PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրված և չգրված օրենքներ



impression
19.07.2008, 14:31
Ամուսնական կյանքի ընթացքում մարդիկ հիմնականում սկսում են ադապտացվել ու հարմարվել միմյանց, գնալով իրար ավելի լավ են հասկանում, սկսում են զգալ միմյանց տրամադրությունը, ճանաչել սովորությունները, ենթարկվել կամ էլ դեմ գնալ գրված ու չգրված օրենքներին:

Ահա մի քանի օրենք, որը գրել է մի տղամարդ՝ իր կնոջ համար:
Եկեք փորձենք մենք էլ մեր կողմից օրենքներ ավելացնել. դա կլինի և զվարճալի և ուսանելի :)

Եվ այսպես,

Տղամարդկանց օրենքները

• Կուրծքը նայելու համար է, այդ պատճառով էլ նայում ենք: Մի փորձիր դա փոխել:
• Սովորիր օգտվել զուգարանակոնքից: Երբևէ լսե՞լ ես, որ ես բողոքեմ, թե դու այն իջեցրած ես թողել: :P
• Շաբաթ օր = սպորտ:
• Խանութներ գնալը սպորտ չէ: Ու երբևէ չի էլ դառնա: :angry
• Արտասվելը շանտաժ է:
• Թույլ ակնարկներն անօգուտ են, ակնհայտ ակնարկները` նույնպես. պարզ ասա` ի՞նչ ես ուզում:
• Այո-ն ու ոչ-ը բավարար պատասխաններ են գրեթե բոլոր հարցերին:
• Ինձ դիմիր, երբ ունես պրոբլեմ, որը լուծել է պետք: Մխիթարվելու համար դիմիր ընկերուհիներիդ:
• Գլխացավը, որը տևում է մեկուկես տարի, պրոբլեմ է, գնա բժշկի: :o
• Եթե կարծում ես, թե գեր ես, ուրեմն երևի թե էդպես էլ կա, ինձ մի հարցրու:
• Եթե իմ ասած որևէ բան մեկնաբանվում է երկու ձևով, ու դրանցից մեկը քեզ բարկացնում է կամ լացացնում, ուրեմն ես հաստատ մյուսը նկատի ունեի:
• Խնդրում եմ, ասելիքդ ասա գովազդների ընթացքում:
• Երբ հարցնում եմ` ի՞նչ է պատահել, ու դու ասում ես` ոչինչ, ուրեմն ես ինձ այնպես կպահեմ, իբրև թե ոչինչ չի պատահել:
• Երբ ինչ-որ տեղ ենք գնում ու ուշանում ենք, ինչ էլ հագնես, ինձ դուր կգա, լուրջ եմ ասում: ;)

Վարպետ
19.07.2008, 14:53
. Դուրս գալիս կամ ինձ ասա` ես անջատեմ հարդուկը, գազը, փակեմ ջուրը, պատուհանները, կամ այդ մասին ճանապարհին այլեւս չենք խոսում:
. Ամեն անգամ վարսահարդարի մոտ գնալիս հիշիր, որ երկար մազերը կարելի է միանգամից կտրել, բայց կարճ մազերը միանգամից երկարացնել անհնար է:
. Ֆուտբոլային խաղը տեւում է 90 րոպե, գումարած` 15 րոպե ընդմիջում, գումարած` 3-4 րոպե ավելացված ժամանակ: Ամեն անգամ հարցնելով` "չվերջացա?վ" խաղն ավելի շուտ երբեք չի վերջանա:
. Եթե ես ասում եմ` գնում եմ գարեջուր խմելու, ուրեմն գնում եմ գարեջուր խմելու: "Հաստատ գնում ես գարեջուր խմելու?" հարցից իմ պատասխանը չի փոխվի:

Ավելացվել է 6 րոպե անց
. Բոլորովին պարտադիր չէ, որ երբ բարեւում եմ փողոցում որեւէ կնոջ, ապա անպայման իմ ու նրա միջեւ ինչ-որ բան է եղել:
. Եթե ես անհասանելի եմ, ապա հնարավորն է, որ ես իրոք ուղղակի անհասանելի եմ. նման բան լինում է, պատկերացրու:

Սերխիո
19.07.2008, 15:06
]


• Ինձ դիմիր, երբ ունես պրոբլեմ, որը լուծել է պետք: Մխիթարվելու համար դիմիր ընկերուհիներիդ:

• Եթե կարծում ես, թե գեր ես, ուրեմն երևի թե էդպես էլ կա, ինձ մի հարցրու:

Էս երկուսը լավն էին:ok

ivy
19.07.2008, 15:45
Սրանք էլ իմ մոգոնածները.

Եթե ազատ ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ խոհանոցում, դա դեռ չի նշանակում, որ այն իմ ամենասիրելի սենյակն է:
Եթե քեզ թվում է, որ փորդ մեծ է, ուրեմն երևի թե այդպես էլ կա, ինձ մի հարցրու, իսկ եթե այդպես չի թվում, ապա մի անգամ էլ ուշադիր նայիր հայելու մեջ:
Մարզադահլիճ գնալու հիմնական նպատակը սաունան չէ:
Եթե փողոցում այլ կանանց նայելդ համարում ես բնական, ապա հիշիր նաև, որ ես էլ ունեմ ուրիշներին նայելու բնական ցանկություններ:
Երբ խոսում եմ հետդ ինձ համար կարևոր բաների մասին, գոնե ձևացրու, թե լսում ես ինձ:
Տուն մտնելիս առաջին հարցը ոչ թե Ի՞նչ կա ուտելու-ն է, այլ Ո՞նց ես-ը:
Ինձ նայելը կարող է նույնքան հետաքրքիր լինել, որքան հեռուստացույցի և համակարգչի էկրանը:
Բացի աշխատանքից, սպորտից և մեքենաներից խոսելու ուրիշ թեմաներ էլ կան:
Եթե ընկերներս կամ հարազատներս հանկարծ քեզ դուր չեն գալիս, այնպես մի արա, որ նրանք դա զգան:
Եթե բնակարանի տարբեր անկյուններից իմ մազերն ես հայտնաբերում, ապա այստեղ քեզ անհանգստացնող միակ բանը թերևս քո ճաղատությունը պիտի լինի:

Yellow Raven
19.07.2008, 19:10
Առաջին`քո ասածը հորս ու մորս մոտ ասնավանի չի
Երկրորդ` հորս ու մորս ասածը քո համար օրենքա... :D

Կարգին հաղորդում :)

Ուլուանա
19.07.2008, 21:29
Մի երկու բան էլ ես գրեմ։ :oy Բայց իմոնք, չգիտես ինչու, բոլորն ուտելու հետ կապված ստացվեցին. :D


Սոված լինելն այնքան էլ համոզիչ պատճառ չէ քաղցրավենիք բտվելու համար։

Ինձ ճաշը ժամանակին չեփելու համար նախատելուց առաջ հիշիր, թե քանի ամիս առաջ պետք է ավարտած լինեիր թեզիդ պաշտպանությունը։

Հաց–պանրի հետ այլևս կարագ չուտելն այնքան էլ զգալի ներդրում չէ մեծացած փորն իջեցնելու լուրջ ու աշխատատար գործում։

Tanamasi
19.07.2008, 21:38
Էս չհասկացա՝ լավ բաներ եք սովորացնում նորապսկաներին :angry :D :P

impression
19.07.2008, 21:44
Էս չհասկացա՝ լավ բաներ եք սովորացնում նորապսկաներին :angry :D :P

Չէ, էդ քո ասածի համար Ինտիմ անկյուն գնա :D

Մարկիզ
19.07.2008, 22:02
Ամուսնական կյանքի ընթացքում մարդիկ հիմնականում սկսում են ադապտացվել ու հարմարվել միմյանց, գնալով իրար ավելի լավ են հասկանում, սկսում են զգալ միմյանց տրամադրությունը, ճանաչել սովորությունները, ենթարկվել կամ էլ դեմ գնալ գրված ու չգրված օրենքներին:

Ահա մի քանի օրենք, որը գրել է մի տղամարդ՝ իր կնոջ համար:
Եկեք փորձենք մենք էլ մեր կողմից օրենքներ ավելացնել. դա կլինի և զվարճալի և ուսանելի :)

Եվ այսպես,

Տղամարդկանց օրենքները

• Կուրծքը նայելու համար է, այդ պատճառով էլ նայում ենք: Մի փորձիր դա փոխել:
• Սովորիր օգտվել զուգարանակոնքից: Երբևէ լսե՞լ ես, որ ես բողոքեմ, թե դու այն իջեցրած ես թողել: :P• Շաբաթ օր = սպորտ:
• Խանութներ գնալը սպորտ չէ: Ու երբևէ չի էլ դառնա: :angry
• Արտասվելը շանտաժ է:
• Թույլ ակնարկներն անօգուտ են, ակնհայտ ակնարկները` նույնպես. պարզ ասա` ի՞նչ ես ուզում:
• Այո-ն ու ոչ-ը բավարար պատասխաններ են գրեթե բոլոր հարցերին:
• Ինձ դիմիր, երբ ունես պրոբլեմ, որը լուծել է պետք: Մխիթարվելու համար դիմիր ընկերուհիներիդ:
• Գլխացավը, որը տևում է մեկուկես տարի, պրոբլեմ է, գնա բժշկի: :o
• Եթե կարծում ես, թե գեր ես, ուրեմն երևի թե էդպես էլ կա, ինձ մի հարցրու:
• Եթե իմ ասած որևէ բան մեկնաբանվում է երկու ձևով, ու դրանցից մեկը քեզ բարկացնում է կամ լացացնում, ուրեմն ես հաստատ մյուսը նկատի ունեի:
• Խնդրում եմ, ասելիքդ ասա գովազդների ընթացքում:
• Երբ հարցնում եմ` ի՞նչ է պատահել, ու դու ասում ես` ոչինչ, ուրեմն ես ինձ այնպես կպահեմ, իբրև թե ոչինչ չի պատահել:
• Երբ ինչ-որ տեղ ենք գնում ու ուշանում ենք, ինչ էլ հագնես, ինձ դուր կգա, լուրջ եմ ասում: ;)
Էն հաստ տառերովը վերջն ա...:D

Բարեկամ
19.07.2008, 22:17
Ինձ ճաշը ժամանակին չեփելու համար նախատելուց առաջ հիշիր, թե քանի ամիս առաջ պետք է ավարտած լինեիր թեզիդ պաշտպանությունը։



Ան ջան, սրան անմիջապես հետևում ա պատասխանը.
ժամանակին չսնվելը գցում ա աշխատունակությունը ;)

Ուլուանա
19.07.2008, 22:22
Ան ջան, սրան անմիջապես հետևում ա պատասխանը.
ժամանակին չսնվելը գցում ա աշխատունակությունը ;)
Ան ջան, ցանկության դեպքում էդ պատասխանին էլ ուրիշ պատասխան կարող ա հետևել, բայց դե էստեղ հարց ու պատասխան չենք գրում, այլ անպատասխան օրենքներ։ :D

Բարեկամ
19.07.2008, 22:28
Ան ջան, ցանկության դեպքում էդ պատասխանին էլ ուրիշ պատասխան կարող ա հետևել, բայց դե էստեղ հարց ու պատասխան չենք գրում, այլ անպատասխան օրենքներ։ :D

:D չէ, ինչի՞
պատասխանները նույնպես օրենքներ են՝ մինչ այդ չասված, բայց ստիպելով որ ասեն :B