PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայրական տուն



Մանոն
12.07.2008, 17:33
Հենց միայն այս բառակապակցությունն արտասանելիս ունենում եմ պաշտպանվածության, հանգստաբեր մի ջերմ զգացողություն: Գուցե այդ պատերի ներսում դրական մի աուրա կա, որը պակասում է մեզ, ու մենք անսահման կարոտ ենք զգում երբեմն...Հետաքրքրիր է, շատերի հե՞տ է այդպես...Թե՞ ....

impression
12.07.2008, 17:36
Ինձ մոտ էդպես չէ: Նույնիսկ երբ երկար ժամանակով տնից հեռու եմ լինում, կարոտ չկա: Կա թեթևություն: Բայց դե հուսով եմ՝ բացառություն եմ, որովհետև իրականում կարծում եմ պետք է լինի այնպես, ինչպես Մանոնն է զգում:

Fedayi
12.07.2008, 17:38
Ես, օրինակ, 5 օրից ավել տանից դուրս չեմ դիմանում, չեմ կարողանում...

*e}|{uka*
12.07.2008, 17:41
Չգիտեմ ուրիշների մոտ ոնց է, բայց ես հայրական տուն ասելով ի նկաատի չունեմ չորս պատերը , այլ իմ ընտանիքը , մթնոլորտը տան, ջերմությունը, մայրիկիս եփած ճաշի բույը ու կարոտում եմ հենց այդ ՝աշխարհի որ ծայրում էլ լինոմ , այլ ոչ թե չորս պատերը , բայց ամենից շատ կարոտում եմ իմ մահճակալը, իմ բարձը :lazy :D

Chuk
12.07.2008, 17:43
Ավելի հեռուն գնանք: Պապիս հոր տունը՝ Հոկտեմբերյանում: Հազարից մեկ եմ այնտեղ լինում: Բայց լինելիս ինձ խիստ հարմար եմ զգում, հանգիստ, ինչու ոչ, ապահով: Մինչդեռ ես այնքան էլ հեշտ հարմարվող չեմ միջավայրին:

Մանոն
12.07.2008, 17:47
Չգիտեմ ուրիշների մոտ ոնց է, բայց ես հայրական տուն ասելով ի նկաատի չունեմ չորս պատերը , այլ իմ ընտանիքը , մթնոլորտը տան, ջերմությունը, մայրիկիս եփած ճաշի բույը ու կարոտում եմ հենց այդ ՝աշխարհի որ ծայրում էլ լինոմ , այլ ոչ թե չորս պատերը , բայց ամենից շատ կարոտում եմ իմ մահճակալը, իմ բարձը :lazy :D
Դե ես չորս պատը նկատի չունեի, այլ նրա ներսում եղած աուրան, որն էլ պայմանավորված է այդ քո թվարկածներով:

Ավելի հեռուն գնանք: Պապիս հոր տունը՝ Հոկտեմբերյանում: Հազարից մեկ եմ այնտեղ լինում: Բայց լինելիս ինձ խիստ հարմար եմ զգում, հանգիստ, ինչու ոչ, ապահով:
Հա Չուկ ջան, կարծում եմ կարելի է դրանք ասոցացնել հայրական տուն-պապական տուն:

impression
12.07.2008, 17:48
Դե ես չորս պատը նկատի չունեի, այլ նրա ներսում եղած աուրան, որն էլ պայմանավորված է այդ քո թվարկածներով:

Ի դեպ, ես ել ;)

Կաթիլ
12.07.2008, 17:49
Ճիշտ է ամենաերկար ժամանակահատվածը, որ բացակայել եմ հայրական տնից՝ 10 օր է եղել, բացակայության ընթացքում չեմ տառապել կարոտից, բայց երբ ՏՈՒՆ եմ վերադարձել՝ հասկացել եմ, որ երբեք ու ոչ մի տեղ այդքան ԱՄԲՈՂՋ չեմ … ես սիրում եմ իմ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆԸ :love

lili-4
12.07.2008, 19:28
Ավելի հեռուն գնանք: Պապիս հոր տունը՝ Հոկտեմբերյանում: Հազարից մեկ եմ այնտեղ լինում: Բայց լինելիս ինձ խիստ հարմար եմ զգում, հանգիստ, ինչու ոչ, ապահով: Մինչդեռ ես այնքան էլ հեշտ հարմարվող չեմ միջավայրին:

Կան վայրեր, որտեղ այքան հարազատ, հաճելի մթնոլորտ է ստեղծվում, որ ուզում ես էլի ու էլի մնալ այդտեղ: Իմ կարծիքով նման տեղերից մեկն էլ հայրական տուն է ու դրա բացատրությունը տեսնում եմ հետևյալում: Դա այն տեղն է, որտեղ անցել է մեր ամնաանհոգ ու ամենաքաղցր կյանքը՝ մանկությունը: Անձամբ ես մեծ հանգստություն ու բավականություն եմ ստանում իմ մայրական գյուղում, որտեղ անցել է իմ մանկության մեծ մասը: Ուրեմը իմ հայրական տունը տատիս տունն է՞...;)

unknown
12.07.2008, 20:04
Հենց միայն այս բառակապակցությունն արտասանելիս ունենում եմ պաշտպանվածության, հանգստաբեր մի ջերմ զգացողություն: Գուցե այդ պատերի ներսում դրական մի աուրա կա, որը պակասում է մեզ, ու մենք անսահման կարոտ ենք զգում երբեմն...Հետաքրքրիր է, շատերի հե՞տ է այդպես...Թե՞ ....

Ես առանց ծնողներիս ու իմ մահճակալի չեմ կարող:oyԵրբ ես գնում եմ մի ուրիշ տեղ չեմ կարողանում գիշերները քնեմ ուրիշ մահճակալի վրա ու րոպեն մեկ զանգում եմ տուն տենամ ինչա եղել առանց ինձ:oy

Ռուֆուս
12.07.2008, 20:10
Ես արդեն կյանքիս կեսը հայրական տնից հեռու եմ ապրել ու արդես յուրաքանչյուր բնակչության վայր, որտեղ քիչ թե շատ նորմալ պայմաններ կան իմ համար հայրենի է դառնում: Բայց դե մեկա հայրական տան մթնոլորտը ուրիշ է :) Հատկապես մամայիս եփած համով ճաշերը ;)