PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայտարարություն թուրքական հարցի վերաբերյալ



Հայարիացի
16.07.2008, 14:03
http://hayary.org/img/vogi-pahapan.jpg


Հարգարժան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան.
Գնահատելով Ձեր՝ օտարից անկախ, ինքնուրույն պետական քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի հետ դիվանագիտական կապ հաստատելու փորձը, այնուամենայնիվ, ուզում ենք հիշեցնել, որ Թուրքիան մեր թիվ 1 թշնամին է (այս երկրի անվտանգության հայեցակարգում Հայաստանը Թուրքիայի թիվ 2 թշնամին է Հունաստանից հետո):
Եվ քանի դեռ ակնհայտ դրսեւորումներով այս թշնամական երկիրը ներում չի հայցել ու չի փոխհատուցել անցած դարասկզբին կատարած ցեղասպանության համար, Դուք իրավական ու բարոյական իրավունք չունեք որեւէ հարաբերություն (այդ թվում՝ դիվանագիտական) հաստատել Թուրքիայի հետ՝ առանց հայության համապարփակ շահն ու կամքը հաշվի առնելու:
Այլապես, այդ հարաբերությունը մենք կհամարենք ներազգային բարոյականից դուրս: Ուստի՝ կոչ ենք անում դադարեցնել առանց նախապայմանների սահմանները բացելու ամեն մի բանակցություն:
Արիական առաքինության համաձայն, ներում են միայն պատժելուց հետո, իսկ Թուրքիան նույնիսկ ներում չի հայցել եւ չնչին իսկ պատիժ չի կրել միլիոնավոր հայերի կոտորածների ու մեր հայրենիքի մի մեծ հատվածին տիրանալու համար: Մինչդեռ Դուք արդեն պատրաստ եք ներելու եւ հարաբերություն հաստատելու:
Կարծում եք՝ այդ իրավունքը միանձնյա ունե՞ք…
Միայն որոշակի պայմանների բավարարման դեպքում մենք ճիշտ կհամարենք Թուրքիայի հետ բանակցելն ու հարաբերություն հաստատելը:
Մեր նախապայմաններն են՝ Թուրքիան պետք է.
1. Ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, ներում հայցի հայ ազգից եւ բավարարի հայության պահանջատիրական իրավունքները:
2. Չեզոքություն պահպանի Արցախի խնդրի կարգավորման հարցում:
3. Դադարեցնի պետական մակարդակով տարվող հակահայ հետեւողական քաղաքականությունը:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.07.2008թ.


http://www.hayary.org/index.php?option=com_content&task=view&id=603&Itemid=56

Թուրքիան պետք է ընդունի Հայոց Ցեղասպանության փաստը այլապես այս տարածաշրջանում չի լինի երբեք որևէ տեղաշարժ:
Իսկ Սերժը կամ որևէ մի այլ նախագահ իրավունք չունի միանձնյա այդպիսի հարցերում որոշում կայացնելու

Ջուզեպե Բալզամո
16.07.2008, 22:21
Իսկ Սերժը կամ որևէ մի այլ նախագահ իրավունք չունի միանձնյա այդպիսի հարցերում որոշում կայացնելու

Չի կայացնի, հանգիստ եղեք… Մարդը փորձում է քաղաքականությամբ զբաղվել, հայտարարություն է անում, ֆուտբոլի տոմս դասավորում: Ենթադրում է, որ ինչ ինչ թափով ձաձաների դա դուր կգա, իր ուսին կթփթփացնեն, բազիմաստ կժպտան: Ինքը մի քիչ ավելի կմերձենա նրանց և ով գիտի մի օր էլ ինքը ինչ որ մեկի ուսին կթփթփացնի…
Չի կայացնի, ինքը դեռ որոշում կայացնող չի…

Chuk
16.07.2008, 23:24
Հայ արիներն ինչպես միշտ իրենց բարձունքում են......

Գնահատելով Ձեր՝ օտարից անկախ, ինքնուրույն պետական քաղաքականություն վարելու եւ Թուրքիայի հետ դիվանագիտական կապ հաստատելու փորձը
Հենց այստեղից սկսած հայարիների հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Եթե նրանք անգամ չեն գիտակցում, որ սա հենց ոչ թե անկախությունը, ինքնուրույնությունը, այլ ամեանմեծ կախավածության դրսևորումն է, ապա էլ ի՞նչ ասեմ....

Ռուֆուս
16.07.2008, 23:41
Արիական առաքինության համաձայն, ներում են միայն պատժելուց հետո, իսկ Թուրքիան նույնիսկ ներում չի հայցել եւ չնչին իսկ պատիժ չի կրել միլիոնավոր հայերի կոտորածների ու մեր հայրենիքի մի մեծ հատվածին տիրանալու համար:

Կներեք, որ մեկ մեկ դեբիլ հարցեր եմ տալիս, բայց արիական առաքինությունը ինչ ա? :think

Djavaxhq
17.07.2008, 09:53
Կներեք, որ մեկ մեկ դեբիլ հարցեր եմ տալիս, բայց արիական առաքինությունը ինչ ա? :think

Հասկանալով հանդերձ, որ հարցը սադրիչ բնույթ ունի խորքում (եթե սխալվում ենք կներեք), այնուամենայնիվ հատված ենք մեջբերում Արմեն Ավետիսյանի «Հայ ազգայնականի մտքեր» աշխատությունից: Այն ամբողջապես կարող եք կարդալ այցելելով www.hayary.org որտեղ կգտնեք նաեւ այլ հետաքրքիր արիական գաղափարներ ու տեսակետներ
Մեջբերում.
Արիական առաքինության ծագումնաբանական արմատները
Արիականությունը դիցա-աշխարհընկալումային համակարգ է, որում տրվում են աշխարհարարման տեսությունը, աշխարհի, պետության ու հասարակության կառուցվածքը, ներհասարակական բոլոր փոխհարաբերությունների կարգավորման օրենքները, հասարակության տարբեր խավերի բարոյական չափանիշները, ճշմարիտ աստվածապաշտության հիմունքները: Հայ-Արիներն ըմբռնելով բնության միածին էությունը, միասնականությունն ու միաբանությունը՝ իրենց հոգևոր-աշխարհընկալումային պատկերացումների հիմքում դրեցին միաստվածության գաղափարը: Արարիչ Աստծո ինքնադրսևորում համարեցին ու պաշտեցին Անակունք Լույսը: Լույսի արարչական էությունն անվանեցին Ար, իմա՝ Ստեղծող, Շինող, Արա¬րող, նրա խորհուրդը պատկերեցին Խաչի՝ հավասարաթև Խաչի տեսքով, իսկ արևին կոչեցին Աստծո Ակն՝ Արեգակն: Արի պաշտամունքը, որի նախնական համակարգված ձևը •ալիս է հազարամյակներից, դարձավ արիականության ձևավորման առանցքը: Ձևավորվող արիականությունը հետզհետե իր ազդեցության ոլորտ էր ներառում բոլոր արիականª այժմ հնդեվրոպական լեզուները կրող ցեղերին, որոնց ընդհանրության շրջանի նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Արիական կամ հնդեվրոպական ընդհանրության տրոհման հիմնական փուլերն ընդ•րկում են շուրջ 2000-ամյա ժամանակաշրջան: Որպես հետևանք, արիական տարբեր ցեղեր ընդհանրությունից անջատվում ու իրենց հետ տանում էին արիականության զարգացման տարբեր փուլերի գիտելիքներ: Վերջին մեծ տրոհման ժամանակ (մ.թ.ա. III հազ. վերջ) նախահայրենիքից հեռանում են հնդարիական, իրանական և հունական լեզուների կրողները: Հնդեվրոպական նախահայրենիքում մնում են հայերը, ովքեր շարունակում են արիական գաղափարները զարգացնել հայրենիքի բնական միջավայրում:
Արիական հոգևոր-աշխարհընկալումային համակարգի առանցքային հասկացություններն են Արարչածին Օրենքը, Առաքինությունն ու Պարտականությունը: Եվ ըստ արիական պատկերացումների, Արարչածին Օրենքը թափանցում ու համա¬կում է ողջ Տիեզերքը, վերացնում է քաոսը՝ անկազմակերպվածությունը ու հաստա¬տում անխախտ կար•ավորվածություն՝ կոսմոս, այն նաև իրերի ու երևույթների համընդհանուր էությունն է, նրան են ենթարկվում բոլոր աստվածներն ու մարդիկ: Օրենքն է սահմանում բարոյական չափանիշները և առաքինի է այն մարդը, ով գնում է Արարչի նախասահմանած Օրենքի ճանապարհով: Իսկ գնալ Օրենքի ճանապարհով նշանակում է՝ կատարել դրանով սահմանված պարտականությունները, քանզի պարտքի գիտակցումն ու կատարումն է Առաքինության՝ Բարձրագույն Կատարելության հասնելու կարևոր միջոցը:

Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.
- ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով,
- ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոններով,
- Աստծո ու մարդկանց առջև ունեցած պարտականություններն անշեղորեն կատարելով,
- խոստմանը, երդումին ու ուխտին հավատարիմ,
- բոլոր գայթակղություններից վեր կանգնած,
- ի շահ ու ի ապահովություն Ցեղի,
- չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ա•ահությանը, տառփանքին,
- չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին,
- •նահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով,
- հաղթողի հո•եբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը,
- չհետապնդելով անձնական շահ ու փառք,
- ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսևորումով…
Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպառիչ նկարագիրը չէ: Իսկ Հայ-Արիականության գաղափարական-հավատամքային հիմնադրույթները ներկայացնում ենք մեր հետևյալ ձևակերպումներով.
- Իբրև Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթությունում:
- Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
- Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:
- Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
- Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
- Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
- Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
- Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
- Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
- Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի’ խախտիր:
- Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի’ հանդուրժիր չարը, անարդարը, անազնիվը:
- Եղի՛ր արիասիրտ, զորավոր և քաջ կռվող:
- Թշնամուդ և հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո:
- Տու°ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան…
Անշուշտ՝ առաքինություն հասկացության կրած ձևախեղումները պայմանավորված են հոգևոր-աշխարհընկալումային միջավայրում տեղի ունեցած հակաբնական փոփոխություններով: Հետևաբար առաքինության անկումային ընթացքը և դրա դրդապատճառները հասկանալու համար անհրաժեշտաբար պետք է քննել հոգևոր հիմքի փոփոխությունները, քանզի որոշակի հոգևոր արժեքներով են ձևավորվում տվյալ ժամանակաշրջանին համապատասխանող բարոյական չափանիշներն ու առաքինություն հասկացությանը տրվող որակները: Այո’, Առաքինությունն է նախապայմանը Առաքելության: Հայ-Արիական աշխարհընկալման-տիեզերաճանաչողության մեջ Արարիչը Միակն է՝ Ամենաստեղծն ու Ամենակատարյալը: Իսկ բազմաստվածությունը ազգային հոգեկերտվածքի զգացական դրսևորման արդյունք է, աշխարհընկալումային ըմբռնումների հետ մարդկայնորեն առնչվելու, աստվածայինի հետ շփվելու, նրանով ապրելու հոգեմտային էության դրսևորման արգասիք…

Ավելացվել է 6 րոպե անց

Հայ արիներն ինչպես միշտ իրենց բարձունքում են......

Հենց այստեղից սկսած հայարիների հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Եթե նրանք անգամ չեն գիտակցում, որ սա հենց ոչ թե անկախությունը, ինքնուրույնությունը, այլ ամեանմեծ կախավածության դրսևորումն է, ապա էլ ի՞նչ ասեմ....

Հարգելի Արտակ. եթե հհշականները նման վերաբերմունք դրսեվորեին Թուրքիայի նկատմամբ, ապա վստահ եմ դու կծափահարեիր: Ի՞նչ են ասել, որ հայ-արիները, մարդիկ ողջունում են առանց միջնորդների (ռուսի, ամերիկացու, եվրոպացու, կամ վրացու) թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերվելու հարցը: Ընդամենը՝ հարևաբերվելու եւ սեփական տեսակետները ճիշտ եւ ինքնուրույն ներկայացնելու հարցը, առանց ազգի շահերն ու արժեքները ոտնահարելու:

ChildOfTheSky
17.07.2008, 12:01
Հայ արիացիներ, ինչպես նշվում է ձեր հայտարարության մեջ ուղղված ձեր հարգարժան նախագահին, դուք պնդում եք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման աննպատակահարմարությունը, բայց մյուս կողմից դուք կոչ եք անում գործել «ի շահ ու ի ապահովություն Ցեղի»՝ «չտրվելով զայրույթին, չարությանը»: Մի՞թե Թուրքիայի հետ նման հարարբերություններ ունենալը կամ ավելի ճիշտ հարաբերություններ չունենալը բխում է մեր ժողովրդի ու պետության շահերից, և արդյո՞ք Թուրքիային համար մեկ թշնամի անվանելը՝ այդ պետության հետ նույնիսկ հարաբերություններ չունենալու պարագայում, զուտ զայրույթի ու չարության դրսևորում չէ:

Marduk
17.07.2008, 13:04
Շատ ճիշտ հայտարարություն է:
Ի դեպ շատ ճիշտ մոտեցում է: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ պետք է ուղիղ հարաբերվել: Դնել սեփական նախապայմանները: Եթե նրանք պատրաստ են քննարկել այդ նախապայմանները ապա գնում ենք բանակցությունների իսկ եթե չեն ուզում թող գնան սպասեն, մինչև որ հասկանան որ իրենք չեն կարող փոխել հայերի դիրքորոշումը ու պետք է ընդունեն հայերի գոյության իրավունքը, ինչքան էլ որ դա նրանց համար տրագիկ լինի:

Իսկ այսօրվա քաղաքականությունը բացարձակ աբսուրդ է: Իրականում ոչ մի արտաքին քաղաքականություն չկա էլ:

Chuk
17.07.2008, 14:19
Հարգելի Արտակ. եթե հհշականները նման վերաբերմունք դրսեվորեին Թուրքիայի նկատմամբ, ապա վստահ եմ դու կծափահարեիր: Ի՞նչ են ասել, որ հայ-արիները, մարդիկ ողջունում են առանց միջնորդների (ռուսի, ամերիկացու, եվրոպացու, կամ վրացու) թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարաբերվելու հարցը: Ընդամենը՝ հարևաբերվելու եւ սեփական տեսակետները ճիշտ եւ ինքնուրույն ներկայացնելու հարցը, առանց ազգի շահերն ու արժեքները ոտնահարելու:
Հարգելի Հայ Արի, իրականում ես իհարկե միշտ էլ մեծ վերապահումներով եմ մոտենում Հայ Արիների գործունեությանը, հայտարարություններին և այլն, քանի-որ խոստովանում եմ, հարգանքս զրոյական է նմանատիպ կազմակերպությունների նկատմամբ: Սակայն ինչ վերաբերվում է սույն հայտարարությանը, ապա եթե խորքային բովանդակությունը թողնենք մի կողմ (ինչին ես համաձայն եմ), ապա ձևակերպումն այնպիսին է, որ ով ուզում է լիներ այդ հայտարարության հեղինակը (ՀՀՇ, ՀՀԿ, ՀՅԴ, ՄՅԴ, ԶՅԴ, ԽԶԿ, ՀԱՄ...) արձագանքս կլիներ նույնը:

Խոսքը գնում է իմ նախորդ գրառմանս մեջ մեջբերած արտահայտության մասին՝ մասնավորապես: Օրինակ, ես գտնում եմ, որ միամտություն է կարծել, որ մեր հարգելի նախագահն այս գործունեությունը ծավալել է օտարից անկախ: Լրիվ հակառակը: Տեսնելով, որ մյուս ճակատներում տանուլ է տալիս (ներքին և արտաքին հարցեր), պարոն Սարգսյանը փորձում է միավորներ շահել օտարի աչքում, ցույց տալ, թե ինքը որքան զիջողական է, դեմոկրատ ու էլի եսիմ ինչ է: Այս քայլով պարոն Սարգսյանն ըստ իս ցանկանում է առաջին հերթին մտնել ԱՄՆ-ի աչքը, հետո Եվրոպայի, հետո եսիմ ում, ու ամենավերջում նոր Թուրքիայի հետ «բարիդրացիական» կապեր հաստատ: Ահա թե ինչու հենց այդ նախադասությունը մեջբերով ասացի, որ հայտարարությունը արժեք չունի (առնվազն իմ աչքում): Քանզի ես գտնում եմ, որ քաղաքական պրոցեսներից գլուխ չհանողի հայտարարությունը (ինչպես արդեն ներկայացրի տպավորությունս այդպիսին է) իմ համար զրոյական է:

Սակայն իրականում հայտարարության մեջ կան բազմաթիվ այլ սահմանումներ, որոնք ինձ կհարկադրեին լուրջ չվերաբերվել հայտարարությանը, բայց դրանց անդրադառնալու ցանկություն չեմ ունեցել առաջին գրառմանս ժամանակ, չունեմ և հիմա: