Դիտել ողջ տարբերակը : Ո՞րն է եղել քո առաջին աղոթքը
VisTolog
11.07.2008, 22:56
Մենք բոլորս էլ /համարյա/ ունեցել ենք մեր առաջին աղոթքները:
Կասե՞ք թե որն է եղել Ձեր առաջին աղոթքը :))
Tanamasi
11.07.2008, 23:13
Երբ դպրոցում՝ եկեղեցու պատմության դասի ժամանակ, ինձ ստիպեցին խոռով «Հայր մերը» ասել։ Դա թերևս վերջինն էր։:aha
Քունգ-ֆուի պարապունքների վախտ, ավելի ճիշտ սկսելուց, Հայր մեր էինք ասում:))
Yellow Raven
12.07.2008, 13:28
Դե,բնականաբար Հայր Մերը` 7-8 տարեկան էի...
Աղոթքը ճաշից առաջ պարզա :), չգիտեմ ոնցա լինում, որ մարդիկ փոքր ժամանակ ճաշ չեն ուտում ու իրանց առաջին աղոթքը Հայր Մերնա լինում:
Առաջին անգամ ստուգողականի համար եմ աղոթել,ու իմացել եմ,թե ինձ ինչ ա ընկնելու::)
Մենք բոլորս էլ /համարյա/ ունեցել ենք մեր առաջին աղոթքները:
Կասե՞ք թե որն է եղել Ձեր առաջին աղոթքը :))
«Հայր մեր»–ը, 2–րդ դասարանում, մայրենի լեզվի դասից առաջ։
Լուսաբեր
23.04.2009, 23:09
չեմ աղոթել ոչ մի անգամ, բայց «Հայր մերը» անգիր գիտեմ:
Ուղղակի գիտեմ, բայց...:oy
:(իմ առաջին աղոթքը , էն աղոթքը որ հաստատ ձևական չէր, եղել ա 2տարի առաջ, երբ պապայիu 5տոկոս ապրելու հույս են տալիս... ու միակ փրկությունը հրաշքն էր. ու դա եղավ:love
:)ես հավատում եմ հրաշքներին
Առաջին աղոթքս եղելա "Հայր մերը"
Հիշում եմ, որ պուճուր էի ու դասս մեկ -մեկ սովորած չէի լինում նստում աղոթում էի, որ դասատուն չհարցներ:D Ու պատկերացրեա չէր էլ հարցնում;)
murmushka
24.04.2009, 22:38
Առաջին անգամ գիտակցական կյանքումս մոմ եմ վառել և աղոթել, երբ 3.5 տարեկան էի, երբ մայրիկիս տարան սպիտակ խալաթով մարդիկ, իսկ ես տատիկիս հետ մոմ վառեցի և խնդրեցի Աստծուց, որ ինձ եղբայր ուղարկի և Նա ուղարկեց
Աղոթքը ճաշից առաջ պարզա :), չգիտեմ ոնցա լինում, որ մարդիկ փոքր ժամանակ ճաշ չեն ուտում ու իրանց առաջին աղոթքը Հայր Մերնա լինում:
Նենց ա լինում, որ մարդկանց մեծ մասը (ես էլ դրանց մեջ) ընդհանրապես չեն աղոթում, ուր մնաց թե օրը երեք անգամ ուտելուց հետո... :(
Rhayader
25.04.2009, 02:31
Առաջին աղոթքս եղել է ॐ मणि पद्मे हूँ մանտրան՝ Ավալոկիտեշվարա բոդհիսատվայինը: Այն մի այնպիսի իմաստություն է պարունակում իր մեջ, որ ողջ կյանքն էլ բավական չի՝ հասկանալու համար:
Ես ծնվել եմ քևիսռոնեանեաների ընտանիքում և ինչքան ինձ հիշում եմ աղոթել եմ ,այնպես որ` չեմ հիշում
Երևի՝ «Աստված ջան, քննությունս լավ հանձնեմ էլի»::D Կամ՝ «Լավ էլի, մենակ էսօր դաս չհարցնի»::)) Ու լինում էր, լօլ:
Փոքր հասակում կրոնի դասերի եմ հաճախել, այնպես որ բավական աղոթքներ գիտեմ, բայց առաջինը իհարկե «Հայր մեր»-ն էր...
Նախադպրոցական տարիքում էի, երբ գիտեի Հայր Մերը, տատիկս էր սովորեցրել: Իսկ ամենաանկեղծ(նենց չէ , որ դասերը չպատասխանելու համար եմ աղոթում) ու ամենահիշելի աղոթքս տատիկիս համար աղոթածն էր, փառք Աստծո աղոթքս Աստծուն հասավ:
Առաջին ու վերջին աղոթքս՝ տերունականը («Հայր մեր»):
aerosmith
29.05.2010, 17:25
Ինչպես այստեղից շատերինը իմը նույնպես "Հայր Մեր", դպրոցում ինձ չէին սովորցրել, և ես գիտակցեցի որ ինչպես բոլոր քրիստոնյաները, ես նույնպես պետք է իմանամ, ու 6-րդ դասարանում սովորեցի։
ElleLuiz
29.05.2010, 19:11
Առաջին աղոթքս եղել է տերունականը 8-9 տարեկանում ու այդպես ամեն օր մինչև այսօր
Առաջին աղոթքս «Հայր Մերն» էր, երևի մի 5-6 տարեկան հասակում, որ քոլեջ էի հաճախում: Ճիշտն ասաց, բայց դրանից ուրիշ էլ ոչ մի աղոթք չգիտեմ, մյուսները իմ սեփականներն են, սեփական բառերով ու զգացումներով:
Բայց քննությունից առաջ միշտ էլ աղոթում եմ, մեկ էլ դպրոցում էի աղոթում, երբ դասս սովորած չէի լինում: :secret
Չեմ հիշում քանի տարեկան էի, երևի մոտ 10 տարեկան:Քեռուս աղջիկը, որն իմ համար հարազատ քույր էր ու մինչև հիմա էլ մնում է, մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ինքը սովորել էր տերունական աղոթքը ու ամեն իրիկուն քնելուց առաջ աղոթում էր ու նոր քնում:Մենք հաճախ էինք միասին մնում, ու մի օր ինքն ինձ սովորացրեց. այդպես սկսեցի առանց ինչ-որ իմաստ կամ կարևորություն տալու, ավելի ճիշտ բնազդաբար քնելուց առաջ աղոթել: Մի օր էլ հոգնեցի. քունս շատ էր տանում, ու որոշեցի, որ չեմ աղոթելու:
Անցավ մի տարուց քիչ ժամանակ ու մի օր աղոթքը ձեռքս ընկավ, ես մի պահ ամաչեցի, որ անգամ բառերն էի մոռացել, նստեցի ու նորից սովորեցի:
Արդեն 13 տարուց ավել ես առանց աղոթելու չեմ քնում, բայց կարևորն այն չէ, որ ես աղոթքի բառերն անգիր ասում եմ, այլ այն, որ դրանք իմաստ ունեն ինձ համար, որ ես խոսում եմ ՆՐԱ հետ ու գիտեմ, որ ինքն ինձ հետ է անգամ հարազատիս կորցնելու պահին, որ կողքս չարացած ՆՐԱՆ էին մեղադրում, իսկ ես մենակ ԱՂՈԹՈՒՄ ԷԻ ու ՀԱՎԱՏՈՒՄ ...
Շնորհակալ եմ այդ հավատքի համար
դա կոնկրետ անուն չուներ, ես ուղղակի աղոթում եմ
Առաջին դասարանից ասել եմ "Հայր մեր"-ը:
Hay-Qristonya
20.07.2010, 13:58
Չեմ հիշում` առաջին աղոթքս որն է եղել, բայց հիշում եմ, որ փոքր ժամանակ ասում էի "Բարի գիշեր, Աստված պապիկ" ու նոր քնում էի:
Առաջին աղոթքս եղելա 3-րդ կամ 4-րդ դասարանում,հաստատ չեմ հիշում:oyու դա եղելա « Հայր Մեր »-ը:)Ու մինչև հիմա էլ իմ աղոթքները « Հայր Մեր »-ով են սկսվում:)
«Աստված, ուժ տուր ինձ, որ կարողանամ ծեծել այս տղաներին»
Չեմ հիշում առաջինն էր, թե ոչ, բայց փոքր ժամանակ նման աղոթքներ ունեցել եմ :)
<Հայր Մեր>-ը, 6 տարեկանից:)
Անկեղծ չի, եղել, կամ էլ չեմ հիշում:
ԼԱՑԸ:
Լավող փաստորեն աղոթում են: :o