PDA

Դիտել ողջ տարբերակը : Բարև, Ակումբ.am, ես...

Էջեր : 1 2 3 [4] 5 6 7 8 9 10

Երկնային
04.01.2009, 18:12
Բարև ակումբ ես Զառուլիան եմ, ուրախ եմ այստեղ գտնվելու համար:hands
Բարի գալուստ :)

dvgray
04.01.2009, 19:04
Բարի գալուստ :)
Բարև :hands

Պարոն Ն
04.01.2009, 20:48
Բարև ակումբ ես Զառուլիան եմ, ուրախ եմ այստեղ գտնվելու համար:hands

Բարլուսներս բարի լնի::hands

Yellow Raven
04.01.2009, 20:49
Բարև ակումբ ես Զառուլիան եմ, ուրախ եմ այստեղ գտնվելու համար:hands

Գալստուկ;)

cool_aper
05.01.2009, 04:17
Բարև ակումբ , առաջ ես ալկոհոլիկ էի բայց ինչ սկսեցի հաճախել այս .... :D չէ լավ լուրջ .. ուշացումով ողջունում եմ բոլորին :hands

Հայկօ
05.01.2009, 04:18
Բարև ակումբ , առաջ ես ալկոհոլիկ էի բայց ինչ սկսեցի հաճախել այս .... :D չէ լավ լուրջ .. ուշացումով ողջունում եմ բոլորին :hands

Բարգու՛ն: Ավատարիցդ դատելով՝ հիմա էլ հաշիշ ես ծխում :think:):

Mankik
05.01.2009, 04:53
Ես նորեկ եմ: Իմ անունս Նաիրա է, ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ:
Ուրախ եմ, որ վերջապես գտա հայկական, հայերեն ֆորում:love

Chuk
05.01.2009, 05:29
Ես նորեկ եմ: Իմ անունս Նաիրա է, ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ:
Ուրախ եմ, որ վերջապես գտա հայկական, հայերեն ֆորում:love

Բարի գալուստ, Նաիրա :)
Հուսամ, որ այստեղ քեզ դուր կգա :)
Բա երեխեքդ ե՞րբ են գրանցվելու :oy

Mankik
05.01.2009, 05:32
Բա երեխեքդ ե՞րբ են գրանցվելու :oy

Թողեմ, հենց հիմա ել կգրանցվեն, չնայած, որ քնած են:)

Yellow Raven
05.01.2009, 13:23
Բարև ակումբ , առաջ ես ալկոհոլիկ էի բայց ինչ սկսեցի հաճախել այս .... :D չէ լավ լուրջ .. ուշացումով ողջունում եմ բոլորին :hands

Բարի Գալուստ:)

Ես նորեկ եմ: Իմ անունս Նաիրա է, ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ:
Ուրախ եմ, որ վերջապես գտա հայկական, հայերեն ֆորում:love

Քեզ էլ Բարի Գալուստ:hands Հուսով եմ ստեղ դուր կգա:) Երեխեքին էլ կսպասենք:P

Ռուֆուս
05.01.2009, 14:23
Բարև, Զառա՛ ջան, ու բարի գալուստ :): Սրանից հետո հանդիպումներին կգաս որպես լիիրավ անդամ (դե առանց Հայկի, է՛լի :P):
Չեմ թողնի :P Հայկը միշտ կողքը կլինի :P

Էս թեմայում մի ժամանակ չէի կարում մարդկանց բարի գալուստ ասեի, Մտահոգը մտնում իմ մասին մի երկու բառ ասում էր, մարդիկ ինձնից սկսում էին հեռու մնալ:)) Քանի ստեղ չի, առիթից օգտվեմ, ես ասեմ` Բարի գալուստ:) Հաճելի ժամանց:)
Արթուր, տես վերևը գրածը :goblin

:D

Երկնային
05.01.2009, 15:10
Ես նորեկ եմ: Իմ անունս Նաիրա է, ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ:
Ուրախ եմ, որ վերջապես գտա հայկական, հայերեն ֆորում:love

Բարի գալուստ :)

Բարև ակումբ , առաջ ես ալկոհոլիկ էի բայց ինչ սկսեցի հաճախել այս .... :D չէ լավ լուրջ .. ուշացումով ողջունում եմ բոլորին :hands

Բարի գալուստ, ՄՀ-ցի բարեկամ :P

Mankik
05.01.2009, 15:16
Երկնային Բարի գալուստ :)

Ապրես:love

Արտիստ
05.01.2009, 15:19
Բարև ակումբ:) Ես էլ եմ նորեկ չհաշված ես մի 4 տարին;) Մասնագիտությամբ պոլիտեխնիկցի եմ. Մեկ մեկ թռնում եմ, բայց հիմնականում քայլում:) հմմմ, հա, ակումբը լավնա, պահեք իրան:)

Mankik
05.01.2009, 15:27
Բարև ակումբ:) Ես էլ եմ նորեկ չհաշված ես մի 4 տարին;) Մասնագիտությամբ պոլիտեխնիկցի եմ. Մեկ մեկ թռնում եմ, բայց հիմնականում քայլում:) հմմմ, հա, ակումբը լավնա, պահեք իրան:)

Համեցե՛ք, էստեղ բոլորին ընդունում են:hands

Ambrosine
05.01.2009, 15:28
Զառուլիա, Քուլ_Ապեր, բարի գալուստ:)

Ես նորեկ եմ: Իմ անունս Նաիրա է, ամուսնացած եմ, 3 երեխա ունեմ:
Ուրախ եմ, որ վերջապես գտա հայկական, հայերեն ֆորում:love
Բարի գալուստ:) Ամուսնացած ես ու մանկիկ?:P;):)

Բարև ակումբ:) Ես էլ եմ նորեկ չհաշված ես մի 4 տարին;) Մասնագիտությամբ պոլիտեխնիկցի եմ. Մեկ մեկ թռնում եմ, բայց հիմնականում քայլում:) հմմմ, հա, ակումբը լավնա, պահեք իրան:)

հըմմմմ, լավ էլ մասնագիտություն ա:D
հ ի մ ա:D Բարի գալուստ:)

Արտիստ
05.01.2009, 15:31
հըմմմմ, լավ էլ մասնագիտություն ա:D
հ ի մ ա:D Բարի գալուստ:)

Շնորհակալ եմ. Գիտեմ մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել:hands Նաև մոռացա նշեմ որ զբաղվում եմ Մուսուլման Այլմոլորկայինների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրմամբ.դա Հոբբի է:B

Mankik
05.01.2009, 15:33
Բարի գալուստ:) Ամուսնացած ես ու մանկիկ?:P;):)

Մանուկներս են մանկիկ:baby:tsamon:lilex:

Երկնային
05.01.2009, 16:26
Երկնային Բարի գալուստ :)

Ապրես:love

մենք ծանոթ չենք, չէ՞… :oy :)

Բարև ակումբ:) Ես էլ եմ նորեկ չհաշված ես մի 4 տարին;) Մասնագիտությամբ պոլիտեխնիկցի եմ. Մեկ մեկ թռնում եմ, բայց հիմնականում քայլում:) հմմմ, հա, ակումբը լավնա, պահեք իրան:)

Մենք ծանոթ ենք… մի անգամ դուրսը տեսել ենք իրար, բայց դու չգիտեիր ինձ… :P
Սասունի ու Կուկի հետ քայլում էի ես :P Բարի գալուստ :P

Mankik
05.01.2009, 16:28
[I]մենք ծանոթ չենք, չէ՞… :oy :)

Եսիմ:think

Երկնային
05.01.2009, 16:31
Եսիմ:think
լավ-լավ, չէի տեսել, որ հասցեդ Երևանն է… :) ծանոթներիցս մեկին նմանացրի, բայց ինքը Հայաստանում չի ապրում :oy

լավ ակտիվ ակումբցի ես լինելու… հուսով եմ քեզ մեզ մոտ արդեն դուր է եկել… :)

Արտիստ
05.01.2009, 16:52
Մենք ծանոթ ենք… մի անգամ դուրսը տեսել ենք իրար, բայց դու չգիտեիր ինձ… :P
Սասունի ու Կուկի հետ քայլում էի ես :P Բարի գալուստ :P

Հմմմ, չէ, ես գիտեի որ դու ես:) Հիշեցի, ետ օրը տաք տեղ էի ման գալիս, կուրտկաս վրիցս տարել էին:(

cool_aper
05.01.2009, 16:53
Բարգու՛ն: Ավատարիցդ դատելով՝ հիմա էլ հաշիշ ես ծխում :think:):

եթե ավատրիցս ելնելով ... ուրեմն հլը չեմ թարգել... ավելին անցելեմ Ապսենտի :)

Արտիստ
05.01.2009, 17:04
եթե ավատրիցս ելնելով ... ուրեմն հլը չեմ թարգել... ավելին անցելեմ Ապսենտի :)
Աբսենտ ես ծխում?:o

Kuk
05.01.2009, 17:54
Արթուր, տես վերևը գրածը :goblin

:D

Հայկ ջան, բայց ես բան չէի ասել:bl

cool_aper
07.01.2009, 02:45
Աբսենտ ես ծխում?:o

չե ապսենտից գալյուցինագեն սնկեր եմ ստանում .. իսկ ծխելուններից մենակ բամբուկ եմ ծխում .... բամբուկը կտրտում լցնում եմ նարգիլեի մեջ .. ու ծխում եմ :D

Մարկիզ
07.01.2009, 02:50
չե ապսենտից գալյուցինագեն սնկեր եմ ստանում .. իսկ ծխելուններից մենակ բամբուկ եմ ծխում .... բամբուկը կտրտում լցնում եմ նարգիլեի մեջ .. ու ծխում եմ :D
cool_aper, եթե գաղտնիք չի, ի՞նչ մասնագիտություն ունես::)

cool_aper
07.01.2009, 02:54
իհարկե գաղտնիք չի .. տնտեսագետ եմ , ավարտել եմ ԺՈՂԸ

Մարկիզ
07.01.2009, 05:51
լուրջ՞ .. աշխատանքի տեղավորման գործակալությունումա աշխատում :) ... Մարկիզ ջան .. ես հայերեն , ռուսերեն , անգլերեն գիտեմ , համակարգչին տիրապետում եմ ունեմ աշխատանքային փորձ .. բենզակալոնկում եթե հարմար տեղ լինի ասեք էլի ;)
Չէ, ուղղակի կարծեցի բժկական կրթություն ունես:;)

Ձայնալար
07.01.2009, 14:54
Mankik ջան, բարի գալուստ :)

Mankik
07.01.2009, 14:57
Mankik ջան, բարի գալուստ :)

Բարեւ:)

Dav_
02.02.2009, 22:11
Բարև ակումբցիներ ջան, ոնց հասկացաք նորեկ եմ, 20 տարեկան բոյով բուսաթով տղա եմ:)
հույս ունեմ ձեր հետ լիքը հետաքրքիր բաներ կքննարկեմ:;)

*e}|{uka*
02.02.2009, 22:20
Բարի գալուստ ;)

Morpheus_NS
02.02.2009, 22:21
Բարև ակումբցիներ ջան, ոնց հասկացաք նորեկ եմ, 20 տարեկան բոյով բուսաթով տղա եմ:)
հույս ունեմ ձեր հետ լիքը հետաքրքիր բաներ կքննարկեմ:;)

Բարի գալուստ: Մենք էլ ենք հուսով:
Հետաքրքիր ա, թե նորեկները ոնց են միանգամից էս թեման գտնում::think

Dav_
02.02.2009, 22:30
Բարի գալուստ: Մենք էլ ենք հուսով:
Հետաքրքիր ա, թե նորեկները ոնց են միանգամից էս թեման գտնում::think

Ինձ Ընգերսա(WArmanW) օգնում հարմարվեմ::ok

Kuk
02.02.2009, 22:35
Ինձ Ընգերսա(WArmanW) օգնում հարմարվեմ::ok

Բարի գալուստ:) Դու էլ ե՞ս նկարիչ:

Morpheus_NS
02.02.2009, 22:51
Ինձ Ընգերսա(WArmanW) օգնում հարմարվեմ::ok

Բախտդ բերել ա:
Մի վեց ամիս առաջ ինձ ոչ մեկը չէր օգնում հարմարվել: :(
Նամակներով խեղճ Ուլուի զահլեն էի տանում:))

Selene
02.02.2009, 22:54
Բարև ակումբցիներ ջան, ոնց հասկացաք նորեկ եմ, 20 տարեկան բոյով բուսաթով տղա եմ:)
հույս ունեմ ձեր հետ լիքը հետաքրքիր բաներ կքննարկեմ:;)

Բարի գալուստ:)

Երկնային
02.02.2009, 22:55
Ինձ Ընգերսա(WArmanW) օգնում հարմարվեմ::ok
դու կարող ա՞ սոցիոլոգիա ես սովորում :P

Քամի
03.02.2009, 00:06
Բարև ակումբցիներ ջան, հույս ունեմ ձեր հետ լիքը հետաքրքիր բաներ կքննարկեմ:;)

Բարի գալուստ..:)

Ռուֆուս
03.02.2009, 00:14
Բարի գալուստ Dav_, բարի ժամանց Ակումբում: ;)

Համ էլ Արմանի ավատարն ես օգտագործում :P :D

Morpheus_NS
03.02.2009, 00:18
Բարի գալուստ Dav_, բարի ժամանց Ակումբում: ;)

Համ էլ Արմանի ավատարն ես օգտագործում :P :D

Արմանը նորն ունի, հինը տվել ա ընկերոջը:))

Արմինե
04.02.2009, 01:13
Բարև բոլորին: Ես նորեկ եմ, չնայած վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին:

Chuk
04.02.2009, 01:18

Ողջույն Արմինե :)
Ես էլ հնեկ եմ, չնայած որ ակումբի անցուդարձին չեմ հասցնում հետևել :(
Լավ ա, որ մեզ միացար, բայց ինչի՞ սենց ուշ :oy

Ambrosine
04.02.2009, 01:18
Բարև բոլորին: Ես նորեկ եմ, չնայած վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին:
Բարի գալուստ:)
իսկ ավելի շատ որ թեմաներն են դուրդ գալիս?

Ambrosine
04.02.2009, 01:18
Ողջույն Արմինե :)
Ես էլ հնեկ եմ, չնայած որ ակումբի անցուդարձին չեմ հասցնում հետևել :(
Լավ ա, որ մեզ միացար, բայց ինչի՞ սենց ուշ :oy
ճանաչում ես?

Chuk
04.02.2009, 01:24
ճանաչում ես?
Ու՞մ, քե՞զ, Աստղ ջան: Հա՛, բա ոնց չեմ ճանաչում ;)

Իսկ Արմինեի՞ն... եսիմ, դժվար թե :)

Հայկօ
04.02.2009, 01:25
Բարև, Արմինե ջան :): Ես սիրում եմ քո ավատարը :love:

Ambrosine
04.02.2009, 01:26
Ու՞մ, քե՞զ, Աստղ ջան: Հա՛, բա ոնց չեմ ճանաչում ;)

Իսկ Արմինեի՞ն... եսիմ, դժվար թե :)
:D
Բա Արմինեն ինչի չի պատասխանում?:think

Արմինե
04.02.2009, 01:33
Շնորհակալ եմ:
Chuk ջան, ես ավելի շուտ եմ փորձել միանալ, բայց գրանցվել չէր ստացվում: Երրորդ անգամից նոր ստացվեց:)))

Աստղ ջան, ավելի շատ գրականության բաժնի թեմաները:

Բարև Հայկո ջան, նկարը ինձ էլ է դու գալիս:

Արմինե
04.02.2009, 01:36
:D
Բա Արմինեն ինչի չի պատասխանում?:think

Աստղ ջան, Արմինեն մինչև ստեղնաշարի վրա տառերը գտնումա, հոգին դուրսա գալի:

Ambrosine
04.02.2009, 01:37
Շնորհակալ եմ:
Chuk ջան, ես ավելի շուտ եմ փորձել միանալ, բայց գրանցվել չէր ստացվում: Երրորդ անգամից նոր ստացվեց:)))

Աստղ ջան, ավելի շատ գրականության բաժնի թեմաները:

Բարև Հայկո ջան, նկարը ինձ էլ է դու գալիս:
խախանդ բաժին ես ընտրել:D
Բարի ժամանց:)

հեսա նայի ինչ եմ ասում...
Չուկ, երրորդ նիկ ա:D :D :D

Երկնային
04.02.2009, 01:38
Արմինե ջան, շատ ուրախ եմ, որ էստեղ ես :) ինքը շատ լավն ա, երեխեք :oy :P

Chuk
04.02.2009, 01:40
ինքը շատ լավն ա, երեխեք :oy
Արուս ջան, ես իմ յոթերորդ զգայարանով միանգամից դա զգացի :oy

Արմինե, բա ինչի՞ չէր ստացվում :think

Արմինե
04.02.2009, 01:40
Չէէէէ նույն նիկով եմ միշտ փորձել գրանգվել))

Հայկօ
04.02.2009, 01:41
Արուս ջան, ես իմ յոթերորդ զգայարանով միանգամից դա զգացի
Վեցերորդը պահում ես օֆֆտոպները զգալու համա՞ր :)):

Արմինե, շատ հաճելի ա, որ հայատառ անուն ես ընտրել :): Ես դա շատ եմ գնահատում (Astgh :diablo!!!):

ԿԳԴ
04.02.2009, 01:44
Բարև բոլորին: Ես նորեկ եմ, չնայած վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին:

Բարի գալուստ Արմինե ջան, բա երբ ես քո լուսանկարներից դնելու Ակումբում?:):oy

Երկնային
04.02.2009, 01:46
Չուկ, էդ զգայարանիդ անունը պատահաբար ԱյՍիՔյու չի՞ :D

Արմինե ջան, մոռացա ասեմ, որ դու Մոնկին ու Գաղթականին էլ կճանաչես, հենց էլի հիշեմ, կասեմ :)

Ambrosine
04.02.2009, 01:48
Վեցերորդը պահում ես օֆֆտոպները զգալու համա՞ր :)):

Արմինե, շատ հաճելի ա, որ հայատառ անուն ես ընտրել :): Ես դա շատ եմ գնահատում (Astgh :diablo!!!):
չհասցրի, չես հիշում?:(

ԿԳԴ-ն էլ կլիենտ ա փնտրում. պարապ ես մնացել?:D էլ ոչ ոք իր ականջի թայը չի ուղարկել՝ նկարես?:D :D

Chuk
04.02.2009, 01:50
Չուկ, էդ զգայարանիդ անունը պատահաբար ԱյՍիՔյու չի՞ :D
Այսիքյուն գայարան չի, այլ զգայարանից ստացված իմպուլսների ճշմարտությունը հավաստող կամ հերքող ինֆորմացիայի աղբյուր ;)

Արմինե
04.02.2009, 01:54
Երկնային ջան, շնորհակալ եմ::love
Chuk, չգիտեմ ինչն էր պատճառը: Երկու անգամ մերժում ստացա, բայց երրորդ անգամ ակումբը տեսավ, որ համառի մեկն եմ:P ու ինձ էլ ընդունեց իր մասնակիցների շարքը:;)

Բարև ԿԳԴ, կարծում եմ, ժամանակը կգա, բարին հետը;)

ԿԳԴ
04.02.2009, 01:54
չհասցրի, չես հիշում?:(

ԿԳԴ-ն էլ կլիենտ ա փնտրում. պարապ ես մնացել?:D էլ ոչ ոք իր ականջի թայը չի ուղարկել՝ նկարես?:D :D

Հիմա ձեռիս տակ մի գործ ունեմ, ուղղակի մի քանի հոգու ականջի թայը չեմ գտնում, որ ավարտեմ::D Արմինե կատակա անում չհավատաս...:D

Chuk
04.02.2009, 01:55
Chuk, չգիտեմ ինչն էր պատճառը: Երկու անգամ մերժում ստացա, բայց երրորդ անգամ ակումբը տեսավ, որ համառի մեկն եմ :P
Էդ մերժող կամ հաստատողը ես եմ, քեզ ինչի՞ եմ մերժել :o
«Արմինե» մականվան մերժելու դեպք չեմ հիշում, որ գոնե հիշեմ, թե ինչի՞ համար :oy

Արմինե
04.02.2009, 02:00
Chuk, առաջի անգամ Armine նիկ էր, միգուցե լատինատառ էր այդ պատճառով, բայց երկրորդ անգամ Արմինե Էր: Ինչևէ, անցած լինի))

Ambrosine
04.02.2009, 02:00
Հիմա ձեռիս տակ մի գործ ունեմ, ուղղակի մի քանի հոգու ականջի թայը չեմ գտնում, որ ավարտեմ::D Արմինե կատակա անում չհավատաս...:D
վախեցար դիմակդ պատռեմ? :D:P
Արմինե, որ մտնես Ակումբցիների նկարներ ու ծաղրանկարներ թեման, ամեն ինչ կհասկանաս. այնտեղ միայն իմ ականջի թայը չկա:D

Kuk
04.02.2009, 02:02
Բարի գլուստ, Արմինե:

Ambrosine
04.02.2009, 02:05
Արմինեն էլի տառերն ա փնտրում ստեղնաշարի վրա:(

murmushka
04.02.2009, 02:06
չէ, ստեղնաշարի վրա տառերը հեշտ եմ գտնում;)
բարի գալուստ Արմինե

ԿԳԴ
04.02.2009, 02:07
վախեցար դիմակդ պատռեմ? :D:P
Արմինե, որ մտնես Ակումբցիների նկարներ ու ծաղրանկարներ թեման, ամեն ինչ կհասկանաս. այնտեղ միայն իմ ականջի թայը չկա:D

Թու հա:D Աստղ մենակ քեզ չէի վատություն արել, էն էլ գործիս խփեցիր...:angry:D

Ambrosine
04.02.2009, 02:13
չէ, ստեղնաշարի վրա տառերը հեշտ եմ գտնում;)
բարի գալուստ Արմինե
Արմիշ ջան, քո հետ չէի:D ;)

ԿԳԴ, հանգիստ, հանգիստ, նկարչի հետ պետք է լինել բանաստեղծ:D

Արմինե
04.02.2009, 02:13
murmushka, Kuk :hi

ԿԳԴ
04.02.2009, 02:17
ԿԳԴ, հանգիստ, հանգիստ, նկարչի հետ պետք է լինել բանաստեղծԱստղ էսա մի նկար եմ դնում, հուսով եմ բանաստեղծ կլինես:D

Ռուֆուս
04.02.2009, 02:42
Բարի գալուստ Արմինե, բարի ժամանց ;)

Yellow Raven
04.02.2009, 13:30
Արմինե բարի գալուստ`ուրախ ժամանց:P

Արմինե
04.02.2009, 15:05
Արմինե ջան, մոռացա ասեմ, որ դու Մոնկին ու Գաղթականին էլ կճանաչես, հենց էլի հիշեմ, կասեմ :)

Չէի նկատել այս գրառումդ: Դե Մոնկը ամեն տեղ էլ Մոնկա, դժվար է չճանաչել, բայց Գաղթականին էլ եմ ճանաչել: :)

Արմինե
04.02.2009, 15:07
Æþelwulf, Վահիկ http://s60.radikal.ru/i170/0902/96/f7f9af988aa7.gif (http://www.radikal.ru)
Շնորհակալ եմ: Հուսով եմ ժամանցը կլինի և՛ բարի, և՛ ուրախ:;)

Քամի
04.02.2009, 15:07
Բարի գալուստ Արմինե:)

thereisnomonkey
04.02.2009, 16:16
Բարև Ակումբ.am, ես եմ :)

Chuk
04.02.2009, 16:20
Բարև Ակումբ.am, ես եմ :)

Բարև, իսկ դու ո՞վ ես :)

Elmo
04.02.2009, 16:34
Բարև Ակումբ.am, ես եմ :)

Բարև:

Երվանդ
04.02.2009, 16:41
Բարև Ակումբ.am, ես եմ :)

Բարև:), եսել եմ;)

Kuk
04.02.2009, 16:58
Բարև Ակումբ.am, ես եմ :)

Բարի գալուստ:) Մտածում եմ` քեզ կարճ ոնց ենք դիմելու ակումբում:))

Քամի
04.02.2009, 17:35
Բարև Ակումբ.am, ես եմ :)

Բարի գալուստ :)

Yellow Raven
04.02.2009, 18:18
Բարի գալուստ:) Մտածում եմ` քեզ կարճ ոնց ենք դիմելու ակումբում:))
Բարի Գալուստ:)

Բարի գալուստ Մտածում եմ` քեզ կարճ ոնց ենք դիմելու ակումբում

Նոմ:D

Երկնային
04.02.2009, 19:56
Բարև Ակումբ.am, ես եմ :)
Բարև :)

Morpheus_NS
04.02.2009, 22:07
Ողջու՜յն նորեկներին՝ Արմինեին եւ Այստեղկապիկներչկան-ին::))
Հուսով եմ Ձեզ դուր կգան ձեր նկարները: ԿԳԴ ջան, քեզ տեսնեմ:))

ԿԳԴ
04.02.2009, 22:18
Հուսով եմ Ձեզ դուր կգան ձեր նկարները: ԿԳԴ ջան, քեզ տեսնեմ Մորֆ նենց էս ասում, կմտածեն թե բոբո եմ:D Երեխեք ջան բարի գալուստ մեր Ակումբ, :)) ես շատ բարի եմ,չհավատաք կեղծ բամբասանքներին: :))

Morpheus_NS
04.02.2009, 22:57
Մորֆ նենց էս ասում, կմտածեն թե բոբո եմ:D Երեխեք ջան բարի գալուստ մեր Ակումբ, :)) ես շատ բարի եմ,չհավատաք կեղծ բամբասանքներին: :))

Հա, ինքը շատ բարի ա... կնգա կրծքերով տղամարդ ա նկարում, մարդկանց գլուխ ա կտրում, ղեկավարությանը ուզարկում ա... հին ժամանակներ, էն խեղճ Բգոին էլ ծիտ ա սարքել: Կարճ ասած՝ շատ բարի ա:

Monk
05.02.2009, 09:53
Բարև բոլորին: Ես նորեկ եմ, չնայած վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին:

Չէի նկատել այս գրառումդ: Դե Մոնկը ամեն տեղ էլ Մոնկա, դժվար է չճանաչել, բայց Գաղթականին էլ եմ ճանաչել: :)
Հին ընկերներն են հայտնվեեեել:) Բարի գալուստ, Արմինե ջան;) Դե ես ամեն տեղ Մոնկ եմ, ոնց որ դու` Արմինե: Չենք կորչի փաստորեն
:hands

Արմինե
05.02.2009, 13:14
Քամի, Morpheus_NS http://s58.radikal.ru/i161/0902/5a/6e5c4b855c87.gif (http://www.radikal.ru)

Բարև Մոնկ ջան: Իհարկե չենք կորչի: http://s48.radikal.ru/i122/0902/d5/5ae7bffb0f87.gif (http://www.radikal.ru)

Դեյզի
06.02.2009, 10:11
Բարև ակումբցիներ, ես Դեյզին եմ, վերջապես միացա:)

Lapterik
06.02.2009, 10:33
Շնորհավորում եմ առաջին քայլերդ արդեն արել ես, մնում ա հետ չկանգնես: :)

Դեյզի
06.02.2009, 10:51
Շնորհավորում եմ առաջին քայլերդ արդեն արել ես, մնում ա հետ չկանգնես: :)

Կփորձեմ:)

Second Chance
06.02.2009, 11:57
Բարև ակումբցիներ, ես Դեյզին եմ, վերջապես միացա:)

Բարի գալուստ:)

Norton
06.02.2009, 13:09
Բոլոր նորեկներին բարի գալուստ:)

Ռուֆուս
06.02.2009, 16:00
Բարև, Դեյզի ;)

Երվանդ
06.02.2009, 16:06
Բարև ակումբցիներ, ես Դեյզին եմ, վերջապես միացա:)

Բարի միացում:))

Երկնային
06.02.2009, 17:04
Բարև ակումբցիներ, ես Դեյզին եմ, վերջապես միացա:)

Բարև :)

Դեյզի
06.02.2009, 17:04
Բարի միացում:))

Տեսնենք,տեսնենք: Առավոտվանից կապս դավաճանում է, չեմ կարողանում նորմալ միացում ապահովել:)

Դեյզի
06.02.2009, 17:07
Բարև :)

Բարև;)

Elmo
06.02.2009, 17:08
Բարև ակումբցիներ, ես Դեյզին եմ, վերջապես միացա:)

Ես էլ ջրիկ եմ: :P
բարի գալուստ:

Morpheus_NS
06.02.2009, 17:08
Բարեւ Դեյզի:
Դու ու՞մ ընկերն ես:

Chuk
06.02.2009, 17:09
Բարև Դեյզի, իմ անունն էլ Արկատ... թու՛... Արտակ է :)
Բարի միացում: Սիրում եմ միացումը :love

Ռուֆուս
06.02.2009, 17:09
Բարեւ Դեյզի:
Դու ու՞մ ընկերն ես:

Մորֆ իմ կարծիքով պետք ա հարցնեիր, թե ում ընկերուհին ա :D

Annushka
06.02.2009, 17:10
բարև , Դեյզի;) բարի գալուստ ակումբցիների շարքերը:)

Morpheus_NS
06.02.2009, 17:11
Մորֆ իմ կարծիքով պետք ա հարցնեիր, թե ում ընկերուհին ա :D

Ես լիքը աղջիկ ընԳերներ ունեմ:))

Դեյզի
06.02.2009, 17:44
Morpheus_NS ջան, գուցե քո ընկերը լինեմ ապագայում, ոնց որ ասում են` կապրեմ` կտեսնենք:)
Ես էլ ջրիկ եմ, բայց շատ արագ սառչում եմ, ոնց որ ասած` ջերմաստիճանից կախված, ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ միացա:)
Նորից բարև բոլորին: Դե իսկ ջերմ ընդունելությունը ստիպեց միանալ ու մնալ:) "ջրիկ":P

Քամի
06.02.2009, 17:49
Բարի գալուստ Դեյզի:)

Morpheus_NS
06.02.2009, 23:47
Morpheus_NS ջան, գուցե քո ընկերը լինեմ ապագայում, ոնց որ ասում են` կապրեմ` կտեսնենք:)
Ես էլ ջրիկ եմ, բայց շատ արագ սառչում եմ, ոնց որ ասած` ջերմաստիճանից կախված, ամեն դեպքում, շատ ուրախ եմ, որ միացա:)
Նորից բարև բոլորին: Դե իսկ ջերմ ընդունելությունը ստիպեց միանալ ու մնալ:) "ջրիկ":P

Ակումբում ծանոթ ունե՞ս:

Սամվել
07.02.2009, 00:05
Ակումբում ծանոթ ունե՞ս:

Արա դե պրյամո հարցրեք ընգեր ունե՞ս պրծեք :D

Morpheus_NS
07.02.2009, 01:57
Արա դե պրյամո հարցրեք ընգեր ունե՞ս պրծեք :D

Որ էտ ուզենայի, էտ կհարցնեի:
Ինձ հետաքրքիր ա, թե որտեղից են բոլոր նորեկները էս թեման գտնում: Նախորդ նորեկները ընկերներ ունեին ակումբում, ովքեր իրենց օգնում էին հարմարվել:

Կիվի
17.02.2009, 19:43
Բարև Ակումբցիներ: Իմ իսկական անունը իհարկե Կիվի չի, այլ Լիլիթ:) Ուզում եմ ներկայանալ ձեզ՝ ես դիզայներ եմ, 21 տարեկան , շատ լավ բաներ եմ լսել Ակումբի մասին, հուսով եմ որ մեր շփումը հետաքրքիր կլինի միմյանց համար....;)

Նախապես ներողություն եմ հայտնում հայերենիս համար,:oy ունեմ ռուսական կրթություն.

Երվանդ
17.02.2009, 19:45
Բարի գալուստ Կիվի:ok

Norton
17.02.2009, 19:48
բարի գալուստ, Կիվի:)

Ողջույն Լիլիթ :)
Բարի գալուստ ակումբ, հուսամ շուտ կմերվես: Հաջորդ շաբաթ օրվա ակումբցիների հանդիպմանը կգա՞ս :oy

Երվանդ
17.02.2009, 19:50
Ողջույն Լիլիթ :)
Բարի գալուստ ակումբ, հուսամ շուտ կմերվես: Հաջորդ շաբաթ օրվա ակումբցիների հանդիպմանը կգա՞ս :oy

Հո դու կայծակ չես Չուկ:D:D, բայց իրոք մեզ դիզայներներ շատ են պետք, կգաս Լիլիթ:oy:))

ԿԳԴ
17.02.2009, 19:53
Բարև Ակումբցիներ: Իմ իսկական անունը իհարկե Կիվի չի, այլ Լիլիթ Ուզում եմ ներկայանալ ձեզ՝ ես դիզայներ եմ, 21 տարեկան , շատ լավ բաներ եմ լսել Ակումբի մասին, հուսով եմ որ մեր շփումը հետաքրքիր կլինի միմյանց համար....

Նախապես ներողություն եմ հայտնում հայերենիս համար, ունեմ ռուսական կրթություն. Բարև Լիլիթ ջան, բարի գալուստ մեր ակումբ, :)իսկ հիմա զբաղվում ես քո գործով, դիզայնով?

Կիվի
17.02.2009, 20:05
Բարի գալուստ Կիվի:ok

բարի գալուստ, Կիվի:)
Շնորհակալություն:)

Ողջույն Լիլիթ :)
Բարի գալուստ ակումբ, հուսամ շուտ կմերվես: Հաջորդ շաբաթ օրվա ակումբցիների հանդիպմանը կգա՞ս :oy
Ռուֆուսի հետ կգամ, եթե իհարկե ստացվի:)

Բարև Լիլիթ ջան, բարի գալուստ մեր ակումբ, :)իսկ հիմա զբաղվում ես քո գործով, դիզայնով?
Այո, վեբ-դիզայնով հիմնականում

Yellow Raven
17.02.2009, 20:10
Կիվի Բարի Գալուստ:)

Երկնային
17.02.2009, 20:16
Բարև Ակումբցիներ: Իմ իսկական անունը իհարկե Կիվի չի, այլ Լիլիթ:) Ուզում եմ ներկայանալ ձեզ՝ ես դիզայներ եմ, 21 տարեկան , շատ լավ բաներ եմ լսել Ակումբի մասին, հուսով եմ որ մեր շփումը հետաքրքիր կլինի միմյանց համար....;)

Նախապես ներողություն եմ հայտնում հայերենիս համար,:oy ունեմ ռուսական կրթություն.

Ես կիվի շատ եմ սիրում, կանաչ գույնն էլ եմ սիրում, Լիլիթ անունն էլ եմ սիրում, մի ժամանակ երազում էի դիզայներ դառնալ… :oy հա, ինչ էի ուզում ասել. բարի գալուստ, Կիվի ջան :)

Chuk
17.02.2009, 20:28
Ռուֆուսի հետ կգամ, եթե իհարկե ստացվի:)
Ահա :aha

Selene
17.02.2009, 20:34
Կիվի, բարի գալուստ:)

Morpheus_NS
17.02.2009, 21:37
Բարև Ակումբցիներ: Իմ իսկական անունը իհարկե Կիվի չի, այլ Լիլիթ:) Ուզում եմ ներկայանալ ձեզ՝ ես դիզայներ եմ, 21 տարեկան , շատ լավ բաներ եմ լսել Ակումբի մասին, հուսով եմ որ մեր շփումը հետաքրքիր կլինի միմյանց համար....;)

Նախապես ներողություն եմ հայտնում հայերենիս համար,:oy ունեմ ռուսական կրթություն.

Ողջույն!!!!!
Հաճելի ժամանց ակումբում:

Կիվի
17.02.2009, 22:27
:) Շատ շնորակալ եմ այսքան ջերմ ընդունելիության համար, ես կառծում եմ ապագայում մենք կգտնենք զրուցելու ընդանուր թեմաներ;) ուրախ եմ ծանոդության համար:)

Ռուֆուս
17.02.2009, 23:18
:) Շատ շնորակալ եմ այսքան ջերմ ընդունելիության համար, ես կառծում եմ ապագայում մենք կգտնենք զրուցելու ընդանուր թեմաներ;) ուրախ եմ ծանոդության համար:)

Մի հատ էլ բարլուս :crazy

Կիվի
17.02.2009, 23:36
Մի հատ էլ բարլուս :crazy

Բարլուս Ռուֆուս;) Ես աչքիս քո սիրած սմայլիկնա?:))

Chuk
17.02.2009, 23:38
Բարլուս Ռուֆուս;) Ես աչքիս քո սիրած սմայլիկնա?:))

Ոչ միայն սմայլիկը, այլև դեմքի սիրած արհահայտությունը :))
Թե՞ գործի տեղը տենց դեմք չի ընդունում :think

Ռուֆուս
17.02.2009, 23:39
Բարլուս Ռուֆուս;) Ես աչքիս քո սիրած սմայլիկնա?:))
Չէ, սիրածս սմայլիկը էս ա :angry

Ոչ միայն սմայլիկը, այլև դեմքի սիրած արհահայտությունը :))
Թե՞ գործի տեղը տենց դեմք չի ընդունում :think

Գործի տեղը սովորաբար մոտս էս վիճակն ա... :jagi

:D

murmushka
17.02.2009, 23:41
Բարև Ակումբցիներ: Իմ իսկական անունը իհարկե Կիվի չի, այլ Լիլիթ:) Ուզում եմ ներկայանալ ձեզ՝ ես դիզայներ եմ, 21 տարեկան , շատ լավ բաներ եմ լսել Ակումբի մասին, հուսով եմ որ մեր շփումը հետաքրքիր կլինի միմյանց համար....;)

Նախապես ներողություն եմ հայտնում հայերենիս համար,:oy ունեմ ռուսական կրթություն.

բարի գալուստ;)

Կիվի
17.02.2009, 23:48
Ոչ միայն սմայլիկը, այլև դեմքի սիրած արհահայտությունը :))
Թե՞ գործի տեղը տենց դեմք չի ընդունում :think

Չէ, սիրածս սմայլիկը էս ա :angry

Գործի տեղը սովորաբար մոտս էս վիճակն ա... :jagi

:D

:D Ես կասեյ որ ամեն ինչ սքսվումա :jagi - սենց, հետո :angry -սենց, դե էսել - :crazy արդեն օրվա վերջում

ivy
17.02.2009, 23:50
Բարի գալուստ, Կիվի: :)
Կատվիս անունից ունես: :oy

karina13
20.02.2009, 17:06
Ողջույններս ԲՈԼՈՐԻՆ!!!
Մի բան ասեմ չզարմանաք... կարելի է ասել որ ձեր միջոցով ես կյանքը նորից կամ ավելի սիրեցի......
Շնորհակալ եմ որ դուք կաք :oy :kiss

Երվանդ
20.02.2009, 17:10
Ողջույններս ԲՈԼՈՐԻՆ!!!
Մի բան ասեմ չզարմանաք... կարելի է ասել որ ձեր միջոցով ես կյանքը նորից կամ ավելի սիրեցի......
Շնորհակալ եմ որ դուք կաք :oy :kiss

Ողջույն Karina13 ջան:), դու փաստորեն հանդիպման գալու թեկնածուների մեջ քեզ գցեցիր ավտոմատ:))

Chuk
20.02.2009, 17:11
Ողջույններս ԲՈԼՈՐԻՆ!!!
Մի բան ասեմ չզարմանաք... կարելի է ասել որ ձեր միջոցով ես կյանքը նորից կամ ավելի սիրեցի......
Շնորհակալ եմ որ դուք կաք :oy :kiss
Ողջույն Կարինա ու բարի գալուստ :)
Էնտեղ չեմ ասել, էստեղ ասեմ. ձեռքդ շատ է դուրս եկել (նկատի ունեմ նկարներդ, իհարկե):
Հուսամ, ավելի մոտիկից կճանաչենք առաջիկայում :)

*e}|{uka*
20.02.2009, 17:13
Բարի գալուստ Կարինա, ապրես որ միացար մեզ:;)

Monk
20.02.2009, 17:38
Ողջույններս ԲՈԼՈՐԻՆ!!!
Մի բան ասեմ չզարմանաք... կարելի է ասել որ ձեր միջոցով ես կյանքը նորից կամ ավելի սիրեցի......
Շնորհակալ եմ որ դուք կաք :oy :kiss
Բարի գալուստ:) Ոնց հասկացա, Կրոն բաժնում նոր ակտիվ անդամ է ավելացել :oy

karina13
20.02.2009, 17:50
Ողջույն Karina13 ջան:), դու փաստորեն հանդիպման գալու թեկնածուների մեջ քեզ գցեցիր ավտոմատ:))
:oy Եթե իհարկե դեմ չեք, երբ ու ինչ "պայմաններում" եք հանդիպում ?? ;)

Yellow Raven
20.02.2009, 17:53

Բարի Գալուստ... Իսկ ինչի հենց 13?:)

Հերթական հանդիպում կսկսվի քիչ անց, Կոմիտաս պողոտայի վրա, ակումբի տնակում: Հավաքվում, զրուցում, ավելի մոտիկից ենք ճանաչում իրար, խաղեր ենք խաղում և այլն: Կարող ես հենց այսօր միանալ մեզ :)

karina13
20.02.2009, 18:19

Ափսոս ես մինչեւ 20:00 աշխատում եմ... Ուրախ ժամանց ձեզ :hands

Ձայնալար
20.02.2009, 18:22
Ափսոս ես մինչեւ 20:00 աշխատում եմ... Ուրախ ժամանց ձեզ :hands

Հանդիպումները սովորաբար կեսգիշերին են ավարտվում ;)

karina13
20.02.2009, 18:24
Բարի Գալուստ... Իսկ ինչի հենց 13?:)
Որովհետեւ 13-ին եմ աշխարհ եկել :erexa

Yellow Raven
20.02.2009, 18:25
Որովհետեւ 13-ին եմ աշխարհ եկել :erexa

Ես էլ եմ 13-ին լույս աշխարհ եկել:)
Ուրախ եմ:P

Երկնային
20.02.2009, 18:28
Ողջույններս ԲՈԼՈՐԻՆ!!!
Մի բան ասեմ չզարմանաք... կարելի է ասել որ ձեր միջոցով ես կյանքը նորից կամ ավելի սիրեցի......
Շնորհակալ եմ որ դուք կաք :oy :kiss

բարի գալուստ :)

Ռեդ
20.02.2009, 20:19
Ողջույն karina13, Կիվի :)

Ռուֆուս
21.02.2009, 02:07
Բարի գալուստ, Կարինա :)

Morpheus_NS
21.02.2009, 03:40
Բելիե կառաբլիկի, բելիե կառաբլիկի...
Ողջույն Կարինա:)

Լեո
21.02.2009, 13:06
Ողջույններս ԲՈԼՈՐԻՆ!!!
Մի բան ասեմ չզարմանաք... կարելի է ասել որ ձեր միջոցով ես կյանքը նորից կամ ավելի սիրեցի......
Շնորհակալ եմ որ դուք կաք :oy :kiss
Բարի գալուստ մի աշխարհ, որից դուրս գալ էլ չես կարող /չես ցանկանա երբեք/:)

El Tango
25.02.2009, 01:54
Բարի երեկո բոլորին

*e}|{uka*
25.02.2009, 01:59
Բարի երեկո, ավելի շուտ բարի գալուսը, իսկ քո անունը ինչպե՞ս է :)

Morpheus_NS
25.02.2009, 01:59
Բարի երեկո բոլորին

Զրուցարանը ստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=42267&page=140) ա::)

Ռուֆուս
26.02.2009, 20:51
Բարի գալուստ, պադշի անգել :)

Dar-Man
03.03.2009, 03:09
Հատւկ ողջույններս "ԴԱՐ" ակումբի ադմինիստրատիվ կազմին (հիանալի աշխատանք) եվ իհարկե բոլոր մասնակիցներին !
Ակումբի կարգ ու կակոնին ծանոթանալուց հետո միայն որոշեցի հայտնել իմ տեսակետը առ այն մասին ,(սկսեմ վատից) որ միիի փոքր խստապահանջ էք , դա իհարկե խնդիր չի հանդիսանում ինձ համար ,սակայն շատ գովելի ձեր հայանպաստ գործունեությունը :
Հուսով եմ կգտնենք "ընդհանուր լեզու" միմյանց հետ մտքեր փոխանակելիս հատկապես քաղաքական հարցերում ,չնայաց նրան որ ես այդքան էլ քաղաքականացված չեմ,Լեվոնական չեմ ոչ էլ Սերժական եմ (!) հալալ զուլալ "Էրեվանցի եմ" ! :B
բայց պպզած սեմուշկա չրթել չեմ սիրում :))
Ցավոք սրտի այսօր Եվրոպայում եմ ,բայց Հայրենիքս միշտ իմ գիտակցության մեջ է գիտակցուտյունս էլ Հայրենիքիս մեջ է :
ԲԱ....ՍԵՆՑ ԲԱՆԵՐ

Ուլուանա
03.03.2009, 04:44

Բարի գալուստ։ :) Հուսով եմ՝ և՛ մեզ դուր կգան քո գրառումները, և՛ քեզ՝ մերը։ :))
Սպասում ենք գրառումներիդ։ Բարի ժամանց։ ;)

Chuk
03.03.2009, 16:09
Հատւկ ողջույններս "ԴԱՐ" ակումբի ադմինիստրատիվ կազմին (հիանալի աշխատանք) եվ իհարկե բոլոր մասնակիցներին !
Հատուկ ողջույն քեզ, Դար-Ման :)
Անշուշտ հնարավոր է, որ քաղաքականությունից խոսելիս տաքանանք, բայց կարևորն այն է, որ հիշենք, որ դրանով չի պայմանավորվում ամեն ինչը ու մարդկային հարաբերությունները դրանով չի, որ պետք է որոշվեն, ու եթե անգամ տաքացած խոսենք իրար հետ «Քաղաքականություն» բաժնում, մեկ րոպե անց ժպտալով ու ջերմ խոսենք հարևան բաժիններում, թեմաներում:
Բարի գալուստ ;)

Ձայնալար
03.03.2009, 16:12
Հատւկ ողջույններս "ԴԱՐ" ակումբի ադմինիստրատիվ կազմին (հիանալի աշխատանք) եվ իհարկե բոլոր մասնակիցներին !
Ակումբի կարգ ու կակոնին ծանոթանալուց հետո միայն որոշեցի հայտնել իմ տեսակետը առ այն մասին ,(սկսեմ վատից) որ միիի փոքր խստապահանջ էք , դա իհարկե խնդիր չի հանդիսանում ինձ համար ,սակայն շատ գովելի ձեր հայանպաստ գործունեությունը :
Հուսով եմ կգտնենք "ընդհանուր լեզու" միմյանց հետ մտքեր փոխանակելիս հատկապես քաղաքական հարցերում ,չնայաց նրան որ ես այդքան էլ քաղաքականացված չեմ,Լեվոնական չեմ ոչ էլ Սերժական եմ (!) հալալ զուլալ "Էրեվանցի եմ" ! :B
բայց պպզած սեմուշկա չրթել չեմ սիրում :))
Ցավոք սրտի այսօր Եվրոպայում եմ ,բայց Հայրենիքս միշտ իմ գիտակցության մեջ է գիտակցուտյունս էլ Հայրենիքիս մեջ է :
ԲԱ....ՍԵՆՑ ԲԱՆԵՐ

Կայֆ մականուն ես ընտրել, բարի գալուստ ;)

Երվանդ
03.03.2009, 16:52

03.03.2009, 17:19

03.03.2009, 20:19

պահոոոոո, քաղաքականապես ակտիվ ևս մեկ մարդ... իզուր մի խաբի, թե քաղաքականացված չես:P Եթե այդպես լիներ, քո 2 գրառումներից մեկը չէր լինի քաղաքականության բաժնում, մյուսն էլ այստեղ, ընդ որում՝ քաղաքական հարցերի մասին :D

Բարի գալուստ:)

Ռուֆուս
03.03.2009, 23:28
Բարի Գալուստ, Դար-Ման :)

ԿԳԴ
04.03.2009, 10:22
Բարև Dar Man, բարի գալուստ Դար ակումբ, իսկ քո անունը հայերեն նույնպես Դար Ման ա կարդացվում, թե Դար Մեն?:)

SunnY
04.03.2009, 15:06
Բարև, Ակումբ.am :) Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆորումի ղեկավարներին հիանալի գաղափարի համար և իհարկե ֆորումի անդամներին հետաքրքիր թեմաների և տեսակետների համար:
Ասեմ, որ վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին և վերջապես որոշեցի միանալ Ձեզ: Կարծում եմ դեմ չեք :oy

Բարձրահասակ
04.03.2009, 15:10

Բարի գալուստ: :) :) :)

Ռեդ
04.03.2009, 15:41
Բարև, Ակումբ.am :) Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆորումի ղեկավարներին հիանալի գաղափարի համար և իհարկե ֆորումի անդամներին հետաքրքիր թեմաների և տեսակետների համար:
Ասեմ, որ վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին և վերջապես որոշեցի միանալ Ձեզ: Կարծում եմ դեմ չեք :oy
Դու Գիլմորակա՞ն ես, թե Ուոթերսական :))
Բարի գալուստ . . . :)

Երկնային
04.03.2009, 15:48
Բարև, Ակումբ.am :) Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆորումի ղեկավարներին հիանալի գաղափարի համար և իհարկե ֆորումի անդամներին հետաքրքիր թեմաների և տեսակետների համար:
Ասեմ, որ վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին և վերջապես որոշեցի միանալ Ձեզ: Կարծում եմ դեմ չեք :oy
բարի գալուստ :)

Արշակ
04.03.2009, 16:29

Բարով եկար, SunnY:)
Հետաքրքիր քննարկումներ եմ մաղթում։;)

Կաթիլ
04.03.2009, 19:04
Բարև, Ակումբ.am :) Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆորումի ղեկավարներին հիանալի գաղափարի համար և իհարկե ֆորումի անդամներին հետաքրքիր թեմաների և տեսակետների համար:
Ասեմ, որ վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին և վերջապես որոշեցի միանալ Ձեզ: Կարծում եմ դեմ չեք :oy

Բարի գալուստ :-* :-)

Ambrosine
04.03.2009, 19:50
Բարև, Ակումբ.am :) Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ֆորումի ղեկավարներին հիանալի գաղափարի համար և իհարկե ֆորումի անդամներին հետաքրքիր թեմաների և տեսակետների համար:
Ասեմ, որ վաղուց եմ հետևում ակումբի անցուդարձին և վերջապես որոշեցի միանալ Ձեզ: Կարծում եմ դեմ չեք :oy
Ասեմ գալդ բարի... :)) ;)
Հետաքրքիր քննարկումներ...

Ռուֆուս
05.03.2009, 00:58
Բարի գալուստ, SunnY :)

freethinker
05.03.2009, 22:55
Բարև ակումբ
Chuk, ես էլ եմ շատ ուրախ ձեզ տեսնել: http://www.akumb.am/showthread.php?t=42965 :P

Ambrosine
05.03.2009, 22:56
Բարև ակումբ
Chuk, ես էլ եմ շատ ուրախ ձեզ տեսնել: http://www.akumb.am/showthread.php?t=42965 :P
Բարի գալուստ :)

Chuk
05.03.2009, 22:57

Ազատ մտածող, դու կարճ ժամանակում կվարժվես ակումբի կանոններին ու այստեղ ընդունված նորմերին, այլ տարբերակ չկա:

Ամեն դեպքում, բարի գալուստ :)

Հուսամ, որ չես ընտրի հակամարտությամբ ակումբում տեղ գտնելու տարբերակը ;)

Yellow Raven
05.03.2009, 22:57
Բարև ակումբ
Chuk, ես էլ եմ շատ ուրախ ձեզ տեսնել: http://www.akumb.am/showthread.php?t=42965 :P

Բարի գալուստ;)

freethinker
05.03.2009, 23:07
Chuk, հակամարտությունը իմ մասին չի ... ես էլ հուսով եմ որ գտել եմ ամենալավ հայկական ֆորումը :)

հ.գ. ինձ թվաց թե իսկապես հաղորդագրությունները ջնջվում են?

Chuk
05.03.2009, 23:10
Chuk, հակամարտությունը իմ մասին չի ... ես էլ հուսով եմ որ գտել եմ ամենալավ հայկական ֆորումը :)

հ.գ. ինձ թվաց թե իսկապես հաղորդագրությունները ջնջվում են?
Միանշանակ ջնջվում են կանոնադրությանը հակասող, այդ թվում թեմայից դուրս գրառումները :)
Չգիտեմ ամենալա՞վն է, թե՞ ոչ, ես այդպիսի համեմատություններ չեմ ընդունում, բայց հուսամ, որ քեզ այստեղ դուր կգա ;)

Elmo
05.03.2009, 23:11
Chuk, հակամարտությունը իմ մասին չի ... ես էլ հուսով եմ որ գտել եմ ամենալավ հայկական ֆորումը :)

հ.գ. ինձ թվաց թե իսկապես հաղորդագրությունները ջնջվում են?

Բարի գալուստ: Շատ ուրախ եմ տեսնել նոր անդամ մեր շարքերում

հ.գ.
Ինձ էլ էր սկզբում թվում թե հաղորդագրությունները ջնջվում էին, բայց պարզվեց հայդ են լինում:

freethinker
05.03.2009, 23:16
Բարի գալուստ: Շատ ուրախ եմ տեսնել նոր անդամ մեր շարքերում

հ.գ.
Ինձ էլ էր սկզբում թվում թե հաղորդագրությունները ջնջվում էին, բայց պարզվեց հայդ են լինում:

ճիշտ է, իզուր չեն ասում շատ բան տեսնես շուտ կծերանաս :)

հ.գ. հաղորդագրությունները բացի կորելը աննկատ փոփոխվում էլ են :P

Երկնային
05.03.2009, 23:30
freethinker, բարի գալուստ :)

freethinker
05.03.2009, 23:58
:baby շնորհակալություն
մի հարց ևս, ինչպես կարելի է տարբերել ադմինին, մոդերատորին հասարակ ակումբեցուց?.. կարգավիճակները բոլորինը տարբեր են :think

հ.գ. ես էլ եմ ուզում նման մի բան

Chuk
05.03.2009, 23:59

Ծանոթացիր ղեկավար կազմի հետ այստեղ (http://www.akumb.am/showgroups.php):

Իսկ քննարկումների ժամանակ նրանք (մենք) տարբերվող նշան չունենք:

Ռուֆուս
06.03.2009, 00:04
Բարի գալուստ, FreeThinker :)

Ռեդ
06.03.2009, 00:06
:baby շնորհակալություն
մի հարց ևս, ինչպես կարելի է տարբերել ադմինին, մոդերատորին հասարակ ակումբեցուց?.. կարգավիճակները բոլորինը տարբեր են :think

հ.գ. ես էլ եմ ուզում նման մի բան
Ողջույն :) Ի դեպ չե՞ս ուզում ներկայանալ :) Անուն, բնակության վայր, ուսումնական/աշխատանքի հաստատություն կամ նման մի բան :)

freethinker
06.03.2009, 00:15
փորձեմ :)
1. Անուն/Իրական անուն/Առաջին անուն/Անձնագրի անուն - Գևորգ
2. Բնակության վայր/ծննդավայր/բայց ապրելու վայր չի - ք. Երևան
3. Սովորում եմ/երևի - ԵՊՀ ... եթե դեռ չեն հեռացրել :P

Kuk
06.03.2009, 00:58

Երրորդ կետը լավն ա:)) Բարի գալուստ:

Ռեդ
06.03.2009, 01:17
փորձեմ :)
1. Անուն/Իրական անուն/Առաջին անուն/Անձնագրի անուն - Գևորգ
2. Բնակության վայր/ծննդավայր/բայց ապրելու վայր չի - ք. Երևան
3. Սովորում եմ/երևի - ԵՊՀ ... եթե դեռ չեն հեռացրել :P
Ես կիրառականում շատ ծանոթներ ունեմ :))
Ո՞ր կուրս ես :)

Enigmatic
06.03.2009, 01:19
փորձեմ :)
1. Անուն/Իրական անուն/Առաջին անուն/Անձնագրի անուն - Գևորգ
2. Բնակության վայր/ծննդավայր/բայց ապրելու վայր չի - ք. Երևան
3. Սովորում եմ/երևի - ԵՊՀ ... եթե դեռ չեն հեռացրել :P

Լավ ես գրել:)) դեմք ես դու,Բարի գալուստ:)
Բայց աչքիս Ռեդուլի ծանոթն ա հաաաաա:think

Ռեդ
06.03.2009, 12:59
Լավ ես գրել:)) դեմք ես դու,Բարի գալուստ:)
Բայց աչքիս Ռեդուլի ծանոթն ա հաաաաա:think
Խի տենց մտածեցիր :esim

freethinker
06.03.2009, 13:27
Շնորհակալություն բոլորին :love

Red_Devils, ամենավերևի կուրսն եմ, դրանից վերև մեկել տանիքի ժանգոտ ալեհավաքն ա :blin

Enigmatic, :love

Monk
06.03.2009, 14:33
Բարի գալուստ, freethinker :)

Ջուզեպե Բալզամո
12.04.2009, 20:19
Ողջույն ակումբ… բավական երկար ժամանակ չեմ բացել հյուրընկալ դուռդ: Ո՞նց եք ժող ջաններ…

Ռուֆուս
12.04.2009, 20:22
Ողջույն ակումբ… բավական երկար ժամանակ չեմ բացել հյուրընկալ դուռդ: Ո՞նց եք ժող ջաններ…

Բարի վերադարձ, Ջուզեպպե:

Ուր էիր կորել? :)

Ambrosine
12.04.2009, 21:23
Ողջույն ակումբ… բավական երկար ժամանակ չեմ բացել հյուրընկալ դուռդ: Ո՞նց եք ժող ջաններ…
Ողջույն. դու ինչպես ես?

Հայկօ
13.04.2009, 02:14
Ողջույն ակումբ… բավական երկար ժամանակ չեմ բացել հյուրընկալ դուռդ: Ո՞նց եք ժող ջաններ…

Բարի վերադարձ, եղբա՛յր :):

masivec
13.04.2009, 10:57
Ողջույն ակումբ… բավական երկար ժամանակ չեմ բացել հյուրընկալ դուռդ: Ո՞նց եք ժող ջաններ…
Բարև, բայց քեզ առաձին անգամ եմ տեսնում:)

Արևհատիկ
01.05.2009, 01:12
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:

Երվանդ
01.05.2009, 01:15
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:

Լավ ես արել Արևհատիկ ջան:hands:))

Մարկիզ
01.05.2009, 01:17
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:
Բարի գալուստ… Երևանու՞մ ես բնակվում::)

Լուսաբեր
01.05.2009, 01:18
Բարի ժամանում :hands քեզ հետաքրքիր քննարկումներ:
Հլա չգիտես ու՞ր ես ընկել :))

Norton
01.05.2009, 01:20
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:
Բարի գալուստ:)

Artgeo
01.05.2009, 01:21

Հընգեր ունե՞ս

Բարի գալուստ.. :)

Chuk
01.05.2009, 01:26
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:

Ողջույն Արև, ես էլ Արտակ Հարությունյանն եմ, ծնվել եմ 1983թ.-ին, Երևան քաղաքում: Հեռախոսիս համարն է... չէ, էդ կապ չուներ :)
Իսկ եթե լուրջ, ապա բարի գալուստ ակումբ: Համ էլ ուզում եմ ասել, որ մականունդ շատ լավն է :)

Արևհատիկ
01.05.2009, 01:26
Հընգեր ունե՞ս

Խի դա կարևոր պայման ա

Արևհատիկ
01.05.2009, 01:28
Ողջույն Արև, ես էլ Արտակ Հարությունյանն եմ, ծնվել եմ 1983թ.-ին, Երևան քաղաքում: Հեռախոսիս համարն է... չէ, էդ կապ չուներ :)
Իսկ եթե լուրջ, ապա բարի գալուստ ակումբ: Համ էլ ուզում եմ ասել, որ մականունդ շատ լավն է :)
Շնորհակալություն

Արևհատիկ
01.05.2009, 01:30
Բարի գալուստ… Երևանու՞մ ես բնակվում::)
Չէ Կապանում եմ ապրում

Ambrosine
01.05.2009, 01:30
Խի դա կարևոր պայման ա
էն անեկոտը եղավ... որ նախարարի պաշտոնի համար ապարանցին զանգում ա...
Կատակ ա, Արև ջան:)

Գալաթեա
01.05.2009, 01:31
Խի դա կարևոր պայման ա

Արևհատիկ ջան, եթե չունես, կունենաս։
Ստեղ տենց ա։

Բարի գալուստ :)

Արևհատիկ
01.05.2009, 01:32
Բարի ժամանում :hands քեզ հետաքրքիր քննարկումներ:
Հլա չգիտես ու՞ր ես ընկել :))

Հուսով եմ հետաքրքիր ա լինելու: Թեկուզ արդեն կամաց-կամաց համոզվում եմ դրանում

Երվանդ
01.05.2009, 01:32
Արևհատիկ ջան, եթե չունես, կունենաս։
Ստեղ տենց ա։

Բարի գալուստ :)

Լիլ լավ ա չասիր՝ այն էլ միանգամից 2-ը:D:D

Գալաթեա
01.05.2009, 01:33
Լիլ լավ ա չասիր՝ այն էլ միանգամից 2-ը:D:D

Դե..էդ ամեն մեկի բան չի :D

ԿԳԴ
01.05.2009, 01:34
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում: Բարև հատիկ, Արևհատիկ :)) Բարի գալուստ...

Kuk
01.05.2009, 12:15
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:

Բարի գալուստ, կռոշկա:))

Երկնային
01.05.2009, 13:43
Արևհատիկ, բարի գալուստ, հուսով եմ քեզ մեզ մոտ դուր կգա :)

Հ.Գ. երեխեք, Արևհատիկ բառ կա՞ :8

Արտիստ
01.05.2009, 13:45
Արևհատիկ, բարի գալուստ, հուսով եմ քեզ մեզ մոտ դուր կգա :)

Հ.Գ. երեխեք, Արևհատիկ բառ կա՞ :8

Կարծեմ արևհատ կա:think Ու հենց մարդու անուն է::)

1.Տանուտերյան Սկյուռիկ
2.Ղասաբյան Պտղունցիկ
3.Շլորյան Գարֆինքյուլ
4.Թխկլչյան Ծծաշատ
5.Գրիգորյան Յուղաբեր Վարդոյի
6.Մստոյան Գեղեցիկ Բուկվերսիկի
7.Ռստիկյան Կլիմենտ
8.Պտուկյանց Նաստել
9.Թառափյան Հակինթ
10.Գյուլամիրյան Կաքավ
11.Պատելեյմոն Սոցկի
12.Սուջյան Ցելեստինա
13.Նեմեցով Շիլլեր
14.Ամերիկյան Ջումշուդ
15.Բոզոյան Պայքար
16.Պստիկյան Էլիբեկ
17.Պզպզյան Գելիմ
18.Չիչակյան Բախտիար
19.Գռսեմյան Բաղդագյուլ
20.Դնգզյան Մումինատ
21.Խամփերյան Բուբուշ
22.Թռչունյան Ռզգան
23.Ջոմարդյան Շաքար
24.Թոռչյան Զուբեյդա
25.Կլորյան Շնորիկ
26.Զմալյան Քանաքար
27.Նախոյան Մարալիկ
28.Թութխալյան Ասթինե
29.Ջնդոյան Ավալ
30.Քուրդօղլյան Շարահզդան
31.Չոլոյան Տիտալ
32.Ծիվլիվլյան Անախաս
33.Բռնադատվածյան Սոխակ
34.Գյոզալյան Դալար Փարավոնի
35.Թմբուկյան Գյուլաբ
36.Մսղեմցյանց Լերձունի

Բայց սրանց համեմատ էլի լավա))

Բարձրահասակ
01.05.2009, 13:52
Հընգեր ունե՞ս
:D

Խի դա կարևոր պայման ա
Նախ բարով ես եկել Ակումբ: :) Հաճելի ժամանց եմ ցանկանում:
Հետո էլ մի նեղվի, բոլորին էլ նման ձևով են ընդունում: :oy

Yellow Raven
01.05.2009, 13:52
Բարի Գալուստ Արևհատիկ ջան...:)
Մյանդիլ:P:D

Monk
01.05.2009, 14:03
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:
Բարի գալուստ:)

Morpheus_NS
01.05.2009, 14:08
Բարև ձեզ.Ես Արև Համբարձումյանն եմ:Ծնվել եմ 1989թ.-ին Կապան քաղաքում:

Բա ձմռանը ու՞ր էիր Արեւ ջան;)
Հ.Գ. Բարի գալուստ:))

Manya
01.05.2009, 14:13
:angel:bux::bux::bux:ՍԱՅԼՈՒՏ ԲՈԼՈՐԻՆ…ոնց եք՞հուսով եմ ես որ մենք կկարողանանք իրար ճիշտ հասկանանք և ուրախ եմ որ Հայաստանում այսքան լավ մարդիկ կան բոլորիտ մախթում եմ ուրախ օր և լիքը լիքը լավ ընկերներ::hands:)ՄԱՆՅԱԻՑ:drinks

Ambrosine
01.05.2009, 14:39

քեզ էլ բարի գալուստ, Մանյա ջան:)
ես էլ եմ հուսով, որ քեզ այստեղ դուր կգա, ու իրար ճիշտ կհասկանանք;)

Norton
01.05.2009, 14:54
Բարի գալուստ , Մանյա:)

Dorian
01.05.2009, 14:58
քեզ էլ բարի գալուստ, Մանյա ջան:)
ես էլ եմ հուսով, որ քեզ այստեղ դուր կգա, ու իրար ճիշտ կհասկանանք;)

Մանյա ջան, ես էլ եմ հուսով, որ դու ու Աստղը իրար ճիշտ կհասկանաք :D

Ambrosine
01.05.2009, 14:59
Մանյա ջան, ես էլ եմ հուսով, որ դու ու Աստղը իրար ճիշտ կհասկանաք :D
չկասկածես :D:D:D

Yellow Raven
01.05.2009, 15:06
:angel:bux::bux::bux:ՍԱՅԼՈՒՏ ԲՈԼՈՐԻՆ…ոնց եք՞հուսով եմ ես որ մենք կկարողանանք իրար ճիշտ հասկանանք և ուրախ եմ որ Հայաստանում այսքան լավ մարդիկ կան բոլորիտ մախթում եմ ուրախ օր և լիքը լիքը լավ ընկերներ::hands:)ՄԱՆՅԱԻՑ:drinks

Բարի Գալուստ Մանյա ջան:)
Գրենք ու խոսենք գրական հայերենով:P:oy

Morpheus_NS
01.05.2009, 15:21
:angel:bux::bux::bux:ՍԱՅԼՈՒՏ ԲՈԼՈՐԻՆ…ոնց եք՞հուսով եմ ես որ մենք կկարողանանք իրար ճիշտ հասկանանք և ուրախ եմ որ Հայաստանում այսքան լավ մարդիկ կան բոլորիտ մախթում եմ ուրախ օր և լիքը լիքը լավ ընկերներ::hands:)ՄԱՆՅԱԻՑ:drinks

Ֆեյսկոնտրոլը անցե՞լ ես:))

Փոքրիկ
01.05.2009, 16:12
չկասկածես :D:D:D

:DԱստղ բա որ ասում ստեղա Աստղաֆոբիա ա տարածված չեք հավատում:D
:)բարի գալուստ Մանյա և Արևհատիկ;) բայց քանի շուտա աջ անկյունի խաչով դուրս արի, թե չէ իմ օրին ես ընկնելու:D

:8ես որ առաջին անգամ մտա, ինձ մեկն ու մեկդ տենց ասեցիք...

Լուսաբեր
01.05.2009, 19:11
:angel:bux::bux::bux:ՍԱՅԼՈՒՏ ԲՈԼՈՐԻՆ…ոնց եք՞հուսով եմ ես որ մենք կկարողանանք իրար ճիշտ հասկանանք և ուրախ եմ որ Հայաստանում այսքան լավ մարդիկ կան բոլորիտ մախթում եմ ուրախ օր և լիքը լիքը լավ ընկերներ::hands:)ՄԱՆՅԱԻՑ:drinks

Իսկ դու ընկեր ունե՞ս :think :D

Քեզ էլ բարի գալուստ, հետաքրքիր քննարկումներ, լավ ընկերներ ու տենց էլի...;)

Երկնային
01.05.2009, 20:43
Մանյա, քեզ էլ բարի գալուստ :)

masivec
01.05.2009, 21:35
:angel:bux::bux::bux:ՍԱՅԼՈՒՏ ԲՈԼՈՐԻՆ…ոնց եք՞հուսով եմ ես որ մենք կկարողանանք իրար ճիշտ հասկանանք և ուրախ եմ որ Հայաստանում այսքան լավ մարդիկ կան բոլորիտ մախթում եմ ուրախ օր և լիքը լիքը լավ ընկերներ::hands:)ՄԱՆՅԱԻՑ:drinks
Բարի գալուստ:)

Manya
02.05.2009, 19:27
քեզ էլ բարի գալուստ, Մանյա ջան:)
ես էլ եմ հուսով, որ քեզ այստեղ դուր կգա, ու իրար ճիշտ կհասկանանք;)շատ շնորհակալ եմ:

Manya
02.05.2009, 21:49
Իսկ դու ընկեր ունե՞ս :think :D

Քեզ էլ բարի գալուստ, հետաքրքիր քննարկումներ, լավ ընկերներ ու տենց էլի...;)Չէ Լուսաբեր ջան չունեմ բայց շատ կուզեմ:

Փոքրիկ
02.05.2009, 21:53
Չէ Լուսաբեր ջան չունեմ բայց շատ կուզեմ:
մի անգամ էլ բարի գալուստ մեր ակումբ (արդեն իմն էլ ա)
:8Մանյա ջան, դու որ սենց գրեցիր գիտես հեսա ինչ կլինի՞

:Dտղեեեեեքքքքք, ազատ աղջիկ կաաաաա:oy

Աբելյան
02.05.2009, 22:00
Չէ Լուսաբեր ջան չունեմ բայց շատ կուզեմ:
նմանապես:oy

Աբելյան
02.05.2009, 22:01
Հ.Գ. համ էլ բարի գալուստ:)

Աբելյան
02.05.2009, 22:08
աչքիս սաղ փչացրի:oy

Գալաթեա
02.05.2009, 23:31
Մանյա ջան, լավ ես արել, որ եկել ես։ Լավ էլ անուն ունես...տատիկիս անունն է Մանյա եղել..ափսոս չեմ տեսել իրեն։

Մենակ մի բան, լա՞վ։
Հաջորդ անգամ, հատկապես մեծ տառերեվ գրելուց առաջ, համոզվիր, որ ուղղագրական սխալներ չես արել։ Այն է՝լ մի քանի հատ։

Ակումբում գրագիտության աստիճանը բավականին բարձր մակարդակի վրա է և դրա համար ոչ մի նորեկի չէի ցանկանա անհարմար իրավիճակում տեսնել :)

Բարի գալուստ։ :)

Manya
02.05.2009, 23:31
Մանյա, քեզ էլ բարի գալուստ :)մեռսի քո նկարտ թիթեռով շատ լավնա ես հավաքացու եմ հավաքում թիթեռների ու շատ եմ սիրում::)

ChildOfTheSky
03.05.2009, 00:01
Մանյա , բարև :lol

LL14
03.05.2009, 01:19
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy

ChildOfTheSky
03.05.2009, 01:21
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy

գալդ բարի :)

Փոքրիկ
03.05.2009, 01:23
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy

:)բարի գալուստ... կներկայանա՞ս

Ambrosine
03.05.2009, 01:24
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy
բարի գալուստ:)
ոնց-որ սպորտ սիրում ես հա?

LL14
03.05.2009, 01:28
Շնորհակալ եմ շատ
Այո Աստղ ջան շատ ճիշտ ես նկատել, հիմնականում սպորտային թեմաներին եմ հետևում :)

Ambrosine
03.05.2009, 01:30
Շնորհակալ եմ շատ
Այո Աստղ ջան շատ ճիշտ ես նկատել, հիմնականում սպորտային թեմաներին եմ հետևում :)
ուրեմն ոչ միայն հետևիր, այլ միացիր մեզ;)
թեկուզ Բարսելոնի երկրպագու լինես:))

LL14
03.05.2009, 01:36
Շատ լավ
Չէ Աստղ ջան մենակ Ռեալ , Ճիշտ ա հիմա մի փոքր տխուր եմ , բայց մեկա շատ հպարտ եմ , որ Ռեալի երկրպագու եմ , իհարկե ոչ այդքան վառ երկրպագու եմ որքան դու , բայց ամեն դեպքում :)

Լուսաբեր
03.05.2009, 01:40
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy

Բարի գալուստ, քեզ էլ էն լավ բարեմաղթանքներից ու էլի էն սպեց հարցից- Ընկեր/ուհի ունե՞ս :think

LL14
03.05.2009, 01:48
Մերսիներ
գաղտնիք է :oy ;)

John
03.05.2009, 03:45
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy
բարի գալուստ :)

masivec
03.05.2009, 11:15
Բարև բոլորին, Ես էլ եմ նորեկ :oy
Բարի գալուստ;)

Yellow Raven
03.05.2009, 13:04
Բարի գալուստ, քեզ էլ էն լավ բարեմաղթանքներից ու էլի էն սպեց հարցից- Ընկեր/ուհի ունե՞ս :think

Էս ինչ եք միաձայն սաղ նորեկներին միանգամից սկսում հարցաքննել՞:crazy:))
LL14,բարի գալուստ:)