PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարվա եղանակներ



John
02.11.2006, 18:56
Տարվա ո՞ր եղանակն եք ավելի շատ սիրում և ինչու՞

Lapterik
02.11.2006, 19:07
Տարվա ո՞ր եղանակն եք ավելի շատ սիրում և ինչու՞
Ես քվեարկեցի գարուն, բայց աշունն էլ եմ շատ սիրում, ուղղակի հետո գալիս ա ցուրտ ձմեռը, էտ հերիք չի քննություններն էլ սկսվում են: Բայց գարունը շատ եմ սիրում հատկապես գարնան կեսերը: Հիմա կասեք բա քննություն չկա՞ գարունը: Կա, բայց դե դրանից հետո հո ամառ ա գալիս, արձակուրդ, բայց ամռան շոգն էլ մի բան չի::) :) :)

Ուլուանա
02.11.2006, 19:23
Ամառն եմ ամենաշատը սիրում, որովհետև տաք է, արևը շատ է, ջերմ է, լուսավոր է։ :love Գարունն էլ սիրում եմ ձմռան սատկածությունից մեզ դուրս բերելու համար, թարմության ու նոր սկզբի համար։ Բայց և՛ գարունը, և՛ աշունը չեմ սիրում խոնավության, ամպամած եղանակի պատճառով :[ , որովհետև այդպիսի եղանակներին տրամադրությունս ահավոր ընկնում է, իսկ որոշակի պայմանների առկայության դեպքում երբեմն նույնիսկ ապրելս չի գալիս... :(

Աշունը սիրում եմ տերևաթափի ժամանակ, տերևների գույներն եմ շատ սիրում։ :love

Ձմեռը չեմ սիրում ոչ մի բանի համար։ Նախ, մենակ ցուրտը հերիք է, որ չսիրեմ, բացի դրանից, ինչքան փնտրում եմ, սիրելու բան էլ չեմ գտնում։ :think Մի ժամանակ Նոր տարվա տոնի համար էի սիրում, հետո սկսեցի ցրտի պատճառով այնքան չսիրել, որ նույնիսկ Նոր տարին էլ չէր փրկում։ Իսկ հիմա Նոր տարին էլ չեմ սիրում։ :[

Բա, այդպիսի բաներ։:P

StrangeLittleGirl
02.11.2006, 20:18
Աշունն եմ սիրում: Չգիտեմ ինչու… Երևի նրա համար, որ աշնանն եմ ծնվել, կամ էլ մի տեսակ նման եմ այդ եղանակին

Գոռ Ջան - Հայ
02.11.2006, 20:20
Բացի ձմեռից բոլորն էլ սիրում եմ, հետևաբար քվեարկել չեմ կարող...
Չնայած եթե խորանանք, մայիս-հունիս հատվածը ամենաամենան է...

Taurus
02.11.2006, 20:27
Սիրում եմ աշունը, որ մանր մանր անձրև ա գալիս ու մարդիք շուրջդ բզեզների նման վազում են , իսկ դու անձրևանոցով կանգնած նայում ես ու տրամադրությունդ բարձրա, մինչև մի հատ էրեխա վազելով անցնումա կողքիդ ջրափոսի միջով:[
տխրում ես, հետո արդեն դու ես վազում ջրափոսերի միջով, ու սաղ քեզ գժի տեղ են դնում , բայց դու հո գիտես , որ գիժ չես:
գալիս ես տուն տաք թեյ խմում, շորերդ փոխում ես ու նորրրրրրիիիից…

Kita
02.11.2006, 21:55
գարուն և աշուն... կարևորը տաք քանի փչի.... ոչ էլ շատ ցուրտ կամ շոգ լինի...որ հանգիստ հագնվես և քեզ հանգիստ զգաս.....

Esmeralda
02.11.2006, 22:35
Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը՝ այն հինգերորդը.... մի՞թե չի գալու...:(

Kita
02.11.2006, 22:52
Իսկ ո՞ւր է տարվա մեր եղանակը՝ այն հինգերորդը.... մի՞թե չի գալու...
էտ միայն բանաստեղծական աշխարհներում է գալիս....:)

Cassiopeia
02.11.2006, 22:56
Սիրում եմ արև ու ջերմություն, չեմ սիրում ձմեռը միայն ցրտի պատճառով…
Գարնան ապրիլ-մայիս ամիսներն եմ անչափ սիրում, երբ երևում է բնության զարթոնքը… Եվ սիրում եմ վաղ աշունը, երբ դեռ ձմռան շունչը չի զգացվում:
Շատ հազվադեպ էլ ձմեռն եմ սիրում, երբ քայլում եմ գիշերային փողոցներով, նվաղ լույսով լուսավորող լապտերների լույսերի ներքո ու նրանց լույսի ճառագայթներում երևում են պարող ձյան փաթիլները… Չքնաղ պատկեր է…

John
02.11.2006, 22:56
Ձմեռն եմ սիրում՝
1.Նոր Տարին ամենասիրածս տոնն է
2.Ձյուն շատ եմ սիրում
3.Ձմեռային արձակուրդներին կարելի է լիարժեք հանգստանալ դասերից ( իսկ ամառայինի ժամանակ քննություններ, վերաքննություններ…)

Մասսագետ
02.11.2006, 23:03
Աշուն եմ քվեարկել, բայց հենց նոր հիշեցի, որ ամառ ավելի եմ սիրում, որովհետև ամռանը աղջկերքը կարճ են հագնում, ավելի պարզ՝ "հանվում են"

emo
02.11.2006, 23:06
Սիրում եմ աշունը,բայց արև չլինի չեմ սիրում աշնան արև:
Շատ սիրուն է տերևաթափը:Ոչ մի բան պատահական ստեղծված չի,ետ տերևաթափը
նմանա մարդու ծերացած կյանքին,երբ տերևաթափա լինում մարդը:
Աշնան մռայլ եղանակ դու տաք տան մեջ ես ու մեջտելա մռայլ լինում տխուր ես,
դրանիցել լավ բան:

Sergey
02.11.2006, 23:15
Տարվա ո՞ր եղանակն եք ավելի շատ սիրում և ինչու՞

Աշունը, բայց որ ասեմ, թե ինչու եմ սիրում, արդեն կդառնա «նախընտրել»;)

docart
02.11.2006, 23:20
միանշանակ ձմեռն եմ սիրում: Ձմռան ամենասիրած պահը դա, երբ մթնշաղին փողոցային լուսավորության տակ ձյուն է գալիս և այդ պահին դրսում այնքան շատ մարդ չկա, որքան ամառը Օպերայի շրջակայքում: Այդ ժամանակ դու իսկապես վայելում ես: Իսկ Երևանի ձմեռները այնքան էլ չեմ սիրում: իսկական ձմեռ հազվադեպ է լինում ու կարճ ժամանակով:

John
02.11.2006, 23:25
միանշանակ ձմեռն եմ սիրում: Ձմռան ամենասիրած պահը դա, երբ մթնշաղին փողոցային լուսավորության տակ ձյուն է գալիս և այդ պահին դրսում այնքան շատ մարդ չկա, որքան ամառը Օպերայի շրջակայքում: Այդ ժամանակ դու իսկապես վայելում ես: Իսկ Երևանի ձմեռները այնքան էլ չեմ սիրում: իսկական ձմեռ հազվադեպ է լինում ու կարճ ժամանակով:
Իսկական ձմեռը լինում է Գյումրիում… մանկությունս հիշեցի…

քաղաքացի
03.11.2006, 00:18
Աշուն եմ քվեարկել, բայց հենց նոր հիշեցի, որ ամառ ավելի եմ սիրում, որովհետև ամռանը աղջկերքը կարճ են հագնում, ավելի պարզ՝ "հանվում են"
Ես ոչ մեկն էլ չեմ սիրում, կամ բոլորն էլ սիրում եմ: Չեմ կարող ասել:
Ես ամառ եմ քվեարկել հատուկ Մասսագետի համար: ;)

John
03.11.2006, 00:20
Ես ոչ մեկն էլ չեմ սիրում, կամ բոլորն էլ սիրում եմ: Չեմ կարող ասել:
Ես ամառ եմ քվեարկել հատուկ Մասսագետի համար: ;)
ոչ թե Հովոյի համար ես քվեարկել, այլ Հովոյի նշած երևույթի… ԽՈՍՏՈՎԱՆԻՐ

Riddle
03.11.2006, 00:23
Միանշանակ աշունն եմ սիրում: Սեպտեմբերը, երբ դեռ տաք է, բայց արևն ամառվա պես չի շիկացնում քաղաքը: Երբ ամբողջ էությամբ զգում ես արևը, կանաչը, կյանքի հոսքը: Հոկտեմբերը, երբ գույները մեղմանում են, արևը շոյում է, աշխարհը ոսկեգույն է ու բարի: Նոյեմբերը, երբ անձրևներն են սկսվում. դրանք ոչ թե խենթ ու խելառ անձրևներ են, այլ մեղմ, կաթկթացող անձրևներ՝ անսկիզբ և անվերջ, երբ թվում է, թե աշխարհն այլևս չի պտտվում, ժամանակը կանգ է առել, ու մենք կլինենք հավերժ:

kristal
03.11.2006, 09:41
Շատ -Շատ եմ սիրում գարունը հատկապես մարտ, ապրիլ ամիսները,այդ ամիսները ջերմություն են հաղորդում

Մարիաննա
03.11.2006, 13:15
Շատ սիրում եմ գարունը և ամառը, որովհետև կյանքը ավելի աշխույժ է, ավելի շատ է ջերմությունը, բացօթյա կաֆեները…

Աբելյան
06.11.2006, 12:35
Ամառը վերջն ա ;)

Մելիք
06.11.2006, 14:42
Ամառը հարմար ա ինձ, բայց սիրում եմ ոչ թե եղանակները, այլ սիրելու համար ավելի հարմար բաներ, օրինակ աղջիկներ:

Մանե
02.01.2007, 14:48
Ւմ ամենասիրած եղանակը ձմեռն է.Կարծում եմ որ նաև ամենագեղեցիկը եղանակն է/պաշտում եմ ձյունը/. Չեմ սիրում գարունը և աշունը/տխուր է/.Չեմ սիրում նաև ամառը/չգիտեմ խի իմ տրամադրությունը արևոտ օրերին շաաաատտտտտ ընկնում ա/.

Selene
04.01.2007, 11:47
Մի ժամանակ,երբ փոքրիկ էի,շատ էի սիրում ձմեռը,որովհետև ձմռանն եմ ծնվել,հետո ձյունն էի շատ սիրում ու անհամբեր սպասում էի Նոր Տարվան ու Ձմեռ Պապիկին:)
Հիմա ավելի շատ սիրում եմ գարունն ու աշունը:hands Գարնանը նորից կյանքը սկսում է եռալ,երկրորդ շունչ է ստանում շրջապատող ամեն բան,ուզում ես ապրել,սիրել ու սիրվել:love :oy
Իսկ աշնանն էլ ամեն ինչ շատ ռոմանտիկ է ,հատկապես,երբ երկինքն ամպած է ու բարակ անձրև է մաղում,լրիվ Տերյանական եղանակ է::)

Goga
04.01.2007, 12:19
Ամենաշատը սիրում եմ ամառը, այն ես ինքս եմ բերում:D
Աշնանն ու գարնանը մի տեսակ տխրություն է տիրում իմ հոգում՝ եղանակների փոփոխության պատճառով, իսկ ձմեռը տանել չեմ կարողանում, երբ ճանապարհները սառում են ու վատ դեպքերի պատճառ դառնում:(

Lethal Sweetness
27.04.2007, 07:21
Ամենա շատը կարող եմ ասել, որ սիրում եմ գարունը քանի որ շատ մեծ հաճույք եմ ստանում ծախկած ծառերի և մայիսյան բացված վարդերի բուրմունքներից:
Սակայն նախընտրում եմ ամառը, քանի որ շատ հաճախակի եմ գնում ծով այդ եղանակին միայն...

Empty`Tears
26.02.2008, 08:49
Ամեն եղանակ իր յուրովի գեղեցկությունը ունի..Սակայն քվիարկել եմ ՝՝Ամառ..;)

Ամառ…Ուրախ, զվարթ, ծով...Վայելում ենք ջերմությունը…:B
Գարուն…Սիրում եմ քանի, որ ծնվել եմ այդ ամսին, նաև իմ ամսին դուրս է գալիս ձնծաղիկը…;)
Աշուն…Ամեն ինչում ռոմանտիկա, սեր...:love
Ձմեռ…Ցուրտ...և ոչինչ ավելին... :( (հետո կավելացնեմ)

Anchi
26.02.2008, 09:30
Աշնան սկիզբն եմ սիրում, որովհետև դեռ ամառ է…:)
Գարնան վերջը, որովհետև ամառ է գալու…;)
Ձմեռը, որովհետև գարուն է գալու, հետո ամառ…:P
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՄՄՄՄՄՄՄՄՄՄԱԱԱԱԱԱԱԱԱԱՌՌՌՌՌՌՌ:hands

Rammstein
25.11.2008, 00:44
ՁՄԵՌ.............:love
Շատ կուզեի ձյուն գար...:)

Ռեդ
25.11.2008, 00:55
Աշունից լավը չկա :love

Morpheus_NS
25.11.2008, 00:57
Աշունից լավը չկա :love

Գարունն էլ պակաս չի::hands

Kuk
25.11.2008, 00:57
Ես գարունն եմ սիրում, էն որ աղջիկները սկսում են կամաց-կամաց հանվել:love Էդ հանվելու պռոցեսը ամեն ինչ արժի:love ամառը հետաքրքիր չի, արդեն լրիվ հանված են լինում:))

Enigmatic
25.11.2008, 01:05
Հատկապես երբ կռիշներից ժանգ ա թափվում վրեն ու դեղնում ա չէ՞:))

Ես գարունն եմ սիրում, էն որ աղջիկները սկսում են կամաց-կամաց հանվել:love Էդ հանվելու պռոցեսը ամեն ինչ արժի:love ամառը հետաքրքիր չի, արդեն լրիվ հանված են լինում:))

մմմ ես էլ եմ գարունը շատ սիրում,ոնցվոր ձմեռային սպյաչկայից դւրս գան մարդիկ,անկախ մեզանից տրամադրություններս բարձրանումա,մանավանդ որ գիտենք շուտով ամառա գալու,արձակուրդնեեեեեր:hands :) նաև գարունը իմ մոտ ասոցացվումա սիրո հետ,մարդիկ ավելի ռոմանտիկ ու ուշադիր են դառնում:love

Kuk
25.11.2008, 01:09
մմմ ես էլ եմ գարունը շատ սիրում,ոնցվոր ձմեռային սպյաչկայից դւրս գան մարդիկ,անկախ մեզանից տրամադրություններս բարձրանումա,մանավանդ որ գիտենք շուտով ամառա գալու,արձակուրդնեեեեեր:hands :) նաև գարունը իմ մոտ ասոցացվումա սիրո հետ,մարդիկ ավելի ռոմանտիկ ու ուշադիր են դառնում:love

Ռոմանտիկն ու ուշադիրը չգիտեմ, բայց որ գարնանը աղջիկներին ավելի հեշտ ա ինչ որ բանում համոզելը, էդ փորձած ա:B Գարուն եմ ուզո՜ւմ:love

Լուսաբեր
25.11.2008, 01:14
Ամենալավը ամառնա, գարնան վերջը ու աշնան սկիզբն էլ են լավ ;) Ձմեռը,գարունը,աշունը ցուրտա,ցեխեր, թրջվել,միշտ քիթդ սառած :bad

Ռեդ
25.11.2008, 01:16
Ամենալավը ամառնա, գարնան վերջը ու աշնան սկիզբն էլ են լավ ;) Ձմեռը,գարունը,աշունը ցուրտա,ցեխեր, թրջվել,միշտ քիթդ սառած :bad
Բայց ձմեռն էլ իրա կայֆը ունի՝ չտորված ձյուն /ո՜՜՜՜նց եմ սիրում :love/ , Նոր տարի :)

Enigmatic
25.11.2008, 01:18
Բայց ձմեռն էլ իրա կայֆը ունի՝ չտորված ձյուն /ո՜՜՜՜նց եմ սիրում :love/ , Նոր տարի :)

ձմեռնել եմ սիրում միտեսակ ոնցոր մեկուսանանք բոլորից,նենց հավեսա տուն ես գալիս տունը տաք ու միհատ տաք սուրճ ես խմում ,կամ որ ձյունա գալիս դրսում,:love

ԿԳԴ
25.11.2008, 01:22
Գարնանը վերածնունդ եմ ապրում,:) ամռանը ստեղծագործում եմ և վայելում արևի ջերմությունը,:love աշնանը հիանում եմ բնության հրաշք գույներով իսկ ձմեռը շնչում են մաքուր և սառը օդը ;)

Ռեդ
25.11.2008, 01:25
ձմեռնել եմ սիրում միտեսակ ոնցոր մեկուսանանք բոլորից,նենց հավեսա տուն ես գալիս տունը տաք ու միհատ տաք սուրճ ես խմում ,կամ որ ձյունա գալիս դրսում,:love
Սուրճ չգիտեմ բայց թեյի համար արժի . . . :love
Փողոցում ցուրտ ա, ամայություն ա, համատարած ձյուն ա նստած, :love

Ariadna
25.11.2008, 11:28
Իսկ ես կարծես ամբողջ տարին ապրեմ միայն նրա համար, որ ամառը գա ու վայելեմ անսահման արևը :oy Նույնիսկ ամառվա ցուրտը չեմ սիրում :)

Second Chance
25.11.2008, 12:53
Աշունը:love
Ըստ ինձ աշնանը բնությունը հասնում է իր գեղեցկության կատարելությանը …
Ինչ լավն ես աշուն:love…

aerosmith
25.11.2008, 17:17
ձմեռ, ձմեռ, ձմեռ.....:hands, ասեմ թե ինչու եմ ձմեռ սիրում
արձակուրդներ, սպսվող Նոր տարի, կամ էլ թե չէ, փաթաթված տաք ադիալով, հագած տաք գուլպաներ, կողքդ դրված է տաք սուրճ կամ թեյ, նայում ես դուրս, տեսնում էս անաղմուկ իջնում են խոշոր, խոշոր փաթիլները, ու դու էլ ադիալով փաթաթված, մի կողմից տաք սուրճն ես վայելում, մյուս կողմից էլ "ակումբ-ում" ես ֆռֆռում։

իսկ ավլի կոնկրետ ձյունը իմ համար աշխարհի ամենառոմանտիկ երևույթնա:love

Նարե
25.11.2008, 17:48
Ամառ-ինչքան էլ տաք ու շոգ լինի, մեկա նաղընտրում եմ ամառը , քան աշնան անձրևը կամ ձմռան անտանելի ցուրտը, որից ինչ էլ ուզում ես արա, մեկա չես փրկվի

Լուսաբեր
25.11.2008, 18:17
Բայց ձմեռն էլ իրա կայֆը ունի՝ չտորված ձյուն /ո՜՜՜՜նց եմ սիրում :love/ , Նոր տարի :)

Մենակ Նոր տարվա հետ համաձայն եմ,բայց նենց...:oy

*e}|{uka*
25.11.2008, 19:08
Սիրում եմ խորը աշունը :love, երբ համարյա բոլոր տերևները գետնին են լինում :love, մեկ էլ գարունն եմ շատ սիրում, երբ ծառերը ծաղկում են:love
Ամառը չեմ սիրում, շուտա պրծնում :angry, ձմեռն էլ ցուրտա : Մենակ առաջի ձյան համար եմ ուրախանում, նոր տարին էլ չեմ սիրում, ձմեռ պապիին էլ չեմ սիրում:)

Rammstein
25.11.2008, 19:10
Ժող, բայց ո՞նց եք գարունը սիրում, ախր էս մեր Երեւանում (ու նաեւ ՀՀ-ի շատ այլ տեղերում) գործնականորեն գարուն չկա, մի անգամից ամառ ա գալիս, չեք նկատե՞լ։ Հազիվ տարվա մեջ 2 օր ա գարուն լինում... Ամեն անգամ սենց ա լինում, երբ նկատում եմ, որ ձմեռային կուտկով արդեն շոգ ա, անցնում եմ բարակ կուրկայի, բայց մի շաբաթ էլ չեմ հագնում էդ կուրտկեն, արդեն դրանով էլ ա շոգ լինում։

*e}|{uka*
25.11.2008, 19:21
Ժող, բայց ո՞նց եք գարունը սիրում, ախր էս մեր Երեւանում (ու նաեւ ՀՀ-ի շատ այլ տեղերում) գործնականորեն գարուն չկա, մի անգամից ամառ ա գալիս, չեք նկատե՞լ։ Հազիվ տարվա մեջ 2 օր ա գարուն լինում... Ամեն անգամ սենց ա լինում, երբ նկատում եմ, որ ձմեռային կուտկով արդեն շոգ ա, անցնում եմ բարակ կուրկայի, բայց մի շաբաթ էլ չեմ հագնում էդ կուրտկեն, արդեն դրանով էլ ա շոգ լինում։

Փաստորեն գարունը քո մոտ կուրտկայի հանել հագնելովա՞ ասոցացվում :)

Սամվել
25.11.2008, 21:09
Սիրում եմ Ամառը :B Չնայած շոգա բայց դե ...

Նաև Գարունը.. կյանքի վերածնունդը զգացմունքների վերածնունդը .. գարունը վերջնա :love

Բայց դե այնումաենայնիվ զզվում եմ խոսավ ու ցուրտ եղանակից :(

Rammstein
25.11.2008, 21:28
Փաստորեն գարունը քո մոտ կուրտկայի հանել հագնելովա՞ ասոցացվում :)

Չէ, իմ համար գարունը որոշվում է դրսի ջերմաստիճանով, որի հետ կուրտկայի հանել-հագնելը սերտորեն կապված է։;)

Ավելացվել է 1 րոպե անց

Բայց դե այնումաենայնիվ զզվում եմ խոսավ ու ցուրտ եղանակից :(

Իսկ ես խոնավ` անձրեւոտ եղանակ շատ եմ սիրում...:}

Սամվել
25.11.2008, 21:42
Չէ, իմ համար գարունը որոշվում է դրսի ջերմաստիճանով, որի հետ կուրտկայի հանել-հագնելը սերտորեն կապված է։;)

Ավելացվել է 1 րոպե անց


Իսկ ես խոնավ` անձրեւոտ եղանակ շատ եմ սիրում...:}

Հա դե Ցեխերը Ռոմնածիկ են :D

Enigmatic
25.11.2008, 21:44
Չէ, իմ համար գարունը որոշվում է դրսի ջերմաստիճանով, որի հետ կուրտկայի հանել-հագնելը սերտորեն կապված է։;)

Ավելացվել է 1 րոպե անց


Իսկ ես խոնավ` անձրեւոտ եղանակ շատ եմ սիրում...:}

եսել եմ շատ սիրում մռայլ ու անձրևոտ եղանակ:love էլ տուն չեմ ուզում գնամ

Rammstein
25.11.2008, 21:52
եսել եմ շատ սիրում մռայլ ու անձրևոտ եղանակ:love էլ տուն չեմ ուզում գնամ

:):):)

Ավատարիցդ էլ կարելի է ենթադրել...;)

Դեկադա
26.11.2008, 21:26
Միշտ աշխատում եմ յուրաքանչյուր եղանակի մեջ գտնել ինչ-որ հետաքրքիր բան: Ձմեռը սիրում եմ միմիայն Նոր Տարվա համար ու առաջին ձյունը: Աշնան տերևաթափն եմ սիրում, գարնան բույրը: Իսկ ամառը պաշտում եմ ու կարոտում:)



*e}|{uka*- ի խոսքերից
Մենակ առաջի ձյան համար եմ ուրախանում, նոր տարին էլ չեմ սիրում, ձմեռ պապիին էլ չեմ սիրում

Իսկ ես հակառակը երեխայի պես հրճվում եմ Ամանորի գալով:)

Lady SDF
26.11.2008, 21:50
տարվա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բայց հատկապես գարունն ու աշունը
գարնան հոտն եմ սիրում ... յասամանի, ծիրանենու, բալենու
աշնան գույներն ու մեղմիկ անձրևները
բայց ցավոք սրտի որտեղ որ ապրում եմ հիմնականում 2 «եղանակ է» ... ամառ կամ աշուն
մինչև երեկ դեռ ամառ էր ... այսօր անձրևեց և կարծես թե հույսեր կան որ կարող ենք աշուն տեսնել :hands

Dayana
26.11.2008, 21:55
Սիրում եմ խորը աշունը :love, երբ համարյա բոլոր տերևները գետնին են լինում :love, մեկ էլ գարունն եմ շատ սիրում, երբ ծառերը ծաղկում են:love
Ամառը չեմ սիրում, շուտա պրծնում :angry, ձմեռն էլ ցուրտա : Մենակ առաջի ձյան համար եմ ուրախանում, նոր տարին էլ չեմ սիրում, ձմեռ պապիին էլ չեմ սիրում:)

իսկ ես տարվա եղանակների միջև տարբերությունը չեմ հասկանում :8 բոլոր եղանակներն ինձ համար լավն են, Ամռան էն շոգը, որ լեզուդ դուրս գցաց մի հով անյկուն ես ման գալիս, որ չխեղդվես, աշնան անձրևը, տերևները, քամին, որ մարմինդ կտրում անցնումա, ձմռան էն ցուրտը, որ աչքերիցդ արցունքա բերում, ձյունը /ձմեռ պապիկս :)) անկախ Նոր տարի ասված բացասական երևույթից/ , գարնան էն պուճուր ջերմությունը, որից ձնծաղիկն ա ծաղկում... մի խոսքով նոր տարին չհասշված, տարվա բոլոր եղանակները սիրում եմ հավասար :)

Sunlight
27.11.2008, 09:51
Սիրում եմ բոլոր եղանակները` ձմեռվանից բացի:
Իսկ ձմեռն էլ չեմ սիրում, որովհետև մեր փողոցները ամբողջովին սառցակալում են:(
ու ես չեմ կարողանում նորմալ քայլել....

Բարեկամ
27.11.2008, 10:31
Աշուն եմ սիրում, ինչքան խորը ու մռայլ, այնքան լավ:
Չեմ սիրում պայծառ, արևոտ եղանակ: Սիրում եմ ամպամած, երբ որ երկինքը ծանր կախված ա լինում, ու հատկապես երբ որ միանգամից ա մթնում՝ ուղեկցվելով ամպրոպի հեռավոր գռմռոցով: Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:
Սիրում եմ փոթորիկ, գժվում եմ փոթորկի համար…:love
/շարունակելի, հիմա ուշանում եմ ;)/

Դեկադա
27.11.2008, 12:41
Sunlight-ի խոսքերից
Իսկ ձմեռն էլ չեմ սիրում, որովհետև մեր փողոցները ամբողջովին սառցակալում են
ու ես չեմ կարողանում նորմալ քայլել...

:)Վայ ես էլ եմ էտ օրի: Ինձ թվում ա, որ պիտի ուր-որ է ընկնեմ::(


Բարեկամ-ի խոսքերից
Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:

:)Բայց կա ապահովվածության զգացում:

Fox
27.11.2008, 12:54
Սիրում եմ ձմռան սկիզբը և ընթացքը, բայց վերջը, երբ սկսվում է գարունը տանել չեմ կարողանում, փողոցոերը ցեխ, անցնել չի լինում...:(

ivy
27.11.2008, 13:08
Ամենաշատը աշունն եմ սիրում, նախևառաջ որովհետև սիրուն գույներ ունի, ու ոչ շոգ է, ոչ ցուրտ: Համ շոգն եմ ծանր տանում, համ ցուրտը:
Հետն էլ աշնան ամպամածությունն եմ սիրում կամ անգամ, երբ պարզ եղանակ է, աշունը մի տեսակ մոխրագույն հանգստություն է հաղորդում օրվան, որն ինձ շատ է դուր գալիս: Հանգիստ աշուններն են իմը, ուժեղ քամիներն ու անձրևներն ինձ խորթ են: Աշնան հանգստությունը կարծես կիսաապատիկ ինքնավստահություն խորհրդանշի, որտեղ ոչ ոքի կարիքը չի զգացվում, իսկ ժպիտը ծնվում է ներքին հանդարտությունից ու հավասարակշռությունից: Միապաղաղ, հանգիստ եղանակը՝ լուսավորված բնության վառ գույներով, հենց այն է, ինչ ինձ հաճույք է պատճառում:

Երկնային
27.11.2008, 15:42
Տանել չեմ կարողանում ձնեռը… ես շատ մրսկան եմ. ձյուն, ուժեղ քամի, սառույցներ, սառնամանիքներ չեմ սիրում… մրսու~մ եմ… :(
Նոր Տարին էլ չեմ սիրում. միշտ մի տեսակ տխրում եմ էդ օրը… :oy

Գարուն… :love Գարունից մայիսի կողմերն եմ սիրում… գույներ, արև, ոչ շատ շոգ եղանակ :)

Ամառ շատ եմ սիրում… դեռ չի եղել, որ ամռան էն ամենա-ամենաշոգերին ցուրտ եղանակ ուզեմ… :P

Աշուն… Աշուն էդքան էլ չեմ սիրում… առաջ տանել չէի կարողանում, բայց հիմա մի քիչ սկսել եմ սիրել… :oy

Բարեկամ
02.12.2008, 06:44
Աշուն եմ սիրում, ինչքան խորը ու մռայլ, այնքան լավ:
Չեմ սիրում պայծառ, արևոտ եղանակ: Սիրում եմ ամպամած, երբ որ երկինքը ծանր կախված ա լինում, ու հատկապես երբ որ միանգամից ա մթնում՝ ուղեկցվելով ամպրոպի հեռավոր գռմռոցով: Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:
Սիրում եմ փոթորիկ, գժվում եմ փոթորկի համար…:love
/շարունակելի, հիմա ուշանում եմ ;)/

Սիրում եմ ձմեռը միայն երբ ձյան շերտով պատված ա լինում քաղաքը, ու տեղ-տեղ չեն երևում չպատված մասեր: Ու որ այդ ժամանակ ձյուն ա գալիս: Սիրում եմ, որ մարդու կողմից պատճառված ուրբանիզացիոն դեֆորմացիաները ծածկվում են, չեն երևում, ու ամեն ինչ մաքուր ա, նոր թուղթ: Բայց չեմ սիրում ձնածածկությունը բնության մեջ. դրա կարիքը չկա:

Չեմ սիրում գարունը: Չեմ սիրում գարնանային հալոցքն ու կեղտաջրերը, չեմ սիրում դժվարությունը զարթոնքի, չեմ սիրում փոփոխություն:

Սիրում եմ ամառվա երեկոները: Աղմուկը երեկոյան ամառվա՝ լինի քաղաքում, թե բնության մեջ: Օդում բժժացող աղմուկ ա, հանգիստ, ընթացող կյանքի: Էդ կյանքն ա՝ ընթացքի մեջ. հանդարտ ընթացք, բայց կենդանի շարժ: Սիրում եմ երեկոյան ամառվա զովությունը, relax-ը լարվածությունից հետո. երբ ինքը` ամառը պատշգամբում նստած սուրճ է խմում զրուցակցի հետ, իսկ դրսում աղմուկ է քաղաքի կամ բնության, տեղ ամփոփում կա՝ հանդարտ ընթացքի մեջ, կա բավարավածություն, ոչագրեսիա:


Դե իսկ աշնան մասին արդեն գրել եմ վերևում: Միայն մի բան ավելացնեմ. մեկը գրել էր, որ պայծառ օրվա ստատիկան փոթորկի կամ վատ եղենակի նկատմամբ այն առավելությունն ունի, որ ապահով է, իսկ ես կասեի հակառակը. ինչի՞ եմ սիրում մռայլ, վատ եղանակի էդ տագնապը. որովհետև էդ տագնապը միավորում ա մարդկանց, կոտրում ա նրանց մեծամտությունն ու ամբիցիաները, բոլորը դառնում են մեկ՝ ու պատրաստ թաքնվելու, միավորվելու մի հովանու տակ, կրելու նույն տագնապը, բոլորը հավասարվում են, այսինքն հավասար են իրենց զգում բոլորի նկատմամբ, գիտակցաբար ու ենթագիտակցաբար, իսկ պայծառ ու արևոտ օրը ամեն մեկը երջանիկ է առանձին ու էգոիստաբար, բացի այդ՝ պայծառ օրը պարզաջրում, թափանցիկ ցույց է տալիս բոլոր բծերը, ու ինձ մոտ առաջացնում դրանք մաքրելու դիսկոմֆորտային ներվայն վիճակ :[

dvgray
02.12.2008, 07:36
Աշուն եմ սիրում, ինչքան խորը ու մռայլ, այնքան լավ:
Չեմ սիրում պայծառ, արևոտ եղանակ: Սիրում եմ ամպամած, երբ որ երկինքը ծանր կախված ա լինում, ու հատկապես երբ որ միանգամից ա մթնում՝ ուղեկցվելով ամպրոպի հեռավոր գռմռոցով: Սիրում եմ քամոտ եղանակ. շարժում: Պայծառ արևոտ օրվա մեջ չկա շարժ, դինամիկա:
Սիրում եմ փոթորիկ, գժվում եմ փոթորկի համար…:love
/շարունակելի, հիմա ուշանում եմ ;)/

Իսկը իմ ուզածն է: Ավելացնեմ, որ գժվում եմ նաև տաք անձրևի տակ զբոսնելու համար: Ու նաև երբ որ տաք ու թեթև հագնված զբոսնում ես ուժեղ, խոնավ, բաց ոչ քամոտ ձյան տակ: Ոնց որ հիմա էր :love

Rhayader
02.12.2008, 09:56
Սիրում եմ աշուն, որովհետև աշնանը մտքերս ստատիկայից դուրս են գալիս ու սկսում են արյունահոսել:
Ուզում եմ մերկ վազել փողոցներով, բայց ցուրտ է:
Արդեն քնել եմ բոլոր շենքերի տանիքներին:
ԱՇՈՒՆ...
Զանգեցի սեպտեմբերի մեկին ու աշունդ շնորհավորեցի: Չէի կարող չզանգել: Հիշու՞մ ես մեր աշունը: Ես երբեք չեմ մոռանա, քո մանուշակագույն մազերը, քո մանուշակագույն արցունքները: Քո սրտի մանուշակագույն սպին:
Ես կորում էի քո մանուշակագույնի մեջ: Իմ սևն ու քո մանուշակագույնը միախառնվում էին՝ ասկական դագաղի ու դիակառքի գույների համադրություն:
Դա էլ մեր սիրո դագաղն ու դիակառքն էր: Մենք էինք: Երկուսս: Ես փախա քո դժոխքից:
Գիտե՞ս, մեր ռելսերը քանդել են:
Միայն քամու դատարկության մեջ եմ զգում քեզ:
Մենք ինքներս մեզ դագաղ էինք, ինքներս մեզ դիակառք:

impression
02.12.2008, 10:15
Աշուն, դեպրեսիա, գույներ...
Իմն աշունն ա, աշունն իմն ա, նյարդային բոլոր հանգույցներիս մեջ աշուն ա, զարկերակս աշուն ա բաբախում
Թեև հոգեկան առումով ինձ համար ամենավատ եղանակն ա, միևնույն ա, աշունը սիրում եմ... Բոլոր գույները պայթում են անասելի արագությամբ, խառը, առանց հերթի, ու չեմ կարողանում լիովին ընկալել ամբողջը: Երևակայությունս խելագարվում ա աշնանը, բոլոր ջրափոսերն իմ պատկերացրածն են արտացոլում, բոլոր քամիների մեջ շշունջներ կան: Իսկ անձրևից հետո մեր բակից անտառի հոտ ա գալիս... Բակն ավլող տատիկն էլ առավոտ շուտ ցախավելով քշում ա տերևները, ասես մազերս սանրի հին մտքերից, մի քիչ ճանկռում ա, բայց դե ոչինչ, սիրում եմ աշունը:

Այբ
15.11.2013, 22:37
Աշու՜ն:love
Չնայած ձմեռնն էլ եմ շա՜տ սիրում, բայց աշունը մեկ է՝ ուրիշ է ինձ համար: Ցուրտ եղանակը, գույնզգույն տերևները, անձրևը...պաշտում եմ ուղղակի...
Ձմեռը սիրում եմ, երբ ձյունառատ է լինում...ամենաշատը սիրում եմ, երբ խոշոր փաթիլներով ձյուն է գալիս, ու ձյան փաթիլների տակ զբոսնում ես:

Տարվա եղանակներից չեմ սիրում գարունը: Գարունը իսկական դեպրեսիա է ինձ համար: Գարնան գեղեցկություններն էլ չեմ սիրում, հա՛, հենց չեմ սիրում, իսկ ամառը՝ ոչինչ, թեև դա էլ իմ եղանակը չէ:
Իմ եղանակներն են՝ աշունը և ձմեռը::viannen_15:

Արամ
15.11.2013, 22:38
Եղանակը ի՞նչ ա, որ մի հատ էլ սիրեմ կամ չսիրեմ :beee

Արևհատիկ
20.11.2013, 21:38
Ես վերջին 3 տարիների ընթացքում հասկացել եմ, որ տարվա եղանակներից ամենաշատը աշունն եմ սիրում:
2 տարի առաջ Երևան - Կապան ճանապարհին, որ արդեն հասնում էի Կապան, հեռվից մեր սարերը որ չտեսա՞, լրիվ հրաշք էր էդ դեղնակարմրավուն վիճակը :love
Անցած տարի էլ աշխատանքի գնալուց միշտ հիանում էի այգիների կողքով անցնելուց: Սիրում եմ, որ աշնանը այգիները չեն մաքրում ու արհեստական մաքրության վիճակ չի լինում: Բայց, որ անձրև էր գալիս, սիրտս մի տեսակ նեղվում էր, որ էդ անձրևի տակով պիտի գնամ գործի:
Էս տարի հասկացել եմ, որ ես անձրևից նեղվում եմ միայն էն դեպքում, երբ ոտքերս թրջվում են ու հասկացել եմ, որ անձրևի ժամանակ հեչ պարտադիր չի բալետկա հագնել :)) Սրա լուծումը գտնելուց հետո՝ անձրև - արև կապ չունի, աշունը շատ եմ սիրում :love

ՀԳ. Ախր շատ սիրուն ա է :roll

Ruby Rue
21.11.2013, 03:08
Ամառը պատուհանիցս.
https://fbcdn-sphotos-d-a.akamaihd.net/hphotos-ak-frc3/1401546_612801335427777_75991869_o.jpg

Սա էլ աշունը.
https://scontent-a-iad.xx.fbcdn.net/hphotos-prn2/1393625_612801402094437_1710899825_n.jpg

Իդեալական դեպքը կլիներ, որ նորաբողբոջ ու ձյուն ծածկված էլ տեսնեի, բայց դե էստեղ ձյուն չի գալիս, իսկ մինչև գարուն` չեմ մնում։
Ինչևէ, ասածս էն է, որ բոլոր եղանակներն էլ սիրում եմ, շատ հավես է, որ բնությունը միշտ միաձև չի, այլ ամբողջ տարվա ընթացքում փոփոխվում է։ Բան չունեմ ասելու, արևադարձային անտառները հրաշք տեսք ունեն, բայց մեր թիթիզ բարեխառն գոտին ուրիշ գեղեցկություն ունի։