PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆաուստ։ Ինչո՞ւ հենց շուն …

Tanamasi
22.07.2008, 22:55
Երբևէ մտածել եք այն մասին, թե ինչո՞ւ է Մեֆիստոֆելը Ֆաուստին առաջին անգամ ներկայանում շան կերպարանքով։ :think
Միայն թե չասեք, որ պատճառը շան մարդու ամենալավ բարեկամ լինելն է ;) ։

nune'
23.07.2008, 01:32
Իսկ ինչու՝ոչ..դա էլա վարկած,,..նաև ենթադրում եմ, որ Մեֆիստոֆելի կողմից ինչ-որ տեղ խորամանկ քայլել էր ներկայանալ ասենք, ոչ թե դինոզավրի տեսքով, այլ հենց շան, այլ կերպ ասած, հեռվից էր գալիս…էլի…

Lady-In-Red
23.07.2008, 01:50
իմ կարծիքով, քանի որ Մեֆիստոֆելը սատանան էր ու շատ խորամանկ ու նա որոշակի նպատակներ էր հետապնդում, նրան պետք էր հեշտ մոլորեցնել Ֆաուստին, ուստի նա հարմար գտավ շան կերպարանքը;)
մի հարց էլ իմ կողմից էլի...
Ինչո?ո Մեֆիստոֆելը երիտասարդացրեց Ֆաուստին???:P:P

nune'
23.07.2008, 01:57
Վայ, ինչ դժվար հարցա..ես վաղուց եմ կարդացել, բայց կարծում եմ, որ գրքում կա պատասխանը..չնայած կարող եմ մի քիչ փիլիսոփայել:think

Mefistofel
23.07.2008, 13:55
Մեֆիստոֆելը ուզում էր զարմացներ Ֆաուստին, շան տեսքով մտներ մոտը (որովհետեվ շունը ամենաքիչ հարցեր ու պանիկա առաջացնող կենդանին ա) մոտենար նրան ու ասեր "Բարև Ֆաուստ" , Ֆաւստնել զարմացած բացականչեր "Վա'յ խոսացող շուն!" էնել սաղ պլանները պռաոալի գնացին, դրա համար Մեֆիստոֆելը ստիպված էր երիտասարդացներ Ֆաւստին ...

Tanamasi
25.07.2008, 22:49

Բայց խի՞ ես երրորդ դեմքով գրում որ :D ;)

Freddie
31.07.2008, 14:33
Իմ կարծիքով ուղղակի Գյոթեն շուն շատ էր սիրում։:)) Համ էլ շատ հարմար կենդանի է՝ ոչ մի կասկած չի առաջացնում, երբ մարդկանց ոտքերի տակ է ման գալիս։ Թե չէ պատկերացրեք մի էկզոտիկ կենդանի լիներ։:D Էլ Ֆաուստն էլ չէր զարմանա ոնց է խոսում։:D

Մեղապարտ
31.07.2008, 14:59
Ամենահարմար կենդանին է ոչ վայրի է ոչ ընտանի, իր վերաբերմունքը արյանը արտահայտում է տիրոջ կամքով:B:

Whyspher Whisper
30.04.2010, 16:57
Երբևէ մտածել եք այն մասին, թե ինչո՞ւ է Մեֆիստոֆելը Ֆաուստին առաջին անգամ ներկայանում շան կերպարանքով։ :think
Միայն թե չասեք, որ պատճառը շան մարդու ամենալավ բարեկամ լինելն է ;) ։

Իսկ ես երեկ մտածում էի, թե ինչո՞ւ են ասում "կանիբալիզմ" /կարծքւմ եմ, հուն. <շուն> արմատն է/ կամ էլ ասում "շնանալ" և այլն, որ մի կողմից մարդն է անում, բայց մյուս կողմից էլ կենդանուն բնորոշ երևույթներ են:

Ֆրեյա
30.04.2010, 17:29

Ուղղակի, մի մեծ ԲԱՅՑ կա. շան համար դա բնական ու նորմալ երևույթ ա :)) բայց մեր ուղեղների մեջ դրա պատճառով խեղճ շները "անբարոյակնների" մեկն են տպավորվել :(

Leo Negri
02.05.2010, 03:00
Երբևէ մտածել եք այն մասին, թե ինչո՞ւ է Մեֆիստոֆելը Ֆաուստին առաջին անգամ ներկայանում շան կերպարանքով։

