PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ր դերասանին եք ավելի հավանում (Հայկո, Մկո, Ռաֆո, Հովո, Գրիշ, Մենչ, Արմեն, Արտյոմ)

Rammstein
24.07.2008, 00:24
Կարող եք նշել մի քանի տարբերակ։

Ambrosine
24.07.2008, 00:35
իսկ սրանցից որն է դերասան?

Chuk
24.07.2008, 00:37
իսկ սրանցից որն է դերասան?

Օրինակ իմ չափանիշներով՝ ոչ մեկը ;)

Ambrosine
24.07.2008, 00:41
Օրինակ իմ չափանիշներով՝ ոչ մեկը ;)

ես էլ դա նկատի ունեի;)

Rammstein
24.07.2008, 00:47
Ենթադրենք...:):D:D
Ինչպես էլ չլինի, էս մարդիկ (թե՞ մարդ էլ չեն:D) 7.5 անունով ներկայացում ունեն, 1-ի տեղ 2 հատ։
Սահմանում. Ներկայացման մեջ գործող անձը կոչվում է դերասան։
Էս ուղղակի հորինեցի...դե չեմ ասում Ալ Պաչինո են, բայց դե էլի դերասան են։

Ambrosine
24.07.2008, 00:48

Մինչև ենթադրելը 3 հոգի արդեն քվեարկել են:D

Rammstein
24.07.2008, 00:53
Մինչև ենթադրելը 3 հոգի արդեն քվեարկել են:D

Այս հարցման մեջ կարելի է քվեարկել մեկից ավելի մարդկանց օգտին => 3 հատ գիծը չի նշանակում, որ 3 հոգի արդեն քվեարկել են։

Ambrosine
24.07.2008, 00:58
Այս հարցման մեջ կարելի է քվեարկել մեկից ավելի մարդկանց օգտին => 3 հատ գիծը չի նշանակում, որ 3 հոգի արդեն քվեարկել են։

ուրեմն դու էիր քվեարկել:think
ամեն դեպքում, ենթադրելով, որ իրանք կարող ա իրենց նախորդ կյանքում կրկեսի վագր եղած լինեն, կարելի է առանձնացնել Հայկոյին

Rammstein
24.07.2008, 01:09
ուրեմն դու էիր քվեարկել:think
ամեն դեպքում, ենթադրելով, որ իրանք կարող ա իրենց նախորդ կյանքում կրկեսի վագր եղած լինեն, կարելի է առանձնացնել Հայկոյին

Ես ԷԼ եմ, բայց էդ չի նշանակում, որ ուրիշ ոչ ոք չէր քվեարկել...դա էական էլ չի։

Անձամբ ես Հայկո-Մկո զույգից Մկոին եմ նախընտրում։ Նա կարծես ավելի պրոֆեսիոնալ ա։

Վարպետ
24.07.2008, 02:04
Սնոբություն չեմ անի. ու կբանավիճեմ պնդմանս եւ ընդհանրապես չափորոշիչների շուրջ: Մկոն ու Արտյոմը շատ տաղանդավոր դերասաններ են, Հայկոն` ոչինչ: Այլ հարց է նրանց ներկայացրածի սոցիալական նշանակությունը: Բայց կարծեմ հարցումը ձեւակերպված է դերասանության մասին միայն:

dvgray
24.07.2008, 02:44
Բայց ես ճիշտն ասած չգիտեմ: Սրանցից ինչ որ մեկը արդյո՞ք դերասան է:

Ariadna
24.07.2008, 09:37
Բայց ես ճիշտն ասած չգիտեմ: Սրանցից ինչ որ մեկը արդյո՞ք դերասան է:

Ես գիտեմ, որ Հայկոն ա թատերականը ավարտել։ Մնացածը երևի պոլիտեխնիկ, էլի :D

varduuhi
24.07.2008, 09:56
Ես գիտեմ, որ Հայկոն ա թատերականը ավարտել։ Մնացածը երևի պոլիտեխնիկ, էլի :D

Մնացածը չգիտեմ, բայց Մկոն հաստատ պոլիտեխնիկն է ավարտել: Ինքը սկզբում Գյումրիում հայտնի էր որպես ԿՎՆ -ի հայտնի դեմք: Ի դեպ իր քույրիկի հետ կոլեգաներ ենք:oy

Adam
24.07.2008, 09:58
Ենթադրենք...:):D:D
Ինչպես էլ չլինի, էս մարդիկ (թե՞ մարդ էլ չեն:D) 7.5 անունով ներկայացում ունեն, 1-ի տեղ 2 հատ։
Սահմանում. Ներկայացման մեջ գործող անձը կոչվում է դերասան։
Էս ուղղակի հորինեցի...դե չեմ ասում Ալ Պաչինո են, բայց դե էլի դերասան են։

Նախ 7.5-ը ներկայացում չի, այլ համերգա: ;) ներկայացումը պետքա լինի որոշակի սյուժեով ու կերպարներով: Իսկ 7.5-ը ընդամենը КВН-նահամերգա, որի մեջ փոքրիկ փոքրիկ հումորային համարներ են: Որպես իր տեսակի մեջ էտ տիպի համերգ, ինքը շատ լավնա ու եզակինա: Ինչքան գիտեմ իրանցից և ոչ մեկը դերասանական չի ավարտել ու դա բացարձակ կապ էլ չունի: Իրանք հին КВН -շիկներ են ու լավերն են: Իրանց էն դեպքում կհամարես դերասան, եթե տաս օրինակ Համլետի պիեսը ու ասես՝ խաղացեք: Ու ես համոզված եմ, որ իրանցից ոչ մեկը չի կարա խաղա: Որովհետև КВН-նն ու թատրոնը լրիվ տարբեր բաներ են: Որպես մեր ժամանակների արդիական հումորային շոու, շատ լավնա: Իսկ իրանց մեջից հավասար հավանում եմ Հայկոյին, Մկոյին ու Արտյոմին: Մյուսներն էլ են լավը, բայց սրանք նրանցից տաղանդավոր են:

Rammstein
24.07.2008, 10:05

Լավ ա նշեցիր, որ KBH-ահամերգ ա, թե չէ կմտածեի, որ իրանք էլ երգողներն ու նվագողներն են։:D:D:D

Cindy
24.07.2008, 10:10
ինձ դուր է գալիս Հովոն.Իմ կարծիքով նա դերասանական լավ կողմեր ունի

Վարպետ
24.07.2008, 10:14
Իրանց էն դեպքում կհամարես դերասան, եթե տաս օրինակ Համլետի պիեսը ու ասես՝ խաղացեք: Ու ես համոզված եմ, որ իրանցից ոչ մեկը չի կարա խաղա:

Կլյանուս մոյեյ տրիուգոլկոյ` նույնիսկ դը Ֆյունեսը չէր կարողանա խաղալ: Իսկ Ժան Մարեն, օրինակ, շատ ծիծաղելւ կդիտվեր հայտնի ժանդարմի դերում: Ասածս ինչ է. կան դերասաններ, որոնց անվանում են կոմիկներ: Ու պարտադիր չի, որ նրանք անպայման դրամատիկական գործեր խաղան, խնայած վստահ եմ, որ Արտյոմը, օրինակ, կարող է խաղալ ցանկացած դեր, թերեւս` բառերը դժվար սովորի միայն:

Adam
24.07.2008, 10:18

Հասկացա... կոմիկը, կոմիկ, բայց օրինակ Ֆյունեսը իր ֆիլմերում ամբողջ ժամանակ չէ, որ կոմիկ է: Նա կարող է լրջանալ, մի քիչ լուրջ խաղալ և այլն...
ճիշտա ասածիտ մեջ ճիշտ բան կա... ժան Մարեյին ես էլ չեմ պատկերացնում կոմիկ... բայց իրան ովա՞ տեսել էտ դերում: Միգուցե եթե խաղար, լավ ստացվեր: չնայած չեմ հիշում... կարողա ունի տենց դեր...:
բայցևայնպես էս 8 հոգուց ոչ մեկին դերասան չեմ համարում:
Իմ կարծիքով իսկական դերասանը պետքա ունակ լինի խաղալու նաև դրամատիկ դերեր:

Cesare
24.07.2008, 10:19
Օ-օ-օ Մկօօ-Օ-օ-օ-օ ... :D

Adam
24.07.2008, 10:20
Իսկական դերասան եմ համարում Պիեռ Ռիշառին, որովհետև ինքըն իրոք էնպիսի դերասան էր, որ կարող էր խաղալ ցանկացած դեր: Վերցրու նրա կոմեդիա ժանրով ֆիլմերից մեկը և օրինակի համար «Առանց ընտանիքի» ֆիլմաշարը, կամ Ռոբինզոն Կռուզո ֆիլմը ու համեմատի ժանրերն ու իրա խաղը: Դերասանը պետքա իրա պես լինի...

Վարպետ
24.07.2008, 10:26
ճիշտա ասածիտ մեջ ճիշտ բան կա... ժան Մարեյին ես էլ չեմ պատկերացնում կոմիկ... բայց իրան ովա՞ տեսել էտ դերում: Միգուցե եթե խաղար, լավ ստացվեր: չնայած չեմ հիշում... կարողա ունի տենց դեր...:

Իսկ ինչից վերցրիր, որ օրինակ Մկոն չի կարող Հորացիո խաղալ, կամ Հայկոն Ռոմեո? Իսկ Ֆրունզին, որը ունիկալ ու անգերազանցելի դերասան էր, պատկերացնում ես Համլետ խաղալուց? Կխաղար միանշանակ, բայց պատկերացնում ես? Էքսպրեսիայի ու արտաքին արտահայտչամիջոցների խնդիր գոյություն ունի: Ցանկացած քո նշած լավ դերասանի վրա կարող եմ բերել այդ օրինակը:

Իսկական դերասան եմ համարում Պիեռ Ռիշառին, որովհետև ինքըն իրոք էնպիսի դերասան էր, որ կարող էր խաղալ ցանկացած դեր: Վերցրու նրա կոմեդիա ժանրով ֆիլմերից մեկը և օրինակի համար «Առանց ընտանիքի» ֆիլմաշարը, կամ Ռոբինզոն Կռուզո ֆիլմը ու համեմատի ժանրերն ու իրա խաղը: Դերասանը պետքա իրա պես լինի...

Իսկ Ռիշարին պատկերացնում ես "Առաքելությունն անիրականանլի է" ֆիլմում գլխավոր դեր խաղալիս օրինակ?

Katka
24.07.2008, 10:33
Կամ էլ թե չէ Հովոն է դերասան... Բա Ռաֆոն վերջն է... Դե էլ չխոսենք վաստակավոր դերասաններ Գրիշի և Մենչի մասին.... Արա բա Տյոմը....:hands
Խեղճ դերասաններ, եկել է Ձեր վերջը. տեսնում եք ովքեր են համալրում Ձեր շարքերը: Այնքան "տաղանդավոր" տղաներ...!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!:(
Բա նրանց վարած հաղորդումները, ուղղակի գլուխգործոցներ.
Գիտեք կարծում եմ ավելի ճիշտ կլիներ հարցնեիք ,թե նրանց վարած որ հաղորդումը դուրս շպրտենք եթերից....

Adam
24.07.2008, 10:37
Իսկ ինչից վերցրիր, որ օրինակ Մկոն չի կարող Հորացիո խաղալ, կամ Հայկոն Ռոմեո? Իսկ Ֆրունզին, որը ունիկալ ու անգերազանցելի դերասան էր, պատկերացնում ես Համլետ խաղալուց? Կխաղար միանշանակ, բայց պատկերացնում ես? Էքսպրեսիայի ու արտաքին արտահայտչամիջոցների խնդիր գոյություն ունի: Ցանկացած քո նշած լավ դերասանի վրա կարող եմ բերել այդ օրինակը:

Հաստատ համոզված եմ: Այսքան վախտ իրանց դիտելու դու արդեն պետք է հասկանայիր, որ իրանք պիեսներ չեն կարող խաղալ... միգուցե փորձեն, բայց այն այնպես չի ստացվի, ինչպես հանդիսատեսն է պահանջում: Այսինքն իրանք մենակ կպած են հումորային կավեյնական ժանրին: Մի քիչ Արտյոմի պահով կասկածում եմ.... կարողա ինքը քչից շատից կարողանա... բայց չգիտեմ: Մկոն ներկայացման մեջ խաղացելա... Մեա Կուլպայում խաղում էր օլիգարխի դերը, որը նույնպես իր բնույթով կոմիկ դեր էր: չնայած մեա կուլպայում ոչ կոմիկ դեր չկա, բայց էլի իրա խաղի մեջ էն լրջությունը չկար, որը պետքա իսկական օլիգարխ ստանալու համար: Ճիշտա հումորը հումոր, բայց պետքա գոնե միմիկան, խաղն էլ համապատասխանեցնել կերպարին: Ինչը չեմ կարող ասել հիմիկվա Պոնչոյի մասին, որը ուղղակի անփոխարինելի է ու էտ կերպարը միայն իրանա պահանջում: Եթե Մկոն խաղումա իրա հաղորդման համարներում տարբեր կոմիկ դերեր, էտ չի նշանակում, որ թատրոնում կկարողանա խաղալ լուրջ, դրամատիկ դերեր, ինչպես նշածս է: Հեռուստատեսությունն ու թատրոնը բացարձակ տարբեր բաներ են... ու դերասանական խաղը 2 տեղում էլ համատեղելը դժվար է:
Ֆռունզը իրոք հոյակապ դերասան էր, բայց ինքը շատը ֆիլմի դերասան էր, այլ ոչ թե թատրոնի: Համամիտ եմ, որ կան դերեր, կերպարներ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում տվյալ դերասանին: Բայց էտ չի նշանակում, որ ինքը չի կարա ուրիշ ինչ-որ լուրջ՝ իրան համապատասխանող դեր խաղա:

Իսկ Ռիշարին պատկերացնում ես "Առաքելությունն անիրականանլի է" ֆիլմում գլխավոր դեր խաղալիս օրինակ?

Նույն նշածս այս դեպքում ևս: Կան դերեր, պիեսներ, որոնք այնքան էլ համապատասխան չեն տվյալ դերասանին: Բայց դա չի նշանակում, որ էտ դերասանը տվյալ ժանրի մեջ չի կարա խաղա ուրիշ դերերում:
Իսկ եթե ընդհանրապես նայես ու խորանաս, ապա կտեսնես, որ էս 8 հոգին լուրջ թատրոնում չեն կարող իրենց դրսևորել... և դա պետք էլ չի.. քանի որ իրանք էս վիճակում շատ լավն են... ու պետք չի փչացնել ամեն ինչ: Նորից եմ ասում, որ միգուցե Արտյոմը կարողանա... բայց էլի կասկածում եմ: :)

Աթեիստ
24.07.2008, 10:41
Քանի դեռ Ջին Քերի չէր խաղաղցել "Մարդը լուսնի վրա" ֆիլմում, բոլորը համոզված էին, որ նա կարող է խաղալ միայն կատակերգություններում:

Որևէ մեկդ տեսե՞լ է նշված դերասաններից որևէ մեկին լուրջ դերերում: Չգիտես ինչու ենթադրում եք որ չեն կարող խաղալ, ու քննադատում եք:

Քննադատեք նրանց վատ խաղը (եթե այդպիսին տեսել եք), ոչ թե Ձեր պատկերացումները:

Վարպետ
24.07.2008, 10:48
Հաստատ համոզված եմ: Այսքան վախտ իրանց դիտելու դու արդեն պետք է հասկանայիր, որ իրանք պիեսներ չեն կարող խաղալ... միգուցե փորձեն, բայց այն այնպես չի ստացվի, ինչպես հանդիսատեսն է պահանջում:
Հարգելիս, չեմ ուզում սխալ հասկացվել, բայց ես շատ ավելի բարդ բաներ ու շատ ավելի արագ կարող եմ հասկանալ, քան դու ենթադրում ես: Ըստ այդմ ես չեմ ուզում շարունակել բանավիճել մի հարցի շուրջ, որը գոյություն չունի. իմա` ակադեմիական - դրամատիկական դերասաններ են նրանք, թե ոչ? Եթե դու կասես, որ Մկոն, Հայկոն կամ Արտյոմը վատ կոմիկներ են, ապա սիրով կբանավիճեմ: Իսկ ինչ վերաբերում է` կարող են արդյոք ուրիշ դեր խաղալ, թե ոչ, սկսում եմ կասկածել, որ մենք իրար հակասելու ենք մինչեւ լեզուներնիս բթանալը: Մի օր կխաղան` կտեսնենք: Ես պնդում եմ, որ երեքն էլ կարող են:

Katka
24.07.2008, 11:22
Նրանցից ոչ մեկը դերասան չէ և դերասան կոչվելու իրավունք չունի, թեկուզ այն պաճառով որ ոչ մի լուրջ, թե անլուրջ դերեր չեն խաղացել, իմ կարծիքով, չեն էլ խաղալու:

Մեծ կինոն նրանց համար չէ, նրանք ուղղակի KBNշիկներ են , ուրիշ ոչինչ:
ՈԻ պետք չէ համեմատել նրանց վաստակավոր դերասանների հետ, որոնք մեծ դեր են ունեցել կինոյում:
Ամոթ է Հովոն սկի հայերեն խոսել չգիտի, էլ չասեմ նրանցից շատերի մասին, պետք չէ ,որ հայերը անկիրթ, անգրագետ դերասաններ ունենան և ամենակարևորը` անտաղանդ:

Adam
24.07.2008, 11:35

Հովոյի հարցում համամիտ եմ 100 տոկոսով:

REAL_ist
24.07.2008, 12:11
Մկոն շատել տաղանդավորա:ok

Katka
24.07.2008, 12:27
Հովոյի հարցում համամիտ եմ 100 տոկոսով:

Նույն էլ բոլորը, որն է լավ որ, մենակ մի քիչ կարելի առանձնացնել Մկոյին ու Հայկոյին, էն էլ նրա համար որ աշխատում են իրենց վրա, փորձում են որակ ապահովել:)

varduuhi
24.07.2008, 13:21
Համենայնդեպս, եթե նրանցից ոմանց հաջողվում է մարդկանց ծիծաղեցնել ու գոնե ինչ-որ չափով բարձր տրամադրություն պարգևել, ուրեմն արդեն ինչ-որ բան ասված է ու հաջողված: :roll Պատկերացրեք եսօրվա եթերները առանց էդ հումորների: :(

Rammstein
24.07.2008, 17:45
Բա չէ, էն հայկական սերիալների մեջ խաղացողներն են դերասան:[:[:[ ...չեմի։
Վստահ եմ, որ էս 7.5 հոգուց մեծ մասը կարան խաղան ոչ թե կակոյ նիբուձյ սերիալում, այլ բարձր մակարդակ ունեցող ֆիլմում։

Katka
24.07.2008, 17:46
Ճաշակին ընկեր չկա:hands

unknown
24.07.2008, 17:52
Ես ընտրել եմ Հայկոին ու Մկոին,:loveախր շատ լավն են է:D

Վարպետ
24.07.2008, 17:53
Բա չէ, էն հայկական սերիալների մեջ խաղացողներն են դերասան:[:[:[ ...չեմի։
Վստահ եմ, որ էս 7.5 հոգուց մեծ մասը կարան խաղան ոչ թե կակոյ նիբուձյ սերիալում, այլ բարձր մակարդակ ունեցող ֆիլմում։

Հենդ հարցն էլ հատկապես էն ա, որ էդ խաղացողների մեծ մասը ակադեմիական դրամատիկական դերասաններ են! Բոլորիս քաջ հայտնի թատրոններից: Այսինքն եթե դերասան ասելով նկատի ենք ունենում թատրոն, թատերական ինստիտուտ, բեմական դեր հասկացությունները, ապա նրանք դերասանի դասական օրինակներ են:

Katka
24.07.2008, 17:55

Վաբշե իրանք էլ դերասան չեն: ՀՀ-ում դերասաներին կարող ես մատներիդ վրա հաշվել: Թատերական ավարտել չի նշանակում դերասան լինել

Վարպետ
24.07.2008, 17:56
Վաբշե իրանք էլ դերասան չեն: ՀՀ-ում դերասաներին կարող ես մատներիդ վրա հաշվել: Թատերական ավարտել չի նշանակում դերասան լինել

Դե ես էլ հենց դա եմ ասում էլի: Այսինքն եթե փոխադարձության օրենքով նայենք, ապա եթե թատերական ավարտելը դերասան լինել դեռ չի նշանակում, ապա դերասան լինելու համար էլ պարտադիր չի թատերական ավարտել: Ճիշտ ա?:)

Katka
24.07.2008, 17:58
Դե ես էլ հենց դա եմ ասում էլի: Այսինքն եթե փոխադարձության օրենքով նայենք, ապա եթե թատերական ավարտելը դերասան լինել դեռ չի նշանակում, ապա դերասան լինելու համար էլ պարտադիր չի թատերական ավարտել: Ճիշտ ա?:)

Միանշանակ, դերասան ծնվում են, իսկ թատերականը սենց ասած էդ ամեն ինչը կարգի է բերում:

Rammstein
24.07.2008, 18:22
Միանշանակ, դերասան ծնվում են, իսկ թատերականը սենց ասած էդ ամեն ինչը կարգի է բերում:

Պարզ է, որ ամեն մարդ չի կարող դերասան դառնալ։
Իհարկե կինոդերասան դառնալու համար ցանկալի է, որ թատերական ավարտած լինեն, որովհետեւ շատ մանրուքներ կան, որ ինքընսինքյան չեն ստացվի։

Ուլուանա
24.07.2008, 21:31
Մկոյին ու Արտյոմին եմ ընտրել, թեև, որ ճիշտն ասեմ, Հայկոյից էլ առանձնապես բողոքներ չունեմ։ :D Իսկ մնացածին տեղը չբերեցի... :oy Գուցե գիտեմ, ուղղակի անուններով չեմ ճանաչում։ Մենակ Հովոն կասկածում եմ, որ էն շատ կոլոտ տղան ա, բայց համոզված չեմ։ Եթե դա ա, ուրեմն տանել չեմ կարողանում էդ տղային. անմակարդակության ու անգրագիտության մարմնացում։ :[ Հիմա չգիտեմ, բայց մի ժամանակ կարծեմ Արմենիայի «Բարի լույս, հայեր» հաղորդման վարողներից էր... Վայ, որ հիշում եմ դրա խոսելաձևը ու հատկապես ինքնագոհությունը, սիրտս խառնում էր ուղղակի։ Էդ մարդու պահվածքից երևում էր, որ ինքն իրենց ահավոր գոհ ա, ինքն իրեն դեմք ա զգում։ :[ Մանր–մունր դերեր կարծեմ տեսել եմ, բայց ոչ մի լավ տպավորություն չունեմ։

Հասկացա... կոմիկը, կոմիկ, բայց օրինակ Ֆյունեսը իր ֆիլմերում ամբողջ ժամանակ չէ, որ կոմիկ է: Նա կարող է լրջանալ, մի քիչ լուրջ խաղալ և այլն...
Լուի դե Ֆյունեսին երբեք չեմ տեսել լուրջ դերում, ու որքան գիտեմ, ինքը միայն կոմիկ դերեր է խաղացել, նույնիսկ էդ քո ասած լրջացած ժամանակ. լրջությունը չի հակասում կոմիկությանը։ ;)

Իսկ Ռիշարին պատկերացնում ես "Առաքելությունն անիրականանլի է" ֆիլմում գլխավոր դեր խաղալիս օրինակ?
:D Փորձեցի պատկերացնել։ :D Ուրիշների նույնը խորհուրդ չէի տա։ :D

...Ֆռունզը իրոք հոյակապ դերասան էր, բայց ինքը շատը ֆիլմի դերասան էր, այլ ոչ թե թատրոնի: Համամիտ եմ, որ կան դերեր, կերպարներ, որոնք այնքան էլ չեն համապատասխանում տվյալ դերասանին: Բայց էտ չի նշանակում, որ ինքը չի կարա ուրիշ ինչ-որ լուրջ՝ իրան համապատասխանող դեր խաղա:
Այո, չի նշանակում, որ չի կարող, բայց նաև չի նշանակում, որ կարող է, ճիշտ այնպես, ինչպես որ չի նշանակում, որ եթե Մկոն ու Արտյոմը կամ մեկ ուրիշը մինչև հիմա միայն կոմիկ դերեր են խաղացել, ապա չեն կարող լուրջ դեր խաղալ։ Ես չեմ պնդում, թե կարող են, բայց ոչ էլ կհամաձայնեմ, թե չեն կարող։ Կարծում եմ՝ առանց տեսնելու՝ օդի մեջ դատողություններ անելն անիմաստ բան է։

dvgray
25.07.2008, 02:37
Ժողովուրդ ջան: Ես այդպես էլ չհասկացա: Դուք իրականու՞մ եք նրանց լավ դերասաններ համարում: Միայն հիշեցման կարգով ասեմ, որ հայ լավ դերասաններն են օրինակ Հրաչյա Ներսիսյանը ու Վահրամ Փափազյանը:
Հիմա Մկոն կան մյուսները ում են դերասանական արվեստով ավելի մոտ ՝ Հրաչյա՞ին թե Փափազյանին: Կամ միգուցե տվել ու անցել են Կարպ Խանչվանքյանի՞ն
:)

Հ.Գ. Ժող. ջան, արժի արդյոք ԿՎՆ-ը խաղվել թատրոնի հետ իսկ կվնչիկներին դերասանների: Մի հատ կվնչիկ Հրանտը Թոխատյան մեր նման պուճուր ազգին հերիք չի՞ :)

Բարեկամ
25.07.2008, 04:06

չէ ինչի, ես Մկոյին օրինակ միանշանակ համարում եմ դերասան, ընդ որում տաղանդավոր, լիներ հոլիվուդում, չի բացառվում, որ հայտնի կատակերգու հռչակվեր: Հայկոն էլ բավական պրոգրես ունի վերջերս, բայց Մկոն իրոք խաղում ա, ու լավ ա խաղում: Ուղղակի պետք չի ժանրերը խառնել :)

dvgray
25.07.2008, 04:26

Չգիտեմ :8 Չեմ ասի որ Մկոն դուրս չի գալիս: Հակառակը, շատ ա գալիս ու լավ էլ ծիծաղում եմ իրա բեմականացումների ու տիպաժների վրա: Բայց և այնպես, դերասանը դա թատրոնն է /ես կինոն չեմ ուզում էստեղ խառնել : Հոլիվուդում էնքան առաջ են գնացել, որ հանգիստ ինձ կարան "Համլետ"-ում Համլետ խաղալիս նկարանհանեն :D /: Իսկ նա փաստորեն թատրոնում չի խաղում:

Բարեկամ
25.07.2008, 04:35

դե չէ, կինո թատրոն - տարբեր ժանրեր են:
Թող կինոյում ավելի շատ "սարքած" լինեն, ու խաղը որակ ձեռք բերի ռեժիսորական ու այլ էֆեկտների շնորհիվ, բայց էլի արդյունքն ու նպատակը մնում են նույնը՝ արտահայտել, ներկայացնել ինչ-որ բան. կապ չունի ինչ հնարքներով, ու կապ չունի դերասանի ներքին տաղանդն ինչքանով ա մասնակցել: Եթե անգամ էդ դերասանը հատուկ մշակված խաղաոճ և այլն չունի, բայց բնածին ունի դեմքի կամ աչքերի ինչ-որ արտահայտություն, կամ բերանի ինչ-որ գիծ կամ ինչ-որ շարժուձև, որոնք արտահայտիչ են ու գրավում են նայողի ուշադրությունը, էդ մարդուն լիիրավ կարելի է ասել՝ բարի գալուստ դերասանական արվեստի աշխարհ :)

dvgray
25.07.2008, 04:41

Էս դեպքում ես ասելիք չունեմ :) Եթե խոսում ենք ֆիլմի մասին և ոչ թե դերասական խաղի, ապա այստեղ միանշակ դու ճիշտ ես
Դրա համար էլ ես խոսում եմ թատրոնի մասին: Այստեղ ներկայացման ժամանակ անկախ բեմադրիչից, նկարիչից, ռեժիսորից... հաճախ դերասան է ու դու: Ես բախտ եմ ունեցել ներկա լինելու ռուս որոշ դերասանների խաղին Մոսկվայի տարբեր թատրոններում, ու դերասանը իմ համար ճիշտ ասած շատ հստակ սահմանված է այդ օրվանից:

Բարեկամ
25.07.2008, 04:45

Ի դեպ, ասեմ, որ թատրոն ավելի շատ եմ սիրում. այնտեղ դերասանը ուղիղ կապի մեջ ա իմ հետ, լրիվ իմ կանտրոլի տակ ա, ենթարկվում ա ինձ, հնազանդվում, ես նստած ղեկավարում եմ իր խաղը, հետևում եմ նրան հայացքով, մտքով, շարժումներով, էմոցիաներով, ես զուգահեռ խաղում եմ իր հետ, ու եթե վրիպեմ, ինքն էլ ա վրիպելու: Թատրոնը պարալել ապրումներ են, ու էդ առումով լավագույն հաճույքներից մեկը :love

dvgray
25.07.2008, 04:49

Հիանալի նկարագրեցիր :love
Մի ժամա չէի կարողանում այս ասեի: Մեղսի :)

Բարեկամ
25.07.2008, 06:20
Հիանալի նկարագրեցիր :love
Մի ժամա չէի կարողանում այս ասեի: Մեղսի :)

վերջին անգամ թատրոնում երևի մեկ-մեկուկես տարի առաջ եմ եղել. ռուսական ինքնագործունեություն էր, բեմադրում էին "Սովորական հրաշք" պիեսը:
Հավես էր :love

Rammstein
25.07.2008, 13:20
Կամ որ Հրանտ Թոխատյանը թատրոնում խաղում ա (արդեն 2 հազարամյակ կլնի, էդ Մեա կուլպան խաղում են) եսիմինչ դերասան ա։ Կարո ա՞ Մկոն ինչ-որ բանով պակաս ա Թոխատյանից։
Նույնիսկ Վարդան Պետրոսյանը, որին Հ. Թոխատյանի հետ համեմատել չի կարելի, էդքան երկար մի ներկայացում չի բեմադրում` չնայած Վարդանի ներկայացումները հա էլ կարելի ա նայել։:hands

Մարկիզ
25.07.2008, 13:25

Հրանտ Թոխատյանը դերասան չի, նա ավելի շուտ ծաղրածու է…
Ծաղրածու ասելով՝ նկատի չունեմ տաղանդաշատ ծաղրածու, այլ տափակ արտահայտություններով որոշակի մասսայի ուրախացնող "շոումեն-կլոուն":
Նշված տղաները ավելի լավ կարող են խաղալ, քան նա:

Rammstein
25.07.2008, 14:54
Հրանտ Թոխատյանը դերասան չի, նա ավելի շուտ ծաղրածու է…
Ծաղրածու ասելով՝ նկատի չունեմ տաղանդաշատ ծաղրածու, այլ տափակ արտահայտություններով որոշակի մասսայի ուրախացնող "շոումեն-կլոուն":
Նշված տղաները ավելի լավ կարող են խաղալ, քան նա:

Միանշանակ ավելի լավ կխաղան։ Բայց տեսականորեն հենց Հրանտն ա դերասան։:think

Yevuk
25.07.2008, 21:56
Չեմ հասկանում......Հրանտ Թոխատյանը որպես դերասան շատ էլ լավնա, գնացեք Mea Culpaճն նայեք, կհամոզվեք.......Համաձայն եմ, որ որպես այսպես ասած կոմիկ տափակա ու Տյոմին ու Մկոին չի հասնի.........

Սամվել
25.07.2008, 22:38
Իսկ Ի՞նչ է ասել է Դերասան :think շ

Որոշների տրամաբանությամբ աշխարհի Հայտնի դերասանների 50%ը դերասան չի...

Այ մարդ մարդիկ դաժե էրոտիկայի աստղերին են դերասան համարում Ինչի՞ հետևից եք ընկել։

Հայ ենք բա մի հատ մեր ունեցածի երեսին Չթքենք...

Կոնկրետ Հայկոն էլ Մկոն էլ Արտյոմն էլ Շա՜տ տաղանդավոր են ու հենց դերասան են որովհետև Դեր են խաղում.. Խաղում են իրենց ոճում ու չեմ կարծում որ նրանց նման իրենց ոճում դերասանները շատ են...

Էն Արմենից դերասան դուրս չի գա.. ԻՆչքան տեղյակ եմ ինքը սցենարներա գրում /նենց հոգովա հումորիստ էլի :D/

Ռաֆոն, հովոն, Գրիշն ու Մենչն էլ ձեռի հետ էլի .. բայց դե իրանք նենց եսիմինչ շատ ու նորմալ դերեր չեն խաղացել որ կարենանք համեմատենք... :think

Մարկիզ
25.07.2008, 22:38
Նայել ենք, հարգելիս:

Սամվել
25.07.2008, 23:10
Նայել ենք, հարգելիս:

Ի՞Նչը :D

Մարկիզ
25.07.2008, 23:12
Ի՞Նչը :D
Mea Culpa-ն :)
Քո գրառմանը չէի պատասխանել…