PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարիներ հետո քեզ տեսա նորից....

Lady-In-Red
18.07.2008, 20:22
4 տարվա ընկերությունից հետո աղջիկը, պատճառաբանելով, թե այլևս չի սիրում տղային, հեռանում է Ռուսաստան` քրոջ մոտ, և շատ շուտով ամուսնանում է այնտեղ, հետևություններ կարող ենք անել, թե ինչու հեռացավ, դա ակնհայտ է... ահա անցել է 8 տարի, և նա վերադարձել է եղբոր հարսանիքին, որին հրավիրված է նաև տղան ` իհարկե աղջկա կողմից է հրավիրվել, ի?նչ եք կարծում, արժի? գնալ, կամ մտածում եմ` ինչպես կվերջանա այդ հանդիպումը, միթե տղան կների նրան, գուցե չների ու, տրվելով վրեժի ծարավին, մի քիչ էլ կգինովնա ու .....թե .........չգիտեմ....:think:think:think

Kuk
18.07.2008, 21:36
Լեդի ջան, հիմա ի՞նչ` պետքա փորձենք գուշակե՞լ, թե ինչպես կվարվի տղան:)) Իսկ ճիշտ պատասխանի դեպքում մրցանակ հասնում ա՞:))
Իսկ հիմա լուրջ. ախր առնվազն էդ տղային ճանաչել ա պետք նրա կողմից կատարվելիք քայլը կռահելու համար:

unknown
18.07.2008, 22:14
Իմ կարծիքով պետքա գնաս,պետք չէ ապրել անցյալով ապրիր ներկայով,իսկ քո ներկան ամուսինդա:
Իսկ եդ տղաի մասին լուր ունես՞,կարողա ինքնելա ամուսնացած՞

impression
18.07.2008, 22:18
մի քիչ էլ կգինովնա ու .....

վտանգավոր ա.... ՇԱՏ... ասեք թող չգնա, կամ էլ մի հուսալի թիկնապահ ուղարկեք էդ աղջկա հետ կամ էլ՝ տղայի մոտից գինու շշերը հավաքեք: Էքստրեմալ բաներ եք գրում, մարդ լեղաճաք ա լինում :o

Kuk
18.07.2008, 22:22

Ես կասեի` շամպայնի շշերը հավաքեք, էդ ավելի վտանգավոր ա:
impression ջան, դու էլ էդքան մի վախեցի, մի բան կմտածենք, հո տենց չենք թողնելու էս հարցը: Տես, ես արդեն
մտածում եմ ----»:think

Երկնային
19.07.2008, 01:25
Գյուղից եկած աղջիկ եմ, մեկդ կբացատրե՞ք` էս թեման ինչի մասին ա… :D

Սամվել
19.07.2008, 01:31
4 տարվա ընկերությունից հետո աղջիկը, պատճառաբանելով, թե այլևս չի սիրում տղային, հեռանում է Ռուսաստան` քրոջ մոտ, և շատ շուտով ամուսնանում է այնտեղ, հետևություններ կարող ենք անել, թե ինչու հեռացավ, դա ակնհայտ է... ահա անցել է 8 տարի, և նա վերադարձել է եղբոր հարսանիքին, որին հրավիրված է նաև տղան ` իհարկե աղջկա կողմից է հրավիրվել, ի?նչ եք կարծում, արժի? գնալ, կամ մտածում եմ` ինչպես կվերջանա այդ հանդիպումը, միթե տղան կների նրան, գուցե չների ու, տրվելով վրեժի ծարավին, մի քիչ էլ կգինովնա ու .....թե .........չգիտեմ....:think:think:think

Հա դե նշանակումա ուղակի ընկերներ են Ի՞նչ եք խառնվել իրար :think 8 տարի .. դեմք եք հա... տարում մարդիկ 7 երեխա են ունենում :D

Լեո
19.07.2008, 01:35
Գյուղից եկած աղջիկ եմ, մեկդ կբացատրե՞ք` էս թեման ինչի մասին ա… :D

Ինձ էլ բացատրեք, ես էլ եմ գյուղից եկել:

Ուլուանա
19.07.2008, 01:55
Գյուղից եկած աղջիկ եմ, մեկդ կբացատրե՞ք` էս թեման ինչի մասին ա… :D

Ինձ էլ բացատրեք, ես էլ եմ գյուղից եկել:

Լավ էլ գեղցիներով հավաքվել ենք, դե ուրեմն եկեք հարցը լուծենք գեղական կարգով։ :D

Օֆ, չեմ հասկանում նմանատիպ թեմաների իմաստը։ Ախր նման հարցերն էնքան անձնական ու անհատական են, որ ամեն մարդ ինքը պիտի ավելի լավ իմանա, թե ոնց վարվի տվյալ իրավիճակում։ Ո՛չ էդ տղային ենք ճանաչում, ո՛չ աղջկան, ոչ գիտենք, թե ինչու են բաժանվել... Չեմ հասկանում՝ ոնց պիտի խորհուրդ տանք։ Կամ էդ տված խորհուրդն ինչքանով խելքին մոտ կլինի... :think

Մանոն
19.07.2008, 10:26
Մդաա…Լուրջ խնդիր է :think, բայց որ գործին խառնվել են այսքան լուրջ մարդիկ` մի բան հաստատ կասեմ, որ հարցի լուծումը կլինի ճշմարտագույնը :hands

Second Chance
19.07.2008, 10:54
4 տարվա ընկերությունից հետո աղջիկը, պատճառաբանելով, թե այլևս չի սիրում տղային, հեռանում է Ռուսաստան` քրոջ մոտ, և շատ շուտով ամուսնանում է այնտեղ, հետևություններ կարող ենք անել, թե ինչու հեռացավ, դա ակնհայտ է...
Իսկ ես չեմ հասկանում թե ինչն է ակնհայտ:think

ահա անցել է 8 տարի, և նա վերադարձել է եղբոր հարսանիքին,
8 տարում մարդիկ փոխվում են այն էլ ինչպես ... բայց այդ աղջկա վախը չեմ հասկանում ինչպես որ նրա ակնհայտ հեռանալը....թե՞ նա դեռ սիրում է տղային ..., մի գուցե մի քիչ ավելի պարզաբանես լեդի ջան;)...

Lady-In-Red
19.07.2008, 12:00
փորձեմ պարզաբանում մտցնել, աղջիկե հեռացել էր տղայից, քանի որ այ այն հեռու Ռուսաստաններում "հարուստ " թեկնածուի մասին էր լսել, իսկ հիմա հաստատ զգում եմ, որ տղային խեխտում է վրեժը, նաև գիտեմ, որ աղջիկն է ամաչում նայել նրա դեմքին, քանի որ նրա հույսերը չարդարացան հարուստ փեսացուն պարզապես երևակայական էի, ինչպես հաճախ է պատահում, ձեր կարծիքով , եթե դուք լինեիք նրանցից տղան կամ աղջիկը , ինչպես կպահեիք ձեզ այդ ամբողջ ընթացքում դեմքին կասեք այն, ինչ մնացել է չասված, թե կձևացնեք, թե չեք ճանաչում նչան ու նա ձեզ չի հետաքրքրում, ասեմ, որ տղան դեռ չի ամուսնացել, իսկ աղջիկն ուն 2 երեխա:D:P

Second Chance
19.07.2008, 12:36

Փաստորեն հարցը լրիվ ուրիշ ընթացք ստացավ:think
Ըստ երևույթին աղջիկը փոշմանել է ոչ թե նրա համար որ լքել է սիրած տղային այլ որ իր սպասումները հարուստ փեսացուից ի չիք եղան.... ես գրեթե համոզված եմ որ այստեղ մեծ դեր են ունեցել հարազատները՝ համոզելով որ ճիշտ ընտրի իր ապագան/հարստությունը/ և այլն...տղային կարելի է հասկանալ եթե նրան դավաճան է կարծում,
Այնուամենայնիվ ամենինչ հիմա անցյալում է, և վրեժն ավելորդ է ,այսպես թե այնպես աղջիկը վայելում է իր արարքի արդյունքը...

unknown
19.07.2008, 12:58
Ինձ թվումա եդքանից հետո տղան չի էլ նայի եդ աղջկա կողմ:)
Իսկ եդ տղան մինչև հիմա եդ աղջկան սիրումա՞:think

Lady-In-Red
19.07.2008, 13:32
Իսկ եդ տղան մինչև հիմա եդ աղջկան սիրումա՞:think

իմ կարծիքով այդ սիրուց մնացել է միայն վիրավորանքի զգացումը ,ու տղան ուզում է , որ աղջիկը տառապի զղջման ցավից, ինձ թվում է, որ դա նրան կհաջողվի, քանի որ, ըստ իս, տղան լուրջ մարդ է,

Second Chance
19.07.2008, 13:35

Իսկ ըստ ինձ լուրջ մարդը պետք է լրիվ հակառակն անի:think

unknown
19.07.2008, 13:41
Իսկ ըստ ինձ լուրջ մարդը պետք է լրիվ հակառակն անի:think

Ես էլ էի ուզում դա ասեի:)
Եթե ինքը լուրջ մարդա ապա այդ արարքներից հետո պետքա եդ աղջկան վաղուց մոռացած լիներ:)

Վարպետ
19.07.2008, 14:00
Մի հատ շատ կարեւոր սյուժետային նրբություն իմ համար անհասկանալի մնաց: Էդ տղան որ հրավիրված ա հարսանիքի "ախչկա կողմից", էդ որ աղջիկն ա? Էս, թե հարսնացուի մասին ա խոսքը? Հա ու մեկ էլ կարեւոր ա իմանալ` հարսանիքը "Օջախում" են անելու, թե ոնց: Կանխավ շնորհակալություն հանգամանալից պատասխանների համար:

Kuk
19.07.2008, 14:24
փորձեմ պարզաբանում մտցնել, աղջիկե հեռացել էր տղայից, քանի որ այ այն հեռու Ռուսաստաններում "հարուստ " թեկնածուի մասին էր լսել, իսկ հիմա հաստատ զգում եմ, որ տղային խեխտում է վրեժը, նաև գիտեմ, որ աղջիկն է ամաչում նայել նրա դեմքին, քանի որ նրա հույսերը չարդարացան հարուստ փեսացուն պարզապես երևակայական էի, ինչպես հաճախ է պատահում, ձեր կարծիքով , եթե դուք լինեիք նրանցից տղան կամ աղջիկը , ինչպես կպահեիք ձեզ այդ ամբողջ ընթացքում դեմքին կասեք այն, ինչ մնացել է չասված, թե կձևացնեք, թե չեք ճանաչում նչան ու նա ձեզ չի հետաքրքրում, ասեմ, որ տղան դեռ չի ամուսնացել, իսկ աղջիկն ուն 2 երեխա:D:P

Ես չհասկացա, բա որ հարուստ թեկնածուն երևակայական էր, բա էդ երկու երեխուն որտեղի՞ց հասցրեց կպցնի:' Էդ աղջիկը համ էլ անբարոյական ա՞:

Second Chance
19.07.2008, 14:33
Ես չհասկացա, բա որ հարուստ թեկնածուն երևակայական էր, բա էդ երկու երեխուն որտեղի՞ց հասցրեց կպցնի:' Էդ աղջիկը համ էլ անբարոյական ա՞:

Ոչ թե թեկնածուն էր երևակայական այլ թեկնածուի հաrստությունը:8 ոնց որ թե էդպես...

Kuk
19.07.2008, 14:40
Ոչ թե թեկնածուն էր երևակայական այլ թեկնածուի հաrստությունը:8 ոնց որ թե էդպես...

Թեկուզ և հարստությունը: Երկու երեխա ունենալու համար մոտ երկու տարի է կարկավոր, եթե իհարկե զույգերից ոչ մեկի մոտ նապաստակային հատկություն չկա: Փաստորեն էդ աղջիկը միայն երկու տարի նրա հետ ապրելուց հետո է նկատել, որ դա ընդամենը երևակայություն էր: Բայց չի բացառվում նաև, ես կասեի` ավելի տրամաբանական է, որ շուտ ա հասկացել, ուղղակի, ինչ-ինչ պատճառներով որոշել է միքիչ էլ ապրել այդ տղայի հետ:)) Դե դուրը եկել ա.. որ դուրը եկած չլիներ, երկու երեխա որտեղի՞ց կլիներ:))

Second Chance
19.07.2008, 14:44
4 տարվա ընկերությունից հետո աղջիկը, պատճառաբանելով, թե այլևս չի սիրում տղային, հեռանում է Ռուսաստան` քրոջ մոտ, և շատ շուտով ամուսնանում է այնտեղ, հետևություններ կարող ենք անել, թե ինչու հեռացավ, դա ակնհայտ է... ահա անցել է 8 տարի, և նա վերադարձել է եղբոր հարսանիքին,
Էստեղ ասվում է որ նա ամուսնացել է և... ութ տարի:B

ivy
19.07.2008, 15:02
Ասենք թե հասկացանք` էդ աղջիկն ու տղան ինչացու են, ոնց են չորս տարի իրար մոտիկից ճանաչելու առաջին քայլերն արել, ինչով է Հայաստանը գլուխը քարով տալիս Ռուսաստանի դիմաց, կեղտոտ ամուսիններն էլ ոնց են թարսի պես աղքատ դուրս գալիս, ոտեղից են հայտնվում երեխաները, հարսանիքներում ով ում բարեկամն է, և թե ոնց է շշերի քանակը ուղիղ համեմատական վրեժի ծարավի հետ: Էդ սաղ հեչ, ինձ էստեղ ուրիշ բան է հետաքրքրում` Lady-In-Red-ը էս պատմության հետ ի՞նչ կապ ունի: :think

Վարպետ
19.07.2008, 15:03
Ու անպայման ճշտենք էլի, "Օջախում" է լինելու հարսանիքը, թե որտեղ?

impression
19.07.2008, 15:33
Ու անպայման ճշտենք էլի, "Օջախում" է լինելու հարսանիքը, թե որտեղ?

Վա ջան ուզում ես մասնակցե՞լ :D:D

լսի կարող ա՞ էդ պատմության "տղեն" դու ես :o

Վարպետ
19.07.2008, 15:40
Վա ջան ուզում ես մասնակցե՞լ :D:D

լսի կարող ա՞ էդ պատմության "տղեն" դու ես :o

Չէ բայց "Օջախի" մոմենտը պետք ա, էլի..:oy

Lady-In-Red
19.07.2008, 16:13
Ասենք թե հասկացանք` էդ աղջիկն ու տղան ինչացու են, ոնց են չորս տարի իրար մոտիկից ճանաչելու առաջին քայլերն արել, ինչով է Հայաստանը գլուխը քարով տալիս Ռուսաստանի դիմաց, կեղտոտ ամուսիններն էլ ոնց են թարսի պես աղքատ դուրս գալիս, ոտեղից են հայտնվում երեխաները, հարսանիքներում ով ում բարեկամն է, և թե ոնց է շշերի քանակը ուղիղ համեմատական վրեժի ծարավի հետ: Էդ սաղ հեչ, ինձ էստեղ ուրիշ բան է հետաքրքրում` Lady-In-Red-ը էս պատմության հետ ի՞նչ կապ ունի: :think

ուրեմ ասեմ, որ այդ տղայի հետ եսծանոթ եմ ինետից ու ինքե փորձեց խորհուրդ հարցնել ինձանից, թե արժի արդյոք գնալ այդ հարսանիքին, թե ոչ, արժի նորից հիշել անցյալը:think մտածում էր , ես էլ փորձել եմ օգնել նրան, իսկ հիմա ինձ հետաքրքիր էր տթե դուք ինչ եք մտացում

Mari_A
19.07.2008, 16:33
Էդ աղջիկը թող իզուր ձևեր չթափի, հա` իբր վախենում ա, թող ժամանակին քայլ անելուց առաջ մտածեր, իսկ 8 տարի հետո արդեն ուշ ա մտածելու համար:think: Ավելի լավ կլինի, որ հիմա երեխաների մասին մտածի:
Զարմանում եմ, մարդ էլ իր 4 տարվա սերը կթողի ու կնգնի ինչ-որ փողի հետևից, ոնց փոսը փորել ու ընկելա մեջը, ընենց էլ թող դուրս գա:viannen_15:
Իսկ տղան ընդհանրապես մտածելու բան չունի ու թող գոհ լինի, որ չամուսնացավ նման աղջկա հետ: Չկա չարիք առանց բարիք::)

Lady-In-Red
19.07.2008, 16:35
Չէ բայց "Օջախի" մոմենտը պետք ա, էլի..:oy

ժող ջան ինձ հետ անմիջական կապ չունի, կռիվ մի արեք հետս:D:P:P:angry:angry:angry

Ավելացվել է 2 րոպե անց

Էդ աղջիկը թող իզուր ձևեր չթափի, հա` իբր վախենում ա, թող ժամանակին քայլ անելուց առաջ մտածեր, իսկ 8 տարի հետո արդեն ուշ ա մտածելու համար:think: Ավելի լավ կլինի, որ հիմա երեխաների մասին մտածի:
Զարմանում եմ, մարդ էլ իր 4 տարվա սերը կթողի ու կնգնի ինչ-որ փողի հետևից, ոնց փոսը փորել ու ընկելա մեջը, ընենց էլ թող դուրս գա:viannen_15:
Իսկ տղան ընդհանրապես մտածելու բան չունի ու թող գոհ լինի, որ չամուսնացավ նման աղջկա հետ: Չկա չարիք առանց բարիք::)

ես էլ եմ քեզ հետ համամիտ, տղան էլ է բազմիցս արտահայտվել,որ լավ եղավ, որ կյանքը չկապեց նմանի հետ , պարզապես այդ տղայի ինքնասիրությունն է վիրավորված, ինչպես շատերինը կվիրավորվեր, որ անկեղծ սերը փոխեց փողերի հետ:8:oy

Mari_A
19.07.2008, 16:55
Ես կյանքում յուրաքանչյուրը գտնում է իր արժանիին:love
Լավ կլիներ, որ Էդ տղան հարսանիքին մի հատ աղջկա հետ գնար ու էդ շահամոլի վրա էլ ուշադրություն չդարձներ:

Kuk
19.07.2008, 17:27
Չեմ հասկանում, թե այդ տղան ինչ կապ կարող է ունենալ տվյալ հարսանիքի հետ: Եթե նա չունի ուրիշ ծանոթ այնտեղ` բացի աղջկանից, ի՞նչ իմաստ ունի նրա ներկայությունը այդ հարսանիքին: Որպես ո՞վ պետք է ներկայանա: Կամ եթե գնա, ի՞նչ պետք է անի: Բայց էս ամբողջը մի կողմ. ցավալին այն է, որ այդ տղան ինչ-ինչ պատճառներով կորցրել է մտածելու և կողմնորոշվելու ունակությունը և ճարահատյալ` սկսել է խորհուրդներ ակնկալել իր վիրտուալ ծանոթներից: Մի խորհուրդ տամ, փոխանցի էդ տղուն Լեդի ջան, ասա թող մի հատ խորը շունչ քաշի:

Cassiopeia
19.07.2008, 17:31
Ժողովուրդ ջան, սխալ եք հասկացել: Հիմա բացատրեմ.
Ուրեմն լինելու է ինչ-որ մեկի հարսանիքը, որին հրավիրված են թեմայի հերոսները` տղան աղջկա կողմից, իսկ աղջիկը` տղայի: Պարզապես հերոսները կհանդիպեն այդ հարսանիքում, որպես հյուրեր:

Kuk
19.07.2008, 17:38

Վա~յ, բա շուտ ասա. բայց միևնույնն ա` իմ տված խորհուրդը` խորը շունչ քաշելու մասին, մնում է ուժի մեջ: Դա ունիվերսալ խորհուրդ է և կգործի նաև այդ դեպքում:))

Կաթիլ
19.07.2008, 18:16
Ինձ էլ բացատրեք, ես էլ եմ գյուղից եկել:

+1 գյուղացի :8

Ինչքան էլ ՃԻԳ գործադրեցի հասկանամ ո՞վ, ու՞մ, որտե՞ղ… չհասկացա :esim սկզբում կարծում էի աղջիկը խորհրդի կարիք ունի, հետո պարզվեց, որ մտահոգվողն ու վախեցողը տղան է, բայց վախենում է աղջկա փոխարեն ու մտածում, թե աղջիկն ինչպես պիտի պահի իրեն, եթե հանկարծ ԻՆՔը մի բան այն չանի …:blin

Կներեք իմ զառանցանքը :o

Ուլուանա
19.07.2008, 19:01
Ու անպայման ճշտենք էլի, "Օջախում" է լինելու հարսանիքը, թե որտեղ?

Չէ բայց "Օջախի" մոմենտը պետք ա, էլի..:oy
Վահագ ջան, էդ ուզում ես պարզել՝ քո իմացած հարսանիքն է, թե չէ՞։ :)) Եթե հանկարծ պարզվի՝ «Օջախում» է, մեզ հետո կպատմես, չէ՞, թե ինչ եղավ։ :secret :D

ուրեմ ասեմ, որ այդ տղայի հետ եսծանոթ եմ ինետից ու ինքե փորձեց խորհուրդ հարցնել ինձանից, թե արժի արդյոք գնալ այդ հարսանիքին, թե ոչ, արժի նորից հիշել անցյալը:think մտածում էր , ես էլ փորձել եմ օգնել նրան, իսկ հիմա ինձ հետաքրքիր էր տթե դուք ինչ եք մտացում
Վայ, բա շուտ ասեիր։ Ես էլ կարծում էի՝ դու աղջկա կողմն ես ներկայացնում։ Փաստորեն, էդ հարսանիքին տեղի ունենալիք իրադարձությունների ընթացքը մեզնից է կախված, այսինքն՝ նրանից, թե ինչ խորհուրդ կտանք տղային։ Դա շատ մեծ առաջընթաց է այս խնդրի լուծման հարցում։ :hands

ես էլ եմ քեզ հետ համամիտ, տղան էլ է բազմիցս արտահայտվել,որ լավ եղավ, որ կյանքը չկապեց նմանի հետ , պարզապես այդ տղայի ինքնասիրությունն է վիրավորված, ինչպես շատերինը կվիրավորվեր, որ անկեղծ սերը փոխեց փողերի հետ:8:oy
Եթե տղան էդքան բանը գիտակցում է, ապա էլ ո՞րն է խնդիրը, չեմ հասկանում։ :esim Իսկ եթե միայն ինքնասիրության հարց է, ապա թող գնա հարսանիք, ուղղակի անտեսի էդ աղջկա ներկայությունը ու վերջ։ Էլ ի՞նչ ենք դրել խորացել, թե աղջիկն ինչ ինչ կզգա, իրեն ոնց կպահի, եսիմինչ... Շահադիտական մղումներով ամուսնացել է, լավ է արել, իր արժանին ստացել է, պրծավ–գնաց։

Առաջին գրառման մեջ այսպիսի նախադասություն կար. «...ինչպես կվերջանա այդ հանդիպումը, միթե տղան կների նրան, գուցե չների ու, տրվելով վրեժի ծարավին, մի քիչ էլ կգինովնա ու... թե... չգիտեմ...»։ Կարծում եմ՝ գործողությունների ընթացքը պիտի որ պայմանավորված չլինի տղայի ներել–չներելով։ Բացի դրանից, ի՞նչ է, հնեց էդ պահի՞ն է տղան որոշելու՝ ներում է, թե չի ներում։ Պիտի որ արդեն ներած լիներ կամ չլիներ։ Բայց անկախ նրանից՝ ներել է, թե ոչ, որևէ բան ձեռնարկելու մեջ իմաստ չեմ տեսնում, իսկ գինովնալուց ամեն դեպքում արժե խուսափել։ Եթե տղան համոզված չի, որ չի գինովնա, կամ որ գինովնալուց հետո ավելորդ գործողություններ թույլ չի տա իրեն, ուրեմն ավելի լավ է չգնա հարսանիքին։ Իսկ նրա՝ գինովնալու հետևանքով առաջացող հնարավոր պահվածքի մասին մենք կանխատեսումներ անել, ցավոք, չենք կարող, ինքն ավելի լավ կիմանա, թե նման դեպքերում ինչերի է ընդունակ, այնպես որ էդ մի հարցն էլ թող ինքը լուծի։ :think

+1 գյուղացի :8

Ինչքան էլ ՃԻԳ գործադրեցի հասկանամ ո՞վ, ու՞մ, որտե՞ղ… չհասկացա :esim սկզբում կարծում էի աղջիկը խորհրդի կարիք ունի, հետո պարզվեց, որ մտահոգվողն ու վախեցողը տղան է, բայց վախենում է աղջկա փոխարեն ու մտածում, թե աղջիկն ինչպես պիտի պահի իրեն, եթե հանկարծ ԻՆՔը մի բան այն չանի …:blin
Չէ, աղջիկը հեչ, նրան կարելի է մոռանալ, պարզվեց՝ մենք տղային ենք «բալետ» անում։ :D :D :D

Lady-In-Red
19.07.2008, 19:04
Չեմ հասկանում, թե այդ տղան ինչ կապ կարող է ունենալ տվյալ հարսանիքի հետ: Եթե նա չունի ուրիշ ծանոթ այնտեղ` բացի աղջկանից, ի՞նչ իմաստ ունի նրա ներկայությունը այդ հարսանիքին: Որպես ո՞վ պետք է ներկայանա: Կամ եթե գնա, ի՞նչ պետք է անի: Բայց էս ամբողջը մի կողմ. ցավալին այն է, որ այդ տղան ինչ-ինչ պատճառներով կորցրել է մտածելու և կողմնորոշվելու ունակությունը և ճարահատյալ` սկսել է խորհուրդներ ակնկալել իր վիրտուալ ծանոթներից: Մի խորհուրդ տամ, փոխանցի էդ տղուն Լեդի ջան, ասա թող մի հատ խորը շունչ քաշի:

կփոխանցեմ Կուկ ջան, բայց ասեմ, որ նա հրավիրված է այդ հարսանիքին:think:P

Second Chance
23.07.2008, 13:14
Մի հատ Լեդին գար ասեր թե ինչ եղավ վերջը:8 Ինձ թվում է հարսանիքն անցյալ շաբաթ է եղել

Նորմարդ
23.07.2008, 13:16
իմ կարծիքով այդ սիրուց մնացել է միայն վիրավորանքի զգացումը ,ու տղան ուզում է , որ աղջիկը տառապի զղջման ցավից, ինձ թվում է, որ դա նրան կհաջողվի, քանի որ, ըստ իս, տղան լուրջ մարդ է,
Եթե լուրջ ու խելացի մարդ ա պիտի իր մեջ խեղդի վիրավորանքի զգացումը գիտեմ դա ինչքան ծանր ու բարդ ա բայց ամեն դեպքում վրեժը սխալ որոշում է, չնայած չգնալն էլ է ինչ որ տեղ վրեժի պես բան, ամեն դեպքում իմ կարծիքով տղան պետք է գնա և իրեն բարձր պահի

Ariadna
23.07.2008, 13:39
Էս իիիիիիինչ լավ թեմա ա, ահագին ուրախացա։ Երանի հարսանիքը հետաձգած լինեն, մի քիչ էլ քննարկենք, թե չէ ես բաց եմ թողել էդ հնարավորությունը :D Կներեք օֆֆտոպի համար, բայց չդիմացա :)