PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ գարեջուր եք նախընտրում



weber
15.07.2008, 00:37
Այստեղ ով սիրում է գարեջուր և պարբերաբար խմում է խնդրեմ ներկայացրեք ձեր կարծիքն:

Ի՞նչ գարեջուր եք նախընտրում և ինչու՞

Այս հարցին կարող եք պատասխանել եթե չեք դավաճանում ձեր ընտրած գարեգրի ֆիրմային: :)

Tanamasi
15.07.2008, 00:38
Ամենալավը Millerն ա, համ համով ա, համ էլ շշերի ձևավորումը :hands դզում ա

Ռուֆուս
15.07.2008, 00:39
Corona :)

Kuk
15.07.2008, 00:40
Հիմնականում` Կիլիկիա:

weber
15.07.2008, 00:42
Ժողովուրդ ես չեի հասցրել հարցումն սարքել դուք արդեն պատասխանում եք:
Այ թե ռեակտիվ արձագանք: :hands

Tanamasi
15.07.2008, 00:43
Ժողովուրդ ես չեի հասցրել հարցումն սարքել դուք արդեն պատասխանում եք:
Այ թե ռեակտիվ արձագանք: :hands

Բա, հարբեցողները տենց են :P ;) :B

BOBO
15.07.2008, 00:49
Ամենալավը Millerն ա, համ համով ա, համ էլ շշերի ձևավորումը :hands դզում ա
100$:hands
Ես ել եմ Միլլեր սիրում:hands

weber
15.07.2008, 00:49
Գարեջուրն հարգողների դրանում գաղափար փնտրողների ու գտնողների կենացը :drinks

Kuk
15.07.2008, 00:51
Գարեջուրն հարգողների դրանում գաղափար փնտրողների ու գտնողների կենացը :drinks

Միանում եմ:drinks

Racer
15.07.2008, 01:14
Budweiser

Սամվել
15.07.2008, 01:45
Էս Վերջերս Կոտայք Գոլդն էր Դզել :drinks

Chuk
15.07.2008, 01:50
Հայկականներից՝ միանշանակ Կիլիկիա:
Արտասահանյաններից շատ բան եմ հավանում, լավ, էս պահին առանձնացնեմ Miller-ը:

Ձայնալար
15.07.2008, 09:03
ԷԷԷ Կիլիկիաս փչացրել են՝ էլ առաջվանը չի :cry
Հիմա ինչ ասես խմում եմ՝ ռուսական, ուկրաինական, չեխական, հոլանդական, բայց մեկա էն իմ Կիլիկիաին կարոտում եմ՝ թարմ ու լցնովի էխ…

Ի դեպ լցնովի մուգ գույնի Կոզելն ա սկսել դզել էս վերջերս, շատ լավն ա:

Արամ
15.07.2008, 09:06
Չեմ նախընտրում

Ֆելո
15.07.2008, 09:49
փողոտ վախտ Miller, մնացած դեպքերում Էրեբունի:)

Սերխիո
15.07.2008, 11:43
ըշտը լեննագանցի չեմ , բայց Գյումրի

Հասուլյո
15.07.2008, 11:45
Նախընտրում եմ Կիլիկիա, երբեմն էլ Baltika:drinks

Ձայնալար
15.07.2008, 11:46
ըշտը լեննագանցի չեմ , բայց Գյումրի

Ապ ջան, բայց գյումրիից ժեշտի համ գուքա, չես առնի՞

Chuk
15.07.2008, 11:47
Ապ ջան, բայց գյումրիից ժեշտի համ գուքա, չես առնի՞

ժեշտի չէ, սոկի:
Ի դեպ, Բագ, հետդ լրիվ համաձայն եմ Կիլիկիայի հարցով: Դարձել ա լոտոյի նման մի բան, կամ շահում ես ու լավն ա, կամ չես շահում... :( Առաջիկայում բողոքով պատրաստվում եմ դիմել տնօրինությանը :))

Սերխիո
15.07.2008, 11:48
Ապ ջան, բայց գյումրիից ժեշտի համ գուքա, չես առնի՞

եդիգ ոչինչ , բայց չեմ առնի:think

REAL_ist
15.07.2008, 11:49
հա Գյումրին փչացրելեն, հայկականներից Կիլիկիա, բայց ռազլիվնոյ
մնացածից Հեյնիկեննա դզում, Միլլերը ոնցոր սոկ լինի, բայց էլի լավնա, մանավանդ դրա բացելը:D

Taurus
15.07.2008, 12:58
ես որ գարեջուր չեմ խմում, մի ամգամ Kilikia եմ խմել, ուրեմն նախընտրել եմ այն:hands

Yellow Raven
15.07.2008, 13:15
Հայկականներից կիլիկիա,իսկ ընդհանուր էս վերջերս Բուդվայզեր...

weber
15.07.2008, 13:24
Էս նկարն կարող էր լինել զվարճալի նկարների բաժնում, բայց ավելի մոտ էր այս բաժինն

Նրանք նախընտրում են Հոլշտեյն :)

REAL_ist
15.07.2008, 13:28
Հոլշտեյնը Հոլստեննա հայերեն ասած?:D

Modigliani
15.07.2008, 17:25
հայկականներից Կոտայտք Գոլդ ու Գյումրի, արտասահմանյաններից - Բալտիկա 9,ու գերմանականները - հոլշտեն, միլլեռ և այլն :cool:

Tanamasi
15.07.2008, 22:56
փողոտ վախտ Miller, մնացած դեպքերում Էրեբունի:)

:hands Լավ էր

Հենո
15.07.2008, 23:20
Հոլստեն, Հեյնեկեն ու Չանի Կոտայք

Fedayi
16.07.2008, 08:33
Գյումրի

Արամ
16.07.2008, 09:41
Մի բան հարցնեմ...գարեջուր ինչի համար եք խղմում՞

weber
16.07.2008, 10:16
Մի բան հարցնեմ...գարեջուր ինչի համար եք խղմում՞

Որ խմես կիմանաս: Դա խմելով ա հասկացվում: :ok

Արամ
16.07.2008, 10:19
Որ խմես կիմանաս: Դա խմելով ա հասկացվում: :ok

Խմել եմ...հետո....բացի դառնությունից բան չեմ հասկացել, մի հատել եմ խմել նույնը.....
երեվի հարբելու մասին ես ասում հա՜՜ էհէ՜՜

weber
16.07.2008, 10:35
Ուրեմն գարեջուրն փոխի: Հավանաբար լավը չի եղել:

Արամ
16.07.2008, 10:37
Miller վատնա՞ մդա...

weber
16.07.2008, 10:41
Լավնա:

Կրկին փորձիր :)

Արամ
16.07.2008, 10:43
լօլ այ տղա կարողա վիզ ես դրել հարբացնես:) նեդա=դյոսյա....մարդիկ կան որ ասում են հովանալու համար են գարեջուր խմում....հովանալու համարի ես թան կխմեմ ինչ գարեջուր՞:D

Guest
16.07.2008, 10:53
Գինես

Արամ
16.07.2008, 10:58
Գինես

:D:D ետ գարեջուրա՞:D:D թե իմ մասին ես ասում՞:D շատ կուզենայի լինեի գինեսի գրքում:D:D

Rammstein
16.07.2008, 17:04
Նախ ասեմ, ոչ թե «Հոլշտեյն», այլ «Հոլշտայն»։
Նախընտրում եմ Բավարիա։ Հայնեկենն էլ ոչինչ։

Modigliani
16.07.2008, 17:10
Նախ ասեմ, ոչ թե «Հոլշտեյն», այլ «Հոլշտայն»։
Նախընտրում եմ Բավարիա։ Հայնեկենն էլ ոչինչ։


ասեմ, որ ոչ Հոլշտեյն, ոչ էլ Հոլշտայն, այլ ՀՈԼՇՏԵՆ ;)

Լեո
16.07.2008, 17:37
Խմեք БАЛТИКА 9 և «բարի» զգացողություններն ապահովված են:D

Նարե
16.07.2008, 17:40
Կոտայք գոլդ , 3 կում առանց տհաճության կարող եմ խմել :P

Kuk
16.07.2008, 18:18
Կոտայք գոլդ , 3 կում առանց տհաճության կարող եմ խմել :P

Այ որ նոռմալ գարեջուր ընտրես 3 կում չէ, 3 շիշ էլ, 3 յաշիկ էլ առանց տհաճության կկարողանաս խմել;)

Ձայնալար
16.07.2008, 18:26
Կոտայք գոլդ , 3 կում առանց տհաճության կարող եմ խմել :P

Գարեջուրը կում-կում չեն խմում՝ կարող եմ առաջարկել անվճար դասընթացներ :D

Սերխիո
16.07.2008, 18:28
:D:D ետ գարեջուրա՞:D

այո, կարծեմ իռլանդական:think

Kuk
16.07.2008, 18:30
Գարեջուրը կում-կում չեն խմում՝ կարող եմ առաջարկել անվճար դասընթացներ :D

Իսկ ես կարող եմ դասընթացներին մասնակցել և օրինակ ծառայել:nyam

weber
16.07.2008, 18:59
Ես էլ այդ դասընթացներին կմասնակցեի որպես պրակտիկանտ: :D

Lady-In-Red
16.07.2008, 19:04
միլլերն է ամենալավերից մեկը, ես նախընտրում եմ միլլեր , համը շատ նուրբ է մի տեսակ, վերջերս էլ մի պոքր կոտայք գոլդի դիզայնն է դուրս գալիս, մեկ էլ համն է լավնացել :B

Kuk
16.07.2008, 19:06
Էս ինչ են է սաղ Միլլեռ խմում: Ախր էդ Միլլեռը ոնց որ մուլծիկ լինի, պետքա մի 10-15 հատ խմես, որ մի բան ասի:

Ռուֆուս
16.07.2008, 22:03
Գինես
Այ, իրոք, լավագույն գարեջուրը աշխարհում.... :hands Ափսոս էն շաաատ հարուստ ժամանակներում եմ կարող ինձ Գինես թույլ տալ :D

:D:D ետ գարեջուրա՞:D:D թե իմ մասին ես ասում՞:D շատ կուզենայի լինեի գինեսի գրքում:D:D

Իսկ գիտես, որ Գինեսի գիրքը հենց Գինեսի գործարանի տիրոջ նախաձեռնությամբ է ստեղծվել?

Արամ
16.07.2008, 22:35
Այ, իրոք, լավագույն գարեջուրը աշխարհում.... :hands Ափսոս էն շաաատ հարուստ ժամանակներում եմ կարող ինձ Գինես թույլ տալ :D


Իսկ գիտես, որ Գինեսի գիրքը հենց Գինեսի գործարանի տիրոջ նախաձեռնությամբ է ստեղծվել?

Արդեն իմացա ես հակառակեր հասկացել որ ես որ գարեջուր չեմ սիրում դրա համառ պետք գինեսի նեջ լինեմ:):oy

REAL_ist
16.07.2008, 23:10
Էս ինչ են է սաղ Միլլեռ խմում: Ախր էդ Միլլեռը ոնց որ մուլծիկ լինի, պետքա մի 10-15 հատ խմես, որ մի բան ասի:
չէ այ ախպեր, խոսքի հեյնիկենից շուտա ասում, բայց ոնցոր անհամ սոկ լնի, հեչ պիվի համ չի գալի

Սերխիո
16.07.2008, 23:13
Հետո էլ ասում եք , ԵրԳիրը երգիր չի , բայց սաղ Միլլեր ու Հեյնիկեն են խմում :))

Երկնային
16.07.2008, 23:15
իսկ ես գարեջուր չեմ խմում… :oy
բա չէ, ձեր նման… :beee :D

Սերխիո
16.07.2008, 23:16
իսկ ես գարեջուր չեմ խմում… :oy
բա չէ, ձեր նման… :beee :D

Երկնուկ ջան , համ գարեջուր չես խմում , համ ինտիմ անկյուն չես մտնում:think
մի քիչ աշխարհիկ կյանքով ապրի:)

REAL_ist
16.07.2008, 23:21
Երկնուկ ջան , համ գարեջուր չես խմում , համ ինտիմ անկյուն չես մտնում
մի քիչ աշխարհիկ կյանքով ապրիինչես ճիշտ ուղուց շեղում:angry:D

Սերխիո
16.07.2008, 23:23
Վահան ջան , մարդու մեջից պտի լինի ,հո իմ շեղելով չի :
իսկ , Նեբեսնին, պուպուշ ա :love

Kuk
16.07.2008, 23:38
չէ այ ախպեր, խոսքի հեյնիկենից շուտա ասում, բայց ոնցոր անհամ սոկ լնի, հեչ պիվի համ չի գալի

Հեյնիկեն չեմ սիրում. ես Կիլիկիա խմող մարդ եմ, տենց թիթիզ բաներ Միլլեր, Հեյնիկեն, Հոլսթեն չեմ սիրում, բայց Բալտիկա 7-ը սիրում եմ, մեկ էլ շատ լոմկա վախտ մի 4 հատ Բալտիկա 9 խմում եմ ու ...........

REAL_ist
16.07.2008, 23:46
Կիլիկյան դե ուրիշա, ետի մերնա ու ամենաշատ խմվողնա, Հեյնիկենի թիթիզը որներ չջոգի, ես լիշբի եթե լնումա հաստատ անունի համար չեմ խմում, նույն Միլլերը չեմ խմում օրինակ

Kuk
16.07.2008, 23:50
Կիլիկյան դե ուրիշա, ետի մերնա ու ամենաշատ խմվողնա, Հեյնիկենի թիթիզը որներ չջոգի, ես լիշբի եթե լնումա հաստատ անունի համար չեմ խմում, նույն Միլլերը չեմ խմում օրինակ

Ապե դե անպայման չի հետևը շարժելով ման գա, որ թիթիզ լինի:D
Չէ, դե կատակով ասի. հայի խասյաթա էլի, գործում ա. որ տեղական չի, ֆիռմայա, ավելի ճիշտ` իմպռտնիա, ուրեմն թիթիզ ա:D

Սամվել
17.07.2008, 00:25
Աչքիս մի հատ թեմա բացենք... Հանդիպում Գարեջրատանը :oy:love

weber
17.07.2008, 08:33
Դաժե կարանք գարեջրատանը բացենք էդ թեման :drinks

Amaru
17.07.2008, 14:05
Էրեբունի :love

Աբելյան
09.08.2008, 23:03
Բալթիկա 9 :love
:[

masivec
09.08.2008, 23:36
Բալթիկա 9:hands

I love love
17.08.2008, 10:52
Իսկ ինչու չկա ..չեմ նախընտրում.. կամ ..չեմ սիրում.. տարբերակը: Ես դա կընտրեի:

Moon
17.08.2008, 11:17
Քվեարկել եմ իմ տարբերակը։ Իմ տարբերակն էլ էն ա, որ ալկոհոլի սիրահար չեմ, բացի կարմիր գինուց։ Իսկ գարեջուր չեմ սիրում։

Սամվել
17.08.2008, 11:44
Քվեարկել եմ իմ տարբերակը։ Իմ տարբերակն էլ էն ա, որ ալկոհոլի սիրահար չեմ, բացի կարմիր գինուց։ Իսկ գարեջուր չեմ սիրում։

Դե թեմայի Անունը Ի՞Նչ Գարեջուր եք նախընտրումա...

Եթե չես խմում մի գրի .. թե չէ արդեն օֆֆտոպում ես :D

Brigada
17.08.2008, 11:44
կոտայք

Ռեդ
17.08.2008, 12:59
Ի՞նչ գարեջուր եք նախընտրում
Սառը :hands

REAL_ist
17.08.2008, 13:15
որ շոտ փողոտ վախտա լնում Warsteiner:hands, ամենակարգին պիվենա, թե չե բուդվայզեր մուդվայզեր ետի սոկա:[

Հայկօ
11.12.2008, 04:51
Հայնիկեն :love:

CCoder
11.12.2008, 13:25
միայն Բալթիկա 7

Լուսաբեր
11.12.2008, 13:28
Գարեջուր չեմ խմում...;)

Արշակ
11.12.2008, 13:36
Միայն առանց ալկոհոլ գարեջուր։:B
Էս դեպքում առանձնապես ընտրություն չի լինում սովորաբար։:(

Lion
11.12.2008, 13:59
Իսկ ինչու չկա ..չեմ նախընտրում.. կամ ..չեմ սիրում.. տարբերակը: Ես դա կընտրեի:

Ես էլ... Պարզվում է գարեջուր չսիրողները ահագին տոկոս կարող էին կազմել:think

Nareco
13.01.2009, 02:28
Ինքս գարեջրի «վաստակաշատ» սիրահար եմ :) : Հայկականներից նախընտրում էի «Գյումրին», հիմա գրեթե հայկական գարեջուր չեմ խմում, իսկ արտասահմանյանների Тоp 3-ը.
1. Dark Kozel արտակարգ համ ունի, առանց «թաշախուստի» հիանալի «գնում» է:
2. Guinness խոսքեր չկան, ուղղակի մի քիչ որ էժան լիներ ոսկե մեդալն իրենն էր: :)
3. Mahou իմ ըմպած լավագույն «բաց» գարեջուրն է, այստեղի խանութներում չեմ ճարել, չնայած «Երիցյաններում» խոստացել են բերել:

Zangezur
13.01.2009, 02:47
Բալտիկա 7 կամ 9-ը, հավեսով գնումա

One_Way_Ticket
28.03.2009, 19:28
Դուբլ

One_Way_Ticket
28.03.2009, 19:28
Ես փորձել եմ հայկական շուկայում առկա համարյա բոլոր գարեջրերը :-)
Բոլորին չեմ անդրադառնա, շատ երկար կլինի:

Ամենաշատը սիրում եմ բաց, չֆիլտրած գարեջուր:
Այս պահին եղածներից նախընտրում եմ Duckstein Weizen (վերջերս է հայտնվել, շատ լավն է) և Leffe Blonde. Ամեն տեղ չկա, ով ցանկանում է փորձել, պիտի գնա ինչ-որ սուպերմարկետ (օրինակ, ՍԱՍ):

Ֆիլտրած բաց գարեջրերից (ամենատարածված տեսակը), ամենաշատը հավանում եմ Kozel Premium-ը: Լավն էր բելգիական Stella Artois-ն, բայց դրանից այլևս չեն բերում: Նաև լավն է ռուսական Невское-ն, բայց դա նույնպես այլևս չեն ներմուծում:

Մուգ գարեջրերից վատը չի Leffe Brune-ը, բայց շատ է փրփրում: Գինեսը լավն է, բայց դառն է, ես դառը գարեջուր չեմ սիրում: Վատը չի նաև Kozel Dark-ը, այն բավականին թույլ է, կարող եմ խորհուրդ տալ աղջիկներին :-)

Հայկական գարեջրերից ոչ մեկը չեմ հավանում: "Հետաքրքիր" է Էրեբունին: Հետաքրքիր է նրանով, որ բավականին ուժեղ է և խիտ, արտասահմանյան գարեջրերի մեջ այդ առումով անալոգ համարյա թփ չունի (միայն Duvel-ն է նման):

Ինչ վերաբերվում է արտասահմայան հայտնի գարեջրերին (Heineken և այլն), դրանցից ոչ մեկն էլ լավը չի: Պատճառն այն է, որ բրենդ գարեջրերի համար կարևորը ոչ թե որակն է, այլ մատչելիությունը: Ի դեպ, նույն այդ ընկերությունները արտադրում են նաև լավ գարեջրեր: Վերոհիշյալ Duckstein-ը արտադրվում է Holsten ընկերության կողմից (և վաճառվում է Holsten-ից ավելի քան 2 անգամ թանկ գնով): Կամ Edelweiss-ը, էլի լավ գարեջուր է, Heineken-ի ապրանքանիշն է:

One_Way_Ticket
28.03.2009, 19:35
Դուբլ

Չամիչ
28.03.2009, 19:38
Ժողովուրդ ջան, մի բան ասեմ ու գնամ:

Մի քանի օր առաջ Ռուսաստանի առաջին ալիքով հարբեցողությանը վերաբերող մի հաղորդում նայեցի:

Էն ինչ լսեցի գարեջի մասին, խիստ անսպասելի էր ինձ համար, քանի որ անձամբ ես գարեջուրը միշտ համարել եմ ամենաանշառ խմիչքներից մեկը:

Պարզվում է որ գարեջրի չարաշահումը կարող է բերել մի շարք անցանկալի հետեվանքների:

Առողջ կնոջ օրգանիզմը օրվա ընթացքում արտադրում է բավականաչափ կանացի հորմոններ, իսկ գարեջրի չարաշահումը նպաստում է որ այդ հորմոնները մի քանի անգամ ավելի շատ արտադրվեն, ինչը անցանկալի է եվ հանգեցնում է անպտղության:

Հետեվաբար, գարեջուրը չարաշահող տղամարդու օրգանիզմում սկսում են արտադրվել կանացի հորմոններ, որի արդյունքում տղամարդիկ սկսում են կանանց կազմվածքին բնորոշ ձեվերով չաղանալ, եվ կանացի հորմոնների անիմաստ ավելցուկը բերում է իմպոտենցիայի:

One_Way_Ticket
28.03.2009, 19:55
գարեջուրը չարաշահող տղամարդու օրգանիզմում սկսում են արտադրվել կանացի հորմոններ
Ճիշտ են ասում: Տղամարդը մի քանի շիշ գարեջրից հետո սկսում է իրեն անվստահ զգալ մեքենայի ղեկի մոտ: Եվս մի քանի շշից հետո սկսում է առանց պատճառի ծիծաղել :-)

ministr
28.03.2009, 20:01
Warsteiner, Miller, Carlsberg հայկականներից... Գյումրի

Չամիչ
28.03.2009, 20:05
Ճիշտ են ասում: Տղամարդը մի քանի շիշ գարեջրից հետո սկսում է իրեն անվստահ զգալ մեքենայի ղեկի մոտ: Եվս մի քանի շշից հետո սկսում է առանց պատճառի ծիծաղել :-)

կներեք իհարկե թեմայից դուրս գրառման համար, բայց չեմ կարող չասել:

ես ասում եմ այն ինչ լսել եմ, այլ ոչ թե փորձում եմ ստեղծագործել:

Գարեջուրը չարաշահող տղամարդկանց մոտ աստիճանաբար կորում է հետաքրքրությունը կանանց նկատմամբ, ինչը հանդիսանում է իմպոտենցիայի նախաննշաներ:

Փորձիր կանանց մասին ավելի զգույշ արտահայտվել, քանի որ այն ինչ որ դու գրել ես կարող են գալ հաստատելու իմ վերը նշված երեվույթների նախանշանների առկայությունը:)

Dayana
28.03.2009, 20:44
ինչ լավ թեմայա :}

Գուցե մի քիչ թեմայից շեղվում եմ, բայց մի փոքրիկ ինֆերմաթիա: Ուրեմն "ռազլիվնոյ" /կներեք հայերեն չգտեմ ինչպես են ասում/ գարեջուրը ունի խմելու որոշակի "կանոն": Այն խմում են այնքան ժամանակ, քանի դեռ բաժակում նկատվում են պղպջակներ` բաժակի հատակից վերև բարձրացող, իսկ եթե պղպջակները դադարում են ` այն համարվում է "մահացած" և խմելու համար ոչ պիտանի:

Հ.Գ. հենց հիմա չէի հրաժարվի մի բաժակ սառը Plzner-ից :oy

Արտիստ
28.03.2009, 20:52
Իսկ դուք գիտեք որ գարեջուրը, ի տարբերություն շատ շատ այլ ալկոհոլային խմիչքների(օղի ու նրանից բխող բոլոր հետևանքները խմիչք չեն, ստեղծվել են բժշկական նպատակներով,[հետա տալիս]), հա գարեջուրը հենց ստեղծվել է որպես ալկոհոլային խմիչք ու էլ չեմ ասում թե երբ(ըստ իմ հաշվարկների ու գիտական հետազոտությունների, ես հրաշքը մեր քաղաքակրթության ձեռքի գործը չի):

Հա, ես էլ եմ սև կոԶյոլ սիրում:

Ribelle
28.03.2009, 21:56
ես Guiness կխմեի հիմա:love:oy

cool_aper
29.03.2009, 01:15
Miller , Corona

Աբելյան
29.03.2009, 01:43
Միլլեր:love
էն բաց գույնիները

Արիացի
29.03.2009, 01:56
Գորիսի պիվից լավ պիվա չկա: :B

Չիպ
29.03.2009, 12:58
Երբ կուրսով հավաքվում ենք նախընտրում եմ Գյումրի, իսկ երբ տանն եմ Կոտայկ ուրիշ տարբերակ չկա

Rhayader
29.03.2009, 18:08
Գինես: Շշով: Միանշանակ: Հետո՝ Բավարիա, Էդելվեյս, Բուդվայզեր:

Zangezur
29.03.2009, 22:08
Բալտիկա 7

Surveyr
30.03.2009, 07:43
Բալտիկա 7

+1 :good

Gev77
30.03.2009, 08:40
Էտ բոլոր շշերով տեսակները հեչ բան են…եթե լինեք Արևմտյան Եվրոպայում,նույնիսկ
ամենափոքր քաղաքն ունի իր տեղի գարեջուրը:Երբեք նման լավ գարեջուր չէք գտնի
խանութներում........

linus
21.05.2009, 03:03
miller midnight

dvgray
21.05.2009, 03:07
ինչ ծխելը թարգել եմ , պիվան էլ եմ թարգել:
Վախում եմ խմեմ ու սկսեմ ծխելը: Իմ մոտ մեկը մեկից շատ մեծ կախվածություն ուներ ;)

Vaho
21.05.2009, 10:44
Գյումրին լավնա:)

Elmo
21.05.2009, 10:50
Կիլիկիա, Էրեբունի, բայց ոչ մի դեպքում Կոտայք:

Սլիմ
23.05.2009, 14:42
Միլլեր, Սլավուտիչ, Սառմատ, Բալտիկա7, Հենիկեն:)

Sona_Yar
23.05.2009, 15:17
Karmi, klassik-համարյա լիմոնադ:)

Hay_XY
25.05.2009, 03:02
Leffe

One_Way_Ticket
26.05.2009, 20:29
Այստեղ (http://www.beertop.ru/data/viewbeer.php?code=kilikia) կարող եք կարդալ ռուսների (և ոչ միայն) կարծիքը մեր Կիլիկիա գարեջրի մասին: Միայն մեկ բացասական կարծիք կար, այն էլ հեղինակը մի ամիս հետո խոսքերը հետ է վեցնում: Եվս մեկ բացասական կարծիք վերջերս են գրել (նոր տեսա), այն էլ հեղինակի խոսքերից զգացվում է, որ ռուս շովինիստ է (չի բացառվում, որ գարեջուրը չի էլ փորձել):

Chuk
07.04.2014, 22:19
Ցորենի գարեջուր եմ փորձում՝ Zoller Hof, վատիկը չի.

http://res.cloudinary.com/ratebeer/image/upload/w_250,c_limit,q_85,d_beer_def.gif/beer_58252.jpg

Ռուֆուս
07.04.2014, 22:23
Leffe

Leffe Blonde, ինչ լավն է, մնացած բոլոր սփրթնած գարեջրերը Լեֆից հետո էլ չի խմվում :))

Կիլիկիա եմ ուզում :(

Chuk
07.04.2014, 22:38
Leffe Blonde, ինչ լավն է, մնացած բոլոր սփրթնած գարեջրերը Լեֆից հետո էլ չի խմվում :))

Կիլիկիա եմ ուզում :(

Աշխարհ անցիր, Կիլիկիայի նման անուշ պիվա չկա...