PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտերնե՞տ, թե՞ գրականություն

ArmineIvanyan
22.07.2008, 15:04
Հարբելի ակումբցիներ
Այս բաժնում ուզում եմ զրուցենք արդիական դարձաց խնդիրներից մեկի մասին: Մեր օրերում երիտասարդության մեծ մասը գերադասում է ինտերնետը գրքերից: Որ տարբերակն եք նախընտրոմ ԴՈՒՔ, յուրաքանչյուրդ ներկայացրեք առնվազն 1առավելություն և 1թերություն Ձեր ընտրած տարբերակից: :read:

Ձայնալար
22.07.2008, 19:57
Հը՞, ինչ տարբերություն այ մարդ, ինֆորմացիան ինտերնետից ես կարդում, թե՞ գրքից:

_DEATH_
22.07.2008, 20:05
Հը՞, ինչ տարբերություն այ մարդ, ինֆորմացիան ինտերնետից ես կարդում, թե՞ գրքից:

գիրքը կրծել էլա լնում: Իսկ եթե լուրջ գիրքը լրիվ ուրիշա, կոմպը երբեք չի փոխարինի: Միշտ էլ ավելի հաճելիա գիրքը կարդալ, քան թե էլեկտրոնային տարբերակը:

Ձայնալար
22.07.2008, 20:11
Հա, բայց էլեկտրոնային տարբերակն էլ իր հարմարություններն ունի՝ տեղ չի զբաղեցնում, կարաս search անես մեջը, կարաս քեզ պետք եկած էջերը տպես ֆռֆռաս…

REAL_ist
22.07.2008, 21:22
զուտ ինչ որ բան սովորելու համար հաստատ գրքին չի փոխարինի էլեկտրոնային տարբերակը, բայց արագ ինչ որ պետքական բան իմանալու կամ վերհիշելու համար իդեալականա
չնայած որ ինտերնետից պրինտես անում գիրքա դառնում էլի:think

Tanamasi
22.07.2008, 23:39
Իմ կարծիքով գիրքն ու ինտերնետը՝ համենայն դեպս իմ համար, լռիվ տարբեր ոլորտների են պատկանում։ Ինտերնետը որոշակի ինֆորմացիա հայթայթելու, շփվելու համար է, իսկ գիրքը հաճույք ստանալու, ընդհանուր զարգացում ստանալու։ Ինֆորմացիան, որ ինտերնետից ես գտնում, գրքից չես գտնի, կամ էլ մեծ դժվարությամբ այդ գիրքը կճարես։
Մի խոսքով սրանք իմ համար տարբեր բաներ են։

nune'
23.07.2008, 00:22
Նայած, թե ինչի համար ես մտնում ինտերնետ..ես, օրինակ, պարզապես ինֆո քաշելու կամ պարապությունից..ինչ վերաբերումա ինտերնետով գիրք կարդալուն..դա բացառվումա..ոչ մի ինտերնետ չի կարող տալ էն կենդանի ու անբացատրելի ներկայության վիճակը, որն ունենում ես գիրքը ձեռքումդ պահելիս ու այն կարդալիս…:hands

Ambrosine
23.07.2008, 00:31
PS. es nkateci vor estex bolor@ hayeren en grum, es nor user em u qani inc ban chen arel, aseq, xndrem, da partadir e?

այո, պարտադիր է:)
ըհը, ուշացա...

Ուլուանա
23.07.2008, 06:03
Ինձ համար էլ են գիրքն ու ինտերնետն իրար լրացնող, ոչ թե հակադրվող բաներ։ Ինչպես արդեն նշվեց, ամեն մեկն իր առավելություններն ու թերություններն ունի, դրանք էլ չկրկնեմ, միայն ասեմ, որ գեղարվեստական գրականությունը հաստատ գերադասում եմ թղթե գրքով կարդալ, քանի որ ինտերնետով կարդալիս մի տեսակ relax լինել չեմ կարողանում։ Նաև ուսումնական բնույթի նյութերը չեմ սիրում ինտերնետով կարդալ, նկատի ունեմ՝ եթե երկար է. չգիտեմ՝ ում մոտ ոնց է, բայց ինձ համար թղթե գրքով կարդացածը մի տեսակ ավելի շուտ ու ավելի հեշտ է «տեղ հասնում»։ :oy Գուցե ինչ–որ հոգեբանական պահ կա էդտեղ, չգիտեմ, բայց փաստն այն է, որ այդպես է։ :think

Tanamasi
23.07.2008, 12:15

Ճիշտ ես, իմ մոտ էլ նույնն է։
Ես միշտ ասել եմ, եթե լավ գիրքը ազդում է իմ վրա, ապա ես էլ պետք է ազդեմ նրա վրա՝ ֆիզիկապես :P ։
Հետո էլ էկռանից կարդալուց աչքերս են ցավում։

Աթեիստ
23.07.2008, 15:00
Վերջին տարիներին գրքերը կարդացել եմ միայն Էլեկտրոնային տարբերակով:
Ակունինի ստեղծագործություններն ընթերցել եմ նախկին հեռախոսիս փոքրիկ էկրանի վրա: Ստացա տպագիր գրքի ընթերցանությունից ոչ պակաս բավականություն:

Katka
23.07.2008, 15:56
և ինտերնետ, և գիրք, և գրականություն:
Իսկ նրանք ովքեր ուղղակի գիրք կարդալ չեն ուզում և չեն սիրում ու շատ հեռու են գիր -գրականությունից, թող ինտերնետը պատճառ չբերեն, թե իբր ինտերնետը ամենա, ամենան է.... Ամենալավ ինֆորմացիայի աղբյուրն է, ծիծաղելի է ուղղակի:D

Apsara
23.07.2008, 18:57
Ինտերնե՞տ, թե՞ գրականություն:think դե գիտեք ինչ՝ գրականություն ինտերնետի միջոցով:ok
Ինձ համար գիրքը անփոխարինելի հճույք է և մի կարևոր երևույթ ի կյանքում, իսկ ինտերնետ որ չլինի շատ չեմ տառապի, արդեն մի ամիսա ապրում եմ, բայց ինտերնետի օգնությամբ շատ նոր գրքեր ու ստեղծագործությոններ եմ գտել, որ ասենք մեր գրադարաններում չկան, մենակ կոմպով կարդալ չեմ սիրում, աչքերս ցավում են, պրինտ եմ անում նոր կարդում

Bulbul
23.07.2008, 22:02
Չգիտեմ ով ոնց, բայց ես ինտերնետ եմ նախընտրում արդեն վաղուց, ցանկացած նորություն ինտերնետից ավելի շուտ ես իմանոեւմ, քան ասենք թերթերից ու էլ հեռուստատեսության անունը չտամ:[

unknown
23.07.2008, 22:06
Իհարկե ինետ:)

Սամվել
23.07.2008, 22:19
վերջին ժամանակներս մենակ Անգլերեն մանսագիտական գրականություն եմ կարդում ու դրա համար հաստատ համակարգչից հարմար բան չկա.. /մի հատ բառ չես իմանում լինգվոն 5 վարյկյանում ասումա/ զատո էս վերջերս մի հատ գիրք էր պետք չգտա էլէկտրոնային ոչ մի կերպ չեմ կարում նորմալ կարդամ... :(

Հետո մետս մի հատ հետաքրքիր երևույթ կա...

ասենք որ գիրք եմ կարդում ոչ կոմպի մոտ.. մի 5 րոպեից նստած դիրքից անցնում եմ պառկածի մի 15 րոպեից էլ քնում եմ :D ու իմ գիրք կարդալը հարամա լինում... :oy

Բայց դե կոմպի դեմը հո չես քնի կամ պառկի... Դրա համար էլ հարմարա էլի կոմպը ;)

Կարևորը լավ մոնիտոր ունենաս :8

Hayk Avetisyan
26.07.2008, 20:44
Ինտերնետը ավելի շատ տեղեկատվական գիտելիքներ ա պարունակում իր մեջ, իսկ գիրքը նպաստում է մտքի ընդհանուր զարգացվածությանը, օգնում է արտահայտել մտքը ազատ և կազմակերպված: Նկատած կլինեք տերտերները ինչ լավ են խոսում, առանց ըըըը~ ուււ~ երի, ու շատ հասկանալի: Չնայած ինտերնետիցել հնարավոր է գիրք գտնել, բայց պատկերացրեք 100 էջ գիրք կարդաք մոնիտոռի էկրանի վրա, իսկ նույնը գրքով ավելի հեշտ է ու հաճելի: Իհարկե ինետի հնարավորություններն ել այնքան մեծ են որ երբեմն նախընտրելի է դառնում դա:

Ուլուանա
26.07.2008, 20:50
Ինտերնետը ավելի շատ տեղեկատվական գիտելիքներ ա պարունակում իր մեջ, իսկ գիրքը նպաստում է մտքի ընդհանուր զարգացվածությանը, օգնում է արտահայտել մտքը ազատ և կազմակերպված:
:D Ինտերնետի և գրքի մասին արածդ ձևակերպումներում նույնպես ակնհայտ է մտքի արտահայտման տարբերությունը։ Գրքի մասին խոսելիս ակամա գրում ես «է»–ով, իսկ ինտերնետի մասին խոսելիս՝ «ա»–ով։ :))
Բայց լուրջ, տեսնես պատահականությու՞ն էր, թե՞ իրոք գրքի մասին խոսելիս մարդ, անկախ իրենից, ավելի պատասխանատվությամբ է արտահայտվում, իսկ ինտերնետի մասին խոսելիս՝ ավելի relaxed։ :)

Hayk Avetisyan
26.07.2008, 20:58

ՈՒզում ես անկեղծանամ? դիտավորյալ եմ տենց արել: Բայց ապրես որ նկատեցիր, հենց դա էլ ուզում էի:

Մանոն
26.07.2008, 21:05
Ոնց որ ասեք՝ գիրքն եք նախընտրում, թե՞ գրադարանը: Ինտերնետն էլ նույն գրադարանն է, բայց ահավոր մեծ չափերի, այնքա՜ն մեծ, որ ուզածդ գիրքն էլ, ինֆորմացիան էլ կգտնես: Մի տարբերությամբ, որ գրադարանավարուհիներ այստեղ չկան :D

Ուլուանա
26.07.2008, 21:21
Ոնց որ ասեք՝ գիրքն եք նախընտրում, թե՞ գրադարանը: Ինտերնետն էլ նույն գրադարանն է, բայց ահավոր մեծ չափերի, այնքա՜ն մեծ, որ ուզածդ գիրքն էլ, ինֆորմացիան էլ կգտնես: Մի տարբերությամբ, որ գրադարանավարուհիներ այստեղ չկան :D
:)) Եվ փառք Աստծո, որ չկան, քանի որ վերջիններս հաճախ կամ բավական թթված, կամ սարսափելիորեն հանգած դեմքեր են լինում։ :{

_DEATH_
26.07.2008, 21:25
Չնայած ինտերնետիցել հնարավոր է գիրք գտնել, բայց պատկերացրեք 100 էջ գիրք կարդաք մոնիտոռի էկրանի վրա, իսկ նույնը գրքով ավելի հեշտ է ու հաճելի: Իհարկե ինետի հնարավորություններն ել այնքան մեծ են որ երբեմն նախընտրելի է դառնում դա:

Դե հիմա ես իմ տեսակետը կոնկրետացնեմ: Գիրքը շատ ավելի հաճելի է թղթի վրայից կարդալ: Նույնիսկ մարդկանց եմ ճանաչում, որ ոչ մի դեպքում կոմպով գիրք չեն կարդա: Բայց որոշ դեպքերում զարմանում եմ ինչի համար գրքի էլեկտրոնային տարբերակը չեն կարդում, օրինակ ծրագրավորմանը վերաբերող գրքերը: Ես տենց դեպքերում կոմպով եմ կարդում, որովհետև սենց թե նենց մի երկու նախադասություն կարդալուց հետո պետքա փորձես, որ հասկանաս ինչա գրված ու որ տպավորվի: Բացի էտ ծրագրերի օրինակները նորից հավաքելը իմաստ չունի, էլեկտրոնային տարբերակի դեպքում կարաս copy-past անես, մեկա ուրիշի գրած ծրագիրը արտագրելուց գիտելիքներդ չեն ավելանում:

Ավելացվել է 1 րոպե անց

Ոնց որ ասեք՝ գիրքն եք նախընտրում, թե՞ գրադարանը: Ինտերնետն էլ նույն գրադարանն է, բայց ահավոր մեծ չափերի, այնքա՜ն մեծ, որ ուզածդ գիրքն էլ, ինֆորմացիան էլ կգտնես: Մի տարբերությամբ, որ գրադարանավարուհիներ այստեղ չկան :D

Ո՞նց չկան, լավ էլ կան: Օրինակ rapidshare-ը լրբի մեկնա, դաժե մեկ-մեկ խնդրում էլ եմ գիրքը չի տալիս:

Diana99
05.04.2013, 19:33
Երկուսն էլ իրենց առավելությունները ունեն եվ վատ կողմերը(չնայած գիրքը վատ կողմ չունի ընդհանրապես):Ամեն մեկն էլ ունի իր ուրույն դերը մարդու կյանքում:Օրինակ երբ ինձ պետք է լինում որևէ տեղեկություն ,որը գրքում չկա օգտվում եմ ինտերնետից : Բայց եթե գիրք եմ կարդում ավելի նպատակահարմար եմ գտնում գրքով քան թե օնլայն:Քանի որ գրքով ավելի հասկանալի է ,աչքերս էլ չեն հոգնում և ցավում: Բայց ինչքան էլ ինտերնետը շատ ժամանակ ավելի մատչելի լինի,միևնույնն է գրքին չի փոխարինի:)

Վոլտերա
05.04.2013, 21:37
Երբեք չեմ կարողացել ինտերնետով ինչ-որ գեղարվեստական գիրք կարդալ: Ոչ մի կերպ չի ստացվում: Ես կարդալուց պիտի ձեռքիս մեջ զգամ էդ գիրքը, թուղթը, չգիտեմ: Ինտերնետով շատ շատ փոքր պատմվածքներ կարդամ: Բայց տեղեկատվական առումով ինտերնետն ավելի արագ ա ու հեշտ, քան գիրքը:

Լեդի Վարդ
05.04.2013, 21:46
Ես ավելի շատ գերադասում եմ գիրքը քան ինտերնետը

Վոլտերա
05.04.2013, 21:49
Ես ավելի շատ գերադասում եմ գիրքը քան ինտերնետը
Ապրես :))