայց չէինք հասցնում կարդալ, հետևել, մինչև մեկին պատասխանում էինք, էդ գրածն արդեն պատմություն էր դառնում, մի խոսքով՝ մի քիչ հետո ես էլ, Չուկն էլ գլուխներս բռնած դուրս փախանք էդ գժանոցից։ :D Դրանից հետո մեկ էլ մի անգամ եմ մտել ու վերջ։ Ես ուղղակի զգացի, որ հաղորդակցության էդ տեսակն իմը չի, էդ տեմպն ու դրան համապատասխան լրջության ցածր մակարդակն անձամբ ինձ դուր չի գալիս, բայց մարդ կա, գուցե մտնում, լիցքաթափվում է էնտեղ, ի՞նչ իմանամ։ Ես որ միայն հոգնեցի, որովհետև ավելի լուրջ ու հանգիստ պայմաններում եմ սիրում զրուցել մարդկանց հետ, ընդ որում ամեն մեկի հետ առանձին, ոչ թե խմբովի։
Բայց որ կարդում եմ ոմանց նկարագրությունները չաթերի մասին, կարծես անառականոցների մասին խոսելիս լինեն։ :o Պարզ է, որ ամեն տեղ էլ ամեն տեսակի մարդիկ հանդիպում են, չաթե՞րն են, որ պիտի մարդուն շեղեն ճշմարիտ ուղուց։ :'
Մոտ 3 տարի է ՝չեմ օգտվել Chat-ից, ուստի հիմա չգիտեմ՝ ինչ վիճակ է և այլն: Բայց ժամանակին ընկերուհուս հետ Chat-ի միջոցով էի զրուցում՝ մոտ 1 տարի/դե էն ժամանակ icq-ի մասին ով էր լսել. ասենք, հիմա էլ որ լսել եմ, չեմ կարողանում միացնել օգուտն ինչ/: Ասեմ, որ եղբայրս դրա մասին գիտեր, ու դեմ էլ չէր, քանի որ ինքը ինձ շատ լավ ճանաչում ու վստահում է: Մի բան ասեմ, վերևում խոսվեց այն մասին, որ ամեն տեսակի մարդ հանդիպում է այդտեղ, դե կներեք, ուրեմն կարող եք շատ հանգիստ ձեր քույրերին թույլ չտալ գնալ համալսարան, որովհետև կուրսում միջինը 50 հոգի են, որից կեսը շատ պատահական է հայտնվել այդտեղ, ու մեղմ ասած, այնպիսի բառապաշարով է շփվում ոմանց հետ, որ... Բայց մի քանի հոգու հետ էլ շատ նորմալ, մարդավարի: Այսինքն, դիմացինից շատ բան է կախված: Լավ, սա որպես լիրիկական շեղում, անցնեմ էլի թեմային: Այդ մեկ տարվա ընթացքում ձեռք բերեցի 3 շատ լավ ընկերներ, բարելավեցի թուրքերենիս մակարդակը: մարդու հենց առաջին բառերից կարող ես պատկերացում կազմել նրանց մասին, ու ինքդ քեզ համար որոշել՝ շփվես, թե ոչ: Ու շատ ուրախ եմ, որ այդ մարդկանց հետ շփվել եմ, ու շատ բան եմ սովորել նրանցից/կարդում էինք ինչ-որ նյութ, և վերլուծում. 3ս էլ համարյա նույն մասնագիտությունն էինք ուսումնասիրում՝ տարբեր երկրներում/: հիմա էլ կա շփումը՝ մեյլով:
Հ. Գ. Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս գրառումը կատարել եմ լրիվ սթափ ուղեղով, և հստակ գիտակցում եմ, որ այս գրառումից հետո իմ շանսերը «Անհրաժեշտ է ընկերուհի» թեմայում առկա և հետագայում գրվելիք հայտարարություններում անցնելու, «Իմ մեծ, չաղ, հայկական հարսանիք» հաղորդաշարում հայտնվելու հավանականությունը հավասարվում է 50տոկոսի:
impression
30.07.2008, 23:57

էսքան մասը ոնց որ կտակ լիներ :D:D
չէ, կարծում եմ՝ շանսերդ ավելի մեծ են, դե ոնց որ ասեցիր՝ ահագին ժամանակ է՝ չես չատում: :8
էսքան մասը ոնց որ կտակ լիներ :D:D
չէ, կարծում եմ՝ շանսերդ ավելի մեծ են, դե ոնց որ ասեցիր՝ ահագին ժամանակ է՝ չես չատում: :8
Է, impression ջան, ինչ իմանասմ՝ ճակատագրումս ինչա գրած, բոլորս էլ գնալական ենք, ասեցի՝ գրեմ, կտակա էլի: Դե Հ. Գ.-ն շանսերս մեծացնելու համր էլ գրել եմ, մեկ էլ տեսար՝ աշխատեց :D