Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Անքնություն



KT'
24.07.2008, 00:38
Տարբեր ժամանակներ
Անքնություն

Մեկն աղբը խնամքով դասավորել էր տոպրակի մեջ: Գիտե՞ս, որ աղբի տոպրակներն էլ են աղբից սարքում: Աղբն աղբե տոպրակում: <<Նմանն զ’նմանին գտանե>>..
<<Պոլիեթիլենային թաղանթ>>… ինչպիսի~ հիմարություն…
Մի շուն դեղնած ատամներով գրկեց այդ <<թաղանթն>> ու թռավ: Մնացած շներն էլ հետևից: Մթի մեջ նրանց ատամները չերևացին, բայց ես տեսա, որովհետև գիտեի, որ դեղնած են: Ինչ գտնում` ուտում են: Եթե բան չեն գտնում իրար են ուտում: Մեկն էլ պատուհանիս տակ ոռնում էր: Գնաց ինքն էլ խառնվեց իր նմաններին, ու մի տոպրակ աղբի համար իրար գզեցին: Հետո աղբը գզեցին: Աղբամանը տակնուվրա արեցին: Առավոտն էն պապիկը կգա, կչարչարվի, որ շշերը հանի աղբամանից: Իմ պատուհանից լավ չէր երևում դիմացի շենքի կողքի ծառը, բայց նկատեցի, որ ծառի տակ մարդ կա: Տարօրինակ դիրքով էր նստած: Ինձ թվաց մտածում է: Չէ, ինձ թվաց գոռում է. <<Ու՞ր ես, Աստվա~ծ: Ե՞րբ կորցրի քեզ: Որտե՞ղ կորցրի: Հա~: Հարբել էի: Կորցրի: Դու է՞լ ես հարբած: Ով գիտի, ո~ր բարում ես նստած խմում…>>
Բայց իրոք` որտե՞ղ էր նրա Աստվածը, ո՞վ էր նրա Աստվածը:
Դիմացի շենքի լույսերից մեկն էլ հանգավ: Ընտանիքը քնեց: Ընտանիք բառի վրա երկար մտածեցի: Դու էլ մտածիր: Եթե գտնես, որ մտածելու բան չունես, ուրեմն քեզ կարելի է կամ նախանձել, կամ ցավակցել:
Բայց էս ի՞նչ գոռոցներ են... Աղջի՞կ է: Մի սովորական տասնհինգամյա աղջիկ: Հորը խնդրեց, որ դիսկոտեկ գնա: Մինչև կեսգիշեր վերադառնալու խոստումն արդեն չորս ժամ էր` դավաճանված էր… Խեղճ հայրը չիմացավ, թե ոնց հասավ իրեն անծանոթ, օտար վայրը, գտավ իր` <<վիրավորված ինքնասիրությամբ>> աղջկան ու վերադարձավ: Էլ ի~նչ երթևեկության կանոններ, ի~նչ զգուշություն: Մայրն էլ տանն է սպասում… Դիմացից եկող մեքենան էլ սխալ էր մտել փողոց…
Չէ: Բան չպատահեց: Ի նկատի ունեմ վթարը: Իսկ ընդհանրապես` շատ բան էր պատահել: Օրինակ դիմացից սխալ եկող մեքենայի վարորդը կազինոյում վերջին փողերն էր տարվել: Վերջին ասելով` երևի պատկերացրեցիր գրպանի վերջին փողերը: Ոչ: Վաճառված տան վերջին փողերը… “Իսկական տղամարդը պետք Է ծառ տնկի, տուն կառուցի…” : Ինչ որ մեկը կասկածո՞ւմ է նրա տղամարդկությանը: Իհարկե` ո~չ: Իր կյանքն Է: Ինչ կուզի` կանի: Իր տունն է: Կուզի` կվաճառի, կուզի` կնվիրի: Իր երեխաներն են: Կուզի` կպահի, կուզի …. Ահա իսկական տղամարդը: Նա է ընտանիքի ղեկավարը:
Աստված իր արտաքինով ստեղծեց մարդուն…
Ղեկին նստած այս իսկական տղամարդը` իր չսափրված դեմքով, ծռված ողնաշարով, շուրթերի ձախ կողմից հոսող գարեջրով, չարությունից պայթող աչքերով հակառակն էր ապացուցում:
Ի~նչ գիշեր է: Մի՞թե բոլորը դժբախտ են… Չէ:

Մայթին կանգնած անբարոյականների անառակ ժպիտներն ինչ-որ անորոշ ազդեցություն էին գործում, որն իրականում գուցե այնքան էլ անորոշ չէր: Պարզապես կանոնները խախտած երկու վարորդները վախեցան որոշակիորեն պատկերացնել այդ ազդեցությունը: Հոգու խորքում ամեն մեկը թաքուն մտածեց` մի կողմ դնել բոլոր խնդիրները… Հաջորդ պահին նրանք ցանկացան նույնքան անառակ, նույնքան ուրախ, նույնքան երջանիկ, նույնքան անզգա լինել կյանքի հանդեպ, որքան այդ մշտական ժպտացող թռչնակներն էին:
Բայց քանի~ լիտր արցունք էր թաքցնում այդ կես գրամանոց ժպիտը: Գեղեցիկ ժպիտ էր: Արդեն հազար հոգու նվիրված ժպիտ էր: Դեռ հազար հոգու էլ նվիրվելիք ժպիտ էր…
“Վիրավորված ինքնասիրությամբ աղջիկը”, “Խելագար Հայրը”, “Իսկական Տղամարդը” ու էլի մի քանիսն էլ այդ վարկյանին գողացան կամ նվեր ստացան մի-մի կտոր այդ ժպիտից ու գնացին…ո՞ւր…
Իմ լուսամուտից երևացող տեսարանն արդեն փոխվել էր: Չէի նկատել, որ ծառի տակ Աստծուն հայհոյողն արդեն քնել է, լուսինն արդեն զիջում է արևին, շներն աղբի մոտից հեռացել են… Գիտե՞ս` նույնիսկ այն պապիկն էր եկել աղբը քանդելու: Ասում էի չէ, որ կգա… Երևի նա էլ մի օր պատուհանից նայել է բակին, փողոցին, ու քունը չի տարել:
Մի օր էլ անցավ: Գլորվեց գնաց դարսվեց այն կույտին, որի ներքևի շերտն արդեն հողին է ձուլվում, մոռացության հողին: Այս օրն էլ գնաց նրանց ձուլվելու, գտնելու իր նմաններին:
Ես վաղ արթնացա: Լվացվեցի ու մոռացա գիշերվա դեպքերն ու մտքերս: Իսկ հիմա նորից հիշել եմ: Ինչո՞ւ…
2005 july

Ծով
29.07.2008, 13:01
ՀԱրգանքներս:) երկար ժամանակ է, ինչ ակումբում ոչինչ չեմ կարդացել, բայց առաջին տողից , ինչպես ասում են, տարավ....
ՊԱրԶ ԼԱԿՈՆԻԶՄԻ ՄԵջ այսքան խորություն:)
իսկապես շատ պատկերավոր էր...


Մթի մեջ նրանց ատամները չերևացին, բայց ես տեսա, որովհետև գիտեի, որ դեղնած են:
արժեր չքնել;)
Հ.Գ. Սպասում եմ հաջորդ ստեղծագործություններին:)

Chuk
01.08.2008, 00:59
Վաղուց ակումբում տեղադրված գրական ստեղծագործությունները չեմ կարդում... չգիտեմ, այդքան ժամանա՞կ չունեմ, թե՞ երբեմն վախենում եմ հիասթափվելուց:

Alize'e-ն խորհուրդ տվեց, բացեցի, կարդացի:
Մտքերի գեղեցիկ շարադրում, այնքան կենդանի, որ կարդացողին երբեմն մտածել ես տալիս. քո՞ գրածն է կարդում, թե աչքերը փակել ու ինչ-որ պատկեր է տեսնում:
Իսկապես խորն էր: Կենդանի կյանքի կենդանի նկարագիր:

Վարպետ
01.08.2008, 01:04
Որ չբացատրեմ, թե ինչու էս ստեղծագործությունը ահավոր շատ դուրս եկավ, հեղինակը չի նեղանա չէ, hուսամ?:)

Երկնային
01.08.2008, 02:02
Շատ խատկերավոր էր… կյանքը…
ապրես…

KT'
04.08.2008, 17:48
Շնորհակալ եմ...
Ինձ համար այնքան հեշտ է մտքեր տալը...
Հատկապես երբ ինչ-որ մեկը պատրաստ է վերցնել
իհարկե չեմ նեղանա, շնորհակալ եմ, որ կարդացիր...
Ես էլ երբեմն կասկածում եմէ գրել եմ ինչ մտածում եմ, թե՞ ուղղակի պատկերացրել եմ, որովհետև գրելու ժամանակ չեմ զգում, որ գրում եմ, մենակ տեսնում եմ։
Բարդ ստացվեց...
Լավ եմ զգում հիմա, որովհետևինչ տեսել եմ կարողացել եմ ցույց տալ. գոնե մի քիչ...

Մեղապարտ
04.08.2008, 19:21
Մեկն աղբը խնամքով դասավորել էր տոպրակի մեջ: Գիտե՞ս, որ աղբի տոպրակներն էլ են աղբից սարքում: Աղբն աղբե տոպրակում: <<Նմանն զ’նմանին գտանե>>..
<<Պոլիեթիլենային թաղանթ>>… ինչպիսի~ հիմարություն…
Մի շուն դեղնած ատամներով գրկեց այդ <<թաղանթն>> ու թռավ: Մնացած շներն էլ հետևից: Մթի մեջ նրանց ատամները չերևացին,( չերևացին նշանակում է դու չտեսար) բայց ես տեսա, որովհետև գիտեի փոխել ՝(հաստատ գիտեմ), որ դեղնած են: Ինչ գտնում` ուտում են: Եթե բան չեն գտնում իրար են ուտում(կռծում).....
Մեկն էլ պատուհանիս տակ (պարապ)ոռնում էր,
(չդիմացավ)գնաց ինքն էլ խառնվեց իր նմաններին, (որոնք) մի տոպրակ աղբի համար իրար (գզռտում էին)գզեցին: Հետո աղբը գզեցին, աղբամանը տակնուվրա արեցին:Առավոտն էն պապիկը կգա, կչարչարվի, որ շշերը հանի աղբամանից,(շները շշեր չեն հավագում իսկ պապիկն էլ կերակուր):
Իմ պատուհանից լավ չէր երևում դիմացի շենքի կողքի ծառը, բայց նկատեցի, որ ծառի տակ մարդ կա: Տարօրինակ դիրքով էր նստած: Ինձ թվաց մտածում է: Չէ, ինձ թվաց գոռում է. <<Ու՞ր ես, Աստվա~ծ: Ե՞րբ կորցրի քեզ: Որտե՞ղ կորցրի: Հա~: Հարբել էի: Կորցրի: Դու է՞լ ես հարբած: Ով գիտի, ո~ր բարում ես նստած խմում…>>
Բայց իրոք` որտե՞ղ էր նրա Աստվածը, ո՞վ էր նրա Աստվածը:
Դիմացի շենքի լույսերից մեկն էլ հանգավ: Ընտանիքը քնեց: Ընտանիք բառի վրա երկար մտածեցի: Դու էլ մտածիր (մտածելու բան է):Եթե գտնես, որ մտածելու բան չունես, ուրեմն քեզ կարելի է կամ նախանձել, կամ ցավակցել:
Բայց էս ի՞նչ գոռոցներ են... (պատուհանից դուս նաեցի)Աղջիկ է, մի սովորական տասնհինգամյա աղջիկ: (Հավանաբար)հորը խնդրեց(խնդրել էր ), որ դիսկոտեկ գնա:
Մինչև կեսգիշեր վերադառնալու խոստումն արդեն չորս ժամ էր` դավաճանված էր… Խեղճ հայրը չիմացավ, թե ոնց հասավ իրեն անծանոթ, օտար վայրը, գտավ իր` <<վիրավորված ինքնասիրութ (յունը) յամբ>> աղջկան՝ ու վերադարձավ: Էլ ի~նչ երթևեկության կանոններ, ի~նչ զգուշություն: Մայրն էլ տանն է սպասում… Դիմացից եկող մեքենան էլ սխալ էր մտել փողոց…
Չէ: Բան չպատահեց: Ի նկատի ունեմ վթարը: Իսկ ընդհանրապես` շատ բան էր պատահել: Օրինակ դիմացից սխալ եկող մեքենայի վարորդը կազինոյում վերջին փողերն էր տարվել: Վերջին ասելով` երևի պատկերացրեցիր գրպանի վերջին փողերը: Ոչ: Վաճառված տան վերջին փողերը… “Իսկական տղամարդը պետք Է ծառ տնկի, տուն կառուցի…” : Ինչ որ մեկը կասկածո՞ւմ է նրա տղամարդկությանը: Իհարկե` ո~չ: Իր կյանքն Է: Ինչ կուզի` կանի: Իր տունն է: Կուզի` կվաճառի, կուզի` կնվիրի: Իր երեխաներն են: Կուզի` կպահի, կուզի …. Ահա իսկական տղամարդը: Նա է ընտանիքի ղեկավարը:
Աստված իր արտաքինով ստեղծեց մարդուն…
Ղեկին նստած այս իսկական տղամարդը` իր չսափրված դեմքով, ծռված ողնաշարով, շուրթերի ձախ կողմից հոսող գարեջրով, չարությունից պայթող աչքերով հակառակն էր ապացուցում:
Ի~նչ գիշեր է: Մի՞թե բոլորը դժբախտ են… Չէ:

Մայթին կանգնած անբարոյականների անառակ ժպիտներն ինչ-որ անորոշ ազդեցություն էին գործում, որն իրականում գուցե այնքան էլ անորոշ չէր: Պարզապես կանոնները խախտած երկու վարորդները վախեցան որոշակիորեն պատկերացնել այդ ազդեցությունը: Հոգու խորքում ամեն մեկը թաքուն մտածեց` մի կողմ դնել բոլոր խնդիրները… Հաջորդ պահին նրանք ցանկացան նույնքան անառակ, նույնքան ուրախ, նույնքան երջանիկ, նույնքան անզգա լինել կյանքի հանդեպ, որքան այդ մշտական ժպտացող թռչնակներն էին:
Բայց քանի~ լիտր արցունք էր թաքցնում այդ կես գրամանոց ժպիտը: Գեղեցիկ ժպիտ էր: Արդեն հազար հոգու նվիրված ժպիտ էր: Դեռ հազար հոգու էլ նվիրվելիք ժպիտ էր…
“Վիրավորված ինքնասիրությամբ աղջիկը”, “Խելագար Հայրը”, “Իսկական Տղամարդը” ու էլի մի քանիսն էլ այդ վարկյանին գողացան կամ նվեր ստացան մի-մի կտոր այդ ժպիտից ու գնացին…ո՞ւր…
Իմ լուսամուտից երևացող տեսարանն արդեն փոխվել էր: Չէի նկատել, որ ծառի տակ Աստծուն հայհոյողն արդեն քնել է, լուսինն արդեն զիջում է արևին, շներն աղբի մոտից հեռացել են… Գիտե՞ս` նույնիսկ այն պապիկն էր եկել աղբը քանդելու: Ասում էի չէ, որ կգա… Երևի նա էլ մի օր պատու հանից նայել է բակին, փողոցին, ու քունը չի տարել: (ջնջել)
Մի օր էլ անցավ: Գլորվեց գնաց դարսվեց այն կույտին, որի ներքևի շերտն արդեն հողին է ձուլվում, մոռացության հողին: Այս օրն էլ գնաց նրանց ձուլվելու, գտնելու իր նմաններին:
… Գիտե՞ս` նույնիսկ այն պապիկն էր եկել աղբը քանդելու: Ասում էի չէ, որ կգա… Երևի նա էլ մի օր պատուհանից նայել է բակին, փողոցին, ու քունը չի տարել: (ավելացնել)
Ես վաղ արթնացա: Լվացվեցի ու մոռացա գիշերվա դեպքերն ու մտքերս: Իսկ հիմա նորից հիշել եմ: Ինչո՞ւ…
2005 july

Մտածեցի որ որպես մի քիչ հասկացող ,որ այսպիսի շարադրանքով ավարտուն է:
Իսկ ամեն դեպքում ապրես ,զգացել ես նյութը ,իսկ այն ինչ արել եմ ես համարիր խմբագրում:

Morpheus_NS
04.08.2008, 20:08
Լավ ա ստացվել, ապրես... հուսով եմ նմանատիպ բաներ էլի կլինեն:

Մանոն
04.08.2008, 20:57
Հետաքրքիր գրելաոճ է :) լավ ես շարադրել: Մտովի պատկերացրեցի գիշերային այդ փողոցը, ծառը, «հերոսներին»...Միայն ինչու՞ վերջում գրել ես «մի օր էլ անցավ», եթե անցավ ևս մի անքուն գիշեր:

unknown
04.08.2008, 21:08
Շատ լավն էր:handsապրես:)

Ուլուանա
07.08.2008, 07:54
Հետաքրքիր ոճ ունես։ Մի տեսակ սրընթաց, սահուն ու միաժամանակ կենդանի ու պատկերավոր շարադրանք։ :)