PDA

Դիտել ողջ տարբերակը : Կանաչների միությունը Հայաստանում



Freddie
19.07.2008, 23:25
Գոյություն ունի՞ Կանաչների միության մասնաճյուղ Հայաստանում։ Եթե այո՝ ինչպե՞ս և ո՞րտեղ պետք է դիմել անդամագրվելու համար։:oy

նախշուն
21.07.2008, 13:45
Անգամ կանաչների կուսակցություն կա, պատկերացնում եք?...
չնայած գործունեության մասին տեղյակ չեմ.
Իսկ այ կանաչների միության նախագահը պարոն Հակոբ Սանասարյանն է ...որը ակտիվ զբաղվում է Թեղուտի անտառներով....կարող եմ համարը տալ... (տալ[email protected]) և իմակը [email protected] (տալ[email protected])

Կանաչը Ձեր պահպանման կարիքն ունի.....

Second Chance
21.07.2008, 13:51
Գոյություն ունի՞ Կանաչների միության մասնաճյուղ Հայաստանում։ Եթե այո՝ ինչպե՞ս և ո՞րտեղ պետք է դիմել անդամագրվելու համար։:oy
Ես էլ եմ ուզում անդամագրվել:)

Annushka
21.07.2008, 14:30
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է պայքարել կանաչ տարածքների այս համատարած ոչնչացման դեմ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք լուրջ վտանգի առաջ կկանգնենք, ինչից կտուժեն թե Հայսատանի ֆլորան ու ֆաունան(այսինքն այն ինչ մնացել է դրանից), թե բնակչությունը: Եթե Կանաչների միությունը Հայաստանում լուրջ գործունեություն սկսի, կարծում եմ շատերը կմիանան նրան, հատկապես նրանք, ովքեր հասկանում են այն բնապահպանական խնդիրների ողջ լրջությունը և ուզում են, որ մեր երեխաները գոնե մի քանի կանաչ տերև տեսնեն և կարողանան շնչել շատ թե քիչ մաքուր օդ:
Շարունակելի.... :think

նախշուն
21.07.2008, 22:37
hմմմ..
եթե ոչ կառուցել, ապա գոնե շարունակել է պետք այդ համակարգը~~
գոյ ունեն բազմաթիվ էկո կազմակերպություններ, որոնք գրանցվում են հենց էնպես, գումարներ վաստակելու ակնկալիքով............
Մեծ կանաչներ են ֆռռում այսօր բնապահպանական ոլորտում............
Կարծես չլինեն անկախ կազմակերպություններ անգամ աշխարհի մակարդակով հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են Վայրի Բնության ՖՈՆԴ /WWF/ կամ Հայաստան Ծառատունկ /ATP/ծրագիրը, ենթարկվում են կառավարությունների որոշումներին, դե էլ չասեմ բնապահպան նախարարության մասին, իսկ դա սարսափելի է....
արդյունքում վախից , , անտուն անգործ անզավակ չմնալն են նախընտրում մեր բնապահպանները, և ընտրում են անապատի ճամփան.............
Դա նշանակում է ՀՈՒՅՍԸ ՄԵՆՔ ԵՆՔՔՔՔՔ.............
ՄԵՐ ՎՐԱ Է ԱՅՍՕՐ ԾԱՆՐԱՑԵԼ ԱՅՍ ԽՆԴԻՐԸ...
ՔԱՆԻ ԴԵՌ ԱՆԿԱԽ ԵՆՔ ՈՒ ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ..............
պիտի քնից արթնացնել բազմահազարանոց հկ-ների բանակը և գործի դնենք, պատասխանատվության ենթարկենք.......
ինչպես նաև ՄԵՆՔ ՄԵՐ ՄԵՋ ՊԻՏԻ ԿԵՐՏԵՆՔ և ԶԻՆՎԵՆՔ ԷԿՈ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՄԲ...............
ԺՈՂՈՎՈՒՐԴ............
արդեն կորցրել ենք անտառներրրրրրրր...........
Գետերրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրրր............
ՀԻՄԱ ԹԵՂՈՒՏԸ ? http://bnamard.blogspot.com
ՍԵՎԱՆԸ ? http://bnamard.blogspot.com/2008/07/urgent-hratap-srochno.html
ԵՐԵՎԱՆԸ????????


ԿԱՆԳ ԱՌ ՀԱՅ ՄԱՐԴ
ԴՈՒՐՍ ԵՍ ԵԿԵԼ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ????????
ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ....................


ԻՍԿ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ........



......................................
ԿԱՆ ԱՌՈՂՋ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ?????????

Freddie
21.07.2008, 23:29
Անգամ կանաչների կուսակցություն կա, պատկերացնում եք?...
չնայած գործունեության մասին տեղյակ չեմ.
Իսկ այ կանաչների միության նախագահը պարոն Հակոբ Սանասարյանն է ...որը ակտիվ զբաղվում է Թեղուտի անտառներով....կարող եմ համարը տալ... (տալ[email protected]) և իմակը [email protected] (տալ[email protected])

Կանաչը Ձեր պահպանման կարիքն ունի.....

Շատ շնորհակալություն։:) Անպայման կդիմեմ։
Իսկ անդամվճար կամ նման բաներ պահանջվում է։:oy Եթե կարելի է մի քիչ չէիր մանրամասնի։ Ասենք, եթե հայ կանաչների գործունեության, նրանց ծրագրերի մասին էլ խոսես, ինձ թվում է, ֆորումցիներին էլ հետաքրքիր կլինի։ ;)

Adriano
22.07.2008, 08:53
Կանաչների միության ստեղծումը ՀՀ-ում շատ գովելի է: Վերջապես պետք է ստեղծել մի ուժեղ հասարակական կազմակերպություն,որը լրջորեն կզբաղվի ՀՀ էկոլոգիական իրավիճակի կարգավորման խնդիրներով: Ինչպես անուղակի`բնապահպանկան օրենքների մշակում. այնպես էլ ուղակի մեթոդներով`վարչական; Իսկ ինչպես կարելի է անդամագրվել այդ կազմակերպությանը?

նախշուն
22.07.2008, 09:16
«...Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988թ. փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987-ի աշնանը Երեւանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր` ընդվզելու Երեւանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ: Կազմակերպիչները Հայաստանի թույլ կազմակերպված «Կանաչներն» էին: Բացի հարցի ինքնին կարեւորությունից, այն փաստը, որ կարող էին զանգվածային ցույցեր տեղի ունենալ, արձանագրվեց քաղաքացիների մտքում: Հետագայում Ղարաբաղյան շարժումը մթագնեց շրջակա միջավայրի խնդիրը, որը դարձավ բազմաթիվ հարցերից լոկ մեկը միայն, որոնք փետրվարին հրապարակ հանեցին ժողովրդին եւ նրա բոլոր դժգոհությունները: Շրջակա միջավայրի հարցը, դեռեւս չսպառված, տնտեսության փլուզումից հետո դարձավ երկրորդական: Հայաստանի առաջին խորհրդարանը (1990-1995) Կանաչներից մեկ անդամ ուներ, որը, սակայն, այնուհետեւ չվերընտրվեց Ազգային Ժողովում»:
(Հատված Ժ. Լիպարիտյանի «Պետականության մարտահրավերը» գրքից, 1999թ.):

Հայաստանում 1980-ականներին առաջ եկած էկոլոգիական խնդիրները խթան եւ հիմք դարձան ազգային անկախության շարժման ձեւավորման համար: Այդ խնդիրները հետագայում ավելի խորացան, սակայն, դարձյալ մնացին երկրորդական:

«Սովետական Միությունում կային 7 խիստ աղտոտված քաղաքներ, որոնցից 5-ը Հայաստանում էին: Շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանն արդեն սպառնում էր վերածվել էկոլոգիական աղետների: Դա էր պատճառը, որ 1980-ական թթ.-ին սկիզբ առան բնապահպանական ցույցերը, որոնց մասնակցում էր ավելի քան 5000 մարդ: Դրանից առաջ, իհարկե, ընթացքում կազմակերպվում էին ավելի փոքր մասշտաբի հանրահավաքներ, նիստեր, քննարկումներ: Սկզբից այդ ամենն արվում էր ծածուկ: «Պերեստրոյկայի» ընթացքում մեր ձեռքն էին ընկնում փաստաթղթեր, որոնք սարսափելի տվյալներ էին պարունակում երկրի էկոլոգիական վիճակի վերաբերյալ: Բնապահպանական ակտիվիստները մասնագետների օգնությամբ վերլուծում էին այդ տվյալները եւ տարածում թերթիկների ու գրքույկների տեսքով»,- պատմում է «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

1995թ. ստեղծվեց «Գոյապահպանություն» կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվեց «Կանաչների միություն»: «Խորհրդարանում պատգամավոր լինելու ժամանակ (1990-1995) առաջադրվեց «Կանաչների կուսակցություն» ստեղծելու հարցը, բայց ես կտրականապես հրաժարվեցի, որովհետեւ Ազգային ժողովում կուսակցությունների գործողությունները բխում էին անձնական շահերից, այլ ոչ թե` երկրի: Հետո՝ ես չէի կարող ազատ գործել, անպայման պետք է հարեի որեւէ խմբակցության, իսկ ես մտածեցի, որ խորհրդարանից դուրս ավելի լավ կանեմ իմ աշխատանքը: Հիմա ես նույնիսկ չեմ էլ մտածում, որ կարող եմ Ազգային ժողովում ընտրվել` այդ քարոզարշավները հսկայական գումարներ են պահանջում, իսկ որեւէ կուսակցության հովանու տակ ես չեմ ուզում գործել` ամեն տեսակ ճնշումներից զերծ մնալու համար: Այսօր դրությունը չի փոխվել: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերում բնապահպանության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող առաջարկներն ամենաետին պլանում են` շատ մակերեսային ձեւակերպումներով կամ ընդհանրապես չկան: Քարոզարշավների ընթացքում հիմնականում շեշտադրվում է սոցիալական եւ տնտեսական ճգնաժամերը հաղթահարելու առաջնահերթությունը` մոռանալով, որ այդ հարցերը հնարավոր չէ դիտարկել բնապահպանական հարցերից դուրս»,- ասում է Հակոբ Սանասարյանը:

Հայաստան, 0014, Երեւան, Պարույր Սեւակի փող., շենք 5/1
http://www.spyur.am/images/phone.gif (374-10)281411


Ավելացվել է 10 րոպե անց

Բնապահպանական մտահոգություններ. Հայաստանի բնաշխարհը «պաշարման» մեջ է (http://bnamard.blogspot.com/2008/07/blog-post_21.html)

Նորվեգիայի և Շվեդիայի գիտական կենտրոնների գնահատմամբ` Հայաստանի տարածքում կուտակվող ծծմբի երկօքսիդի քանակը տարեկան կազմում է 45,000 տոննա, որից 25,000-ը` Հայաստանում գործող հանքարդյունաբերական հիմնարկների արտանետումների հետևանքով:

«Հայաստանում հանքարդյունաբերության հնարավորությունները մենք գրեթե սպառել ենք, սակայն պետությունը շարունակում է այդ չեղածն էլ անգամ ինտերնետով տարածել, որ օտար ներդրողներին Հայաստանի հանքերն իսպառ շահագործելու և բնաշխարհը փչացնելու ավելի մեծ հնարավորություններ տրվեն»,- ասում է ԳԱԱ-ի աշխատակից, երկրաբան Վահագն Իսրայելյանը` մատնանշելով Զոդի, Դրմբոնի ոսկու հանքերի, ինչպես նաև Թեղուտի հանքի շահագործումը:

