PDA

Դիտել ողջ տարբերակը : Գնում ենք Սևան

Cassiopeia
23.07.2008, 12:47
Հարգելի ակումբցիներ, օգոստոսի 3-ին (հաջորդ կիրակի օրը) ցանկություն կա գնալ Սևան ու վայելել թեկուզ կարճ, բայց հաճելի հանգիստ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գալ, խնդրում եմ արձագանքել առաջիկա մի քանի օրերի ընթացքում` այն հաշվարկով, որպեսզի կարողանանք կազմակերպչական աշխատանքներ կատարել ևս (գումարի հավաքում, պայմանավորվածություն մեքենայի հետ, առևտուր և այլն):

Նորմարդ
23.07.2008, 12:52

Ես +1 կամ +2 :oy

Ավելացվել է 3 րոպե անց

Ես +1 կամ +2 :oy
Ժող խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ ու սենց բաներ չանել :D

(13:53:16) Vera: Axjik lineir, urish dzev kardzaganqei :-D
(13:53:22) Vera: +1 kam +2
(13:53:27) Vera: lol

Չնայած Վերան սխալվել ա երևի ինքը ի նկատի ուներ կին ոչ թե աղջիկ, բայց ինչևէ :D

Արշակ
23.07.2008, 14:09
Էկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք։:D
Հուլիսի 28–ից մինչև օգոստոսի 7–ը ստեղ չեմ։
Հուսով եմ ավելի ուշ էլի կգնանք Ակումբով։:)

Cassiopeia
23.07.2008, 14:11
Էկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք։:D
Հուլիսի 28–ից մինչև օգոստոսի 7–ը ստեղ չեմ։
Հուսով եմ ավելի ուշ էլի կգնանք Ակումբով։:)

Ափսոս, որ հիմա չես կարող (քեզ հաճելի հանգիստ), հետագայի համար ես էլ եմ հուսով;)

Ahik
23.07.2008, 19:58
Վերա ջան ես էլ չեմ գա երևի:( կարողա ընտանիքով դւրս գնանք:)

Cassiopeia
25.07.2008, 11:52
Փաստորեն ոչ ոք չի ուզում Սևան գալ...:(

Նորմարդ
25.07.2008, 11:54
Փաստորեն ոչ ոք չի ուզում Սևան գալ...:(
Վեր ջան մի տխրի մենք մերոնցով կգնանք ;)

Աթեիստ
25.07.2008, 11:56
Ես 3 հոգու փոխարեն կլողամ:

Cassiopeia
25.07.2008, 11:59
Guest-ն ու Apsara-ն ևս գալիս են:

Chuk
25.07.2008, 12:25
Ես ուզում եմ գալ, բայց իմ գալը շատ կասկածելի է դեռ, որոշ հանգամանքներից են կախված :(

Cassiopeia
25.07.2008, 12:30
Ես ուզում եմ գալ, բայց իմ գալը շատ կասկածելի է դեռ, որոշ հանգամանքներից են կախված :(

Կարծում եմ այդ հանգամանքները խնդիր չեն լինի;) ...

Աթեիստ
25.07.2008, 12:36
Կարծում եմ այդ հանգամանքները խնդիր չեն լինի;) ...

Համոզված եմ, որ չեն լինի:

John
25.07.2008, 15:36
գալիս եմ: 1-2-3 հոգի էլ կարողա գան հետս ;)

Cassiopeia
28.07.2008, 15:13
Ուրեմն այսպես. այս կիրակի` օգոստոսի 3-ին գնում ենք Սևան:
Նախնական տվյալներով գալիս են`
John +1 (+2)
Չուկ
Նորմարդ
Երվանդ - 90%
Sosoyan - 90%
Guest
Apsara
Աթեիստ
Cassiopeia +1
....

Սպասում ենք այլ արձագանքների:

Հ.Գ. Տրանսպորտի համար 25000 դրամ է անհրաժեշտ...:(

Նորմարդ
28.07.2008, 15:16
Cassiopeia +1

Վեռ:o հիմա ես քեզ ոնց հասկանամ
հը՞ն

Cassiopeia
28.07.2008, 15:18
Վեռ:o հիմա ես քեզ ոնց հասկանամ
հը՞ն

Արի թեման ինտիմ զրուցարանի չվերածենք:D

Նորմարդ
28.07.2008, 15:21
Արի թեման ինտիմ զրուցարանի չվերածենք:D
Աաաաաաաաա, դու ես վերածում

Anul
28.07.2008, 15:37
99%-ով ես էլ կգամ ըկերուհուս` Անիի հետ, երևի շատերն իրան էլ են ճանաչում ;)
դե համ էլ ակումբից է :B

ChildOfTheSky
28.07.2008, 16:04
ես էրեկ էի գնացել Սևան, էսօր էկա, բայց որ շատ խնդրեք ձեզ հետ էլ կգամ :P

Ra$Ta
28.07.2008, 17:19
ես էրեկ էի գնացել Սևան, էսօր էկա, բայց որ շատ խնդրեք ձեզ հետ էլ կգամ :P
Աղչի դու չգաս ոնց կլնի , կգաս կգաս լավե կգաս

Ես երևի կգամ

Lapterik
28.07.2008, 17:56
Ես չեմ գալու:)

ցեղակրոն
28.07.2008, 17:59
Cassiopeia իսկ ձեր Սևան գնացող կամպամիան իրար ծանոթ-մոտիկներ են…

Ավելացվել է 2 րոպե անց
ինչպես եք կազմակերպում՝ ո՞ր ափն եք գնալու

Երկնային
28.07.2008, 19:27
Հնարավոր ա ես էլ գամ, բայց ուրբաթ երևի նոր կարողանամ ասել կգամ, թե չէ… :oy

Cassiopeia
28.07.2008, 21:10
Քանի որ Առողջապահության նախարարության կողմից հերպեսի վարակի մասին ասեկոսեները հերքվել են, ապա գնում ենք "Լագունա" լողափ, իսկ եթե ջուրը սառը եղավ, ապա կգնանք նրա հարևանությամբ գտնվող Հարսնաքարի ջրաշխարհը:

Ավելացվել է 2 րոպե անց

Cassiopeia իսկ ձեր Սևան գնացող կամպամիան իրար ծանոթ-մոտիկներ են…

Եթե ծանոթ-մոտիկների հարց լիներ, ապա ակումբում բացահայտ չէր գրվի;)
Կազմակերպվում է մասնակցել ցանկացող ակումբցիների համար:):

Hayk Avetisyan
28.07.2008, 21:25
լօօօօլ , վերջին գրառումները նայեցի գրած էր <գնում եք թուրքական ապրանք?, դրա վերևի թեման գրած էր, գնում ենք սևան>:D

Cassiopeia
29.07.2008, 11:19
John +1
Չուկ
Նորմարդ
Երվանդ - 90%
Sosoyan - 90%
Guest
Apsara
Աթեիստ
Cassiopeia +1
Անուլ
Անի
ChildOfTheSky
Ra$Ta
Երկնային - 50%

Մոտավոր հաշվարկով գնում ենք 15 հոգով (±2): Տրանսպորտի համար անհրաժեշտ է 25000-30000 դրամ: Այսինքն, միջին հաշվարկով 2000-ական դրամ միայն տրանսպորտային ծախսն է լինելու: Մնում է մտածել, թե ի՞նչպիսի ուտելիք ենք տանելու, որ իմանանք, թե 2000-ից բացի ինչքան գումար ենք հավաքելու:

Աթեիստ
29.07.2008, 11:27
Հնարավոր է մեզ միանա նաև Արսենը:

Guest
29.07.2008, 13:30
Եկեք մի oր էլ չուտենք (չեմ սիորւմ էտ գործը) :) Այդ փողն էլ տանք բարեգործական ֆոնդ:

Աթեիստ
29.07.2008, 13:46
Եկեք մի oր էլ չուտենք (չեմ սիորւմ էտ գործը) :) Այդ փողն էլ տանք բարեգործական ֆոնդ:

Ես չեմ կարող առանց ուտելու (համ էլ սիրում եմ այդ գործը) :)

Cassiopeia
29.07.2008, 13:51
Ուտել-չուտելը չի քննարկվում, քանի որ բացօթյա հանգստի ժամանակ մարդն ավելի շատ սնունդի կարիք է զգում: Հհաստատ ուտելիք վերցնելու ենք, իսկ տեղում արդեն թող որոշվեն ուտողներ կամ չուտողներ... Ով վստահ է, որ չի ուտելու, կարող է գումար չտալ, չնայած մյուսները կարծում եմ մեծահոգաբար իրենց ուտելիքից կհյուրասիրեն նրանց ;)
Ուտելիքի համար մանրամասն կգրեմ վաղը:

Cassiopeia
30.07.2008, 11:45
Ներկայացնում եմ սննդամթերքի և այլնի այն ցուցակը, որոնք ըստ իս պետք է ձեռք բերենք կիրակի օրվա համար: Այսպես, ցուցակը կազմված է 15-20 հոգու հաշվարկով:

Մեկանգամյա օգտագործման բաժակ - 50 հատ - 500 դրամ
Մեկանգամյա օգտագործման ափսե - 25 հատ - 500 դրամ
Մեկանգամյա օգտագործման պատառաքաղ - 25 հատ - 500 դրամ
Անձեռոցիկ - 300 դրամ

Հաց` մատնաքաշ - 15 հատ - 2100 դրամ
Հաց` լավաշ 4 կգ - 1600 դրամ
Ձու (նախաճաշին խաշելու համար)- 40 հատ - 2000 դրամ
Պանիր - 1կգ - 1500 դրամ
Երշիկ - 1կգ (կամ 1 փաթեթ) - 1000 դրամ
Խոզի միս- 4կգ - 7500 դրամ
Հավի միս- 4կգ - 3000 դրամ
Բադրիջան (2կգ), Բիբար (1կգ), Պոմիդոր (3կգ), Վարունգ (2կգ) - 1500-2000 դրամ
սոխ (խորովածի համար) - 0.5կգ - 0 դրամ ( ես տանից կբերեմ)
կարտոֆիլ - 1կգ - 150 դրամ

Սուրճ - 200 դրամ
Կոլա-Ֆանտա - 4 շիշ - 2000 դրամ
Ջրեղեն - 1000 դրամ
Գարեջուր - 2500 դրամ
Օղի - ?????? (չգիտեմ, արժե վերցնել թե ոչ)
Գինի 1 շիշ

Ձմերուկ - 1500 դրամ
Սեխ - 1500 դրամ
Դեղձ - 2կգ - 500 դրամ
Դամբուլ - 2կգ - 500 դրամ

Արևածաղկի սերմ ???????????

Խնդրում եմ, ուշադիր կարդացեք վերոհիշյալ ցուցակը, ավելացումներ ու կրճատումներ կատարեք, որ հաշվարկենք ընդհանուր գումարը և որոշենք ինչքան գումար ենք հավաքելու:

Հ.Գ. Մասնակիցներին խնդրում եմ բերել գետնին գցելու համար ծածկոցներ, ժամանցի առարկաներ (օրինակ նարդի): Գնդակ ու խաղաթուղթ կբերենք մենք ;)

masivec
30.07.2008, 12:21
Հիմա ինչքան փող ա պետք?:think

Cassiopeia
30.07.2008, 13:04
Միջին հաշվարկով սննդի և տրանսպորտային ծախսերը (ներառյալ այլ չնախատեսված ծախսեր) յուրաքանչյուր անձի համար կազմում են 5000 դրամ: (Հուսով եմ մուտքի "թույլատվության" արժեքը կմտնի այդ հավաքված գումարի մեջ, քանի որ իրականում չգիտեմ թե ինչքան կուզեն մուտքի համար)

Սերխիո
30.07.2008, 13:17
Վեռա ջան , ես կարողա չգամ , բայց ասեմ , որ կարտոֆիլը քիչ ա, բացի դա փայտն էլ չմոռանաք , մեկել խորովածի շշերը…

Cassiopeia
30.07.2008, 13:20
Վեռա ջան , ես կարողա չգամ , բայց ասեմ , որ կարտոֆիլը քիչ ա, բացի դա փայտն էլ չմոռանաք , մեկել խորովածի շշերը…

Անչափ շնորհակալություն հիշեցման և ուղղման համար...
Կարտոֆիլը դարձավ 2 կգ :D
Հ.Գ. Ափսոս որ չես գալիս:

Ժողովուրդ............ Փայտն ինչ արժե ու ո՞վ խորովածի շիշ կբերի:think

masivec
30.07.2008, 13:31
Ժողովուրդ ջան բայց կիրակի լսել եմ շատ մարդ կա ընդեղ::(

Cassiopeia
30.07.2008, 13:33
Ժողովուրդ ջան բայց կիրակի լսել եմ շատ մարդ կա ընդեղ::(

Իսկ կիրակի որտե՞ղ քիչ մարդ կա:o ...
Դա միակ օրն է, երբ հարմար է բոլորին;)

masivec
30.07.2008, 13:37
;)Բայց վոչ վոք չի ասում ինչ պիտի արվի::oy

Cassiopeia
30.07.2008, 13:38
;)Բայց վոչ վոք չի ասում ինչ պիտի արվի::oy

Այդ Ոչ Ոք-ի վստահությունն ամենայն հավանականությամբ իմ հանդեպ բավական մեծ է;)

masivec
30.07.2008, 14:28
Ետ միամիտ ա ստացվել:Չիմանաս անգրագետ եմ::oy

Guest
30.07.2008, 14:38
Վայ մամա ջան… էտքանով 50 հատ ինձանից մի շաբատ քեֆ կանեին…
Հատկապես դզեցին երկու կետեր:

Հաց` մատնաքաշ - 15 հատ - 2100 դրամ
Հաց` լավաշ 4 կգ - 1600 դրամ

Վեռ ջան, բա էտքան ծանր առևտուր ո՞նց ես անելու, ես կոգնեմ անպայման: Շաբատ սաղ օր ձեր մոտ եմ աչքիս :) Միսն էլ կկտրտեմ սիրուն բաստուրմա կդնեմ :)

Հենո
30.07.2008, 15:12
Ժողովուրդ ջան հիմա կոնկրետ ոնց իմանանք ամեն մեկը ինչքան փող պետքա վերցնի իր հետ՞ (ասենք թե ես էլ եմ գալիս)

Cassiopeia
30.07.2008, 15:16
5000-ական դրամ ենք հավաքում: Դա անպայման պիտի արվի մինչև շաբաթ օրվա առաջին կեսը, որպեսզի գոնե օրվա երկրորդ հատվածում կարողանանք կատարել առևտուրը: Գումարը փոխանցելու համար պիտի մի կերպ հարմարացնել ու հանդիպել....

Հենո
30.07.2008, 16:05
ok Վեռա ջան կհավաքենք;)

masivec
30.07.2008, 16:12
Վորտեղ և երբ?:D

Ավելացվել է 1 րոպե անց
Կներեք `Որտեղ?:oy

Երվանդ
30.07.2008, 17:14
Ինձ ցուցակից հանեք ժող, կիրակի օրը կարևոր հանդիպում ունեմ չեմ կարա գամ:(

Նորմարդ
30.07.2008, 17:15
Ինձ ցուցակից հանեք ժող, կիրակի օրը կարևոր հանդիպում ունեմ չեմ կարա գամ:(
մմմ Ճիշտն ասած ինձ էլ :( :oy

Cassiopeia
31.07.2008, 12:14
Նորմարդ և Երվանդ, ափսոս, որ չեք կարող միանալ մեզ:

Բոլոր նրանց, ովքեր մասնակցելու են, խնդրում եմ կապնվեն ինձ հետ` գումարը փոխանցելու համար պայմանավորվելու համար:

Cassiopeia
31.07.2008, 21:37
Հարգելի Սևան եկողներ... խնդրում եմ բոլորիդ վաղը օրվա ընթացքում գումարը փոխանցել Աթեիստին (Դոլֆին համակարգչային խանութ, Մոսկովյան 28 հասցեում, Արտակ Գաբոյանին), եթե գտնվում եք Արաբկիր համայնքում` գումարը փոխանցել ինձ` Կոմիտաս 49 հասցեում, եթե ունեք ARCA քարտ, գումարը փոխանցել իմ հաշվին (անհրաժեշտության դեպքում գրել PM)...
Խնդրում եմ օգնել նորմալ կազմակերպել ու պատվով "իրականության կոչել" "Գնում ենք Սևան" նախագիծը:D

Աթեիստ
01.08.2008, 11:36
Ժողովուրդ (մասնակիցներ), գումարի համար մի քիչ արագացրեք, ահագին առևտուր կա անելու:

Ուրվական
01.08.2008, 11:39
Ժողովուրդ (մասնակիցներ), գումարի համար մի քիչ արագացրեք, ահագին առևտուր կա անելու:

Հավես չկա ոչ մի բան կարդալու, ասա ինչքան եք հավաքում

Աթեիստ
01.08.2008, 11:54
Հավես չկա ոչ մի բան կարդալու, ասա ինչքան եք հավաքում

Հավաքում ենք 5000 հայկական դրամ:

Ուրվական
01.08.2008, 11:59
Հավաքում ենք 5000 հայկական դրամ:

Արա, թալան ա, ինչ ա, ի՞նչ 5000...
3500-ից ոչ ավել;) Գնային քաղաքականությունը վռզա մի հատ վերանայեք, գնի պատճառով մարդիկ չեն գալիս:angry

Աթեիստ
01.08.2008, 12:01
Արա, թալան ա, ինչ ա, ի՞նչ 5000...
3500-ից ոչ ավել;) Գնային քաղաքականությունը վռզա մի հատ վերանայեք, գնի պատճառով մարդիկ չեն գալիս:angry

Ավելացած գումարը վերջում հետ կվերադարձվի (ինչպես անցյալ անգամ):

Cassiopeia
01.08.2008, 12:08
2000 դրամ միայն տրանսպորտն է կազմում: Իսկ եթե ուզում ենք նորմալ քեֆ անել, ապա 1500-ը քիչ է:
Լավ: Կհավաքենք միայն 2000-ական դրամը` ճանապարհածախսը: Առանց ուտելիքի կգնանք: Համաձա՞յն եք:think

Հ.Գ. - Մի քիչ էլ ձգձգեք, կհրաժարվեմ կազմակերպչական հարցերից: Արեք ինչ ուզում եք, իիիիիիիիիիիիի:angry

Cassiopeia
01.08.2008, 16:25
Ժողովուրդ, քանի որ շատ նվնվոցներ եղան, որոշեցի սննդի համար գումար չհավաքել: Ուրեմն, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն գալ, կիրակի առավոտյան 9-ին լինեն Թամանյանի արձանի մոտ, իրենց մոտ ունենալով մոտ 3000 դրամ (քանի որ կարող է քիչ լինենք, 2000 դրամը չի բավականացնի ավտոմեքենայի ճանապարհածախսի համար) և ըստ իրենց ցանկության` սնունդ, որպեսզի ամբողջ օրը սոված չմնան:
Հարգանքներով` Կասիոպեիա

Հ.Գ. Հարցերի դեպքում կարող եք առանց ամաչելու գրել

Guest
01.08.2008, 16:29

Սկզբից էի ասում, բան չուտենք… :D

Դե լավ, իսկ ո՞վ ա հաստատ գաիս, ես ու Վարդը գալիս ենք:

masivec
01.08.2008, 17:08
:thinkԲա խորովածը?:o

Ra$Ta
01.08.2008, 18:39
Ժողովուրդ, քանի որ շատ նվնվոցներ եղան, որոշեցի սննդի համար գումար չհավաքել: Ուրեմն, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն գալ, կիրակի առավոտյան 9-ին լինեն Թամանյանի արձանի մոտ, իրենց մոտ ունենալով մոտ 3000 դրամ (քանի որ կարող է քիչ լինենք, 2000 դրամը չի բավականացնի ավտոմեքենայի ճանապարհածախսի համար) և ըստ իրենց ցանկության` սնունդ, որպեսզի ամբողջ օրը սոված չմնան:
Հարգանքներով` Կասիոպեիա

Հ.Գ. Հարցերի դեպքում կարող եք առանց ամաչելու գրել

Ոնցա ազդում նեռվերիս էս ակւմբի մարդա իրա համար հասկացությունը , չեք կարողանում կազմակերպել ? Ես Վեռայի տեղը լինեի կասեի չենք գնում !!! Առնաց ուտելիք իմաստ չկա , ամբողջ օրը ընդեղենք

Cassiopeia
01.08.2008, 20:22
Եր ջան,բավական շատ եռանդ եմ ներդրել Սևան գնալուց հրաժարվելու համար. Դա իմ հանգստի (ու ոչ միայն իմ) միակ հնարավորությունն է, որն ուզում եմ իմ սիրելի մարդկանց հետ անցկացնել.

Morpheus_NS
01.08.2008, 20:29
Ժողովուրդ էդ Լագունան փախած տեղ ա, մինչև գտնեք հոգիներդ դուրս կգա:

Cassiopeia
01.08.2008, 20:35
Ժողովուրդ էդ Լագունան փախած տեղ ա, մինչև գտնեք հոգիներդ դուրս կգա:

վաղուց գտնված ու սիրված վայր է ;)

Morpheus_NS
01.08.2008, 20:38
վաղուց գտնված ու սիրված վայր է ;)

Դե ինձ դուր չեկավ: Բայց դե եթե գտնված և սիրված վայր է, ավելի լավ:
Ուրախ ժամանց ձեզ!!!!!!!!!!!!!!

Ուրվական
01.08.2008, 21:14
Եր ջան,բավական շատ եռանդ եմ ներդրել Սևան գնալուց հրաժարվելու համար. Դա իմ հանգստի (ու ոչ միայն իմ) միակ հնարավորությունն է, որն ուզում եմ իմ սիրելի մարդկանց հետ անցկացնել.

Ոնցա ազդում նեռվերիս էս ակւմբի մարդա իրա համար հասկացությունը , չեք կարողանում կազմակերպել ? Ես Վեռայի տեղը լինեի կասեի չենք գնում !!! Առնաց ուտելիք իմաստ չկա , ամբողջ օրը ընդեղենք

Հանգի՜ստ...
Ուտելիք էլ կառնենք, ամեն ինչ էլ լավ կլնի: Վեռ ջան, ինչ ա եղել, է...
4000 կհավաքենք, եթե փող պետք եղավ, կավելացնենք:
Ես էգուց, վ պրիցիպի, ազատ եմ, եթե պետք ա, կգամ առևտրի կգնանք:
Չեմ հասկանում, ինչ եք պրոբլեմ սարքել, է: Ամեն ինչ նորմալ ա;)

Cassiopeia
01.08.2008, 21:40
Գոռ ջան, ցավոք սրտի ժամանակը շատ սուղ է գումար հավաքելու ու առևտուր անելու համար.

Երկնային
01.08.2008, 23:27
ես չեմ գալու…

Kuk
02.08.2008, 01:14
Խմելու թեմա ըլնի, ինձ էլ զանգեք, դաբավկով կգամ:drinks

masivec
02.08.2008, 10:20
Վեր ջան կներես բայց ես չեմ կարա գամ:(

Cassiopeia
03.08.2008, 20:08
Ուրախ ժամանցը կայացավ: Եկողներին շնորհակալություն` իրենց մասնակցությամբ օրը հաճելի դարձնելու համար:

Anul
03.08.2008, 21:23
Քեզ էլ շնորհակալություն, Վեր ջան, հրաաաաաաշք օրվա համար :love իսկապես շաաաաաատ-շաաաատ լավ անցավ :)

Ուրվական
03.08.2008, 21:25
Արտակ, Վերա...:love
Արա, որտեղից ենք էսքան լավ մարդիկ հավաքել իրար գլխի:think
Բայց որ առանց ամուսնանալու... Լավ չի էդ:angry

Թենիս ու Բիլիարդ դե բնականաբար ոչ մեկ դեմս չկարացավ խաղար, էլ լողի մասին չեմ ասում...
Տեր Հայր...:D

Cassiopeia
03.08.2008, 21:36
Քեզ էլ շնորհակալություն, Վեր ջան, հրաաաաաաշք օրվա համար :love իսկապես շաաաաաատ-շաաաատ լավ անցավ :)

Հաջորդ անգամ ավելի լավ ու կազմակերպված կլինի;)

Արտակ, Վերա...:love
Արա, որտեղից ենք էսքան լավ մարդիկ հավաքել իրար գլխի:think
Բայց որ առանց ամուսնանալու... Լավ չի էդ:angry

Թենիս ու Բիլիարդ դե բնականաբար ոչ մեկ դեմս չկարացավ խաղար, էլ լողի մասին չեմ ասում...
Տեր Հայր...:D

Հ.Գ. Անպատասխանատու հայտարարություններ խնդրում եմ չանել:D

Ra$Ta
04.08.2008, 12:31
Վեռ ջան շաաաաաաատ լավ էր , իսկապես շատ լավ անցավ , ես տենց չէի սպսում որ կանցնի , սպսում ենք Հովոյի նկարներին , շատ լավ նկարներ են եղել :hands

Ավելացվել է 1 րոպե անց

Արտակ, Վերա...:love
Արա, որտեղից ենք էսքան լավ մարդիկ հավաքել իրար գլխի:think
Բայց որ առանց ամուսնանալու... Լավ չի էդ:angry

Թենիս ու Բիլիարդ դե բնականաբար ոչ մեկ դեմս չկարացավ խաղար, էլ լողի մասին չեմ ասում...
Տեր Հայր...:D

Արաաաաա դու վաբշե թենիս խաղալ չգիտես :D:D:D;), մենակ Անուլն եր լավ խաղում , բիլլիարդի սեղան չկար խաղալ չեղավ :D:D:D:D:D

Ուրվական
04.08.2008, 12:46
Արաաաաա դու վաբշե թենիս խաղալ չգիտես :D:D:D;), մենակ Անուլն եր լավ խաղում , բիլլիարդի սեղան չկար խաղալ չեղավ :D:D:D:D:D

Արա, ընԳեր ջան.
Անուլը վախեցավ հետս խաղալուց, դե քո խաղալու մասին էլ չեմ ասում: Բիլիարդի շառերը 1000 կմ վերև էիր քցում, չկարացար խաղայիր, թողիր, գնացիր, ու էն նույն Հովոն, որ քեզ եսիմ քանի միավորով կրում էր, իմ մոտ ստիպված եղավ պարտված ճանաչել իրեն;) և կի-ն ներքև դնել ու գնալ՝ մուծելու բիլիարդի փողը:B
Նենց, որ, գնա դու լողալ սովորի վաբշե:kiss

Չէ, բայց իրոք նկարները վերջն են, Հով, սպասում ենք...

սպսում ենք Հովոյի նկարներին , շատ լավ նկարներ են եղել

Մի թեթև ճշտում, մյուսներին թյուրիմացության մեջ չգցելու համար. մենակ Ra$Ta-ն ա սպասում Հովոյի նկարներին, մնացածս սպասում ենք Հովոյի ապարատով արված նկարներին

ChildOfTheSky
04.08.2008, 14:48
Արա, ընԳեր ջան.
Անուլը վախեցավ հետս խաղալուց, դե քո խաղալու մասին էլ չեմ ասում: Բիլիարդի շառերը 1000 կմ վերև էիր քցում, չկարացար խաղայիր, թողիր, գնացիր, ու էն նույն Հովոն, որ քեզ եսիմ քանի միավորով կրում էր, իմ մոտ ստիպված եղավ պարտված ճանաչել իրեն;) և կի-ն ներքև դնել ու գնալ՝ մուծելու բիլիարդի փողը:B
Նենց, որ, գնա դու լողալ սովորի վաբշե:kiss

Չէ, բայց իրոք նկարները վերջն են, Հով, սպասում ենք...

Մի թեթև ճշտում, մյուսներին թյուրիմացության մեջ չգցելու համար. մենակ Ra$Ta-ն ա սպասում Հովոյի նկարներին, մնացածս սպասում ենք Հովոյի ապարատով արված նկարներին

Նկարները շուտով կլինեն ;)
Գոռի ասածը բիլիարդի խաղի մասին ուզում եմ հաստատել. այո, ես ոչ մի շանս չունեի ու թող Երոն էլ մահանա ման չգա, խաղալ չգիտես, ասա չգիտեմ :P :
Բայց Գոռ ջան թենիսի հարցում հետդ չեմ կարող համաձայնվել. Անուլը սաղիցս ուժեղ ա խաղում ;) :

Ra$Ta
04.08.2008, 15:20

Արա այ .....:angry , արի հենց էսօր իջնենք նորմալ սեղանի վրա տենանք ով ումա կրում , հաստատ ով ուզումա թող գա ու հաստատի , իմիջայլոց ես վերջում լռիվ ուրիշ պատճառով կին դրեցի ու գնացի , նենց պատճառ որ ստեղ չեմ ասելու , իլյավ ???:D:D:D

ChildOfTheSky
04.08.2008, 16:17
http://img26.picoodle.com/img/img26/3/8/4/f_P8030005m_6532b09.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030005m_6532b09.jpg&srv=img26)
http://img26.picoodle.com/img/img26/3/8/4/f_P8030007m_c32b001.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030007m_c32b001.jpg&srv=img26)

http://img28.picoodle.com/img/img28/3/8/4/f_P8030019m_8b0d70d.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030019m_8b0d70d.jpg&srv=img28)

Ավելացվել է 5 րոպե անց
http://img34.picoodle.com/img/img34/3/8/4/f_P8030026m_c1af0d5.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030026m_c1af0d5.jpg&srv=img34)
http://img27.picoodle.com/img/img27/3/8/4/f_P8030030m_86febe0.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030030m_86febe0.jpg&srv=img27)

http://img26.picoodle.com/img/img26/3/8/4/f_P8030042m_7679684.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030042m_7679684.jpg&srv=img26)
http://img37.picoodle.com/img/img37/3/8/4/f_P8030048m_dfd2ab5.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030048m_dfd2ab5.jpg&srv=img37)

Ավելացվել է 10 րոպե անց
http://img27.picoodle.com/img/img27/3/8/4/f_P8030055m_7e1b528.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030055m_7e1b528.jpg&srv=img27)

http://img29.picoodle.com/img/img29/3/8/4/f_P8030060m_a971aab.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030060m_a971aab.jpg&srv=img29)

http://img28.picoodle.com/img/img28/3/8/4/f_P8030076m_f97409e.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030076m_f97409e.jpg&srv=img28)

http://img37.picoodle.com/img/img37/3/8/4/f_P8030079m_c3fb373.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030079m_c3fb373.jpg&srv=img37)

Ավելացվել է 16 րոպե անց
http://img34.picoodle.com/img/img34/3/8/4/f_P8030036m_ea0f801.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030036m_ea0f801.jpg&srv=img34)

http://img32.picoodle.com/img/img32/3/8/4/f_P8030058m_7db3bfb.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030058m_7db3bfb.jpg&srv=img32)

http://img33.picoodle.com/img/img33/3/8/4/f_P8030085m_dede8fa.jpg (http://www.picoodle.com/view.php?img=/3/8/4/f_P8030085m_dede8fa.jpg&srv=img33)