PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոդված Մարտի 1-ի կողոպուտների մասին



Ներսես_AM
16.07.2008, 09:51
Ոնց որ ընկերս ասեց, հատուկ գոլոսա-հայոցաշխարհ զուգարանի թղթի խմբագրության, մեր հարկերից բյուջե կազմող ԶԼՄ-ների, ընդհանրապես բոլոր նրանց ովքեր առոգանությամբ գոչում էին մարտիմեկյան կողոպուտի մասին:




Կողոպտիչները կապ չունեին ընդդիմության հետ


Այդ մասին վկայում են պաշտոնական հաղորդագրությունները
Մարտի 1-2-ին հաջորդող օրերին հեռուստաեթերը ողողված էր Մաշտոցի պողոտայում գտնվող ջարդուխուրդ արված ու կողոպտված խանութների պատկերներով, եւ այդ ամենը մատուցվում էր որպես ընդդիմության գործողությունների հետեւանք: Սակայն անցան ամիսներ, եւ այդ կողոպուտների վերաբերյալ դատարանում հայտնված գործերից ակնհայտ դարձավ, որ խանութների ջարդն իրականացրել էին մարդիկ, որոնք ուղղակի օգտվել էին ստեղծված իրավիճակից՝ տեղեկանալով Երեւանում կատարվողի մասին: Ու մինչ այժմ քննված գործերի վերաբերյալ տարածված հաղորդագրություններում չեղավ հիշատակում, թե կողոպուտ իրականացրած անձինք այս կամ այն ընդդիմադիր կուսակցության անդամ են: Որպես մեր այս պնդումների ապացույց՝ մի քանի մեջբերումներ անենք Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի տարածած պաշտոնական հաղորդագրություններից:

Հունիսի 4-ին տարածված տեղեկանքը վերաբերում է Երեւանի քրեական դատարանում ավարտված դատաքննությանը, որն ընթացել էր արագացված կարգով: Այդ քրգործով Արմեն Գրիգորյանը եւ Յուրիկ Ղուկասյանը մեղավոր ճանաչվեցին զանգվածային անկարգությունների եւ կողոպուտի համար ու դատապարտվեցին ազատազրկման՝ 3 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք Արտաշատի բնակիչներ են, որոնք Երեւան էին եկել մարտի 1-ին ժամը 18-ի սահմաններում եւ որեւէ կապ չունեին ընդդիմության հետ: Հաղորդագրության մեջ ուղղակի նշվում է, որ նրանք «տեսնելով Գր. Լուսավորչի պողոտայում հավաքված բազմությանը՝ միացել են արդեն անվերահսկելի դարձած ամբոխին եւ ներգրավվել զանգվածային անկարգություններին»: Իսկ հետո էլ նշվում է. «Իրարից անջատ մուտք են գործել «Ռոբերտո» խանութ-սրահ, որտեղից այլ անձանց ներկայությամբ հափշտակել են ընդհանուր առմամբ 403.000 դրամ արժողությամբ հագուստներ ու կոշիկներ, 245.000 դրամ արժողությամբ խանութի տեսաձայնագրային սարքը»:

Մեկ այլ օրինակ: Հունիսի 10-ի հաղորդագրությամբ Վճռաբեկ դատարանը տեղեկացրեց, որ Երեւանի քրեական դատարան է մուտքագրվել քրեական գործ, որի համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների եւ կողոպուտի համար: Մեջբերված է մեղադրական եզրակացությունից, թե Անդրանիկ Ղազարյանը մարտի 1-ին տեղեկանալով Գր.Լուսավորչի պողոտայում կատարվող զանգվածային անկարգությունների մասին՝ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածնից մեկնել է մայրաքաղաք: Հետո նշվում է, որ նա մասնակցել է կենտրոնական փողոցներում գտնվող մի շարք խանութների ջարդերին ու թալանին, «որի ընթացքում բացահայտ հափշտակել է «Ռոբերտո» խանութ-սրահի ապրանքներից 22.500 դրամ արժեքով կնոջ մեկ զույգ երկարաճիտ կոշիկ եւ «Երեւան-Սիթի» սուպերմարքեթի ապրանքներից 9 տարա՝ 4590 դրամ ընդհանուր արժեքով «Կոպոլիվա» տեսակի ձիթապտուղ»:

Հուլիսի 11-ին Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը տեղեկացրեց Երեւանի քրեական դատարանի կայացրած դատավճռի մասին, որով Սարգիս Մկրտչյանը մեղավոր ճանաչվեց մարտի 1-ի գիշերը կողոպուտ կատարելու մեջ, դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Սակայն դատարանը վճռեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու նրան արդարացնել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով («Զանգվածային անկարգությունները»)՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով: Փաստորեն՝ այս անձնավորության գործողությունները սահմանափակվել են միայն կողոպուտով, նա հանրահավաքի մասնակից չէ:

Թվարկումն այսքանով դադարեցնենք: Նշենք միայն, որ այն ԶԼՄ-ները, որոնք շտապեցին խանութների կողոպուտի մեջ մեղադրել ընդդիմությանը, այժմ չեն անդրադառնում այս դատավճիռներին, որոնք ապացույց են, թե այդ մեղադրանքներն առնչություն չունեն իրականության հետ:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Աղբյուրը՝ http://new.aravot.am/am/articles/politics/44165/view