Ծծմբի երկօքսիդի ահռելի ծավալի 23,000 տոննա հիմնական չափաբաժինը «ԷյՍիՓի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական կոմբինատինն է, որը շահագործում է նաև բնապահպանների աղմուկի տեղիք տված Թեղուտի հանքը:

«Այս քաղաքում 11.6 անգամ գերազանցում է ծծմբի թույլատրելի սահմանը: Եվ ես ստիպված ամեն երկուշաբթի այդ մասին հեռագիր եմ ուղարկում նախարարություն»,- ասում է «Էկոմոնիթորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը:

Նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խնդրին անդրադառնալիս նշում էր, որ նախարարությունը հարկադրել է ընկերությանը ֆիլտրեր տեղադրել: 2005 թ. «ԷյՍիՓի»-ի ներկայացուցիչ Անդրանիկ Ղամբարյանը «ԱրմենիաՆաուի» լրագրողներին վստահեցնում էր, որ շուտով ֆիլտրերը տեղադրելու են, ինչն այդպես էլ չարվեց: Եվ այսօր նույն սցենարը կրկնվում է ներկայիս նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ:
Բնապահպաններն այդ իրավիճակն արդեն քանի տարի է` համարում են ճգնաժամային, քանի որ ծծումբը համարվում է խիստ վտանգավոր մարդու առողջության, հատկապես` շնչառական, վերարտադրողական ֆունկցիան ապահովող օրգանների համար:

Պղնձի արտադրությամբ զբաղվող կոմբինատների հարակից տարածքներում տեղացող թթվային անձրևները, որոնք առաջանում են տեղումների ու թունավոր նյութերի խառնուրդից, տեղափոխվում են ավելի մեծ տարածքներ` վնասելով կամ ոչնչացնելով ջրային ավազանն ու ամբողջ էկոհամակարգը:

«Էկոմոնիթորինգի» տվյալների համաձայն, սակայն, Հայաստանում հողի մոնիթորինգի որևէ դիտակետ դեռևս չկա, հետևաբար` որևէ նկարագիր տալ հնարավոր չէ:

«Այսօրվա դրությամբ մեզ առնվազն 260 դիտակետ է պետք` հողը հետազոտելու համար,- ասում է Ս. Մինասյանը,- ԽՍՀՄ տարիներին օդային ավազանի մոնիթորինգի 19 դիտակետ է գործել 6 բնակավայրերում: 2003-ին մնացել էր ընդամենը 11 դիտակետ:
Ներկայումս գործում է 13 դիտակետ 6 բնակավայրում`Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրում, Հրազդանում և Արարատում. 2003 թվականից էլ Ծաղկաձորում սկսել ենք ֆոնային մոնիթորինգ»:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` հանգստավայրային գոտի համարվող Ծաղկաձոր քաղաքն այն բնակավայրերից է, որի անտառային հողերի ապօրինի օտարումը և կառուցապատումը հենց հանգեցնում են բնապահպանական ճգնաժամի:

«Վերջին շրջանում Ծաղկաձորում մոտ 180 հա անտառային տարածք է օտարվել, որից 6 հա տրվել է Դավիթ Լոքյանին (նախկին գյուղնախարար), 6 հա` Արմեն Գևորգյանին (փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար) և նույնքան էլ Հովիկ Աբրահամյանին (նախագահի աշխատակազմի ղեկավար), 2 հա էլ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտին Մաթևոսյանին»:

Անդրադառնալով անտառային տարածքների բաշխմանը` Սանասարյանը փաստում է, որ նույնկերպ Արմավիրի մարզի արագաճ բարդու պլանտացիայից էլ մոտ 40 հա հատկացվել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչին` Ռուզան Մկրտչյանին:
«Հայաստանի անտառներ» ՀԿ բուսաբան Կարեն Աֆրիկյանի խոսքերով` նախկինում այդ տարածքը պատկանել է Բուսաբանության ինստիտուտին: Աֆրիկյանի մտահոգության թիրախն է նաև ջրային ավազանը, ինչն ուղղակիորեն կապված է մնացած միջավայրերի հետ:

«Բավական աղտոտված է Հրազդան գետի ներքևի հատվածը: Մենք խնդիրներ ունենք` Կապանից ներքև Ողջի գետի հատվածում, Ախթալայից ներքև` Դեբեդի վիճակի հետ կապված, որտեղ գերակշռողը մետաղներն են` պղինձ, վանադիում, երկաթ, սելեն»,- փաստում է Մինասյանը`ավելացնելով, որ ջրային ավազանի դիտացանցը ընդգրկում է 48 գետ, 6 ջրամբար և լիճ, ներառյալ Սևանը: Ամեն նմուշում որոշվում է ջրի որակը բնութագրող 30-60 ցուցանիշ:

«Ջրի որակը գնահատվում է ըստ ջրօգտագործման նպատակի: Իհարկե, մտահոգիչ բաներ շատ կան. ձկնատնտեսական նորմերն այսօր չեն բավարարում, կան գերազանցումներ: Երևանից ներքև` Հրազդան գետում, կան բիոգեն աղտոտիչներ, քանի որ Երևանի կոյուղին առանց մաքրման լցվում է գետը: Ու ամեն ամիս նախարարին հեռագիր ենք տալիս ամոնիումի իոնի, նիտրատի վերաբերյալ»,- ասում է Մինասյանը` անդրադառնալով նաև օդային ավազանի մոնիթորինգին, ըստ որի` ամենից աղտոտված օդը Ալավերդիում է և Երևանի կենտրոնում:

Մասնագետները պնդում են, սակայն, որ Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան մոնիթորինգ կատարելու համար միայն Երևանում առնվազն 14 դիտակետ պետք է գործի (ներկայիս 5-ի փոխարեն), որոնցից յուրաքանչյուրի արժեքը մոտ 100,000 եվրո է: Գյումրում ընդամենը մեկն է, բայց առնվազն 3-ը պետք է լինի:
Կապանի, Քաջարանի նման արդյունաբերական քաղաքներում ընդհանրապես չկա:

«Խորհրդային տարիներին մոնիթորինգը պասիվ, վերահսկողական ճանապարհով վիճակի գնահատում էր: Այսօր շրջակա միջավայրի, մասնավորապես` ջրային միջավայրի որակի արդյունավետ կառավարման համար առաջացել է նոր ինֆորմացիոն պահանջ: 2006-ին ընդունված մոնիթորինգի նոր հայեցակարգը ներառում է ինֆորմացիայի մշակման վերլուծական դիտարկում ևս»,- նշում է Մինասյանը`հավելելով, որ 2007-2008 թթ. մոտ 190 մլն դրամ է (629 139 $) ներդրվել կառավարության կողմից` նորագույն սարքավորումներ ձեռք բերելու:


http://armenianow.com/?action=viewArticle&AID=3207&CID=3075&IID=1196&lng=arm (http://armenianow.com/?action=viewArticle&AID=3207&CID=3075&IID=1196&lng=arm)

Grieg
22.07.2008, 13:53
ես ել եմ համամիտ, որ ցանկացած գիտակից մարդ անկախ գրանցված է թե չե որևէ կանաչ կազմակերպությունում պետք է ակտիվ լինի բնապահպանական խնդիրներում..ինչպես նաև կրթի ապագա սերունդներին ավելի խնայողաբար բնության հանդեպ վերաբերվել.. թե չե հիմա ահավոր ա մարդուն ասում ես որ չի կարելի պլաստիկե շշերը քցել կանաչ խոտերի մեջ, չի հասկանում :angry

Mitre
31.07.2008, 18:35
Ուշացած,բայց կմիանամ այդ գործընթացին