Դիտել ողջ տարբերակը : Գեյշայի ընկերակցությունը
''Գեյշա'' բառը կազմված է 2` գեյ` տաղանդ, սյա` մարդ, հիերոգլիֆից: Այսպիսով, գեյշա նշանակում է տաղանդավոր կին կամ ուղղակի դերասան: Հասկանալի է, ամեն ճապոնուհի չէ, որ կարող է գեյշա դառնալ: Հետազոտողների կարծիքով, ճապոներենում ''գեյշա'' բառը գործածական է դարձել 18-րդ դարի 2-րդ կեսից սկսած, այնպես որ գեյշաների ինստիտուտը Ճապոնիայում համեմատաբար ուշ շրջանի երևույթ է, թեև դեռ 11-12-րդ դարերի ճապոնական հայտնի ժամանակագրություններում հիշատակում կա դեռատի գեղուհիների մասին, որոնց ֆունկցիաներն էլ ավելի ուշ անցել են գեյշաներին: Գեյշաները միշտ ուժեղ տպավորություն են թողել օտարերկրացիների վրա:
Cassiopeia
19.07.2008, 17:12
Հետաքրքիր ինֆորմացիա էր: Բայց թեման ի՞նչ նպատակով է բացված:think

Հետաքրքիր ինֆորմացիոն:)
Cassiopeia
19.07.2008, 17:22
Հետաքրքիր ինֆորմացիոն:)
Եթե զուտ այդ, ապա այդպիսի թեմա արդեն կա` Հետաքրքիր է (http://www.akumb.am/showpost.php?p=26673&postcount=1)
Բայց գեյշան նույն կուրտիզանուհին չի ՞ , ի՞նչ դերասան…
Cassiopeia
19.07.2008, 17:29
Բայց գեյշան նույն կուրտիզանուհին չի ՞ , ի՞նչ դերասան…
Ի տարբերություն կուրտիզանուհիների, գեյշայի մարմինը ֆիզիկապես անհասանելի է: Նա մարդկային ուղեղներն է "օրգազմի" հասցնում;):
Եթե զուտ այդ, ապա այդպիսի թեմա արդեն կա` Հետաքրքիր է (http://www.akumb.am/showpost.php?p=26673&postcount=1)
Դա չէի նկատել:
Եթե գեյշաների մասին ունեք հավելյալ տեղեկություններ` կարող եք ավելացնել:
''Գեյշա'' բառը կազմված է 2` գեյ` տաղանդ, սյա` մարդ, հիերոգլիֆից: Այսպիսով, գեյշա նշանակում է տաղանդավոր կին կամ ուղղակի դերասան: Հասկանալի է, ամեն ճապոնուհի չէ, որ կարող է գեյշա դառնալ: Հետազոտողների կարծիքով, ճապոներենում ''գեյշա'' բառը գործածական է դարձել 18-րդ դարի 2-րդ կեսից սկսած, այնպես որ գեյշաների ինստիտուտը Ճապոնիայում համեմատաբար ուշ շրջանի երևույթ է, թեև դեռ 11-12-րդ դարերի ճապոնական հայտնի ժամանակագրություններում հիշատակում կա դեռատի գեղուհիների մասին, որոնց ֆունկցիաներն էլ ավելի ուշ անցել են գեյշաներին: Գեյշաները միշտ ուժեղ տպավորություն են թողել օտարերկրացիների վրա:
Ինձ այս մասը հետաքրքրեց. իսկ ինչո՞ւ կին, այլ ոչ` մարդ: Չէ՞ որ մարդ հասկացության մեջ մտնում են նաև արական սեռի ներկայացուցիչները:
Հ.Գ. տաղանդ + մարդ = տաղանդավոր կին:))
Գեյ գեյ = տաղանդավոր համսեռամոլ
Ռուս գիտնական Գ.Վոստոկովը գեյշաների մասին ասել է. ''Ճապոնիայի ամենակրթված կանայք գեյշաներն են: Սրամիտ, իրենց գրականությունը հրաշալի իմացող, կենսուրախ ու հնարամիտ այդ կանայք ձեր առջև շռայլում են իրենց ամբողջ հմայքը: ''Գեյշան'' կատարյալ վարպետությամբ Ձեզ համար կերգի և կարտասանի լավագույն դրամատիկական երկերի լավագույն բանաստեղծություններն ու հատվածները: Եվ նա, մշտապես անբռնազբոսիկորեն ուրախ, ճարտարամիտ ու պչրուն, չի կորցնի կանացի իր արժանապատվությունը: ''Գեյշան'' բնավ էլ անպայման ծախու կին չէ. դա, համենայն դեպս, նրա պարտականությունների մեջ չի մտնում, ավելի շուտ նա արտիստուհի է, որին որոշակի ժամավճարով հրավիրում են զվարճության և գեղարվեստական հաճույքի համար: Երբ ճապոնացին ցանկանում է Խնջույքի հրավիել բարեկամներին, խնջույքը կազմակերպում է թեյատնակում. կինն ու դուստրերը մնում են տանը, իսկ սեղանի մոտ հրավիրվում են ''գեյշաները'':
Ավելացվել է 3 րոպե անց
Ինձ այս մասը հետաքրքրեց. իսկ ինչո՞ւ կին, այլ ոչ` մարդ: Չէ՞ որ մարդ հասկացության մեջ մտնում են նաև արական սեռի ներկայացուցիչները:
Հ.Գ. տաղանդ + մարդ = տաղանդավոր կին:))
Պարզ է, որ կինն էլ է մարդ, այստեղ ինչ-որ թյուրիմացություն չեմ տեսնում ճիշն ասած::esim

Ցավալի է, որ չեք տեսնում. եթե գեյ նշանակում է տաղանդ, իսկ սյա նշանակում է մարդ, այդ դեպքում ինչպե՞ս է դառնում տաղանդավոր կին: Ինչպե՞ս որոշվեց, որ այդ սյան իգական սեռի ներկայացուցիչ է:

Ոնց ես պատկերացնում գեյշայի շորեր հագած տղա?

Թույն դիալոգ ա.
Հարց. - Էս ինչու ա խնձորից ձմերուկի համ գալիս?
Պատասխան. - Ոնց ես պատկերացնում, որ խնձորից բանանի համ գար?
Ոնց ես պատկերացնում գեյշայի շորեր հագած տղա?
Mari_A, ես ասում եմ` գնացք, դու ասում ես` քանի լիտր կաթ կտա: