PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարսանի՞ք, թե՞ ճանապարհորդություն

tikmar
18.12.2006, 11:33
Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.

1. Հարսի շոր
2. ճանապարհորդություն սիրելիի հետ

dasola
18.12.2006, 11:58
Միանշանակ ճամփորդություն...երբեք չեմ սիրել ՚հարսանիք՚գաղափարը: Կարծում եմ դա միայն սիրող զույգերի օրն է... ու բարեկամ, կենաց, նվերների պաշտոնական հանձնում... կարելի է առանց դրանց:
բայց ցանկացած ընտրության դեպքում էլ օրը պետք է անմոռանալի դարձնել, անկախ նրանից թե հարսանիք կընտրեն, թե ճանապարհորդություն::love

Lilit
18.12.2006, 11:59
ոչ մեկը, կարևորը միասին լինենք, եթե միասին են սիրող զույգերը դա համ հարսի շոր է , համ էլ ճանապարհորդությունճանապարհորդություն է

StrangeLittleGirl
18.12.2006, 20:43
Ճանապարհորդություն
Հարսի շորից զզվում եմ :[

Cassiopeia
18.12.2006, 20:52
Վաղուց դադարել եմ մտածել սպիտակ հագուստ հագնելու մասին… Բայց այ ճանապարհորդությունը իմ համար հաճելի կլիներ… Հետաքրքիր կլինի նոր կյանքը սկսել նորանոր վայրերում լինելով…
Բայց դրա համար դեռ պետք է գտնել երկրորդ ԵՍ-ին…

Ուլուանա
18.12.2006, 21:09
Ես էլ առանց տատանվելու կընտրեի ճանապարհորդությունը, քանի որ ես էլ տանել չեմ կարողանում «հարսաննիք» երևույթը։ Իմ ընկալմամբ դա ընկերների, ծանոթների ու ազգականների տոն է, ոչ թե նորապսակների։ :{ Ընդհանրապես չեմ սիրում ուտուշ-խմուշներ ու տաշի-տուշիներ։ :[ Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, որ ես այդ միջոցառումից կարող է հաճույք ստանամ... :unsure Ինձ թվում է՝ ձանձրույթից կմեռնեմ... :|
Իսկ այ ճանապարհորդությունը... լրիվ ուրիշ բան է։ :roll :love

Gohar
19.12.2006, 01:57
Եթե ապրեի Եվրոպայում կընտրեի հարսանիքը, եթե Հայաստանում ՝ճանապարհորդությունը:
Ինչու՞, որովհետև Եվրոպայում ամեն տարի կարող ես ճանապարհորդել և ուզծդ երկիրը տեսնել:Այ հարսանիք:love ես իմ…կյանքում մի անգամ ա, եթե հնարավորություն ունես ինչի չանես ո՞ր:
Բայց, եթե ապրեի Հայաստանում միանշանակ կընտրեի ճանապարհորդությունը:
Պարտքի տակ պիտի մտնենք, մտնեք գոնե կգնամ մի հատ երկիր կտեսնեմ, :D ինչի՞ իզուր տեղը ուրիշի փորը կշտացնեմ, որ հետո էլ խոսան, թե սեղանի վրա ինչ կար պակաս::D
Մի բան պատմեմ մի թեթև ժպտացեք: (մի քիչ տնավարի պիտի պատմեմ, ոչինչ չէ՞)
Մեկը որոշում ա հարսանիք անի ու ուզում ընենց անի, որ ոչ մեկ չխոսա ասի ինչ որ բան պակաս էր արել: Ասում ա,- անում, անում եմ ապասի հրավիրվածներին էլ գնալուց մի հատ հում հավ տամ, թող տանեն իրանց ուզած ձևով եփեն, ուտելուց էլ ինձ հիշեն, ասեն ինչ աղա մարդ էր:Գալիսա հարսանիքի օրը, էդ ձև էլ անում ա մեկ էլ զգում ա, որ մի քանի հոգի հավաքված իրա մասին են խոսում, ականջը լարում ա ուզումա իմանա ինչ են խոսում, ի՞նչ լսի.
–Հավը տալի տալիս էր գոնե եփած տար::D :D

StrangeLittleGirl
19.12.2006, 02:07
Եթե ապրեի Եվրոպայում կընտրեի հարսանիքը, եթե Հայաստանում ՝ճանապարհորդությունը:
Ինչու՞, որովհետև Եվրոպայում ամեն տարի կարող ես ճանապարհորդել և ուզծդ երկիրը տեսնել:Այ հարսանիք:love ես իմ…կյանքում մի անգամ ա, եթե հնարավորություն ունես ինչի չանես ո՞ր:
Բայց, եթե ապրեի Հայաստանում միանշանակ կընտրեի ճանապարհորդությունը:
Պարտքի տակ պիտի մտնենք, մտնեք գոնե կգնամ մի հատ երկիր կտեսնեմ, :D ինչի՞ իզուր տեղը ուրիշի փորը կշտացնեմ, որ հետո էլ խոսան, թե սեղանի վրա ինչ կար պակաս::D

Ինձ համար ճանապարհորդությունն ուրիշ իմաստ ունի: Այստեղ հարցը մի հատ երկիր տեսնելը չէ: Ինքս ապրելով Հայաստանում՝ հասցրել եմ բազմաթիվ երկրներում լինել: Ու մի տեսակ զզվանք է առաջացել մոտս, երբ մարդիկ ճանապարհորդում են միայն նրա համար, որ ասեն, թե այսինչ երկիրը տեսել են: Երևի տարիներ առաջ ես էլ էի այդպիսին, բայց վերջերս ինձ համար ճանապարհորդությունը նոր իմաստ է ստացել: Մի քիչ դժվար է բացատրելը: Այն մարդիկ, որոնց հետ շփվել եմ Գերմանիայում եղած ժամանակ, ինձ կհասկանան: Իսկ ցանկացած տիպի հարսանիքից զզվում եմ: Ոտքից գլուխ ձևականություն է, ամուսնացող զույգն էլ ոնց որ տիկնիկ լինի:
Իսկ ճանապարհորդությունը մի ուրիշ երևույթ է: Ինչու՞, օրինակ, չգնալ Հնդկաստան: Անկեղծ ասած, ինձ Եվրոպան չի ձգում: Եթե հանկարծ մի օր այնպես պատահի, որ ես ամուսնանամ (մի քիչ կասկածելի է :think ), հաստատ ամուսնուս կվերցնեմ ու կգնամ կա՛մ Հնդկաստան, կա՛մ աֆրիկյան որևէ երկիր:

Gohar
19.12.2006, 02:23
Ու մի տեսակ զզվանք է առաջացել մոտս, երբ մարդիկ ճանապարհորդում են միայն նրա համար, որ ասեն, թե այսինչ երկիրը տեսել են:
Բայց ես չեմ գնում, որ ուրիշներին ասեմ, որ այսինչ երկիրը տեսել եմ, ես իրոք գնում եմ երկիր տեսնելու::)

kiki
19.12.2006, 02:42
սպիտակ զգեստով եկեղեցում օրհնություն ստանալն ու ճանապարհորդությունը, իսկ հարսանիքը այնքան էլ կարևոր չէ, չնայած եթե դա էլ լինի չի խանգառի...

Artgeo
19.12.2006, 02:52
ամուսնուս կվերցնեմ
Ըհը, չեմոդան դարձանք։ Տերն է «վերցնում» հնազանդին ;) ։

Ես էլ չեմ սիրում հարսանիքներ ու տենց բաներ։ Ի դեպ կիրակի հրավիրել են Վանաձոր հարսանիք, մտածում եմ պատճառ գտնեմ, չգնամ։

Մեծ սիրով կճանապարհորդեի Ավստրալիա։

StrangeLittleGirl
19.12.2006, 02:52
Բայց ես չեմ գնում, որ ուրիշներին ասեմ, որ այսինչ երկիրը տեսել եմ, ես իրոք գնում եմ երկիր տեսնելու:
Այ հենց դա եմ ասում: Ախր չեմ կարող բառերով բացատրել: Ես չեմ ասում ուրիշին ասելու մասին: Թեկուզ ինքդ քեզ… ո՞նց բացատրեմ… Գնում եմ, ասենք, Իսպանիան կամ Իտալիան տեսնելու: Ինձ համար ճանապարհորդությունը կորցրել է այդ նշանակությունը, լրիվ ուրիշ բան է դարձել: Արդեն կապ չունի, թե որ երկիրը կամ որ քաղաքն եմ գնում: Ես հասնելով Գերմանիա և գտնվելով Բեռլինին այդքան մոտ՝ ռիսկ արեցի այնտեղ չգնալ, և մինչև հիմա չեմ զղջում… Ու՜ֆ, միևնույն է, չեմ կարողանում ուզածս բացատրել :(

Aida
19.12.2006, 11:59
Հարսանիք:
Ճանապարհորդությունն էլ վատ չի, բայց հարսանիքը նենց բանա, որ ամեն մարդու կյանքում անպայման պետք ա անմոռանալի հուշերով լեցուն մի օր դառնա: Իզուր եք ասում, թե հարսանիքը մենակ ուտուշ-խմուշ ա: Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի: Իսկ ճանապարհորդել միշտ էլ կհասցնենք:

tikmar
19.12.2006, 13:47
Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի:

Ես կասեի ավելի հետաքրքիր., որն ա քո համար առավել
սիրածտ էակի հետ լավ ժամանակ անցկացնելը, թե՞ ..........................................

եթե գտնում ես, որ Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի
Կարող ես ասես այդ սպիտակ շորը ի՞նչն ա փոխում համատեղ կյանքում:

Գոռ Ջան - Հայ
19.12.2006, 18:10
Միանշանակ ՀԱՐՍԱՆԻՔ.
Փարձը միշտ ցույց է տալիս ,ո ր հարսանիք չանելը միշտ նույն,տրամաբանական ելքին է բերում-----»Զղջում!!!

StrangeLittleGirl
19.12.2006, 18:14
Ես որ հաստատ չեմ զղջա: :P Իհարկե, հարսանիք չանելով նկատի չունեմ ոչ մի բան: Կարևոր է, որ Աստված միացնի ամուսիններին:

Գոռ Ջան - Հայ
19.12.2006, 18:30
Ես որ հաստատ չեմ զղջա: :P Իհարկե, հարսանիք չանելով նկատի չունեմ ոչ մի բան: Կարևոր է, որ Աստված միացնի ամուսիններին:
Դեռ ամուսնանալու փորձ չունես ենթադրում եմ:D Ու հաստատ չես կարա ասես հետո ինչ կզգաս՝կզղջաս թե չէ;)

StrangeLittleGirl
19.12.2006, 18:39
Դեռ ամուսնանալու փորձ չունես ենթադրում եմ:D Ու հաստատ չես կարա ասես հետո ինչ կզգաս՝կզղջաս թե չէ;)
Հաստատ գիտեմ, որ չեմ զղջա, որովհետև իմանալով ինձ՝ կարող եմ ասել.
1. զզվում եմ ամեն տեսակի հարսի շորերից:
2. զզվում եմ ամեն տեսակի աղմկոտ հավաքույթներից, նույնիսկ եթե ես եմ ուշադրության կենտրոնում:

Selene
20.12.2006, 11:36
Շատ դժվար ընտրություն կլինի ինձ համար:( բայց երևի թե հարսանիքը կընտրեմ,որովհետև ճանապարհորդության կարելի է նաև հետո էլ գնալ,բայց հարսի շորեր հետո հագնելն ավելորդ կլինի,անգամ ծիծաղելի:P
Բայց լավ կլինի,որ 2ն էլ լինի;) :hands

tikmar
20.12.2006, 12:14
Միանշանակ ՀԱՐՍԱՆԻՔ.
Փարձը միշտ ցույց է տալիս ,ո ր հարսանիք չանելը միշտ նույն,տրամաբանական ելքին է բերում-----»Զղջում!!!

առաջին հերթին միշտ չէ, որ նույն տրամաբանական ելքին է բերում.
2-րդ հերթին էլ այսպիսի հարց. գտնում ես, որ ընտանեկան երջանկությունը հարսանիքից է կախված

aniko
20.12.2006, 12:53
այս հարցի շուրջ մտածել ենք թերևս բոլորս էլ:oy
ես բացառություն չեմ
ես կընտրեի մի տարբերակ, որը դարձել է շատ մոդայիկ
հարսի շոր, եկեղեցի, կոկտեյլի փոքրիկ սեղան այնտեղ
այնուհետև անմոռանալի ճանապարհորդություն

tikmar
21.12.2006, 12:56
այս հարցի շուրջ մտածել ենք թերևս բոլորս էլ:oy
ես բացառություն չեմ
ես կընտրեի մի տարբերակ, որը դարձել է շատ մոդայիկ
հարսի շոր, եկեղեցի, կոկտեյլի փոքրիկ սեղան այնտեղ
այնուհետև անմոռանալի ճանապարհորդություն

Իսկ եթե ընտրությունը լիներ կամ նա կամ նա

Ուրվական
21.12.2006, 23:42
Դե իհարկե հարսանիք, իսկ ճամփորդության մասին դեռ մտածելու ժամանակ կունենանք, չէ որ եթե մենք իրար սիրում ենք, ապա մեզ բոլոր տեղերում էլ իրար հետ հաճելի կլինի:
Հ.Գ. Մի հատ 24 կվարձենք, կգնանք Ծաղկայավան, Հանքայաոտ, Դիլիձոր, կամ Կիրովաջան:

Արսեն
22.12.2006, 15:11
Իհարկե հարսանիքը սկզբից, իսկ ճանապարհորդությունը կլինի առաջինի շարունակությունը:love

otar
22.12.2006, 15:31
ճանապարհորդություն 100%

tikmar
22.12.2006, 15:45
Ինչ կա այդ սպիտակ շորի մեջ մարդ չի հասկանում

Cassiopeia
22.12.2006, 15:48
Ինչ կա այդ սպիտակ շորի մեջ մարդ չի հասկանում
Եթե չես նկատել, աղջիկ երեխաները դեռ փոքրուց սիրում են հագնել շքեղ պարահանդեսային զգեստներ… Դա աղջկա էության մի մասնիկն է: Ըստ երևույթին հարսի ճերմակ զգեստը մանկության երազներից մեկն է…

Երվանդ
22.12.2006, 15:48
Ինչ կա այդ սպիտակ շորի մեջ մարդ չի հասկանում
Ոնց թե:o , զատո ինչ կա էտ սպիտակ շորի մեջա:love :D

tikmar
22.12.2006, 16:15
Ոնց թե:o , զատո ինչ կա էտ սպիտակ շորի մեջա:love :D

Կարողա ընտանեկան լոտոի «Մերսեդես»-ն էլ ա մեջը :o :D :D :D

Arisol
22.12.2006, 16:23
Անկեղծ ասած, երբ տեսնում եմ մեր հայկական ավանդույթներով հարսանիքները (ուսերին լավաշ, մեղր ուտել, ափսե կոտրել, բաժինք նայել, հարսի՝ բոլորի մոտ շոր փոխել և այլն), ջանս փշաքաղվում ա, իմ բանը չի դա:nono: Կնախընտրեմ ճանապարհորդություն, ու հենց ճանապարհորդության ընթացքում մի տեղ փոքրիկ հարսինիք կազմակերպել;) : Եթե հարսի շորն ա ամբողջի պատճառը, ապա կարելի ա նախքան ճանապարհորդության մեկնելը հարսի շոր գնել ու ճանապարհորդության ընթացքում մի քանի անգամ հագնել:D : Էդ ճոխ շորերը չեմ սիրում, ուստի իմ հարսի շորն էդքան էլ չի տարբերվի իմ սովորական հագուստից;) : Օրինակ վատ չէր լինի ճանապարհորդությունից հետո ընկերների հետ մի փոքրիկ ուրախություն կազմակերպել;) :

Երվանդ
22.12.2006, 16:31
Կարողա ընտանեկան լոտոի «Մերսեդես»-ն էլ ա մեջը :o :D

Տեսականորեն չի բացառվում:) , կարա տոմս լինի տոմսի մեջել մերսեդեսը:D

Ավելացվել է 46 վարկյան անց

Անկեղծ ասած, երբ տեսնում եմ մեր հայկական ավանդույթներով հարսանիքները (ուսերին լավաշ, մեղր ուտել, ափսե կոտրել, բաժինք նայել, հարսի՝ բոլորի մոտ շոր փոխել և այլն), ջանս փշաքաղվում ա, իմ բանը չի դա:nono: Կնախընտրեմ ճանապարհորդություն, ու հենց ճանապարհորդության ընթացքում մի տեղ փոքրիկ հարսինիք կազմակերպել;) : Եթե հարսի շորն ա ամբողջի պատճառը, ապա կարելի ա նախքան ճանապարհորդության մեկնելը հարսի շոր գնել ու ճանապարհորդության ընթացքում մի քանի անգամ հագնել:D : Էդ ճոխ շորերը չեմ սիրում, ուստի իմ հարսի շորն էդքան էլ չի տարբերվի իմ սովորական հագուստից;) : Օրինակ վատ չէր լինի ճանապարհորդությունից հետո ընկերների հետ մի փոքրիկ ուրախություն կազմակերպել;) :
Ամենալավ տարբերակը քոնն էր:)

Lapterik
22.12.2006, 19:45
Ոնց թե:o , զատո ինչ կա էտ սպիտակ շորի մեջա:love :D
:hands :)

Ավելացվել է 8 րոպե անց
Հավանաբար հարսանիք, իսկ էտ ճանապարհորդություն բառը մի քիչ ճոխ ա ասած էլի: Ոնց թե հարսի շոր չհագնել, էն էլ հավեսին սիրուն «ուռած» շորիկ: Իսկ ինչ վերաբերվում ա շորը հագցնելուն, ապա վաղուց շատ շատերը էտպես չեն անում, ճիշտ էլ անում են: Տանում են մենակ հարսի քողը ու լավագույն դեպքում մեկ էլ կոշոները: Իսկ լավաշ քցելը կամ մեղր ուտելը, լավ դրա մեջ էտ ինչ վատ բան կա՞: Լավաշ ա էլի լոլ: Մեղր չեմ սիրում, չգիտեմ էլ ոնց եմ ուտելու: Իսկ հարսանիքից հետո չեմ կարծում որ էնքան փող չհերիքի, որ մի 2 օրով Հայաստանի սահմաններում մի լավ տեղ անցկացնել: Իսկ եթե պատրաստվում են «լավ-լավ» ճանապարհորդության, ուրեմն հնարավորությունները հերիքում ա, հետևաբար իրանք հարսանիքն էլ կանեն: Ուղղակի մեր միջին խավի մարդիկ իրանց էտքան ճոխություն թույլ չեն ճոխ ճանապարհորդության գնալու:

tikmar
25.12.2006, 16:13
:hands :)

Ավելացվել է 8 րոպե անց
Իսկ եթե պատրաստվում են «լավ-լավ» ճանապարհորդության, ուրեմն հնարավորությունները հերիքում ա, հետևաբար իրանք հարսանիքն էլ կանեն: :

Իսկ եթե կամ նրան ա հերիքում կամ նրան

PoeT
06.01.2007, 01:06
Այ ժողովուրդ ջան, էնքան գրառումներ եք անում, որ մարդու կարդալը չի գալիս։

Ես կնտրեի ճանապարհորդությունը։

Մանե
06.01.2007, 13:45
Ես կնտրեմ ճանապարհորդությունը.Իսկ ինչ վերաբերվում ա հարսի շորին, ապա այն կնտրենք այն երկրում,որտեղ գնացել ենք, և կամուսնանանք մի փոքրիկ եկեղեցում,որտեղ կլինենք միայն մենք և քահանան

electrical_storm
09.01.2007, 09:50
ուրեմն... չեմ սիրում հարսանիք.. էդ ամեն ճոխություններն ու ձևականությունները...
շատ հյուրեր կանչել և այլն... դե էլ չեմ ասում մեր տեղական հարսանիքները.. փողոցում, երբ տեսնում եմ, ամուսնանալու ցանկությունը կորումա մեջս...լոլ..
տեսե?լ եք "Ամուսանանալու սովորություն" ֆիլմը: Այ էդ ֆիլմի հարսանիքներն են ինձ սրտամոտ:
Բայց դե համոզված չեմ, որ տենց իմ ուզած ձև կամուսնանամ, քանի որ կարողա ապագա հարսնացուս ուզի հարսի շոր և հարսանիք... իիսկ եթե նա իմ հարսնացուն => կսիրեմ նրան ու թող նրա ուզածով լինի... իմ համար էտ տենց սկզբունքային հարց չի...

Crazy_Moon
19.01.2007, 14:11
Անկեղծ ասած շաաատ զարմացած եմ պատասխանների վրա, փաստորեն մեր հայ ազգը հրսանիք չի սիրում, ես միշտ էլ երազել եմ սպիտակ հարսի շորի մասին ու կարծում եմ դա կյանքի կարևոր իրադարձություն է, որը պետք է նշվի`ու պետք է նշվի գղեցիկ ու հիշարժան, ճամփորդել կհասցնեք կյանքն առջևում է, իսկ հարսանիք ...

Artgeo
19.01.2007, 15:04
ճամփորդել կհասցնեք կյանքն առջևում է, իսկ հարսանիք ...
Հարսանիք կարող է լինել բազմաթիվ անգամ...
Ի՞նչ է հարսանիքը: Անկապ ու տարատեսակ ծանոթ ու անծանոթ մարդկանց իրար գլուխ հավաքված ուտուշ-խմուշ, ինչպիսին հայերս կազմակերպում ենք տարբեր պատեհ ու անպատեհ առիթներով՝ կնունք, ծնունդ, թաղում... Ուտել-խմելը չի մարդու կյանքի նպատակը: Իսկ մի քանի տարի հետո հաստատ սերը չի լինի այն, ինչ հիմա կա:

Հիմա, նայիր: Մի կողմից ուտուշ-խմուշ՝ մարդկանց մի մասի էլ խմուշ-հարբուշ ու սովորաբար կռիվ-մռիվ:
Մյուս կողմից մի քանի անմոռանալի շաբաթ մեկի հետ ում դու տվյալ պահին սիրում ես ամեն ինչից շատ: Ում նայում ու չես կարողանում կշտանալ: Ում մեղրահամ շուրթերի քաղցր նեկտարից չես կարողանում հագենալ...
Ո՞րը կընտերս դու… :)
Իսկ ամուսնությունից հետո... Ամուսնությունից հետո, տուն, երեխաներ, հոգսեր ու կեղտոտ պամպերսներ... Ու պարզապես հարգանք ու երկկողմանի վստահություն... Ու գոնե մի քանի շաբաթ հիշողություն...

StrangeLittleGirl
19.01.2007, 15:54
Իսկ ամուսնությունից հետո... Ամուսնությունից հետո, տուն, երեխաներ, հոգսեր ու կեղտոտ պամպերսներ... Ու պարզապես հարգանք ու երկկողմանի վստահություն... Ու գոնե մի քանի շաբաթ հիշողություն...
Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ ամուսնություն ասելով միանգամից երեխաներ ու հոգսեր, երիտասարդության ավարտ պատկերացնում: Ախր ամուսնությունից հետո էլ կարելի է կյանքը վայելել, կարելի է երեխաներ ունենալը հետաձգել:
Բայց ամեն դեպքում ես դեմ եմ էդ ուտուշ-խմուշին :D

Kita
19.01.2007, 17:26
ճանապարհորդություն....
ես ինձ հարսի շորով չեմ պատկերացնում...պետք էլ չէ:)

Shushan
19.01.2007, 20:42
Հարսանիք: Դա մի օր է, որ հիշվում է ամբողջ կյանքում:

Ծով
20.01.2007, 01:33
Հարսանիք: Դա մի օր է, որ հիշվում է ամբողջ կյանքում:
նույն հաջողությամբ կարելի է ասել…Ճանապարհորդություն։ Դա մի քանի օր է,որ հիշվում է ամբողջ կյանքում:)
Քեֆը չեմ կարծում առանձնապես տպավորվում է…
Թող հագնեն իրենց պուպուշ շորիկները ու եկեղեցուց ուղևորվեն ճանապարհորդության…:)
Եթե երկընտրանքի առջև են կանգնած…:)

John
20.01.2007, 01:42
Հարսանիք, հետո ճանապարհորդություն, կամ ճանապարհորդություն՝ ընթացքում հարսանիք…

tikmar
25.01.2007, 12:07
Երևում է հայերի մոտ մի քիչ ռոմանտիզմի պակաս կա:D :D

Երկնային
18.01.2008, 01:01
Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.

1. Հարսի շոր
2. ճանապարհորդություն սիրելիի հետ

հարսի շոր եմ ուզում եկեղեցիյով... մի անգամա վերջիվերջո էդ հարսանիքը :oy
բայց էն անհամ քեֆերից ու ուտելուց զզվում եմ... դրա տեղը ավելի լավ է ճանապարհորդություն սիրելիի հետ... անմոռանալի ու գեղեցիկ :love

egoist
18.01.2008, 01:41
Հարսանիք տարբերակը կընտրեմ այն դեպքում , եթե համոզված լինեի, որ այն անցնելու այնպես ինչպես ես և ապագա ամուսինս ենք ուզում, (այլ ոչ թե ծնողները կամ բարեկամները որոշեն, թե որտեղ է անցնելու հարսանեկան արարողությունը, ովքեր են մասնակցելու ,մարդիկ որոնց մինչ այդ չեմ տեսել, ինչ երաժիշտներ են լինելու և այլն )
հակառակ դեպքում կընտրեմ ճանապարհորդություն...

NetX
18.01.2008, 07:44
Եկեղեցի ու հետո սաղի աչքից հեռու՝ դեպի ճանապարհորդություն,
մերոնց կհամուզեմ որ առանց հարսանիք յոլա գնան, մնում ա ապագա հարսին/ու իրա գերդաստանին համուզցցվի :D

Չնայած եթե իրանք ուզում են թող եկեղեցուց հետո հավաքվեն նշեն :D

2-3 շաբաթից վերադառնալուց հետո երբ արդեն բոլորը ետ մտքի հետ համակերպված կլինեն, մաքսիմում կարելի առաջին կրուգ բարեկամների տներով անցնել :P

Ariadna
18.01.2008, 10:09
Ես պատկանում եմ էն բացառիկ դեպքերին, որ նույնիսկ մանկապարտեզական տարիքում չեն երազում հարսի շոր հագնելու մասին։ Միշտ մտածել եմ, որ եթե ապագա ամուսնուս համար դա շատ կարևոր լինի, ու ինքը շատ ուզի՝ կհագնեմ, այլապես ես ինքս ցանկություն չունեմ։ Ուղղակի հիվանդություն ունեմ, դա էլ էր երևի պետք ծիկերի բաժնում գրել՝ չանել այն, ինչ անում են բոլորը։ Էնպես որ ես ընտրում եմ ճանապարհորդությունը:)

Annychka
18.01.2008, 14:22
Իսկ իմ կրծիքով ավելի լավա ճոխ հարսանիք լինի,քան թե ճանապարհորդություն. Հարսանիքը մի արարողություն է որի մասին աղջիկները երազում են դեռ մանկուց,իսկ ճանապարհորդությունը չպետք է կատարվի հարսանիքի հաշվին …նախ հարսանիք՝հետո նոր ճանապարհորդություն:P

ChildOfTheSky
18.01.2008, 14:27
Մեր օրերում հարսանիքը շատ թանկ է նստում ամուսնացողների ընտանիքների վրա , իսկ հարսանիքին անմիջապես հաջորդում է որոժ նյութական խնդիրների ծագումը և շատերը չեն զգում ամուսնանալու լավ կոզմերը , իսկ եթե լինի ավելի համեստ հարսանիք այնուհետև ճամփորդություն , երևի զույգը ավելի լավ կինտեգրվի նոր ընտանեկան կյանքին :

Սերխիո
18.01.2008, 19:59
Շատ կողմ եմ ճանապարհորդությանը ,ախր ձանձրալի կլինի հարսանիքը ետ մի 7-8 ժամը նստես կամ պարես ու մի 150-200 հարբած մարդիկ `քեռու բաջանաղ, մորքուրի մարդու հորողբոր տղա ,ընկերոջ ախպեր ,լավ ախպոր լավ ախպեր, մի խոսքով չեմ սիրում ետ կարգի մասաներ ու սաղ գալու են քեզ պաչեն-շնորհավորեն ,իսկ դրա փոխարեն պատկերացրու 1 շաբաթ Մադրիդում ` ֆուտբոլի օրրանում,հետո իսպանական մի ծովափ:hands ու այդ ամենը ամփոփվում է գիշերը ճոխ հյուրանոցում:love` շանպայնով ու վարդերով ,մոմերով , դու և նա...

Հ.Գ.
Հավեսի ընկա ` ուզում եմ ամուսնանալ

Vahe
20.01.2008, 22:46
Հետաքրքիր է որ բոլորը ընտրում են դրանց միջեւ: Իսկ իմ պատկերացմամբ պետք է լինի համ հարսանիք համ ճամփորդություն (медовый месяц կոչվածը): Հարսանիք եւ մի քանի օր հետո ճամփորդություն: Միմիայն հարսանիքը բնականաբար քիչ է:

Annushka
20.01.2008, 23:29
Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի այդ նվիրական օրը՝ հարսանիք... որքան էլ շատերը պնդեն, թե դա ավելորդ ծախս է, և դրա փոխարեն կարելի է ,ասենք, գնել կահույք, սառնարան, լվացքի մեքենա կամ վերանորոգել բնակարանը, կամ թեկուզ գնալ հանգստանալու, միևնույնն է, ես դա համարում եմ սխալ… Հարսանիքի օրվա հիշողությունները, գեղեցիկ ծիսակատարությունները, եկեղեցական պսակադրությունը, ձյունաճերմակ զգեստով հարսն ու էլեգանտ հագնված փեսան...:love Ախր ամեն աղջիկ էլ ուզում է հագնել հարսի շոր, չէ որ դա այնքա՜ն շատ է գեղեցկացնում նրան.. Այլ բան է, ո ր մեր օրերում շատերը,ֆինանսական նեղ դրությունից դրդված, ստիպված են հրաժարվել այդ գեղեցիկ օրվանից...այլապես, համոզված եմ, որ ոչ ոք դեմ չէր լինի թե հարսանիք անելուն , թե հարսանիքից հետո մեղրամիսը ճանապարհորդության մեջ անցկացնելուն:)
Հիշում եմ, երբ փոքր էի ծնողներս ու բարեկամներս հաճախ պատմում էին, թե ինչքան լավ է անցել իմ հոր ու մոր հարսանիքը, որ համարյա 3 օր քեֆ են արել, ու լիքը լավ հիշողություններ են մնացել.. Մի անգամ էլ այդպես հիշողություններից էին խոսում, իսկ ես այդ ժամանակ մի 3 տարեկան երեխա էի, ու ես վրդովված ասում եմ " Վերջ, ես նեղացա ձեզանից, բա ես այդ ժամանակ ու՞ր էի, ինձ ինչու՞ չեք հրավիրել ձեր հարսանիքին:) Բոլորը ուրախ ծիծաղեցին իմ ասածի վրա, բայց ես տպավորվել էի պատմածով ու դրա համար նեղացել էի:) Մի խոսքով, ուզում եմ ասել, որ հարսանիքը նշելը շատ հետաքրքիր ու լավ է, և եթե կա հնարավորություն, ապա այն պետք է անպայման կայանա, դե իսկ ճանապարհորդությունը կազմակերպելը հիշողություններին կտա լրիվ ուրիշ համ ու հոտ:love

Ուլուանա
21.01.2008, 08:17

Աննուշկա ջան, թույլ տուր չհամաձայնել քեզ հետ ու ասել, որ սա այն դեպքերից է, երբ «պետք է», «անպայման» և այդ կարգի բառերն ուղղակի տեղ չունեն, անիմաստ են։ Եթե քեզ համար «պետք է», դա դեռ չի նշանակում, որ մյուս բոլորին էլ է պետք։ Երևում է, որ թեմայի ոչ բոլոր գրառումներն ես կարդացել, այլապես նկատած կլինեիր, որ շատ–շատերը ոչ թե քո ենթադրած հնարավորությունների սահմանափակության պատճառով, այլ պարզապես իրենց նախընտրությունից, ճաշակից ու կենսաձևից ելնելով պարզապես չեն ցանկանում հարսանիք ունենալ, ոչ թե չեն կարող։ Հենց թեկուզ հարսի շոր շատերը տանել չեն կարող, այդ դեպքում էլ ի՞նչ պարտադիր լինելու մասին է խոսքը։ ;)

Second Chance
21.01.2008, 12:07
Հենց թեկուզ հարսի շոր շատերը տանել չեն կարող, այդ դեպքում էլ ի՞նչ պարտադիր լինելու մասին է խոսքը։ ;) Մի ժամանակ ես էլ չէի ուզում, բայց դա շատ վաղուց էր :D հիմա էլ այդքան օրիգինալ չեմ ուզում լինել, անպայման պետքա հարսի շոր հագնեմ:P:D
Քանի որ ես նկարներ շատ եմ սիրում կուզենայի, որ անպայման գեղեցիկ հարսանեկան նկարներ ունենաի:love, շատ գեղեցիկ հարսանեկան զգեստով:love որ հետո դրանք նայեմ ու երեխեքիս ու թոռնիկներիս ցույց տամ ասեմ տեսեք ինչ սիրունա եղել ձեր մաման:D:P
Իսկ հարսանիք ասվածը ինձ համար կարևոր է հենց նրանով, որ այն և հուշ կարող է լինել գեղեցիկ և գեղեցիկ է պսակադրության մասը:roll բայց այ հարբած մարդկանցով լի հարսանեկան սրահը ինձ սարսափելի տհաճություն կպատճառի:angry, դրա համար կնախնտրեմ պսակադրությունից անմիջապես ճանապարհորդության մեկնել , (հա մեկել ասեմ հեչ էլ պարտադիր չի որ հարսանեկան մեքենան լիմուզին լինի:D) դե հյուրերի համար կարելի է փոքր հյուրասիրություն կազմակերպել հենց պսակադրության սրահում քաղցրեղեն և այլն ինձ թվումա դա շատ լավ տարբերակ է հնարավորություն չունեցողներն էլ կխնայեն ահագին գումար- կունենան և հարսանիք և ճանապարհորդություն;)
Մի խոսքով եթե հարկ լինի ընտրելու հարսանիքի և ճամփորդության միջև ես կնախնտրեմ հրաժարվել հարսանիքի խնջույքային մասից , բայց ոչ պսակադրությունից:ok

Հ. Գ. հավեսս եկավ :loveմի հատ հարսանիքի մասին թեմա կար ուրիշ գտնեմ գրառում անեմ:D

StrangeLittleGirl
21.01.2008, 12:30
Ի դեպ, Ամինայի գրածը կարդալով հիշեցի ընկերուհուս հարսանիքը: Ճիշտ նկարագրվածի նման էր, ոնց որ կինոյից լիներ: Ընկերուհիս էլ շատ նուրբ հարսի շոր էր հագել, ոչ թե նրանցից, որ կիլոմետրերով ձգվում են դեպի չգիտեմ ուր: Իսկ հարսանիքից հետո միանգամից մեկնեցին ճանապարհորդության: Վա՜յ, էս գրեցի, կարոտեցի ընկերուհուս…

Հասուլյո
21.01.2008, 15:05
Շատ ավելի լավ կլինի եթե երկուսն էլ լինեն: Սակայն կարելի է նույնիսկ հարսի շորով գնալ ճամփորդության սիրելիի հետ, այդ դեպքում չես զրկվի ոչ մի բանից:)

Undina
21.01.2008, 15:22
Ուրեմն ասեմ… Ես մանկուց երազել եմ սպիտակ շոր հագնելու մասին, բայց մեր հայկական ադաթներով հարսանիքը չեմ ուզում ունենամ… Էդ զույգի հարսանիքը չի… էդ տարիներով քեզ չհիշող բարեկամների հավաքվելու ու "տարան-տարան" գոռալու համարա…

Բայց ճանապարհորդություն էլ եմ ուզում…:B

ChildOfTheSky
21.01.2008, 15:55
Ուրեմն ասեմ… Ես մանկուց երազել եմ սպիտակ շոր հագնելու մասին, բայց մեր հայկական ադաթներով հարսանիքը չեմ ուզում ունենամ… Էդ զույգի հարսանիքը չի… էդ տարիներով քեզ չհիշող բարեկամների հավաքվելու ու "տարան-տարան" գոռալու համարա…

Բայց ճանապարհորդություն էլ եմ ուզում…:B
Դրա համար հավաքվում են հարազատներով , ամենամոտիկ բարեկամներով ու ընկերներով , գնում են եկեղեցի , հետո մի ռեստորան , այնուհետև դեպի ինքնաթիռ : Համ սպիտակ շոր կհագնես , համ էլ սամալյոտ կնստես :B

ArmineIvanyan
22.07.2008, 09:27
Սիրած էակի հետ ամուսնական դաշինք կնքելու օրը կյանքի ամենահիշարժան իրադարձություններից է, օր, որին երկար ենք սպասում: Սակայն այսօրվա իրականության մեջ տարբերակները չեն սահմանափակվում:
Ոմանք նախընտրում են ավանդական ճոխ և բազմամարդ հարսանիքը, մյուսները բավարարվում են միայն եկեղեցով ու փոքրիկ խնջույքով: Կան նաև զույգեր, որոնց համար միայն ճամփորդությունը բավական է:
Ինձ թվում է նման հարցի շուրջ անկասկած կլինեն հակասական կարծիքներ, այնուամենայնիվ, կուզենայի դրանք ընդգրկվեն այս բաժնում:

varduuhi
22.07.2008, 10:27
Շատ ավելի լավ կլինի եթե երկուսն էլ լինեն: Սակայն կարելի է նույնիսկ հարսի շորով գնալ ճամփորդության սիրելիի հետ, այդ դեպքում չես զրկվի ոչ մի բանից:)

Համամիտ եմ, բայց այնուամենայնիվ, եթե պետք է ընտրություն կատարվի, ես նախապատվությունը կտամ հարսանիքին: Ճանապարհորդության երբ էլ ասես կգնաս, դրա համար չարժե հարսանեկան տպավորություններից զրկվել;)

Ariadna
22.07.2008, 10:36
Ես նախապատվությունը կտամ ճանապարհորդությանը, առանց նույնիսկ մեկ վայրկյան երկմտելու։ Իմ դեպքում էդ որոշումը կայացնելը շատ հեշտ է, որովհետև նույնիսկ եթե ճամփորդության հարցը չլինի, ասեն՝ հարսանի՞ք թե չհարսանիք, կասեմ, որ հարսանիք չեմ ուզում :)

Second Chance
22.07.2008, 10:38

Իսկ ինչու՞ չէս ուզում կասե՞ս պատճառը:8

varduuhi
22.07.2008, 10:43

Ամեն աղջիկ դեռ մանկությունից ենթագիտակցորեն հարսանեկան զգեստ է երազում:oy: Առաջին դեպքն ես, որ իմանում եմ` հարսանիք չի ուզում:think

Ariadna
22.07.2008, 10:43
Իսկ ինչու՞ չէս ուզում կասե՞ս պատճառը:8

Եսիմ, մանկուց չեմ ուզել, երբեք չեմ երազել հարսի շոր, միշտ մտածել եմ, ասենք եթե գնամ եկեղեցի, հագնեմ շատ սիրուն կարմիր շոր:) Ու միշտ երազել եմ, որ մինչև ամուսնանալը ունենամ (ունենանք) առանձին տուն, ու մի օր գնանք միասին սկսենք ապրել։ Ինձ համար ռոմանտիկայի վերջը դա ա :))))))))))) Իսկ հայկական հարսանիքները չեմ սիրում, եթե ուրիշինն ա, էլի կարելի ա մի երկու հոգի կողքիդ ունենաս քո խելքին, նստես ուրախանաս, բայց երբեք չեմ ուզի հարսանիքում հարսի դերում լինել։ Էդ էլ իմ բզիկն ա, ինչ ասեմ :)

Ռուֆուս
22.07.2008, 10:44
Բնականաբար ճանապարհորդություն :)

Ում են պետք հնից եկած հիմար ու անիմաստ ավանդույթները? Նշանդրեք, հարսանիք, կնունք էլ եսիմ ինչ... :D

Ariadna
22.07.2008, 10:46
Ամեն աղջիկ դեռ մանկությունից ենթագիտակցորեն հարսանեկան զգեստ է երազում:oy: Առաջին դեպքն ես, որ իմանում եմ` հարսանիք չի ուզում:think

Վայ Վարդուհի ջան, իմ ընկերուհիներից ոչ ոք չի ուզում, հիմա ընկերուհիս ամուսնանում է, ու միակ կոնֆլիկտը ընկերոջ հետ դա է, որ նա ասում է հարսանիք անենք իր բոլոր ատրիբուտներով, իսկ ընկերուհիս ասում է չեմ ուզում, գոնե հարսի շոր չհագնեմ :) Մամաս էլ չի հագել, ու չի ուզել, սպիտակ շոր ա հագել, բայց շատ մինի ու շատ սիրուն, ոչ շաբլոն հարսի շոր։

impression
22.07.2008, 10:51
Ամեն աղջիկ դեռ մանկությունից ենթագիտակցորեն հարսանեկան զգեստ է երազում:oy: Առաջին դեպքն ես, որ իմանում եմ` հարսանիք չի ուզում:think

երկրորդ դեպքն էլ ինձ գրանցի ;) երբևէ չեմ երազել էդ զգեստի մասին:

Second Chance
22.07.2008, 10:53
ասում է չեմ ուզում, գոնե հարսի շոր չհագնեմ :) Մամաս էլ չի հագել, ու չի ուզել, սպիտակ շոր ա հագել, բայց շատ մինի ու շատ սիրուն, ոչ շաբլոն հարսի շոր։
:think Տարօրինակ է....ի՞նչ վատ բան կա այդ հարսի շորի մեջ:', իսկ ինչ վերաբերվում է շաբլոնությանը համաձայն չեմ այդքան էլ ,որովհետև բազմաթիվ տեսականի կա կարող ես ընտրել և ճոխ մեկը և շատ պարզն ու հասարակը.... բացի այդ հարսանեկան շորը ամեն օր չեն հագնում, որ շաբլոն դառնա այն ընթամենը մեկ անգամ են հագնում ու հարսանիքին:)

Ariadna
22.07.2008, 11:05

Ամինա ջան, ճաշակին ու նախասիրություններին ընկեր չկա :)

Fedayi
22.07.2008, 12:15
Ճանապարհորդություն... հարսանիքը սոված ստամոքսների համար է:

chiburgen
22.07.2008, 15:50
Երկուսն էլ ցանկալի է:

*e}|{uka*
22.07.2008, 20:55
Բնականաբար ճանապարհորդություն :)

Ում են պետք հնից եկած հիմար ու անիմաստ ավանդույթները? Նշանդրեք, հարսանիք, կնունք էլ եսիմ ինչ... :D

Յա՜ բա մամաները պապաները, բարեկամները, ընկերները, հարևանները ամոթա չէ :P:oy Մի քիչ էլ մտածեք իրանց մասին :nyam

Տարօրինակ է....ի՞նչ վատ բան կա այդ հարսի շորի մեջ

Չգիտեմ բայց ինձ թվումա հիմնականում կոմպլեքները և նմանատիպ բաները թույլ չեն տալիս երազել Պիստակ շորիկի մասին, նենց աղջիկ չկա , որ գոնե մեկ անգամ փոքրուց չպատկերացնի :roll , ուղղակի ժամանակի ընթացքում հետաքրքրությունը կորումա ոմանց մոտ: Հա՜ ես էլ եմ տրաքվում շաբլոն հարսանիքներից տաշիկներից- տուշիներից, դհոլ զուռնայից, բայց շորիկ հաստատ կհագնեմ, քանի որ դա կյանքում մեկ անգամա լինում, հետո ամեն անգամ կհիշեմ, որ նման հնարավորություն ունեի ու ....... :cry

Ամբողջ կյանքդ էլ կարող ես ճանապարհորդել, իսկ ամեն օր չես կարող աամուսնանալ, հարցը նենց է դրված , ոնց որ կյանքի վերջին օրերն են պետք է շուտ որոշում կայացնել, կամ էն կամ էն , դե լավ էլի...:B

Chuk
22.07.2008, 22:13
Մոդերատորական: Վերջին գրառումներից մի քանիսը թեմային միացվել են նոր բացված, նույն վերնագրով թեմայից: Մինչ թեմաներ բացելը օգտվեք որոնման համակարգից (http://www.akumb.am/search.php)՝ որոնելով նույնաբովանդակ թեմա:

nune'
23.07.2008, 00:36
Ես կասեի և հարսանիք և ճամփորդություն...:hands
Չնայած մեր օրերում էդ ամեն ինչը սկսել են ձևական բնույթ կրել...իմ համար ավելի կարևորա, պարզապես սիրած մարդու կողքին լինելն ու դա կլինի հարսանիքի տեսքով, թե ճամփորդության միևնույնա...կարևորը մարդիկ իրար հասկանան, ումա պետք էդ հարսանիքն ու դրա նույն օրը, ասենք Ծաղկաձոր գնալը, եթե վաղը իրար մ իս են ուտելու:think

Tanamasi
23.07.2008, 00:39
Ճանապարհորդությունը՝ անգամ առանց ամուսնության :hands

Ուլուանա
23.07.2008, 05:51
Ամեն աղջիկ դեռ մանկությունից ենթագիտակցորեն հարսանեկան զգեստ է երազում:oy: Առաջին դեպքն ես, որ իմանում եմ` հարսանիք չի ուզում:think
Եթե թեման սկզբից կարդայիր, առաջին դեպքը չէր թվա։ :P Էս թեմայում գրող աղջիկների մեծամասնությունը էդ կարծիքն է հայտնել։ ;)

Empty`Tears
23.07.2008, 05:58
Մի ժամանակ կար, որ կնախնտրեի ճանապարհորդություն, բայց հիմա էդպես չեմ մտածում..
Հարսանիքը լինում է կյանքում մեկ անգամ (նու եթե իսկապես կողքինդ քո կեսն է) և պետք է այնպես նշել, որ իսկապես հիշվի ամբողջ կյանքում ու լինի մի գեղեցիկ ու անկարագրելի օր, որից կմնա գեղեցիկ հուշեր..
Իսկ ճանապարհորդությունը դա ամեն անգամ էլ կարող ես կազմակերպել ու աստված տա ամեն անգամ էլ այնքան ապահովված լինես, որ ցանկություններդ ու երազանքներդ կատարվեն այն մարդու հետ, որին սիրում ես :friends:

Ուլուանա
23.07.2008, 06:41
Մի ժամանակ կար, որ կնախնտրեի ճանապարհորդություն, բայց հիմա էդպես չեմ մտածում..
Հարսանիքը լինում է կյանքում մեկ անգամ (նու եթե իսկապես կողքինդ քո կեսն է) և պետք է այնպես նշել, որ իսկապես հիշվի ամբողջ կյանքում ու լինի մի գեղեցիկ ու անկարագրելի օր, որից կմնա գեղեցիկ հուշեր...
Իսկ ճանապարհորդությունը դա ամեն անգամ էլ կարող ես կազմակերպել ու աստված տա ամեն անգամ էլ այնքան ապահովված լինես, որ ցանկություններդ ու երազանքներդ կատարվեն այն մարդու հետ, որին սիրում ես :friends:
Որ էդպես նայենք, հարսանեկան ճանապարհորդությունն էլ է միայն մեկ անգամ լինում։ ;) (մնացած ճամփորդությունները հարսանեկան չեն :P) Ուղղակի ամբողջ հարցն այն է, որ եթե մի բան չես սիրում, ուզում է մեկ անգամ լինի, ուզում է՝ հազար, չես ցանկանա անել, չէ՞։ Հիմա եթե մարդու համար ճամփորդությունն ավելի հաճելի է ու հետաքրքիր, քան հարսանեկան հավաքույթը, ապա նրան բոլորովին չի հուզի, թե հարսանիքը մեկ անգամ է լինում։ Իսկ ինչ վերաբերում է հուշերին, ապա դրանք էլ գեղեցիկ ու աննկարագրելի կարող են լինել միայն այն դեպքում, երբ իրադարձությունն ինքը քեզ համար հաճելի է. եթե հարսանիքն ինքը հաճելի չէ, ապա ի՞նչ գեղեցիկ ու անմոռանալի հուշերի մասին կարող է խոսք լինել։ Նույնը ճամփորդության դեպքում։
Ի դեպ, ասում ես՝ ճամփորդությունը միշտ էլ կարող են կազմակերպել, բայց շատ դեպքերում մարդիկ ֆինանսապես չեն կարող իրենց թույլ տալ ճամփորդել, իսկ ամուսնանալիս այդ հնարավորությունը տրվում է, ու գուցե դա նրանց միակ հնարավորությունն է։

Adriano
23.07.2008, 09:59
Ամենաճիշտը իմ կարծիքով 2in1 տարբերակն է:

Katka
23.07.2008, 10:05
Ճանապարհորդիր պոտենցիալ փեսացուիդ հետ, հետո որշիր ամուսնանալ, թե չէ:hands

Ariadna
23.07.2008, 10:08
Ճանապարհորդիր պոտենցիալ փեսացուիդ հետ, հետո որշիր ամուսնանալ, թե չէ:hands

Եվ հետևելով Վիսոցկու խորհրդին՝ անպայման դեպի լեռները :D

impression
23.07.2008, 10:16
Եվ հետևելով Վիսոցկու խորհրդին՝ անպայման դեպի լեռները :D

Հա բա ինչ, հարթավայրում տենց բաները ստուգել հեչ չի լինում :D

Katka
23.07.2008, 10:47
Հա Imp? Դու փորձել ես?? Ну, что за кони мне попались:P

impression
23.07.2008, 10:53
Հա Imp? Դու փորձել ես?? Ну, что за кони мне попались:P

Խնդրեմ... Imp... մարդուն մի հատ ռեպ ես տալիս, դառնում ես Imp, հետո էլ ինչ-որ ձի ա գրել, ինչ ա գրել... ես ռուսերենից լավ չեմ :(
Ես համ էլ "տենց բաներ" ասելով՝ նկատի ունեի ճամփորդելը, Kat ;)

Լուսաբեր
24.03.2009, 16:30
Հարսանիքից հետո ճանապարհորդություն, ու ինչքան հնարավոր է հեռու՜՜՜ :love
Հ.Գ. Մոռացված թեմաներն եմ փորձում արթնացնել :D

Երկնային
24.03.2009, 16:31
Հ.Գ. Մոռացված թեմաներն եմ փորձում արթնացնել :D

թե՞ Արիացուն ես լսացնել տալիս :oy:D

Լուսաբեր
24.03.2009, 16:32
թե՞ Արիացուն ես լսացնել տալիս :oy:D

Չէ, ինքը գիտի :P :oy
Համ էլ թող լսի էլ :D:D

ministr
24.03.2009, 16:35
Հարսանիք! Կյանում դեռ շատ կճանապարհորդեք, բայց հարսանիք մի հատա!!!

Kita
24.03.2009, 16:53
Հարսանեկան ճանապարհորդություն:)
Ինչքան էս վերջերս մտածում եմ, էնքան սիրտս կանգնում է հարսանիքից:D

Երկնային
24.03.2009, 17:38
Հարսանեկան ճանապարհորդություն:)
Ինչքան էս վերջերս մտածում եմ, էնքան սիրտս կանգնում է հարսանիքից:D
Փաստորեն վսյո-տակի մտածում ես հարսանիքի մասին :))

ես երկուսն էլ ուզում եմ :oy

Kita
24.03.2009, 17:44
Փաստորեն վսյո-տակի մտածում ես հարսանիքի մասին :))

ես երկուսն էլ ուզում եմ :oy

Նյուտ կաշմառներումս հարսանիք եմ տեսնում:D դրա համար եմ վատանում:))

Երկնային
24.03.2009, 17:55
Նյուտ կաշմառներումս հարսանիք եմ տեսնում:D դրա համար եմ վատանում:))

Կիտ, մոտավորապես սե՞նց :D

երեկ երազումս ինչ-որ գետի ափին էի, մեն-մենակ զբոսնում էր` հարսի շորով ու քողով… տենց մինչև մտածում էի, թե ինչ եմ էդտեղ անում ու ինչու հարսի շորով, ինչ-որ հսկա առյուծ հայտնվեց ու ուզում էր ինձ ուտել… :noti :oy

արթնացա, տենց էլ չիմացա վերջը կերավ, թե չէ… :D

երազումս ամուսնանում էի,:oy հարսի շոր էի հագել, ու նենց էլ գեշ շոր էր :think ինձ հայելու մեջ էի նայում ու մտածում էի. «Տեսնես փեսան ո՞վա» :D Պապաս էլ կողքից ասում ա. «Դե կհասնենք եկեղեցի, կտեսնենք էլի» :D

Kita
24.03.2009, 18:01
Կիտ, մոտավորապես սե՞նց :D

Չէ մոտավորապես սենց:))

Ուրեմն կեսուրս չկայացած ստիպում էր, որ բոլոր ադաթներով լինի հարսանիքը ու հատկապես էն տաշի-տուշիով, որ գալիս տանում են է(ես դրանից վատանում եմ):D Իսկ ես մինչև էտ հազիվ համաձայնվել էի հարսի շորիկին ու պրիչյոմ առանց քեֆի հայկական:D ու վերջում դուրս եկավ, որ ապագա չկայացած մարդս խափում էր ինձ, մտածելով, թե վերջին պահին կզիջեմ:D
Ոշմ հիստերիայի մեջ էի, մարդս հանգստացնում էր ինձ, ես էլ ասում էի, ախր էտ իմ հարսանիքն է, ինչի պտի ուրիշների ուզածով լինի, ուրիշները հաճույք ստանան:cry
Էս վերջին երազս էր:D

Ուլուանա
25.03.2009, 03:01
Աղջիկներ, թեման խառնել եք, սա երազների թեման չի :)), հարսանիքի և հարսանեկան ճամփորդության մասին թեման է։ Հետո՞ ինչ, որ դուք ձեր երազներում հարսանիք եք տեսնում։ :D

Մի խոսքով՝ երազների թեման փակեք։ ;)

Apsara
25.03.2009, 11:53
Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.

1. Հարսի շոր
2. ճանապարհորդություն սիրելիի հետ

Իսկ ես երկուսն էլ ընտրել եմ, այսինքն հարսի շոր հասկացությունը հայերի մոտ ինչքան լեն ո պուշիստի ենքան հարսի շոր ա, ինձ մոտ հակառակը, ինչքան նուրբ ու ընդգծող այնքան հարսի շոր: Բայց իհարկե եղած գումարը ոչ թե հարսանիքի ուտուշ խմուշի վրա ենք ծախսել, այլ ճանապարհորդության: Ու չենք փոշմանել:)

comet
25.03.2009, 12:22
Վերջերս հարսանիք էինք հրավիրված: Բավականին մեծ ծախս էին արել, որ ամեն ինչը տեղը տեղին լինի: Բայց հարսանիքի կեսից տուրուդմփոց սկսվեց, ոչ ոք չէր հասկանում ում է խփում կամ ում հետ է վիճում: Ավելորդ է նշել, թե հարսն ու փեսան ինչ վիճակում էին...
Էդքան փողով նորապսակները կարող էին ուզածդ երկրում, ամենալավ հյուրանոցում հանգստանային:
Հարսանիք... Բա որ սկսում են վերջում քննարկել` խորովածը լավ չէին եփել, շատ էր, քիչ էր, հարսի շորը լավն էր, վատն էր...:[

Փոքրիկ
25.03.2009, 17:52
:oy երկուսը մեկում :love.... համ հարսիկի շորիկ , համ ճանապարհորդություն :P:B:oy

Արևհատիկ
01.05.2009, 00:18
Ես ինքս չէի հրաժարվի ո՛չ մեկից և ո՛չ էլ մյուսից…:DԲայց եթե ընտրություն կատարելու լինեմ, ապա միանշանակ կընտրեմ հարսի շորը (թեկուզ առանց ճոխ ճաշկերույթի և այլն), քանի որ դա լինում է կյանքում մեկ անգամ և ես ձեռքիցս բաց չէի թողնի տենց հնարավորությունը, իսկ ճամփորդության գնալու համար ամբողջ կյանքներս դեմներս ա:)

dvgray
01.05.2009, 04:37
իսկ եթե ես հետ գնալու ու ընտերլու հնարավորություն ունենաի /ինչը հավատացնում եմ որ չունեի ;)/, ապա կընտրեի ամուսնական ճանապարհորդությունը, քանի որ դա լինում է կյանքում մի անգամ: հետո շատ կարող է ճանապարհորդոս, բայց ամուսնականը կարծում եմ ունիկալ է լինում իր սիրահարվածությամբ, մեծ էներգետիկայով

Բարձրահասակ
12.05.2009, 13:23
Կարելի է համատեղել: :) Երկուսն էլ հաճելի է վայելել: :love Հարսանեկան խնջույքը կարելի է փոքր շրջանակներում անցկացնել ու մի փոքր էլ ճանապարհորդություն կազմակերպել: :oy

Dayana
12.05.2009, 13:38
Կարելի է համատեղել: :) Երկուսն էլ հաճելի է վայելել: :love Հարսանեկան խնջույքը կարելի է փոքր շրջանակներում անցկացնել ու մի փոքր էլ ճանապարհորդություն կազմակերպել: :oy

Էս նամյոկ է՞ր Լուս :))

Dorian
12.05.2009, 13:39
Էս հարցը որ լսեցի, ակամա հիշեցի Վիննի Թուխի պատասխանը "Сгущенки или меда?" հարցին:
- И того и другого, и если можно без хлеба!!! :)

Mari
12.05.2009, 15:34
Միանշանակ ճանապարհորդություն:
Չեմ սիրում տոննայանոց հարսի շորերը, խորովածը, պատրոնդաշանվագները, անվերջ, ձանձրալի կենացները/նամանավանդ, որ կեսից արդեն մոռանում են, թե ինչ առիթով են հավաքվել, ու կենացները վեր են ածվում սրա-նրա գովերգության ու փառաբանման, հուշ - երեկոյի/: Սպիտակ թեթև կիսաշրջազգեստ կհագնեի, ձեռքիս դաշտային ծաղիկների հասարակ մի փունջ, ծովի, ինչ ծով, Սևանի ափ, հին եկեղեցի: Ու հետո ճանապարհորդություն: Մի հին գյուղ, հեռու աշխարհից, մարդկանցից.....

Տատ
12.05.2009, 16:04
տոննայանոց հարսի շորերը, :)Անպայման չի, երբեմն ամենանուրբն ավելի թանկ է:
Հարսանիք պետք է, վերջապես, դա հարգանքի ու մտերմության նշան է մոտիկ մարդկանց համար, իհարկե նրանց համար է արվում, այլ ոչ՝ զույգի: Իսկ ընկերներին քեֆ նվիրելը լավ բան է:
Դե, ձևն արդեն ամեն մեկի միջավայրից ու ընտանիքից է կախված: Եթե կարմիր խնձոր չես սիրում, ուրիշ կիսուր պիտի ընտրեիր:P

Ճանապարհորդություն՝ նույնպես: Ափսոսում եմ, որ չունեցանք, թեև Եվրոպան «ոտքի տակ էր»: Ժամանկն ու պարագաները թույլ չտվեցին, նույնիսկ փողի առկայության դեպքում:

հետո շատ կարող է ճանապարհորդես, բայց ամուսնականը կարծում եմ ունիկալ է լինում իր սիրահարվածությամբ, մեծ էներգետիկայով
Հենց այդպես էլ եղավ, բայց բոլոր հաջորդները չփակեցին այն զգացմունքը, որ այն առաջինը՝ ափսոս:
ԴՎ, արի մենք քաղաքականությունից չխոսենք, մյուս տեղերում ինչ որ բան ստացվում է..;)

aerosmith
13.05.2009, 15:13
ես սենց եմ մտածքում։ իհարկե հարսանինքն իր դերն ունի, բայց այնուամենայնիվ ես կնախընտրեէ ապագա կնոջս հետ ճանապարհորդություն։ որովհետև ինձ ավելի հաչելի կլնի որևէ եվրոպական երկրում կնոջս հետ մենակ ճանապարհորդությունը, քան մի օր տևող հարսանիքը։ վերևում ակումբցիներց մեկը շատ ճիշտ նշել է։ Ձանձրացնուղ կենացներ, պատրոնդաշախառը երգեր......։ իսկապես ճանապարհորդությունն ավելիլ լավ է։ իսկ ինչ վերաբերվում է հիշվելուն, կասեմ որ ճանապարհորդությունն էլ պակաս հաճելի չի հիշվի։
մի խոսքով ճանապարհորդությու ։։։։։։:)

ministr
13.05.2009, 15:24
Ճանապարհորդությունը երբ էլ ասես կարող ես իրականացնել, իսկ հարսանիքը ոչ: Համ էլ էդ առաջ էր, երբ որ ձանձրացնող կենացներ էին հնչում, մեկ էլ երբ որ անտաղանդ թամադայա լինում: Ընկերներիդ ու հարազատներիդ հետ ուրախանում ես քո կյանքի ամենահիշարժան օրը վատա? Հետո երբ ուզում ես գնա ճամփորդության..

Սա որպես համեմատություն.. իսկ իրականում նայում ես հնարավորություններիդ... եթե հարսանիք չես ձգում ճամփորդությամբ կարող ես պրծնել :)

Երկնային
13.05.2009, 16:18
Սա որպես համեմատություն.. իսկ իրականում նայում ես հնարավորություններիդ... եթե հարսանիք չես ձգում ճամփորդությամբ կարող ես պրծնել :)

ինչի էդ երբվանի՞ց ա ճանապարհորդությունը ավելի էժան նստում, քան հարսանիքը :))

ministr
13.05.2009, 16:23
Շուտվանից :)) Իհարկե նայած ուր գնաս ու ոնց գնաս :)

Ներսես_AM
13.05.2009, 17:02
ինչի էդ երբվանի՞ց ա ճանապարհորդությունը ավելի էժան նստում, քան հարսանիքը :))
Մենք 15 օր ֆռֆռացինք 3 քաղաքներով հաստատ հայկական միջին հարսանիքի ծախսը վզով էր, Չհաշված որ գումարի 1/3-ը մենակ բան ման էինք առել հագուստ/տեխնիկա: Նենց որ հաստատ մի հատ էլ որ ամուսնանայի էլի առանց հարսանիք ման գալու կգնայինք:

Լուսաբեր
13.05.2009, 17:27
Մարդիկ, էս թեմայի վերջին գրածները, որ կարդում եմ մտադրություններս հարսանիքի ցանկության հետ կապված փոփոխվում են :)) էս ի՞նչ եք անում հետս, ի՛ :oy
Ակումբցիներից առաջիկայում ամուսնացողների ցանկի մեջ մենք էլ կանք, դրա համար մի բան ասեք կողմնորոշվենք :)) Ճիշտա ես մեծ հաճույքով հարսանիքից անմիջապես հետո կգնայի ճանապարհորդության, բայց...
Հաշվարկներով ճանապարհորդությունը հարսանիքից երկու անգամ էժանա նստում :think

Fedayi
13.05.2009, 20:03
Եթե ընտրության առջև կանգնեմ, միանշանակ ճանապարհորդություն:

Fedayi
13.05.2009, 20:06
Միանշանակ ճանապարհորդություն:
Չեմ սիրում տոննայանոց հարսի շորերը, խորովածը, պատրոնդաշանվագները, անվերջ, ձանձրալի կենացները/նամանավանդ, որ կեսից արդեն մոռանում են, թե ինչ առիթով են հավաքվել, ու կենացները վեր են ածվում սրա-նրա գովերգության ու փառաբանման, հուշ - երեկոյի/: Սպիտակ թեթև կիսաշրջազգեստ կհագնեի, ձեռքիս դաշտային ծաղիկների հասարակ մի փունջ, ծովի, ինչ ծով, Սևանի ափ, հին եկեղեցի: Ու հետո ճանապարհորդություն: Մի հին գյուղ, հեռու աշխարհից, մարդկանցից.....

Ապրե'ս:
Իրոք, մեկ-մեկ ստամոքսի կռիվ ա հիշեցնում սա:

Փիսիկ
25.07.2009, 11:44
ես 2ն էլ ուզում եմ :(
ինչպե՞ս բացատրել տղամարդուն, թե ինչքա՞ն կարևոր է հարսանիք կոչվածը ? որ ուզում եմ սպիտակ շոր հագնեմ, մեր դռան մոտ իրա մաման տաշիիիիի՜ գոռա :) շատ եմ ուզում է՜ :(

Ամմէ
18.11.2012, 15:09
2 էլ անպայման::) Ես ուզում եմ ուրեմն պետք է էդպես էլ լինի :oy

Leto
25.07.2013, 17:16
Ճանապարհորդություն, կածում եմ 2-ով ավելի հաճելի և ավելի շատ բան կլինի հիշելու: