PDA

Դիտել ողջ տարբերակը : Ճանապարհորդություն դեպի Արցախ



ars83
21.07.2008, 16:37
Այստեղ ուզում եմ պատմել անցյալ տարվա՝ Արցախ կատարած ճանապարհորդությանս մասին։ Միգուցե, ուրիշներն էլ հետաքրքիր բաներ կունենան պատմելու։

Նախաբան
Հայրենիքս գրեթե չեմ ճանաչում։ Փոքր ժամանակվա հիշողություններիս մեջ մնացել է Սևանը, պատանեկությունից՝ Ալայազը՝ Եղեգնաձորից ոչ հեռու։ Վերջերս էլ մի խումբ տուրիստների հետ այցելեցի Էջմիածին։ Աղոտ հիշում եմ Գառնին, Գեղարդը... Չեմ տեսել Հաղարծինը, Հաղպատը, Սանահինը...
Շատ ուրախացա, երբ հրավեր ստացա մասնակցելու դեպի Արցախ կատարվող ուղևորությանը մի խմբի հետ։ Երթուղին խոստանում էր առատ լինել հետաքրքրություններով. լինելու էինք Նորավանքում, Շուշիում, Ստեփանակերտում, Ամարասում, հետդարձի ճանապարհին՝ Տաթևում։ Հոկտեմբերի վերջն էր՝ հայոց աշուն...

Զինվելով ուտելիքի և հագուստի զգալի պաշարով՝ առավոտյան դեռ ժամը յոթը չլրացած, գնացի Գարեգին Նժդեհի հրապարակ, որտեղից պետք է ճանապարհ ընկնեինք։

ՄԱՍ Ա. Արցախի ճանապարհին. Նորավանք։

Երթուղայինում նորը տեսնելու ականկալիքից արթնացած մարդիկ կիսաձայն զրուցում են։ Ողջունում եմ նրանց և զբաղզեցնում պատվավոր նստատեղը՝ վարորդի կողքին։ Այս տեղն ինձ պատահական է հասել։ Աշխատախումբը, որն ուղևորվում է դեպի Արցախ, ունի ղեկավար, որը անսպասելիորեն հիվանդացել էր և չէր կարողացել մեկնել։ Նրա փոխարեն մեկնեցի ես։

Արևը դեռ չի հասցրել բարկանալ։ Ճանապարհը եզերում են գորշ հողեր, տեղ–տեղ քարերի կիտուկներով։ Բերքն արդեն հավաքել են, հողը նման է հարսանեկան զարդերը վրայից հանած, ծննդաբերությունից ուժասպառ մի կնոջ։ Օդը կարծես լցված լինի ինչ–որ թանձր, գորշ–կապտավուն եթերով, որի միջից իմաստուն և սևեռուն հայացքով շուրջն է դիտում Մասիսը։
Խոսակցությունն ավելի աշխույժ է դառնում. քննարկվում է ձմերուկների աճը, խաղողի այգիները, «Վիվասելի» սակագները...

Մոտենում ենք Նորավանքին։ Ճանապարհի այս հատվածը տարբերվում է մեր անցածից։ Ասֆալտի վրա երկու կողմից կռացել են ժայռերը, ասես ծեր կարճատես պահակներ, որ ուզում են մոտիկից զննել վանք եկող մարդկանց։

Ժայռերի և երկնքի համայնապատկերում կտրուկ ուրվագծվում է վանքը։ Կանգնում ենք, դուրս ենք գալիս մեքենայից։ Շունչ չկա, միայն մենք ենք։ Ծարավները ջուր են խմում, ոմանք արդեն վանքի դռան մոտ են, մյուսները ժայռերն են դիտում։

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=27505&d=1216639980

Ահա այդ ժայռերը՝ մտախոհ, լռելյայն։ Երկինքը պատած ամպերի գորշ պաստառը տեղ–տեղ պատռել են արևի դժգույն ճառագայթները։ Դրանք ընկնում են ժայռերի կարմիր՝ արյունոտ անծածկ վերքերի վրա։ Թվում է՝ այս ժայռերը արմատ ունեն, որով ջուր չեն խմել – մեծացել, այլ մարդկային արյուն, նրանց արյունը, ովքեր նրանց գիրկն են բերել կառուցելու իրենց սրբությունը՝ Վանքը։ Կարծես հասկանալով, որ հայի՝ հանուն իր սրբության զոհած կյանքը րոպեական է և անբավարար, ժայռերը սատարել են նրան, ցողելով նրա արյունն իրենց երակների մեջ և աճելով դեպի երկինք՝ ամեն կողմից ամուր շրջափակել են վանքը։

Ժամանակին, վանքը, հավանաբար, շատ այցելուներ է ունեցել, Պատարագ է մատուցվել, խունկ բուրել։ Այսօր էլ, ասում են, Պատարագ կա այստեղ, բայց ինչքա՞ն հաճախ։

Ահա վանքի աստիճանը, որով բարձրացող չափահաս մարդը պետք անպայման կռանա, այլապես, ուսով կխփվի պատի որևէ զարդաքանդակի և կընկնի, քանի որ բռնվելու տեղ չունի։ Դա իր խորհուրդն ունի. Աստծո տուն եկող մարդը պետք է խոնարհ լինի։ Իսկ երեխաները հանգիստ կարող են բարձրանալ՝ «մինչև այս երեխաների պես չլինեք, չեք մտնի Երկնային Արքայությունը»... Զարմանալի կառուցվածք ունի վանքը։ Ամեն ինչ այստեղ անհամաչափ է, ազատ։ Ինչպես աչքերը շիլ երեխայի հայացքը յուրահատուկ է և հմայիչ, այնպես էլ այս եկեղեցիները՝ անսովոր և գեղեցիկ։ Գմբեթը պահող սյուներից ամեն մեկի հիմքը տարբեր է՝ ութանկյուն, շրջան, քառակուսի։ Դրսում խաչքարեր են դրված՝ ճաքճքված, հին, իսկական։

Եկեղեցու ճակատին՝ Հայր Աստծո հանդուգն քանդակը, ձեռքին Ադամի գլուխը՝ քնքշորեն գրկած, վշտացյալ Հոր ,եծ քարե արցունքը, որը կաթում է փրկարար Խաչի վրա։

Լուսանկարելուց, ջուր խմելուց և վանքի ներսը դիտելուց հետո իջնում ենք ձորը, նախաճաշում, և շարունակում ճամփան։

Հ.Գ. Պաթետիկ նոտաները շատ են, երևի, բայց դե լավ։

Ձայնալար
21.07.2008, 16:49
Լավ ես գրում, հետաքրքիր ա, ես էլ եմ ունեցել 3 հատ շատ հագեցած ճանապարհորդություններ՝ Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք, բայց ցավոք լավ նկարագրել չեմ կարող :) Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք «հասնելու Արցախ» հուսով եմ երկար սպասել չես տա, ես Արցախում չեմ եղել :)

ars83
21.07.2008, 17:00
Լավ ես գրում, հետաքրքիր ա, ես էլ եմ ունեցել 3 հատ շատ հագեցած ճանապարհորդություններ՝ Լոռի, Վայոց Ձոր, Սյունիք, բայց ցավոք լավ նկարագրել չեմ կարող :)
Ինչու՞ «լավ նկարագրել չես կարող»։ Նկարագրիր, եթե ժամանակ ունես, ուշադիր կլսեմ :) Միշտ էլ հետաքրքիր է լսել, թե ուրիշներն ինչպես են նայում աշխարհին։


Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք «հասնելու Արցախ» հուսով եմ երկար սպասել չես տա, ես Արցախում չեմ եղել :)
Հեսա կհասնենք :) Ուղղակի դժվար է գրելը. երբ եկա Արցախից, մեկ այլ ֆորումում գրել էի տպավորոթյուններիս մասին, բավականին «բնական» պատմվածք էր ստացվել։ Այդ ֆորումը, ցավոք, վերացել է՝ գրառումներիս հետ միասին :(
Հիմա ինչ որ գրում եմ, մի տեսակ արհեստական է ստացվում, առաջին անմիջական տպավորությունները չեն։

ars83
22.07.2008, 13:55
Մաս Բ. Արցախ. Շուշի

Ահագին ժամանակ է ճանապարհին ենք։ Ճանապարհն էլ յուրաքանչյուր հիսուն մետրի վրա գոնե մեկ անգամ պտույտ է կատարում աջ կամ ձախ։ Ճանապարհի եզրերին այժմ այլ պատկեր է. անխոտ դաշտերի փոխարեն բազմերանգ ծառեր ու թփեր՝ կարմիր, կարմրավուն, կանաչ, դեղին, դեղնավուն։ Անցնում ենք Արցախ տանող ճանապարհի վերջին ՀՀ գյուղի՝ Տեղի միջով։ Կանայք և երեխաներ ջուր են կրում կժերով, շշերով և փոքր դույլերով։

« Վարչապետ Սերժ Սարգսյանի ծննդավայրն է»,– բացատրում են ինձ,– «գոնե լավ նայեր իր գյուղը, այս ի՞նչ վիճակ է՝ մարդիկ ջուր չունեն, Հայաստանի ամենաաղքատ գլուղն է»։

Ճանապարհածածկը շատ հարթ է, առանց փոսերի, ասֆալտը՝ թարմ, սև։ Մի քանի անգամ հանդիպեց ցուցանակ, որի վրա գրված էր նման մի բան՝ «Գորիս – Ստեփանակերտ ճանապարհի այս հատվածը նորոգում է համայն Հայությունը»։ Հասնում ենք Արցախի պետական սահմանին։ Մեքենան կանգ է առնում։ Անցակետի մոտ ցուցատախտակի վրա մեծ տառերով գրված է. «Ազատ Արցախը ողջունու՛մ է ձեզ»։ Վարորդը ինչ–որ փաստաթղթեր է ցույց տալիս, և մենք շարունակում ենք մեր ճանապարհը։ Շատանում են «Ղ–Տելեկոմի» գովազդային վահանակները։

Հասնում ենք Արցախի ազատամարտիկների հիշատակին կառուցված աղբյուր–հուշարձանին, կայանում ենք՝ սուրճ խմելու։ Երկու պատանի ընկույզ են վաճառում։ Գինը՝ երևանյանից գրեթե երկու անգամ էժան։ Մի քանի կին գնում են (նկատելով, այնուամենայնիվ, որ «կռո» է՝ ամուր կեղև ունի)։ Վարորդն ասում է, որ իզուր են գնել, Ստեփանակերտում «նորմալը» կգնեին և հավելում է, որ տղաները ընկույզը հավաքել են ոչ հեռու գտնվող անտառից։

Սուրճը ըմպած է, բաժակները՝ լվացած։ Սկսում է անձրև գալ։ Սարե՜ր և անձրև. հիանալի եղանակ է։ Ճանապարհ ենք բռնում դեպի Շուշի։

Մառախուղի միջից մաս առ մաս, դանդաղորեն ուրվագծվում է սպիտակ քարից, հայ առաքելական և ռուս ուղղափառ ճարտարապետությունների միախառնումը ներկայացնող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ Արցախխյան Թեմի առաջնորդանիստը։ Որտեղի՞ց են ռուսական ճարտարապետության տարրերը։
«Պետրոս Առաջինի օրոք է կառուցվել եկեղեցին, որպեսզի նրան հաճեցնեն, կառուցել են ռուսական ոճով». այսպիսի բացատրություն եմ ստանում։ Իրականում եկեղեցին կառուցվել է Պետրոս Առաջինի թագավորության ժամանակաշրջանից մոտ երկու դար հետո՝ Նիկոլայ Բ ցարի օրոք (ինչպես պարզվում է)։

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=27525&d=1216718553

http://www.akumb.am/attachment.php?attachmentid=27521&d=1216718479

Զանգակատան պատերը զարդարված են թևատարած հրեշտակների քանդակներով, եկեղեցու դռան երկու կողմերում առաքյալների հասակով մեկ նկարներն են։ Ներսը լայնարձակ է, լուսավոր, զարդարված։ Մեր խմբից մեկը խնդրում է, որ մեզ ցույց տան եկեղեցու ստորգետնյա սենյակը։ Սպասավորը բացում է հատակի վրա եղած «դուռը» և մենք աստիճաններող իջնում ենք ներքև։ Շրջանաձև մի սենյակ է պատերին փորված պատուհաններով։ Կենտրոնում մի փոքր կարպետ կա։ Մեր ուղեկից հոգևորականը պատմում է, որ եթե կանգնես այդտեղ և ինչ–որ բան ասես, թեկուզ, շշուկով, ձայնդ կտարածվի ողջ եկեղեցով։ Ոմանք փորձում են. «Հայր մերն» են ասում, մի կին երգում է «Կիլիկիան»։ Վերևում եղողները հետո պատմում էին, որ ամեն ինչ լսել են, ինչ ասվել է սենյակում։
Այս ակուստիկայի գաղտնիքը... դատարկ կժերն են. սենյակի պատերի մեջ դատարկ կժեր են զմռսված՝ բերանով դեպի սենյակի ներսը, ինչն էլ առաջացնում է ձայնի ռեզոնանս։

Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի դասախոսներից մեկը պատմում էր, թե տարիներ շարունակ համերգների հաճախելով համերգային դահլիճներից մեկը (չեմ հիշում որը, կարծեմ, Ա.Խաչատրյանի անվան սրահը) միշտ զարմացել է, որ ձայնը լսվում է մաքուր և առանց թուլանալու՝ դահլիճի որ մասում էլ նստես։ Պատճառը կրկին դատարկ կժերն էին։ Ցավոք, այդ էֆեկտը խախտվել է՝ վերանորոգման ընթացքում։

Վարորդը շտապեցնում է մեզ՝ հիշեցնելով, որ դեռ շատ տեղեր ունենք այցելելու։ Շարունակում ենք ճանապարհը և հասնում Շուշիի բերդապարիսպին։
«Շուշին, լինելով բերդաքաղաք, երկար պարիսպ է ունեցել, որը «հանճարեղ» սովետական ղեկավարության որոշումով մեջտեղից ճեղքվել է՝ ճանապարհ կառուցելու համար»,– պատմում է վարորդը։ Այստեղ նորից այդ սպիտակ քարն ենք հանդիպում։ Արցախում, կարծես ամեն ինչ այդ սպիտակ քարից լինի (ինչ քար է՝ չգիտեմ)։ Ասում են այն շատ ջերմունակ է։ Հետազոտելով պարիսպը և նկարվելով անձրևի տակ՝ նստում ենք ավտոմեքենան՝ մեկնելու Ստեփանակերտ, որտեղ էլ պետք է գիշերեինք։

ars83
26.07.2008, 12:19
Մաս Գ. Ստեփանակերտ

(Գրելու հավեսս կորավ, բայց որ սկսել եմ, վերջացնեմ)

Երեկոյան ժամը վեցն անց էր, երբ մտանք Ստեփանակերտ։ Անձրև էր գալիս։ Գնացինք Երկրագիտական թանգարան. տնօրենի հետ պայմանավորվածություն կար, որ մեզ այնտեղ ընդունեին, ցույց տային։ Բայց ուշ էինք հասել, աշխատողներն արդեն գնացել էին տուն։ Պայմանավորվողը զանգահարեց տնօրենին, տնօրենն ասաց, որ շուտով աշխատող կգա։ Ոչ երկար սպասելուց հետո մի երիտասարդ հաճելի աղջիկ եկավ՝ անունը Գայանե, և սիրալիր ժպիտով հրավիրեց մեզ ներս։ Պատմեց թանգարանի հիմնադրման մասին և տարավ մի դահլիճ, որտեղ հնեաբանների գտածոներն էին ցուցադրված։ Ասաց, որ անգլիացիները պեղումներ են կատարել, գտել են հնագույն մարդու ոսկորներ (որից աշխարհում մի քանի հատ կա), տարել են ուսումնասիրելու։ «Գտած ոսկորները թույլ է տալիս ենթադրել, որ Արցախը մարդկության հնագույն բնօրրաններից մեկն է»,– հավելեց նա։ Հարցիս, թե արդյո՞ք անգլիացիներն իրենց չեն պահի ոսկորները, պատասխանեց, որ պայմանագիր կա թանգարանի և հետազոտող ինստիտուտի հետ, համաձայն որի՝ ոսկորները վերադարձվելու են։
Անկյունում մի հետաքրքիր մինիատյուր կար, որն արցախյան ավանդական ընտանիք էր ներկայացնում. պապը՝ չիբուխ ծխելով օջախի ածուխներն է շուռ տալիս, տատը՝ բերանը կապած և գլուխը ծածկած, գուլպա է գործում։
«Դուք, հավանաբար, գիտեք, որ արցախյան ընտանիքներում հարսին արգելված էր խոսելը իր ամուսնու հետ։ Ինչ որ պետք է ասեր ամուսնուն, ասում էր երեխաների կամ սկեսրոջ միջոցով»,– պատմում է օրիորդը։ Տղամարդիկ բեղի տակ ժպտում են, կանայք՝ ջղային կամ արհամարհական դեմքի արտահայտություն ընդունում։
Սենյակի մի մասում դրված է մի մեծ կարաս։ Գայանեն հարցնում է, թե ով կարող է ասել՝ ինչի համար է այն ծառայել։ «Գինու», «գանձերը պահելու»՝ հնչում են պատասխանները։ Բացասական շարժում է անում գլխով։ «Սա դագաղ է»,– բացատրում է, «մահացածների դիակները դրվում էին այսպիսի կարասների մեջ և թաղվում»։ Երբեմն հայտնաբերվում են ամբողջ ընտանեկան դամբարաններ՝ մեծ կարասներ, մեջում փոքրերը՝ երեխաների համար։ Ըստ բացատրության՝ սովորությունը մեզ մոտ եկել է հույներից։
Բարձրանում ենք երկրորդ հարկ։ Գայանեն խոսում է Արցախի պատմության, արցախյան ազատամարտի մասին, պատմում գործիչների մասին, որոնք մասնակցել են նրան։ Նայում եմ նրա դեմքին՝ հայցքը խիստ է դարձել, այտերը կարմրել են, ոգևորված է խոսում։
Հարցնում եմ, թե ինչ են խորհրդանշում սպիտակ ուղղանկյունները Արցախի դրոշի վրա։
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Flag_of_Nagorno-Karabakh.svg
«Ինը սպիտակ ուղղանկյուններից կազմված աստիճանը խորհրդանշում է Արցախի աստիճանական անջատումը Մայր–Հայաստանից... սակայն մենք հավատում ենք, որ կգա ժամանակ, երբ այդ սպիտակ ուղղանկյունները կվերանան, և Արցախը կմիավորվի Մայր–Հայաստանի հետ»։
«Հա–հա»,– իրար աչքով են անում երկու պապ մեր խմբից,– «այդպիսի բան չի լինի»։

Ուսումնասիրում ենք տարազները, կարպետները և իջնում նորից ներքև։ Խմբակային նկար, շնորհակալություններ համբերատար և սիրալիր աղջկան, և գնում ենք արցախցի մի տատու տուն՝ գիշերելու։

Adriano
26.07.2008, 13:23
Ես նույնպես կուզենայի գնալ Արցախ, տեսնել այնտեղի հրաշք բնությունը: Տարբեր աղբյուրներից գիտեմ, որ հրաշալի բնություն ունի: Այդ տարածաշրջանը ունի բերրի հողեր հարմար գյուղատնտեսության համար: Ինչ-որ խումբ չկա, որի հետ ես էլ կարող եմ գնալ ու տեսնել այդ երկիրը?

ars83
28.07.2008, 17:12
Ես նույնպես կուզենայի գնալ Արցախ, տեսնել այնտեղի հրաշք բնությունը: Տարբեր աղբյուրներից գիտեմ, որ հրաշալի բնություն ունի: Այդ տարածաշրջանը ունի բերրի հողեր հարմար գյուղատնտեսության համար: Ինչ-որ խումբ չկա, որի հետ ես էլ կարող եմ գնալ ու տեսնել այդ երկիրը?

Բնությունն, իրոք, շատ գեղեցիկ է (բայց ինձ ավելի շատ դուր եկավ հարավային Հայաստանինը՝ Տաթև, Գորիս)։
Եթե Արցախ գնացող խմբի մասին լսեմ, կասեմ։

Sun
08.12.2008, 16:22
Ճիշտն ասած,նոր կարդացի ձեր գրածը Արցախի մասին,ուղակի հետաքրքրեց ինձ,բայց ճիշտն ասաց կարդացի Ստեփանակերտի մասը(որից ձեր հավեսը կորել էր), գիտեք Ստեփանակերտում շատ ու շատ հետաքրքիր տեղեր կային թանգարանից բացի և ձեր այդ քմծիծաղով գրածը մի քիչ վիրավորական էր: Երբ գալիս եք Արցախ նախ լավ գիտակից մարդ գտեք և շրջեք Արցախում ,շատ լավ ու հետաքրքիր տպավորություններ կստանաք անպայման:

ars83
08.12.2008, 19:49
Ճիշտն ասած,նոր կարդացի ձեր գրածը Արցախի մասին,ուղակի հետաքրքրեց ինձ,բայց ճիշտն ասաց կարդացի Ստեփանակերտի մասը(որից ձեր հավեսը կորել էր), գիտեք Ստեփանակերտում շատ ու շատ հետաքրքիր տեղեր կային թանգարանից բացի և ձեր այդ քմծիծաղով գրածը մի քիչ վիրավորական էր: Երբ գալիս եք Արցախ նախ լավ գիտակից մարդ գտեք և շրջեք Արցախում ,շատ լավ ու հետաքրքիր տպավորություններ կստանաք անպայման:

:o:o Այս ինչ թյուր կարծիք է ձեզ մոտ ձևավորվել: Նախ՝ հավեսս կորել էր գրելուց (դա ոչ մի կապ չունի Ստեփանակերտի հետ): Հետո՝ թանգարանն անձամբ ինձ հետաքրքիր էր: Ուրիշ այցելածս տեղերից էր շուկան :), որը նույնպես շատ հետաքրքիր էր, քանի որ տարբեր տեսակի մարդկանց տեսնելու առիթ տվեց (նաև տեսա «զկեռ» կոչվածը, որի մասին կարծում էի, թե դա պնդուկն է, պարզվեց՝ ոչ ;))
Երրորդ՝ որտե՞ղ նկատեցիք քմծիծաղ: Հակառակը՝ ինձ տհաճություն էին պատճառել անհարիր ռեպլիկներն Արցախի ազատագրական պայքարի և Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ, ինչն էլ փորձել եմ արտահայտել (ինչպես երևում է, վատ է ստացվել):

Հաճույքով կայցելեի Արցախ, եթե ժամանակս ներեր և հարմար առիթ լիներ :) Նաև չեմ եղել Հայաստանի հյուսիսում :(, տեսնաս կհաջողվի՞ երբևէ...

Հ.Գ. Բայց հոգուս մի մասը մնաց Սյունիքում՝ նրա սարերում, Տաթևի վանքում, Ս. Գրիգոր Տաթևացու գերեզմանի մոտ, շրջակա ձորում, ձորի «նի տված թոխպում» (ձոր լցված մառախուղում)... :love :love :love

Monk
08.12.2008, 19:54
Մինչև Ստեփանակերտ ես հասել, Արս? Դրանից էն կողմ չգնացիր?

ars83
08.12.2008, 19:55
Մինչև Ստեփանակերտ ես հասել, Արս? Դրանից էն կողմ չգնացիր?

Շուշիում եմ եղել, Ամարասում, Տիգրանակերտում: Աղդամն եմ տեսել:

Monk
08.12.2008, 19:58
Շուշիում եմ եղել, Ամարասում, Տիգրանակերտում: Աղդամն եմ տեսել:
Հաջորդ անգամ որ գնաս, անպայման փորձիր գնալ Գանձասար և Դադիվանք: Ի շարս բազմաթիվ դրական տպավորությունների, բնության հարցում էլ կարծիքդ կփոխվի:;)

ars83
08.12.2008, 20:05
Հաջորդ անգամ որ գնաս, անպայման փորձիր գնալ Գանձասար և Դադիվանք: Ի շարս բազմաթիվ դրական տպավորությունների, բնության հարցում էլ կարծիքդ կփոխվի:;)

Եղավ, Մոնկ ջան, որ դու ես ասում, ուրեմն մի բան գիտես ;), կաշխատեմ ի նկատի ունենալ: Շնորհակալություն :)

Գանձասարում եղել եմ :oy:love Նոր նկատեցի միայն, որ Գանձասարի մասին բան չեմ գրել (հավեսս ուժեղ էր փախել, երևի): Կաշխատեմ շուտով գրել:

Monk
08.12.2008, 20:17
Գիտես, նման տեղեր գնալիս վատ է, որ որոշակի մարշրուտով գնում հետ ես գալիս, էն էլ ժամանակ չես ունենում կարգին ծանոթանալու. մի հատ տեսար, նկարվեցիր, ինչ-որ գիդի ասածները լսեցիր (հաճախ թարս ու շիտակ) ու վերջ, ավտոն սպասումա, պիտի գնանք: Պիտի ազատություն ունենաս մի լավ ֆռֆռալու, շրջակայքը ուսումնասիրելու, ամբողջական պատկերացում ունենալու: Մի քիչ էլ ժամանակի և տեղաշարժվելու ազատություն պիտի ունենաս: :)

Հ.Գ. Գանձասարն իմ թաքստոցներից մեկն է :oy

Sun
18.12.2008, 09:53
:o:o Այս ինչ թյուր կարծիք է ձեզ մոտ ձևավորվել: Նախ՝ հավեսս կորել էր գրելուց (դա ոչ մի կապ չունի Ստեփանակերտի հետ): Հետո՝ թանգարանն անձամբ ինձ հետաքրքիր էր: Ուրիշ այցելածս տեղերից էր շուկան :), որը նույնպես շատ հետաքրքիր էր, քանի որ տարբեր տեսակի մարդկանց տեսնելու առիթ տվեց (նաև տեսա «զկեռ» կոչվածը, որի մասին կարծում էի, թե դա պնդուկն է, պարզվեց՝ ոչ ;))
Երրորդ՝ որտե՞ղ նկատեցիք քմծիծաղ: Հակառակը՝ ինձ տհաճություն էին պատճառել անհարիր ռեպլիկներն Արցախի ազատագրական պայքարի և Մայր Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ, ինչն էլ փորձել եմ արտահայտել (ինչպես երևում է, վատ է ստացվել):

Հաճույքով կայցելեի Արցախ, եթե ժամանակս ներեր և հարմար առիթ լիներ :) Նաև չեմ եղել Հայաստանի հյուսիսում :(, տեսնաս կհաջողվի՞ երբևէ...

Հ.Գ. Բայց հոգուս մի մասը մնաց Սյունիքում՝ նրա սարերում, Տաթևի վանքում, Ս. Գրիգոր Տաթևացու գերեզմանի մոտ, շրջակա ձորում, ձորի «նի տված թոխպում» (ձոր լցված մառախուղում)... :love :love :love


Շուշիում եմ եղել, Ամարասում, Տիգրանակերտում: Աղդամն եմ տեսել:

Այ սա ուրիշ բան է:)
Իրոք Տաթևը շատ գեղեցիկ է, իսկ չեք այցելել Խոր Վիրպը,այնտեղ էլ է հետաքրքիր և գեղեցիկ, դե եթե գնացել եք Գանձասար,ապա Վանքն էլ եք երևի այցելել,հիմա այնտեղ էլ են շատ գեղեցիկ շինարարական աշխատանքներ կատարել, իսկ Տիգրանակերտի տպավորությունները ոնց են?խորհուրդ կտամ այցելե նաև Օշական:
Ճանապարհորդիր, ճանապարհորդիր, ինչքան շատ բան էս տեսնում այնքան հետաքրքիր է կյանքը պատկերվում:)
Իսկ մասնագիտությամբ ով էս?

ars83
24.12.2008, 19:16
Այ սա ուրիշ բան է:)
Իրոք Տաթևը շատ գեղեցիկ է, իսկ չեք այցելել Խոր Վիրպը,այնտեղ էլ է հետաքրքիր և գեղեցիկ,
Չէ, Խոր Վիրապը չեմ այցելել :(

դե եթե գնացել եք Գանձասար,ապա Վանքն էլ եք երևի այցելել,հիմա այնտեղ էլ են շատ գեղեցիկ շինարարական աշխատանքներ կատարել,
Տպավորիչ վանք էր՝ ամեն ինչով: Սկսած Տեր հորից, վերջացրած պատը մխրճված ազերական ռումբով: Եղանակն էլ իմ սիրած եղանակն էր՝ ամպամած և անձրև :)


իսկ Տիգրանակերտի տպավորությունները ոնց են?
Ճիշտն ասած, ինձ համար այնքան էլ տպավորիչ չէր: Բայց այցելող խմբի մեծ մասը հիացած էր:

խորհուրդ կտամ այցելե նաև Օշական:
Եթե առիթ լինի, անպայման: Եղել եմ առաջին թե երկրորդ դասարանում, եթե չեմ սխալվում:


Ճանապարհորդիր, ճանապարհորդիր, ինչքան շատ բան էս տեսնում այնքան հետաքրքիր է կյանքը պատկերվում:)
Հիմնականում, ճիշտ է, իհարկե ;)


Իսկ մասնագիտությամբ ով էս?
Մասնագիտությունս՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա:

ars83
18.11.2009, 17:13
Երկնայինը պահանջեց մանրամասն զեկույց՝ Արցախ կատարած երկրորդ ուղևորության մասին: Քանի որ կարող է այլոց համար էլ հետաքրքիր լինել, տեղադրում եմ այս թեմայում:

Մաս Ա. Երևան - Ստեփանավան :oy ... ներեցեք, Ստեփանակերտ

Երկու շաբաթ որոշում էիք, թե երբ և ինչ կազմով ենք մեկնելու Արցախ: Վերջապես որոշվեց օրն ու կազմը, բայց մեկնելուց մեկ օր առաջ պարզվեց, որ Եղվարդի կուսական անտառները Արշակի կացնի կարիքն ունեն և մենք զրկվեցինք վերջինիս ուղեկցությունից: :( Ափսոս, իհարկե:
Շաբաթ օրը վաղ առավոտյան տաքսով գնում եմ ավտոկայան: Երիտասարդ վարորդը մի անհաջող երգ միացրեց, որպեսզի «զարթնեմ», չնայած տեսքս պետք է որ ճլորած չլիներ :esim: Ավտոկայանում արդեն լիքը մարդ կար ժամը 7:30-ին: Ճամպրուկներն ու տարբեր չափերի արկղերը կապած «գազելի» տանիքին՝ Երևան-Ստեփանակերտ երթուղայինի ուղևորները սպասում էին, թե երբ կմեկնի երթուղայինը:
Մի առ ժամանակ հետո հայտնվեցին Ռուֆուսը, տեր և տիկին Ներսեսն ու Շուշանը: :P Տերը շատ քնկոտ տեսք ուներ, տիկինը՝ ժպտերես-աշխույժ: Առաջին երթուղայինում տեղ չկար, նստեցինք երկրորդը: Մինչև այն կշարժվեր, որոշեցինք որևէ ըմպելիք գնել: Բոլորս բացի Ներսեսից դուրս եկանք երթուղայինից: Մինչ կգնեինք ըմպելիքը, մեր «կառքը» տեղը փոխեց, գնաց ուրիշ տեղ կանգնեց: Մենք էլ ջրերն առած եկանք, որ նստենք այդ երթուղայինը, վարորդն ասում է՝ սա չորրորդն է շարժվելու :o
Լավ էր, Ներսեսը մնացել էր երթուղայինում, թե չէ չէինք գտնելու, թե մերը որն է: Շուշանը սկսեց որոնել յուր կեսին, գտավ, մենք էլ նստեցինք երթուղայինը ու շարժվեցինք:
Ճանապարհին հետաքրքիր երկխոսություն ծավալվեց չորսիս միջև: Ռուֆուսից ու Ներսեսից տեղեկացանք, թե քանի տիպի հեծանիվ կա Երևան քաղաքում, քանի հեծանվորդ, դրանցից քանիսն են երբևէ թրջվել Երևան-Սևան ճանապարհին, ինչպես կարելի է վարդի փուշը հեծանվի անվի միջից հանել, և այլն: ;)
Ճանապարհին Ռուֆուսն ինձ «Դեպեշ-մըուդ» էր լսեցնում, ինչը, իհարկե, ավելի հետաքրքիր էր, քան Լյուբով Ուսպենսկայայի խռպոտ սիրատառապանքը, որը դիմացի նստարաններին նստած ուղևորներից մեկը հրամցնում էր մյուսին և համայն ուղևոր հասարակությանը իր բջջային հեռախոսի միջոցով: Բայց դե, ասենք, Բեթհովեն չէր, էլի, պարզ է: :B
Ճանապարհն այնքան էլ գունեղ չէր. ծառերի տերևները հիմնականում թափվել էին, դաշտերը՝ մերկացել, ձմռան նախաշեմին էինք:
Կանգ առանք Վայքում: Ցանկացողներին առաջարկվեց այցելել զուգարան, որը, ինչպես պարզվեց բարեգործական նկատառումներով չէր կառուցված այդտեղ. վրան գրված էր платная: Հիսուն դրամ: Ամենանկատ Ռուֆուսին զարմացրեց զուգարանի ճարտարապետի յուրօրինակ մտահաղացումը․ մեկ հոգանոց զուգարանում տեղադրված էր մեկ կոնքաման (унитаз), կողքին՝ մեկ գետնափոր անցք (դրա անունը չգիտեմ)՝ երկուսն էլ միևնույն նպատակին էին ծառայում:
Վայքից շարժվում ենք դեպի Գորիս: Գեղեցիկ քաղաք է կարմրատանիք Գորիսը, Ռուֆուսին էլ դուր եկավ: Ռուֆուսն, իհարկե, չմոռացավ քթիմազություն անել և Օստապ Բենդերի հանրահայտ «ո՛չ, սա Ռիո-դե-Ժանեյրոն չէ» արտահայտության իր տարբերակին՝ «Դիլիջանի բնությունն ավելի լավն էր», մի քանի անգամ ծանոթացրեց ինձ:
Հաղանք Տեղ: Այն Տեղը, որտեղից անտեղի տեղը տեղացիներ են դուրս գալիս և բարձր տեղեր գրավում:
Ուսպենսկայայի երկրպագուն իրեն վատ զգաց՝ ոչ այնքան երթուղայինում առկա ծխից և հիսուն մետրը մեկ հանդիպող «պավառոտներից», ինչքան Ռուֆուսի բամբ ձայնից :P Մի քսան րոպե խեղճը ուշքի էր գալիս, ընկերն էլ շալվարը պատռեց՝ փորձելով օգնություն ցուցաբերել: Որպես սփոփանք պարոնայք ավելի «զլեցին» իրենց հեռախոսը՝ ունկնդիրներին մղելով խորհրդածությունների՝ մելամաղձոտ երգերի ներքո:
Ռուֆուսը ուղևորության ընթացքում ահագին սովորեց արցախյան բարբառից: Մասնավորապես, երթուղայինի ոչ սակավաթիվ կանգառներից մեկի ժամանակ մի կին բողոքեց, որ մեքենան դանդաղաշարժ է: Եթե չեք իմանում, թե ինչպես է դա հնչում արցախյան բարբառով, հարցրեք Ռուֆուսին: :D
Քանի որ ուղևորությունը երկար տևեց, մոտ յոթ ժամ (նախատեսված հնգի փոխարեն), ուղևորները ժամանակ առ ժամանակ քնում էին: Հատկապես նրանք, ովքեր մասնակցել էին Երևան-Սևան հեծանվարշավին (երևի, այդ հեծանվարշավից հետո քունները չէին առել :P):
Հասնում ենք Շուշիի մերձակայքը: Արդեն անցել ենք, մեկ էլ Ռուֆուսը վեր թռավ, թե.
- Էս ո՞րտեղ ենք:
- Շուշին անցանք,- ասում եմ:
- Բա մի հատ վեր կացնեիք, տեսնեի,- բողոքում է Ռուֆուսը: - Ես էլ գիտեմ՝ հասնում ենք Ստեփանավան: :D

Վերջապես հասանք Ստեփանա... կերտի ավտոկայան: Տաքսու վարորդներից մեկը մեզ տարավ ընկերոջ մոտ, որպեսզի հա մեզ տեղ հասցնի մեր կացարանը: Ու ներկայացրեց.
- Տուրիստնե՛ր են: Վա՛ղը տա՛նում ես Գանձա՛սար, մին լյավ ման ածում, պի՛րյում:
Հասանք մեր կացարանը. բավականին մաքուր, նորմալ կացարան, որի տերը չկար: Մեզ տեղավորեցին, թեյ խմեցինք և սկսեցինք որսալ... Մոնկին: :)

Տատ
18.11.2009, 17:36
Արս, դու լա՞վ ես ընտրել մասնագիտությունդ: Արի դու գրող դարձի (օրինակ սցենարների):
:hands: Ծիծաղից մեռա ու լրիվ տեսա պատկերները՝ քնի մեջ հեծանիվ տեսնող Ռուֆուսին::D
Տեղը լավն էր::)
Հուսով եմ նկարներ կլինեն: Բայց էն հիներից մի բան աչքիս ընկավ: Հոկտեմբեր ամսին այդպիսի կանաչ մարգ (եկեղեցու կողքը) ես տեսել եմ միայն ...Շվեյցարիայում: Ճիշտ են ուրեմն համեմատում:

Ждем-с

Monk
18.11.2009, 20:02
Արսենիոս, բոյդ թաղեմ (արտահայտության հեղինակն օողորմածիկ տատս է) :D:D:D Դու քո վերսիան կգրես, հետո էլ ես կներկայացնեմ, թե ձեզ ոնց էր փորձում որսալ Մոնկը :D:D:D
Հ.Գ. Շատ խայտառակ չանես ծերուկ Մոնկին :angry

Ռուֆուս
19.11.2009, 01:01
Վայ, Արս, գեդինը մդնիս (էս էլ իմ օղորմածիկ մամիս սիրած արտահայտությունն է :))), ինչ հավես ես գրում: Մեկ ասի լրացումներ անեմ գրածներիդ, էն էլ միտքս փոխեցի: Ավելի լավ է նկարները գցեմ, ժողովուրդը նայի :)

Սկսեմ մի քանի նկարից, դու ասքդ շարունակիր, դրանց համապատասխան նկարներն էլ կդնեմ: ;)

1. Հասանք կացարան, Ներսեսը սկսեց քարտեզը ուսումնասիրել :)
2. Մի հապաղի՜ր, քյաբաբի՜ր :))
3. Կրծքերով երթևեկության նշան հլը ոչ մի տեղ չէի տեսել:
Հ.Գ. Հեծանիվ եմ ուզում :love
4. Գնում ենք Պապին ու Տատին տեսնելու :B
5. Տեսանք :P

Ռուֆուս
19.11.2009, 01:06
1. Պապի ու Տատի նկարներից ոգևորված՝ Ներսեսն ու Շուշանը որոշեցին նույն ձևով նկարվել :))
2. Քիչ մը մանկամիտ ենք :oy
3. Քիչըմ շատ :oy
4. Քիչըմ էլ շատ :oy
5. Լավ էլ մանկամիտ ենք :D
(Մարդիկ տանջվել, տերևները հավաքել էին ճամփեզրին, էն էլ մենք լրիվ ափր ցփր արեցինք :oy)

Տատ
19.11.2009, 01:09
տատ ու պապի ժամանակակից տարբերակը սպանեց՝ կոպիա::hands

Արիացի
19.11.2009, 10:46
Շատ լավն էր :hands նառոդ տրեբուետ պռոդոլժենիյա :))
Արս, բայց Տատը ճիշտ ա ասում` դու պիտի գրող դառնայիր: :)

ars83
19.11.2009, 12:29
Հ.Գ. Շատ խայտառակ չանես ծերուկ Մոնկին :angry
Արխային, Շեֆ ջան ;)


Բայց էն հիներից մի բան աչքիս ընկավ: Հոկտեմբեր ամսին այդպիսի կանաչ մարգ (եկեղեցու կողքը) ես տեսել եմ միայն ...Շվեյցարիայում: Ճիշտ են ուրեմն համեմատում:
Դե հիմա, Շվեյցարիան էլ ա լեռնոտ երկիր... Դե լավ, ես չեմ առարկում: :)

ars83
19.11.2009, 13:46
Մաս Բ. Մունք ու Մոնկը Ստեփանակերտում

Ինչպես Ռուֆուսի տեղադրած նկարներից տեսաք, Ներսեսը ուշադիր զննում էր Արցախի քարտեզը. երևի հեծանվարշավի պլաններ էր մշակում: Կամ էլ իր ներկառուցված (հիշողության մեջ) GPS-ի մեջ էր պատճենում այդ քարտեզը: Պետք է նշել, որ Ներսեսը լավ կողմնորոշում ունի. եթե որևէ տեղում կորես ու կողքիդ լինի, հաստատ ետ ճանապարհը կգտնես:
Մոնկը զորամասից գալիս էր Ստեփանակերտ: Մինչ այդ մենք պարզում էինք, թե ինչպես է կոչվում այն փողոցը, որտեղ գտնվում էր մեր կացարանը: Երկու տարբերակ հայտնաբերեցինք. Կամոյի փողոց կամ Կարոյի փողոց: Տան վրա էլ գրված էր 10: Մոնկին ասացի, որ Կամոյի 10 հասցեով գտնվող տան դիմաց իրեն ենք սպասում :D (հեսա էս զմայլիկի իմաստը կպարզվի):
Մինչ սպասում էինք Մոնկին, հարևան տան դարպասից երեխաներ դուրս եկան ու սկսեցին նայել մեզ ու քննարկել: Մեկը նույնիսկ հարցրեց. «Հաու դու յու դու»: Արտասահմանցու տպավորությունը, ամենայն հավանականությամբ առաջացել էր Ռուֆուսի պատճառով: Ռուֆուսն ու Ներսեսը, բացի հեծանիվներից, պարզվեց, որ շատ են սիրում ձուկ բռնել բջջային հեռախոսի մեջ: Ինչ-որ ձկնառատ խաղ էին խաղում, որի ընթացքում Ներսեսի ձեռքբերումները (ավելի ճիշտ՝ ձուկբռնումները) ուղեկցվում էին Ռուֆուսի հիացական «վա՜ու»-ով: Դե պարզ է, որ երեխաներն էլ մեզ արտասահմանցի ձկնորսների տեղ կդնեին:
Ժամանակն անցնում էր, իսկ Մոնկը չկար: Հերթական հեռախոսազանգից հետո պարզվեց, որ նա մեզ սպասում է Կամոյի փողոցի վրա, 10 շենքի մոտակայքում: Պարզվեց նոև, որ մենք էլ ենք իրեն սպասում նույն փողոցի նույն շենքի մոտտակայքում, բայց իրար չենք տեսնում :esim: Որոշեցինք քայլել մինչև այդ փողոցի վերջը, ու այդտեղ պարզվեց... :oy որ մեր Կամոյի փողոցն իրարանում Կամոյի նրբանցքն է: Իսկ Կամոյի փողոցը գտնվում էր իր նրբանցքից բավական հեռու: Որոշեցինք գնալ դեպի հրապարակ, որի ճանապարհին մի կամուրջ կար: Այդտեղ էլ պիտի հանդիպեինք:
Կամրջի տակ եղած պատերից մեկի վրա եղած գրառումից տեղեկացանք, թե ինչ կոնֆետ են նրանք նախընտրում սոված ժամանակ: Պարզվեց, որ այդ կոնֆետի անունը «քյաբաբ» է (տե՛ս սույն թեմայի թիվ 20 գրառման երկրորդ կցորդը):
Կամրջի վրա ծաղկամաններ էին ամրացված: Ռուֆուսն իսկույն սկսեց իր ուսումնասիրությունները, կիրառեց իր հարուստ գիտելիքները դասական մեխանիկայից, մասնավորապես՝ Նյուտոնի երկրորդ օրենքն արագացումով շարժման վերաբերյալ, համադրեց ստացված արդյունքները գրավիտացիոն դաշտի տեսության վերջին ձեռքբերումների հետ և եկավ այն եզրակացության, որ այդ ծաղկամանները խիստ վտանգավոր են քյաբաբող անձանց առողջության համար, երբ վերջիններս անցնեն կամրջի տակով, քանի որ կարող են g=9.8մ/վ^2 արագացմամբ ընկնել նրանց գլխին՝ խափանելով քյաբաբի մարսման պրոցեսը: Անհանգստացած Ռուֆուսի հայտնագործությունից՝ մենք արագորեն բարձրացանք աստիճաններով և կանգնելով կամրջի վրա, սկսեցինք սպասել Մոնկին:
Մոնկն իրեն երկար սպասել չտվեց: Համակրելի ժպիտը դեմքին երկարահասակ երիտասարդը մոտեցավ մեզ և ջերմորեն ողջունեց: Այստեղ պիտի մի բան նշեմ: Ես տանել չեմ կարողանում, երբ տղամարդը թույլ է սեղմում ձեռքը բարևելիս: :angry Մոնկից հետ հանդիպումից ստացած առաջին խիստ դրական տպավորություններից մեկը այն էր, որ նա ուժեղ և տղմարդավարի է սեղմում դիմացինի ձեռքը, երբ բարևում է :hands
Քանի որ արդեն երեկո էր, որոշեցինք հաջորդ օրը գնալ Շուշի, իսկ այդ օրը շրջել Ստեփանակերտում: Իրար հետ րախ-ուրախ զրուցելով գնում էինք Պապիկ-Տատիկին տեսնելու, սակայն պարզվեց, որ ճանապարհի վերջին հատվածը լուսավորված չէ և դժվար կլինի լուսանկարելը, ուստի որոշեցինք Ստեփանակերտի ռեստորաններից մեկում ընթրել: Մոնկը որոշեց պարզել, թե որտեղ կա լավ ռեստորան և զանգահարեց Հովհաննեսին: Հետաքրքրվելով, թե ո՞րտեղ են տեղի ունեցել վիրաբուժական գործողությունները, որոնց արդյունքում վերջինս լույս աշխարհ է եկել (խոսքը գնում է պորտալարի կտրման մասին), և համոզվելով, որ դրանք կատարվել են Ստեփանակերտում, Մոնկը հետաքրքրվեց ռեստորանի մասին: Հովհաննեսը մեզ ուղարկեց իր ադաշի՝ Հովհաննես Թումանյանի փողոցի վրա գտնվող մի ռեստորան: Տեղ հասնելով՝ պարզեցինք, որ այն զբաղված է բանկետի մասնակիցներով: Մոնկի հյուրընկալ ջանքերը այնուամենայնիվ որևէ տեղ գտնելու մեզ համար հանդիպեցին ռեստորանի աշխատակցուհու համառ դիմադրությանը: Քայլեցինք դեպի կենտրոնական հրապարակ:
Ճանապարհին Ռուֆուսը ճանապարհային նշան հանդիպեց, որի վրա երկու սինուսոիդ էին պատկերված, և ի արտահայտումն մաթեմատիկայի նկատմամբ ունեցած կրքոտ սիրո՝ ձեռքերը մեկնեց դեպի սինուսոիդները՝ խնդրելով լուսանկարել իրեն (տե՛ս սույն թեմայի թիվ 20 գրառման երրորդ կցորդը):
Տեսանք Ազգային ժողովի շենքը, որի գմբեթը Ռուֆուսին ու ինձ դուր չեկավ, կառավարական շենքը: Մի սրճարան գտանք, որում պիցցա էին մատուցում: Մատուցողուհիները մեզ դիմավորեցին ավանդական պարերով: :P Ավելի ճիշտ, նրանցից մեկն իր համար պարում էր, երբ մենք մոտեցանք ապակե դռանը, և ամաչեց՝ մեզ տեսնելով, գնաց նստեց աթոռին (իզուր, իհարկե): Պատվիրեցինք պիցցաներ: Չգիտեմ՝ Շուշանի բուսական պիցցան ինչ համ ուներ (չեմ փորձել), բայց մերը բավական յուրահատուկ էր. միսը, ակնհայտորեն, գառան էր, իսկ պանիրը, երևի, ոչխարի: Մոնկը և Ռուֆուսը, իրենց սլացիկ կառուցվածքների մասին մտահոգություն չունենալով՝ կերան պիցցայի իրենց մասը: Ես ձեռնպահ մնացի իմ մասի կեսը ուտելուց․ առանց այդ էլ, որ մեքենան որ նստում էինք, ինձ, որպես առավելագույն լայնքն ունեցողի, առաջն էին նստեցնում, որ իրենք տեղավորվեն ետևում:
Շատ հաճելի ժամանակ անցկացրինք․ տարբեր բաների մասին զրուցեցինք: Ես նույնիսկ հասցրի Մոնկին մի աստվածաբանական հարց տալ, որը վաղուց էր մոտս առաջացել:
Մի քանի ժամից դուրս եկանք սրճարանից, պտտվեցինք հրապարակում և սկսեցինք քայլել դեպի մեր կացարանը:
Ճանապարհին Մոնկը որոշեց մատնանշել Ստեփանակերտի փողոցների մաքրությունը: Թարսի պես այդ պահին, որտեղից որտեղ, մի ցելոֆանե տոպրակ եկավ, ընկավ մեյդան: :angry Անձամբ ես այդ տոպրակը չէի նկատել :D, բայց Մոնկի բնածին ուղղախոսությունը նրան ստիպեց մատնանշել նաև այդ տոպրակը, և «փողոցներն այստեղ շատ մաքուր են» նախադասությունն ունեցավ «բացի էս ցելոֆանից» հավելումը: :P
Իսկ փողոցներն, իսկապես, մաքուր էին, լուսավորված: Մեքենաները ճանապարհը զիջում էին հետիոտներին այն տեղերում, որտեղ լուսակիր չկար: Իսկ հետիոտները վստահաբար ճեմում էին, մի բան, ինչը Երևանում չես հանդիպի. այստեղ բոլորը գլխապատառ վազում են, նույնիսկ եթե մեքենան արդեն կանգնել է:
Հասանք մեր կացարանը, բոլորով թեյեցինք, հետո Մոնկը գնաց իր կացարանը: Պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպել Շուշիում:
Դեռ քնելու ժամը չէր, որոշեցինք թղթախաղ խաղալ: Գնացինք Ռուֆուսի հետ թղթաքարտեր գնելու:
Մտել ենք մի խանութ, Ռուֆուսն ասում է.
- Քարտ ունե՞ք:
Վաճառողուհին էլ, թե.
- Բա ո՞նց, ունե՛նք: Քա՞նի դրամա՛նոց:
Ռուֆուսս էլ տարավ բերեց, թե.
- Հիսուներկու հատանոց ունե՞ք: :D
Կինը զարմանքից ու առատ առևտրի ակնկալիքից աչքերը կլորցրեց: Բայց համենայն դեպս որոշեց ճշտել, նախքան 52 հատ քարտ տալը.
- Լիցքավո՛րման քարտ չե՞ք ոզում:
Ինչպիսին էր նրա հիասթափությունը, երբ Ռուֆուսն ասաց «չէ, խաղալու»:
- Ախ կա՜րտ,- ձգելով ասաց կինը:
Հիսուներկու հատանոց չկար, բավարարվեցինք երեսունվեցով:
Որոշեցինք «չեխական դուռակ» խաղալ: Արդյունքում ո՞վ պարտվեց: Իհարկե, Ռուֆուսը: :P Որոշեց նույնիսկ վերահաշվարկ կատարի: Բարդագույն թվաբանական գործողությունները խաղացողների գրաված տեղերի փոփոխություն չբերեցին, սակայն: Դե ինչ անես, հիմա այդպիսի ճշգրիտ գիտություն է մաթեմատիկան...
Լույսերը մարելով մտանք անկողինների մեջ և ինքներս մարեցինք:

Ռուֆուս
19.11.2009, 14:12
Արսեն, ես չկաաա՜մ, հլը հռհռում եմ :D Ստիպված եմ մի քանի բան քոմենթել.


Ուսպենսկայայի երկրպագուն իրեն վատ զգաց՝ ոչ այնքան երթուղայինում առկա ծխից և հիսուն մետրը մեկ հանդիպող «պավառոտներից», ինչքան Ռուֆուսի բամբ ձայնից
Ես էդ մարդու նկատողությունից էնքան վատ զգացի, որ արդեն ամաչում էի խոսել... Մինչև Ստեփանակերտ համարյա թե չխոսեցի :oy


Մտել ենք մի խանութ, Ռուֆուսն ասում է.
- Քարտ ունե՞ք:
Վաճառողուհին էլ, թե.
- Բա ո՞նց, ունե՛նք: Քա՞նի դրամա՛նոց:
Ռուֆուսս էլ տարավ բերեց, թե.
- Հիսուներկու հատանոց ունե՞ք:
Կինը զարմանքից ու առատ առևտրի ակնկալիքից աչքերը կլորցրեց: Բայց համենայն դեպս որոշեց ճշտել, նախքան 52 հատ քարտ տալը.
- Լիցքավո՛րման քարտ չե՞ք ոզում:
Ինչպիսին էր նրա հիասթափությունը, երբ Ռուֆուսն ասաց «չէ, խաղալու»:
Ես էդ պահը չէի հասկացել, ինչ էր կատարվում, ինձ թվաց հարցնում էր "Քանի հատանոց եք ուզում", հետո էլ մանթո էի, երբ հարցրեց լիցքավորման քարտ եք ուզում :lol

Համ էլ ասեմ, որ երեք ծրագրավորողները տեսան, որ ես մաթեմից ուժեղ չեմ, ինձ հարիֆացրին ու դրա համար էլ ես չեխական դուռակը պարտվեցի :angry :cry

Դե լավ, Արսեն ջան, շարունակիր պատմությունը, որ դրանց համապատասխան նկարներն էլ դնեմ :)

Տատ
20.11.2009, 13:01
Արս՞: Գործդ արա, սպասում ենք չէ՞:angry

ars83
20.11.2009, 16:27
Արս՞: Գործդ արա, սպասում ենք չէ՞:angry

Տատ ջան, էսօր Գաուսի հերթն ա :oy Բոլորը միանգամից չեմ հասցնի:
Կանեմ :)

Տատ
20.11.2009, 16:55
Ես մենակ Գաուֆին եմ ճանաչում, Վիլհելմ::oy
ԼավԾ մեր համբերությունը ծով ա::)

Ռուֆուս
22.11.2009, 02:50
Մի քանի նկար էլ գցեմ....

1. Շուշիի Կանաչ Ժամը
2. Քննարկում ենք, թե Ուլուբաբյանների "պապենական" (մթոմ էլի) :D տունը ոնց ենք գտնելու Շուշիում
3. Ինչ-որ ավերակ շենք էր...
4. Շուշիի երեք մզկիթներից մեկը:
5. Արսենն ու ես ենք, մինարեթի գագաթին :)

Ռուֆուս
22.11.2009, 02:55
1. Փոխարենը վերևից հրաշալի տեսարան էր....
2. Շուշանը չէր վախենում բարձրությունից ;)
3-4 Շուշին վերևից
5. Մինարեթը, կողքից խփած էր...

Dayana
22.11.2009, 03:22
Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել? :sad

Երկնային
22.11.2009, 03:29
Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել? :sad
ինքը հրեշտակ ա, ինքն իրա թևերով բարձրացած կլինի :love:oy

Ռուֆուս
22.11.2009, 03:31
Դուք բարձրացել եք բավական չի, Շուշանին էլ եք բարձրացրել? :sad

Հա, ես ու Արսը մի մինարեթի վրա էինք, Շուշանն ու Ներսեսն էլ մյուսի վրա ;)

Տատ
22.11.2009, 19:09
Երգեցի՞ք: ...ԱԿԲԱՐ
Շուշանին տեսա՝ գլուխս պտտվեց:(

Fender
22.11.2009, 19:21
Ես ել այս տարի ամռանը 1ին անգամ Արցախում.. Շուշիում եղա. Հիասքանչ բնուտյուն եր. Ջդրդյուզը տեսել եք՞:)

ars83
23.11.2009, 13:37
Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի

Աշուն էր, պայծառ աշուն... Մինչև Ռուֆուսի վեր կենալը և «պաբիրոս» կպցնելը օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ: Մեր կացարանի մոտակայքում աճող արքայանարնջի (королёк) ծառերն այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր հաշվել նրանց վրա եղած բոլոր արքայանարինջները, պատկերացնել դրանց հոտն ու համը:
Ռուֆուսի դրած զարթուցչի զանգելը ես չլսեցի, քանի որ ավելի շուտ վեր կացա: Ինձնից ավելի պարտաճանաչ գտնվեց Շուշանը, որը, հավանաբար, ավելի շուտ էր արթնացել: Մինչև դես-դեն, Ներսեսն ու Ռուֆուսը արթնացան, հագնվեցին, թխվածքով թեյ խմեցինք, պատրաստվեցինք մեկնել Շուշի: Հա, ի դեպ այդ թխվածքի մասին (пирог): Քույրս էր թխել, ուտողների կարծիքով, լավն էր :) Վրան սրտիկներ կային: Մեր մեջի սրտակերները պարզվեցին Մոնկն ու Ռուֆուսը․ սաղ սրտերը կերան: Չէ, ավելի ճիշտ, Մոնկը ընդամենը մեկ կտոր կերավ, իսկ Ռուֆուսը մնացած սաղ սրտերի հարցրեը լուծեց :P Բացի դրանից, հայտնաբերվեց, որ որոշ կտորներ ընկուզով են (по словам очевидцев, որովհետև Մոնկին, Ներսեսին ու ինձ այդ «բոնուսային» կտորներից բաժին չընկավ): Այդ ընկուզով կտորներից հասավ մեկ Շուշանին, մեկ էլ Ռուֆուսին: Այնպես որ, Ռուֆուսը, սրտերն ու ընկույզները կերած, վրայից էլ կանաչ թեյ խմած, հաստատ մոտակա ժամանակներում պսակվելու է :B
Հրաժեշտ տալով արքայանարնջի ծառերին և սոճիներին (հաստատ համոզված չեմ, որ սոճի էր, բայց փշատերև էր ու կոներ կային վրան)՝ գնացինք Պապիկ-Տատիկին նայելու: Ճանապարհին գովազդային վահանակներից մեկը մեզ հիշեցրեց, որ Արցախի պետական/պաշտոնական լեզուն հայերենն է: Ինտերնետ-ակումբի մուտքի «ՀԱՄԱՑԱՆՑ» գրառումը հաստատեց, որ պետական լեզվի հարցին մարդիկ լուրջ են մոտեցել: Պետք է նշեմ նաև, որ հանդիպող ռուսալեզու գրառումները առանց որևէ տառասխալի էին, ինչը հաճելի էր տեսնել. եթե նման երկարության ռուսալեզու գրառում հանդիպեր Երևանում, ապա տառասխալերի քանակը հինգից պակաս չէր լինի: «Արցախբանկի» բանկոմատը գործարքի մասին հաշվետվությունը տպեց ինչ-որ սուպեր որակի թղթի վրա:
Ճանապարհին քայլում էինք չորացած տերևների միջով, ինչպես կասեր Ֆոտոնը՝ տերևախշշ առաջացնելով: Չափազանց հաճելի էր: :)
Պապիկ-Տատիկի արձանը շատ դուր եկավ Ներսեսին, հատկապես այն պահը, որ Տատիկի բերանը, համաձայն ավանդույթի, կապված էր: Շուշանի վրա փորձարկեց այդ ավանդույթը, երևի հաջող երևաց աչքին :P, քանի որ հետագա նկարահանումների ժամանակ Շուշանից պահանջվում էր պահպանել համապատասխանությունը արձանի կանացի մասի հետ: Դե ինքն էլ, իհարկե, տեսաք, թե ինչ հաջող ձևով նմանակել էր արական մասին:
Տաքսի նստեցինք և ուղևորվեցինք Շուշի: Նախորդ օրը Մոնկը խորհուրդ էր տվել սկզբում գնալ «Կանաչ ժամ» (ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի), ապա վերադառնալ Ղազանչեցոց: Տաքսու վարորդը, չնայած նրան, որ համոզված ինձ ասաց, որ գիտի «Կանաչ ժամի» տեղը, տարվ մեզ Ղազանչեցոցի մոտ: Ասացինք, որ այլ եկեղեցի էինք ուզում գնալ: Քանի որ ինքը տեղը չգիտեր, որոշեց հարցնել տեղացիների ամուսիններից: Ամուսինները ցույց տվեցին եկեղեցու տեղը, ապա կինը, քաշվելով, հարցրեց վարորդին.
- Ստեփանակերտ ե՞ս քյինալյու:
- Հա:
Պաուզա: Կինը, ավելի քաշված.
- Գազե՛լին ցինավը՞: (գազելի գնո՞վ)
Վարորդն էլ ցրեց, թե դեռ տանեմ իրենց ժամ... :angry Ասա, թե ի՞նչ դժվար էր քո համար այդ մարդկանց էլ հասցնեիր Ստեփանակերտ: Գազելի գինը, ինչքանով հասկացանք, տաս անգամ ավելի փոքր էր, քան տաքսունը:
Հետո պետք է գնայինք Շուշանենց «պապենական» տունը: Հարցրինք մի պապիկի, թե ինչպես կարելի է գնալ կենտրոնական հրապարակ: Պապիկը մանրամասն բացատրեց: Հետո ասում ենք, թե մզկի՞թը որտեղ է:
Մարդը բացատրեց մզկիթի տեղը, հետո ափսոսանքով նայեց մեզ ու ասաց.
- Բայց մզկիթը հինչնե՞րիդ ա պե՞տք: Բացատրեցինք, որ մզկիթը մեզ պետք չի, պարզապես կողմնորոշվելու համար ենք հարցնում: Ծերունին ափսոսաց, որ զբաղված է, թե չէ ինքն էլ հենց կուղեկցեր մեզ: Շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք Շուշանենց տուն:
Ոմանք իրենց չկորցրին և որոշեցին ստուգել՝ արդյո՞ք կոյուղին նորմալ է աշխատում Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Շուշանենց տանը: :D Համապատասխան կադրերը ֆիքսված են ;)
Շուշանենց տանը ահագին հետաքրքիր գրքեր կային տարբեր բնագավառներից՝ ֆիզիկայից, մաթեմատիկայից, փիլիսոփայությունից, պատմությունից... Երևում էր, որ հետաքրքրասեր մարդիկ են ապրել այդտեղ: Շուշանը որոշ գրքեր պետք է վերցներ այդտեղից, վերցրեց, ու մենք գնացինք ետ՝ դեպի Ղազանչեցոց:
Անցնում ենք մզկիթի մոտով, մի մարդ ասում է՝ պրցյա՛ցեք: Պարզվեց, որ ինքը մզկիթի պահակն է: Նայեցինք «պետության կողմից պահպանվող» (ինչպես հուշում էր մուտքին փակցված գրությունը) մզկիթի ներսը, հետո բարձրացանք մինարետների վրա: Մարդամեկը կխտարավարի թեթևորեն մագլցեց աստիճաններով և կանգնեց մինարետի գագաթին, ծածկի տակ: Ծածկի մյուս՝ վնասված մասը, ինչպես նաև ավելի նեղ կանգնելու մասը ինձ բաժին ընկավ: Մինչդեռ այդ մարդամեկը ուրախ-ուրախ շուրջն էր նայում, այլ մինարետներ հայտնաբերում, զարմանում դրանց գեղեցկության վրա, ես պատից բռնված զգոշորեն մի երկու անգամ ներքև նայեցի... վախենալու էր: Ներսեսն ու Շուշանը անմահացրին մեզ իրենց լուսանկարչական ապարատի օգնությամբ:
Հետաքրքրված անձանց տեղեկացնում եմ, որ «Ակբար» չենք երգել:
Տեսարանը մինարետի գլխից, իհարկե, շան գեղեցիկ էր:
Շարունակելով ճանապարհը՝ հասանք Ղազանչեցոց, որտեղ մեզ սպասում էր մեր լուսավոր Մոնկը:

Ռուֆուս
23.11.2009, 23:48
Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք :(

Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ :)

Dayana
24.11.2009, 10:17
Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք :(

Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ :)

Ես էդ նկարները տեսել եմ, շատ հեռվից ա: :(

Ձայնալար
24.11.2009, 12:02
Ես էլ եմ օզու՜մ :aaa

Monk
24.11.2009, 20:35
Ժողովուրդ, մնացած նկարների մեջ Monk-ը կա, ու ինքը խնդրել էր, որ իր նկարները Ակումբում չդնենք :(

Եթե Monk-ին համոզեք, որ թույլ տա նկարները դնել, կդնեմ :)
Եթե ուզում ես, դիր:)

Ես էլ եմ օզու՜մ :aaa
Օզումս, երկաց եկ:P

Ռուֆուս
24.11.2009, 22:02
1. Ղազանչեցոց եկեղեցին
2. Մերոնք Monk պապիկի հետ :))
3-5 Սա Շուշիի ձորն է, բայց անունը չեմ հիշում ոնց էր...

Ռուֆուս
24.11.2009, 22:05
Սրանք էլ ու վերջ :)

Սպասենք Արսենի պատմության ավարտին :)

Monk
24.11.2009, 22:22
Ահավոր կարոտեցի խոխեքին :(

Հայկօ
25.11.2009, 00:11
Ես վերջապես իմացա, թե ինչից եմ մեռնելու:






Նախանձի՛ց :angry:

ԿԳԴ
25.11.2009, 00:23
Սա Շուշիի ձորն է, բայց անունը չեմ հիշում ոնց էր...«Ջգլդուզ» երանի ձեզ :love

Ռուֆուս
25.11.2009, 00:33
«Ջգլդուզ» երանի ձեզ :love

Հա, ճիշտ է, անընդհատ էդ անունը մոռանում եմ... :)

Շատ գեղեցիկ էր էդ ձորը, մի պահ նույնիսկ ուզում էի կանգնեի ժայռի ծայրին ու ցատկեի ներքև.... :love

Տատ
26.11.2009, 14:08
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=42407&d=1259085813
Edelweiss?:)Դե, նման էր: Քեզ շատ է սազում:
Վերջին ֆոտոն մառախուղով ցնցող է: Աստվածն այնտեղ է ապրում:
Կոտորվեմ, բայց միուս անգամ ընտանիքիս հետ գալու եմ Արցախ:

Monk
26.11.2009, 15:14
Հա, ճիշտ է, անընդհատ էդ անունը մոռանում եմ... :)

Շատ գեղեցիկ էր էդ ձորը, մի պահ նույնիսկ ուզում էի կանգնեի ժայռի ծայրին ու ցատկեի ներքև.... :love
Իբր հիմա հիշեցի՞ր էդ անունը: :D Ջգլդուզ չի, Ջդրդուզ ;) Թոռս (ԿԳԴ-ն) դեռ փոքր է, բառերը թլիկոտ է արտասանում :))

ars83
26.11.2009, 18:34
Իբր հիմա հիշեցի՞ր էդ անունը: :D Ջգլդուզ չի, Ջդրդուզ ;) Թոռս (ԿԳԴ-ն) դեռ փոքր է, բառերը թլիկոտ է արտասանում :))

Անկեղծ ասած, ես էլ էի մոռացել :oy Տնջրի ծառը հիշում էի, Ջդրդուզը՝ :nea
Լավ էր անունը տվեցին, հիշեցի: :)

ars83
26.11.2009, 18:37
Edelweiss?:)Դե, նման էր: Քեզ շատ է սազում:
Վերջին ֆոտոն մառախուղով ցնցող է: Աստվածն այնտեղ է ապրում:
Կոտորվեմ, բայց միուս անգամ ընտանիքիս հետ գալու եմ Արցախ:

Էդ ծաղկի մասին հաջորդ մասում կգրեմ: :) Դասակարգման չի ենթարկվել, բայց անուշ հոտ ուներ:

ars83
26.11.2009, 18:39
Շատ գեղեցիկ էր էդ ձորը, մի պահ նույնիսկ ուզում էի կանգնեի ժայռի ծայրին ու ցատկեի ներքև.... :love
Յա՛ :o տենց բան էլ ա եղե՞լ: Բա մեզ երեք հոգով ո՞ր տաքսին կտաներ Երևան :angry:D Դումայ, դա՞, կագդա գավարիշ :P

Monk
26.11.2009, 21:31
Արսենիոս, դե գրի էլի շարունակությունը :angry Հենց գրես, ես էլ կսկեմ պատմել, թե ինձ ոնց էիք Ստեփանակերտով մեկ վազեցնում :))

ars83
27.11.2009, 13:15
Արսենիոս, դե գրի էլի շարունակությունը :angry
Հրամա՛նքդ, աղա՛: ;)

Մաս Գ. Ստեփանակերտ - Շուշի (շարունակություն)
Մոնկը մեզ տարավ Ղազանչեցոց եկեղեցու ստորգետնյա մասը, որտեղ նախկինում քահանայական մեղքերի խոստովանության կարգն է անցել: Այս սենյակի մասին արդեն պատմել եմ (տե՛ս սույն թեմայի թիվ 4 գրառումը), և, ինչպես պարզվում է՝ սուտ տեղեկություններ հայտնել :oy Սենյակն ունի շատ հետաքրքիր ակուստիկա, որը հավաքում է ձայնը սենյակի կենտրոնում, բայց ոչ մի կժեր էլ չկան պատերում զմռսված, ինչպես հայտնեց Մոնկը :think
Մոնկը երգեց երեքսրբեանը՝ Սուրբ Աստուած, Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ անմահ... Շատ գեղեցիկ մի տարբերակ էր. երբեք չէի լսել այն: Լավ ձայն ունի Մոնկը, ի դեպ: :) Սկզբում առաջարկեց միասին երգենք, հետո իրատեսականորեն նկատեց, որ իր ձայնը իմին կխլացնի ;) Դե, դա ակնհայտ էր: Բայց լսելը շատ հաճելի էր: Հետո ցույց տվեց մկրտության պարագաներից:
Ղազանչեցոցից դուրս գալուց հետո նկարվեցինք, ընդ որում պարթևահասակ որոշ անձինք ստիպված եղան փոքր-ինչ ծալվել, լուսանկարի սահմաններում տեղավորվելու համար (իմ ուզած նկարը չկա տեղադրած, բայց 42-րդ գրառման երկրորդ նկարից որոշ պատկերացում կարելի է կազմել՝ ինչի մասին է խոսքը):
Հետո Մոնկը մեզ տարավ երեկվանից խոստացած Ջդրդուզը. շատ գեղեցիկ մի խոր ձոր՝ շրջախատված ժայռերով: Բնությունն այդ վայրում հիասքանչ էր. օդը մաքո՜ւր-մաքո՜ւր, լցված տարբեր ծաղիկների և բույսերի բույրով, ներքևից թույլ գալիս էր հոսող գետի շառաչյունը: Դիմահայաց ժայռերն ու մուգ ամպերը համայնապատկերին հաղորդում էին խաղաղություն և զգաստություն: Օդում զգացվում էր ուրցի բույրը: Դե, ես ուրց շատ եմ սիրում, ուզեցի գտնել այն, բայց չհաջողվեց :esim: Նույնիսկ Մոնկի հետ միասին չկարողացանք ուրց հայտնաբերել մոտակայքում: Բայց բույրը կար: Այն ծաղիկը, որ տեսնում եք իմ՝ Կարաբալայի ոճով նկարում, հանձնում էի Շուշանին, որպեսզի հոտ քաշի և համոզվի, որ ուրց չէ:
Ջդրդուզ մեզ մեքենայով տարավ Սո՛ւրիկը: Անցնում ենք Վազգեն Սարգսյանի արձանի կողքով: Արձանը պատկերում էր նրան նստած վիճակում, ձեռքերը վերարկուի գրպաններում, հայացքն ուղղած հեռուն: Ռուֆուսը զարմացավ.
- Նստած ա՞:
- Հա, ծերքրերն էլ ջբումը,- պատասխանեց Սուրիկը:
- Բա շտե՞ղ ա եշյում,- հարցնում եմ:
Սուրիկը երևի չէր սպասում, որ հարազատ բարբառին մոտ որևէ բան կլսի մեզանից, մի պահ զարմացած նայեց վրաս ու կրկնեց.
- Շտեղ ա եշյո՞ւմ...
Բայց իրեն չկորցրեց և միանգամից վրա բերեց.
- Պա՛յծառ ապագա՛ն. ա՛զատ, ա՛նկախ...
Հետո Մոնկն ու Սուրիկը մեզ տարան նայելու Շուշիի պարիսպը: Բավականին տպավորիչ էր:
Մոտենում էր Երևան վերադառնալու ժամանակը. հաջորդ օրն արդեն աշխատանքային եռուզեռն էր սկսելու: Որոշեցինք այլևս չվերադառնալ Ստեփանակերտ և միանգամից տաքսով մեկնել Շուշիից Երևան: Սուրիկն իր ծանոթ տաքսիստներից մեկի հետ պայմանավորվեց Ղազանչեցոցի մոտ և մեզ բոլորիս հասցրեց այնտեղ:

Տատ
27.11.2009, 13:21
Շտեղ ա եշյո՞ւմ.....հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլի:oy

terev
27.11.2009, 13:30
...հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլի:oy

Շտեղ - որտեղ
աղբյուր՝ արդի հայերենի բացատրական բառարան- Էդ. Աղայան :)

Տատ
27.11.2009, 13:34
Շտեղ - որտեղ
աղբյուր՝ արդի հայերենի բացատրական բառարան- Էդ. Աղայան :)

Այսինքն՝ որտեղ է նայում՞: Չէի կռահի...այ հիմա պատասխանը հասկացա:)

Monk
27.11.2009, 13:34
...հիշու՞մ...շտեղը չեմ ջոկում...թարգմանի էլի:oy
Եշելը հիշելը չէ, այլ նայելը: Արևմտահայերենի աշելն է:)

Monk
27.11.2009, 13:37
Այսինքն՝ որտեղ է նայում՞: Չէի կռահի...այ հիմա պատասխանը հասկացա:)
Վայ, կարծես թե ուշացա լեզվաբանական հմտություններս ցույց տալ :))

Տատ
27.11.2009, 13:42
Չուշացար, վայրկյանը վայրկյանին թայմինգ եղավ::) 13.34
Շնորհակալություն բոլորին:

Արս ջան, վերջաբան լինելու է՞: Թե Մոնկը սկսի:

ars83
27.11.2009, 13:42
Մաս Դ (եզրափակիչ). Հրաժեշտ: Շուշի - Երևան
Տխուր էր հրաժեշտ տալը :( Ափսոս՝ շատ քիչ ժամանակ անցկացրինք Արցախում և քիչ շփվեցինք Մոնկի հետ: Բայց տեսածներս ու շփվածներս, մեկ է, շատ լուսավոր հիշողության տեսքով տպավորվեց մեջս :)
Արցախում ամբողջ անցկացրած ժամանակ Մոնկը շատ հոգատար էր մեր նկատմամբ: Անգամ երբ տաքսի էինք նստել, փորձեց վարորդին համոզել, որ ավելի էժան գնով տանի մեզ :) Վերջում էլ վարորդին պատվիրեց, որ մեզ լավ նայի: Ընթացքում SMS հաղորդագրություն գրեց՝ հարցնելու, թե ինչպես են երեխեքը: Երեխեքը վատ չէին, հենց նոր մեկական կոնֆետ էին կերել ու քնել :D Բացի դրանից, երբ արդեն հասել էինք Երևան, ու զանգել Մոնկին՝ ասելու, որ նորմալ տեղ ենք հասել, անընդհատ հարցնում էր երեխեքից՝ արդյո՞ք նորմալ էր ամեն ինչ ճանապարհին:
Ճանապարհին մեքենան մի պահ փորձեց համը հանել (բենզինի հետ կապված ինչ-որ խնդիրներ), բայց հետո խելքը գլուխը հավաքեց:
Մի տեղից երշիկանման ձողիկներ առանք, փորձեցինք պարզել բաղադրությունը, մեծ տառերով գրված էր Ռազմիկ: Միսը բավականին անհաջող էր, բայց անհամար ոլորաններ անցնելիս միս չէ, երկաթ էլ կերած լինեինք, կմարսեինք, այնքան շուռումուռ եկանք:
Ռուֆուսը ընթացքում Արշակին զանգեց, որպեսզի իմանանք՝ հո շատ չի՞ հոգնել փայտահատի դերում հանդես գալով: Պարզվեց, որ Արշակը խնայել է Եղվարդի կուսական անտառները և փոխարենը հեծանիվ կոխել Ջրվեժի մոտակայքում: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր մայրենին հարուստ է բարբառներով և արտահայտություններով: Ուստի այն անձինք, որոնք «հեծանիվ կոխել» արտահայտության իրենց ընկալման մեջ համոզված չեն, խնդրում եմ, դիմեն Ռուֆուսին՝ որպես հայոց լեզվի բարբառների գիտակի, որպեսզի նա բացատրի այդ արտահայտության նշանակությունը:

Երևանը մեզ դիմավորեց անձրևով և աղմուկով:

Էլի կարոտեցի :(

ars83
27.11.2009, 13:44
Չուշացար, վայրկյանը վայրկյանին թայմինգ եղավ::) 13.34
Շնորհակալություն բոլորին:

Արս ջան, վերջաբան լինելու է՞: Թե Մոնկը սկսի:

Վերջաբանն էլ գրեցի: :) Մոնկի հերթն ա: :)

Monk
27.11.2009, 13:49
Վերջաբանն էլ գրեցի: :) Մոնկի հերթն ա: :)
Տնաշեն, էլ գրելու տեղ ես թողե՞լ: Դե արի էսքանից հետո այնպես գրի, որ մարդիկ էս գլուխգործոցից հետո հասարակ մահկանացուիս քերթվածին ուշադրություն դարձնեն :) Զորամասից էսօր մի քիչ շուտ եմ եկել (մարմինս ուզում է ինձ համոզի, որ հիվանդ եմ, ես էլ եկել եմ համապատասխան միջոցառումներով հակառակը համոզելու): Մի թիթև սնվեմ-մնվեմ, կգրեմ;)

ars83
27.11.2009, 14:12
Տնաշեն, էլ գրելու տեղ ես թողե՞լ: Դե արի էսքանից հետո այնպես գրի, որ մարդիկ էս գլուխգործոցից հետո հասարակ մահկանացուիս քերթվածին ուշադրություն դարձնեն :) Զորամասից էսօր մի քիչ շուտ եմ եկել (մարմինս ուզում է ինձ համոզի, որ հիվանդ եմ, ես էլ եկել եմ համապատասխան միջոցառումներով հակառակը համոզելու): Մի թիթև սնվեմ-մնվեմ, կգրեմ;)

Դու գրի, ուշադիր կարդացողների բանակը կազմ-պատրաստ ա: :ok
Բարի ախորժակ :) Մի հատ էլ վիտամին C-ով հարուստ մի բան կեր (կիտրոն, նարինջ): Իմ մարմինն էլ ա էսօր ուզում ինձ ինչ-որ նման բաներ համոզել:

Ռուֆուս
28.11.2009, 00:14
Ուստի այն անձինք, որոնք «հեծանիվ կոխել» արտահայտության իրենց ընկալման մեջ համոզված չեն, խնդրում եմ, դիմեն Ռուֆուսին՝ որպես հայոց լեզվի բարբառների գիտակի, որպեսզի նա բացատրի այդ արտահայտության նշանակությունը:
Բյուրականի բարբառով հեծանիվ կոխելը քշելն է, ուրիշ բաներ չմտածեք :D



Տնաշեն, էլ գրելու տեղ ես թողե՞լ: Դե արի էսքանից հետո այնպես գրի, որ մարդիկ էս գլուխգործոցից հետո հասարակ մահկանացուիս քերթվածին ուշադրություն դարձնեն :) Զորամասից էսօր մի քիչ շուտ եմ եկել (մարմինս ուզում է ինձ համոզի, որ հիվանդ եմ, ես էլ եկել եմ համապատասխան միջոցառումներով հակառակը համոզելու): Մի թիթև սնվեմ-մնվեմ, կգրեմ;)

Գարիկ ջան, սպասում ենք: :)

Hayk Avetisyan
29.11.2009, 21:49
Լավ ել զուգադիպելա, ես էլ երեկ գնացի Քաջարան հետո Ղարաբաղ, քարին տակ, հենց նոր եմ եկել Երևան, պարզվումա դուքել էիք էնտեղ :)

Monk
03.12.2009, 01:28
Թե ինչպես էր ծերուկ Մոնկը փորձում որսալ անորսալի ակումբցիներին…

Չնայած չեմ կարծում, թե գրելիքս առանձնապես հետաքրքրություն է ներկայացնելու, բայց դե խոստացել եմ, պիտի պատմեմ: Կներեք ուշացնելու համար. մի շաբաթ է` նորակոչիկներիս եմ պտտեցնում Արցախով մեկ և ծանոթացնում տեղի հոգևոր-մշակութային ժառանգությանը, երեկոներն էլ շան պես հոգնած տուն եմ գալիս, էլ գրելու հալ չի լինում: Բայց արդեն շատ եմ չարաշահում ձեր համբերությունը, փորձեմ այսօր գրել վերջացնել: :oy
Մի քիչ մանրամասն եմ գրելու, մանավանդ որ որոշ բաներ նույնիսկ էրեխեքը չգիտեն. նախ ասեմ, որ երբ Արսենն ինձ առաջին անգամ զանգեց, ես ոչ թե զորամասում էի, այլ… ռազմական ոստիկանության մեկուսարանում: :o :)Չէ, բնականաբար ինձ չէին բռնել, բայց որպեսզի բացատրեմ, թե ինչ էի անում այնտեղ, մի փոքր ծավալուն նախաբանով պիտի սկսեմ. հուսամ ներողամիտ կլինեք իհարկե: Զորամասը, որտեղ ես նշանակվել եմ, բավականին հսկա զորամաս է: Հենց առաջին իսկ օրերից ես նախընտրել եմ ոչ թե զինվորների գլխին մասսայական դասախոսություն կարդալը, որպեսզի տղերքը ձանձրույթից չսկսեն հորանջել և արդյունքում ծնոտները դուրս գցել, այլ սկզբի համար շեշտը դրել եմ անհատական շփումների վրա: Սա անշուշտ արդյունավետ, բայց բավականին դանդաղ եղանակ է, այնպես որ զինվորներիս գերակշիռ մեծամասնությունը դեռևս խորապես համոզված է, որ ես բեթմեն եմ: :DԲայց քչերի համար, որոնց հետ հասցրել եմ շփվել ու մտերմանալ, ես արդեն բարի քեռի եմ, և որևէ խնդիր լինելու դեպքում <Զանգ ընկերոջը> տարբերակում բավականին բարձր հորիզոնականներ եմ զբաղեցնում: Այդ նշածս ճնշող փոքրամասնության մեջ մի սիրահարված Ռոմեո ունեմ (խայտառակության աստիճանի հոյակապ երեխա է:) ), որն իր Ջուլիետի նկատմամբ անսահման սիրուց և կարոտից մղված պարբերաբար դարձ է գնում` բնականաբար հեռատեսորեն այդ մասին չնախազգուշացնելով իր վերադասին: Բայց արդարության համար պիտի ասել, որ զորմասից նրա հետևից ուղարկված պատվիրակությունը սովորաբար ահռելի էներգիա չի ծախսում սույն սիրատոչոր ասպետին որոնելու և վերստին զորամաս հրավիրելու առաքելությունն իրականացնելիս. շատ արագ հայտնաբերվում է, հավանաբար Ջուլիետի տան կամ համալսարանի մատույցներում, և վերադարձվում զորամաս, որտեղ էլ հիմնականում մեկուսարանում համբերությամբ սպասում է մինչև հաջորդ էքսկուրսիայի հարմար առիթը: Եվ ահա ակումցիների` Արցախն իրենց այցելությամբ պատվելու օրը մեր հարգարժան Շիլիոնի կալանավորը հերթական սիրարշավի ժամանակ հայտնվել էր ռազմական ոստիկանության ամենահաս ձեռքում, բայց մինչ այդ հասցրել էր հեռաձայնել ինձ և աչքալուսանք տալ: Ես էլ, քանի որ խորին համոզմունք ունեմ, որ հոգևոր համայնքիս սույն մոլորյալ անդամի նկատմամբ ամենափոքր աննրբանկատությունն իսկ կարող է բացասաբար անդրադառնալ նրա անմահ հոգու պայծառության վրա, առանց ժամանակ կորցնելու արշավեցի ռազ. ոստ.: Ահա այս հոգևոր հովվական պարտականություններիս կատարման եռուն պահին էլ ինձ զանգել էր Արսենիոսը` ավետելու, որ իրենց քառանիվ փոխադրամիջոցն արդեն մոտենում է Սծիպանակերտին, բայց քանի որ տարածության վրա հաղորդակցվելու երիցս օրհնյալ գործիքը տվյալ պահին ինձ մոտ չէր, այդ մասին իմացա մի փոքր ուշ, երբ Արսը, առանց մազաչափ անգամ նեղանալու զանգին չպատասխանելու անքաղաքավարի արարքիցս, կրկին զանգեց և զվարթ ձայնով ազդարարեց, որ իրենց երկար սպասված այցը վերջապես կայացել է, և տվյալ պահին շարժվում են դեպի իրենց օրուկեսյա գործածման համար նախատեսված կացարանը: Ներողություն խնդրելով, որ անմիջապես չեմ կարող արժանի լինել թանկագին հյուրերին տեսնելու պատվին, խոստացա փոքրիկ գործս ավարտելուն պես սլանալ իրենց մոտ: Արսի երրորդ զանգից ավելի հանգստացա, երբ ասաց, որ արդեն իրենց օթևանում են և նույնիսկ թեյ են խմում, իսկ օթևանը գտնվում է, ինչպես տեղեկացրեց Արսը, Կամոյի կամ Կարոյի փողոցի վրա, թիվ 10 հասցեում: Քանի որ Ռոմեոյի հարցերն արդեն կարգավորվել էին, և առանց խղճիս հետ տուրուդմփոցի կարող էի վերջապես գնալ շատ սիրելի ակումբցիներին միանալու, հենց ռազմ. ոստիկանության աշխատակիցներից էլ տեղեկացա, որ Կարոյի փողոց չկա, ստացա նաև Կամոյի փողոցն առանց երկրագնդով մեկ պտույտ կատարելու բոլորովին անտեղի ջանքերի գտնելու նկարագրությունը. Ազատամարտիկների պողոտայի Մոստի (կներեք օտար բառի համար, ուղղակի ժողովուրդն այս կամուրջը հենց այդպես է անվանում: Ի դեպ, սա այն նույն Մոստն է, որի տակ սիրում է զբոսնել քյաբաբասեր հասարակությունը) այսինչ մասով իջնում ես, այսքան տեղ ուղիղ գնում ես, և դիմացդ Կամոյի փողոցն է: Հեշտ ու հանգիստ գտա: Մինչ այդ Արսը մի անգամ էլ զանգեց ու ասաց, որ թեյախմության արարողությունն ավարտելուց հետո դուրս են եկել և ցանկանում են որևէ կենտրոնական տեղ գնալ: Խնդրեցի մնալ իրեն կացարանի մոտ, քանի որ արդեն մոտակայքում եմ (թե չէ արի ու իմացիր, թե անծանոթ քաղաքում ակումբցիների համար որ մասը կհամարվի կենտրոնական:)) ): Երբ արդեն Կամոյի փողոցում էի, հեռվից մի բան նկատեցի, բայց աշխատեցի շատ չկենտրոնանալ դրա վրա: Բայց, մոտենալով և տեսնելով, որ նկատածս երևույթը հենց նույն հասցեում է, որ փնտրում էի, ստիպված եղա համոզվել, որ վիրահատությունից հետ <<ծյունինգ>> արած աչքերս ապրիլմեկյան կատակ չեն արել հետս. գրողը տանի… :(դարպասի առջև դրված էր դագաղի կափարիչը, տան դիմաց խմբերով մարդիկ կանգնած ծխում են և ցածրաձայն զրուցում… մի խոսքով հասկացաք, թե ինչ էր կատարվում: Վարանոտ տեսքով մի քիչ աջ ու ձախ անելով և համոզվելով, որ դա նույն հասցեն է, մոտեցա հավաքվածների մեջ համեմատաբար զվարթ մի խմբի (դպրոցական երիտասարդներ էին, որ, արտաքինից դատելով, այնքան էլ խորը ողբերգություն չէին ապրում. սովորաբար նման պարագաներում դա լինում են հանգուցյալի թոռան ընկերները, որոնք գնում են այսինչի պապու կամ տատու թաղմանը մի լավ ղժժալու): Կենսուրախ երիտասարդներից ճշտեցի, որ մոտակայքում հյուրանոցատիպ որևէ բան չկա: Ու հիմա փոխնիփոխ ես ու Արսն իրար ենք զանգում, ես փորձում եմ նրան համոզել, որ իրենք չեն կարող գտնվել Կամոյի 10-ում, Արսն էլ ամենայն անկեղծությամբ պնդում է, որ չէ ու չէ, հենց Կամոյի փողոցի թիվ 10 տան դիմաց են (ես էլ ամաչում եմ ասել, թե ինչ է կատարվում իր նշած հասցեում, հետո էլ նույնիսկ, երբ ասացի էրեխեքին այդ մասին, ահարմար զգացի նշել, որ դա հենց իրենց պնդած հասցեում էր): Իսկ թե իրականում ինչում էր բանը, Արսենն արդեն պատմել է. իրենք Կամոյի նրբանցքում էին, իսկ ինձ ուղարկել էին քաղաքի հակառակ կողմում գտնվող Կամոյի փողոցը: :DԲայց այդ պահին դա դեռ հայտնի չէր, փոխարենը սկսել էր ակնհայտ դառնալ մի հանգամանք. Ես այնքան էի հեռախոսով խոսելով և օտարոտի տեսքով աջուձախ արել սգավորների խմբերի միջով, որ մարդիկ արդեն սրբազան ցասումով աչքները հառել էին վրաս: Զգալով, որ անպատկառ պահվածքիս պատճառով շուտով հանգուցյալների թիվն ի դեմս նվաստիս կարող է մեկով ավելանալ, որոշեցի շուտափույթ կարգով նիհար երկար անձս էվակուացնել վտանգավոր գոտուց: Հեռանալով այնքան անվտանգ տարածություն, որ ուշացած հարձակման դեպքում ճողոպրելը մեծ խնդիր չէր ներկայացնի, նորից զանգեցի Արսին ու խնդրեցի դուրս գալ որևէ կենտրոնական տեղ, մեկնումեկից ճշտել իրենց կոորդինատները և սպասել ինձ: Քիչ անց, երբ արդեն կրկին Մոստի վրա էի, Արսը զանգեց ու ասաց, որ գտնվում են Ալեք Մանուկյան փողոցում, մոտակայքում էլ ինչ-որ ավտոլվացման կետեր են: Քանի որ նման ավտոլվացման կետեր հիմնականում նշյալ փողոցի վերջում են, Արսին խնդրեցի թեքվել աջ և բարձրանալ Կալցեվոյ կոչվող տեղը. սա Ստեփանակերտի ամենահայտնի տեղերից մեկն է, և հենց այդտեղ էլ վերջանում է նաև Ազատամարտիկների պողոտան: Առանց ժամանակ կորցնելու Մոստից գիսաստղի նման սուրացի պողոտայով ներքև (շտապելուց նույնիսկ տրանսպորտ չնստեցի. փորձը ցույց է տվել, որ ոտքով ավելի արագ եմ տեղ հասնում:P ): Հազիվ էի տեղ հասել, երբ Արսը նորից զանգեց և իր անփոփոխ զվարթ ձայնով ասաց. <<Մոնկո ջան, մենք հիմա ստեղ մի օբկյեկտ կա, Կիլիկա գրած, դրա մոտով ինչ-որ մոստի վրա ենք բարձրանում, ասում են, որ այսպես ներքև իջնելով` կհասնենք Կալցեվոյին>>: Վախ մամա ջան, լավ էլի… :(պարզվեց, որ փողոցով ներքևի մասով դեպի Կալցեվոյ գալու փոխարեն ակումբահայությունը փողոցի վերևի մասով եկել էր դեպի Մոստը, և արդյունքում հայտնվել այնտեղ, որտեղից ես այդպես գլխապատառ ցած էի սուրացել: <<Արս ջան, ախպոր պես, կանգնեք էդ մոստի վրա ու տեղ մի գնացեք, հիմա հետ եմ գալիս>>,- ու նորից տորպեդի նման հետ սլացա: Տեղ հասնելով` վերջապես գտա հրեշտակային ժպիտներով կանգնած իմ անչափ սիրելի ակումբցիներին: :loveԹե ինչպիսն էին մեկուկես օրյա տպավորություններն այդ հազվագյուտ հրաշալի մարդկանցից, կխոսեմ առաջիկայում, համապատասխան թեմայում: :)
Իսկ հիմա ներողություն եմ խնդրում այսքան երկար, խճճված ու ձանձրալի գրելու համար. հոգնած եմ, ժամանակ էլ չկա ավելի կարճ ու բովանդակալից գրելու:
Հա, ինչ էի ուզում ասել. սիրելի ակումբցիներ, երբ կգաք Արցախ, խնդրում եմ հստակ ճշտել` դուք Կամոյի փողոցում եք, թե Կամոյի նրբանցքում: Արցախում, իրոք որ, կարևոր են նույնիսկ մանրուքները::D

ars83
03.12.2009, 12:52
:D:D
:oy:oy Ես սկի չգիտեի, թե այսքան բան է տեղի ունեցել:
Տեղից նիհար էր Մոնկը, այսքան էլ վազել է՝ լրիվ հալվել:

Արտակա՛րգ գրել ես, Մոնկ Եղբայր :) Շա՜տ շնորհակալություն: Հաճույքով ու հետաքրքրությամբ (դե, ամաչելով էլ, որ էսքան անհարմարություններ ենք պատճառել :oy) կարդացի: :hands

Monk
03.12.2009, 23:13
:D:D
:oy:oy Ես սկի չգիտեի, թե այսքան բան է տեղի ունեցել:
Տեղից նիհար էր Մոնկը, այսքան էլ վազել է՝ լրիվ հալվել:

Արտակա՛րգ գրել ես, Մոնկ Եղբայր :) Շա՜տ շնորհակալություն: Հաճույքով ու հետաքրքրությամբ (դե, ամաչելով էլ, որ էսքան անհարմարություններ ենք պատճառել :oy) կարդացի: :hands
Մեծ սիրով պատրաստ եմ նման «նեղություններ» կրել, մենակ թե նորից համեցեք:)

Gayl
04.12.2009, 00:16
Էս ամսի 20 ին կամ 21 ին գնում եմ Արցախ՝Շուշի ընկերոջս պրիսյագն ա,մի օր էլ շուտ ենք գնում որ քիչ մը ուսումնասիրենք,Ստեփանակերտ էլ կգնանք, ի դեպ առաջին անգամ եմ լինելու Արցախում ու անհամբեր էտ օրվան եմ սպասում:

Gayl
28.12.2009, 23:24
Թե ինչպես էր ծերուկ Մոնկը փորձում որսալ անորսալի ակումբցիներին…


Իսկ հիմա ներողություն եմ խնդրում այսքան երկար, խճճված ու ձանձրալի գրելու համար. հոգնած եմ, ժամանակ էլ չկա ավելի կարճ ու բովանդակալից գրելու:
Հա, ինչ էի ուզում ասել. սիրելի ակումբցիներ, երբ կգաք Արցախ, խնդրում եմ հստակ ճշտել` դուք Կամոյի փողոցում եք, թե Կամոյի նրբանցքում: Արցախում, իրոք որ, կարևոր են նույնիսկ մանրուքները::D

Մոնկ ջան,որ արցախցի երեխան հետս չլիներ ես էլ քեզ պետք է ման գայի,այսինքն Մոնկը ասում ա որտեղ ես ասում եմ արի կալցեվո, հետո զանգում ա ասում եմ հինգ րոպեից տեղում եմ ու հեռախոսը տալիս եմ տիրոջը ու իջնում,դե ռոմինգ պտի արած լինես դրա համար էլ զանգելիք չունեի,լավա էտ էրեխու հետ ընկերացել էի:) կպավ բա ես էլ եմ գալի,երկուսով գնում ենք մեկ էլ հասկացա որ կալցեվո ասածը շատ մեծ հասկացողություն ա:D կարճ ասած մեկ էլ լսեմ մեկը լ հեռախոսով իմ անունն ա տալիս:
Ճիշտ ա ես չհասցրեցի էտքան շատ տեսարժան վայրերին ծանոթանամ բայց ինչ էլ տեսա հոյակապ էր,խորհուրդ եմ տալիս գնալ,համ էլ Ստեփանակերտից մաքուր քաղաք չկա:Դե Շուշին էլ մի քիչ տեսա,Շուշիի բերդը ընտիր էր, եկեղեցին էլ էր շատ շքեղ,Աղդամին էլ ծանոթացա միայն թե անմարդաբնակ տարածություն է,շատ ափսոս որ այդ հսկակայական տարածքի վրա ուշադրություն չեն դարձնում:
Կարճ ասած հաստատ էլի եմ գնալու,բայց այդ ժամանակ ամբողջ Արցախը ոտի տակ եմ տալու:

Monk
30.12.2009, 02:47
Բա որ ասում էի Արցախում նույնիսկ մանրուքներն են կարևոր, հենց նման դեպքերի համար էի ասում, Գայլ ջան:D

Gayl
30.12.2009, 03:21
Բա որ ասում էի Արցախում նույնիսկ մանրուքներն են կարևոր, հենց նման դեպքերի համար էի ասում, Գայլ ջան:D
Մոնկ այստեղ մի բան չեք գրել ու իսկականից դա այդպես ա Արցախի աղջիկները շատ սիրուն են,այ մարդ ինչքան խանութ մտա վաճառողուհիները սիրուն աղջիկներ էին,դե էն մթով էտքան էլ բան չէր երևում,բայց ում լույսի տակ տեսա հավանեցի:D
Ապեր Շուշիի բերդում բանտարկյալներ կա՞ն:

Ներսես_AM
30.12.2009, 10:50
Ապեր Շուշիի բերդում բանտարկյալներ կա՞ն:

Շուշիի բերդը բանտ չի, միջնադարյան պաշտպանական կառույց ա

Gayl
30.12.2009, 15:01
Շուշիի բերդը բանտ չի, միջնադարյան պաշտպանական կառույց ա

Էտ տեսքից էլ ա երևում:),բայց ասացին որ այնտեղ բանտարկյալներ են եղել:

Monk
30.12.2009, 16:51
Էտ տեսքից էլ ա երևում:),բայց ասացին որ այնտեղ բանտարկյալներ են եղել:
Չէ, Գայլ ջան, քո տեսածն ուրիշ բան է: Դա Շուշիի բերդապարիսպի մի պահպանված հատվածն է, որին իհարկե տալիս են Շուշիի բերդ անվանումը, բայց Շուշիի բերդ ասում են նաև Շուշիի բանտին, որը դու երևի չես տեսել: Տվյալ տեպքում «բերդը» խոսակցականով է, բանտ իմաստով: Իսկ այնտեղ այո, կան բանտարկյալներ:

Gayl
30.12.2009, 16:57
Չէ, Գայլ ջան, քո տեսածն ուրիշ բան է: Դա Շուշիի բերդապարիսպի մի պահպանված հատվածն է, որին իհարկե տալիս են Շուշիի բերդ անվանումը, բայց Շուշիի բերդ ասում են նաև Շուշիի բանտին, որը դու երևի չես տեսել: Տվյալ տեպքում «բերդը» խոսակցականով է, բանտ իմաստով: Իսկ այնտեղ այո, կան բանտարկյալներ:

Արդեն պարզա,շատերը չգիտեն որ Շուշիում առանձին կալանավորների համար բերդ կա ու մտածում են դա որ այդ ամրոցում են պահում բանտարկյալներին:

Ռուֆուս
05.10.2010, 13:47
Ռուֆուսը ուղևորության ընթացքում ահագին սովորեց արցախյան բարբառից: Մասնավորապես, երթուղայինի ոչ սակավաթիվ կանգառներից մեկի ժամանակ մի կին բողոքեց, որ մեքենան դանդաղաշարժ է: Եթե չեք իմանում, թե ինչպես է դա հնչում արցախյան բարբառով, հարցրեք Ռուֆուսին:

Արսենյո, արցախյան բարբառի սակավաթիվ գիտելիքներս մոռացել եմ, կհիշացնե՞ս:

Համ էլ կարոտեցի... :(

Adriano
05.10.2010, 14:32
Ժող մտածում եմ, մե օր այս ճանապարհորդությունը դեպի Արցախ չդարձնենք իրականություն, էն իմաստով, որ խումբ հավաքենք գնանք տեսնելու այն?

ars83
05.10.2010, 20:29
Արսենյո, արցախյան բարբառի սակավաթիվ գիտելիքներս մոռացել եմ, կհիշացնե՞ս:

Համ էլ կարոտեցի... :(
Այ տղա, չես հիշո՞ւմ, որ մի կին մյուսին ասեց՝ «էս մարշո՛ւտկաս չխարակ ա»: :D (ճախարակ, դանդաղ գործող մեխանիզմ)

Ռուֆուս
05.10.2010, 20:39
Այ տղա, չես հիշո՞ւմ, որ մի կին մյուսին ասեց՝ «էս մարշո՛ւտկաս չխարակ ա»: :D (ճախարակ, դանդաղ գործող մեխանիզմ)

աաա, ճիշտ ա :))

Մի տեղ գրեմ չմոռանամ :))

Արևածագ
06.10.2010, 09:01
Արս, Մոնկ, այնքան համով եք գրել, որ մի տարվա հնության թեման սկզբից մինչև վերջ կարդացի::ok Այս մի թեման շատ ավելին արեց, քան մի քանի հեռուստաալիքներով պտտեցրած տեսահոլովակը, թե՝ այցելե'ք Արցախ: Անպայման գնալու եմ:

Ռուֆուս
25.10.2011, 16:49
Կարոտեցի Արցախն ու ճամփորդակից ընկերներիս :cry2

Claudia Mori
25.10.2011, 17:20
Արս ջան ինչ հավեսով ու հումորով ես գրել:hands Մինչեւ հիմա ծիծաղում եմ...:DԿարոտեցի Արցախը ու Շուշին շա~տ, մի անգամ եմ գնացել 5 օրով ու պաշար եմ ստացել ամբողջ կյանքիս համար...Իրոք որ արժեր կռիվ անել այդ հողի համար...Մոնք, գնալով ավելի շատ եմ ուզում ծանոթանալ քեզ հետ ու մեկ էլ երգելդ լսել:oy

Monk
25.10.2011, 17:46
Արս ջան ինչ հավեսով ու հումորով ես գրել:hands Մինչեւ հիմա ծիծաղում եմ...:DԿարոտեցի Արցախը ու Շուշին շա~տ, մի անգամ եմ գնացել 5 օրով ու պաշար եմ ստացել ամբողջ կյանքիս համար...Իրոք որ արժեր կռիվ անել այդ հողի համար...Մոնք, գնալով ավելի շատ եմ ուզում ծանոթանալ քեզ հետ ու մեկ էլ երգելդ լսել:oy
Որևէ կիրակի գալիս ես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Պատարագի ժամանակ երգելս էլ կլսես, վերջում էլ կծանոթանանք: Ես ուրախ կլինեմ :))

Claudia Mori
25.10.2011, 21:38
Որևէ կիրակի գալիս ես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի, Պատարագի ժամանակ երգելս էլ կլսես, վերջում էլ կծանոթանանք: Ես ուրախ կլինեմ :))

Չի բացառվում, որ դա իրականություն դառնա...միգուցե գործուղում ունենամ, համ էլ մեծ հաճույքով կմիանամ ձեր երգչախմբին, եթե դեմ չլինեք՝ պատարագը գիտեմ;)

Monk
25.10.2011, 23:10
Չի բացառվում, որ դա իրականություն դառնա...միգուցե գործուղում ունենամ, համ էլ մեծ հաճույքով կմիանամ ձեր երգչախմբին, եթե դեմ չլինեք՝ պատարագը գիտեմ;)
Դեմ չենք լինի, շնորհակալ կլինենք :)

Նուշություն
28.02.2012, 11:23
Բարի գալուստ, Արցախ..... հրաշք ֆիլմ է, երեխեք, տարածե՜ք :)

http://www.youtube.com/watch?v=4kart9n4oAA