PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞վ ի՞նչ լեզուների է տիրապետում

Մարիաննա
03.11.2006, 14:42
Հ.Գ» այս թեմայի մեջ կուզեանյի գրեիք ինչ լեզուների եք տիրապետում:Ո՞վ գիտե միգուցե մեկս մյուսիս պետք գանք:Հայերենի մասին կարող եք չգրել::P
Ես՝
Ռուսերեն, Անգլերեն,Ճապոներեն (նոր եմ սովորում):

քաղաքացի
03.11.2006, 15:02
Ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն (դեռ սովորում եմ), իտալերեն (շատ եմ ուզում սովորել)…

Delicada
03.11.2006, 15:26
Հ.Գ» այս թեմայի մեջ կուզեանյի գրեիք ինչ լեզուների եք տիրապետում:Ո՞վ գիտե միգուցե մեկս մյուսիս պետք գանք:Հայերենի մասին կարող եք չգրել::P
Ես՝
Ռուսերեն, Անգլերեն,Ճապոներեն (նոր եմ սովորում):
Ես անգլերեն, ռուսերեն մեկ էլ իսպաներեն:

Shauri
03.11.2006, 15:34
Ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, որոշ չափով գերմաներեն, ու մի քիչ էլ իտալերեն

Artgeo
03.11.2006, 15:40
Ռուսերեն, վրացերեն, անգլերեն

kristal
03.11.2006, 15:49
Ամբողջ կյանքում սովորում եմ մարդու լեզուն

Arisol
03.11.2006, 15:52
Ռուսերեն, անգլերեն (դպրոցի մակարդակով), գերմաներեն (հիմա սովորում եմ):
Դե որոշ կենդանիների լեզուներն էլ գիտեմ…Բայց չեմ կարծում, որ ինչ-որ մեկիդ պետք կգա:D :

John
03.11.2006, 15:54
ռուսերեն (ահագին լավ), անգլերեն (ոչինչ էլի), պարսկերեն (մենակ տառերի որոշ մասը ու մի քանի տասնյակ բառեր :)):

Shauri
03.11.2006, 15:55
Ես պարսկերեն մենակ թվերը գիտեմ :oy

Lionne_en_Chasse
03.11.2006, 15:56
ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, որոշ չափով էլ նիդեռլանդերեն (<--- :[ )
Բայց ֆրանսերենի շնորհիվ կարողանում եմ մասամբ հասկանալ իսպաներենն ու իտալերենը

Gohar
03.11.2006, 16:59
Արաբերեն, հոլանդերեն, ռուսերեն: Անգլերեն էլ կամաց-կամաց սովորում եմ::8

Ուլուանա
03.11.2006, 19:17
Անգլերեն, ռուսերեն, գերմաներեն (բայց մի քանի տարի է ընդհանրապես չեմ օգտագործել, ահագին մոռացել եմ :oy )

պարսկերեն (մենակ տառերի որոշ մասը ու մի քանի տասնյակ բառեր :)):
Ես էլ պարսկերենը մոտավորապես քո պես, ուղղակի իմացածս բառերը երևի մի քանի տասնյակից ավել կլինեն, համ էլ նախադասություններ էլ գիտեմ պարսկերեն :D , ինչպես նաև կարող եմ որոշ նախադասություններ ինքս կազմել։ :P

StrangeLittleGirl
03.11.2006, 19:30
ՀԱՅԵՐԵՆ
ինչքան էլ ասեք, որ պետք չէ նշել, բայց ես նշում եմ. դա ամենակարևորն է
Հաջորդն անգլերենն է, դե ռուսերենն էլ էշը ցեխից հանում եմ:
Իսկ ընդհանրապես կյանքիս տարբեր հատվածներում իմացել եմ պարսկերեն, չեխերեն և ֆրանսերեն, բայց չօգտագործելու պատճառով լրիվ մոռացել եմ: :(

Shauri
03.11.2006, 19:32
Ավելի ճիշտ կլիներ կոնկրետացնել` ով ինչ ՕՏԱՐ լեզուների է տիրապետում...

Բյուրակն, էդ ոնց ես հաջողացրել տենց օրիգինալ լեզուներ իմանալ... ես որ իմանայի, կաշխատեի չկորցնել...

Riddle
03.11.2006, 19:38
Ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն (կատարելագործման գործընթացում… իբր)::)

StrangeLittleGirl
03.11.2006, 19:41
Բյուրակն, էդ ոնց ես հաջողացրել տենց օրիգինալ լեզուներ իմանալ... ես որ իմանայի, կաշխատեի չկորցնել...
Մեր դպրոցը պարսկական թեքումով էր, դրա համար առաջին-երկրորդ դասարաններում անցել եմ, հետո ուրիշ տեղ եմ գնացել: Ի դեպ, պարսկական այբուբենն իմ իմացած առաջին օտար այբուբենն է, որից ոչինչ չեմ հիշում:
Չեխերեն սովորել եմ Չեխիայում ապրելու ժամանակ:
Ֆրանսերեն էլ մեկուկես տարի պարապել եմ, հետո Փարիզում կատարելագործել: Այդ երեքից միակ լեզուն է, որը վերականգնվելու շանսեր ու կարիք ունի:

Cassiopeia
03.11.2006, 20:31
Մեր դպրոցը պարսկական թեքումով էր, դրա համար առաջին-երկրորդ դասարաններում անցել եմ, հետո ուրիշ տեղ եմ գնացել: Ի դեպ, պարսկական այբուբենն իմ իմացած առաջին օտար այբուբենն է, որից ոչինչ չեմ հիշում:

Բյուր ջան, եթե շատ ես ուզում, քեզ մի օր անպայման մի երկու տառ կհիշեցնեմ…

Շատ կուզենայի սովորել ՄԱՐԴԿԱՅԻՆ լեզուն, որը ցավոք սրտի, անչափ դժվար է ու դաժան…

StrangeLittleGirl
03.11.2006, 20:35
Բյուր ջան, եթե շատ ես ուզում, քեզ մի օր անպայման մի երկու տառ կհիշեցնեմ…
Դուք էլ եք անցել պարսկերեն, չէ՞: Ինչ-որ բան հիշու՞մ ես:

Վազգեն
03.11.2006, 20:42
Ես ռուսերեն ու անգլերեն գիտեմ։ Ուրիշ լեզու չեմ էլ ուզում սովորել։ Գերադասում եմ իմացածս ինչքան հնարավոր է կատարելագործել (անգլերենն ու հայերենը)։ Շատ եմ գնահատում ճարտարախոսությունը, լեզվին լավ տիրապետելը։
Մեկ էլ հավես կլիներ արևմտահայերենն ու գրաբարը սովորել։

StrangeLittleGirl
03.11.2006, 20:45
Ա՛յ, արևմտահայերենն ու գրաբարն իրոք հավես են: Մեկ-մեկ մամաս գրաբարից տարբեր բաներ է բացատրում, զարմանում եմ, թե ինչքան հզոր լեզու է:
Ես մեկ էլ բարբառներ կուզեի սովորել: Ի դեպ, հիմա դրանով զբաղվում եմ, կապաներեն եմ սովորում: :D

Kita
03.11.2006, 21:01
Բայց ֆրանսերենի շնորհիվ կարողանում եմ մասամբ հասկանալ իսպաներենն ու իտալերենը:hands
ռուսերեն,ֆրանսերեն,անգլերեն սովորելու պրոցեսում եմ.....չնայած մայն արտասանությունս է վատ....

Սահակ
03.11.2006, 21:06
Ես էլ գիտեմ հայերեն, անգլերեն ու ռուսերեն: Համալսարանում որպես օտար լեզու 1 տարի վերցրել էի ֆռանսերեն, որ իմ արևին նոր լեզու սովորեմ: Ամեն ինչ մոռացել եմ, քանի որ կյանքումս ոչ մի անգամ պետք չեկավ էտ ֆռանսերենը: Նոր լեզու սովորելու ցանկություն չունեմ, քանի որ իմացածս լեզուներնել արդեն մոռանում եմ:

Վազգեն
03.11.2006, 21:11
Ես մեկ էլ բարբառներ կուզեի սովորել: Ի դեպ, հիմա դրանով զբաղվում եմ, կապաներեն եմ սովորում: :D
Հա, ես էլ կուզեի, ափսոս դրա համար դեռ դասագիրք գրված չկա, ինչքան գիտեմ։:think

StrangeLittleGirl
03.11.2006, 21:27
Դասագիրք չգիտեմ կա, թե չէ, բայց կարելի է օգտվել բարբառներին տիրապետող մարդկանցից: Օրինակ, մեր կուրսի գյումրեցիների շնորհիվ գրեթե ամբողջ կուրսը Գյումրվա բարբառով է խոսում: Իսկ Կապանի բարբառն ինձ մտերիմ ընկերուհիս է սովորեցնում: Ի դեպ, շատ հետաքրքիր է այն. այնպիսի ձայնավորներ ունեն, որոնցից հայերենում չկան:

Սահակ
03.11.2006, 22:48
Գյումրեցիների բարբառը ինձ միշտ հիշեցնում էր արևմտահայերենը: Հետո շատ զարմանալով իմացա, որ իրականում իրանք իրար հետ շատ կապված են: Այսինքն Հայաստանի բարբառներից գյումրեցիների բարբառը ամենամոտիկն է արևմտահայերենին: Իրենք էլ օրինակ ներկա ժամանակի փոխարեն ապառնի են օգտագործում: (Ո՞ւր կերթաս որ:)

StrangeLittleGirl
03.11.2006, 23:18
Հա՛, իրոք գյումրեցիների բարբառը շատ մոտ է արևմտահայերենին: Պատճառն այն է, որ գյումրեցիներից շատերը հենց արևմտահայեր են:

Մասսագետ
04.11.2006, 01:58
Հայերեն (ժարգոնը), ռուսերեն (ժարգոնը), Անգլերեն ( սլենգը), իտալերեն (քֆուրները), թուրքերեն (մի քանի քֆուր), չեխերեն (բան չեմ հիշում), ֆրանսերեն (ժարգոնը մեզ մոտ չեն սովորացնում) ու ամենակարևորը՝ արցունքների լեզուն (ժարգոնը (էս մեկը սկի Խրիմյան Հայրիկը չգիտեր)):

Aida
04.11.2006, 02:34
Ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն: Անգլերենս մի քիչ զիջում է ֆրանսերենին, բայց ամեն ինչ դեռ առջևում է: Հա լատիներեն էլ եմ սովորում: Արդեն ահագին բառեր գիտեմ ու կարում եմ հոլովեմ ու խոնարհեմ: Նաև ուզում եմ իմանալ իսպաներեն ու շատ այլ լեզուներ: Սիրում եմ սովորել օտար լեզուներ:

քաղաքացի
04.11.2006, 03:05
Մեր դպրոցը պարսկական թեքումով էր, դրա համար առաջին-երկրորդ դասարաններում անցել եմ, հետո ուրիշ տեղ եմ գնացել: Ի դեպ, պարսկական այբուբենն իմ իմացած առաջին օտար այբուբենն է, որից ոչինչ չեմ հիշում:
Չեխերեն սովորել եմ Չեխիայում ապրելու ժամանակ:
Ֆրանսերեն էլ մեկուկես տարի պարապել եմ, հետո Փարիզում կատարելագործել: Այդ երեքից միակ լեզուն է, որը վերականգնվելու շանսեր ու կարիք ունի:
Զարմանալիորեն ակումբում պարսկերեն իմացողները շատ են: Բյուր էդ, ո՞ր դպրոցն ա եղել, որ պարսկական թեքումով ա: Իմ դպրոցն էլ էր պարսկական թեքումով՝ 78-ը: Պարսկերեն սովորել եմ ընդամենը 1 տարի, երրորդ դասարանում և միայն այբուբենն եմ հիշում: Հիմա ես պարսկերեն կարդալ-գրել գիտեմ, բայց ոչինչ չեմ հասկանում ու չեմ կարող ասել, որ պարսկերեն գիտեմ :(
Շատ եմ սիրում էդ լոզուն::ok

Հա՛, իրոք գյումրեցիների բարբառը շատ մոտ է արևմտահայերենին: Պատճառն այն է, որ գյումրեցիներից շատերը հենց արևմտահայեր են:
Արևմտահայերենին կարգին տիրապետում եմ: Իմ մանկության լեզուն է եղել::P

StrangeLittleGirl
04.11.2006, 09:24
Հա լատիներեն էլ եմ սովորում:
Մոռացել եմ, որ ես լատիներեն էլ գիտեմ: Իհարկե, ոչ ամբողջությամբ, այլ այնքան, ինչքան պետք է բժիշկներին :D

Իմ դպրոցն էլ էր պարսկական թեքումով՝ 78-ը:
Իմը 10-ն էր

Ուլուանա
04.11.2006, 09:31
Մոռացել եմ, որ ես լատիներեն էլ գիտեմ: Իհարկե, ոչ ամբողջությամբ, այլ այնքան, ինչքան պետք է բժիշկներին :D

Իմը 10-ն էր
Վա՜յ, ես էլ մի քիչ գիտեմ։ Մի կիսամյակ անցել ենք ինստիտուտում։ :D Բայց դե էնքան քիչ հիտեմ, որ համարյա չիմացածի հաշիվ է։ :oy Չնայած, որ ճիշտն ասեմ, էդ անցածս ինձ շատ դեպքերում պետք է եկել տարբեր բաներ հասկանալու ու գլխի ընկնելու համար, ուրեմն երևի կարելի է համարել, որ մի քիչ գիտեմ, գոնե բառապաշարի առումով։ ;)

Artgeo
04.11.2006, 12:19

լատիներեն մի փոքր բառապաշար ունի ցանկացած կրթված մարդ ;)

Kita
04.11.2006, 12:21

ան եթե այդ կողմից նայենք ուրեմն ես էլ գիտեմ...ինձ մոտ դեռ ավելի թարմ է:P

3

լատիներեն մի փոքր բառապաշար ունի ցանկացած կրթված մարդ ;)
արտ կարող է բոլոր կրթված մարդիկ մի քիչ գիտեն, բայց ոչ բոլորն են անցնում որպես մասնագիտույան մի մաս.....այսպես կոչված....

Aida
04.11.2006, 22:15
Իմ դպրոցն էլ էր պարսկական թեքումով՝ 78-ը:
Մեր դպրոցը արդեն վացուց պարսկական թեքումով չի: Հովանավորները փոխվեցին, թեքումն էլ հետը: Էլի անցնում են պարսկերեն, բայց ընտրությունով: Հիմնականում երկրորդ օտար լեզուն ֆրանսերեննա:

Fobus
04.11.2006, 22:46
78 դպրոցը օրը մեջ մի թեքումով էր դառնում մի 5-6 տարի առաջ ..
գիտեմ անգլերեն ու ռուսերեն ....
մի ժամանակ սովորում էի ճապոներեն . հիմա մի հատ նախադասություն եմ հիշում ..

Ուլուանա
05.11.2006, 08:25
լատիներեն մի փոքր բառապաշար ունի ցանկացած կրթված մարդ ;)
Ո՞վ ասեց։ Ոչ բոլորը։ Եթե մարդը ոչ դպրոցում է անցնում, ոչ բուհում, որտեղի՞ց պիտի ունենա այդ բառապաշարը։

Վազգեն
05.11.2006, 09:07
Ինչ լեզվական թեքում էլ որ ձեր դպրոցն ունենա, իմ խորհուևդն է անպայման անգլերեն սովորել։ Լավ մասնագետ լինելու համար պետք է անպայման ձեր բնագավառի համաշխարհային նորություններին, զարգացումներին հետևել։ Իսկ դրանք հիմնականում անգլերեն են լինում։

Sirene
05.11.2006, 13:27
Տիրապետում եմ ռուսերենին (կարելի է ասել շատ լավ), ֆրանսերենին ( շատ լավ ),անգլերենին (նոր եմ սովորում,բայց լավ եմ),իսպաներեն,իտալերեն ֆրանսերենի շնորհիվ հասկանում եմ, մեկ էլ լատիներեն

Lionne_en_Chasse
05.11.2006, 14:47
Oh la la la... Mais c'est magnifique !
Presque tout le monde pouvant parler en français ici . Je n’attendais pas de vous. :) :)

Առաջ համարյա ֆրանսերեն չկար Հայաստանում , հիմա աչքիս անգլերենի տեղը ֆրանսերեն են սովորում : Ինձ համար անակնկալ էր, որ էսքան շատ մարդ կտիրապետի ֆրանսերենին

Աբելյան
10.11.2006, 20:00
Կիսատ-պռատ հայերեն, ստից-մտից ռուսերեն, մի թեթև էլ անգլերեն:

aniko
17.11.2006, 11:52
դե ստանդարտ փաթեթը կա, հայերեն, ռուսերեն, անգլերեն :ok
մի քիչ գիտեմ իսպաներեն
ժամանակին ել սովորել եմ ճապոներեն, որից մի քանի բառեր եմ հիշում, օրինակ կոնիտիվա - բարև
ծիծի & հահա այսինքն պապա և մամա, կամ ել սի - նշանակում է մահ նաև 4, դրա համար ել, նարանք այդ թվից վախում են, ու :think էդպես էլի
ուզում եմ սովորել ֆրանսերեն, այն արիստոկրատիկ լեզու եմ համարում :)

Երվանդ
11.12.2006, 12:13
Հայերեն էնել կիսատ պռատ :(

Angelina
11.12.2006, 13:49
Հայերեն շատ լավ, ռուսերեն նույնպես, անգլերեն լավ, ֆրանսերեն մի քիչ:

Highordy
28.01.2007, 11:43
Ռուսերեն - գերազանց
Անգլերեն - լավ (երևի)
Ֆրանսերեն - լավ (երևի)
Ճապոներեն - շատ վատ («աղջիկ վախթերս» փորձել եմ ինքնուսույցով)
Արևելահայերեն - գերազանց
Արևմտահայերեն (տարբերակում եմ 2-3 բարբառներ)

Hobby-ներիցս մեկն էլ համեմատական լեզվաբանությունն է իր պատմական և արդի զուգորդություններով:

otar
28.01.2007, 11:48
անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն...

Highordy
28.01.2007, 12:48
Ռուսերեն - գերազանց
Անգլերեն - լավ (երևի)
Ֆրանսերեն - լավ (երևի)
Ճապոներեն - շատ վատ («աղջիկ վախթերս» փորձել եմ ինքնուսույցով)
Արևելահայերեն - գերազանց
Արևմտահայերեն (տարբերակում եմ 2-3 բարբառներ)

Hobby-ներիցս մեկն էլ համեմատական լեզվաբանությունն է իր պատմական և արդի զուգորդություններով:

Մոռացա սեմ, որ բժշկական (երբեմն անև առօրյա) գործածման համար ծանոթ եմ լատիներենին և հին հունարենին:

Srtik
28.01.2007, 14:27
Ժողովուրդ, էդ ճապոներեն ո՞վ է ձեզ սովորեցնում:

Մանե
28.01.2007, 15:20
Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Իսպաներեն/սովորում եմ/
Բարբառներից էլ լավ տիրապետում եմ Շամշադինի/Տավուշի մարզ/բարբառին
Ժողովուրդ, էդ ճապոներեն ո՞վ է ձեզ սովորեցնում:

Ես ունեմ ծանոթ մասնագետ,բայց ինքը Հայաստանում ա

Firegirl777
28.01.2007, 15:46
Հայերեն -իհարկե
Ռուսերեն
Անգլերեն

Idealistka
29.01.2007, 15:14
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ընթացքի մեջ եմ/: Ֆիկսված հավաքածու:[ :

smilingangel
31.01.2007, 16:09
Ռուսերեն,անգլերեն,թուրքերեն(յուրացման ընթացքում է) և մեծ ցանկություն սովորելու իսպաներեն կամ իտալերեն(կամ էլ 2-ն էլ;) )

.N.a.R.e.K.
09.02.2007, 19:29
Հիանալի տիրապետում եմ րուսերեն,անգլերեն.Բայց կարելի ե ֆրանսերեն ել սոորել:think :Որ քցում-բրնում եմ 13 տարեկան եմ ու ուշ չի նոր լեզվի համար:

A<R<A<K<S
17.02.2007, 23:37
Դե քանիչ որ 1 տարի ապրել եմ Անգլիայում հիանալի տիրապետում եմ անգլերենը,
նաև շատ լավ տիրապետում եմ ռուսերենը քանիչ որ սովերում եմ ռուսական դպրոցում և դասարանում :)

Vive L'Armenie
19.02.2007, 03:54
Ռուսերեն, ֆռանսերեն, անգլերեն, իտալերեն, :ok
ինչ որ չափով գերմաներեն, իսպաներեն: :oy

Tumbler
19.02.2007, 18:46
Հաերեն-Գերազանց
Ռուսերեն-գերազանց
Անգլերեն-Լավ
Գերմաներեն-շատ քիչ
Լեհերեն-կարդալ ու մի քիչ խոսալ գիտեմ, ընտեղից ընկեռ ունեմ
Իսպաներեն-ինչքան քուրս սովորում եր մեջքի հետևից նայում եի (մի քիչ գիտեմ):)
Բառբառ-Ղառաբաղի բառբառնեռի կեսը համարյա գիտեմ
Արևմտահայերեն-քչից շատից գիտեմ

Guest
07.11.2007, 20:27
Բա լեզու չիմանա՞յի :cry2 լավ կլիներ, չեմ տիրապետում ոչ մի լեզվի:
Թեթևակի խոսում ու հասկանում եմ հայերեն, ու ֆսյո:

Մականուն
08.11.2007, 09:47
Բա լեզու չիմանա՞յի :cry2 լավ կլիներ, չեմ տիրապետում ոչ մի լեզվի:
Թեթևակի խոսում ու հասկանում եմ հայերեն, ու ֆսյո:

Դե վերջացրու, ի՞նչ ես համեստություն անում, ասա որ դու էլ ասենք Java ես տիրապետում:D

Ariadna
08.11.2007, 10:19
Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, բոլորին էլ լավ եմ տիրապետում, էնքան, որ դրան ասում են գերազանց, բայց ես կարծում եմ, որ լեզվին հնարավոր չի գերազանց տիրապետել, միշտ սովորելու բան կա, նույնիսկ մայրենիում, ուր մնաց օտար լեզուն գերազանց իմանանք։

Universe
08.11.2007, 12:09
Որեմն սկսեմ.
Իտալերեն,
Ֆրանսերեն,
Գերմաներեն,
Պարսկերեն,
Պորտուգալերեն,
Իսպաներեն,
Թուրքերեն,
Ճապոներեն,
Հունարեն,
Լատիներեն,
Արաբերեն,
Մեկ էլ Java, C++, Assambler...
Այ սրանց չեմ տիրապետում:))
Իսկ ահա.
Հայերեն,
Ռուսերեն,
Անգլերեն
լեզուները գիտեմ:

Ժողովուրդ ջան, մնացած լեզուներով էլ իմանաս «Ես քեզ սիրում եմ»-ը ոնցա ու վսե, էլ ոչ մի բան պետք չի...:D Հա՛, մոռացա ասեմ, մի փոքր էլ վրացերեն գիտեմ:oy, կուրսեցիներիցս եմ սովորել...:))

Mari
08.11.2007, 13:07
Ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ազերբայջաներեն/ոչինչ/… Հիմա հերթը ֆրանսերենինն է, չնայած ես իտալերենը մեծ հաճույքով կսովորեի:

Աբելյան
13.04.2008, 12:24
Ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ազերբայջաներեն/ոչինչ/…
:o
բա հայերեն :o
:oy
-----------------
ռուսերեն սովորել սկսել եմ 6-7 տարեկանից
4-6 տարեկանում, որ մամաս-պապաս մի բան էին ուզում ասեին նենց, որ չջոգեի, ռուսերեն էին "հաղորդակցվում"
հետո մանրից արդեն ես սկսա իրանցից ռուսերեն սովորել
որ ասում էի "ջուր եմ ուզում", իրանք ինձ ասում էին. "մյուս անգամ կասես. "воды хочу""
ու տենց, առաջի դասարանում մի փոքր ռուսերենից գաղափար ունեի
ուրեմն փոքր վախտ շատ եմ ուզեցել հենց անգլերենից սկսեմ 3-րդ լեզու սովորելը, նոր տարուն ձմեռ պապից անգլերեն գիրք եմ ուզեցել, պապաս ֆրանսերեն գիրք ա բերել, տենց մի 100 բառ սովորել էի, հետո, քանի որ անգլերենի թեքումով էր մեր դպրոցը, տենց անգլերեն սովորեցի
մեծացա, ուզեցա իսպաներեն սովորեմ, մի 50 բառ ձգեցի, հետո մի 50 բառ բասկերենից իմացա, մի 30 բառ արաբերենից, մի 30 բառ էլ թուրքերենից գիտեմ

տենց բաներ...

Norton
13.04.2008, 12:30
ռուսերեն,անգլերեն,դպրոցում մի 2 տարի ֆրանսերեն եմ անցել հիմա համարյա բան չեմ հիշում,իսկ համալսարանում իսպաներեն եմ անցնում,դեռ շատ մեծ պրոգրես չկա:)կուզեի սովորեմ արաբերեն,թուրքերեն,պարսկերեն,ֆրանսերեն,հնդկերեն մեկ էլ չինարեն:)

Belle
13.04.2008, 12:32
Հայերեն
ռուսերեն
անգլերեն
ֆրանսերենը ընթացքի մեջ է

հետո սովորելու եմ նաև իսպաներեն և իտալերեն

Հ. Գ. նաև պլաններում կա վրացերեն ու թուրքերեն

firewall
13.04.2008, 12:54
տարբեր :oy

քաղաքացի
13.04.2008, 12:56
Ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն (դեռ սովորում եմ), իտալերեն (շատ եմ ուզում սովորել)…

Այս գրառումը արել եմ 03.11.2006, 15:02:

Ռուսերենը դեռ սովորում եմ :lol

Իտալերենի փոխարեն սկսեցի իսպաներեն սովորել: :oy

Երկնային
13.04.2008, 13:43
Նենց էլ գրում եք` հայերեն… դե մի կերպ կիմանանք էլի, քչից-շատից :D

Անգլերեն, Իսպաներեն, Ռուսերեն…:oy
իսպաներենի շնորհիվ մասամբ իտալերեն հասկանում եմ…
Ֆրանսերեն դպրոցում երկու տարի անցել եմ, մենակ մի երկու արտահայտություն ու բառ եմ հիշում :(

Ra$Ta
13.04.2008, 13:45
Հայերեն , ռուսերեն , անգլերեն

ChildOfTheSky
13.04.2008, 14:02
Երոյի ասած ՝ հայերեն , ռուսերեն , անգլերեն :pardon
Ո՞Վ գիտի , վրացերեն որտե՞ղ կարող եմ սովորել :

murmushka
13.04.2008, 14:14
հայերեն անգլերեն ռուսերեն պարսկերեն
սովորում եմ հնդկերեն, մեկ տարի ուսումնասիրել եմ քրդերեն բայց գրեթե ոչինչ չեմ հիշում:(

Ռուֆուս
14.04.2008, 01:03
Բնականաբար հայերեն
անգլերեն
ռուսերեն
իսպաներեն

Մի ժամանակ նաև պարապել եմ թուրքերեն, հունարեն, շվեդերեն, ճապոներեն, գերմաներեն բայց բացի հատուկենտ բառերից, ոչ մի բան հիմա չեմ հիշում :)

Vestigium
14.04.2008, 02:11
ռուսերեն, անգլերեն, իտալերեն - գերազանց
հանգիստ բացատրվում եմ իսպաներենով
գրում և կարդում եմ պարսկերեն, ինչ որ բաներ հիշում եմ, քանզի 10 տարի դպրոցում ուսանել եմ
սովորում եմ շվեդերեն

Վարդանանք
30.07.2008, 16:54
Ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, եբրայերեն, ինքս ինձ սովորում եմ նաև էսպերանտո:

unknown
30.07.2008, 17:09
Ռուսերեն,Անգլերեն և թեթևակի Գերմաներեն ու չմոռանամ մայր լեզուս՝ Հայերեն:)

Սերխիո
30.07.2008, 18:01
Հայերենը ձգում եմ նորմալի , անգլերեն 50-60 հատ անկապ բառեր գիտեմ / գույներ, թվեր… / ռուսերեն յոլա , գրաբար մենակ կարդալ գիտեմ …
ֆրանսերեն 10-12 բառ , գերմաներեն մենակ գիտեմ ««դասիս ֆանտաստիշ» , իտալերեն «մամա միա», թուրքերն՝ « Գյադա» , «Յախշի» , «Էֆենդի» , «հայաթ» բառերը, վրացերն ՝«Գամառ ջոբան»…

ինչքան լեզու գիտես, ենքան մարդ ես (c) :)

Տատ
30.07.2008, 18:29
Սերխիո, դու թուրքերեն ավելի շատ գիտես, շալվար, թազա, իքիբիր, դորդ ու բեշ, зайля...
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն` շատ լավ:oy
ֆրանսերեն`լավ
անգլերեն` կիսամոռացված, բայց ժամանկին կարգին
շվեցարական գերմաներեն` մի թունդ անկապ բառբար է, ինքնուրույն լեզվի վերացած։ Ազատ հասկանում եմ, բայց խոսել դեռ ռիսկ չեմ անում

Սերխիո
30.07.2008, 18:40
Սերխիո, դու թուրքերեն ավելի շատ գիտես, շալվար, թազա, իքիբիր, դորդ ու բեշ, зайля...

հափ եկ, սե բայ դու , բեշ դորդ , շեշ ու դու , դու շեշ , դու բեշ , սե յեկ , դու բարա , ջութ սե , դորդ ջհար , փանջ ու դու … ու էլի

մի բան էլ ասեմ , տատ ջան , ես տարբերություն չեմ տեսնում ,երբ մարդիկ կարալ «լավին» ասեն , յախշի կամ «հատակին»՝ պոլ ,պատշգամբին՝ բալկոն և այլն , մի առանձնացրեք թուրքերենը ռուսերենից , իմ համար երկուսն էլ օտար են …

մանադանդ իմ համար ավելի ատելի ա, երբ կապույտ ջինսին ասում են բլյու ջինս, ձգվող ջինսի ստրեջ …

մեկ-մեկ էլ սուտի զարգացածները որ խոսում են , « պօնիայեշ , մնե օբիդնա, երբ ինձ ասում ա … » ու նման անկապ ,ու ծիծաղելի խոսակցություններ…

Տատ
30.07.2008, 18:48
հափ եկ, սե բայ դու , բեշ դորդ , շեշ ու դու , դու շեշ , դու բեշ , սե յեկ , դու բարա , ջութ սե , դորդ ջհար , փանջ ու դու … ու էլի

Է հա, չեմ առանձնացնում, ռուս, թե թուրքական "վստավկաները":oy միանման այլանդակ են… բայց դե լիքը թուրքական խոսք գիտենք, դա էի ասում:)։ լավն այն է, որ գիտենք` սա թուրքերեն է, սա` ռուրսերեն։ Կա մարդ, բլենդուսը համարում է հայերեն…

*Աստղիկ*
07.09.2009, 09:36
Տիրապետում եմ ռուսերեն,ֆրանսերեն,իտալերեն,անգլերեն լեզուներին: Ցանկացողներին կարող եմ օգնել,հատկապես իտալերենով;)

*Աստղիկ*
07.09.2009, 09:48
Ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն (դեռ սովորում եմ), իտալերեն (շատ եմ ուզում սովորել)…

իտալերենի հարցում կարող եմ օգնել;)

Loki
07.09.2009, 09:52
միակ օտար լեզուն, որ պատշաճ մակարդակի տիրապետում եմ անգլերենն ա , բայց փոխարենը ունեմ կիսատ թողած լեզուների հավեսով շարք՝ :) քչից-շատից հասկանում եմ ֆրանսերեն, նորմալոտ գիտեմ լատիներեն, գլուխ եմ հանում նորվեգերենից ու շվեդերենից, շատ թեթևակի՝ գերմաներենից, մեկ էլ ինստիտուտում արաբերեն էինք անցնում, բայց մենակ տառերն եմ հիշում, /պլյուս մի քանի բառ/ :) Դե, ռուսերենն էլ հաշիվ չի, ինձ համար օտար լեզու չեմ համարում :)

Venus
07.09.2009, 09:54
Ռուսերեն, անգլերեն, մի փոքր էլ ֆրանսերեն :)

Anush8888
07.09.2009, 12:53
Ռուսերեն,անգլերեն, որոշ չափով իսպաներեն;)

Yevuk
07.09.2009, 16:28
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն սովուրում եմ հիմա… Դպրոցում էլ 3 տարի իսպաներեն եմ անցել, մի թեթև հասկանում եմ…:)

Ilona
26.09.2009, 21:58
Ռուսերեն, անգլերեն, գերմաներեն սովորում եմ, անչափ կուզենաի ֆրանսերեն սովորել:)

Mariam1556
26.09.2009, 22:08
Անգլերեն և ֆրանսերեն

AniwaR
27.09.2009, 03:13
Դե ես էլ գիտեմ ռուսերեն (շատ լավ), անգլերեն (շատ լավ), ֆրանսերեն (լավ), մի քիչ գերմաներեն (բոլորն էլ կատարելագործման ընթացքի մեջ են): Էդ 4-ը, բնականաբար, շատ են օգնում հասկանալ այլ լեզուներ: Ցանկացած լատինական կամ սլավոնական լեզով որևէ բան կարդալիս առնվազն 20-30 տոկոսը հասկանում եմ: Քանի որ տեսա՝ վերևում խոսք գնաց բարբառներից, ավելացնեմ, որ ազատ խոսում եմ Գյումրիի (մայրենի բարբառ), Երևանի (այնպես, որ չեն էլ կասկածում Գյումրիի վերաբերյալ :) ), Կապանի բարբառներով և գրեթե ազատ հասկանում եմ Լոռվա և Ղարաբաղի բարբառները (նաև գրքեր եմ կարդում դրանցով՝ ժողովրդական հեքիաթների): :)

Sandarameth
27.09.2009, 04:40
մմ..մալադեց:)
գիտեմ հայերեն, ռուսերեն, անգլերեն..մի թեթև գերմաներեն..անգլերենից քիչ շվեդերեն և նորվեգերեն..էս բոլորը օգնում են հասկանալ դանիերեն, հոլանդերեն, իսլանդերեն..ռուսերենի շնորհիվ շատ թե քիչ հասկացվում են սլավոնական լեզուները..նամանավանդ բելարուսերենն ու սերբերենը:

Կարապետ
27.09.2009, 11:45
Շատ լավ անգլերեն գիտեմ::hands
Նորմալ ռուսերեն::)
Հայերեն չգիտեմ:(:D

No Broken Hearted Girl
30.09.2009, 22:07
Գիտեմ անգլերեն,մի քիչ ռուսերեն ու տվյալ պահին ուսումնասիրում եմ գերմաներեն ու կորեերեն ,իսկ հայերեն իմանալ պարտավոր եմ:

Natan
10.10.2009, 13:49
Տիրապետում եմ հայերենին, եբրայերենին, անգլերենին ու ռուսերենին:
Էշը ցեխից կհանեմ թուրքերենով, իսպաներենով եւ ֆրանսերենով :)

Natali
10.10.2009, 17:03
Տիրապետում եմ Ռւսեռենին ու Անգլերենին: Ասում են հայերեն շատ լավ գիտեմ, բայց երազում եմ Իսպաներեն սովորել: Չգիտեմ ինչից կարելի է սկսել...
Դպրոցում անցել եմ ֆրանսերեն, բայց ոչինչ չեմ հիշում, ու հետաքրքիր է, ինչու ես այդ լեզուն չսիրեցի, եթե բոլորը համարուն են Ֆրանսերենին Սիրո լեզու: :)

helium
11.10.2009, 00:10
Հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հիմա սովորում եմ ճապոներեն :hands

Okamigo
11.10.2009, 10:25
Հայերեն, ռուսերեն, անգլերեն:
helium ես էլ եմ ուզում սովորեմ,միգուցե ինչ որ գիրք իմանաս,ուզում եմ ճապոնական մանգա թարգմանեմ,հա ի դեպ ստեղից ովա Նառուտոյի ֆանատ

Djavaxhq
11.10.2009, 11:53
Հայերեն, Ռուսերեն, Վրացերեն Անգլերեն ու գերմաներենն էլ սկսել եմ ուսումնասիրեմ, ոնց անեմ արագ սովորեմ՞:

helium
11.10.2009, 17:37
helium ես էլ եմ ուզում սովորեմ,միգուցե ինչ որ գիրք իմանաս,ուզում եմ ճապոնական մանգա թարգմանեմ,հա ի դեպ ստեղից ովա Նառուտոյի ֆանատ

Հետաքրքիրա, ես մոտավորապես նման մի պատճառով էի սկսել ճապոներեն սովորել...ես ինտեռնետով սայթ էի գտել, դրանով հաշվելը, տարրական արտահայտություններն ու իրանց այբուբեններն էի սովորում, իսկ հետո ինձ մի դիսկ նվիրեցին ինքնուսույց որպես, հիմա դրանով եմ սովորում: Վատն էնա, որ ինքը ճապոներենովա սովորացնում, ավելի ճիշտ նկարների տեսքով, բայց գլուխ հանում եմ: Ինձ թվումա, կարելիա լավ գիրք էլ ճարել ման գալու դեպքում, ուղղակի որ սա ձեռքս անցավ էլ չեմ փնտրել այլ տարբերակներ:

Farfalla
24.10.2009, 12:14
Գիտեմ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, մի փոքր էլ իտալերեն:

Rhayader
24.10.2009, 12:41
Խոսել ու կարդալ՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն:
Կարդալ՝ ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն:
Սովորում եմ՝ սանսկրիտ, իռլանդերեն:
Լեզվաբան չեմ:P

Ժունդիայի
08.01.2010, 21:38
Պորտուգալերեն /Քանզի ապրում եմ Բրազիլիայում/, հայերեն, անգլերեն,

Շինարար
29.01.2010, 01:29
հայերեն, ռուսերեն, արաբերեն, անգլերեն

Ուլուանա
29.01.2010, 02:07
Մոդերատորական։ Հիշեցնեմ, որ թեման «Լեզուներ» բաժնում է, այնպես որ դրանից պիտի պարզ լինի, թե ինչ լեզուների մասին է խոսքը։
Թեմայից դուրս գրառումները ջնջվել են։

eduard30
03.02.2010, 01:27
Հայերեն, հոլանդերեն, անգլերեն 20%, ֆրանսերեն 10%, գերմաներեն 30%, ռուսերեն 30% + մի քանի սլավոնական լեզուներ

Tianshi
04.02.2010, 19:56
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն(մի քիչ)...

A.r.p.i.
05.02.2010, 13:17
Հայերեն,ռուսերեն, անգլերեն: Շատ եմ ուզում սովորել ֆրանսերեն և իսպաներեն::)

nune'
05.02.2010, 22:53
չհաշված մայրենիս, ռուսերեն, անգլերեն, հիմա նաև գնալով վրացերեն ու մի քիչ էլ ֆրանս ու իսպաներեն, վերջին երկուսը մտադիր եմ կատարելագործել

Mephistopheles
06.02.2010, 07:23
հայերեն, անգլերեն, ռուսերեն, ուրդու, հնդկերեն և մի քիչ էլ (56.5%) կորեերեն (հարավային)

art5041
28.02.2010, 17:16
Հայերեն, Անգլերեն. Ռուսերեն, ու շուտով Իսպաներեն ;)

աշոտ24
13.03.2010, 05:52
Իսպաներեն, Անգլերեն, ու Հայերեն (բայց շատ լավ չէ, դեռ սովորում եմ...օգնությունը կարիք ունեմ)

Սեյրան
13.03.2010, 13:02
Ռուսերեն, Անգլերեն ու Իսպաներեն (մի քիչ)

Askalaf
13.03.2010, 15:13
Հայերեն – մայրենի :P
Ռուսերեն – գերազանց
Լեհերեն – գերազանց
Անգլերեն – կոմունիկատիվ
Ֆրանսերեն – բայց քանի որ արդեն 5 տարուց ավելի է չեմ օգտագործում համարյա թե մոռացել եմ :(

_DEATH_
13.03.2010, 16:14
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ուզում եմ սովորել իտալերեն, իսպաներեն, կորեերեն, …

հայերեն, անգլերեն, ռուսերեն, ուրդու, հնդկերեն և մի քիչ էլ (56.5%) կորեերեն (հարավային)

Mephistopheles եթե գաղտնիք չի կորեերեն ոնց ես սովորել, ես էլ եմ ուզում սովորեմ:

Աբելյան
13.03.2010, 18:22
Լեհերեն – գերազանց
Իսկ ինտերնետում նորմալ դասագրքեր կա՞ն:

Էլիզե
30.03.2010, 23:07
Անգլերեն, Ռուսերեն, Գերմաներեն, Ֆրանսերեն, Իտալերեն էլ մի օր կտիրապետեմ ;)

Universe
01.04.2010, 19:26
Իսպաներեն, Ֆրանսերեն, Հունարեն, Լեհերեն, Իտալերեն, Վրացերեն, Իսլամերեն, Չինարեն, Ճապոներեն, թուրքերեն... և այլն: Սրանք այն լեզուներն էին, որոնց ընդհանրապես Ես չեմ տիրապետում::8
Տիրապետում եմ Հայերեն /Գերազանց/, Ռուսերեն /Գերազանցիկ/, Անգլերեն /Բավարար/

Ռուֆուս
01.04.2010, 19:28
Շատ հետաքրքիր է, իսլամերենը էդ ի՞նչ լեզու ա...

Շինարար
01.04.2010, 19:29
Շատ հետաքրքիր է, իսլամերենը էդ ի՞նչ լեզու ա...

Երևի մոտավորապես այսպիսի մի լեզու՝ إسبانيادولةقانونإجتماعي
.الملكمنصبه فخري ورن .يرمباشرةمنأصبحتالشعبسنوا
و منمجلسالأعيانوينتخبالباقون من
:8

Ժունդիայի
01.04.2010, 19:30
Շատ հետաքրքիր է, իսլամերենը էդ ի՞նչ լեզու ա...

Էն որ Իսլամստանում են (Islamia) խոսում

Universe
01.04.2010, 20:10
Էն որ Իսլամստանում են (Islamia) խոսում

Տենց լեզու լինել, կամ չլինելը կախվածա հումորային ֆանտազիայի որոշակի չափաբաժնի առկայությունից:

Ժունդիայի
01.04.2010, 20:19
Տենց լեզու լինել, կամ չլինելը կախվածա հումորային ֆանտազիայի որոշակի չափաբաժնի առկայությունից:
Ես հենց այդ կոնտեքստում էլ գրել եմ;)

Ուլուանա
01.04.2010, 20:44
Տենց լեզու լինել, կամ չլինելը կախվածա հումորային ֆանտազիայի որոշակի չափաբաժնի առկայությունից:
Կարծում եմ՝ տվյալ դեպքում հումորն անտեղի է՝ նախ և առաջ հաշվի առնելով, որ թեման ոչ թե «Զվարճալիում» է, այլ «Լեզուներ» բաժնում, բացի դրանից, «իսլամերեն» հնարովի բառի տակ կարելի է հասկանալ տարբեր լեզուներ, հետևաբար գրառմանդ ասելիքը հստակ չի։ Բացի դրանից, կարող է չիմացող մարդուն թյուրիմացության մեջ գցել. ոմանք կարող են ենթադրել, թե իսկապես էդպիսի լեզու կա։ Չմոռանանք, որ «Լեզուներ» բաժինը շատ առումներով նաև տեղեկատվական ու ուսուցողական է, հետևաբար որևէ բան գրելիս ցանկալի է հնարավորինս լրջորեն ու պատասխանատվությամբ վերաբերվել ասելիքին։

Phantom Lord
30.04.2010, 17:41
Հայերեն
Русский
English
Česky (no to určitě, tý volé)
Und lerne ich Deutch

sweet
30.04.2010, 18:58
Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն, Ֆրանսերեն

Lord
30.04.2010, 19:09
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Աբելյան
30.04.2010, 20:19
Մի մայրենիս քիչ թե շատ դորդուբեշ արեցի, հիմա անցել եմ մյուս երկու մայրենիներիս` իդիշ ու լեհերեն:
Իսկ օտար լեզուներից գիտեմ հայերեն, ռուսերեն ու անգլերեն::))

lovely lady
16.05.2010, 03:45
Ես էլ գիտեմ շատ լավ անգլերեն, սովորում եմ իտալերեն ու արաբերեն :)
Թե լավ արաբերեն իմացող կա, ձեն հանեք... :oy

Մոդերատորական. Կարդացեք Ակումբի կանոնադրությունը (http://www.akumb.am/rules.php)։ Մասնավորապես ֆորումում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը (http://www.akumb.am/showthread.php?t=497), Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42)կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն (http://www.akumb.am/showthread.php?t=279)» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։ (http://hayeren.am/?p=convertor)

Գրառումը փոխարկվել է հայատառի:

ars83
16.05.2010, 04:00
esel gitem shat lav angleren sovorum em italeren u araberen:):hands:D.te lav araberen imacox ka dzen hanek......:oy;)

Այս ֆորումի կանոնադրության (http://www.akumb.am/rules.php) համաձայն՝

Չեն թույլատրվում մեծատառերի գերիշխանությամբ գրառումները, տրանսլիտով (ոչ հայատառ) գրառումները

Խնդիրնե՞ր ունեք հայերեն գրելու հետ: Երբ գրառում եք անում, էջի վերևի աջ անկյունում կարող եք նշել «Միացնել հայերենը», և պետք է որ հայերեն տառերով գրելու հնարավորություն ստանաք:

prof-de-Francais
15.07.2010, 22:24
Ֆրանսերեն /դե մասնագիտությունս է/, անգլերեն լավ/ֆրանսերենի շնորհիվ, համ էլ դիպլոմիս մեջ վավերացված երկրորդ մասնագիտությունն է/, բնականաբար՝ ռուսերեն /համ էլ սիրում եմ/, լատիներեն /հետաքրքիր է ուս. տարիներից/, գրաբար /մինիմում եմ հանձնել՝ մի կերպ:(/, իտալերեն-իսպաներեն հասկանում եմ /կեցցե՛ ֆրանսերենը:hands/...
կուզենայի հունարեն սովորել՝ երախտապարտ եմ այդ երկրին Եղեռնից որբացած նախնիներիս ապաստան տալու համար ...

Ապե Ջան
16.07.2010, 06:16
Հայերեն, հայերեն, հայերեն ու էլի հայերեն... :love

Mephistopheles
16.07.2010, 06:20
Չինարեն (բանավոր միայն) և կորեերեն միայն գրավոր

Ապե Ջան
16.07.2010, 06:23
Չինարեն (բանավոր միայն) և կորեերեն միայն գրավոր

Դժվար ես սովորել՞ Չիներենն ու Կորեերենը :think

Mephistopheles
16.07.2010, 06:40
Դժվար ես սովորել՞ Չիներենն ու Կորեերենը :think

մի քիչ դժվարությամբ, բայց հաղթահարեցի… արտասանությունը դժվար ա… կորեերենը դե մենակ գրելն էր, մի քիչ ճապոներենի նման էր դրա համար հեշտ սովորեցի, բայց տարբեր ա բավականին

piacere
01.03.2011, 23:33
հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և որոշ չափով իսպաներեն:

lampone
04.03.2011, 18:06
Ռուսերեն, անգլերեն, լեհերեն, իտալերենը դեռ սովորում եմ: Բայց քանակի հետ մեկտեղ եկեք չմոռանանք որոկի մասին

Մինա
06.03.2011, 03:36
Շատ եմ սիրում մեր հայերենը::love
Գիտեմ հունարեն,ռուսերեն ու մի քիչ էլ ֆրանսերեն(հնարավորության դեպքում կկատարելագործեմ):
Թուրքերեն ու գերմաներն լսելուց հիվանդանում եմ::[

Նարե91
31.07.2011, 08:28
Բոլորը պարտադիր կերպով չեն զլանում նշել հայերենը, բայց արդեն հասկանալի է, որ եթե այս ֆորումում ենք, ուրեմն տիրապետում ենք հայերենին:)
Ես գիտեմ անգլերեն լավ, դե իսկ ռուսերեն և իտալերեն էլ միջին մակարդակով:

Nak
31.07.2011, 11:33
Գիտեմ անգլերեն, մի քիչ ռուսերեն ու գերմաներեն: :read

StrangeLittleGirl
31.07.2011, 13:07
Բոլորը պարտադիր կերպով չեն զլանում նշել հայերենը, բայց արդեն հասկանալի է, որ եթե այս ֆորումում ենք, ուրեմն տիրապետում ենք հայերենին:)
Ես գիտեմ անգլերեն լավ, դե իսկ ռուսերեն և իտալերեն էլ միջին մակարդակով:

Նարե ջան, կապ չունի, դա պետք է նշվի :) Շատերն իրենց CV-ներում չեն նշում, ու դա բավական տգեղ է: Եթե ես լինեի գործատուի փոխարեն, տվյալ մարդուն աշխատանքի չէի ընդունի. ուրեմն հայերեն չգիտի: Կոնկրետ ինձ համար իմ իմացած բոլոր զանազան-զարմանազան լեզուներից ամենակարևորը հայերենն է:

Լեո
31.07.2011, 13:14
Բոլորը պարտադիր կերպով չեն զլանում նշել հայերենը, բայց արդեն հասկանալի է, որ եթե այս ֆորումում ենք, ուրեմն տիրապետում ենք հայերենին:)
Ես գիտեմ անգլերեն լավ, դե իսկ ռուսերեն և իտալերեն էլ միջին մակարդակով:

Իսկ վստա՞հ ես, որ այս ֆորումում բոլորը հայերեն գիտեն :think Ես խիստ կասկածներ ունեմ այդ հարցում: Ավելին, վսհատ եմ, որ մի ստվար զանգված հայերեն չգիտի, բայց դրա մասին անգամ չի էլ կասկածում: Այդ մարդկանց թվում է, թե հայերենը այն աղավաղված ժարգոնային ու առօրյա խոսակցական անիմաստ խոսքն է, որին իրենք տիրապետում:

Հ.Գ. Ես միշտ մտածել եմ, որ ամոթ է հպարտանալ անգլերենի կամ մեկ այլ օտար լեզվի իմացությամբ, երբ մայրենի լեզվիդ տարրականորեն չես տիրապետում:

Artgeo
31.07.2011, 13:31
տարրականորեն չես տիրապետում:
Հայերեն սենց ասո՞ւմ են :think

Lionne_en_Chasse
01.08.2011, 00:21
Իսկ մի՞թե կա մեկը, որ գոնե հայերենին տիրապետում է 100%-ով, էլ չեմ ասում օտար լեզվին... Կարծես թե խոսքը գնում է պարզապես տիրապետման մասին, այլ ոչ թե տիրապետման մակարդակի: Էստեղ գրեթե բոլորն էլ նշել են, որ գիտեն ռուսերեն, բայց նույն համոզվածությամբ կարող ենք ասել, որ նրանց մի ստվար զանգված չգիտի էլ, որ հասկանալ դեռ չի նշանակում տիրապետել: Դե հիմա մարդիկ տիրապետում են... մեկը ժառգոնին,մեկը առօրյա խոսակցականին, մեկը գրականին, մեկն էլ գրաբարին: Բայց դժվար գտնվի գոնե մեկը, որ տիրապետի բոլորին: So please...

Malxas
01.08.2011, 10:56
Գիտեմ հայերեն: Ավելի վատ գիտեմ ռուսերեն: Էլ ավելի վատ գիտեմ անգլերեն: Եվ շատ ավելի վատ գիտեմ իտալերեն: ;)

Vaio
01.08.2011, 17:04
Օտար լեզուներից տիրապետում եմ ռուսերենին (լավ), անգլերենին (միջին) :

Դավիթ
03.08.2011, 12:31
Անգլերեն և ռուսերեն: Երկուսն էլ բավականին լավ:

Մելտա
03.08.2011, 12:42
Տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն (սկսնակ եմ)

Hripsimee
02.06.2012, 21:09
Անգլերեն, ռուսերեն ու իսպաներեն)))Վերջինս ամենաշատն եմ սիրում:

Diana99
03.04.2013, 21:20
1.Ռուսերեն-լավ
2.անգլերեն -նորմալ
3.գերմաներեն-սկսնակ

մարդագայլուկ
31.08.2013, 15:26
Անգլերեն, Գերմաներեն, Հունգարերեն, Ֆիններեն
հիմա Նորվեգերեն, Իսպաներեն ու Պարսկերեն եմ պատրաստվում սովորել :ճ

մարդագայլուկ
31.08.2013, 20:16
ի դեպ, մոռացա ասել, որ մի քիչ էլ ուելսերեն գիտեմ, բայց կիսատ եմ թողել սովորելը, հետագայում կշարունակեմ:)

Alphaone
31.08.2013, 20:40
Հայերեն
Հայերեն կիսաբարբառային
Հայերեն կիսաժարգոնային
Հայերեն գրաբար- բայց ոչ շատ լավ :)
ռուսերեն- ի վերջո ԽՍՀՄ-ում եմ ծնվել :(
անգլերեն- յոլա տանում եմ
ֆրանսերեն- ժ'ադող, բայց լրիվ մոռացել եմ
իսպաներեն- նոր, նոր սովորում եմ, հանուն Բարսելոնա քաղաքի դա էլ կանեմ :D

մարսերեն- միայն խոսակցական
Գալակտիկական Համադաշնության պաշտոնական լեզուներից մոտ 500 լեզվով(ներառյալ 1000-1500 բառ ունեցող լեզուներ :lol )

Հեռազգացություն, որոշ առումով սա էլ կարելի է սիմվոլներից բաղկացած լեզու համարել :D

StrangeLittleGirl
01.09.2013, 01:16
Անգլերեն, Գերմաներեն, Հունգարերեն, Ֆիններեն
հիմա Նորվեգերեն, Իսպաներեն ու Պարսկերեն եմ պատրաստվում սովորել :ճ

յաաաա, բա փաստորեն կարանք իրար հետ ֆիններեն խոսենք :))

Ալֆ, հանուն Բարսելոնայի իսպաներեն չեն սովորում, կատալոներեն են սովորում: :))

Alphaone
01.09.2013, 07:40
յաաաա, բա փաստորեն կարանք իրար հետ ֆիններեն խոսենք :))

Ալֆ, հանուն Բարսելոնայի իսպաներեն չեն սովորում, կատալոներեն են սովորում: :))
Բյուր, Կատալոնացիները իմ վերջին տվյալներով ավելի շատ իսպաներեն են խոսում :)

մարդագայլուկ
01.09.2013, 10:32
ֆիններեն գիտե՞ք:o

StrangeLittleGirl
01.09.2013, 13:57
Բյուր, Կատալոնացիները իմ վերջին տվյալներով ավելի շատ իսպաներեն են խոսում :)
Ալֆ, բայց եթե դու իրանց ասես, որ իսպաներեն ես սովորում հանուն Բարսելոնայի, կարող ա խփեն քեզ սպանեն: Ու ընդհանրապես, իրանք իրար մեջ կատալոներեն են խոսում: Իրանց անկախության հարցն էլ գնալով ավելի ա սրվում:

ֆիններեն գիտե՞ք:o
vähän

Alphaone
01.09.2013, 14:26
[QUOTE=StrangeLittleGirl;2433704]Ալֆ, բայց եթե դու իրանց ասես, որ իսպաներեն ես սովորում հանուն Բարսելոնայի, կարող ա խփեն քեզ սպանեն: Ու ընդհանրապես, իրանք իրար մեջ կատալոներեն են խոսում: Իրանց անկախության հարցն էլ գնալով ավելի ա սրվում:

/QUOTE]
Բյուր, էսպես օնլայն էդ ափերում լիքը ընկերներ ունեմ, ամենասկզբում իրանք են իսպաներեն սովորելս նախաձեռնել ինձնից անկախ, էնպես որ ալիբի ունեմ, չեն սպանի: Բացի էդ էնքան նման են, ոնց որ ասենք Ղարաբաղի ու Գյումրու բարբառները, առաջին հայացքից անվերծանելի ա, բայց եթե գրականը գիտես, հանգիստ կհասկանաս :)

մարդագայլուկ
01.09.2013, 15:07
Ալֆ, բայց եթե դու իրանց ասես, որ իսպաներեն ես սովորում հանուն Բարսելոնայի, կարող ա խփեն քեզ սպանեն: Ու ընդհանրապես, իրանք իրար մեջ կատալոներեն են խոսում: Իրանց անկախության հարցն էլ գնալով ավելի ա սրվում:

vähän

oooo, erinomainen :) mitä kuuluu? ))

StrangeLittleGirl
01.09.2013, 15:26
oooo, erinomainen :) mitä kuuluu? ))
hyvä. entä sinulle?

StrangeLittleGirl
01.09.2013, 15:27
Բյուր, էսպես օնլայն էդ ափերում լիքը ընկերներ ունեմ, ամենասկզբում իրանք են իսպաներեն սովորելս նախաձեռնել ինձնից անկախ, էնպես որ ալիբի ունեմ, չեն սպանի: Բացի էդ էնքան նման են, ոնց որ ասենք Ղարաբաղի ու Գյումրու բարբառները, առաջին հայացքից անվերծանելի ա, բայց եթե գրականը գիտես, հանգիստ կհասկանաս :)

Ալֆ, տենց բան իրանց հանկարծ չասես: Նախ իրականում կատալոներենը ֆրանսերենին ավելի նման ա, քան իսպաներենին: Երկրորդ, կատալոներենը համարվում ա առանձին լեզու, ոչ թե բարբառ, իսկ դա ահագին բան ա փոխվում: Սա շատ սենսիտիվ թեմա ա, չի կարելի հեռվից հեռու դնել ու ասել՝ մեկ ա նույն բանն ա:

մարդագայլուկ
01.09.2013, 17:16
hyvä. entä sinulle?

kiitos, mainiosti :)

Alphaone
01.09.2013, 17:31
Ալֆ, տենց բան իրանց հանկարծ չասես: Նախ իրականում կատալոներենը ֆրանսերենին ավելի նման ա, քան իսպաներենին: Երկրորդ, կատալոներենը համարվում ա առանձին լեզու, ոչ թե բարբառ, իսկ դա ահագին բան ա փոխվում: Սա շատ սենսիտիվ թեմա ա, չի կարելի հեռվից հեռու դնել ու ասել՝ մեկ ա նույն բանն ա:

Բյուր, անգամ եթե կատաստրոֆիկ տարբեր ա, էդ մարդիկ ասեցին եթե ուզում ես գալ, մի քանի տարի ապրել, իսպաներեն սովորի, ես ինքս կատալոներենի հարցը բարձրացրեցի, ասեց որ իսպաներեն իմանաս, էս շատ հեշտ կսովորես:Համ էլ ես չեմ ասում բարբառն ա, ասում եմ ուղղակի նման ա, ոնց որ ասենք պորտուգալերենը, պորտուգալացին ու կուբացին ամեն մեկն չր լեզվով խոսում էր, բայց իրար հասկանում էինք: Բացի էդ էլ, Էդ ժամանակ ընդհանուր չատում էինք, իրենից բացի ևս երեք էլ կատալոնացի, եթե էդքան սուր դրված լիներ, մյուսներն ասողի գլուխը կջարդեին, կամ էլ երևի արդեն ջարդել են, եսիմ, արդեն երկրորդ շաբաթն ա, օնլայն չի լինում:D Բայց լուրջ ես իսպաներեն սովորում եմ, որ Բարսելոնայում ստիպված չլինեմ ամեն քայլափոխի անգլերեն խոսացող ման գալ, իսկ իսպաներեն էնտեղ բոլորը գիտեն ու իսպաներեն իմանալուց հետո էնտեղ ապրելով հանդերձ կատալոներենին հասկանալու մակարդակի տիրապետելը շաբաթների հարց ա:

Ռուֆուս
01.09.2013, 18:15
Ալֆ, իսպաներենից հետո կատալոներեն սովորելը գրեթե նույն բանն ա, ինչ ասենք իտալերենից հետո պորտուգալերեն սովորելը :)

StrangeLittleGirl
01.09.2013, 19:31
Բյուր, անգամ եթե կատաստրոֆիկ տարբեր ա, էդ մարդիկ ասեցին եթե ուզում ես գալ, մի քանի տարի ապրել, իսպաներեն սովորի, ես ինքս կատալոներենի հարցը բարձրացրեցի, ասեց որ իսպաներեն իմանաս, էս շատ հեշտ կսովորես:Համ էլ ես չեմ ասում բարբառն ա, ասում եմ ուղղակի նման ա, ոնց որ ասենք պորտուգալերենը, պորտուգալացին ու կուբացին ամեն մեկն չր լեզվով խոսում էր, բայց իրար հասկանում էինք: Բացի էդ էլ, Էդ ժամանակ ընդհանուր չատում էինք, իրենից բացի ևս երեք էլ կատալոնացի, եթե էդքան սուր դրված լիներ, մյուսներն ասողի գլուխը կջարդեին, կամ էլ երևի արդեն ջարդել են, եսիմ, արդեն երկրորդ շաբաթն ա, օնլայն չի լինում:D Բայց լուրջ ես իսպաներեն սովորում եմ, որ Բարսելոնայում ստիպված չլինեմ ամեն քայլափոխի անգլերեն խոսացող ման գալ, իսկ իսպաներեն էնտեղ բոլորը գիտեն ու իսպաներեն իմանալուց հետո էնտեղ ապրելով հանդերձ կատալոներենին հասկանալու մակարդակի տիրապետելը շաբաթների հարց ա:

Ալֆ, ուրիշ հարց ա, երբ սովորում ես էնտեղ ապրելու համար: Խնդիր չի, կարող ես իսպաներեն սովորել, գնալ էնտեղ ապրելու, բոլորն իսպաներեն գիտեն: Բայց երբ ասում ես սովորում եմ իսպաներեն հանուն Բարսելոնայի, դա ոնց որ նույնը լինի, եթե ասես՝ սովորում եմ ռուսերեն հանուն Հայաստանի: Բացի դրանից, ռոմանական լեզուները, ինչքան էլ իրար նման լինեն, գրավոր տեսքով շատ ավելի հեշտ հասկանալի են, քան բանավոր: Բանավոր խոսքում երբեք պորտուգալերեն ու իսպաներեն խոսացողներն իրար չեն հասկանում, եթե իրանցից մեկը մյուս լեզվի մինիմալ կանոններ չգիտի: Նույնն էլ կատալոներեն-իսպաներենի դեպքում ա: Ես բասկ համակուրսեցի ունեի, որը Բարսելոնայում ա սովորել, իրա սաղ դասերը կատալոներեն էին: Ճիշտ ա, ինքն իսպաներեն գիտեր, բայց դա հեչ հերիք չէր էնտեղ սովորելու համար, ինքը զրոյից նոր լեզու ա սովորել: Ճիշտ ա՝ դա շատ հեշտ ա էղել իրա համար, բայց ամեն դեպքում ստիպված ա էղել սովորի:

Alphaone
01.09.2013, 19:40

Տարօրինակ ա, Լուիշն ու Էրիկն իրար լրիվ հասկանում էին, երևի հենց կանոններն իմանալուց ա, Բյուր, բայց համամիտ եմ, ձևակերպումս աբսուրդ էր, ուղղակի հենց ամենասկզբում ես չէի հասկացել, ինչ նկատի ունես, դրա համար էի բանավեճի մեջ ընկել :D: Իսկ իսպաներենն իրականում պետք ա, քանի որ մի քանի տարի որոշել եմ էդ ափերում ապրել, իսկ առանց լեզվի աշխատել էնտեղ չեմ կարող, մանավանդ գործազրկությունն էնտեղ ահավոր ա:

StrangeLittleGirl
01.09.2013, 19:56

Բայց դու չաթի մասին չե՞ս ասում: Իսկ չաթում խոսքը գրավոր ա, ավելի հեշտ ա հասկանալը:

Դե հա, իմ բրազիլացի կուրսեցին նույն բասկ կուրսեցուս հետ իսպանախառը պորտուգալերեն էր խոսում, հասկանում էին իրար: Բայց երբ պորտուգալերենի դոզան մի քիչ շատ էր լինում, բասկն էլ չէր հասկանում:

Alphaone
01.09.2013, 20:35

Չէ, Բյուր, հենց կենդանի խոսքի մասին եմ ասում, իրենք երկուսն էլ թրեյներներ էին Հայաստանում

StrangeLittleGirl
01.09.2013, 22:59
Չէ, Բյուր, հենց կենդանի խոսքի մասին եմ ասում, իրենք երկուսն էլ թրեյներներ էին Հայաստանում

Ուրեմն իրանցից մեկը մյուսի լեզվին ինչ-որ չափով ծանոթ ա:

Alphaone
01.09.2013, 23:08
Ուրեմն իրանցից մեկը մյուսի լեզվին ինչ-որ չափով ծանոթ ա:

Բյուր, իրանք չգիտեմ ոնց, ես անգլերենի ու ֆրանսերենի իմացությամբ իրենց ասածի համարյա կեսը հասկանում էի :D

StrangeLittleGirl
01.09.2013, 23:51
Բյուր, իրանք չգիտեմ ոնց, ես անգլերենի ու ֆրանսերենի իմացությամբ իրենց ասածի համարյա կեսը հասկանում էի :D

Ուրեմն, կներես արտահայտությանս համար, բայց բավական պրիմիտիվ խոսակցություններ էին տանում :)) Ախր անհնար բան ա առանց լեզվի հնչյունաբանությանը գոնե մի քիչ ծանոթ լինելու կեսը հասկանալ:

Brian_Boru
12.09.2013, 15:08
Հայերեն (մայրենի):
Ռուսերեն (երկրորդ մայրենի):
Անգլերեն (գերազանց):
Իռլանդերեն (որոշ չափով): Կարամ խմած իռլանդացիների հետ իրանց երգերը երգել :D:
Կարող եմ կարդալ հունարեն (բոլոր էտապներում՝ հին, կոյնե, բյուզանդական, արդի), ու մի քիչ գիտեմ:

Իսկ ընդհանրապես հետաքրքվում եմ (էդ անտեր Թոլքինի պատճառով) հին/փախած/մեռած լեզուներով: Հին անգլերեն (անգլոսաքսոներեն), հին բարձր գերմաներեն, լատիներեն, սանսկրիտ, ուելսերեն, բրետոներեն, հին ռուսերեն, հին սկանդինավերեն:

Բա չէ, ժամանակակից ռոմանական լեզուներ: :[:[:[

StrangeLittleGirl
12.09.2013, 15:15

Լսի, հետս լիքը իռլանդերենի նյութեր եմ բերել, բայց ալարում եմ կպնեմ սովորելու: Ի դեպ, ակումբում թեմա կա (http://www.akumb.am/showthread.php/54381-%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AB%D5%BC%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%B8%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D5%B2%D5%AB%D5%B6): Կարո՞ղ ա օգնես գոնե սայլը տեղից շարժեմ:

Brian_Boru
12.09.2013, 15:44

Դե հետո կտաս :):

Օք, հեսա նայեմ, քրքրեմ գրքերի մեջ, տեսնեմ ինչ հեշտ բան եմ ճարում: