PDA

Դիտել ողջ տարբերակը : Անձրև...



*e}|{uka*
14.07.2008, 16:07
Մի անգամ, երբ փոքրիկը մենակ էր տանը, անձրև սկսվեց: Անձրևը ծեծում էր դուռն ու լուսամուտները, ասես ինչ-որ մեկը մեխեր էր խփում: Բայց փոքրիկը դրան ոչ մի ուշադրություն չդարձրեց: Նա ուշի-ուշով հետևում էր ժամացույցի ճոճանակին, որն առանց հոգնելու շարժվում էր այս կողմ այն կողմ: Ժամացույը փոքրիկին վաղուց էր գրավում: Եվ հիմա նա մեկնեց ձեռքը, որպեսզի կանգնեցնի ճոճանակի՝ այդ կլոր , փայլուն ափսեիկի վազքը:Բայց նրա ձեռքը դիպավ սառը, հարթ ապակուն, որը որ մի կերպ թույլ չէր տալիս հասնել ճոճանակին:
Եվ դժվար է հասկանալ, թե ինչու՞ չի կարելի բռնել այն, ինչ գտնվում է անմիջապես կողքիդ: Իսկական հրաշ՜ք: Փոքրիկը նայում էր փայլուն ափսեիկին ու գլխի չէր ընկնում, որ այդ ժամանակն է վազում :Վերջապես նա ծիծաղեց, անհոգ մարդուկը չէր ցանկանում երկար մտածել անհասկանալի բաների մասին...
Նա իսկույն մոռացավ ճոճանակը և դեռ անհաստատ քայլերով , օրորվելով (դժվար է չէ՞, քայլել, երբ ոտքերիդ տակ ձվաձև երկիրագունդն է,չնայած այդ բանը դեռ չես կռահում) անցավ սենյակի մի ծայրից մյուսը: Փոքրիկը չէի կարողանում լավ քայլել. չէ՞ որ իր կյանքի ընթացքում նա ապրել էր ընդամենը երկու ձմեռ:Սենյակի բոլոր առարկաները նրանից բարձր էին, և թեկուզ ամենացածրին հասնելու համար հարկավոր էր ոտնաթաթերը ձգել: Բայց այդպես կարելի է անել մեկ. երկու անգամ, և հետո, թերևս սրտնեղությունից լացդ կգա, հետո էլ կբարկանաս, որովհետև ճանապարհին ինչ որ բան միշտ էլ պատահում է: Փոքրիկը կանգ առավ ակվարիումի մոտ, որը նրան արդեն լավ ծանոթ էր, այդ պատճառով էլ այժմ հետաքրքիր չէր դիտել: Կանաչավուն ջրում ապրում էին երկու ձկնիկ, երկու լռակյաց, շարժուն ստվերներ: Փոքրիկը չսկսեց նրանց կանչել. ուրիշ գործեր ուներ: Նա լսեց երաժշտություն , որը գալիս էր անհասկանալի տեղից և հարկավոր էր հետախուզել ամբողջ սենյակը, նայել բոլոր անկյունները՝ մահճակալի, սեղանի տակ, ամեն տեղ , ուր կարեղ էին թաքնվել այդ հնչյունները: Մեղմ, խորհրդավոր, նրանք նման չէին մինչև այժմ լսված ոչ մի բանի: Իսկ երաժշտությունը, ոչ սենյակում էր, ոչ փողոցում. այն պարուրում էր իրեն, իր հոգու մեջ էր, բայց մարդուկն որտեղի՞ց կարող էր իմանալ: Եվ նա շարունակում էր փնտրել այն, ինչը չէր կարելի գտնել: Ու երբ ձանձրացավ, նորից ծիծաղեց. միթե՞ փոքրիկը կարող էր վշտանալ, մի անհայտ բանից, որ ինքը չէր տեսնում:
Անձրևը ավելի ուժգին թմբկահարեց և հանկարծ փոքրիկը պատուհանից տեսավ նրա թեք շիթերը: Նա ցանկացավ տեսնել այդ մոտիկից: Փոքրիկը վազեց դռան մոտ: Հսկայական սենյակը մնած ետևում: Նա իրեն մենակ զգաց բոլոր այդ մեծ, անխոս առարկաների մեջ: Թվում էր, դրանք հիմա արհամարհանքով նայում էիրն իր պայքարին դռան հետ: Բայց ինքը հիմա դրանց ցույց կտա: Սողնակը բարձր էր:Ուրեմն պետք է աթոռ քարշ տալ : Նա բարձրանում է աթոռի վրա՝սկզբից ծնկների վրա , հետո ՝հասակով մեկ:Սա արդեն այլ բան է. սառը, մետաղյա սողնակը հեշտությամբ ետ է գնում: Հիմա փոքրիկը իր գլխի տերն է:Նա ոտքը շեմից դուրս դրեց,առաջի անգամ ընկավ անձրևի՝քնքուշ ու տաք ամառային անձրևի տակ:Անձրևը ասես կենդանի լիներ ու շատ դուր եկավ փոքրիկին: Նա զգում էր այն ափերի վրա, այտերի, գլխի վրա, իր շուրջն ամենուրեք: Այդ հաճելի անծանոթ զգացումը կլանեց նրան: Ասես կախարդված, նա ուրախ առաջ էր գնում անձրևապատնեշի միջով, ջրափոսերում շլմփացնելով: Նա գլուխը ետ գցեց, տեսնելու, թե շիթերը որտեղից են սկիզբ առնում , բայց ոչինչ չհասկացավ: Ծառերի ողորկ տերևները զվարթ թրթռում էին կաթիլների տակ. քարերը ասես կենդանացել էին ցայտերի շատրվանիկներում, ծաղիկները նրան գլխիկներով էին անում և առավել վառ էին երփներանգում սև ուռած վանդակապատի ֆոնի վրա: Մայրը բակ մտավ: Նա շտապում էր տուն և դժգոհ էր երկարատև անձրևից, որը հավանաբար , վերջինն էր այդ ամառ: Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում պաշտպանել անձրևից, թրջվել էր մինչև վերջ և իրեն վատ էր զգում: Հիմա նա կմտնի տուն, ուր տաք է, և սենյակի բոլոր իրերը իրենց տեղերում են համակված նինջով ու անձրևոտ օրվա մռայլ տխրությամբ: Մայրը արդեն շքամուտքի մոտ էր, երբ տեսավ փոքրիկին: Նա բոբիկ ոտքերով չլմփացնում էր ջրափոսերում, մազերն անձրևւց խառնվել էին և թափվել ճակատին: Բայց քայլվածքը նոր էր և մայրը նրան անմիջապես ճանաչեց: Մայրը վախեցած բացականչեց ու նետվեց դեպի փոքրիկը: Ջերմ, հոգատար, այնպես ծանոթ ու անկրկնելի մայրական ձեռքերը փոքրիկին փախցրին ու տարան դեպի չոր ու մաքուր անկողինը: Մայրը վախով նայում էր որդուն, աշխատելով մրսածության նշաններ գտնել:Փոքրիկ մահճակալի գլխավերևում կանգնած,նա սարսափով մտածում էր, որ երեխան հիմա կհիվանդանա: Իսկ փոքրիկը չորեքթաթ բարձրացավ մահճակալի մեջ, հետո հասակով մեկ կանգնեց և նայեց պատուհանին, դրսում առաջվա նման թափվում էր անձրևը: Նա զույգ թաթիկները մեկնեց այդ կողմը, բայց նրանք պատուհանին չէին հասնում: Մայրն ապրում էր նրա հոգում ,նրանից անբաժան էր:Սակայն այժմ փոքրիկը ձգվում էր դեպի անձրևը, չշրջվելով մոր կողմը, նա անսպասելի լաց եղավ, լաց եղավ դառը, ինչպես սիրելի էակից բաժանվելիս: Մայրն ավելի շատ անհանգստացավ, փաթաթեց նրան, առավ փոքրիկ թեթև փետրաներքնակների մեջ, բայց մանչուկն ավելի անզուսպ էր հեծկլտում: Ամբողջ ժամանակ մայրը մեղադրում էր անձրևին, անիծում էր, ու անչափ եղավ նրա ուրախությունը, երբ այն դադարեց:Բայց անցավ որոշ ժամանակ, և անձրևը նորից տեղաց...

impression
14.07.2008, 16:13
Ապրես, Ոզնուկ, լրիվ մտել էիր երեխայի մտքերի մեջ, ինձ էլ երեխա դարձրեցիր, շատ լավն էր, մանավանդ այ էս մասը


դժվար է չէ՞, քայլել, երբ ոտքերիդ տակ ձվաձև երկիրագունդն է,չնայած այդ բանը դեռ չես կռահում

:)

Dayana
05.08.2008, 14:48
Իդ զարմացած եմ, որ արձագանքները քիչ են :) շատ լավ ու բարի պատմվածքիկ էր :love ապրես :)

*e}|{uka*
05.08.2008, 19:33
Ապրես, Ոզնուկ, լրիվ մտել էիր երեխայի մտքերի մեջ, ինձ էլ երեխա դարձրեցիր :)

ՇՆորհակալ եմ ;)



Իդ զարմացած եմ, որ արձագանքները քիչ են շատ լավ ու բարի պատմվածքիկ էր ապրես
Մերսի Դայուշս, իսկ ես զարմացած չեմ ... :)

Narinfinity
15.09.2008, 03:51
Անձրև է անձրև, կաթիլներ, հատիկ,
Ամպերն են գոռում բարձրում անառիկ,
Ու լուսե վայրկյան, կայծակն է պարպում,
Իր ահագնացած զայրույթի հովտում,
Քայլում եմ քայլում, քայլում եմ մոլոր,
Հետո քյլերս դառնում են արագ,
Ջանում եմ անցնել, սլանալ անհագ,
Տեսնել գույները ծիածանի` վառ,
Կաթիլներն իջնում են մազերով ոլոր,
Ու հեզ սահում են մատներով դեպ վար,
Մերթ դառնում տաքուկ , մերթ էլ քիչ վարար,
Ազատ ես օդը մաքուր ներս քաշում,
Ու թեթևությամբ էլ դուրս հանում, փչում,
Կարծես քեզ համար կյանքն է միշտ արդար,
Աշունն է պատել սրտերը արար... :(

Երվանդ
15.09.2008, 10:47
Վայ լավն էր:), չգիտեի որ Յոժը սենց լավ կարումա գրի:)

Ուրվական
15.09.2008, 11:00
Ընտիր էր, լիքը զգացողություններ, ճիշտն ասած, ես չէի սպասում...