PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիրտուալ Դիմակահանդես

Lionne_en_Chasse
28.10.2006, 05:01
Առաջարկում եմ մի բաժին ( կամ ենթաբաժին Ժամանցում...կամ որտեղ ու ոնց ավելի հարմար է) բացել հատուկ վիրտուալ կառնավալների համար , որտեղ ժամանակավոր կթույլատրվեն ֆորումի անդամներին գրանցվել նոր ՝ բոլորիս համար անծանոթ կարնավալային նիկերով, կարնալավային ավատարներով ու ստորագրություններով ու որոշակի ժամանակահատվածում զվարճանալի ու հետաքրքիր ժամանակ անցկացնել: Վերջում նաև ընդհանուր քվեարկության միջոցով մրցանակներ ու նոմինացիաներ տալ լավագույն ( վախենալու, գեղեցիկ...) դիմակ, ամենախորհրդավոր մասնակից , ամենահումորով մասնակից, կարնավալի թագավոր ու թագուհի ... և այդպես շարունակ: Եվ իհարկե կսկսենք գուշակել թե ով ով է եղել իրականում, այսինքն մեզ բոլորիս համար անծանոթ նիկերի տակ իրականում որ ֆորումցին է եղել թաքնված ( ադմինիստրատորները համեստորեն լռում են) : Չգիտեմ նմանատիպ փորձ ունեցել եք արդյոք, բայց ինչքան էլ զարմանալի թվա շատ հետաքրքիր ու զվարճալի է անցնում : Այ օրինակ շուտով Հալովինն է, կարող ենք կազմակերպել, հետո Նոր տարուն ..ու մեծ տոնների ժամանակ : Կարնավալի համար կտրամադրվի որոշակի ժամանակ, որից հետո ադմինիստրաորները կարող են նիկերը ջնջել , թեմաները փակել կամ անտեսանելի դարձնել մինչև հաջորդ կարնավալ :
Ի՞նչ կասեք :)

Ուլուանա
28.10.2006, 09:05
Շատ հետաքրքիր է թվում առաջին հայացքից։Ես արդեն հավեսի ընկա։ :P :joker
Մնում է ադմինները համաձայնեն։ :oy
Ժող, բայց ինչ հավես կլիներ... :roll

Esmeralda
28.10.2006, 09:55
Վաաայ.... ինչ հետաքրքիր առաջարկ է... շատ լավ կլինի :hands
Ես արդեն պատրաստվում եմ... շատ լավ միտք էր, Արաքս... տեսնենք մեր ադմինիստրացիան մեր երազանքները կիրականցնի՞:oy

StrangeLittleGirl
28.10.2006, 12:55
Իրոք լավ միտք էր:
Ադմիններ, ու՞ր եք:

Artgeo
02.11.2006, 14:50
Դե որոշեք երբ եք ուզում ;)
Բոլոր կազմակերպչական հարցերը այստեղ կճշտվեն :)

Riddle
02.11.2006, 15:04
Ես միայն չեմ հասկանում՝ կոնկրետ ի՞նչ ենք անելու «բոլորիս համար անծանոթ կարնավալային նիկերով, կարնալավային ավատարներով ու ստորագրություններով» ::think

John
02.11.2006, 15:18
Շատ լավ առաջարկ է՝ 2 ձեռքով կողմ եմ: Սպասում եմ մանրամասների:

քաղաքացի
02.11.2006, 15:21
Նախօրոք ասեմ: Ես չեմ մասնակցում :P

kristal
02.11.2006, 15:50
Հիանալի :hands առաջարկ է հաճույքով կմասնակցեմ:clap

Lionne_en_Chasse
02.11.2006, 16:46
Օրն էլ դուք ընտրեք, բայց թող մի երեք օր տևի ...որ համ բոլորը հասցնեն մասնակցել, համ էլ գնալով մասնակիցների խորհրդավորությունը մեծանա
Երեխեք մեկդ մյուսին ոչ մի դեպքում չասեք ով եք դուք ( ինչքան Էլ մտերիմ եք իրար հետ...թե չէ անիմաստ կդառնա ամեն ինչ) : Կարնավալի վերջում մենք բոլորս կգուշակենք ով ով է եղել
Դե քանի որ երկու օր առաջ Հալովինն էր, եկեք հենց Հալովին էլ անենք հը՞ն:
Հետաքրքիր թեմաների բացումը ես վերցնում եմ իմ վրա ( կբացեմ իմ մշտական՝ Arm_Lionne նիկով ) բայց հետաքրքիր մտահաղացում ունենալու դեպքում անպայման դուք էլ կիսվեք դրանով
Տեսեք քաղաքացին արդեն խորամանկություն է անում, ասում է որ չի մասնակցելու, որ իր վրա չկասկածենք վերջում

Ես միայն չեմ հասկանում՝ կոնկրետ ի՞նչ ենք անելու «բոլորիս համար անծանոթ կարնավալային նիկերով, կարնալավային ավատարներով ու ստորագրություններով» ::think
Rid ջան այսինքն գրանցվում ես նոր նիկով ( այդ նիկով միայն կարնավալային թեմաներում ես գրելու ), նոր ավատարով ու նոր ստորագրությամբ , մի քիչ պետք է երևակայությանը զոռ տալ , էտ հարցում էլ կարծում եմ ոչ ոք պրոբլեմ չունի

քաղաքացի
02.11.2006, 17:43
Տեսեք քաղաքացին արդեն խորամանկություն է անում, ասում է որ չի մասնակցելու, որ իր վրա չկասկածենք վերջում
:D
Չէ, իսկապե՛ս չեմ մասնակցում: Խաղալ չգիտեմ :(

Ուլուանա
02.11.2006, 17:48
Թեմաները հենց մասնակիցնե՞րն են բացելու, թե՞ ղեկավարությունը։

Ժողովուրդ, եկեք այնպես անենք, որ մի շաբաթ տևի, հա՞։ :oy Բայց հավես կլինի՜։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ գժանոց է սպասում... :hands

Ուլուանա
02.11.2006, 17:50
:D
Չէ, իսկապե՛ս չեմ մասնակցում: Խաղալ չգիտեմ :(
Այ մարդ, խաղալ իմանալը ո՞րն է։ :o Ո՞վ գիտի, որ դու էլ չգիտես։ ;)
Համ էլ էս խաղում պարտվել չկա։ :D Արխային խաղա։ Համարյա բոլորս էլ առաջին անգամն ենք խաղալու։

Artgeo
02.11.2006, 17:50
Ամեն ինչ մինչև կիրակի հայտնի կլինի ;)

Երևի հենց երկուշաբթի օրվանից էլ սկսենք, ի՞նչ կասեք

քաղաքացի
02.11.2006, 17:55
Այ մարդ, խաղալ իմանալը ո՞րն է։ :o Ո՞վ գիտի, որ դու էլ չգիտես։ ;)
Համ էլ էս խաղում պարտվել չկա։ :D Արխային խաղա։ Համարյա բոլորս էլ առաջին անգամն ենք խաղալու։
Մի հատ խաղ կնայեմ հետո նոր կմտածեմ, խաղամ թե՞ չե:

Firegirl777
02.11.2006, 18:03
Դե ինչ պայմանների ու կանոնների մասին հայտնելուց հետո մեծ հաճույքով կմասնակցեմ

Ուլուանա
02.11.2006, 18:13
Մի հատ խաղ կնայեմ հետո նոր կմտածեմ, խաղամ թե՞ չե:
Հիմա էլ ես չեմ հասկանում. էդ ինչ-որ փուլերով, խիստ կանոններով խա՞ղ է լինելու... :unsure
Ես նենց էի պատկերացնում, որ ով ինչ խելքին փչի, անելու է :D բայց այնպես, որ հնարավորին չափ անճանաչելի լինի։ :P

Lionne_en_Chasse
02.11.2006, 18:13
Ամեն ինչ մինչև կիրակի հայտնի կլինի ;)

Երևի հենց երկուշաբթի օրվանից էլ սկսենք, ի՞նչ կասեք
Հա որ մի շաբաթ տևի ավելի լավ կլինի, համ էլ քաղաքացին զննելու համար երկար ժամանակ կունենա
Իսկ թեմաները թող հենց մասնակիցները բացեն , հիմիկվանից սկսեք մտածել

Lionne_en_Chasse
02.11.2006, 18:15
Հիմա էլ ես չեմ հասկանում. էդ ինչ-որ փուլերով, խիստ կանոններով խա՞ղ է լինելու... :unsure
Ես նենց էի պատկերացնում, որ ով ինչ խելքին փչի, անելու է :D բայց այնպես, որ հնարավորին չափ անճանաչելի լինի։ :P
ի՞նչ կանոն, կանոն-մանոն չկա, միակ կանոնը անճանաչելի մնալնա ու մեկդ մյուսին ձեր ով լինելը չասելնա
Խելքներիդ ինչ փչի արեք

John
02.11.2006, 18:15
ես էլ հաճույքով կմասնակցեմ… իսկ գոնե միմյանց սեռերը իմանալու՞ ենք

Իսկ ո՞նց անենք, որ նոր նիկով reg լինելիս մեր նույն e-mail-ը գրենք (ինչքան գիտեմ չի թույլատրվում նույն e-mail-ով 2 անգամ գրանցվել)

իսկ կառնավալային թեմաները ցանկացած բաժնում կարանք բացե՞նք

Lionne_en_Chasse
02.11.2006, 18:20
իսկ գոնե միմյանց սեռերը իմանալու՞ ենք
Չէ Հովսեփ ջան, անգամ իրական կարնավալներում շատ դեպքերում դիմակի տակ չգիտես ինչ սեռի ներկայացուցիչ է թաքնված
Օրինակ ես իմ առաջին վիրտուալ կարնավալու սեռս փոխել էի, ու աջ ու ձախ աղջիկ էի խոսացնում:oy ( թաքնված տաղանդներս բացահայտեցի :D ) ....արդյունքում ամենադժվար գուշակվողներից մեկը եղա
Ինչքան խորհրդավոր լինեք էնքան լավ

John
02.11.2006, 18:22

բա դու խոսացնելուց ի՞նչ գիտեիր, որ աղջիկ են:D ՝ բա որ տղա լինեին…

Lionne_en_Chasse
02.11.2006, 18:27
բա դու խոսացնելուց ի՞նչ գիտեիր, որ աղջիկ են:D ՝ բա որ տղա լինեին…
Իրանք էդքան չէին ֆայմում սեռերը փոխեին ;) :D

emo
02.11.2006, 20:31
:hands Շատ լավեր դուրս եկավ:hands

Որ ըտե գիժ հանդիպեք իմացեք ես չեմ

Ուլուանա
02.11.2006, 20:37
:hands Շատ լավեր դուրս եկավ:hands

Որ ըտե գիժ հանդիպեք իմացեք ես չեմ
Ինչքան էլ գժեր հանդիպենք, էդ ոչ մեկս էլ չենք լինելու, դրանք բոլորովին ուրիշ մարդիկ են լինելու։ :D

Artgeo
02.11.2006, 22:46
Իսկ ո՞նց անենք, որ նոր նիկով reg լինելիս մեր նույն e-mail-ը գրենք (ինչքան գիտեմ չի թույլատրվում նույն e-mail-ով 2 անգամ գրանցվել)

իսկ կառնավալային թեմաները ցանկացած բաժնում կարանք բացե՞նք

Հատուկ քո համար

Ամեն ինչ մինչև կիրակի հայտնի կլինի

John
02.11.2006, 23:00
Եղավ Արթուր ջան

John
06.11.2006, 17:27
Ամեն ինչ մինչև կիրակի հայտնի կլինի ;)

Երևի հենց երկուշաբթի օրվանից էլ սկսենք, ի՞նչ կասեք
Արթուր ջան բա ուրա՞

Esmeralda
24.11.2006, 23:12
Ի՞նչ եղավ մեր դիմակահանդեսը..... :(

Ուլուանա
25.11.2006, 09:45
Ի՞նչ եղավ մեր դիմակահանդեսը..... :(
Չեղավ... :cry
Իսկ ես արդեն որոշել էի, թե ինչ կերպարով եմ հանդես գալու... :roll Այնինչ պարզվեց, որ իզուր... :(

Srtik
10.06.2007, 16:50
Չեղավ... :cry
Իսկ ես արդեն որոշել էի, թե ինչ կերպարով եմ հանդես գալու... :roll Այնինչ պարզվեց, որ իզուր... :(

Բայց ինչու՞ չեղավ::unsure

Root
10.06.2007, 16:55
Ժող բայց ինչի մի հատ ՔԵՖ չկազմակերպենք որ ? ԻՍԿԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ .. որտեղ բոլորը դիակներով ու զանազան հագուստով կլինեն ... ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ այ Ժող ... ետքան հանդիպում հանդիպում .... մի հատել ՔԵՖ կազմակերպենք .. Ակումբը անդամները ավելի շատ իրար կճանաչեն , կինտեգրվեն կընկերանան .... աչքիս սխալ տեղ եմ առաջարկ անում բայց դե ավելի հարմար տեղ չեմ գտել ...

Մոդերատորական: Գրառումը խմբագրվել է մեծ տառերի պատճառով:
Մոդերատորական Հ.Գ.: Կարելի էր առանձին թեմա բացել :)

Chuk
10.06.2007, 17:04
Բայց ինչու՞ չեղավ::unsure
Իմ միանձնյա որոշմամբ՝ հանգամանքների բերումով:
Ներողություն, բայց շատ ծավալվել չեմ ցանկանում:
Հնարավոր է, որ հետագայում կլինի:

Selene
10.06.2007, 21:31
Իմ միանձնյա որոշմամբ՝ հանգամանքների բերումով:
Ներողություն, բայց շատ ծավալվել չեմ ցանկանում:
Հնարավոր է, որ հետագայում կլինի:

Բայց ինչ լավ կլինի, որ հետագայում, այն էլ ոչ շատ հեռու:oy հետագայում լինի վիրտուալ դիմակահանդեսը:) Ես մեծ հաճույքով կմասնակցեմ, սիրում եմ խորհրդավորություններ::)

Մանե
19.06.2007, 09:12
Ես էլ մեեեեեեեծ հաճույքով կմասնակցեմ:)

Apsara
22.06.2007, 01:11
եհ սենց լավ-լավ բաներ եք որոՓում ու հետո թողնում եք՞ լավ չի լավ չի, մանավանդ հիմա ֆորումը մահամերձ է կարծում եմ սա կաՓխույժացներ ֆորումին

Մանե
07.12.2007, 14:29
Ժող,բա ինչ եղավ,չե՞նք անում:think:(

Ուլուանա
07.12.2007, 20:17
Անենք, էլի... :yahoo:jagi:clap

Adam
31.01.2008, 21:05
Հետաքրքիր ու խորհրդավոր միտք է :)
Ուղղակի պետք է իրագործել: Ես էլ եմ ուզում .... :B

VisTolog
31.01.2008, 21:47
Ես հույս չունեմ, որ կլնի էս նախագիծը, բայց դե շատ լավ կլիներ: