PDA

Դիտել ողջ տարբերակը : Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 19:52
:D :D Հետաքրքիր է...:think :D

Taurus
02.11.2006, 19:55
հավատալը որնա՞ Ես ամեն օր տեսնում եմ

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 19:57
Քվեարկեք , եթե դժվար չի;)

StrangeLittleGirl
02.11.2006, 20:13
Ես չեմ քվեարկում: Միջին տարբերակ չկա: Ոչ հաստատ հավատում եմ, ոչ էլ հաստատ գիտեմ, որ չկան:

Ուլուանա
02.11.2006, 20:15
Հավատում եմ 99%-ով։ ;)

Հայ, առաջարկում եմ խմբագրել հարցումը՝ ավելացնելով «չգիտեմ» տարբերակը։ Այսպես հարցադրումը մի քիչ կտրուկ է։ Համոզված եմ, որ շատերը կընտրեին Բյուրակնի ասած միջանկյալ տարբերակը։

Lapterik
02.11.2006, 20:17
:D :D Հետաքրքիր է...:think :D
Ես քվեարկեցի այո, բայց 100 տոկոս չի էլի, ուղղակի կան փաստեր, որ գոյություն ունեն կամ ունեցել էն չգիտեմ: Բայց դե ինձ դեռ չեն խանգարել, ուզում են գոյություն ունենան, ուզում են չէ:
Taurus հավատալը որնա՞ Ես ամեն օր տեսնում եմ
Մեկ-մեկ ինձ մոտ ուղարկի ես էլ տեսնեմ հա՞ ::D :D :D

Taurus
02.11.2006, 20:20

խի ֆիզֆակում քիչ են , ամենքայլափոխին կան

Lapterik
02.11.2006, 20:38
:D :hands Լավ հա դու էլ, որ ֆիզֆակում չլիներ, դու որտեղ պիտի տեսած լինեի՞ր: Բայց դե լավ էր, դե ես իրանց նկատի չունեի լոոոոոոոոոոոլ

Մասսագետ
02.11.2006, 21:09
Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
Ո՞նց կարամ իմ գոյությանը չհավատամ:

Հենո
03.11.2006, 00:25
ես հավատում եմ…

John
03.11.2006, 00:28
դժվար թե էս մեեեծ տիեզերքը մենակ մերը լինի… ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ

StrangeLittleGirl
03.11.2006, 00:33
դժվար թե էս մեեեծ տիեզերքը մենակ մերը լինի… ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ
ես հենց էդ տրամաբանությամբ էլ չեմ կարող ասել, թե չկան: բայց նաև ոչ մի գիտական ապացույց չկա, որ կան :think

Riddle
03.11.2006, 02:26
Հավատու՞մ եք այլմոլորակայինների գոյությանը
Այնքան, ինչքան գնդլիկ բոքոնիկի գոյությանը:

kristal
03.11.2006, 09:37
Կարլի է ասել,որ հավտում եմ ,բայց ստույգ ոչինչ չեմ կարող ասել :think

Արշակ
03.11.2006, 12:08
ես հենց էդ տրամաբանությամբ էլ չեմ կարող ասել, թե չկան: բայց նաև ոչ մի գիտական ապացույց չկա, որ կան :think
Իսկ ինչպիսի՞ գիտական ապացույցներ են քեզ պետք, որ հավատաս: Ինձ թվում է, որ ինչ ապացույց էլ բերեն, մեկ է չես հավատալու: :think
Ընդհանրապես գիտական ապացույցները կարող են լինել փաստերի կամ տեսական ապացույցների ձևով: Դե պարզ է, տեսական ապացույց այս դեպքում չի կարող լինել: Մնում են փաստերը: Այդպիսի փաստերը բազմաթիվ են, բայց դե չհավատացողը ցանկացած փաստի հավաստիության վրա էլ կկասկածի, կասի՝ կեղծված է:

Մի խոսքով, տրամաբանորեն, ինտուիտիվ և այլ պատճառներով կարծում եմ, որ մենք միակը չենք տիեզերքում:;)

Լավ, սենց հարց տամ կպած չհավատացողներին: Ի՞նչ հիմքեր ունեք Երկրից դուրս կյանքի գոյությունը այդպես վստահորեն բացառելու համար: Չէ՞ որ գիտական ոչ մի փաստարկ չկա դրա դեմ: Նույնիսկ ավելին, կյանքի ծագման ու տիեզերքի մասին գիտական պատկերացումների համաձայն կյանքի գոյության համար անհրաժաշտ պայմաններ, հետևաբար նաև կյանք, շատ հանգիստ կարող է լինել նաև այլ գալարկտիկաներում:

Arisol
03.11.2006, 14:17
Երեկվանից էս գրառումն արել եմ, բայց չեմ կարողացել տեղզադրեմ, կապս վատ էր, իսկ Հովոն էլ ինձ առաջ արեց, ուզում էի գրեմ. «Լավ, բա ես ի՞նչ եմ, հը՞ն: Կարո՞ղ ա ես ինքս իմ գոյությանը չհավատամ:D» :
Իսկ եթե ավելի լուրջ, ապա այո՛, հավատում եմ, քանի որ չեմ կարող հավատալ այն բանի, որ այս մեծ գալակտիկայում միայն մենք ենք կենդանի էակները: Հավանաբար մեզ հայտնի մոլորակներից մեկում կամ մի քանիսում բնակվում են այլմոլորակայինները, կամ էլ ավելի հեռու մոլորակներում, մեզ համար այս պահին անտեսանելի և շատ հեռու: Միգուցե մի մոլորակի վրա ապրում են նույնպիսի էակներ, ինչպիսիք, որ մենք ենք, միգուցե ավելի թերզարգացած էակներ կամ էլ հակառակը՝ մեզնից 1000 անգամ ավելի զարգացածները: Ինչևէ, իմ կարծիքով նրանք գոյություն ունեն: Ճիշտ է, ինքս անձամբ ինչ-որ ապացույցներ չեմ տեսել և չեմ տեսել նրանց այցը մեր մոլորակ, բայց հավատում եմ, որ կան մեզնից ավելիբարձր (ինտելեկտի, ուղեղի մասին է խոսքը) էակներ, որոնք այնքան են զարգացել, որ գիտեն մեր՝ իրենց «հարևանների» գոյության մասին և հետազոտական նպատակներով այցելում են մեզ, բայց դա անում են «առանձ շուխուրի»: Չեմ կարող ասել, թե որն է կոնկրետ նրանց այցի նպատակը՝ մոլորակային կռիվը, թե՞ բարեկմական ջերմ հարաբերություններ կնքելը: Հուսով եմ մոտ ապագայում մենք էլ կայցելենք նրանց;) :

Մելիք
03.11.2006, 18:30
Հավատում եմ: Բայց չեմ հավատում տարբեր ձևերով հրապարակող տեսակ-տեսակ պատմություններին:
Մի ֆիլմից մի շատ լավ խոսք եմ հիշում.
Եթե մենք միայնակ ենք տիեզերքում, որքան տարածություն է անիմաստ կորում:

Ուլուանա
03.11.2006, 18:45
Կարծում եմ, որ այլ մոլորակ(ներ)ում բնակվող բանական էակների գոյության հնարավորությունը նույնքան տրամաբանական է, որքան մեր մոլորակում ապրողներինը։ :think

_DEATH_
03.11.2006, 18:58
Ես հավատում եմ, որովհետև մի քանի հազար հատ սպանել եմ:D , ուզում էին մանիտորի հետևից ինձ վախցնեին

StrangeLittleGirl
03.11.2006, 20:33
Նույնիսկ ավելին, կյանքի ծագման ու տիեզերքի մասին գիտական պատկերացումների համաձայն կյանքի գոյության համար անհրաժաշտ պայմաններ, հետևաբար նաև կյանք, շատ հանգիստ կարող է լինել նաև այլ գալարկտիկաներում:
Շա՜տ փոքր է այն բանի հավանականությունը, որ մեր մոլորակի տվյալներով այլ մոլորակներ կլինեն, իսկ կյանքը միայն այդ դեպքում է հնարավոր: Բայց դե չես կարող ասել… Աստծո համար անհնար ոչինչ չկա:

Իսկ ինչպիսի՞ գիտական ապացույցներ են քեզ պետք, որ հավատաս: Ինձ թվում է, որ ինչ ապացույց էլ բերեն, մեկ է չես հավատալու:
Իսկ ինչու՞ է քեզ թվում, թե չեմ հավատալու: Ինձ լավ չես ճանաչում :(

Աբելյան
06.11.2006, 12:46
Կլնեն էլի:esim

Նորմարդ
06.11.2006, 17:10
Մի ընկեր ունեմ, որ 100%-ից 108%-ով հավատում ա այլմոլորակայինների գոյությանը` մեկ-մեկ նենց ա խոսում, որ կասկածում եմ միթե կապ ունի նրանց հետ:think :)

Արշակ
07.11.2006, 13:07
Շա՜տ փոքր է այն բանի հավանականությունը, որ մեր մոլորակի տվյալներով այլ մոլորակներ կլինեն, իսկ կյանքը միայն այդ դեպքում է հնարավոր:

Նախ, բոլորովի պարտադիր չի, որ ճշգրիտ Երկրի տվյալներով մոլորակ լինի: Մարդը կարող է հարմարվել նաև մի փոքր այլ պայմաններում:
Երկրորդ, հնարավոր է, որ այլ մոլորակներում այլ կյանքի ձևեր լինեն, որոնց համար մեր մոլորակից խիստ տարբեր պայմաններ են պետք: Այսինքն՝ կյանքի համար անհրաժեշտ պայմանները լրիվ ուրիշ կարող են լինել:
Ինչ վերաբերում է հավանականությանը, ապա քեզ հետ կհամաձայնվեի, եթե տիեզերքը միայն արեգակնային համակարգով սահմանափակվեր: Բայց իրականում Արեգակի նման աստղային համակարգերը միլիարդավոր են: Հետևաբար մեծ է նաև այդ համակարգերում Երկրին նման մոլորակների գոյությունը:

Իսկ ինչու՞ է քեզ թվում, թե չեմ հավատալու: Ինձ լավ չես ճանաչում :(
Շատ ուրախ եմ, որ ինձ սխալ է թվում: :)

Arisol
10.02.2007, 21:03
Ես հավատում եմ, որ էս նկարները դաշտերի վրա Նրանք են արել: Շատ ունեմ, դե բայց կարծում եմ բոլորն էլ կարող են գտնել ինտերնետից, բայց եթե պետք լինի՝ կտեղադրեմ: Տվյալ նկարում իրենց գլուխն ա պատկերված երևի թե:
http://image.4amnet.info/thumb/35945957/uk2002dl.jpg (http://image.4amnet.info/view/35945957/uk2002dl.jpg)
Երեկ մի հաղորդում էի նայում, որտեղ այլմոլորակայինների այցի մասին էին պատմում:
Պատկերացրեք՝ մինչ օրս չգիտեի, որ այլմոլորակայինների նավը վթարի էր ենթարկվել տարիներ առաջ Ռոսնոյում և գտել են այլմոլորակայինի:o :
Ինչքան փորձեցի ինտերնետում գտնել իսկական այլմոլորակայինի նկար՝ չկարողացա, բայց երեկ TV-ից բջջայինով նկարել եմ մի երկու կադր: Ճիշտ ա, անհաջող նկարներ են, դե բայց…
http://image.4amnet.info/thumb/32991513/10-02-07_0156.jpg (http://image.4amnet.info/view/32991513/10-02-07_0156.jpg)
http://image.4amnet.info/thumb/58933536/10-02-07_0157.jpg (http://image.4amnet.info/view/58933536/10-02-07_0157.jpg)

NetX
11.02.2007, 00:19
Պատկերացրեք՝ մինչ օրս չգիտեի, որ այլմոլորակայինների նավը վթարի էր ենթարկվել տարիներ առաջ Ռոսնոյում և գտել են այլմոլորակայինի:o :

Այդ տեղեկությունը ապացուցված չէ...
Անձամբ հակված եմ մտածելու, որ այլմոլորակայիններ կամ այլ կյանքի ձևեր կան թեկուզ և ոչ այն ձևի ինչպես պատկերացնում ենք :B

TigranM
11.02.2007, 00:57
Ես կարծում եմ որ ,մեր մոլորակից բացի այլ վայրում կյանքի գոյության հավանականությունը 99.999999% Է:Եթե բանական կյանք գոյություն չունենա գոնե ինչ որ տարական մասնիկների տեսքով անհանար է որ չլինի:Եթե պատկերացնենք որ մեր գալակտիկայում միլիարդավոր աստղեր կան ու ետ աստղերի գունե կեսի շուրջ գոնե մեկ մոլորակ էլ, որ լինի ապա կյանքի որևէ տեսակ պետք է որ գույություն ունենա…Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր գալակտիկայով տիեզերքը չի սսհմանափակվում ապա մինշանակ բացառել այլ մոլորաային կյանքի գոյությունը այդքան էլ ճիշտ չի լինի:

Vive L'Armenie
13.02.2007, 02:13
Ինչպես՝ մարդկանց, այնպես ել՝ այլմոլորակայիններին:
:ok :ok :ok

Ավելացվել է 4 րոպե անց

Ո՞նց կարամ իմ գոյությանը չհավատամ:
Լսի..., կարողա՞ բարեկամ ենք
:think :think :think

Արսեն
13.02.2007, 02:26
հավատում եմ, քանի որ համոզված եմ, որ կյանքը, թեկուզ այլ դրսևորմամբ, հնարավոր է ուրիշ մոլորակի/ների/ վրա, թեկուզ շատ հեռու: Համել նրանց գոյություն չունենալը նույպես ապացուցված չէ :)

Tumbler
14.02.2007, 14:36
Խի ինչ վատ անմոլորակային ենք որ՞:D

Censor
20.02.2007, 21:41
Իհարկե հավատում եմ :)
Եվ, ընդհանրապես, տարորինակ է ինձ համար, երբ ասում են թե ոչ կամ չգիտեմ
Նախ "չգիտեմը" - ինչ չգիտես, կամ հավատում ես կամ ոչ, հո չեն ասում "ստույգ ասա - կան թե չէ"
Իսկ "չէ"-ն - մի հատ մի կողմ ես սաաղ ապացույցներն ու էտ տեսակ բաները...
Միթե պարզ չի, որ անթիիվ անհամաար մլիարդավոր տարիների ըմթացքում հսկաաա, անսահման տիեզերքում ոնց էլ լիներ ՄԵԶԱՆԻՑ բացի "գոնե մի 2-3 խեղճ :)) :))" ցիվիլիզանիաներ զարգացած կլինեին..

Հեթանոս Հրեշտակ
22.02.2007, 21:32
Իսկ գիտեի՞ք, որ այլմոլորակայինները հայ են ... ԻնապլանիտՅԱՆ

Lapterik
22.02.2007, 22:39
անսահման տիեզերքում ոնց էլ լիներ ՄԵԶԱՆԻՑ բացի "գոնե մի 2-3 խեղճ :)) :))" ցիվիլիզանիաներ զարգացած կլինեին..

:hands Էս տիեզերքը դժվար թե մենակ մեր համար լինի::)

Malu
23.02.2007, 13:02
Ես միանշանակ հավատում եմ, որ կան: Ուղղակի հնարավոր չէ, որ այս մեծ, ահռելի գալակտիկայում բնակչություն լինի միայն Երկիր մոլորակի վրա, դա անհնար է պարզապես: Մեր ամբողջ գոյությունը պայքար է, սկսած մանրէներից մինչև խոշոր պետություններ: Իսկ եթե մեր մոլորակը միակ բնակեցված մոլորակն է, բա մենք ու՞մ հետ պետք է մրցակցության մեջ մտնենք :D :D :D

Ավելացվել է 1 րոպե անց

Իսկ գիտեի՞ք, որ այլմոլորակայինները հայ են ... ԻնապլանիտՅԱՆ

:P :D :P :D :P :hands

Array
28.02.2007, 16:33
Մի կինոյում մի անգամ սենց կարծիք լսեցի.«Եթե մենք մենակ ենք տիեզերքում,ապա պատկերացրեք,թե ինչքան տարածք է անտեղի կորում»: համամիտ չե՞ք

Firegirl777
28.02.2007, 20:39
Ես էլ եմ այն կարծիքին, որ այլմոլորակայիններ կան, և պետք չէ մտածել, որ նրանք անպայման մեզնից զարգացած են, դե կարող են ավելի քիչ զարգացածներն էլ լինել.....

electrical_storm
28.02.2007, 20:59
մմ...չէի հավատում, բայց նոր ավատարիդ տակը տեսա գրած,որ Մերկուրիից ես…հավատում եմ արդեն:)

դե դա կատակ…իսկ ավելի լուրջ…շատ կուզեի իմանալ էս հարցին ճիշտ պատասխանը,եթե կան,տեսնեի…

Vive L'Armenie
28.02.2007, 22:52
Ահա և մեր բարեկամները :o

PoeT
28.02.2007, 23:18
Մենք՝ մարդիկ շաաաատ փոքր ենք, որ չհավատանք այլմոլորակայինների գոյությանը։

Չեմ կարող ասել, թե որն է կոնկրետ նրանց այցի նպատակը՝ մոլորակային կռիվը, թե՞ բարեկմական ջերմ հարաբերություններ կնքելը: Հուսով եմ մոտ ապագայում մենք էլ կայցելենք նրանց;) :Չեմ հավատում, որ այլմոլորակայինները այնքան ՏՈՒՊՈՅ կլինեն, որ մոլորակային կռիվ տանեն։ Ավելի շատ, հակված եմ մեր միջև ընկերությանը (գուցե հետազոտություններ կատարելու նպատակներով), չնայած էլի ոչ մի բան չեմ հաստատում։

Իսկ գիտեի՞ք, որ այլմոլորակայինները հայ են ... ԻնապլանիտՅԱՆՎերջն էր :D

electrical_storm
28.02.2007, 23:41
ներողություն եմ խնդրում, ռուսերեն էլի գրեմ… հուսով եմ չեն ջնջի…

-После многочисленных опытов выяснилось,что мы-армяни и есть инопланетяни!!!
-Почему?
-Ара, потому что все знают, что мы есть, но в нас никто не верит!!!!!!!
(Նոր Հայեր КВН-ի թիմի ելույթից)

p.s.կներե'ք,եթե ռուսերենի մեջ սխալներ կան:

Belle
01.07.2007, 15:45
Իսկ գիտեի՞ք, որ այլմոլորակայինները հայ են ... ԻնապլանիտՅԱՆ:hands :hands :D
Շաաաաատ լավն էր.....
Ես հիմնականում հավատում եմ նրան, ինչ տեսել եմ, բայց սա բացառություն է: Հավատում եմ:

Angelina
23.08.2007, 16:04
Այս հարցը դեռ պարզված չէ, և կոնկրետ պատասխան տալ անիմաստ է: Բայց ինչ մնում է հավատալուն, հաստատ չգիտեմ:

Vahe
23.08.2007, 16:23
Հավատամ, չհավատամ օգուտ չեմ տա: Ավելի լավ է չհավատամ ու ինտրիգ չմտցնեմ, չնայած ոնց էլ լինի մյուս մոլորակներից մեկում ինչ որ մի կենդանի արարած կլինի:

nanar
24.08.2007, 22:45
:okհավատւմեմ

Vishapakah
28.08.2007, 16:46
Միշտ հիշեք, որ այլմոլորակայինների համար, այլմոլորակայինը դուք եք.
Այսինքն այլ մոլորակի բնակիչ, ոչ իրենցը.

Ձեզանից շատերը մեկ միլիոն դոլլար երբեք չեն տեսել, բայց դա չի նշանակում, որ մեկ միլիոն դոլլար գոյություն չունի, որովհետեւ դուք տեսել եք տասը դոլլարանոց.

Այնպես էլ մեր մոլորակն է, եթե կա մեկ մոլորակ (Մերը) որտեղ կա կյանք, ուրեմն նույն հաջողությամբ կարող է կյանք լինել մեկ այլ մոլորակում.:scen

VisTolog
11.07.2008, 16:21
Առաջարկում եմ, ''ոչ'' քվեարկողները, էս վիդեոները նայելուց հետո, մի հատ վերանայեին իրենց ընտրությունը :))

http://youtube.com/watch?v=s-_yibPQs7c
http://youtube.com/watch?v=3HfLNe8HC08
http://youtube.com/watch?v=C9runNgtTb0
http://youtube.com/watch?v=9QZxsM8xWFA
http://youtube.com/watch?v=njujBq1IvrA
http://youtube.com/watch?v=XJvquhoCieo
http://youtube.com/watch?v=10LF8VgLFIc

Ֆրեյա
11.07.2008, 16:33
Ես ել եմ քվեարկել այո.
Հետաքրքիր ա ոնց պետք ա մեզնից մեկը ստույգ տվյալներ ունենար՞:) Հենց իրենցից պետք է հարցներ՞

քաղաքացի
11.07.2008, 16:41
Աստծու գոյությունից ավելի շատ եմ հավատում նրանց գույությունը: Պատկերացնո՞ւմ եք, եթե իրենք իրենց մեջ քննարկեն, թե արդյո՞ք Երկիր մոլորակի վրա կյանք կա, թե ոչ: Ախր մեզ համար շատ վիրավորական է, այդպիսով եկեք չվիրավորենք նրանց:

Ոպշմ… Ինոպլանետյա՛ն, ես քեզ սիրում եմ :love

Ֆրեյա
11.07.2008, 16:45
Աստծու գոյությունից ...................այդպիսով եկեք չվիրավորենք նրանց:

Ոպշմ… :D:handsԻնոպլանետյա՛ն:D:hands, ես քեզ սիրում եմ :love

Ես հասկացա: Ինապլանետյանը հայ ա եղել :D
:love
:love
:love

ivy
11.07.2008, 16:47
Ինչ-որ մեկի համար էլ մենք ենք այլմոլորակային, ու իրենց ֆորումներում էլ երևի գրում են, որ չեն հավատում մեր գոյությանը: :)

AG16
11.07.2008, 16:48
Ամբողջ տիեզերքում հնարավոր չի միայն մարդկանց գոյությունը:

Tanamasi
13.07.2008, 03:14
Իհարկե՝ այո։ :mda

dvgray
13.07.2008, 03:16
Իհարկե՝ այո։ :mda
Իսկ էտ ո՞նց ես հավատում
Ոնց որ Աստծու՞ն :)

Tanamasi
13.07.2008, 03:18
Իսկ էտ ո՞նց ես հավատում
Ոնց որ Աստծու՞ն :)

Չէ, ես աստծուն չեմ հավատում:P

dvgray
13.07.2008, 03:20
Չէ, ես աստծուն չեմ հավատում:P
Աստծու տեղը այլմոլորականյինին ես հավատում հա՞: Իսկ ի՞նչ ա իրա անունը: Ովքեր են իրա առաքյալները: Կանոնավոր Եկեղեցի ունի՞ : Քանի հավատացյալ կա՞: Ովքեր են ձեզ ֆինանսավորում: Ի՞նչ կարծիքի եք գլոբալիզացիայի ու համընդհանուր տաքացման մասին: Դուք կունե՞նք արդյոք կյանք մահից հետո:

Հլա էսքանին պատասխանի, հետք էլի կտամ հարցեր ;)

Tanamasi
13.07.2008, 03:24

Անունը այլմոլորակային ա:P ։ Բարեբախտաբար եկեղեցի չունի։ Հետո էլ աստծուն մեռնելուց առաջ կհավատամ՝ ինձ երեկ ասին, որ էլի դրախտ կընկնեմ՝ ուղղակի վառոտների մոտ։ Հետո էլ, եթե ես տեսնում եմ, որ աստված անարդար է, իսկ այդ առաքյալները ուզում են ինձ հավատացնել, որ նա բարի է, ապա ես էդ առաքյալների աստծուն չեմ հավատում։

Ավելացվել է 5 րոպե անց
Մնացած հարցերը Հավատում եք աստծուն թեմայում կամ էլ Զրուցարանում :P

VisTolog
03.05.2010, 00:26
Մի կինոյում մի անգամ սենց կարծիք լսեցի.«Եթե մենք մենակ ենք տիեզերքում,ապա պատկերացրեք,թե ինչքան տարածք է անտեղի կորում»: համամիտ չե՞ք

Հա, լավա ասված: Контакт (http://www.kinokopilka.ru/movies/1296-kontakt) ֆիլմումա տենց ասվում, որը վերջերս քաշեցի նորից նայելու համար: Լավնա: :)

Հետաքրքիրա, ինչպե՞ս կփոխվեր մարդկանց հավատն իրենց Աստծո նկատմամբ, եթե պարզվեր, որ այլ քաղաքակրթություններ էլ կան: Մի տեղ, ըստ տեսական հաշվարկների ասվում էր, որ մեզնից բացի կա ևս մի քանի միլիոն մոլորակ, որտեղ կարող էր կյանք առաջանալ: :think

Հուսանք շուտով դրանում մեր զգայարանների օգնությամբ կհամոզվենք: :))

Rammstein
03.05.2010, 00:37

Է հա, թող լինի, բայց Աստվա՞ծ ինչ կապ ունի դրա հետ: Հավատը ինչի՞ պիտի փոխվի:

VisTolog
03.05.2010, 00:49
Է հա, թող լինի, բայց Աստվա՞ծ ինչ կապ ունի դրա հետ: Հավատը ինչի՞ պիտի փոխվի:

Ես էլ էի տենց մտածում, բայց կարծեմ հենց էտ ֆիլմում "Контакт" ցույց են տալիս տարբեր կրոնական ուղղվածություն ունեցող մարդկանց արձագանքը:
Օրինակ, եթե քրիստոնյաները մտածում են, թե կա մեկ Աստված և նա ստեղծել է միայն մարդուն իր կերպարով, ու ոչ մի տեղեկություն չի թողել այլմոլորակային իր «որդիների» մասին, ուրեմն նա սուտ է և չի կարող ճիշտ Աստված լինել… կամ էլ ուղղակի գոյություն չունի: Ամեն դեպքում, շատերը երևի շփոթության մեջ կընկնեն: :8

Lord
03.05.2010, 02:27
Այո, առանց մտածել, դրա ապացույցը հենց մարդկության գոյության փաստն է:

Ֆրեյա
03.05.2010, 10:55
Եթե չեմ սխալվում, բոլոր հետազոտությունները մարդիկ վարում են մեր մոլորակի ու մեր կյանքի կառուցվածքից ելնելով։
Նկատի ունեմ՝ փնտրում են մոլորակներ, որտեղ կա ջուր, ջերմաստիճանները համատեղելի են ածխաջրային կյանքի գոյության հետ, որտեղ կա մթնոլորտ...

Ինչ եք կարծում, դա ճիշտ է, թե մարդկային ֆանտազիայի սահմանափակումն է՞
Օրինակ, կարող է պատահել, որ կյանքի ուրիշ ֆորմաներ գոյթւոյւն ունենան բացարձակ զրո ջերմաստիճանի պայմաններում, կամ, ասենք, առանց թթվածնի, ածխածնի, ազոտի.. կենսաբանական պրոցեսներ իրականացնեն՞

Աբելյան
03.05.2010, 11:04

Կամ ասենք այլմոլորակայինները հեչ էլ նույն կենսաբանական կառուցվածքը չունենան, ինչ որ մենք:

Enna Adoly
09.08.2013, 19:19
Բնականաբար Տիեզերքը մենակ մերը չի :

keyboard
09.08.2013, 19:40
Հավատում եմ, ակումբում կար, գնաց ամերիկա

Վոլտերա
09.08.2013, 19:44
Մեկն էլ կա... դեռ չի գնացել...

VisTolog
09.08.2013, 19:53
Մենակ լինելու մասին միտքը պակաս սարսափելի չի, քան միայնակ չլինելունը:

Այբ
09.08.2013, 20:03
Ես ավելի շուտ չեմ հավատա, եթե ասեն, թե այլմոլորակայիններ չկան:
Հավատում եմ նրանց գոյությանը:

Վահե-91
10.08.2013, 00:07
իմ համար աստծու պես բան են՝ մինչև աչքովս չտենամ, չեմ հավատա :))

Freeman
10.08.2013, 01:27
Հավատում եմ, մեկը կար, գնաց Ամերիկան գրավի :))

Brian_Boru
10.08.2013, 01:40
68 հոգի պատասխանել է «այո»: :o:o:o

VisTolog
10.08.2013, 13:13
68 հոգի պատասխանել է «այո»: :o:o:o
Միլիոնավոր մարդիկ հավատում են աստծո գոյությանը::o:o

Alphaone
10.08.2013, 14:38
68 հոգի պատասխանել է «այո»: :o:o:o

Իսկ դուք, ի՞նչ է, իմ, Մարիի ու Ռուբիի գոյությունը կասկածի տակ եք դնում :cry

Լեդի Վարդ
10.08.2013, 17:16
Ես արդեն սկսեցի հավատալ, 3 հոգի ակումբում հայտնաբերվեց;)

Brian_Boru
12.08.2013, 06:05
Միլիոնավոր մարդիկ հավատում են աստծո գոյությանը::o:o
Դա մի քիչ ուրիշ է և տարբերվում է այլմոլորակայիններին հավատալուց:

Brian_Boru
12.08.2013, 06:08
Իսկ դուք, ի՞նչ է, իմ, Մարիի ու Ռուբիի գոյությունը կասկածի տակ եք դնում :cry

Ես ձեզ, Մարիին ու Ռուբիին չեմ ճանաչում: :) Որ ծանոթանամ, գուցե կարծիքս փոխեմ: :aha

armen9494
12.08.2013, 16:01
Էս հարցի շուրջ ընենց տարօրինակ վարկած ունեմ :oy
Չգիտեմ էս ֆանտազիան երբ ա եկել, բայց շուտվանից եմ մտածել, ուղղակի ոչ մեկին չեմ ասել :))
Ես մտածում եմ, որ տիեզերքը մի ինչ-որ կենդանու օրգանիզմ ա: Ոնց ա մեր փորի մեջ ինչ-որ "կենդանիներ" ապրում են, չէ՞: Իրանց համար էլ մեր փորն ա տիեզերք, ով գիտի իրանք էլ մեր նման ապրում են, իմանալով, թե անծայրածիր տիեզերքում են:
Ընենց որ ես մենակ այլմոլորակայինների գոյությանը չի որ հավատում եմ, իմ դեպքը ավելի ծանր ա :D

ARMbrain
12.08.2013, 17:40
armen9494 դու որ էտի ասիր, արի ես էլ իմը ասեմ :))

Ուրեմս ըսենց, GTA խաղը կարծում եմ շատերն են խաղացել, ես պատկերացնում եմ որ ոնց որ մենք ենք GTA խաղի մեջ մարդկանց կառավարում, ոնց ուզում ենք ընենց լինում ա, նույն ձև էլ ինչ որ մեկը երկրագնդի վրա եղած ցանկացած «նեգռի» կառավարում ա, ու նույն հաջորդականությամբ մեզ խաղացողներին էլ ուրիշներն են խաղացնում, ու ըտենց անվերջ, ու երբ որ բոլոր առաջադրանքները կատարում ենք, ու դաժը էն խաղի միջի ավտոն ենք նորմալ պարացնում, ու խաղը կամաց կամաց իր իմաստը կորցնում ա, դառնում ա շաաատ ծեր պապիկ/տատիկ էլի, էս դեպքում խաղը վերջանում ա։ Լավ խաղացողները մտնում են CONTROL PANEL » Programs and Features-ից են ջնջում խաղը, իսկ վատ խաղացողները D » Game » Gta » Delete, ու գնում ա զիբլի վեդՌո, իսկ էս դեպքում վատ խաղացողների կյանքը/խաղը ավելի շատ ա հիշվում, քան լավ խաղացողներինը:

Հ.Գ երևի մի քիչ անկապ ստացվեց, բայց դե :D

armen9494
12.08.2013, 19:42

դժվար թե ինչ որ մեկին կայֆ տար, մեզ էսքան կոմպի դեմը նստացնելը :nea

Freeman
12.08.2013, 21:02
դժվար թե ինչ որ մեկին կայֆ տար, մեզ էսքան կոմպի դեմը նստացնելը :nea

Երևի իրանք էդ ժամանակ գնում են հաց ուտելու :D

Alphaone
13.08.2013, 00:36
Երևի իրանք էդ ժամանակ գնում են հաց ուտելու :D

Աչքիս դուք այլմոլորակայինների չեք հավատում, ուզում եք նոր աղանդ հորինել :))
Հ.Գ. ահագին շահութաբեր բիզնես ա, ի դեպ :D

Freeman
13.08.2013, 01:09
Աչքիս դուք այլմոլորակայինների չեք հավատում, ուզում եք նոր աղանդ հորինել :))
Հ.Գ. ահագին շահութաբեր բիզնես ա, ի դեպ :D

:D

Ժող ես էդ խաղի չիթ կոդերն եմ բաժանում, բայց մեր կրոնին պիտի միանաք ու եկամտի 40 տոկոսը տաք ինձ :D

Brian_Boru
13.08.2013, 17:30
Էս հարցի շուրջ ընենց տարօրինակ վարկած ունեմ :oy
Չգիտեմ էս ֆանտազիան երբ ա եկել, բայց շուտվանից եմ մտածել, ուղղակի ոչ մեկին չեմ ասել :))
Ես մտածում եմ, որ տիեզերքը մի ինչ-որ կենդանու օրգանիզմ ա: Ոնց ա մեր փորի մեջ ինչ-որ "կենդանիներ" ապրում են, չէ՞: Իրանց համար էլ մեր փորն ա տիեզերք, ով գիտի իրանք էլ մեր նման ապրում են, իմանալով, թե անծայրածիր տիեզերքում են:
Ընենց որ ես մենակ այլմոլորակայինների գոյությանը չի որ հավատում եմ, իմ դեպքը ավելի ծանր ա :D
Պանթեիզմ: :)

armen9494
13.08.2013, 17:48
Պանթեիզմ: :)

չհասկացա
Այսինքն իձանից շուտ էս վարկածը արդեն մտածել են, հերիք չի, մի հատ էլ անու՞ն են տվել :unsure

Skeptic
13.08.2013, 18:13
Օյո, Արմեն, ու քո ասածի մի քիչ "ռացիոնալիզացված" տարբերակն էլ կա, համաձայն որի տիեզերքը կոմպ ա, իսկ գալակտիկաները իրանց թաշախուստով դրա մասերն են:
ԱրմԲրեյնի տարբերակն էլ ա վաղուց համարվում գիտական հիպոթեզ (Մատրիցայի կարգի մի բան):

Brian_Boru
13.08.2013, 18:47
չհասկացա
Այսինքն իձանից շուտ էս վարկածը արդեն մտածել են, հերիք չի, մի հատ էլ անու՞ն են տվել :unsure
Դե, դասական պանթեիզմն ուղղակի նույնացնում է «աստված» և «բնություն» հասկացությունները: Սպինոզայի Deus sive natura-ն (աստված կամ բնություն):
Բայց քո գրածն էլ կարելի ա դրան դասել:

Lord
14.08.2013, 00:59
ձեր հավատալը իրանց երևի ենքանել կարևոր չի ավելի կարևորա իրանք ձեզ հավատում են, թե չէ :))