Պատասխանը շատ հեշտա ու պարզ՝ որովհետև Գյոթեն լավ ծանոթ էր միջնադարյան եվրոպական լեգենդներին ու հավատալիքներին, ըստ որոնց Սատանան վհուկների հավաքույթներին հաճախ շան տեսք ընդունածա գալիս:

Freddie
03.05.2010, 03:56
Պատասխանը շատ հեշտա ու պարզ՝ որովհետև Գյոթեն լավ ծանոթ էր միջնադարյան եվրոպական լեգենդներին ու հավատալիքներին, ըստ որոնց Սատանան վհուկների հավաքույթներին հաճախ շան տեսք ընդունածա գալիս:

Կա նաև լեգենդ, որ Ֆաուսը ունեցել է իր հավատարիմ շունը, որը կարողանում էր իր գույնը փոխել և տաարբել հարցերում օգնում էր նրան։ Ամենայն հավանականությամբ Գյոթեն օգտվել է այս գերմանական (եթե չեմ սխալվում) լեգենդից։

Ֆրեյա
03.05.2010, 10:17
Շունը համ քրիստոնյաների, համ մուսուլմանների մոտ համարվում է կեղտոտ կենդանի։ Մյուսների մոտ՝ չգիտեմ։

Գուցե դրանում մեղավոր է Անուբիսը՞

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Anubis_standing.svg/150px-Anubis_standing.svg.png

հնարավոր է, որ բազմաստվածությունը, Անուբիսի կուլտը հեռացնելու համար սկսել են շան նկատմամբ վախ ներշնչել մարդկանց ու դրան ասոցացնել չար ուժերի հետ։
Անուբիսը տեղով էլ "էն" աշխարհի հետ կապված աստված ա, մումիֆիկացիայի, անդրշիրիմյան կյանքի հետ կապված աստված է։

Leo Negri
03.05.2010, 12:19
Կա նաև լեգենդ, որ Ֆաուսը ունեցել է իր հավատարիմ շունը, որը կարողանում էր իր գույնը փոխել և տաարբել հարցերում օգնում էր նրան։ Ամենայն հավանականությամբ Գյոթեն օգտվել է այս գերմանական (եթե չեմ սխալվում) լեգենդից։

Այսպես թե այնպես, շան ներկայությունը Ֆաուսթի լեգենդներում նույն արմատները ունի:

հնարավոր է, որ բազմաստվածությունը, Անուբիսի կուլտը հեռացնելու համար սկսել են շան նկատմամբ վախ ներշնչել մարդկանց ու դրան ասոցացնել չար ուժերի հետ։
Անուբիսը տեղով էլ "էն" աշխարհի հետ կապված աստված ա, մումիֆիկացիայի, անդրշիրիմյան կյանքի հետ կապված աստված է։

Ինչ իմաստ ունի լոկալ եգիպտական պոլիթեիզմի աստվածներին սևացնել եվրոպական պոլիթեիզմի հետ պայքարելու համար? Նամանավանդ հաշվի առնելով, որ Անպուն /Անուբիսը իրա անվան հունական տարբերակնա/ ոչ թե շուն էր, այլ շնագայլ, հայերեն ասած` չախկալ:

Եվրոպայում շան ու վհուկների կապը ամենայն հավանականությամբ գալիսա հունական դիցաբանությունից, որտեղ վհուկների, ուրվականների ու սև մոգության դիցուհու` Հեկաթեի կենդանին հենց շունն էր: Հեկաթեի կենդանիներից էին նաև բուն ու դոդոշը` միջնադարյան Եվրոպայում իրանք էլ էին շատ թունդ ասոցացվում վհուկների ու Սատանայի հետ:

Ֆրեյա
03.05.2010, 15:23
Ինչ իմաստ ունի լոկալ եգիպտական պոլիթեիզմի աստվածներին սևացնել եվրոպական պոլիթեիզմի հետ պայքարելու համար? Նամանավանդ հաշվի առնելով, որ Անպուն /Անուբիսը իրա անվան հունական տարբերակնա/ ոչ թե շուն էր, այլ շնագայլ, հայերեն ասած` չախկալ:

Ես խոսում էի այն ժամանակների մասին, երբ դեռ Եւրոպա չկար, իսկ Հռոմը փորձում էր քրիստոնեությունը ներմուծել, այդ ժամանակ նրա տիրապետության տակ ոչ միայն եւրոպական տարածքներն էին գտնվում, իսկ դրանցից ամենազարգացածներից մեկը Եգիպտոսը ու նրան հարող տարածքների ժողովորւդներն էին, ում մոտ եգիպտական դիցարանը եւս հարգի էր։ Գուցե Անուբիսի կուլտը թուլացնելու համար սկսեցին շանը, շատ էլ թե շակալ էր, կապել սատանայի հետ, որ կարողանան վերացնել հին աստվածներին։

Մեկ էլ՝ շատ հնարավոր ա, որ հենց իրանք, Եգիպտոսը շրջապատող ժողովորւդներն են վախեցել Եգիպտական աստվածներից ու նրանց ասոցացրել չարիքների հետ։
Բնականաբար, եթե շունը բոլորի մոտ ասոցացվում է անդրշիրիմյան, առեղծվածային չարիքի հետ, քրիստոնյաներն էլ դրան պետք է կապեին սատանայի հետ, հո չէին աստվածածացնելու... :roll

Կապված շնագայլ– շուն թեմայի հետ. թուզն էլ խնձոր չի, հետո ինչ :P

Leo Negri
03.05.2010, 19:14
Ես խոսում էի այն ժամանակների մասին, երբ դեռ Եւրոպա չկար, իսկ Հռոմը փորձում էր քրիստոնեությունը ներմուծել, այդ ժամանակ նրա տիրապետության տակ ոչ միայն եւրոպական տարածքներն էին գտնվում, իսկ դրանցից ամենազարգացածներից մեկը Եգիպտոսը ու նրան հարող տարածքների ժողովորւդներն էին, ում մոտ եգիպտական դիցարանը եւս հարգի էր։

Եգիպտոսում քրիստոնյաների բազմաթիվ համայնքներ /տես ղփթեր/ կային երբ Հռոմում դեռ քրիստոնյաներով առյուծներին էին կերակրում: Նենց որ արդեն քրիստոնեական հռոմը հեչ կարիք չուներ մի հատ էլ Եգիպտոսում պրոպագանդա անել, ու մի հատ էլ էդ պրոպագանդան ընդարձակել եգիպտական մշակույթ չունեցող Եվրոպայի վրա:
Իսկ այ հունական դիցաբանությունից Սատանայի կաթոլիկ կերպարը ահագին հատկանիշներա ստացել, ահամ:

Մեկ էլ՝ շատ հնարավոր ա, որ հենց իրանք, Եգիպտոսը շրջապատող ժողովորւդներն են վախեցել Եգիպտական աստվածներից ու նրանց ասոցացրել չարիքների հետ։

Բացարձակապես չեն վախեցել /երևի թե բացառությամբ Եգիպտոսի հետ կռիվ անող կամ Եգիպտոսում ցածր ստատուս ունեցող ժողովուրդներից/: Օրինակ հույները ընդհանրապես հակված էին նմանացնել եգիպտական աստվածներին ու իրենց տեղականներին: Հերմանուբիս աստվածը այդպես ստացվելա Հերմես Փսիքոպոմպոսի ու Անուբիսի միաձուլումից:

Բնականաբար, եթե շունը բոլորի մոտ ասոցացվում է անդրշիրիմյան, առեղծվածային չարիքի հետ, քրիստոնյաներն էլ դրան պետք է կապեին սատանայի հետ, հո չէին աստվածածացնելու...

Ֆրեյա, դու շատ վատ ես ծանոթ եգիպտական դիցաբանությանը: Անուբիսը երբեք չի ասոցացվել չարիքի հետ, ընդհակառակը, իրա նկարները պետքա պաշտպանեին չարիքից:
Եգիպտական դիցաբանության մեջ երկու չար կերպար կա: Մեկը Սեթնա /որը, ի դեպ, ահագին դրական կողմեր ունի, ու չարացվելա համեմատաբար ուշ` Օսիրիսի կուլտի հետնորդների կողմից/, մյուսը` Ռա-ի ու Սեթի հակառակորդ Ապեպը:

Կապված շնագայլ– շուն թեմայի հետ. թուզն էլ խնձոր չի, հետո ինչ

Կարմիրը մոտա նարնջագույնին, նարնջագույնը մոտա դեղինին, ուրեմն կարմիրը դեղինա կատեգորիայի արդարացում:

Rhayader
03.05.2010, 19:29
Անի, Անուբիսի կուլտը քրիստոնեությունը մտցնելու ժամանակ արդեն գործնականում գոյություն չուներ: Իսկ շների պահով ես նույնպես հակված եմ Հեկատեի շատ ու Ցերբերի հետ կապված հունական հավատալիքների ժառանգությանը դա վերագրելուն, որովհետև հռոմեական մշակույթն առաջացել է հունականի հիման վրա: