PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարսնացուի ընտրություն՝ Հին Անգլիական ոճով

Վազգեն
30.05.2006, 21:07
Ինչպես ընտրել Ձեր հարսնացուին անգլիական ձևով...

Հին Անգլիայում հարսնացուին ընտրում էին` հաշվի առնելով նրա մրգերի նախընտրությունները: Նրա առաջ դնում էին մրգերով լի սկուտեղ, որից հետո ուշադիր հետևում, թե որ պտուղներն է ընտրում իրենց ապագա հարսնացուն:

Եթե աղջիկը ընտրում է խնձոր,
ուրեմն նա էլ ամուր է իր նախընտրած պտուղի պես: Նա ռոմանտիկ չէ, սակայն վստահելի է և խելամիտ:

Եթե աղջիկը ընտրում է տանձ,
ապա նա էլ գայթակղիչ է հյութեղ և հասուն մրգի նման: Նա ցանկանում է, որ իրեն ձեռքերի վրա պահեն, վերաբերվեն ինչպես թանկարժեք խաղալիքի: Նա փխրուն էակ է և հաճախ է վիրավորվում:

Եթե աղջիկը ընտրում է բանան,
ապա դա լավ տպավորություն էր թողնում տղամարդկանց վրա: Հարսնացուի այս ընտրությունը նշանակում էր, որ նա ունի բարձր կանացի արժանապատվություն և հիվանդագին է ընդունում իր հասցեին հնչող ամեն տեսակի քննադատություն, այսինքն իրենց ընտրած պտուղի նման. կեղևի տակ փխրուն "ներքին" է:

Եթե աղջիկը ընտրում է նարինջ,
ապա նա առեղծվածային և ներփակված էակ է: Եւ տղամարդկանց համար շատ դժվար կլինի թափանցել նրա հոգու խորքը: Նա համեստ է և արհամարում է ցինիկ տղամարդկանց: Սակայն եթե որևէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտի, որ նա քաղաքակիրթ, բարի և կատակասեր անձնավորություն է: Ի դեպ, նա շատ չի վստահում մարդկանց, և դա իսկ նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդը անընդատ տառապում է նրան բացահայտելու մոլուցքով:

Եթե աղջիկը ընտրում է խաղող,
ապա նա աչքի է ընկնում թեթև բնավորությամբ, նրա համար անձնական հաճույքը առաջնային է: Հեշտությամբ կդավաճանի: Միայնությունը նրան վախեցնում է:

Եթե աղջիկը ընտրում է ելակ,
ապա դա խորհրդանշում է, որ նա հարմարավետության, ցոփ ու շվայտ կյանքի է սովոր: Օժտված է ինքնատիպ խնամքով, որով էլ շատ երկրպագուների դարձնում է իր կամակատարները:

Հ.Գ. Շատ լուրջ մի ընդունեք, բայց ամեն դեպքում գեղեցիկ սովորություն է։

Firegirl777
31.05.2006, 08:20
Ինձ դուր եկավ բայց այդպես էլ չկարողացա որոշել, թե որ մեկն եմ ես... այդ բոլոր մրգերն էլ շատ եմ սիրում

Ուլուանա
31.05.2006, 10:17
Այստեղից հետևություն. աղջիկներ, զգուշացեք ելակից ու խաղողից, թե չէ տանը կմնաք...:o
Շատ եմ սիրում ելակ...:oy :secret
Բա բանա՜ն ինչքան շատ եմ սիրում... :roll:P

StrangeLittleGirl
31.05.2006, 15:41
Բանան թող տղամարդիկ սիրեն: :D

Ուլուանա
31.05.2006, 17:30
Բանան թող տղամարդիկ սիրեն: :D
Ինչու՞։ :unsure

StrangeLittleGirl
31.05.2006, 17:35
Որովհետև բանանի մեջ վիտամին E կա:

Ուլուանա
31.05.2006, 17:41
Իսկ մի՞թե կանանց E վիտամին պետք չէ։:o

StrangeLittleGirl
31.05.2006, 18:17
Պետք է, բայց տղամարդիկ ավելի շահագրգռված են :D

Chuk
05.06.2006, 01:02
Ես մի բան լավ չհհասկացա: Եթե սա սովորություն է, ապա ենթադրում եմ, որ աղջիկներն էլ գիտեին թե որ միրգն ընտրելը ինչ է նշանակում: Եվ այս դեպքում դժվարությամբ եմ պատկերացնում, որ ընտրեին ասենք խաղող կամ ելակ :think

Կամ ինչու՞ միանգամից չէին հարցնում, "Դու ինչպիսի՞ բնավորություն ունես":

Վազգեն
05.06.2006, 03:10

Ո՞վ է այդ անգլիացիներին հասկանում որ։

Ես ենթադրում եմ, որ այդ ընտրությունների թաքնված իմաստը ջահել աղջիկներից գաղտնիք էր պահվում։ Դե, հին Անգլիայում, ավելի պահպանողական հասարակարգում, կարող է և հնարավոր էր դա հաջողացնել։
Իսկ ի՞նչ գիտես, որ իրանք քո հարցին սուտ չեն պատասխանի։ :P Եթե միայն հարցնելով լինե՜ր…

Chuk
05.06.2006, 21:30
Իսկ ի՞նչ գիտես, որ իրանք քո հարցին սուտ չեն պատասխանի։ :P Եթե միայն հարցնելով լինե՜ր…
Դե ես էլ եմ դա ասում :)
Իմ պատկերացմամբ ոչ մի տարբերություն չկա կհարցնես թե առաջը միրգ կդնես, որովհետև չեմ կարողանում պատկերացնել, որ նույնիսկ ամենապահպանողական հասարակարգում մայրիկը դստերը չզգուշացներ.
- Սիրու՛ն ջան, ելակ հանկարծ չվերցնես:

Իմ կարծիքով այս արտաքուստ գեղեցիկ սովորույթը ընդամենը ինքնախաբեության մի տեսակ է, միջոց, որով ինքդ քեզ կարող ես համոզել, որ քո ընտրությունը ճիշտ է:

Riddle
11.10.2006, 13:30
Ես նարինջ եմ անչափ շատ սիրում::oy

Հ.Գ. Շատ լուրջ մի ընդունեք, բայց ամեն դեպքում գեղեցիկ սովորություն է։
Վազգեն ջան, սա պիտի սկզբում զգուշացնեիր, վերջում գրելդ ինձ համար արդեն ուշ էր, ես արդեն շատ լուրջ եմ ընդունել, որ ես «առեղծվածային և ներփակված էակ» եմ, ու համապատասխան դեմքով շրջում եմ տանը::))

Esmeralda
11.10.2006, 16:14
Ես նարինջ եմ անչափ շատ սիրում::oy

Վազգեն ջան, սա պիտի սկզբում զգուշացնեիր, վերջում գրելդ ինձ համար արդեն ուշ էր, ես արդեն շատ լուրջ եմ ընդունել, որ ես «առեղծվածային և ներփակված էակ» եմ, ու համապատասխան դեմքով շրջում եմ տանը::))

Ես էլ եմ նույն օրին:D :D

kiki
15.10.2006, 01:52
ես այս մասին կարդացել եմ վաղուց մի հայկական հարսանեկան կայքում , երբ եղբորս ապագա կնոջ համար զգեստ էինք ընտրում , ու նախորոք առանց կարդալու նախ միրգը որոշեցի ընտրել , հետո կարդալ : նախ ասեմ , որ երկար եմ մտածել , քանի որ բոլոր մրգերն էլ ուզում էի ընտրել ու տանջվում էի բանանի ու ելակի ընտրության մեջ , բայց վերջը ելակը ընտրեցի ... :D :D :D

Վազգեն
15.10.2006, 02:54
Ես նարինջ եմ անչափ շատ սիրում::oy

Վազգեն ջան, սա պիտի սկզբում զգուշացնեիր, վերջում գրելդ ինձ համար արդեն ուշ էր, ես արդեն շատ լուրջ եմ ընդունել, որ ես «առեղծվածային և ներփակված էակ» եմ, ու համապատասխան դեմքով շրջում եմ տանը::))

Riddle, Esmeralda, ուրեմն ճիշտ եմ արել, որ վերջում եմ գրել։:P ;)

Koms
15.10.2006, 09:11
Շատ հետաքրքիր նյութ էր, :)
իսկ տղաներին ինչ մրգերով կարելի է նկարագրել՞, երեւի նույնը, հա՞, ;)

John
27.10.2006, 16:33
Փաստորեն ելակը միրգ է հա՞: Ես այդպես չեմ կարծում…

Cassiopeia
27.10.2006, 19:42
Հետաքրքիր է, իսկ ինչպես կվերաբերվեին, եթե աղջիկն ընտրեր մի քանի միրգ միանգամից, ասենք խաղող ու տանձ :hands ես այդ երկուսը կընտրեի…

Ֆոտոն
30.10.2009, 17:40
Հաստատ խնձոր կընտրեի: :love
Բա որ իմ սիրած խնձորը չլիներ, հերթով բոլոր մրգերն էլ կուտեի, որը հասած ու հաճելի տեսք ունենար:
Ես մրգասեր եմ: :P

Ambrosine
30.10.2009, 18:11
Ես դեղձ կընտրեի :))

Երկնային
30.10.2009, 18:22
Եթե աղջիկը ընտրում է նարինջ,
ապա նա առեղծվածային և ներփակված էակ է: Եւ տղամարդկանց համար շատ դժվար կլինի թափանցել նրա հոգու խորքը: Նա համեստ է և արհամարում է ցինիկ տղամարդկանց: Սակայն եթե որևէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտի, որ նա քաղաքակիրթ, բարի և կատակասեր անձնավորություն է: Ի դեպ, նա շատ չի վստահում մարդկանց, և դա իսկ նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդը անընդատ տառապում է նրան բացահայտելու մոլուցքով:

հիհի՜ :)) պաշտում եմ նարինջ :love բայց նման ա ոնց որ, հը՞ն :oy

Farfalla
31.10.2009, 10:19
Նշված մրգերից ամենաշատը նարինջ ու տանձ եմ սիրում, երկուսն էլ կընտրեի:) :nyam

Kita
31.10.2009, 13:09
Ես Ելակ ու նարինջ կընտրեի:D Իրար հեչ չեն բռնում:}

Դեկադա
31.10.2009, 13:12
Ինչ կլներ մի 20 տարի առաջ սա տեղադրեիք էլի՞:(;)Ես ընտրել եմ- տանձ:D

Արևհատիկ
31.10.2009, 20:02
Հետաքրքիր է: Ես նշված բոլոր մրգերն էլ սիրում եմ, դա նշանակում ա, որ ինձ էդ բոլոր հատկանիշներն էլ յուրահատուկ ե՞ն:

Լուսաբեր
31.10.2009, 20:27
Ես դեղձ կընտրեի :))

Խփի գա Աստղ , ես էլ :))
Մեկ էլ ինձ շատ հետաքրքիր էր, թե հին Անգլիայում այդ արևադարձային մրգերը ո՞նց էին հաջողացնում ասենք սովորական մարդիկ :think

Mephistopheles
01.11.2009, 13:05
Շատ հետաքրքիր նյութ էր, :)
իսկ տղաներին ինչ մրգերով կարելի է նկարագրել՞, երեւի նույնը, հա՞, ;)

տղաներին բանջարեղենով… բիբար, վարունգ, բադրջան, քյալամ, բողկ… կարտոշկա, կաբաչկա…