PDA

Դիտել ողջ տարբերակը : Վերջին անգամ ե՞րբ եք թանգարան այցելել



varduuhi
17.07.2008, 14:04
;);)

Սերխիո
17.07.2008, 14:08
Մայիսին

Ariadna
17.07.2008, 14:14
Հուլիսի 4-ին :)

քաղաքացի
17.07.2008, 14:30
Մայիսի 9, 16, 23՝ լուվր :love

Արշակ
17.07.2008, 14:38
Գրում են միայն վերջերս գնացածները, Իսկ վերջին անգամ անհիշելի ժամանակներում գնացածները համեստորեն լռում են:D
Արդյունքում ստացվում է, որ ջահելությունը կոտորվում է թանգարաններ գնալով։:hands

Safaryan
17.07.2008, 14:45
Ամոթ էր, բայց չէմ էլ հիշում: Լավ չի…

varduuhi
18.07.2008, 12:49
Մենք հիմա մի ծրագրի վրա ենք աշխատում, որը նպաստելու է թանգարանների դերի բարձրացմանը, աշակերտ-թանգարան կապի սերտացմանը: Գործի բնույթով շրջեցինք թանգարաններում... ու մեջս էս հարցը ծնվեց... Ակումբցիները ինչքանով են կապված թանգարաններին:oy

Ռուֆուս
18.07.2008, 21:54
Վերջին անգամ երկու շաբաթ առաջ եմ այցելել Էջմիածնի գանձատուն և Զվարթնոց թանգարան :P

Սերխիո
18.07.2008, 23:09
Էջմիածնի գանձատուն :P

Ամենաճոխ հավաքածուն ,որ երբևէ տեսել եմ:ok

Enipra
18.07.2008, 23:53
Ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, չեմ հիշում :)
Ազգային պատկերասրահ

varduuhi
21.07.2008, 11:06
Իսկ Հառիճի վանքում եղել եք? Թանգարանը հարուստ չէ, բայց ապրել Հայաստանում ու չտեսնել Հառիճի վանքը... :thinkՏեսնելու բան շատ կա::victory:

Ռուֆուս
21.07.2008, 23:41
Իսկ Հառիճի վանքում եղել եք? Թանգարանը հարուստ չէ, բայց ապրել Հայաստանում ու չտեսնել Հառիճի վանքը... :thinkՏեսնելու բան շատ կա::victory:

Հառիճը մենակ նկարներով եմ տեսել ու շատ տպավորիչ վանք է, մանավանդ ժայռի վրա գտնվող մատուռը: Հա, մոռացա ասեմ, մի քանի օր առաջ Մատենադարանում ու Փարաջանովի թանգարանում եմ եղել :P

Փարաջանովի թանգարանը Երևանի ամենասիրածս վայրն է, եթե ամբողջ կյանքս էլ այդտեղ անցկացնեմ, չեմ հոգնի :) Հատկապես շատ եմ սիրում Մոնա Լիզայի հավաքածուն

Լուսաբեր
22.04.2009, 17:45
ապրիլի 12-ին :)

Մուսա-լեռ գյուղի պատմական թանգարանը :)

Փոքրիկ
22.04.2009, 17:49
:thinkՀոկտեմբերի վերջերին մեր Վեհարան եմ այցելել:)

One_Way_Ticket
22.04.2009, 19:21
Ավելի քան մի տարի առաջ :oy
Ոնց որ թե Էրմիտաժն էր վերջինը:

Ուլուանա
23.04.2009, 00:11
Մի քանի օր առաջ։ :) Բոստոնում գնացել էինք MIT համալսարանի թանգարանը։ Անչափ հետաքրքիր էր։ :roll

Apsara
23.04.2009, 00:17
Ես Երևանում գտնվող համարյա բոլոր թանգարանները և պատկերասրահները այցելել եմ, ու միշտ փոքր քույր կամ եղբայրներիցս մեկին հետս տարել եմ, վերջինը Փարաջանովն էր, չեմ հիշում երբ էր, բայց տպավորությունը դեռ թարմ է:

Իսկ թանգարան բաց երկնքի տակ՝ այսինքն դենտրոպարկ, 3 շաբաթ առաջ Ֆրանկֆուրտում Հուսիկի:love հետ եմ այցելել

ministr
23.04.2009, 00:23
Մոտ 2-3 ամիս առաջ...

Vaho
23.04.2009, 00:25
Այսօր

Դեկադա
23.04.2009, 10:55
Ամռանն էր. Էջմիածնի գանձատուն և Սարդարապատի թանգարան:Առաջինում մեզ սարկավագը // ինչպես ինքը ներկայացավ// բացատրում էր ամենայն մանրամասնությամբ, ինչը չեմ կարող ասել երկրորդի մասին որտեղ անգամ բերան բացելը փող էր:(

Venus
23.04.2009, 12:04
Վերջին անգամ ուսանող էի 3-րդ կուրսում էի սովորում որ գնացինք, << Ջիթողցոնց տուն >> կոչվող թանգարանն էր, ահավոր հետաքրքրիր է, եթե դեռ չեք եղել խորհուրդ կտամ այցելել, :) չնայած այն գտնվում է Գյումրիում :oy :hands

Ռուֆուս
23.04.2009, 13:50
Վերջին անգամ ուսանող էի 3-րդ կուրսում էի սովորում որ գնացինք, << Ջիթողցոնց տուն >> կոչվող թանգարանն էր, ահավոր հետաքրքրիր է, եթե դեռ չեք եղել խորհուրդ կտամ այցելել, :) չնայած այն գտնվում է Գյումրիում :oy :hands

Շատ եմ սիրում էդ թանգարանը, 19-րդ դարի գյումրեցիների կենսակերպն է ցույց տալիս... :love

Կողքն էլ Մերկուրովի մահադիմակների թանգարանն է, բավականին վախենալու տեղ ա :P

Venus
23.04.2009, 14:06
Ահա ճիշտ ես, կոզքն էլ Մերկուրովի թանգարանն է ;) հետաքրքիր է ամեն դեպքում :P
իսկ դու Գյումրի երբ ես եղել? :)

Sedulik
23.04.2009, 14:40
ժողովուրդ ամաչում եմ ասել,բայց վերջին անգամը 10 տարի առաջ էր՝ Իսահակյանի թանգարան::oy

Karina
08.05.2009, 21:32
8 ամիս առաջ-Փարաջանովի տուն-թանգարան և Էրեբունի:)

ministr
17.05.2009, 21:45
Երեկ մի քանի հոգով որոշեցինք գնալ Հայաստանի պատմության թանգարան: Վաղուց չէինք եղել հետաքրքիր էր:
Շատ հետաքրքիր էր առաջին հանրապետությանը և այդ ժամանակավա հայ գործիչներին վերաբերող նյութերը: Մնացած նյութերի 90%-ը կարպետներ ու սափորներ են: Չեմ հասկանում ուրիշ ցույց տալու բան չունեն? Կարպետագիտության թանգարան հո չի: Դուրս եկան Անի քաղաքի, Զվարթնոցի տաճարի մակետները:
Զավեշտալի դեպքեր ևս պատահեցին: Առաջին հարկում ցուցադրված էին զարդեր: Կար (ըստ նշագրման) ուրարտական ժամանակաշրջանի վզնոց: Վզնոցի գնդերի փայլից ու վիճակից հեչ չէիր ասի որ քանի հազար տարի հողի տակա մնացել: Հետաքրքրությունն ավելացրեց ձկան թելը, որի վրա հավաքած էր վզնոցը :)) Պարզվումա ուրարտացիները ձկան թել ունեին :)))
Սա դեռ ոչինչ.. ուրեմն հասանք ճակատի զարդի, էն որ կոպեկներ կամ կլոր արծաթե կամ ոսկե զարդեր են կախում: Նշագրում նշված էր 17-18դդ.: Մեկ աչքովս ընկավ, որ էդ կախված զարդերից մեկի վրա գրված է 10 копеекь, մի քիչ էլ ուշադիր նայեցի տեսնեմ կոպեկի տարեթիվը նշված է 1915թ.: )))) Ստեղ են ասել արա դե լաաաավ էլի... :)Դահլիճի հսկիչին ասում եմ էքսպոնատներից մեկի տարիքը կամ սխալ է նշված, կամ էլ հավաքածու է, ասում է չի կարող խատահել, ասում եմ դե արի նայի :)))) Էկավ նայեց, ու հիմի հո չի ծիծաղում :))))))) ասումա էսքան տարի աշխատում եմ դեռ սենց բան չէի տեսել :))) Ասումա ոչինչ լավ էս երկու օրը մեկա հավաքելու էին սրանք :))))

ministr
17.05.2009, 22:04
Էսօր էլ որոշեցինք Էջմիածին գնանք: Monk ջան որոշեցի քեզ չխանգարել, թե չէ կասես էս ակումբի ժողովուրդը ինձ հանգիստ չեն տալիս :)

Ուրեմն մտանք եկեղեցի, թանգարան դուրս եկանք մի քիչ զբոսնեցինք բակում, մեկ էլ աչքովս ընկավ վառ գունավոր նկարազարդումներ հարևան շենքի տակ... մոտեցանք տեսնենք շենքի մեջ խորք ընկած մաս է, մոմ վառելու տեղով և չորս որմնանկարով ` շատ թարմ վիճակում:

Սկսեցինք դիտել նկարները, որտեղ պատկերված էր Քրիստոսը տարբեր միջավայրերում: Մեկ էլ ինչ տեսնեմ... ` ուրեմն պատկերացրեք երկու հոգի կանգնած են, մեջտեղում Քրիստոսն է, իսկ էն աջ կողմինի գլխավերևում գրված է .... Պ ՈՒ Թ Ի Ի Ն: :)))) Աչքերիս չհավատացի... ակամայից բարձրաձայն ասեցի "Ինչաաա???", ընկերներս հետաքրքրված մոտեցան կարդացին... ու ըտեղ մի խիի~նդ մի ուրախությու~ն... Հետո ևս մեկ անգամ ուշադրություն դարձրինք ձախ մարդու վերևում գրվածին... ԱՅԼԱԿԵՐ: Հետո ուսումնասիրելով մյուս նկարները, հայտնաբերեցինք, որ պատկերված են Քրիստոսի կյանքի չորս փուլերը` ծնունդ, մկրտություն, խաչելություն և... ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ:), որն էլ նկարի վրա գրված էր ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻԻՆ!!!!: Պարզելով, որ Պութինը երկնքի, եկեղեցու հետ ոչ մի կապ չունի ուրախ զվարթ վերադարձանք Երևան :)))))

sharick
18.05.2009, 15:39
ամառը :
բոլոր թանգարանները այցելել եմ , նույնիսկ երկու անգամ
Փոքր ժամանակվանից սիրում եմ թանգարաններ գնալ , շատ հետաքրքիրա

ivy
18.05.2009, 21:42
Մոդերատորական: Բոլոր «ճանճային» գրառումները տեղափոխվել են «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» (http://www.akumb.am/showthread.php?p=1691947#post1691947)թեմա: