PDA

Դիտել ողջ տարբերակը : Զբոսաշրջությունը Հայաստանում

Mari_A
19.07.2008, 14:53
Ի՞նչն է գրավում Հայաստանում զբոսաշրջիկներին, ինչո՞ւ են ընտրում Հայաստանը: :think

Norton
19.07.2008, 15:16
Չէի ասի, որ Հայաստանը շատ զբոսաշրջիկների է գրավում ՝ իր ծառայությունների ցածր որակով ու սպասարկաման բարձր գներով: Հիմնականում գալիս են սփյուռքահայերը: Իսկ որպես տուրիզմի կենտրոն կարող է ձգել մշակութային =առանգությունը՝ եկեղեցիներ, խաչքարեր և այլն:

Mari_A
19.07.2008, 15:22
Պատկերացրեք, որ միայն սփյուռքահայերը չեն գալիս ու ասեմ, որ նույնիսկ մի մասը հիացած է մեր բնությամբ, դրան ինչ կասեք::redhat

Norton
19.07.2008, 15:28
Պատկերացրեք, որ միայն սփյուռքահայերը չեն գալիս ու ասեմ, որ նույնիսկ մի մասը հիացած է մեր բնությամբ, դրան ինչ կասեք::redhat

Դա շատ քիչ տոկոսա կազմում, պարզա մի մասը կհիանա բնությամբ, մի մասը ասենք Գառնու տաճարի կամ եկեղեցիների ճարտարապետությամբ, իսկ մյուս մասը չստանալով իր վճարածի համեմատ որակյալ ծառայություն քֆրտելվ կհեռանա:
Մարի դու գրել էիր ինչն է ձգում, Հայաստանը այդպիսի բան չունի՝ բացի պատմական հուշարձաններից որ կձգի, նկատել եմ , որ հիմնականում տարեց մարդիկ են գալիս Հայաստան, նրանց մի մասը ցանկանում են ինչ-որ նորություն տեսնել՝ նոր երկիր, նոր մշակույթ և այլն, դրա համր էլ գալիս են Հայաստան:

Mari_A
19.07.2008, 15:36
Դե, Հայաստանը փոքր երկիր լինելով հանդերձ` միշտ էլ զարմացնումա իր ոչ խելամիտ գներով: :mda

Ավելացվել է 7 րոպե անց
Մարի դու գրել էիր ինչն է ձգում, Հայաստանը այդպիսի բան չունի՝ բացի պատմական հուշարձաններից որ կձգի:[/QUOTE]

Իսկ ինչի են տարեց տարի տուրստները շատանում, որ վերցնես մենք նույն Հայաստանում ենք ապրում, իսկ նոր ժամանակակից շենքերով, որոնք փոխել են կոնկրետ Երևանի դեմքը, ոչ ոքի չես զարմացնի: Առավել ևս, որ սպասարկման մակարդակը բավականին ցածր է:

Norton
19.07.2008, 15:48

Նախ գովազդ ա գնում, հետո շատեր Հայաստան անունը չեն էլ լսել, ցանկանում են նոր երկիր տեսնեն: Նրանք ովքեր որոշակի գաղափար ունեն մեր երկրի մասին ցանկանում են տեսնեն առաջին անգամ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած =ողովրդին, նրա պետությունը: Հիմա ասենք մեր հարևան Վրաստանը ավելի գեղեցիկ բնություն ունի քան Հայաստանը՝ որտեղ շուտով անտառը միայն մարդկանց հիշողության մեջ կմնա:

Mari_A
19.07.2008, 16:11

Վերջինը լավ էր ասված, բայց հիմա կանաչապատման աշխատանքներ են տանում, այնպես որ հուսով եմ էդպես չի լինի:

Norton
19.07.2008, 16:14
Վերջինը լավ էր ասված, բայց հիմա կանաչապատման աշխատանքներ են տանում, այնպես որ հուսով եմ էդպես չի լինի:

Հետաքրքիր է, երևի Թեղուտի անտառների ոչնչացումը այդ աշխատանքներից մեկն է:

Davo'o
19.07.2008, 16:14
Հայաստանը տուրիստներին գրավում է փոքր տարածությունում գոյություն ունեցող բազմազանությամբ եւ նրանով, որ այն շատ յուրահատուկ է: CNN-ով Հայաստանի գովազդը շատ լավ կարգախոս ունի: «Կարծու՞մ ես դու եղել ես ամենուր, այցելի՛ր Հայաստան»: Կարող է գրավել նաեւ այն, որ այն շատ հին է: Վերջերս ինձ հանդիպած տուրիստները պատմեցին, որ Հայաստան են եկել, այն բանից հետո, երբ ռադիոյով պատահաբար լսել են, որ Երեւանը ավելի քան 2700 տարեկան է:

Mari_A
19.07.2008, 16:25
Դա կառավարության անխոհեմ որոշումներից մեկն է, շատ ցավալի է::(

ArmineIvanyan
22.07.2008, 09:49
Ի՞նչն է գրավում Հայաստանում զբոսաշրջիկներին, ինչո՞ւ են ընտրում Հայաստանը: :think

Հայաստանը մարդկային մշակույթային քաղաքակրթության օրրանն է, ինչքան էլ տեսնես՝ էլի տեսնելու բան կա: Նույն բանը ինչքան էլ նայես, ամեն հաջորդ նայելիս էլի նոր բան ես հայտնաբերում:
Իմ կարծիքով Հայաստանում հանգստանալը եթե թանկ էլ է, ապա միայն Հայաստանի քաղաքացիների համար, որոնք շատ ցածր աշխատավարձեր են ստանում համեմատած հանգստավայրերի գների հետ:
Սակայն արտասահմանցիներ համար գործում են նորմալ գներ: Թող Հայաստանի փոխարեն փորձեն գնալ ասենք օրինակ հանրահայտ կղզիները...փոխարենը ի՜նչ գներ են, ի՜նչ համբավ...

Vive L'Armenie
25.08.2008, 12:54
Ինձ թվում ա Հայաստանի ամեն ինչն ա հետաքրքիր՝ տեսարժան վայրերը, պատմական, հնավուրց բերդերն ու ամրոցները, բայց ավելի շատ հայկական եկեղեցիները :ok: Երբ սկսում ես պատմել Հայաստանի մասին, այնքա՜ն հետաքրքրությամբ են լսում :roll, նկատել են, որ նույնիսկ հայերի հագնվելու ոճն է ուրիշ :D, իրենց թվում է թե Հայաստանը մեկ այլ աշխարհ է :love Դրա համար էլ այցելում են, իհարկե շատ քչերն են անտեղյակ Հայաստանի մասին, բայց երբ սկսում ես պատմել, ներկայացնել քո կուլտուրան, նրանց մոտ ցանկություն է առաջանում տեսնել իրենց աչքերով այդ ամենը :ok

yerevanci
04.02.2010, 14:25
Հայը առաջին հերթին պիտի ճանաչի Հայաստանը, հետո նոր մտածի այլ երկրներում հանգստանալու մասին: Բան չունեմ ասելու, կան շատ երկրներ, որտեղ ես էլ անձամբ կուզենայի հանգստանալ, բայց մեր երկրում էնքան գողտրիկ անկյուններ կան, որոնց անունները այնքան էլ հայտնի չեն , բայց իրենց բնությամբ ուղղակի հրաշք են: Ես հասցրել եմ լինեմ Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում, բայց դեռ լիովին չեմ ճանաչում իմ երկիրը, որովհետև ամեն անգամ մի նոր բան ես բացահայտում:

Ձայնալար
04.02.2010, 14:39
Գողտրիկ մողտրիկը չգիտեմ … այսինքն գիտեմ ու քիչ տեղեր չեմ եղել, բայց էդ գողտրիկներից շատ երկրներում կա ու մրցակցությանը դիմանալու համար մեզ էժան ավիատոմսեր, մատչելի հյուրանոցներ ու որակյալ սպասարկում ա պետք: Հակառակ դեպքում տենց էլ մեր գողտրիկների մասին մենակ մենք կիմանանք, էն էլ ոչ բոլորս:

One_Way_Ticket
04.02.2010, 15:22
Երևանցի ջան, հանգստանալը միայն գեղեցիկ բնությունով չի սահմանափակվում: Ամեն մարդ իր պահանջներն ունի, և Հայաստանի գողտրիկ անկյունները հաճախ դրանց չեն բավարարում:

yerevanci
25.02.2011, 23:35
Երևանցի ջան, հանգստանալը միայն գեղեցիկ բնությունով չի սահմանափակվում: Ամեն մարդ իր պահանջներն ունի, և Հայաստանի գողտրիկ անկյունները հաճախ դրանց չեն բավարարում:

համաձայն եմ ասածիդ հետ, բայց համաձայն չեմ որ Հայաստանից դուրս այդ պահանջները լիովին բավարարվում են

voter
06.07.2011, 20:05
Եթե yerevan travel (http://yerevantravel.ru/)գործակալության հետ առնչություն ունեցածներ կան սպասարկման, առաջարկվող տուրերի, պարտաճանաչության առումով ի՞նչ կարծիք ու տպավորություն է թողել....
Կամ պարզ ասած խորհուրդ կտաք օգտվել՞

Vaio
13.07.2013, 22:17
Ովա տեղյակ "Դիլիջան կինեմատոգրաֆիստների ստեղծագործական տուն" պանսիոնատի պայմաններից (ի նկատի ունեմ վիճակը, ոչ թե գինը): Որպեսզի պատկերացնեք, թե սա որնա, ասեմ, որ այն գտնվում է Պարզ լճից ավելի վեր, սարի վերջում:
Մարդ կա, որ լսելա սրա մասին կամ հանգստացելա այստեղ, ինչպիսին է պայմանները? [Ստեղ կան դոմիկներ (քոթեջներ) և պանսիոնատ (սենյակներ)] :

Գիտեք Դիլիջանում որևէ պանսիոնատ, որը անտառի խորքերումա (ոչ քաղաքային տեղ, ոչ կենտրոնում) ?

Ձայնալար
13.07.2013, 22:42
Իմ ունեցած մի քանի տարվա վաղեմության տվյալներով կինեմատոգրաֆիստների մի մասը վերանորոգված էր, մի մասը պայթած: Կարծեմ քոթեջների մի մասը վերանորոգել էին: Դիլիջանում ինչքան տեղ եղել եմ, բոլորն էլ կտրված են քաղաքից: Այսինքը երբ հանգստյան տան տարածքում ես, ոչմի բանով չի հասկացվում քաղաքից 2 կիլոմետր ես հեռու, թե 12` ոչ տեսարանից, ոչ աղմուկից, ոչ օդից: Դիլիջանում եղել եմ Կոմպոզիտորներում, Իմպուլսում ու Լեռնային Հայաստանում, մեկ էլ Խդրենց «Մոծիլ» guesthouse-ում:: Ամեն մեկն իրա լավ կողմերն ունի:

Եթե շատ հեռու ես ուզում, Դիլիջանից մի 30կմ դեպի Վանաձոր Թեժ Լեռ կոչվող հանգստյան տուն կա: Ես մի շաբաթ առաջ եմ եղել, շատ եմ հավանել:

Հա, մեկ էլ կինեմատոգրաֆիստների պանսիոնատը Պարզ Լճից վերև չի: Պարզ լիճ չհասած ա:

Vaio
13.07.2013, 23:07
Դիլիջանում ինչքան տեղ եղել եմ, բոլորն էլ կտրված են քաղաքից: Այսինքը երբ հանգստյան տան տարածքում ես, ոչմի բանով չի հասկացվում քաղաքից 2 կիլոմետր ես հեռու, թե 12` ոչ տեսարանից, ոչ աղմուկից, ոչ օդից:

Դե հյուրանոցներ կան քաղաքի կենտրոնումա, փողոցին մոտիկա, օրինակ` Թուֆենկյանը, ԵՊԲՀ-ինը, նոր որ մտնում են Դիլիջան աջի վրա կար (կարծեմ անունը Հաղարծին էր) ... և այլն:

Դիլիջանում եղել եմ Կոմպոզիտորներում, Իմպուլսում ու Լեռնային Հայաստանում: Ամեն մեկն իրա լավ կողմերն ունի:
Կոմպոզիտորների պայմանները ոնց էր?

Ձայնալար
13.07.2013, 23:35
Կոմպոզիտորները փայտից տնակներ են, ռեմոնտը հին ա, բայց շատ հավես ա նրանով, որ տնակները բավական կտրված են իրարից ու անմիջապես անտառի մեջ են: Էս սեզոնի համար կարծում եմ կարելի ա գնալ` գարուն-աշուն սառնոտ ու խոնավոտ ա լինում, ձմռանը չի աշխատում ինչքան գիտեմ: Եթե նվագող ունեք, բոլոր տնակներում ռոյալ կա: Լողավազան կա, չնայած ես հուլիս օգոստոս չեմ եղել ու լցված չեմ տեսել լողավազանը: Ուտելիքը շատ միջին - պանսիոնատային:

nargev
17.07.2013, 13:47
Հոկտեմբերին հյուրեր ունեմ Եվրոպայից, 50- ամյա երկու զույգեր… Պորտուգալացիներ … Խնդրում եմ հուշել, թե ուր կարելի է նրանց տանել Երևանից 70-80 կմ շառավղով … Մի քանի տեղ ես հաշվի եմ առել, բայց ցանկը ուզում եմ ընդլայնել…

StrangeLittleGirl
17.07.2013, 14:15

Գառնի-Գեղարդն ամենաշատն են սիրում արտասահմանցիները :)
Էջմիածին էլ կարելի ա տանել, Խոր Վիրապ: Սրանք տուրիստների սիրած տեղերն են:

Տրիբուն
18.07.2013, 23:16
Գառնի-Գեղարդն ամենաշատն են սիրում արտասահմանցիները :)
Էջմիածին էլ կարելի ա տանել, Խոր Վիրապ: Սրանք տուրիստների սիրած տեղերն են:

Չմոռանանք չանապարհին մի տեղ կանգնել, քյաբաբ-խորոված, մե բաժակ օրաղ, ծաղիկներ ....

Տրիբուն
18.07.2013, 23:17
Հոկտեմբերին հյուրեր ունեմ Եվրոպայից, 50- ամյա երկու զույգեր… Պորտուգալացիներ … Խնդրում եմ հուշել, թե ուր կարելի է նրանց տանել Երևանից 70-80 կմ շառավղով … Մի քանի տեղ ես հաշվի եմ առել, բայց ցանկը ուզում եմ ընդլայնել…

Զվարթնոց, անպայման: Իմ ամենասիրած տեղերից մեկն ա:

boooooooom
19.07.2013, 13:56
Հոկտեմբերին հյուրեր ունեմ Եվրոպայից, 50- ամյա երկու զույգեր… Պորտուգալացիներ … Խնդրում եմ հուշել, թե ուր կարելի է նրանց տանել Երևանից 70-80 կմ շառավղով … Մի քանի տեղ ես հաշվի եմ առել, բայց ցանկը ուզում եմ ընդլայնել…

Կխնդաք, բայց ընկերս իրենց հյուրերին տարել էր գերեզմաններ՝ խաչքարերն ու քանդակները նայելու ։

StrangeLittleGirl
19.07.2013, 14:29
Կխնդաք, բայց ընկերս իրենց հյուրերին տարել էր գերեզմաններ՝ խաչքարերն ու քանդակները նայելու ։

Փարիզում տուրիստները կգնան գերեզմաններ, ինչու՞ պիտի Երևանում չգնան :))

John
11.06.2014, 23:39
Ժող, Հայաստանի հիմնական տեսարժան վայրերն այցելելու համար խելքին մոտիկ գներով ու նորմալ որակով (+ գիդ, անգլերեն) ի՞նչ տարբերակներ կան: Թեկուզ մեծ խմբերով: Կամ Գոնե նշեք Տուրիստական գործակալությունների անուններ, ում ծառայություններից օգտվել եք ու գոհ եք մնացել: Շնորհակալություն