PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից



Էջեր : 1 [2] 3

Norton
14.06.2010, 16:34
Ջրային հարսանիք՝ սմոքինգով ու հարսանեկան քողով


http://tert.am/g_image.php?id=88147&tmb=3
Իտալիայում հարսն ու փեսան ամուսնական մատանիներ են փոխանակել ծովում՝ հինգ մետր խորության վրա։ Էլբա կղզու մոտ տեղի ունեցած հարսանիքը գրանցվել է Գիննեսի ռեկորդի գրքում։

37–ամյա Վիոլա Ֆրանչեսկա Կոլոմբին և 33–ամյա Ջամպյերո Ջաննոկարոն դայվինգ կենտրոնի սեփականատերեր են։ Նրանք համաշխարհային ռեկորդ են սահմանել հարսանեական ստորջրյա արարողությանը մասնակցած հյուրերի թվով. ամուսնացող զույգի հետ միասին ջուրն է սուզվել 261 հյուր։ Ջրում տեղակայված ալտարին առաջինը մոտեցել է փեսան՝ սմոքինգի ոճով հիդրոկոստյումով, այնուհետև հարսը՝ սպիտակ հիդրոկոստյումով և քողով։

Արարողությանը մասնակցել է Կապոլիվեր քաղաքի քաղաքապետը, որը գերազանց դայվեր է։
Աղբյուր (http://tert.am/am/news/2010/06/14/wedding/)

Norton
17.06.2010, 00:42
2008թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի ունեցավ իսկապես մեծ, չաղ, հայկական հարսանիք(Դիաննայի ականջը կանչի): Նշանադրության արարողությունը տեղի են ունեցել Շուշիի սբ. Ղազանչեցոց և Մարտակերտի Գանձասար եկեղեցիներում: Մասկացել է 675 զույգ:
Մի քանի նկարներ::)

http://s006.radikal.ru/i214/1006/1f/3a2bcae879fc.jpg (http://www.radikal.ru)http://i052.radikal.ru/1006/93/e8221acef3fa.jpg (http://www.radikal.ru)http://s43.radikal.ru/i099/1006/db/c81b63b53544.jpg (http://www.radikal.ru)
http://s45.radikal.ru/i110/1006/ed/7f2fe30c2ea9.jpg (http://www.radikal.ru)http://i049.radikal.ru/1006/89/eeebf492b637.jpg (http://www.radikal.ru)

Adriano
17.06.2010, 01:46
Շուտով Երկիր մոլորակը կլուսավորի երկու արև

Մոտ ժամանակներում մեր մոլորակն ականատես կլինի հազվագյուտ մի իրադարձության, որը տեղի է ունենում մի քանի հազարամյակը մեկ:
Հավայան կղզիների Մաունա Քեայի աստղադիտարանի հետազոտողների տվյալների համաձայն, Բետելգեյզե կարմիր գիգանտը արագորեն ձևափոխվում է:
Վերջին տասնվեց տարիների ընթացքում աստղը կորցրել է իր շրջանաձև տեսքը` կտրուկ սեղմվելով: Միևնույն ժամանակ, աստղի հասարակածը դեռ պահպանվում է` շնորհիվ կենտրոնախույս ուժերի: Սա նշանակում է, որ հաշված ամիսների, անգամ շաբաթների ընթացքում աստղը լրիվ կձևափոխվի:
Ինչպե՞ս կդիտվի այդ հազվագյուտ երևույթը Երկրից: Հանկարծակի երկնքում կբռնկվի շատ վառ լույս, որը հավասարազոր կլինի նվազագույնը կես լուսնին, իսկ առավելագույնը` նույնիսկ ամբողջ արևին: Այսպիսի տիեզերական շոուն կտևի մոտ վեց շաբաթ. սա նշանակում է, որ մոլորակի որոշ մասերում ավելի քան մեկուկես ամիս շարունակ մարդիկ կվայելեն «սպիտակ գիշերներ»-ի հաճույքը, իսկ մոլորակի մնացած մասերում` երկու-երեք լրացուցիչ ցերեկային ժամեր և պայթող աստղի գիշերային հրաշալի տեսարաններ:
Պայթյունից երկու-երեք շաբաթ անց աստղը կսկսի մարել, իսկ մի քանի տարի հետո երկրից դիտողի համար այն վերջնականապես կվերածվի մշուշոտ տեսարանի:
Նմանատիպ իրադարձությունն ինքնին եզակի է. վերջին վկայությունների համաձայն, նմանատիպ պայթյուն գրանցվել է 1054 թվականին:

Աղբյուր`http://ankakh.com/2010/06/41156/

Ռուֆուս
17.06.2010, 09:13
2008թ. հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի ունեցավ իսկապես մեծ, չաղ, հայկական հարսանիք(Դիաննայի ականջը կանչի): Նշանադրության արարողությունը տեղի են ունեցել Շուշիի սբ. Ղազանչեցոց և Մարտակերտի Գանձասար եկեղեցիներում: Մասկացել է 675 զույգ:
Մի քանի նկարներ::)

Նորթ, բա խի՞ չես ասում, որ էդ հարսանիքը մի քանի ամիս հետաձգել էին, ինչի պատճառով հարսերի զգալի մասը հղի էին :D

Norton
17.06.2010, 09:26
Նորթ, բա խի՞ չես ասում, որ էդ հարսանիքը մի քանի ամիս հետաձգել էին, ինչի պատճառով հարսերի զգալի մասը հղի էին :D

Հա՞, խաբար չէի:8
Ի՞նչ վատա մեր ժողովրդը բազմանումա:hands

My World My Space
17.06.2010, 09:51
Բանկոմատը ստեղծել է հայը` Լյութեր Զորջ Սիմոնյանը



Այսօր նույնիսկ հայերս դժվարանում ենք պատկերացնել մեր առօրյան առանց բանկոմատների ներկայության: Սակայն քչերս գիտենք, որ այդ խորհրդավոր ու հրապուրիչ սարքն ուղղակի կապ ունի մեզ հետ:
Այդ մասին տեղեկություն հրապարակվեց բոլորովին վերջերս` Retail Banking Research հետազոտական ընկերության կողմից:
Պարզվում է, որ աշխարհում բանկոմատի առաջին հեղինակային արտոնագիրը ստացել է ամերիկայում բնակվող Լյութեր Ջորջ Սիմոնյանը: Կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի ստեղծման գաղափարը, որը հետագայում ստացավ Bankomatic անունը, Սիմոնյանի մոտ ծագեց 1939 թվին: Այն ժամանակ նա զբաղված էր իր «Ռեֆլեկթոն և ընկ.» կազմակերպությունում ռենգենյան ապարատի նախագծմամբ: Երբ սկզբնօրինակը պատրաստ էր, նա նախնական պայմանագիր կնքեց Նյու Յորքի Citibank-ի հետ իր սարքը վեց ամսով փորձնական շահագործման ենթարկելու մասին: Սակայն այն տարիներին չկար ներկայիս պահանջարկը, և կես տարի անց պայմանագիրը սառեցվեց:
Այսօր աշխարհը հեղեղված է բանկոմատներով, որոնց նախահայրը եղել է հայ: ԱՄՆ-ում ներկայումս կա 425 հազար, Եվրոպայում`378 հազար, ճապոնիայում` 190 հազար, Չինաստանում 138 հազար, Ռուսաստանում` 80 հազար բանկոմատ:
Ցավոք, Սիմոնյանի պատմական հայրենիքում դրանց թվաքանակով դեռ ոչ մեկին չես զարմացնի:


աղբյուրը (http://asekose.com/?p=1090)


Հ.Գ. Ըստ Վիքիպեդիայի (http://en.wikipedia.org/wiki/Automated_teller_machine) Ջորջ Լյութեր Սիմիջյան

VisTolog
22.06.2010, 14:29
Անցյալում հայտնված մարդը:

Կանադայում արված լուսանկարում, որն արվել է 1941 թվականին, հանդիստատեսների մեջ հայտնաբերվել է մի մարդ, ով ամբողջությամբ տարբերվում էր այդ ժամանակվա մարդկանցից: Սև ակնոցներ, սպորտային հագուստ՝ վրան ինչ-որ արտադրանքի պիտակով, իսկ ձեռքին տեսախցիկ:

http://2012new.org/wp-content/uploads/2010/06/296246.jpg

Ստուգումները ցույց են տվել, որ նկարը մոնտաժված չէ:

vesti.ru

Kuk
23.06.2010, 13:22
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբեմն պատահում են այնպիսի անհավանական զուգադիպություններ, որ առանց միստիկայի անհնար է բացատրել։ Նման պատմությունները ֆիլմերի պատրաստի սցենարներ են եւ գրականության նախանյութ։

Տարօրինակ թվեր

Արդյո՞ք կարելի է պատահական համարել ամերիկյան այն նախագահների ողբերգական մահը, որոնց ընտրության տարեթիվն ավարտվում է 0-ով։ Լինքոլնը (1840), Հարֆիլդը (1880), Մըքքինլին (1900), Քենեդին (1960) սպանվեցին, Հարիսոնը մահացավ թոքերի բորբոքումից, Ռուզվելտը (1940)` պալիոմելիտից, Հարդինգը (1920)` ինֆարկտից։ Մահափորձ կատարվեց Ռեյգանի դեմ (1980)։ Կարելի՞ է պատահական համարել այն փաստը, որ Հռոմի 6-րդ պապի սիրելի զարթուցիչը 55 տարի շարունակ հնչել է ուղիղ առավոտյան ժամը 6-ին, իսկ մի անգամ առանց պատճառի զանգը հնչեց երեկոյան ժամը 9-ին, երբ պապը մահացավ։

Կրկնակի փրկվածը եւ կրկնակի փրկիչը

Անցած դարի 30-ական թվականներին, Դետրոյթ քաղաքի բնակիչ Ջոզեֆ Ֆիգլոկն իր համար քայլում էր փողոցով, երբ բազմահարկ շենքի պատուհանից նրա գլխին ընկավ մեկամյա երեխա։ Պատահարի երկու մասնակիցներն էլ պրծան թեթեւ վախով։ Հետո պարզվեց, որ երիտասարդ մայրիկը մոռացել է երեխայի մասին եւ բաց արել պատուհանը, եւ փաստորեն հետաքրքրասեր փոքրիկին ստույգ մահվանից փրկել է անցորդ Ջոզեֆը։ Կպատահի, չէ՞։ Բայց ուղիղ մեկ տարի անց նույն փողոցով անցնող նույն Ջոզեֆի գլխին ընկնում է... արդեն երկուամյա նույն երեխան։ Եվ նորից երկուսն էլ ընդամենը մի թեթեւ վախենում են։

Թիրախին դիպած փամփուշտը

Հենրի Զիգլանդը համոզված էր, որ կարողացել է ճակատագրին «խաբս տալ»։ 1883 թվականին նա հարաբերությունները խզեց իր սիրած աղջկա հետ, որը բաժանման ցավին չդիմանալով` ինքնասպան եղավ։ Աղջկա եղբայրը, վշտից խենթացած, զենք վերցրեց, որ գնդակահարի մեղավորին։ Կրակելուց հետո նա ինքնասպան եղավ։ Սակայն Հենրին ողջ մնաց, քանի որ գնդակը քսվելով նրա դեմքին, խրվել էր մոտակա ծառի բնի մեջ։ Մի քանի տարի անց Հենրին որոշեց կտրել բարեբաստիկ ծառը, բայց հաստ բունը տեղի չտվեց, եւ Հենրին որոշեց դինամիտի օգնությամբ ծառը կտրել։ Պայթյունից ծառի բնի մեջ մխրճված եւ անվնաս մնացած փամփուշտը դուրս պրծավ եւ կպավ ուղիղ Հենրիի գլխին, որը տեղում մահացավ։

Երկվորյակ կյանք

Երկվորյակների պատմությունները միշտ էլ հետաքրքրաշարժ են, բայց այս մեկն` առանձնապես։ Օհայո նահանգում ծնված երկվորյակների ծնողները մահացել էին, երբ նրանք ընդամենը մի քանի շաբաթական են եղել։ Նրանց որդեգրել են իրար հետ որեւէ կապ չունեցող ընտանիքներ։ Հենց այդտեղից էլ սկսվում են անհավանական պատմությունները։ Նախ` երկու որդեգիր ընտանիքներն էլ, չկասկածելով մեկը մյուսի գոյության մասին, տղաներին կոչում են միեւնույն` Ջեյմս անունով։ Երկուսն էլ նախընտրում են ստանալ իրավաբանական կրթություն, երկուսն էլ սիրում են ազատ ժամանակ գծագրությամբ զբաղվել եւ հյուսնություն անել։ Երկուսն էլ սիրահարվում են Լինդա անունով աղջիկների, երկուսն էլ ունենում են տղա` կոչելով Ջեյմս Ալան։ Այնպես է ստացվում, որ երկուսն էլ հետո ամուսնալուծվում են իրենց կանանցից եւ ամուսնանում Բետի անունով կանանց հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ Թոյ անունով շուն։ 40 տարեկան հասակում նախախնամության կամքով նրանք հանդիպեցին իրար եւ ցնցված մնացին, որ իրականում երկուսով ապրել են կատարելապես նույն կյանքով։

Երկուսը` մի սրտով

2002 թվականին 70-ամյա երկվորյակ եղբայրները զոհվեցին ճանապարհատրանսպորտային երկու պատահարների արդյունքում, մեկ ժամվա տարբերությամբ, Ֆինլանդիայի հյուսիսում գտնվող նույն ավտոխճուղու վրա։ Ոստիկանության ներկայացուցիչները պնդում էին, որ այդ հատվածում վաղուց վթարներ չեն գրանցվել, այդ պատճառով հաղորդումը երկու պատահարների մասին արդեն շոկ էր առաջացրել, իսկ երբ պարզվեց, որ երկու զոհերը երկվորյակ եղբայրներ են, մարդիկ մնացին ապշահար։

Մի մահ

Երկվորյակներ Ջոն եւ Արթուր Մաուֆորտներն ապրում էին իրենց ընտանիքների հետ` իրարից 80 մղոն հեռավորության վրա։ 1945 թվականի մայիսի 22-ին երկուսն էլ սրտի շրջանում սուր ցավ զգացին։ Իրարից անկախ` նրանց տեղափոխեցին տարբեր հիվանդանոցներ. եղբայրները միաժամանակ մահացան սրտի տագնապից։

Իրական պատմվածք` Էդգար Պոյի պատմվածքից առաջ

Հանրահռչակ գրող Էդգան Ալան Պոն մի պատմվածք ունի, ուր պատմում է նավաբեկյալների մասին։ Օրերով նրանք թափառում են օվկիանոսի ափերին՝ մինչեւ սովը ստիպում է սպանել եւ ուտել իրենցից մեկին` Ռիչարդ Փարքեր անունով նավազին։Պատմվածքից մի քանի տարի անց, 1884 թվականին, հայտնաբերում են նավաբեկության ենթարկված երեք մարդու, պարզվում է` նրանք չորսն են եղել, բայց ստիպված են եղել մորթել եւ ուտել չորրորդին` նավազին, ում անունը... Ռիչարդ Փարքեր էր։ Նավաբեկյալները չգիտեին, որ Էդգար Պո անունով գրող կա, ուր մնաց` կարդացած լինեին։

ՉԻ (http://chi.am/news/100619/10061914.htm)

Հարդ
25.06.2010, 08:41
Հանրահռչակ գրող Էդգան Ալան Պոն մի պատմվածք ունի, ուր պատմում է նավաբեկյալների մասին։ Օրերով նրանք թափառում են օվկիանոսի ափերին՝ մինչեւ սովը ստիպում է սպանել եւ ուտել իրենցից մեկին` Ռիչարդ Փարքեր անունով նավազին։Պատմվածքից մի քանի տարի անց, 1884 թվականին, հայտնաբերում են նավաբեկության ենթարկված երեք մարդու, պարզվում է` նրանք չորսն են եղել, բայց ստիպված են եղել մորթել եւ ուտել չորրորդին` նավազին, ում անունը... Ռիչարդ Փարքեր էր։ Նավաբեկյալները չգիտեին, որ Էդգար Պո անունով գրող կա, ուր մնաց` կարդացած լինեին։


Դե էս մեկը շատ հնարավոր ա, որ գրողն ա իմացել էտ մարդկանց մասին ու մտածել ա, որ էտ մարդկանց չեն էլ գտնի ու ինքը հանգիստ էտ պատմությունն իրան ա վերագրել:

Շինարար
25.06.2010, 08:48
Դե էս մեկը շատ հնարավոր ա, որ գրողն ա իմացել էտ մարդկանց մասին ու մտածել ա, որ էտ մարդկանց չեն էլ գտնի ու ինքը հանգիստ էտ պատմությունն իրան ա վերագրել:

Հարդ ջան, նույնիսկ եթե իմացած լինի գրողը որևէ իրական պատմության մասին ու գրած, դա չի նշանակում, որ ինքը պատմությունն իրեն վերագրեց: Բազմթիվ գրական ստեղծագործությունների հիմքում իրկան դեպքեր են ընկած, ինչը ամենևին էդ ստեղծագործությունների հեղինակների արժեքը չի իջացնում և չի նշանակում, որ նրանք պատմությունն իրենց վերագրեցին: :)

Հարդ
25.06.2010, 08:53
Ուղղակի ստեղ հարցն էն ա, որ իրան վերագրել ասելով նկատի ունեմ, որ ինքը մեզ խաբում ա, որ էտ պատմությունն իրա հանճարեղ ուղեղում ա ծնվել, այնինչ, ինքը վերցրել ա էտ միտքը:

Շինարար
25.06.2010, 18:14
Ուղղակի ստեղ հարցն էն ա, որ իրան վերագրել ասելով նկատի ունեմ, որ ինքը մեզ խաբում ա, որ էտ պատմությունն իրա հանճարեղ ուղեղում ա ծնվել, այնինչ, ինքը վերցրել ա էտ միտքը:

Իրականության հետ կապ չունեցող հանճարեղ մտքեր չեն լինում, իմհկ, կարելի է պարզապես հանճարեղ ձևով պատմել կամ ասել:)

Ժունդիայի
03.07.2010, 06:30
Հայկական առաջատար կայքերը. Հունիս-2010

11:19 • 02.07.10

Երկրորդ ամիսն անընդմեջ հայկական կայքերի շարքում Հայաստանից ամենաշատ այցելուներ ունի Tert.am-ը: Այդ մասին են վկայում հայկական վեբ-ռեսուրսների այցելությունները չափող Circle.am կայքի հունիս ամսվա արդյունքներն ամփոփող տվյալները։

Հունիսի արդյունքներով՝ Tert.am-ը գրանցել է շուրջ 280 000 հայաստանյան այցելություն, իսկ շուրջ 435 000 ընդհանուր այցելությունների քանակով զբաղեցրել 4-րդ տեղը՝ զիջելով Hamovhotov.com, Armenia-online.ru և Gisher.ru ժամանցային կայքերին՝ այդպիսով առաջին տեղը զբաղեցնելով լրատվական կայքերի շարքում:

Tert.am-ի այցելությունների 64%-ը կատարվել են Հայաստանից: Հայաստանյան այցելությունների քանակով, ինչպես նախորդ ամիս, երկրորդ տեղում A1plus.am լրատվական կայքն է՝ շուրջ 265 000 ցուցանիշով:

Ընդհանուր առմամբ, առաջատար յոթնյակը, նախորդ ամսվա համեմատ, փոփոխության չի ենթարկվել. 3-5-րդ տեղերում ժամանցային Armenia-online.ru, Hayland.am և Druzja.am կայքերն են, 6-րդ տեղում՝ Auto.am ավտոպորտալը, 7-րդ տեղում՝ տարադրամների փոխարժեքներին վերաբերող Rate.am կայքը, 8-9–րդ տեղերում կրկին լրատվամիջոցներ են՝ Aravot.am և Armsport.am, իսկ լավագույն 10-յակը եզրափակում է տեղեկատվական Spyur.am կայքը։

Լավագույն 20-յակը մեկ ամսվա ընթացքում լքել են Job.am և Realmadrid.am կայքերը, իսկ նրանց փոխարեն այստեղ հայտնվել են Bravo.am և Armedu.am կայքերը: Լավագույն 20-յակի տվյալները ներկայացված են կից աղյուսակում:

http://s41.radikal.ru/i091/1007/97/d8d34454ecdc.jpg
Մեր Ակումբը լավագույն 20-ի մեջ է հայտնվել: Շնորհավորում եմ, ապրեք երեխեք ջան, միշտ ակտիվ պահեք:

Աղբյուրը tert.am (http://tert.am/am/news/2010/07/02/circle/)

VisTolog
07.07.2010, 10:32
http://img.metro.co.uk/i/pix/2010/04/07/article-1270637564983-0908DBE2000005DC-794195_636x666.jpg

Zhang Ruifang-ի «պոզերը» սկսել են աճել 2009 թվականից:
Zhang Ruifang-ը Չինացի է, 101 տարեկան: Դրանք կտրելու առաջարկը նա մերժել է:

«Սկզբում դա անհարմարություն էր, խանգարում էր քնել և այլն, բայց հիմա ես ունեմ ինձ ամբողջ ժամանակ տեսակցության եկող մարդիկ, որոնք ինձ ուտելիք և նվերներ են բերում, ցանկանում ստորագրություն վերցնել և նկարվել ինձ հետ»:

Ձախակողմյան «պոզի» երկարությունը 6սմ է:

http://www.fun-on.com/img/zhang_ruifang.jpg
http://www.slap.gr/wp-content/uploads/giagia_kerata_small.jpg
http://www.whatsonxiamen.com/news_images/437033.jpg

ՆանՍ
07.07.2010, 10:44
Վայ մամա ջան, էս առավոտ-բարլուսով ինչ մի վախացնել վախացրիր,այ Vist ջան::o Երեխեք հլը պատկերացրեք, որ մեծանանք մեր ճակատին էլ սենց պոզ աճի, վաաաաաաաաայ, բայց ծիծաղալու էլ ա:D

Ուլուանա
07.07.2010, 20:16
Եկրորդ պոզը ոչ մի կերպ չտեսա։ Մի պոզ չի՞։ Էլ ի՞նչ պոզեր, ձախակողմյան պոզ։

Փաստորեն, մարդուն էդ պոզը կարգին շահույթ ա բերում, էլ ինչի՞ կտրի որ։ :)) Առատության եղջյուր ա, էլի։ :D

Գաղթական
11.07.2010, 16:11
Ձախակողմյան «պոզի» երկարությունը 6սմ է:


միանգամից երևումա՝ ամուսինը կյանք սիրող մարդա եղել..
իսկ եթե ավելի լուրջ՝ դժվարանում եմ հավատալ սենց սատանայական բաներին..:pardon

Hda
11.07.2010, 19:03
Երեխեք հլը պատկերացրեք, որ մեծանանք մեր ճակատին էլ սենց պոզ աճի D

Երեխեք հլը պատկերացրեք ինչքան լավ կլինի,եթե 100-ից հետո տենց լինենք :hands

VisTolog
16.07.2010, 12:47
1. Հետաքրքիր իրական նկար::)

http://2012new.org/wp-content/uploads/2010/07/f5a8d2a9d82d65530aca4a4ddb899f20.jpg

2. Հետաքրքիր իրական նկար::)
Արևի քամին ուսումնասիրող արբանյակի նկարը (http://2012god.ru/sun-online/):

http://2012new.org/wp-content/uploads/2010/07/Cor2.jpg

3. ՉԹՈ Չինաստանի օդանավակայանում:

http://2012new.org/wp-content/uploads/2010/07/1289237_20100709133751.gif

http://www.youtube.com/watch?v=y4VeLLMBLJQ&feature=player_embedded

Աղբյուր: (http://www.newsru.com/world/09jul2010/ufo_china.html)

4. Լուսնի վրա հայտնաբերվել է սվաստիկա:

http://2012new.org/wp-content/uploads/2010/07/207351_image_large.jpg

Աղբյուր: (http://2012new.org/?p=8449)

5. Չինացի աղջիկը խոսում է թռչունների հետ: (http://2012new.org/?p=9283)

Norton
17.07.2010, 12:32
38-ամյա մալայզացին վերադարձավ իր 108-ամյա կնոջ մոտ


http://www.tert.am/g_image.php?id=92287&tmb=3
Մալայզիայի բնակչուհի Վուկ Կանդորը, որը վերջերս է նշել իր ծննդյան 108-ամյակը, կրկին իր 38-ամյա ամուսնու հետ է, որը մեկ տարի շարունակ բուժվում էր Կուալա Լումպուրի նարկոլոգիական բուժհիմնարկում։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Ulusan Malaysia թերթը։ «Ես շնորհակալ եմ, որ ամուսինս վերադարձավ։ Երջանիկ եմ, որովհետև ես նրան շատ եմ սիրում»,- ասել է Կանդորը։

Մուհամմադ Նոոր Չե-Մուսան վերջին 12 ամիսներին ինքնակամ բուժում է անցել թմրամիջոցներից կախվածության դեմ և զրկված է եղել իր կնոջ հետ պարբերաբար շփվելու հնարավորությունից։ Այժմ ամուսնական զույգը մտադիր է վերադառնալ նորմալ կյանքի։ «Ես կկատարեմ իմ ամուսնական պարտականությունները, ինչպես յուրաքանչյուր կին»,- հայտարարել է երջանիկ Կանդորը։

Կանդորն ու Չե-Մուսան ամուսնացել են 2006 թ.։ Սա 108-ամյա կնոջ 23-րդ ամուսնությունն է։ Ըստ Կանդորի՝ ինքն ամուսնացել է Չե-Մուսայի հետ, որպեսզի վերջինս չգնա ավելի երիտասարդ մրցակցուհու մոտ։ Իսկ Մուհամմադը չի հիշում, թե սա իր որերորդ ամուսնությունն է, միայն ասում է, որ իրենք ամուսնացել են «Աստծո կամոք»։
Tert.am

Ֆրեյա
17.07.2010, 13:28
Հետաքրքիր տեղեկություն ռոքի պատմությունից

Սիրո Ամառ

Սիրո Ամառը հասարակական երևույթ է, որ տեղի է ունեցել 1967 թվականի ամռան ընթացքում։ Այն սկսվել է Բիթլզի՝ Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմի թողարկմամբ հունիսի մեկին եւ ավարտվել է 1969–ի Վուդսթոքի փառատոնով /հանրահայտ Woodstock–ի փառատոն/ , որի ընթացքում շուրջ 100.000 մարդիկ հավաքվել են Սան Ֆրանցիսկոյի մոտակայքում գտնվող Հաթ Աշբերի / Haight-Ashbury վայրում՝ ստեղծելով հասարակական մշակութային եւ քաղաքական ընդվզում։ Այս վայրը հանդիսացել է հիփփիների մշակութային հեղափոխության կենտրոնը։ Սա աննախադեպ հասարակական երևույթ էր, երբ հազարավոր մարդիկ հավաքվել էին եւ կազմակերպել էին ապրելաձև, որտեղ իշխում էին երաժշտությունը, հոգեմետ միջոցները, ազատ հարաբերությունները եւ այսպես կոչված՝ կոմմունալ ապրելաձևը, որտեղ բոլորը կիսում էին իրար հետ "հացը" եւ ունեցվածքը։

Այս Սիրո Ամռան ընթացքում տեղի է ունեցել երաժշտական աննախադեպ բում, հեղափոխական զարգացում, ինչպես նաև այս միջոցառումներին մասնակցել են ժամանակի ամենափայլուն եւ սկանդալային երաժիշտները՝ Janis Joplin, Jimi Hendrix, Jefferson Airplane, Byrde, Grateful Dead եւ այլոք։

Այս ժամանակաշրջանում է գրվել The Mamas & The Papas Խմբի հանրահայտ San Francisco երգը, որ նվիրված է եղել քաղաքին եւ հանդիսացել է Սիրո Ամռան հիմնը։


http://www.youtube.com/watch?v=SUfjc3yJhaM

tikopx
23.07.2010, 18:19
Վրաստանում կատուն շունա ծննդաբերել :D ,որպեսզի չթարգմանամե մնացածը,այն ռուսերենա գրած ահա աղբյուրը (http://www.bit.am/2668-v-gruzii-u-koshki-rodilsya-shhenok.html)

My World My Space
01.08.2010, 13:11
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է 51,2%-ով

tert.am (http://tert.am/am/news/2010/07/31/drug/)

մենակ Հայաստանում ա հնարավոր տասնորդական տոկոսային ճշգրտությամբ իմանալ ապօրինի շրջանառության աճի մասին....:D:D:D հետևություններն արեք ինքներդ....:8

Jarre
04.08.2010, 15:48
ԱՊԱԳԱՅԻ ԱՎՏՈԲՈՒՍ

Օգոստոսի 2-ին, Չինացիները աշխարհին ներկայացրեցին իրենց հերթական գլուխգործոցը։ Ես հիացած եմ այս մտահղացման վրա :love

Արեգակնային ակումլիատորով աշխատող, խցանումներ չստեղծող նոր սերնդի ավտոբուսներ :hands

Հիմնական միտքը. Չինացիները պատրաստվում են մինչև տարվա վերջ շահագործման հանձնել նոր սերնդի ավտոբուսներ, որոնք աշխատելու են արգեկանային էներգիայով, ունենալու են մինչև 60 կմ/ժ արագություն և ամենակարևորը՝ ՉԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ։

Բանն այն է, որ ավտոբուսը իրենից ներկայացնում է ընթացող թունել։ Այսինքն ավտոբուսի տակով կարող են գնալ մեքենաներ և արդյունքում ավտոբուսները այլևս չեն խանգարում երթևեկությանը։

Տեխնիկա նա գրանի ֆանտաստիկի :love


http://www.youtube.com/watch?v=Zb61PbhVYQY

ԸՆՀԱՆՈՒՐ ՏԵՍՔԸ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/3D-Fast-bus.jpg


ՓՈՂՈՑՈՒՄ ԸՆԹԱՆԱԼԻՍ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/slide_9151_122516_large.jpg


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՏԱԿ (Կամ՝ ԹՈՒՆԵԼ ԱՎՏՈԲՈՒՍԸ :) )
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/CHINA-BUS-1.jpg


ԿԱՆԳԱՌ
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/slide_9151_121541_large.jpg

Ապե Ջան
04.08.2010, 19:46
ԱՊԱԳԱՅԻ ԱՎՏՈԲՈՒՍ

Օգոստոսի 2-ին, Չինացիները աշխարհին ներկայացրեցին իրենց հերթական գլուխգործոցը։ Ես հիացած եմ այս մտահղացման վրա :love

Արեգակնային ակումլիատորով աշխատող, խցանումներ չստեղծող նոր սերնդի ավտոբուսներ :hands

Հիմնական միտքը. Չինացիները պատրաստվում են մինչև տարվա վերջ շահագործման հանձնել նոր սերնդի ավտոբուսներ, որոնք աշխատելու են արգեկանային էներգիայով, ունենալու են մինչև 60 կմ/ժ արագություն և ամենակարևորը՝ ՉԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ։

Բանն այն է, որ ավտոբուսը իրենից ներկայացնում է ընթացող թունել։ Այսինքն ավտոբուսի տակով կարող են գնալ մեքենաներ և արդյունքում ավտոբուսները այլևս չեն խանգարում երթևեկությանը։

Տեխնիկա նա գրանի ֆանտաստիկի :love



ԸՆՀԱՆՈՒՐ ՏԵՍՔԸ



ՓՈՂՈՑՈՒՄ ԸՆԹԱՆԱԼԻՍ



ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՎՏՈԲՈՒՍԻ ՏԱԿ (Կամ՝ ԹՈՒՆԵԼ ԱՎՏՈԲՈՒՍԸ :) )


ԿԱՆԳԱՌ


Իհարկե սա Հայաստան կես դարից շուտ չի գա:

Ռեդ
04.08.2010, 23:58
Արյա :love Չգիտեմ՝ էս ինչ էր, բայց դզեց :love

Արծիվ
05.08.2010, 04:57
ԱՊԱԳԱՅԻ ԱՎՏՈԲՈՒՍՕգոստոսի 2-ին, Չինացիները աշխարհին ներկայացրեցին իրենց հերթական գլուխգործոցը։ Ես հիացած եմ այս մտահղացման վրա :love
Արեգակնային ակումլիատորով աշխատող, խցանումներ չստեղծող նոր սերնդի ավտոբուսներ :hands
Հիմնական միտքը. Չինացիները պատրաստվում են մինչև տարվա վերջ շահագործման հանձնել նոր սերնդի ավտոբուսներ, որոնք աշխատելու են արգեկանային էներգիայով, ունենալու են մինչև 60 կմ/ժ արագություն և ամենակարևորը՝ ՉԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ։
Բանն այն է, որ ավտոբուսը իրենից ներկայացնում է ընթացող թունել։ Այսինքն ավտոբուսի տակով կարող են գնալ մեքենաներ և արդյունքում ավտոբուսները այլևս չեն խանգարում երթևեկությանը։
Տեխնիկա նա գրանի ֆանտաստիկի :love
Հոյակապ միտք է, փաստորեն ավտոբուսները երթևեկում են չստեղծելով թրաֆիք, մեքենաներն էլ նրա տակով կամ էլ միջով, գուդ ջաբ չայնիզ :hands
Տեսնես ի՞նչու ենք այսքան հետ խելացի և քաղաքակիրթ մարդկությունից, երևի պատճառը այն է որ կոմունիստական ռեժիմը խորհրդային հասարակության ուղեղը շատա բթացրել :(

Hda
05.08.2010, 06:28
Հոյակապ միտք է, փաստորեն ավտոբուսները երթևեկում են չստեղծելով թրաֆիք, մեքենաներն էլ նրա տակով կամ էլ միջով, գուդ ջաբ չայնիզ :hands
Տեսնես ի՞նչու ենք այսքան հետ խելացի և քաղաքակիրթ մարդկությունից, երևի պատճառը այն է որ կոմունիստական ռեժիմը խորհրդային հասարակության ուղեղը շատա բթացրել :(
1- Լավ հարցադրում է,իսկական թեմա բացելու
2-իմ կարիքով ամենևին

Իհարկե սա Հայաստան կես դարից շուտ չի գա:
հլա մի հատ նորմալ ասֆալտապատ փողոցներ ունենանք կես դարից ....

dvgray
05.08.2010, 07:49
Բանն այն է, որ ավտոբուսը իրենից ներկայացնում է ընթացող թունել։ Այսինքն ավտոբուսի տակով կարող են գնալ մեքենաներ և արդյունքում ավտոբուսները այլևս չեն խանգարում երթևեկությանը։

հիանալի է: այսպիսի թունելների տակ կարելի է հանգիստ մեքենա վարելիս պաշտպանվել անձրևից, ձյուն-փոթորիկից ու արևից այրող ու կուրացնող ճառագայթներից:

ministr
05.08.2010, 08:23
Հոյակապ միտք է, փաստորեն ավտոբուսները երթևեկում են չստեղծելով թրաֆիք, մեքենաներն էլ նրա տակով կամ էլ միջով, գուդ ջաբ չայնիզ :hands
Տեսնես ի՞նչու ենք այսքան հետ խելացի և քաղաքակիրթ մարդկությունից, երևի պատճառը այն է որ կոմունիստական ռեժիմը խորհրդային հասարակության ուղեղը շատա բթացրել :(

Չինաստանն էլ ա կոմունիստական :)

Ռուֆուս
05.08.2010, 09:15
Չինաստանն էլ ա կոմունիստական :)

Չինաստանը միայն անունով ա կոմունիստական :)

ministr
05.08.2010, 09:53
Ինչի միայն անունով? Ուղղակի տնտեսական մոդելը սոցիալիստական-կապիտալիստական միքսա.. Մնացած առումներով կոմունիստականա..

Hda
05.08.2010, 10:06
Չինաստանը միայն անունով ա կոմունիստական :)

նոիյնիսկ անունով չի-ինքը կարգին Ժողովրդական Հանրապետություն ա

Ռուֆուս
05.08.2010, 10:08
Ինչի միայն անունով? Ուղղակի տնտեսական մոդելը սոցիալիստական-կապիտալիստական միքսա.. Մնացած առումներով կոմունիստականա..

Տնտեսական մոդելն էլ արդեն վաղուց սոցիալիստական չի, ավելի շուտ կապիտալիստական ազատ շուկայականի յուրօրինակ տեսակ ա, որը բարեհաջող կերպով գործում է միայն Չինաստանում: Մնացած առումներով էլ ա յուրօրինակ :)

Արծիվ
05.08.2010, 10:13
Չինաստանն էլ ա կոմունիստական :)
Մինիստր ջան կոմունիստները անցան, դրանք ստվերն են կոմունիստների (թիթեռներն անցան, դրանք փաթիլներն են ձյան) :) Իսկ ավելի լուրջ ասեմ որ ներկայիս Չինաստանը կոմունիստական չէ, այլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ), անգլերենով՝ People's Republic of China (PRC): Նրանց ներկայիս կառավարության անդամներն են կոմունիստ, որոնց ուշ թե շուտ քացով խփելու են աթոռից քցեն: Բայց դե անկախ ամեն ինչից շատ խելացի ժողովուրդ են :)

Adriano
06.08.2010, 14:24
http://kinescop.com.ua/wp-content/uploads/2009/12/planeta-d.JPG
Հետաքրքիր երևույթի ականատեսն ենք լինելու այսօր երեկոյան, սակայն այդ երևույթը, որի անունն է մոլորակների շքերթ, երբ մոլորակները դասավորվում են արևի մի կողմում կարծես մի գծի վրա, կարելի կլինի դիտել , եթե երկինքը ամպամած չլինի: Այս հազվադեպ հանդիպող իրադարձությունը, հենց կատարվում է այն ժամանակ, երբ մարդիկ գտնվում են հանգստի մեջ և դեմ չէին լինի տեսնել մի հետաքրքրաշարժ գեղեցիկ բան: Մոլորակների շքերթը այսպես չի ավարտվելու, մյուս ուրբաթ օրը այս շուն կավարտվի մետեորային հեղեղով, այսիքն ուշադիր հետևելու դեպքում հայերովս կարող ենք մեծ երազանքներ պահել:

Աղբյուր`http://news.mail.ru/society/4221587/

Հարդ
06.08.2010, 14:33
Իսկ ավելի մանրամասն չի ասվում, թե որ կողմում պիտի նայնեք (հա, այսինքն արևի կողմում), կամ ժամը քանիսից քանիսին էլ լինելու...:)

Հայուհի
06.08.2010, 17:04
Գերմանիան շոկի մեջ է. 6 թուրքեր բռնաբարել են 17-ամյա գերմանուհուն...
Թուրքերը իրանց պապերի՝ 20-րդ դարի սկզբին գործած "հերոսություններն" են հիշել ...:[
http://www.tert.am/am/news/2010/08/06/germany/

Արծիվ
07.08.2010, 10:19
Գերմանիան շոկի մեջ է. 6 թուրքեր բռնաբարել են 17-ամյա գերմանուհուն...
Թուրքերը իրանց պապերի՝ 20-րդ դարի սկզբին գործած "հերոսություններն" են հիշել ...:[
http://www.tert.am/am/news/2010/08/06/germany/
Ես եղել եմ Գերմանիա դեռ 1998, թուրքերը վխտում էին այնտեղ ինչպես նաև Հոլանդիայում: Այս ամենի մեղավորը մի միայն Գերմանիայի կառավարությունն է, քանի որ էնքան տեղ տվին էտ թուրքերին որ շուտով կարողա երկիրն էլ վերցնեն եթե ոչ եվրոպան: Ինտերնետում մի տեղ կարդացի թե Բելգիայի կառավարությունը բռնի կերպով հետ է ուղարկելու այն անօրինական փախստական հայերին ովքեր ապաստարան դիմելու մերժումից հետո դեռ շարունակում են մնալ Բելգիայում: Եվրոպայի աչքը միայն հայերի վրա է ովքեր տնաքանդ են եղել իրենց սեփական երկրում և ապաստան են գտել օտար երկրում, իրենց կամքին հակառակ, իսկ այ թուրք ոճրագործներին չեն նկատում թե ինչեր են անում այնտեղ, թե քանի հոգով մի աղջիկ են բռնաբարում, ցավալի է բայց սա նրանց հոգսը չի :(
Չեմ զարմանա, դեռ ավելին շատ կուրախանամ որ մի օր էլ լսենք թե թուրքերը Անջելա Մերկելին են բռնաբարել :D
Հայերը հպարտ են, ջերմ, խելացի, աշխատասեր, բայց... Բելգիայից կվտարվեն (http://www.cdaily.am/home/paper/2010_07_16/news/20381/):(

ministr
07.08.2010, 11:07
Ես եղել եմ Գերմանիա դեռ 1998, թուրքերը վխտում էին այնտեղ ինչպես նաև Հոլանդիայում: Այս ամենի մեղավորը մի միայն Գերմանիայի կառավարությունն է, քանի որ էնքան տեղ տվին էտ թուրքերին որ շուտով կարողա երկիրն էլ վերցնեն եթե ոչ եվրոպան: Ինտերնետում մի տեղ կարդացի թե Բելգիայի կառավարությունը բռնի կերպով հետ է ուղարկելու այն անօրինական փախստական հայերին ովքեր ապաստարան դիմելու մերժումից հետո դեռ շարունակում են մնալ Բելգիայում: Եվրոպայի աչքը միայն հայերի վրա է ովքեր տնաքանդ են եղել իրենց սեփական երկրում և ապաստան են գտել օտար երկրում, իրենց կամքին հակառակ, իսկ այ թուրք ոճրագործներին չեն նկատում թե ինչեր են անում այնտեղ, թե քանի հոգով մի աղջիկ են բռնաբարում, ցավալի է բայց սա նրանց հոգսը չի :(
Չեմ զարմանա, դեռ ավելին շատ կուրախանամ որ մի օր էլ լսենք թե թուրքերը Անջելա Մերկելին են բռնաբարել :D
Հայերը հպարտ են, ջերմ, խելացի, աշխատասեր, բայց... Բելգիայից կվտարվեն (http://www.cdaily.am/home/paper/2010_07_16/news/20381/):(

Բելգիայում հայ թերմացքներին տեսել ես? Խանութներից գողություն անող, հաբռգած.. ու տենց: Հայերի խնդիրն ավելի հեշտ է լուծել, քան թուրքերինը հաշվի առնելով մարդկանց քանակը: Դե նրանք էլ սկսել են փոքրից;

Rammstein
07.08.2010, 11:26
ԱՊԱԳԱՅԻ ԱՎՏՈԲՈՒՍ

Օգոստոսի 2-ին, Չինացիները աշխարհին ներկայացրեցին իրենց հերթական գլուխգործոցը։ Ես հիացած եմ այս մտահղացման վրա :love

Արեգակնային ակումլիատորով աշխատող, խցանումներ չստեղծող նոր սերնդի ավտոբուսներ :hands

Հիմնական միտքը. Չինացիները պատրաստվում են մինչև տարվա վերջ շահագործման հանձնել նոր սերնդի ավտոբուսներ, որոնք աշխատելու են արգեկանային էներգիայով, ունենալու են մինչև 60 կմ/ժ արագություն և ամենակարևորը՝ ՉԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ։

Բանն այն է, որ ավտոբուսը իրենից ներկայացնում է ընթացող թունել։ Այսինքն ավտոբուսի տակով կարող են գնալ մեքենաներ և արդյունքում ավտոբուսները այլևս չեն խանգարում երթևեկությանը։

Գաղափարը ուղղակի ընտիր ա: :good Բայց դե սա ավտոբուս չի էլի, ավելի շուտ տրամվայ ա: :))

Արծիվ
07.08.2010, 23:42
Բելգիայում հայ թերմացքներին տեսել ես? Խանութներից գողություն անող, հաբռգած.. ու տենց: Հայերի խնդիրն ավելի հեշտ է լուծել, քան թուրքերինը հաշվի առնելով մարդկանց քանակը: Դե նրանք էլ սկսել են փոքրից;
Տեսել եմ ինչի չէ, ամեն տեսակ հայի էլ տեսել եմ, թե գողցող, որը ինձ մտերիմ մարդ էր ձևանում և հարմար պահին թռցրեց իմ անձնական բջջային հեռախոսը, թող հալալը լինի եթե կարողանա մարսի :), թե քցող, թե սրսկվող, թե հաբռգած և թե անսուրբ հայերի, որոնք իրենց ընտանիքների անդամներին էլ կծախեին իրենց հաճույքների համար: Բայց ես խոսում եմ նոռմալ մարդկանց մասին, նրանց մասին ովքեր ստիպված լքել են իրենց սեփական երկիրը, ինչ ինչ պատճառներով և հիմա էլ ապաստան են խնդրում այդ երկրից և ցավալին նա է որ այդ թվարկածս անորակ հայերի հետ նրանց էլ են երկրից վռնդում: Իհարկե դու ճիշտ ես ավելի հեշտ է սեփական երկրից քշել մի ժողովրդի որ իր տեղով երեք միլիոն էլ չի ներկայացնում քան քշել թուրքերին, որոնք շնից շատ են, իրենց ձայնը լսելի են դարձնում ամենուրեք և բնակչությունն էլ 73 միլիոն է այսօր: Այնպես որ առակը ճիշտ է ասում՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլնա մեղավոր:

ministr
08.08.2010, 00:28
Տեսել եմ ինչի չէ, ամեն տեսակ հայի էլ տեսել եմ, թե գողցող, որը ինձ մտերիմ մարդ էր ձևանում և հարմար պահին թռցրեց իմ անձնական բջջային հեռախոսը, թող հալալը լինի եթե կարողանա մարսի :), թե քցող, թե սրսկվող, թե հաբռգած և թե անսուրբ հայերի, որոնք իրենց ընտանիքների անդամներին էլ կծախեին իրենց հաճույքների համար: Բայց ես խոսում եմ նոռմալ մարդկանց մասին, նրանց մասին ովքեր ստիպված լքել են իրենց սեփական երկիրը, ինչ ինչ պատճառներով և հիմա էլ ապաստան են խնդրում այդ երկրից և ցավալին նա է որ այդ թվարկածս անորակ հայերի հետ նրանց էլ են երկրից վռնդում: Իհարկե դու ճիշտ ես ավելի հեշտ է սեփական երկրից քշել մի ժողովրդի որ իր տեղով երեք միլիոն էլ չի ներկայացնում քան քշել թուրքերին, որոնք շնից շատ են, իրենց ձայնը լսելի են դարձնում ամենուրեք և բնակչությունն էլ 73 միլիոն է այսօր: Այնպես որ առակը ճիշտ է ասում՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլնա մեղավոր:

Բելգիայից իմ նախկին աշխատողներից մեկն էր եկել, ու պատմում էր, թե ավտոբուսում 2 կին ոնց են մտքերով կիսվել, թե խանութից ինչ են հասցրել թռցնել, վերջում իրար անբաշարի յառլիկ կպցնելով, որովհետև հարևան Անուշը մի զախոդից իրանց երկուսի չափ բանա տանում...

Արծիվ
08.08.2010, 00:50
Բելգիայից իմ նախկին աշխատողներից մեկն էր եկել, ու պատմում էր, թե ավտոբուսում 2 կին ոնց են մտքերով կիսվել, թե խանութից ինչ են հասցրել թռցնել, վերջում իրար անբաշարի յառլիկ կպցնելով, որովհետև հարևան Անուշը մի զախոդից իրանց երկուսի չափ բանա տանում...
Այն քյամփում (չգիտեմ ճիշտ անունը) որ ես ապրում էի, հայերի 98% լինի դա կին թե տղանարդ խանութներից տանող էր, ես էլ մնացի Հոլանդիա մոտ երկու տարի ու համոզված եմ որ եթե շարունակեի մնալ այնտեղ մինչև հիմա ապա նույն բանը ինձ հետ կպատահեր, քանի որ ապրելով այնտեղ, ստանալով շատ քիչ դրամ գոյությունտ ապահովելու համար, (գումարած դրան որ այն ժամանակ պետությունը չէր թողնում որ փախստականները աշխատեն և գումար վաստակեն) պարզապես անհնար էր ժողովրդի համար: Իհարկե ես չեմ արդարացնում որոշ մարդկանց արարքը ու ես էլ երբեք այդպիսի բան չեմ արել: Բայց դե դա այնուամենայնիվ շատ վատ է և ամոթալի երբ բռնում են գողության վրա և պարզում որ դու հայ ես:

Dayana
27.08.2010, 10:22
«Սև այրի»

Բնության մեջ գոյություն ունեցող ամենաթունավոր սարդերից մեկը, որի խայթոցը 5-7 օրվա ընթացքում սպանում է մարդուն, վտանգավոր է ոչ միայն մարդու, այլև նույն տեսակի արուների համար: Պարզվում է, որ այս տեսակի էգ սարդերը, որոնք 2-4 անգամ ավելի մեծ են, քան նույն տեսակի արուները, ձվադրումից հետո ուտում են արուներին: :scare :D

Շինարար
27.08.2010, 10:25
«Սև այրի»

Բնության մեջ գոյություն ունեցող ամենաթունավոր սարդերից մեկը, որի խայթոցը 5-7 օրվա ընթացքում սպանում է մարդուն, վտանգավոր է ոչ միայն մարդու, այլև նույն տեսակի արուների համար: Պարզվում է, որ այս տեսակի էգ սարդերը, որոնք 2-4 անգամ ավելի մեծ են, քան նույն տեսակի արուները, ձվադրումից հետո ուտում են արուներին: :scare :D

Երեկ ակումբցիներից մեկի մի պատմվածքն էի կարդում, ընտանեկան տեսարան, երբ կինը ուտում է մարդու նյարդերը, այսօր ահա այս լուրն իմացանք:)) Ահա քեզ էվոլոյուցիոն տեսության ևս մի ապացույց:think

Dayana
27.08.2010, 10:27
Երեկ ակումբցիներից մեկի մի պատմվածքն էի կարդում, ընտանեկան տեսարան, երբ կինը ուտում է մարդու նյարդերը, այսօր ահա այս լուրն իմացանք:)) Ահա քեզ էվոլոյուցիոն տեսության ևս մի ապացույց:think
Դե սարդը անմիջապես է ուտում, իսկ կանայք ՝ ամբողջ կյանքի ընթացքում :D

Դատարկություն
27.08.2010, 10:56
«Սև այրի»

Բնության մեջ գոյություն ունեցող ամենաթունավոր սարդերից մեկը, որի խայթոցը 5-7 օրվա ընթացքում սպանում է մարդուն, վտանգավոր է ոչ միայն մարդու, այլև նույն տեսակի արուների համար: Պարզվում է, որ այս տեսակի էգ սարդերը, որոնք 2-4 անգամ ավելի մեծ են, քան նույն տեսակի արուները, ձվադրումից հետո ուտում են արուներին: :scare :D
Դայանա ջան, էդ մենակ Սև այրու մոտ չի: Սարդերի մեծ մասի արուները, եթե բեղմնավորումից հետո չեն հասցնում փախչեն, էգը ուտումա իրենց, սարդեր էլ կան հենց էդ պրոցեսի ընթացքումա էգը կամաց-կամաց ուտում հակառակ սեռին::oy:D

Dayana
27.08.2010, 10:58
Դայանա ջան, էդ մենակ Սև այրու մոտ չի: Սարդերի մեծ մասի արուները, եթե բեղմնավորումից հետո չեն հասցնում փախչեն, էգը ուտումա իրենց, սարդեր էլ կան հենց էդ պրոցեսի ընթացքումա էգը կամաց-կամաց ուտում հակառակ սեռին::oy:D

Ո՞վ էր իրենց խնդրում իրանցից «մեծ ջամդաքով» սարդուհու հետ «ընկերանալ» :)) :D

My World My Space
27.08.2010, 11:00
Դայանա ջան, էդ մենակ Սև այրու մոտ չի: Սարդերի մեծ մասի արուները, եթե բեղմնավորումից հետո չեն հասցնում փախչեն, էգը ուտումա իրենց, սարդեր էլ կան հենց էդ պրոցեսի ընթացքումա էգը կամաց-կամաց ուտում հակառակ սեռին::oy:D

վայ քու արա.... :o էս ինչ մազոխիստական մոտեցում ա սեքսին..... ուտվելու ընթացքում բեղմնավորել քեզ ուտողին.....:think

Դատարկություն
27.08.2010, 11:05
Ո՞վ էր իրենց խնդրում իրանցից «մեծ ջամդաքով» սարդուհու հետ «ընկերանալ» :)) :D

Ուրիշ ձև հնարավոր չի, սարդուհին գոնե տուն-տեղ ունի, երեխեքա մեծացնում, իսկ իրենք թափառական կյանք են վարում: Իրանց կյանքի իմաստը էգի հետ ծանոթանալն ու իրեն բեղմնավորելնա, հենց էդ լինումա, իրանց կյանքը իմաստազրկվումա, կարողա իսկի մահը հաճույք էլա պատճառում:}, բայց դե ննենցները կան մի քանի անգամ են իրենց կյանքի իմաստը իրագործում:))

Dayana
27.08.2010, 12:48
Ուրիշ ձև հնարավոր չի, սարդուհին գոնե տուն-տեղ ունի, երեխեքա մեծացնում, իսկ իրենք թափառական կյանք են վարում: Իրանց կյանքի իմաստը էգի հետ ծանոթանալն ու իրեն բեղմնավորելնա, հենց էդ լինումա, իրանց կյանքը իմաստազրկվումա, կարողա իսկի մահը հաճույք էլա պատճառում:}, բայց դե ննենցները կան մի քանի անգամ են իրենց կյանքի իմաստը իրագործում:))

Էդ ո՞նց, իմաստավորեուց անմիջապես հետո Ինդիանա Ջոհնսից արագ ծլկում ե՞ն :))

Դատարկություն
27.08.2010, 13:49
Էդ ո՞նց, իմաստավորեուց անմիջապես հետո Ինդիանա Ջոհնսից արագ ծլկում ե՞ն :))
Ահա:aha:)) ութոտանի Ինդիանա Ջոհնսի պես :D

Firegirl777
01.09.2010, 20:45
Եգիպտական մումիայի անեծք, թե համընկնում...
Պարզվում է Տիտանիկի կործանման պատճառը նավում գտնվող եգիպտական մումիայի ներկայությունն է

http://paranormal-news.ru/news/prokljatie_mumii_anomalnoe_javlenie_ili_sovpadenie/2010-08-30-2866

VisTolog
01.09.2010, 21:15
Եգիպտական մումիայի անեծք, թե համընկնում...
Պարզվում է Տիտանիկի կործանման պատճառը նավում գտնվող եգիպտական մումիայի ներկայությունն է

http://paranormal-news.ru/news/prokljatie_mumii_anomalnoe_javlenie_ili_sovpadenie/2010-08-30-2866
Դրա մասին կարծեմ 1-2 տարի առաջ էի կարդացել: Ուղղակի էդ «նեղ մաջալին», երբ նոր նավն են փորձարկում, խի՞ պետքա մումիա տանեին…:D

Firegirl777
01.09.2010, 21:17
Դրա մասին կարծեմ 1-2 տարի առաջ էի կարդացել: Ուղղակի էդ «նեղ մաջալին», երբ նոր նավն են փորձարկում, խի՞ պետքա մումիա տանեին…:D

Կարդա հղումում, ամենինչ գրաված է, շատ հետաքրքիր պատմություն է, ու ընդհանրապես չես սպասում, որ վերջում Տիտանիկի մասին կասվի

Norton
02.09.2010, 00:03
Աշխարհի ամենաբարձրահասակ դպրոցականը ապրում է Բրազիլիայում

14-ամյա բրազիլուհի Էլիսանի Սիլվայի հասակը 2 մետր 5 սանտիմետր է: Ընդ որում նրա հասակի աճը շարունակվում է տարեկան ավելանալով շուրջ 14սմ-ով: Նա նույնիսկ ստիպված էր դադարեցնել դպրող հաճախումը, քանի որ դպրոցական ավոտբուսը, որը աշակերտներին հասցնում է մինջև ուսումնական հաստատություն, փոքր է նրա հասակի համար: Ինքը՝ Էլիսանին, երազում է մոդելի կարիերայի մասին:
http://s001.radikal.ru/i196/1009/82/d34c91a825b6.jpg (http://www.radikal.ru)http://s05.radikal.ru/i178/1009/da/8e3c68963b01.jpg (http://www.radikal.ru)http://s07.radikal.ru/i180/1009/30/203fe2b8406f.jpg (http://www.radikal.ru)

einnA
07.09.2010, 15:34
Գիտենք, որ ցամաքային, թե ջրային բոլոր կենդանի արարածների կյանքը հիմնված է արյան շրջանառության վրա, որի հիմնական բաղադրիչը կարմիր գնդիկներն են:Իսկ դրանց կառուցվածքի հիմնական տարրը երկաթն է (որն էլ արյանը տալիս է կարմիր գույն):
Սակայն բնության մեջ կա մի բացառություն:

http://s39.radikal.ru/i086/1009/b6/132b42ff31e6.jpg

Ծովային մի հանելուկային բնակչի` ութոտնիկի (ծովահրեշի) արյունն ունի կապույտ գույն, իսկ արյան հիմնական բաղադրիչը կապույտ գնդիկներն են, ինչը պայմանավորված է կառուցվածքային հիմնական տարրերով` պղնձով:Այսինքն ութոտնուկի արյան մեջ երկաթի փոխարեն պղինձ է:
Եվ, եթե չհաշվենք գիտակցության գործոնը, նա ծովային կենդանիների նկատմամբ գտնվում է նույնիսկ ավելի բարձր մակարդակում, քան մարդը` ցամաքային կենդանիների վրա:

Ավելացնեմ, որ վտանգի պահին նա կարող է բաց թողնել թանաքագույն հեղուկ ու շրջապատն անթափանց դարձնելով թաքնվել, իսկ որոշ տեսակներ նույնիսկ ունեն լուսատու օրգաններ:

VisTolog
07.09.2010, 21:06
Մոդերատորական: Ոչ հավաստի աղբյուրից ստացված, հավաստի փաստեր չպարունակող, ենթադրությունների և «Փնտրեք կգտնեք»-ի վրա հիմնված, ինչ-որ մեկի ինչ-որ կայքում կատարած գրառման մասին առաջացած խոսակցությունները տեղափոխվել են «Թեմայից դուրս բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ (http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2085425#post2085425)» թեմա:

Հետագա քննարկումները շարունակեք այնտեղ:

terev
24.09.2010, 10:36
Ինչպե՞ս ստանալ շենգեն վիզա
Եվրամիությունում 5 տարվա կեցության իրավունք` բանկային ավանդների դիմաց

Լատվիական Rietumu բանկը աննախադեպ քայլի է դիմել ներդրողներ ներգրավելու համար: Վարկային կազմակերպությունը սկսել է օգնել Եվրամիությունում հինգ տարվա կեցության իրավունք ստանալու հարցում բոլոր նրանց, ովքեր բանկում կներդնեն սուբորդինացված ավանդներ: Ըստ բանկի հաշվարկների` հիմնական պահանջարկը կառաջանա ԱՊՀ երկրների ներդրողների մոտ:

Rietumu-ի փոխնախագահ Վադիմ Ալեքսեևը RBC daily-ի հետ հարցազրույցում նշել է, որ բանկի հաճախորդների համար բանկի նոր` «ԵՄ-ում կեցության իրավունք» ծրագրի ստեղծման խթանը դարձել է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ներգաղթի մասին օրենքը: Այն ներդրողներին հնարավորություն է տալիս Լատվիայում ստանալ կեցության իրավունք, ինչն օտարերկրացուն թույլ է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտու բոլոր երկրներում:

«Մենք կեցության իրավունք ենք առաջարկում ամենապարզ և արագ եղանակով` բանկում սուբորդինացված ավանդ ներդնելով»,- ասել է Ալեքսեևը: Այդպիսի գործարքը, նրա խոսքով, կարող է ձևակերպվել ընդամենը մեկ-երկու օրում, իսկ լրացուցիչ պարգևավճարը ներդրողի տոկոսային եկամուտը կլինի, ինչը մի փոքր ավելի բարձր կլինի, քան սովորական ավանդների դեպքում: «Հունիսին մենք առաջին անգամ սկսեցինք զանգեր ստանալ և կեցության իրավունքի ստացման հետ կապված խորհրդատվություն տրամադրել, իսկ այս շաբաթ արդեն առաջին հաճախորդը ստացել է այն»,- ասել է Ալեքսեևը:

Նրա խոսքով` կեցության իրավունքի ստացման գործընթացն ընդամենը մեկ ամիս ժամանակ է պահանջել, ընդ որում` հաճախորդից պահանջվել է Լատվիայում մնալ ընդամենը երկու օր, իսկ սեպտեմբերի 13-ին նա արդեն քաղաքացիության և ներգաղթի բաժանմունքում ստացել է անձնագրի համապատասխան կնիքը: Ալեքսեևը ենթադրում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կեցության իրավունք կստանա Rietumu-ի ևս մի քանի հաճախորդ: Իսկ մինչև տարեվերջ Եվրամիության երկրներում ազատ տեղաշարժի իրավունք կունենա բանկի մոտ հարյուր հաճախորդ:

«Հաճախորդների շրջանում կան օտարերկրացի ներդրողներ, որոնք գերադասում են միջոցներ ներդնել լատվիական անշարժ գույքի շուկայում: Որպեսզի նրանց օգնենք այդ հարցում, մենք սկսել ենք համագործակցել էլիտար անշարժ գույքի վաճառքով զբաղվող Baltic Sothebys international realty ընկերության խորհրդատուների հետ: Աջակցելով նրանց և խորհրդատվություն տրամադրելով` մենք առաջարկում ենք նաև կեցության իրավունքի ստացման մեր ծառայությունները»,- հավելել է Rietumu-ի փոխնախագահ Ռուսլան Ստեցյուկը:
http://www.cdaily.am/home/paper/2010_09_24/news/21357/

Եվրամիությունում 5 տարվա կեցության իրավունք կարելի է ստանալ գնելով անշարժ գույք Ռիգայում, սկսած 143 000 EUR -ից, կամ շրջաններում, սկսած 72 000 EUR -ից:

Մանրամասները այստեղ:
https://www.rietumu.lv/ru/vid-na-zhitelstvo

My World My Space
05.10.2010, 11:57
Երկիր մեդիա-ն Ղարաբաղի մասին....

Ազգային կերակրատեսակների ցանկը`
Ժենգյալով հաց
Թթի դոշաբ,
Թթի օղի:o

- Ջրիկ ճաշերից ո՞րն ես սիրում...
- Օրաղը....:D

Հայկօ
05.10.2010, 19:13
Երկիր մեդիա-ն Ղարաբաղի մասին....

Ազգային կերակրատեսակների ցանկը`
Ժենգյալով հաց
Թթի դոշաբ,
Թթի օղի:o

- Ջրիկ ճաշերից ո՞րն ես սիրում...
- Օրաղը....:D

- Օրաղների՞ց որն ես սիրում:
- Իրեք լիտրանոցը :D:

Valentina
06.10.2010, 10:12
130 կին, 30 ամուսնալուծություն, 210 զավակ. մահացել է վտանգավոր Ակուկուն
Քենիայում 92-տարեկան հասակում մահացել է Ակուկու Դենջերը, որն իր կյանքի ընթացքում հասցրել է ամուսնանալ 130 անգամ, որոնցից 30-ն ավարտվել է բաժանությամբ, և ունենալ 210 զավակ: Այս մասին տեղեկացնում է իտալական Corriere della Sera պարբերականը:

Ակուկուն, որը ստացել էր Dаnger (վտանգ) մականունը, իր կյանքի ընթացքում ամուսնությունների, բաժանությունների և ունեցած զավակների թվով բազմաթիվ ռեկորդներ է սահմանել:
Ակուկու Դենջերն առաջին անգամ ամուսնացել է 1939թ., իսկ վերջին անգամ` 1997թ. 79 տարեկան հասակում այն էլ՝ 18-ամյա աղջկա հետ:

Իր կենդանության օրոք Ակուկու Դենջերը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր հմայքի գաղտնիքն առողջ սնունդն է. «Ողջ իմ կյանքի ընթացքում ես շատ գրավիչ տղամարդ եմ եղել: Որևէ կին իմ հմայքին չէր կարողանում դիմանալ»,- ասում էր վտանգավոր Ակուկուն:

Tert.am




http://tert.am/am/news/2010/10/05/denger/

Valentina
08.10.2010, 17:08
Ռուսաստանի ուսանողները դիպլոմայինները օնլայն կպաշտպանեն

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Նիկոլայ Կրոպաչովի նախաձեռնությանը՝ դիպլոմային աշխատանքը օնլայն ռեժիմով պաշտպանելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Մեկնաբանելով Կրոպաչովի նախաձեռնությունը՝ Պուտինն ասել է, որ «դա շատ լավ է, այստեղ ծախսերը նվազագույն են, բայց արդյունքը զգալի կլինի. այս պարագայում խարդախություն անել հնարավոր չէ, քանի որ ամբողջ երկիրը կարող է հետևել, թե ինչպես է ընթանում պաշտպանությունը»։

Սանկտ Պետերբուրգի համալսարանում օնլայն պաշտպանությունն արդեն փորձարկված է։ Սպասվում է, որ այն թույլ կտա բարձրացնել ուսանողների պատրաստվածության մակարդակը։

Tert.am

http://tert.am/am/news/2010/10/08/diploma/

My World My Space
09.10.2010, 12:52
Ժդի մենյա պո իտալյանսկի...


Իտալիան շոկի մեջ է. ուղիղ եթերում հաղորդավարուհին մորը պատմել է, որ նրա դստերը սպանել են

Հեռուստատեսային սկանդալը ցնցել է Իտալիան։ Կորած մարդկանց որոնմանը նվիրված հաղորդման ուղիղ եթերում հաղորդավարուհին մորը հայտնել է, որ նրա դուստրը մահացել է, ընդ որում՝ նրան սպանել է բարեկամը։ Այս մասին հայտնում է Вести.ru-ն։

Ավելի շատ քննադատության են ենթարկվել անսիրտ հաղորդավարուհին և ոստիկանության գործողությունները, քանի որ սպանության մասին նախ հաղորդել են լրատվամիջոցներին, հետո բարեկամներին։

Որպեսզի մայրը վերջնականապես հասկանա, որ իր դուստրն այլևս ողջ չէ, նրան զանգահարել են ոստիկանությունից և հաստատել, որ գտել են դստեր մարմինը։ Ընդ որում՝ Սառայի քեռին խոստովանել է, որ ինքն է սպանել աղջկան՝ ոստիկանությանը ցույց տալով, թե որտեղ է թաքցրել աղջկա մարմինը։

Նշենք, որ եթերը տևել է 11 րոպե, որի ընթացքում կինն անշարժ նստած, չարտահայտելով որևէ զգացմունք, գտնվել է խոր շոկի մեջ։ Միայն որոշ ժամանակ անց հաղորդավարուհին ի վերջո հարցրել է նրան, թե չի՞ ցանկանում արդյոք ավարտել հարցազրույցը։

Հաղորդման այդ թողարկումն այժմ քննարկում է ամբողջ Իտալիան։


էս էլ վիդեոն (http://www.vesti.ru/videos?vid=302948)

V!k
10.10.2010, 02:13
Երեք տաս էր

Ինտերնետ օգտագործողները ամբողջ աշխարհով մեկ անհանգստացած են այն լուրերով, թե կիրակի օրը` 2010 թվականի հոկտեմբերի 10-ին հակերները կսկսեն տարածել վնասաբեր ծրագիր, որը կարող է համակարգիչների աշխատանքի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծել: Այդ հատուկ վիրուսը արդեն ստացել է «երեք տասեր» անվանումը, որը պայմանավորված է ամիս ամսաթվով` 10.10.10: Այն առիթ է հանդիսացել, որպեսզի բազմաթիվ կայքէջերում եւ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեն: Ինտերնետ օգտագործողները վիճում են այն մասին, թե որքանով վտանգավոր կարող է լինել նոր վիրուսը: Փորձագետների խոսքերով` մտահոգությունները, որոնք պայմանավորված են կլոր թվերով, առաջանում են բավական հաճախ: Այդ պատճառով ինտերնետ օգտագործողները պետք է զգուշություն ցուցաբերեն տարվա բոլոր 365 օրերին: Ամեն օր ինտերնետում հայտնվում են հազարավոր վնասաբեր ծրագրեր: Բոլորովին վերջերս ամբողջ աշխարհում խուճապ առաջացրեց «Stuxnet» անունով վիրուսը: Այն գրոհել է ենթակառուցվածքային օբյեկտների վրա, բայց ամենահաճախը գրոհի թիրախ է դարձել Իրանի Բուշերի ատոմակայանի կառավարման համակարգը: Աղբյուր՝ Հայկական Ժամանակ (http://www.armtimes.com/17921/)

Ապե Ջան
10.10.2010, 02:24
Երեք տաս էր

Ինտերնետ օգտագործողները ամբողջ աշխարհով մեկ անհանգստացած են այն լուրերով, թե կիրակի օրը` 2010 թվականի հոկտեմբերի 10-ին հակերները կսկսեն տարածել վնասաբեր ծրագիր, որը կարող է համակարգիչների աշխատանքի համար բազմաթիվ խնդիրներ ստեղծել: Այդ հատուկ վիրուսը արդեն ստացել է «երեք տասեր» անվանումը, որը պայմանավորված է ամիս ամսաթվով` 10.10.10: Այն առիթ է հանդիսացել, որպեսզի բազմաթիվ կայքէջերում եւ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեն: Ինտերնետ օգտագործողները վիճում են այն մասին, թե որքանով վտանգավոր կարող է լինել նոր վիրուսը: Փորձագետների խոսքերով` մտահոգությունները, որոնք պայմանավորված են կլոր թվերով, առաջանում են բավական հաճախ: Այդ պատճառով ինտերնետ օգտագործողները պետք է զգուշություն ցուցաբերեն տարվա բոլոր 365 օրերին: Ամեն օր ինտերնետում հայտնվում են հազարավոր վնասաբեր ծրագրեր: Բոլորովին վերջերս ամբողջ աշխարհում խուճապ առաջացրեց «Stuxnet» անունով վիրուսը: Այն գրոհել է ենթակառուցվածքային օբյեկտների վրա, բայց ամենահաճախը գրոհի թիրախ է դարձել Իրանի Բուշերի ատոմակայանի կառավարման համակարգը:


Հիմա ի՞նչ անտիվիրուս ա մոտդ: Թարմացված ա՞: Ու որ ասում ես ջնջեցի, ո՞նց ես ջնջել:

Ոչ մի անտիվիրուս չեմ օգտագործում:

այքանից հետո գոնե եկար այն եզրակացության որ անտիվիրուս ունենալն էլ է լավ բան ;)
Չէ, չեկա: :)
Rammste՛in կոմպդ չմիացնես: :))

V!k
10.10.2010, 11:50
Rammste՛in կոմպդ չմիացնես: :))

բայց հավատալու չի չէ՞ախր եթե մեկը ուզեր տենց բան աներ,ինչի պիտի ամբողջ աշխարհով ասեր ետ մասին :D

Lianik
15.10.2010, 11:59
Թուրքիայում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթել է հայուհի

2010-09-29 12:40:50
Թուրքիայի Բոդրում քաղաքում կազմակերպված Զբոսաշրջության միջազգային գեղեցկության մրցույթում հաղթել է հայաստանցի Մարինա Ավետյանը:
Jolly Tur տուր օպերատորի և Baia հյուրանոցի կազմակերպած մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինան ներկայացնող 22-ամյա Աննա Բոյկոն, իսկ 3-րդ տեղը` 26-ամյա գերմանուհի Նինա Ռիթինգհաուսը:
http://www.yerevaklur.am/full_news.php?id=14204

ու՜խ:yahoo

Rammstein
15.10.2010, 18:28
ու՜խ:yahoo

Դե լավ ա էլի, մարդիկ մեզ ստիմուլ են տալիս, որ ավելի շատ աղջիկ ուղարկենք իրանց երկիր մարմնավաճառության… :D:D

Yevuk
16.10.2010, 13:23
Մադրիդում անցկացվում է սիեստայի առաջին ազգային առաջնությունը:

Յուրօրինակ այս մրցույթին մասնակցում է 5–ական մարդուց բաղկացած 9 խումբ, որոնց առջև խնդիր է դրված 9 օրերի ընթացքում ճաշից հետո կես ժամ քնել բազմամարդ ու աղմկոտ վայրում։

Առևտրի կենտրոնում անցկացվող մրցաշարի հաղթող ճանաչվելու համար կարևոր է, որ մասնակիցը իրոք քնի։ Առաջնության այդ պայմանին հետևում է բժիշկը, որը հատուկ սարքով որոշում է մրցույթի մասնակիցների սրտի ռիթմը։

Նշենք, որ միջոցառման նպատակը ճաշից հետո քնելու իսպանական ավանդույթի պահպանումն է, որը մեր օրերում քիչ–քիչ վերանում է կյանքի մշտապես արագացող տեմպի պայմաններում։

Առաջնության հաղթողը կստանա 1000 եվրոյի չափով մրցանակ, ինչպես նաև սիեստայի չեմպիոնի կոչում։

Ի դեպ, բժիշկները կարծում են, որ ճաշից հետո 30–40 րոպե քունը շատ օգտակար է առողջության համար, այն պաշտպանումէ սթրեսից և նպաստում էներգիայի լիարժեք վերականգնմանը։

Բացի Իսպանիայից սիեստան տարածում ունի նաև Իտալիայում, Հունաստանում և Լատինական Ամերիկայի շոգ կլիմա ունեցող այլ երկրներում։

tert.am (http://tert.am/am/news/2010/10/15/siesta/)

Ձայնալար
16.10.2010, 13:35
Ես նաղդ կհաղթեմ, եթե մեր մոտ սենց մրցույթ անցկացվի :))

Դեկադա
16.10.2010, 13:38
Մադրիդում անցկացվում է սիեստայի առաջին ազգային առաջնությունը:

Յուրօրինակ այս մրցույթին մասնակցում է 5–ական մարդուց բաղկացած 9 խումբ, որոնց առջև խնդիր է դրված 9 օրերի ընթացքում ճաշից հետո կես ժամ քնել բազմամարդ ու աղմկոտ վայրում։

Առևտրի կենտրոնում անցկացվող մրցաշարի հաղթող ճանաչվելու համար կարևոր է, որ մասնակիցը իրոք քնի։ Առաջնության այդ պայմանին հետևում է բժիշկը, որը հատուկ սարքով որոշում է մրցույթի մասնակիցների սրտի ռիթմը։

Նշենք, որ միջոցառման նպատակը ճաշից հետո քնելու իսպանական ավանդույթի պահպանումն է, որը մեր օրերում քիչ–քիչ վերանում է կյանքի մշտապես արագացող տեմպի պայմաններում։

Առաջնության հաղթողը կստանա 1000 եվրոյի չափով մրցանակ, ինչպես նաև սիեստայի չեմպիոնի կոչում։

Ի դեպ, բժիշկները կարծում են, որ ճաշից հետո 30–40 րոպե քունը շատ օգտակար է առողջության համար, այն պաշտպանումէ սթրեսից և նպաստում էներգիայի լիարժեք վերականգնմանը։

Բացի Իսպանիայից սիեստան տարածում ունի նաև Իտալիայում, Հունաստանում և Լատինական Ամերիկայի շոգ կլիմա ունեցող այլ երկրներում։

tert.am (http://tert.am/am/news/2010/10/15/siesta/)


ես էլ լսեցի եվրոնյուս-ով…ես գնայի կհաղթեի :)

պարապ մնալուց ինչ վրա ասես փող են դնում…

Yevuk
16.10.2010, 13:43
Իսկ ես հաստատ չէի հաղթի. աղմկոտ վայրում հաստատ չէի կարողանայի քնել, էն էլ ընդամենը կես ժամ: :))

---------- Ավելացվել է՝ 14:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:41 ----------


ես էլ լսեցի եվրոնյուս-ով…ես գնայի կհաղթեի :)

պարապ մնալուց ինչ վրա ասես փող են դնում…

Պարապ մնալուցւ չի, ուղղակի փորձում են իրենց հին ավանդույթը պահպանել, որը վերանում է:

Դեկադա
16.10.2010, 13:56
Իսկ ես հաստատ չէի հաղթի. աղմկոտ վայրում հաստատ չէի կարողանայի քնել, էն էլ ընդամենը կես ժամ: :))

---------- Ավելացվել է՝ 14:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:41 ----------



Պարապ մնալուցւ չի, ուղղակի փորձում են իրենց հին ավանդույթը պահպանել, որը վերանում է:

Էն էլ ոնց կհաղթեմ: Հոգնածությունից որտեղ ասես կքնեմ, մենակ թե հարմար տեղ լինի:

Dayana
16.10.2010, 17:37
Ես նաղդ կհաղթեմ, եթե մեր մոտ սենց մրցույթ անցկացվի :))

+1
Արի խումբ կազմենք, գնանք, Բըգ :))

Ներսես_AM
16.10.2010, 17:40
+1
Արի խումբ կազմենք, գնանք, Բըգ :))

ինձ չեք տանում հա՞ :beee

Dayana
16.10.2010, 17:40
ինձ չեք տանում հա՞ :beee

Առանց կապիտանի ո՞վ կգնա :pioneer

Adriano
19.10.2010, 11:01
Ալբանոն չմեռավ էշերի ավանդական մրցույթին էլ ելույթ ունեցավ:)

Ղարաբաղում էշերի ավանդական մրցույթին երգել է Ալ Բանոն

00:24 • 19.10.10
http://ads.mediastyle.am/www/delivery/lg.php?bannerid=1019&campaignid=288&zoneid=73&loc=http%3A%2F%2Ftert.am%2Fam%2Fnews%2F2010%2F10%2F19%2Fdonkeys%2F&referer=http%3A%2F%2Ftert.am%2Fam%2Fnews%2F2010%2F10%2F19%2Foperation%2F&cb=678584778b


Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կայացել է ավանդական դարձած էշերի մրցույթը, որն անցկացվում էր 3-րդ անգամ: Մասնակցում էին 80 մրցակից, մրցանակային ֆոնդը կազմում էր 5000 ԱՄՆ դոլար: Մրցույթը, ինչպես միշտ, կազմակերպվում էր ծնունդով Վանք գյուղից ռուսաստանցի գործարար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ: Մրցույթի ժամանակ ելույթ է ունեցել իտալացի երգիչ Ալ Բանոն: Այս մասին հաղորդում է artsakhnews.am–ը։
http://tert.am/other/image/vracakan/17102010254.jpg
Աղբյուր`http://tert.am/am/news/2010/10/19/donkeys/

Նաիրուհի
21.10.2010, 23:20
Սիրիայում 3 տարեկան աղջիկն ամուսնացել է 5 տարեկան տղայի հետ
http://img408.imageshack.us/img408/3683/960428175.jpg (http://img408.imageshack.us/i/960428175.jpg/)

Մի քանի օր առաջ Սիրիայի Հոմս քաղաքում (Դամասկոսից 180 կմ հեռավորության վրա) գրանցվել է 3 ամյա Հալայի և հնգամյա Խալիդի ամուսնությունը: Սա աշխարհում առաջին դեպքն է, որ «զույգն» ամուսնանում է սեփական կամքով նման վաղ տարքում:
Ինչպես հաղորդում է Gulf News ը` Խալիդը ծանոթացել էր Հալայի հետ ծովափին անցկացված հանգստի ժամանակ: Երբ ավարտվել են արձակորդները և երեխաները գնացել են տուն, տղան հրաժարվել է մանկապարտեզ գնալ առանց աղջկա, երբ Խալիդի մայրը ծանոթացել է Գալայի մոր հետ, պարզվել է, որ աղջկա մոտ նույն վիճակն է:
Երեխաների ընտանիքները որոշել են, որ պետք է ամուսնացնեն իրենց երեխաներին և հարսանիք են կազմակերպել: Տղայի հայրը պարտավորվել վերցնել աղջկա ուսման ծախսերը իր վրա:
Աղբյուր1 (http://gulfnews.com/news/region/syria/five-year-old-khalid-pops-the-question-to-hala-three-1.699469)
Աղբյուր2 (http://www.yerevaklur.am/full_news2.php?id=14553)

Lianik
22.10.2010, 12:01
Սիրիայում 3 տարեկան աղջիկն ամուսնացել է 5 տարեկան տղայի հետ
http://img408.imageshack.us/img408/3683/960428175.jpg (http://img408.imageshack.us/i/960428175.jpg/)

Մի քանի օր առաջ Սիրիայի Հոմս քաղաքում (Դամասկոսից 180 կմ հեռավորության վրա) գրանցվել է 3 ամյա Հալայի և հնգամյա Խալիդի ամուսնությունը: Սա աշխարհում առաջին դեպքն է, որ «զույգն» ամուսնանում է սեփական կամքով նման վաղ տարքում:
Ինչպես հաղորդում է Gulf News ը` Խալիդը ծանոթացել էր Հալայի հետ ծովափին անցկացված հանգստի ժամանակ: Երբ ավարտվել են արձակորդները և երեխաները գնացել են տուն, տղան հրաժարվել է մանկապարտեզ գնալ առանց աղջկա, երբ Խալիդի մայրը ծանոթացել է Գալայի մոր հետ, պարզվել է, որ աղջկա մոտ նույն վիճակն է:
Երեխաների ընտանիքները որոշել են, որ պետք է ամուսնացնեն իրենց երեխաներին և հարսանիք են կազմակերպել: Տղայի հայրը պարտավորվել վերցնել աղջկա ուսման ծախսերը իր վրա:
Աղբյուր1 (http://gulfnews.com/news/region/syria/five-year-old-khalid-pops-the-question-to-hala-three-1.699469)
Աղբյուր2 (http://www.yerevaklur.am/full_news2.php?id=14553)

ես էլ էի ուզում սա տեղադրել...;)

Սիրիայում Թումանյանի Մարոն չեն կարդացել.....

ars83
22.10.2010, 20:38
Կատարվել է առաջին վիրահատությունը ռոբոտի օգնությամբ, որի ընթացքում բժիշկ-հիվանդ անմիջական կոնտակտ չի եղել:
Ահա հոդվածի հղումը (հոդվածը ներառում է նաև հետաքրքիր տեսանյութ)՝ անգլերեն: Ներողություն եմ խնդրում, որ չեմ թարգմանել, ժամանակս չի ներում: Բայց եթե մի բարի մարդ գտնվեր, թարգմաներ, կարծում եմ շատերին կհետաքրքրեր ֆորումում:
Շնորհակալություն:

http://www.switched.com/2010/10/22/mcgill-university-first-all-robot-prostate-surgery/

VisTolog
22.10.2010, 20:52
Կատարվել է առաջին վիրահատությունը ռոբոտի օգնությամբ, որի ընթացքում բժիշկ-հիվանդ անմիջական կոնտակտ չի եղել:
Ահա հոդվածի հղումը (հոդվածը ներառում է նաև հետաքրքիր տեսանյութ)՝ անգլերեն: Ներողություն եմ խնդրում, որ չեմ թարգմանել, ժամանակս չի ներում: Բայց եթե մի բարի մարդ գտնվեր, թարգմաներ, կարծում եմ շատերին կհետաքրքրեր ֆորումում:
Շնորհակալություն:

http://www.switched.com/2010/10/22/mcgill-university-first-all-robot-prostate-surgery/

Տեսանյութի անունների մեջ տեսա Արմին Ապրիկյան (http://www.switched.com/tag/dr.+armin+aprikian/): Փաստորեն մեջները հայ էլ ա եղել::roll

Lianik
26.10.2010, 13:49
Հայտնի ամենահին կոշիկից հետո Արենիում հայտնաբերվել է աշխարհի ամենահին հագուստը` կնոջ կիսաշրջազգեստը:
Այն ծղոտից է և, հայ մասնագետների կարծիքով, պատրաստված է մոտավորապես մ.թ.ա 4-րդ հազարամյակի կեսերին:
Վերջնական պատասխանը կտա Օքսֆորդի համալսարանը, երբ ավարտի թվագրման աշխատանքները. փոխանցում է epress ը:
Բայց հայ մասնագետներն այսօր արդեն կարող են ասել, որ ծղոտից կիսածրջազգեստը, գոտին ու հայտնաբերված հագուստի մյուս տեսակները պատրաստված են ապշեցուցիչ համադրությամբ, դրանց վրայի զարդերն էլ ժամանակակից զարդերին ոչնչով չեն զիջում:
ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսոքով` այս հագուստները մեզ հնարավորություն կտան պատկերացում կազմելու այդ ժամանակահատվածի արհեստների և մարդկանց հագուկապի մասին:
Արենիում պեղումներն ընթանում են արդեն 4-րդ տարին: Սովորաբար հնավայրի պեղումները տևում են 1-2 ամիս, ասում է Արենիի արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը, բայց սա այլ դեպք է:
Ամեն անգամ նոր իր հայտնաբերելիս` արշավախումբը կրկին համոզվում է, որ գործ ունի բացառիկ նշանակության ու արժեքի հնավայրի հետ: Հայ մասնագետների հետ միասին այստեղ աշխատում են նաև Իռլանդիայի հնագետները:
Այն ամենն, ինչ գտել ենարշավախմբի անդամենրը, հնարավորություն է տալու լույս սփռել Առաջավոր Ասիայի պղնձի ու քարի ժամանակահատվածի վրա, ինչը, իր հերթին, բացահայտելու է այդ ժամանակահատվածի քաղաքակրթության ձևավորաման մեխանիզմները:
«Հայտնաբերված մարդկային մնացորդները մեզ` հայերիս, հնարավորություն են տալու բացահայտել այն, ինչը մինչև այժմ ուսումնասիրվել է աշխարհում ընդամենը մեկ անգամ: Խոսքը մարդկային մնացորդների գենետիկ կոդն ամբողջապես բացելու մասին է:
Սա աշխարհում միայն մեկ անգամ է արվել` Իռլանդիայի համար: Խնդիրն այն է, որ այն շատ թանկ արժե` 60.000 եվրո, բայց այդ ժամանակահատվածին պատկանող ու այդքան լավ պահպանված մարդկային մնացորդներ դեռ չեն հայտնաբերվել, այնպես, որ սա պատմության կողմից մեզ տրված եզղակի հնարավորություն է», - ասել է Բորիս Գասպարյանը:
http://yerevaklur.am/full_news2.php?id=14600&ref=nf

Lianik
26.10.2010, 20:59
http://yerevaklur.am/full_news2.php?id=14600&ref=nf

Հարգելի մոդեր,
միգուցե այս գրառումս տեղափոխենք այս Թեմա: Պեղումներ Հայաստանի տարածքում, ի՞նչ կասեք

հ.գ. այս թեման չէի տեսել

Yevuk
27.10.2010, 21:21
Երեւանում կկայանա «Պոպոք» գովազդի միջազգային փառատոնը

http://gdb.rferl.org/CEA27C7F-5E03-42B1-9F09-4784569C87DA_mw270_s.jpg

Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Popok» գովազդի միջազգային փառատոնը: «Արտաքինից` ամուր կաղապարով, ներսից` լի մտքերով, որոնք ավելի նուրբ ու փափուկ են», - «Պոպոք» անվանման ընտրությունը բացատրում են կազմակերպիչները:
P.o.p.-ը գովազդային աշխարհում հայտնի հապավում է եւ նշանակում է գովազդ վաճառքի վայրում: - «Փառատոնը միջազգային մրցաշար է, որտեղ գովազդ ստեղծող մարդիկ փորձում են իրենց մտավոր կարողությունները, իրենց աշխատանքի արդյունքը», - նշեց կազմկոմիտեի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:

Երեւանում գովազդի առաջին միջազգային փառատոնի հրավերին արձագանքել են 26 պետությունների 54 քաղաքներից, ժամանելու են գովազդի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ, որոնցից ոմանք ընդգրկվելու են ժյուրիի կազմում, ոմանք անկացնելու են վարպետության դասեր:

Մրցութային ցանկում ընդգրկվելու են սոցիալական եւ կոմերցիոն գովազդներ 6 անվանակարգերում`հեռուստատեսային, ռադիո, ինտերնետային, տպագիր, մարքեթինգային արդյունավետություն եւ գրաֆիկական դիզայն: Յուրաքանչյուր ավանակարգում լինելու են հաղթողներ: Մրցանակը արձանիկ է` պատրաստված ընկույզի կեղեւից, տերեւից եւ փայտից:

azatutyun.am (http://www.azatutyun.am/content/article/2170579.html)

Վարպետության դասերի ցուցակն էլ՝ այստեղ (http://www.adfestival.am/): Տոմսի արժքեքը 2000 դրամ է, ուսանողների համար՝ 1000 դրամ: :)

Norton
28.10.2010, 21:44
Հանգուցյալին վարձերը վճարելու մասին ծանուցում են ուղարկել գերեզման

Ֆրանսիայի բնակչության սոցիալական պաշտպանության գերատեսչությունը, փորձելով հասնել վարձերի վճարման, շարունակում էր քաղաքացիներից մեկին նրա մահվանից հետո ծանուցագրեր ուղարկել ուղիղ գերեզման։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Արլյո քաղաքում, որտեղ բնակվում էին Իվոն Դյուվելը և նրա կինը՝ Լիզիանը։ 2009–ի մայիսին ամուսնու մահից հետո տիկին Դյուվելը հարթել էր բոլոր անհրաժեշտ ձևականությունները, սակայն ապահովագրական փոխօգնության դրամարկղի ներկայացուցիչները սկսել են ամուսնու անունով Լիզիանին անվերջ ուղարկել վարձերը վճարելու անհրաժեշտության մասին ծանուցագրեր։

Երբ դրանից հոգնած կինը պատասխան է գրել ապահովագրական ընկերությանը՝ խնդրելով դադարել իրեն նամակներ ուղարկելը, քանի որ Իվոնի նոր հասցեն գերեզմանն է, գերատեսչության աշխատակիցները սկսել են ծանուցումներ ուղարկել ուղիղ գերեզման՝ դրանցից վերջիններում սպառնալով դատական հետաքննություն սկսել պարտքերը չմարելու դեպքում։
Գերեզմանի պահակը հավաքել է բոլոր նամակները և ուղարկել քաղաքապետարան, իսկ վերջինը՝ կրկին տիկին Դյուվելին։

«Ես չեմ պահանջում ֆինանսական փոխհատուցում, ես պարզապես ուզում եմ, որ ինձ հանգիստ թողնեն»,– տեղի La Voix du Nord թերթին տված հարցազրույցում ասել է այրին։
Tert.am
:pardon

Norton
30.10.2010, 11:16
Չինական անունների առանձնահատկությունը

Ավելի քան 30.000 չին երեխաների՝ ովքեր ծնվել են վերջին տարվա ընթացքում, տրվել է Շիբո անունը, որը թարգմանաբար նշանակում է "համաշխարհային(միջազգային) ցուցահանդես": Այդ անունը ծնողների կողմից ընտրվել է Շանհայում անցկացվող Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսի՝ ԷՔՍՊՈ-2010-ի պատվին:
:))

Ապե Ջան
31.10.2010, 12:12
Տգեղ մարդկանց ծանոթության կայքը տոնում է առաջին նշանադրությունը

http://panorama.am/g_image.php?id=120991&t=b

Տգեղ մարդկանց ծանության կայքը տոնում է իր առաջին լուրջ ձեռքբերումը` օնլայն-ծառայության շնորհիվ ծանոթացած զույգը, նշանվելու է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

«Կասկածելի արտաքինով» մարդկանց հետաքրքրած այս հարթակը բացվել է երկու տարի առաջ: 36-ամյա Թոմ Կլիֆֆորդն ու 31-ամյա Ջանի Ուոկերը ծանոթացել են այս տարվա օգոստոսին: Նրանք առաջին անգամ հանդիպել են սեպտմեբերի վերջին: Չորս հանդիպումից հետո զույգը որոշել է ամուսնանալ: Կայքի ղեկավարությունը, իմանալով այդ մասին, խոստացել է զույգին` հոգալ մեղրամսի ծախսերը` ճանապարհորդություն Ուելս: Զույգի պսակադրությունը տեղի կունենա մի քանի ամսից:

http://panorama.am/am/society/2010/10/30/ugly/

Նաիրուհի
06.11.2010, 01:13
http://img51.imageshack.us/img51/5381/newpicturecr.png (http://img51.imageshack.us/i/newpicturecr.png/)

Ներսես_AM
06.11.2010, 11:19
http://img51.imageshack.us/img51/5381/newpicturecr.png (http://img51.imageshack.us/i/newpicturecr.png/)
Սենց նորությունները ինձ ոնց են բացում: :D ասենք մի ամսից Էն մյուս 154 օրով փոքր տիտղոսակիրը մահանա, մի հատ էլ սենց վերնագրով "նորություն" կգրեն ու սաղ աշխարհով լրագրողները թերթերը կտպեն էտ: Ու տենց տարեկան մի քանի անգամ ամենատարեց մարդը մոլորակի վրա մահանում ա :D

Նաիրուհի
07.11.2010, 00:16
Վախ մամա ջա՜ն... (http://asekose.com/?p=9230) Էս ի՞նչ էր... (http://www.currentopics.co.in/2009/05/chinese-eat-baby-soup/)

Dayana
07.11.2010, 00:21
վայ քու արա :o Դրանք լրիվ դեբիլ են: Ես եթե Աստված պապիկի փոխարեն լինեի, հիմա վաղուց էի էս աշխարհն իրա եղած-չեղածով գրողի ծոցն ուղարկել:

Հայկօ
07.11.2010, 00:21
Վախ մամա ջա՜ն... Էս ի՞նչ էր... (http://asekose.com/?p=9230)

Մեջբերեմ դասականին.


Սենց էլ Գուանդուն նահանգ կլինի :D

Ձայնալար
07.11.2010, 00:35
Նահանգի նկատմամբ վերաբերմունքս չեմ փոխել, բայց նորությունը ամենայն հավանականությամբ հորինված ա: Էս վերջերս միհատ էլ էր տենց նորութույուն ջրի երես դուրս եկել իբր գերմանական մի ռեստորան կամավոր դոնորներ է հրավիրում սեփական օրգանները մսի պասաժ հանձնելու համար, հետո պարզվեց բուսակերները իրանց արևին բոցեր են անում :))

Նաիրուհի
07.11.2010, 00:40
Նահանգի նկատմամբ վերաբերմունքս չեմ փոխել, բայց նորությունը ամենայն հավանականությամբ հորինված ա: Էս վերջերս միհատ էլ էր տենց նորութույուն ջրի երես դուրս եկել իբր գերմանական մի ռեստորան կամավոր դոնորներ է հրավիրում սեփական օրգանները մսի պասաժ հանձնելու համար, հետո պարզվեց բուսակերները իրանց արևին բոցեր են անում :))

Թող չուզողը ես լինեմ...

Երվանդ
07.11.2010, 01:05
ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը (NASA) պատրաստվում է թողարկել մարդատար ինքնաթիռ, որը հնարավորություն կտա, օրինակ, ամերիկյան Նյու Յորք քաղաքից Հայաստանի մայրաքաղաք հասնել մոտ մեկ ժամում: (http://tert.am/am/news/2010/11/06/hypersonik/)

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, X-43A գերարագ ինքնաթիռը ձայնի արագությունը գերազանցելու է 5 անգամ և 8643 կմ տարածությունը կարողանալու է անցնել 1 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում ավելի քան 10 ժամով կրճատվելու է ճանապարհը: Այսօր ինքնաթիռները Երևանից Նյու Յորք հասնում են 11 ժամ 43 րոպեում` ընդհանուր առմամբ` կտրելով 9075 կմ տարածություն:

NASA-ի մասնագետների խոսքով` ինքնաթիռը, որի նախագծման աշխատանքներն ավարտվելու են առաջիկա երեք տարիների ընթացքում, կարողանալու է հասնել 20 կմ բարձրության:




Կաաայֆ, չես հասցնի վախենաս, կամ կմեռնես կամ տեղ կհասնես:))

V!k
07.11.2010, 01:25
Վախ մամա ջա՜ն... (http://asekose.com/?p=9230) Էս ի՞նչ էր... (http://www.currentopics.co.in/2009/05/chinese-eat-baby-soup/)
մոտ մի ամիս առաջ Շանթի "Հորիզոնով" ասեցին որ Բեռլինում բացվել է մարդակերների ռեստորան, որտեղ մսամթերքը մատակարարվում էր կամավորների կողմից,ախր են էլ Բեռլինում,որ համարվում ա քաղաքակիրթ քաղաքներից մեկը աշխարհի,,,լրիվ են մարդիկ գժվել,լուրջ եմ ասում,ես ինչ ա կատարվում......:angry

Ապե Ջան
07.11.2010, 01:45
մոտ մի ամիս առաջ Շանթի "Հորիզոնով" ասեցին որ Բեռլինում բացվել է մարդակերների ռեստորան, որտեղ մսամթերքը մատակարարվում էր կամավորների կողմից,ախր են էլ Բեռլինում,որ համարվում ա քաղաքակիրթ քաղաքներից մեկը աշխարհի,,,լրիվ են մարդիկ գժվել,լուրջ եմ ասում,ես ինչ ա կատարվում......:angry

Դէ կան այդպիսիք, որ հաճույք են ստանում:
Զարգացաղ երկիրա, ոչ մի բանից հետ չի մնում:

Ձայնալար
07.11.2010, 18:29
մոտ մի ամիս առաջ Շանթի "Հորիզոնով" ասեցին որ Բեռլինում բացվել է մարդակերների ռեստորան, որտեղ մսամթերքը մատակարարվում էր կամավորների կողմից,ախր են էլ Բեռլինում,որ համարվում ա քաղաքակիրթ քաղաքներից մեկը աշխարհի,,,լրիվ են մարդիկ գժվել,լուրջ եմ ասում,ես ինչ ա կատարվում......:angry


Դէ կան այդպիսիք, որ հաճույք են ստանում:
Զարգացաղ երկիրա, ոչ մի բանից հետ չի մնում:

http://www.akumb.am/showthread.php/29469-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A5%D5%BD%D5%AB%D6%81%E2%80%93%D5%A4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81?p=2122671&viewfull=1#post2122671

Valentina
07.11.2010, 19:29
Երեխեք բա կարդացել եք,ոչ Չինաստանում մարդակերների ռեստորան կա, եկեք մենակ լինկը դնեմ կարդացեք.
/նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չկարդալ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
http://asekose.com/?p=9230

VisTolog
07.11.2010, 20:17
Վախ մամա ջա՜ն... (http://asekose.com/?p=9230) Էս ի՞նչ էր... (http://www.currentopics.co.in/2009/05/chinese-eat-baby-soup/)


Երեխեք բա կարդացել եք,ոչ Չինաստանում մարդակերների ռեստորան կա, եկեք մենակ լինկը դնեմ կարդացեք.
/նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չկարդալ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
http://asekose.com/?p=9230

Արդեն դրվելա::))

Valentina
07.11.2010, 20:18
չէի տեսել

tikopx
07.11.2010, 20:47
Երեխեք բա կարդացել եք,ոչ Չինաստանում մարդակերների ռեստորան կա, եկեք մենակ լինկը դնեմ կարդացեք.
/նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չկարդալ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
http://asekose.com/?p=9230

ելի էի լսել, բայց սենց մանրամասն չէի կարդացել ,շնորհակալություն:

Ապե Ջան
14.11.2010, 12:39
30 դոլարով eBay-ում վաճառվել է «ռազմական գաղտնիքներով» համակարգիչ

http://www.armtech.am/wp-content/uploads/2010/11/toshiba-nb100-netbook-computer-300x241.jpg

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներից մեկը, eBay ինտերնետային աճուրդում գնելով օգտագործված համակարգիչ, հայտնաբերել է ռազմական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն: The Daily Mail-ի փոխանցմամբ` համակարգչում պահված է եղել Աֆղանստանում բրիտանական ռազմական ուժերի գործողությունների մասին գաղտնի տեղեկատվություն: Ընդ որում, բրիտանական ռազմական ծրագրերի, պահեստների և զինամթերքի մասին ողջ տեղեկատվությունը պարունակող ֆայլը բացելու համար չի պահանջվել անգամ գաղտնաբառ: Հատկանաշական է, որ «անգին» տեղեկատվությունը պարունակող Toshiba Satellite A30 համակարգչի գինը eBay-ում սահմանվել էր ընդամենը 18,87 ֆունտ (շուրջ 30 դոլար):

Համակարգիչը, որը եղել է անսարք վիճակում, բավականին հետաքրքել է իր նոր սեփականատիրոջն, ով, գնելով այն, վերականգնել է համակարգչում պահվող ինֆորմացիան: Պարզաբանելով իր որոշումը` գնել անսարք համակարգիչ, բրիտանացին մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ես միանգամից հասկացա, որ նման համակարգիչները չպետք է վաճառվեն eBay-ում»: Նշենք, որ բրիտանացին իր «ձեռքբերումը» հանձնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:

Պարզվել է, որ համակարգչի նախկին սեփականատերը բրիտանական ռազմական ուժերի սպա է: Վերջինիս խոսքերով` ինքը վստահ է եղել, որ համակարգչում որևէ գաղտնի տեղեկատվություն չի պահպանվում:

http://www.armtech.am/30-դոլարով-ebay-ում-վաճառվել-է-«ռազմական-գաղ/

Lianik
15.11.2010, 23:01
Ֆինլանդիայի Յուվյասկուլի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդու պարելու ձևից կարելի է շատ բան իմանալ նրա մասին: Ուսումնասիրության ընթացքում գիտնականները մասնակիցներին 5 խմբի են բաժանել և հետևել են, թե նրանք ինչպես են պարում տարբեր ոճի երաժշտության ներքո, գրում է The Daily Telegraph-ը:
epress ի փոխանցմամբ` գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ էքստրավերտներն ավելի ակտիվ են պարի ժամանակ, իսկ նրանց գլխի և ձեռքերի շարժումները երբեմն չափից դուրս արագ են:
Փոքր-ինչ նյարդային մարդիկ պարելիս գլխով և ոտքերով շատ կտրուկ շարժումներ են անում, իսկ հարմարվող բնավորություն ունեցողները պարի ավելի թեթև տեսակ են նախընտրում, անընդհատ շարժվում են պարահրապարակում և հիմնականում ձեռքերն են օգտագործում:
Շուտ ընկալող մարդիկ սովորաբար ռիթմիկ շարժումներ են անում և չեն տեղաշարժվում ողջ պարահրապարակով: Բարի, նվիրված մարդիկ օգտագործում են պարահրապարակի ողջ տարածքը, և պարելիս ձեռքերը ավելի լայն են բացում, քան մյուսները:
Բարդույթավորված մարդիկ խուսափում են պարահրապարակից, անընդհատ բախման մեջ են իրենց ներաշխարհի հետ, իրենց մեջ խեղդում են ագրեսիվության հակումներն ու հաճախ կորցնում են իրականության զգացողությունը:

աղբյոր` http://yerevaklur.am/full_news2.php?id=14965&ref=nf

Հայկօ
15.11.2010, 23:14
Իսկ շա՜տ մեծ սեռական ներուժ ունեցողները ընդհանրապես չեն պարում, չէ՞: Խանգարող բան կա :)):

Դեկադա
15.11.2010, 23:16
Փաստորեն սենց թեստերի միջոցով կարանք ինքնաբացահայտում անենք… Ու էլ ո՞ւր ենք օրերով մեզ հետ մենախոսում:

Շինարար
15.11.2010, 23:18
Բարդույթավորված մարդիկ խուսափում են պարահրապարակից



Հետաքրքիր է, թե ինչքան են ոսւոմնասիրել էդ գիտանականները, որ այսպիսի ապշեցուցիչ եզրակացության են եկել, որ գիտի ցանկացած առաջին դասարանցի:D

Kita
15.11.2010, 23:20
Բա ինձ սաղ կետերը բռնում են, բացի վերջինից, հիմա ինչ:D գնամ բուժվելու:D

Շինարար
15.11.2010, 23:21
Բա ինձ սաղ կետերը բռնում են, բացի վերջինից, հիմա ինչ:D գնամ բուժվելու:D

Չէ, ինչու՞, դու բազմակողմանի զարգացած ես, ուրեմն:))

Jerry
17.11.2010, 22:34
Գիտեք որ
մարդու բազուկը = 2 x բութ մատ
իսկ մարդու պարանոցը = 2x բազուկ
կոնքը = 2 x պարանոց

My World My Space
17.11.2010, 23:17
Գիտեք որ

կոնքը = 2 x պարանոց

որոշ հաստավզերի հիշելով խիստ կասկածում եմ.....

Ուլուանա
17.11.2010, 23:24
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում վերջին տարիներին ամենատարածված միջռասայական ամուսնությունները հետևյալ երկուսն են. սպիտակամորթ տղամարդ + շեղաչքանի կին և սևամորթ տղամարդ + սպիտակամորթ կին: Հետաքրքիր է այն փաստը, որ նշված միությունները սեռերի հակառակ դասավորությամբ բավական հազվադեպ են հանդիպում:

Norton
30.11.2010, 00:10
Ըստ Ձեզ սա ֆոտոշոփի արդյունք է՞
http://s59.radikal.ru/i163/1011/e3/8adad6d3335a.jpg (http://www.radikal.ru)

Իսկ սա՞
http://img840.imageshack.us/img840/6434/juliana2.jpg (http://img840.imageshack.us/i/juliana2.jpg/)

Կամ սա
http://img535.imageshack.us/img535/5544/airportsxm.jpg (http://img535.imageshack.us/i/airportsxm.jpg/)

Իրականում այս բոլոր նկարները համախմբում է այն, որ նկարահանվել են նույն վայրում:
Կարիբյան ծովի ավազանում է գտնվում Սբ. Մարտենի կղզին, որի հյուսիսային մասը պատկանում է Ֆրանսիային, իսկ հարավայինը՝ Նիդերլանդներին(Նիդերլանդական Անտիլյան կղզիներ): Հենց կղզու հարավային մասում է գտնվում Ջուլիանա թագուհու միջազգային օդանավակայանը(Princess Juliana International Airport), որը համարվում է Կարիբյան ավազանի ամենածանրաբեռնված օդանավակայանը:
Օդանավակայանի անմիջական հարևանությամբ գտնվող Maho Beach հանգստավայրը, որը շատերը համարում են՝ ինքնաթիռներին հետևելու համար լավագույն վայրը աշխարհում:
Ինքնաթիռները վայրէջքի են մոտենում ծովի կողմից և անցնելով լողափի և մայրուղու վրայով անմիջապես հայտնվում են օդանավակայանի տարածքում: Վայրէջի համար նախատեսված ուղղու երկարությունը 2130մ. է, որը բավարար չէ մեծ ինքնաթիռների համար՝ նրանց անհրաժեշտ է առնվազն 2500մ.: Չնայած այս հանգամանքին մեծ ինքնաթիռները կանոնավոր չվերթներ են իրականացնում այս կղզի, այդ իսկ պատճառով այս օդանավակայանը դասվում է աշխարհի 10 ամենավտանագավոր օդանավակայանների շարքին:
http://img844.imageshack.us/img844/1174/11090028394.jpg (http://img844.imageshack.us/i/11090028394.jpg/)
Ի դեպ, հենց իրականում ինքնաթիռների թռիչքը և վայէջը նայելու և նկարելու համար կղզի են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ:
Եթե մի օր ձեզ մետ էլ ցանկություն առաջանա մեկնել սբ. Մաարտենի կղզի՝ մի՛ մոռացեք անվտանգության կանոնների մասին:P

http://img813.imageshack.us/img813/5465/sxmdanger.jpg (http://img813.imageshack.us/i/sxmdanger.jpg/)

Valentina
03.12.2010, 16:18
շնամոլ ավստրալիացին ամուսնացել է իր շան հետ

Ավստրալացի Ջոզեֆ Գուիզոն ամուսնացել է իր շան`լաբրադոր Հանիի հետ, որին գտել էր փողոցում ու ապաստան էր տվել հինգ տարի առաջ:

Ջոզեֆն ասել է, թե շան հետ իրեն սեռական բնույթի հարաբերությունները չեն կապում և նրանք մեջ «մաքուր սեր է»:

Ամուսնության առաջարկը արվել է քաղաքային այգում, զբոսանքի ընթացքում. «Շունն ինձ ոչինչ չպատասխանեց, ուստի ես որոշեցի, որ պատասխանը դրական է»-ասել է Ջոզեֆը:

Արարողությունը կայացել է մերձավոր ընկերների մասնակցությամբ:

Լուրը հաղորդում է The Chronicle գործակալությունը:

http://asekose.com/?p=10775

einnA
03.12.2010, 16:36
http://asekose.com/?p=10775

չկա չկա գնանք մի շուն գտնենք? :think

Արևածագ
03.12.2010, 16:55
չկա չկա գնանք մի շուն գտնենք? :think

Հո՞ իզուր չեն ասել. «Մարդուն մարդ է պետք, ծայրահեղ դեպքում՝ շուն»: :))

Gayl
06.12.2010, 13:32
«Շունն ինձ ոչինչ չպատասխանեց, ուստի ես որոշեցի, որ պատասխանը դրական է»
Միայն հոգեկան հիվանդը կամ կատարյալ անասունը կարող էր մտածել, որ պատասխան է ստանալու, իսկ եթե ոչ այդ դեպքում ինչու՞ է հարցրել:D:D

RADIOmanyachka
06.12.2010, 23:56
Սերը հիվանդություն է: Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջերս սերը դասել է լուրջ հիվանդությունների պաշտոնական ցանկում: Հիվանդության միջազգային համարն է F 63.9:

Tig
10.12.2010, 12:23
Հրատարակչության աշխատակիցները 1 շաբաթ աշխատել են իրենց մահացած գործընկերոջ կողքին
19:53 • 09.12.10

Նյու Յորքի հրատարակչության աշխատակիցները մեկ շաբաթ շարունակ գնացել են աշխատանքի և չեն նկատել, որ իրենց գործընկերը մահացել է։ Այդ մեկ շաբաթվա ընթացքում աշխատակցի մարմինը գտնվել է սենյակում, որտեղ միաժամանակ աշխատում է 23 մարդ։

Ինչպես հայտնում է The Independent–ը, հանգուցյալը եղել է չշփվող, ու իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացրել է մենակ։

51–ամյա Ջորջ Տուրկլեբոմն ընկերությունում աշխատել է 30 տարի։ Աշխատելով որպես սրբագրիչ՝ Ջորջը նախընտրել է հեռու մնալ իր գործընկերներից՝ լիովին ընկղմվելով գործի մեջ և խոսակցության չբռնվելով իր գործըներների հետ։ Եվ երբ երկուշաբթի առավոտյան նա սրտի կաթված է ստացել, նրա գործընկերներից և ոչ ոք չի նկատել։

Աշխատակիցներից ոչ ոք չի կռահել կատարվածը, քանի որ Ջորջը միշտ ամենաառաջինն է ներկայացել աշխատանքի և ամենավերջինը դուրս եկել։ Երբ աշխատակիցները երեքշաբթի առավոտյան գանցել են աշխատանքի, Ջորջը նույն դիրքով նստած է եղել իր տեղում։ Այսպես, տղամարդը նստած է մնացել մեկ շաբաթ, և միայն շաբաթ օրը դիակի հետ փորձել է խոսել հավաքարարը՝ հարցնելով, թե ինչու է նա աշխատում հանգստյան օրը։

Tert.am

Valentina
10.12.2010, 17:29
NASA-ն հայտնաբերել է ադամանդե մոլորակ

Տիեզերական «գանձարանը», որ հայտնաբերել են NASA-ի գիտնականները և ամբողջովին կազմված է չմշակված ադամանդից, գտնվում է Երկիր մոլորակից ոչ այնքան հեռու:

Սկզբնական շրջանում գիտնականները «պարզել էին» , թե մոլորակի շերտը ծածկված է ածուխով, սակայն բրիտանացի գիտնականները պնդում էին, որ այդ ծածկույթը կազմված է ալմաստից ու գրաֆիտից:

Պրոֆեսոր Նիկու Մադուսուդան հայտարարում է, որ է չմշակված ադամանդից է կազմված մոլորակի լեռների ու հարթավայրերի մեծ մասը:

Ի դեպ, նման մոլորակների գոյության մասին թեզը վաղուց կա,սակայն դրանցից մեկը հայտնաբերվել է ու այն էլ` Երկիր մոլորակից ոչ այնքան հեռու:

http://asekose.com/?p=11576

Lianik
16.12.2010, 01:24
Գեղեցկուհիներն ամուսնանալու շանս չունեն

Գեղեցկուհիներին կարող է բաժին հասնել միայն սիրուհու դերը::o Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականներն իրենց անցկացրած ուսումնասիրության արդյունքում: Նրանց խոսքով` տղամարդիկ կին ընտրելիս ուշադրություն են դարձնում ոչ թե կնոջ գեղեցկությանը, այլ` կազմվածքին:
Հենարան.ամ ի փոխանցմամբ` որպես պատճառ է նշվում այն, որ տղամարդիկ չեն ցանկանում երեխա ունենալ նիհար կանանցից, բայց ահա զգացական հաճույք ստանալու համար գեղեցկությունը նրանց համար պարտադիր պայման է::)

neonews.am
http://www.neonews.am/index.php?option=com_flexicontent&view=items&cid=16&id=484%3A2010-12-15-20-04-17&Itemid=16

Lianik
17.12.2010, 22:33
Ինչպես հաղորդում է Hurriyetdailynews-ը, դեկտեմբերի 8-ին Ստամբուլում բացվել է ավելի քան 100 շենքերի լուսանկարների ցուցահանդես, որոնք XIX դարում և XX դարի սկզբին կառուցել են Ստամբուլում ապրող և ստեղծագործող հայ ճարտարապետները: Ցուցահանդեսը կրում է «Ստամբուլի հայ ճարտարապետները արևմտականացման դարաշրջանում» անունը և կտևի մինչև հունվարի 2-ը: Ստամբուլը արժանապես համարվում է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ իր հոյակապ ճարտարապետական հուշարձաններով, որոնք կառուցվել են Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից սկսած: Ինչպես նշել է Թուրքիայի «Ռադիկալ» պարբերականը, Ստամբուլը երբեք այդքան գեղեցիկ չէր լինի, եթե այնտեղ չստեղծագործեին հայկական ծագումով ճարտարապետները: Քաղաքի հմայիչ կառուցապատման մեջ հատկապես խոշոր ներդրում ունի Բալյանների տոհմական ճարտարապետների ընտանիքը, ովքեր ավելի քան 100 տարի գործել են որպես կայսերական ճարտարապետներ: Ստամբուլի գեղեցկության մեջ նրանց ներդրումը փոքրիշատե հասկանալու համար ներկայացնում ենք մի շարք շենքերի լուսանկարներ, կամ ավելի շուտ՝ Պալատների, քանի որ միայն Բալյաններին էր վստահվում իշխող սուլթանների առավել պատվամոլ նախագծերի իրականացումը: Մենք հատուկ շնորհակալություն ենք հայտնում ցուցահանդեսի ղեկավար Հասան Կուռույազիչիին, ով ավելի քան 15 տարի է հատկացրել հայ ճարտարապետների աշխատանքների ուսումնասիրությանը և մեկ տարի ցուցահանդեսի լուսանկարների նախապատրաստման համար:
http://www.construction.am/arm/aarticle.php?id=14

Lianik
20.12.2010, 01:52
Կենտուկի նահանգի բնակիչ Ջիմ Խարիսոնը իր ապրելու համար գումար վաստակում է գազանանոցում, որտեղ պահվում են 100 տեսակի 1300-ից ավելի օձեր:Նա իր կնոջ օգնությամբ, շաբաթական 600-1000 օձի թույն է հանում, որն էլ լայն օգտագործում ունի բժշկության բնագավառում: Նա արդեն կարողացել է վերապրել 18 թունավոր խայթոց: Կենտուկի նահանգում, նա ստացել է հերոսի կոչում, քանի որ նա փրկում է ոչ միայն հազարավոր ամերիկացիների կյանք, այլ նաև ամբողջ աշխարհի մարդկանց::)


neonews.am

einnA
13.01.2011, 10:41
Ժողովուրդ մի հատ նայեք, հա? :)
էն որ ասում են կյանքը կինո է, իսկը որ էս է` կադր կինոյից:

I կադր

http://www.youtube.com/watch?v=RxPZh4AnWyk

ու հետո.

http://s52.radikal.ru/i135/1101/4f/a35aaea3217d.jpg

օյ լուլի լուլի :sulel

Shah
13.01.2011, 11:14
Տարիների հետ կռիվ տալը ինչ ա անում մարդուն... 47 տարեկան..
էսօրվանից հետո իմ կոմպլեքսը մեծանալն ա..

Valentina
17.01.2011, 12:48
Տարօրինակ աշխարհ. պտուղը պտղի մեջ`«հղի» տղամարդը

Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը միշտ իր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին:

Նրա հսկա փորը խանգարում էր տեղաշարժվել ու նաև շնչել:

Շտապ վիրահատության ընթացքում պարզվել է տարօրինակ գիրության պատճառը. Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը:

Վիրահատող բժիշկն ապշել է, իսկ կողքից այն տպավորությունն է ստեղծվել, թե տղամարդը կեսարյան վիրահատությամբ երեխա է ունենում:

Պարզվել է, որ Բխագատը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է fetus in fetu/ պտուղի պտղի մեջ/ . արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ և դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ:

Արդյունքում մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է գոյությունը երկվորյակ-եղբոր մեջ: Սանջուն իր եղբորն իր մեջ «տարել» է երեսունվեց տարի:

աղբյուր (http://asekose.com/?p=14090)

V!k
18.01.2011, 01:22
«Կասպերսկիի լաբորատորիայի» մասնագետները հայտնում են, որ ինտերնետում տարածվել է տրոյան վիրուս, որն իրեն ներկայացնում է որպես ընկերության պաշտպանողական արտադրանքի օգտագործման բանալիների գեներատոր:
Ինչպես հաղորդում է ittrend.am-ը, գործի դնելով վարակված kaspersky.exe ծրագրային ֆայլը, օգտագործողն ներկայացված ցանկից ընտրում է ծրագիրը ջարդող տարբերակը: Դրանից հետո, ծրագիրն, իբր, սկսում է գեներացնել անհրաժեշտ բանալին:
Իրականում, կեղծ գեներատորը գաղտնաբար գործի է դնում երկու վնասակար ծրագրեր օգտագործողի համակարգչում: Այսինքն, օգտագործելով, այսպես կոչված, «բանալիների գեներատորը», օգտագործողը, փաստացի չարագործի ձեռքն է տալիս իր համակարգիչը:

աղբյուրˋ http://news.am/arm/news/44862.html

Ռեդ
18.01.2011, 18:23
(նրանց համար, ովքեր չգիտեն)
Յութուբում ցանկացած բացած վիդեո պաուզա ենք տալիս, դնում ենք վիդեոն ամենասկզբից, այնուհետև սեղմում ենք մեր ստեղնաշարի վերև ու ձախ սլաքներով ստեղները միաժամանակ (Up key, Left key):
http://homepage.mac.com/bradster/iarchitect/images/keyboard.gif
Իսկ այ թե ինչ կլինի հետո՝ կանեք՝ կիմանաք :)):

BOBO
18.01.2011, 18:31
վիդեոն առաջ էս տալի հենց սկսումա զագրուզկա ըլնել էտվախտ մենակ up էս սխմում

VisTolog
18.01.2011, 18:38
(նրանց համար, ովքեր չգիտեն)
Յութուբում ցանկացած բացած վիդեո պաուզա ենք տալիս, դնում ենք վիդեոն ամենասկզբից, այնուհետև սեղմում ենք մեր ստեղնաշարի վերև ու ձախ սլաքներով ստեղները միաժամանակ (Up key, Left key):
http://homepage.mac.com/bradster/iarchitect/images/keyboard.gif
Իսկ այ թե ինչ կլինի հետո՝ կանեք՝ կիմանաք :)):

Ովքեր չգիտեն՝ http://www.akumb.am/showthread.php/10353-%D4%B9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%AF%D5%A1%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%A3%D6%80%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80?p=2157789&viewfull=1#post2157789

Ռեդ
18.01.2011, 18:38
վիդեոն առաջ էս տալի հենց սկսումա զագրուզկա ըլնել էտվախտ մենակ up էս սխմում
Երկու ձևով էլ ստացվում ա :):

Rammstein
19.01.2011, 01:55
Ռեդի ասած ձեւով ավելի հարմար ա, մեկ էլ պետք չի սպասել էն կլորակին: :))

~Anna~
20.01.2011, 10:02
Արթուր Պողոսյան:
Երիտասարդ գիտնականի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա google-ում: :think

http://www.youtube.com/watch?v=BlbwZYeGpIE&feature=player_embedded

Adriano
20.01.2011, 10:10
Սերժ Սարգսյանը հունական դեմոկրատիան կերտողի պատկերով մեդալ է ստացել: ինչ հետաքրքիր է այն էլ այսպես կոչված "դեմոկրատական" եվրոպայում: Իրոք ծաղրելի նորությունա , երբ եվրոպան հայտարարում է թե ազատվում է դիկտատուրայով երկրներից, Հունաստանը շնորհում է մի մեդալ մեկին, որը նույնիսկ չգիտի , թե ինչ է նշանակում դեմոկրատիա:
Աղբյուր`http://tert.am/am/news/2011/01/20/greecemeeting/

Tig
20.01.2011, 10:37
Արթուր Պողոսյան:
Երիտասարդ գիտնականի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա google-ում: :think

http://www.youtube.com/watch?v=BlbwZYeGpIE&feature=player_embedded

http://shkolazhizni.ru/archive/0/n-28826
http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4

Մի 2 հոդված գտա ռուսերենով:
Լավա որ էսքան էլ հայերեն խոսում էր: Որ պետությունը իր կադրերին չի գնահատում, դե սենց էլ պիտի լիներ…

einnA
20.01.2011, 11:37
Արթուր Պողոսյան:
Երիտասարդ գիտնականի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա google-ում: :think

Ես վաղուց էի լսել իրա մասին:Անգամ մանկավարժական համալսարանում հանդիպում է ունեցել դասախոսական անձնակազմի հետ: Դասախոսները ցնցված էին, էնքան հիացմունքով էին պատմում իրա մասին:
Վախենում եմ մենակ իրա նմաններին էստեղ հում-հում ուտեն ...

Երվանդ
20.01.2011, 11:48
Արթուր Պողոսյան:
Երիտասարդ գիտնականի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա google-ում: :think

http://www.youtube.com/watch?v=BlbwZYeGpIE&feature=player_embedded
Զեմս ա:love

Philosopher
20.01.2011, 12:02
Զեմս ա:love

Էս տղի մասին լեգենդներ են շրջում մարտունիական շրջանակներում: Սորտը ո~նց ա էրևում:

Moonwalker
21.01.2011, 23:02
Ուրբաթ օրը Խաբարովսկում ծնվել է երեխա-գիգանտ: Նրա քաշը 7,21 կգ է, հասակը 67 սմ::o

http://img.dni.ru/binaries/v2_articlepic/509962.jpg

Մռութ ա, մոտս լիներ կծեի: :love

Kuk
24.01.2011, 20:32
Կայֆ ա.


14-ամյա պատանու հորինած խաղը հայտնվել է iPhone-ի ամենահայտնի խաղերի շարքում

Յուտա նահանգից 14-ամյա Ռոբերտ Նեյեմը չէր էլ կարող պատկերացնել, որ iPhone հեռախոսների համար իր հորինած պարզագույն Bubble Ball խաղը կարող է այդքան հայտնի դառնալ այդ սարքերի համար նախատեսված անվճար հավելվածների շարքում: Այն հիմա հասանելի է նաև Android օպերացիոն համակարգով սարքերի համար:
Ընդամենը դեկտեմբերի 29-ին App Store-ում տեղադրվա այս խաղը ներբեռնվել է սարքերի մեջ 1 միլիոն անգամ, իսկ հունվարի 13-ին այն ներբեռնել են 400 հազար անգամ: Այս ցուցանիշով Bubble Ball խաղը մոտեցել է ամենահայտնի Angry Birds խաղին, որը, սակայն, վճարովի է:
Bubble Ball խաղի իմաստն այն է, որ խաղացողը կարողանա գնդակը հասցնել եզրափակիչ գծին` այդ ընթացքում օգտագործելով տարբեր երկրաչափական մարմիններ և սարքեր:
Խաղը տեսնելուց հետո կարելի է ապշել, թե որքան արագ է այն հանրահայտ դարձել, քանի որ նմանատիպ պարզունակ խաղեր չէին գրվում նույնիսկ համակարգիչների ստեղծման առաջին տարիներին:

Առաջին (http://www.1in.am/arm/business_technology_7018.html)

Kuk
25.01.2011, 23:31
Այսուհետ Նյու Յորքի հղիները որտեղ ցանկանան, այնտեղ էլ կկայանեն

Նյու Յորքի քաղաքային խորհրդում կմշակվի մի օրինագիծ, ըստ որի` հղի վարորդները կարող են իրենց ավտոմեքենաները կայանել այն վայրերում, որտեղ ավտոկայանատեղին արգելվում է մյուս քաղաքացիների համար. այս մասին գրել է The New York Post-ը: Օրինագծի հեղինակը խորհրդի անդամ Դևիդ Գրինֆիլդինն է:

Նա առաջարկում է հղիներին հատուկ կտրոններ տրամադրել, որոնք հնարավորություն կտան անվճար կայանել իրենց մեքենաները բոլոր կայանատեղիներում` բացի հաշմանդամների համար նախատեսվածներից:
Կտրոնները կարող են ստանալ միայն 8-9 ամսական հղիները, ինչպես նաև այն բնակչուհիները, որոնք հղիությունից հետո դեռ չեն ապաքինվել: Կտրոնի ձեռք բերման համար անհրաժեշտ է բժշկի տեղեկանք, ըստ որի` կնոջ ֆիզիկական ակտիվությունը պետք է սահմանափակվի:

Օրինագիծը քաղաքային խորհուրդ կուղարկվի հաջորդ շաբաթ: Շատերը կարծում են, որ հղիների համար նախատեսված օրինագիծը ավելի կդժվարացնի քաղաքային` առանց այդ էլ բարդ երթևեկությունը:

Առաջին (http://www.1in.am/arm/more_entertainment_7772.html)

Արա բայց դեմք են հա սրանք: Ի՞նչ պարտադիր ա 8-9 ամսական հղին ավտո քշի:)) Թող մի հատ էլ պորտ կտրելու մկրատ տան էդ կտրոնի հետ, որ հենց երեխեն ծնվելու լինի, որտեղ ուզի կանգնի ծնի, ու ճամփեն շարունակի:))

Freeman
26.01.2011, 16:26
Առաջին (http://www.1in.am/arm/more_entertainment_7772.html)

Արա բայց դեմք են հա սրանք: Ի՞նչ պարտադիր ա 8-9 ամսական հղին ավտո քշի:)) Թող մի հատ էլ պորտ կտրելու մկրատ տան էդ կտրոնի հետ, որ հենց երեխեն ծնվելու լինի, որտեղ ուզի կանգնի ծնի, ու ճամփեն շարունակի:))

Ուզում են նախաամուսնական սեռական հարաբերությունները շատացնեն:))

V!k
26.01.2011, 19:37
Մեծ Բրիտանիայի քաղաքացի 29-ամյա մի երիտասարդ պատրաստվում է առաջիկայում պապիկ դառնալ։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երիտասարդ բրիտանացու 14-ամյա դուստրը մոտ ապագայում թոռնիկ է պարգևելու հորը։

Երիտասարդն ուրախ լինելով հանդերձ, որ դառնալու է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ պապիկը, միևնույն ժամանակ քննադատում է սեփական դստերը՝ այդքան երիտասարդ տարիքում ծննդաբերելու համար։

Աղբյուր՝ Թերթ.ամ (http://tert.am/am/news/2011/01/26/grandfather/)

Freeman
26.01.2011, 19:41
Ուրբաթ օրը Խաբարովսկում ծնվել է երեխա-գիգանտ: Նրա քաշը 7,21 կգ է, հասակը 67 սմ::o

http://img.dni.ru/binaries/v2_articlepic/509962.jpg

Մռութ ա, մոտս լիներ կծեի: :love
Հայ եմ,բայց բեսամթ սոված եմ:))

Ուլուանա
03.02.2011, 08:35
2010–ին Հայաստանում ամենատարածված անունները

Անցած տարվա ընթացքում Հայաստանում ծնված 44.810 երեխաներից 20.904–ն աղջիկներ են։ Աղջիկներին առավել հաճախ անվանել են Մանե, ավելի հազվադեպ՝ Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե։ Արական անուններից առաջատար է Նարեկը, որին հետևում են Դավիթ, Գոռ, Էրիկ ու Արման անունները։

Աղբյուր (http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1370152.html#ixzz1CkZJMJEc)

Kuk
03.02.2011, 18:40
1.5 կմ լարախաղացություն` առանց ապահովագրության

http://www.hraparak.am/wp-content/uploads/2011/02/c9fb24e0_1-e1296743659912.jpg

46-ամյա լարախաղաց տղամարդը զարմացրել է ամբողջ աշխարհին. նա երկու լեռներն իրար միացնող մեկուկես կիլոմետր երկարությամբ լարի վրայով անցել է առանց որեւէ ապահովագրության: Համարձակ շվեյցարացի Ֆրեդդի Նոկսովերշիլի «օդային զբոսանքին» ինքնաթիռից հետեւել են փրկարաները: Ֆրեդդին գերազանցել է առանց ապահովագրության միջոցների լարի վրայով անցնելու նախորդ ռեկորդային ցուցանիշները: Նրա արդյունքն առաջիկայում պետք է գրանցվի ռեկորդների Գինեսի գրքում: Նշենք, որ չորս տարեկանից լարախաղացությամբ զբաղվող Փրեդդի Նոկսովերշիլը ներկայումս աշխատում է կրկեսում:

Հրապարակ (http://www.hraparak.am/2011/02/03/mekukes-km-laraxaxacutyun-aranc-apahovagrutyan/)

Աբելյան
03.02.2011, 19:33
Ուրբաթ օրը Խաբարովսկում ծնվել է երեխա-գիգանտ: Նրա քաշը 7,21 կգ է, հասակը 67 սմ::o
Այ ստեղ են ասել. "мать-героиня":

V!k
03.02.2011, 19:58
Ֆիզիկոսները նոր սկզբունք են մշակել, որը թույլ է տալիս անտեսանելի դարձնել մինչև երկու միլիմետր մեծություն ունեցող իրեր։ Այն տեսական սկզբունքները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարելի է իրերը դարձնել անտեսանելի, նկարագրվել են դեռ 2000 թվականին բրիտանացի ֆիզիկոս Ջոն Փենդրիի կողմից։ Գիտնականը և բոլոր նրանք, ովքեր հետագայում գործնականում իրականություն են դարձրել նրա հաշվարկները, հիմնվում էին մետանյութերի օգտագործման վրա. դրանք այն նյութերն են, որոնց գործառույթներն առաջին հերթին պայմանավորվում են իրենց կառուցվածքով, ոչ թե քիմիական բաղադրությամբ։

Մասնավորապես, որոշ մետանյութեր կարող են բեկել լուսային ճառագայթների ուղղությունը։ Եվ նմանօրինակ մետանյութերի կողքին որեւէ իր դնելու դեպքում կարելի է հասնել դրա բացակայության պատրանքին, քանի որ այդ դեպքում առարկայից արտացոլվող ճառագայթները չեն հասնում դիտողին։ Մինչ այսօր գործնականում մի քանի փորձեր են դեռ իրականացվել մետանյութերի կիրառմամբ, եւ, բացի դրանից, բոլոր քողարկվող առարկաները եղել են չափազանց փոքր։ Նոր աշխատանքի հեղինակներն առաջարկել են սկզբունքորեն նոր մեթոդ. առարկանեը դառնում են դիտողի համար անտեսանելի կալցիտի կամ բոլորին հայտնի սպաթի շնորհիվ։

Քողարկող սարքի ստորին մասում բուրգի տեսքով կալցիտ է դրված։ Բյուրեղային կառուցվածք ունեցող այդ հանքանյութի՝ տարբեր բեւեռացումների լուսային ճառագայթները բեկելու կարողության շնորհիվ դիտարկման որոշ կետերից բուրգը երեւում է որպես հարթ մակերես։ Երբ քողարկվող առարկայից արտացոլվող լույսը ընկնում է սարքի վրա, այն նախ անցնում է միմյանց միացված երկու պրիզմաներով, ապա արտացոլվում ամենաստորին մասից, ընկնում ստորին պրիզմա եւ դուրս գալիս։

Եթե այդ սարքի վրա տեղադրվի քողարկվող առարկան, տվյալ դեպքում՝ մետաղի մի մասնիկ, ապա որոշակի անկյամբ բեւեռացված լույսի օգտագործման դեպքում բյուրեղի միջով նայելիս առարկան անտեսանելի կդառնա։ Դեռեւս սարքը ցանկալի արդյունք է տալիս միայն այն դեպքում, երբ քողարկվող իրը դրված է լինում խիստ սահմանված տեղում։ Սակայն գիտնականները մտադրված են ապագայում ընդարձակել կալցիտի հնարավորությունները։
Աղբյուր՝ Հրապարակ.ամ (http://www.hraparak.am/2011/02/02/fizikosnere-arden-karoxanumen-antesaneli-dardznel-mec-ararkaner/)

Valentina
06.02.2011, 16:16
Ծամածռություններ BBC-ի ուղիղ եթերում

Ինչ զվարճալի դեպքեր ասես, որ չեն լինի ուղիղ եթերում:

Դրանց գործող դերերում հանդես են գալիս ոչ միայն հաղորդավարներն ու լրագրողները, այլև` հասարակ մարդիկ, ովքեր օգտվում են հարմար առիթից «եթեր խցկվելու» համար: Նման մի դեպք է արձանագրվել BBC-ի ուղիղ միացման ժամանակ:

Շոտլանդիայի սրճարաններից մեկում իր անգիր տեսքն ասող լրագրողուհին այդպես էլ չի նկատել «չարաճճի» տղամարդու ծամածռությունները, որ մինչև սյուժեի ավարտը անում էր իր թիկունքում ու ամենակարևորը` ուղիղ եթերում:

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=sQ4VQt-UZKI
Աղբյուր (http://asekose.com/?p=16303)

tikopx
16.02.2011, 18:50
մմեռա ման գալով, թեմա չգտա սրա համար, ով չի եղել Դելֆինարյա նայեք http://www.erebuni-yerevan.am/video/nver.html:Կխնդրեի մոդերներին, եթե կա համապատասխան թեմա տեղափոխել ընդեղ

My World My Space
06.03.2011, 11:11
1991թ. ԼՂ նոր խորհրդարանում հայերը խորհրդանշական կերպով դատարկ թողեցին ադրբեջանցի փոխխոսնակի աթոռը:

Այս մասին հիմա քչերն են հիշում....

davidus
06.03.2011, 13:45
Եթե հաշվի առնենք էն հանգամանքը, որ երեխաների կերը Հայաստան լֆիկն ա բերում, ապա ավելի լավա բնական, քան Աստված գիտի որտեղից ու ինչ վաղեմության ժամկետ ունեցող սնունդ:

V!k
13.03.2011, 15:32
:lol:lol

Թուրք ուսուցիչներն ի նշան բողոքի Էշին դիպլոմ են հանձնել

Թուրքիայի Մերսին քաղաքում իրենց «2010-ի որակավորման քննություններից տուժված ուսուցիչներ» անվանող խմբի անդամները յուրահատուկ ձեւով են իրենց բողոքը հայտնել՝ էշին խորհրդանշական դիպլոմ հանձնելով եւ քննությունների նախապատրաստման գրքերը նրա վրա տեղադրելով։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ 2010-ին ուսուցիչ դառնալու քննությունը հաջողությամբ հանձնած սակայն դեռեւս աշխատանքի չնշանակված մի խումբ անձիք հավաքվել են Մերսինի Աթաթուրքի անվան հրապարակում՝ իրենց բողոքի ակցիան էշի հետ անցկացնելով։

Բողոքավորների խմբի անունից հանդես եկած Քայսել Էրգյուլը նշել է, թե քննություններում իրենք հաղթել են։ «Մինչ քննությունը ինչ որ մեկը գողացել է հարցերը, որի պատճառով մենք զոհի կարգավիճակում ենք հայտնվել, քանի որ դրանից հետո մեզ չեն նշանակում աշխատանքի»,-ասել է Էրգյուլը։

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են ընտրել էշի հետ բողոքի տարբերակը, Էրգյուլը պատասխանել է. «Բոլորս գիտենք, որ էշերը աշխատասեր կենդանիներ են եւ ուժերի առավելագույնի չափ աշխատում են, սակայն երբ նրանց իրավունքները ոտնհարվում են, նրանք ձայն չեն հանում։ Մենք էլ ամբողջ տարին էշի պես աշխատեցինք, սակայն անօրինականության դեմ լուռ չենք մնալու»։

Աղբյուր՝ Նյուզ.ամ (http://news.am/arm/news/51173.html#)

Enigmatic
19.03.2011, 16:04
Հլը նայեք ճապոնացիները ինչ լավ են երգում «Իմ Էրեբունի»-ին:love

http://www.youtube.com/watch?v=XkivPOi0Wn8&feature=player_embedded

helium
20.03.2011, 22:08
Հայաստանի Պետական Համալսարանը 1937թ-ին 6 ռեկտոր է փոխել...
5161551616516175161851619
Վռամ Կոստանյան - ռեկտոր 1935-1937: 1937թ-ի հունվարին ձերբակալվել է հակասովետական գործունեության մեղադրանքով եւ աքսորվել:
Միքայել Ենգիբարյան - ռեկտոր 1937թ-ի հունվարից ապրիլ: Ձերբակալվել է, հայտարարվել ազգի թշնամի, գնդակահարվել:
Հենրի Գաբրիելյան - ռեկտոր 1937թ-ի ապրիլից օգոստոս: Ձերբակալվել է, ժամկետի ավարտից հետո ազատվել
Անուշավան Արզումանյան - ռեկտոր 1937թ-ի օգոստոսից սեպտեմբեր: Մեղադրվել է որպես ազգի թշնամի Աղասի Խանջյանին սատարելու համար, ձերբակալվել է, ժամկետի ավարտից հետո ազատվել
Նորայր Դաբաղյան - ռեկտոր 1937թ-ի հոկտեմբերից նոյեմբեր: Աքսորվել է Ենիսեյսկ
Կամսար Առաքելյան - ռեկտոր 1937թ-ի նոյեմբերից 1938-ի սկիզբ: Աքսորվել է Սիբիր

Վախենալու ժամանակներ էին...:(

Նաիրուհի
20.03.2011, 22:41
Չգիտեմ՝ քանիսը գիտեն այս մասին, բայց քանի որ ես բավական ուշ եմ իմացել, գուցե էլի չիմացողներ լինեն, ում կհետաքրքրի, որ


բնական գազը, ինչպես նաև մի քանի այլ «վտանգավոր» գազեր (պրոպանը, ջրածինը և այլն) հոտ չունեն, դրանց որոշ նյութեր են ավելացնում, որ արտահոսքի դեպքում մարդիկ զգան:

My World My Space
22.03.2011, 08:56
2009թ. Օգոստոսին Ан-225 օդանավով Ֆրանկֆուրտից Երևան փոխադրված Հրազդանի ՀԵԿ-ի նոր տուրբինը աշխարհում օդային ճանապարհով փոխադրված ամենածանր մոնոբեռն է` 187,6 տոննա:
Այս փաստը 2010-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:


Հ.Գ. Երեկ տեսա Դիսքավերիով




աղբյուրը (http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD-225#.D0.A0.D0.B5.D0.BA.D0.BE.D1.80.D0.B4.D1.8B)

Ուլուանա
03.04.2011, 21:35
1958 թվականը համարվում է «Չուպա Չուպս» կոնֆետի ստեղծման տարեթիվը: Կոնֆետի ստեղծումը վերագրվում է Էնրիկե Բերնատին, ով նկատել էր ժամանակակից սառնանուշները բավականին անհարմար են ուտելու համար, քանի որ խոսելու ժամանակ դրանք պետք է բերանից հանեին, դնեին թղթի մեջ կամ գրպանում, ուստի նրա գլխում միտք է ծնվում սառնանուշներին ավելացնել փայտիկ, որն ավելի կհեշտացնի սառնանուշների ուտելու երկար գործընթացը: Այսպես ծնվեցին առաջին չուպաչուպսները: Իսկ այս կոնֆետների ստեղծման պատմության ամենահետաքրքիր մասն այն է, որ կոնֆետների լոգոտիպի հեղինակը սյուրռեալիստ Սալվադոր Դալին է։
Աղբյուր (http://laz-arev-a.livejournal.com/24283.html)

Ուլուանա
03.04.2011, 21:44
Սկզբում ուզում էի սա օրագրումս դնել, բայց երևի էստեղ ավելի ճիշտ կլինի.

Բացասական փորձառություն չկա
Ուշադրության արժանի և ուսանելի պատմական փաստեր Ամերիկայի մեծագույն առաջնորդներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի կենսագրությունից.

1831 թ. բիզնեսում անհաջողության է մատնվել։
1832 թ. օրինաստեղծ մարմինների ընտրություններում պարտվել է։
1833 թ. նորից անհաջողության է մատնվել բիզնեսում։
1836 թ. նյարդային ցնցում է տարել։
1838 թ. օրինաստեղծ օրգանների նախագահի պաշտոնի ընտրություններում չի անցել։
1840 թ. ընտրություններում դարձյալ պարտություն է կրել։
1843 թ. կոնգրեսի ընտրություններում չի անցել։
1848 թ. դարձյալ չի անցել կոնգրեսի ընտրություններում։
1855 թ. սենատի ընտրություններում չի անցել։
1856 թ. չի ընտրվել որպես փոխնախագահ։
1858 թ. դարձյալ չի ընտրվել սենատում։
1860 թ. ընտրվել է պրեզիդենտի պաշտոնում, պահպանել ազգի միասնականությունը։

Christ
17.04.2011, 15:00
Իսկ գիտեք`
Google նշանակում է 1` 100 զրոներով,
Ջրածին ազատ վճակում մեծ քանակությամբ առկա է տիեզերքում (ատոմային բաժինը 92%),
Մրջյունները ոչ թե խայթում են, այլ` ներարկում են թույն, որը պարունակում է մեծ քանակով մրջնաթթու (CH3COOH), նույնն էլ եղինջի դեպքում է,

Freeman
17.04.2011, 15:19
Մրջյունները ոչ թե խայթում են, այլ` ներարկում են թույն, որը պարունակում է մեծ քանակով մրջնաթթու (CH3COOH), նույնն էլ եղինջի դեպքում է,

Էս քացախաթթուն ա՝CH3COOH(էթանատ),մրջնաթթվի բանաձևը H-COOH ա:
Google թիվը կարծեմ հայերեն գուգոլ ա

V!k
17.04.2011, 15:50
Google թիվը կարծեմ հայերեն գուգոլ ա

ճիշտը գուգոլն ա, ու մենակ հայերեն չէ, բոլոր լեզուներով էլ էդ ա, ուղակի Google-ը ստեղծողները միամիտ սխալ են տառը գրել, և այդպես էլ մնացել է:D
http://ru.wikipedia.org/wiki/%D0%93%D1%83%D0%B3%D0%BE%D0%BB


Название Google произошло от неправильного написания слова Гугол (Googol) Сергеем Брином, которое означает десять в сотой степени — 10^100.
Աղբյուր՝ Վիքիպեդիա (http://ru.wikipedia.org/wiki/Google)

Christ
17.04.2011, 17:45
Հա իրոք :Ներեցեք, գրեցի նոր տեսա,բայց արդեն ուշ էր...:(
H-COOH-մրջնաթթու կամ մեթանաթթու

Kiss
17.04.2011, 18:15
1. Կաթնասունների մեջ ամենամեծ ատամները հանդիպում են դելֆինների ընտանիքին պատկանող միեղջյուր կոչվող կենդանիների մոտ: Այդ ատամ-ժանիքի երկարությունը հասնում է մինչև 3 մետրի. այն սխալմամբ անվանել են եղջյուր, որի պատճառով էլ կենդանուն անվանում են միաեղջյուր, բացի այդ` այն աճում է միայն արուների մոտ` ձախ ժանիքից
2. Ամենացածրահասակ մարդիկ Կենտրոնական Աֆրիկայի պիգմեյներն են, որոնց տղամարդկանց միջին հասակը 1.37 մ է,կանանցը` 1.35մ
3. Խոզերին առաջինը ընտելացրել են ինկերը
4. Ոչխարը օրական խմում է 6-7 լ ջուր
5. Մարդը երկրագնդի վրա ամենուրեք միևնույն քաշը չունի: Բևեռներում կշիռը մեծանում է 1/180 մասով
6. Մարդու հասակը օրվա տաբեր ժամերին տարբեր է. օր.` առավոտյան մարդու հասակը 0.5 սմ-ից մինչև 1.5 սմ ավելի երկար է քան երեկոյան....

Աթեիստ
29.04.2011, 16:16
Կայք, որ իսկապես ցնցող ա:
http://maps.ovi.com/3d/ - մի քանի մեծ քաղաքներ, ամբողջովին 3D. Օպերայի համար Plugin չունեն, Mozilla 4-ով շատ լավ բացեց:
http://exler.ru/blog/upload/Image/miamy.jpg

Տեխնոլոգիայի նկարագրությունը (video) » http://where.blip.tv/file/2168377/

Աթեիստ
29.04.2011, 16:32
Ցնցող, բայց արդեն ոչ թե կայք, այլ նյութ (քիմիական). կոչվում է D30.

Առաջին հայացքից այն նման է նարնջագույն պլաստիլինի, ԲԱՅՑ կտրուկ շարժումների դեպքում (օրինակ մրւճով հարվածը) այն քարի նման պնդանում է, հաջորդ վարկյանին կրկին փափկելով:
Շատ հարմար է պաշտպանական հագուստ արտադրելիս:

http://www.youtube.com/watch?v=JceDaEMIHKE

Հ.Գ.
Youtube-ում էլի վիդեոներ կան:

Հ.Հ.Գ.
Նույն երևույթի (բայց ոչ նյութի) հետ կապված ոչ պակաս հետաքրքիր վիդեո;
http://univertv.ru/video/fizika/opyty/eksperimenty_s_nenyutonovskoj_zhidkostyu/

Ապե Ջան
17.05.2011, 12:02
Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում եռյակ է ծնվել (http://news.am/arm/news/59618.html)

http://news.am/pic/news/59618.jpg

Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում Գասպարյանների ընտանիքում մայիսի 12-ին եռյակ է ծնվել` երկու աղջիկ եւ մեկ տղա:

Աղջիկները եղել են 2,6 կգ եւ 2,4 կգ, իսկ տղան` 2,1 կգ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Առողջապահության նախարարությունից:

Եռյակի ծնողները 23-ամյա Կարինե Ճղրիկյանն է, իսկ հայրը` 29-ամյա Գուրգեն Գասպարյանը:

Նորածինների տատիկի` Մարիետա Գասպարյանի փոխանցմամբ, սկզբից ծնվել են աղջիկները, հետո` տղան:

Ծննդաբերությունը կատարվել է կիսարյան հատման միջոցով` հեռացրել են նաեւ մոր արգանդը: Մարիետա Գասպարյանը նշեց, որ նախապես իմացել են, որ եռյակ է ծնվելու, իսկ մինչ նրանց ծնունդը ծնողները երկու երեխա կորցրել էին:

Ի դեպ, Գասպարյանների գեներում եռյակներ չեն եղել, բայց զույգ երեխաներ ծնվել են: Տատիկի խոսքով, աղջիկների անունները որոշել են դնել Մարիետա, Մերի, իսկ տղայինը` Նարեկ: Նորածինները եւ մայրը գտնվում են Հանրապետական հիվանդանոցում` բժշկի հսկողության ներքո, նրանց առողջական վիճակը լավ է:

news.am

Kuk
17.05.2011, 12:49
Էս նկարը իրանցը չի, ես իրանց իսկական նկարը նոր տեսա. դեմք են :))

Kita
17.05.2011, 14:33
Էս նկարը իրանցը չի, ես իրանց իսկական նկարը նոր տեսա. դեմք են :))

ԲԱ դիր մենք էլ տեսնենք:))

davtyanhasmik
17.05.2011, 19:35
Գրում ենք անհեթեթ իրավիճակներ

Ավստրալիացի մի երիտասարդ վիճակախաղով շահել է 200 հազար դոլար և, չափազանց ոգևորված լինելով, նույն օրը մեքենայով քանդել է քաղաքի գլխավոր հրապարակի պատմական հուշարձանները և տուգանվել 201 հազար դոլարով:

Մի ուսանող, կանգնեցնելով մեքենան, խնդրեց իրեն հասցնել Դետրոյտ: Եվ երբ վարորդն ասաց, որ իրենք հենց Դետրոյտում են, երիտասարդն ուշագնաց եղավ և նյարդային խանգարումով երեք շաբաթ անցկացրեց հիվանդանոցում:

Ամերիկացի մի թոշակառու, բարձրանալով իր առանձնատան տանիքին, պատահաբար ոտքով հրել և ցած է գցել աստիճանը: Եվ քանի որ նրա տունը մոտակա տներից2 կմ հեռավորության վրա էր, պապիկը տանիքին անցկացրել էր 4 օր և մի լավ մրսել էր:

Կանադական փրկարարների խումբը ծառից հանում էր կատվի մի ձագի: Ձագին փրկելու փոխարեն իրենք դարձան զոհեր: Ծառից ընկնելով` ոտքի կոտրվածքներ ստացան երեք փրկարար, իսկ մեկը լուրջ վնասվեց` դիպչելով ծառի սուր ճյուղին: Ի դեպ, մարդկանցից վախեցած փիսիկը ինքնուրույն ցած իջավ ծառից:

Իսպանացի ամուսիները, չգտնելով մուտքի դռան բանալին, որոշեցին կոտրել դուռը: Արդյունքում քանդվեց տան պատերից մեկը: Եվ ամենազավեշտալին. պարզվեց, որ բանալին ամուսնու գրպանում է:

Ապե Ջան
27.05.2011, 18:38
Թուրքիայի առաջատար հեռուստաընկերություններն առաջին անգամ հայերեն տեսահոլովակ են սկսել ցուցադրել

Թուրքիայի երաժշտական առաջատար հեռուստատեսություններն ու TRT-ն Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ սկսել են ցուցադրել հայերեն տեսահոլովակ։

Հայազգի բանաստեղծ Հովհաննես Շիրազի ստեղծագործության հիման վրա նկարահանած «Նամակ» տեսահոլովակը պատրաստվել էր մի քանի ամիս առաջ։ Տեսահոլովակը նկարահանել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից Օզքան Աքսուլարը, իսկ երաժշտությունը գործիքավորել է ստամբուլահայ հայտնի կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը։

Երգը կատարում է ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն, ով նախկինում երգել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում, իսկ նախորդ տարի նոյեմբերին լույս էր տեսել նրա անունով «Սիբել» ալբոմը։ 12 երգերից բաղկացած «Սիբել» ալբոմում ընդգրկված է նաեւ «Տեր ողորմյա» եւ «Կիլիկիա» երգերը, իսկ ալբոմի առաջին երգը «Նամակ»-ն է։


http://www.youtube.com/watch?v=wbm0QVmxYls&feature=player_embedded

news.am

Նաիրուհի
28.05.2011, 02:49
Էս մեկն ավելի շատ զվարճալի տեղեկություն է ։ՃՃՃ



Քիմ Քարդաշյանի կուրծքն ապօրինաբար օգտագործել են

Հայազգի դերասանուհի և ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը, որը վերջերս նշանվել էր «Նյու–Ջերսի Նեթս» բասկետբոլային թիմի խաղացող Քրիս Համֆրիսի հետ, պնդում է, որ իր կուրծքը գողացել են։ Այժմ նա պատրաստվում է դատի տալ երաժիշտներին, որոնք առանց թույլատվություն ստանալու օգտագործել են իր լուսանկարը՝ իրենց երաժշտական նոր ալբոմի շապիկի ձևավորման համար։

Ինչպես հայտնում է newsru.com կայքը, Քիմի փաստաբանները մտադիր են դատական հայց ներկայացնել Թերաս Մարթինի և Դև Դևի դեմ, որոնց նոր The Sex Ep ալբոմի շապիկին տեղադրված է իր լուսանկարը՝ կզակից ներքև։

Այս սկանդալի զարգացումներին հետևող տեսաբանները նշում են, որ լուսանկարով դժվար է ճանաչել մոդելին։

Սակայն Քիմը պնդում է, որ իր կուրծքը ինքը ճանաչում է ցանկացած պայմաններում, անգամ ֆոտոշոփից հետո։ Ըստ նրա՝ ալբոմի շապիկին պատկերված է W Magazine ամսագրի համար արված «մերկ» ֆոտոսեսիայի նկարներից մեկը։

Աղբյուր (http://tert.am/am/news/2011/05/27/kardashyan/?sms_ss=facebook&at_xt=4de0269fb4c33c57%2C0)

Հ. գ. Համնյամատեք ինքներդ ;)
http://i.imgur.com/JpscP.jpg http://i.imgur.com/9tmeJl.jpg

Bruno
29.05.2011, 22:19
Հայերեն երգի մեծ պահանջարկ Ստամբուլում

Ստամբուլահայ Սիբիլ Փեքթորոսօղլուն ֆինանսիստ է: Ստամբուլի բանկերից մեկում է աշխատում, սակայն Թուրքիայի հանրությանը հայտնի է որպես երիտասարդ երգչուհի: Նրա հայերեն երգերը հնչում են Թուրքիայի երաժշտական վաճառակետերում, մեծ պահանջարկ ունեն ոչ միայն տեղի հայերի, այլ նաեւ թուրքերի եւ օտարերկրացիների շրջանում, երգչուհու մասին խոսում են թուրքական լրատվամիջոցները:


http://www.youtube.com/watch?v=Imbz-kWlZ80&feature=related

Kuk
01.06.2011, 00:52
Ես էսօր մոտ մի ժամ թեթևի մեջ մարզանք եմ արել փաստորեն :D :D


Կնոջ կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը 4-5 տարո՞վ:


Գերմանացի գիտնականները պարզել են, որ կնոջ կրծքին նայելը բարելավում է առողջությունը` 4-5 տարով երկարացնելով կյանքը: Ավելին` կնոջ կրծքին 10 րոպե նայելը հավասար է 30 րոպե սպորտով զբաղվելուն: Ցավոք, կնոջ կուրծքը այս դրական ազդեցությունը թողնում է բացառապես ուժեղ սեռի ներկայացուցիչների վրա, գրում է The New England Journal of Medicine-ը:

Մասնագետների ուսումնասիրությունից պարզվել է` այն տղամարդիկ, որոնք ամեն օր հիանում են կնոջ կրծքով, ճնշման եւ սրտանոթային խնդիրներ գրեթե չեն ունենում: Ի դեպ, ավելի օգտակար է կրծքով հիանալ նրա տարբեր կողմերից:

Աղբյուր (http://www.armmedicine.com/news/2011-05-18-414)

My World My Space
01.06.2011, 01:05
Ի դեպ, ավելի օգտակար է կրծքով հիանալ նրա տարբեր կողմերից:

Oրինակ՝ ներսից... :))

Shah
01.06.2011, 17:54
առյուծի որսի շուն ա:
ասենք արջի որսի շները մի տեղ էլի մտքում տեղավորվում ա, բայց սա մի ուրիշ ա...
http://en.wikipedia.org/wiki/Rhodesian_Ridgeback

Հայկօ
01.06.2011, 18:15
Աղբյուր (http://www.armmedicine.com/news/2011-05-18-414)

Իսկ ավելի կոնկրետ (http://www.akumb.am/showthread.php/29469-%D5%80%D5%A5%D5%BF%D5%A1%D6%84%D6%80%D6%84%D5%AB%D6%80-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A4%D5%A5%D5%BD%D5%AB%D6%81%E2%80%93%D5%A4%D5%A5%D5%B6%D5%AB%D6%81?p=1808842&viewfull=1#post1808842)՝ օրական տասը րոպե = ընդհանուր 5-7 տարի :yahoo: Էս մասին հարկավոր ա ԱԺ-ով օրենք ընդունել:


Չնայած՝ կրծքեր կան, որ հագուստի վրայից նայում ես՝ կյանքդ տեղնուտեղը 5-7 տարի կարճանում ա, բա որ մե՞րկ տեսնես :)): Մեմենտո մոռի:

Ապե Ջան
02.06.2011, 10:03
Խոշոր փլուզում Վայոց Ձորում. Շատին գյուղը կտրվել է արտաքին աշխարհից


http://www.youtube.com/watch?v=QYOCPtsURkU&feature=player_embedded

Վայոց Ձորի մարզում մայիսի 31-ին, ժամը 22-ի սահմաններում, Շատին գյուղի գլխավոր ճանապարհին տեղի է ունեցել խոշոր փլուզում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները պատմել են, որ, բարեբախտաբար, այդ ժամանակ նշված ճանապարհով, որը գյուղի գլխավոր ճանապարհն է եւ Շատինը կապում է մարզկենտրոնի հետ, մեքենաներ եւ հետիոտներ չեն անցել: Ճանապարհը փլուզվել է մոտ 30 մետր երկարությամբ, 6 մետր լայնությամբ եւ 45-ից 50 մետր խորությամբ:

Փլուզման հետեւանքով վնասվել եւ ձորում են հայտնվել էլեկտրասյուներն ու հաստաբուն ծառերը: Ինչպես նշել են գյուղացիները, այս պահին դեռ հայտնի չէ` մարզպետարանից մարդիկ եկել են` ծանոթանալու իրավիճակին, թե ոչ: Միայն ժամանել են ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ աշխատակիցները:

Գյուղի ժողովուրդը տարակուսած է, թե երբ կվերացվի վթարը, քանի որ գյուղն, ըստ էության, կտրվել է արտաքին աշխարհից:

news.am

VisTolog
06.06.2011, 17:48
Համալրում՝ Մենդելեեւի պարբերական աղյուսակում

ՌԴ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտնականները մերձմոսկովյան Դուբնայում, ամերիկացի գործընկերների հետ, պատմության մեջ առաջին անգամ սինթեզել են Մենդելեեւի պարբերական աղյուսակի 117-րդ տարրը։ Այդ մասին տեղեկացրել է փորձի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհանիսյանը։ «Մենք արձանագրել են 117-րդ տարրի միջուկների ստեղծման 6 դեպք, ու այդպիսով լրացրել մինչ օրս դատարկ տեղը, որ կար Մենդելեեւի աղյուսակի 116-րդ եւ 118-րդ տարրերի միջեւ»,- հայտնել է Յուրի Հովհաննիսյանը։

http://www.report.am/am/news/other-1/old_10420

Ապե Ջան
10.06.2011, 01:32
7 ամսական աղջկա մոտ դաշտանային ցիկլ է սկվել ու աճում է կուրծքը

Կրասնոդարում բացառիկ դեպք է գրանցվել: Երեք ամսական աղջնակի մոտ սկսել են երկրորդական սեռական նախանշաններ հայտնվել, իսկ արդեն 8 ամսականում նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, և աճել է կուրծքը, գրում է LifeNews-ը:
epress.am-ի փոխանցմամբ՝ ծննդատնից դուրս գրվելիս բժիշկները հաստատել էին, որ Միլանան բացարձակ առողջ երեխա է: Երեխայի զարգացման առաջին խանգարումները նրա մայր Աննա Գասպարովիչը նկատել է այն ժամանակ, երբ աղջնակն ընդամնեը 3 ամսական էր:

30-ամյա մայրը նկատել է, որ նորածին երեխայի սեռական օրգանների վրա սկսել են մազեր աճել:

Վախեցած մայրը անմիջապես երեխային տարել է թերապևտի մոտ: Երեխային զննելուց հետո բժիշկը հայտարարել է, որ դա շատ նորմալ երևույթ է:

Երբ Միլանան դեռ 8 ամսական էր, նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, իսկ կուրծքն էլ աստիճանաբար աճել է: Տեղի բժշիկները եզրակացրել են, որ աղջնակի մոտ հիպոֆիզի (օրգան գլխի ստորին հատվածում, որը մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող հորմոններ է արտադրում) վրա ուռուցք կա: Սակայն Մոսկվայում հետազոտություն անցնելուց հետո քաղցկեղի փաստը չի հաստատվել:

Այժմ մայրաքաղաքի բժիշկներն են փորձելու պարզել այս բացառիկ դեպքի բնույթը: Սակայն նախնական արդյունքներն արդեն իսկ դժվար կացության մեջ են դրել անգամ ամենափորձառու մասնագետներին:

Միլանայի օրգանիզմն իր աճով 12 տարի առաջ է ընկել: Բացի այդ, պարզվել է, որ հորմոնների քանակն աղջկա մարմնում հասուն կնոջից 5 ամնգամ շատ է:

Հետագա արագ աճը կանխելու նպատակով աղջնակին 12 տարվա բուժման կուրս են նշանակել: Տարվա մեջ մեկ անգամ աղջկան դեղանյութ են ներարկելու, որը ճնշելու է հորմոնների աճը:

Հղում: (http://impoqrik.am/news/549-h.html)

Tig
16.06.2011, 08:33
Հնդկաստանի իշխանությունները մահապատիժները դադարեցրել են. նրանք չեն կարողանում դահիճ գտնել (http://tert.am/am/news/2011/06/15/india/)
20:03 • 15.06.11

Հնդկասատնում այսօր մոտ 1,2 մլրդ մարդ է ապրում։ Նրանց թվում կան բանկիրներ, ինժեներներ, Բոլիվուդի աստղեր, գուրուներ և բազմաթիվ այլ մասնագիտությունների տեր մարդիկ։ Այդ երկրում, սակայն, կարելի է ասել, որ գործնականում վերացել է դահիճի մասնագիտությունը։

Հնդկաստանում հաճախ են կախաղանի միջոցով մահապատիժներ իրականացվել։ Վերջերս, սակայն, Հնդկաստանի Ասամ նահանգում տեղի իշխանությունները փաստի առաջ կանգնեցին. պետք է կախաղան բարձրացվեր մի հանցագործ, պարզվեց սակայն, որ նրա պարանոցին «հանգույց կապող» պարզապես չկա։

Ինչպես հաղորդում է ամերիկյան New York Times պարբերականը, նահանգի «պաշտոնական» դահիճը մեկ տարի առաջ մահացել էր՝ 87 տարեկան հասակում։ Այլ դահիճ գտնելու նպատակով Ասամի ներկայացուցիչները Ութար Պրադեշ նահանգ են ուղևորվել, որտեղ ապրում էր Կալու Կումար անունով հայտնի դահիճը։ Պարզվել էր, որ Կումարը ևս մահացել է ՝ իր արհեստը որդուն՝ Մամու Սինգխուին փոխանցելով։ Վերջինս համաձայնել էր կախաղան բարձրացնել հանցագործին, մայիսի 19–ին, սակայն, նա ևս մահացել էր։

Դրանից հետո Ասամ նահանգի իշխանությունները գտել էին ևս մեկ, թերևս վերջին դահիճին.պարզվել էր, որ վերջինս ևս չի կարող այդ «առաքելությունը» իրականացնել, քանի որ ձեռքը կոտրված է։

Պաշտոնյաններն այժմ ստիպված են սպասել նրա ապաքինմանը, կամ....։

Tert.am

Shah
16.06.2011, 13:18
Հնդկաստանի իշխանությունները մահապատիժները դադարեցրել են. նրանք չեն կարողանում դահիճ գտնել (http://tert.am/am/news/2011/06/15/india/)
20:03 • 15.06.11

Tert.am

ինձ կանչե՜ք ի՜նձ :)))

Kuk
16.06.2011, 18:08
7 ամսական աղջկա մոտ դաշտանային ցիկլ է սկվել ու աճում է կուրծքը

Կրասնոդարում բացառիկ դեպք է գրանցվել: Երեք ամսական աղջնակի մոտ սկսել են երկրորդական սեռական նախանշաններ հայտնվել, իսկ արդեն 8 ամսականում նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, և աճել է կուրծքը, գրում է LifeNews-ը:
epress.am-ի փոխանցմամբ՝ ծննդատնից դուրս գրվելիս բժիշկները հաստատել էին, որ Միլանան բացարձակ առողջ երեխա է: Երեխայի զարգացման առաջին խանգարումները նրա մայր Աննա Գասպարովիչը նկատել է այն ժամանակ, երբ աղջնակն ընդամնեը 3 ամսական էր:

30-ամյա մայրը նկատել է, որ նորածին երեխայի սեռական օրգանների վրա սկսել են մազեր աճել:

Վախեցած մայրը անմիջապես երեխային տարել է թերապևտի մոտ: Երեխային զննելուց հետո բժիշկը հայտարարել է, որ դա շատ նորմալ երևույթ է:

Երբ Միլանան դեռ 8 ամսական էր, նրա մոտ դաշտանային ցիկլ է սկսվել, իսկ կուրծքն էլ աստիճանաբար աճել է: Տեղի բժշիկները եզրակացրել են, որ աղջնակի մոտ հիպոֆիզի (օրգան գլխի ստորին հատվածում, որը մարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող հորմոններ է արտադրում) վրա ուռուցք կա: Սակայն Մոսկվայում հետազոտություն անցնելուց հետո քաղցկեղի փաստը չի հաստատվել:

Այժմ մայրաքաղաքի բժիշկներն են փորձելու պարզել այս բացառիկ դեպքի բնույթը: Սակայն նախնական արդյունքներն արդեն իսկ դժվար կացության մեջ են դրել անգամ ամենափորձառու մասնագետներին:

Միլանայի օրգանիզմն իր աճով 12 տարի առաջ է ընկել: Բացի այդ, պարզվել է, որ հորմոնների քանակն աղջկա մարմնում հասուն կնոջից 5 ամնգամ շատ է:

Հետագա արագ աճը կանխելու նպատակով աղջնակին 12 տարվա բուժման կուրս են նշանակել: Տարվա մեջ մեկ անգամ աղջկան դեղանյութ են ներարկելու, որը ճնշելու է հորմոնների աճը:

Հղում: (http://impoqrik.am/news/549-h.html)

Էս երեխեն ավելի քան 80 տարի շուտ ա ծնվել:o Էդ արագ ծերանալու հիվանդությունը 2088 թվին ա լինելու:}

Jarre
18.06.2011, 23:05
Բեեե ձեզ ու հետն էլ մի հատ մեծ ջիջիլ :P




ԿՈՍՏԱ ՌԻԿԱՆ ԱՄԵՆԱԵՐՋԱՆԻԿՆ Է

Բրիտանական «New Economics Foundation» վերլուծական կենտրոնը երեկ հրապարակել է «Երջանիկ մոլորակ» անունը կրող վարկանիշային զեկույցը։ Այն կազմելիս հաշվի են առնվել երեք չափորոշիչներ` մարդկանց կյանքի տեւողությունը, տվյալ երկրի քաղաքացիների` իրենց կյանքից բավարարվածության աստիճանը եւ էկոլոգիական վիճակը։ Ըստ այդմ, աշխարհի 143 երկրների շարքում ամենաերջանիկ եւ կանաչ երկիր է ճանաչվել Կոստա Ռիկան։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Դոմինիկյան Հանրապետությունն ու Ճամայկան։ Ի դեպ, եթե չհաշվենք 5-րդ հորիզոնականում հայտնված Վիետնամը, առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել միայն լատինամերիկյան երկրներ։ Ցուցակը եզրափակում են Բոթսվանան, Տանզանիան ու Զիմբաբվեն, որն էլ ճանաչվել է ամենադժբախտ բնակչությունը ունեցող երկիրը։ Երջանիկ ու կանաչ երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը։ Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանը հայտնվել է 72-րդ հորիզոնականում, Իրանը` 81-րդ, Թուրքիան` 83-րդ, Ադրբեջանը` 85-րդ։ Ռուսաստանը 87-րդ տեղում է, ԱՄՆ-ն` 114-րդ։ Հետխորհրդային տարածաշրջանում ամենաերջանիկն է ճանաչվել 32-րդ տեղում հայտնված Մոլդովան։ (http://www.armtimes.com/5355)

Artyom
18.06.2011, 23:34
Ճապոնացիները փորփրել են կոյուղին եւ արտաթորանքից միս ստեղծել
Ճապոնացի գիտնականները իսկական հրաշք են գործել, նրանք միս են սինթեզել մարդկային արտաթորանքից։ Այսպես կոչված շիտբուրգերներն իրենց համով իսկապես միս են հիշեցնում, հաստատում են այդ ուտելիքը փորձած կամավորները։

Շիտբուրգերների գյուտի հեղինակը Հոնսյու կղզու Օկայամա նահանգի լաբորատորիայի աշխատակից դոկտոր Միցույուկի Իկեդան է։ Նրան են դիմել Տոկիոյի կոյուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչները՝ խնդրելով մայրաքաղաքի տակ կուտակվող հսկա չափերիի աղտեղությունը պիտնի կերպով օգտագործելու տարբեակ գտնել։

Գիտնականն սկսել է ուսումնասիրել է կոյուղում կուտակված արտաթորանքները եւ դրանց մեջ կղկղանքը պրոտեինի վերածող մեծ քանակությամբ բակտերիաներ հայտնաբերել։ Նա առանձնացրել է սպիտակուցները, դրանց ռեակցիայի ուժեղացուցիչներ ավելացրել եւ արհեստական միս ստացել։

Շիտբուրգերների մեջ պարունակվում են 63 տոկոս սպիտակուցներ, 25 տոկոս ածխաջրեր, աննշան քանակությամբ ճարպեր եւ միներալներ։ Կոյուղուց ստացված մսին նաեւ գունանյութ եւ համի ուժեղացուցիչ է ավելացվել։
Սկզբնաղբյուր՝ http://news.am/arm/news/63710.html

Kuk
18.06.2011, 23:37
Սկզբնաղբյուր՝ http://news.am/arm/news/63710.html

Տավար են արա լրիվ:

Valentina
19.06.2011, 02:04
Փեսացուն հարսանիքից փախել է միասեռական սիրեկանի հետ

Չինաստանում հարսանիքներից մեկի ժամանակ արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Woman.ru ամսագիրը, պսակադրության արարողության ժամանակ զույգին է մոտեցել փեսացուի միասեռական սիրեցյալը եւ փորձել հարսնացուին բացատրել, որ փեսան իրականում իրեն է սիրում, եւ որ իրենց սիրային կապն ավելի երկար է տեւել, քանի փեսացուի ու հարսնացուի։

Այս սիրային եռանկյունում ավելորդ է դարձել հարսնացուն եւ չեն օգնել անգամ նրա հասցրած դաժան հարվածները իր հարսանիքը հարամած երիտասարդի դեմքին։ Փեսացուն, բառի բուն իմաստով, հարսանիքից փախել է միասեռական ընկերոջ հետ։


http://www.youtube.com/watch?v=0DwAAQlXzdU&feature=player_embedded

աղբյուր (http://news.am/arm/news/63770.html)

Ապե Ջան
04.07.2011, 02:15
Չինաստանի բնակչուհին բռնել է 10-րդ հարկից ընկնող երեխային

Չինաստանի Հանչժոու քաղաքում երկու տարեկան աղջնակը տասներորդ հարկից ընկնելով` կենդանի է մնացել շնորհիվ հարեւանուհու զգոնության եւ ճարպկության:

Երեխան, մնալով առանց ուշադրության, հայտնվել է պատուհանի գոգին: Ըստ ականատեսների` հայտնվելով շենքի դրսում, մի քանի րոպե նա բռնվել է պատուհանի շրջանակից, սակայն հետո բաց է թողել այն եւ գահավիժել:

Պատմությունը, թերեւս, ողբերգական ավարտ կունենար, եթե բակում զբոսնողների թվում չլիներ Ու Ցզյունպինը: Լսելով հարեւանների բղավոցները` նա մոտեցել է հետաքրքրասերների խմբին հենց այն ժամանակ, երբ երեխան մոտենում էր գետնին: Կինը բառացիորեն օդում որսացել է երեխային: Փոքրիկ Նյունյուն կենդանի է մնացել, սակայն ներքին օրգանների լուրջ վնասվածքներ է ստացել: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ են գնահատում:

Երեխային փրկող կինը եւս հիվանդանոցում է` ձախ ձեռքի կոտրվածքներով: Նրան, հավանաբար, նույնպես վիրահատություն է սպասվում:

News.am

Valentina
23.07.2011, 12:33
Ուղեղի կեսը կորցնելուց հետո աղջիկը նկարիչ է դարձել

Սանկտ Պետերբուրգի բնակչուհին, ով ավտովթարի հետևանքով կորցրել է ուղեղի կեսը, ոչ միայն ողջ է մնացել և ապրում է նորմալ կենսակերպով, այլև նոր տաղանդ է բացահայտել իր մոտ. 21-ամյա Տաիսիա Սիդորովան իր հետ տեղի ունեցած դեպքից հետո սկսել է նկարել:

Պատահարը տեղի է ունեցել երեք տարի առաջ. Սիդորովան լուրջ վնասվածք էր ստացել գանգի ձախ հատվածում, ինչի հետևանքով ոսկրային բեկորները մխրճվել էին ուղեղի մեջ: Վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է տրամաբանության, անալիտիկ մտածողության, խոսքի համար:

Հիվանդանոցից դուրս գալուն պես Սիդորովան սկսել է նկարել, ընդ որում մասնագետները հիացած են նրա տաղանդով, հաղորդում է РБК-ն:

Աղջկան բուժող բժիշկները զարմացած են և չեն կարողանում բացատրել տեղի ուեցածը: Նրանք միայն ասում են, որ Սիդորովայի ուղեղի աջ պահպանված կիսագունդն իր վրա է վերցրել ձախի ֆունկցիաները, ինչի շնորհիվ էլ աղջիկը շարունակում է ապրել նորմալ կյանքով:

tert.am (http://tert.am/am/news/2011/07/22/piterwmn/)

Ռուֆուս
13.09.2011, 18:03
Մեկ մեկ ինտերնետը քչփորելիս էնքան հետաքրքիր բաներ ես գտնում...

Օրինակ գիտեի՞ք, որ Պումա և Ադիդաս ֆիրմաները եղբայրներ են ու ոխերիմ թշնամիներ

http://nymag.com/images/2/daily/intel/08/03/28_logos_lgl.jpg

1924թ-ին եղբայրներ Ռուդոլֆ և Ադոլֆ Դասսլերները բավարական Հերցոգաուրախ քաղաքում հիմնում են Gebrüder Dassler Schuhfabrik (Դասսլեր եղբայրների կոշիկի ֆաբրիկա) գործարանը: 1930-ական թվականներին երկու եղբայրները դառնում են նացիստական կուսակցության անդամ, սակայն ժամանակակիցները նշում են, որ Ռուդոլֆ Դասսլերը շատ ավելի մոտ էր նացիստներին, քան Ադոլֆը: Տարիներ անց եղբայրների հարաբերությունները սրվում են: Եղբայրները հարաբերությունները էլ ավելի են վատթարանում 1943թ-ին, երբ ռմբակոծության ժամանակ Ադոլֆն իր ընտանիքում պատսպարվում է հակահրթիռային ապաստարանում և այնտեղ Ռուդոլֆի ընտանիքին տեսնելով ասում է. «Կեղտոտ բիճերը նորից այստեղ են»: Չնայած Ադոլֆը պնդում էր, որ նա ի նկատի ուներ միացյալ ուժերին, ովքեր ռմբակոծում էին գերմանական քաղաքները, բայց Ռուդոլֆը համոզված էր, որ Ադոլֆն ի նկատի ուներ իրեն ու իր ընտանիքին: Պատերազմի ավարտին, երբ ամերիկացիները ձերբակալում են Ռուդոլֆին, նա պնդում է, որ հենց Ադոլֆն է մատնել իրեն: Ինչևէ, 1948թ-ին Ռուդոլֆն առանձնանում է Ադոլֆից և Աուրախ գետի մյուս ափին հիմնում է իր կոշիկի գործարանը:

Ադոլֆը իր գործարանը անվանափոխում է Ադիդաս - Ադի+(Ադոլֆի կրճատ ձևը) Դասսլեր), իսկ Ռուդոլֆը՝ իր գործարանը անվանում է Ռուդա - Ռուդոլֆ+Դասսլեր, սակայն մի քանի ամիս անց այն անվանում է Պումա:

Եղբայրերի մրցակցությունը երկատում է Հերցոգաուրախը՝ այն դարձնելով մինի-Բեռլին: Բնակիչների մեծ մասը նախասիրություն էր տալիս երկու ֆիրմաներից մեկին, որոշ խանութներ, բարեր հայտնի էին որպես Պումայի կամ Ադիդասի կողմնակիցներ: Նույնիսկ քաղաքի ֆուտբոլային թիմերն էին բաժանված, ASV Հերցոգաուրախը նախասիրությունը տալիս էր Ադիդասին, իսկ 1FC Հերցոգաուրախը՝ Պումային: Հերցոգաուրախցիներին տվել էին «ծուռ վզերով մարդիկ» մականունը, քանի որ նրանք նայում էին ներքև, թե ինչ ֆիրմայի կոշիկ էին հագնում անծանոթները: Պատմում էին, որ երբ բանվորները գնում էին Ռուդոլֆի տուն, նրանք դիտմամբ Ադիդաս էին հագնում, որպեսզի Ռուդոլֆը նրանց Պումա կոշիկներ նվիրեր: Եղբայրները այդպես էլ չհաշտվեցին, ու չնայած նրանք թաղված են միևնույն գերեզմանցում, նրանց շիրիմները գտնվում են տաբրեր ծայրերում՝ հնարավորինս իրարից հեռու:

Ինչուիկ
13.09.2011, 20:28
Այսօր ծրագրավորողների միջազգային օրն է. Հայաստանում այն նշում են տարերայնորեն

Այսօր`սեպտեմբերի 13-ին ծրագրավորողների միջազգային օրն է: Այն նշվում է ամեն տարվա 256-րդ օրը, որն ունի բացատրություն: Ծրագրավորող Արմեն Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 256 թիվը 2-ի 8 աստիճանն է: Հետեւաբար` 256-ը այն ամբողջ թվերի քանակն է, որը կարելի է արտահայտել մի բայթով ( 8 բիտ):

Առայժմ Հայաստանում գոյություն չունի ծրագրավորողների միություն կամ ասոցիացիա: Թերեւս այդ պատճառով ծրագրավորողներն իրենց տոնը նշում են տարերայնորեն, հիմնականում սոցիալական ցանցերում միմյանց շնորհավորելով:

Նշենք, որ ծրագրավորողների միջազգային օր նշելու միտքը առաջացել է 1996թ.-ին` Ռուսաստանում:

Աղբյուր (http://news.am/arm/news/73990.html)

Ուլուանա
10.10.2011, 20:36
Պարզվում է՝ մեր մոլորակի ամբողջ բնակչությունը կարող է տեղավորվել ԱՄՆ–ի Տեխաս նահանգում, եթե այն նույնքան խիտ բնակեցված լինի, որքան Նյու Յորք Սիթին է ներկայումս։

Valentina
21.10.2011, 11:17
Թագուհու «ԳԼԽԻՑ» անպակաս են ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ սխալները.



Մեծ Բրիտանիայի թագուհու դիմավորման արարողության ժամանակ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը խոնարհվելու փոխարեն ողջույնի ժամանակ գլխով է արել, ինչը համարվում է վարվելակարգի կոպիտ խախտում:

Հիշեցնենք, որ արարողակարգերը սրբության պես հարգող բրիտանացիների թագուհու «գլխից» անպակաս են արարողակարգային սխալմունքները:

Անցած տարի , ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շփոթել էր Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան պաշտոնական օրը և նրան շնորհավորել է մեկ շաբաթ շուտ` շնորհավորական ուղերձն ուղարկվելով Բարաք Օբամայի և ողջ Ամերիկայի ժողովրդի անունից:

Բրիտանական մամուլը սկանդալի էր վերածել ինչպես այս, այնպես էլ այն փաստը, երբ Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման` թագուհու հետ զրույցում ձեռքը դրել էր Ելիզավետա 2-րդի մեջքին:



http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=QgXU_nrYmag#!


Հ.Գ. Բայց ինչ քթի մազ ժողովուրդ են, էլ ո՜նց կլներ չի խոնարհվել :D

Kita
27.10.2011, 17:38
Նիդեռլանդներում արգելվում է մարիխունայի վաճառքը զբոսաշրջիկներին

Նիդեռլանդներում եկել են այն եզրակացության, որ ժամանակակից մարիխուանան շատ ավելի վտանգավոր է, քան 20-30 տարի առաջ. դրանում տետրահիդրոկաննաբիոլի (ՏՀԿ) թմրեցնող նյութերի խտությունը հասնում է մինչև 15%-ի, ինչի հետևանքով այն ամենածանր թմրանյութերից մեկն է:

Ինչպես հաղորդում է Corriere della Sera պարբերականը, ելնելով այդ եզրակացությունից՝ երկրի իշխանությունները մարիխուանան հավասարեցրել են հերոինին և սահմանափակել դրա վաճառքը: Այժմ երբեմնի «թեթև» թմրանյութերը կարող են ձեռք բերել միայն Հոլանդիայի քաղաքացիները: Այդպիսով Նիդեռլանդների կառավարությունը որոշել է արմատախիլ անել նարկոտուրիզմը, որը տարեցտարի ներգրավում է տասնյակ հազարավոր օտարերկրացիների: Դա առաջացրել է քոֆֆի-շոփերի տերերի խիստ անհանգստությունը, քանի որ մինչ այդ նրանք մարիխուանան ազատ վաճառում էին:

Քոֆիի-շոփերի ազգային ասոցիացիայի ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարության այդ որոշումը կհանգեցնի օրինական թմրանյութերի շուկայի կրիմինալացմանը և ընդհատակյա շուկայի առաջացմանը:

Աղբյուր՝http://1in.am/arm/world_weurop_39524.html

Վսյո էլի:)) Ինչքան մարդ կհիասթափվի էտ երկրից հիմա:D

Freeman
27.10.2011, 18:02
Աղբյուր՝http://1in.am/arm/world_weurop_39524.html

Վսյո էլի:)) Ինչքան մարդ կհիասթափվի էտ երկրից հիմա:D
Ես էլ հոլանդերեն էի սովորում :(

My World My Space
30.10.2011, 00:10
Ավրաամ Լինքոլնի և Ջոն Քենեդու ճակատագրական կապը:

1. Լինքոլնը ընտրվել է կոնգրեսմեն 1846թ. , Քենեդին 1946թ.
2. Երկուսին էլ սպանել են կրակելով գլխին:
3. Երկուսն էլ սպանվել են ուրբաթ:
4. Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, Քենեդիի քարտուղարինը Լինքոլն:
5. Լինքոլնին և Քենեդուն հաջորդող նախագահների ազգանունը եղել է Ջոնսոն:
6. Լինքոլնը սպանվել էր «Քենեդի» թատրոնում:
7. Քենեդին սպանվել է «Լինքոլն» մեքենայում:
8. Լինքոլնին սպանողը փախել էր տաթրոնից և բռնվել շենքի կտուրում:
9. Քենեդիին սպանողը փախել էր շենքի կտուրից և բռնվել էր թատրոնում:

Via Ֆեյսբուք

Arpine
05.11.2011, 01:23
Աշխարհի ամենատարօրինակ գիրքը գրվել է Ռեյմոնդ Քուենոուի կողմից 1961թ: Գրքի վերնագիրն է «Հարյուր միլլիոն միլլիոն պոեմներ» ("One hundred million million poems"): Այն ունի 10 էջ յուրաքանչյուր էջում 14 տող: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր էջ բաժանված է շերտերի, պարունակելով մի սոնետ: գիրքը կարելի է կարդալ միացնելով ձեր ցանկացած դրվագները: Այսպիսով, սոնետի ամեն տող կարելի է միացնել մնացած 9-ից ցանկացածի հետ՝ ստանալով 1014 տարբեր պոեմներ: գիրքը բոլոր ձևերով կարդալը բավականին ժամանակ է խլում այդ իսկ պատճառով որոշ մարդիկ այն դիտում են որպես ամենաերկար գիրքը աշխարհում::)

http://azweird.com/img/arts/2010/Nov/08/745/raymond_queneau_thumb.jpg
http://azweird.com/img/arts/2010/Nov/08/745/queneau_thumb.jpg

E-la Via
06.11.2011, 15:35
Շվեյցարիայում գտնվող Կվարտենե լճի վրա Google Street View ընկերության տեսախցիկները նկարահանել են պատկեր, որը կարելի է նմանեցնել Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Փորձագետներն հաստատել են, որ այդ լուսանկարը մոնտաժված չեն, միևնույն ժամանակ չեն կարողացել բացատրել, թե ինչպես է տեսախցիկը ֆիքսել այն և , ի վերջո, ինչ է ֆիքսել:
http://asekose.am/?p=60196http%3A%2F%2Fasekose.am%2F%3Fp%3D60196


http://www.youtube.com/watch?v=OXKK0yWvVNw&feature=player_embedded

Հետաքրքիր է, թե սա իրականում ինչ է :think…

VisTolog
06.11.2011, 16:13
Աստծո գոյության երկրորդ ապացույցը: Ոնց որ:))

Անորակ մոնտաժա::D
Իրականում կարա ցանկացած տեղից սխալմամբ էդ պատկերը հայտնված լինի «երկնքում»:


Տենաս որ փորձագետներն են եզարակացություն տվել:

aerosmith
06.11.2011, 17:56
Աստծո գոյության երկրորդ ապացույցը: Ոնց որ:))

Անորակ մոնտաժա::D
Իրականում կարա ցանկացած տեղից սխալմամբ էդ պատկերը հայտնված լինի «երկնքում»:


Տենաս որ փորձագետներն են եզարակացություն տվել:

Հայ ։) մշակույթի նախարարության փորձագետները :D

Arpine
07.11.2011, 23:24
Հոլիվուդի նշանը գտնվում է Լոս Անջելեսում Սանտա Մոնիկա լեռնաշղթայի վրա: Առաջին անգամ կառուցվել է 1923թ, և սկզբնապես եղել է Հոլիվուդլենդ(HOLLYWOODLAND): Այն նպատակ ուներ գովազդել որոշ անշարժ գույքի նախագծեր:

http://www.lapropertysolutions.com/wp-content/uploads/2011/04/Hollywoodland.jpg
Նշանը առավել հայտնի դարձավ երբ, մի հոլիվուդյան դերասանուհի՝ Փեգ Ենթուիսլը, ինքնասպան եղավ՝ թռչելով Էյջ (H) տառի վրայով:
Մի քանի տարի անց հոլիվուդյան առևտրի պալատը որոշեց հեռացնել վերջին 4 տառերը՝(land) էլեկտրականությունը խնայելու համար, քանի որ այն պետք է լուսավորվեր ողջ գիշերվա ընթացքում:Նշանը վերանորոգվել է շատ անգամ, ներկայումս այն ունի 14մ բարձրություն և 110մ երկարություն և այս տեսքը՝

http://drinkwiththewench.com/wp-content/uploads/2010/02/hollywood-sign1.jpg

Valentina
11.12.2011, 22:24
Այսօր ՏԱՆԳՈՅԻ միջազգային օրն է


Դեկտեմբերի 11-ին աշխարհը նշում է տանգոյի միջազգային օրը: Արդեն ավելի քան 130 տարի աշխարհը նվաճած այդ պարատեսակի օրը սահմանվել է ի պատիվ «տանգոյի արքա» կոչմանը արժանացած Կարլոս Գարդելի, որի ծննդյան օրը նույնպես դեկտեմբերի 11-ին է:
Պարի վարպետներն ասում են, որ տանգոն պար լինելուց զատ նախ և առաջ իմպրովիզացիա է, որի ժամանակ զույգերն ի հայտ են բերում միմյանց անխոս լսելու ունակությունը: Գոյություն ունեն տանգոյի մի քանի տեսակներ՝ արգենտինական, ֆիննական և պարահանդեսային: Սակայն ինչպիսին էլ այն կոչվի, պարը պիտի իր մեջ ամփոփի կիրք, ընդվզում, հաշտեցում, խանդ և անսահման սեր:
Հղում (http://asekose.am/2011/12/11/%D4%B1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%8F%D4%B1%D5%86%D4%B3%D5%88%D5%85%D4%BB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80%D5%B6-%D5%A7-%D5%8E%D4%BB%D4%B4%D4%B5%D5%88/)


http://www.youtube.com/watch?v=E6VvR3hkePI

Skeptic
14.12.2011, 20:44
Դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին Animal Spot-ի արդյունքները: Վերջինս աշխարհի միակ փառատոնն է, որը նվիրված է կենդանիների հետ և կենդանիների մասին գովազդներին: Փառատոնն անցկացվում է ութերորդ անգամ: Այս տարի Գրան Պրին ստացավ Smutley անիմացիոն կատվիկով սոցիալական գովազը՝ ուղղված ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, իսկ տեխնիկայի համար առաջին տեղը ստացավ Cats With Thumbs-ը (բութ մատներ ունեցող կատուների մասին): Բոլոր հաղթողների և թեկնածուների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ (http://www.animalspot.it/2009/):

1. Smutley, ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված սոցիալական գովազդ (Goodby Silverstein & Partners) - Գրան Պրի


http://www.youtube.com/watch?v=h-CobellfLs



2. Cats With Thumbs, Cravendale կաթի գովազդ (Wieden + Kennedy London) - 1-ին տեղ տեխնիկայի համար


http://www.youtube.com/watch?v=h6CcxJQq1x8



3. Fog Dog, Optifog ոսպնյակների գովազդ (Herez) - 2-րդ տեղ տեխնիկայի համար


http://www.youtube.com/watch?v=2oqPAcuYT7Q



4. The Bear, Canal+ հեռուստաաալիքի գովազդ (BETC Euro RSCG) - 2-րդ տեղ տեխնիկայի համար


http://www.youtube.com/watch?v=OWOeEqyD_gM



5. We Are All Connected, գովազդ վայրի բնության պաշտպանության համաշխարհային ֆոնդի համար (Ogilvy & Mather Mexico City) - 3-րդ տեղ տեխնիկայի համար


http://www.youtube.com/watch?v=t4gLIXnlw2I



6. Parrot, Comix կայքի գովազդ (Forchets) - 3-րդ տեղ տեխնիկայի համար


http://www.youtube.com/watch?v=k7u4ISq3fp4



7. Getting To Zero, կենդանիների ապաստանների համար ֆինանսական աջակցության նպատակով գովազդային արշավ (M&C Saatchi Sydney) - «Մարդկանց և կենդանիների հարաբերությունների մասին լավագույն գովազդ»


http://www.youtube.com/watch?v=1lVGCWE-1Z4



8. Harness, ուղեկցող-շների հոլանդական թագավորական հիմնադրամի գովազդ (Selmore) - «Մարդկանց և կենդանիների հարաբերությունների մասին լավագույն գովազդ», 2-րդ տեղ


http://www.youtube.com/watch?v=Hn9Y2SoAyfw



9. The Circus Bugs Generator, Snapdragon չիպսեթների գովազդ (Denizen) - «Կենդանիների լավագույն դերասանական խաղ»


http://www.youtube.com/watch?v=CPwDkVnF-YQ



10. Kitten, Samsung 4G Infused հեռախոսների գովազդ (BBDO New York) - համաժողովրդական քվեարկության հաղթող


http://www.youtube.com/watch?v=ps-nJ07jzKw






Աղբյուր՝ Lenta.ru (http://lenta.ru/video/netvert/animalspot/)

armuk
15.12.2011, 11:38
Աստծո գոյության երկրորդ ապացույցը: Ոնց որ:))

Անորակ մոնտաժա::D
Իրականում կարա ցանկացած տեղից սխալմամբ էդ պատկերը հայտնված լինի «երկնքում»:


Տենաս որ փորձագետներն են եզարակացություն տվել:


Իրական պատկերը Գուգլից՝ Որոնման մասում գրումեք 47.110579,9.227568 և սեղմում more > Street View

VisTolog
15.12.2011, 11:56
Իրական պատկերը Գուգլից՝ Որոնման մասում գրումեք 47.110579,9.227568 և սեղմում more > Street View

Ստեղ խաչմերուկից հետո էլ չի երևում, բայց եթե թունել մտնես ու մյուս կողմից դուրս գաս, ինքը նույն դիրքով մնումա իրա տեղում, առանց պատկերի փոփոխությունների:

V!k
23.12.2011, 21:19
Չգիտեմ նկատել եք նախկինում, թե չէ, բայց ես նոր նկատեցի...
Selena Gomez - Tell Me Something I Don't Know-ի տեսահոլովակի տան կամինի պատին Սասունցի Դավթի արձանն է պատկերված, համոզվելու համար համեմատեք՝

http://www.youtube.com/watch?NR=1&v=_RRyniZG0Jo&feature=endscreen
1:30-ին ուշադրություն դարձրեք

53692

Arpine
25.12.2011, 00:11
2005թ., Հաիթի, 13-ամյա Մերլի (http://en.wikipedia.org/wiki/Marlie_Casseus)ն մահամերձ էր: Պատճառը ինչ-որ հաղվագյուտ գենետիկ հիվանդություն էր, հայտնի որպես թելքավոր անհամաչափություն ( fibrous dysplasia):Մերլիի ոսկորները անհամաչափ աճել էին և խեղաթյուրել նրա դեմքը: Մերլին գրեթե կորցրել էր շնչելու, ուտելու և խոսելու ունակությունը:

http://www.youtube.com/watch?v=pTKo1YkciS8&feature=related

http://www.youtube.com/watch?v=iU0OqDV3YJY

http://www.youtube.com/watch?v=5Vu27sh4XHk

http://www.youtube.com/watch?v=Mc3W80f7Yos&feature=related
Մերլին մինչև 3 տարեկանը ունեցել է նորմալ աճող դեմք, դրանից հետո այն սկսել է տարօրինակ ձևով աճել:
Նրա վիրահատությունները արժեցել են շուրջ 400.0000 մլն $:
Ճիշտ է այսօր նա այն դեմքը չունի ինչ մինչ 3տ էր, բայց կարևորը, բժշկական գիտության շնորհիվ, նա հիմա ապրում է :):

Սահակիչ
25.12.2011, 14:29
Ուռա՜:)

Firegirl777
09.02.2012, 13:48
Ի սկզբանե ՛՛ Թեյնիկ՛՛ (чайник) սկսել են անվանել սկսնակ լեռնադահուկորդներին: Բանը նրանում է, որ երբ ուզում են նրանց նկարել, սովորաբար սկսնակ լեռնադահուկորդները մի ձեռքը դնում են գոտկատեղին, իսկ մյուս ձեռքը հեռու պահում, ինչը թեյնիկ է հիշեցնում
53875

Firegirl777
09.02.2012, 13:52
Գադջեթ (gadget), անգլիացի նավաստիները այսպես էին անվանում նավի վրա գտնվող ցանկացած տեխնիկա, որի անունը նրանք մոռանում էին:

Firegirl777
09.02.2012, 13:58
Կառնավալ բառը ունի լատինական հիմք carne - ցտեսություն և vale - միս: Սովորաբար Կառնավալը նախորդում է մեծ պահքին, որտեղից էլ եկել է նրա անունը:

Ֆրանսերենում գլուխկոտրուկը հնչում է casse-tete (որտեղ casse - կոտրվածք, tete - գլուխ): Այնպես որ Կաստետը նույնպես գլուխկոտրուկ է ուղղակի բառի բուն իմաստով:
53876

Ռուֆուս
09.02.2012, 14:39
Կառնավալ բառը ունի լատինական հիմք carne - ցտեսություն և vale - միս: Սովորաբար Կառնավալը նախորդում է մեծ պահքին, որտեղից էլ եկել է նրա անունը:

Ընդհակառակը՝ carne - միս, vale - ցտեսություն

Firegirl777
09.02.2012, 14:45
Հնարավոր է :)
53877

Vaio
24.04.2012, 17:00
http://ru.wikipedia.org/wiki/Заглавная_страница

Wikipedia-ի ռուսալեզու մասի գլխավոր էջում դրված է Հայոց Ցեղասպանության մասին էջը, որը, ի դեպ, համարվում է` Избранная статья!
Wikipedia-ի մոտ 80000 էջից միայն 528-ն է, որ համարվում է Избранная статья.

P.S. Избранные статьи — статьи, которые отвечают определённым критериям качества. Перед тем, как появиться на этой страничке, такие статьи проходят процедуру избрания на странице Википедия:Кандидаты в избранные статьи, где их обсуждают на предмет точности, нейтральности, полноты и стиля изложения.

Adriano
14.10.2012, 09:55
Մավրիտանիա:ստրկատիրական պետություն 21-րդ դարում
Այս հրաշք երկրում բնակչության 20%-ը կազմում են ստրուկները: Վերջիններս հիմնականում սևամորթներն են, իսկ ստրկատերերը բերբերներն են, որոնք Մավրիտանիայում ունեն իշխող դիրք:
Աղբյուր (http://uch.org.ua/all/animal/2207-mavritaniya-poslednee-rabovladelcheskoe-gosudarstvo-v-mire.html)
Մանուկ ստրուկի գինը 500$ է: Այս թիվը այդ երկրում չնաշխարհիկ պարգևա, հանդիսանում է 8 ամսյա միջին աշխատավարձը: Ավելի հասուն, պատրաստված և ինչ-որ արհեստների տիրապետող ստրուկների գինը հասնում է մինչև 2500$: Ստրուկի երեխան նույնպես պատկանում է ստրկատերին:

Լեո
18.11.2012, 16:52
Ի՞նչ տեղի կունենա, եթե վերցնենք սովորական մի թուղթ, որի հաստությունը 0,01մմ է, և ծալենք… Ծալենք մեկ անգամ, հետո երկու, հետո երեք... և այսպես մինչև 54 անգամ (այսպես կոչված 54 տակ): Ընդամենը 54…

Եվ ի՞նչ տեղի կունենա :8 Երևի կասեք՝ առանձնապես ոչինչ, ի՞նչ մեծ բան է որ… Կունենանք որոշակի հաստությամբ մի թուղթ (ինչպես ծանոթներիցս մեկն ասեց, մաքսիմում մի 4 մետր հաստությամբ) :|

Բայց արի ու տես, որ թղթի այդ հաստությամբ հնարավոր կլիներ հասնել արևին և նույնիսկ անցնել :scare Ավելի քան 180 մլն կմ: :o

Այսպիսի հետաքրքիր բաներ :)

Kuk
18.11.2012, 17:04
Ի՞նչ տեղի կունենա, եթե վերցնենք սովորական մի թուղթ, որի հաստությունը 0,1մմ է, և ծալենք… Ծալենք մեկ անգամ, հետո երկու, հետո երեք... և այսպես մինչև 54 անգամ (այսպես կոչված 54 տակ): Ընդամենը 54…

Եվ ի՞նչ տեղի կունենա :8 Երևի կասեք՝ առանձնապես ոչինչ, ի՞նչ մեծ բան է որ… Կունենանք որոշակի հաստությամբ մի թուղթ (ինչպես ծանոթներիցս մեկն ասեց, մաքսիմում մի 4 մետր հաստությամբ) :|

Բայց արի ու տես, որ թղթի այդ հաստությամբ հնարավոր կլիներ հասնել արևին և նույնիսկ անցնել :scare Ավելի քան 180 մլն կմ: :o

Այսպիսի հետաքրքիր բաներ :)

180 միլիո՞ն, թե՞ միլիարդ 800 միլիոն:'

Լեո
18.11.2012, 17:09
180 միլիո՞ն, թե՞ միլիարդ 800 միլիոն:'

Գրառմանս մեջ վրիպակ կար, պիտի լիներ 0,01մմ հաստությամբ թուղթ: 0,1մմ-ի դեպքում կլիներ 1,8մլրդ կմ:

Չնայած երևի թուղթը 0,01մմ-ից հաստ կլինի, 0,1մմ-ն նորմալ հաստություն ա թղթի համար: Էդ դեպքում 51 տակ ծալելու դեպքում կլինի 225 մլն կմ:

Bruno
18.11.2012, 18:40
Ի՞նչ տեղի կունենա, եթե վերցնենք սովորական մի թուղթ, որի հաստությունը 0,01մմ է, և ծալենք… Ծալենք մեկ անգամ, հետո երկու, հետո երեք... և այսպես մինչև 54 անգամ (այսպես կոչված 54 տակ): Ընդամենը 54…

Եվ ի՞նչ տեղի կունենա :8 Երևի կասեք՝ առանձնապես ոչինչ, ի՞նչ մեծ բան է որ… Կունենանք որոշակի հաստությամբ մի թուղթ (ինչպես ծանոթներիցս մեկն ասեց, մաքսիմում մի 4 մետր հաստությամբ) :|

Բայց արի ու տես, որ թղթի այդ հաստությամբ հնարավոր կլիներ հասնել արևին և նույնիսկ անցնել :scare Ավելի քան 180 մլն կմ: :o

Այսպիսի հետաքրքիր բաներ :)

Իրականում գոյություն չունի այնպիսի թուղթ, որ կարողանաս գոնե 11 անգամ ծալես:

Hayk Avetisyan
22.11.2012, 12:24
Ինչպես հաղորդում է աղբյուրը (http://www.indusladies.com/forums/forward-messages-and-jokes/82180-touching-short-stories.html), սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել Ճապոնիայում: Մի մարդ վերակառուցում էր իր տունը և քադում պատերն նորը կառուցելու համար:Հերթական պատի մեջ նա տեսնում է մի մողես, որի թաթը մեխով ճզմված էր:Տանտերը ուսումնասիրեց և պարզեց, որ մեխը խփված է եղել 10 տարի առաջ:Զարմանալի է: Մողեսը ողջ է մնացել 10 տարի այդ դիրքում անշարժ վիճակում: Զարմացած մարդը սկսեց հետաքրքրվել, թե ինչպես է մողեսին հաջողվել ողջ մնալ այդ խավարի մեջ առանց շարժվելու: Տանտերը հետաձգեց իր գործերը և սկսեց հետևել, թե ինչպես է սնվելու մողեսը: Որոշ ժամանակ անց, պարզ չէ, թե որտեղից, հայտնվեց երկրորդ մողեսը բերանին պահելով սնունդ: Մարդը ապշում է այս տեսնելով: Երկրորդ մողեսը կերակրել է առաջինին տասը տարի շարունակ: Զարմանալի է, որ այդքան փոքր և պրիմիտիվ թվացող արարածը ընդունակ էր բաների, որոնք ոչ միշտ են հաջողվում արարչագործության պսակին՝ մարդուն:

Smokie
22.11.2012, 13:34
Ինչպես հաղորդում է աղբյուրը (http://www.indusladies.com/forums/forward-messages-and-jokes/82180-touching-short-stories.html), սա իրական պատմություն է, որը տեղի է ունեցել Ճապոնիայում: Մի մարդ վերակառուցում էր իր տունը և քադում պատերն նորը կառուցելու համար:Հերթական պատի մեջ նա տեսնում է մի մողես, որի թաթը մեխով ճզմված էր:Տանտերը ուսումնասիրեց և պարզեց, որ մեխը խփված է եղել 10 տարի առաջ:Զարմանալի է: Մողեսը ողջ է մնացել 10 տարի այդ դիրքում անշարժ վիճակում: Զարմացած մարդը սկսեց հետաքրքրվել, թե ինչպես է մողեսին հաջողվել ողջ մնալ այդ խավարի մեջ առանց շարժվելու: Տանտերը հետաձգեց իր գործերը և սկսեց հետևել, թե ինչպես է սնվելու մողեսը: Որոշ ժամանակ անց, պարզ չէ, թե որտեղից, հայտնվեց երկրորդ մողեսը բերանին պահելով սնունդ: Մարդը ապշում է այս տեսնելով: Երկրորդ մողեսը կերակրել է առաջինին տասը տարի շարունակ: Զարմանալի է, որ այդքան փոքր և պրիմիտիվ թվացող արարածը ընդունակ էր բաների, որոնք ոչ միշտ են հաջողվում արարչագործության պսակին՝ մարդուն:

Հետաքրքիր ու հուզիչ պատմություն էր:) իսկ մողեսները շատ դիմացկուն սողուններ են: Մի պատմություն էլ ես եմ լսել:)
Շա՜տ տարիներ առաջ պատմիչը աշխատավայրում մի մողես է տեսել, փորձի համար մի ձող է մոտեցրել, մողեսը հա՛փ, բռնել է: Պատմիչը այնպես է արել, որ ձողը օդում մնա ու գնացել: Մի քսան րոպեից վերադարձել է, մողեսը դեռ հափ արած կախված էր ձողից:D

dvgray
01.12.2012, 17:30
«Ակումբ» -ի 4 ոչխարի գլուխը կերան


Նոյեմբերի 24-ին, ժամը 07.00-ին Լոռու մարզի Արջուտ գյուղի «Ակումբ» կոչվող կոլեկտիվի անասնագոմի մոտ գայլերը հոշոտել են կոլեկտիվին պատկանող 4 գլուխ ոչխար:

http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/75021

Windows 7
04.01.2013, 16:31
:o Երեխեք ձմեռ պապին ողջ ա,ուղիղ եթերով Ֆինլանդիայից,Վեբ կամմեռայով բռնացրի,վայ մէ,ես ինչ ծեր ա.

http://www.geocam.ru/view/cam475x1673_santa_claus_live_webcam.html

Վահե-91
09.01.2013, 12:42
Ռոբոտներից ստեղծված ռոք խումբ http://4put.ru/pictures/max/23/71738.gif


http://www.youtube.com/watch?v=3RBSkq-_St8

Վոլտերա
09.01.2013, 12:43
Ռոբոտներից ստեղծված ռոք խումբ http://4put.ru/pictures/max/23/71738.gif


http://www.youtube.com/watch?v=3RBSkq-_St8

Վերջն էր;)

Windows 7
09.01.2013, 12:49
Վերջն էր;)

:oվախենալուա ,չեն կծում՞:oՏերմինատոր 4րդ

Հ.Գ.

:)մտքովս անցավ ՝ սրանցից զորք կարելիա սարքել,չեն ժանգոտում:D ;ֆանտաստիկա

Windows 7
11.01.2013, 22:12
Շվեյցարիայում գտնվող Կվարտենե լճի վրա Google Street View ընկերության տեսախցիկները նկարահանել են պատկեր, որը կարելի է նմանեցնել Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Փորձագետներն հաստատել են, որ այդ լուսանկարը մոնտաժված չեն, միևնույն ժամանակ չեն կարողացել բացատրել, թե ինչպես է տեսախցիկը ֆիքսել այն և , ի վերջո, ինչ է ֆիքսել:
http://asekose.am/?p=60196http%3A%2F%2Fasekose.am%2F%3Fp%3D60196


http://www.youtube.com/watch?v=OXKK0yWvVNw&feature=player_embedded


Հետաքրքիր է, թե սա իրականում ինչ է :think…

մատրիցաի մեջ զբոյ պրոգրամա է եղել,այնպես որ եթե ձեր սեղանի վրա կատուն՝ վագր երեվա,բժիշկի մոտ ստուգվելու կարիք չկա,Մատրիցա է…:D

:B իմ կյանքի փորձից եմ ասում,ենքան բան եմ տեսել,բանի տեղ չեմ դնում;)

Alphaone
12.01.2013, 01:15
Ռոբոտներից ստեղծված ռոք խումբ http://4put.ru/pictures/max/23/71738.gif


http://www.youtube.com/watch?v=3RBSkq-_St8

Վոկալիստ չունեն :noti

Valentina
19.02.2013, 15:17
Սան Դիեգոյի առափնյա ջրերում դելֆինների վտառ է «կուտակվել»՝
առաջացնելով 7 մղոն ձգվածությամբ «շերտ»: Խոսքը, ականատեսների գնահատականով, 100 000 դելֆինների կուտակման մասին է: (http://tert.am/am/news/2013/02/18/mega-pod/)


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Yq7NRRDz_JM

Hayk Avetisyan
28.02.2013, 17:25
Դար ակումբի ախպորն եմ գտել http://forum.armedu.am/ Ինչել նման են իրար :D

Chuk
28.02.2013, 17:31
Դար ակումբի ախպորն եմ գտել http://forum.armedu.am/ Ինչել նման են իրար :D

Եվ ինչո՞վ ա «Դար» ակումբի ախպերը:

Varzor
01.03.2013, 01:44
Եվ ինչո՞վ ա «Դար» ակումբի ախպերը:
1. Արտաքին տեսքով
2. ճակատագրով` երկուսն էլ մահամերձ են :D :(

Chuk
01.03.2013, 01:48
1. Արտաքին տեսքով
2. ճակատագրով` երկուսն էլ մահամերձ են :D :(

1. Արտաքին տեսքը նման է հազարավոր ուրիշ ֆորումների, որոնք գործում են vBulletin համակարգի հիման վրա:
2. Ոչ մեկն էլ մահամերձ չի:


հ.գ. Չիմացողների համար ասեմ, ֆորումներն իրար եղբայր չեն, քանի որ ունեն տարբեր ուղղվածություններ: Մեկը ընդհանուր է, մյուսը կրթական ուղղվածության: Երկուսն էլ էսօր իրենց ֆունկցիան բավական լավ կատարում են, ի տարբերություն գրեթե բոլոր մյուս հայկական ֆորումների: Մի ընդհանրություն, ամեն դեպքում, ունեն: Երկուսի ադմինն էլ ես եմ, երկուսն էլ ես եմ բացել:

Շինարար
01.03.2013, 02:30
Հիշեցի, որ ես ԴՆ ֆորումն էի հայտնաբերել: Դե ես գրականագետ տղա:D շատ գիտեմ՝ շաբլոններ կան, էս ամեն ինչը ոնց ա ստեղծվում, վռազ Չուկին հասցրի, որ իրա ֆորումից թխել են :))

Varzor
01.03.2013, 02:55
...Երկուսի ադմինն էլ ես եմ, երկուսն էլ ես եմ բացել:

... Ու դու էլ փակելու ես? :D

Hda
01.03.2013, 22:41
1. Արտաքին տեսքը նման է հազարավոր ուրիշ ֆորումների, որոնք գործում են vBulletin համակարգի հիման վրա:
2. Ոչ մեկն էլ մահամերձ չի:


հ.գ. Չիմացողների համար ասեմ, ֆորումներն իրար եղբայր չեն, քանի որ ունեն տարբեր ուղղվածություններ: Մեկը ընդհանուր է, մյուսը կրթական ուղղվածության: Երկուսն էլ էսօր իրենց ֆունկցիան բավական լավ կատարում են, ի տարբերություն գրեթե բոլոր մյուս հայկական ֆորումների: Մի ընդհանրություն, ամեն դեպքում, ունեն: Երկուսի ադմինն էլ ես եմ, երկուսն էլ ես եմ բացել:

Որ էրկուսի հերն էլ դու ես, չե՞ղավ եղբայրներ:

Ուլուանա
08.05.2013, 06:35
Նոր Live Journal–ում կարդացի :)).

Love is....զվարճալի կոմիքսներ` աղջկա և տղայի փոխհարաբերությունները բնութագրող կարճ գրառումներով

http://i.imgur.com/InjRZGT.jpg

Երբ Նոր Զելանդացի նկարչուհի Քիմ Գրուվը 1960 թվականին առաջին անգամ անձեռոցիկի վրա արեց մի փոքրիկ սիրային գրառում և նվիրեց իր ապագա ամուսնուն` իտալացի Ռոբերտո Կազալին, նա չէր էլ կարող պատկերացնել, որ որոշ ժամանակ անց այդ կոմիքսները դառնալու են այդչափ հանրահայտ:
Օր օրի գրառումներով անձեռոցիկների թիվը ավելանում էր, և շուտով դրանք սկսեցին տպագրվել «Los Angeles Times» թերթի վերջին էջին: Այս նկարները այնքան լայն տարածում գտան, որ սկսեցին տպագրվել 50 երկրներում և թարգմանվել 25 լեզուներով:
«Love is..» նկարները հայտնվում էին նաև օրացույցների, շապիկների, բաժակների, ցուցանակների վրա: Քիմը երբեք իրեն չի համարել իսկական նկարիչուհի, նա երեք տարի նկարել է «Love is...» պատկերները ուղղակի զվարճանքի համար:
1975 թվականին նա ծանոթացավ բրիտանացի նկարիչ Բիլլոն Էսպրիի հետ և խնդրեց նրան ստեղծել կոմիքսների ամբողջական, բազմագույն տարբերակը բրիտանական «Mail on Sunday» պարբերականի համար:

Քիմը մահացավ 1997 թվականին: Նրա գործը շարունակեց Բիլլոն էսպրին` նկարելով նորանոր կոմիքսներ (37 տարվա շարունակ): Սակայն նկարիչը չէր էլ կարող ենթադրել, որ իր նկարները օգտագործվում են թուրքական մաստակ արտադրող ընկերության կողմից:
Այդ մասին Էսպրին իմացավ միայն 2008 թվականին, երբ նրան զանգահարեց «Մեծ քաղաք» պարբերականի թղթակիցը, որպեսզի հարցազրույց վերցներ ամենառոմանտիկ թուրքական մաստակների թղթերի հեղինակին:

Աղբյուրը (http://ooops1.livejournal.com/41493.html?view=297749#t297749)

Փաստորեն, մեր մանկության պուպուշ Love is...–ներն իրականում ապօրինի կերպով էին նկարազարդված... :8

Անվերնագիր
13.05.2013, 23:58
Այս մարդը, մեր կողմից այնքան շատ սիրված շոկոլադի՝ Kinder-ի դեմքն է եղել ուղիղ 32 տարի

http://cs4408.vk.me/u50420547/-5/x_16486335.jpg

Inna
11.06.2013, 14:21
Գերմանիայում ստեղնաշարի առաջ քնով ընկած բանկի աշխատակիցը 222222222,22 եվրոյի փոխանցում է կատարել:

Գերմանական Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի բանկերից մեկի (անվանումը չի նշվում) աշխատակիցը թյուրիմացության մեջ է ընկել աշխատավայրում քնելու պատճառով, գրում է Лента-ն։

Տղամարդն անհրաժեշտ 64,2 եվրոյի փոխարեն ինչ-որ հաշվի վրա է փոխանցել 222 մլն եվրոյից ավելի գումար։ Ձեռքերը համակարգչի ստեղնաշարին դրած՝ աշխատողը քնով է ընկել, և այդ ամբողջ ընթացքում մատը սեղմած պահել 2 թվի վրա։ Արդյունքում հաշվի վրա է փոխանցվել 222222222,22 եվրո։ Սակայն թյուրիմացությունը շուտով հայտնաբերվել ու շտկվել է։

Միջադեպի հետևանքով աշխատանքից հեռացվել է 48-ամյա մի կին, ում պարտականությունների մեջ էր մտնում տվյալ տղամարդու աշխատանքին հետևելը։ Իսկ թե ինչպիսին է եղել քնած աշխատակցի հետագա ճակատագիրը, հայտնի չէ։




Աղբյուր՝ http://www.tert.am/am/

Vaio
16.06.2013, 20:46
2013 Armenia 1 Troy Oz .999 Fine Silver Noahs Ark 500 Drams Coin SKU28012 (http://www.ebay.com/itm/2013-Armenia-1-Troy-Oz-999-Fine-Silver-Noahs-Ark-500-Drams-Coin-SKU28012/140996798678?pt=US_Bullion_Coins&hash=item20d41068d6)

55748 55749

1. Փաստորեն հայկական մետաղադրամա վաճառվում ebay-ում: (Ի դեպ, արծաթիցա)
3. This seller doesn't ship to Armenia. (Փաստորեն, Հայաստանից չեք կարող գնել այս ապրանքը)

V!k
02.11.2013, 18:29
ես էլ հոսանքի անջատման լավ կողմերը :D

Հոսանքազրկված մետրոյում ռոմանտիկ ծանոթություններ են եղել


Նոյեմբերի 2-ին, առավոտյան ժամը 10-ին սովորականի պես Մարինե Քոչարյանը մետրոյով աշխատանքի էր գնում, երբ «Սասունցի Դավիթ» եւ «Գործարանային» կայանարանների արանքում, «Գրանդ Քենդի» գործարանի դիմաց գնացքը կանգ առավ։ Հինգ րոպե անց պարզ դարձավ, որ էլեկտրաէներգիայի համապետական անջատման պատճառով անորոշ ժամանակով մնալու են գնացքի մեջ։«Պատուհանները բացեցինք, որ մի քիչ օդ լինի. ահավոր շոգ էր։ Մի ժամից ասացին, որ մարդիկ կգան մեզ օգնելու ու կայարան տանելու»,- NEWS.am-ին (http://news.am/arm/news/178998.html) պատմեց Մարինե Քոչարյանը։

Մեկուկես ժամից փրկարարների ուղեկցությամբ ուղեւորները դուրս են բերվել գնացքից։

«Շատ զգույշ էինք քայլում ռելսերի արանքով, որովհետեւ ամեն վայրկյան կարող էին լույսերը տալ, իսկ այնտեղ հոսանք կար, վտանգավոր էր»,- պատմեց Մարինեն։

Մարինեի խոսքով՝ իրենց վագոնում խուճապ չի եղել, քանի որ գնացքը դրսում էր. «Բայց գիտեմ, որ թունելի մեջ եղած մարդիկ ահավոր վախեցել են, պանիկա է եղել»։

Գնացքում փրկարարներին սպասողները, հատկապես երիտասարդները, չեն ձանձրացել. ծանոթացել են, մտերմացել։

«Երիտասարդների մի խումբ կար, այնքան էին մտերմացել, որ վերջում իրար տուն էին ուղեկցում»։

Սպասման մեկուկես ժամվա ընթացքում նույնիսկ ռոմանտիկ ծանոթություններ են եղել։

«Ասպետ ոստիկաններ, որոնք առիթից օգտվեցին ու կաբլուկավոր աղջիկներին օգնելու ընթացքում մի լավ մտերմացան նրանց հետ»,- Մարինեն գրել է Ֆեյսբուքի իր էջում։


Մարինեի արած լուսանկարը, որում մարզից եկած աղջկա հետ երկաթգծով քայլում է «հոգատար» ոստիկանը՝ աղջկա ծանր պայուսակը ձեռքին, կարելի է համարել օրվա լուսանկարը։
http://www.haynews.am/hy/1383400444

E-la Via
06.11.2013, 13:31
Դեմք ա պապին :): (www.adme.ru/hudozhniki-i-art-proekty/dedushka-na-milliard-581105/)

Մարդը մի միլիարդ եվրո արժողությամբ 1500 համաշխարհային արվեստի գործեր ա ունեցել ձեռքի տակ, ապրել ա 650 եվրո արժողությամբ բնակարանում ու բռնվել ու Շվեցարիայից Մյունհեն գնացող գնացքով կանխիկ 9000 եվրո անցկացնելու համար:

Նաիրուհի
12.11.2013, 02:29
Էսօր ինձ համար բացահայտել են, որ սա Իրանի հեղափոխական երգերից մեկն է։ Վերնագիրը ոնց որ թե մոտավորապես նշանակում է «Ձմեռն ավարտված է» կամ ձմռան հետ կապված այլ բան :) ։


https://www.youtube.com/watch?v=RCkSCP22t-Q

Անգամ ճապոնացու կատարմամբ կա :)


http://www.youtube.com/watch?v=mRpuX8-se0w

Վիքիի հաղորդմամբ՝ սա հետևյալ կազմակերպության երգն է
The Organization of Iranian People's Fedai Guerrillas (Persian (http://en.wikipedia.org/wiki/Persian_language): سازمان چريکهای فدايي خلق ايران‎) emerged as radical Marxist-Leninist (http://en.wikipedia.org/wiki/Marxism-Leninism) movement in Iran (http://en.wikipedia.org/wiki/Iran) in 1971, formed to overthrow the Pahlavi (http://en.wikipedia.org/wiki/Pahlavi_dynasty)regime. The group fought against the governments of Mohammad Reza Shah (http://en.wikipedia.org/wiki/Mohammad_Reza_Shah) and after the 1979 revolution (http://en.wikipedia.org/wiki/Iranian_revolution), the government of the Islamic Republic of Iran (http://en.wikipedia.org/wiki/Islamic_Republic_of_Iran).


և գրվել է Saeed Soltanpour-ի կողմից (քանի որ լեզվից գաղափար չունեմ՝ չեմ ուզում սխալ տառադարձում անել):

Սիրուն է հնչում, անգամ պարսկերենով։

keyboard
22.11.2013, 14:14
http://www.vesti.ru/only_video.html?vid=555812

Հլը էս անասուններին նայեք

Tig
25.11.2013, 17:59
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=0PGWKmvdhq4

Անվերնագիր
25.12.2013, 14:56
Թե ինչպես էին պատկերացնում 1910թ-ին 2000-ականները

https://fbcdn-sphotos-b-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/1525322_445094322259406_369348804_n.jpg
https://fbcdn-sphotos-e-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/1508085_445094372259401_1615973443_n.jpg
https://fbcdn-sphotos-c-a.akamaihd.net/hphotos-ak-ash3/1531635_445094412259397_251817620_n.jpg
https://fbcdn-sphotos-a-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/1459066_445094445592727_243785122_n.jpg
https://fbcdn-sphotos-g-a.akamaihd.net/hphotos-ak-prn1/1521966_445094475592724_993703343_n.jpg

Նաիրուհի
20.05.2014, 03:20
Չինաստանում հայտնաբերվել է 17 տարի գետնի տակ կենդանի մնացած հանքափորը

Չինացի մի խումբ հանքափորներ հին ածխահանքի հատվածներից մեկում հայտնաբերել են մի հանքափորի, ով մնացել էր այնտեղ 17 տարի։ 59-ամյա Չունգ Վայը մնացել էր գետնի տակ իր 78 գործընկերների դիակների հետ 1997 թ. տեղի ունեցած 7,8 բալ մագնիտուդով երկրաշարժից հետո։

Բարեբախտաբար, անվնաս մնացած օդափոխության խողովակներից մեկը հանքափորին բավարար քանակությամբ շնչելու օդ էր մատակարարել։ Նա գոյատևել է հենց նման դեպքերի համար պահված բրնձի ու ջրի պաշարով, ինչպես նաև ուտելով հանքահորի անհամար առնետներին և որոշակի տեսակի մամուռ, որը վիտամինների միակ աղբյուրն է եղել։ Նա կարողացել է անգամ պատշաճ կերպով հուղարկավորել իր մահացած ընկերներին՝ դրա վրա ծախսելով մոտ մեկ տարի։

Ու էս ամենը հեչ, բայց Գինեսի գիրքը մեջ, որովհետև սա համաշխարհային ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը պատկանում էր մի բրիտանացու, ով 142 օրով կամովին թաղվել է իր սիրելի փաբի հետնաբակում ռեկորդ սահմանելու համար :fool

աղբյուր (http://worldnewsdailyreport.com/china-miner-found-alive-after-17-years-underground/)

Ռուֆուս
20.05.2014, 03:23
Ժող, էս լուրը հերքվել է, սուտ է, մի հավատացեք։