PDA

Դիտել ողջ տարբերակը : Չասված մտքեր…

Երկնային
12.07.2008, 03:23
Մանկության մի ակնթարթ…

Փոքրիկ աղջնակ էր, որ սիրում էր հեքիաթներ կարդալ… ու քանի որ ոչ քույր ուներ, ոչ եղբայր, ում համար կարող էր այդ հեքիաթները կարդալ, միշտ շունիկի համար էր կարդում… իսկ շունիկը միշտ ուշադիր լսում էր այդ հեքիաթները… հասկանում էին իրար. ընկերներ էին…

……………
Շողշողուն արև ու… հինգ տարեկան աղջնակ` կարմիր ու սև գծերով շրջազգեստով, նստած է բակի աստիճաններին, շունիկն էլ` կողքը… այս անգամ Սպիտակաձյունիկի ու յոթ թզուկների մասին հեքիաթն է կարդում… իրեն միշտ թվացել էր, թե իր կարդացած բոլոր հեքիաթներից շունիկը հենց այս մեկն է ամենաշատը սիրում… որովհետև ավելի ուշադիր էր լսում, քան մյուս հեքիաթները… ու աղջնակը կարդում է այն հատվածը, որտեղ Սպիտակաձյունիկը համտեսում է թունավոր խնձորը… մազերը անընդհատ աչուկներին են ընկնում ու խանգարում, ինքն էլ ետ է քաշում, ու շարունակում կարդալ… շունիկն էլ ուշադիր նայում է աղջկա դեմքին, հետո գրքին` կարծես ամեն ինչ հասկանում է…

Հետո մի էջի է հասնում, որ պատռված է… ամեն անգամ կարդալիս մտածում էր` տեսնես ի՞նչ է այդ էջում գրված… հետո անցնում է հաջորդին ու մոռանում, որ նախորդը պատռված էր… երևի շատ բան բաց չեն թողել ինքն ու շունիկը…
Ու էլի մազերը թափվում են աչուկներին…

Հետո հոգնում է կարդալուց, երևի շունիկն էլ արդեն հոգնել… գիրքը մի կողմ է դնում… շունիկն էլ գլուխը կամացուկ դնում է աղջկա գրկին ու փակում թախծոտ աչքերը… իսկ աղջնակն էլ իր փոքրիկ մատիկներով շոյում է շունիկի գլուխը… երկուսով վայելում են լռությունը…
Մի պահ նայում է վերև, ու արևի ճառագայթները ցավեցնում են աչուկները… ինքն էլ փակում է դրանք ու անհոգ ժպտում արևին…

……………
Իրար հաջորդող պատկերներ. շունիկ, գիրք, արև, աչքերին թափվող մազեր, փոքրիկ թաթիկներ… ու էլի աղջնակ, շունիկ, գիրք, ժպիտ… ժպիտ…

Մի լուսավոր ակնթարթ էր իմ մանկությունից…

:oy

Երկնային
12.07.2008, 21:03
Անհասցե…

Մի՛ սիրիր ինձ…
աշխարհը փոփոխական է, մարդիկ` ևս…
Ճակատագիր չկա… այն հորինել են անպատասխանատու մարդիկ, որ իրենց սխալների համար պատասխան չտան…

Մի՛ սիրիր ինձ…
ես չկամ, ես երևակայությանդ արդյունքն եմ… ես հայելի եմ…
դու տեսնում ես պարզապես քո արտացոլանքը, քո երազանքները, քո մտքերը…

Մի՛ սիրիր ինձ…
դա երջանկության արցունքներ չեն… դու կխորտակվես միայնությանդ մեջ…
դու ուրիշին ես տեսում իմ աչքերում… դու ուրիշին ես գրկում երազում…

Մի՛ սիրիր ինձ…
ես թիթեռ եմ… եթե սերս կա, այն կտևի միայն մեկ օր…
կանհետանամ… ինձանից հետո օդում դեռ երկար կախված կմնան հիշողություններ, երազանքներ, պատկերներ, երաժշտության նոտաներ… հետո դրանք ել կցնդեն…

Մի՛ սիրիր ինձ…
թե չէ… թե չէ ավելի շատ քեզ կսիրեմ…

այս Երկինքը չափից դուրս մեծ է միայն ինձ համար…

:)

Fedayi
12.07.2008, 21:08
Երկնային, լացացնում ես...:(

Երկնային
12.07.2008, 22:40
Ինչքան լավ խոսքեր են... Հենց կարդալուս ընթացքում հասկացա, որ ապագա ստորագրություններիցս է լինելու:love:)

Մերի ջան… :love

Երկնային, լացացնում ես...:(

չէի ուզում ինչ- որ մեկին լացացնել…

Երկնային
14.07.2008, 12:25
Ես Գրել չգիտեմ…
Սա մտքեր են, իմ մտքերն են… դրանք գրում են մատներս… շարադրում են մի խառնաշփոթ, որ երբեք ոչ ոք չի հասկանա, ոչ ոք չի լսի, ոչ ոք չի ապրի… նույնիսկ ես չեմ հասկանում…

Ես Խոսել չգիտեմ…
Կշարունակեմ լռել, ժպտալ` ի պատասխան…առանց խոսքերի, առանց իմաստի… խոսքերն իմաստ չունեն… ավելորդ են… կմոռացվեն, կցնդեն, քամին կտանի հեռուներ` ինչ-որ մեկի մոտ, ում համար նախատեսված չեն…

Ես Երգել չգիտեմ…
Ինչ-որ տեղ կհնչի ծանոթ երաժշտություն ու կերգեն հոգուս կտորները…
իսկ իմ ձայնը երբեք չի արտաբերի ո՛չ խոքերը, ո՛չ մեղեդին…
ոչ մեկի համար… երբեք…

Ես Թռչել չգիտեմ…
Ոչ ոք չի սովորեցրել… իսկ ինքս փորձել վախենում եմ… ես երբեք ցած չեմ ընկել… գուցե վերջին պահին թևերս չբացվեն, ու բախվեմ գետնին… ցավը չեմ տանում, լինի ֆիզիկական, թե հոգեկան…

Ես Լացել չգիտեմ…
Գիշերները ես չեմ, որ լաց է լինում… դա ուրիշն է, իսկ այս մեկը չի դադարի ժպտալ ու կատակել, ներել ու թաքցնել մեկ ուրիշին, որը երբեք չի դուրս գա իր թաքստոցից… իրեն մեկուսացված լավ է զգում… առանց ցանկացած ավելորդ բանի…

Ես Սիրել չգիտեմ…
Երևի չգիտեմ, կամ ինքս ինձ եմ փորձում համոզել…
Նվիրել եմ հոգու ու սրտի կտորներ` մեծ ու փոքր… վախենում եմ, որ ինչ-որ մեկը կտանի այն ամենը ինչ նվիրել եմ իրեն… այն ամենը, առանց ինչի չեմ կարողանա գոյատևել…
Վախենում եմ հասկանալ, որ Ապրել էլ չգիտեմ…

Մոռանալ չգիտեմ… Երազել չգիտեմ… Սպասել չգիտեմ… Ներել չգիտեմ…
այնքան բան չգիտեմ…

բայց ես շարունակում եմ Ներել ու Լացել, Սիրել, Երազել, Երգել ու Թռչել… Ժպտալ ու… Ապրել…

*e}|{uka*
14.07.2008, 16:13
Ես էլ զգացմունքներս զսպել չգիտեմ՜ :cry
Ապրե՛ս դուրս շատ եկավ...

Երկնային
15.07.2008, 23:29
Արի հանդիպենք երազում…

Արի հանդիպենք… երազում…
Այնքան եմ քեզ կարոտել… երևի…

Առավոտից անձրևի կաթիլները բախում են պատուհանիս…
խոսում են ինձ համար անհասկանալի լեզվով… կամ էլ երգում են քո սիրած մեղեդիներից մեկը…
իսկ ես չեմ էլ լսում. միայն կաթիլների բախոցներ, ու անձրև…
երևի քո մասին են պատմում… երևի…
Իսկ ես չեմ էլ հիշում քո հայացքը, դիմագծերը, ձայնը, նույնիսկ անունը… միայն ինչ-որ աղոտ կերպար…
իսկ պետք է հիշեի ամեն մանրուք…

Արի հանդիպենք երազում…
կարծես` պատահաբար ստացվեց… կարծես` դու ուրիշի մոտ ես շտապում, իսկ ես ուրիշին եմ սպասում…
ու կզարմանաս ինձ տեսնելով, ու կասես` բարև… ես էլ կժպտամ` ի պատասխան…
միայն իմանամ` ինչպես ես…
հետո դու կշտապես երևակայան մյուսի մոտ, ես էլ կշարունակեմ ձևացնել, թե ուրիշին եմ սպասում…

Ու կարթնանամ… ու կհիշեմ քեզանից ինչ-որ բան…
ավելին չեմ ուզում…

Արի հանդիպենք վերջին անգամ… գոնե երազում, լա՞վ…

Empty`Tears
16.07.2008, 01:36
Արի հանդիպենք երազում…

Այս ամբողջ տողերը կարդա Malu - Diles երգի տակ..:kiss
Լավն են..

Երկնային
16.07.2008, 22:53
Ես էլ զգացմունքներս զսպել չգիտեմ՜ :cry
Ապրե՛ս դուրս շատ եկավ...

ես էլ չեմ կարողանում զգացմունքներս զսպել…

Այս ամբողջ տողերը կարդա Malu - Diles երգի տակ..:kiss
Լավն են..

Մալուն այս տողերի համար չափազանց խելագար է… :)
Գրելուց ուրիշ մեղեդի էր մոտս նվագում, ավելի խաղաղ…

Մերսի :)

Երկնային
17.07.2008, 19:33
Նա Թագուհի է, որին շատ Թագավորներ են ձգտում…
Նա Գերի է դառնում միայն մեկի կողքին…
Երբեք չես կարող կանխագուշակել, թե որ դերում կլինի Նա այսօր, իսկ որը կվիճակվի քեզ…

Նա Դերասանուհի է, իր մեջ ապրում են հազարավոր կանայք` մեկը մյուսից ավելի ցանկալի ու սպասված…

Նա Սառցեբեկոր է… կայրի քեզ իր` սառույցի պես սառը հայացքով…
Նա հոգին ծխացնող Կրակ է, որ կսառեցնի անապատի ավազի պես այրող համբույրով…

Նա անտանելի Ուժեղ է, եթե կյանքն ու սերը պայքար է…
Միևնույն ժամանակ նա սարսափելի Թույլ է կողքիդ, փորձի՛ր պաշտպանել…

Նա Ճակատագիր է, երբ կհավատաս…
Նա այդ Ճակատագրի իսպառ բացակայությունն է, երբ այդպես կցանկանաս…

Նա Վտանգավոր է, ու չափազանց Անպաշտպան…
Իր անպաշտպանության մեջ է ամենամեծ վտանգը…

Իսկ դու դեռևս կտեսնես, որ նա չքնաղ էակ է` Աստծո կողմից ընտրված…
Կգաս նրա թագավորություն` պատրաստ լինել թե՛ Գերի, թե՛ Տիրակալ…

Ու կհասկանաս մի պարզ ճշմարտություն`
բոլոր ճանապարհները ոչ մի Հռոմ էլ չեն տանում, այլ բերում են Նրա մոտ` Կին արարածի…

Կգրկես մի ամբողջ տիեզերք Նրա փխրուն մարմնում…
ու կհասկանաս, որ այս անգամ Գերին դու ես…

:) :oy

Racer
18.07.2008, 10:46
Շատ հետաքրքիր էս ստեղծագործում ու մտածում, կեցցե'ս:

Երկնային
18.07.2008, 18:38
Շատ հետաքրքիր էս ստեղծագործում ու մտածում, կեցցե'ս:
Շնորհակալություն… :oy

Երկնային
20.07.2008, 01:39
Բառեր… բառեր…

Կանչի՛ր ինձ անձրևի կաթիլներով, որ կամացուկ կդիպչեն պատուհանիս…
Գուցե կլսեմ քեզ, կհասկանամ…կհավատամ…

Կանչի՛ր ինձ մռայլ եղանակով, որ կնվիրի հույս ու թախիծ…
Կսպասեմ միայն մի շշնջոցիդ, ինչպես ծիածան եմ սպասում անձրևից հետո…

Կանչի՛ր ինձ կայծակի լույսով, որ կարտացոլվի արցունքներով լի աչքերումս…
Ու կլինեմ ես քեզ հետ, նույնիսկ ամենահեռավոր երազանքներումդ…

Կանչի՛ր ինձ գիշերային քամիով, որ կխախտի լռությունս գոնե մի վայրկյանով…
Կանչի՛ր արևի ժպիտով, կանչի՛ր աստղերի փայլով… միայն կանչի՛ր… հիշի՛ր…

Բառեր…
Աններելի են…
Սիրո մեջ աններելի են բառերը… ավելորդ բառերը…
«Ես քեզ սիրում եմ»-ը երբեմն ավելին է նշանակում, քան «Ես քեզ շատ եմ սիրում»-ը…

Երկնային
22.07.2008, 02:09
Մեքենաների ձայնը խանգարում է
…… կամացուկ խալերս հաշվել…

Չասված մտքերս խանգարում են
…… անծանոթ կերպար նկարել…

Գրեթե չլսվող մեղեդին խանգարում է
…… աստղերը երկնքում շարել…

Մոռացված հուշերը խանգարում են
…… անձրևի կաթիլներ բռնել…

Ժպտացող թախիծս խանգարում է
…… հեռացող քայլերդ հաշվել…

Երազանքներս խանգարում են
գնալ
…… ինքս չեմ կարող, փորձիր օգնել…

Մի քայլ արա, ու ազատ կլինեմ ես…
Տար մի քիչ… շատ քիչ, որ կարողանաս հիշել…

………
պատուհանագոգին նստած`կամացուկ խալերս կհաշվեմ,
ինչ-որ տեղ դանդաղ հեռացող քայլերդ կլսեմ…

շատ հեռվում մեկը կշարի աստղեր,
անձրևի կաթիլներով կնկարի անծանոթ կերպար…
մինչ գրում էի չասված տողեր,
ես սիրում էի քեզ մի փոքրիկ դար…

Hayk Avetisyan
22.07.2008, 17:18
Երկնային ջան լավ բանաստեղծություններես հորինում~ , բա որ մեծանաս ինչ կանես~
119 տարի հետո Երևանի փողոցներից մեկում կկանգնեցվի քո կիսանդրին:

Երկնային
26.07.2008, 17:19
Երազ…
ու մոռանում ես, որ իրականում խելամիտ ես լինում…
գործում ես պահի թելադրանքով, ինչպես երբեք չես վարվել…

անընդհատ ֆիլմից մի ֆրազ եմ հիշում.
- псы дальтоники… а я всего лишь пес увидивший радугу, только другие псы не желают мне верить...

ու ես հասկանում եմ, որ պարզապես երազ եմ տեսնում` լի պատկերներով ու գույներով, բայց երևի ոչ ոք չի հավատա նրան, որ երազումս այդքան շատ գույներ եմ տեսել… ու կշարունակեն հավատալ, որ կյանքը գորշ է, երազներն ու մարդիկ` նույնպես… բայց իրականում ամեն մեկը տեսնում է այնքան գույներ, ինչքանով որ հավատում ու ցանկաում է տեսնել…

իսկ ես հավատում եմ…
որ մթության մեջ կարող ես պատկերներ տեսնել, լույս զգալ…
որ «գորշ» մարդն իրականում պարզապես չի նկատում որ իր իսկ ժպիտը կարող է գույներ ունենալ…
որ անհնարին ոչինչ չկա…

իսկ գուցե կյանքն ինքնին երազ է…
Երբ արթնանամ, երևի երազիցս մի քանի կադր մնա հիշողությանս մեջ… կամ, գուցե, ոչինչ…

Բայց մի բան հանգիստ չի տալիս…
չեմ ուզում մոռանալ երազիցս մի կերպար, որին ուրիշ կյանքում անվանեցի «իմ ամենասիրելի գաղտնիքը»…

Երկնային
01.08.2008, 02:56
Երազ… :love

Նստել էի պատուհանագոգին ու մտածում էի, որ…

լավ կլիներ…

…երազել գրկումդ ու զգալ, թե ինչպես ես մատներով խաղում մազերիս հետ…

…ուսումնասիրել ժպիտդ, երբ քնած կլինեիր…
երազում լուսավոր մի բան կտեսնեիր, ու աննկատ ժպիտ կհայտնվեր դեմքիդ… իսկ ես անպայման կնկատեի այն…

…թույլ տալ, որ տաքացնես մատներս, չնայած որ միշտ սառն են… երևի կտաքանային ձեռքերիդ մեջ…

…ականջիդ շշուկով պատմել հերթական անիմաստ երազս… հետո այտս հպել այտիդ ու փակած աչքերով ժպտալ…

…ամուր գրկել, երբ հոգնած կլինես… որովհետև երուսով ավելի հեշտ է դժվարությունները հաղաթահարել…
իսկ իրար գրկած նույնիսկ հոգնած էլ կարելի կլիներ լինել…

…քթով խրվել վզիդ մեջ ու երգ լսել, իսկ դու կհամբուրեիր ճակատս ու հաստատ չէիր մրթմրթա, որ վզիդ տաք օդ եմ շնչում…

…երկուսով նստել հյուրասենյակի գետնին ու հեռուստացույց միացնել…
գրկել իրար, անջատել հեռուստացույցի ձայնը ու հանգիստ երաժշտություն միացնել… անջատված նայել հեռուստացույցով իրար հերթափոխող պատկերներն ու ժպտալ…

…չկիսվել հետդ ամենասիրելի շոկոլադովս, բայց թույլ տալ, որ նարնջի հյութիցս մի կում անես, որ հետո չասես, թե ժլատ եմ…

…իմանալ, որ նույն երազանքներն ունես, ինչ որ ես…
ու այդպես լիներ միշտ…

ու շարունակել երազել` նայելով ժպտացող կերպարիդ…

Astra
01.08.2008, 18:18
Երազանքներս խանգարում են
գնալ
…… ինքս չեմ կարող, փորձիր օգնել…

Մի քայլ արա, ու ազատ կլինեմ ես…
Տար մի քիչ… շատ քիչ, որ կարողանաս հիշել…

Շաաաաաաաատ լավն ե......

Ավելացվել է 2 րոպե անց
Երազանքներս խանգարում են
գնալ
…… ինքս չեմ կարող, փորձիր օգնել…

Մի քայլ արա, ու ազատ կլինեմ ես…
Տար մի քիչ… շատ քիչ, որ կարողանաս հիշել…

Շաաաաաատ լավն է.......
Շաաաաաաաատ լավն ե......

Երկնային
02.08.2008, 00:12
Երբ ես մահանամ, Թիեռնիկ եմ դառնալու…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…
իսկ դու միանգամից չես նկատի, որ անհետացա…
օդում միայն մտքեր ու երազանքներ կախված կլինեն…
ու կլսվեն մի երաժշտության նոտաներ, որ քիչ առաջ դաշնամուրով էի նվագում…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…
կզգաս միայն, որ ոչ ոք նեղացած չի փնթփնթում անկյունում նստած…
անտանելի հաճելի կլինի լռությունը…
կվայելես…
հետո կզգաս, որ անկյունն արդեն սարդոստայնով է զարդարված…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…
քեզ հանկարծակի ազատ կզգաս, բայց մի բան դատարկ կլինի…
Այդ դատարկությունից էլ ազատ կզգաս երևի…
Դա կարոտի ու սիրո բացակայությունը կլինի…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…

…………………
Երբ ես մահացա, Թիթեռնիկ դարձա…
ու թռչեցի պատուհանից դուրս…
իսկ դու դեռ երկար կանգնած էիր պատուհանի մոտ ու մտածում էիր, թե ինչու հեռացա…
այդ ի՞նչ Թիթեռ է…

Հետո կվերադարձար սենյակ, ու լսեցիր վերջին միտքս, որ օդում էր կախվել.
«Էլ քոնը չեմ… ես ինձ վերադարձրի»…

Բարեկամ
02.08.2008, 07:56
Երկնային, մահ չկա. ամեն մահ վերածնունդ ա. ամեն ծնունդ` ցավով ուղեկցվող: հետո լավ ա լինում: միշտ:

Երկնային
02.08.2008, 11:17
Երկնային, մահ չկա. ամեն մահ վերածնունդ ա. ամեն ծնունդ` ցավով ուղեկցվող: հետո լավ ա լինում: միշտ:

Դրա համար էլ վերածնվեցի Թիթեռնիկի տեսքով, Ան…
բայց էդ ուրիշ Թիթեռնիկ ա… ավելի ազատ ա շնչում, համ էլ լավ ա կարողանում թռչել… :)

Երկնային
03.08.2008, 11:25
Արդեն պետք չէր ինքն իրեն հիշեցնել, որ պետք է շնչել, հետո արտաշնչել, հետո էլի շնչել, արտաշնչել…
Չէր վախենում իր արցունքներից, չէր սպասում զանգի, չէր կարոտում ժպիտը…
Չէր խորտակվում մելանխոլիկ հայացքում…
Չէր ամաչում անունն արտաբերել… չէր հաշվում րոպեները…
Արդեն պետք չէր ձևացնել, թե ամեն ինչ լավ է …
Արդեն էլ կարևոր չէր, թե ով էր ճիշտ, իսկ ով` սխալ… վիրավորանք չկար…

Այլևս չէր լսում ձայնդ ամենուր, չէր զգում թե ինչպես ես դիպչում իր ձեռքին երազում…
Ինքն իրեն թույլ չէր զգում, գոյատևում էր… սիրտդ իր երկինքը չէր, հոգիդ թաքստոց չէր…
Միայն մի չնչին բան կար հոգում, մի բան, որ տանջում էր, հանգիստ չէր տալիս…
սիրտը չէր համակերպվում…
Այնքան հեշտ էր այլևս քեզ չսիրելը…

Երկնային
04.08.2008, 01:04
Մի՛ տխրիրի…
Պետք չի փրկել լռությունը, պետք չի փախչել դրանից…
Լռությունը կփրկի մեզ…
Կփակես աչքերդ ու կլսես, թե ինչպես եմ շշուկով ասում քեզ…

Մի՛ տխրիր…
Ես հիանալի հասկանում եմ, թե ինչքան ուժ է տանում մի արցունքը…
Հասկանում եմ, թե ինչ անտանելի է ստորացված զգալ ավելորդ խոսքերից…
Երբ ուզում ես հեռանալ, մոռանալ ամեն ինչը…

Մի տխրի՛ր…
Դու ազատ ես… ու ինչ-որ տեղ հեռվում քեզ համար աստղ է շողում…
Ինչ-որ տեղ շատ մոտ պահապան-հրեշտակ կա…
Նա կպարուրի քեզ իր հոգու մաքրությամբ…

Մի՛ տխրի…
Չնայած ողջ չարիքին, մեր կյանքում դեռ շատ լույս ու սեր կա…
Քո կողքին միշտ ընկեր կա իմ սրտում…
Քո հոգում հարազատ եմ տեսնում…

Մի՛ տխրիր…
Այս կյանքում ինչ-որ մեկը կաղոթի քեզ համար…
Որ հոգուդ հույսի շող իջնի…

Դու միայն եղիր ուժեղ…
Որ օգնես` ուժեղ լինեմ ես…

Դու միայն մի՛ տխրիր…

Morpheus_NS
04.08.2008, 01:16
Տողերդ թախծոտ են այնքան ու արցունքոտ են
Մի քիչ թախիծ են դրանք, մի քիչ կարոտ են:
Զգում եմ, ինչ-որ բան ունես մեկին ասելու,
Բայց թվում է ինձ, որ նա ընդունակ չէ լսելու:

Քեզ զգում ես միայնակ, չեն հասկանում քեզ,
Թացանում են շատ հաճախ աչիքներդ հեզ,
Կյանքը դատարկ է այնքան ու այնքան բարդ է,
Արցունքից մի' ամաչիր, չէ որ դու մարդ ես:

Երկնային
04.08.2008, 01:26

մերսի… :oy :(

Մեղապարտ
04.08.2008, 02:53
Կգրկես մի ամբողջ տիեզերք Նրա փխրուն մարմնում…
ու կհասկանաս, որ այս անգամ Գերին դու ես… [/I]

Վաղուց այսքան լավ միտք չէի կարդացել ,անկրկնելի տողեր են ,հրաշք ,կարծես թե մտածված չէ ,այլ հենց այդպս էլ կար :
Դու արդեն կարող ես ազատ ասել ,որ կարողանում էս բանաստեղծական հրաշք լեզվով մտքեր շարադրել:

Razo
04.08.2008, 08:50
Երկնային ջան լավ բանաստեղծություններես հորինում~ , բա որ մեծանաս ինչ կանես~
119 տարի հետո Երևանի փողոցներից մեկում կկանգնեցվի քո կիսանդրին:

:D:D:D

բայց ինչ ուզում եք ասեք, շատ լավա գրում...

Երկնային
04.08.2008, 16:21
Շաաաաաատ լավն է.......
Շաաաաաաաատ լավն ե......

Վաղուց այսքան լավ միտք չէի կարդացել ,անկրկնելի տողեր են ,հրաշք ,կարծես թե մտածված չէ ,այլ հենց այդպս էլ կար :
Դու արդեն կարող ես ազատ ասել ,որ կարողանում էս բանաստեղծական հրաշք լեզվով մտքեր շարադրել:

բայց ինչ ուզում եք ասեք, շատ լավա գրում...

թենք յու :oy
:)

Dayana
04.08.2008, 16:30
Դու միայն մի՛ տխրիր…

Նյուտ ջան դուրս շատ եկավ :) ես սա արձակ կդարձնեի, բայց շատ լավն է :) ու հուսով եմ նա ում ուղղված է չի տխրի երբեք :)

Հ,Գ. Էս երբեք բառը վերջապես սովորեցի ճիշտ գրել :oy

Երկնային
04.08.2008, 16:45
Նյուտ ջան դուրս շատ եկավ :) ես սա արձակ կդարձնեի, բայց շատ լավն է :) ու հուսով եմ նա ում ուղղված է չի տխրի երբեք :)

Ես էլ եմ հուսով…
Ապրես… :)

unknown
04.08.2008, 23:38
Արուս ջան շատ լվն էր:hands:)Տրամադրությանս հետ համնկավ:(

Երկնային
07.08.2008, 23:56
Երբ արթնացա, արդեն աշուն էր…

Բայց նոյեմբեր չէր, իսկ ես նոյեմբեր էի ուզում… այնպիսի տպավորություն է, որ այս աշունը նոյեմբեր չունի…
սեպտեմբեր, հեկտեմբեր, սեպտեմբեր, հոկտեմբեր… դեկտեմբեր, դեկտեմբեր…
ու տերևաթափ, լիքը տերևներ` դեղին, կնճռոտ ու… մահացած… Քամին տանում էր շատ հեռու…

Ոչինչ չեմ լսում… չեմ էլ ուզում… ծովում կատաղի ալիքներ են…
Իսկ ես` մութ սենյակում…
ես ու երկինքս ու… լռության կեղծ ու ծամածռվող ժպիտը…

Միայն մի մոմ էր վառվում, որ շատ թույլ լույս էր արձակում, այն էլ միայն հոգումս…
Չորս մոմերից միայն այս մեկն էր մնացել, որ այդպես էլ չհանգչեց…
չհասցրեց, կամ էլ պետք էր, որ չհանգչի…
աչքերս սառած նայում էին պատին, որի վրա ստվերներ էին պարում…
շատ դանդաղ… ամեն շարժումը հաշվարկած էր…

Իսկ ինչ-որ տեղ ինչ-որ բան մահացավ…
կամ էլ ինչ-որ մեկը…
բայց արդեն կարևոր չէր…

Երկնային
15.08.2008, 02:13
Փախչում եմ…
Փախչում եմ այնտեղ, ուր զգուշանալ պետք չէ…
Ինձ փնտրել պետք չէ… հիմա էլ երբեք չեք գտնի…

Վերադառնում եմ գարուն… Իմ Գարունը…
տեսնես ե՞րբ եմ կորցրել Գարունս, կա՞ր որ…
ես կարող էի լինել անգույն նկար, տեսնես մռայլ զացողություններ կառաջացնե՞ի…
կամ էլ փոքրիկ ծիածան… տարբեր գույների ժպիտներ կունենայի…
թիթեռ կամ թռչուն, որ թռչէի երկինք, իսկական Երկնային կդառնայի…
աննկատ ու փոքրիկ մանուշակ, որ աչք չէր ծակի, բայց նա, ով իմանար, թե ինչ է փնտրում, կգտներ…
անձրևի մի կաթիլ կամ արցունք… ոչ ոք չէր էլ տարբերի, թե որ մեկն եմ ու երբ …
արևածագը բերող արևի շող… կամ սպասված մայրամուտ, միայն ցականայի…
կլինեյի այն ամենը, ինչ ժպիտ է բերում…
մի փոքրիկ լույս… հեռվից…

Հա, որոշել եմ արդեն…
Փախչում եմ այնտեղ, ուր կարող եմ լինել անպաշտպան…
Փախչում եմ…
Ինձ փնտրել պետք չէ…

Երկնային
27.08.2008, 00:54
Երբ փոքր էի` մոտ հինգ տարկան, պարբերաբար նույն երազն էի տեսնում. ես տատիկիս տան բակում, քալում-քայլում էի, մեկ էլ պահի տակ սկսում եմ թռչել, ու միշտ նույն տեղում էր տեղի ունենում թռիչքս…

մի անգամ էլ հայտնվեցի այդ նույն տեղում, ու զգացի որ ոտքերս գետնին չեն, բայց քայլում էի… օդում… մինչև հիմա այդպես էլ չհասկացա` դա ներշնչանքի արդյունք էր, թե էլի երազ էր… ազատության շունչ էր…
հետո դադարեցին այդ երազներս…

Էսօր էլի տեսա նույն երազը… ես էի, քայլում էի նույն տեղով, ոտքերս գետնին չէին, փոքրիկ բալիկ էի… ու նույն ազատության շունչը…
Երևի այդպես էլ չսովորեցի մեծ լինել…
Գուցե պետք էլ չի…

:oy

Երկնային
02.09.2008, 01:25
Էլի Ես ու Դու…
միասին, Մենակության մեջ…

խոսում ենք առանց բառերի…շշշ… ոչինչ մի՛ պատասխանիր, ուղղակի բռնիր սենյակում թափառող մտքերս…
խառն են, հավաքիր ճիշտ դասավորության մեջ ու կստանաս հոգուցս մի փոքրիկ կտոր…

բայց Իմն են` Մտքերս, Հոգուս մասնիկները… մի՛ տար հետդ…
դու էլ ես Իմը, ու ես սիրում եմ քեզ, քանի դեռ Իմն ես…

Աշխարհ չկա, գոյություն չունի… Ես կամ, գիտեմ, լսում եմ սրտիս բախոցները…
Դու էլ կաս, բայց չեմ ուզում շատ լինես, շուտով կօգնեմ` գնաս…

Մի ժամանակ պատրաստ էի քեզ նվիրել. միակ բանը, որ սիրուցս առավել կարող էր լինել… հիմա` ոչ…

Իսկ ես ոչ մի քան չեմ վախենում Մենակությունից ու Ցավից. քանի դեռ դու հետս ես, Իմ Լռություն…

ու Լռություն…
դեռ մի գնա, ինձ պետք ես…
ոչինչ մի պատասխանիր, ու ես կիմանամ, որ դեռ Իմն ես, հետս ես… կիսում ես Մենակությունս…
իմ Լռություն…

Հայկօ
02.09.2008, 01:35
Ժակ Պրևերի մի բանաստեղծությունն էր հիշեցնում... Paris at Night. Չգիտեմ, լսե՞լ ես:

շշշ… ոչինչ մի՛ պատասխանիր, ուղղակի բռնիր սենյակում թափառող մտքերս…
խառն են, հավաքիր ճիշտ դասավորության մեջ ու կստանաս հոգուցս մի փոքրիկ կտոր…
Շատ գեղեցիկ պատկեր էր... (էսօր ինչ-որ սենտիմենտալ եմ դարձել :) )

Երկնային
02.09.2008, 01:38
Ժակ Պրևերի մի բանաստեղծությունն էր հիշեցնում... Paris at Night. Չգիտեմ, լսե՞լ ես:

Շատ գեղեցիկ պատկեր էր... (էսօր ինչ-որ սենտիմենտալ եմ դարձել :) )

չէ, չեմ լսել… հիմա ինետում գտնեմ, կարդամ… :)
մերսի… :oy

Հայկօ
02.09.2008, 01:39
Խնդրեմ.

Գիշերային Փարիզ

Երեք լուցկի՝ մեկիկ-մեկիկ վառված գիշերվա մեջ.
Առաջինը՝ տեսնելու համար ամբողջ դեմքդ,
Երկրորդը՝ տեսնելու համար աչքերդ,
Վերջինը՝ տեսնելու համար շուրթերդ,
Եվ ամենակուլ մթությունը՝ այդ ամենն ինձ հիշեցնելու համար,
Երբ կսեղմեմ քեզ կրծքիս:

Ես եմ թարգմանել կես րոպեում...

Երկնային
02.09.2008, 01:41

Սիրուն ա…

Dayana
02.09.2008, 09:12
Էլի Ես ու Դու…
միասին, Մենակության մեջ…

խոսում ենք առանց բառերի…շշշ… ոչինչ մի՛ պատասխանիր, ուղղակի բռնիր սենյակում թափառող մտքերս…
խառն են, հավաքիր ճիշտ դասավորության մեջ ու կստանաս հոգուցս մի փոքրիկ կտոր…

բայց Իմն են` Մտքերս, Հոգուս մասնիկները… մի՛ տար հետդ…
դու էլ ես Իմը, ու ես սիրում եմ քեզ, քանի դեռ Իմն ես…

Աշխարհ չկա, գոյություն չունի… Ես կամ, գիտեմ, լսում եմ սրտիս բախոցները…
Դու էլ կաս, բայց չեմ ուզում շատ լինես, շուտով կօգնեմ` գնաս…

Մի ժամանակ պատրաստ էի քեզ նվիրել. միակ բանը, որ սիրուցս առավել կարող էր լինել… հիմա` ոչ…

Իսկ ես ոչ մի քան չեմ վախենում Մենակությունից ու Ցավից. քանի դեռ դու հետս ես, Իմ Լռություն…

ու Լռություն…
դեռ մի գնա, ինձ պետք ես…
ոչինչ մի պատասխանիր, ու ես կիմանամ, որ դեռ Իմն ես, հետս ես… կիսում ես Մենակությունս…
իմ Լռություն…
Նյուտ ես էս Լռությանը բացահայտելու մասը կհանեի :oy նենց շատ զագադոչնի ա լինում ու մի տեսակ ուզում ես գտնել Նրան :love

Երկնային
02.09.2008, 13:35
Նյուտ ես էս Լռությանը բացահայտելու մասը կհանեի :oy նենց շատ զագադոչնի ա լինում ու մի տեսակ ուզում ես գտնել Նրան :love
Դայ, իրականում ամեն ինչն էլ որպես սիմվոլիկա կարող է ընկալվել…
օրինակ սիրո դեպքում ցանկացած մեկը կարող է հենց Լռության դերում լինել, միտքը չի փոխվի… :oy
բայց տվյալ դեպքում Լռությունս մարդ չէր… :)

Narinfinity
06.09.2008, 04:16
Երբ ես մահանամ, Թիեռնիկ եմ դառնալու…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…
իսկ դու միանգամից չես նկատի, որ անհետացա…
օդում միայն մտքեր ու երազանքներ կախված կլինեն…
ու կլսվեն մի երաժշտության նոտաներ, որ քիչ առաջ դաշնամուրով էի նվագում…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…
կզգաս միայն, որ ոչ ոք նեղացած չի փնթփնթում անկյունում նստած…
անտանելի հաճելի կլինի լռությունը…
կվայելես…
հետո կզգաս, որ անկյունն արդեն սարդոստայնով է զարդարված…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…
քեզ հանկարծակի ազատ կզգաս, բայց մի բան դատարկ կլինի…
Այդ դատարկությունից էլ ազատ կզգաս երևի…
Դա կարոտի ու սիրո բացակայությունը կլինի…

Երբ ես մահանամ, Թիթեռնիկ եմ դառնալու…

…………………
Երբ ես մահացա, Թիթեռնիկ դարձա…
ու թռչեցի պատուհանից դուրս…
իսկ դու դեռ երկար կանգնած էիր պատուհանի մոտ ու մտածում էիր, թե ինչու հեռացա…
այդ ի՞նչ Թիթեռ է…

Հետո կվերադարձար սենյակ, ու լսեցիր վերջին միտքս, որ օդում էր կախվել.
«Էլ քոնը չեմ… ես ինձ վերադարձրի»…

Չեմ զարմանա, եթե իմանամ որ Վահան Տերյան ես Սիրում...
Շատ զգացմունքային ես գրում, ռոմանտիկ և քաղցր տխրությամբ...
Շատ չգովեմ , բայց շարունակի...
Իմ նման մեկ էլ Դու ես մտածում...

Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Երբ տեսնեմ Քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ, Ես այն չեմ, այն չեմ...

Մի հատվածիկ Վահան Տերյանի Գլուխգործոցներից :ok

Երկնային
06.09.2008, 04:17
Հիշողությունների հոտ ընկավ քիթս, հենց հնության ու փոշու հոտ ունի… հետաքրքիր է, որ տհաճ զգացողություններ չունեցա…
երևի կախում չունեմ անցյալից, կամ էլ հենց կախումն է, որ չի թողնում տհաճ լինեն հիշողություններս…
ամենադժվարը «օգնի՛ր ինձ» , «ների՛ի», «սիրում եմ» ասելն է… բայց առանց բառերի էլ կարելի է հասկանալ դիմացինին…
ու անպայման չի, որ ինչ որ մեկը արցունքներդ տեսնի, իր սրտում էլ կարող է զգալ…

Գուցե մարդիկ իսկապես լքում են նրանց, ովքեր սիրում են իրենց, որ հետո մտովի անընդհատ կարողանան վերադառնալ նրանց մոտ ու վերապրել սիրո մի փոքրի վայրկյան, թեկուզ անիրական…
ու էլի գրել գիշերներով, ու էլի խելագարվել` մասնիկ-մասնիկ, ու էլի երազել, թե ինչ-որ մեկի հետ մեջք մեջքի նստած երաժշտություն են լսում, կամ զգում են ինչ-որ մեկի շնչառությունը…
հետո մի պահ սկսում են վախենալ, որ երազանքով ապրել չի կարելի, ու մի վայրկյանում ամեն ինչ ցնդում է, ու հասկանում են, որ ոչ մեկի հետ էլ մեջք մեջքի նստած չեն, միայն սառը ու անկենդան պատը…

Իսկ հետո լուսանում է, ու նորից ժպիտ են նկարում, ու շարունակում են սպասել էն վայրկյանի, երբ կկարողանան մտովի վերադառնալ նրա մոտ, ով սիրում է…

Ավելացվել է 10 րոպե անց

Չեմ զարմանա, եթե իմանամ որ Վահան Տերյան ես Սիրում...
Շատ զգացմունքային ես գրում, ռոմանտիկ և քաղցր տխրությամբ...
Շատ չգովեմ , բայց շարունակի...
Իմ նման մեկ էլ Դու ես մտածում...

Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Երբ տեսնեմ Քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ, Ես այն չեմ, այն չեմ...

Մի հատվածիկ Վահան Տերյանի Գլուխգործոցներից :ok

մերսի… :oy

Narinfinity
06.09.2008, 04:31
Հիշողությունների հոտ ընկավ քիթս, հենց հնության ու փոշու հոտ ունի… հետաքրքիր է, որ տհաճ զգացողություններ չունեցա…
երևի կախում չունեմ անցյալից, կամ էլ հենց կախումն է, որ չի թողնում տհաճ լինեն հիշողություններս…
ամենադժվարը «օգնի՛ր ինձ» , «ների՛ի», «սիրում եմ» ասելն է… բայց առանց բառերի էլ կարելի է հասկանալ դիմացինին…
ու անպայման չի, որ ինչ որ մեկը արցունքներդ տեսնի, իր սրտում էլ կարող է զգալ…

Գուցե մարդիկ իսկապես լքում են նրանց, ովքեր սիրում են իրենց, որ հետո մտովի անընդհատ կարողանան վերադառնալ նրանց մոտ ու վերապրել սիրո մի փոքրի վայրկյան, թեկուզ անիրական…
ու էլի գրել գիշերներով, ու էլի խելագարվել` մասնիկ-մասնիկ, ու էլի երազել, թե ինչ-որ մեկի հետ մեջք մեջքի նստած երաժշտություն են լսում, կամ զգում են ինչ-որ մեկի շնչառությունը…
հետո մի պահ սկսում են վախենալ, որ երազանքով ապրել չի կարելի, ու մի վայրկյանում ամեն ինչ ցնդում է, ու հասկանում են, որ ոչ մեկի հետ էլ մեջք մեջքի նստած չեն, միայն սառը ու անկենդան պատը…

Իսկ հետո լուսանում է, ու նորից ժպիտ են նկարում, ու շարունակում են սպասել էն վայրկյանի, երբ կկարողանան մտովի վերադառնալ նրա մոտ, ով սիրում է…

Այո, դա փաստ է, որ դու ապրում ես ԱԶԱՏ, խիղճդ է զուլալ,
թիթեռնիկի պես թեթև, վեր սլացող հոգի ունես...
Դու ապշեցնում ես քո նուրբ մտքերով, ապրում ես ամեն մի վայրկյանով ու գույնով ծաղկունքի...
Երկնային էին մտքերդ, արդեն ավելի...:think

Ավելացվել է 13 րոպե անց

Երբ փոքր էի` մոտ հինգ տարկան, պարբերաբար նույն երազն էի տեսնում. ես տատիկիս տան բակում, քալում-քայլում էի, մեկ էլ պահի տակ սկսում եմ թռչել, ու միշտ նույն տեղում էր տեղի ունենում թռիչքս…

մի անգամ էլ հայտնվեցի այդ նույն տեղում, ու զգացի որ ոտքերս գետնին չեն, բայց քայլում էի… օդում… մինչև հիմա այդպես էլ չհասկացա` դա ներշնչանքի արդյունք էր, թե էլի երազ էր… ազատության շունչ էր…
հետո դադարեցին այդ երազներս…

Էսօր էլի տեսա նույն երազը… ես էի, քայլում էի նույն տեղով, ոտքերս գետնին չէին, փոքրիկ բալիկ էի… ու նույն ազատության շունչը…
Երևի այդպես էլ չսովորեցի մեծ լինել…
Գուցե պետք էլ չի…

:oy

Որքան կարդում եմ Քո գրած մտորումները,
Ինձ թվում է թե քեզ ճանաչում եմ,
Ի դեպ, ես էլ էի թռչում երազում, ամբողջ աշխարհի գեղեցկությունն եմ տեսել վերևից...
Դրա համար ուր նայում եմ, ուզում եմ ծաղիկներ տեսնել, դաշտում սփռված մանր ու գունագեղ, լուսավոր ծաղիկներ,
Էլ չեմ ասում նրանց բույրի մասին, այդ բույրով թռիչքներս նոր ուժ էին ստանում...
Ես էլ արդեն մեկ-մեկ եմ սավառնում լուրթ ու բարձրիկ երկնքում... թևերս հոգնել են,
Բայց քո գրածները հույս են ներշնչում...
Շնորհակալություն...:ok

Երկնային
10.09.2008, 14:26
Վիրտուալ հոգեբանը…

Երբեմն մի բառից հիշողությանս մեջ անցյալից աղոտ կերպարներ են առաջանում, ու իրենց հետ կապված բազում մանրուքներ շղթայվում ու կյանքի մի կտոր են ստեղծում…

Այսօր չգիտեմ ինչու հիշեցի մի վիրտուալ կերպարի, որին տարիներ առաջ եմ «ճանաչել». ճանաչելը չակերտներում, որովհետև մեր շփման առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ իրար մասին գրեթե ոչ մի ստույգ տեղեկություն չունեինք. ոչինչ չպարտավորեցնող շփում…

Հետաքրքիր է, որ անունը նույնիսկ չգիտեի, բայց միշտ էնպիսի զգացողություն կար մոտս, որ պետք է Վազգեն լինի… Հիշում եմ` մի անգամ անունները գույների հետ ասոցացնելու մասին խոսք գնաց, ու ես ասացի, որ ավելի շուտ անվան առաջին տառն եմ ինչ-որ գույնի հետ ասոցացնում. Ա-ն` կարմիր, Բ-ն` մուգ կապույտ, Վ-ն` գազարագույն, Օ-ն` դեղին… ասաց` ուրեմն ես գազարագույն եմ… միանգամից Վազգեն անունը մտքիս եկավ, այդպես էլ հիշողությանս մեջ մնաց վազգեն անունով…

Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…

Երբեմն եղբայրաբար ջղայնանում էր, որ «աշխարհը բացարձակապես ճիշտ չեմ ընկալում», որ «ապրում եմ մի ակվարիումի մեջ, որի պատերը վաղուց էն աստիճան են մամռակալել, որ դրսում կատարվելիքը չեմ նկատում, իսկ հետո մի օր մեկը մամուռներից կազատի բոլոր չորս կողմն էլ միանգամից, ու կսարսափեմ, չեմ դիմանա հարվածին»…

Ու ամեն կերպ փորձում էր քիչ-քիչ ներկայացնել աշխարհը, օրինակ գրականության միջոցով… էնպիսի բաներ էր խորհուրդ տալիս կարդալ, որոնցում էնպիսի գաղափարհներ ու տողատակերում թաքնված զգացողություններ կային, որ երբեք չէի էլ պատկերացնում… Գուցե էդ պահերին էլ էի շարունակում «փորձարկման» ենթարկվել, բայց ուզում եմ հավատալ, որ դա լավը կամենալ էր…

Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…

Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…

:)

Narinfinity
14.09.2008, 02:04
Վիրտուալ հոգեբանը…

Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…

Ու ամեն կերպ փորձում էր քիչ-քիչ ներկայացնել աշխարհը, օրինակ գրականության միջոցով… էնպիսի բաներ էր խորհուրդ տալիս կարդալ, որոնցում էնպիսի գաղափարհներ ու տողատակերում թաքնված զգացողություններ կային, որ երբեք չէի էլ պատկերացնում… Գուցե էդ պահերին էլ էի շարունակում «փորձարկման» ենթարկվել, բայց ուզում եմ հավատալ, որ դա լավը կամենալ էր…

Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…

Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…

:)

Բարև բոլորին
Սիրելի Երկնային, խնդրում եմ ասես, թե ըստ քեզ ինչու էր նա փորձարկումներ կատարում կամ ինչու համար, ինչ մտադրություններ ուներ? Լավ, թե վատ...:think

Երկնային
14.09.2008, 02:15
Բարև բոլորին
Սիրելի Երկնային, խնդրում եմ ասես, թե ըստ քեզ ինչու էր նա փորձարկումներ կատարում կամ ինչու համար, ինչ մտադրություններ ուներ? Լավ, թե վատ...:think

կարծում եմ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ մտադրություններ ուներ… այսինքն զուտ մասնագիտական էր մոտենում, իրեն հետաքրքիր էի որպես անձ, ուսումնասիրություններ էր անում… ;)

Narinfinity
14.09.2008, 02:26
կարծում եմ ո՛չ լավ, ո՛չ էլ վատ մտադրություններ ուներ… այսինքն զուտ մասնագիտական էր մոտենում, իրեն հետաքրքիր էի որպես անձ, ուսումնասիրություններ էր անում… ;)

Ես կարծում եմ, որ այդ դեպքում նա բոլոր աղջիկների հետ էլ այդպես է վարվում ու կվարվի, քանի որ նրա մասնագիտությունն է նրան ստիպում...:think

Երկնային
14.09.2008, 02:30
Ես կարծում եմ, որ այդ դեպքում նա բոլոր աղջիկների հետ էլ այդպես է վարվում ու կվարվի, քանի որ նրա մասնագիտությունն է նրան ստիպում...:think

է թող վարվի, աղջիկների հետ էլ, տղաների հետ էլ… ;)
նշել եմ, որ դա ոչինչ չպարտադրող շփում էր, այսինքն` սիրո մասին խոսք չէր էլ կարող լինել, ու իր` ուրիշների հետ նույնը լինելը ինձ չէր վերաբերում… :)

Narinfinity
14.09.2008, 02:55
Վիրտուալ հոգեբանը…

Հոգեբան տղա էր… ինձ վրա «փորձարկումներ» էր անցկացնում , ու դա զգալով` ես չէի էլ դիմադրում, որովհետև ինձ էլ էր հետաքրքիր… շատ անհասկանալի զգացողություններ ունեի իր հետ կապված. սարսափելի վախենում էի իրենից, որովհետև զգում էի, թե ինչ ուժեղ ազդեցություն է կարողանում ունենալ վրա… էն առանձնահատուկ մարկանցից էր, որ ամեն ինչ զգում էր, ամեն մանրուք… ու կարդում էր հեռու թաքնված շատ բաներ… միևնույն ժամանակ հիանում էի իրենով, իր խորհուրդները միշտ տեղին էին ու դիպուկ…

Էնպես պատահեց, որ վախս շատ ավելի ուժեղ եղավ, ու փախա իրենից… ու հետո էլ չվերադարձա…

Էսօր հիշեցի իրեն, ու զգացի, որ էլ չեմ վախենում. իրենից շատ բան եմ սովորել, ու ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ նրան, ում ես գազարագույն եմ տեսնում, լավ է…
:)

Եթե դեռ չես ձանձրացել, խնդրում եմ պատմես
Ինչպիսի ունակություններ ուներ այդ տղան?
Ինչպես էր ազդում, որ վախենում ու միաժամանակ հիանում էիր նրանով,
Ինքը իր տված խորհուրդներին հետևում հետո էր դրանք շռայլում, թե...?:(

Երկնային
14.09.2008, 03:04

Ունակությունները վերը նշել եմ. խորը զգալու ու վերլուծելու կարողությունն էր, տողերի արանքում կարդալու ունակությունը, համոզելու, անընդհատ ինքնակատարելագործվելու… շատ բաներ… :)

Վախենում էի, որովհետև զգում էի, որ հիպնոսացվածի պես եմ դառնում, շատ ուժեղ ազդեցություն էր ունենում վրաս, ու էդքանը գիտակցելով շարունակում էի շփվել իր հետ, որովհետև հետաքրքիր էր…

Հիանում էի, որովհետև ինձ հանդիպած մարդկանցից ամենախելացիներից, ամենաանկախներից, որևէ բարդույթներից զուրկ, ամենա-ամենաներից էր… :)

Այն, ինչ խորհուրդ էր տալիս, դրա միջով անցած էր լինում… ;)

Narinfinity
14.09.2008, 03:09

Իսկ, ըստ քեզ նրանից ինչ սովորեցիր?

Երկնային
14.09.2008, 03:13
Իսկ, ըստ քեզ նրանից ինչ սովորեցիր?

իրականում շատ արժեքավոր բաներ, որոնց մասին չեմ ասի… ;)

Բայց եթե օրինակ ես ուզում… օրինակ` Բորխես հասկանալ ու սիրել… :)

Narinfinity
14.09.2008, 03:23
իրականում շատ արժեքավոր բաներ, որոնց մասին չեմ ասի… ;)

Բայց եթե օրինակ ես ուզում… օրինակ` Բորխես հասկանալ ու սիրել… :)

Շատ ուրախ եմ քեզ համար,
քանի որ կյանքում ինչ էլ սովորում ես, մի պահ պետք է գալիս... :ok

Երկնային
14.09.2008, 03:27
Շատ ուրախ եմ քեզ համար,
քանի որ կյանքում ինչ էլ սովորում ես, մի պահ պետք է գալիս... :ok
մերսի… :)

Երկնային
17.09.2008, 13:03
«Կարոտել եմ քեզ…»
ու լռություն…երկար էր եդ լռությունը…
հարցրեցի` գործե՞րդ ոնց են… բայց հաստատ ինչ-որ ուրիշ բան էր սպասում…

ի՞նչ ասեի…
ես է՞լ… բայց հաստատ իր կարոտից չէր լինելու, էն փշաքաղվելու ու խեղդվելու աստիճան կարոտից… ստած կլինեի…

ինչու՞… բայց հիմար հարց կլիներ…
համ էլ որ պատկերացնում եմ, թե ինչ սարսափելի պատասխաններ կարող էր էդ «ինչու»-ին տալ, վատանում եմ…

մի կարոտի՞… ու ի՞նչ, ո՞նց մարդուն արգելես կարոտել…
արգելես` ավելի կկարոտի, ու կմտածի, որ դա էլ ես ուզում խլել, կառավարել…

շնորհակալությու՞ն… ու ինչի՞ն էր պետք լինելու էդ շնորհակալությունը…
անպետք բառ, որ ոչինչ չէր փոխի… գուցե մտածեր, որ խղճացի, ու ավելի վատ լիներ…

կներե՞ս… միևնույն է չէր հասկանալու, թե ինչու եմ ներողություն խնդրում. նույնիսկ եթե բացատրեի, որ չսիրելու ու չկարոտելու համար է, միևնույն է չէր հասկանալու…
ուրիշ ճշմարտություն էլ կա. սիրելու ու կարոտելու համար էլ են երբեմն ներողություն խնդրում, բայց սա էդ դեպքը չէր լինելու…

մինչ մտածում էի, ինքը արդեն պատմում էր իրենից, իսկ ես չէի էլ լսում…
անընդհատ նույն բանն էր պտտվում ուղեղումս. «Չեմ ուզում ընկերությունդ կորցնել…»

Մի օր ինքս ինձ կխոստովանեմ, որ կորցնելու բան չունեմ արդեն…
Չեմ կարող կորցնել այն, ինչ չունեմ… էդ ընկերությունը վաղուց եմ կորցրել…
Բայց էսօր չեմ կարող խոստովանել, էսօր չէ…

Dayana
18.09.2008, 08:45

Հա Նյուտ չխոստովանես, չկորցնես: Ռուսները մի լավ խոսք ունեն ՝ Հույսը վերջինն է մեռնում, մենք էդ պլեճ ենք արել, էդ մերը չի, բայց նենց լավ ենք կպնում էդ հույսից, որ ինքներս ենք հավատում: Բայց որ կարոտել էր, պիտի ժպտայիր :) իսկ եթե կողքիդ չէր, ուրեմն պիտի ասեիր, որ ժպտացիր: Նենց կարևորա, որ քեզ կարոտում են: Հա էդ միշտ չի պատահում, շատ հազվադեպ, էն որ իսկական կարոտով քեզ կարոտում են, ու երբ որ տեսնում ես հարազատիդ՝ նույնիսկ չի փորձում քեզ գրկել, կարոտն առնելու համար, ուղղակի նայումա աչքերիդ ու ժպտում ու իրա աչքերում շատ խորը քնքշանք կա: Ինքը ոչինչ չի ուզում, դրա համար էլ սկսումա խոսել գործերից, ինքն իրենից ու ամեն տեսակի անկարևոր բաներից, մենակ թե դու չզգաս :) Հաջորդ անգամ կժպտաս լա՞վ :)

Երկնային
18.09.2008, 15:15

կաշխատեմ… :oy

Երկնային
23.09.2008, 18:05
«Հե՛տս մնա… ընդմիշտ…», - ասում էր շշուկով…

Իսկ ես չէի ասի երևի, չէ՛ չէի պարտարի կամ աղաչի հետս մնալ, մնացողը կմնա, կկարդա մտքերդ ու առանց բառերի կհասկանա, որ արժե մնալ, մնալ մեկ վայրկյանով, կամ գուցե ըդմիշտ. որպես երազ, որպես քամի, որպես ամառային տաք անձրև կամ աշնան տերևաթափ…

«Հե՛տս մնա, վախենում եմ քեզ բաց թողնել… Աշխարհում այնքան չարություն ու ցավ կա, իսկ դու ատամներ չունես, որ կծես, պաշտպանվես… ես քեզ կպաշտպանեմ, հավատա՛, մնա՛…»
Չմնացի…

Բայց ճիշտ էր. աշխարհում շատ ցավ կա…
ու ես սկսեցի պաշտպանվել… ժպիտով… հետո սկսեցի աշխարհը պաշտպանել ինքս ինձանից, էն նույն հերթապահ ժպիտով…

Մի պահ ետ նայեցի, որ ասեմ. «Տե՛ս, ես էլ եմ կարողանում պաշտպավել, ատամներ պետք էլ չեն… էլ փոքր չեմ, մեծանում եմ, արդեն ավելի ուժեղ եմ… »
բայց նա արդեն չկար…
կարծում էր, թե մեզանից ես եմ թույլ, իսկ ինքը ավելի թույլ գտնվեց…

Հ.Գ. իսկ ես դեռ շոկոլադ եմ սիրում, ու նարնջի հյութ…
երբ հիվանդ եմ, կիտրոնով թեյ եմ խմում, կանաչ գույնն եմ ամենաշատը սիրում, հավատում եմ երազներին…
եթե մի օր պետք լինի, ատամներ էլ կունենամ…

Լավ ոստիկան
23.09.2008, 21:41
Կդադարես երկնային լինել այն օրը, երբ ատամներ ունենաս...
Ու հետո, հապա մի պատկերացրու նոյեմբերյան թիթեռնիկին... ատամներով:

Dayana
23.09.2008, 21:50
Կդադարես երկնային լինել այն օրը, երբ ատամներ ունենաս...
Ու հետո, հապա մի պատկերացրու նոյեմբերյան թիթեռնիկին... ատամներով:

չէ ատամները միայն պաշտպանվելու համար չեն :) դրանցով պետք է կառչել կայնքից … Հենց էդպես, բռնել ու բաց չթողնել :) որ հանկարծ էդ կայնք ասվածը չթողնի ու գնա "ուրիշնը դառնա" չէ որ կարող է "ուրիշը" լինել "ուրիշինը" :)

Նյուտս :love

Երկնային
23.09.2008, 21:56
Կդադարես երկնային լինել այն օրը, երբ ատամներ ունենաս...
Ու հետո, հապա մի պատկերացրու նոյեմբերյան թիթեռնիկին... ատամներով:

հա, ատամներով թիթեռ չպատկերացրեցի… :oy բայց կյանքն ա էդպիսին, երբեմն մենք կերպարանափոխվում ենք, երբ սպանում են… գուցե մի օր թիթեռին սպանեն, ու կերպարանափոխվի մեկի, ով սուր ատամներ ունի…
Բայց դեռ դրա ժամանակը չի… :)

չէ ատամները միայն պաշտպանվելու համար չեն :) դրանցով պետք է կառչել կայնքից … Հենց էդպես, բռնել ու բաց չթողնել :) որ հանկարծ էդ կայնք ասվածը չթողնի ու գնա "ուրիշնը դառնա" չէ որ կարող է "ուրիշը" լինել "ուրիշինը" :)

Նյուտս :love

Դայ, կյանքից կառչելու համար մատներ ունեմ, դեռ ատամներ պետք չեն… :)

Երկնային
28.09.2008, 19:45
Գրքերս էի տակնուվրա անում, որ կուրսեցուս խնդրածը գտնեմ… Մի գիրք գետնին ընկավ ու բացվեց մի էջի վրա, որի մեջ երիցուկ էի ժամանակին դրել էջանշանի տեղ… չորացել էր ու խամրել, իսկ այն ժամանակ այնքան քնքուշ ու սիրուն էր, երբեմնի կանաչ տերևը մոխրագույն էր դարձել…

Երևի մարդկանց հետ էլ նույնն է տեղի ունենում. մեկը իր հիշողության մեջ «էջանշան» է դարձնում, ու փակում «գիրքը»… հետո մի օր պատահական հիշողությունների շղթայով հասնում իր կյանքի գրքի հենց այդ էջին, բացում ու տեսնում է, որ այդ «երիցուկն» արդեն անշունչ է…
հետո ամբողջ օրը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես «չորացրեց» այդ լուսավոր մեկին, կամ էլ փակում է գիրքը ու տեղը դնում, կամ էլ դեն է նետում արդեն չորացած հիշողությունը…

Գրքի հենց այդ էջի վրա ինձ դուր եկած արտահայտությունն էի նշել, վերընթերցեցի այդ նախադասությունը, հետո էլի… մոռացված երազ, մոռացված բառեր… Անցյալ կյանքիցս մի քանի մանրուք էր միայն մնացել…

Մինչև հիմա սեղանիս է դրված` բացված վիճակում, հենց այդ էջի վրա, նախադասության տակ մատիտով նշած, երիցուկ…

տեսնես ինչ-որ մեկը ինձ որպես երիցուկ-էջանշան ունի՞ իր «գրքում»… երևի արդեն խամրել ու թոռոմել եմ, կամ էլ վաղուց դեն է նետել…

Ուրվական
28.09.2008, 19:49
Երևի մարդկանց հետ էլ նույնն է տեղի ունենում. մեկը իր հիշողության մեջ «էջանշան» է դարձնում, ու փակում «գիրքը»… հետո մի օր պատահական հիշողությունների շղթայով հասնում իր կյանքի գրքի հենց այդ էջին, բացում ու տեսնում է, որ այդ «երիցուկն» արդեն անշունչ է…
հետո ամբողջ օրը հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես «չորացրեց» այդ լուսավոր մեկին, կամ էլ փակում է գիրքը ու տեղը դնում, կամ էլ դեն է նետում արդեն չորացած հիշողությունը…

Արուս, դու էսքան խո՞րն ես մտածում... Գիտե՞ս, էս քանի հոգու սրտից էիր խոսում...

Dayana
28.09.2008, 19:55
ինչի ինձ լացացրեցիք :(

StrangeLittleGirl
28.09.2008, 20:00
Իմ սրտից չէր հաստատ… Արու՛ս, սիրուն էր, բայց ոչ հարազատ: Ինձ մոտ մարդիկ կա՛մ չեն խամրում, կա՛մ էլ աղբարկղն եմ նետում, չեմ էլ չորացնում:

Dayana
28.09.2008, 20:04
Իմ սրտից չէր հաստատ… Արու՛ս, սիրուն էր, բայց ոչ հարազատ: Ինձ մոտ մարդիկ կա՛մ չեն խամրում, կա՛մ էլ աղբարկղն եմ նետում, չեմ էլ չորացնում:

Բյուր դաժան խոսեցիր…
Խամրում են :( խամրում են, երբ ուղղակի մոռանում ես, անկախ քո ցանկությունից :( երբ ստիպված ես մռանալ հարազատիդ ու առաջ շարժվել :( հիշողությանդ մեջ մնում են միայն ստվերներ :(

Երկնային
28.09.2008, 20:05
երեխեք, կներեք, եթե տխրացրի… :(

Իմ սրտից չէր հաստատ… Արու՛ս, սիրուն էր, բայց ոչ հարազատ: Ինձ մոտ մարդիկ կա՛մ չեն խամրում, կա՛մ էլ աղբարկղն եմ նետում, չեմ էլ չորացնում:

ավելի լավ ա մարդ աղբարկղ գնա, քան չորացած երիցուկ դառնա…
չեմ ուզում խամրած հիշողություն լինել…

StrangeLittleGirl
28.09.2008, 20:10
Գնացինք իմ օրագրում էս թեմայով մի բան գրելու :D

Երկնային
28.09.2008, 20:33
Բյուր դաժան խոսեցիր…
Խամրում են :( խամրում են, երբ ուղղակի մոռանում ես, անկախ քո ցանկությունից :( երբ ստիպված ես մռանալ հարազատիդ ու առաջ շարժվել :( հիշողությանդ մեջ մնում են միայն ստվերներ :(

ցավալին հենց էն ա, Դայ, որ նա, ում «չորացրել» ես, էլ երբեք շունչ չի առնի, ոչ էլ առաջվանը կդառնա…

Selene
28.09.2008, 22:30
Սիրուն էր, ազդու էր, Երկնային ջան ու..տխուր էր:(
Գիտես՝ երբևէ ոչ մի «երիցուկ» չեմ չորացրել, ձեռքս չէր էլ գնա, բայց ե՞ ս, ես երբևէզգացե՞ լ եմ ուրիշի ձեռքերի շնորհիվ ջրի ու արևի պակաս:think ... :(:(

Լավ ոստիկան
29.09.2008, 01:19
տեսնես ինչ-որ մեկը ինձ որպես երիցուկ-էջանշան ունի՞ իր «գրքում»… երևի արդեն խամրել ու թոռոմել եմ, կամ էլ վաղուց դեն է նետել…

Սիրտդ լեն պահի Երկնային ջան, տրամաբանությունը հուշում է, որ այնքան մարդ է քեզ երիցուկ-էջանշան պահում, որքան, որ դու ունես նրանց, եթե ոչ գրքի ապա հիշողության էջերից որևէ մեկում:

Երկնային
29.09.2008, 14:06
Սիրուն էր, ազդու էր, Երկնային ջան ու..տխուր էր:(
Գիտես՝ երբևէ ոչ մի «երիցուկ» չեմ չորացրել, ձեռքս չէր էլ գնա, բայց ե՞ ս, ես երբևէզգացե՞ լ եմ ուրիշի ձեռքերի շնորհիվ ջրի ու արևի պակաս:think ... :(:(

կյանքի որոշ էտապում երևի բոլորս էլ զգում ենք, թե ինչպես ենք ուրիշի համար դանդաղ «չորանում»…

Սիրտդ լեն պահի Երկնային ջան, տրամաբանությունը հուշում է, որ այնքան մարդ է քեզ երիցուկ-էջանշան պահում, որքան, որ դու ունես նրանց, եթե ոչ գրքի ապա հիշողության էջերից որևէ մեկում:

երևի…

Երկնային
01.10.2008, 19:13
Տեսնես ինչու՞ են մարդիկ «կիսովի» լինում…
Եթե գիտակցեի, որ «կիսովի» եմ, կսարսափեի երևի… Մի ժամանակ, երբ հայտարարել եմ, որ «կիսովի» չեմ եղել, ու չեմ լինի ցանկացած տեսակի հարաբերություններում, լինի ընկերություն, թե սեր, կամ մեկ այլ բան, գիտեի` ինչ եմ ասում…

Ամեն մարդու նկատմամբ տարբեր բաներ եմ զգում… նույն «ընկեր» ասվածը. ընկերները շատ են, բայց միատեսակ ընկեր չեմ բոլորի համար… մեկին պաշտպանում եմ, մյուսի մեջքին հենվում, երրորդի ետևում թաքնվում եմ, մեկից խորհուրդ եմ հարցնում, մյուսի խնդիրները փորձում լուծել…
ու չեմ եղել «կիսովի», երևի դրա համար էլ չկարողացա մոռանալ ուրիշի «ոչ լիարժեքոթյունը» իմ նկատմամբ…

Չեմ սիրում մարդկանց համեմատել… ու վերջերս նույն մարդու հատկանիշներից տարբեր մարդկանց մեջ նկատելով` սկսեցի վախենալ…

Գուցե բոլորն էլ «կիսովի» են, ուղղակի ես չեմ կարողանում դա ընդունել, ու ես չեմ կարողանում դա հասկանալ…
Հիշողությանս մեջ «երիցուկ» գտա այսօր…
վաղուց ժամանակն է, որ այն դեն նետեմ, «գրքիս» մեջ իր համար տեղ չկա… բոլոր «կեսերն» էլ չորացել են արդեն, բայց չորացնողը ես չէի…

Բացում եմ պատուհանը ու հանձնում քամուն… բայց չեմ նայելու, թե ուր կտանի, էլ կարևոր չի…

Dayana
01.10.2008, 19:29

Նյուտ ջան, նայի :) տես ուր ընկավ, մի օր գուցե այն ետ բերելու կարիք լինի :) թեկուզ ճմրթելու համար :) Ոչ մի երիցուկ այս կյանքում անհետ չի կորում :) էներգիայի պահպանման օրենքը թույլ չի տալիս :oy

Երկնային
01.10.2008, 22:53
Նյուտ ջան, նայի :) տես ուր ընկավ, մի օր գուցե այն ետ բերելու կարիք լինի :) թեկուզ ճմրթելու համար :) Ոչ մի երիցուկ այս կյանքում անհետ չի կորում :) էներգիայի պահպանման օրենքը թույլ չի տալիս :oy

Դայ, ճմրթելու կարիք չկա… :) իսկ քանի դեռ էդ կամուրջը այրված չի, մարդ մտովի անընդհատ վերադանում ա իր կյանքին հենց էն «էջին», որտեղ դրված ա «էջանշանը», իսկ եթե էդ «էջում» արժանի բան չկա, որ վերադառնաս, ուրեմն պետք է «էջանշանը» հանես ու բաց թողնես մտքերիցդ… իսկ ճանապարհ միշտ էլ գտնվում ա, բայց ոչ նրանց համար, ում «քամուն ես հանձնել»… ;)

Մարկիզ
01.10.2008, 23:13

:(:bl:cry2
Ինձիկ «չճմրթես»…:this
Կամ՝ լավ: «Ճմրթի», բայց քամուն մի հանձնի…:oy
:D

Երկնային
01.10.2008, 23:20
:(:bl:cry2
Ինձիկ «չճմրթես»…:this
Կամ՝ լավ: «Ճմրթի», բայց քամուն մի հանձնի…:oy
:D

Այ սենց են գալիս ու իրանց մեջ գցում… :))
ես մարդկանց չեմ «ճմրթում», մի վախեցի… ;) դե իսկ քամուն տալը… որ խելոք մնաս, «տերև» չես դառնա… :P

Dayana
02.10.2008, 10:27
Քամուն տալ :) Հիանալի միտք էր, ազատություն ես տալիս :) Չէ.. ավելի լավ կասվի ազատության ես նետում :hands Լավն էր Նյուտ, էս միտքդ հատկապես դուրս շատ եկավ :)

Երկնային
02.10.2008, 14:20
Քամուն տալ :) Հիանալի միտք էր, ազատություն ես տալիս :) Չէ.. ավելի լավ կասվի ազատության ես նետում :hands Լավն էր Նյուտ, էս միտքդ հատկապես դուրս շատ եկավ :)

Երբեմն էդ տված «ազատությունը» մարդուն պետք էլ չի… ու ինքն իրան զգում ա անտեր-անտերունչ «տերևի» պես… համաձայն եմ, էս դեպքում ազատությունը նետված էր… :)

Երկնային
02.10.2008, 19:10
Իսկ ինչ-որ մեկը գրկում էր քամի…
«Անունդ ոչ մի կարևորություն չի ներկայացնում ինձ համար, քանի դեռ կարող եմ քեզ անվանել Իմը…»
Փոշու հոտ ունի այս արտահայտությունը, դեմքս խոժոռեցի սկզբից, հետո հոտին սովորեցի… էլ տհաճ չի, բայց հաճելի էլ չի…

Իսկ ինչ-որ մեկը նկարում էր երազանք…
Հա՛, հավատում էի, որ այդպես էլ կար…
Ու դեռ ինչքան մարդիկ կանվանեն իրար Իրենցը, ամնաանհավանական բառերը կօգտագործեն` սկզբից «իմ» բառն ավելացնելով, «ս» ստացական հոդ կավելացնեն անվան վերջում… իսկ դիմացինը չի դիմադրի «ուրիշինը» լինելուց…

Իսկ ինչ-որ մեկը համբուրում էր հոգի…
Իսկ ես ուզում էի Իմն անվանել…
գուցե նրա համար, որ երբեք ոչ մեկին Իմը չէի անվանել, ոչ էլ թույլ էի տվել, որ ուրիշն ինձ Իրենը համարի…
Ու վերջին ճիգն էր Իմը անվանելու, որովհետև գիտեի, որ Իմը երբեք չի լինի, ես էլ` Իրենը…

Իսկ ինչ-որ մեկը լսում էր աղոթք…
Ուրիշ աղոթք, միայն մեկինը, որ երբեք ոչ ոք չէր լսի, որի բառերը չէր հասկանա…
Իսկ մարդիկ իրենց աղոթքներում միշտ խնդրում են փոխել հանգամանքները, փոխել ուրիշներին, բայց երբեք` իրենց…

Իսկ ինչ-որ մեկը տեսնում էր լույս…
Երբ ինչ-որ տեղ սկսում է հավատ անհետանալ, դրա տեղն ուրիշ բան է ծնվում. մելանխոլիկ երաժշտության նոտաներ, որ լսում է միայն մեկը, փոթորկող հոգի, անտարբեր հայացք, անհամ արցունք, ճաքճքած շուրթեր, հերթապահ ժպիտ…

Իսկ ինչ-որ մեկը ապրում էր հրաշք…
Երևի այդ ինչ-որ մեկը ես էի, կամ էլ գոյություն չուներ, ուրիշ մեկի երևակայության արդյունքն էր, կամ մոռացված ստեղծագործության հերոս…

Իսկ ինչ-որ մեկը անձայն կասի.
«Այնքան ցավալի է իմանալ, որ դու երբեք չես հիշի այն, ինչ ես երբեք չեմ մոռանա…»

Լավ ոստիկան
02.10.2008, 22:45
Ու ինչ որ մեկը անձայն ասաց.

Երկնային
02.10.2008, 23:06
Ու ինչ որ մեկը անձայն ասաց.

փշաքաղվելու աստիճան…

Selene
02.10.2008, 23:15
Իսկ ինչ-որ մեկը անձայն կասի.
«Այնքան ցավալի է իմանալ, որ դու երբեք չես հիշի այն, ինչ ես երբեք չեմ մոռանա…»

Նյո՜ւտ, կարդալով իջա, իջա ու :(

Գիտեմ, որ էս բոլոր ասածները միլիոնավոր մարդիկ զգացել են իրենց մարմնի ամեն մի բջիջով, բայց ամեն անգամ հոգեհարազատ մի միտք կարդալիս առաջին հերթին մտածում ես, որ հեղինակը հենց քո մասին է գրել, որովհետև քո մոտ ամեն ինչ մի քիչ ուրիշ է եղել, քան ուրիշների.. ու էտպես ամեն մեկի մոտ :oy

Երկնային
03.10.2008, 15:11

Մի տխրի, ամեն ինչ անցողիկ ա… մեկ-մեկ իջնում ենք, մեկ-մեկ ընկնում, մեկ-մեկ էլ շրխկում, բայց ամեն մարդ հնարավորություն ունի ուժ գտնել, որ բարձրանա ու գլուխը բարձր շարունակի ապրել… :)

Երկնային
04.10.2008, 02:05
Մի փունջ դաշտային ծաղիկներ…
Ամեն ծաղիկը անկրկնելի է, իրար հետ գույների ու բուրմունքների, լույսի ու ստվերի, ուրախության ու տխրության խառնուրդ…

Մի փունջ թոռոմած հիշողություններ…
Հիշողություններս թևեր ունեն, գիտե՞ս… աննկատ թևեր են, բացում եմ, ու արթնանում են… ու տանում են հեռու~- հեռու…
իսկ արևը շողում է. երբեմն շողերը ծակում են աչքերս, երբեմն քամին սարսափելի ցուրտ է տարածում հոգումս, երբեմն մոռանում են թևերը թափահարել, ու սկսում եմ ընկնել` արագ, ցավոտ…
երբեմն կեսից թևերը ուրիշ հիշողության գիրկն են տանում, ուրիշ հիշողություն` ավելի լուսավոր…
ու էլի հեռանում եմ երկրային կյանքից…

Հետո հասնում եմ երկնքին, ու մանր-մանր աստղերը… իսկ ես չեմ կարող դիպչել. չկան, երևակայական են… առաջ էլ էին երևակայական, բայց հավատում էի, որ կան, իսկ ներշնչանքը հրաշնքեր է գործում… հավատում էի` դիպչում էի… հիմա չեմ հավատում` ձեռքս չի հասնում…

Իսկ առավոտյան ծիածանն է դիմավորում` պայծառ, ուրախ, հույսով լի, մաքուր ու լուսավոր…
ու գեղեցիկ…

Երկնային
05.10.2008, 02:25
Բարև, ընկերս…
Սովորության համաձայն եմ երևի էդ «ընկերս»-ը ասում, կամ էլ հավատում եմ, որ դեռ ինձ ընկեր ես համարում… ես որ համարում եմ քեզ ընկեր, դու միշտ լավ ընկեր ես եղել…

Իսկ հիմա, չգիտեմ` ինչու էսպես եղավ. առաջ կզարմանայի, կնեղանայի, վատ կզգայի, բայց ոչ հիմա… միշտ վախեցել եմ, որ կսովորեմ նրան, որ ընկերները գնում են, իսկ դու չես էլ զգում… հա՛, դու գնացիր, ու ոչինչ չասացիր, իսկ ես դեռ երկար ժամանակ հավատում էի, որ դեռ կաս…

Հուսով եմ` երջանիկ ես… ավելի շուտ`գրեթե համոզված եմ, ու եթե այդպես է, ուրեմն ուրախ եմ քեզ համար… ես միշտ ցանկացել եմ, որ երջանիկ լինես, ու կապ չունի, թե ինչ կասեն ուրիշները, դու ինձ գիտես. ես էն մարդը չեմ, որ ուզենա խանգարել դիմացինի երջանկությանը…

Վերջերս հայտնագործություն եմ արել…
Կյանքն ինքնին թռիչքներից է բաղկացած… Բայց երբեք չգիտես, թե այս անգամ դու այդ թռիչքը որ ուղղությամբ ես ունենալու` դեպի վեր, թե՞ վար… մի քիչ համարձակության ու բախտը բերելու հարց է… վերև բարձրանալ ավելի դժվար է, թռիչքը դեպի ներքև` հեշտ ու արագ, բավական է, որ մի թեթև բրդեն, երկրի ձգողության ուժն էլ աջակցում է… բայց երբեմն, շատ հազվադեպ, այնտեղ` ներքևում, ինչ-որ մեկը բռնում է քեզ, թույլ չի տալիս, որ երկրի հետ բախումը ցավեցնի… ու ադրենալին ես զգում…

Իսկ ինձ բռնել են… Հուսով եմ, որ եթե մի օր ընկնելու լինես, քեզ էլ կբռնեն…
Ու մի բան էլ… եթե մի օր հիշես, որ ինչ-որ տեղ կյանքիդ ճանապարհին ինձ մոռացել ես, իմացիր, որ ես էստեղ եմ բոլոր նրանց համար, ում դեռ ընկեր եմ անվանում…

:)

Երկնային
05.10.2008, 13:23
Սիրում եմ սենյակիս լուսամուտագոգը…
էս տանը ամենաշատը լուսամուտագոգս եմ սիրում… երբ տեղափոխվենք, որտե՞ղ եմ նստելու, ձմռանը վերմակի մեջ փաթաթվելու ու գիշերվա կեսին ականջակալներն ականջիս երաժշտություն լսելու կամ հեռախոսով զավզակելու…
համ էլ աստղերն են երևում, ու մեր այգու կանաչները, ծաղիկները…

ախր այնքան հարմար է, ապահով եմ զգում, իմ փոքրիկ անկյունը… իսկ էնտեղի լուսամուտագոգը հաստատ էսքան մեծ չի լինի, համ էլ նայելու բան չկա էնտեղից… դիմացի տունը մենակ, ո՛չ երկինք, ո՛չ այգի, ո՛չ էլ փողոց, որ գոնե անցնող-գնացող մեքենաներին նայեի…

չէ՛, չեմ ուզում գնալ… ամենասիրելի սովորությունիցս չեմ ուզում հրաժարվել… :oy

Չթողնես էդ լուսամուտագոգին :oy ես իրան լքել եմ, ու հիմա նույնիսկ չեմ հենվում վրան, բակ նայելու համար :( ինքն էլ ինձ էլ չի կարոտում , և ... ճիշտ էլ անում է :)

ես չեմ ուզում թողնել, բայց երբ տեղափոխվենք նոր տուն, ինքը էլ չի լինի… :( ոչ էլ կարող եմ պոկել, հետս տանել… :oy էնտեղինը լավը չի…

Երկնային
06.10.2008, 22:32
Մի պատմվածք էի կարդում… սկզբից մի տեսակ դուրս չէր գալիս, ուզում էի կեսից չշարունակել, բայց մի բան ձգում էր… որոշեցի շարունակել… կեսից արդեն սկսեց դուրս ավելի գալ… իսկ վերջում արդեն չէի կարողանում տառերը տարբերել, էն աստիճան էին աչքերս լցվել…

շատ սեր կար մեջը, զգայուն էր, մի քիչ անիրական, բայց այնտեղ, որտեղ սեր կա, կան հրաշքներ, անթիվ հրաշքներ… իսկ ծնողի նկատմամբ սերը… իսկ ծնողի սերը…

Նստել էի էդ փոքրիկ պատմվածս ձեռքս, ու խայտառակ ձևով լաց լինում… կողքս էլ անձեռոցիկները հավաքվում ու հավաքվում էին… էնքան կարոտեցի պապայիս, մի ամբողջ օր չեմ տեսել, զանգեցի, որ ասեմ` շատ եմ սիրում, բայց անհասանելի էր… երբեք չէի զգացել, որ լացելու աստիճան էլ են մարդու սիրում. փշաքաղվելու, լացելու… էնքան եմ սիրում…

Ուզում եմ, որ հիմա հրաշք լինի, ու պապաս զգա, թե ոնց եմ իրան ամուր-ամուր գրկում…

Երկնային
10.10.2008, 23:47
Չէ, չէի ուզում օրս փչացնել ու վերադառնալ, բայց էլի վերադարձա…
Ամեն անգամ վերադառնում եմ, ինչու՞…
Թիթեռի պես ամեն անգամ նույն կրակին եմ մոտենում` իմանալով, որ այրելու է…

Իսկ մի ժամանակ աշխարհն ուսերիցս վերցրել էին… ես գիտեմ, որ վերցրել էին. չկար… Ու ապրում էի ամեն վայրկյանս, ու էլ ոչինչ չէի ուզում… հետո մի օրում փշրվեց ու սպանեց… Ամեն ինչ լավ էր, միայն այդ մի օրը… Ճիշտ էր նա, ով ասաց, որ մեկ օրում չես կարող էն աստիճան հիասթափվել մեկից, որ վերանա… հա, ճիշտ էր. էդ օրը դեռ շարունակվում է… երկա~ր օր…

Երանի հիշողությունս էսքան լավը չլիներ… չէի հիշի ամեն մանրուք ու էլի ինքս ինձ չէի տրորեի… առանց դրա էլ տրորողներ կգտնվեն… Լավն եմ թողել, բայց միևնույն է….
Տանել չեմ կարողանում սուտը, իսկ այն չափից դուրս շատ էր…

Իսկ երկինքը դեռ կապույտ է, աստղեր էլ կան, մարդիկ ժպտում են, երգերն էլ նույնն են… Պարզվում է` աչքերիս փայլն էլ միայն մեկ-մեկ է կորում, ոչ թե իսպառ վերացել է…
Միայն հիշողություններն են նույնը մնացել…

Երևի կախվածություն ունեմ…

Dayana
23.10.2008, 21:27
Նյուտ մի ֆիլմ կա, "Երկար գիշեր", եթե չեմ սխալվում, ես իրան կգտնեմ, միասին կնայենք ... :) ու դու ինձ կբացատրես դրա կապը այ էս երկար օրվա հետ :) դու խելոք ես :)

Երկնային
23.10.2008, 21:30
Նյուտ մի ֆիլմ կա, "Երկար գիշեր", եթե չեմ սխալվում, ես իրան կգտնեմ, միասին կնայենք ... :) ու դու ինձ կբացատրես դրա կապը այ էս երկար օրվա հետ :) դու խելոք ես :)
կնայենք… ես հաստատ չեմ տեսել…

:kiss

Երկնային
24.10.2008, 16:46
Տալի՛ս եմ, տա՛ր…
Ինչ ուզում ես. լռությունիցս, ձայնիցս մասնիկներ, մատներիս հպումը, աչքերիս փայլը, քեզ հասանելի հոգուս կտորը, սրտիս բախոցներից մի քանիսը…
Տար այն, ինչ կարողանաս ու կուզենաս հիշողությանդ մեջ տեղավորել…

Վերցրու ու գնա…
ճանապարհիդ դրանց կեսից շատը կկորցնես, կմնան միայն ամենաթանկ հիշողությունները, եթե այդպիսիք եղել են…

Առաջ վախենում էի, որ առանց նվիրածս հոգու մասնիկների չեմ գոյատևի, բայց հիմա էլ վախ չկա… դատարկ չի մնացել. հոգին, եթե կա, ինչքան էլ կտորներ պոկես ու նվիրես, երբեք չի դատարկվում…

Չեմ խլելու…
Ես սրտանց եմ նվիրում, իսկ նվիրածս հետ չեմ վերցնում…
Դե բացառություն կա, իհարկե. միայն ինձ եմ վերադարձնում, եթե նվերների ցանկում լինում եմ… մնացածը թողնում եմ. հիշողություններ, երազանքներ, բառերի շարան, ժպիտներ, արցունքներ…

Կգուշակե՞ս, թե՞ չէ…
Սա վերջ չէր, սա նորի սկիզբն էր…

:)

Երկնային
27.10.2008, 20:25
ինքս ինձ բռնացրեցի նրա վրա, որ արդեն որերորդ անգամն ա` Malu "Si Estoy Loca" եմ լսում, լավն ա… շատ…
առաջ էլ էր դուրս գալիս, բայց երբեք չէի կարողանում մի անգամ մինչև վերջ լսել, դոզան շատ էր լինում…
մի անգամ նույնիսկ ասել էի, որ ինքը չափից դուրս խելագար ա ինձ համար…

Ամեն ինչ փոխվում ա, ու շատ արագ…

Dime dime dime si estoy loca si no te di lo que
hoy te da otra si te hice daño solo ha
sido culpa mía te quiero y me muero

dime si estoy loca si es mi castigo verme
aquí sola entre la inmensidad de las olas
y yo te siento tan lejos el frío es eterno
bajo mi piel tan amargo y cruel

կտոր-կտոր ա անում…
մրսեցի…
բայց ցուրտ չի… դուրսը…

Երկնային
09.11.2008, 01:34
Նստվածք ես…
Զգում եմ ինչպես ես շնչում հոգուս խորքում, էլ շնչելու օդ չկա…

Արդեն քանի դար է` չես քնել…
Անքնությունը սեփականացրել ես. չես սիրում իրեն, բայց առանց իրա չես կարող, միակն է, որ անմնացորդ քոնն է դարձել…

Ցավն ընտելացրել ես…
երկինքը ծիծաղում է` հիշեցնելով որ միշտ էլ չափից դուրս մեծ է եղել մի հոգու համար…

Իսկ շուրջդ դեռ հոտս է թափառում… պատուհաններից ծիծաղի հնչյուններ են հասնում ու հեռանում…
բա՛ց թող…

Գիտե՞ս ինչ դժվար է երազել, իսկ մոռանա՞լ…
ու թաց թարթիչներ, ու լղոզված տուշ, ու աչքերի փայլ…
չեմ երազելու…

Նստվածք ես…
իսկ ես առաջ կարողանում էի ներել…

Empty`Tears
09.11.2008, 03:57
Արուսիկ՝՝!!!! երազել պետք չի ուղղակի ապրելա պետք, ուրախ ....
հա մի բան էլ ժպտա, համ հոգով համ էլ դեմքով...;), որ ժպիտիդ հետ միասին աչքերդ էլ փայլեն...:)

Երկնային
09.11.2008, 15:40
Արուսիկ՝՝!!!! երազել պետք չի ուղղակի ապրելա պետք, ուրախ ....
հա մի բան էլ ժպտա, համ հոգով համ էլ դեմքով...;), որ ժպիտիդ հետ միասին աչքերդ էլ փայլեն...:)
ժպտացի… :)

Երկնային
21.11.2008, 16:20
- ուզում եմ տեսնել
- ի՞նչը
- հոգիդ
- չի կարելի
- բայց ինչու՞
- ես չեմ ուզում քեզանից կախում ունենալ
- ի՞նչ
- մենք միշտ էլ կախում ենք ունենում նրանցից, որ մեզ ամենալավն են ճանաչում… կառչում ենք, վախենում ենք բաց թողնել… վախենում ենք, որ, մեզ ճանաչելով, մասնիկներ են գողանում մեր հոգուց, ու որ գնան, շատ թանկ բան կտանեն, առանց ինչի չենք կարողանա գոյատևել…
- հմմ… երբեք չէի մտածել…
- բացի դրանից, նման մարդուց էլ չես կարողանում պաշտպանվել, բոլոր թույլ կողմերդ գիտի ու շատ հեշտ կարող ա ոչնչացնել…

… լռություն…

- բայց դու ինձ ճանաչում ես չէ՞
- հա, բայց հոգուդ անկյուններում չեմ թափառել,
- ես քեզ կվստահեի էդ անկունները
- … ոչ էլ ուզում եմ…
- էդքան անհետաքրքի՞ր եմ
- չէ, ուղղակի հետո կարող ա ցավացնեմ…
- դու չես կարող ցավացնել, անհնարին բան ես ասում
- կարող եմ…

… լռություն…

- իսկ քո հոգու անկյուններում եղե՞լ ա, որ թափառեն…
- հա…

… լռություն…

- մի բան ասե՞մ…
- ասա…
- մի գնա
- ստեղ եմ…

Narinfinity
24.11.2008, 16:46
[I
...
- մենք միշտ էլ կախում ենք ունենում նրանցից, որ մեզ ամենալավն են ճանաչում… կառչում ենք, վախենում ենք բաց թողնել… վախենում ենք, որ, մեզ ճանաչելով, մասնիկներ են գողանում մեր հոգուց, ու որ գնան, շատ թանկ բան կտանեն, առանց ինչի չենք կարողանա գոյատևել…
- հմմ… երբեք չէի մտածել…
- բացի դրանից, նման մարդուց էլ չես կարողանում պաշտպանվել, բոլոր թույլ կողմերդ գիտի ու շատ հեշտ կարող ա ոչնչացնել…
… լռություն…

Կարծում եմ, որ մեզ ամենալավը ճանաչողները մեր կյանքի մասն են կազմում, մեր ապրած կյանքին, մեր խղճին հարազատ, մեր գոյությունը ազատությամբ և իմաստով լցնող էակներ, առանց որոնց մենք միշտ փնտրում ենք նրանց նման էակների, և այդ փնտրման ընթացքում մենք էլ ենք հեռանում նրանցից, ում լավ ենք ճանաչում,
Մեզ ամենալավը ճանաչողներից հարկավոր չէ պաշտպանվել, նրանք պաշտպանում են ,հաճախ հենց մեզանից, նրանց խորհուրդները կարևոր են մեզ համար... լսելով նրանց մենք տեսնում ենք աշխարհը և մեզ այդ աշխարհում` նրանց աչքերով և նրանց էությանը համապատասխան մտորումներով հանդերձ...
Միշտ ջանում եմ արժևորել այդպիսի մարդկանց արժանիքները, քիչ, թե շատ ուշադրություն դարձնելով և հարգանքի ու անկեղծության կամքով, վարվեցողությամբ...
Լռությունը նման է անկեղծությանը, այդ դեպքում մեզ շատ են այցելում բարի և վեհ մտքերը, լավ գործ կատարելու համար ներշնչող թրթիռներ...` սրտի ու աչքերի ...

Երկնային
24.11.2008, 16:53

«հարկավոր չէ»-ում չի հարցը… մեզ ամենալավը ճանաչողներից չենք էլ կարող պաշտպանվել, նույնիսկ եթե ուզենք… զենքեր չկան. բոլոր զենքերը ցած են դրված… միջոցներ չկան. բոլոր միջոցները հայտնի են… ;)

Իսկ պաշտպանելը… ամենաառաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է պաշտպանես դիմացինին, եթե վստահ ես, որ զենքեր չունի պաշտպանվելու… իսկ ինքն իրենից ինքն էլ գլուխ կհանի… :)

Երվանդ

Էտ քո բոլոր ասածները ճիշտ են եթեսիրահարվածություն կամ սեր չես զգում նրա հանդեպ ում լավ ես ճանաչում, եթե զգում ես կարաս քեզանից էլ անկախ իրան ցավ պատճառես:)

Ավելացվել է 1 րոպե անց

«հարկավոր չէ»-ում չի հարցը… մեզ ամենալավը ճանաչողներից չենք էլ կարող պաշտպանվել, նույնիսկ եթե ուզենք… զենքեր չկան. բոլոր զենքերը ցած են դրված… միջոցներ չկան. բոլոր միջոցները հայտնի են… ;)

Իսկ պաշտպանելը… ամենաառաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է պաշտպանես դիմացինին, եթե վստահ ես, որ զենքեր չունի պաշտպանվելու… իսկ ինքն իրենից ինքն էլ գլուխ կհանի… :)

Ապրես:), բայց էտ համարյա անհնարա ա:)

Մեղսավոր
24.11.2008, 16:56
«Բոլորն էլ կարողանում են չարն ու բարին տարբերել: Ուրիշ հարց ա նրանց միջև ընտրություն կատարելը:»

Երկնային
24.11.2008, 17:03
Ապրես:), բայց էտ համարյա անհնարա ա:)

համարյա անհնար ա էն աստիճան նվիրվել, որ ոչ մի զենք չմնա՞ իրանից պաշտպանվելու… :)
երևի ճիշտ ես…

«Բոլորն էլ կարողանում են չարն ու բարին տարբերել: Ուրիշ հարց ա նրանց միջև ընտրություն կատարելը:»

:)

Երվանդ
24.11.2008, 17:06
համարյա անհնար ա էն աստիճան նվիրվել, որ ոչ մի զենք չմնա՞ իրանից պաշտպանվելու… :)
երևի ճիշտ ես…

:)

Ինքնասիրությունդ հո միշտ հետդա;), եթե իրան սկսեն շատ խոցոտել:D կգժվես ու նենց կպաշտպանվես որ դու էլ կզարմանաս:D, բայց մինչև էտ կարող են քեզ ցավ պատճառել հանգիստ ու համարյա անհնարա պաշտպանվել, դրա համար խելոք ցավ պատճառողը աշխատումա նենց ցավ պատճառի որ ինքնասիրությունդ չարթնանա:B

Երկնային
29.11.2008, 23:53
«Ես քեզ վաստահում եմ…»
Ուղղակի ասեցի դա… կամ էլ ուղղակի չէր…

մենք ասում ենք` ես քեզ վստահում եմ, երբ ամենաշատն ենք վախենում, որ խաղալիք կդառնանք…
ու ասում ենք, որ համոզվենք…

Գիտակցաբար ցավացնելը սարսափելի բան է, նույնիսկ եթե ցավացնես քեզ ցավացնողին` ի պատասխան…
իսկ ես չէի անի…
Չգիտակցված բոլորն էլ ցավացնում են, բայց դա ներվում է, դրան արդարացում կգտնես, եթե ցանկություն ունենաս ու փորձես…

Բայց միևնույն է. ուրիշներին պատճառած բոլոր գիտակցված ու չգիտակցված ցավի համար պատասխան ես տալիս վաղ թե շուտ…
ու պահ է գալիս, որ ուրախանում ես, որ էլ «պարտքեր» չունես…
ես չունեմ… :)

Հ.Գ. Հետաքրքիր բան եմ բացահայտել. եթե երկուսով նույն բանից են վախենում, էլ էդքան վախենալու չի դառնում… ու գնալով սկսում ես ավելի քիչ վախենալ…:oy

Narinfinity
02.12.2008, 13:10
մենք ասում ենք` ես քեզ վստահում եմ, երբ ամենաշատն ենք վախենում, որ խաղալիք կդառնանք…
ու ասում ենք, որ համոզվենք…

ու պահ է գալիս, որ ուրախանում ես, որ էլ «պարտքեր» չունես…
ես չունեմ… :)

Հ.Գ. Հետաքրքիր բան եմ բացահայտել. եթե երկուսով նույն բանից են վախենում, էլ էդքան վախենալու չի դառնում… ու գնալով սկսում ես ավելի քիչ վախենալ…:oy

Ողջույն, ինչպես ես?
Կարծում եմ վստահելիս, արդեն չենք վախենում, որ խաղալիք կդառնանք...
Ու ասում ենք, որ վստահում ենք, որ նա իմանա, որ ինքը դրա համար կայացած է կամ այդպիսի էություն ունի, ինչ իմանա մեր մասին ի օգուտ մեզ կօգտագործի այդ ինֆորմացիան...
Երբ այդ առումով մեզ մոտ ներդաշնակություն կա, ապա ուրախ ենք, որ "պարտքեր չունենք", մեր խիղճը մաքուր է... ինչը ազատություն է հաղորդում մեզ...
Երկուսով նույն բանից վախենալիս վախը չի նվազում, որովհետև երկուսով են նույնից վախենում և մենակ չեն, այլ որ գուցե թե մեկը մյուսին կամ անծանոթ մեկը , եթե կարողանա կօգնի , այսինքն, մեզ մի քիչ հույս ենք տալիս...

Երկնային
02.12.2008, 13:13

չէ, մեկ ա երկուսով հավես ա, վայ :oy
Երկուսով նույնիսկ հոգնած կամ տխուր լինելն ա հավես… :P

Narinfinity
02.12.2008, 13:21
չէ, մեկ ա երկուսով հավես ա, վայ :oy
Երկուսով նույնիսկ հոգնած կամ տխուր լինելն ա հավես… :P

Շատ լավ, եթե երկուսով հավես ա, ուրեմն առանձին մենակ դեպքում էլ ինչ որ տեղ կա այն մեկը կամ կան այդ մեկերի շարքին պատկանող մարդիկ, որոնցից թեկուզ հեռու էլ, լռելայն, բայց մտովի տխուր լինելուց սկսած ամեն ինչ հավես ա լինում, գոնե հաճախ....այդպես չի?

Չեմ կարող ասել ոնց, բայց հիշեցի մի ասույթ, որտեղ ասում է, որ
սերը հավերժական է, երբ չի հետապնդվում վերջնական նպատակ...
չգիտեմ ինչու նոր միտքս եկավ... ինչ կասես?

Երկնային
11.12.2008, 19:45
Սենյակս չկա…
սենյակիս պատերն ու առաստաղն ամբողջովին ապակուց էին… փխրուն երազանքներ…
դրսից հայելի էր. ով որ նայում էր, միայն ինքն իրեն էր տեսնում…
իսկ ես… ես անտեսաելի էի…

Երբեմն թվում էր, թե շատ քչերը տեսնում են իսկապես…
բայց այդպես չէր. ուղղակի փոքր-ինչ ինձ նմանեցնում էի… իրենք էլ էին բոլորի պես շարունակում իրենք իրենց տեսնել, իսկ ես ինքս ինձ հույս էի տալիս, թե զգում են, տեսնում են, գիտեն…

Ինչու՞ փշրեցին ապակիները…
ապակու փշուրներ են շուրջս, իսկ ես` բոբիկ… որ կողմ քայլում եմ, ծակծկվում եմ…
իսկ շուրջս` լիքը գիշատիչ, բայց կոշիկներով են իրանք` պաշտպանված ապակու փշուրներից…

Իսկ ես փշեր չունեմ…
մասնիկ-մասնիկ հավաքում եմ կտորները` հոգու, երազանքների, հավատի… բայց չի լինում միացնել իրար…

փշեր չունեմ…
ատամներ չունեմ…
մրսում եմ…
բոբիկ եմ…
փախչելու տեղ չունեմ…

Կպաշտպանե՞ս… Չեմ հավատում…
դու էլ ես գիշատիչ…
վախենում եմ քեզնից…

Երկնային
15.12.2008, 02:35
Երբեք չեմ սիրել աշունը…
Նոյեմբերի վերջն էլ… ծնունդիս օրն էլ չէի սիրում, միշտ ցուրտ էր լինում էդ ժամանակ, իսկ ես արև եմ սիրում…

Հետաքրքիր է, որ նրանք, ում հետ աշնան վերջին էի ծանոթանում, էնպես էին անում, որ իրենցից հեռու փախչելու ցանկություն էր առաջանում… միայն մեկից չփախա… պարզապես ցանկացա փորձել, թե ինչ կլինի, եթե մեկին բացառություն լինելու հնարավորություն տամ… էն էլ մի տարի դիմացավ, հաջորդ աշնանը իրենից էլ փախա…

Երեկ մի երգ լսեցի, ու նոյեմբերն ինձ էնքան քնքուշ թվաց…
Նոյեմբեր սիրեցի… ու առաջին անգամ զգացի նոյեմբերի ջերմությունը…
Նոյեմբերին ծնված աղջկա մասին էր երգում…

«Քեզ հանդիպելու օրվանից ես հասկացա, թե ինչու էի ես առաջ նոյեմբերին միշտ արևի, լույսի, լուսնի ու աստղերի պակաս զգացել… դու էն լուսինն ես, որ նոյեմբերյան մի գիշեր միայնակ սիրտս Աստծուց խնդրեց…»
Երգում էր էդ տղան, իսկ աշխարհի տարբեր ծայրերում այդ երգը լսող նոյեմբերին ծնված շատ աղջիկներ երևի նույնն էին զգում, ինչ որ ես…

Երևի ինչ-որ մեկը սիրեց նոյեմբերը, ուրիշը` նոյեմբերին ծնված աղջկա, երրոդը նոյեմբեր ուզեց, մյուսը սիրեց նրանց, ում նոյեմբերին էր ճանաչել… կամ էլ մենակ ես զգացի ինչ-որ անբացատրելի բան…

Ուզում եմ այսօր նոյեմբեր լինի…

:oy

էսօր էս գրառումս էի հիշել… անկապ օրագրում գտա…

լրիվ մոռացել էի, որ կես տարի առաջ նոյեմբեր խնդրեցի… էն ժամանակ երևի չէի սպասում, որ սենցը կլինի… ու էնքա~ն սիրելի…

էս ֆոբիայիցս ազատվեցի. էլ չեմ վախենում նրանցից, ում հետ նոյեմբերին եմ ծանոթացել…
չեմ փախչի…
էլ չեմ մրսում նոյեմբերին…

կարդացի… ու էնքան ջերմացա… :oy
զգացի, որ ավելի սիրեցի նրանց, ում նոյեմբերին եմ ճանաչել… :)

Narinfinity
16.12.2008, 16:59
էլ չեմ մրսում նոյեմբերին…

կարդացի… ու էնքան ջերմացա… :oy
զգացի, որ ավելի սիրեցի նրանց, ում նոյեմբերին եմ ճանաչել… :)

ակամա հիշեցի Եղիշե Չարենցի այս մտքերը .

Կանչում էր, կանչում ճամփան ամենքիս,
Ոլորապտույտ մեր առաջ փռված...

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին,
Բարձր երկնքի խորությամբ արբած,
Թարմ , թեթև էր մեր ճամփորդի հոգին,
Ուրախ էինք մենք և մեր սիրտը բաց...

Եվ վերջին անգամ նայեցինք մենք ետ,
Ուր ոչինչ չկար մեր համար դյութիչ...
Անցյալը կորել, ցնդել էր անհետ... որպես անցյալում արձակած մի ճիչ ...

Զենքերի փայլով հրճվում էինք մենք...
***********************
Մենք պայքարում ենք, մենք ապրում ենք..., մենք օգնում ենք, մեզ օգնում են... գնահատում և գնահատվում ենք... սիրում ու սիրվում ենք...

Երկնային
20.12.2008, 16:19
Կանհետանամ… ուզու՞մ ես…
հենց այս վայրկյանին կանհետանամ… կցնդեմ օդում…
անձրի կաթիլներով պատուհանիդ վրայով ցած կիջնեմ…
վարդի թերթիկներով աննկատ սառը հողին կթափվեմ…
չորացած տերևներով կպարեմ… իմ քամու գրկում…

ոչինչ մի ասա…
ոչ մի վիրավորանք, ոչ մի ցավ, ոչ մի բառ…
չեմ ուզում…
կփախչեմ, գիտե՞ս… գիտես…

իսկ արևածագն ու մայրամուտը էլ երբեք չեն սկսվի ինձանով…
ու ոչ ոք «անքնություն» չի անվանի քեզ…
էլ ոչ մի երազ չի արթնացնի քնիցդ, քնիցս…

մոռացել էի, որ արդեն դեկտեմբեր է` սառը, անտարբեր, կոպիտ…
իսկ նոյեմբերը… կլռեմ…

նոյեմբերի մասին կխոսեմ միայն լռությանս հետ…

Երկնային
26.12.2008, 15:57
Օդից ես կախված…

Ինձ էլ հետդ ես կախել.
Ամուր բռնել ես ձեռքիցս. երկուսով կախվել ենք… իսկ թելը շատ բարակ է երկուսի համար…

Այստեղից երկու ելք կա.
Կամ կբացես թևերդ ու թռիչք կունենաս, գուցե երկուսս էլ կունենանք…
Կամ անկում կապրենք…

Վախենու՞մ ես անկումիցս. ինձ պետք չի պաշտպանել…
Բա՛ց թող, ես թևեր ունեմ… երևի դեռ ունեմ. առաջ կային…

Բաց չես թողնում…

Մկրատ եմ տալիս, կտրի՛ այդ թելը, ու երկուսով անկում կապրենք…
Չեմ վախենում. ես ավելի բարձրից էլ եմ ընկել…
Իսկ դու սիրում ես ադրենալին, չէ՞…

դե՞… կտրի՛…

լինի թռիչքում, թե անկման ժամանակ` ես կշարունակեմ գրկել հոգիդ…

Երկնային
07.01.2009, 04:45
… ու ժամացույցը կանգնեց …

վաղը չկա… կար միայն ասօր. մարեց…
ու էլ ոչինչ…

իսկ մի օր մենք կներենք ինքներս մեզ.
ես ինձ կներեմ, որ չցանկացա լինել հերթականը
դու` քեզ, որ չցանկացար լինել միակը

իսկ աշխարհի մյուս ծայրում ինչ-որ մեկը կգրկի կողքինին ու բաց չի թողնի…
ու ամպերը կցրվեն.. ու կայծակը կլռի.. ու հանգստություն..
ու աշխարհն ավելի կբարիանա, մարդիկ` ևս…

իսկ ես, այստեղ…
լռության հետ կիսում եմ օրվաս հավերժությունը…

պարզապես մեկ օր էր թիթեռի կյանքից…
միայն մեկ օր. թիթեռները այդքան են ապրում…

Երկնային
25.01.2009, 19:03
disappearing.. in silence...

Նայում էիր՝ ինչպես եմ հավաքում՝ մասնիկ-մասնիկ…
Երբ հավաքեցի, այնքան գեղեցիկ էր ստացվել. նույնիսկ ավելի լավը քան նախկինում էր…
Կորած մասնիկների փոխարեն ուրիշներն էի տեղադրել՝ ավելի գունեղ ու լուսավոր…

Հետո սկսեց փշրվել…
Աչքիս առաջ փշուր-փշուր էր լինում, ուզում էի պաշտպանել, ձեռքերով բռնել, որ չփշրվի…
Բայց անօգուտ էր. ձեռքերս ծակծկում էր ու ցավացնում…
Միայն իմ ձեռքերը բավական չէին իրեն փրկելու համար, իսկ քոնը չտվեցիր…

Ու նայում էինք երկուսով այդ մասնիկներին…
Գլորվում էին երևակայական հատակով, խամրում ու ցնդում օդում…
«Հավատու՞մ ես, որ…»
Իսկ դու շատ լավ գիտեիր պատասխանս հարցնելուց առաջ…

- Մաքուր
- ի՞նչ մաքուր
- դու ես
- այսի՞նքն
- այդպիսին չկա
- երևի ճիշտ ես՝ ես չկամ…

Նայեցի հայելու մեջ՝ վիրավորված ձեռքեր, լացած աչքեր, ճաքճքած շուրթեր, փշրված Հավատ…
Արտացոլանքս տխուր ժպտաց ու ասաց. «Բարի գալուստ իրականություն, Թիթեռնիկ…»

Երկնային
21.02.2009, 17:53
"Sweet November" ֆիլմում մի արտահայտություն կա.
«Եթե դու հիմա հեռանաս, այն ամենը, ինչ եղել է մեր մեջ, հավերժ կատարյալ կմնա…»

Հետաքրքիր ա. երևի իրոք էդպես ա… մենք ամենաթռիչքային պահին հեռանում ենք, որ հետո ցանկացած պահի կարողանանք մտովի վերադառնալ ու էլի թռիչք ապրել, թեկուզ անիրականը… Կամ էլ անկումի վախից ենք ստիպված լինում հեռանալ…

Նորա Ջոնսը երգում ա.
«Եթե դու երբեք չգաս ինձ մոտ, դու կմնաս հեռավոր մի հիշողություն…»

Դա էր իմ ընտրությունը…
Ասոցիացիաները փոխվում են. էլ անքնությամբ չեմ տառապում, էլ նոյեմբերը մեծատառով չեմ գրում, աշունը վաղուց վերջացել ա… գարուն եմ ուզում. ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն էլ ա ուզում… ես եմ ուզում գարուն, իմ համար եմ ուզում…

Ես անմահ եմ, քանի դեռ ինչ-որ մեկը իմ մասին գեղեցիկ հիշողություններ ունի…

:)

Լավ ոստիկան
22.02.2009, 01:38
Ես անմահ եմ, քանի դեռ ինչ-որ մեկը իմ մասին ընդհանրապես հիշողություններ ունի…
… ու քանի դեռ ինչ-որ մեկը իմ մասին գեղեցիկ հիշողություններ ունի, ես սիրված եմ…

Երկնային
12.04.2009, 01:24
Ձեռքիս ափի մեջ էիր…

Այդպես էլ չհասկացա, թե ինչպես էիր այնտեղ հայտնվել… հիշում եմ՝ զգացի ինչ-որ բան խուտուտ է տալիս, բացեցի ափս ու… այնտեղ էիր, այնքան փոքր ու աննշան էիր, բայց անչափ լուսավոր ու գեղեցիկ. գնալով ավելի լուսավոր էիր դառնում… Հավերժության մի մասնիկ էիր, ու հավատում էի, որ այդ Հավերժության ամենաթռիչքային մասնիկն ես… ու ավելին չէի ուզում…

Ակզբից ուզեցի փակել ափս, որ միշտ մոտս մնաս… հա, երկրային էր էդ սեփականատիրական զգացողությունը… իսկ ես երբեք չեմ վարվում ինչ-որ մեկի հետ այնպես, ինչպես չէի ցանկանա, որ ինձ հետ վարվեն…

Ու ձեռքս չփակեցի… գիտեի, որ եթե հենց իմ Հավերժությսն մասնիկն ես, երբեք չես կորչի… ու չէիր կորչում, դեռ երկար ժամանակ այնտեղ էիր, խուտուտ էիր տալիս ու ժպիտ առաջացնում… երևի տաքուկ էր, դրա համար էլ չնետվեցիր քամու գիրկը…
Մոռացել էի, որ ձմռանը սառչում են ձեռքերս…

Բայց արդեն գարուն ա, չէ՞… ափիս մեջ մի նախադասություն ա մնացել՝ Հավերժությունից հիշատակ. «Ժպտա ու գեղեցկացրու Գարունը…»
Ու ես ժպտում եմ, չգիտեմ գարունն ինչքանով կգեղեցկանա, բայց ժպտում եմ…

:)

sharick
25.04.2009, 14:25
Մանկության մի ակնթարթ…

Փոքրիկ աղջնակ էր, որ սիրում էր հեքիաթներ կարդալ… ու քանի որ ոչ քույր ուներ, ոչ եղբայր, ում համար կարող էր այդ հեքիաթները կարդալ, միշտ շունիկի համար էր կարդում… իսկ շունիկը միշտ ուշադիր լսում էր այդ հեքիաթները… հասկանում էին իրար. ընկերներ էին…

……………
Շողշողուն արև ու… հինգ տարեկան աղջնակ` կարմիր ու սև գծերով շրջազգեստով, նստած է բակի աստիճաններին, շունիկն էլ` կողքը… այս անգամ Սպիտակաձյունիկի ու յոթ թզուկների մասին հեքիաթն է կարդում… իրեն միշտ թվացել էր, թե իր կարդացած բոլոր հեքիաթներից շունիկը հենց այս մեկն է ամենաշատը սիրում… որովհետև ավելի ուշադիր էր լսում, քան մյուս հեքիաթները… ու աղջնակը կարդում է այն հատվածը, որտեղ Սպիտակաձյունիկը համտեսում է թունավոր խնձորը… մազերը անընդհատ աչուկներին են ընկնում ու խանգարում, ինքն էլ ետ է քաշում, ու շարունակում կարդալ… շունիկն էլ ուշադիր նայում է աղջկա դեմքին, հետո գրքին` կարծես ամեն ինչ հասկանում է…

Հետո մի էջի է հասնում, որ պատռված է… ամեն անգամ կարդալիս մտածում էր` տեսնես ի՞նչ է այդ էջում գրված… հետո անցնում է հաջորդին ու մոռանում, որ նախորդը պատռված էր… երևի շատ բան բաց չեն թողել ինքն ու շունիկը…
Ու էլի մազերը թափվում են աչուկներին…

Հետո հոգնում է կարդալուց, երևի շունիկն էլ արդեն հոգնել… գիրքը մի կողմ է դնում… շունիկն էլ գլուխը կամացուկ դնում է աղջկա գրկին ու փակում թախծոտ աչքերը… իսկ աղջնակն էլ իր փոքրիկ մատիկներով շոյում է շունիկի գլուխը… երկուսով վայելում են լռությունը…
Մի պահ նայում է վերև, ու արևի ճառագայթները ցավեցնում են աչուկները… ինքն էլ փակում է դրանք ու անհոգ ժպտում արևին…

……………
Իրար հաջորդող պատկերներ. շունիկ, գիրք, արև, աչքերին թափվող մազեր, փոքրիկ թաթիկներ… ու էլի աղջնակ, շունիկ, գիրք, ժպիտ… ժպիտ…

Մի լուսավոր ակնթարթ էր իմ մանկությունից…

:oy

Ինչ լավն էր ......
Բայց շաաաատ տխուր էր :(:cry
ես էլ իմ մանկությունը հիշեցի , ես էլ քույր ու եղբայր չունեմ : Ես էլ էի մեր բակի աստիճաններին նստում ու արջուկներիս հետ դպրոց դպրոց էի խաղում.....
Շատ լավն էր ........ու շատ տխուր........:(:(

sharick
25.04.2009, 14:33
Մեքենաների ձայնը խանգարում է
…… կամացուկ խալերս հաշվել…

Չասված մտքերս խանգարում են
…… անծանոթ կերպար նկարել…

Գրեթե չլսվող մեղեդին խանգարում է
…… աստղերը երկնքում շարել…

Մոռացված հուշերը խանգարում են
…… անձրևի կաթիլներ բռնել…

Ժպտացող թախիծս խանգարում է
…… հեռացող քայլերդ հաշվել…

Երազանքներս խանգարում են
գնալ
…… ինքս չեմ կարող, փորձիր օգնել…

Մի քայլ արա, ու ազատ կլինեմ ես…
Տար մի քիչ… շատ քիչ, որ կարողանաս հիշել…

………
պատուհանագոգին նստած`կամացուկ խալերս կհաշվեմ,
ինչ-որ տեղ դանդաղ հեռացող քայլերդ կլսեմ…

շատ հեռվում մեկը կշարի աստղեր,
անձրևի կաթիլներով կնկարի անծանոթ կերպար…
մինչ գրում էի չասված տողեր,
ես սիրում էի քեզ մի փոքրիկ դար…

Ինչ հաճելի բաներ ես հորինում ԵՐԿՆԱՅԻՆ ջան : Մանավանդ , որ մի փոքր տխրություն ես խառնում հանդարտության հետ:

Երկնային
25.04.2009, 15:08
Ինչ լավն էր ......
Բայց շաաաատ տխուր էր :(:cry
ես էլ իմ մանկությունը հիշեցի , ես էլ քույր ու եղբայր չունեմ : Ես էլ էի մեր բակի աստիճաններին նստում ու արջուկներիս հետ դպրոց դպրոց էի խաղում.....
Շատ լավն էր ........ու շատ տխուր........:(:(

Լաց մի լինի, որ դա անցել է, այլ ժպտա, որ դա եղել է… (c) :)

մանկությունս հիշելիս ես չեմ տխրում, այլ լցվում եմ ջերմությամբ, ու անպայման դեմքիս ժպիտ ա առաջանում, ոնց որ հիմա առաջացավ… :)

Ինչ հաճելի բաներ ես հորինում ԵՐԿՆԱՅԻՆ ջան : Մանավանդ , որ մի փոքր տխրություն ես խառնում հանդարտության հետ:

շնորհակալ եմ :oy

Երկնային
25.04.2009, 15:44
Պատահական գտա…
միշտ փնտրում ես, ու չես կարողանում գտնել… ու հանարծ աչքիդ առաջ հայտնվում է փնտրածդ. ու հայտնվում է ամենաանսպասելի պահին…

Մի ժամանակ երբ իմ մասնիկներից շատերը խամրում ու ցնդում էին օդում, կարծում էի, թե անվերադարձ, անհետ կորելու են… բայց արի ու տես, որ եթե մի տեղ մի բան կորում է, անպայման մեկ ուրիշ տեղ հայտնվում է…

Գտա…
Ձայնիդ մեջ գտա կորցրածս իմ մի քանի մասնիկը…
երբեք չէի մտածի, որ դեռ այնտեղ են, քեզ մոտ, ու շարունակում են ջերմություն ու քնքշանք, անհանգստություն ու մտածմունքներ առաջացնել…

Ինչ-որ մեկն էլի կասի. «Փաստորեն իրոք նվիրել ես քո մասնիկներից…»
Ես սրտանց եմ նվիրում. նույնիսկ երբ նվիրում եմ մի բան, առանց որի հետագա գոյատևումս դժվար եմ պատկերացնում…

Լուսավորեց…
կարոտու՞մ եմ. ոչ այնքան
սիրու՞մ եմ. յուրովի
ժպտու՞մ եմ. առանց ափսոսանքի

միայն մի հայացք էր պակասում կայծակնային հարվածի համար… դե իսկ դա արդեն հաջորդ կյանքում…

Ուզում եմ հիշես ինձ…
ինձ ուժեղ ու գեղեցիկ հիշիր. կարծում եմ դժվար չի լինի…

:)

sharick
25.04.2009, 21:12
Լաց մի լինի, որ դա անցել է, այլ ժպտա, որ դա եղել է… (c) :)

մանկությունս հիշելիս ես չեմ տխրում, այլ լցվում եմ ջերմությամբ, ու անպայման դեմքիս ժպիտ ա առաջանում, ոնց որ հիմա առաջացավ… :)

շնորհակալ եմ :oy

Դու ճիշտ ես ԵՐԿՆԱՅԻՆ ջան , ուղակի ես այդքան չեմ տխրում , որ մանկությունս է անցել , այլ նրա համար , որ քրոջ ու եղբոր փոխարեն արջուկներս են եղել:( :) ;)

Երկնային
25.04.2009, 21:24
Դու ճիշտ ես ԵՐԿՆԱՅԻՆ ջան , ուղակի ես այդքան չեմ տխրում , որ մանկությունս է անցել , այլ նրա համար , որ քրոջ ու եղբոր փոխարեն արջուկներս են եղել:( :) ;)
դե տխրես-չտխրես, ոչինչ չես փոխի :) դրա փոխարեն մտածիր, որ քո երեխան անպայման զրկվազ չլինի քուրիկ կամ ապերիկ ունենալու հաճույքից :oy

Երկնային
04.05.2009, 01:17
Անհանգիստ եմ…
Հիշողությանս դարակներն եմ էլի տակնուվրա անում… իսկ ամեն մեկում…

Դարակ մեկ. հոգեբան էի, բոլոր խնդիրներդ ու մտածմունքներդ պատմում էիր, իսկ ես միշտ լսում էի ու խորհուրդ տալիս, բայց ոչ որպես հոգեբան, այլ որպես ընկեր… բայց էլ չկա, հիմա նույնիսկ հոգեբան չեմ… մինչև հիմա էլ չհասկացա՞ր ինչու դադարեցի քեզ մտերիմ մարդ համարել. դու գիտես, ասել եմ, մի անգամ չէ, որ ասել եմ… այլ հարց է, որ չես ուզում ընդունել, որ էգոիզմդ թույլ չի տալիս հասկանալ, որ սխալը դու ես եղել, ոչ թե ես…

Դարակ երկու. չէ, քեզ քննարկելու ոչ ցանկություն ունեմ, ոչ նյարդեր… շարունակիր վայելել խաղացածդ կյանքը…

Դարակ երեք. խիղճս միշտ տանջելու է… նրա համար, ինչ չարեցի, նրա համար, որ ընդունակ չեղա… բայց դու կունենաս այն, ինչի արժանի ես, ես գիտեմ, որ կունենաս… միայն մի բան. շնորհակալ եմ, նրա համար, որ… չէ, ուղղակի շնորհակալ եմ, ամեն ինչի համար…

Դարակ չորս. ստեղ երկու հոգի են… մեկը մյուսին խաբում է, հետո դերերով փոխվում են, խաղում են սեր, խանդ, հեռավորություն, անկարելություն, տառապանք, լավ են խաղում… ու այդպես էլ ստի մեջ ապրում են, բայց երջանիկ են, կամ էլ ձև են տալիս, թե երջանիկ են… ամեն դեպքում ինչ-որ բանով լցնում են իրար կյանք…

Դարակ հինգ. մի փոքր հիասթափություն, մի փոքր սեփական մեղքի զգացում, մի փոքր սառնություն… մի օր կներես ինձ, նրա համար, ինչ չկա…

Դարակ վեց. խոստումս չեմ խախտել, անհանգստանում եմ, սիրում եմ, կարոտում… քեզ միշտ ներել եմ, ամեն ինչ, ու դեռ ներում եմ… ու էլի Մայքլ Ջեքսոնը կերգի, ու էլի կժպտամ… ու աչքերի փայլ… տաք շոկոլադ եմ ուզում…

Դարակ յոթ. ինչ-որ լուսավոր բան, խաղաղություն ու պաշտպանվածության զգացում… լավ է, որ կաս էդտեղ…

Մի պահ դադարեցի դարակները բացել…
ու հասկացա. միշտ աշխատել եմ անել այնպես, որ կողքիններիս, սիրելիներիս, ընկերներիս, բոլորի համար լավ լինի… բայց բոլորի համար միշտ չի կարող լավ լինել. արդյունքում բացի ինձնից բոլորին էլ լավ էր լինում… իսկ ես…
հիմա գիտեմ ինչու եմ անհանգիստ, իմ համար եմ անհանգիստ…

շնչելու օդ եմ ուզում, մի խմբվեք շուրջս… խնդրում եմ…

Empty`Tears
04.05.2009, 02:11
Երկնայինի խոսքերից:

The night becomes the dawn
To prove that love goes on
It's written in the stars and in my heart of hearts
With you is where I still belong
Through every page we turn
Each lesson that we've learned
Will finally set us free or bring us to our knees
But love is right and never wrong …

Ամեն ինչ լավ ա ու լավ էլ կլինի: :)

Երկնային
04.05.2009, 02:30

Each step of the way we gave our soul
We gave it all for love.. all for love......

Empty`Tears
04.05.2009, 02:56
Each step of the way we gave our soul
We gave it all for love.. all for love......

It will all pass and believe me some day he'll be with us again and thats gonna means everything to us ... :kiss

Երկնային
31.05.2009, 05:00
Վերջապես գտա… "ուժի բաղադրատոմսը"

Դե՞ , էլի՞ կասես, որ հոգեպես ուժեղ եմ… գիտեմ
առաջ չգիտեի, թե որտեղից ինձ այդ ուժը.
ամեն անգամ զարմանում ու ինքս ինձ համար նշում, որ այս անգամ էլ գերազանցեցի սեփական ուժի հնարավորությունների մասին պատկերացումները…

Հիմա սնման աղբյուրը գիտեմ, ու երևի շատ ավելի հեշտ կլինի
Էս բաղադրատոմսը կարծում եմ շատերին համար կիրառելի կլինի.

Ես թույլ եմ, քանի դեռ կարող եմ լինել թույլ…
քանի դեռ կա ուս, որին կհենվեմ լաց լինելիս, քանի դեռ կա պաշտպան. կապ չունի ինչից՝ ինքն իրենից, սեփական ես-իցս, թե շրջապատող «գիշատիչներից»…
քանի դեռ կա, ես կարող եմ լինել թույլ…

Չկա «պաշտպան»՝ կա ավելի ուժեղ «զենք». ինքնապաշտպանություն…

զոհեր կա՞ն. սովորիր, որ այս կյանքում միայն քո վրա կարող ես վստահ լինել…
իսկ մնացածները… հավատա, քանի դեռ կարող ես լինել թույլ…
իսկ հավատից ավելի լավ բան չկա…

:)

Երկնային
02.06.2009, 15:10
Դառը շոկոլադ…

Դու դառը շոկոլադ ես.
Քեզ շատերն են սիրում, շատերը համտեսում են…
Բայց բոլորի ճաշակով չես կարող լինել… ;)
Որոշ մարդիկ մի անգամ համտեսելուց հետո էլ չեն ուզում, մյուսները՝ կախում են ձեռք բերում

Համտեսողը քեզ երբեք չի մոռանա… հատկապես նա, ով կախում ձեռք կբերի

Դու միայն անվախների համար ես… նրանց, որ չեն վախենում, որ կախում ձեռք կբերեն համտեսելու դեպքում…

Ես երբեք չեմ կարողացել հրաժարվել դառը շոկոլադից… :oy
Միայն մի անգամ դիմակայեցի… դա դու էիր

Ու դու միշտ վերադառնում ես նրա մոտ, ով միակն եղավ, որ դիմակայեց շոկոլադի բույրին…

Հ.Գ. Հիշում եմ՝ մի տարի ծննդյանս լավագույն նվերն էր՝ մի բաժակ տաք շոկոլադ :love

Chilly
02.06.2009, 15:52
Դու շատ քաղցր ես բոլոր դառը շոկոլադների համար, Աչոնիկ, դու կաթնային воздушный (երկնային) շոկոլադ ես... ու քո քաղցր շոկոլադը դեռ կգա ;)

Երկնային
15.06.2009, 01:18
կաթ-կաթ…

կաթ-կաթ…

կաթ-կաթ…

Ու դարձա փոքրիկ լճակ.
արցունքների, աստղերի, հիշողությունների, երազանքների ու հավատի կաթիլներից գոյացած լճակ…

Մի՛ տրորի, ես ցեխաջուր չեմ… ջինջ մտքերից առաջացած լճակ եմ…

Եթե ուշադիր նայես, կտեսնես արտացոլանք… քոնը կամ իմը…
բայց մի վայրկյան կտևի…
դու ինքդ կցանկանաս տեսնել, թե ինչ կլինի, եթե դիպչես, ստուգես իրական ա, թե՞ ոչ…

Ու կկորի… աչքիդ առաջ կլղոզվի ու կձուլվի մնացած հիշողության կաթիլներիս հետ…
իսկ դու չես իմանա, թե ուր անհետացավ արտացոլանքը…

Ես լճակ եմ…
աստղերի կաթիլներն եմ այսօր հավաքում…

կաթ-կաթ…

կաթ…

կաթ…

Երկնային
17.06.2009, 02:43
Խորտակվում եմ…
ու նույնիսկ չգիտեմ ուզում եմ օգնես ինձ, թե չէ…

Չէ, գիտեմ. չեմ ուզում…
չես կարող օգնել ինձ, դու չես կարող, դու լողալ չգիտես…
նույնիսկ նվիրածս փրկարար օղակներով չես կարողանա…

Սեփական լճակիս մեջ եմ խորտակվում… ինքս իմ կաթիլների մեջ. շնչելու օդ չկա…
իսկ ես լողալ գիտեմ, բայց միևնույն ա՝ խորտակվում եմ

Մի՛ ստիպի թույլ լինեմ…
ուժեղ դառնալու համար էնքան ջանք եմ թափել…

Միայն մի ձեռք…
չթողեցիր ուժեղ լինեմ…

Հ.Գ. ես քեզ ներել եմ, իսկ դու՞ ինքդ քեզ…

Երկնային
25.06.2009, 02:41
Ետ մի նայիր, թե Հույսն է քեզ առաջ տանում,
Թե Հավատն է թևեր տալիս, վեր բարձրացնում... (c) Միքայէլ

Հույս չկա…
Հավատը չկա…

վաղուց փշրվեց ու երազանքների ու հիշողությունների տեսքով նստվածք դարձավ սրտիս… էն փոքրիկ, քեզ շատ լավ ծանոթ անկյունում, որտեղ շարունակ երգելու ես Bon Jovi "All About Lovin' You"…
ու կարձագանքի հոգուս բոլոր անյուններում…

Ու արցունքները կհոսեն շրթունքներիս վրայով ցած… ոչ թե նրանից, որ ափսոսում եմ, այլ նրանից, որ զգում եմ…

Այնքան երկար էի ետ նայում… այն միակ գեղեցիկ ու մաքուր հիշողությանը, որ թողել էիր ինձ… այն միակին, որը ցանկացել էի պահել ինձ մոտ, որ երբեմն ինքս ինձ համար քեզ արդարացում գտնեմ…

Մի պահ դու էլ նայեցիր այդ նույն հիշողությանը ու դա էլ կործանեցիր…
էգոզմիցդ մի բուռ…
ու ես էլ ետ նայելու տեղ չունեմ…
ու դու էլ արդարացում չունես իմ աչքերում…

Երբեմն ստիպված ես մոռանալ այն, ինչ ուզում ես, ու հիշել, թե ինչի ես արժանի…

Մի՛ կանգնիր ճանապարհիս, մի՛ խանգարիր թռիչքիս…
թևերս էլ այրված չեն…
բայց ձեռքերդ քե՛զ քաշիր, դրանք քեզ համար չեն…

Միքայէլ
25.06.2009, 03:10
Թիթեռնիկի թևերով աղջիկ, պետք չէ ոչինչ մոռանալ, դու արժանի ես նրան, ինչ ուզում ես:
Իսկ վերջի տողի վրա դեռևս գլուխ եմ ջարդում: :8Այդ ու՞ր էր տանում ձեռքերը, որ պետք է իրեն քաշի, և այդ ինչեր էին, որ նրա համար չէին:

Երկնային
25.06.2009, 03:13

իմ թևերը… :oy

Միքայէլ
25.06.2009, 03:24
Աա՜... այդ դեպքում անհանգստանալու կարիք չունեիր: Յուրաքանչյուր թևեր վեր են բարձրացնում նրան, ում թիկունքին ծանրանում են:

Եկվոր
25.06.2009, 12:28
Ետ մի նայիր, թե Հույսն է քեզ առաջ տանում,
Թե Հավատն է թևեր տալիս, վեր բարձրացնում... (c) Միքայէլ

Հույս չկա…
Հավատը չկա…

Էդ երկուսը մի երրորդ ընկեր ունեն, տեսնում եմ անխելք-անխելք նրան քեզ մոտ են թողել…
Պինդ բռնիր երրորդ ընկերոջը, էն երկուսն առանց նրան չեն կարող… կգա՛ն:
Տեսնում եմ: Պինդ ես բռնել:love

Երկնային
07.07.2009, 23:04
Կարոտ…
ինքը Լուսնի աչքեր ունի…
կաթիլ առ կաթիլ ոչնչացնում եմ Կարոտս, թե չէ ինքն ինձ կոչնչացնի, կխեղդի…
ոչնչացնում եմ, ու Լուսինը սկսում է հալվել…

Տեսնում եմ ինչպես է կաթում…
կաթ-կաթ՝ ուղիղ բաժակիդ մեջ, կաթով բաժակիդ մեջ…

Էլի անքնություն…
մթության մեջ կվառես ծխախոտը, կմիացնես ջազզ…

Հետո կվերցնես կաթով բաժակը ու կխմես…
մի բաժակ կարոտահամ կաթ…
ու կհիշես…

Մի՛ ժպտա. ես ժպիտդ էնքան եմ սիրել միշտ…
Չեմ սիրում կաթ, իսկ Կարոտս կաթի համ ունի…

dvgray
08.07.2009, 05:05
հետաքրքիր էր…
Սիրուն զուգերք ստացվեց: Լսում էի քեզ… և լսում էի Enya - Only Time -ին: Գեղեցիկ էր:
:love

Մարկիզ
29.07.2009, 23:31
… «Մեկը Նյուտիս բան ասի, վրով կքայլեմ»… Այ էս միտքը (կամ խոսքը, որն ունի նման իմաստ) մի քանի տեղ տարբեր ակումբցիների կողմից գրվել ա: Ասվել էլ ա հաստատ, համոզված եմ: Կարվի էլ, չէ՞, եթե անհրաժեշտություն ծագի… Իսկ ինչու՞ են ասել, կասեն ու պետք եղած դեպքում ինչու՞ կանեն…

Որովհետև Արուսիկը ունիկալ աղջիկ ա: Արուսիկն անմեղ էակ է՝ քնքույշ ու միևնույն ժամանակ շա՜տ կշռադատված: Ես Նյուտի ոչ մի վատ գրառում չեմ տեսել, ոչ մի վիրավորանք, ոչ մի ծաղր: Շփվել եմ նրա հետ ռեալում, չնայած քիչ, բայց շփվել եմ: Ռեալում նա չի տարբերվում այստեղ իր կերտած կերպարից բացարձակապես: Դա նրանից է, որ Նյուտը կարիք չի ունեցել վիրտում իրեն ներկայացնել չափազանցված, լավը, գժական, դեմք, այնպես, ինպես շատերս: Շատերիս նման այդ ախտով չի տառապել: Նյուտը ֆորումում ձգտել է միշտ լավն անել: Համոզված եմ, կյանքում էլ է այդպես:

Ակամայից մի դրվագ հիշեցի: Երբ բոլորը (ընդ որում, այսօր այս մանկապարտեզային բարիկադների տարբեր մասերում գտնվող բազմաթիվ ակումբցիներ) զարմանալիորեն միահամուռ կերպով ծաղրուծանակի էին ենթարկում նորեկ ակումբցիներից մեկին ու արդեն մի հինգ էջ «հավեսով» ծաղրել էին, Արուսիկը չծաղրեց, չծիծաղեց, չդարձավ գորշ ու անգույն մասսայի մի մասնիկ, այլ խնդրեց բոլորին այդպես չվարվել:

Ուզում էր լավը երևա՞լ: Ոչ, նա այդպես վարվեց, որովհետև մաքուր է, հասկացող ու մարդու դրության մեջ մտնող, ի տարբերութուն իրենից մի քանի տարով մեծ, արդեն ձևավորված, փորձված ակումբի անդամներից շատերի (նաև ինձ):

Ի՞նչ եք անում, ժողովուրդ…
Պետք չէ մեր մեջ եղած լավագույններին, մաքուրներին, ազնվագույններին դարձնել քավության նոխազ: Այս զզվելի նեխած մթնոլորտի համար բոլորս ենք մեղավոր ու պատասխանատու: Ամոթ է, մեծ մարդիկ ենք…

Բոլորդ էլ ցավ եք, չէ՞ ապրում: Դե բնական է, մեկը կասի՝ այո, մյուսը կասի՝ ոչ, բայց հաստատ հոգու խորքում իրեն մեղավոր զգալով: Մի քանի (մատների վրա հաշված) ֆորումցիների բացակայությունը իսկապես կտխրեցնի ակումբը սիրող մարդկանց: Այդ ֆորումցիներից մեկը Արուսիկն է:

Հա, չմոռանամ ասել…

Նյուտը ինձ համար ամենաթանկ 2 (երկու) մարդկանցից մեկն է այսօր այս ֆորումում:

Chilly
30.07.2009, 07:51
Ստորագրում եմ բառերիդ տակ, ի՞նչ ա, ինչ-որ բան բաց ե՞մ թողել ժողովուր՞րդ... Աչքիս իրոք մի բան բաց եմ թողել, որովհետև չհասկացա Մարկիզ-ի գրառման դրդապատճառը...

Մարկիզ
30.07.2009, 12:15
Ստորագրում եմ բառերիդ տակ, ի՞նչ ա, ինչ-որ բան բաց ե՞մ թողել ժողովուր՞րդ... Աչքիս իրոք մի բան բաց եմ թողել, որովհետև չհասկացա Մարկիզ-ի գրառման դրդապատճառը...
Եղբայր, դու մի ասա՝ ես էլ չգիտեի…:D Շոկի մեջ եմ…:[;)

Ի՜նչ հեշտ ա, չէ՞, Երկնայինին նեղացնելը: Կարա՞ք, դե ինձ նեղացրե՛՛՛՛ք…:D:D:D

Dayana
30.07.2009, 13:17
Եղբայր, դու մի ասա՝ ես էլ չգիտեի…:D Շոկի մեջ եմ…:[;)

Ի՜նչ հեշտ ա, չէ՞, Երկնայինին նեղացնելը: Կարա՞ք, դե ինձ նեղացրե՛՛՛՛ք…:D:D:D

Նեղացնողիկ քեզ Մարկ, մի օֆտոպի, որ Նյուտը գա, ջղայնանալու ա :P
Իսկ որ Նյուտը գալու ա, ես դրանում համոզված եմ: Չգա՝ կստիպեմ: :)

Երկնային
19.08.2009, 01:17
Դու մի՛ վախեցիր, բա՛ց թող… այն, ինչ քոնն է, կվերադառնա, իսկ այն, ինչ չվերադառնա, երբեք էլ քոնը չի եղել…

Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ…»
Ամենաառաջին ստորագրությունս ակումբում…

Շնորհակալ եմ, որ դուք կաք…
ես վերադարձել եմ… :)
դե բռնվեք :P

Գալաթեա
19.08.2009, 01:24

Բարի վերադարձ, Նյուտ :)
Ճանապարհողը նաև դիմավորում ա ;)

Երկնային
30.08.2009, 03:09
վեց րոպե…

Smile, though your heart is aching
Smile, even though it's breaking
When there are clouds in the sky
You'll get by...

Սիրտս վաղուց արդեն չի կոտրվում… ու չի էլ ցավում կարծես թե…
տեսնես ինչու՞ չեմ ժպտում…
որովհետև մի անգամ ինձ ասացին, որ արցունքներով լցված աչքերն ինձ շատ-շատ ավելի գեղեցի՞կ են դարձնում… երևի…

Երգիր ինձ համար…
իսկ ես չեմ վախենում կայծակներից… վեց րոպե…
իսկ ես չեմ վախենում էլի սիրահարվել քեզ առաջին հայացքից… վեցերորդ անգամ, էլի քեզ, էլի առաջին հայացքից…

Ժպտա ինձ…
…սիրում եմ ժպիտդ…
վեց րոպե իմը կլինի ժպիտդ…
վեց րոպե քոնը կլինեն լցված աչքերս…

վեց րոպե… ու մի ամբողջ աշխարհ…
միայն ինձ ու քեզ համար…
միայն վեց րոպե…

Երկնային
11.09.2009, 04:38
Մատներիդ ծայրով սահիր հոգուս վրայով…

Առաջին անգամ զգա այն, ինչ ես եմ զգում, ապրիր այն, ինչ ես եմ ապրում.
հավատա նրան, ինչին ես եմ հավատում…

Կյանքումդ առաջին ու վերջին անգամ տես, իմացիր, ով եմ ես… իրականում…
երազանքներից ու լռությունից այն կողմ…

Մի՛ հարցրու, մի՛ ասա ոչինչ…

Կապանքները կքանդվեն…
Հնչյունները կուլ կգնան լռությանը. քո լռությանը…
Սրտիս մեջ կարձագանքի անունդ…

Մասնիկ առ մասնիկ հեռացիր…

Հիշիր… Շշունջը…

Ես պարզապես շշունջ էի…

Շինարար
27.09.2009, 14:25
Շնորհակալություն, որ այդքան քնքուշ ես մտածում…
Նաև շատ սիրուն ձեռագիր ունես :D
Դու ոչ միայն գեղեցիկ ես մտածում, այլ կարողանում ես գտնել գեղեցիկ մտքեր, իսկ դա նշանակում է, որ ինքդ չես սիրահարվել սեփական մտքերի գեղեցկությանը…
Դու ուժեղ ես, որ կարողացել ես դիմադրել նման գայթակղությանը, իսկ ես:(, կարդալով օրագիրդ, կարծես չեմ կարողանում դիմադրել ու չեմ էլ ուզում…
Կեցցես:hands

Երկնային
11.10.2009, 18:11
Դու…
իմ ամենաթաքուն պահած էությունն ես…
դու էնքան շատ ունես իմ մասնիկներից, որ իմ իսկ կրակով ծխացնում ես ինքդ քեզ…
կայծա՜կ, այրվի՜ր սեփական մտքերիդ, ափսոսանքներիդ ու ցանկություններիդ մեջ…

Ես…
քո ձայնի, հայացքի, մտքերի մեջ եմ…
էնքա՜ն շատ են իմ մասնիկները, իսկ դու չես էլ հասկանում, որ դրանք իմն են…
իսկ ես իմը միշտ ճանաչում եմ դիմացինի մեջ…

Էլի շշնջա.
«Սիրուն ես քո ստեղծած սիրունի մեջ…
դու իմ գաղտնիքն ու բացահայտումն ես, իմ արգելքն ու ձգողությունն ես, իմ մեղքն ու թողությունն ես…»

Ես քոնը չե՜մ…

- Ի՞նչ ա լինելու մեր վերջը…
- Իսկ դու ի՞նչ ես ուզում:
- Սեր
- Մոռացիր: Սերը վերջ չի լինում, եթե ինքը սկիզբ չի, ուրեմն ոչինչ ա…

- Կարոտեցի քեզ…
- Սիրում եմ, երբ ինձ կարոտում են…
- Սխալ պատասխան…
- Իմ պատասխանն ա, ինչպիսին կուզենամ, այնպիսին էլ կլինի…

Գոյատևի՜ր, այրվի՜ր, խորտակվի՜ր մասնիկներիս մեջ…
Հետո փորձիր գտնել ինքդ քեզ. իմ էության մեջ, քո էության մեջ…
Գտա՞ր…

Dayana
16.10.2009, 23:15
... վերջ չի լինում, եթե ինքը սկիզբ չի, ուրեմն ոչինչ ա…

Նյուտ, չգիտեմ երբևէ թունելում եղել ես? Սկիզբը կիսամութ է, իսկ վերջը նեղանում է ու ավելի մութ թվում, սակայն եթե փորձես առաջ գնալ, վերջում լուսավոր աշխարհն է: :)

Երկնային
16.10.2009, 23:32
Նյուտ, չգիտեմ երբևէ թունելում եղել ես? Սկիզբը կիսամութ է, իսկ վերջը նեղանում է ու ավելի մութ թվում, սակայն եթե փորձես առաջ գնալ, վերջում լուսավոր աշխարհն է: :)
եղել եմ, Դայս… բայց ես երևի էնքան համարձակ չեմ, որ էդ մութ թունելով մենակով գնամ՝ էն հույսով, որ վերջում լուսավոր աշխարհն ա սկսելու… :oy

թե՞ համարձակ եմ… :8

Dayana
16.10.2009, 23:35
թե՞ համարձակ եմ… :8

Էստեղ ա պրոբլեմը: Դու ես որոշում համարձակ ես թե ոչ? ;) Ու եթե քաջությունդ հերքում է որոշել, որ համարձակ ես.... մնացածն արդեն դու գիտես :)

Երկնային
16.10.2009, 23:37
Էստեղ ա պրոբլեմը: Դու ես որոշում համարձակ ես թե ոչ? ;) Ու եթե քաջությունդ հերքում է որոշել, որ համարձակ ես.... մնացածն արդեն դու գիտես :)
խոստանում եմ շուտ որոշել :oy ապրես :)

Երկնային
18.10.2009, 18:10
խոստանում եմ շուտ որոշել :oy ապրես :)

որոշեցի, համարձակ եմ… ;)

Երկնային
27.10.2009, 03:32
Դու… չկաս…
Ես եմ… նայի՜ր, ես քո արտացոլանքը չեմ…
Ես ուրիշ եմ… Ինձ չես կարող կոտրել…

Զգա… սեփական դատարկությունը
Լսիր… զրնգում ա մեջդ. էգոիզմդ, սերդ
Ապրիր… քո ստեղծած երևակայական աշխարհում
Ժպտա… քանի դեռ հավատում ես ժպիտիդ անկեղծությանը
Սպասիր… հերթական հավերժությանդ
Հավատա… որ քո նմանը չկա
Սիրիր… ինչպես միշտ. միայն ինքդ քեզ
Ձևացրու… որ երջանիկ ես
Հիշիր… ինքդ ես սեփական դժբախտության պատճառը
Շնչիր… պարտությանդ հոտը

Դու… ստվեր ես…
Ինքդ քեզանից չես փախչի…

Ամեն մեկն ինքն է ստեղծում իր աշխարհի վերջը…

Երկնային
22.11.2009, 00:54
Երազանքս…
փշաքաղվում էր, մրսում էր…

Հայացքիս մեջ էր երազանքդ… ինձ պահեցի, ուզում էի ինձ մնա
սիրում էի երազանքդ, միակ մաքուր երազանքդ էր
Ես չէի սպանի իրան, չէի ոչնչացնի…

Լուսինը հալվում ու կաթում էր աչքերիս…
ես իրան էլ էի սիրում… չնայած կաթիլները լղոզում էին երազանքդ, էլ հստակ չէի տեսնում…

Միայն թարթեցի, ու կորավ երազանքդ… արցունք դարձավ ու անհետացավ…

Աշուն էր…
Երազանքս դեղին տերև դարձավ… քամին տարա՜վ, կորցրեց բոլոր չորացած երազանք -տերևների հետ միասին…
Աշնան ցրտին երազանքներս չեն կարողանում ծաղկել…

Chilly
23.11.2009, 11:50
Նյուտ... ուզում եմ մի օր ստեղ մի հատիկ ժպիտ փոստ անես...

Երկնային
21.12.2009, 23:18
ժպտում էի… կողքինս ասեց. «ինչու՞ ես տենց ժպտում», ասեցի. «պատճառ չկա», ու ավելի ուժեղ ժպտացի… :)

ուրիշ եմ… ես եմ, մի քիչ առաջվանն եմ, մի քիչ նորն եմ…
էդ նորը դու ես…

Հայելու մեջ էի նայում…

քո էությունն ա, կամ իմն ա, խառնվել ա…
հայացքիս մեջ ա. խորամանկ ա, փայլուն ա…
ժպիտիս մեջ ա. տաք ա… քո նվիրած ժպիտն ա…
ձեռքեր, բարակ մատներ… իմն են…
կանաչ աչքեր… էլի կանաչ. քոնն են…

միտք առաջին. «չէ, սիրահարված չեմ…»
միտք երկրորդ. «բայց արժեր…»
միտք երրորդ. «հա, սիրահարված չեմ… դեռ…»

:):oy

Երկնային
21.12.2009, 23:20
Նյուտ... ուզում եմ մի օր ստեղ մի հատիկ ժպիտ փոստ անես...

նայի՜ :)