PDA

Դիտել ողջ տարբերակը : 3 ակումբցի…

Բարեկամ
20.07.2008, 08:02
:) Առաջարկում եմ՝

պատկերացնել թե ընկնում ես անմարդաբնակ կղզի,
ու կարող ես հետդ վերցնել միայն երեք ակումբցի
/ինչ-որ հանգավորված ստացվեց…:8/

Եկեք էս ստանդարտ-ֆանտաստիկ իրավիճակին տանք ռեալիստական մոտեցում.
այսինքն.
առաջնորդվենք ոչ թե անձնական սիմպատիայով, այլ մտածված-հաշվարկված /որ չկորենք :B/
…դե անձնական սիմպատիան էլ կարելի է :oy բայց բոլոր 3 պոզիցիաները չարժե օգտագործել միայն դրա վրա ;) վերջապես գոյատևել է պետք :)

Ցանկալի է նշել, թե ում ինչու եք ընտրում:

Հա, կարևորը. եղեք համարձակ, մի վախեցեք նեղացնել ինչ-որ մեկին, կամ "բացահայտվել" ինչ-որ մեկի համար ;)

Մի բան էլ. միևնույն մարդը կարող է գրառում անել մի քանի անգամ /քանի դեռ չեն "մեկնել" ;)/. հանգամանքները ու համապատասխանաբար ընտրությունը փոփոխման ենթական են, վերջապես :)

Ավելացվել է 6 րոպե անց
Սկսեմ ես :)

կընտրեի

Մելիքին
որովհետև :think ինքը լուծում ա, ոչ թե պրոբլեմ :)

dvgray
ինձ թվում ա ինքն ահագին բանի ա ընդունակ, համ էլ հավասարակշռված ա ու հանգամանալից հաշվարկող-զգուշավոր :P

Գալաթեա
լիքը կյանք կա մեջը, ու կամպանիայի դուխը տեղը կլինի ;) …համ էլ մենակ չլինեմ էլի:oy

Աբելյան
20.07.2008, 09:28
իսկ քանի՞ տարով, ու կղզում ի՞նչ պայմաններ են

Adam
20.07.2008, 10:58
Հետս կվերցնեյի Երվանդին (որ բան ման ասող չլնի) :D
Գալաթեային անպայման.... որովհետև վերջապես իր բանաստեղծությունների «Արի գնանք եսիմ ուր»-ը կմտնի ուժի մեջ: Եվ ժամանցը շատ հետաքրքիր կանցնի:
3-րդն էլ Անահիտին, որ առանց տուրուդմփոց սարքելու կենդանիներին սաստի իր գեղեցիկ բացատրություններով և միշտ չհոգնելու ունակությամբ :D

հիմիկվա պահով էսքանը.

impression
20.07.2008, 11:22
Ես ոնց գցում-բռնում եմ, երեք հոգին քիչ են...
Երվանդ (որ իրար հետ հարբենք)
Վարպետ (ինքն իմ հոգին ա, առանց իրեն ու՞ր գնամ)
Արտգեո (իր ցանկությանը հակառակ, որովհետև ինքն ինձ հետ հաստատ անմարդաբնակ կղզում չէր ուզենա հայտնվել)

Բարեկամ
20.07.2008, 11:25
իսկ քանի՞ տարով, ու կղզում ի՞նչ պայմաններ են

Պայմանները. Ռոբինզոն Կռուզոյի կղզու մոդելը լրիվ բավարարում ա :ok
ժամկետը. անորոշ ;)

Երվանդ
20.07.2008, 11:37
1. Չուկին, ինքը լավ հավես բաներ մտածելու հատկություն ունի
2. Արուսիկին, որ պաշտպանելու բան լիներ:))
3. Էս հաստատ ակումբից չէր լինի, միհատ ծիտ էլի, թե չէ որոշ ժամանակ հետո կսկսեի Արուսիկին ուրիշ աչքվ նայել:D:D

Վարպետ
20.07.2008, 11:53
2. Արուսիկին, որ պաշտպանելու բան լիներ:))
3. Էս հաստատ ակումբից չէր լինի, միհատ ծիտ էլի, թե չէ որոշ ժամանակ հետո կսկսեի Արուսիկին ուրիշ աչքվ նայել:D:D

Սրանից հետեւություն, որ պետք ա երրորդ տանես մեկին, որը արդյունքում Արուսիկին սկսի պաշտպանել քեզնից:)))))

Երվանդ
20.07.2008, 12:00
Սրանից հետեւություն, որ պետք ա երրորդ տանես մեկին, որը արդյունքում Արուսիկին սկսի պաշտպանել քեզնից:)))))

Լօօլ , հա դե բնազդը մնում բնազդ:D

Երկնային
20.07.2008, 14:42
1. Չուկին, ինքը լավ հավես բաներ մտածելու հատկություն ունի
2. Արուսիկին, որ պաշտպանելու բան լիներ:))
3. Էս հաստատ ակումբից չէր լինի, միհատ ծիտ էլի, թե չէ որոշ ժամանակ հետո կսկսեի Արուսիկին ուրիշ աչքվ նայել:D:D

Մեկդ մեր հետ եկեք, էլի…:D:D

ChildOfTheSky
20.07.2008, 15:57
կտանեյի Taurus-ին, Ervand-ին ու John-ին ու սաղ վախտ բլոտ կխաղայինք :)

Ծով
20.07.2008, 16:03
Երվանդին:hands-որ գիրք-միրք տար, կարդայի:D
Կիտային-որ համով բաներ պատրաստեր, ուտեինք
Արիսոլին-չձանձրանալու և ուզածիս չափ խենթանալու համար:hands

Ավելացվել է 2 րոպե անց
Ասեմ. թեման լավն է, իսկ ընտրածս ակումբցիները կարող ա փոխվեն;)
Ամերիկայից մարդու եմ սպասում:hands

WArmanW
20.07.2008, 16:18
Ուխ...ուխ...
Երբա գալու էտ պահը...
Հետս կտանէի դե իհարկե ոչ մեկի, էտ կայֆերից մենակս պիտի օգտվեմ:

Chuk
20.07.2008, 16:22
Մոդերատորական: Chuk մականվամբ անդամի սադրիչ, թեմայից դուրս գրառումը ու դրան արձագանք մյուս թեմայից դուրս գրառումները ջնջվել են, սադրիչ գրառման հեղինակը ստացել է դիտողություն:

Ռուֆուս
20.07.2008, 16:22
Հետս կտանեի Գժուկին, որովհետև ինքը գիժա ու կյանքը կղզում հետաքրքիր կանցնի, հետո կվերցնեի Իմփռեշնին, որովհետև ինքը Գժուկից ավելի գիժ ա, ուրեմն կյանքը երկու անգամ ավելի հետաքրքիր կանցնի, իսկ երրորդը կվերցնեմ Մալալետկային, որովհետև ինքը էն երկուսից ավելի գիժա ու աչքիս մենք ոչ թե կղզի կգնանք, այլ ուղիղ հոգեբուժարան :D

Chuk
20.07.2008, 16:39
Եթե պայմանն այնպիսին է, որ ի վերջո պետք է դուրս պրծնենք այդ կղզուց, այսինքն ինչ-որ մեկին ընտրելով խեղճին չեմ դատապարտում հավերժ տառապանքների, ապա կվերցնեի.
Ակումբում քիչ հայտնի Tar-ին՝ բնության մեջ կողմնորոշվելու բացառիկ ունակության համար,
ակումբում շատ հայտնի Taurus-ին, քանի որ կարծում եմ իրար հետ կկարողանայինք կենցաղային բավարար պայմաններ ապահովել, սնունդ ճարել, տնակ սարքել և այլն,
և Alize'e-ին, որ միշտ իր հետաքրքիր զրույցներով մեր ժամանակը լցներ, հետաքրքիր պատմություններ պատմեր, օգտակար խորհուրդներ տար, իսկ կղզուց դուրս պրծնելուց հետո մեր արկածների մասին գրեր :)

Empty`Tears
20.07.2008, 18:14
Ասեմ. թեման լավն է, իսկ ընտրածս ակումբցիները կարող ա փոխվեն;)
Ամերիկայից մարդու եմ սպասում:hands

էհէ ուրեմն հլը դեռ ունես սպասելու..:P
Ծովս:love

Ուրվական
20.07.2008, 18:18
Նորմարդ
Absar21
Ներսես_AM

Ոչ մի աղջիկ չէի վերցնի, դա հաստատ:

Սերխիո
20.07.2008, 18:44
1.Սասունին ՝ հավեսով զրուցակից ա , համել քիչ ուտող :)) …

2.Բագրատին՝ սիրում եմ իրա նուրբ հումորը ,ուրախ մարդ ա…

3.Սամոյին ՝հակառակորդ ճամբարից ա ,հետը ահագին կվիճեմ ֆուտբոլից , համել ուժը տեղն ա:

աղջիկ տանելու համաձայն չէի լինի …

Աբելյան
20.07.2008, 19:58
հետս մարդ չէի վեկալի, որովհետև ոչ մեկը չէր գա

Բարեկամ
20.07.2008, 20:05
հետս մարդ չէի վեկալի, որովհետև ոչ մեկը չէր գա

վույ :( ես էկա :oy

ivy
20.07.2008, 20:26
Կտանեի նրանց, ովքեր կուզենային հետս գալ. ամենալավը այդ մարդկանց ընկերակցությունը կլիներ: :)

Lapterik
20.07.2008, 20:31
Այվ մտքերս կարդացիր, էլ ինչ գրեմ, նույնն էի ուզում գրեի:

Ուլուանա
20.07.2008, 20:41
հետս մարդ չէի վեկալի, որովհետև ոչ մեկը չէր գա
Ինձ էլ համարյա տանող չկա, Հայկո ջան... :( Ոչինչ, մենք էլ կսպասենք, թող բոլորը գրեն, պրծնեն, թե ում են տանում, տեսնենք տակն ովքերով ենք մնում, կհավաքվենք տենց անպիտաններով կգնանք մի հատ ավելի անմարդաբնակ կղզի ու մեզ համար կապրենք :hands, հեչ էլ տանեն։ :beee

Իսկ ու՞մ կտանեի... :think Երեք հոգին, իհարկե, շատ քիչ ա. ինձ որ մնար, մի տասը հոգի կտանեի, կամ գոնե հինգ... :8 Լավ, ուրեմն նախ կտանեի ամուսնուս՝ Վազգենին, դե, ես առանց իրեն տենց հեռու տեղեր չեմ գնում :love :)), բացի դրանից, ինքը անուղղելի լավատես ա, իսկ դա անմարդաբնակ կղզու պես անհույս տեղերում շատ պիտանի հատկանիշ ա :)), համ էլ քանի որ ես սենց անպիտանի մեկն եմ, գոնե իրեն հաստատ պետք կլինեի, հակառակ դեպքում կարող ա (մեկ էլ տեսար) անպիտանության զգացողությունից դրդված ինքնասպան լինեի... :o :oy Կտանեի նաև ivy-ին. ինքը նախ հնարամիտ ա, հետաքրքիր բաներ կմոգոներ, չէինք ձանձրանա, համ էլ շատ կամեցող ա, օգնող, հասկացող, մի խոսքով՝ ivy-ի պես պուպուշ մարդը հաստատ պետք կգար անմարդաբնակ կղզում։ Մեկն էլ եղբորս կտանեի՝ Արշակին, ինքն էլ ա լավատես, միակ մարդն ա, որ ընդունակ ա հուսալքված պահերին ինձ մխիթարելու, ու ընդհանրապես ես ինձ հանգիստ կզգայի, եթե հետս լիներ։ :) Բայց լավ էլ իմ վատատես հալով ինձ լավատեսներով շրջապատեցի։ :hands
Ալտերնատիվ տարբերակներ. Artgeo, Chuk, Impression ;)

Դե, գնացինք։ :D

Վայ, մարդ եմ մոռացել... Բարեկամին էլ կտանեի, որ իրար հետ հավեսով բամբո անեինք։ :hands :D :oy Ու քանի որ ընդհանուր 7 հոգի դառավ, ապա թույլ կտայի, որ չցանկացողները չգային...

Բարեկամ
20.07.2008, 20:50
Ան ջան, ինձ էլ ոչ ոք չի տանում :cry

Վայ, մարդ եմ մոռացել... Բարեկամին էլ կտանեի, որ իրար հետ հավեսով բամբո անեինք։

լավ ա գոնե մի պիտանելիության ոլորտ գտնվեց :))

Taurus
20.07.2008, 21:10
Լավ ես էլ ասեմ:
Ուրեմն հետս կտանեի
Artgeo
Ուլուանա
XXX
..... ու ես հետ կգայի:D
.................հա, մեկ էլ Chuk-ին կտանեի հետս, որ մենակ հետ չգայի:hands

Ուլուանա
20.07.2008, 21:19
Լավ ես էլ ասեմ:
Ուրեմն հետս կտանեի
Artgeo
Ուլուանա
XXX
..... ու ես հետ կգայի:D
.................հա, մեկ էլ Chuk-ին կտանեի հետս, որ մենակ հետ չգայի:hands
:D Էդո ջան, հետ գալը պայմանների մեջ չի մտնում, նենց որ տանելիս մտածի՝ ում ես տանում, որ չփոշմանես։ :D

Ի դեպ, իսկ XXX–ն ո՞վ ա, որ տենց հավեսով կապեցիր իմ ու Արթուրի ջանին։ :unsure

Սերխիո
20.07.2008, 21:27
Ի դեպ, իսկ XXX–ն ո՞վ ա, որ տենց հավեսով կապեցիր իմ ու Արթուրի ջանին։ :unsure

Մերոնքական ՝ Ռեալիստ ա:hands

Selene
20.07.2008, 22:01
Վայ, ինչ լավ թեմա է:) Բարեկամ ջան, ապրես:love
Ուրեմն ամենառաջին մարդը, որ մտածեցի հենց թեման կարդացի, Արշակն է, ում հետ կգնայի անմարդաբնակ կղզի, ինքը շատ հանգիստ ու հավասարակշռված է, իմ ու իրա հանգստությունը մեզ կբավականացներ կղզում լինելու ամբողջ ժամանակ խուճապի չմատնվել, եթե հանկարծ վերջին հույս էլ մարեր տուն դառնալու:P, հաջորդը ivy-ին կտանեի /չնայած սկզբում մտածում էի, որ ոչ մի ուրիշ աղջիկ չի կլինի ինձանից բացի:think:oy/, հետաքրքիր ժամանակը ապահովված լինի նրա հեքիաթներով ու տարբեր զվարճալի պատմություններով:), իդեպ, ուրիշ հեքիաթ պատմող էլ ունեմ, բայց իրեն չէի ուզի հետս տանել կղզի:oy, և վերջապես երրորդ մարդը, ում կտանեի հետս՝ դա Հովսեփն է:)
ՀԵտագայում կփոփոխվի ցուցակը գուցե, որովհետև 3 ակումբցին շատ քիչ է, ինչպես Ուլուանան արդեն ասեց, որովհետև հետս կուզեի տանել նաև Աթեիստին, Երվանդին, Չուկին, Բարեկամին, Ուլուանային` Արշակին չտանելու դեպքում:P

Հենո
20.07.2008, 22:29
Ինձ ոչ մեկ չի ուզում տանի՞:)

Վարպետ
20.07.2008, 22:33
Ես շատ քչերին եմ ճանաչում, ուստի չեմ խցկվի:) Բայց որ Impression-ին կվերցնեի, դա միանշանակ: Ու ամենեւին ոչ ի պատասխան այն գրառման, որ նա էլ ինձ կվերցներ:) Քանզի եթե ես նրա հոգին եմ, ուրեմն նա էլ իմ մարմինն է, տրամաբանորեն:))

dvgray
20.07.2008, 22:51
Կա երկու տարբերակ:
Առաջինի դեպքում հեռս կվերցնեի են մարդկանց, ովքեր նվնվացող չեն ու ճշտի հետևից մինչև վերջին տառը վազող չեն: Նրանց, ովքեր համաձայն են "իսպոլզույ տո չտո պադ ռուկոյ ի նե իշի սեբե դռուգոյ" -ի հետ :): Նրանց, ովքեր կհամաձայնեն իմ հետ միասին հիմք դնել նոր քաղաքակրթության :o :hands:
Ուրեմն այդ դերի համար ամենահարմար մարդկանցից մեկը ivy է, մյուսը Երվանդը մյուսը Բարեկամը: Սենց ճիշտ էլ է լինում, քանի որ կկարողանաիք նաև սերունդենր թողնել մեզանից հետո :B :D Կմոռանայինք Սերժին էլ իրա Բաղդասարովին էլ ու կլծվեինք նոր կուլտուրա ստեղծելու սրբազան գործին: Լավ, շատ չընդարձակվեմ :D

Մյուս կոնֆիգուրացինա:
Քանի որ ծայրահեղական եմ, ապա եթե տանջվել կզղում, ապա տանջվել մինչև վերջ:
Ուրեմն կտանեի մեր հին ընկեր Պարդուխտին, Արսեն Բաբայանին ու Երվանդին, որը երբ որ նրանք ինձ ծովի մեջ խեղդելուց լիներ, գոնե բարձր գոռար - "ապա ես ինչ՞ եք անում, լրիվ գժվե՞լ եք… հլա շուտ վերջ տվեք :angry"
:D :D

Բարեկամ
21.07.2008, 04:25
Կա երկու տարբերակ:
Առաջինի դեպքում հեռս կվերցնեի են մարդկանց, ովքեր նվնվացող չեն ու ճշտի հետևից մինչև վերջին տառը վազող չեն: Նրանց, ովքեր համաձայն են "իսպոլզույ տո չտո պադ ռուկոյ ի նե իշի սեբե դռուգոյ" -ի հետ :): Նրանց, ովքեր կհամաձայնեն իմ հետ միասին հիմք դնել նոր քաղաքակրթության :o :hands:
Ուրեմն այդ դերի համար ամենահարմար մարդկանցից մեկը ivy է, մյուսը Երվանդը մյուսը Բարեկամը

մի րոպե, համ ասում ես նառոդնի կանտրոլ, համ չես վախենում ինձ տանել… :acute
կողմնորոշվի :P

Բարեկամ
21.07.2008, 06:26
Ես մտափոխվեցի:

Ո՞նց գլխի չէի ընկել. կղզու հնարավորություն

Գնում եմ մենակ: Կտրվել բոլորից, ամեն տեսակի հասկանալու փորձերից, հասկանալ փորձելու տանջանքին ենթարկող ամեն տեսակի առիթներից, ու ուրիշներին ակամա տանջելու հետևանք-առիթներից, տենց խառը բաներից…
Գնում եմ դեպի վճիտ հստակություն՝ կղզի. օվկիանոս, ավազ, արմավենի…
Գնում եմ չանհանգստանալու թե երբ կգա վերջը ու ինչ ձևով՝ սով, գազան, տարերք…
Գնում եմ ապրելու լիարժեք մինչև գա վերջը:
Գնում եմ հավաքելու կյանքի գանձերը, որ բաց փռված են կղզում:
Գնում եմ գրկելու կյանքը:

I AM survivor

impression
21.07.2008, 11:14
Մենակ գնալու հնարավորություն էլ կա՞: Բա շուտ ասեիք:
Ես հետս կվերցնեի գրքեր, նկարչական ալբոմ, մատիտ, բլոկնոտ, գրիչ, երաժշտություն հնչեցնող ինչ որ բան, թեկուզ պատեֆոն, ֆոտոապարատ, ու կենցաղային անհրաժեշտության մի քանի բան: Ու կգնայի: Պարտադիր չի կղզի, կարևորը՝ անմարդաբնակ, թեկուզ սեփական մտքերի խորքը:
Էհ, տղերք ջան, իջեք, փոշմանել եմ :D

Մարկիզ
21.07.2008, 11:23
Էսա կասեն մեջա գցում ինքն իրան...Բա տենց լավ գործով լավ տեղ եք գնում...
Իսկ ձեզ արական սեռի ներկայացուցիչ բժիշկ պե՞տք չէ::D

Լավ, մի քիչ, որ մտածեմ, կասեմ, թե ում հետ ես կգնայի...

Ձայնալար
21.07.2008, 12:17
Միահատ այ էս (http://www.akumb.am/showthread.php?t=28093) խաղից կկազմակերպեմ, հետո կորոշեմ: Հավանաբար կվերցնեմ մի տղա երկու աղջիկ՝ ընդ որում մի տղային ու մի աղջկան ես կընտրեմ, իսկ մյուս աղջկան կընտրի էն տղան, ում որ ընտրել եմ :D Տղայի դերում, օրինակ, Նորոին կարելի ա տանել՝ ահագին իրար նման բաներ ունենq, համարյա նույն օրն ենք ծնվել (իրար ներվերի վրա քիչ կազդենք): Դե մի աղջկան թող Նորոն ընտրի, մեկին էլ ես կընտրեմ, բայց դե հիմա հո չեմ ասի ում՝ էսքանից հետո դա ամուսնության առաջարկի նման կհնչի :D

Երվանդ
21.07.2008, 12:24
Ոնց ջոգում եմ կարգին պոպուլյարնի եմ կղզի տարվցցվելու տեսանկյունից:D, կանեփի սերմ չմոռանաք վերցնեք:D

Amaru
21.07.2008, 12:48
Կտանեի Բյուրիս, Մեսրոպիս ու ֆիզմաթցի Մանեիս :love

Աբելյան
21.07.2008, 18:31
վույ :( ես էկա :oy
ախր անմարդաբնակ կղզի ա, ինչ իմանաս ինչեր կա մեջը

եթե վերցնելու ըլնեի, շատ-շատերին կվերցնեի, այսինքն նրանց, որոնց որ սիրում եմ
ընկերովի մահը հարսանիք ա. ինչ պատահեր, թող սաղիս հետ պատահեր, իսկ եթե 3 հոգի ա պետք, չեմ ուզում նշեմ :oy

*e}|{uka*
22.07.2008, 21:23
Բա երնեկ չէր լինի, անմարդաբնակ կղզի, կարևոր չի ում հետ, կղզին ու դու՜:D

Lapterik
22.07.2008, 21:38
Ինչքան էլ որ Արտը դեմ կլինի, բայց Արտին կտանեի, մյուս 2-ին դեռ չգիտեմ, էսքան ժամանակ մտածում էի, վերջը առաջինը հազիվ որոշեցի :)

Chuk
22.07.2008, 22:19
Թույլ կտաք փոքր ինչ շեղեմ Ձեզ սկզբնական քննարկման թեմայից: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ մեծամասնությունն այնուամենայնիվ ընտրում են իրենց «համակրած» մարդկանց՝ չմտածելով այն պայմանների մասին, որում պետք է լինեն, հարցին չնայելով պրակտիկ տեսանկյունից, հաշվի չառնելով հնարավոր դժվարությունները հաղթահարելու ունակությունները, գոյատևելու անհրաժեշտությունը ու հնարավորությունը:

Taurus
22.07.2008, 22:22

Ճիշտ ես ասում՝ մեծամասնությունը :D
առաջարկում ես հակառակը խաղանք?
Ում կթողեիք անմարդաբնակ կղզում?
Ընդ որում, 2 հոգի ու որ ինչ-ինչ հարցերով իրար հետ վիճեն անպայման!:hands

Ուլուանա
23.07.2008, 07:51

Ճիշտն ասած՝ չէի ցանկանա հավատալ, որ մարդիկ համակրանքի սկզբունքով են ընտրել, քանի որ էդ դեպքում կստացվի, որ ինձ համարյա ոչ ոք չի համակրում։ :cry2 Ես ինքս զուտ համակրանքի վրա հիմնվելով չեմ գրել ու համարյա համոզված եմ, որ մյուսներն էլ մեծ մասամբ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով են գրել, թե ում կտանեին։ Պարզ է, որ եթե անմարդաբնակ կղզի ես գնում, ապա բացի ֆիզիկական գոյատևման մասին մտածելուց, կաշխատես հետդ տանել քեզ համար քիչ թե շատ համակրելի մարդկանց։ Վերջիվերջո, հո մենակ կենդանի մնալը չի հարցը։

Ճիշտ ես ասում՝ մեծամասնությունը :D
առաջարկում ես հակառակը խաղանք?
Ում կթողեիք անմարդաբնակ կղզում?
Ընդ որում, 2 հոգի ու որ ինչ-ինչ հարցերով իրար հետ վիճեն անպայման!:hands
Հա, դու երևի ինձ ու Արթուրին հենց էդ սկզբունքով էլ իրար հետ գցել ու փախնում էիր, չէ՞։ :)) Բայց դե մի քիչ սխալ մարդկանց էիր ընտրել. ես ու Արթուրն իրար հետ հաստատ էնքան չենք վիճում, որ դրանից մի հետաքրքիր բան դուրս գար։ :)) Շատ ավելի հետաքրքիր տարբերակներ կարելի էր մտածել։ :P

Ֆրեյա
23.07.2008, 08:25
Ես արդեն մի քանի օր ա մտածում եմ, բայց տենց էլ չեմ կարողանում որոշեմ :) Բոլորին միասին կտանեի, որովհետև բոլորը այնքան տարբեր են ու ամեն մեկը յուրահատուկ է :love

impression
23.07.2008, 08:39
Նու իհարկե բացառված ա, բայց մենակ կատակի համար իգական սեռից կարելի էր գնալ Այվիի, Ֆրիգիդի ու Բարեկամի հետ: Վայ, գժանոց կլիներ :D

Բարեկամ
23.07.2008, 08:49
Նու իհարկե բացառված ա, բայց մենակ կատակի համար իգական սեռից կարելի էր գնալ Այվիի, Ֆրիգիդի ու Բարեկամի հետ: Վայ, գժանոց կլիներ :D

Լավ էլի, ինձ խղճացեք :D

impression
23.07.2008, 08:51
Լավ էլի, ինձ խղճացեք :D

Խղճացինք, քեզ առաջինը կուտենք, որ շատ չտանջվես :D:P

Բարեկամ
23.07.2008, 08:53
Խղճացինք, քեզ առաջինը կուտենք, որ շատ չտանջվես :D:P

Կասկածում եմ ;)

էս օֆտոպերը չմոռանաք ջնջել :oy

Ուլուանա
23.07.2008, 08:58
էս օֆտոպերը չմոռանաք ջնջել :oy
Չեմ ջնջելու, էնքան էլ օֆֆտոպ չեն, լավն են, թող մնան։

Ես արդեն մի քանի օր ա մտածում եմ, բայց տենց էլ չեմ կարողանում որոշեմ :) Բոլորին միասին կտանեի, որովհետև բոլորը այնքան տարբեր են ու ամեն մեկը յուրահատուկ է :love
Էդ ուզում ես կղզուն միանգամից զրկե՞ս «անմարդաբնակ» կարգավիճակից։ Մի կղզում, որ էդքան ակումբցի լցվի, էլ ի՞նչ անմարդաբնակ։ :D Էդ արդեն դառավ ակումբաբնակ կղզի։ :D

Ֆրեյա
16.10.2008, 14:44
Չեմ ջնջելու, էնքան էլ օֆֆտոպ չեն, լավն են, թող մնան։

Էդ ուզում ես կղզուն միանգամից զրկե՞ս «անմարդաբնակ» կարգավիճակից։ Մի կղզում, որ էդքան ակումբցի լցվի, էլ ի՞նչ անմարդաբնակ։ :D Էդ արդեն դառավ ակումբաբնակ կղզի։ :D

23.07.2008 ին գրած կարծիքս անփոփոխ է. էլի չեի ընտրի որևէ մեկին, բոլորին իրար հետ կտանեի, որ իրար սիրեն, իրար ատեն, իրար հետ կռվեն, իրար մխիթարեն, իրար հետ ապրեն, ինչպես հիմա ակումբում :)
Թեկուզ մեկ ակումբցի չգա կղզի, աշխարհը դատարկ կթվա ;)

Մարկիզ
16.10.2008, 23:49
Ես նորից անշնորհքավարի ինձ առաջարկում եմ անպայման տանել…:))

StrangeLittleGirl
17.10.2008, 17:01
Ես նորից անշնորհքավարի ինձ առաջարկում եմ անպայման տանել…
Մարկիզ ջան, իզուր էլ առաջարկում ես: Էս մարդիկ էդքան չեն ֆայմում, որ անմարդաբնակ կղզում առաջին հերթին բժշկի կարիք են ունենալու :D

Ձայնալար
17.10.2008, 17:17
Մեկն ասի ի՞նչ կարաք անեք անմարդաբնակ կղզում՝ ռենտգեն չգա, անալիզների համար լաբորատորիա չկա, դեղեր չկան, վիրահատարան չկա: Շատ-շատ առաջին օգնություն ցույց տաք, բայց դրա համար բժիշկ լինելը պատտադիր չի :P

Վարպետ
17.10.2008, 17:21
Մեկն ասի ի՞նչ կարաք անեք անմարդաբնակ կղզում՝ ռենտգեն չգա, անալիզների համար լաբորատորիա չկա, դեղեր չկան, վիրահատարան չկա: Շատ-շատ առաջին օգնություն ցույց տաք, բայց դրա համար բժիշկ լինելը պատտադիր չի :P
Բացի էդ էլ կաժդիյ առմյանին պռաֆյեսռ, նյե տակ լի, ուվաժայեմիյ:)

Ձայնալար
17.10.2008, 17:23
Բացի էդ էլ կաժդիյ առմյանին պռաֆյեսռ, նյե տակ լի, ուվաժայեմիյ:)

Յա բի սկազալ կաժդի առմյանին մաստեռ (Վարպետ էլի :D )

StrangeLittleGirl
17.10.2008, 20:27
Մեկն ասի ի՞նչ կարաք անեք անմարդաբնակ կղզում՝ ռենտգեն չգա, անալիզների համար լաբորատորիա չկա, դեղեր չկան, վիրահատարան չկա: Շատ-շատ առաջին օգնություն ցույց տաք, բայց դրա համար բժիշկ լինելը պատտադիր չի
Էդ եք էլի: Բժիշկներին թերագնահատում եք :( Իսկ ո՞վ ասեց, որ առանց դրանց մենակ առաջին օգնություն ա հնարավոր ցույց տալ: Էնքա՜ն բան կարելի ա անել: Թե չէ եթե տենց լիներ, վեց տարի + էլի լիքը չէինք սովորի, ձեզ նման պոլիտեխ կավարտեինք, բժիշկ կաշխատեինք :D

Կամ լավ… ասում ես՝ առաջին օգնություն կարող ես ցույց տալ: Ի՞նչ կանես, եթե ծառն ընկնի ընկերոջդ ոտքի վրա, ու դու մի երեք ժամ հետո հայտնաբերես: Ի՞նչ կանես, եթե օձը կծի ընկերոջդ: Ի՞նչ կանես, եթե տեսնես, որ ընկերդ չի շնչում:

Բացի էդ էլ կաժդիյ առմյանին պռաֆյեսռ, նյե տակ լի, ուվաժայեմիյ
Դե դրա համար էլ կուրսեցիս էսօր առաջարկեց «հարևանների դեմ պայքար մղել»: Մինչև հիվանդը հասնում է բժշկին կամ բժիշկն է հասնում հիվանդին, պռաֆեսյռ հարևանը հասցնում ա էն աշխարհ ուղարկել:
Միանգամից թեմայի վերնագիրը լիներ. «Ու՞մ կվերցնեք հետներդ մյուս աշխարհ գնալու համար»:

VisTolog
17.10.2008, 21:16
ivy
Կտանեի նրանց, ովքեր կուզենային հետս գալ. ամենալավը այդ մարդկանց ընկերակցությունը կլիներ:
Եթե ժամանցի համար էինք գնալու, ուրեմն քո տարբերակը կընտրեի. :))

1. ivy ( մեզ խուճապային վիճակներից դուրս հանելու համար)
1.1 dvgray ( մեզ խուճապային վիճակներից դուրս հանելու համար)
2. Աթեիստին (փչացած սարքավորումները սարքելու համար :pardon , եթե լինեն)
2.1 Artgeo (կարծում եմ ինքը կցանկանար անմարդաբնակ կղզի ընկներ)
3. Alize'e, (ոնց ասեց Չուկը` հետո գիրք գրելու համար :)) )
3.1Արշակ.

Katka
19.05.2009, 08:07
Artgeo, չենք կորի, կլինենք միշտ առույգ, բացի այդ աչքիս գուրման է:oy, իսկ դա կարեւոր է նույնիսկ անմարդաբնակ կղզում: Համով կպատրաստվի ամեն ինչ:
ministr, մեկը պետք է, որ իրականությունը ինչքան էլ որ վատ լինի, հումորը չկորցնի, բացի այդ միշտ լուծումներ կունենանք:
Երրորդին դժվարանում եմ ընտրել, բայց հաստատ հոգեբան-բժիշկ պետք է լինի: Հոգեբանը առաջնային է: :D Քասթինգ է պետք անել:D

Հ.Գ. Նախօրոք ասում եմ՝ կռիվ-մռիվ չլինի, որոշումները ընդունելու ենք միաձայն: Իմ կարծիքն էլ է կարեւոր:aggressive Բա լավ, երրորդը ո՞վ է:think

Moon
19.05.2009, 11:18
Հետս կտանեի Գժուկին, որովհետև ինքը գիժա ու կյանքը կղզում հետաքրքիր կանցնի, հետո կվերցնեի Իմփռեշնին, որովհետև ինքը Գժուկից ավելի գիժ ա, ուրեմն կյանքը երկու անգամ ավելի հետաքրքիր կանցնի, իսկ երրորդը կվերցնեմ Մալալետկային, որովհետև ինքը էն երկուսից ավելի գիժա ու աչքիս մենք ոչ թե կղզի կգնանք, այլ ուղիղ հոգեբուժարան :D

Հմ, Հայկ էս իմ հետ չէիր չէ՞:D

Ես կտանեյի Eta Pegasi-ին, որովհետև էնտեղ հաստատ միասին մի ֆիլմ կնկարեինք, մեր երևակայությունն էնտեղ կմեծանա:hands
Սամվել-ին, որովհետև Սամոն շատ բարի ա, միշտ բոլորիս կօգնի, համ էլ ֆուտբոլ խաղալ կսովորեմ:P
Child of the sky- - Դե որովհետև իմ սիրած ակումբցին ա:oy

Հա, ու այս երեքին շաաաաաաաատ եմ սիրում:love

Հայկօ
19.05.2009, 11:24
Artgeo, Ձայնալար, Norton

Իրանք չաղ են, իրանցով կարելի ա ավելի երկար սնվել:

Rhayader
19.05.2009, 12:40
Artgeo, Ձայնալար, Norton

Իրանք չաղ են, իրանցով կարելի ա ավելի երկար սնվել:

Բայց պատկերացրու, իրանց ախորժակը բացվի:

Dayana
19.05.2009, 12:42
ոչ մեկին էլ չեմ տանի :) կգնամ մենակ, ակումբից հանգստանալու :oy

Հ.Գ. Օֆտոպ չհամարեք :)

Ֆրեյա
16.08.2009, 00:02
Սիմպօ, Ռուֆուս, Արշակ
:kiss

Venus
16.08.2009, 12:19
Masivec, Լեո, Վահիկ ;)
Իրանք իմ ընկերներն են, իսկ ընկերովի մահը հարսանիք է :P

Ուլուանա
27.02.2010, 22:39
Քանի որ ներկայումս Ակումբում, ինչքան նկատել եմ, տաղտուկ է տիրում, ուղղակի որոշեցի թեման արթնացնել, որ ուրիշներն էլ ակտիվացնեն։ :)) Միայն խնդրում եմ գրառում անելուց առաջ կարդալ թեմայի առաջին գրառումը՝ կանոնները չխախտելու համար։ Իմ կողմից էլ ավելացնեմ, որ թեման ավելի հետաքրքիր կլինի, եթե անուններ տվողներն առաջնորդվեն ոչ թե խծբ–ով, այլ ավելի հետաքրքիր դրդապատճառներով։

Մի խոսքով՝ մի հետաքրքիր բան գրեք, կարդանք։ :))

Դեկադա
27.02.2010, 23:18
:) Անկեղծ ասած կուզեի ընկնեի.... ու կտանեյի մենակ երեք տղամարդու... կինը շատ հարցերում պիտի խոչընդոտեր ;)

Jarre -խելացի է, ցանկացած իրավիճակում լուծում կգտնի՝ կկարողանա նաև գիդի դեր տանի:

dvgray - ինքը էնքան օրիգինալ է, որ կտեսնի այն՝ ինչը մենք չենք տեսնում: Կարծում եմ իրենից ահագին կսովորենք՝ ինչը հետագայում մեզ պետք կգա նման իրավիճակներում օգտագործելու համար:

Հրաչ -կազմակերպչական ձիրքը այնքամ մեծ է, որ մեզ բոլորիս կհամախմբի:

Այս երեք տղամարդն էլ ունեն ընդգծված հարգանք կանանց հանդեպ, որ / երկուսի վերաբերմունքը պատիվ եմ ունեցել համոզվելու ռեալում, իսկ մյուսինը վիրտուալում, որը ավելի կարևոր էր ինձ համար.../ կարծում եմ իրենք ինձ կառաջնորդեն ու բարի աչքով կնայեն ;)

Արևածագ
10.10.2010, 20:59
Երեկ է աչքովս ընկել այս թեման, մի օր է արդեն ծանրութեթև եմ անում ու՞մ տանեմ, ու՞մ չտանեմ::think
Tig -առաջին ու համար մեկ ընկերս ակումբում: Նրա վրա կարելի է հույս դնել ու համոզված լինել, որ հուսախաբ չի անի: Ֆիզիկապես էլ պինդ է երևում, ոնց հասկացա անմարդաբնակ կղզի գնում ենք գոյատևելու ու կղզուց կենդանի դուրս պրծնելու համար: Tig -ն իմ կարծիքով համ բամբուկի ձողերից պատսպարան կսարքի, համ ձուկ կբռնի, համ էլ իր լավատեսությամբ մնացածներիս «դուխ կտա»:
Երվանդ- գրեթե նույն բառերը կարող եմ գրել Երվանդի մասին: Արտաքինից դատելով՝ ֆիզիկապես ուժեղ է, իսկ որ անմարդաբնակ կղզի ենք ընկնելու ֆիզիկական առողջությունը շատ պետք կգա: «Մինչև հաստը բարակի, բարակը հոգին կտա»՝ մոտավորապես այդ տրամադրությամբ եմ առաջնորդվում:
Rhayader- ին էլ պիտի տանել: Իհարկե, նրա հետ էլ հույս եմ կապում, որ հանկարծ կարող է իր ունեցած հանրագիտարանային գիտելիքներով աստղերի միջոցով, կամ էդ կղզու սեպագիր արձանագրությունները կարդալ- թարգմանելով, ելքի մի ճամփա գտնի: Մի քանի լեզվով ափի ավազներին փրկության կոչեր գրի: Կամ էլ եթե հարևան կղզու մարդակերները գան, նրանց հետ բանակցություններ վարի: Բայց Rhayader ի հաշվով որոշումս այնքան էլ հաստատ չի: Կարող է գտած արձանագրությունները կարդա, բայց մեզ լրիվ սխալ բաներ բացատրի, կամ էլ փրկության կոչերի փոխարեն հայհոյանք գրի ծովի ափին, որ կղզի մոտով լողացող նավերը մի երկու մղոն միանգամից հեռու լողան ու կղզուն չմոտենանան :)):Rhayader ի մասին էլի կմտածեմ, բայց Tig ու Երվանդ, պատրաստվե'ք:;)

Lion
10.10.2010, 21:17
Տրիբուն - կարծում եմ, տեխնիկայից գլուխ կհանի, ահագին էլ կյանք տեսած մարդա, պետք կգա:
Երվանդ - Թիկունք կլինի,
Հայկօ - Որ դուխներս հանկած չգցենք, էդէլա կարևոր...

Հայկօ
10.10.2010, 21:27
Artgeo, Ձայնալար, Norton

Իրանք չաղ են, իրանցով կարելի ա ավելի երկար սնվել:

Update: քանի որ Norton-ը այլևս չաղ չի, իրան փոխարինում եմ Lion-ով:

Երվանդ
10.10.2010, 23:11
Երեկ է աչքովս ընկել այս թեման, մի օր է արդեն ծանրութեթև եմ անում ու՞մ տանեմ, ու՞մ չտանեմ::think
Tig -առաջին ու համար մեկ ընկերս ակումբում: Նրա վրա կարելի է հույս դնել ու համոզված լինել, որ հուսախաբ չի անի: Ֆիզիկապես էլ պինդ է երևում, ոնց հասկացա անմարդաբնակ կղզի գնում ենք գոյատևելու ու կղզուց կենդանի դուրս պրծնելու համար: Tig -ն իմ կարծիքով համ բամբուկի ձողերից պատսպարան կսարքի, համ ձուկ կբռնի, համ էլ իր լավատեսությամբ մնացածներիս «դուխ կտա»:
Երվանդ- գրեթե նույն բառերը կարող եմ գրել Երվանդի մասին: Արտաքինից դատելով՝ ֆիզիկապես ուժեղ է, իսկ որ անմարդաբնակ կղզի ենք ընկնելու ֆիզիկական առողջությունը շատ պետք կգա: «Մինչև հաստը բարակի, բարակը հոգին կտա»՝ մոտավորապես այդ տրամադրությամբ եմ առաջնորդվում:
Rhayader- ին էլ պիտի տանել: Իհարկե, նրա հետ էլ հույս եմ կապում, որ հանկարծ կարող է իր ունեցած հանրագիտարանային գիտելիքներով աստղերի միջոցով, կամ էդ կղզու սեպագիր արձանագրությունները կարդալ- թարգմանելով, ելքի մի ճամփա գտնի: Մի քանի լեզվով ափի ավազներին փրկության կոչեր գրի: Կամ էլ եթե հարևան կղզու մարդակերները գան, նրանց հետ բանակցություններ վարի: Բայց Rhayader ի հաշվով որոշումս այնքան էլ հաստատ չի: Կարող է գտած արձանագրությունները կարդա, բայց մեզ լրիվ սխալ բաներ բացատրի, կամ էլ փրկության կոչերի փոխարեն հայհոյանք գրի ծովի ափին, որ կղզի մոտով լողացող նավերը մի երկու մղոն միանգամից հեռու լողան ու կղզուն չմոտենանան :)):Rhayader ի մասին էլի կմտածեմ, բայց Tig ու Երվանդ, պատրաստվե'ք:;)

Խեղճ Բայանդուր:(:))

---------- Ավելացվել է՝ 00:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:04 ----------

Լիոն
Պատմական թեմաներով կխոսար, կխնդայինք կմնդայինք:)):yea, իսկ խինդն ու ուրախությունը դա առողջություն ա:
Մելիք
Դավի հետ հավես ա խորանալը, բեսամթ ջոգում ա , մեջն էլ միստիկ մի բան կա, նդեղ յոգայի նոր ճյուղ կհիմնադրեինք:))
Աստղին քիչ էր մնում մոռանայի, մեր արտգործ նախարարը կլիներ էն մյուս կղզիներում դեսպանատուն բան կստեղծեր, Լիոնն էլ գրելու նյութ կուննար էլի կակրազ, Լիոն Խորենացի կասեին մի քանի դարից:
Մի 5 հոգի էլ տենց աղջիկ-մաղջիկ էլի:D, թե չէ չեմ գնա:B

AniwaR
10.10.2010, 23:58
Է՜խ, ես կգնայի Rhayader-ի, kyahi-ի ու Leo Negri-ի հետ. ջհանդամ, թե չէինք մեռնի վերջում::)) Զա տո ի՜նչ օրեր կապրեինք: :love

Լավ, լավ: Լիրիկական զեղում էր պահի տակ: Իրականում մեռնելու հավանականությունը շատ քիչ ա: Եվ, այնուամենայնիվ, եթե ձեզ թվաց, որ գրածս միայն անձնական համակրանքի վրա էր հիմնված, ապա դուք չեք սխալվում: Պարզապես իմ անձնական համակրանքն էն գլխից շատ լավ ա աշխատում. վիկին կա, Բայանը կա, արջն էլ տեղում ա. էլ ի՞նչ ա պետք կենցաղային հարցերը լավագույնս կազմակերպելու, տեղի գազանների ու մարդակեր ցեղերի դեմ ամուր պաշտպանական համակարգ կառուցելու, մի երկու ամիս կարգին արձակուրդ անցկացնելու ու հուսալի վերադարձի պլան մշակելու համար: Ոչինչ: Մենակ մի բան ա ավելորդ՝ Վելվետ::cry2 Թե ե՞ս ինչ եմ անելու:

Ձայնալար
11.10.2010, 00:06
Մենակ մի հոգի ինձ ուզեցավ տանի, էն էլ ուտելու համար :cry

Հեչել տանեք :beee

Երվանդ
11.10.2010, 00:08
Մենակ մի հոգի ինձ ուզեցավ տանի, էն էլ ուտելու համար :cry

Հեչել տանեք :beee

Ես ուզում եմ, Լիոնը տեղը քեզ եմ տանում, մոռացել էի հումորդ:(

Հայկօ
11.10.2010, 00:09
Մենակ մի հոգի ինձ ուզեցավ տանի, էն էլ ուտելու համար :cry

Հեչել տանեք :beee

Ձայ, էս թեման անեծքի նման ա. հլը պատկերացրու՝ քո համար հանգիստ տունը նստած թեյ ես խմում, մեկ էլ հանկարծ ինչ-որ մոլեգին մեկը ներխուժում ա սենյակ, քեզ բռնում ա ու քարշ ա տալիս անմարդաբնակ կղզի: Դաժան թեմա ա, տենց մի նայեք. գիտեք՝ լավություն եք անում, որ էդ մարդկանց անուններն եք տալիս, էլի:

kyahi
11.10.2010, 00:16
Է՜խ, ես կգնայի Rhayader-ի, kyahi-ի ու Leo Negri-ի հետ. ջհանդամ, թե չէինք մեռնի վերջում::)) Զա տո ի՜նչ օրեր կապրեինք: :love

Մենակ մի բան ա ավելորդ՝ Վելվետ::cry2 Թե ե՞ս ինչ եմ անելու:

Բա ո՞վ պիտի նվագի, ուտելու բան սարքի, ես էդ գործերում չկամ, Բայանին որսի կուղարկենք, Leo Negri-ին զբաղված կլինի կենդանիների հետ բանակցելու գործերով ու տարբեր դաշինքներ կնքելով…դե իմ հետ էլ ուրախա, հեչի պես Բայի ներվերը կուտեմ:D

AniwaR
11.10.2010, 00:19
Բա ո՞վ պիտի նվագի, ուտելու բան սարքի, ես էդ գործերում չկամ,

Ես էլ չկամ: :cry2

Բայանին որսի կուղարկենք, Leo Negri-ին զբաղված կլինի կենդանիների հետ բանակցելու գործերով ու տարբեր դաշինքներ կնքելով…դե իմ հետ էլ ուրախա, հեչի պես Բայի ներվերը կուտեմ:D

Չէ, Շուշ, դու շատ ավելի կարևոր միսիա ունես: Ըստ քեզ ես մեր գերհզոր պաշտպանական համակարգի կառուցումն ու՞մ հույսին էի թողել: Տեղի արջերի::D:kiss

kyahi
11.10.2010, 00:23
Ես էլ չկամ: :cry2

Չէ, Շուշ, դու շատ ավելի կարևոր միսիա ունես: Ըստ քեզ ես մեր գերհզոր պաշտպանական համակարգի կառուցումն ու՞մ հույսին էի թողել: Տեղի արջերի::D:kiss

Դե հա, ես կբանակցեմ տեղի արջերի հետ / վերջ, արջերի թեման փակվեց / :D

Նաիրուհի
11.10.2010, 01:46
Իհարկե, միայն անձնական համակրանքից ելնելով չարժե նման անհայտ աշխարհում ընկերակիցներ ընտրել, բայց հաստատ էնպիսի մարդկանց էլ չեմ տանի, որ միայն ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար են պետք։
Առաջին մարդը, որ մտքիս եկավ, Տիգն էր։ Տիգն Ակումբում իմ ամենահարազատ մարդն է ու ամենավստահելին։ Դե իսկ եթե մի տեղ Տիգը կա, կարո՞ղ է Հասը չլինի։ Չի´ կարող։
Տիգը ֆիզիկապես ամուր է, հետն էլ՝ շատ խելացի. նրա հետ հաստատ չեմ կորչի։ Հասը պիտի լինի, որովհետև եթե իմ հույսին մնանք, սովամահ կլինենք, իսկ Տիգը հաստատ սոված ժամանակ ո´չ ամուր է, ո´չ էլ առանձնապես խելացի :( Համ էլ Հասը մեր ուրախությունն է...
Էն երրորդի հարցում մի քիչ կասկածում եմ, բայց երևի Հովոն, որովհետև էլի շատ խելացի է, կարծում եմ՝ երկու խելքով ցանկացած իրավիճակից ելք կգտնեն :8, + համերկրացիս է, + հումորի զգացումը. նրա հետ չենք ծերանա. ամբողջ օրը մոտներս էս վիճակը կլինի :lol։ Չնայած մի քիչ կասկածում եմ, որ նրան իմ ընկերակցությունը հաճելի կլինի :think
Փաստորեն բոլոր հարցերն իրենք են լուծելու, իսկ ես ինձ համար պարապ-սարապ թափառելու եմ, կղզին եմ փորփրելու ու գիրք կարդամ :P :oy Մեկ-մեկ էլ էնդեմիկ կենդանիների որսի եմ գնալու Տիգի հետ...
Նախնական ցուցակս՝
1.Tig
2.Rainbow
3.My World My Space (առայժմ ?)

Դեկադա
21.10.2010, 10:23
Մի քիչ կարդացի ու պարզվեց ու տղամարդկանց մեծամասնությունը իր հետ կտանի միայն տղամարդկանց, իսկ կանայք էլ էլի միայն տղամարդկանց: Հետաքրքիր ա տղեքը էտ չոլում մենակ ի՞նչ են անելու:;)

My World My Space
21.10.2010, 10:45
Մի քիչ կարդացի ու պարզվեց ու տղամարդկանց մեծամասնությունը իր հետ կտանի միայն տղամարդկանց, իսկ կանայք էլ էլի միայն տղամարդկանց: Հետաքրքիր ա տղեքը էտ չոլում մենակ ի՞նչ են անելու:;)

պապս մի լավ բան էր ասում. "Էծը էծին լավ ա, քան թե մի սուրու ոչխարը....";)

Դեկադա
21.10.2010, 10:52
Յա՞... պապդ մոռանում ա հա՞, որ ոչխար կա մի ամբողջ հոտ իր հետևից տանում ա::D

համա կոմպլիմենտ էր հա...

Արևածագ
21.10.2010, 11:00
Մի քիչ կարդացի ու պարզվեց ու տղամարդկանց մեծամասնությունը իր հետ կտանի միայն տղամարդկանց, իսկ կանայք էլ էլի միայն տղամարդկանց: Հետաքրքիր ա տղեքը էտ չոլում մենակ ի՞նչ են անելու:;)

Թեմայի առաջին գրառումն ասում է, որ այնպիսի մարդկանց պիտի ընտրել, որ էդ «չոլից» դուրս պրծնես: Իսկ «չոլում» հաճելի ժամանակ անցկացնելու համար վայ թե ուրիշ թեմա պիտի բացվի: ;)

Դեկադա
21.10.2010, 11:04
Թեմայի առաջին գրառումն ասում է, որ այնպիսի մարդկանց պիտի ընտրել, որ էդ «չոլից» դուրս պրծնես: Իսկ «չոլում» հաճելի ժամանակ անցկացնելու համար վայ թե ուրիշ թեմա պիտի բացվի: ;)

Ես անենևին հաճույքը նկատի չունեմ: Կարծում եմ դուրս պրծնելու համար էլ կանայք պետք են: Ինչի կինը մենակ հաճույքից ա գլուխ հանո՞ւմ:

Rammstein
21.10.2010, 19:05
Մի քիչ կարդացի ու պարզվեց ու տղամարդկանց մեծամասնությունը իր հետ կտանի միայն տղամարդկանց, իսկ կանայք էլ էլի միայն տղամարդկանց: Հետաքրքիր ա տղեքը էտ չոլում մենակ ի՞նչ են անելու:;)

Հետեւություն. տղերքը անմարդաբնակ կղզի ընկնում են այնտեղից դուրս գալու նպատակով, իսկ աղջկերքը` հաճույք ստանալու: :D

Դեկադա
21.10.2010, 22:05
Հետեւություն. տղերքը անմարդաբնակ կղզի ընկնում են այնտեղից դուրս գալու նպատակով, իսկ աղջկերքը` հաճույք ստանալու: :D

Իսկ դուք որտե՞ղ տեսակ իմ շեշտած հաճույք բառը, թե էնքան տելեպատ եք որ չասված մտքերը զգում կամ առավել ևս կարդում եք… Կխնդրեի ձեզ ու նաև մնացած կարդացողներին աչքերը լայն բացել ու կարդալուց հետո էլ մի լավ մտածել… Եթե «Հետաքրքիր ա տղեքը էտ չոլում մենակ ի՞նչ են անելու»-ը դա հաճույքի կասկածանքեր ձեր մեջ առաջացրեց ուրեմն կներեք բայց դուք չափազանց պրիմիտիվ եք: Ցավալի ա, որ կնոջը էտ տեսանկյունից եք մենակ նայում:

Ստեղ են ասել «каждый думает по мере испорченности своей»: Թեմա եք գտել ձեզ համար ուրախանալու... նաև ձեր « խելացիությունը» ցուցադրելու:

....նյարդայնացա...

Հայկօ
21.10.2010, 22:09

Դե ի՞նչ կարող ես անել. մենք տենցն ենք :): Հարյուր տղուց հարյուրն էլ, հազարից հազարն էլ նույն բանը կմտածեին ;): Այ, օրինակ, ըըը, հենց ես :)): Մի նյարդայնացի, դու դեռ մեզ պետք ես :):

Rammstein
21.10.2010, 22:51
Իսկ դուք որտե՞ղ տեսակ իմ շեշտած հաճույք բառը, թե էնքան տելեպատ եք որ չասված մտքերը զգում կամ առավել ևս կարդում եք… Կխնդրեի ձեզ ու նաև մնացած կարդացողներին աչքերը լայն բացել ու կարդալուց հետո էլ մի լավ մտածել… Եթե «Հետաքրքիր ա տղեքը էտ չոլում մենակ ի՞նչ են անելու»-ը դա հաճույքի կասկածանքեր ձեր մեջ առաջացրեց ուրեմն կներեք բայց դուք չափազանց պրիմիտիվ եք: Ցավալի ա, որ կնոջը էտ տեսանկյունից եք մենակ նայում:

Ստեղ են ասել «каждый думает по мере испорченности своей»: Թեմա եք գտել ձեզ համար ուրախանալու... նաև ձեր « խելացիությունը» ցուցադրելու:

....նյարդայնացա...

Դեկադա՞… :' Քե՞զ ինչ եղավ: :'

Հաճույք բառը տեսա իմ գրառման նախորդ գրառումում, էնպես որ կհիասթափեցնեմ, տելեպատ չեմ:

Միեւնույն ժամանակ հիշեցնեմ, որ գտնվում ենք «Ժամանց» բաժնում, այստեղ լուրջ քննարկումներ չեն ծավալվում, առավել եւս, որ թեմայի առարկան տեղից էլ լուրջ քննարկման առարկա չէ: Իմ գրառումն ընդամենը հումոր էր ու ոչ մի կերպ «կնոջը էդ տեսանկյունից չէր նայում»: Խնդրում ու պահանջում եմ, անկախ ամեն ինչից, խոսակցությունն անձնական հարթություն չտեղափոխել:

Հ.Գ. Բարի «forumdisplay.php/3», կամ որ նույնն է, բարի ժամանց: :)

armen9494
23.11.2011, 20:25
Այս թեման այսօր տեսա: Ավելի շուտ՝ ձելո բիլո տակ :B :D

Նախաբան . Ամելիի հարցազրույցում կարդացի Freeman-ի հարցը Ամելիին՝ այս նույն հարցը: Որից հետո երկար մտածեցի այս թեմայի շուրջ, սկզբում մտածեցի այն դեպքը, երբ ակումբի հետ կապ չուներ՝ ուղղակի ի՞նչ մասնագիտությամբ երեք մարդ կվերցնեի: Հետո Լուսինամարայի հետ քննարկում էինք էս թեման ու Լուսինը առաջարկեց թեմա բացել՝ այս անվանմամբ, բայց որոշեցինք դրա մասին ասել Freeman-ին, որովհետև անարդարացի կլիներ նրա մտքերը "գողանալը": Freeman-ն էլ ինձ այսօր ասեց, որ այսպիսի թեմա արդեն կա:

Բուն նյութ . Նախ ասեմ, որ ընտրությունս կկայացնեմ նոր եկած ակումբցիների մեջ (ուղղակի որ նույն տարիքային խմբում լինենք): Առաջինը կվերցնեի Լուսինամարային. սենց ասեմ՝ ակումբում նա առաջին մարդն էր ում շնորհիվ ես հասկացա, որ ակումբը միայն ֆորում չի ու կարելի ա նաև նամակ գրել :)) Շատ ուրախ մարդ (համ էլ բանաստեղծություններ կլսենք ընդեղ, պլյուս համ էլ իմ անունով աքրոստիկոս կգրի :)) ): Երկրորդը կվերցնեմ Մեմեին. ուղղակի այն բանի համար, որ հիանալի մարդ է, հետը շփվելուց երբեք չես հոգնում, լրիվ դրական էմոցիաներ, իսկ էդ կղզում էլ վափշե ուրախ կլինի:D
Այ երրորդ մարդուն դեռ չեմ որոշել: Քանի որ ես համով ուտել շատ եմ սիրում :nyam ապա էս դեպքում մի փոքր շատ ա մտածել պետք, պիտի ընտրեմ այնպիսի մարդու, ով լավ որս անել գիտի :))

VisTolog
23.11.2011, 20:46

Աչքիս դուք երկար կմնաք էդ կղզում, եթե պետքա հաճույքի համար մարդ հավաքես::8

Մենակ մեկին կվերցնեի հետս, ինքը լրիվ կհերիքեր...

armen9494
23.11.2011, 20:59
Աչքիս դուք երկար կմնաք էդ կղզում, եթե պետքա հաճույքի համար մարդ հավաքես::8

Մենակ մեկին կվերցնեի հետս, ինքը լրիվ կհերիքեր...

Վիստ ջան, մենք ամեն տեղ էլ ուրախություն ենք ման գալիս :yahoo

Բա չէ, շատ պետքներս ա, գնանք զբոսանքի թավ անտառով, տո եսիմ ուր գնանք՝ օձերի հետ կյանքի ու մահու կռիվ տանք, տո եսիմ ի՜նչ, շատ պետքս ա :beee
գնում ենք ուտենք, խմենք ու քեֆ անենք :yahoo

Ընենց որ մնում ա մի հատ հավեսով քեֆչի որս անող, որ ամեն ինչ դյուզ լինի :))

Freeman
24.11.2011, 16:36
Վիստ, ես էլ կուզեի մեկին հետս տանեի էդ կղզի, բայց քանի որ էդ մեկը դժվար հետս գա, երեք ակումբցու կտանեմ))
Առաջինը՝ Ամելիին՝ լավ զրուցակից ա, էն քիչ ակումբցիներից ա ում հետ ֆեյսով էլ եմ շփվում ու մեկ-մեկ մոռանում եմ, որ իրան մենակ վիրտուալ եմ ճանաչում: Վերջապես ռեալում էլ կտեսնեի:
Երկրորդը՝ Դատարկությանը, համ կղզում կդատարկաբանեինք, համ էլ ինքը պիտի որ իմանա թե որ կենդանու միսն ա համով:))
Երորդը՝ դե մեզ կղզում բժիշկ էլ պետք կգա, Գեային կտանեի :oy Բյուրն ու Մեջիքը թող դասերը սովորեն))
Հ.Գ. եթե թեմայում սահմանափակում դրված չլիներ, էլի ակումբցիների կտանեի, օրինակ, չնայած մեզ ծրագրավորող պետք չի, բայց Լուսինային ու Վալենտինային էլ արժեր տանել վերցնել:)

John
24.11.2011, 17:29
պայմանները քիչ են... կախված թե ինչի՞ համար ենք գնում ու ինչքան ենք մնալու՝ տարբեր մարդկանց կտանեի :D իսկ եթենավաբեկության արդյունքում ենք հայտնվել կղզում ու մենք ենք պայմանները թելադրում, ամուսնացածներից մարդ չէի ուզի լիներ, բայց տենց էլ սաղ թեկնածուները համարյա դուրս եկան... հեսա յուզերների ցուցակը նայեմ... Amaru, Ars83, Հայկօ

Lusinamara
24.11.2011, 18:04
Բուն նյութ . Նախ ասեմ, որ ընտրությունս կկայացնեմ նոր եկած ակումբցիների մեջ (ուղղակի որ նույն տարիքային խմբում լինենք): Առաջինը կվերցնեի Լուսինամարային. սենց ասեմ՝ ակումբում նա առաջին մարդն էր ում շնորհիվ ես հասկացա, որ ակումբը միայն ֆորում չի ու կարելի ա նաև նամակ գրել :)) Շատ ուրախ մարդ (համ էլ բանաստեղծություններ կլսենք ընդեղ, պլյուս համ էլ իմ անունով աքրոստիկոս կգրի :)) ): Երկրորդը կվերցնեմ Մեմեին. ուղղակի այն բանի համար, որ հիանալի մարդ է, հետը շփվելուց երբեք չես հոգնում, լրիվ դրական էմոցիաներ, իսկ էդ կղզում էլ վափշե ուրախ կլինի:D
Այ երրորդ մարդուն դեռ չեմ որոշել: Քանի որ ես համով ուտել շատ եմ սիրում :nyam ապա էս դեպքում մի փոքր շատ ա մտածել պետք, պիտի ընտրեմ այնպիսի մարդու, ով լավ որս անել գիտի :))

Վիստ ջան, մենք ամեն տեղ էլ ուրախություն ենք ման գալիս :yahoo

Բա չէ, շատ պետքներս ա, գնանք զբոսանքի թավ անտառով, տո եսիմ ուր գնանք՝ օձերի հետ կյանքի ու մահու կռիվ տանք, տո եսիմ ի՜նչ, շատ պետքս ա :beee
գնում ենք ուտենք, խմենք ու քեֆ անենք :yahoo

Ընենց որ մնում ա մի հատ հավեսով քեֆչի որս անող, որ ամեն ինչ դյուզ լինի :))

Սենց չեղավ :)) ես էս պայմաններով չեմ գալիս:D
Ինչքան էլ տատս ինձ «հեշտասեր» էր որակում, բայց ես հաստատ քեֆերի մասին չէի մտածի, մեզ տուն հասնել էլ ա պետք:P

Գեա
24.11.2011, 19:53
Վիստ, ես էլ կուզեի մեկին հետս տանեի էդ կղզի, բայց քանի որ էդ մեկը դժվար հետս գա, երեք ակումբցու կտանեմ))
Առաջինը՝ Ամելիին՝ լավ զրուցակից ա, էն քիչ ակումբցիներից ա ում հետ ֆեյսով էլ եմ շփվում ու մեկ-մեկ մոռանում եմ, որ իրան մենակ վիրտուալ եմ ճանաչում: Վերջապես ռեալում էլ կտեսնեի:
Երկրորդը՝ Դատարկությանը, համ կղզում կդատարկաբանեինք, համ էլ ինքը պիտի որ իմանա թե որ կենդանու միսն ա համով:))
Երորդը՝ դե մեզ կղզում բժիշկ էլ պետք կգա, Գեային կտանեի :oy Բյուրն ու Մեջիքը թող դասերը սովորեն))
Հ.Գ. եթե թեմայում սահմանափակում դրված չլիներ, էլի ակումբցիների կտանեի, օրինակ, չնայած մեզ ծրագրավորող պետք չի, բայց Լուսինային ու Վալենտինային էլ արժեր տանել վերցնել:)

Չէ բայց դուք տեսաք ??Ամելիին ու Դատարկությանը տանում է , որպես զրուցընկեր,իսկ ինձ?.... բախտս նորից չբերեց, ինձ տանում են , որ էլի իրենց դարդ ու ցավը վզիս փաթաթեն, մի հարցնող լինի , դու ինչ գիտես, կարող ա ես ամենալավ զրուցակիցն եմ...:D

դե որ թեմա մտա ասեմ , հետս միանշանակ կվերցնեմ Մարկ Պաուլերին,որովհետև
ինքը էն արկածային գրքերի միջի ամեն ինչից հասկացող քիմիկ ֆիզիկ կենսաբաններից ա, հաստատ համ կրակ կստանա , համ լվացքի օճառ կսարքի , համ կավ կգտնի ու երկար մնալու դեպքում աղյուս կսարքի ու դեռ տունն էլ հետը , համ ծովի ջրից յոդ կստանա, համ մրգերից գինի կսարքի , որ հարբենք կյանքը հեշտ տանենք,համ քարից կտրող ծակող սառը զենք կսարքի կղզու կոկորդիլոսներին ջախջախելու համար, համ.... մի խոսքով , մի քիչ նեռվային ա , բայց դե ես դրան սովոր եմ :ԽԻ եմ սովոր?? հա մոռացա ասել... եղբայրս ա , ու ամեն ինչ կանի, որ ինձ փրկի... ու դա փոխադարձ է:love
մեկ էլ Չուկին կվերցնեմ ,խի ??ինքը նոր է ամուսնացել հաստատ ամեն ինչ կանի , որ գնա հասնի Ֆոտոնին, ու նրա էնտուզիազմն ու տուն հասնելու մղումը մեզ օգտակար կլինի... դե համ էլ առիթ կլինի պարապ ժամանակ Մարկի սարքած գինին վայելելու ընթացքում ՀԱԿ ի լավ ու վատից կխոսանք ,մեկ էլ տեսար հարբեց տեսակետը փոխեց:D(Չուկ ջան , ներող կլինես:Ասում, խոսում ենք էլի, ուղղակի մտածեցի առիթ կլինի կծանոթանանք) հա երրորդն էլ հաստատ Ֆրիմենին եմ վերցնելու , էնքան եմ խոսալու , որ գլուխը գնա::P

armen9494
24.11.2011, 20:44
Սենց չեղավ :)) ես էս պայմաններով չեմ գալիս:D
Ինչքան էլ տատս ինձ «հեշտասեր» էր որակում, բայց ես հաստատ քեֆերի մասին չէի մտածի, մեզ տուն հասնել էլ ա պետք:P

Քեզ հարցնող էլ չկա դու համաձա՞յն ես, թե չէ :D
Ես ընտրել եմ քեզ, ուրեմն գալու էս :D փորձի ընդեղ մեզ համոզել, որ քեֆ անելու տեղը մտածենք տուն գալու մասին, տեսնենք ո՞վ ում ավելի շուտ կհամոզի :D

Lusinamara
24.11.2011, 23:08
Քեզ հարցնող էլ չկա դու համաձա՞յն ես, թե չէ :D
Ես ընտրել եմ քեզ, ուրեմն գալու էս :D փորձի ընդեղ մեզ համոզել, որ քեֆ անելու տեղը մտածենք տուն գալու մասին, տեսնենք ո՞վ ում ավելի շուտ կհամոզի :D
պահո՜, բռնի կերպով ես տանելո՞ւ:D

Այդքա՞՜ն պլյուսներ մի մարդու մեջ:). Գեա-ի տեղը տեղին ընտրությունը Մարկ Պաուլերի հետ կապված, ինձ էլ ստիպեց միտքս ծռել, թե չէ էս քեֆչիին էի տանելու:P ես նրան կվերցնեմ, համոզված լինելով, որ քույրիկից էլ որոշ բաներ է սովորել բժշկությունից:oy
Կվերցնեի Չիլիին, նախ. ինձ էդ ծանր օրերին առողջ հումոր ա պետք, թե չէ «կկործանվեմ», հետո էլ ինքը երկու հոգու տեղ կըրնա ծառայիլ:love:)
Ու, իհարկե Կարնո Սոսեն, ում մազերն ինձ համար իսկական հույս են. եթե նա կողքիս լինի, ես վստահ կլինեմ հետդարձի հարցում:hands

Արմ ջան, եթե մի անգամ էլ ինձ տանեն, արդեն հետ գալու ձևը գտած լինեմ, փորձ ունենամ, քեզ կվերցնեմ, որ խորոված ա, բան ա, քեֆի պահերն ապահովես էլի:))

armen9494
25.11.2011, 00:24
պահո՜, բռնի կերպով ես տանելո՞ւ:D

բա իհարկե :)) ինչի՞ ով ա իրա կամքով գնում որ :D
Ինձ ասել են ընտրի երեք հոգու, հենա՝ ես էլ ընտրում եմ :D

Այդքա՞՜ն պլյուսներ մի մարդու մեջ:). Գեա-ի տեղը տեղին ընտրությունը Մարկ Պաուլերի հետ կապված, ինձ էլ ստիպեց միտքս ծռել, թե չէ էս քեֆչիին էի տանելու:P ես նրան կվերցնեմ, համոզված լինելով, որ քույրիկից էլ որոշ բաներ է սովորել բժշկությունից:oy
Կվերցնեի Չիլիին, նախ. ինձ էդ ծանր օրերին առողջ հումոր ա պետք, թե չէ «կկործանվեմ», հետո էլ ինքը երկու հոգու տեղ կըրնա ծառայիլ:love:)
Ու, իհարկե Կարնո Սոսեն, ում մազերն ինձ համար իսկական հույս են. եթե նա կողքիս լինի, ես վստահ կլինեմ հետդարձի հարցում:hands

Արմ ջան, եթե մի անգամ էլ ինձ տանեն, արդեն հետ գալու ձևը գտած լինեմ, փորձ ունենամ, քեզ կվերցնեմ, որ խորոված ա, բան ա, քեֆի պահերն ապահովես էլի:))

Ժող բայց մենք գնում ենք հետ գալու հույսո՞վ: Ես վափշե տո ասեմ, որ գնում եմ ընդմիշտ՝ հավերժ քեֆ անելու :yahoo

Հ.Գ. որս անող ա պետք :D

Mark Pauler
25.11.2011, 00:31
Գեա ջան, դու հիմա բժիշկ ես, թե PR մենեջեր??? :D
Lusinamara-ն էլ վռազ ռեկլամին խաբնվեց :D

Արևհատիկ
25.11.2011, 18:48
Եթե մի քանի տարի առաջ էս թեմայում գրառում կատարեի, հաստատ 3 ակումբցիներից մեկը Արիացին կլիներ: Հիմա, քանի որ ինքը ընտանիքատեր ա, թող մնա տանը, իր ընտանիքի հոգսը քաշի :))

Իրեն թողնում ենք տանը, բայց դե իրեն փոխարինող հաստատ պետք ա: Ու ոնց մտածեցի ամենահարմար թեկանծուն ars83-ն է: Իմ կարծիքով, Արսը ոնց էլ չլինի, մի բան կանի ու մեզ դուրս կբերի էնտեղից :8
Կտանեմ նաև Դատարկությանը: Նախ ինքը կենսաբան ա, ու ոնց Ֆրիմենը նշեց, ինքը հաստատ կիմանա էնտեղ ինչ ուտենք, որ կարողանանք գոյատևենք :)) Համ էլ գոնե տենց մեր վիրտուալ ընկերություն իրական կյանք կտեղափոխվի :P
Մեկ էլ Agni-ին կտանեմ: Ինչքան էլ վստահենք Արսին, մեկ ա մեզ էդ օրերին մի հոգեբան պետք կլինի, հաստատ: Համ էլ Ինգան, որ մասնագիտական հմտությունները չօգտագործի էլ, իր ներկայությամբ պոզիտիվ էներգիան լրիվ ապահովված կլինի :))

Freeman
25.11.2011, 18:48
Չէ բայց դուք տեսաք ??Ամելիին ու Դատարկությանը տանում է , որպես զրուցընկեր,իսկ ինձ?.... բախտս նորից չբերեց, ինձ տանում են , որ էլի իրենց դարդ ու ցավը վզիս փաթաթեն, մի հարցնող լինի , դու ինչ գիտես, կարող ա ես ամենալավ զրուցակիցն եմ...:D

Ի՞նչ դարդուցավ, էդ կղզում դժվար էլ հիվանդանանք, նենց որ դու էլ ես մեր հետ դատարկաբանելու, ձեռի հետ էլ ինձ բժշկություն կսովորացնես :))
Հա, համ էլ թաքուն Մարկին հետդ վերձրու, աչքիս ինքն էլ պետք գա:)

Էլիզե
25.11.2011, 21:26
Գեային ու Մարկին.... քույր ու ախպեր իրար "ջան" կասեին, ես էլ` կլսեի... :D

Հ.Գ. թափուր տեղ կա... մրցույթ եմ հայտարարում....ի նաչալի գովալ մեզ... :))

armen9494
25.11.2011, 21:31
Գեային ու Մարկին.... քույր ու ախպեր իրար "ջան" կասեին, ես էլ` կլսեի... :D

Հ.Գ. թափուր տեղ կա... մրցույթ եմ հայտարարում....ի նաչալի գովալ մեզ... :))

Նստած մտածում եմ՝ ի՞նչ գրեմ: Էլիզ ջան չեմ էլ գովի, քանի որ տեղով համեստություն եմ :))

Հ.Գ. իսկ դու որս անել գիտե՞ս :D

Էլիզե
25.11.2011, 21:40
Նստած մտածում եմ՝ ի՞նչ գրեմ: Էլիզ ջան չեմ էլ գովի, քանի որ տեղով համեստություն եմ :))

Հ.Գ. իսկ դու որս անել գիտե՞ս :D

Ես չէ, բայց Մարկը հաստատ կիմանա...:))

Գեա
25.11.2011, 22:04
Գեային ու Մարկին.... քույր ու ախպեր իրար "ջան" կասեին, ես էլ` կլսեի... :D

Հ.Գ. թափուր տեղ կա... մրցույթ եմ հայտարարում....ի նաչալի գովալ մեզ... :))
Էլիզ ջան դու աչքիս ինձ ու Մարկին Սայաթ Նովա գուսանական անսամբլի տեղն ես դրել , համերգ ես ուզում, տոմսեր նվիրեմ գնա լսի , մեզ էլ ուր ես տանում հասցնում անմարդաբնակ կղզի ,մանավանդ որ հաստատ դրանից օգուտ չկա , ոչ ջան- ջիգար ես լսելու , ոչ էլ:Ամբողջ օրը իրար ուտելու ենք , թե ում մեղքնա , որ քո կողմից նկատվել ու էդ անտեր կղզում ենք հայտնվել ...:D, արի կլինի դու ուրիշ բան մտածի::P

armen9494
25.11.2011, 22:31
Ես չէ, բայց Մարկը հաստատ կիմանա...:))

Ոնց հասկացա՝ Մարկին արդեն տարել են :D
Ժող իսկ կարո՞ղ ա էդ կղզում հանդիպենք :D

Ժողովուրդ ջան, ինչի՞ էք էդ անմարդաբնակ կղզուն ըտենց բացասական նայում :unsure
Ես օրինակ շատ հավեսով եմ նայում, գնում ենք քեֆ անելու :dance

Freeman
25.11.2011, 22:42
Ես օրինակ շատ հավեսով եմ նայում, գնում ենք քեֆ անելու :dance
Ես էլ, աչքիս վերջում երկուսով գնանք, Դատարկն էլ չի ուզում գա :)

Գեա
25.11.2011, 23:08
Ժողովուրդ ջան, ինչի՞ էք էդ անմարդաբնակ կղզուն ըտենց բացասական նայում :unsure
Ես օրինակ շատ հավեսով եմ նայում, գնում ենք քեֆ անելու :dance
աչքիս թեմա բացեմ "երեք ակումբցիները ում հետ չէի ուզի հայտնվել անմարդաբնակ կղզում"- թոփ եռյակի առաջին տեղը հաստատ Արմենինն է, :D
կղզուց ելք գտնելու փոխարեն խելքը լրիվ խորովածին , քեֆ ուրախությանը կտա: Կասկածներ ունեմ , որ որսի առկայության դեպքում կարող է դառնալ կենդանի խոչընդոտ ու խափանել մնացածի վերադարձը:
Ջան Արմեն ջան:D

Lem
26.11.2011, 19:35
Քանի որ ես պրակտիկ մարդ եմ, հետս կվերցնեի.
1. One_Way_Ticket-ին, որովհետեւ ինքը նույն տեղում երկար մնացող չի, մի տեղից հաստատ վիզա, տոմս կկպցներ ճանապարհորդելու համար:
2. Jarre-ին՝ իր չինար հասակի պատճառով: Հեռվից մեզ հաստատ կնկատեին:
3. Monk-ին... Վերեւի 2-ի ծրագրերը տապալվելու դեպքում մեզ համար կաղոթեր: :))

armen9494
26.11.2011, 20:13
Ես էլ, աչքիս վերջում երկուսով գնանք, Դատարկն էլ չի ուզում գա :)

Բեր գնանք, ոնց լինի երկուսիցս մեկի մոտ կստացվի որս անել :))

Հմի կասեք սպանեց իրա որսով: Ժողովուրդ ջան, լավ քեֆ անելու համար առաջին նախապայմանը համով ուտելիքն ա՝ մասնավորապես համով մսեղենը, մեր դեպքում խորոված վիճակում :D

armen9494
26.11.2011, 20:15
աչքիս թեմա բացեմ "երեք ակումբցիները ում հետ չէի ուզի հայտնվել անմարդաբնակ կղզում"- թոփ եռյակի առաջին տեղը հաստատ Արմենինն է, :D
կղզուց ելք գտնելու փոխարեն խելքը լրիվ խորովածին , քեֆ ուրախությանը կտա: Կասկածներ ունեմ , որ որսի առկայության դեպքում կարող է դառնալ կենդանի խոչընդոտ ու խափանել մնացածի վերադարձը:
Ջան Արմեն ջան:D

Ասեմ ավելին՝ որ էդ քեֆ ուրախության ու որսի համը ձեր բերանն էլ ընկավ, դուք էլ դժվար թե ուզեք հետ գալ :D

Ուլուանա
26.11.2011, 21:30
Մոդերատորական. առաջարկում եմ վերջապես մի կողմ դնել ուտուշ–խմուշային տրամադրությունները և մնալ թեմայի շրջանակներում։

armen9494
26.11.2011, 22:00
Մոդերատորական. առաջարկում եմ վերջապես մի կողմ դնել ուտուշ–խմուշային տրամադրությունները և մնալ թեմայի շրջանակներում։

ներողություն եմ խնդրում, եթե իհարկե ես դուրս եմ եկել թեմայի սահմաններից, բայց ի՞նչ է, էդ կղզում ուտուշ խմուշ անել չի՞ կարելի :unsure
Հայ ենք, չէ՞, ամեն տեղ տրագեդիա ենք ման գալիս :sad

Ուլուանա
26.11.2011, 22:21
ներողություն եմ խնդրում, եթե իհարկե ես դուրս եմ եկել թեմայի սահմաններից, բայց ի՞նչ է, էդ կղզում ուտուշ խմուշ անել չի՞ կարելի :unsure
Հայ ենք, չէ՞, ամեն տեղ տրագեդիա ենք ման գալիս :sad
Տրագեդիա ման գալու հարց չկա տվյալ դեպքում։ Թեմայի նպատակը երեք ակումբցու ընտրելն է՝ կղզում գոյատևելու համար։ Իսկ ուտուշ–խմուշը գուցե գոյատևելու ձևերի մեջ մտնում է (թեև մի քիչ դժվար է պատկերացնել նման պայմաններում անընդհատ ուտուշ–խմուշ, նախ էդքան ուտելիք հայթայթելու դժվարության և հետո՝ այլ՝ ավելի լուրջ ու հրատապ խնդիրների առկայության պատճառով), բայց միայն էդ ուղղությամբ թեման զարգացնելը, համաձայնի, որ նորմալ չի, մինչդեռ արդեն քանի էջ է՝ կոնկրետ դու մենակ ուտել–խմելուց ես խոսում ու թեման շեղում բուն հարցից։

Ameli
27.11.2011, 16:55
Կուզեի մի փոքր հոգեբանական վերլուծության ենթարկենք էս թեմայի մեր գրառումները: Ես սենց մի բան նկատեցի, գրառողներին կարելի է բաժանել 3 խմբի. մարդիկ կան, որ ուզում են շուտափույթ կերպով դուրս գալ կղզուց, մարդիկ կան ուզում են դուրս գալ, բայց նենց ա որ երբ դուրս գան' դուրս գան, չեն ուզում մի բան էլ ա անեն, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում կհեռանան կղզուց, մարդ էլ կա մնում ա~, տնավորվում ա~, տուն-տեղ դնու~մ, օրինակ ես :)), կարելի է ինչ-որ եզրակացությունների գալ մեր պատասխաններից, մի խոսքով հոգեբանական թեստի հիանալի մատերիալ :))

Աբելյան
08.12.2011, 17:38
http://www.akumb.am/member.php/26025-...Anni...
http://www.akumb.am/member.php/20197-!%D4%B7%D5%AC%D5%A5%D5%B6!
http://www.akumb.am/member.php/24957-***Anyuta***

:oy

ars83
09.12.2011, 00:42
Ես հաստատ գիտեմ, թե որ երեք ակումբցուն երբեք, ոչ մի պայմաններում չէի վերցնի հետս ոչ կղզի, ոչ թերակղզի, ոչ էլ նույնիսկ այլ մոլորակ: :)) Պատճառն այն է, որ չեմ ուզում մեռնել ոչ սենտենցիաներից, ոչ հավակնոտությունից, ոչ ճաշակի՝ ծովի մակարդակի նկատմամբ բացասական մեծությունից, ոչ տոպոռությունից (նեղամտություն, հա՞, երևի)։
Հա, քիչմ շեղվեցայ: :think

Քաղաքացու հետ կգնայի, որ շախմատ խաղանք:
Մունվոքերի հետ կգնայի, որ շախմատի պարտիաները վերլուծենք:
Ժառի հետ կգնայի, որովհետև կարոտել եմ:

Հ.Գ. Հեչ իմ գրելու թեման չի, բայց դե փորձեմ ամեն դեպքում:

Յոհաննես
19.03.2019, 18:14
Միանշանակ կվերցնեի Freeman –ին,1. Բժիշկ է 2. Ահավոր հետաքրքիր զրուցակից 3.ալկաշ 4.հումորը դզումա,հիմա արդեն աղջիկների հարցը պետքա լուծենք,բայց ակումբում ծիտ աղջիկ չկա,դրա համար ակումբից չենք վերցնի,կինոյի աշխարհից կվերցնենք ու լազաթ :love

laro
19.03.2019, 18:51

Պահ, ակումբցի աղջիկներն էլ հերթ են կանգնել քո հետ գալու համար :D :P

Յոհաննես
19.03.2019, 19:03
Պահ, ակումբցի աղջիկներն էլ հերթ են կանգնել քո հետ գալու համար :D :P

Է հա բա :P մեկա քեզ չեմ տանի,տանջվիր այդ մտքից :P

laro
19.03.2019, 19:12
Է հա բա :P մեկա քեզ չեմ տանի,տանջվիր այդ մտքից :P
Շատ դժվար կլինի էդ իրողության հետ համակերպվելը, բայց մի կերպ կդիմանամ երևի :mda

laro
19.03.2019, 19:36
Ես կվերցնեի Ծելեպորտին, ժայռամագլցող պետք կգա, ծառի վրա տուն կօգնի սարքել։
Ֆրիմենին, բժիշկ ա, խելոք ա։
Տղաները նաև հավանաբար ֆիզիկապես ուժեղ կլինեն։
Ռուբիին, գիտությանը մոտ ա ու խելառ ա, հավես կլիներ։

Յոհանին էլ կարելի էր վերցնել, որպես վաստակավոր չաչանակ, որ չձանձրանանք, էն էլ ինքը չի գա, ավաղ :this

Յոհաննես
19.03.2019, 19:42

ա՜,էս ինչ լավ սաստավ է,բա որ Լարոյի տեղն էլ մի հատ ծիտ լիներ,վազելով կգնայի :D Լարո :kiss

ivy
19.03.2019, 20:52
Էս թեմայի առաջին էջերն եմ թերթում, ակումբային մանկությունս հայտնվում ա աչքերիս առաջ. հավես ա սենց հին թեմաներ վերակենդանացնել :)

Բարեկամ
19.03.2019, 21:07
Էս թեմայի առաջին էջերն եմ թերթում, ակումբային մանկությունս հայտնվում ա աչքերիս առաջ. հավես ա սենց հին թեմաներ վերակենդանացնել :)

Իսկ ես դեռ ապշած եմ, որ նույնիսկ թեմայի հեղինակ եմ եղել :)) Ոչ մի կերպ չեմ հիշում էս թեման:
Լրիվ մանկապարտեզ :oy

Ծլնգ
19.03.2019, 22:03
Ես Բարեկամին, Այվիին ու Յոհաննեսին կտանեի․․․ լիքը հավես ունեն, որ հոգնեի, յախիցս կբռնեին քաշ կտային :Դ

Թե չորրորդի տեղ կա, լարոյին էլ կտանեի․․․ դե մի ոչ-ծիտ աղջիկ հետներս պիտի՞ լինի, թե չէ էս ծտերը որ թռան գնացին, Յոհանի հետ մենակով ի՞նչ պիտի անենք, երկուսս էլ փրչոտ-ոռ․․․․

Հ․Գ․
laro... քեզ չեմ ճանաչում, բայց :love

Հ․Հ․Գ․
Թեման ինչի՞ մասին էր․․․ առաջի գրառումը շատ երկար էր, հավեսս չհերիքեց․․․

Ուլուանա
19.03.2019, 22:09
Էս ինչ հավես նոստալգիա էր, տրամս ահագին բարձրացավ :D: Ու ինչքան թաքնված ուղերձներ գտա մարդկանց ընտրությունների մեջ :)):

Ես Բարեկամին, Այվիին ու Յոհաննեսին կտանեի․․․ լիքը հավես ունեն, որ հոգնեի, յախիցս կբռնեին քաշ կտային :Դ

Թե չորրորդի տեղ կա, լարոյին էլ կտանեի․․․ դե մի ոչ-ծիտ աղջիկ հետներս պիտի՞ լինի, թե չէ էս ծտերը որ թռան գնացին, Յոհանի հետ մենակով ի՞նչ պիտի անենք, երկուսս էլ փրչոտ-ոռ․․․․

Հ․Գ․
laro... քեզ չեմ ճանաչում, բայց :love
Յոհանին մի լսի. laro-ն լավ էլ ծիտ ա :love: Համենայնդեպս, հստակեցնեմ, որ «ծիտ» ասելով` նկատի ունեմ սիրուն, գրավիչ աղջիկ: Եթե դուք այլ իմաստներ էլ եք դնում էդ բառի մեջ, էդ արդեն չգիտեմ:

John
19.03.2019, 22:40
Ակումբցիներից մի հոգի կա, ում հետ եղել եմ անմարդաբնակ կղզում։ Ճիշտ ա դե յուրե մարդիկ կային ընդեղ, բայց դե ֆակտո սաղ ծխած էին. ոչ մի շնչավոր արարած։ Լավ օր էր, բայց էդ անցանք :Դ

Տրիբուն
Ձայնալար
Աթեիստ

Բայց պայմանով, որ լայվ-եթերում ենք լինելու, ռեալիթի-շոուի նման ու ունենանք մի ամիս ժամանակ կղզուց դուրս գալու համար։ Եթե չստացվի՝ ջեք-փոթը չենք հաղթի :D

ivy
19.03.2019, 23:25
Յոհանին մի լսի. laro-ն լավ էլ ծիտ ա :love: Համենայնդեպս, հստակեցնեմ, որ «ծիտ» ասելով` նկատի ունեմ սիրուն, գրավիչ աղջիկ: Եթե դուք այլ իմաստներ էլ եք դնում էդ բառի մեջ, էդ արդեն չգիտեմ:

Յոհանն ա էլի, հայ աղջիկները բարեկազմ չեն, Ակումբում ծիտ չկա, էն բարեկազմ ծտերն էլ երիկամիս վրա են աչք դրել, Յոհան ջան, սենց որ գնա, քո կռանտից տենց էլ խաշլամի ջուր չի գա:

Chilly
19.03.2019, 23:33
Կվերցնեի Չիլիին, նախ. ինձ էդ ծանր օրերին առողջ հումոր ա պետք, թե չէ «կկործանվեմ», հետո էլ ինքը երկու հոգու տեղ կըրնա ծառայիլ:love:)

Վայքու, ստեղ ինձ էլ են ուզել տանեն :)) Նոր տեսա

Ես Եկվորին կտանեի, մենակ ինքը հերիք ա որ նորմալ ինֆրաստրուկտուրա ստեղծեինք ու սաղ մնայինք
Ֆրիմանին հաստատ կվերցնեի, որ հետաքրքիր անցներ
Մեկ էլ GriFFin-ին, լավ բժիշկը լավ բանա, Ֆրիմանն էլ արդեն բժիշկ չի :)

P.S. Գլյուկին ու Պանդային վերցնել պետք չի, որ ես ու Ֆրիմանը հետ գնալու ստիմուլ ունենանք

Յոհաննես
19.03.2019, 23:40
Յոհանն ա էլի, հայ աղջիկները բարեկազմ չեն, Ակումբում ծիտ չկա, էն բարեկազմ ծտերն էլ երիկամիս վրա են աչք դրել, Յոհան ջան, սենց որ գնա, քո կռանտից տենց էլ խաշլամի ջուր չի գա:
Հայ աղջիկները բարեկազմ են,էդ ես չեմ ասել :) Վաղը ինտիմ օրագրին ուշադիր եղեք :)) Վերջը մենք էլ գլուխ գովանք :oy

LisBeth
20.03.2019, 00:11
Հայ աղջիկները բարեկազմ են,էդ ես չեմ ասել :) Վաղը ինտիմ օրագրին ուշադիր եղեք :)) Վերջը մենք էլ գլուխ գովանք :oy

Դո՞ւ էլ ես սկսել կարծել որ էդ օրագիրը գլուխ գովալու համար ա :D

Յոհաննես
20.03.2019, 00:14
Դո՞ւ էլ ես սկսել կարծել որ էդ օրագիրը գլուխ գովալու համար ա :D

:( պարզ գյուղացի տղա էր ձեռքերդ ընկել,դրեցիք սաղ պատմել տվեցիք,ես էլ բանից բեխաբար :(

Բարեկամ
20.03.2019, 00:19
Թեման ինչի՞ մասին էր․․․ առաջի գրառումը շատ երկար էր, հավեսս չհերիքեց․․․

Կարճ. թեման էն էր, որ վերցնում ես երեքին ոչ թե կամ ոչ միայն անձնական սիմպատիայից ելնելով, այլ ռեալ օգտակարության առումով (տուն շինել, որս անել, ճաշ եփել և այլն - ինչի կարիք, որ կունենաս :) )

LisBeth
20.03.2019, 00:22
:( պարզ գյուղացի տղա էր ձեռքերդ ընկել,դրեցիք սաղ պատմել տվեցիք,ես էլ բանից բեխաբար :(

և դու էլ որոշեցիր ավալվա փորձառու մարդկանցից օրինակ վերցնե՞լ։ Պարզոււթյունը աիբ չի, բայց եթե դու խիստ նեղված, գլուխ գովալով ես դարմանվելու, ինչ ասեմ․․․ դավայ ;)

ivy
20.03.2019, 00:23
Կարճ. թեման էն էր, որ վերցնում ես երեքին ոչ թե կամ ոչ միայն անձնական սիմպատիայից ելնելով, այլ ռեալ օգտակարության առումով (տուն շինել, որս անել, ճաշ եփել և այլն - ինչի կարիք, որ կունենաս :) )

Բա դու հիմա ում կվերցնեիր հետդ:

Յոհաննես
20.03.2019, 00:28
և դու էլ որոշեցիր ավալվա փորձառու մարդկանցից օրինակ վերցնե՞լ։ Պարզոււթյունը աիբ չի, բայց եթե դու խիստ նեղված, գլուխ գովալով ես դարմանվելու, ինչ ասեմ․․․ դավայ ;)

Ասենք, ճիշտ ես ասում, խելքս հո հետս ա: Կոստյումը ինձ ի՞նչ

LisBeth
20.03.2019, 00:32
Կարճ. թեման էն էր, որ վերցնում ես երեքին ոչ թե կամ ոչ միայն անձնական սիմպատիայից ելնելով, այլ ռեալ օգտակարության առումով (տուն շինել, որս անել, ճաշ եփել և այլն - ինչի կարիք, որ կունենաս :) )

Եթե էդ սաղ ինքս էլ կարամ անեմ, էլ ինչիս ա որևէ մեկը, պլյուս եթե հավատանք Հայկօյին (իսկ ես իրան միշտ հավատում եմ) նաև ծիտ եմ։ Լրիվ կոմպլեկտը կա։ Չնայած կարելի ա Հայկօյին էլ վերցնել, ծիտ-փարթի կանենք (Էս գյոզերով ասում եմ որ ինքն էլ ա ծիտ), հետո էլ ասում են ակումբում ծիտ չկա :D

Thom
20.03.2019, 00:48
Յոհանն ա էլի, հայ աղջիկները բարեկազմ չեն, Ակումբում ծիտ չկա, էն բարեկազմ ծտերն էլ երիկամիս վրա են աչք դրել, Յոհան ջան, սենց որ գնա, քո կռանտից տենց էլ խաշլամի ջուր չի գա:

Էտ բարեկազմի պահը ես էի ասել, էնպես որ Յոհանի կռանտից լավ էլ խաշլամի ջուր պիտի որ գա :ok

Բարեկամ
20.03.2019, 00:53
Բա դու հիմա ում կվերցնեիր հետդ:

Ուրեմս, ես կվերցնեի՝

Տրիբունին ֊ վերջապես կիմանայի ով ա, դե իսկ լավատեսությունը, թեթևությունը, հումորը, հետն էլ՝ աշխարհ֊տեսած֊գործնական֊հմտությունները իսկը կղզու բան են

Աթեիստին ֊ ինքը հաղթանդամ ա ու պրակտիկ, չի ժպտում ու հարցեր լուծող ա

Երրորդին դեռ չեմ որոշել ... :think

Բարեկամ
20.03.2019, 00:54
Եթե էդ սաղ ինքս էլ կարամ անեմ, էլ ինչիս ա որևէ մեկը, պլյուս եթե հավատանք Հայկօյին (իսկ ես իրան միշտ հավատում եմ) նաև ծիտ եմ։ Լրիվ կոմպլեկտը կա։ Չնայած կարելի ա Հայկօյին էլ վերցնել, ծիտ-փարթի կանենք (Էս գյոզերով ասում եմ որ ինքն էլ ա ծիտ), հետո էլ ասում են ակումբում ծիտ չկա :D

Դու տուն շինել կարա՞ս :'

ivy
20.03.2019, 01:00
Դու տուն շինել կարա՞ս :'

Անմարդաբնակ կղզում ուզած-չուզած գլխիդ ճարը կտեսնես, թե չէ ով պիտի հատուկ տուն կառուցել կարողանա:
Չասես՝ հաղթանդամ տղամարդիկ, կծեծեմ :)) :P

Բարեկամ
20.03.2019, 01:02
Անմարդաբնակ կղզում ուզած-չուզած գլխիդ ճարը կտեսնես, թե չէ ով պիտի հատուկ տուն կառուցել կարողանա:
Չասես՝ հաղթանդամ տղամարդիկ, կծեծեմ :)) :P

Դե ուրեմն երրորդի հաշվով որոշեցի. քեզ եմ տանում :D

Յոհաննես
20.03.2019, 01:02
Անմարդաբնակ կղզում ուզած-չուզած գլխիդ ճարը կտեսնես, թե չէ ով պիտի հատուկ տուն կառուցել կարողանա:
Չասես՝ հաղթանդամ տղամարդիկ, կծեծեմ :)) :P

Ես կարամ,լրիվ լուրջ,նենց որ գնալուց ինձ վերցրեք :oy

Բարեկամ
20.03.2019, 01:08
Ես կարամ,լրիվ լուրջ,նենց որ գնալուց ինձ վերցրեք :oy

Հա էլի, հիմա որ չորս հոգու վերցնեմ, հո հետ չեն ուղարկելու :D

LisBeth
20.03.2019, 01:13
Դու տուն շինել կարա՞ս :'

Հա, բայց ինչի՞ համար։ Անմարդաբնակ կղզին նոր ֆորմատ ա, հետաքրքիր չի լինի եթե հին սովորություններով առաջնորդվես։

Յոհաննես
20.03.2019, 01:16
Հա, բայց ինչի՞ համար։ Անմարդաբնակ կղզին նոր ֆորմատ ա, հետաքրքիր չի լինի եթե հին սովորություններով առաջնորդվես։

Ուրիշ ճարտարապետությամդ դու էլ շինի,ըհը,Մեֆին էլ թաթարախի տոմս կպցրի։

CactuSoul
20.03.2019, 01:33
Աթեիստին ֊ ինքը հաղթանդամ ա ու պրակտիկ, չի ժպտում ու հարցեր լուծող ա

Ո՞նց չի ժպտում :o Ես երբ տեսել եմ, ժպտացել ա:
Բայց ինչո՞ւ ա չժպտալը կարևոր հանգամանք:

Յոհաննես
20.03.2019, 01:36
Ո՞նց չի ժպտում :o Ես երբ տեսել եմ, ժպտացել ա:
Բայց ինչո՞ւ ա չժպտալը կարևոր հանգամանք:

այ մարդ,դու լավա քո մյուս երկուսին գրի :oy

CactuSoul
20.03.2019, 01:38
այ մարդ,դու լավա քո մյուս երկուսին գրի :oy

Մեկը դու էի՞ր :))

Ուլուանա
20.03.2019, 02:56
Ո՞նց չի ժպտում :o Ես երբ տեսել եմ, ժպտացել ա:
Բայց ինչո՞ւ ա չժպտալը կարևոր հանգամանք:
Հա, էդ չժպտալու պահը ես էլ չհասկացա: Նախ ինչի՞ց ենթադրեցիր, թե չի ժպտում: Երկրորդն էլ` չժպտալն ինչի՞ ա համարվում առավելություն ու նպաստում իրան հետդ վերցնելուն :':

Ուլուանա
20.03.2019, 03:06
Ժող, քանի որ բոլորս էլ գնում ենք էդ անմարդաբնակ կղզին, էդ երեք հոգի ընտրելուն շատ բծախնդրորեն մի նայեք. եթե ընթացքում պարզվի, որ ընտրությունը ձեր սրտով չի, միշտ էլ հնարավորություն կունենաք սխալ ընտրածներին փոխանակելու այլ ակումբցիների հետ :)):

Անկեղծ ասեմ, հիմա եթե գնալու լինեի անմարդաբնակ կղզի, հետս կվերցնեի մի քանի արկղի չափով արվեստի պարագաներ և մի հոգու, ով կհամաձայներ էդ արկղերն ինձ համար քարշ տալ կամ գոնե մի մասն ինքը քարշ տար, ինչպես նաև էնտեղ եղած ժամանակ հսկեր, որ երբ ստեղծագործելիս լինեմ, գազաններն ինձ չուտեն :D: Տենց բացառիկ հնարավորություն, որ մենակ, խախանդ ինձ համար ստեղծագործեմ, ու ոչ ոք չխանգարի, ուրիշ որտե՞ղ կգտնեմ, եթե ոչ անմարդաբնակ կղզում :roll: Մնում ա էդ մի հոգուն գտնել, ով կհամաձայնի հետս գալ... Բայց աչքիս` չգտնեմ տենց մեկին...:cry2:

Mephistopheles
20.03.2019, 06:17

գնա յաշիկներդ դու էլ քաշ տուր... Պիկասսո...

Ուլուանա
20.03.2019, 06:30
գնա յաշիկներդ դու էլ քաշ տուր... Պիկասսո...
Յա, Մե՞ֆ, էս եկել ես` ասես, որ քեզ վրա հույս չդնե՞մ: Բա արժե՞ր դրա համար հատուկ հասնել էստեղ:

Mephistopheles
20.03.2019, 06:42
Յա, Մե՞ֆ, էս եկել ես` ասես, որ քեզ վրա հույս չդնե՞մ: Բա արժե՞ր դրա համար հատուկ հասնել էստեղ:

դժվար էր.. երկու ավտոբուս եմ փոխել եկել եմ...

բայց ասեմ... կգամ եթե...

Բարեկամ
20.03.2019, 08:19
Ո՞նց չի ժպտում :o Ես երբ տեսել եմ, ժպտացել ա:
Բայց ինչո՞ւ ա չժպտալը կարևոր հանգամանք:

Դե, իրականում ես իրան չեմ տեսել, իսկ վիրտուալում չի ժպտում :P

Կարևոր հանգամանք ա, բա ինչ։ Դուք ինչ֊որ շատ թեթև եք նայում էդ կղզու երևույթին, էնտեղ սթափ ու լուրջ մարդիկ են պետք գալու։

boooooooom
20.03.2019, 10:45
Մի պահ պատկերացրեցի ես, Ջոնը, Մուշուն ու Quyr Qeri-ն մի 10 րոպե ա ինչ ափ ենք դուրս եկել, ես ու Ջոնը եսիմ որդեղարենքից ծառեր ենք քարշ տալիս որ տնանման մի բան սարքենք, որովհետև "ночь близка и полна ужасов", Qeri-ն մի հատ նիզակ ա ճարել ու մտել ա ջունգլիի խորքերը մեր համար ուտելիք որսալու, Մուշուն էլ նստած ավազների վրա, պանիկայի մեջ բողոքում ու նվնվում ա թե "խի՞ ընգանք ստեղ, հիմա ինչ ենք անելու"))) :

Ուլուանա
20.03.2019, 18:19

Էս ուզում ես թեման վերածել «Ոչ ինտիմ ֆանտազիաներ երեք ակումբցիների մասին» թեմայի՞ :D:

boooooooom
20.03.2019, 18:50
Հա)) ես էլ զգացի, որ ֆորմատից շեղվել եմ։

Աթեիստ
22.03.2019, 16:13
Էս ուզում ես թեման վերածել «Ոչ ինտիմ ֆանտազիաներ երեք ակումբցիների մասին» թեմայի՞ :D:

Բայց խի՞ ոչ ինտիմ։
Դեմը գիշեր ա, ավելի ճիշտ բազում գիշերներ ։)

Ուլուանա
22.03.2019, 23:28
Բայց խի՞ ոչ ինտիմ։
Դեմը գիշեր ա, ավելի ճիշտ բազում գիշերներ ։)
Դե, տենց որ նայենք, երեք հոգով անմարդաբնակ կղզի գնալու գաղափարն ինքնին ինտիմի լուրջ պոտենցիալ ունի: Ուղղակի կոնկրետ Բումի գրածի մեջ առայժմ ինտիմ չկար, պատմելու ֆորմատն էր հիշեցնում էն ինտիմ ֆանտազիաների թեմայի պատումները, դրա համար ասեցի:

Աթեիստ
22.03.2019, 23:47

Եսիմ, կազմը լավ էլ ինտիմ էր :D

Գաղթական
23.03.2019, 01:03
Առանց Խուան ի՞նչ ինտիմ..

Rhayader
23.03.2019, 09:41
Իսկ ես իմ ակումբցիներին կընտրեի ըստ ծավալի ու զանգվածի, զուտ որ առաջին մի քանի օրը ուտելու բան լիներ, մինչև սննդի նորմալ աղբյուր գտնվեր:

Smokie
23.03.2019, 19:03
Ես իհարկե հասկանում եմ, որ ոչ երնեկ նրանց` ովքեր ինձ նման բութ ու ծույլ արարածի հետ միասին հայտնվելու են անմարդաբնակ կղզում::)) Բայց դե քանի որ ժուկով-ժամանակով հարցն առաջ է քաշվել, քանի որ էսօր ես ամբողջ թեման կարդացել եմ ու վերջում վերջնականապես գցել-բռնել` հիմա կասեմ::aha

1.Անպայման կուզեի մեր հետ լիներ տաղանդավոր ու հանճարեղ միտք ու երևակայություն ունեցող Նիկեա-ն: Լիիիքը-լիքը հետաքրքիր, հավես ու օրիգինալ բաներ կստեղծեինք մեր երևակայություններով: Իր հետ միասին ցանկացած արկածի հաճույքը կհազարապատկվեր::goblin Համ էլ ինքը ոչ միայն ուժեղ, նպատակասլաց, համառ ու չհանձնվող դեմք ա, այլև մոտիվացնող ա էլ դու սուս::hands Ոտքից-գլուխ հրաշք մուսա ա:love Պատկերացնում եմ թե իր շնորհիվ ոոոնց ա կղզում աճելու ու գուցե էնտեղ էլ ավարտվելու իմ երկաաար ժամանակ գրվող երկաաար հեքիաթը: Ինքը եթե հեռվից-հեռու, անգիտակցաբար ա պարբերաբար ինձ օգնել, իր ներկայությամբ մեեեծ պրոգրես կտա գրելուս գործընթացին::roll
2.Շատ հարցերում գիտակ, հմուտ, խելացի` մի խոսքով на все руки мастер Աթեիստ-ը կուզեի մեր հետ լիներ: Կղզին հենց էն ծայրահեղ դեպքը կլինի իմ համար, երբ եթե անգամ չուզեմ` մեկ ա պիտի սովորեմ շատ բաներ: Արտակից շատ դասեր կքաղեի: Ռոբինզոն և Ուրբաթով կանեինք թե որսորդությունը, թե գործիքների պատրաստումը, թե փայտահատությունը, թե մնացած անհրաժեշտ բաները:
3.Եւ վերջապես մեր սիրելի ուսանողուհի, սպորտսմենուհի, բժշկուհի և վերջապես պարզապես գեղեցկուհի laro-յին: Իհարկե մեզ պետք ա լինելու իր պես հոգատար ու իր գործին ամենայն պատասխանատվությամբ մոտեցող բժիշկը: Պետք եղած ժամանակ է'լ կարա իմ վրա ջղայնանա թամբալության համար ու կոչ անի ինքս ինձ հավաքելու ու գործի անցնելու::)) Հուսով եմ առիթ չեմ տա: Չնայած եթե անկեղծ լինեմ` ինձ անգամ էդ թեմայո'վ իր հետ վիճելն ու շփվելը հաճելի կլիներ::oy