PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամուսիններից մեկի բաժանում` երեխայի հիվանդության պատճառով

VisTolog
11.07.2008, 22:52
Երևի թե շատ տարածված իրավիճակ է, երբ ամուսիններից մեկը, տեսնելով, որ իր երեխան ունի առողջական լուրջ պրոբլեմներ... բաժանվում են.
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին.

ivy
11.07.2008, 22:59
Երևի թե շատ տարածված իրավիճակ է, երբ ամուսիններից մեկը, տեսնելով, որ իր երեխան ունի առողջական լուրջ պրոբլեմներ... բաժանվում են.
Ինչպե՞ս եք վերաբերվում այս երևույթին.

Ամուսիններից մե՞կը: Նման դեպքերում բաժանվողը սովորաբար տղամարդն է լինում: Երբ աշխատում էի դպրոցում, հաճախ էի հանդիպում այդպիսի քանդված ընտանիքների: Ինչպե՞ս պիտի վերաբերվեմ... Իհարկե, մեղք են թե կինը, թե առավել ևս` երեխան: Բայց ի՞նչ կարող ես անել. ամեն մարդու խղճի ու բարոյականության հարցն է:

VisTolog
11.07.2008, 23:00
Ամուսիններից մե՞կը:
Մեծ մասամդ տղամարդիկ: ՈՒղղակի ես մոր բաժանմանն էլ եմ հանդիպել, դրա համար գրեցի :))

*e}|{uka*
11.07.2008, 23:05
:o Առաջի անգամ եմ նման բան լսում , չեմ կարծում որ դա տարածվածա Վիստուլ ջան, ես կասեի նույնիսկ ընդհակառակը միավորում է զույգերին իրենց համընդհանուր ցավի շուրջ, ինչքան մարդ մարդ պիտի չլինի, որ լքի իր հիվանդ երեխային ու զույգընկերոջը........:esim

ivy
11.07.2008, 23:07

Ցավոք, բավականին տարածված է....

VisTolog
11.07.2008, 23:09
Ցավոք, բավականին տարածված է....
Ճիշտա ասոում Յոժ.

Ուլուանա
12.07.2008, 07:17
Ես էլ եմ առաջին անգամ լսում, որ ծնողի՝ երեխայի հիվանդության պատճառով ամուսնուց/կնոջից բաժանվելը տարածված երևույթ է... :o Ու նույնիսկ մտածում եմ՝ էստեղ ախր ի՞նչ քննարկելու թեմա կա. ի՞նչ է, նման երևույթին լավ վերաբերվողնե՞ր էլ կան։ :o :[

varduuhi
14.07.2008, 10:17
:o Առաջի անգամ եմ նման բան լսում , չեմ կարծում որ դա տարածվածա Վիստուլ ջան, ես կասեի նույնիսկ ընդհակառակը միավորում է զույգերին իրենց համընդհանուր ցավի շուրջ, ինչքան մարդ մարդ պիտի չլինի, որ լքի իր հիվանդ երեխային ու զույգընկերոջը........:esim

Իհարկե միավորում է, իմ սեփական փորձից եմ ասում::ok Էդպիսի պահերին զույգերը ավելի շատ են զգում մեկը մյուսի կարիքը, իսկ երեխան իրեն ավելի ապահով ու պաշտպանված է զգում ծնողների կողքին:

Կաթիլ
14.07.2008, 18:22
Իմ շրջապատում նույնպես տարածված ՉԷ այդ եր?ույթը :o ինչպես կարող է մարդն այդքան «ԻՆՉ» լինել, որ դիմի նման քայլի... ցավալի է շատ :(

Tanamasi
14.07.2008, 23:26
Իմ շրջապատում նույնպես տարածված ՉԷ այդ եր?ույթը :o ինչպես կարող է մարդն այդքան «ԻՆՉ» լինել, որ դիմի նման քայլի... ցավալի է շատ :(

Ինչքա՜ն մարդիկ կան, որ ինչ են։ :( :( :(