PDA

Դիտել ողջ տարբերակը : Կուրություն...

Նորմարդ
22.07.2008, 13:31
Երբևէ պատկերացրել ե՞ք ձեզ կույր…
Արթնանում եք մի առավոտ ու ոչինչ չեք տեսնում շրջապատում անթափանց խավար է, ձեզ թվում է թե դա երազ է և դուք քնած եք, սակայն դա դառը իրականություն է դուք այլևս չեք տեսնի չեք զգա գարնան կանաչը, ամռան արևի ճառագայթները չեն ցավեցնի ձեր աչքերը, և դուք էլ երբեք չեք տեսնի …
Մի պահ պատկերացրել ե՞ք …

Second Chance
22.07.2008, 13:35
Դա սարսափելի կլինի, զրկվել ամենահիանալի զգայարանից:(

Lapterik
22.07.2008, 13:37
Գարունը նենց պարտադիր պայման էր հա :think

Չեմ պատկերացրել, երբ հանգիստ եմ, շուրջս ամեն ինչ կարգին ա եղեթ, բայց լիքը պահեր են եղել, որ երազել եմ չտեսնեմ ու չլսեմ :( Ես կասեի նույնիսկ մեռնել:

Նորմարդ
22.07.2008, 13:43
Դա սարսափելի կլինի, զրկվել ամենահիանալի զգայարանից:(
Սարսափելին սարսափելի ա համաձայն եմ, մեկ մեկ ինձ էս կարգի մտքեր են այցելում :)
Չգիտեմ ինչի :)
Միշտ հետաքրքրել ա ինչ են զգում կույր մարդիք, ասում են նրանց մոտ էլ ուրիշ զգայարաններն են զարգացած, բայց ինչքան էլ զարգացած լինեն մեկ է լիովին չեն փոխարինելու աչքերին …

Second Chance
22.07.2008, 13:53

Ընդհարապես ոչ մի զգայարան մյուսին փոխարինել չի կարող այն կարող է օգնել պարզապես պակասը լրացնելու և կողմնորոշվելու իր մեթոդն առաջարկելով այսպես ասած...
Հ.Գ. Իսկ դու մի տարվի այդ մտքերով;) ոչ թե տառապի, թե ինչ վատ կլիներ եթե չտեսնեիր ,այլ ուրախացիր, ու գոհացիր Աստծուց որ տեսնում ես այն հրաշալիքները որ մեզ շրջապատում է;)

Նորմարդ
22.07.2008, 14:02

Չէ չեմ տարվում ուղղակի տենց անկապ մտքեր բոլորիս մոտ էլ երևի լինում են :oy

ars83
22.07.2008, 14:09
Երբևէ պատկերացրել ե՞ք ձեզ կույր…
Արթնանում եք մի առավոտ ու ոչինչ չեք տեսնում շրջապատում անթափանց խավար է, ձեզ թվում է թե դա երազ է և դուք քնած եք, սակայն դա դառը իրականություն է դուք այլևս չեք տեսնի չեք զգա գարնան կանաչը, ամռան արևի ճառագայթները չեն ցավեցնի ձեր աչքերը, և դուք էլ երբեք չեք տեսնի …
Մի պահ պատկերացրել ե՞ք …

Այո, պատկերացրել եմ, բազմիցս։ Ինձ համար դա երևի այնքան էլ անբնական չէր լինի, որովհետև տեղից «լավ» կարճատես եմ։ Բայց սարսափելի բան, դրանում, իմ կարծիքով, չկա։

Ինձ թվում է, ճիշտ է, որ ուրիշ զգայարանները սկսում են լավ աշխատել։ Ես, օրինակ, լավ տարբերում եմ ձայները, այսինքն՝ լավ լսողություն, վատ տեսողության փոխարեն։

...ուրախացիր, ու գոհացիր Աստծուց որ տեսնում ես այն հրաշալիքները որ մեզ շրջապատում է
Եթե չտեսնի, գոհանալն արդեն ավելո՞րդ կդառնա։

Lapterik
22.07.2008, 14:11
Եկեք քննարկենք, եթե չլսեի, եթե չքայլեի ու նմանատիպ թեմաներ... ինչի հետևից էք ընկել, ոնց որ կույրը չգիտի թե ինչա լույս ու տեսողությունը, ինքը համակերպվել ա իրա էտ վիճակի հետ, երևի արդեն մորացել էլ ա դրա մասին, նույն կերպ էլ մենք չենք իմանա, թե ինչ ա կուրությունը ու հետևանքները ու թե ոնց են ապրում նմանատիպ մարդիկ:
Հ.Գ. Մեկը ասի ինչի եմ գրում, մեկա... օֆ լավ

Chuk
22.07.2008, 14:17

Ստորագրեցի

Second Chance
22.07.2008, 14:24
Եթե չտեսնի, գոհանալն արդեն ավելո՞րդ կդառնա։
Իհարկե ոչ , պարզապես ամեն մարդ պետք է գոհանա այն ամենով ինչ ունի ու գնահատի դա, կարողա մեկը չի տեսնում, բայց լավ լսումա թող դրանից գոհանա ու այդպես …:)
Ասածիս իմաստն այն էր որ պետք չէ կենտրոնանալ այն բաների վրա թե ինչ վատ կլիներ որ այսպես կամ այնպես լիներ ու տառապեինք, փոխարենը ուրախանալ է պետք ունեցածով ... միշտ կգտնվի գոհանալու արժանի մի բան;)

Նորմարդ
22.07.2008, 14:27

Լավ ես ասում ոչ միայն պիտի գոհանա այլ նաև մարդ պիտի գնահատի իր ունեցածը. չե որ շատ բաներ առավել թանկ են դառնում երբ մենք կորցնում ենք դրանք :)

Lapterik
22.07.2008, 14:30
Իհարկե ոչ , պարզապես ամեն մարդ պետք է գոհանա այն ամենով ինչ ունի ու գնահատի դա, կարողա մեկը չի տեսնում, բայց լավ լսումա թող դրանից գոհանա ու այդպես …:)
Ասածիս իմաստն այն էր որ պետք չէ կենտրոնանալ այն բաների վրա թե ինչ վատ կլիներ որ այսպես կամ այնպես լիներ ու տառապեինք, փոխարենը ուրախանալ է պետք ունեցածով ... միշտ կգտնվի գոհանալու արժանի մի բան;)

Ես համաձայն չեմ, որ մարդ պիտի գոհանա ունեցածով, էտ դեպքում կամ ամբողջ կյանքում տեղում կդոփի կամ էլ քիչ քիչ անկում կապրի՝ ամեն անգամ գոհանալով ունեցածով: Եթե մարդը մի ոտք չունի ու գոհանա, որ էն մյուս ոտքը դեռ ունի, ձգտումը էտ մարդու մոտ կվերանա: Էն օրը նայում էի մի կին չուներ 2 ձեռքերը ու 2 ոտքերը, բայց ամեն բան արել էր, նոր տեսակի պրոթեզավորում էր ինչ որ, որ կարողանա ինքնուրույն քայլել ու հաց ուտել: Գիտությունը զարգանում ա, բայց էս լրիվ ուրիշ օպերա ա, լավ էլ չեմ խոսում:

Second Chance
22.07.2008, 14:37

Գոհանալ ամենևին էլ չի նշանակում չձգտել կամ դոփել տեղում:) կարելի է գոհանալ ունեցածով և ձգտել ավելին ունենալ, ոչ թե ամեն օր նվնվալ թե ես չունեմ են չունեմ...
իսկ ըստ քո ասածի դուրս կգա, որ դու ամենօր դժգոհելով ման ես գալի հասնում ես մի բանի էլի ես դժգոհում, որ քիչ է ...արդյունքում դուրս կգա, որ դու ապրեցիր հասար շատ բաների, բայց այդպես էլ ուրախ չեղար -ուրեմն այդ ամենը զուր էր...:)

Lapterik
22.07.2008, 14:41
Հուսով եմ, որ էտ ԴՈՒ-ն կոնկրետ ինձ նկատի չունես :)
Թեմայիչ շատ ենք շեղվում, լավ շարունակեք: Ես փաս:

Նորմարդ
22.07.2008, 14:42
Գոհանալ ամենևին էլ չի նշանակում չձգտել կամ դոփել տեղում:) կարելի է գոհանալ ունեցածով և ձգտել ավելին ունենալ, ոչ թե ամեն օր նվնվալ թե ես չունեմ են չունեմ...
իսկ ըստ քո ասածի դուրս կգա, որ դու ամենօր դժգոհելով ման ես գալի հասնում ես մի բանի էլի ես դժգոհում, որ քիչ է ...արդյունքում դուրս կգա, որ դու ապրեցիր հասար շատ բաների, բայց այդպես էլ ուրախ չեղար -ուրեմն այդ ամենը զուր էր...:)
Ստորագրեցի :)

ihusik
22.07.2008, 15:42
Ես էլ ստորագրեցի ու թեման փակեցի;)

Մոդերական. Հաճախ թեման բացողն մի խոր միտք է ունենում, բայց ամեն նման միտք չէ որ արժե դնել քննարկման ու թեմա բացել, այլապես կունենանք ամեն բաժնում միլիարդից ավել թեմաներ. հարկավոր է նոր թեմա բացելուց այս մասին մտածել նախօրոք, որպեսզի թիթեռի կյանք չունենա այն։