PDA

Դիտել ողջ տարբերակը : Համազգային ՍԵՕ-նախաձեռնություն. 1915



VisTolog
12.07.2008, 15:19
Հայրենասեր Վեբվարպետներ՜
կազմակերպում ենք համազգային ՍեՕ
Ով համաձայն է թող իր կայքում այս քեյ-ով "Отдых в Турции" լինկ տա այս կայքի վրա http://turciya.blogspot.com/
Խայտառակենք թուրքերին միասին.

Chuk
12.07.2008, 15:27
Մնացած ամեն ինչը մի կողմ դրած, շատ թույլ հոդված էր:

VisTolog
12.07.2008, 15:52
Մնացած ամեն ինչը մի կողմ դրած, շատ թույլ հոդված էր:
Իմը չի :))

Chuk
12.07.2008, 16:02
Իմը չի :))

Գիտեմ: Կոնկրետ akumb.am և hayeren.am կայքերը ակցիային միանշանակ չեն միանա:

Norton
12.07.2008, 16:07
Մենակ չեմ հասկանում ինչի պիտի միջին ռուսը չգնա Թուրքիա, եթե իր գրպանին հարմար հանգիստը դա է ու տուրիստական ծառայությունները բավական որակյալ:
Ինչու՞ պիտի չգնա, եթե նույնիսկ հայերն են հազարներով գնում:
Կամ գրածա Թուրքիան շարժվում է միայն իր սեփական երկրի շահերով, բա ո՞ր երկրի շահերով պիտի շարժվեր:

Fedayi
12.07.2008, 16:52
Վերջերս Երևանի կենտրոնում անցկացված հարցումների արդյունքներ են ձեռքս ընկել, որտեղից երևում է, որ երևանցիների 4 տոկոսը նախընտրում է ամառային հանգիստը Անթալիայում անցկացնել...:think

Chuk
12.07.2008, 17:01
Վերջերս Երևանի կենտրոնում անցկացված հարցումների արդյունքներ են ձեռքս ընկել, որտեղից երևում է, որ երևանցիների 4 տոկոսը նախընտրում է ամառային հանգիստը Անթալիայում անցկացնել...:think

Դա վա՞տ ա :)

Fedayi
12.07.2008, 17:05
Դե, նայած ոնց նայես...

Chuk
12.07.2008, 17:08
Դե, նայած ոնց նայես...
Դե անձամբ ես ինձ բոլորովին վատ չեմ զգա, եթե հնարավորություն ունենամ այնտեղ հանգստանալու... չնայած որ ցուցակիս մեջ դեռ բավական շատ ուրիշ տեղեր էլ կան :)

Fedayi
12.07.2008, 17:10
Դե անձամբ ես ինձ բոլորովին վատ չեմ զգա, եթե հնարավորություն ունենամ այնտեղ հանգստանալու... չնայած որ ցուցակիս մեջ դեռ բավական շատ ուրիշ տեղեր էլ կան :)

Դե, անձամբ ես չեմ անի այդպիսի բան...

weber
12.07.2008, 23:14
Եթե նայենք իրանց տեսանկյունից գրազ կգամ որ ոչ մի իրեն հարգող թուրք կամ ադրբեջանցի չի գա հայաստանում տուրիստական նպատակներով (վերջիններս ընդհանրապես ոչ մի նպատակով չեն գալիս) Ավելի լավ

dvgray
13.07.2008, 01:03
Դե անձամբ ես ինձ բոլորովին վատ չեմ զգա, եթե հնարավորություն ունենամ այնտեղ հանգստանալու... չնայած որ ցուցակիս մեջ դեռ բավական շատ ուրիշ տեղեր էլ կան :)
Իսկ ես երկու անգամ հանգստացել եմ ՝ Ալանիայում:
Երկու անգամ էլ մեկնել եմ իմ սեփական ավտոմեքենայով
Երևան-Թբիլիսի-Բաթումի-Տրապիզոն-Սամսուն-Անկարա-Կոնիա-Ալանիա 1500 km
երթուղով:
Տպավորությունները անկրկնելի են ավտոճափորդությունից:
Մյուս անգամ ավելի հզոր ճամփորդություն եմ նախատեսելու Թուրքիայի ողջ տարածքով ՝ Ստամբուլից մինչև Վան:
Չուկ, որ գնամ, անձամբ քեզ ու Արթգեոին հետս եմ տանելու ;):
:) Անկրկնելի է : Իսկ Կիլիկիան, իմ պապերս ծննդավայրը՝ դրախտավայր երկրի վրա:
Եթե հնարավորություն լիներ այնտեղ ապրելու, կգնայի կյանքիս մնացախ տարիները այնտեղ ապրելու :love

Եթե ինչ որ մեկը ուզում է ավտոտուրիզմով մեկնել ու հարցեր ունի, ասեք բացատրեմ ինչը ոնց անեք ;)

weber
13.07.2008, 15:58
իմ պապիի հերն Իգդիրից ա եղել, բայց ես հաստատ չեմ կարա գնամ տեսնեմ որ ենտեղ ուրիշներն են ապրում ու ենքան էլ ուրախ չեն իմ գալուն: Որ ես իմ երկիրն ծպտված պիտի գնամ ավելի լավ ա չգնամ:

Chuk
13.07.2008, 16:42
Մյուս անգամ ավելի հզոր ճամփորդություն եմ նախատեսելու Թուրքիայի ողջ տարածքով ՝ Ստամբուլից մինչև Վան:
Չուկ, որ գնամ, անձամբ քեզ ու Արթգեոին հետս եմ տանելու ;):
Վաու :)
Լավ առաջարկ ա: Մեծ հաճույքով կմասնակցեմ այդպիսի ճամփորդության :)

Mari_A
13.07.2008, 17:02
Եթե նայենք իրանց տեսանկյունից գրազ կգամ որ ոչ մի իրեն հարգող թուրք կամ ադրբեջանցի չի գա հայաստանում տուրիստական նպատակներով (վերջիններս ընդհանրապես ոչ մի նպատակով չեն գալիս) Ավելի լավ

Հետաքրքիր է, ինչի հիման վրա թուրքերն ու ադրբեջանցիները պետք ա գան մեզ մոտ, եթե նույնիսկ մենք այստեղ չենք հանգստանում, նախ խետք ա պայմաններով ապահովել, երկրորդն ոչ մի իրեն հարգող մարդ առանց համապատասխան հարմարությունների չի ցանկանա ճամփորդել:

dvgray
13.07.2008, 17:21
Վաու :)
Լավ առաջարկ ա: Մեծ հաճույքով կմասնակցեմ այդպիսի ճամփորդության :)
Ապրես:
Բայց հաշվի առ որ ետ ձև բաները իմ մոտ շատ էքսպրոմտով են լինում: Մի օր կարող ա ասեմ , որ վաղը գնում ենք :)

Ավելացվել է 1 րոպե անց

իմ պապիի հերն Իգդիրից ա եղել, բայց ես հաստատ չեմ կարա գնամ տեսնեմ որ ենտեղ ուրիշներն են ապրում ու ենքան էլ ուրախ չեն իմ գալուն: Որ ես իմ երկիրն ծպտված պիտի գնամ ավելի լավ ա չգնամ:
Իսկ ինչի՞ ես ծպտված գնում: Թուրքիայում խոմ գողության համար հետախուզման մեջ չե՞ս :o:

Chuk
13.07.2008, 17:32
Մեռա :D
Հարևան ֆորումում ակցիայի հեղինակն ինձ համեմատում է տորմուզի հետ :D Նրան դուր չի եկել, որ ես հայտարարել եմ, որ չեմ միանալու ակցիային :oy

Սույն ակցիայի հեղինակի ուշադրությունը հրավիրեմ նախ տեքստի անորակության ու ծիծաղելիության վրա: Հատկապես զավեշտալի են վերջին խոսքերը՝ հայի խոսքերը. «Անձամբ ես կգնամ հանգստանալու Հայաստան»: Հրաշք է: Նրանք ցանկանում են այսպիսի էժանագին տեքստով հասնել ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Զավեշտ: Երբ պետք է հասկանան մեր հայերը, թե որն է գործը, որը դատարկ գործը: Երբ պետք է հասկանան, որ «խուլիգանությամբ» դիվանագիտության մեջ հաջողությունների հասնելու հավանականությունը զրո է: Իսկ այս ակցիան, ճիշտն ասած, համեմատելի է «խուլիգանության» հետ:

Խորհուրդ կտայի իմ բոլոր վեբվարպետ ընկերներին ոչ մի դեպքում չմասնակցել սույն ակցիային, եթե իհարկե իրապես հայրենասեր եք ու Ձեր համար կարևոր է մեր երկրի, պետության պատիվը, իմիջը, եթե չեք ուզում մեզ միջազգային հանրությունում դնեք ծիծաղելի վիճակում:

Այսքանով իմ հեռակա «բանավեճն» համարում եմ ավարտված :)

հ.գ. Չեմ պատասխանում համապատասխան ֆորումում, քանզի այդ ֆորումի մասին (գրում եմ առանց անուն նշելու) ունեմ չափազանց ցածր կարծիք և բնավ ցանկություն չունեմ այնտեղ գրառում կատարել :)

weber
13.07.2008, 19:22
Իսկ ինչի՞ ես ծպտված գնում: Թուրքիայում խոմ գողության համար հետախուզման մեջ չե՞ս :o:

Մի հատ քրդի ոչխար եմ գողացել կերել սոված եի: :D