PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ

Էջեր : 1 [2] 3

Morpheus_NS
18.05.2009, 10:00
Կցանկանայի Եկվորի հետ ծանոթանալ:)

Եկվոր
20.05.2009, 09:08
Կցանկանայի Եկվորի հետ ծանոթանալ:)

Մորֆիուս ջան, ես համոզված եմ, որ դու համոզված ես, որ ես էլ նույնը կցանկանայի, սակայն, ինչ մեղքս թաքցնեմ, մի ժամանակ այսպիսի գրառում եմ արել

Ես ոչ մեկիդ չեմ ուզում տեսնել…
Պատահե՞լ է, որ արդեն համարյա ամբողջովին արթնացած՝ ափսոսացել եք «բաց թողնել երազը»…
Մի փչացրեք երազս…:):think:)

Շշուկով, որ այս գրառումս չլսի, ասեմ, որ կցանկանայի տեսնել քեզ, Գալաթեային, Ուլուանային, Հայկօին… ու մնացածին;)

Venus
20.05.2009, 11:54
Masivec-ի Լեո դե Գրանի ու Վահիկի հետ :P իրանք իմ ընկերներն են.

Ungrateful
02.06.2009, 21:44
2 տաչի արդեն ակումբում եմ.... բայց բացի Հենոից ոչմեկին ռեալ չգիտեմ, ու չեմ ճանաչում... :(
"վպրինցիպե " բոլորի հետել կցանկանայի ծանոթ լինեմ ;)

Yevuk
15.06.2009, 20:28
Բոլորի հետ էլ կուզենայի, քանի որ դեռ ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում...:(

Աբելյան
15.06.2009, 21:17
Ես էլ քո հետ կուզեի ծանոթանայի:)

comet
16.06.2009, 12:40
Շաաատ կուզեի ծանոթանալ Չիպի ու Հետաքրքրություն ջանի հետ :secret
Լոոլ;)

Apsara
16.06.2009, 14:18
2 տաչի արդեն ակումբում եմ.... բայց բացի Հենոից ոչմեկին ռեալ չգիտեմ, ու չեմ ճանաչում... :(
"վպրինցիպե " բոլորի հետել կցանկանայի ծանոթ լինեմ ;)

մի խաբի լօօօօլ ինձ էլ ես տեսել:D, չնայած կարող ա չես էլ ջոկել, որ ես Ափսարան եմ:think

Ungrateful
16.06.2009, 14:56
մի խաբի լօօօօլ ինձ էլ ես տեսել:D, չնայած կարող ա չես էլ ջոկել, որ ես Ափսարան եմ:think

Ես գիտեմ դու ով ես...:oy
տեսել եմ ու գիտեմ.. :) համել մեր դեմի շենքից ես... կարամ հարգն էլ ասեմ :oy

DVG
10.01.2010, 18:38
Հմ...ակումբի էդքան էլ ակտիվ անդամներից չեմ, բայց ես աներեսի մեկն եմ ու կնշեմ մի քանի մարդկանց անուններ, որոնց հետ հետաքրքիր կլիներ իրականուm ծանոթանալ :):P

մդա...երևի Rammstein, Ռեդ, Yevuk, Վահիկ, DEATH, inheritance, Velvet Bride, Ungrateful, A.R.P.I., Լուսաբեր, *e}|{uka*,

լօօօլ, "ցուցակագրումը" չգիտեմ էլ ինչ սկզբունքով եմ արել :D

Արևհատիկ
11.01.2010, 12:29
Բոլորի հետ էլ հաճելի կլինի ծանոթանալը, միևնույն ժամանակ և՛ ցանկալի:

Բայց կան ակումբցիներ, որոնց հետ հանդիպումս առաջնային եմ համարում:
Գրեմ նրանց մականունները՝

Փոքրիկ, Դատարկություն, Մանուլ, Շինարար, Ինչուիկ, VisTolog, Yeghoyan, Yevuk, AnushA, H.a.y.k.o

Հերթականության համար կռվել չկա :D

Ձայնալար
11.01.2010, 13:54
Բիձեքի հետ կուզենայի ծանոթանալ՝ Բիձա, Mefistofeles, dvgray, մեկել Velvet Bride -ի: :)

Դեկադա
11.01.2010, 15:08
Բիձեքի հետ կուզենայի ծանոթանալ՝ Բիձա, Mefistofeles, dvgray, մեկել Velvet Bride -ի: :)

Էս բոլորը բիձա՞ են:o:
էս վերջի ժամանակներում ծանոթանալու, շփման ինչ որ մոլուցք ա առաջացել ;) ու ես էլ կուզեի ծանոթանալ....:think

AniwaR
11.01.2010, 16:19
Էս բոլորը բիձա՞ են:o:

Ահամ, մանավանդ ես: :D Դե լավ, ձևակերպումից երևում է, որ Ձայնալարը բիձեքի մեջ ինձ չի ներառել (չնայած, եթե հաշվի առնենք, որ լաստ.ֆմ-ում իմ բոլոր «հարևանները» տղամարդիկ են՝ միջինը 40 տարեկան, մտածելու տեղիք ա տալիս: :think:D ):

Ճիշտն ասած՝ հեչ չէի սպասում, մերսի, հեհե:

Chuk
11.01.2010, 18:08
Բիձեքի հետ կուզենայի ծանոթանալ՝ Բիձա, Mefistofeles, dvgray, մեկել Velvet Bride -ի: :)

Ես էլ եմ ուզում :aha

Elmo
11.01.2010, 23:15
Բիձեքի հետ կուզենայի ծանոթանալ՝ Բիձա, Mefistofeles, dvgray, մեկել Velvet Bride -ի: :)

Ասա, որ մեր բիձեքը շատ լավն են: Ափսոս մեծ մեծ գրառումներ են անում, կարդալս չի գալիս: Ես էլ կուզեյի ծանոթանալ բիձեքի հետ: Մանավանդ Մեֆի հետ:

Շինարար
16.01.2010, 12:37
Տղաներից` հատկապես Դավիդուսի:
Աղջիկներից` Աստղի ու Սթրեյնջի, իրանց հետ հավեսս գալիս ա կռվելուց:P
Մեկ էլ ղափանցիների, ձեր Ղափանի վրա մուռ ունեմ, մի շաբաթ տանջվել եմ ընդի, ուզում եմ իմանամ, թե ձեր հյուրերին խի՞ եք փակի տակ պահում:P
Երկնայինի հետ էլ:oy

VisTolog
16.01.2010, 15:12
Շինարարի, Հրաչի, Կաթիլի, Մանոնի, h.s, Masivec :B, Արևհատիկ, Արփի

Լեո
16.01.2010, 16:13
Masivec :B

Գործ չունես, սխալ կհանի քեզ :apeape

Թիթիզ
16.01.2010, 16:33
ես իրական կյանքում ճանաչում եմ CAssiopeia-in ու կուզեմ բոլորի հետ ել ծանոթանալ

Գալաթեա
16.01.2010, 16:39
Մեֆ, Քամի, Բիձ, Դիվի, Դեկադա:

Դեկադա
16.01.2010, 17:13
Մեֆ, Քամի, Բիձ, Դիվի, Դեկադա:

փաստորեն ես ու Քամին էլ անցանք բիձեքի շարքը :D;)

Ես էլ կուզեմ քո հետ ծանոթանամ, հուսամ մի օր կստացվի :)

Գալաթեա
16.01.2010, 17:23
փաստորեն ես ու Քամին էլ անցանք բիձեքի շարքը :D;)
Ես էլ կուզեմ քո հետ ծանոթանամ, հուսամ մի օր կստացվի :)

Ես տարիքային պահով չէի գրել :)

Թեև անիմաստ եմ համարում հերքել, որ տարիքի իմաստնությամբ օժտված մարդիկ ինձ ավելի շատ են հետաքրքրում:

Դեկադա
16.01.2010, 17:31
Ես տարիքային պահով չէի գրել :)

Թեև անիմաստ եմ համարում հերքել, որ տարիքի իմաստնությամբ օժտված մարդիկ ինձ ավելի շատ են հետաքրքրում:

Քամին չգիտեմ, բայց ես երևի բիձեքից էտքան էլ հեռու չեմ՝ տարիքային իմաստով ;), իսկ իմաստության հարցում ես համեստորեն կլռեմ...:)

Elmo
17.01.2010, 00:55
Դաժան (http://www.akumb.am/member.php/2293-%D4%B4%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6)-ի, ու Փռչոտ (http://www.akumb.am/member.php/5018-%D5%93%D5%BC%D5%B9%D5%B8%D5%BF) -ի հետ շատ կուզեյի ծանոթանալ:

Chuk
17.01.2010, 01:05
Դաժան (http://www.akumb.am/member.php/2293-%D4%B4%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B6)-ի, ու Փռչոտ (http://www.akumb.am/member.php/5018-%D5%93%D5%BC%D5%B9%D5%B8%D5%BF) -ի հետ շատ կուզեյի ծանոթանալ:

Բարև :oy

Շինարար
02.02.2010, 23:38
Տղաներից` հատկապես Դավիդուսի: Էլ չեմ ուզում:P :))Տղաներից հատկապես Արիացու:

Venus
03.02.2010, 11:46
Լեո, Լեգօլաս, Վահիկ ;)

Yeghoyan
03.02.2010, 11:51
Venus:oy

ես հիշում եմ հրավերի մասին:P

Venus
03.02.2010, 11:57
:oy ես էլ ուզեցի Եղոյանի հետ էլ ծանոթանալ

Ներսես_AM
03.02.2010, 12:47
Տնաշեն Շինարարի ու Լիքը Դատարկության

eduard30
03.02.2010, 13:20
Բոլորի հետ էլ ուզում եմ ծանոթանալ:

Farfalla
03.02.2010, 21:03
Բոլորի հետ էլ շատ հաճելի կլիներ ծանոթանալ, բայց այնուամենայնիվ չորս ակումբցու կառանձնացնեմ`
*e}|{uka*, Երկնային, Astgh, Մանուլ :)

Adriano
03.02.2010, 21:55
ժող ջան շատ հետաքրքիրա աշկիս վախտը եկելա, որ ես էլ ձեզ ճանաչեմ, իսկ դուք ինձ: Ինչ ասեմ ես ակումբից ճանաչում եմ երեքին Մորֆյուսին, Կատկային, Շուշան-87: Կցանկանայի այս ցուցակը ընդլայնել օրինակ ես կցանկանայի ծանոթանալ Մինիստրի, Փոքրիկի,
*e}|{uka*: Մի խոսքով մի օր , որ հավաքվեք ինձ տեղյակ պահեք:

Երկնային
04.02.2010, 01:35
Բոլորի հետ էլ շատ հաճելի կլիներ ծանոթանալ, բայց այնուամենայնիվ չորս ակումբցու կառանձնացնեմ`
*e}|{uka*, Երկնային, Astgh, Մանուլ :)

աչքիս դիվիշնիկ ա հասունանում :)

davidus
04.02.2010, 02:59
Էլ չեմ ուզում:P :))Տղաներից հատկապես Արիացու:

:D :hands

Վանաձորցիների մի մասի հետ արդեն ծանոթացա, հիմա շատ կուզեի Կապանցիների հետ էլ ծանոթանալ :oy

Venus
04.02.2010, 10:38
Masivec-ի հետ էլ :oy

ԿԳԴ
04.02.2010, 10:49
Jarre -ի հետ կուզեմ ծանոթանալ :)

Jarre
04.02.2010, 11:03
Jarre -ի հետ կուզեմ ծանոթանալ :)
Սաթենիկ ջան, դու այն մարդկանցից ես ում հետ ամենաառաջինը կուզենամ ծանոթանալ :)

Sphinx
04.02.2010, 12:02
Ես ակումբի համեմատաբար նոր անդամներից եմ և թեմաներն էլ այնքան շատ են ու բազմազան, որ բոլոր ակտիվ մանակիցներին չէ, որ հասցրել եմ ճանաչել, բայց կան անդամներ, որոնք ինձ շատ հոգեհարազատ են թվում.

Շինարար, Ուլուանա, Չուկ...

Venus
04.02.2010, 12:14
Մի հատ էլ գրեմ ու վերջ -Դատարկություն ;)

Lion
25.03.2010, 15:48
Երբեք չէի մտածում, որ կարիք կունենամ այս թեմայում գրելու, բայց... այս անգամ էլ այդպես ստացվեց: Կուզենայի ծանոթանալ SSS-ի հետ, քանի որ նրա կիթառով նկարն ու զգայուն և գեղեցիկ պոստերը ստեղծել են շատ դրական կարծիք դրանց հեղինակի մասին...:love

Rhayader
25.03.2010, 15:52

Իսկ ես քո հետ կուզեի ծանոթանալ, որովհետև որպես տղամարդ հարգանքս ես վաստակել (չնայած որպես պատմաբան չեմ ընդունել, չեմ ընդունում, չեմ էլ ընդունի երևի:D)

Lion
25.03.2010, 15:54
Մերսի լավ կարծիքի համար :) Որևէ խնդիր չեմ տեսնում :) Երբ երկուսիս էլ հարմար կլինի, կարող ենք քաղաքում հանդիպել, "Պատմություն"-ը դնել կողքի ու պռոստը... պիվա խմել :)

Chuk
25.03.2010, 16:05
Երբեք չէի մտածում, որ կարիք կունենամ այս թեմայում գրելու, բայց... այս անգամ էլ այդպես ստացվեց: Կուզենայի ծանոթանալ SSS-ի հետ, քանի որ նրա կիթառով նկարն ու զգայուն և գեղեցիկ պոստերը ստեղծել են շատ դրական կարծիք դրանց հեղինակի մասին...:love

Գաղտնիության երաշխավորը իմ տղամարդու խոսքն է :oy

Lion
25.03.2010, 16:18
Գաղտնիության երաշխավորը իմ տղամարդու խոսքն է :oy

Chuk, հերիքա ջուր պղտորես :ok:D Պաշտոնապես հայտարարում եմ, որ ծանոթանալու նախաձեռնությունը իմն է, իսկ ոչ պաշտոնապես էլ ավելացնում եմ... Chuk, վրեդնիություն մի արա :ok:D

Հայկօ
13.07.2010, 22:40
Վահիկ - Վահիկը մի քանի անվիճելի առավելություններ ունի. 1) Նիկը հերիք չի՝ հայատառ ա, մի հատ էլ հենց իր անունն ա. 2) Կայֆ հումոր. 3) Երաժշտական լավ ճաշակ 4) Ամենակարևորը՝ և այլն :)): Մնում ա՝ լավ խմել իմանա, ու լրիվ չաշկա-լոժկա կլինի :love:

My World My Space - Էս մարդը լրիվ անորսալի վրիժառու ա :)): Լիքը եղել ա, որ հայ-հայ ա՝ պիտի արդեն իրան տեսնեմ (մի անգամ նույնիսկ տեսել եմ), էն էլ անընդհատ մի բան խանգարել ա (ախ այդ չարաբաստիկ սպարծիվկեն :D): Խիստ դրական ա կարծիքս իր մասին՝ թե՛ գրառումների, թե՛ ընդհանուր ծանոթների խոսքերի հիման վրա, համ էլ հաստատ գիտեմ, որ մի-մի թաս գլորելուն դեմ չի լինի :):

matlev – Տվյալ դեպքում ինձ կրծում ա խղճի խայթը. հազար տարի առաջ էս մարդուն բան էի խոստացել, որ տենց էլ չստացվեց, բայց հլը մնում ա ուժի մեջ :): Չէ, եթե չուզենայի իրան տեսնել, հաստատ չէի խոստանա, նենց որ՝ must see: Հ.Գ. Ալկոհոլի հարցը մնում ա օդում կախված :think:

Interdenominational - Բա՞, նույնիսկ նիկը անգիր հիշում եմ ու անսխալ գրում :)): Ուզում եմ հանդիպել Interdenominational-ին (այո՜, ես կրկին գրեցի ԱՅԴ :scare), որ տեսնեմ՝ ինքը ռեալում էլ ա՞ տենց, թե՞ ա-երով ու դու-երով ա խոսում, մեկումեջ էլ տեղը եկած վախտ հավեսով քֆուր ա տալիս :D: Հ.Գ. Տե՛ս՝ նախորդ կետի Հ.Գ.-ն:

Էլիզե – Սիրուն, հումորով, խելացի աղջիկ: Նույնիսկ պատրաստ եմ ներելու, եթե Հ.Գ.-ն չլինի :D:

Հ.Գ. Էլի կհիշեմ կգրեմ :):

Հ.Գ.Գ. Աղջիկները ինչ-որ քիչ եղան, նենց որ՝ եթե ինչ-որ մեկը դեմ չի ինձ հետ ծանոթանալուն, ես հաստատ դեմ չեմ :)): Շտապեք, տեղերը սահմանափակ են: Խմբակային հայտերի դեպքում գործում են ճկուն զեղչեր:

My World My Space
13.07.2010, 22:52
My World My Space - Էս մարդը լրիվ անորսալի վրիժառու ա :)): Լիքը եղել ա, որ հայ-հայ ա՝ պիտի արդեն իրան տեսնեմ (մի անգամ նույնիսկ տեսել եմ), էն էլ անընդհատ մի բան խանգարել ա (ախ այդ չարաբաստիկ սպարծիվկեն :D): Խիստ դրական ա կարծիքս իր մասին՝ թե՛ գրառումների, թե՛ ընդհանուր ծանոթների խոսքերի հիման վրա, համ էլ հաստատ գիտեմ, որ մի-մի թաս գլորելուն դեմ չի լինի :):

Միանաշանակ կողմ ա....:aha, օ՜ն, ուրեմն առա՜ջ բարեկամս, շեփո՛րն է կանչում....:drinks

Դեկադա
13.07.2010, 22:55
Hda -առաջին անգամ նիկը կարդացի HDM: Օ՜ֆ հարկայինը ստեղ էլ մտավ մտածելով ու ավելին պատկերացնելով թե ոնցա նիկի տերը յուրաքանչյուր գրառման համար կտրոն տալիս: Պետք ա բյուջջեն լցնենք թե չէ: Պարզվեց սխալվել եմ՝ մի տառով, բայց հլա ինչքան էությունը փոխեց էտ մի ուղղումը: Մի խոսքով. շատ չեմ կարդացել գրառումները, անգամ առաջնային տեսակետ էլ չունեմ, բայց հենց թյուրիմացությունը ծանոթանալու ցանկություն առաջացրեց: Դե հլա չիմանամ իրականում հդմ- ներից ինչքան ա հեռու::D

tikopx
13.07.2010, 23:13
Կցանկանայի Kyahi հետ ծանոթանալ :) մնացածի հետ համարյա մշտական անդամների հետ ծանոթ եմ :D

Մարկիզ
13.07.2010, 23:19
Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ
Իրա… (http://www.akumb.am/member.php/23710-88Janulik88)
:))

Հայկօ
13.07.2010, 23:41
Իրա… (http://www.akumb.am/member.php/23710-88Janulik88)
:))

Տղա կլինի, գործ չունես :think:

Հայուհի
14.07.2010, 11:48
Դարքի հետ կուզենայի ծանոթանալ:))

Էլիզե
14.07.2010, 12:49
Էլիզե – Սիրուն, հումորով, խելացի աղջիկ: Նույնիսկ պատրաստ եմ ներելու, եթե Հ.Գ.-ն չլինի :D

:hpart smaylik, հա ես տենց եմ որ կամ, բա ինչքան էլ համեստ եմ.... :D

էտ Հ.Գ.-ն ով էր??? :8 :))

Էլիզե
14.07.2010, 13:48
Շատ կուզեի ծանոթանալ Մեջիքի, Ժունդիայի, Արևհատիկի, Բայանդուրի, Գալաթեայի, Դայանայի / :yahoo / հետ :)

Հայկօ
14.07.2010, 18:10
:hpart smaylik, հա ես տենց եմ որ կամ, բա ինչքան էլ համեստ եմ.... :D

էտ Հ.Գ.-ն ով էր??? :8 :))

Հ.Գ.-ն արբենալու պոտենցիալն էր :8:

Երեխեք, ինքնա ինձ խոստովանել, ես իրան հրավիրում էի գարեջուր խմելու, ինքն էլ մերժեց:8

Մեկը մի օր չեղավ՝ ինձ հրավիրի :beee:cry:

Interdenominational
14.07.2010, 19:28
Հայկօ: Շնորհակալ եմ բարձրաձայնած հանդիպելացանկության համար :hi
Անկեղծանամ՝ դա փոխադարձ է … «մենք անպայման կհանդիպենք: Բայց ոչ հիմա… ոչ հիմա…» © «Gladiator» ;)

VisTolog
14.07.2010, 19:40
Հայկօ: Շնորհակալ եմ բարձրաձայնած հանդիպելացանկության համար :hi
Անկեղծանամ՝ դա փոխադարձ է … «մենք անպայման կհանդիպենք: Բայց ոչ հիմա… ոչ հիմա…» © «Gladiator» ;)

Միգուցե արդե՞ն հանդիպել եք::think:))

ՀԳ Ու՞մ չեմ տեսել:think jundiai:yea Հա՛, ու ոչ միայն ես եմ շատ ցանկանում հանդիպել: Աչքիս մենք ենք գալու Բրազիլ::D

Ուլուանա
14.07.2010, 20:10
Մոդերատորական. թեմայից դուրս մի շարք գրառումներ ջնջվել են։ Հիշեցնեմ, որ թեման նախատեսված է ակումբցիների անուններ նշելու, ոչ թե միմյանց հետ հանդիպումները պլանավորելու, քննարկելու և այլ օֆֆտոպային զրույցներ վարելու համար։ Նմանատիպ զրույցների համար բազմաթիվ այլ թեմաներ կան Ակումբում։ Թեմայից դուրս հաջորդ գրառումները ոչ միայն ջնջվելու են, այլև արժանանալու են նկատողությունների։ Թեման մի անլրջացրեք։

Ապե Ջան
15.07.2010, 01:08
Կցանկանաի հանդիպել՝ Վահիկ - ի, VisTolog - ի ու Meme - ի հետ:

Tig
15.07.2010, 08:22
Եկվորի

Արևածագ
15.07.2010, 20:29
Ուլուանա
Ռուֆուս, Չուկ,Ֆոտոն, Ռայադեր, Նորթոն,Դայանա,Լիոն,Տիգ, ‎rainbow, Hda,My World My Space, Jarre, Վարպետ:

Հինատա
16.07.2010, 11:36
Պոսեյդոնի հետ:D

impression
16.07.2010, 11:56
կուզեի նորից առաջին անգամ ծանոթանալ Root-ի հետ...

Ձայնալար
16.07.2010, 12:04
BOBO-ի Interdenominational -ի, SSS -ի հետ կուզենայի ծանոթանալ:

Եկվոր
16.07.2010, 12:49
Եկվորի

Իսկ ես Տիգի հետ ծանոթ եմ:D:D:D

My World My Space
16.07.2010, 12:55
Իսկ ես Տիգի հետ ծանոթ եմ:D:D:D

Բա ինչի՞ մենք իրար հետ ծանոթ չենք.....:o, պահանջում եմ.....:goblin

ՆանՍ
16.07.2010, 13:01
Կուզենայի ծանոթանայի Ուլուանայի, Չուկի,Ֆոտոնի, Գալաթեայի, ,Ձայնալարի, Կուկի,Երվանդի, ,Հինատայի, Ֆրեյայի, Ժունդիայի, ,Ռուֆուսի, Եկվորի, Մելարկուսի,,Հարդի,Արևածագի,Հայկօյի,impression-ի, Meme-ի,My World My Space-ի, VisTolog-i, Magic-ի, Enigmatic-ի,Norton-ի,Jarre-ի, Tig-ի......
Դեեեեեեեեեեեեեեեեե բոլորի հետ :)

Tig
16.07.2010, 13:04
Իսկ ես Տիգի հետ ծանոթ եմ:D:D:D

Փաստորեն սենց էլա լինում…:8

լավ չի էլի, երբ մարդու հետ ծանոթանում ես, բայց չգիտես թե ում հետ ես ծանոթանում…:D

tikopx
16.07.2010, 17:33
Meme
երբ քո հետ կծանոթանանք վերջապես:ես թամայում խի չես գրում?

Meme
16.07.2010, 18:11
Կուզենայի ծանոթանայի Ուլուանայի, Չուկի,Ֆոտոնի, Գալաթեայի, ,Ձայնալարի, Կուկի,Երվանդի, ,Հինատայի, Ֆրեյայի, Ժունդիայի, ,Ռուֆուսի, Եկվորի, Մելարկուսի,,Հարդի,Արևածագի,Հայկօյի,impression-ի, Meme-ի,My World My Space-ի, VisTolog-i, Magic-ի, Enigmatic-ի,Norton-ի,Jarre-ի, Tig-ի......
Դեեեեեեեեեեեեեեեեե բոլորի հետ :)

Meme
երբ քո հետ կծանոթանանք վերջապես:ես թամայում խի չես գրում?

Կցանկանաի հանդիպել՝ Վահիկ - ի, VisTolog - ի ու Meme - ի հետ:

Երեխեք ջան ուրախ եմ շատ,որ ուզում եք տեսնել ինձ,ես բոլորիդ էլ կուզեի տեսնել,ուղղակի չեմ թվարկում,հետո կգրեմ,շնորհակալ եմ

Պոսեյդոն
17.07.2010, 01:27
Ակումբցիներից ուզում եմ հանդիպել Rhayder-ի հետ, նա լավ գիտի:

Rhayader
17.07.2010, 01:51
Ակումբցիներից ուզում եմ հանդիպել Rhayder-ի հետ, նա լավ գիտի:
Համոզվա՞ծ ես:D

Պոսեյդոն
17.07.2010, 01:54
Համոզվա՞ծ ես:D

:clap:lol:fool
Եթե համոզված չլինեի չէի գրի:

Ungrateful
17.07.2010, 02:00
Ում հետ, որ կցանկանայի ծանոթ կամ մտերիմ լինել՝ արդեն ճանաչում եմ: Կարծում եմ, որ Էլ տենց մարդ չկա…

Հետաքրքիր կլիներ տեսնել SSS-ին ու Empty`Tears-ին:

dvgray
17.07.2010, 02:56
Կուզենայի ծանոթանալ… :) Պանդուխտի հետ :aha
ինչ հասցրել եմ հետևել Փիլիսոփայի ֆորումից, նա բավականին կիրթ ու զարգացած անձնավորության տպավորություն է գործել: Մարդ, ով , քաջածանոթ է հայ մշակույթին ու ոչ միայն հայ… հետաքրքիր է :)

Mephistopheles
17.07.2010, 06:45
Կուզեայի ծանոթանալ Vook-ի և Խաչիկ-Ապոր հետ… ինձ պարզապես հետաքրքրում է նրանց գեղարվեստական կերպարը

Եկվոր
17.07.2010, 09:28
Բա ինչի՞ մենք իրար հետ ծանոթ չենք.....:o, պահանջում եմ.....:goblin

Կծանոթանանք: Կամա՜ց-կամա՛ց կծանոթանանք;) («Երջանկության մեխանիկան»)

Ռուֆուս
17.07.2010, 10:03
Էխ, հիմա ոչ մեկին չեմ ուզում տեսնել բացի էս մարդկանցից.

Բարեկամ, Քամի, Ժունդիայի, Sona_Yar, արեւածագ ու SSS :)

Արևածագ
17.07.2010, 14:47
Էխ, հիմա ոչ մեկին չեմ ուզում տեսնել բացի էս մարդկանցից.

Բարեկամ, Քամի, Ժունդիայի, Sona_Yar, արեւածագ ու SSS :)

Վա՜ա՜՜յ, հիմա չեմ կարա գամ...:(: Որ մի երկու ամիս հետո լինի կարող ա՞ էլ չուզենաս...:(:))

Ֆրեյա
17.07.2010, 15:11
SSS-ի հետ կուզեի ծանոթ լինել իրական կյանքում, շատ ինքնատիպ ու իմաստուն աղջиկ է երևում։

Ռուֆուս
17.07.2010, 15:19
Վա՜ա՜՜յ, հիմա չեմ կարա գամ...:(: Որ մի երկու ամիս հետո լինի կարող ա՞ էլ չուզենաս...:(:))

շատ հնարավոր ա, էնպես որ շուտ արա, վերադարձիր հայրենիք :))

Հ.Գ. էդ «մի երկու ամիսը» լու՞րջ ա :yahoo:

Rhayader
17.07.2010, 21:32
Ես էի ուզում հարցնել:) սկսե՞մ օրերը հաշվել:

tikopx
17.07.2010, 21:49
բոլորը ուզում են ծանոթանան իրար հետ,բայց հանդիպման մարդ չի գալիս,նորմալ հանդիպում կազմակերպենք,սաղ ակումբող հավաքվենք մի տեղ `ԲՈԼՈՐՈՎ

*e}|{uka*
17.07.2010, 22:03
բոլորը ուզում են ծանոթանան իրար հետ,բայց հանդիպման մարդ չի գալիս,նորմալ հանդիպում կազմակերպենք,սաղ ակումբող հավաքվենք մի տեղ `ԲՈԼՈՐՈՎ

Դու ինչպե՞ս ես պատկերացնում ամբողջ ակումբով մի տեղ: :)

tikopx
17.07.2010, 22:08
Դու ինչպե՞ս ես պատկերացնում ամբողջ ակումբով մի տեղ: :)

հենց պատկերացնում եմ դրա համար եմ ասում:շատ շատ մի 60 հոգի մարդ գա ելի:մնացածը կամաչեն կամ զբաղված կլինեն:Բայց դա հնարավոր է իրագործել

boooooooom
17.07.2010, 22:10
60-ից 50-նն էլ տղա կլինեն:)

tikopx
17.07.2010, 22:11
60-ից 50-նն էլ տղա կլինեն:)

չէ մի 20 աղջիկ կլնի ,ոնց էլ լինի

Chuk
17.07.2010, 22:12
Մոդերատորական. Հիշեցնում եմ, որ սույն թեմայում մարդիկ գրում են, թե ում հետ կուզեին ծանոթանալ կամ մտերմանալ, այլ ոչ թե հանդիպման հնարավոր տարբերակները: Մի հարկադրեք գործադրել մոդերատորական գործիքները:

Chilly
18.07.2010, 17:09
SSS-ի հետ եմ ուզում ծանոթանամ, Ոզնուկի մեկ էլ Եկվորի...

Շինարար
03.08.2010, 00:27
Տղաներից հատկապես Արիացու:

Տղաներից` հատկապես Դավիդուսի:

Քանի որ այս թեմայում նախորդ երկու ցանկություններս իրականություն են դարձել, որոշեցի այս անգամ ցանկանալ անիրականանալի թվացողը:)

Տղաներից` հատկապես Interdenominational-ի:

One_Way_Ticket
03.08.2010, 00:32
Տրիբունի, Դավիդուսի, Մինիստրի, Արիադնայի, Աստղի:

Interdenominational
03.08.2010, 00:38
Տղաներից` հատկապես Interdenominational-ի:

Դուք հեռատեսորեն նշեցիք «անիրականանալի»-ն ;)

Հըմ…հըմ…եւ մասամբ նօրին :8

Շինարար
03.08.2010, 09:39
Դուք հեռատեսորեն նշեցիք «անիրականանալի»-ն ;)

Հըմ…հըմ…եւ մասամբ նօրին :8

Էլ ավելի հեռատեսորեն ավելացրեցի «թվացողը»:P

Inna
03.08.2010, 17:45
Շատ կուզեի Meme-ի հետ ծանոթանալ:roll;)

John
04.08.2010, 00:55
Կուզենայի ծանոթացալ լուրջ ու հասուն, ինչու չէ նաև գեղեցիկ, ակումբցուհու հետ, ով կարդացել է իմ հինավուրց գրառումներն ու մի պահ ցանկացել խանոթանալ դրանց հեղինակի հետ)))))))

armuk
04.08.2010, 13:36
:oyբոլորի:oy

Ֆրեյա
04.08.2010, 14:14
:oyբոլորի:oy

Արմուկ, այսօր հենց հանդիպում կա ժամը 7.30 Սունդուկյանի թատրոնի հետևի այգում :) Արի անպայման :)

հ.գ. օրիգինալ գրառումը Հանդիպումներ 6 թեմայում։

armuk
04.08.2010, 22:23
Արմուկ, այսօր հենց հանդիպում կա ժամը 7.30 Սունդուկյանի թատրոնի հետևի այգում :) Արի անպայման :)

հ.գ. օրիգինալ գրառումը Հանդիպումներ 6 թեմայում։

պետք է հենց այն ժամանակ լիներ որ ես չեմ կարող??? :angry:( :cry ԹՈՒ ԹՔԵՄ ԻՄ ԲԱԽՏԻՆ :թքող–սմայլիկ

Ռուֆուս
05.08.2010, 09:33
պետք է հենց այն ժամանակ լիներ որ ես չեմ կարող??? :angry:( :cry ԹՈՒ ԹՔԵՄ ԻՄ ԲԱԽՏԻՆ :թքող–սմայլիկ

Բա ասա քեզ ե՞րբ ա հարմար, որ մի բան կազմակերպենք :)

StrangeLittleGirl
17.08.2010, 22:15
Տղաներից` հատկապես Interdenominational-ի:

Նիքից դատելով՝ կուզենայի իմանալ ինչացու ա :'

Ակումբում մեկը կա, նոր եմ հայտնաբերել: Մեկ կուզենայի իրական կյանքում ծանոթ լինել, որովհետև մի տեսակ սրտիցս ա գրում, մեկ էլ ասում եմ՝ չէ, վիրտուալը թող մնա վիրտուալ:

Շինարար
17.08.2010, 22:20

Քո նիկն էլ նենց ոչինչ սադրող ա:P

Interdenominational
17.08.2010, 23:42
Նիքից դատելով՝ կուզենայի իմանալ ինչացու ա :'

Ես ներողություն: Տարակուսեցի մի քիչ… սա հարցադրման լակոնիկ ու յուրօրինակ ոճ է՞, նախատեսված տվյալ պարագայի համար… թե՞ բառապաշարային անհրաժեշտություն՝ անքակտելի շեշտը հոգեբուխ հարցի:

Արամ
18.08.2010, 08:36
One_Way_Ticket & Աթեիստ

StrangeLittleGirl
18.08.2010, 10:04
Ես ներողություն: Տարակուսեցի մի քիչ… սա հարցադրման լակոնիկ ու յուրօրինակ ոճ է՞, նախատեսված տվյալ պարագայի համար… թե՞ բառապաշարային անհրաժեշտություն՝ անքակտելի շեշտը հոգեբուխ հարցի:

Չէ, ընդամենը իմ ոսկեղենիկ խոսակցական հայերենն է :) Նիքի իմաստն էլ հասկանում եմ, եթե, իհարկե, ուրիշ իմաստ չունի նույն բառը:

VisTolog
17.10.2010, 12:15
Վա՜ա՜՜յ, հիմա չեմ կարա գամ...:(: Որ մի երկու ամիս հետո լինի կարող ա՞ էլ չուզենաս...:(:))

Այսօր ուղիղ 3 ամիս է::acute:))

Երկու տարի առաջ էս «Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ» հարցին կարելի էր պատասխանել: իսկ հիա կասեմ, որ էդ երկու տարվա ընթացքում ճանաչել եմ այնքան լավ մարդու (հիմնականում:))), որ էլ կարիք չեմ զգում նոր ծաոթությունների, բացառությամբ Հայաստանից դուրս գտնվողների հետ:

Հարդ
22.11.2010, 22:14
Ժունդիայի (http://www.akumb.am/member.php/21508-%D4%BA%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB)

Արդեն մի քանի ժամանակ ա, ինչ շատ հետաքրքիր ա ինձ իր գրառումներով, հատկապես անկապյան գրառումներով:

tikopx
22.11.2010, 22:19
շատ բան չեմ գրի:
Կցանկանայի ծանոթանալ Գանգրահերի հետ:

AniwaR
22.11.2010, 22:23
Ես էլ ուզում եմ ծանոթանալ Interdenominational-ի (ու իրա կնոջ) հետ: Ավելի շուտ՝ մի հատ հեռվից տենամ, հերիք ա::oy

Ռուֆուս
22.11.2010, 22:26
Ես էլ ուզում եմ ծանոթանալ Interdenominational-ի (ու իրա կնոջ) հետ: Ավելի շուտ՝ մի հատ հեռվից տենամ, հերիք ա::oy

Առաջարկում եմ հավաքվենք իրար գլխի, Interdenominational-ին բերման ենթարկենք :)) Ներկա պահին ինձ էլ ա ամենաշատը հենց ինքը հետաքրքրում :)

Արևածագ
22.11.2010, 22:26
Այսօր ուղիղ 3 ամիս է::acute:))

Երկու տարի առաջ էս «Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ» հարցին կարելի էր պատասխանել: իսկ հիա կասեմ, որ էդ երկու տարվա ընթացքում ճանաչել եմ այնքան լավ մարդու (հիմնականում:))), որ էլ կարիք չեմ զգում նոր ծաոթությունների, բացառությամբ Հայաստանից դուրս գտնվողների հետ:

Վիսթ ու մնացած ակումբցիներ... Չի՜ ստացվում առայժմ: :( «Գարունը անցավ, ես ձեզ չտեսա, ամառը անցավ, ես ձեզ չտեսա, աշունն անցնում է՝ ես ձեզ չեմ տեսնում, ձմեռն էլ կանցնի՝ ես ձեզ չեմ տեսնի...»: :cry Բայց մի օր կգա իմ ժամանակը... :)

Ungrateful
22.11.2010, 22:27
Սլիմ:

Շինարար
22.11.2010, 22:28
Իսկ ես ամենաքիչը ուզում եմ Ինթերդենոմինեշընըլի հետ ծանոթանալ, միակ մարդն ա, որ էս թեմայում գրել եմ ու չեմ ծանոթացել, պահ, նենց էլ իրանց ծանր են պահում, հեչ վեջս էլ չի:beee

StrangeLittleGirl
22.11.2010, 22:43
Առաջարկում եմ հավաքվենք իրար գլխի, Interdenominational-ին բերման ենթարկենք :)) Ներկա պահին ինձ էլ ա ամենաշատը հենց ինքը հետաքրքրում :)

Համաձայն եմ: Ինձ էլ ձեն կտաք:

Yeghoyan
22.11.2010, 22:54
Վիսթ ու մնացած ակումբցիներ... Չի՜ ստացվում առայժմ: :(

Ես ձեր փոխարեն չէի շտապի :)):

Բայց մի օր կգա իմ ժամանակը... :)

Պասում ենք, անհամբեր :aha:

Dayana
22.11.2010, 23:01
Իսկ ես ոչ մեկի հետ չեմ ուզում ծանոթանալ, ինձ ծանոթ ակումբցիները լրի՜վ բավական են :scare

Նաիրուհի
22.11.2010, 23:04
ԿլօրաԿիտայաԼոկիախումբը մի տեսակ դուրս գալիս է :think

Հայկօ
22.11.2010, 23:34
ԿլօրաԿիտայաԼոկիախումբը մի տեսակ դուրս գալիս է :think

Ի՞նչ տեսակ :think:

Interdenominational
22.11.2010, 23:36
Ռուֆուս: Ինչքա՜ն սրտաբուխ ու անմիջական հայտարարություն էր … զգացված եմ :hi

Մյուս կողմից էլ ահով պատկերացում, ու ինձ բնավ էլ չի ոգևորում «բերման ենթարկելու» ուրախ արարողությունը… ինչպես են ինձ անխոս, բայց չարախնդորեն շրջապատում մի խումբ խոժոռադեմ, բայց մտերիմ մարդիկ, /որոնց բաճկոնների վրա թեկուզև ոչ թե FBI, այլ ոչ պակաս սարսափազդու AKUMB է գրված/, ու քարշ տալիս անծանոթ ուղղությամբ… հասցնում եմ միայն լսել, թե սրտացավ մեկը ինչպես է ականջիս փսփսում. «Դուք իրավունք ունեք լռություն պահպանելու…և այլն» :blin…
Ո՜չ, ես ինքս как-нибудь խելոք, հնազանդ կգամ :beee Բայց ոչ հիմա,ներեցեք :|

Velvet Bride: Բայց ես գուշակում էի, որ «պապառացի» խառնվածք ունեք :acute

Շինարար: чмоки, բարեկամս :D Մտովի մի հայհոյեք ինձ ;)

Հ.Գ. …այսուհետ կիմանամ ումից զգուշանալ՝ ի դեմս Ռուֆուսի գրառմանը «շնորհակալած» անձանց :}

Շնորհակալություն բոլորին…սրտանց :hi

Նաիրուհի
22.11.2010, 23:37
Ի՞նչ տեսակ :think:

Լավ տեսակ, Օ, լավ տեսակ :love

One_Way_Ticket
22.11.2010, 23:38
Իսկ ես ոչ մեկի հետ չեմ ուզում ծանոթանալ, ինձ ծանոթ ակումբցիները լրի՜վ բավական են :scare
Իսկ ես չէի հրաժարվի քեզ հետ ծանոթանալուց :)

Հայկօ
22.11.2010, 23:41
Լավ տեսակ, Օ, լավ տեսակ :love

Գիտեմ :):

erexa
23.11.2010, 00:20
Ladyի :hands :P

Kita
23.11.2010, 01:48
Լավ տեսակ, Օ, լավ տեսակ :love

Նաիրուհի, որ Լոկիին չընդգրկեիր, Օ-ի աչքը կմտնեիր:)):D
Մերսի:oy

CactuSoul
23.11.2010, 13:08
Նաիրուհի, որ Լոկիին չընդգրկեիր, Օ-ի աչքը կմտնեիր:)):D
Նաիրուհին, աչքիս, Լոկիին միայն լուսանկարներում է տեսել:)):
Իսկ մնացած մասով՝ ընտիր ճաշակ ունես. Լիլ:love: Բայց դե էն գազանին էլ եմ սիրում իրականում:

Մի քանի հոգի կան, ում հետաքրքիր կլիներ հանդիպել իրական կյանքում, բայց անուններ չեմ տա, քանի որ դժվար թե կարողանամ ժամանակ գտնել դրա համար, իսկ իզուր «աղմուկ բարձրացնել» չեմ ուզում:):

Ungrateful
05.12.2010, 17:59
erexa: Անկեղծ:

Rhayader
05.12.2010, 18:03
erexa: Անկեղծ:

Ինչի՞: Ուզում ես աջ ձեռքի բիցեպսը չափե՞ս:))

kitty
19.04.2011, 21:40
Լուսինա,Գայլ,Վալենտիա,Ռուֆուս:)

kitty
19.04.2011, 21:40
Լուսինա,Գայլ,Վալենտիա,Ռուֆուս:)

հա մեկ ել Երեխաի,ՎիսՏոլոգի;)

Chuk
19.04.2011, 23:57
Առայժմ միայն ծանոթանալ.

Moonwalker, Հարդ, Ապե Ջան:

Ապե Ջան
20.04.2011, 00:00
Ներկայումս…

Moonwalker, Chuk, afr, Գալաթեա, Jarre, Աթեիստ:

ՆանՍ
21.04.2011, 15:19
Mark Pauler

anahit96
21.04.2011, 16:07
Ուլուանա

Claudia Mori
23.04.2011, 09:55
Պարզվում է բավականին էլ շատ են այն մարդիկ, ում կուզենայի տեսնել ու ճանաչել`
Ուրեմն այսպես`

1.Velvet Bride
2.Rufus
3.ars83
4.CactusSoul
5.Skeptic
6.Jarre
7.Impression
8.Sagittarus
9.Kita

Նաև շատ շաաաաաաաաաատ կուզեի տեսնել Ուլուանային, բայց.... :(

Հա, մեկ էլ մարդկանց, ում արդեն գիտեմ` Chilly, Agni, My World My Space :)

Claudia Mori
23.04.2011, 10:24
Մոռացա նաև Smokie ev Mark Pauler :)

Way ;) ու էլի շատերին ու ինձ տեսնել ցանկացողներին ;)

Inna
23.04.2011, 23:57
Կուզեի ծանոթանալ ՝ way-ի, Mark Pauler-ի, Ուլուանա-ի, Ungrateful-ի, KarineIonesyan-ի, Էլիզե-ի հետ...;)

AniwaR
24.04.2011, 00:21
Պարզվում է բավականին էլ շատ են այն մարդիկ, ում կուզենայի տեսնել ու ճանաչել`
Ուրեմն այսպես`

1.Velvet Bride
2.Rufus
3.ars83
4.CactusSoul
5.Skeptic
6.Jarre
7.Impression
8.Sagittarus
9.Kita

Նաև շատ շաաաաաաաաաատ կուզեի տեսնել Ուլուանային, բայց.... :(

Հա, մեկ էլ մարդկանց, ում արդեն գիտեմ` Chilly, Agni, My World My Space :)

Զի մեր ցանկությունները համընկնում են, արի մի օր գնանք West՝ թեյ խմելու: Ափսոս փլեյլիստում ոչ Johnny Winter ունեն, ոչ Rory Gallagher, բայց մի բան կգտնենք էլի լսելու: :))

AniwaR
24.04.2011, 00:26
Զի մեր ցանկությունները համընկնում են, արի մի օր գնանք West՝ թեյ խմելու: Ափսոս փլեյլիստում ոչ Johnny Winter ունեն, ոչ Rory Gallagher, բայց մի բան կգտնենք էլի լսելու: :))

Կամ էլ՝ մեր տուն՝ Rory-ի համերգներից նայելու: :love Բայց էդ կապակցությամբ սենյակս ոնց պետք ա հավաքեմ, չգիտեմ: :D

Հ.գ. Ներողություն օֆթոպի համար: :)))

Claudia Mori
24.04.2011, 09:28
Կամ էլ՝ մեր տուն՝ Rory-ի համերգներից նայելու: :love Բայց էդ կապակցությամբ սենյակս ոնց պետք ա հավաքեմ, չգիտեմ: :D

Հ.գ. Ներողություն օֆթոպի համար: :)))

:D Դեմք ես, ավելի շատ ուզեցի քեզ տեսնել, սենյակը հավաքել պետք չի, թող լինի այնպիսին, ինչպես դու ես ուզում, Rory-իդ էլ մեծ հաճույքով կվայելեմ, եթե դեմ չես:D... կարող ենք իհարկե այլ տեղ էլ գնալ թեյ խմելու;) Ես էլ եմ զայրանում, երբ հարցնում եմ Johnny ունե՞ք, ասում են դա ո՞վ է:think

Հ.Գ. չգիտեմ էլ սա թեմայից շեղում է, ինչ է, բայց մնացածի մասին արդեն կխոսենք նամակներով, լավ;)

Ռուֆուս
25.04.2011, 15:14
Հանուն արդարության ասեմ, որ չնայած West-ի playlist-ում Johnny Winter չունեն, բայց իրենց բարմենները մեկ մեկ Johnny Winter են դնում: Մի անգամ շատ լավ երաժշտություն էր դրած, Նադյային հարցրեցինք ով ա, ասեց, Johnny Winter-ն ա, էն ալբինոս գիտարիստը :P

Claudia Mori
25.04.2011, 15:41

Ուխ, հոյակապ է:yahoo ակումբցիների սիրելի հավաքտեղի՞ն է չէ ինչքան գիտեմ;) կարծում եմ իմ սիրելի վայրն էլ կդառնա ;)

Աբելյան
25.04.2011, 15:44
im karchiqov sench xoseln u chanotanal@ aveli hetaqrqira u arexchvachayin...:D
Ոչինչ, նենց էլ յոլա կգնանք::)

VisTolog
25.04.2011, 15:50
Իմ կարչիքով սենչ խոսելն ու չանոթանալը ավելի հետաքրքիրա ու առեղչվաչային::D
Իմ կարծիքով էլ::8

Էլիզե
21.10.2011, 22:10
Մի ամբոխ լավ մարդկանց հետ... նշե՞մ հականե հանվանե... թե իմացաք արդեն... :B

Hayk Avetisyan
03.11.2011, 10:18
ՈՒմ հետ որ ես կուզենայի, արդեն վաղուց ակումբ չէն մտնում:

erexa
11.02.2012, 15:43
KiLaի :oy

Ֆոտոն
12.02.2012, 01:51
Way-ի հետ::ok

Հայկօ
06.05.2012, 21:30
Ուզում եմ ծանոթանալ և/կամ մտերմանալ Ամպի (http://www.akumb.am/member.php/24705-%D4%B1%D5%B4%D5%BA) ու Lem (http://www.akumb.am/member.php/23366-Lem)-ի հետ:

Claudia Mori
25.07.2012, 15:53
Ruby Rue ;)

Ruby Rue
25.07.2012, 16:28
Ruby Rue ;)

Նմանապե՜ս:)

ivy
03.04.2013, 19:30
LisBeth-ի հետ:
Հենց մտերմանալ: Բայց էդ ցանկությունն էն ցանկություններից է, որ ավելի շատ երևակայական է ու իրականանալու ձգտումից զուրկ:
Ինքն ուղղակի հետաքրքիր է ինձ: Ու ինձ թվում է, ահագին ընդհանրություններ ունենք:

Ingrid
03.04.2013, 19:37
Շատերի հետ կուզեի ծանոթանալ, բայց արդեն մեկ-երկուսի հետ պայմանավորվածություն ունեմ, որ առաջիկայում հանդիպենք:
Կարծում եմ՝ ընթացքում այդ ցանկն ավելի կշատանա:

Alphaone
03.04.2013, 20:09
Լիլը, Բյուրը, Բայանդուրն արդեն հոպարի երեխեք կարգավիճակում են, էնքան հարազատ մարդիկ են դարձել, մնում է իրականում հանդիպենք :) Սամբիտբաբայի հետ էլ հաճախ իրար չենք հասկանում, բայց մի տեսակ հոգևոր մտերմություն կա, կուզեի իրական կյանքում տեսնել: Տրիբունին էլ եմ ուզում հանդիպել իրականում, բայց որ էն իր հրաշք շունիկին էլ բերի :)) Հիվանդագին ուզում եմ տեսնել Ռուբիին ու Մարիին, մենք եռյակ ենք :) Էլ չեմ ասում Նիկերային, Այբին, Մեմեին, Կարինե Իսոյանին, լրիվ օրիգինալ կերպարներ են: Ամպին եմ ուզում տեսնե՜լ... Հա՜, կարևորը չասացի, մեկ էլ շատ-շատ-շատ կուզեի իրականում ճանաչել Չուկին, Արշակին, Ուլուանային, որ մի հատ խոնարհվեմ ու շնորհակալություն հայտնեմ ակումբի ակունքներում կանգնած լինելու համար: Որպես հարազատ հոգի, պիտի Արեային տեսնեմ, ոչինչ, որ ինքը մրցույթներում իմ գործերը չի հավանում...Ընդհանրապես, հիմա վստահ եմ, որ լիքը անուններ բաց եմ թողել, հետո հետ եմ դառնալու, ասեմ՝ ո՜նց կարող էի իրեն մոռանալ, բայց դե հենց այդ մեղքի զգացողությունն առաջ գա, էլի գրառում կանեմ, ասենք կավելացնեմ՝ Վահե ու Թայնա :)

John
03.04.2013, 20:25
Էս էն թեման ա, որտեղ վաղուց գրելու բան չունեմ ու չեմ էլ սպասում անունս տեսնել :D բայց դե որ եկել եմ, օֆֆթոփ չանեմ, մանկուց երազում էի տեսնել... ըըըըը (5 րոպե անց) չեմ հիշում մականունը, ուրիշ հարմար տարբերակ էլ չգտա փնտրելու, քան ինձ տրված վարկանիշների մեջ. չկար :)

Alphaone
03.04.2013, 20:32

Նոր Սմոքիի շնորհակալությունը տեսա, մտածեցի ախր էդ գժին շաաաաատ սիրում եմ, ոնց կարող էի իր անունը չգրել, ցնդած եմ էլի, ցնդաաաած...

Two-Face
03.04.2013, 22:48
Հայկօ-ին: http://i.imgur.com/f66T28K.gif Միասին Diablo ու Portal 2 խաղանք: http://i.imgur.com/le9OtzE.gif http://i.imgur.com/le9OtzE.gif

Alphaone
03.04.2013, 23:00
ԱՅՎԻ :)

Ռուֆուս
04.04.2013, 00:10
Նախ և առաջ Saggitarius-ի (ասում են թե ինքը ֆեյք ա, բայց իրեն տեսնող ա եղել ու ասում ա իսկական ա :))), հետո նորեկների ու փոքրերի հետ` Ruby Rue, Mary Melikyan, Alphaone: Lisbeth-ն էլ ա շատ հետաքրքիր տիպ երևում, համենայն դեպս երաժշտական ճաշակը դուրս շատ ա գալիս :)

Գալաթեա
04.04.2013, 00:19
Մտերմանալ չգիտեմ, կստացվեր թե չէ, դժվար... :) բայց ծանոթանալ կուզեի Արէայի հետ:

CactuSoul
04.04.2013, 00:28
Քանի թեման եկել ա աչքիս առաջ, ես էլ ասեմ:

Lem, Բարեկամ, Ամպ, Մարիաննա: Էս պահին իրենց մտաբերեցի:

Պուճուրներից՝ հատկապես Ռուբիին կուզեի տեսնել :)

CactuSoul
04.04.2013, 00:30
Մտերմանալ չգիտեմ, կստացվեր թե չէ, դժվար... :) բայց ծանոթանալ կուզեի Արէայի հետ:

Հա՜, լավ հիշեցրիր, ես էլ, Արէայի ու Moonwalker-ի հետ կուզեի ծանոթանալ:

StrangeLittleGirl
04.04.2013, 00:46
Նախ և առաջ Saggitarius-ի (ասում են թե ինքը ֆեյք ա, բայց իրեն տեսնող ա եղել ու ասում ա իսկական ա :)))

հա, իսկական ա :)) իրան հաստատ արժե տեսնել, լավն ա :)

Claudia Mori
04.04.2013, 23:29
Հիվանդագին ուզում եմ տեսնել Ռուբիին ու Մարիին, մենք եռյակ ենք :) Էլ չեմ ասում Նիկերային, Այբին, Մեմեին, Կարինե Իսոյանին, լրիվ օրիգինալ կերպարներ են:

Իսոյանին ես ուզում, թե Իոնեսյանին :think :)) հիշեցի, որ մի անգամ ֆիզկուլտուրայիս դասախոսը ամբողջ դահլիճով մեկ 65 լրագրողների առաջ բարձր ներկա- բացակա անելիս ասաց՝ Ինդոնեզյան Կարինե, դե արի ու այդքան ծիծաղելուց հետո 100 հատ պրես արա :)) Իսկ եթե ավելի լուրջ, ես դեմ չեմ, քիչ եմ գրառումներ անում վերջերս, բայց քո գրառումները կարդում եմ հաճախ ;)

Alphaone
05.04.2013, 00:05
Օհ լա լա, Կարինե ջան, ես վրիպակների հանդեպ շատ լուրջ հակում ունեմ, բայց էս անգամ արդեն ռեկորդ եմ սահմանել, սորրի: :oy

Claudia Mori
05.04.2013, 00:15
Օհ լա լա, Կարինե ջան, ես վրիպակների հանդեպ շատ լուրջ հակում ունեմ, բայց էս անգամ արդեն ռեկորդ եմ սահմանել, սորրի: :oy

Խնդիր չկա ջան, հավես էր :kiss

Շինարար
10.12.2013, 00:07
Էս թեմայում ինչքան գրել եմ, շատ արագ մարգարեացել եմ, բացի մի դեպքից, էդ էլ չգիտեմ խի ինձ թվում ա՝ ծանոթացել ենք, ուղղակի ես չգիտեմ, որ նա ինքն ա: Հիմա մտածեցի, հիմա չէ էլի, շուտ եմ մտածել, որ հատկապես կուզեի Ուլուանայի հետ ծանոթանալ:

Արամ
10.12.2013, 00:16
Էս էն թեման ա, որտեղ վաղուց գրելու բան չունեմ ու չեմ էլ սպասում անունս տեսնել :D բայց դե որ եկել եմ, օֆֆթոփ չանեմ, մանկուց երազում էի տեսնել... ըըըըը (5 րոպե անց) չեմ հիշում մականունը, ուրիշ հարմար տարբերակ էլ չգտա փնտրելու, քան ինձ տրված վարկանիշների մեջ. չկար :)

Ես էլ քո հետ եմ ուզում ծանոթանամ Ջոն ջան :love

Այբ
10.12.2013, 16:46
Շատ սիրված անդամներ կան ինձ համար, որոնց ուզում եմ ռեալում տեսնել, մոտիկից ծանոթանալ, բայց տվյալ դեպքում կնշեմ Նաիրուհու անունը, որին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը ձեռքիցս բաց թողեցի: :oy Փոշմանել եմ, որ էդ օրը չեմ մոտեցել...

John
10.12.2013, 17:07
Ես էլ քո հետ եմ ուզում ծանոթանամ Ջոն ջան :love

թե՞ մտերմանաս, հլը լավ մտածի :D

Արամ
10.12.2013, 17:12
թե՞ մտերմանաս, հլը լավ մտածի :D
մտերմացել եմ արդեն, մնումա ծանոթանանք

John
10.12.2013, 17:24
մտերմացել եմ արդեն, մնումա ծանոթանանք
հաաա՜… դե լավ որ գործը ստեղ ա հասել, ասեմ՝ Անգելինայի (http://www.akumb.am/member.php/2373-Angelina) հետ էի ուզում մի ժամանակ ծանոթանայի, իրականացավ ցանկությունս, հետո ուզում էի մտերմանայի, տենց էլ անկատար մնաց... մինչև հիմա ուզում եմ :D

Claudia Mori
11.12.2013, 09:01
Արամ :pardon

Նաիրուհի
11.12.2013, 12:41
Արամ :pardon

Գործ չունես :nea

Այբ ջան, հուսով եմ՝ մի օր վերջապես կստացվի ծանոթանալը :)

Enna Adoly
11.12.2013, 12:54
Բյուր, Նաիրուհի, Ուլուանա:love

Արամ
11.12.2013, 14:31
Հլը ընդե, հազիվ մեկը ցանկություն հայտնեց իմ հետ ծանոթանա, են էլ միանգամից հուշտ են անում: :(

Ուլուանա
11.12.2013, 18:33
Ես էլ եմ ուզում Արամի հետ ծանոթանալ, բայց ինչքան հասկացա, իրա հետ ծանոթանալն արդեն հեղինակային իրավունքներով պաշտպանված ա, ուշացել ենք :))։

Շինարարի հետ ես էլ եմ վաղուց ուզում ծանոթանալ, բայց ինչքան եկել եմ Հայաստան, ինքը ոչ մի անգամ չի բարեհաճել Երևան գալ, որ ինձ հետ ծանոթանա :beee։ Ես էլ ենթադրել եմ, որ, ուրեմն, առանձնապես ցանկություն չունի։

Նաիրուհու հետ էլ, չնայած տարիներ առաջ փաստացի իբր ծանոթացել ենք, բայց դե ինձ համար էդ ծանոթանալու հաշիվ չէր (ասենք, նույն հաջողությամբ կարող էի ուղղակի հեռուստացույցով տեսած լինել, համարյա ոչ մի տարբերություն), կարծում եմ՝ իր համար էլ, նենց որ Նաիրուհու հետ էլ եմ ուզում ծանոթանալ :roll։

Էննայի հետ էլ եմ ուզում :love։

Մարդիկ էլ կան, որ մտածում եմ՝ նենց կուզենայի ծանոթանալ :love, մեկ էլ հիշում եմ, որ ախր ծանոթ ենք վաղուց :D։ Ու մտածում եմ՝ բա անծանոթ չլինեի՞նք, մի հատ նորից ծանոթանայինք :love :D։ Մենակ ե՞ս եմ, թե՞ էլի մարդ կա տենց :}։

Փոքրիկ շրջմոլիկ
11.12.2013, 19:25
Այբի հետ եմ ուզում ծանոթանալ, հատուկ դրա համար եսա գնում եմ անձնագիր հանեմ :))
Նաև Smokie-ի հետ կուզեի ծանոթանալ, erexa-ի ու Վոլտերա-ի
Չնայած երևի մենակ Այբի հետ տացվի` եթե ստացվի :)

Շինարար
11.12.2013, 19:33
Շինարարի հետ ես էլ եմ վաղուց ուզում ծանոթանալ, բայց ինչքան եկել եմ Հայաստան, ինքը ոչ մի անգամ չի բարեհաճել Երևան գալ, որ ինձ հետ ծանոթանա :beee։ Ես էլ ենթադրել եմ, որ, ուրեմն, առանձնապես ցանկություն չունի։

Պիտի անկեղծ խոստովանեմ, որ ես Երևան գնում եմ մենակ, երբ ինչ-որ գործ եմ ունենում, մենակ աշխատանքային օրերին և հիմնականում մենակ աշխատանքային ժամերին: Ուրեմն չի զուգադիպել:oy

Ուլուանա
11.12.2013, 19:37
Պիտի անկեղծ խոստովանեմ, որ ես Երևան գնում եմ մենակ, երբ ինչ-որ գործ եմ ունենում, մենակ աշխատանքային օրերին և հիմնականում մենակ աշխատանքային ժամերին: Ուրեմն չի զուգադիպել:oy
Փաստորեն, տենց էլ մնալու ենք երջանիկ զուգադիպությունների հույսին, հա՞ :))։

Շինարար
11.12.2013, 19:41
Փաստորեն, տենց էլ մնալու ենք երջանիկ զուգադիպությունների հույսին, հա՞ :))։

Դե մեկ-մեկ էդպիսի հավես անակնկալներ լինում են: Իմ շատ հարգելի ակումբցիներից մեկին, գուցե առաջինը՝ ոչ վանաձորցի, ծանոթացել եմ փիլիսոփայության քննության ժամանակ:)

Alphaone
11.12.2013, 19:42
Պիտի անկեղծ խոստովանեմ, որ ես Երևան գնում եմ մենակ, երբ ինչ-որ գործ եմ ունենում, մենակ աշխատանքային օրերին և հիմնականում մենակ աշխատանքային ժամերին: Ուրեմն չի զուգադիպել:oy

Մի օր գնալուց զանգի, փլիզ, ես աշխատանքային օրը պատրաստ եմ զոհել քեզ հետ ծանոթանալու համար :)

John
11.12.2013, 19:52
Մի օր գնալուց զանգի, փլիզ, ես աշխատանքային օրը պատրաստ եմ զոհել քեզ հետ ծանոթանալու համար :)

իսկ ինձ հետ ծանոթանալու համար 20 դրամ չհերիքեց

Alphaone
11.12.2013, 21:07
իսկ ինձ հետ ծանոթանալու համար 20 դրամ չհերիքեց

Հոս, որպես կանոն զանգան ավելի թանկ արժի, ես զանգեցի, թող բարի լինեիր, հասանելի լինեիր :p

Արևհատիկ
11.12.2013, 22:53
Ես ամենաշատը Ուլուանայի հետ եմ ուզում ծանոթանալ :roll
Ուլուանան բոլոր ժամանակների ինձ համար ամենահետաքրքիր ակումբցին է:

Ուլուանա
05.04.2014, 17:18
էս պահին ամենաշատը Sambitbaba–ի հետ կուզենայի ծանոթանալ :)։ Իր հայացքները, մոտեցումը կյանքի նկատմամբ ինձ համար շատ հետաքրքիր են ու հիմնականում հոգեհարազատ, վերջերս էլ իր «Նյու Էյջ. Նոր դար, նոր էջ» թեման կարդացի (գցել էի kindle–իս մեջ, ամեն օր քնելուց առաջ քիչ–քիչ կարդում էի), ծանոթանալու ցանկությունս կրկնապատկվեց :roll։
Թե ո՞նց ես մի տարի առաջ, Լոսում լինելով, չհանդիպեցի հետը... :(

Դավիթի հետ էլ կուզենայի ռեալում ծանոթանալ։ Ինքն էն քչերից է, որոնց մասին զուտ Ակումբի գրառումներով դժվար է կարծիք կազմել, համենայնդեպս, ես չունեի ձևավորված կարծիք։ Էդ առումով ուրախ եմ, որ Ակումբից դուրս շփվելով՝ ահագին հետաքրքիր ու լավ մարդու եմ բացահայտել։ Բայց դրանով հանդերձ՝ իրեն իրականում դժվարանում եմ պատկերացնել։

Մեֆի հետ էլ կուզենայի ծանոթանալ. իրեն ավելի դժվարությամբ եմ պատկերացնում ռեալում (Լենոնով ավատարն էլ էդ առումով ահագին խանգարում է), շատ հետաքրքիր է, թե էսպիսի վիրտուալ կերպար ունեցող մարդն ինչպիսին է իրականում։ Բայց դե գիտեմ, որ ինքը համանման ցանկություն բոլորովին չունի, էնպես որ էս մեկը անիրականների շարքից է։

Ռուֆուս
06.06.2014, 01:56
Դավթարս բացեմ: Իրականում անունները շատ շատ են, եթե կարծում եք, որ ձեր անունը նույնպես պիտի էս ցուցակում լիներ, բայց չեք գտնում, չվիրավորվեք: Հերթականությունն էլ պայմանական է :)

Տղերքից.

Արամ Ծիտ քյառթոց համայն Ակումբի: Արամ v2.0-ն իմ համար Ակումբի ամենամեծ բացահայտումն էր ու շատ ուրախ եմ, որ իր հետ հիմա եմ ծանոթանալու ու ոչ թե տարիներ առաջ: Առաջին գարեջուրս իր հետ ա լինելու, համ էլ Արամին եղբայրական չափալաղ եմ պարտք :))

Անվերնագիր Իսկ նա բանակում է... Թռոլ թռոլոց, Սաշիկը վկա: Ոչինչ, կհամբերենք, մինչև հետ գա:

Two Face Գագիկի ախպերը մեր ընգերն ա :))

Վահեչգիտեմքանիս Ակումբի ղեկավար կազմի հետ քփանալ ա պետք, մարդ ես, հետո պետք կգա :))

Յոհաննես Լիքը զրուցելու թեմա ունենք, գոնե մինչև բանակ գնալը տեսնվենք

Պիրիտ Վանաձորյան մաֆիայի ևս մեկ փայլուն ներկայացուցիչ, տեսնենք հլը ով ա :))

insider Սուս-փուս եկավ, տեղավորվեց Ակումբում, շատ նրբանկատորեն խառնվեց մեր զրույցներին ու հիմա նենց ա իրեն պահում, ոնց որ հազար տարվա անդամ լինի :)) Լրիվ եվրաինտեգրում էր insider-ը :)) Ոչինչ, մի օր սադրելու եմ ու բերեմ հանդիպման

Freeman Մի տարի առաջ Ռուբենը երազ էր տեսել, որ փուչիկներով եկել էր Զվարթնոց ինձ դիմավորելու :)) Տեսնենք խոստումը կկատարի :))

Աղջիկներից.

Ruby Rue Ես food porn-ի սիրահար եմ, Ռուբին էլ բնավ անտարբեր չէ :))

Վոլտերա Մարիի վիրտուալ կերպարից մեռնեմ, թե բան եմ հասկանում, հլը փորձեմ ռեալ կյանքում գլուխ հանել :))

Ալֆուշ Այլմոլորակայինի հետ երրորդ կարգի շփման ինձ թվում է ոչ ոք էլ դեմ չի լինի ունենալ :))

Նարե91 Իտալերեն իմացողները քչություն են անում, երկուսիս համար էլ օգտակար կլինի :)

Lisbeth Էն կինոների հերոսների պես պատրաստ եմ Երևանի բոլոր դեղատներով ու հիվանդանոցներով շրջել, մինչև Լիզբեթին գտնեմ: Նկարն էլ ունեմ, հերթով բոլոր աշխատողներին ցույց եմ տալու. «Էս աղջկան ճանաչու՞մ եք, որտե՞ղ կարող եմ գտնել» :))

Nihil Բոլոր առումներով վերին աստիճանի հետաքրքիր անձնավորություն մը:

Enna Adoly Փայլուն ապագա ունեցող ճստոներից մեկն է:

lilium Շատ չի գրում, բայց իր ներկայությունը միշտ զգում եմ: Չգիտեմ էլ Հայաստանում է, թե չէ, բայց շատ կուզենայի ճանաչել:

Ապերներից :))

մարդագայլուկ մեր բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններից բացի մենք երկուսս էլ երազում ենք Իսլանդիայի մասին: Պետք ա խելք խելքի տանք ու մի ձև գտնենք, որ էս երազանքը իրականություն դառնա: :love

Գորտուկ
06.06.2014, 08:16
Ես քանի որ շատերին չեմ ճանաչում ու շատերն էլ ինձ, բայց մի քանի հոգի ինձ իրոք շատ են գրավել: Այստեղ կնշեմ այն մարդկանց ում հանդեպ շատ մեծ համակրանք եմ տածում ու ներքուստ իրենք շատ խելացի ու ինտելեկտով հագեցած մարդիկ են : Դրանցից առաջինը դա Հովսեփն է , նա շատ գրագետ , հումորով ու ամենակարևորը ջենտլմեն տղա է: Երկրորդ ակումբցին ում մասին կցանկանայի խոսել դա Բյուրն է, նա շատ -շատ խելացի է, բարի ու կամեցող, ու իրոք իր ավատարը այնքան եմ հավանել, որ անընդհատ նայում եմ դրան : Երրորդ ակումբցին ինձ համար շատ բարի ու դրական մի աղջնակ է, դա Արփինեն է: Նա շատ զգայուն է երևում , ու ինձ թվում է արտաքինն էլ նույնքան եթերային է: Աբելյանը կամ Հայկը շատ հաճելի զրուցակից է, նրա հումորները շատ են դուրս գալիս: Լիլիթը՝ ճիշտ մի փոքր զարմանալի մտածելակերպ ունի , բայց մի տեսակ այնքան քաղցրություն ունի իր մեջ:Սամվելը,ամենաբարի ակումբցիներից մեկը, միշտ սիրալիր ու բարի էներգիայով լեցուն : Վերջ ոնց որ թե::);):

Մյուսներին էլ ժամանակի ընթացքում կհասցնեմ ճանաչել և շփվել նրանց հետ: Ընդհանուր դրական կարծիք ունեմ :

Mephistopheles
06.06.2014, 09:28

Մեֆի հետ էլ կուզենայի ծանոթանալ. իրեն ավելի դժվարությամբ եմ պատկերացնում ռեալում (Լենոնով ավատարն էլ էդ առումով ահագին խանգարում է), շատ հետաքրքիր է, թե էսպիսի վիրտուալ կերպար ունեցող մարդն ինչպիսին է իրականում։ Բայց դե գիտեմ, որ ինքը համանման ցանկություն բոլորովին չունի, էնպես որ էս մեկը անիրականների շարքից է։

շատ հետաքրքիր միտք ա… վիրտուալ կերպար և իրականություն… շատ դժվար ա 6 տարի շարունակ նույն վիրտուալ կերպարը պահել… համարյա անհնար ա… իմ կարծիքով եթե էդքան երկար ա մարդը վիրտուալ կերպարը պահում ուրեմն կամ չի ձևացնում, կամ էլ ահավոր թերարժեքության բարդույթ ունի ու ամեն գնով պահում ա էդ վիրտուալ կերպարը… ինչ էլ անես մի տեղից արտահոսք կտա ու իսյկական բնույթդ մեջտեղ կգա… ես համոզված եմ որ ակումբում տենց մարդ չկա…
բայց շատ հետաքրքիր հարց բարձրացրիր…

իսկ քեզ ո՞վ ա ասել որ Մեֆը նման ցանկություն չունի…

Վոլտերա
06.06.2014, 09:49

Մեֆի հետ ես էլ կուզեի շփվել իրական կյանքում :)

Վոլտերա
06.06.2014, 09:57
Ռուֆուս
Էլ լա Վիա
Մարդագայլուկ
Լիզբեթ
Չիլի
Ժառ
Ու ամենաշատը` Սամբիթ :)

Նաիրուհի
06.06.2014, 10:07
Մի տեսակ ուզում էի նեղվել Ռուֆի ցանկից, հետո հիշեցի, որ մենք վաղուց ծանոթ ենք :D

Գորտուկի հետ եմ ուզում ծանոթանալ, մենակ թե հիմա անհավես-անտրամադիր փակ շրջանի մեջ եմ, մի հատ դուրս գամ սրանից, նոր, որ մարդկանց չվախեցնեմ :)

Mephistopheles
06.06.2014, 10:16
Մեֆի հետ ես էլ կուզեի շփվել իրական կյանքում :)

Մարի ջան… մերսի…

Այբ
06.06.2014, 10:18
Vardik
Նարե91
Այվի
Էլ լա Վիա
Մարդագայլուկ
Նաիրուհի
Ուլուանա
Վոլտերա
Ռուբի
Բյուր
Ալֆուշ

Նորեկներից՝ Գորտուկին, մեկ էլ ինձ շատ է գրավել Գրիֆֆինը:

Իհարկե, իրականում ցանկը ավելի երկար է;)

StrangeLittleGirl
06.06.2014, 11:44
Մի տեսակ ուզում էի նեղվել Ռուֆի ցանկից, հետո հիշեցի, որ մենք վաղուց ծանոթ ենք :D

Գորտուկի հետ եմ ուզում ծանոթանալ, մենակ թե հիմա անհավես-անտրամադիր փակ շրջանի մեջ եմ, մի հատ դուրս գամ սրանից, նոր, որ մարդկանց չվախեցնեմ :)

Իսկ ես նույնիսկ հասցրի նեղվել :D
Ցանկս թարմացնե՞մ :think

enna adoly
Այբ
Լիզբեթ
Mari Sari
Մեֆ
Սամբիթբաբա
Գորտուկ
insider
total abandon

Զաքար
06.06.2014, 11:58
Բոլորի հետ կուզեմ ծանոթ լինել/ծանոթանալ/շփվել քանի,որ կարծում եմ բոլորի մեջ էլ կա մի եզակիություն,որը դրական լիցք կհավորդի,դե դա էլ այս կյանքում անհրաժեշտություն է:;):o

impression
06.06.2014, 12:24
կարդում եմ էս թեման ու կոմպլեքսավորվում :(
ծերացանք, դարձանք անհետաքրքիր...

մարդագայլուկ
06.06.2014, 15:54
Լավ, բերեք մի հատ ցուցակ էլ ես գրեմ... Քանի որ ալարկոտ մեռնում եմ, ներող, եթե մինչև ձեր անունը չձգեմ:

Յոհան - Յոհանի հետ զրուցելիս մեկ-մեկ էնքան եմ ծիծաղում, որ արցունքներս լղոզվում են դեմքիս: Ինքը ահավոր ջրիկ ու միևնույն ժամանակ ահավոր լուրջ մարդ է: Իր հետ կարելի է սարկազմն ու ցինիկությունը միացնել ու անվերջ խոսել: Հա համ էլ ինքը ինձ լիքը վարկանիշներ է տալիս :D Մի խոսքով մինչև քեզ չտեսնեմ, բանակ չես գնալու:
Ռուֆուս - Արյա՜, էս ապերին շատ եմ սիրում: Հետը խոսում եմ, ոնց որ հարյուր տարվա ծանոթս լինի: Ինձ նենց հետաքրքիր է, թե դու իրական կյանքում ինչպիսին ես:
Ruby Rue - չխորանամ :love
Alphaone - Հիշում եմ, երբ դեռ նոր էի գրանցվել ակումբում ու դախ մեռնում էի, Alphaone-ն էն մարդկանցից էր, ումից մի տեսակ անսահման աջակցություն էի զգում: Շատ բարի մարդ է ինքը, ակումբից ստացած առաջին տպավորություններս էլ իր հետ են կապված :)
Վոլտերա - Ես մի տեղ կարդացել եմ, որ ինքը մի քիչ մուննաթիկ է: Ոչինչ, կդիմանանք ;ճ
laro - Էնքան անմիջական մարդ է laro-ն: Երևի իմ ամենասիրած բնավորության գծերից է անմիջականությունը: Իր գրառումներից դա երևի էդքան էլ չի զգացվում, բայց հետը խոսելիս մարդու հավես է գալիս :)
Աթեիստ - Էն մարդկանցից է, ում գրառումները կարդալիս, ոնց ասեմ, մի տեսակ մտավոր օրգազմ եմ ապրում :)) Ի դեպ, նույն ձև էլ Mephistopheles-ը, Chuk-ը, Sagittarius-ը, Rhayader-ը: Հինգն էլ ինձ ահավոր հետաքրքիր են իրական կյանքում:
Enna Adoly - Էննային դեռ մինչև վերջ ինքս ինձ համար չեմ հասցրել բացահայտել, դրա համար առանց մեկնաբանությունների:

շարունակելի...

Հա, ուզում եմ Նաիրուհուն էլ առանձնացնել: Ինքը երևի էն ակումբցիներից է, ում ամենաշատն եմ տեսել իրական կյանքում: Բայց մեր հանդիպումները միշտ տևել են մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե - կամ ինչ-որ տեղ ենք շտապում, կամ քաղմաս են տանում, կամ հակառակ ուղղություններով ենք գնում: Ճշտով հանդիպում եմ ուզում :ճ

StrangeLittleGirl
06.06.2014, 16:04
Իսկ ես նույնիսկ հասցրի նեղվել :D
Ցանկս թարմացնե՞մ :think

enna adoly
Այբ
Լիզբեթ
Mari Sari
Մեֆ
Սամբիթբաբա
Գորտուկ
insider
total abandon

Հա, չմոռանամ: Էս էն ցուցակն ա, ում ընդհանրապես չեմ տեսել: Իսկ մտերմանալն առանձին թեմա ա... նկատի ունեմ՝ կան մարդիկ, որոնց տեսել եմ, բայց մտերիմ չեմ, բայց կուզեի մտերմանալ:

Smokie
06.06.2014, 16:16
Իմ վրա տարբեր ժամանակաշրջաններում տարբեր մարդիկ են մեծ տպավորություն թողնում, դառնում ինձ համար շատ կարևոր անձնավորություններ: Ես էլ անկեղծանամ::)

Ուլուանա-իր մասին երևի շատ եմ գրել իր մասին՝ հայտնել դրական կարծիքս::roll
Նաիրուհի-վաղուց ա ինչ ցուցակիս անփոփոխ հերոսներից ա
Աթեիստ-ընտանյոք հանդերձ::love
Rammstein-Շատ հետաքրքիր ա իրական կյանքում Ավետն ինչպիսի՞ն կլինի, ինչքանո՞վ ա մոտ իմ պատկերացրածին ու ինչքանով ա ճիշտ առաջին տպավորությունը:

Տրիբուն
06.06.2014, 16:38
insider Սուս-փուս եկավ, տեղավորվեց Ակումբում, շատ նրբանկատորեն խառնվեց մեր զրույցներին ու հիմա նենց ա իրեն պահում, ոնց որ հազար տարվա անդամ լինի :)) Լրիվ եվրաինտեգրում էր insider-ը :)) Ոչինչ, մի օր սադրելու եմ ու բերեմ հանդիպման

Ոնց, insider-ը նոր ակումբցի ա ?? :o

Ես լրիվ լուրջ գիտեի հազար տարվա ակումբցի ա:

Guest
06.06.2014, 16:46
Ով կգա հետս ռեմոնտի գործ անելու նրա հետ էլ կուզենամ ծանոթանալ: Ասում են գործի մեջ մարդկանց ավելի լավ ես ճանաչում: :think

Հ.Գ. Տունս եմ ռեմոնտ անում

մարդագայլուկ
06.06.2014, 16:57
աաա, Տրիբունին մոռացել եմ :)) իր հետ էլ եմ ուզում ծանոթանալ :)

Գորտուկ
06.06.2014, 17:01
կարդում եմ էս թեման ու կոմպլեքսավորվում :(
ծերացանք, դարձանք անհետաքրքիր...
Բուկովսկի սիրող մարդը երբեք անհետաքրքիր չի կարող լինել , իմ կարծիքով դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք: Ես նույնիսկ ձեր ավատարին նման , չափից շատ նման մի աղջկա եմ ճանաչում : Մի պահ մտածեցի ,թե ինքն է::)

Տրիբուն
06.06.2014, 17:01
աաա, Տրիբունին մոռացել եմ :)) իր հետ էլ եմ ուզում ծանոթանալ :)

Մենակ դու չես մոռացել: Դրա համար էլ ասեցի մի հատ գրառում անեմ, սաղին հիշեցնեմ... :D

մարդագայլուկ
06.06.2014, 17:03
Մենակ դու չես մոռացել: Դրա համար էլ ասեցի մի հատ գրառում անեմ, սաղին հիշեցնեմ... :D

Դու պիտի էն մտավոր օրգազմի խմբի մեջ լինեիր, ախր ասում եմ, մի հոգի պակաս ա :))

ARMbrain
06.06.2014, 17:14
Smokie.

Հ.Գ Քննություներս պրծնեմ, շուտ շուտ կերևամ ակումբում։

StrangeLittleGirl
06.06.2014, 17:36
Մենակ դու չես մոռացել: Դրա համար էլ ասեցի մի հատ գրառում անեմ, սաղին հիշեցնեմ... :D

Ես չեմ մոռացել, մտադրված չեմ գրել, որտև քեզ տեսել եմ մի անգամ :P

Ուլուանա
06.06.2014, 17:49
շատ հետաքրքիր միտք ա… վիրտուալ կերպար և իրականություն… շատ դժվար ա 6 տարի շարունակ նույն վիրտուալ կերպարը պահել… համարյա անհնար ա… իմ կարծիքով եթե էդքան երկար ա մարդը վիրտուալ կերպարը պահում ուրեմն կամ չի ձևացնում, կամ էլ ահավոր թերարժեքության բարդույթ ունի ու ամեն գնով պահում ա էդ վիրտուալ կերպարը… ինչ էլ անես մի տեղից արտահոսք կտա ու իսյկական բնույթդ մեջտեղ կգա… ես համոզված եմ որ ակումբում տենց մարդ չկա…
բայց շատ հետաքրքիր հարց բարձրացրիր…
Լրիվ համաձայն եմ, Մեֆ։ Ես էլ չեմ հավատում, որ երկար ժամանակ հնարավոր ա ձևացնել։ Ավելին՝ ես իսկի կարճ ժամանակով ձևացնել կարողանալուն չեմ հավատում. ես էն կարծիքին եմ, որ նույնիսկ ձևացնելիս ա մարդ ինքն իրան ահագին բացահայտում՝ էս կամ էն կերպ։

Բայց մի ուրիշ պահ կա. որոշ հատկանիշներ վիրտուալում ուղղակի չեն կարող դրսևորվել՝ զուտ վիրտուալ հաղորդակցության ֆորմատով, բնույթով պայմանավորված։ Այ դրանց մասին ա խոսքը, ոչ թե ձևացնելու։

իսկ քեզ ո՞վ ա ասել որ Մեֆը նման ցանկություն չունի…
Մեֆն ինքն ա ասել՝ հայտարարելով, որ երբևէ վիրտուալազերծվելու ցանկություն ու մտադրություն չունի, ու որ եթե հանկարծ տենց բան լինի, անվերադարձ կհեռանա։ Էդ ընդհանրապես։ Իսկ կոնկրետ ինձ հետ ռեալում ծանոթանալու առումով ուղղակի չեմ նկատել, որ իմ կերպարը քեզ առանձնապես հետաքրքրի, որ նման ցանկություն ունենաս, էդքան բան։ Իսկ էս երկուսը որ գումարենք, չի՞ ստացվում, որ անիրական ցանկությունների շարքից ա հետդ ծանոթանալը :))։

Ի դեպ, ոչ փոխադարձ ցանկությունների շարքից. մարդագայլուկի հետ էլ կուզենայի ծանոթանալ :)։

Ուլուանա
06.06.2014, 17:59
Նոր Արէային տեսա, հիշեցի, որ իր հետ էլ կուզենայի ծանոթանալ։
Արէայի հետ կապված սենց մի պահ կա. ինքն ինձ հենց սկզբից էլ ահագին դուր ա եկել, բայց համ էլ շատ են լինում իրավիճակներ, երբ իրա դիրքորոշումը չեմ հասկանում, այսինքն՝ իմ պատկերացնելով՝ ինքն ուրիշ կերպ պիտի մտածեր, վարվեր էդ իրավիճակում։ Մի խոսքով՝ գիտեմ, որ ինքը լավն ա, բայց մի տեսակ սամթը չեմ բռնում :))։ ՀՆարավոր ա, որ ռեալ շփումն էդ անորոշությունը ցրեր։

մարդագայլուկ
06.06.2014, 18:00
Ի դեպ, ոչ փոխադարձ ցանկությունների շարքից. մարդագայլուկի հետ էլ կուզենայի ծանոթանալ :)։

Հեչ էլ ոչ փոխադարձ չի ^_^
Քո ու ivy-ի մասին էլ էի ուզում գրել, էն էլ զգացի, որ մտքերս գնալով ավելի անհոդաբաշխ են դառնում ու անկապ կրկնվում եմ, ասեցի լավ հետո կգրեմ :)

Ռուֆուս
06.06.2014, 18:13
Մենակ դու չես մոռացել: Դրա համար էլ ասեցի մի հատ գրառում անեմ, սաղին հիշեցնեմ... :D

Ձյաձ, սկզբում քո անունն էլ էի ցուցակում ներառել, հետո հիշեցի, որ քեզ ոչ միայն տեսել եմ, այլ հասցրել եմ մի քանի անգամ հետդ խմել: Բայց էն ժամանակ դեբիլ երեխա էի, էդքան էլ շատ չէի ջոգում, թե ինչ դեմք ես դու :)) Նենց որ հիմա էլ դեմ չեմ լինի նորից հետդ խմել :)

Տրիբուն
06.06.2014, 18:59
Ես չեմ մոռացել, մտադրված չեմ գրել, որտև քեզ տեսել եմ մի անգամ :P

Աչքդ լույս, Բյուր ջան:

Տենց թեմա չկա՞, որ գնաս մի երկու բան տեսածիցդ գրես, երկու ջերմ, բարեկամական խոսք ասես, դրական լույսի ներքո ներկայացնես ինձ, որ ուրիշներն էլ ցանկություն ունենան ծանոթանալու:

Տրիբուն
06.06.2014, 19:02
Ձյաձ, սկզբում քո անունն էլ էի ցուցակում ներառել, հետո հիշեցի, որ քեզ ոչ միայն տեսել եմ, այլ հասցրել եմ մի քանի անգամ հետդ խմել: Բայց էն ժամանակ դեբիլ երեխա էի, էդքան էլ շատ չէի ջոգում, թե ինչ դեմք ես դու :)) Նենց որ հիմա էլ դեմ չեմ լինի նորից հետդ խմել :)

Մի նեղվի Ռուֆ ջան, у каждого свои недостатки:

Քո հետ միայն Իտալիայում, ապեր :D

Արէա
06.06.2014, 19:08
Նոր Արէային տեսա, հիշեցի, որ իր հետ էլ կուզենայի ծանոթանալ։
Արէայի հետ կապված սենց մի պահ կա. ինքն ինձ հենց սկզբից էլ ահագին դուր ա եկել, բայց համ էլ շատ են լինում իրավիճակներ, երբ իրա դիրքորոշումը չեմ հասկանում, այսինքն՝ իմ պատկերացնելով՝ ինքն ուրիշ կերպ պիտի մտածեր, վարվեր էդ իրավիճակում։ Մի խոսքով՝ գիտեմ, որ ինքը լավն ա, բայց մի տեսակ սամթը չեմ բռնում :))։ ՀՆարավոր ա, որ ռեալ շփումն էդ անորոշությունը ցրեր։

Մի անգամ էլ Այվին էր գրել, իբր անկանխատեսելի եմ )))
Ի՞նչ եմ արել որ )

Freeman
06.06.2014, 20:31
Freeman Մի տարի առաջ Ռուբենը երազ էր տեսել, որ փուչիկներով եկել էր Զվարթնոց ինձ դիմավորելու :)) Տեսնենք խոստումը կկատարի :))

Ռուֆ, եթե նենց ժամանակ գաս, որ բանակում չլինեմ :)
Բայց եթե եղա էլ, երևի կկարողանամ հարմարացնել, խոստումս կատարելու :դ

Ռուֆուս
06.06.2014, 20:51
Ռուֆ, եթե նենց ժամանակ գաս, որ բանակում չլինեմ :)
Բայց եթե եղա էլ, երևի կկարողանամ հարմարացնել, խոստումս կատարելու :դ

Դժվար խոստումդ կարողանաս կատարել, եթե իհարկե դեմ չես Թբիլիսի գալ :))

Mephistopheles
06.06.2014, 21:10
Լրիվ համաձայն եմ, Մեֆ։ Ես էլ չեմ հավատում, որ երկար ժամանակ հնարավոր ա ձևացնել։ Ավելին՝ ես իսկի կարճ ժամանակով ձևացնել կարողանալուն չեմ հավատում. ես էն կարծիքին եմ, որ նույնիսկ ձևացնելիս ա մարդ ինքն իրան ահագին բացահայտում՝ էս կամ էն կերպ։

Բայց մի ուրիշ պահ կա. որոշ հատկանիշներ վիրտուալում ուղղակի չեն կարող դրսևորվել՝ զուտ վիրտուալ հաղորդակցության ֆորմատով, բնույթով պայմանավորված։ Այ դրանց մասին ա խոսքը, ոչ թե ձևացնելու։

in your defense մի բան ասեմ… էս գրառումդ որ կարդացի ու մի հատ "ասույթ" գլխիս մեջ սկսեց ֆռֆռալ, չգիտեմ մեկն ասել ա թե չէ…"ես կճանաչեմ քեզ այնպես ինչպես դու ես ուզում որ քեզ ճանաչեմ" կամ "ճանաչիր ինձ այնպես ինչպես ես եմ ուզում ինձ ճանաչեն"… սենց մի բան… էս հոգեբանական ասպեկտն էլ կա որ քո ասածի օգտին ա խոսում…

Մեֆն ինքն ա ասել՝ հայտարարելով, որ երբևէ վիրտուալազերծվելու ցանկություն ու մտադրություն չունի, ու որ եթե հանկարծ տենց բան լինի, անվերադարձ կհեռանա։ Էդ ընդհանրապես։ Իսկ կոնկրետ ինձ հետ ռեալում ծանոթանալու առումով ուղղակի չեմ նկատել, որ իմ կերպարը քեզ առանձնապես հետաքրքրի, որ նման ցանկություն ունենաս, էդքան բան։ Իսկ էս երկուսը որ գումարենք, չի՞ ստացվում, որ անիրական ցանկությունների շարքից ա հետդ ծանոթանալը :))։

Ի դեպ, ոչ փոխադարձ ցանկությունների շարքից. մարդագայլուկի հետ էլ կուզենայի ծանոթանալ :)

հիմա Ուլուանա ջան մի բան պտի խնդրեմ որ անես… տանն ե՞ս… եթե տանն ես ապա…

…գնա խոհանոց…

…գնացի՞ր…

օքեյ… հիմա բաց խոհանոցի շկաֆի դուռը որտեղ ամանչամաններն են դրված…

տեսա՞ր…

էն ձախի վրա մի հատ մեծ ժարովնիկ կա… էդ չէ… էն մեկը… էտի շատ խորն ա, էն տառակը… հա՛ էտի…

… դե հիմա հանի…

հանեցի՞ր… օքեյ…

…դե հիմա էդ ժարովնիկով տւր գլխիս մի հատ, բայց էլ տենց բան չասես…

Freeman
06.06.2014, 21:21
Դժվար խոստումդ կարողանաս կատարել, եթե իհարկե դեմ չես Թբիլիսի գալ :))

Դժվար կարանամ սամավոլկայի Ժամանակ սահմանն անցեմ :(
Էդ դեպքում ես եմ գալու Իտալիա, դու փուչիկներով ու ծաղիկներով դիմավորես :D

ivy
06.06.2014, 21:31
Մի քանի ակումբցի կա, որոնք շատ են դուր գալիս, բայց ինձ վիրտուալից դուրս իրենց հետ շփումն էդքան էլ չի հետաքրքրում։

Մեկը Մեֆն է, մյուսը՝ Լիզբեթը, բայց էլի կան։ Ինձ իրենց վիրտուալ կերպարը լրիվ հերիք է երջանիկ լինելու համար :)

Չհանդիպածներից երևի թե մենակ Դավիթն է (Հավաքածուի), որի հետ շատ կուզենայի նաև իրական կյանքում ընկերություն անել։

Հետաքրքիր կլիներ նաև Սամբիթբաբայի ու Ռիկի հետ հանդիպել։

Նաիրուհի
06.06.2014, 21:36
Ինձ էլ արդեն թվում էր՝ աչքիս է երևացել :blin

Իմ վրա տարբեր ժամանակաշրջաններում տարբեր մարդիկ են մեծ տպավորություն թողնում, դառնում ինձ համար շատ կարևոր անձնավորություններ: Ես էլ անկեղծանամ::)

Ուլուանա-իր մասին երևի շատ եմ գրել իր մասին՝ հայտնել դրական կարծիքս::roll
Նաիրուհի-վաղուց ա ինչ ցուցակիս անփոփոխ հերոսներից ա
Աթեիստ-ընտանյոք հանդերձ::love
Rammstein-Շատ հետաքրքիր ա իրական կյանքում Ավետն ինչպիսի՞ն կլինի, ինչքանո՞վ ա մոտ իմ պատկերացրածին ու ինչքանով ա ճիշտ առաջին տպավորությունը:

Ես իարկե չէի կարող էդքան ակումբցիների հետ շփվել կամ ճանաչել իրենց ռեալում, բայց ծանոթությունն էլի մե՜ծ ուրախություն ու հաճույք էր սկզբի համար:roll

Աթեիստը. Եթե ես առաջ՝ նույնիսկ նկարներում ու տեսանյութերում իրեն տեսնելուց հետո, քիչ ժպտացող ու հաստ ձայնով էի պատկերացնում, հիմա չեմ կարողանում պատկերացնել նման կերպ::D Չտեսա էն ջղային ձյաձյային, ում երբեմն պատկերացրել, երբեմն էլ տեսել եմ վիրտուալում: Էդքան ասող-խոսող, բանիմաց, (բազմիմաց,) ժպտերես, հումորով, բարակ ձայնով, մի խոսքով ոտից-գլուխ հաճելի մարդ: Հիմա արդեն ոչ մի կերպ չեմ կարողանա տեսնել իր միջի գազանին, որքան էլ տեսած լինեմ վիրտուալում: Այ հենց ինքն էր մի անգամ ինձ ասել, որ մարդը կարող ա վիրտուալում շատ խիստ լինի ու կոպիտ (խոսքն իր մասին չի իհարկե,) իսկ իրական կյանքում բարի ու նրբանկատ: Համ էլ ես իրան շատ ավելի բարձրահասակ էի պատկերացնում, չնայած էլի բոյով էր: Անչափ հաճելի էր Արտակ համար 2 ջան: http://rugame.mobi/smile/zest/pozhali.gif

Rammstein. Քչախոս, քչաժպիտ ու երևի ինքնամփոփ: Խստահայաց, բայց շատ բարեսիրտ ու հոգատար մարդ, ինչպիսին որ պատկերացնում էի:;) Ռուբիի հանդեպ էլ շատ ուշադիր:good

Գև ջան, ինձ էլ, ինչքան հիշում եմ, մի քանի անգամ հանդիպել ես :)

Հ.Գ. insider-ը շատ լավն է, ավելացնում եմ ցուցակիս :love

Chuk
06.06.2014, 21:38
Ինձ էլ արդեն թվում էր՝ աչքիս է երևացել :blin

Գև ջան, ինձ էլ, ինչքան հիշում եմ, մի քանի անգամ հանդիպել ես :)

Լիլ ջան, վերնագիրն ա «Ակումբցիներից ու՞մ հետ կցանկանայիք ծանոթանալ և/կամ մտերմանալ»

Սովորաբար էստեղ ծանոթանալու մասին են գրում, բայց հեչ պարտադիր չի, կարող են մտերմանալու ցանկության մասին էլ գրել :)

Smokie
06.06.2014, 21:42
Ինձ էլ արդեն թվում էր՝ աչքիս է երևացել :blin

Գև ջան, ինձ էլ, ինչքան հիշում եմ, մի քանի անգամ հանդիպել ես :)

Հ.Գ. insider-ը շատ լավն է, ավելացնում եմ ցուցակիս :love

Ես կասեի ամե՛ն անգամ:)) Դու ներկա ես եղել էն եզակի հանդիպումներին, որին բախտ եմ ունեցել գալու: Բայց դե համարյա չենք շփվել իմ կարծիքով::oy Ճիշտ ա ասում Չուկը:))

Chuk
06.06.2014, 21:46
Շատերի հետ եմ ուզում ծանոթանալ, բայց հիմա մեկի մասին գրեմ:

Ռուֆուսի հետ եմ ուզում ծանոթանալ: Էս թազա Ռուֆուսի էլի, Իտալիաներում փոխված, ավելի մի տեսակ համարձակ ու էլ ավելի հետաքրքիր դառած Ռուֆուսի:

Mephistopheles
06.06.2014, 21:52
Մի քանի ակումբցի կա, որոնք շատ են դուր գալիս, բայց ինձ վիրտուալից դուրս իրենց հետ շփումն էդքան էլ չի հետաքրքրում։

Մեկը Մեֆն է, մյուսը՝ Լիզբեթը, բայց էլի կան։ Ինձ իրենց վիրտուալ կերպարը լրիվ հերիք է երջանիկ լինելու համար :)

Չհանդիպածներից երևի թե մենակ Դավիթն է (Հավաքածուի), որի հետ շատ կուզենայի նաև իրական կյանքում ընկերություն անել։

Հետաքրքիր կլիներ նաև Սամբիթբաբայի ու Ռիկի հետ հանդիպել։

փաստորեն գլխիդ փորձանք չես ուզում… պարզ ա…

Ուլուանա
06.06.2014, 23:10
Լավ չի, որ էս թեման համ ծանոթանալու, համ մտերմանալու մասին ա։ Դրանք ահագին տարբեր բաներ են, ու էս թեմայում կամ երկրորդն անտեսվում ա, կամ խառնված գրում են, չես իմանում՝ որը նկատի ունեն։ Լավ կլիներ՝ առանձին թեմա լիներ մտերմանալու մասին։ Ես, օրինակ, մի երկու վաղուց ծանոթ մարդկանց հետ կուզենայի մտերմանալ, բայց ոնց գցում–բռնում եմ, իրանք էնքան էլ չեն ուզում :(։

CactuSoul
06.06.2014, 23:40
Ես, օրինակ, մի երկու վաղուց ծանոթ մարդկանց հետ կուզենայի մտերմանալ, բայց ոնց գցում–բռնում եմ, իրանք էնքան էլ չեն ուզում :(։

Ըտենց մի ասա, Ան ջան, ի՞նչ գիտես: Դու անուններն ասա, կերևա: Էդ քցել-բռնելը սենց դեպքերում դեռ ոչ մեկի օգուտ չի տվել: ;)

Ուլուանա
06.06.2014, 23:48
Ըտենց մի ասա, Ան ջան, ի՞նչ գիտես: Դու անուններն ասա, կերևա: Էդ քցել-բռնելը սենց դեպքերում դեռ ոչ մեկի օգուտ չի տվել: ;)
Դե, գիտեմ, էլի, որ ասում եմ։ Գցել–բռնել ասելով՝ նկատի չունեմ՝ օդի մեջ ենթադրել եմ։ Նկատի ունեմ, որ ես ինչ–որ փորձեր արել եմ շփման, բայց մյուս կողմից չեն եղել ի պատասխան քայլեր։ Նենց ուղղակի հեռվից հեռու իրար շատ ենք սիրում, էլի, տարիներով :))։

Mephistopheles
07.06.2014, 00:07
Լավ չի, որ էս թեման համ ծանոթանալու, համ մտերմանալու մասին ա։ Դրանք ահագին տարբեր բաներ են, ու էս թեմայում կամ երկրորդն անտեսվում ա, կամ խառնված գրում են, չես իմանում՝ որը նկատի ունեն։ Լավ կլիներ՝ առանձին թեմա լիներ մտերմանալու մասին։ Ես, օրինակ, մի երկու վաղուց ծանոթ մարդկանց հետ կուզենայի մտերմանալ, բայց ոնց գցում–բռնում եմ, իրանք էնքան էլ չեն ուզում :(։

Who doesn't?

Alphaone
07.06.2014, 00:21
ես չգիտեմ որ սատանան ա ինձ «կծել», բայց ահավոր ուզում եմ ռեալում Մեֆի հետ ծանոթանալ, բայց վախենում եմ մտերմանալ չստացվի, իր համար ես շատ պրիմիտիվ եմ :D

ivy
07.06.2014, 00:22
փաստորեն գլխիդ փորձանք չես ուզում… պարզ ա…

Էդ ինչ փորձանք պիտի գար որ:

insider
07.06.2014, 00:27
insider Սուս-փուս եկավ, տեղավորվեց Ակումբում, շատ նրբանկատորեն խառնվեց մեր զրույցներին ու հիմա նենց ա իրեն պահում, ոնց որ հազար տարվա անդամ լինի :)) Լրիվ եվրաինտեգրում էր insider-ը :)) Ոչինչ, մի օր սադրելու եմ ու բերեմ հանդիպման

Ոնց, insider-ը նոր ակումբցի ա ?? :o

Ես լրիվ լուրջ գիտեի հազար տարվա ակումբցի ա:
Չգիտեմ ինչն է պատճառը, որ նման տպավորություն է, բայց ուզում եմ նաև ասել, անկեղծանալ, որ ակումբի և նրա որոշ անդամների հետ վիրտուալ, սակայն միակողմանի ծանոթությունս շատ վաղուց է եղել:

Դեռ շատ տարիներ առաջ, երևի 2008 էր, թե 2009-էր, երբ ինչ որ բան էի փնտրում համացանցում, գտա ակումբը: Հիմա չեմ էլ փորձի հիշել թե ինչ էի փնտրում, էականը դա չէ: Գտածս ուսումնասիրելուց հետո խրվեցի ակումբի թեմաների մեջ` հյուրի կարգավիճակով: Մի գլուխ թերթում ու կարդում էի: Երկար ժամանակ հյուրի կարգավիճակով ակումբի անբաժան անդամն էի: Չգիտեմ, թե ինչն էր պատճառը, որ չգրանցվեցի այն ժամանակ: Հետո ինչ որ ժամանակ անցավ, մի պահ մոռացա ակումբի մասին: Մի լավ օր էլ, էլի միտս ընկավ, եկա ու գրանցվեցի:

Պատմական էքսկուրս`

Հիշում եմ Չուկի բանակային օրագիրը, երբ առաջին անգամ հենց ակումբում հրապարակեց պատմվածքները: Ամեն անգամ այցելում էի ու կարդում: Անհամբեր սպասում էի նոր պատմվածքների:

Լիոնին եմ հիշում: Նրա գրքի տպագրությունը: Փղերի պատմությունը: Տրիբունի նկարագրած ճակատամարտը, եթե չեմ սխալվում:

Միշտ կարդում էի One Way Ticket-ի բլոգային գրառումները ու վիրտուալ ճամփորդում էի: Բլոգը վարելու շատ լավ ոճ ուներ: Ափսոս հիմա ակումբում էլ ակտիվ չի:

Շատ լավ հիշում եմ Ռուֆուսին ու հեծանվարշավները: Էտ թեմաները կարդալուց հետո հաստատ որոշել էի, որ հեծանիվ եմ գնելու, որ ծխելը թարգեմ: Բայդ դե մինչև հիմալ էլ չեմ գնել: Ճիշտ ասած, չեմ էլ թարգել:

Գրառումները լավ չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ նաև Վիշապին, Mephistopheles-ին, Varzor-ին, Kuk-ին, Գալաթեա-ին

Տարօրինակ է, որ Բյուրը շատ ակտիվ ակումբցի է, բայց ես չեմ հիշում նրան: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, թե մի հազար տարվա ծանոթներ ենք: Դե դրա բացատրությունը հաստատ պարանորմալ չի, իմ կարծիքով պատճառը նրա բնավորությունն է:

Մի խոսքով Դուք շատ լավն էք: Կարողացել եք ստեղծել մի միջավայր, որտեղ մարդիկ ազատ են, անձամբ չճանաչելով իրար` մտերիմ են: Շատ եմ ափսոսում, որ իրոք հազար տարվա ակումբցի չեմ: Միակ վայրն է իմ վիրտուալ կյանքում, որտեղ հաճույքով եմ գտնվում, շփվում, ժամանակ անցկացնում: Միևնույն ժամանակ այստեղ անցկացրած ժամանակս, համակարգչի մոտ անցկացրած, ժամանակի զուր վատնում երբեք չեմ համարել: Ավելին, այն ինչ որ բան ինձ հաստատ տալիս է: Շատ բան:

Ուլուանա
07.06.2014, 00:30
ես չգիտեմ որ սատանան ա ինձ «կծել», բայց ահավոր ուզում եմ ռեալում Մեֆի հետ ծանոթանալ, բայց վախենում եմ մտերմանալ չստացվի, իր համար ես շատ պրիմիտիվ եմ :D
Ալֆուշ, Մեֆին բերման ենթարկելու դժվարության համեմատ հետը մտերմանալն, ինձ թվում ա, ահագին հեշտ գործ պիտի լինի՝ անկախ ամեն ինչից :D։

Mephistopheles
07.06.2014, 00:31
Էդ ինչ փորձանք պիտի գար որ:

Ivy ջան.... չգիտեմ, բայց որ չես ուզում յանդիպել արդեն դրա մասին ա խոսում....

Mephistopheles
07.06.2014, 00:51
ես չգիտեմ որ սատանան ա ինձ «կծել», բայց ահավոր ուզում եմ ռեալում Մեֆի հետ ծանոթանալ, բայց վախենում եմ մտերմանալ չստացվի, իր համար ես շատ պրիմիտիվ եմ :D

Ալֆա ջան, պրիմիտիվ չես… շատ էլ լավն ես… Ակումբում պրիմիտիվ մարդ չկա… բոլորն էլ անհատականություն են առանց բացառության… իսկ եթե ինչ-ինչ պատճառներով մտերմություն չստացվի հանկարծ, ապա դա պարտադիր չի որ քո մեղքով լինի, ես էլ մի բան չեմ…

Mephistopheles
07.06.2014, 00:54
Ալֆուշ, Մեֆին բերման ենթարկելու դժվարության համեմատ հետը մտերմանալն, ինձ թվում ա, ահագին հեշտ գործ պիտի լինի՝ անկախ ամեն ինչից :D։

Ուլուանա…

Ուլուանա
07.06.2014, 00:57
Ուլուանա…
Ի՞նչ։

Mephistopheles
07.06.2014, 00:58
Ի՞նչ։

հեչ… ասի անունդ տամ…

ivy
07.06.2014, 01:03
Ivy ջան.... չգիտեմ, բայց որ չես ուզում յանդիպել արդեն դրա մասին ա խոսում....

Որ փորձանքից եմ վախենո՞ւմ:
Այ քեզ եզրահանգում:

Mephistopheles
07.06.2014, 01:04
Որ փորձանքից եմ վախենո՞ւմ:
Այ քեզ եզրահանգում:

հա… որ կարող ա զզվացնեմ…

…կամ էլ կարծում ես որ իրական կյանքում անհետաքրքիր մարդ եմ… անգույն… անլուրջ…

Շինարար
07.06.2014, 01:05
Իսկ ես ակումբցիներից անկախ նախապես ուզելուց հատկապես մտերմացել եմ Հրաչի ու Դատարկի հետ, ու մինչև իր արտագաղթելը նաև Կաթիլի հետ, ու եթե ամեն բան որոշվեր ակումբով, իրանց գրառումներով, գուցե մտքովս էլ չանցներ, որ ես ուզում եմ էդ մարդկանց հետ մոտիկ լինել, ընկեր լինել: Ամենասկզբում, երբ պարզվեց որ Դատարկն իմ համաքաղաքացին ա, էդ փաստն ինձ ահագին դուր չէր եկել:)) բայց էնքան լավ ա, որ էս մարդիկ էսօր իմ ընկերներն են: Որ իրանց տեսնում եմ, էդ օրս լավ ա անցնում, մի տեսակ որ իրանք կան ու ես թեկուզ պատահաբար, թեկուզ պայմանավորված իրանց տեսա, ամբողջ օրվա համար ինձ դրական ա տրամադրում: Ակումբում իրանք ակտիվ չեն, գուցե գրառումներից դատելով՝ մտքներովդ չանցնի, բայց էս երեք մարդիկ էնքան դրական, էնքան լուսավոր, պայծառ մարդիկ են, որ բոլորիդ կոչ եմ անում ձեր ցանկերը սրբագրել և պարտադիր ուզել իրանց հետ ծանոթանալ:

ivy
07.06.2014, 01:06
հա… որ կարող ա զզվացնեմ…

…կամ էլ կարծում ես որ իրական կյանքում անհետաքրքիր մարդ եմ… անգույն… անլուրջ…

Չէ, ոչ մի տենց բան էլ չեմ կարծում:
Էս ինչ սենզիտիվ ես, Մեֆ, ով կմտածեր :)

Alphaone
07.06.2014, 01:07
Չէ, ոչ մի տենց բան էլ չեմ կարծում:
Էս ինչ սենզիտիվ ես, Մեֆ, ով կմտածեր :)

Այվ, սպասվածից շատ ավելի, ընդհանրապես, իր մոտ փշոտությունը պաշտպանական մեխանիզմ ա :D

Mephistopheles
07.06.2014, 01:08
Չէ, ոչ մի տենց բան էլ չեմ կարծում:
Էս ինչ սենզիտիվ ես, Մեֆ, ով կմտածեր :)

բա ինչի՞ չես ուզում… սենց հեռվից լավ ա՞… չեմ կարող "վնասե՞լ"…

Mephistopheles
07.06.2014, 01:09
Այվ, սպասվածից շատ ավելի, ընդհանրապես, իր մոտ փշոտությունը պաշտպանական մեխանիզմ ա :D

Ալֆ, սենսիթիվ չեմ… մարդը պարզ ասում ա… սենց ակումբում լավ ա… ակումբից դուրս որպես մարդ ինձ չի հետաքրքրում…

ivy
07.06.2014, 01:12
Չէ, ոչ մի տենց բան էլ չեմ կարծում:
Էս ինչ սենզիտիվ ես, Մեֆ, ով կմտածեր :)

Որովհետև ինձ շատ դուր ա գալիս քո Մեֆ կերպարը: Իրական Ա.-ին ճանաչելու ցանկություն մոտս ուղղակի չկա:
Դու իմ վիրտուալ աշխարհի մի մասն ես, ու դա ինձ լրիվ հերիք ա:

Mephistopheles
07.06.2014, 01:13
Որովհետև ինձ շատ դուր ա գալիս քո Մեֆ կերպարը: Իրական Ա.-ին ճանաչելու ցանկություն մոտս ուղղակի չկա:
Դու իմ վիրտուալ աշխարհի մի մասն ես, ու դա ինձ լրիվ հերիք ա:

իսկ դու որտեղի՞ց գիտես որ իրական Ա-ն տարբեր ա Մեֆից…

ivy
07.06.2014, 01:15
իսկ դու որտեղի՞ց գիտես որ իրական Ա-ն տարբեր ա Մեֆից…

Չգիտեմ ոչ մի տեղից, բայց դա ինձ ուղղակի հետաքրքիր չի:
Չնայած մի պահ կար, որ հետաքրքիր էր, էն էլ վիրտուալ Մեֆը նենց շոշփռոշ արեց, որ ամբողջ հետաքրքրությունը կորավ:

Գալաթեա
07.06.2014, 01:16
Իսկ ես ակումբցիներից անկախ նախապես ուզելուց հատկապես մտերմացել եմ Հրաչի ու Դատարկի հետ, ու մինչև իր արտագաղթելը նաև Կաթիլի հետ, ու եթե ամեն բան որոշվեր ակումբով, իրանց գրառումներով, գուցե մտքովս էլ չանցներ, որ ես ուզում եմ էդ մարդկանց հետ մոտիկ լինել, ընկեր լինել: Ամենասկզբում, երբ պարզվեց որ Դատարկն իմ համաքաղաքացին ա, էդ փաստն ինձ ահագին դուր չէր եկել:)) բայց էնքան լավ ա, որ էս մարդիկ էսօր իմ ընկերներն են: Որ իրանց տեսնում եմ, էդ օրս լավ ա անցնում, մի տեսակ որ իրանք կան ու ես թեկուզ պատահաբար, թեկուզ պայմանավորված իրանց տեսա, ամբողջ օրվա համար ինձ դրական ա տրամադրում: Ակումբում իրանք ակտիվ չեն, գուցե գրառումներից դատելով՝ մտքներովդ չանցնի, բայց էս երեք մարդիկ էնքան դրական, էնքան լուսավոր, պայծառ մարդիկ են, որ բոլորիդ կոչ եմ անում ձեր ցանկերը սրբագրել և պարտադիր ուզել իրանց հետ ծանոթանալ:

Հրաչին ու Կաթիլին չեմ ճանաչում, բայց Դատարկի պահով ոնց եմ հետդ համամիտ, Շին :)
Նենց ջերմություն եմ զգում ես էդ մարդու հանդեպ: Որ տեսնում եմ (հիմնականում պատահական), ինչքան ուզում ա անտրամադիր լինեմ, ժպիտ ա գալիս դեմքիս ու էլ չի գնում էդ օրը ու մի տեսակ ներսից ա էդ ժպիտը լինում: Ամբողջ էությամբ եմ ժպտում: Անբացատրելի բան ա:

Ուլուանա
07.06.2014, 01:18
Ռիփ, Մեֆը հազիվ մեկի հետ ուզում ա հանդիպել։ Համաձայնի, հանդիպի, հետո մեզ էլ կպատմես :D։

Mephistopheles
07.06.2014, 01:18
Չգիտեմ ոչ մի տեղից, բայց դա ինձ ուղղակի հետաքրքիր չի:
Չնայած մի պահ կար, որ հետաքրքիր էր, էն էլ վիրտուալ Մեֆը նենց շոշփռոշ արեց, որ ամբողջ հետաքրքրությունը կորավ:

Օքեյ… լավ… մարդու ցանկության վրա չես բռնանա… մենակ ձեր ցանկությունը չի… մենք էլ պտի հետաքրքիր լինենք ձեր համար…