PDA

Դիտել ողջ տարբերակը : «Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը



Marduk
18.07.2008, 22:32
«Միասնական Ջավախք » ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում որևէ մարդկային զոհ չի գրանցվել, և ո´չ ոստիկանապետի, ո´չ այլ բնակիչների տանն ու ունեցվածքին որևէ ավերածություն չի պատճառվել:
Օգտագործելով տեղի ունեցած դեպքը որպես առիթ` ուժային կառույցները ուղղակի հալածանքների տարափ ուղղեցին «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մի շարք անդամների դեմ: Այսպես, Դաշինքի 10 անդամներ բռնի տարվեցին ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցները երկու անգամ ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը, երկրորդ անգամ` ուշ գիշերին` ջարդելով մուտքի և գրասենյակի դռները և պատճառելով այլ ավերածություններ:
Վերջապես, հուլիսի 17-ին` ժամը 20:00-ին, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, թվով 40-ից 50 հոգի, բոլորը զինված, ներխուժեցին Դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի հայրական տուն և սկսեցին իրականացնել խուզարկություն:
Այդ խուզարկության ընթացքում, որն ի դեպ որևէ փաստաթղթով արտոնված չէր, մեզ անհայտ հանգամանքներում սպանվեց ոստիկանության մեկ աշխատակից: Կատարվածի համար մեղքը դրվեց Գուրգեն Շիրինյանի վրա: Հետագայում հայտարարվեց, որ Գուրգեն Շիրինյանը դիմել է փախուստի:
Ներկայումս շրջան են մտցված հատուկ ջոկատայիններ, ձերբակալված են Գուրգեն Շիրինյանի հայրն ու հորաքույրը, քաղաքում տիրում է վախի և ահաբեկման մթնոլորտ, խուզարկություն է կատարվում ինչպես Դաշինքին համակիր, այնպես էլ այլ անձանց բնակարաններում:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը հավաստի տեղեկություններ ունի, որ Գուրգեն Շիրինյանին որոնող հատուկ ջոկատայիններին հրաման է տրվել նրան հայտնաբերելուն պես առանց որևէ նախազգուշացման նրա վրա կրակ բացել և սպանել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դրանով նպատակ է դրված ոչնչացնել մի վկայի, որը հետաքնության ընթացքում կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը տեղի ունեցածը գնահատում է որպես սադրանք` ուղղված մեր կառույցի կազմալուծմանը: Այդ սադրանքի նպատակն է հնարավորինս թուլացնել այն ուժին, որը չհանդուրժեց 2006 թ.-ի Տեղական Ինքնակառավարման Մարմինների ընտրությունների կեղծումը` իր բողոքի ձայնը բարձրացնելով դրա դեմ:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը պահանջում է բացառել Գուրգեն Շիրինյանի կյանքի նկատմամբ որևէ վտանգ, և հայտարարում, որ հակառակ դեպքում կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես իշխանությունների վրա:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը պահանջում է տեղի ունեցածի անաչառ և մասնագիտական հետաքննություն, որի ընթացքում ի հայտ կգան կատարվածի իրական մեղավորները:
«Միասնական Ջավախքը» գտնում է, որ, անկախ ապագա հետաքննության արդյունքներից, տեղի ունեցածն արդեն իսկ ունեցել է անդառնալի հետևանքներ Ջավախքի հայության համար: Հատուկ ջոկատայինների մուտքի հետևանքով քաղաքում փաստացի տիրող վախի և ահաբեկման մթնոլորտն էլ ավելի է խորացնելու Ջավախքի բնակչության շրջանակներում տիրող հուսալքությունը և սեփական հայրենիքում իր ապագայի նկատմամբ անորոշության զգացումը, ինչը նպաստելու է բնակչության արտագաղթի տեմպերի ուժեղացմանը և երկրամասի հայաթափմանը:
«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք
ք. Ախալքալաք, 18. 07. 2008թ.

http://www.ararat-center.org/index.php?p=25&l=arm

Չգիտեմ հետևում եք Վրաստանի ներքաղաքական կյանքին բայց կնկատեք բազմաթիվ նմանություններ այն ամենում ինչ կատարվում է մեր մոտ ու նրանց: Սահակաշվիլու վարչախումբը փաստորեն կորցրել է բնակչության լայն շերտերի վստահությունը: Անցյալ տարվա վրաց ժողովրդի ընդվզումը նույնպես ցրվեց բռնի ուժով բայց զոհեր չեղան , միայն այն պատճառով որ վրացական միլիցիան ավելի հագեցած էր տեխնիկապես ու ավելի արհեստավարժ էր: Եվ օգտագործեց մարդկանց ցրելու ժամանակակից անարյուն մեթոդներ ինչպիսին է օրինակ հիպերձայնային սարքերը: Նաև փակվեցին հեռուստաալիքներ ու թերթեր: Կասկածելի պայմանում մահացավ ընդդիմադիր լիդերը իսկ մյուս լիդերը փախավ արտասահման:

Հիմա ըստ երևույթին հերթը հասավ նաև Ջավախքյան ընդդիմադիր ուժերին: Ընդ որում ինչպես ցույց տվեց անցյալ տարվա Չախալյանի դատավարությունը Հայաստանում ապա այսօրվա հայաստանյան իշխանությունները լիովին աջակցում են իրենց վրաց ընկերների մեթոդաբանությունը:

Եվ ով է շահում այս բոլորից: Իհարկե թուրք-մեսխեթները որոնք արդեն հանդիպել են Սաակաշվիլու հետ ու ասում են որ Աբդուլա-փաշան է համոզել Սաակաշվիլուն ընդունել թուրք-մեսխեթների լիդերին որոնք ուզում են բնակվել Ջավախքում:

Այսպիսի տխուր բաներ...