Adam
18.07.2008, 10:06
Հարցազրույցները տեղադրում եմ նաև էստեղ, որպեսզի պահպանվեն նաև հայտարարությունից հետո:
ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏԵՑԱՎ «ԱԿՈՒՄԲԻ ՏԱՂԱՆԴԸ» ՄՐՑՈՒՅԹԸ
Ամիսներ տևած ստեղծագործական պայքարի արդյունքում ավարտին մոտեցավ «Ակումբի Տաղանդը» ստեղծագործողի մրցույթը: Հենց ամենասկզբում, երբ կազմակերպիչները արեցին մրցույթի առաջարկը, այն այդքան էլ ակտիվ
արձագանքներ չստացավ: Երևի նրանից էր, որ նմանատիպ մրցույթ առաջին անգամ պետք է կազմակերպվեր ակումբում և ոչ ոք տեղյակ անգամ չէր, թե ինչպես է ընթանալու այն, ի՞նչ ստեղծագործություններ են ներգրավված լինելու և ամենակարևորը քվեարկության հարցը (որը իհարկե ամենակարևորն է տվյալ մրցույթում): Սակայն մրցույթն անտեսելով այս ամենը, կայացավ և կարող ենք ասել ստացվեց: Ըստ իս, այն բավականին հետաքրքիր էր, թե՛ իր ընթացքով, թե՛ ստեղծագործություններով, թե՛ մասնակիցներով: Եվ ամենակարևորը մրցույթում կար արդար մրցակցություն և արդար քվեարկություն: Ըստ իս, նմանատիպ մրցույթներ պետք է կազմակերպվեն հաճախակի և իմ սուբյեկտիվ կարծիքով նաև ո՛չ միայն վիրտուալ: Եվ այսպես արդեն իսկ հայտնի է «Ակումբի Տաղանդի» անունը: :)
Հռիփսիմե Հովհաննիսյան, նույն ինքը՝ ivy
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ !!! :)
---------------------------------------------------------------------
Ես ivy-ն եմ, հայերեն` Այվի, բայց Ակումբում տարածված են նաև Այվայ, Իվի ու Իվու տարբերակները, որոնց դեմ ոչինչ չունեմ: Ինձ ասել են, որ գրեմ իմ մասին մի տասը-տասնհինգ տող: Մտածում եմ ` ինչ պատմեմ, որ ոչ ես ձանձրանամ, ոչ դուք: Հմմ…
Ծնվել ու մեծացել եմ Երևանում, բայց հիմնական հասունացումս ապրել եմ վերջին երկու տարիներին: Այս վերջին տարիներին շատ եմ ճամփորդում ու անընդհատ հրաշքների հանդիպում: Ընկերներ և լավ բարեկամներ եմ ձեռք բերել աշխարհի բոլոր ծայրերում. մարդիկ անվերջ հետաքրքիր են դարձել ինձ համար: Տարբեր մշակույթների հետ շփվելը մեծ ազդեցություն է թողել վրաս: Նախ և առաջ` դուրս եմ եկել ինքնակենտրոնացման փակ շրջանից, սկսել եմ կյանքը ավելի լայն ընկալել: Դարձել եմ անվերջ երջանիկ, կյանքին մինչև ականջներիս ծայրը սիրահարված, որովհետև տեսնում եմ, թե այն ինչքան գունեղ ու բազմազան կարող է լինել: Երևանը միշտ էլ կմնա իմ տունը, բայց հիմա նախընտրում եմ բաց երկնքի տակ ապրել: Աշխարհն էլ անվերջ բարի է իմ հանդեպ: Կարկուտ չի տեղում վրաս, ոչ էլ անգամ անձրև: Միշտ արև է շողում ու լուսավորում ճանապարհս: Երևի կյանքն էլ ինձ է սիրում: Կարծում եմ, ինքը միշտ էլ սիրում է նրանց, ովքեր սիրում են իրեն:
-----------------------------------------------------------------------
1. Եվ այսպես, մի քանի ամիս տևած մրցութային պայքարի արդյունքում վերջապես հայտնի դարձավ «Ակումբի տաղանդի» անունը: Որի առիթով շնորհավորում եմ քեզ: Ի՞նչ ես կարծում, իրո՞ք արժանի էիր հաղթանակի:
ivy - Շնորհակալություն: Չգիտեմ` ինչքանով էի արժանի կամ անարժան: Ուղղակի լավ էի պատրաստվում ամեն փուլին: Կարծում եմ, հենց դրա համար էլ հաղթեցի. ոչ թե որովհետև ամենաարժանին էի, այլ որովհետև ամենաշատ պատրաստվածն էի:
2. Ի՞նչ տվեց քեզ այս մրցույթը:
ivy - Մրցույթներ ու խաղեր սիրում եմ, հատկապես, երբ դրանք մտքի աշխատանք են պահանջում: Մրցույթը ժամանցային էր, այսինքն` ծանր ու շատ լուրջ չէր ընկալվում, բայց մեջը ազարտ կար, ինչը ոգևորող էր: Մասնակցությունը ինքնին շատ հետաքրքիր էր. ամեն անգամ սպասում էի, թե ինչպես կարձագանքեն գրածիս, և հենց դրա համար էլ տարբեր ոճերով էի գրում, որ տեսնեմ` իսկ այս ժանրի գրվածքը դուր կգա ընթերցողին, թե ոչ: Այդ իմաստով, մրցույթը թույլ է տվել հասկանալ, թե ինչպես է ընթերցողը գնահատում տարբեր ժանրերի ստեղծագործական փորձերս: Շատերը ինձ միայն որպես հեքիաթասաց գիտեն, բայց դե «Սովորական պատմություն կոճակի մասին» ու «Թատերական փողոց, քսանինը» պատմվածքների ոճերն էլ ինձ խորթ չեն, ու հետաքրքիր էր տեսնել, որ ընթերցողին դրանք ևս դուր էին եկել:
3. Կա՞ մեկը, ում համար ցավում էիր, որ չհասավ եզրափակիչ փուլ: Պարզ է, որ ոչ մեկ չգիտեր, թե ո՛ր կեղծանվան տակ ո՛ր մասնակիցն է թաքնված, բայցևայնպես նկատի ունեմ ելնելով զուտ աշխատանքից:
ivy - Ինձ թվում է, հատկապես վերջին փուլերին հնարավոր էր հեղինակին ճանաչել` ըստ իր գրչի: Թեև գիտեմ նաև, որ շատերիս շփոթում էին, քանի որ ամեն անգամ ուրիշ ժանրում էինք գրում: Համենայնդեպս, ինձ թվում է, սխալ չի լինի, եթե հիմա անուններ տամ, քանի որ ամեն փուլից հետո գոնե մասնակիցներս հաստատ կռահում էինք, թե մեզնից ով է դուրս մնացել: Շատ ցավում եմ, որ Hripsimee-ն բավականին արագ լքեց մրցույթը, նույնը կարող եմ նաև Բյուրակնի մասին ասել. երկուսի համար էլ տխրել էի, որովհետև լավ են գրում, ու նման մրցակիցներ ունենալը հետաքրքիր էր:
4. Ու՞մ աշխատանքն է դուր եկել քեզ ամենից շատ: Կուզեի՞ր հաղթողի դերը զիջել նրան:
ivy - Երբ մրցույթը նոր էր սկսվել, ինձ թվում էր` Hripsimee-ն է հաղթելու, որովհետև ամենակրտսեր մասնակիցն է և իր տարիքի համար բավականին լավ է գրում: Կարծում եմ, ինքը գրող դառնալու մեծ պոտենցիալ ունի: Հաճույքով իրեն կզիջեի հաղթողի կոչումը: Նաև հաղթանակը կզիջեի Գալաթեային ու impression-ին, որովհետև գրելը և գրելու հետ կապված ամեն ինչը, երևի թե, նրանց համար ավելի կարևոր է, քան ինձ համար:
5. Գնահատիր մրցույթը, ընթացքը, վարողների կատարած աշխատանքը:
ivy - Լավ է, որ մրցույթի վարողները երկուսն էին, որովհետև մեկի մոտիվացիոն անկումների կամ ժամանակի սղության դեպքերում մյուսը իր վրա էր վերցնում աշխատանքը, և ոչինչ երբեք չէր խափանվում: Ժամանցային մրցույթի համար ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ինչի համար որպես մասնակից շնորհակալ եմ կազմակերպիչներին, մրցակիցներիս և քվեարկողներին: Միակ բանը, որ իմ կարծիքով կարելի էր այլ կերպ անել, դա բաց քվեարկությունը փակ դարձնելն էր. անպայման չէր, որ մասնակիցները տեսնեին այն մարդկանց անունները, ովքեր քվեարկում էին իրենց կամ ուրիշների օգտին:
6. Ի՞նչ ես կարծում, նմանատիպ մրցույթներ հաճախակի՞ պետք է կազմակերպվեն: Ինչու՞:
ivy - Ժամանցային մրցույթների գաղափարը շատ լավն է, անպայման չէ, որ դա լինի գրականության ոլորտում, կարելի է կազմակերպել նաև այլ տիպի խաղեր, մրցույթներ: Դրանք հետաքրքիր են դարձնում ֆորումային կյանքը, մարդկանց միավորում են գրավիչ նախաձեռնության շուրջ: Իսկ եթե դա նաև արվեստի բնագավառից է, ապա մասնակիցները հնարավորություն են ունենում ցուցադրելու և զարգացնելու իրենց ունակությունները, իսկ գնահատողներն էլ` արտահայտելու իրենց գեղագիտական ճաշակն ու կարծիքը:
7. Քանի՞ տարեկանից ես գրում:
ivy - Գրել սիրում եմ, և գրել ասելով` միայն ստեղծագործելը նկատի չունեմ, այլ ընդհանրապես գրելը` սկսած տնային առաջադրանք խզբզելուց, վերջացրած հեռախոսային հաղորդագրություն մոգոնելով: Փոքր տարիքից էլ հա գրում եմ ու գրում: Յոթ տարեկանում մի տետր ունեի, որի մեջ կախարդություններ էի լցնում. մագիայի իմ տեսությունն էի հորինել ու ակտիվորեն կիրառում էի, մեր ամբողջ թաղը` վկա: Հետո օրագրեր էի պահում, դասերի ժամանակ էլ հաճախ ընկերներիս ուղղված երկար ու ծիծաղաշարժ նամակ էի գրում, կարծես թե իրենք էլ հեռավոր երկրներում էին, ոչ թե կողքի նստարանին: Իններորդ դասարանից սկսած` գրում էի պատմվածքներ, նովելներ, վիպակներ, ու այնքան շատ… Ինձ ինչ հիշում եմ, գրիչս ձեռքս է: Համալսարանում էլ երբեմն ճանաչվում էի տարվա լավագույն հետազոտական աշխատանքի հեղինակ, բայց որ մտածում եմ, հետազոտություններս իրականում թափելու բան էին, ուղղակի լավ էի շարադրում:
8. Ստեղծագործական ո՞ր ժանրն ես ավելի շատ նախընտրում և հատկապես ո՞ր ժանրի մեջ ես լիովին գտնում ինքդ քեզ, ո՞ր ժանրի միջոցով ես կարողանում ասել այն, ինչ ուզում ես:
ivy - Պատմվածքներ, նովելներ, հեքիաթներ… սրանք իմոնք են: Սիրում եմ սյուժեներ, կերպարներ: Ինքնավերլուծական կամ հոգեբանա-փիլիսոփայական տրակտատներ գրելուց հեռու եմ, թեև դեռահասության շրջանում նման բաներ էլ էի անում, բայց հետո հասունացա մինչև սյուժեներ ու կերպարներ ստեղծելը: Իմ ցանկացած ստեղծագործություն պիտի մտապատկերային հետաքրքիր ֆիլմ կամ մուլտֆիլմ լինի, եթե այդպիսին չի, ուրեմն չի հաջողվել: Ինչ վերաբերում է չափածո և արձակ խոսքին, ապա իմը միանշանակ արձակն է: Բանաստեղծություն գրել չգիտեմ, ու ընդհանրապես ահագին հեռու եմ պոեզիայից: Երբեմն դատարկացնդաբանում եմ բանաստեղծության տեսքով, բայց անգամ նման թեթև գրվածքների որակից կարելի է պարզ տեսնել, որ չափածո խոսքս բացարձակ զարգացած չէ, ոչ էլ միտում ունի զարգանալու:
9. Ի՞նչ ժանրի գրքեր ես սիրում: Եվ հենց այս պահին, ունե՞ս մի գիրք, որ քնելուց առաջ կարդում ես: Եվ ո՞ր գիրքն է դա: Կամ եթե չունես, ո՞րն է եղել կարդացածդ վերջին գիրքը:
ivy - Տարբեր ժանրեր եմ սիրում` խորը ու իմաստուն գործերից մինչև դեդեկտիվ ու ֆանտաստիկ գրականություն: Կարող եմ նաև հիմարիկ սիրավեպեր կարդալ, հետն էլ` մի կուշտ լաց լինել: Հիմա էլ աշխատում եմ գերմաներեն ընթերցել, որ լեզուս զարգանա և կարդում եմ մանկական մի ցնցող վեպ` Ջիմ անունով տղայի ու ծովահենների մասին: Իսկ քնելուց առաջ ես սովորաբար միայն Ակումբն եմ կարդում, արդեն իսկ հերիք է գունավոր երազներ տեսնելու համար:
10. Սիրու՞մ ես ժամանակակից գրականություն: Նշիր մի քանի հեղինակների, որոնց գործերը քեզ համար այն արժեքն ունեն, որ կարող ես կտրվել ամեն ինչից և ժամերով նստել ու կարդալ:
ivy - Ժամանակակից գրականության մեջ շատ եմ սիրում Հարուկի Մուրակամիի գործերը, որոնք կարող եմ ժամերով ընթերցել: Վերջերս ժամանակակիցներից հետաքրքիր էր նաև 2004 թ.-ին Նոբելյան մրցանակի արժանացած Էլֆրիդե Յելինեկը` իր ընդգծված ֆեմինիզմով ու կանանց մեծամասնության հանդեպ ունեցած ծաղրական տոնով, բայց նրա գործերը այդպես էլ չսիրեցի. ուղղակի զուտ հետաքրքրությունից դրդված` կարդացել եմ իր գրեթե բոլոր ստեղծագործությունները: Իսկ ընդհանրապես, բոլոր ժամանակների իմ ամենասիրած գրողը Սերվանտեսն է, որի «Դոն Քիշոթը» միշտ էլ պատրաստ եմ հաճույքով վերընթերցել:
11. Ըստ քեզ, ի՞նչ մակարդակի վրա է գտնվում ժամանակակից հայ գրականությունը ներկայումս:
ivy - Ժամանակակից հայ գրականության մեծ գիտակ չեմ, միայն մի քանի անուններ գիտեմ, որոնք, կարծում եմ, յուրահատուկ դեմքեր են ներկայիս հայ արվեստում, և հուսով եմ, նպաստում են հայ գրականության զարգացմանը: Բայց կոնկրետ ինձ համար ժամանակակից հայ գրականության մեջ հետաքրքիր ու հոգեհարազատ են թերևս միայն Ռաֆայել Նահապետյանի ստեղծագործությունները: